Դժվար է աստված լինել

Գրապահարան-ից
13:46, 21 Օգոստոսի 2013 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դժվար է աստված լինել

հեղինակ՝ Արկադի Ստրւգացկի․ Բորիս Ստրուգացկի
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան ( ռուսերենից)
աղբյուր՝ [[]]


Այդ օրերին էր, որ ես իմացա,թե ինչ է նշանակում տառապել,ինչ է
նշանակում ամաչել,ինչ է նշանակում հուսահատվել։
Պիեռ Աբելյառ


Ահա թե ինչի մասին պետք է ձեզ նախազգուշացնեմ։ Առաջադրանքը
կատարելիս ձեզ հետ զենք կվերցնեք հեղինակության համար։ Սակայն
և ոչ մի պարագայում ձեզ չի թույլատրվում այն գործադրել։ Ո՜չ
մի պարագայում։ Դուք ինձ հասկացա՞ք։
Էռնեստ Հեմինգուեյ


Նախերգանք

Անկայի աղեղնազենի կոթը սև պլաստմասսայից էր, իսկ լարը՝ քրոմային պողպատից, ու ձգվում էր անձայն սահող լծակի մի շարժումով։ Անտոնը դեմ էր նորույթներին․ նրա մարտական զենքը հին էր՝ մարշալ Տոցի, Պիցա Առաջին թագավորի ոճով, պղնձակուռ, անվակով, որի վրա փաթաթվում էր եզան ջլերից պատրաստած լարը։ Ինչ վերաբերում է Պաշկային, ապա նա վերցրել էր օդաճնշից հրացան։ Աղեղնազենը նա համարում էր մարդկության մանկությոուն, քանի որ ծույլ էր ու հյուսնի արհեստից բան չէր հասկանում։