Թանգարանագիտություն
Բաժիններ
Ներածություն
Ժամանակակից թանգարանը մշակույթի անցյալի և ներկայի, նրա հոգևոր ձգտումների խտացյալ մարմնացում է: Թանգարանային տարածության մեջ այցելուն երկխոսության մեջ է մտնում տարբեր դարաշրջանների, մշակույթների անհատների հետ: Թանգարանային հավաքածուն աշխարհի փոքրացված մոդել է, որը մարդուն օգնում է կողմնորոշվել, ներդրվել` ադապտացվել իրական աշխարհում, լուծել կյանքի առաջադրած խնդիրները:
20-րդ դարում աշխարհը ոտք դրեց ՙթանգարանային բումի՚ ժամանակաշրջան, որն արտահայտվում էր պատմության և մշակույթի հուշարձանների, բնական հրաշալիքների թանգարանայնացմամբ, նոր թանգարանների ծնունդով, նախկինում ստեղծված թանգարանների գործունեության, այդ թվում նաև` այցելուների հետ տարվող աշխատանքների ակտիվացմամբ: Թանգարանն ավելի ու ավելի մեծ դեր է խաղում մարդու կրթության և դաստիարակության գործում: Թանգարանային գործունեության այս բոլոր բաղադրիչների ուսումնասիրմամբ զբաղվում է առանձին գիտություն, որը կոչվում է ՙթանգարանաբանություն՚ կամ ՙթանգարանագիտություն՚:
Թանգարանային հավաքածուն աշխարհի փոքրացված մոդել է, որը մարդուն օգնում է կողմնորոշվել, ներդրվել` ադապտացվել իրական աշխարհում, լուծել կյանքի առաջադրած խնդիրները: 20-րդ դարում աշխարհը ոտք դրեց ՙթանգարանային բումի՚ ժամանակաշրջան, որն արտահայտվում էր պատմության և մշակույթի հուշարձանների, բնական հրաշալիքների թան•արանայնացմամբ, նոր թան•արանների ծնունդով, նախկինում ստեղծված թանգարանների գործունեության, այդ թվում նաև` այցելուների հետ տարվող աշխատանքների ակտիվացմամբ: Թան•արանն ավելի ու ավելի մեծ դեր է խաղում մարդու կրթության և դաստիարակության գործում: Թանգարանային գործունեության այս բոլոր բաղադրիչների ուսումնասիրմամբ զբաղվում է առանձին գիտություն, որը կոչվում է ՙթանգարանաբանություն՚ կամ ՙթանգարանագիտություն՚:
Թանգարանագիտությունը բավական նոր, դեռևս ձևավորվող գիտաճյուղ է, որն ուսումնասիրում է իրականության նկատմամբ մարդու յուրատեսակ` թանգարանային մոտեցումը և այդ մոտեցման արգասիք թանգարան երևույթը. հետազոտում է թանգարանային ցուցանմուշների միջոցով հանրորեն կարևոր տեղեկատվության պահպանման և փոխանցման գործընթացները, թան•արանային գործունեության զարգացումը և ուղղությունները:
Թանգարանագիտության, նրա առարկայի, օբյեկտի, գիտաճյուղի բնութագրումը պայմանավորված է թանգարանագիրտության ազ•ային դպրոցի ավանդույթներով, թանգարանային գործի զարգացածության աստիճանով և հասարակության կյանքին թան•արանի ինտեգրվածության մակարդակով: Այս խնդիրների լուծմանն ուղեկցող բանավեճերն ու տարակարծությունները պայմանավորված են այն բանով, որ թանգարանագիտությունը երիտասարդ գիտություն է: Թեև թանգարանը, իբրև հասարակաական երևույթ, ունի հին պատմություն, սակայն թան•արանների և դրանց գործունեության տեսական հիմնավորումը բավական նոր շրջանի երևույթ է: Թանգրանային գործունեությունն իբրև մարդկության մշակույթի յուրահատուկ ոլորտ ընկալելը սկսվել է վերածննդի շրջանում: ՙԹանգարանագիտություն՚ (muzeologie-գերմ., muzeologium-անգլ.) տերմինն ի հայտ է եկել միայն 19-րդ դարի վերջին: Ռուսերենում սկզբնապես գործածվել է ՙ “музеоведение “տերմինը: 1877 թվականին գերմանական Դրեզդեն քաղաքում հրատարակվել է ՙZeitschrift fur Muzeologie und Antidquaitatenkund՚ (ՙԹանգարանագիտության և անտիկվարագիտության հանդես՚) պարբերականը, որտեղ 1883 թվականին տպագրված ՙԹանգարանագիտությունն իբրև գիտություն՚ հոդվածում առաջին անգամ արծարծվում էին նոր գիտության հետազոտական և հասարակական հնարավորությունները:
Գիտության նոր ճյուղի սկզբնավորման խնդիրներն ակտիվորեն քննարկվել են 20-րդ դարի երկու մեծ պատերազմների միջև ընկած ժամանակահատվածում: Թանգարանային հասարակայնությունը գտնում էր, որ թանգարանագիտությունը պետք է առանձնացնել հումանիտար և բնագիտական մյուս գտություններից, ակտիվացնել իրապես թանգարանային մասնագետներ պատրաստելու գործընթացը /Թան•արանային •ործի կոնֆերանսը Մադրիդում 1934 թ./: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ՄԱԿ-ի և նրա կազմի մեջ մտնող կազմակերպությունների շրջանակներում փորձ է արվում միավորել այս հարցերում շահախնդիր բոլոր կողմերին: 1946 թվականին Փարիզում 14 երկրների, ինչպես նաև ՄԱԿ-ի, ՅՈւՆԵՍԿՈ-ի, Թանգարանների միջազգային բյուրոյի պատ•ամավորները հիմնում են Թանգարանների միջազգային խորհուրդը /International council ofmuseums, կրճատ` ICOM/, որը մեծ դեր խաղաց թանգարանագիտության, իբրև գիտության առանձին ճյուղի, ինքնահստակեցման գործում: ICOM-ի 1977 թվականի 11-րդ ասամբլեայում Մորավական թանգարանի /Բռնո, Չեխոսլովակիա/ տնօրեն, 1971-1977թթ. ICOM-ի ղեկավար Յան ԼԻնեկի նախաձեռնությամբ ստեղծվում է Թանգարանագիտության միջազ•ային կոմիտեն /International Committee for Myseologi, կրճատ` ICOFOM/, որը դառնում է թանգարանագիտության կար•ավիճակի քննարկման միջազ•ային հիմնական կառույցը: Այս կազմզկերպությունը 1980 թվականից հրատարակում է ՙMuselogical Working Papers՚ հանդեսը, ուր ի մի է բերվում նոր գիտաճյուղի կայացման փորձը: Հանդեսի առաջին համարի անվանումը չափազանց ուշագրավ է` ՙԹանգարանագիտություն` գիտություն, թե ընդամենը գործնական աշխատանք՚: ICOM-ը և նրա մեջ մտնող կազմակերպությունները ջանքեր են գործադրում, որ թանգարանագիտությունը ճանաչվի առանձին գիտության կարգավիճակով, որն ունի իր առարկան, մեթոդիկան և այլն: ICOM-ը և նրա ազգային մասնաճյուղերը ջանքեր են գործադրում նաև տեսական հետազոտությունների ընդհանրացման, թանգարանագիտության բառարանների, դասագրքերի, հիմնարար աշխատությունների ստեղծման ուղղությամբ:
ԽՍՀՄ-ում և ՌԴ-ում թանգարանագիտության ընդհանուր ձեռնարկներ քիչ են հրատարակվել: Դրանց շարքում կարելի է թվարկել. ՙԽորհրդային թանգարանագիտության հիմունքները՚ /Մ., 1955/, ՙԹանգարանագիտություն, պատմական ուղղվածության թանգարաններ՚ /Կ.Գ. Լևիկինի և Վ. Խերբստի խմբա•րությամբ- Մ., 1988/, Շլյախտին Լ, Զյուկին Ս. ՙԹան•արանային •ործի հիմունքները՚ /ՍՊԲ., 2000/, Յուրենևա Տ. Յու. ՙԹանգարանագիտություն՚ /Մ., 2003/: Վերջին տարիներին հրատարակվել են արտասահմանյան ուսումնական ձեռնարկներ. Լորդ Բ., Լորդ Գ. Դ. ՙՄենեջմենթը թան•արանային գործում՚ /Մ., 2002/, բացի այդ, հրատարկվել են առանձին բաժինների, առավել հաճախ` մեթոդիկայի, ուղեցույցներ և ձեռնարկներ. Բելյավսկի Մ. Կ., Օռլով Ա. Խ. ՙԹանգարաններում և պատմության ու մշակույթի հուշարձանների հետ աշխատելու մեթոդիկան ԽՍՀՄ պատմությունն ուսումնասիրելիս՚ /Մ., 1968/, Բելյավսկի Մ. Կ. ՙԹանգարաններում և պատմության հուհուրձանների հետ աշխատանքի մեթոդիկան ԽՍՀՄ պատմությունն ուսումնասիրելիս՚ /Մ., 1978/, ՙԹանգարանային գործը ԽՍՀՄ-ում, պատմական ուղղվածության թանգարանների աշխատանքի գիտական հիմունքները՚ /Մ., 1980/: Լույս են տեսել թանգարանային տերմինների ռուսերեն բառարաններ. ՙԹանգարանային տերմինների համառոտ բառարան՚ /Մ., 1974/, ՙԹանգարանային տերմիններ, թանգարանագիիտության տերմինոլո•իական խնդիրները՚ /Մ., 1986/, 2001 թվականին լույս տեսավ ՙՌուսական թանգարանային հանրա•իտարան՚ աշխատությունը:
Այդուհանդերձ, համաշխարհային և հայրենի /ռուսական/ թան•արանա•իտությունը այդպես էլ ընդհանուր տեսակետ չի ձևավորել թանգարանագիտության ճյուղի և բնույթի վերաբերյալ: Որոշ հետազոտողներ /Ի. Նեուստուպնի, Ժ. Ա. Ռիվեր/ թանգարանագիտությունն ընդհանրապես գիտություն չեն համարում, պնդում են, որ այն չունի իր առարկան, կառուցվածքը, մեթոդները: Այս մոտեցման կողմնակիցները /կարելի է այն կոչել “ՙնիհիլիստական”` թանգարանագիտությունը որպես գիտության ճյուղ չընդունելու համար/ թանգարանագիտությունը սահմանափակում են թանգարանների պատմության և հասարակական կյանքում դրանց դերի ուսումնասիրությամբ:
Մշակութաբանական /կուլտուրոլոգիա/ մոտեցման կողմնակիցները /Կ. Շրայներ, Ի. Յան, Տ. Շոլա և այլք/ նույնպես թան•արանա•իտությունը չեն ընդունում որպես առանձին գիտաճյուղ, համարելով, որ այն մաս է կազմում համաշխարհային ժառանգության ուսումնասիրմամբ և պահպանությամբ զբաղվող գիտաճյուղերի: Տ. Շոլան նույնիսկ առաջարկում էր ՙթանգարանագիտություն՚ կամ ՙթանգարանաբանություն՚ տերմինների փոխարեն գործածել ՙheritology՚ /ժառանգության ուսումնասիրում/ տերմինը, իսկ թանգարանագիտությունը համարել նրա ենթաբաժիններից մեկը: Առաջնային պլան էր մղվում թանգարանների կողմից ֆոնդերի համալրումը /տեզավորում/ և արժեքների պահպանումը, ինչը բավականին լայն ընկալում ուներ. սկսած բուն առարկաների, իրերի պահպանումից, վերջացրած երևակայական թանգարաններ ստեղծելու միջոցով համամարդկային մշակույթի նվաճումները մարդկային անհատական հիշողության մեջ պահպանելով: Մշակութաբանական մոտեցման շրջանակներում ձևավորել են թանգարան երևույթի պատկերացման մի քանի կոնցեպցիաներ. Ա. Մանրոյի ՙերևակայական թան•արան՚ կոնցեպցիան, Ա. Խանտովի, Պ. վան Մենշի, Մ. վան Պրատի, Դ. Վ. Կամերոնի ՙֆորում թան•արան՚ կոնցեպցիան, Գ. ֆոն դեր Օստենի, Գ. Բոր•երի ՙթանգարան առանց սահմանների՚ կոնցեպցիան և այլն:
Ինստիտուցիոնալ մոտեցումը /Ի. Բենեշ, Վ. Վինտեր, Տ. Սիլյանովա-Նովիկովա և այլք/ թանգարանագիտությունը համարում են գիտություն, որի առարկան թանգարանն է` որպես հասարակական ինստիտուտ: Նման մոտեցման դեպքում շեշտը դրվում է թան•արանների` որպես հանորեն կարևոր տեղեկատվության պապանման և հաղորդման կենտրոնի, հասարակական •ործառույթների ուսումնասիրման վրա:
Առարկայական մոտեցման կողմնակիցներ Զ. Բրունան, Հ. Վեքսը, Ա. Գրեգորևան, Ռ. Լանգը, Զ. Խտրանսկին, Տ. Խետեշը, Դ. Շուլցը, Վ. Էննենբախը թանգարանագիտության առարկան համարում են թանգարանային իրի երևույթը` ինչպես որոշակի արժեք ներկայացնող իրերը, այնպես էլ այն պատճառների հետազոտումը, որոնց շնորհիվ առաջացել են թանգարանները; Թանգարանագիտության գլխավոր խնդիրը առարկաների թանգարանային արժեքի չափանիշի վերհանումն է դրանց ընտրության, պահպանման և ռեպրեզենտացիայի /վերաշնորհանդեսի/ համար:
Նկատի ունենալով թանգարանագիտության բնորոշման նկատմամբ տարբեր մոտեցումները, զարմանալի չէ, որ նրա կարգավիճակը հստակ սահմանելը բավականին բարդ է: Կիրառական թանգարանագիտությունը լիովին կարող է հավակնել ինքնուրույն ճյուղի կարգավիճակի, քանի որ չկա այլ գիտություն, որն զբաղվի այն խնդիրներով, որոնցով նա է զբաղվում: Միևնույն ժամանակ, թանգարանագիտական գիտելիքների իմացությունն անհրաժեշտ են հումանիտար և բնական գիտությունների մասնագետներին, քանի որ նրանք հետազոտությունները կատարում են թանգարանային բազայի հիման վրա, թանգարանային նյութի հետ աշխատում որպես սկզբնաղբյուրի: Այս հանգամանքը թույլ է տալիս թանգարանագիտությունը դասել մասնագիտական գիտաճյուղերի շարքին: Կան թանգարանագիտության բաժիններ, որոնք կարող են հավակնել օժանդակ գիտաճյուղի կարգավիճակի /թանգարանային աղբյուրագիտություն, թանգարանային փաստաթղթավորում և այլն/:
Գործնական աշխատանքում, ինչպես նաև “ՙթանգարանագիտություն, թանգարանաբանություն” գիտաճյուղը բնութագրելիս ուսումնական ձեռնարկներում առավել հաճախ կիրառվում է կոմպլեքսային մոտեցում, որն իր մեջ ընդգրկում է վերը հիշատակված մոտեցումների և կոնցեպցիաների սկզբունքներն ու ձեռքբերումները:
Այդ մոտեցման հիման վրա Ա. Մ. Ռազգոնը թանգարանգիտությունը սահմանել է որպես հասարակականգ•իտություն, որն ուսումնասիրում է. հանրորեն կարևոր տեղեկատվության պահպանման •ործընթացները. գիտելիքի և զգացմունքի ճանաչումը և փոխանցումը թանգարանային իրերի միջոցով. թանգարանային գործը, թանգարանը որպես հասարակական ինստիտուտ, նրա հանրային ֆունկցիաները և իրագործման ձևերը հասարակական, տնտեսական, քաղաքական և մշակութային տարբեր պայմաններում: Թանգարանագիտությունը ձևավորում է թանգարանային գործի տեսական և գործնական հիմքերը:
Թանգարանագիտությունը, որպես գիտության ճյուղ, ունի իր կառուցվածքը: Առանձնացնում են երկու բաժիններ` ընդհանուր /զբաղվում է բոլոր տեսակի և պրոֆիլի թանգարանների գործունեությանն առնչվող հարցերով/ և հատուկ /զբաղվում է հատուկ պրոֆիլի թան•արանների •ործունեությանն առնչվող հարցերով, ինչպես նաև պրոֆիլային ճյուղերի հետազոտական ոլորտին չպատկանող ուրույն հարցերով/: Ինչպես ընդհանուր, այնպես էլ հատուկ թանգարանագիտությունն ունեն կառուցվածքային մի քանի բաժիններ. 1. Թանգարանային գործի տեսություն` ընդհանուր տեսություն, թանգարանային առարկայի տեսություն, փաստաթղթավորման տեսություն, գիտա-ֆոնդային աշխատանքի կամ տեզավորման տեսություն, հաղորդակցման տեսություն և այլն. 2. Թանգարանային գործի պատմություն և պատմագրություն. 3. Թանգարանային աղբյուրագիտություն. 4. Թանգարանագրություն` թանգարանների, նրանց հավաքածուների և հավաքածոների նկարա•րություն, որն իր արտահայտությունը գտնում է ուղեցույցների, տեղեկատուների, կատալո•ների և նմանատիպ այլ դրսևորումներով: Արտասահմանյան գրականության մեջ թանգարանգրություն ասելով հասկանում են թանգարանային պրակտիկա /ի տարբերություն թանգարանային տեսության` թանգարանագիտության/. 5. Թանգարանային գործի մեթոդիկա` ցուցանմուշային աշխատանքի մեթոդիկա, կազմակերպում և կառավարում` թանգարանային մենեջմենթ, թանգարանային սոցիոլոգիա, թանգարանային տեխնիկա և այլն. 6. Թանգարանային մանկավարժություն և հոգեբանություն. 7. Թանգարանային ինֆորմատիկա: Թանգարանային գործի զարգացումը հանգեցնում է թանգարանագիտության նորանոր բաժինների առաջացմանը, որոնք հնարավորություն են ստեղծում ի հայտ բերելու և ըմբռնելու ժամանակակից թան•արանների տեսական և •ործնական աշխատանքի նոր կողմերը:
ՙԹանգարանագիտության՚ մեր տված բնորոշումը պահանջում է բացատրել հիմնական հասկացությունները, գիտության լեզուն: Հանրորեն կարևոր տեղեկատվություն ասելով պետք է հասկանալ հասարակության և նրա ինստիտուտների նորմալ կենսա•ործունեության, միջմարդկային հաղորդակցության անհրաժեշտ •իտելիքներ, հմտություններ, ավանդույթներ, պատկերացմներ և այլն:
Թանգարանային •ործը հասարակական գործունեության տեսակ է, որ իր մեջ ներառում է. մշակութային ժառանգության կոմպլեկտավորում /համալրում/, հաշվառում, պահպանում, պահպանություն, ուսումնասիրում, օգտագործում և այդ գործընթացների իմաստավորում. թանգարանային քաղաքականություն /թանգարանային օրենսդրություն, թանգարանային շինարարարություն` թանգարանների և թանգարանային ցանցի ստեղծում, թանգարանների կառավարման կազմակերպում` թանգարանային մենեջմենթ, թանգարանների աշխատակիցների պատրաստում, վերապատրաստում որակավորման բարձրացում և համապատասխան հաստատությունների ստեղծում/. թանգարանային պրակտիկա /գիտա-ֆոնդային, կրթա-լուսավորչական, ռեկրեացիոն, ցուցանմուշային, գիտա-հետազոտական և հրատարակչական աշխատանք/, թանգարանագիտություն` իբրև գիտություն:
Թանգարանը /ICOM-ի կանոնադրությամբ, ընդունված այդ կազմակերպության XVI Գլխավոր ասամբլեայի կողմից 1989 թվականին/` ՙմշտապես գործող, հասարակությանը ծառայելու և նրա զարգացմանը նպաստելու կոչված, լայն հասարակությանը մատչելի, ուսումնասիրության, կրթության և հո•ևոր պահանջմունքների նպատակով մարդու և նրա միջավայրի մասին նյութական վկայությունների ձեռքբերմամբ, պահպանմամբ, ցուցանմուշայնացմամբ, ժողովրդայնացմամբ, հետազոտությամբ զբաղվող ոչ կոմերցիոն հաստատություն է՚:
Թանգարանային գործի պատմություն
«Թանգարանագիտություն» գիրքը թարգմանված է ուսանողների կողմից և հասանելի է այստեղ: