Պարող մարդուկներ

Գրապահարան-ից
Jump to navigation Jump to search
Պարող մարդուկներ

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Գ․ Վիրապյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»


Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Ժամեր շարունակ Շերլոկ Հոլմսը նստած էր, խոնարհված ապակյա փորձանոթի վրա, որի մեջ եփվում էր բացառիկ գարշահոտություն ունեցող ինչ֊որ բան։ Նրա գլուխը թեքված էր կրծքին, եւ ինձ թվում էր, թե նա նման է մուգ֊մոխրագույն փետուրներով ու սեւ փուփուլիկով մի տարօրինակ նիհար թռչունի։

— Այդպես, Ուոտսըն,— ասաց նա հանկարծակի,— դուք չե՞ք պատրաստվում ներդնել ձեր տնտեսումները հարավ֊աֆրիկյան արժեքավոր թղթերի մեջ։

Ես զարմանքից ցնցվեցի։ Որքան էլ ընտելացած էի Հոլմսի արտասովոր ունակություններին, այնուամենայնիվ, այդ հանկարծակի ներխուժումը իմ ամենագաղտնի մտքերի մեջ միանգամայն անբացատրելի էր։