Ֆիլիպ Կ․ Դիք
Գրապահարան-ից
Ֆիլիպ Կինդրեդ Դիք (անգլ.՝ Philip Kindred Dick, դեկտեմբերի 16, 1928, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 2, 1982, Սանտա Անա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆանտաստ գրող։ Ֆիլիպ Դիքը գիտական ֆանտաստիկայի բնագավառում անուն է վաստակել 1950-ական թվականներին։ Նրա վեպերն ու պատմվածքները հաճախ պատկերում են պատրանքային թակարդում հայտնված հերոսների հոգեբանական պայքարը։ Հայտնի է «Մարդը բարձր ամրոցում» (1962), «Արդյո՞ք անդրոիդներն էլեկտրական ոչխարների մասին են երազում» (1968), «Ուբիկ» (1969), «Թափվե՛ք, արցունքնե՛ր» (1974), «Խավարում» (1977) ստեղծագործություններով։