Դանիիլ Խարմս

Գրապահարան-ից
* * *

Օլգա Ֆորշը մոտեցավ Ալեկսեյ Տոլստոյին ու ինչ֊որ բան արեց։
Ալեկսեյն Տոլոստոյն էլ ինչ֊որ բան արեց։
Այդ պահին Կոնստանտին Ֆեդինը եւ Վալենտին Ստեվիչը դուրս թռան բակ՝ հարմար քար փնտրելու։ Քար, նրանք չգտան, փոխարենը բահ գտան։
Կոնստանտին Ֆեդինը այդ բահով հարվածեց Օլգա Ֆորշի քիթմռթին։
Այդ ժամանակ Ալեկսեյ Տոլստոյը մերկացավ, ու Ֆոնտանկա դուրս գալով, ձիու պես հռհռաց։ Բոլորն ասում էին․ «Ահա՜, հռհռում է ժամանակից գրողը»։ Ու ոչ ոք Ալեկսեյ Տոլստոյին ձեռք չտվեց։

1934

* * *

Անդրեյ Սեմյոնովիչը թքեց ջրով լի բաժակի մեջ։ Ջուրը անմիջապես սեւացավ։
Անդրեյ Սեմյոնովիչը կկոցեց աչքերը, ու սեւեռուն նայեց բաժակի մեջ։ 
Ջուրը շատ էր սեւ։ Անդրեյ Սեմյոնովիչի սիրտը սկսեց բաբախել։
Հենց այդ ժամանակ էլ Անդրեյ Սեմյոնովիչի շունը զարթնեց։ Անդրեյ Սեմյոնովիչը մոտեցավ պատուհանին ու տարվեց մտքերով։
Հանակարծ, ինչ֊որ մեծ ու սեւ բան անցավ Անդրեյ Սեմյոնովիչի դեմքի մոտով, ու դուրս թռավ պատուհանից։ Անդրեյ Սեմյոնովիչի շունն էր, որ թռավ պատուհանից, ու ագռավի պես մղվեց դիմացի շենքի տանիքին։ 
Անդրեյ Սեմյոնովիչը չորեքթաթվեց ու ոռնաց։
Ներս վազեց ընկեր Պոպուգայեվը։
― Ձեզ ի՞նչ պատահեց։ Հիվա՞նդ եք,― հարցրեց ընկեր Պոպուգաեվը։ 
Անդրեյ Իվանովիչը լռում էր, ու ձեռքերով տրորում երեսը։
Ընկեր Պոպուգայեվը նայեց բաժակի մեջ, որ սեղանին էր։   
― Իսկ ի՞նչ է բաժակում, ― հարցրեց Անդրեյ Իվանովիչին։ 
― Չգիտեմ, ― ասաց Անդրեյ Իվանովիչը։
Պոպուգայեվը վարկենական անհետացավ։ Շունը թռավ պատուհանից ներս, պառկեց իր հին տեղն ու քնեց։
Անդրեյ Իվանովիչը մոտեցավ սեղանին ու դատարկեց բաժակը սեւացած ջրից։
Ու Անդրեյ Իվանովիչի հոգին պայծառացավ։ 

1934

  • * *

Երբ կինը ինչ֊որ տեղ մենակ է գնում, ամուսինը վազվզում է սենյակով մեկ, ու տեղը չի գտնում։

Ամուսնու եղունգները ահավոր երկարում են, գլուխը ցնցվում է, ու երեսը մանր սեւ֊սեւ կետերով է ծածկվում։

Հարեւանները մխիթարում են լքված ամուսնուն, ու կերակրում նրան խոզի կերով։ Բայց լքված ամուսինու ախորժաակը փակ է, ու նա միայն դատարկ թեյ է խմում։ Այդ ժամանակ, նրա կինը լողում է լճում, ու պատահաբար ոտքը փխում է ստորջրյա կոճղին։ Կոճղի տակից դուրս է լողում գայլաձուկը, ու կծում կնոջ ոտնաթաթը։ Կինը ճչալով դուրս է թռնում ջրից, ու վազում դեպի տուն։

Կնոջն ընդառաջ վազում է տանտիրուհու աղջիկը։ Կինը աղջկան ցույց է տալիս վնասված ոտքը, ու խնդրում վիրակապել։

Երեկոյան կինը ամուսնուն նամակ է գրում, ու մանրամասն նկարագրում իր չարարկածը։

Ամուսինը կարդում է նամակը, ու այն աստիճանի է հուզվում, որ ձեռքից գցում է բաժակը, որը ընկնելով փշուր֊փշուր է լինում։ Ամուսինը հավաքում է բաժակի կտորտանքը, ու վնասում է ձեռքը։

Վիրակապելով վնասված մատը, ամուսինը նստում է ու կնոջը նամակ գրում։ Հետո դուրս է գալիս փողոց, որ գցի նամակը փոստարկղ։

Փողոցվում ամուսինը գտնում է ծխախոտի տուփ՝ մեջը 30.000 ռուբլի։ Ամուսինը արտահերթ հետ է կանչում կնոջը, ու նրանք ապրում են երջանիկ։