Ինֆորմատիկայի հիմունքներ
հեղինակ՝ Ա․ Աբրահամեան, Եու․ Բարոեան, Գ․ Մարկարով, Կ․ Մարկարեան |
Հրատարակիչներու կողմէ
«Տեղեկագիտութեան» լեզուն՝ միայն քսաներորդ դարու զարգացումին խորհրդանշանը չէ․ անիկա կրնայ նկատուիլ նաեւ իբր խաղաղութեան լեզու։ Աշխարհի բոլոր երիտասարդները, որոնք մինչեւ երէկ կը զանազանուէին տարբեր լեզուներով, կրօնքներով, սովորութիւններով ու բարքերով, համակարգիչի լեզուին ճամբով եւ զիրենք իրարու զօդող սիրով՝ կրնան հաղորդակցութեան կերպ մը գտնել, որ կը գերազանցէ աշխարհագրական ամէն սահման։
«Տեղեկագիտութեան» լեզուին միջոցով՝ համախմբուած երիտասարդներուն կը վերաբերի գերազանցել հին արգելքներ եւ հակադրութիւններ, յաղթաըարելով հազարամեայ ատելութիւնը՝ որ կը կաշկանդէ զանազան ժողովուրդներ։
Մեր մաղթանքն է որ այս ուղեկիծ֊գիրքը կարենայ նպաստել ո՛չ միայն Հայաստանի յառաջադիմութեան ու վերելքին այլ նաեւ ժողովուրդներու խաղաղութեան։
ՊԵՏՐՈՍ ՔՈՒՉՈՒՔԵԱՆ
Իտալիոյ Հայ Գաղութ
Միլանոյ
Նկատի առնելով Հայ ժողովուրդի միասնութեան ներկայ օրերու հրամայականը՝ յարմար նկատեցինք այս հրատարակութիւնը հանրութեան յանձնել Մեսրոպեան դասական ուղղագրութեամբ, իբր խորհրդանիշ՝ Հայ ժողովուրդի միասնութեան իղձերուն իբր գործնական արտայայտութիւն։
ՄԽԻԹԱՐԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ
Վենետինկ — Ս․ Ղազար
Բովանդակություն
- 1 Ներածութիւն
- 2 Քոմփիւթերները արդի հասարակարգում
- 2.1 Հասարակարգի ինֆորմատացումը եւ նոր ինֆորմացիոն տեխնոլոգիան
- 2.2 Հաշուողական տեխնիկայի պատմութիւնից
- 2.3 Անհատական կիրառական ծրագրերի յարմարաւէտութիւնը
- 2.4 Տեքստերի վերամշակման համակարգեր
- 2.5 Աղիւսակների վերամշակման համակարգեր
- 2.6 Ինֆորմացիոն համակարգեր
- 2.7 Գործավարման ամբողջացուած համակարգեր
- 2.8 Պատկերների վերամշակման համակարգեր
- 3 Քոմփիւթերների աշխատանքի սկզբունքները
- 4 Սկաւառակային օպերացիոն համակարգ
- 5 Ալգորիթմներ
- 6 Քոմփիւթերների ծրագրաւորումը
- 6.1 Բարձր մակարդակի ծրագրաւորման լեզուներ
- 6.2 Ծրագրաւորման Բեյսիկ լեզուն
- 6.3 Բեյսիկ լեզուի կառուցուածքը
- 6.4 Բեյսիկի այբուբենը
- 6.5 Հաստատուններ եւ փոփոխականներ
- 6.6 Զանգուածներ
- 6.7 Ստանդարտ ֆունկցիաներ
- 6.8 Արտայայտութիւններ
- 6.9 Յարաբերութիւններ
- 6.10 Տրամաբանական գործողութիւններ
- 6.11 Բեյսիկի հիմնական հրահանգները
- 6.12 Արժէքների վերագրման հրահանգներ
- 6.13 Ինֆորմացիայի արտածման հրահանգը
- 6.14 Մեկնաբանութիւնները Բեյսիկ ծրագրում
- 6.15 STOP եւ END հրահանգները
- 6.16 Ղեկավարման հրահանգներ
- 6.17 Ցիկլերի կազմակերպման հրահանգներ
- 6.18 Զանգուածների մշակման ծրագրեր
- 6.19 Օգտուողի կողմից սահմանուած ֆունկցիաներ
- 6.20 Ենթածրագրեր
- 6.21 Գրաֆիկական հրահանգներ
- 6.22 Աշխատանք ֆայլերի հետ
Ներածութիւն
Ինֆորմատիկայի Ինտենսիւ զարգացումը եւ տարածումը բերեցին քոմփիւթերային թեմատիկայի նկատմամբ հետաքրքրութեան կտրուկ մեծացման։ Ընթերցողին առաջին հերթին կը հետաքրքրէր «Ի՞նչ են քոմփիւթերները եւ ի՞նչ կը տայ դրանց օգտագործումը մարդկային գործունէութեան այս կամ այն բնագաւառում» հարցերը։
Քոմփիւթերի մասին պատկերացման խորացմանը զուգընթաց առաջանում է «Ինչպէ՞ս կարելի է քոմփիւթերի հիման վրայ կառուցել մի համակարգ, որը կʼօգնի մարդուն կատարել այս կամ այն աշխատանքը կամ կը փոխարինի նրան ընդհանրապէս» հարցը։ Հենց այդպիսի ուղղուածութիւն ունի Ձեր ուշադրութեանը ներկայացուող գիրքը։
Գիրքը իրենից ներկայացնում է քոմփիւթերային տեխնիկայի ներածութիւն։ Նրանում պարունակւում են դրանց ուսումնասիրման համար բոլոր տուեալները։ Դիտարկւում են քոմփիւթերների կոնկրետ տիպերը եւ դրանց կիրառման բնագաւառները։ Հաւասարապէս ուշադրութիւն է դարձւում ինչպէս քոմփիւթերների բաղկացուցիչ մասերի նկարագրման, այնպէս էլ նրանց օգտագործման եւ ծրագրաւորման հիմնական գաղափարների շարադրման վրայ։
Գիրքը պայմանականօրէն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինում (Գլ․ 2, 3, 4) շարադրւում են քոմփիւթերների եւ նրանց հիման վրայ ստեղծուած ինֆորմացիոն համակարգերի մասին ընդհանուր պատկերացումները։ Երկրորդը (Գլ․ 5, 6) նուիրուած է խնդիրների ալգորիթմացման հարցերին եւ ծրագրաւորման լեզուներին։
Չնայած այս գիրքը նախատեսուած է միջնակարգ ուսումնական հաստատութիւնների սովորողների եւ դասաւանդողների համար (գրքում մանրամասնօրէն դիտարկւոմ են այն հարցերը, որոնք ըստ մեզ լաւ չեն լուսաբանուած ինֆորմատիկայի դպրոցական դասագրքերում), այն օգտակար կարող է լինել քոմփիւթերային տեխնիկայի բնագաւառում չմասնագիտացող ուսանողների, գիտարտադրական տարբեր բնագաւառների աշխատողների համար։
Քոմփիւթերների հիման վրայ ստեղծուաթ ինֆորմացիոն համակարգերը կարող են կիրառել քոփմիւթերը իրենց խնիդրների լուծման համար օգտագործել ցանկացող ինժեներները, օրինակ՝ բեռնափոխադրման ղեկավարման, արտադրութեան աւտոմատացման, կապի համակարգերի ղեկավարման խնդիրներում։ Ֆիզիկոսները, քիմիկոսները եւ կենսաբանները այն կարող են կիրառել փորձերի յատկանիշների խիստ հսկողութեան կազմակերպման, տուեալների աւտոմատ հաւաքման եւ վերլուծման գործընթացում, նկարիչներն ու ճարտարապետները քոմփիւթերի օգնութեամբ ստանում են որոշակի դինամիկ միջավայր օգտագործելու հնարաւորութիւն։
Մինչեւ գրքի լոյս ընծայելը հեղինակային խումբը 5—6 տարի զբաղուել է միջնակարգ ուսումնական հաստատութիւններում «Ինֆորմատիկայի եւ հաշուողական տեխնիկայի հիմունքներ» առարկան դասաւանդող ուսուցիչների որակաւորման բարձրացման եւ վերապատրաստման հարցերով։
Այդ ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիւ հանդիպումներ այս գրքի հիմնական պահանջն ունեցողների հետ անմիջապէս աշխատող մանկավարժների հետ։ Գրքի ստեղծման գործում մեծ նշանակութիւն ունեցան նրանց հետ աշխատելու փորձը եւ նրանց ցանկութիւններն ու դիտողութիւնները։ Մենք մեծ օգնութիւն ենք ստացել ԵՊՀ֊ի դոցենտ Վ․ Ս․ Եղիազարեանից, որը մանրամասն ուսումնասիրել է գիրքը եւ դրա կառուցուածքին վերաբերող հարցերում օգտակար դիտողութիւններ կատարել։ Այդ դիտողութիւնները անշուշտ օժանդակել են նիւթի շարադրման բարելաւմանը եւ մենք բարձր ենք գնահատում նրա ջանքերը։ Մեր պարտքն ենք համարում խորին շնորհակալութիւն յայտնել «Կապոյտ Խաչ» կազմակերպութեանը եւ պարոն Անրի Փափազեանին, որոնք իրենց վրայ են վերցրել գրքի հրատարակման հոգսերը։