Յոթերորդ Բաժին: Կապիտալի Կուտակման Պրոցեսը
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
- 1 ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ
- 1.1 ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- 1.2 ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ
- 1.2.1 1. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
- 1.2.2 2. ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
- 1.2.3 3. ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ԵԿԱՄՏԻ։ ԺՈԻԺԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԵՈՐԻԱՆ
- 1.2.4 4. ԿՈՒՏԱԿՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՈՐՈՇՈՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐՈՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԸ ՏՐՈՀՎՈՒՄ Է ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ԵԿԱՄՏԻ։ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ։ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ՍՊԱՌՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՄԸ։ ԱՎԱՆՍԱՎՈՐԱԾ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
- 1.2.5 5. ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՏԱՖՈՆԴԸ
- 1.3 ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
- 1.3.1 1. ԱՇԽԱՏՈՒԺԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ԿՈՒՏԱԿՄԱՆԸ ԶՈՒԳԸՆԹԱՑ, ԿԱՊԻՏԱԼԻ ԱՆՓՈՓՈԽ ԿԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ։
- 1.3.2 2. ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՈՒՆ ՄԱՍԻ ՀԱՐԱBԵՐԱԿԱՆ ՆՎԱԶՈՒՄԸ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
- 1.3.3 3. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԱՃՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
- 1.3.4 4. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՈՅԱՁԵՎԵՐԸ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
- 1.3.5 5. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ
- 1.4 ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ՆԱԽԱՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ
- 1.4.1 1. ՆԱԽԱՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
- 1.4.2 2. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՈՒՄԸ ՀՈՂԻՑ
- 1.4.3 3. ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԿՍԱԾ XV ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐ
- 1.4.4 4. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
- 1.4.5 5. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ
- 1.4.6 6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ԾԱԳՈՒՄԸ
- 1.4.7 7. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՆԴԵՆՑԸ
- 1.5 ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ ԱՐԴԻ ԹԵՈՐԻԱՆ[253]
ՅՈԹԵՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ԿԱՊԻՏԱԼԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊՐՈՑԵՍԸ
Փողի մի որոշ գումարի փոխարկումը արտադրության միջոցների ու աշխատուժի ներկայացնում է այն առաջին շարժումը, որ կատարում է մի որոշ քանակի արժեք, որը պետք է գործի որպես կապիտալ։ Այդ շարժումը տեղի է ունենում շուկայում, շրջանառության ոլորտում։ Այդ շարժման երկրորդ փուլը, արտադրության պրոցեսը, ավարտված է, որչափով արտադրության միջոցները փոխարկված են ապրանքների, որոնց արժեքը գերազանցում է իրենց բաղկացուցիչ մասերի արժեքը, այսինքն՝ պարունակում է սկզբում ավանսավորած կապիտալը պլյուս հավելյալ արժեքը։ Այդ ապրանքները հետո նորից պետք է շրջանառության ոլորտը նետվեն։ Պետք է դրանք վաճառել, դրանց արժեքն իրացնելով փող դարձնել, այդ փողը դարձյալ կապիտալի փոխարկել և այդպես կրկին նորից սկսել։ Շարունակ միևնույն հաջորդական փուլերով անցնող այդ շրջապտույտը կազմում է կապիտալի շրջանառությունը։
Կուտակման առաջին պայմանն այն է, որ կապիտալիստին հաջողվի իր ապրանքները վաճառել և նրանց դիմաց ստացած փողի մեծ մասը նորից կապիտալի փոխարկել։ Այնուհետև ենթադրվում է, որ կապիտալը շրջանառության իր պրոցեսը կատարում է նորմալ կերպով։ Այդ պրոցեսի մանրամասն վերլուծությունը վերաբերում է երկրորդ գրքին։
Կապիտալիստը, որ հավելյալ արժեք է արտադրում, այսինքն՝ անվճար աշխատանք է ծծում անմիջաբար բանվորներից և այդ աշխատանքը ամրակայում է ապրանքների մեջ, հավելյալ արժեքի առաջին յուրացնողն է, բայց բնավ նրա վերջին սեփականատերը չէ։ Նա այդ հավելյալ արժեքը հետագայում պետք է բաժանի ուրիշ կապիտալիստների հետ, որոնք ամբողջ հասարակական արտադրության մեջ այլ ֆունկցիաներ են կատարում՝ հողային սեփականատիրոջ հետ և այլն։ Հետևաբար, հավելյալ արժեքը տրոհվում է տարբեր մասերի։ Նրա տարբեր մասերն ընկնում են տարբեր կատեգորիաների անձերի ձեռքը և ընդունում են տարբեր, միմյանցից անկախ ձևեր, ինչպես՝ շահույթ, տոկոս, առևտրական շահույթ, հողային ռենտա և այլն։ Հավելյալ արժեքի այդ փոխակերպված ձևերը կարող են միայն երրորդ գրքում քննվել։
Այսպես, մենք այստեղ, մի կողմից, ենթադրում ենք, որ ապրանքներ արտադրող կապիտալիստը դրանք վաճառում է իրենց արժեքով, ընդ որում մենք այստեղ չենք քննելու կապիտալիստի կրկին վերադարձը ապրանքային շուկա,— չենք քննելու ո՛չ այն նոր ձևերը, որոնք կապիտալին հատկացվում են շրջանառության ոլորտում , ո՛չ էլ վերարտադրության այն կոնկրետ պայմանները, որոնք թաքնված են այդ ձևերի մեջ։ Մյուս կողմից, մենք ընդունում ենք, որ կապիտալիստական արտադրողն ամբողջ հավելյալ արժեքի սեփականատերն է կամ, եթե կուզեք, նրա բաժանքի բոլոր մասնակիցների ներկայացուցիչը։ Այսպիսով, մենք կուտակումը կքննենք նախ վերացականորեն, այսինքն՝ լոկ որպես արտադրության անմիջական պրոցեսի մի մոմենտ։
Ասենք՝ որչափով կուտակումը տեղի է ունենում, նույն չափով ակներև է, որ կապիտալիստին հաջողվում է արտադրված ապրանքը վաճառել և այդ վաճառքից ստացած փողը նորից կապիտալի փոխարկել։ Այնուհետև. հավելյալ արժեքի տրոհումը տարբեր մասերի բոլորովին չի փոխում նրա բնույթը, ինչպես և այն անհրաժեշտ պայմանները, որոնց մեջ նա դառնում է կուտակման տարր։ Հավելյալ արժեքը ինչ համամասնությամբ էլ տրոհվի հենց կապիտալիստական արտադրողի կողմից իր համար պահվող մասի և ուրիշներին բաժին հանվող մասի, համենայն դեպս հավելյալ արժեքը առաջին հերթին նրա կապիտալիստական արտադրողի կողմից է յուրացվում։ Հետևապես, ինչ որ մենք ենթադրում ենք շրջանառության պրոցեսը պատկերելիս, այն տեղի է ունենում նաև իրականության մեջ։ Մյուս կողմից, հավելյալ արժեքի տրոհումն ու շրջանառության միջնորդավորող շարժումը մթագնում են կուտակման պրոցեսի պարզ հիմնական ձևը։ Ուստի կուտակման զուտ ձևի վերլուծությունը պահանջում է նախապես վերանալ կուտակման մեխանիզմի ներքին խաղը քողարկող բոլոր երևույթներից։
ՔՍԱՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊԱՐԶ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հասարակական ինչ ձև էլ որ ունենա արտադրության պրոցեսը, համենայն դեպս նա պետք է լինի անընդհատ, այսինքն՝ պետք է պարբերաբար նորից ու նորից միևնույն ստադիաներն անցնի։ Ինչպես որ հասարակությունը չի կարող դադարել սպառելուց, այնպես էլ նա չի կարող դադարել արտադրելուց։ Ուստի հասարակական արտադրության ամեն մի պրոցես, իր մշտական կապակցության ու իր նորոգման մշտատև հոսանքի մեջ դիտելով, միաժամանակ վերարտադրության պրոցես է։
Արտադրության պայմանները միաժամանակ վերարտադրության պայմաններ են։ Ոչ մի հասարակություն չի կարող անընդհատ արտադրել, այսինքն՝ վերարտադրել առանց իր արդյունքի մի որոշ մասն անընդհատ նորից արտադրամիջոցներ կամ նոր արտադրության տարրեր դարձնելու։ Այլ հավասար պայմաններում նա իր հարստությունը կարող է վերարտադրել կամ անփոփոխ մակարդակի վրա պահել այն դեպքերում միայն, եթե, օրինակ, մի տարվա ընթացքում գործադրված արտադրամիջոցները, այսինքն՝ աշխատամիջոցները, հում և օժանդակ նյութերը in natura [բնեղեն արտահայտությամբ] փոխարինվում են նույն տեսակի նոր նմուշահատերի հավասար քանակով. այս վերջին մասը պետք է, այսպիսով, անջատվի արդյունքների տարեկան մասսայից և նորից մտնի արտադրության պրոցեսի մեջ։ Այսպես ուրեմն, տարեկան արդյունքի մի որոշ քանակ արտադրությանն է պատկանում։ Հենց սկզբից նախանշված լինելով արտադրողական սպառման համար, այդ քանակը գոյություն ունի սովորաբար այնպիսի նատուրալ ձևերով, որոնք ինքնըստինքյան բացառում են անհատական սպառումը։
Եթե արտադրությունը կապիտալիստական ձև ունի, ապա վերարտադրությունը ևս նույն ձևն ունի։ Ինչպես որ արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններում աշխատանքի պրոցեսը հանդես է գալիս լոկ որպես միջոց արժեքի աճման պրոցեսի համար, ճիշտ այդպես էլ վերարտադրությունը հանդես է գալիս միայն որպես ավանսավորած արժեքը վերարտադրելու միջոց, վերարտադրելու որպես կապիտալի այսինքն՝ որպես աճող արժեք։ Կապիտալիստի տնտեսական բնորոշ դերը տվյալ անձնավորությանը հատկացվում է միայն այն պատճառով, որ նրա փողը անընդհատ գործում է իբրև կապիտալ։ Եթե, օրինակ, ավանսավորած 100 ֆունտ ստեռլինգ փողի գումարն այս տարի կապիտալ է դարձել և 20 ֆունտ ստ. հավելյալ արժեք է արտադրել, ապա նա պետք է միևնույն գործառնությունը կրկնի հաջորդ տարին և այլն։ Որպես կապիտալային արժեքի պարբերական աճ կամ գործող կապիտալի պարբերական պտուղ, հավելյալ արժեքը կապիտալից ծագող եկամտի ձև է ընդունում[1]։
Եթե այդ եկամուտը կապիտալիստի համար ծառայում է լոկ որպես սպառման ֆոնդ, եթե նա նույնպես պարբերաբար սպառվում է, ինչպես ձեռք է բերվում, ապա այլ հավասար պայմաններում տեղի ունի պարզ վերարտադրություն։ Եվ թեև վերջինը արտադրության պրոցեսի պարզ կրկնությունն է անփոփոխ մասշտաբով, այնուամենայնիվ, այդ սոսկ կրկնությունն ու անընդհատությունը պրոցեսին տալիս են նոր գծեր կամ, ավելի շուտ, վերացնում են նրա որոշ գծերը, որոնք բնորոշ են թվում նրա համար, միայն որպես եզակի ակտի համար։
Արտադրության պրոցեսի ելակետը աշխատուժի գնումն է որոշ ժամանակով, և այդ ելակետը միշտ նորոգվում է, հենց որ լրանում է աշխատանքի գնման ժամկետը, իսկ դրա հետ միասին լրանում է նաև արտադրության մի որոշ ժամանակաշրջան, օրին.՝ մի շաբաթ, մի ամիս և այլն։ Սակայն բանվորի վարձը վճարվում է այն բանից հետո միայն, երբ նրա աշխատուժը արտահայտել է իր ներգործությունը և ապրանքների մեջ իրացրել է ինչպես իր արժեքը, այնպես էլ հավելյալ արժեքը։ Հետևապես, բանվորն արտադրել է ինչպես հավելյալ արժեքը, որ առայժմ մեզ համար միայն կապիտալիստի սպառման ֆոնդն է, այնպես էլ իր սեփական վարձատրության ֆոնդը, այսինքն՝ փոփոխուն կապիտալը, այն էլ արտադրել է ավելի վաղ, քան այդ վերջինը ետ է հոսում դեպի նա աշխատավարձի ձևով, և միայն այնքան ժամանակ, որքան նա անընդհատ վերարտադրում է այդ կապիտալը, նա աշխատանք ունի։ Այստեղից էլ առաջ է գալիս տնտեսագետների այն ֆորմուլան, որ մենք հիշատակեցինք տասնվեցերորդ գլխում «II» թվանշանի տակ, և որն աշխատավարձը ներկայացնում է որպես հենց բանվորի բաժինը արդյունքի մեջ[2]։ Այդ մասը բանվորի ձեռքով անընդհատ վերարտադրվող արդյունքի այն մասն է, որ անընդհատ ետ է հոսում դեպի նա աշխատավարձի ձևով։ Իհարկե, կապիտալիստը այդ ապրանքային արժեքը բանվորին վճարում է փողով։ Բայց այդ փողն աշխատանքի արդյունքի փոխակերպված ձևն է միայն։ Այն ժամանակ, երբ բանվորն արտադրության միջոցների մի մասն արդյունքի է վերածում, նրա առաջվա արդյունքի մի մասը նորից փողի է փոխարկվում։ Նրա աշխատանքը անցյալ շաբաթվա կամ վերջին կես տարվա ընթացքում,— ահա թե ինչ աղբյուրից է վարձատրվում նրա այսօրվա աշխատանքը կամ առաջիկա կես տարվա աշխատանքը։ Փողային ձևի ստեղծած պատրանքը իսկույն չքանում է, հենց որ առանձին կապիտալիստի և առանձին բանվորի տեղ մենք սկսենք քննության առնել կապիտալիստների դասակարգն ու բանվորների դասակարգը։ Կապիտալիստների դասակարգը շարունակ փողային ձևով չեկեր է տալիս բանվոր դասակարգին՝ բանվորների արտադրած և կապիտալիստների յուրացրած արդյունքի որոշ մասն ստանալու համար։ Այդ չեկերը բանվորը նույնքան կանոնավոր կերպով վերադարձնում է կապիտալիստների դասակարգին, փոխարենն ստանալով իր սեփական արդյունքից իրեն հասնող մասը։ Արդյունքի ապրանքային ձևն ու ապրանքի փողային ձևն սքողում են այդ պրոցեսի իսկական բնույթը։
Այսպես ուրեմն, փոփոխուն կապիտալը կենսամիջոցների ֆոնդի կամ աշխատանքի ֆոնդի երևան գալու մի առանձին պատմական ձև է միայն, ֆոնդի, որը անհրաժեշտ է բանվորին իր կյանքը պահպանելու և վերարտադրելու համար, և որը հասարակական արտադրության բոլոր սիստեմների պայմաններում նա միշտ պետք է արտադրի ու վերարտադրի։ Աշխատանքի ֆոնդը շարունակ դեպի բանվորն է հոսում նրա աշխատանքի վճարամիջոցների ձևով, որովհետև բանվորի սեփական արդյունքը շարունակ հեռանում է նրանից կապիտալի ձևով։ Սակայն աշխատանքի ֆոնդի դրսևորման այդ ձևը ամենևին չի փոխում այն իրողությունը, որ կապիտալիստը բանվորին ավանսավորում է հենց նրա առարկայացած աշխատանքը[3]։ Վերցնենք կոռվոր ճորտ գյուղացուն։ Նա, օրինակ, շաբաթվա մեջ 3 օր աշխատում է իր սեփական դաշտում արտադրության իր սեփական միջոցներով։ Շաբաթվա մյուս երեք օրվա ընթացքում նա կոռային աշխատանք է կատարում հողատիրոջ դաշտում։ Նա շարունակ վերարտադրում է իր սեփական աշխատանքի ֆոնդը, սակայն այդ վերջինը նրա նկատմամբ երբեք չի ընդունում նրա աշխատանքի դիմաց երրորդ անձի ավանսավորած վճարամիջոցի ձև։ Դրա փոխարեն նրա անվճար հարկադիր աշխատանքն էլ երբեք չի ընդունում կամավոր ու վճարված աշխատանքի ձև։ Բայց եթե կալվածատերը մի գեղեցիկ օր յուրացնի դաշտը, լծկան անասունները, սերմացուն, մի խոսքով՝ կոռվոր գյուղացու արտադրության միջոցները, ապա այդ գյուղացին պետք է այնուհետև իր աշխատուժը վաճառի կալվածատիրոջը։ Մինչդեռ մյուս հավասար պայմաններում նա առաջվա նման հիմա էլ 6 օր կաշխատի շաբաթվա մեջ, 3 օր՝ իրեն համար, 3 օր՝ նախկին կալվածատիրոջ համար, որը հիմա վարձող է դարձել։ Առաջվա նման գյուղացին հիմա էլ արտադրամիջոցները կօգտագործի իբրև արտադրամիջոցներ, նրանց արժեքը փոխանցելով արդյունքին։ Հիմա էլ արդյունքի մի որոշ մասն առաջվա նման կմտնի վերարտադրության պրոցեսի մեջ։ Բայց, ինչպես որ կոռային աշխատանքը այս դեպքում վարձու աշխատանքի ձև է ընդունում, ճիշտ այդպես էլ այժմ, ինչպես և առաջ, կոռվոր գյուղացու արտադրած ու վերարտադրած աշխատանքի ֆոնդն ընդունում է նախկին կալվածատիրոջ կողմից գյուղացուն ավանսավորած կապիտալի ձև։ Բուրժուական տնտեսագետը, որի սահմանափակ ուղեղը անզոր է դրսևորման ձևը տարբերել այն բանից, ինչ որ դրսևորվում է այդ ձևի մեջ, աչքերը փակում է այն փաստի հանդեպ, որ նույնիսկ ներկայումս աշխատանքի ֆոնդը ամբողջ երկրագնդի վրա միայն որպես բացառություն է հանդես գալիս կապիտալի ձևով[4]։
Ինչպես էլ որ լինի, փոփոխուն կապիտալը կորցնում է կապիտալիստի սեփական ֆոնդից ավանսավորած արժեքի նշանակությունը [Տես 4a ծանոթ.] միայն այն դեպքում, եթե մենք արտադրության կապիտալիստական պրոցեսը քննում ենք նրա անընդհատ նորոգման ընթացքում։ Բայց այդ նորոգումը պետք է որևէ տեղ և որևէ ժամանակ սկսվեր։ Հետևաբար, ելնելով այն տեսակետից, որի վրա մենք մինչև այժմ կանգնած էինք, հավանական է դառնում, որ կապիտալիստը մի որոշ մոմենտում փողատեր է դարձել ուրիշի անվճար աշխատանքից անկախ կատարված որոշ նախասկզբնական կուտակման միջոցով, և դրա շնորհիվ կարող էր հանդես գալ շուկայում, որպես աշխատուժի գնորդ։ Մինչդեռ արդեն արտադրության կապիտալիստական պրոցեսի սոսկ անընդհատությունը կամ պարզ վերարտադրությունն առաջ է բերում նաև ուրիշ յուրահատուկ փոփոխություններ, որոնք վերաբերում են ոչ միայն կապիտալի փոփոխուն մասին, այլև ամբողջ կապիտալին։
Եթե 1 000 ֆ. ստեռլինգ կապիտալի պարբերաբար, օրինակ՝ ամեն տարի, ստեղծած հավելյալ արժեքը հավասար է 200 ֆ. ստեռլինգի, և եթե այդ հավելյալ արժեքը տարվա ընթացքում սպառվում է առանց մնացորդի, ապա պարզ է, որ այդ պրոցեսը հինգ տարի կրկնվելուց հետո սպառված հավելյալ արժեքի գումարը հավասար կլինի 200 × 5 կամ սկզբում ավանսավորած 1 000 ֆ. ստեռլինգ կապիտալային արժեքին։ Եթե տարեկան հավելյալ արժեքը մասամբ միայն սպառվեր, օրինակի միայն կիսով չափ, ապա մատնանշված հետևանքը կստացվեր արտադրական պրոցեսը տասը տարվա ընթացքում կրկնվելուց հետո միայն, որովհետև 100 × 10 = 1 000։ Ընդհանրապես, ավանսավորած կապիտալային արժեքը, բաժանած ամեն տարի սպառվող հավելյալ արժեքի վրա, տալիս է այն տարիների թիվը կամ վերարտադրության այն պարբերությունների թիվը, որոնց լրանալուց հետո սկզբնապես ավանսավորած կապիտալը կապիտալիստի կողմից սպառվում և, հետևաբար, չքանում է։ Կապիտալիստի այն պատկերացումը, թե իբր նա ուրիշի չվարձատրված աշխատանքի արդյունքը, հավելյալ արժեքն է միայն սպառում, սկզբնական կապիտալային արժեքը թողնելով անձեռնմխելի, բացարձակապես չի կարող վախել այդ փաստը։ Որոշ թվով տարիներ անցնելուց հետո նրան պատկանող կապիտալային արժեքը հավասար է միևնույն թվով տարիների ընթացքում նրա կողմից առանց համարժեքի յուրացված հավելյալ արժեքի գումարին։ Իսկ նրա սպառած արժեքի գումարը հավասար է սկզբնական կապիտալային արժեքին։ Ճիշտ է, նրա ձեռքին պահպանվում է իր մեծությամբ անփոփոխ մի կապիտալ, ընդ որում այդ կապիտալի մի մասը շենքերը, մեքենաները և այլն — արդեն կար, երբ նա ձեռնարկեց իր գործին։ Բայց այստեղ խոսքը վերաբերում է կապիտալի արժեքին և ոչ թե նրա նյութական բաղկացուցիչ մասերին։ Եթե որևէ մեկն իր ամբողջ գույքը վատնել է, այնքան պարտքեր անելով, որոնք հավասար են այդ գույքի արժեքին, ապա նրա ամբողջ գույքը լոկ նրա պարտքերի ընդհանուր գումարն է ներկայացնում։ Նմանապես, եթե կապիտալիստն իր ավանսավորած կապիտալի համարժեքն սպառել է, ապա այդ կապիտալի արժեքը նրա ձրիաբար յուրացրած հավելյալ արժեքի լոկ ընդհանուր գումարն է ներկայացնում։ Հին կապիտալի արժեքի ոչ մի ատոմ արդեն գոյություն չունի։
Այսպես ուրեմն, բոլորովին անկախ որևէ կուտակումից, արտադրական պրոցեսի պարզ կրկնությունը կամ պարզ վերարտադրությունն արդեն, կարճ կամ երկար ժամանակաշրջան անցնելուց հետո, ամեն մի կապիտալ անխուսափելիորեն դարձնում է կուտակված կապիտալ կամ կապիտալացված հավելյալ արժեք։ Եթե արտադրության պրոցեսի մեջ մտնելիս կապիտալը նույնիսկ կիրառող անձի դատած սեփականությունն է եղել, ապա, այնուամենայնիվ, վաղ թե ուշ նա դառնում է առանց որևէ համարժեքի յուրացված արժեք, ուրիշի չվարձատրված աշխատանքի նյութականացում՝ փողի կամ այլ ձևով։
Ինչպես տեսանք չորրորդ գլխում, փողը կապիտալի փոխարկելու, համար բավական չէ ապրանքային արտադրության և ապրանքային շրջանառության առկայությունը։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է, որ որպես գնորդ ու վաճառորդ իրար դեմ կանգնած լինեն, մի կողմից, արժեքների կամ փողի տերը, մյուս կողմից՝ արժեք ստեղծող սուբստանցի տերը, այստեղ՝ արտադրության միջոցների ու կենսամիջոցների տերը, այնտեղ միայն աշխատուժի տերը, որը ուրիշ ոչինչ չունի։ Հետևապես, աշխատանքի արդյունքի բաժանումը բուն աշխատանքից, աշխատանքի օբյեկտիվ պայմանների անջատումը սուբյեկտիվ գործոնից — աշխատուժից, եղել է արտադրության կապիտալիստական պրոցեսի փաստորեն տվյալ հիմքը, նրա ելակետը։
Բայց այն, ինչ սկզբում ելակետ էր, հետագայում, պրոցեսի պարզ անընդհատության, պարզ վերարտադրության շնորհիվ, շարունակ նորից ու նորից արտադրվում և հավերժացվում է որպես կապիտալիստական արտադրության բուն հետևանք։ Մի կողմից, արտադրության պրոցեսը իրային հարստությունը շարունակ փոխարկում է կապիտալի՝ արժեքի աճման միջոցների և սպառման միջոցների՝ կապիտալիստի համար։ Մյուս կողմից, բանվորը շարունակ այդ պրոցեսից դուրս է գալիս այն ձևով, ինչ ձևով մտել է նրա մեջ՝ որպես հարստության անձնական աղբյուր, սակայն զրկված լինելով այդ հարստությունը հենց իրեն համար իրականացնելու ամեն մի միջոցից։ Որովհետև բանվորի սեփական աշխատանքը պրոցեսի մեջ նրա մտնելուց առաջ է օտարվել նրանից, յուրացվել կապիտալիստի կողմից և կապիտալի կազմի մեջ մտցվել, ուստի այդ աշխատանքը պրոցեսի ընթացքում շարունակ առարկայանում է ուրիշի արդյունքի մեջ։ Որովհետև արտադրության պրոցեսը միաժամանակ աշխատուժի սպառման պրոցես է կապիտալիստի կողմից, ուստի բանվորի աշխատանքի արդյունքը անընդհատ փոխարկվում է ո՛չ միայն ապրանքի, այլև կապիտալի, այսինքն՝ արժեքի, որը ծծում է արժեք ստեղծող աժը, կենսամիջոցների, որոնք անձեր են գնում, արտադրության միջոցների, որոնք արտադրողներին են կիրառում[5]։ Այսպիսով, ինքը՝ բանվորը օբյեկտիվ հարստությունը շարունակ արտադրում է որպես կապիտալ, որպես իր համար օտար, իր վրա իշխող և իրեն շահագործող ուժ, իսկ կապիտալիստը նմանապես շարունակ արտադրում է աշխատուժը որպես հարստության սուբյեկտիվ աղբյուր, որն անջատված է իր սեփական առարկայացման ու իրականացման միջոցներից, վերացական է, գոյություն ունի միայն բանվորի օրգանիզմի մեջ,— կարճ ասած՝ կապիտալիստը բանվորին արտադրում է որպես վարձու բանվորի[6]։ Բանվորի այդ մշտական վերարտադրումը կամ հավերժացումը կապիտալիստական արտադրության conditio sine qua non [անհրաժեշտ պայման]-ն է։
Բանվորի սպառումը երկու տեսակ է լինում։ Բուն արտադրության մեջ նա իր աշխատանքով սպառում է արտադրության միջոցները և դրանք փոխարկում է ավելի բարձր արժեք ներկայացնող արդյունքների, քան եղել է ավանսավորած կապիտալի արժեքը։ Այդ նրա արտադրողական սպառումն է։ Այդ միաժամանակ նրա աշխատուժի սպառումն է կապիտալիստի կողմից, որը գնել է այդ աշխատուժը։ Մյուս կողմից, բանվորն իր աշխատուժը դնելիս իրեն վճարված փողը ծախսում է կենսամիջոցներ ձեռք բերելու վրա։ Այդ նրա անհատական սպառումն է։ Հետևապես, բանվորի արտադրողական ու անհատական սպառումը բոլորովին տարբեր բաներ են։ Առաջին սպառման ժամանակ նա գործում է որպես կապիտալի շարժիչ ուժ և կապիտալիստին է պատկանում. երկրորդ սպառման ժամանակ նա պատկանում է ինքն իրեն և կենսական ֆունկցիաները կատարում է արտադրության պրոցեսից դուրս։ Աոաջին սպառման հետևանքը կապիտալիստի գոյությունն է, երկրորդինը հենց իր՝ բանվորի գոյությունը։
Աշխատանքային օրը և հարակից հարցերը քննելիս ի միջի այլոց պարզվեց, որ հաճախ բանվորը հարկադրված է իր անհատական սպառումն արտադրության պրոցեսի մի զուտ պատահական միջադեպը դարձնելու։ Այս դեպքում նա կենսամիջոցները կլանում է միայն նրա համար, որ գործուն վիճակում պահի իր աշխատուժը, ինչպես շոգեմեքենան կլանում է ածուխն ու ջուրը, ինչպես անիվը՝ յուղը։ Այստեղ, նրա սպառման միջոցները արտադրության միջոցներից մեկի սպառման միջոցներ են լոկ, նրա անհատական սպառումն անմիջականորեն արտադրողական սպառում է։ Սակայն այդ սպառումը թվում է որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի էության հետ չկապված մի չարաշահություն[7]։
Բանն ուրիշ կերպ է երևում, եթե մենք քննության ենք առնում ո՛չ թե առանձին կապիտալիստին և առանձին բանվորին, այլ կապիտալիստների դասակարգն ու բանվորների դասակարգը, ո՛չ թե արտադրության եզակի պրոցեսները, այլ արտադրության կապիտալիստական ամբողջ պրոցեսն իր հոսուն վիճակում ու իր հասարակական ծավալով։ Երբ կապիտալիստն իր կապիտալի մի մասն աշխատուժի է փոխարկում, դրանով մեծացնում է իր ամբողջ կապիտալի արժեքը։ Նա մի հարվածով երկու նապաստակ է սպանում։ Նա շահույթ է կորզում ո՛չ միայն այն բանից, որ ստանում է բանվորից, այլև այն բանից, որ ինքը տալիս է բանվորին։ Աշխատուժի հետ փոխանակելու համար օտարված կապիտալը դառնում է կենսամիջոցներ, որոնց սպառումը ծառայում է արդեն առկա բանվորների մկանները, ներվերը, ոսկրները, ուղեղը վերարտադրելու և նոր բանվորներ արտադրելու, համար։ Հետևաբար, բանվոր դասակարգի անհատական սպառումը բացարձակ անհրաժեշտության սահմաններում մի գործողություն է, որով կապիտալի կողմից աշխատուժի դիմաց օտարված կենսամիջոցները կրկին փոխարկվում են կապիտալի կողմից նորից շահագործվելու համար պիտանի աշխատուժի։ Այդ — կապիտալիստի համար ամենաանհրաժեշտ արտադրամիջոցի — բուն իսկ բանվորի արտադրումն ու վերարտադրումն է։ Այսպիսով, բանվորի անհատական սպառումը՝ ընդհանուր առմամբ և ամբողջովին վերցրած, կազմում է կապիտալի արտադրության ու վերարտադրության մի մոմենտը, անկախ այն բանից՝ արդյոք այդ արհեստանոցի, գործարանի և այլ շենքերի ներսո՞ւմ թե՞ նրանցից դուրս, աշխատանքի պրոցեսի ներսո՞ւմ թե՞ նրանից դուրս է կատարվում, այնպես, ինչպես մեքենայի մաքրումը արտադրության բաղկացուցիչ մասն է, անկախ այն բանից՝ աշխատանքի պրոցեսի ընթացքո՞ւմ է կատարվում թե՞ նրա որոշ ընդմիջումների ժամանակ։ Գործը ամենևին չի փոխվում նրանից, որ բանվորն իր անհատական սպառումը իրագործում է հենց իրեն համար և ոչ թե կապիտալիստի համար։ Չէ՞ որ բանող անասունների սպառումն էլ չի դադարում արտադրության պրոցեսի անհրաժեշտ մոմենտը լինելուց այն պատճառով, որ անասուններն իրենք են վայելում իրենց կերածը։ Բանվոր դասակարգի անընդհատ պահպանումն ու վերարտադրումը միշտ մնում է կապիտալի վերարտադրության անհրաժեշտ պայմանը։ Կապիտալիստը կարող է այդ պայմանի կատարումը հանգիստ կերպով բանվորներին իրենց թողնել, վստահելով նրանց ինքնապահպանման ու բազմանալու բնազդին։ Նա լոկ այն մասին է հոգում, որ նրանց անհատական սպառումն ըստ կարելույն ամենաանհրաժեշտ քանակով սահմանափակվի և, ինչպես երկինքը երկրից հեռու է հարավ-ամերիկյան այն կոպտությունից, որով բանվորներին ստիպում են պակաս սննդարար կերակրի փոխարեն ավելի սննդարարն ուտելու[8]։
Այդ պատճառով էլ կապիտալիստն ու նրա իդեոլոգը՝ քաղաքատնտեսը, բանվորի անհատական սպառման լոկ այն մասն են արտադրողական սպառում համարում, որն անհրաժեշտ է բանվոր դասակարգի հավերժացման համար, որը բանվորը պետք է իրոք սպառի, որպեսզի կապիտալը կարողանա աշխատուժն սպառել. իսկ այն բոլորը, ինչ բանվորն իր սեփական բավականության համար կարող է սպառել դրանից դուրս, անարտադրողական սպառումն է[9]։ Եթե կապիտալի կուտակումն առաջ բերեր աշխատավարձի բարձրացում և, հետևապես, բանվորի սպառման միջոցների քանակության ավելացում, չառաջացնելով աշխատուժի սպառման ավելացում կապիտալի կողմից, ապա ավելադիր կապիտալն անարտադրողաբար կսպառվեր[10]։ Եվ իսկապես, բանվորի անհատական սպառումը հենց իրեն՝ բանվորի համար անարտադրողական սպառում է, որովհետև այդ սպառումը միայն սպառման միջոցների կարիք ունեցող անհատ է արտադրում. այդ սպառումն արտադրողական է կապիտալիստի համար և պետության համար, որովհետև այդ սպառումը ուրիշի համար հարստություն ստեղծող ուժի արտադրություն է[11]։
Այսպես ուրեմն, հասարակական տեսակետից բանվոր դասակարգը — նույնիսկ աշխատանքի անմիջական պրոցեսից դուրս — կապիտալի նույնպիսի պատկանելիք է, ինչպես և մեռյալ աշխատագործիքը։ Բանվորների նույնիսկ անհատական սպառումը որոշ սահմաններում մի մոմենտ է միայն կապիտալի վերարտադրության պրոցեսում։ Եվ արդեն հենց այդ պրոցեսը, բանվորների աշխատանքի արդյունքը շարունակ նրանց բևեռեց հեռացնելով դեպի կապիտալի հակառակ բևեռը, հոգում է այն մասին, որ գիտակցությամբ օժտված արտադրության այդ գործիքները չփախչեն։ Բանվորների անհատական սպառումը, մի կողմից, ապահովում է նրանց պահպանումն ու վերարտադրումը, մյուս կողմից, կենսամիջոցները ոչնչացնելով՝ անհրաժեշտ է դարձնում բանվորների մշտական հայտնվելը աշխատանքի շուկայում։ Հռոմեական ստրուկը շղթաներով էր կապված, վարձու բանվորը անտեսանելի թելերով է կապված իր տիրոջ հետ։ Բանվորի անկախության պատրանքը նրանով է պահպանվում, որ անհատական վարձող-գործատերերը շարունակ փոխվում են, ինչպես և նրանով, որ գոյություն ունի պայմանագրի fictio juris-ը [իրավաբանական ֆիկցիան]։
Առաջներում կապիտալը այնտեղ, որտեղ հարկավոր էր լինում նրան, ազատ բանվորի նկատմամբ սեփականության իր իրավունքը կենսագործում էր հարկադիր օրենքի միջոցով։ Այսպես, օրինակ, մինչև 1815 թվականը Անգլիայի մեքենաշինարար բանվորների արտագաղթն արգելված էր ծանր պատժի սպառնալիքով։
Բանվոր դասակարգի վերարտադրությունն իր մեջ պարունակում է նաև հմտության կուտակումն ու ավանդումը մեկ սերնդից մյուսին[12]։ Թե կապիտալիստն ինչ աստիճան է տրամադիր այդպիսի հմտությամբ օժտված բանվոր դասակարգի գոյությունը արտադրության իրեն պատկանող պայմանների շարքը դասելու և նրա այդ գոյությունը իր փոփոխուն կապիտալի իրական գոյություն համարելու,— մի առանձին ցայտունությամբ երևան է գալիս, երբ ճգնաժամը սկսում է արտադրության այդ պայմանի կորուստն սպառնալ։ Ինչպես հայտնի է, ամերիկյան քաղաքացիական պատերազմի և նրան ուղեկցող բամբակի սովի ազդեցության տակ Լանկաշիրում և այլ վայրերում բամբակեղենի արտադրության բանվորների մեծամասնությունը փողոց շպրտվեց։ Հենց բանվոր դասակարգի ընդերքից, ինչպես և հասարակության այլ խավերից հնչեց պետության օգնությամբ կամ ազգային կամավոր հանգանակությունների միջոցով «ավելցուկ» բանվորների արտագաղթ կազմակերպելու կոչը՝ դեպի անգլիական գաղութները կամ Միացյալ Նահանգները։ Այն ժամանակ (1863 թ. մարտի 24-ին) «Times»-ը հրապարակեց Մանչեստրի առևտրական պալատի նախկին նախագահ Էդմունդ Պոտտերի նամակը։ Ստորին պալատում այդ նամակն իրավամբ անվանվեց «գործարանատերերի մանիֆեստ»[13]։ Մենք այստեղ կբերենք այդ նամակից մի քանի բնորոշ կտորներ, որոնց մեջ կատարյալ անսքողությամբ արտահայտված է այն հայացքը, թե աշխատուժը կապիտալի սեփականությունն է։
«Բամբակեղենի արտադրության բանվորներին ներշնչում են, թե նրանց աշխատանքի առաջարկն անչափ մեծ է... թե այդ առաջարկը պետք է պակասեցնել, գուցե, մի երրորդով, որպեսզի մնացած երկու երրորդի համար կարելի լինի առողջ պահանջարկ սահմանելու Հասարակական կարծիքը պնդում է արտագաղթի վրա... Գործատերը (այսինքն՝ բամբակեղենի գործարանատերը) չի կարող հոժարակամ համաձայնել, որ իր աշխատող ձեռքերի առաջարկը պակասի. նա այն հայացքն անի, որ այդ նույնքան անիրավացի կլիներ, որքան և սխալ... Եթե արտագաղթը հասարակական ֆոնդերից է օժանդակություն ստանում, ապա գործատերն իրավունք ունի պահանջելու, որ իրեն լսեն, և, գուցե, բողոքելու իրավունք»։ Նույն այդ Պոտտերն այնուհետև պատմում է, թե ինչպես օգտակար է բամբակեղենի արդյունաբերությունը, թե ինչպես «նա անկասկած քաշել է բնակչությունը Իռլանդիայից և անգլիական հողագործական շրջաններից», թե որքան վիթխարի են նրա չափերը, թե ինչպես 1860 թվականին նա տվել է անգլիական ամբողջ արտահանության [math]^5/_{13}[/math]-ը, և թե ինչպես մի քանի տարի հետո նա նորից կրնդարձակվի շուկայի, հատկապես Հնդկաստանի շուկայի ընդլայնման և հարկադիր կարգով «ֆունտը 6 պենսով բավականաչափ բամբակ ներմուծելու շնորհիվ»։ Նա շարունակում է. «Ժամանակը — մեկ, երկու, գուցե երեք տարին — կստեղծի անհրաժեշտ քանակը... Ուստի ես կուզեի հարց դնել, թե չարժե՞ արդյոք այդ արդյունաբերությունը, որ նրան օժանդակեն։ Չարժե՞ արդյոք նեղություն կրել մեքենաները (նկատի ունի կենդանի աշխատամեքենաները) սարքին պահելու, և արդյոք մեծագույն հիմարություն չէ՞ դրանք դուրս գցելու միտքը։ Ես կարծում եմ, որ այդպես է։ Ես պատրաստ եմ համաձայնելու, որ բանվորները սեփականություն չեն («I allow that the workers are not a property»), ո՛չ Լանկաշիրի ու ո՛չ էլ գործատերերի սեփականությունը, բայց նրանք այդ երկուսի ուժն են. նրանք այնպիսի մտավոր ու վարժված ուժ են, որին մի սերնդի ընթացքում չի կարելի փոխարինել. ընդհակառակը, մյուս մեքենաները, որոնց վրա նրանք աշխատում են («the mere machinery which they work»), մեծ մասամբ կարելի է հաջողությամբ փոխարինել և նույնիսկ կատարելագործել տասներկու ամսվա ընթացքում[14]։ Եթե աշխատուժի արտագաղթը խրախուսվի կամ նույնիսկ պարզապես թույլատրվի (!), ի՞նչ կլինի կապիտալիստների վիճակը («Encourage or allow the working power to emigrate, and what of the capitalist?» Սրտի այդ աղաղակը հիշեցնում է հոֆմարշալ Կալբին)... Քաշեցեք բանվորության սերուցքը, և հիմնական կապիտալը ծայրահեղ չափով կարժեքազրկվի, շրջանառու կապիտալը չի դիմանա վատթարացած տեսակի աշխատանքի անբավարար առաջարկի դեմ մղվող պայքարին... Մեզ ասում են, թե բանվորներն իրենք են ցանկանում արտագաղթել։ Այդ շատ բնական է նրանց կողմից... Կրճատեցեք, սեղմեցեք բամբակեղենի արտադրությունը՝ նրանից աշխատուժերը խլելով (by taking away its working power), պակասեցրեք, ասենք, [math]^1/_3[/math]-ով կամ 5 միլիոնով նրանց տրվող աշխատավարձը, և այն ժամանակ ի՞նչ կլինի բանվորներից վեր կանգնած ամենամոտիկ դասակարգի՝ մանր կրպակատերերի վիճակը։ Ի՞նչ կլինի հողային ռենտայի վիճակը, կոտտեջների բնակարանավարձերի դրությունը... Ի՞նչ կլինի մանր ֆերմերների՝ տնատերերի ու հողային սեփականատերերի այդ լավագույն խավի, դրությունը։ Այսպես ուրեմն, ասացե՛ք, կարո՞ղ է երկրի բոլոր դասակարգերի համար ավելի ինքնասպանիչ որևէ ուրիշ պլան լինել, քան ազգը՝ նրա լավագույն գործարանային բանվորներին արտահանելու և նրա ամենաարտադրողական կապիտալի ու հարստության մի մասն արժեքազրկելու միջոցով թուլացնելու, այդ նախագիծը»։ «Ես խորհուրդ եմ տալիս 5—6 միլիոնի մի փոխառություն՝ բաշխված 2 կամ 8 տարվա վրա. փողը պետք է ծախսվի հատուկ կոմիսարների հսկողությամբ, որոնք ենթարկվելու են բամբակեղենի արդյունաբերության շրջանների աղքատախնամ հոգաբարձություններին. պետք է այս գործը հատուկ օրենքով կարգավորել, սահմանելով մի որոշ հարկադիր աշխատանք՝ պահպանելու համար ողորմություն ստացող բանվորների բարոյական արժեքը... Կարո՞ղ է արդյոք որևէ ավելի վատ բան լինել հողային սեփականատերերի և գործատերերի համար («can anything be worse for landowners or masters»), քան իրենց լավագույն բանվորներից զրկվելը և մնացածների մեջ բարոյալքում ու դժգոհություն սերմանելը՝ ամայացնող լայն արտագաղթի և մի ամբողջ նահանգում կապիտալն արժեքազրկելու միջոցով»։
Պոտտերը, բամբակեղենի... գործարանատերերի այդ անզուգական ներկայացուցիչը, տարբերում է «մեքենաների» երկու տեսակ, որոնք երկուսն էլ հավասարապես կապիտալիստին են պատկանում մի մասը շարունակ գտնվում է նրա գործարանում, մյուսը գիշերներն ու կիրակի օրերը փոխադրվում է կոտտեջները։ Աոաջինները մեռյալ են, երկրորդները՝ կենդանի։ Մեռյալները ոչ միայն օրեցօր վատանում և արժեքազրկվում են, այլև նրանց առկա մասսայի մի զգալի մասը տեխնիկայի մշտական առաջադիմության շնորհիվ այն աստիճան հնացած է, որ կարող է մի քանի ամսվա ընթացքում օգտավետ կերպով փոխարինվել նոր մեքենաներով։ Կենդանի մեքենաները, ընդհակառակը, այնքան ավելի լավ են, որքան ավելի երկար են ծառայում, որքան ավելի շատ են նրանք իրենց մեջ ներծծել սերունդների կուտակած հմտությունը։ «Times»-ը այդ գործարանային մագնատին տված պատասխանի մեջ, ի միջի այլոց, գրում էր.
«Պ-ն Է. Պոտտերը այնքան է տոգորված բամբակեղենի ձեռնարկատերերի արտակարգ ու բացարձակ կարևորության գիտակցությամբ, որ նա այս դասակարգին օժանդակելու և նրա զբաղմունքը հավերժացնելու համար պատրաստ է մի կես միլիոն բանվորի բռնությամբ փակելու մի բարոյական վիթխարի աշխատատան մեջ։ Արդյոք այդ արդյունաբերությունն արժանի՞ է, որ նրան օժանդակեն,— հարցնում է պ. Պոտտերը։ Իհարկե, բոլոր ազնիվ միջոցներով,— պատասխանում ենք մենք։ Արժե՞ արդյոք նեղություն կրել մեքենաները սարքին պահելու,— նորից հարցնում է պ. Պոտտերը։ Այստեղ մենք մնում ենք տարակուսած։ Մեքենաներ ասելով պ. Պոտտերը հասկանում է մարդկային մեքենաները, նա երդվում է, որ նրանց գործարանատերերի բացարձակ սեփականությունը չի համարում։ Մենք, պետք է խոստովանենք, գտնում ենք, որ «չարժե նեղություն կրել» և նույնիսկ հնարավոր չէ մարդկային մեքենաները սարքին պահել, այսինքն նրանց փակել ու յուղել, մինչև նրանց կարիքն զգացվի։ Մարդկային մեքենաներն այն հատկությունն ունեն, որ անգործությունից ժանգոտում են, որքան էլ նրանց յուղեն ու մաքրեն։ Բացի դրանից, մարդկային մեքենաները, ինչպես փորձն է սովորեցնում մեզ, կարող են ինքնակամորեն շոգի առաջացնել ու պայթել կամ մոլեգնաբար վիտտյան վայրագ պար պարել մեր մեծ քաղաքների փողոցներում։ Գուցե և իրավացի է պ. Պոտտերը՝ պնդելով, որ ավելի զգալի ժամանակ է պահանջվում բանվորների վերարտադրության համար, բայց, ձեռքի տակ ունենալով փորձված մեքենավարներ ու փող, մենք միշտ կգտնենք բավականաչափ եռանդուն, համառ, աշխատասեր մարդիկ, որոնցից կարելի է ավելի շատ գործարանային վարպետներ պատրաստել, քան կարող է պետք լինել... Պ-ն Պոտտերը շատախոսում է 1, 2, 3 տարուց հետո արդյունաբերության աշխուժացման մասին և մեզանից պահանջում է աշխատուժի արտագաղթը չխրախուսել կամ նույնիսկ չթույլատրել։ Որ բանվորներն ուզում են արտագաղթել, այդ, նրա կարծիքով, բնական է, բայց նա գտնում է, որ ազգը պետք է այդ կես միլիոն բանվորներին ու նրանց ընտանիքի անդամների թվին պատկանող 700 000 հոգուն, նրանց ցանկության հակառակ, փակի բամբակեղենի օկրուգներում և,— անհրաժեշտ հետևանք,— նրանց դժգոհությունը ուժով ճնշելով՝ նրանց գոյությունը ողորմությունով պահպանի,— այդ նկատի ունենալով, որ կարող է գալ մի օր, երբ բամբակեղենի գործարանատերերին նրանք նորից պետք կգան... Եկել է այն ժամանակը, երբ այս կղզիների հասարակական մեծ կարծիքը պետք է որևէ բան անի «այս աշխատուժն» ազատելու համար նրանցից, ովքեր ուզում են նրա հետ այնպես վարվել, ինչպես նրանք ածխի, երկաթի ու բամբակի հետ են վարվում» («to save this «working power» from those who would deal with it as they deal with iron, coal and cotton»)[15]։
«Times»-ի հոդվածը մի jeu d'esprit [մտքի դատարկ խաղ] էր միայն։ «Հասարակական մեծ կարծիքն» իրոք համամիտ էր պ. Պոտտերի այն կարծիքին, թե գործարանային բանվորը լոկ գործարանի շարժուն կցորդն է։ Բանվորների արտագաղթին արգելք էին հանդիսանում[16]։ Նրանց փակեցին բամբակեղենի օկրուգների «բարոյական աշխատատան» մեջ, և նրանք առաջվա պես կազմում էին «Լանկաշիրի բամբակեղենի գործարանատերերի ուժը (the strength)»։
Այսպես ուրեմն, արտադրության կապիտալիստական պրոցեսն իր իսկ ընթացքով վերարտադրում է աշխատուժի անջատումը աշխատանքի պայմաններից։ Հենց դրանով էլ նա վերարտադրում և հավերժացնում է բանվորին շահագործելու պայմանները։ Նա բանվորին շարունակ հարկադրում է վաճառելու իր աշխատուժը՝ ապրելու համար, և կապիտալիստին շարունակ հնարավորություն է տալիս գնելու աշխատուժը՝ հարստանալու համար[17]։ Այժմ արդեն հասարակ դեպքը չէ, որ կապիտալիստին ու բանվորին միմյանց դեմ կանգնեցնում է ապրանքային շուկայում որպես գնորդի ու վաճառորդի։ Բուն իսկ պրոցեսի երկաթե ընթացքը վերջնին, որպես իր աշխատուժի վաճառորդի, ետ է շպրտում ապրանքային շուկա և նրա սեփական արդյունքը շարունակ դարձնում է գնման միջոց առաջևի ձեռքում։ Իրապես բանվորը կապիտալին է պատկանում, նախքան նա իրեն վաճառում է կապիտալիստին։ Բանվորի «տնտեսական» անազատությունը[18] միաժամանակ և՛ պայմանավորվում, և՛ քողարկվում է նրա ինքնավաճառքի պարբերական նորոգմամբ, նրա անհատական վարձող-գործատերերի փոխվելով և նրա աշխատանքի շուկայական գների տատանումներով[19]։
Հետևաբար, արտադրության կապիտալիստական պրոցեսը, ընդհանուր կապակցությամբ կամ որպես վերարտադրության պրոցես վերցրած, ո՛չ միայն ապրանքներ, ոչ միայն հավելյալ արժեք է արտադրում, նա արտադրում և վերարտադրում է հենց կապիտալիստական հարաբերությունը,— մի կողմում՝ կապիտալիստին, մյուս կողմում՝ վարձու բանվորին[20]։
ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ
1. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՐՈՑԵՍՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ։ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ
Սրանից առաջ մենք հետազոտեցինք, թե ինչպես է հավելյալ արժեքը ծագում կապիտալից, հիմա տեսնենք, թե կապիտալն ինչպես է ձագում հավելյալ արժեքից։ Հավելյալ արժեքին որպես կապիտալի կիրառումը, կամ հավելյալ արժեքի հակադարձ փոխարկումը կապիտալի կոչվում է կապիտալի կուտակում[21]։
Այդ պրոցեսը նախ քննենք առանձին կապիտալիստի տեսակետից։ Ենթադրենք, օրինակ, մանագործարանատերը ավանսավորել է 10 000 ֆունտ ստեռլինգ մի կապիտալ, որի [math]^4/_5[/math]-ը ծախսել է բամբակի, մեքենաների և այլ բաների վրա, [math]^1/_5[/math]-ը աշխատավարձի վրա։ Ընդունենք, որ նա տարեկան արտադրում է 240 000 ֆունտ մանվածք 12 000 ֆունտ ստեռլինգ արժեքով։ Հավելյալ արժեքի 100% նորմայի դեպքում հավելյալ արժեքը պարունակված է հավելյալ արդյունքի կամ զուտ արդյունքի մեջ, որ կազմում է 40 000 ֆունտ մանվածք կամ համախառն արդյունքի մեկ վեցերորդ մասը. այդ հավելյալ արժեքը 2 000 ֆունտ ստեռլինգ արժե, որն իրացվելու է վաճառելիս։ 2 000 ֆունտ ստ. արժեքի գումարը 2 000 ֆունտ ստ. արժեքի գումար է և ուրիշ ոչինչ։ Նրա ո՛չ տեսքից, ո՛չ հոտից չի կարելի իմանալ, որ այդ հավելյալ արժեք է։ Այն փաստը, որ տվյալ արժեքը հավելյալ արժեք է, միայն այն է մատնանշում, թե ինչ ճանապարհով է ընկել այդ արժեքն իր սեփականատիրոջ ձեռքը, բայց նա ամենևին չի փոխում արժեքի կամ փողի բուն էությունը։
Այսպիսով, իր նոր ստացած 2 000 ֆունտ ստ. գումարը կապիտալի փոխարկելու համար մանագործարանատերը պետք է մյուս բոլոր հավասար պայմաններում նրա [math]^4/_5[/math]-ը հատկացնի բամբակ և այլ բաներ գնելու համար և [math]^1/_5[/math]-ը՝ մանող նոր բանվորներ գնելու համար, ընդ որում վերջինները շուկայում պետք է գտնեն այն կենսամիջոցները, որոնց արժեքը նա ավանսավորել է նրանց։ Այն ժամանակ 2 000 ֆունտ ստ. այդ նոր կապիտալը կգործի մանածագործության մեջ և, իր հերթին, 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք կբերի։
Կապիտալային արժեքն սկզբում ավանսավորվել էր փողի ձևով. հավելյալ արժեքը, ընդհակառակը, հենց սկզբից գոյություն ունի որպես համախառն արդյունքի մի որոշ մասի արժեք։ Եթե այդ արդյունքը վաճառվում, փող է դառնում, ապա կապիտալային արժեքը նորից իր սկզբնական ձևն է ստանում, իսկ հավելյալ արժեքը փոխում է իր գոյության սկզբնական եղանակը։ Սակայն այդ վայրկյանից սկսած նրանք երկուսն էլ, թե կապիտալային արժեքը, թե հավելյալ արժեքը, փողային գումար են, և նրանց հակադարձ փոխարկումը կապիտալի կատարվում է բոլորովին միատեսակ եղանակով։ Կապիտալիստը թե՛ մեկ և թե՛ մյուս արժեքը ծախսում է այնպիսի ապրանքներ գնելու համար, որոնց շնորհիվ հնարավորություն է ստանում նորից սկսելու իր արդյունքի պատրաստումը և այս անգամ արդեն ընդլայնված մասշտաբով։ Բայց այդ ապրանքները գնելու համար նա պետք է դրանք գտնի շուկայում։
Նրա սեփական մանվածքը շրջանառություն է կատարում լոկ այն պատճառով, որ նա իր տարեկան արդյունքի շուկա է հանում, ինչպես որ մյուս բոլոր կապիտալիստներն են անում իրենց ապրանքների նկատմամբ։ Բայց նախքան շուկա ընկնելը այդ ապրանքները արդեն գտնվում էին արտադրության տարեկան ֆոնդի մեջ, այսինքն՝ այն ամեն տեսակ առարկաների ընդհանուր մասսայի մեջ, որոնց փոխարկվում է տարվա ընթացքում առանձին կապիտալների ընդհանուր գումարը կամ հասարակական ամբողջ կապիտալը,— այն կապիտալը, որի միայն մի որոշ մասն է գտնվում յուրաքանչյուր առանձին կապիտալիստի ձեռքին։ Շուկայում կատարվող պրոցեսներն իրագործում են միայն տարեկան արտադրության այդ առանձին բաղկացուցիչ մասերի շրջանառությունը, մեկ ձեռքից մի ուրիշ ձեռք են ուղարկում նրանց, բայց ո՛չ կարող են տարեկան արտադրության գումարն ավելացնել, ո՛չ էլ արտադրված առարկաների բնույթը փոխել։ Այսպիսով, թե ինչպես կգործադրվի տարեկան ամբողջական արդյունքը, այդ կախված է վերջնիս սեփական կազմից, բայց ոչ երբեք նրա շրջանառությունից։
Տարեկան արտադրությունն ամենից առաջ պետք է մատակարարի այն բոլոր առարկաները (սպառողական արժեքները), որոնց հաշվին կարող են փոխհատուցվել կապիտալի տարվա ընթացքում սպառված իրային բաղկացուցիչ մասերը։ Այդ մասը հանելուց հետո մնում է զուտ կամ հավելյալ արդյունքը, որի մեջ հավելյալ արժեքն է պարունակվում։ Բայց ինչի՞ց է կազմված այդ հավելյալ արդյունքը։ Գուցե այնպիսի՞ առարկաներից, որոնք հատկացված են կապիտալիստների դասակարգի պահանջներն ու քմահաճույքները բավարարելու համար — այնպիսի առարկաներից, որոնք, այդպիսով, մտնում են նրանց սպառողական ֆոնդի մեջ։ Եթե այդ այդպես լիներ, ապա հավելյալ արժեքը կվատնվեր մինչև վերջին կոպեկը, և մենք մեր առաջ կունենայինք պարզ վերարտադրություն։
Կուտակելու համար պետք է հավելյալ արդյունքի մի մասը կապիտալ դարձնել։ Բայց, առանց հրաշք գործելու, կարելի է կապիտալ դարձնել միայն այն առարկաները, որոնք կարող են կիրառվել աշխատանքի պրոցեսում, այսինքն՝ արտադրության միջոցները, և այնուհետև, այնպիսի առարկաներ, որոնք կարող են բանվորի կյանքը պահպանել, այսինքն՝ կենսամիջոցները։ Հետևաբար, տարեկան հավելյալ աշխատանքի մի մասը պետք է գործադրվի արտադրության լրացուցիչ միջոցներ և կենսամիջոցներ պատրաստելու վրա, որոնք հավելութային են այն քանակի նկատմամբ, որն անհրաժեշտ է ավանսավորած կապիտալը փոխարինելու համար։ Մի խոսքով, հավելյալ արժեքը միայն այն պատճառով կարող է կապիտալի փոխարկվել, որ հավելյալ արդյունքը, որի արժեքն է այդ հավելյալ արժեքը, արդեն իր մեջ պարունակում է նոր կապիտալի իրային բաղկացուցիչ մասերը [Տես 21a ծանոթ.]։
Բայց որպեսզի կապիտալիստների դասակարգը այդ տարրերին ստիպի փաստորեն որպես կապիտալ գործելու, նա կարիք ունի աշխատանքի լրացուցիչ քանակի։ Եթե արդեն զբաղված բանվորների շահագործումը չի կարող էքստենսիվ կամ ինտենսիվ կերպով ավելացվել, ապա, ակներև է, պետք է լրացուցիչ աշխատուժեր ներգրավվեն գործի մեջ։ Բայց այս մասին ևս հոգացել է կապիտալիստական արտադրության բուն մեխանիզմը. նա վերարտադրում է բանվոր դասակարգին՝ որպես աշխատավարձից կախում ունեցող դասակարգ, որի սովորական վարձը բավարար է ո՛չ միայն նրա ինքնապահպանման, այլև նրա բազմացման համար։ Տարբեր տարիքների այդ լրացուցիչ աշխատուժերը ամեն տարի կապիտալին մատակարարում է ինքը՝ բանվոր դասակարգը, այնպես որ մնում է միայն դրանք միացնել արտադրության տարեկան արտադրանքի մեջ պարունակված լրացուցիչ արտադրամիջոցների հետ,— և պատրաստ է հավելյալ արժեքի փոխարկումը կապիտալի։ Այսպես ուրեմն, կոնկրետորեն քննելով, տեսնում ենք, որ կապիտալի կուտակումը հանգում է նրա վերարտադրությանը ընդլայնվող մասշտաբով։ Պարզ վերարտադրության շրջապտույտը փոխվում և դառնում է, Սիսմոնդիի արտահայտությամբ, մի պարուրագիծ [Տես 21b ծանոթ.]։
Հիմա վերադառնանք նորից մեր օրինակին։ Դա հին պատմություն է. Աբրահամ ծնավ զԻսահակ, Եսահակ ծնավ զՀակոբ և այլն։ 10 000 ֆունտ ստ. սկզբնական կապիտալը բերում է 2000 ֆունտ ստ. հավելյալ արժեք, որը կապիտալացվում է։ 2 000 ֆունտ ստ. նոր կապիտալը բերում է 400 ֆունտ ստ. հավելյալ արժեք. այս հավելյալ արժեքը, իր հերթին, կապիտալացվում է, այսինքն՝ դառնում է մի երկրորդ լրացուցիչ կապիտալ, որը դարձյալ բերում է 80 ֆունտ ստ. նոր հավելյալ արժեք և այլն։
Այստեղ մենք վերանում ենք հավելյալ արժեքի այն մասից, որ կապիտալիստն ինքն է սպառում։ Ներկայում մեզ նույնքան քիչ է հետաքրքրում այն հարցը, արդյոք լրացուցիչ կապիտալը միանո՞ւմ է սկզբնական կապիտալին թե՞ նրանից անջատվում է՝ իր արժեքը ինքնուրույն կերպով ավելացնելու համար. արդյոք այդ կապիտալը նույն այն կապիտալի՞ստն է օգտագործում, ով այն կուտակել էր, թե՞ այն ուրիշի ձեռքն է անցնելու։ Միայն մենք չպետք է մի բան մոռանանք, որ նորակազմ կապիտալների կողքին սկզբնական կապիտալը շարունակում է վերարտադրել իրեն և հավելյալ արժեք արտադրել, և որ նույն բանը կարելի է ասել ամեն մի կուտակված կապիտալի մասին այն առնչությամբ, որ նա ունի իր ստեղծած լրացուցիչ կապիտալի հետք։
Սկզբնական կապիտալը գոյացավ 10 000 ֆ. ստ. ավանսավորելու միջոցով։ Որտեղի՞ց գտավ այդ փողը նրա տերը։ Այդ ստեղծված է նրա սեփական աշխատանքով և նրա նախորդների աշխատանքով,— միաձայն պատասխանում են մեզ քաղաքատնտեսության ներկայացուցիչները [Տես 21c ծանոթ.], և նրանց այդ ենթադրությունը թվում է իսկապես միակ, ապրանքային արտադրության օրենքների հետ համաձայն ենթադրությունը։
Բոլորովին այլ է բանը 2 000 ֆունտ ստ. լրացուցիչ կապիտալի նկատմամբ։ Նրա ծագման պրոցեսը հայտնի է մեզ լիակատար ճշգրտությամբ։ Դա կապիտալացված հավելյալ արժեք է։ Հենց իր սաղմնավորման պահից նա չի պարունակել արժեքի և ոչ մի ատոմ, որ առաջացած չլիներ ուրիշի անվճար աշխատանքից։ Արտադրության այն միջոցները, որոնց միացվում է լրացուցիչ աշխատուժը, ինչպես և այն կենսամիջոցները, որոնցով այդ աշխատուժը պահպանում է ինքն իրեն,— հավելյալ արդյունքի, ա՛յն տուրքի բաղկացուցիչ մասերն են, որ կապիտալիստների դասակարգն ամեն տարի շորթում է բանվորների դասակարգից։ Եթե կապիտալիստների դասակարգը այդ տուրքի մի մասով բանվոր դասակարգից լրացուցիչ աշխատուժ է գնում նույնիսկ լրիվ գնով, այնպես որ համարժեքը փոխանակվում է համարժեքի հետ,— ապա, այնուամենայնիվ, նա այդ դեպքում էլ վարվում է համաձայն այն աշխարհակալի հին դեղատոմսի, որը պարտվածների ապրանքները գնում է նրանց սեփական, հենց նրանցից կողոպտած փողով։
Եթե լրացուցիչ կապիտալն զբաղմունք է տալիս հենց այն բանվորին, որ արտադրել է այդ կապիտալը, ապա նույն բանվորը պետք է, ամենից առաջ, շարունակի սկզբնական կապիտալի արժեքն ավելացնել և, բացի դրանից, պետք է իր առաջվա անվճար աշխատանքի արդյունքը ետ գնի ավելի մեծ, լրացուցիչ աշխատանքով, քան այդ արդյունքը նստել է նրա վրա։ Երբ մենք այդ դիտում ենք որպես կապիտալիստների դասակարգի և բանվոր դասակարգի միջև կատարվող գործարք, ապա գործի էությունը բոլորովին չի փոխվում այն բանից, որ մինչև այդ զբաղված բանվորների անվճար աշխատանքի հաշվին նոր լրացուցիչ բանվորներ են զբաղմունք ստանում։ Չէ՞ որ կարող է պատահել նաև, որ կապիտալիստը լրացուցիչ կապիտալը փոխարկի մեքենայի, որն այդ լրացուցիչ կապիտալ արտադրողներին փողոց նետի և նրանց փոխարինի մի քանի երեխայով։ Բոլոր դեպքերում բանվոր դասակարգը տվյալ տարվա ընթացքում իր հավելյալ աշխատանքով ստեղծել է մի կապիտալ, որը հաջորդ տարում զբաղմունք է տալու աշխատանքի լրացուցիչ քանակին[22]։ Ահա այն բանի էությունը, որ անվանում են «կապիտալի միջոցով կապիտալ ծնել»։
2 000 ֆունտ ստ. առաջին լրացուցիչ կապիտալի կուտակման նախադրյալը կապիտալիստի կողմից ավանսավորված 10 000 ֆունտ ստեռլինգ արժեքների գումարի առկայությունն էր, որը նրան էր պատկանում նրա «նախասկզբնական աշխատանքի շնորհիվ» 400 ֆունտ ստ. երկրորդ լրացուցիչ կապիտալի նախադրյալը, ընդհակառակը, ոչ այլ ինչ է, եթե ոչ նախընթաց կուտակումը առաջին լրացուցիչ կապիտալի, այդ 2 000 ֆունտ ստեռլինգի, որի կապիտալացված հավելյալ արժեքն է այդ 400 ֆ. ստեռլինգը։ Անցյալ անվճար աշխատանքի նկատմամբ ձեռք բերված սեփականությունն այժմ միակ պայմանն է կենդանի անվճար աշխատանքի ընթացիկ յուրացման համար ավելի ու ավելի աճող ծավալով։ Որքան շատ է կուտակել կապիտալիստը, այնքան ավելի շատ կարող է կուտակել նա։
Որչափով այն հավելյալ արժեքը, որից կազմված է № I լրացուցիչ կապիտալը, սկզբնական կապիտալի մի մասով աշխատուժ գնելու հետևանք է, մի գնում, որ լիովին համապատասխանում էր ապրանքային փոխանակության պայմաններին և իրավաբանական տեսակետից լոկ այն է ենթադրում, որ բանվորը ազատ կերպով տնօրինում է իր սեփական ընդունակությունները, իսկ փողատերը կամ ապրանքատերը իրեն պատկանող արժեքները, որչափով № II լրացուցիչ կապիտալը և այլն № I լրացուցիչ կապիտալի պարզ արդյունքն է, այսինքն՝ նույն հարաբերությունների հետևանքը. որչափով ամեն մի առանձին գործարք այստեղ շարունակ կատարվում է ապրանքային փոխանակության օրենքին լիովին համապատասխանորեն, այսինքն՝ որչափով կապիտալիստը միշտ աշխատուժ է գնում, իսկ բանվորը միշտ վաճառում է այն, և այն էլ — ընդունենք նույնիսկ և այս — աշխատուժի իսկական արժեքով,— այդ չափով ակներև է, որ ապրանքային արտադրության և ապրանքային շրջանառության վրա հիմնված յուրացման օրենքը կամ մասնավոր սեփականության օրենքը սեփական, ներքին, անխուսափելի դիալեկտիկայի հետևանքով փոխարկվում է իր ուղղակի հակադրությանը։ Համարժեքների փոխանակությունը, որը նախասկզբնական գործառնության էությունն էր, այնպիսի փոփոխություններ է կրել, որ այդ փոխանակությունը դարձել է լոկ արտաքին երևութականություն, իրոք՝ կապիտալի այն մասը, որ փոխանակվել է աշխատուժի հետ, ինքը, նախ, միայն մի մասն է ուրիշի այն աշխատանքի արդյունքի, որ առանց համարժեքի է յուրացվել, երկրորդ, այդ մասը ո՛չ միայն պետք է փոխհատուցվի այն արտադրող բանվորի կողմից, այլև փոխհատուցվի մի նոր ավելցուկով։ Այսպիսով, կապիտալիստի ու բանվորի միջև կատարվող փոխանակության հարաբերությունը դառնում է լոկ շրջանառության պրոցեսին պատկանող մի երևութականություն, մի դատարկ ձև, որը խորթ է իր սեփական բովանդակությանը և միայն մթագնում է այն։ Աշխատուժի մշտական գնումն ու վաճառումը ձև է։ Իսկ բովանդակությունն այն է, որ կապիտալիստը ուրիշի արդեն առարկայացած աշխատանքի մի մասը, որ ինքը շարունակ յուրացնում է առանց համարժեքի, նորից և նորից փոխանակում է ուրիշին ավելի մեծ քանակով կենդանի աշխատանքի հետ։ Սեփականության իրավունքը սկզբնապես մեզ երևաց որպես սեփական աշխատանքի վրա հիմնված իրավունք։ Առնվազն այդ ենթադրությունը պետք է ճիշտ լիներ, որովհետև շուկայում իրար հանդեպ կանգնած են միայն իրավահավասար ապրանքատերերը ընդ որում ուրիշի ապրանքի յուրացման միջոցը բացառապես սեփական ապրանքի օտարումն է, իսկ այս վերջինը միայն աշխատանքով կարող է ստեղծվել։ Իսկ հիմա պարզվում է, որ սեփականությունը կապիտալիստի համար ուրիշի անվճար աշխատանքը կամ նրա արդյունքը յուրացնելու իրավունք է, բանվորի համար՝ իր սեփական արդյունքը յուրացնելու անհնարինություն։ Սեփականության անջատումը աշխատանքից դառնում է անհրաժեշտ հետևանքը մի օրենքի, որի ելակետը, ըստ երևույթին, նրանց նույնությունն էր[23]։
Այսպիսով, որքան էլ թվա, որ յուրացման կապիտալիստական եղանակը հակասում է ապրանքային արտադրության սկզբնական օրենքներին, այդ եղանակը առաջանում է բնավ ոչ այդ օրենքների խախտումից, այլ, ընդհակառակը, նրանց կիրառումից։ Թռուցիկ հետադարձ հայացքը շարժման ա՛յն փուլերի հաջորդականության վրա, որոնց ավարտակետն է կապիտալիստական կուտակումը, կրկին անգամ պարզ կերպով ցույց կտա մեզ այդ բոլորը։
Նախ մենք տեսանք, որ արժեքի գումարի սկզբնական փոխարկումը կապիտալի կատարվում էր անպայման փոխանակության օրենքներին համապատասխան։ Փոխանակողներից մեկը վաճառում է իր աշխատուժը, մյուսը գնում է այն։ Առաջինն ստանում է իր ապրանքի արժեքը և դրանով էլ հենց նրա սպառողական արժեքը, այսինքն՝ աշխատանքը, օտարում-հանձնում է երկրորդի ձեռքը։ Այն ժամանակ երկրորդը արտադրության արդեն իրեն պատկանող միջոցները նույնպես իրեն պատկանող աշխատանքի միջոցով դարձնում է նոր արդյունք, որը իրավամբ նույնպես նրան է պատկանում։
Այդ արդյունքի արժեքը իր մեջ պարունակում է, նախ, արտադրության գործադրված միջոցների արժեքը։ Օգտակար աշխատանքը չի կարող արտադրության այդ միջոցները գործադրել առանց նրանց արժեքը նոր արդյունքին փոխանցելու. բայց աշխատուժը կարող է վաճառքի առարկա դառնալ այն դեպքում միայն, եթե նա ընդունակ է օգտակար աշխատանք մատակարարելու արդյունաբերության այն ճյուղին, որտեղ ենթադրվում է այն կիրառել։
Այնուհետև, նոր արդյունքի արժեքն իր մեջ պարունակում է աշխատուժի արժեքի համարժեքն ու հավելյալ արժեքը։ Եվ այդ հենց այն պատճառով, որ մի որոշ ժամկետով — օրով, շաբաթով և այլն — վաճառված աշխատուժն ավելի պակաս արժեք ունի, քան այն արժեքը, որ աշխատուժի գործադրությունն է ստեղծում տվյալ ժամանակամիջոցում։ Բայց բանվորին վճարել են նրա աշխատուժի փոխանակային արժեքը և դրանով էլ նրանից օտարել են աշխատուժի սպառողական արժեքը,— ինչպես այդ տեղի է ունենում ամեն մի առուծախի ժամանակ։
Այն հանգամանքը, որ այդ առանձնահատուկ ապրանքը աշխատուժը, աշխատանք մատակարարելու և, հետևապես, արժեք ստեղծելու յուրահատուկ սպառողական արժեք ունի,— բոլորովին չի խախտում ապրանքային արտադրության ընդհանուր օրենքը։ Այսպես ուրեմն, եթե աշխատավարձի ձևով ավանսավորված արժեքի գումարը ո՛չ միայն պարզապես նորից հայտնվում է արդյունքի մեջ, այլև հայտնվում է ավելացած՝ ի հաշիվ հավելյալ արժեքի, ապա այդ առաջ չի գալիս բնավ այն բանից, որ վաճառողին խաբում են,— չէ՞ որ նա իր ապրանքի արժեքն ստանում է,— այլ այդ ապրանքի սպառումից գնորդի միջոցով։
Փոխանակության օրենքը միայն պայմանավորում է իրար հետ փոխանակվող ապրանքների փոխանակային արժեքների հավասարությունը։ Այդ օրենքը հենց սկզբից արդեն ենթադրում է նրանց սպառողական արժեքների տարբերությունը և բացարձակապես ոչ մի առնչություն չունի նրանց բուն սպառման պրոցեսի հետ, որն սկսվում է միայն այն ժամանակ, երբ առևտրի ակտը լրիվ կատարված ու ավարտված է։
Հետևապես, փողի սկզբնական փոխարկումը կապիտալի կատարվում է ապրանքային արտադրության տնտեսական օրենքներին և սրանցից բխող սեփականության իրավունքին լիովին համապատասխան։ Չնայած դրան, նրա հետևանքն այն է լինում՝
1) որ արդյունքը պատկանում է կապիտալիստին և ոչ թե բանվորին.
2) որ այդ արդյունքի արժեքը, բացի ավանսավորած կապիտալի արժեքից, պարունակում է նաև հավելյալ արժեք, որը բանվորին աշխատանք է նստել, իսկ կապիտալիստին ոչինչ չի նստել և, այնուամենայնիվ, կապիտալիստի օրինական սեփականությունն է կազմում.
3) որ բանվորը պահպանել է իր աշխատուժը և կարող է նորից վաճառել այն, եթե գնորդ գտնի։
Պարզ վերարտադրությունն այդ առաջին գործառնության պարբերական կրկնությունն է միայն, այս դեպքում ամեն անգամ փողը նորից փոխարկվում է կապիտալի։ Այսպիսով, օրենքը այստեղ ամենևին չի խախտվում,— ընդհակառակը, միայն շարունակ երևան գալու հնարավորություն է ստանում։ «Մի քանի հաջորդական փոխանակություններ լոկ վերջնին դարձրել են առաջնի ներկայացուցիչը» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 70)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соуэкгиз, 1936 թ., հ. I, գիրք 2, էջ 175։]
Եվ, այնուամենայնիվ, ինչպես տեսանք, պարզ վերարտադրությունը բավական է հիմքից փոխելու համար այդ գործառնության այն բնույթը, որ նա ուներ,— որչափով մենք այն քննում էինք իբրև մեկուսացած պրոցես։ «Այն մարդկանցից, որոնց միջև բաշխվում է ազգային եկամուտը, ոմանք (բանվորները) այդ եկամտի նկատմամբ նոր իրավունք են ձեռք բերում նոր աշխատանք գործադրելու միջոցով, մյուսները (կապիտալիստները) նույն եկամտի նկատմամբ մշտական իրավունքն արդեն առաջ են ձեռք բերել աշխատանքի սկզբնական գործադրման միջոցով» (նույն տեղում, էջ 111 [ռուս. հրատ., էջ 196])։ Աշխատանքը, ինչպես հայտնի է, միակ բնագավառը չէ, որտեղ անդրանկությունը հրաշքներ է գործում։
Բանը ամենևին չի փոխվի, եթե պարզ վերարտադրությունը փոխարինվի ընդլայնված մասշտաբով վերարտադրությամբ կամ կուտակումով։ Առաջին դեպքում կապիտալիստը քամուն է տալիս ամբողջ հավելյալ արժեքը, երկրորդ դեպքում նա երևան է բերում իր քաղաքացիական առաքինությունը նրանով, որ հավելյալ արժեքի մի մասն է միայն սպառում, մնացածը փող դարձնելով։
Հավելյալ արժեքը նրա սեփականությունն է, այն երբեք ուրիշ որևէ մեկին չի պատկանել։ Եթե նա հավելյալ արժեքը ավանսավորում է արտադրության համար, ապա նա այդ ավանսավորումն անում է իր սեփական ֆոնդից ճիշտ այնպես, ինչպես այն օրը, երբ նա առաջին անգամ ոտք դրեց շուկա։ Որ այս անգամ նրա ֆոնդն առաջ է գալիս նրա բանվորների անվճար աշխատանքից, բացարձակապես ոչ մի նշանակություն չունի։ Եթե B բանվորը վարձվում է A բանվորի արտադրած հավելյալ արժեքի հաշվին, ապա, նախ՝ A-ն այդ հավելյալ արժեքը ստեղծել է՝ մինչև վերջին կոպեկն ստանալով իր ապրանքի արդարացի գինը, երկրորդ՝ այդ բանն ամենևին չի վերաբերում B բանվորին։ Այն բոլորը, ինչ Ա-ն պահանջում է և իրավունք ունի պահանջելու, այն է, որ կապիտալիստը նրան վճարի նրա աշխատուժի արժեքը։ «Երկուսն էլ դեռ շահեցին. բանվորը՝ այն պատճառով, որ նրան ավանսավորել են նրա աշխատանքի (պետք էր ասել ուրիշ բանվորների անվճար աշխատանքի) պտուղները ավելի վաղ, քան այդ աշխատանքը կատարվել էր (պետք էր ասել ավելի վաղ, քան նրա աշխատանքն իր պտուղներն էր տվել). գործատերը՝ այն պատճառով, որ այդ բանվորի աշխատանքն ավելի արժեր, քան նրա աշխատավարձը» (պետք էր ասել ավելի շատ արժեք է արտադրել, քան աշխատավարձի արժեքը) (Sismondi: "Nouveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 135)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соуэкгиз, 1936 թ., հ. I, էջ 206։]
Ճիշտ է, բանը բոլորովին այլ կերպ է երևում, երբ մենք կապիտալիստական արտադրությունը քննում ենք նրա նորոգման անընդհատ հոսանքի մեջ և առանձին կապիտալիստի ու առանձին բանվորի փոխարեն վերցնում ենք նրանց ամբողջությունը, կապիտալիստների դասակարգը և բանվորների դասակարգը։ Բայց դրանով մենք կիրառած կլինեինք ապրանքային արտադրությանը մի բոլորովին խորթ չափանիշ։
Ապրանքային արտադրության մեջ դեմառդեմ կանգնած են միայն իրարից անկախ վաճառորդն ու գնորդը։ Նրանց բոլոր հարաբերությունները ընդհատվում են, երբ նրանց կնքած պայմանագրի ժամկետը լրանում է։ Եթե գործարքը նորոգվում է, ապա արդեն նոր պայմանագրի հիման վրա, որը ոչ մի առնչություն չունի նախընթաց գործարքի հետ և միայն պատահաբար կարող է նույն գնորդին նորից հանդիպեցնել նույն վաճառորդի հետ։
Եվ այսպես, եթե ապրանքային արտադրությունը կամ նրան վերաբերող որևէ երևույթ քննարկենք նրանց սեփական տնտեսական օրենքների տեսակետից, ապա փոխանակության ամեն մի ակտ պետք է վերցնենք առանձին, փոխանակության նախորդ և հաջորդ ակտերի հետ ամեն մի կապակցությունից դուրս։ Եվ որովհետև գնումներն ֊ ու վաճառքները կատարվում են միայն առանձին անհատների միջև, ուստի անթույլատրելի է նրանց մեջ հասարակական ամբողջ դասակարգերի միջև եղած հարաբերությունները որոնել։
Որքան էլ երկար լինի հաջորդական վերարտադրությունների և նրանց նախորդող կուտակումների այն շարքը, որ կատարում է ներկայումս գործող կապիտալը, նա միշտ պահպանում է իր սկզբնական կուսությունը։ Քանի դեռ փոխանակության ամեն մի առանձին վերցրած ակտի ժամանակ փոխանակության օրենքները պահպանվում են, յուրացման եղանակը կարող է լիակատար հեղաշրջման ենթարկվել, բնավ չխախտելով ապրանքային արտադրությանը համապատասխանող սեփականության իրավունքը։ Սեփականության միևնույն իրավունքն իր ուժը պահպանում է ինչպես սկզբում, երբ արդյունքը պատկանում է արտադրողին և երբ վերջինս համարժեքը համարժեքի հետ փոխանակելով՝ կարող է հարստանալ միայն ի հաշիվ սեփական աշխատանքի, այնպես էլ կապիտալիստական ժամանակաշրջանում, երբ հասարակական հարստությունը հարաճուն չափով դառնում է նրա՛նց սեփականությունը, ովքեր ի վիճակի են շարունակ նորից ու նորից ուրիշների անվճար աշխատանքը յուրացնելու։
Այդ հետևանքն անխուսափելի է, որչափով աշխատուժը հենց բանվորի կողմից ազատորեն վաճառվում է որպես ապրանք։ Բայց հենց այդ վայրկյանից էլ ապրանքային արտադրությունն ընդհանուր բնույթ է ընդունում և դառնում արտադրության տիպիկ ձև. միայն այդ պահից ամեն մի արդյունք հենց սկզբից արտադրվում է վաճառքի համար, և արտադրվող ամբողջ հարստությունն անցնում է շրջանառության ոլորտով։ Միայն այն ժամանակ, երբ վարձու աշխատանքը դառնում է ապրանքային արտադրության բազիսը, այդ արտադրությունը փաթաթվում է ամբողջ հասարակության վզին. բայց միայն այդ ժամանակ նա կարող է ծավալել նաև իր մեջ թաքնված բոլոր կարողությունները։ Ասել, թե վարձու աշխատանքի երևան գալն աղավաղում է ապրանքային արտադրության իսկական բնույթը — նույնն է թե ասել որպեսզի ապրանքային արտադրության իսկական բնույթը չաղավաղվի, այդ արտադրությունը չպետք է զարգանա։ Այն չափով, որով ապրանքային արտադրությունը, իրեն ներհատուկ սեփական օրենքների համաձայն զարգանալով, կապիտալիստական արտադրության է փոխարկվում, նույն չափով էլ ապրանքային արտադրությանը հատուկ սեփականության օրենքները փոխվում են կապիտալիստական յուրացման օրենքների[24]։
Մենք տեսանք, որ նույնիսկ պարզ վերարտադրության ժամանակ ամբողջ ավանսավորած կապիտալը, ինչպիսի սկզբնական ծագում էլ ունենա, դառնում է կուտակված կապիտալ կամ կապիտալացված հավելյալ արժեք։ Բայց արտադրության ընդհանուր հոսանքի մեջ սկզբնապես ավանսավորած ամբողջ կապիտալը մի անվերջ փոքր մեծություն է (magnitudo evanescens մաթեմատիկական իմաստով) անմիջաբար կուտակված կապիտալի համեմատությամբ, այսինքն` նորից կապիտալ դարձած հավելյալ արժեքի կամ հավելյալ պրոդուկտի համեմատությամբ, ընդ որում այդ կապիտալը նրա ձեռքին է գործում, ով կուտակել է այն, թե ուրիշի ձեռքին, միևնույն է։ Այս պատճառով քաղաքատնտեսությունը ընդհանրապես կապիտալը ներկայացնում է որպես «կուտակված հարստություն» (փոխակերպված հավելյալ արժեք կամ եկամուտ), «որը նորից կիրառվում է հավելյալ արժեք արտադրելու համար»[25], իսկ կապիտալիստին՝ որպես «հավելյալ արդյունքի տիրոջ»[26]։ Նույն այս հայացքն են արտահայտում, բայց միայն այլ ձևով, երբ ասում են, թե ամբողջ առկա կապիտալը կուտակված կամ կապիտալացված տոկոս է, որովհետև տոկոսը հավելյալ արժեքի մի մասն է միայն[27]։
2. ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՄԱՍՇՏԱԲՈՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՍԽԱԼ ԸՄԲՌՆՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
Կուտակման կամ հավելյալ արժեքի՝ կապիտալի հետադարձ փոխարկման մերձավոր սահմանումին անցնելուց առաջ անհրաժեշտ է վերացնել կլասիկ քաղաքատնտեսության ծնած երկիմաստությունը։
Որչափով այն ապրանքները, որ կապիտալիստը հավելյալ արժեքի մի մասով գնում է սեփական սպառման համար, չեն կարող նրա համար արտադրության և արժեքի աճման միջոցներ ծառայել, նույն չափով էլ իր բնական ու սոցիալական պահանջմունքները բավարարելու համար նրա գնած աշխատանքը արտադրողական աշխատանք չէ։ Այդպիսի ապրանքներ կամ աշխատանք գնելով կապիտալիստը նրանց վրա գործադրած հավելյալ արժեքը չի դարձնում կապիտալ, այլ, ընդհակառակը, այն սպառում կամ ծախսում է որպես եկամուտ։ Հակառակ հին-ազնվական սկզբունքի, որի էությունը, ըստ Հեգելի իրավացի դիտողության, «առկա բարիքների սպառումն է» և որը առանձնապես ցայտունորեն երևան է գալիս անձնական սպասարկումների շքեղության մեջ, բուրժուական քաղաքատնտեսությունը բացառապես կարևոր է համարել ազդարարել ու անդուլ քարոզել, թե կապիտալի կուտակումը քաղաքացու առաջին պարտականությունն է. չի կարող կուտակել նա՛, ով ուտում է իր ամբողջ եկամուտը՝ փոխանակ դրա մի զգալի մասը ծախսելու լրացուցիչ արտադրողական բանվորներ ձեռք բերելու վրա, որոնք ավելի օգուտ են բերում, քան իրենք նստում են գնողի վրա։ Մյուս կողմից, քաղաքատնտեսությունը ստիպված էր պայքարելու ժողովրդական այն նախապաշարմունքի դեմ, որը կապիտալիստական արտադրությունը շփոթում է գանձի կուտակման հետ[28], ուստի և գտնում է, որ կուտակված հարստությունը մի հարստություն է, որը պաշտպանված է քայքայումից իր տվյալ նատուրալ ձևի մեջ և, հետևապես, հանված է սպառման ոլորտից և նույնիսկ շրջանառության ոլորտից։ Իրականում փողը շրջանառության ոլորտից հանելը նրա՝ որպես կապիտալի գործադրման ճիշտ հակադրությունը կլիներ, իսկ ապրանքների կուտակումը գանձի կուտակման իմաստով՝ զտագույն անմտություն կլիներ [Տես 28a ծանոթ.]։ Զգալի քանակությամբ ապրանքների կուտակումը շրջանառության դադարի կամ գերարտադրության հետևանք է[29]։ Ինչպես էլ որ լինի, ժողովրդի երևակայության մեջ, մի կողմից, սավառնում է հարուստների մոտ կուտակվող սպառողական ֆոնդերի պատկերը, այն ֆոնդերի, որոնք դանդաղորեն սպառվող բարիքների կույտ են կազմում, մյուս կողմից՝ պաշարներ կազմելու պատկերը, մի երեվույթ, որը հատուկ է արտադրության բոլոր եղանակներին և որի վրա մենք դեռ կանգ ենք առնելու շրջանառության պրոցեսը վերլուծելիս։
Հետևաբար, այդ սահմաններում կլասիկ քաղաքատնտեսությունը լիովին իրավացի է, երբ նա շեշտում է, որպես կուտակման պրոցեսի բնորոշ մոմենտ, այն հանգամանքը, որ հավելյալ արդյունքը սպառում են արտադրողական բանվորները և ոչ թե անարտադրողական բանվորները։ Բայց այստեղ էլ սկսվում է նրա սխալը։ Ա. Սմիթը մոդա է դարձրել կուտակումը պատկերել որպես սոսկ հավելյալ արդյունքի սպառում արտադրողական բանվորի կողմից, այսինքն՝ հավելյալ արժեքի կապիտալացումը պատկերել որպես նրա սոսկ փոխարկումը աշխատուժի։ Լսենք, օրինակ, Ռիկարդոյին. «Անհրաժեշտ է հասկանալ, որ երկրի բոլոր արդյունքներն սպառվում են. բայց մեծագույն տարբերությունը, որ մարդ կարող է պատկերացնել, այն է, թե արդյոք այդ արդյունքները սպառում են նրանք, ովքեր նոր արժե՞ք են վերարտադրում, թե՞ նրանք, ովքեր չեն վերարտադրում այն։ Եթե մենք ասում ենք, թե եկամուտը տնտեսվում և կապիտալին է միանում, ապա այդ ասելով մենք այն ենք հասկանում, որ եկամտի այն մասը, որի մասին ասվում է, թե այն կապիտալի է փոխարկվել, սպառվում է արտադրողական ու ոչ թե անարտադրողական բանվորների կողմից։ Չկա ավելի մեծ սխալ, քան ենթադրելը, թե կապիտալը կարող է աճել նրանով, որ այն դադարում են սպառել»[30]։ Չկա ավելի մեծ սխալ, քան Ա. Սմիթի առաջ քաշած և Ռիկարդոյի ու նրանց բոլոր հետագա արձագանքողների կողմից կրկնվող այն պնդումը, թե «եկամտի այն մասը, որի մասին ասվում է, թե կապիտալի է փոխարկվել, սպառվում է արտադրողական բանվորների կողմից»։ Այդ պատկերացման համաձայն, կապիտալի փոխարկված ամեն մի հավելյալ արժեք պետք է փոփոխուն կապիտալ դառնար։ Իրոք նա, ինչպես և սկզբնապես ավանսավորած արժեքը, բաժանվում է հաստատուն կապիտալի և փոփոխուն կապիտալի, արտադրության միջոցների և աշխատուժի։ Աշխատուժն այն ձևն է, որով փոփոխուն կապիտալը գոյություն ունի արտադրության պրոցեսում։ Այդ պրոցեսում աշխատուժն ինքն սպառվում է կապիտալիստի կողմից։ Աշխատուժը արտադրության միջոցներն սպառում է իր ֆունկցիայի — աշխատանքի — միջոցով։ Միևնույն ժամանակ աշխատուժը գնելիս վճարված փողը դառնում է կենսամիջոցներ, որոնք սպառվում են ո՛չ թե «արտադրողական աշխատանքի», այլ «արտադրողական բանվորի» կողմից։ Ա. Սմիթը հիմքից սխալ իր վերլուծության միջոցով հասնում է այն անհեթեթ հետևանքին, որ, եթե ամեն մի անհատական կապիտալ բաժանվում էլ է հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի, ապա հասարակական կապիտալը ամբողջովին կազմված է միայն փոփոխուն կապիտալից, այսինքն՝ ամբողջովին աշխատավարձ վճարելու վրա է ծախսվում։ Օրինակ, մահուդի գործարանատերը 2 000 ֆունտ ստեռլինգը դարձնում է կապիտալ։ Այդ փողի մի մասը նա ծախսում է ջուլհակներ վարձելու վրա, մյուս մասը՝ բրդի մանվածքի, մեքենաների վրա և այլն։ Բայց այն մարդիկ, որոնցից նա մանվածք ու մեքենաներ է գնել, ստացած փողի մի մասը նորից ծախսում են աշխատանքի վրա և այլն, մինչև որ, վերջապես, ամբողջ 2 000 ֆունտ ստեռլինգը ծախսվի աշխատավարձի վրա, կամ այն ամբողջ արդյունքը, որ ներկայացված է 2 000 ֆունտ ստեռլինգի մեջ, սպառվի արտադրողական բանվորների կողմից։ Ինչպես տեսնում ենք, այդ փաստարկի ամբողջ զորությունը «և այլն» բառերի մեջ է, որոնք մեզ Պոնտիոսից ուղարկում են Պիղատոսի մոտ։ Ա. Սմիթը իր հետազոտությունն ընդհատում է հենց այնտեղ, որտեղ սկսվում է նրա դժվարությունը[31]։
Քանի դեռ մենք տարեկան ամբողջ արտադրանքի ֆոնդն ենք քննում, վերարտադրության տարեկան պրոցեսը շատ հասկանալի է։ Բայց տարեկան արտադրանքի բոլոր բաղկացուցիչ մասերը պետք է ապրանքային շուկա հանվեն, և ահա այստեղ էլ սկսվում են դժվարությունները։ Առանձին կապիտալների ու անձնական եկամուտների շարժումները խաչաձևվում, խառնվում, կորչում են մի ընդհանուր տեղաշարժի — հասարակական հարստության շրջանառության մեջ, որը խաբում է հայացքը և հետազոտության առաջ սաստիկ խճճված խնդիրներ է դնում։ Երկրորդ գրքի երրորդ բաժնում ես կտամ այստեղ նկատվող իրական կապերի ու կախումների վերլուծությունը։ Ֆիզիոկրատների մեծ ծառայությունն այն է, որ նրանք իրենց «Tableau économique»-ի մեջ առաջին անգամ փորձ արին տարեկան արտադրանքի պատկերը տալու այն կերպարանքով, որով այդ արտադրանքը դուրս է գալիս շրջանառությունից[32]։
Ասենք` ինքնըստինքյան հասկանալի է, որ քաղաքատնտեսությունն առիթը բաց չթողեց կապիտալիստների դասակարգի շահերի տեսակետից օգտագործելու Ա. Սմիթի այն դրույթը, թե զուտ արդյունքի այն ամբողջ մասը, որ կապիտալի է վերածված, բանվոր դասակարգն է սպառում։
3. ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ԵԿԱՄՏԻ։ ԺՈԻԺԿԱԼՈՒԹՅԱՆ ԹԵՈՐԻԱՆ
Նախորդ գլխում մենք հավելյալ արժեքը, համապատասխանորեն՝ հավելյալ արդյունքը, քննեցինք միայն որպես կապիտալիստի սպառման անհատական ֆոնդ, այս գլխում մինչև այժմ քննում էինք այն լոկ որպես կուտակման ֆոնդ։ Իրոք, հավելյալ արժեքը ո՛չ միայն առաջին, ո՛չ էլ միայն երկրորդ ֆոնդն է, այլ մեկը և մյուսը միատեղ։ Հավելյալ արժեքի մի մասը կապիտալիստը սպառում է որպես եկամուտ[33], նրա մյուս մասը կիրառվում է որպես կապիտալ կամ կուտակվում է։
Հավելյալ արժեքի տվյալ մասսայի դեպքում այդ մասերից մեկն այնքան ավելի մեծ կլինի, որքան ավելի փոքր է մյուսը։ Մյուս բոլոր հավասար պայմաններում այն հարաբերությունը, որով տեղի է ունենում այդ բաժանումը, որոշում է կուտակման մեծությունը։ Բայց այդ բաժանումը կատարում է հենց հավելյալ արժեքի տերը, կապիտալիստը։ Հետևապես, այդ բաժանումը նրա կամային ակտն է։ Նրա հավաքած տուրքի այն մասի վերաբերմամբ, որ նա կուտակում է, ասում են, որ իբր նա անտեսում է այդ, որովհետև նա չի ուտում այդ մասը, այսինքն՝ որովհետև նա այստեղ կատարում է իր՝ կապիտալիստի ֆունկցիան, ինքնահարստացման ֆունկցիան։
Միայն այն չափով, որչափով կապիտալիստը անձնավորված կապիտալ է, նա ունի պատմական նշանակություն և գոյության այն պատմական իրավունքը, որը, ըստ սրամիտ Լիխնովսկու դիտողության, «keinen Datum nicht hat» [«թվական չունի»]։ Եվ կապիտալիստի սեփական գոյության անցողիկ անհրաժեշտությունը միայն այս չափով է պարունակվում արտադրության կապիտալիստական եղանակի անցողիկ անհրաժեշտության մեջ։ Բայց այդ սահմաններում ո՛չ թե սպառումն ու սպառողական արժեքը, այլ փոխանակային արժեքն ու նրա մեծացումն են նրա գործունեության հիմնական շարժառիթը։ Որպես արժեքի ինքնաճման ֆանատիկոս, նա անզուսպ կերպով մարդկությանը հարկադրում է արտադրել հանուն արտադրության, հետևաբար, հարկադրում է զարգացնել հասարակական արտադրողական ուժերը և ստեղծել արտադրության այն նյութական պայմանները, որոնք միայն կարող են այնպիսի ավելի բարձր հասարակական ձևի իրական բազիսը դառնալ, որի հիմնական սկզբունքն է ամեն մի անհատի լիակատար ու ազատ զարգացումը։ Կապիտալիստը միայն որպես կապիտալի անձնավորում է հարգանք վայելում։ Իր այդ դերի մեջ նա տոգորված է հարստանալու այն ինքնաբավ տենչով, որ ունի գանձահավաքը։ Այն, ինչ որ գանձահավաքի անհատական մոլություն էր, կապիտալիստի համար հասարակական այն մեխանիզմի գործողությունն է, որի անվակներից մեկն է կապիտալիստը։ Բացի դրանից, կապիտալիստական արտադրության զարգացումն անհրաժեշտություն է դարձնում արդյունաբերական ձեռնարկության մեջ դրված կապիտալի մշտական աճումը, իսկ կոնկուրենցիան ամեն մի անհատական կապիտալիստի վզին է փաթաթում արտադրության կապիտալիստական եղանակին ներհատուկ օրենքները, որպես արտաքին հարկադիր օրենքներ։ Կոնկուրենցիան նրան ստիպում է շարունակ ընդարձակելու իր կապիտալը՝ այն պահպանելու համար, իսկ իր կապիտալը նա կարող է ընդարձակել միայն հարաճուն կուտակման միջոցով։
Ուստի, որչափով կապիտալիստի ամբողջ վարքագիծը լոկ կապիտալի ֆունկցիան է, կապիտալի, որը հանձին նրա օժտված է կամքով ու գիտակցությամբ, նույն չափով կապիտալիստի սեփական անձնական սպառումը նրա աչքին երևում է որպես մի կողոպտիչ ոտնձգություն իր կապիտալի կուտակման դեմ. այսպես, իտալական հաշվապահության մեջ կապիտալիստի մասնավոր ծախսերը նրա կապիտալի նկատմամբ գրվում են դեբետի կողմում։ Կուտակումը հասարակական հարստության աշխարհի նվաճումն է։ Մարդկային շահագործվող նյութի մասսայի հետ միասին կուտակումը ընդարձակում է կապիտալիստի ուղղակի և անուղղակի տիրապետության բնագավառը[34]։
Բայց նախածին մեղքը գործում է ամենուրեք։ Արտադրության կապիտալիստական եղանակի, կուտակման ու հարստության զարգացման հետ կապիտալիստը դադարում է կապիտալի սոսկական մարմնացումը լինելուց։ Նրա սեփական մարմնի հին Ադամը շարժում է նրա «մարդկային զգացումը» և, բացի դրանից, նա բավականաչափ կրթված է, որպեսզի ծաղրանքով մերժի ասկետիզմը որպես հնօրյա գանձահավաքի նախապաշարմունք։ Մինչդեռ կլասիկ կապիտալիստն անհատական սպառումը ծաղկում է որպես մեղք «ժուժկալության» իր սրբազան ֆունկցիայի դեմ, մոդեռնացված կապիտալիստը բարձրացել է մինչև այն տեսակետը, որը կուտակումն ըմբռնում է որպես «հրաժարում» սպառումից։ «Zwei Seelen wohnen, ach! in seiner Brust, die eine will sich von der andren trennen!» [«Ախ, երկու հոգի՜ են ապրում նրա կրծքի տակ, միմյանց օտար, և ծարավի են անջատման»։]
Արտադրության կապիտալիստական եղանակի պատմական սաղմնավորումների շրջանում — իսկ յուրաքանչյուր կապիտալիստական parvenue (նորելուկ) անհատաբար անցնում է այդ պատմական ստադիան,— հարստացման տենչն ու ժլատությունը իշխում են որպես բացարձակ կրքեր։ Բայց կապիտալիստական արտադրության առաջադիմությունը լոկ վայելքների աշխարհ չէ, որ ստեղծում է. սպեկուլյացիայի ու վարկային գործի զարգացման հետ նա հայտնադործում է հանկարծակի հարստացման հազարավոր աղբյուրներ։ Զարգացման որոշ աստիճանում շռայլության մի որոշ պայմանական մակարդակ, որպես հարստության ցուցանակ և, հետևապես, վարկ ստանալու միջոց, «դժբախտ» կապիտալիստի համար նույնիսկ գործնական անհրաժեշտություն է դառնում։ Պերճանքը մտնում է կապիտալի ներկայացուցչական ծախսերի մեջ։ Բացի դրանից, կապիտալիստը հարստանում է ո՛չ թե իր անձնական աշխատանքի համեմատ կամ իր անձնական սպառումը սահմանափակելու համեմատ, ինչպես գանձահավաքը, այլ ուրիշներից ծծած աշխատուժի քանակության համեմատ, ինչպես և շնորհիվ այն բանի, որ նա բանվորներին բռնադատում է կենսական բոլոր վայելքներից հրաժարվելու ճիշտ է, կապիտալիստի շռայլումը երբեք չի ընդունում խրախճանասեր ֆեոդալի շռայլման բացահայտ բնույթը, ընդհակառակը, նրա հիմքում միշտ թաքնված է ամենակեղտոտ կծծիությունն ու մանրախնդիր հաշիվը. այնուամենայնիվ, կապիտալիստի շռայլումն աճում է նրա կուտակումն աճելու հետ՝ ամենևին չխանգարելով վերջնին։ Դրա հետ միաժամանակ մարմնավորված կապիտալի ազնիվ կրծքում ծավալվում է ֆաուստյան կոնֆլիկտը կուտակման տենչի և վայելքի ծարավի միջև։
«Մանչեստրի արդյունաբերությունը», ասված է մի գրվածքում, որ դոկտոր Էյկինը հրապարակել է 1795 թվականին, «կարելի է չորս ժամանակաշրջանի բաժանել։ Առաջին ժամանակաշրջանում գործարանատերերն ստիպված էին չարաչար աշխատելու, որ իրենց գոյությունը պահպանեն»։ Նրանք առանձնապես հարստանում էին ծնողներին խաբելու միջոցով, որոնք իրենց տղաներին տալիս էին որպես apprentices (աշկերտներ) և սովորեցնելու համար պետք է թանկ վճարեին, մինչդեռ այդ աշկերտներին սովալլուկ էին անում։ Մյուս կողմից՝ միջին շահույթը ցածր էր, և կուտակումը մեծ խնայողություն էր պահանջում։ Նրանք ապրում էին ինչպես ժլատներ, գանձահավաքներ և երբեք իրենց կապիտալի նույնիսկ տոկոսը չէին սպառում։ «Երկրորդ ժամանակաշրջանում նրանք սկսեցին փոքրիկ կարողություններ կազմել, բայց առաջվա նման դարձյալ համառորեն աշխատում էին»,— որովհետև աշխատանքի անմիջական շահագործումն ինքը աշխատանք է նստում, ինչպես այդ հայտնի է ստրուկների ամեն մի վերակացուի,— «և առաջվա նման ապրում էին նույն համեստ նիստ ու կացով... Երրորդ ժամանակաշրջանում սկսվեց պերճանքը, և ձեռնարկություններն սկսեցին ընդլայնվել շնորհիվ այն բանի, որ պատվերներ ստանալու համար հեծյալներ (ձիավոր վաճառաշրջիկներ) էին ուղարկում թագավորության բոլոր վաճառաշահ քաղաքները։ Պետք է կարծել, որ մինչև 1690 թվականը 3 000-ից մինչև 4 000 ֆունտ ստ. շատ քիչ կապիտալ կար, որ արդյունաբերության մեջ ձեռք բերված լիներ, կամ այդպիսի կապիտալ նույնիսկ բոլորովին չկար։ Բայց արդյունաբերողները մոտավորապես այդ ժամանակ կամ մի քիչ ավելի ուշ արդեն փող էին կուտակել և սկսեցին փայտե կամ հողե տների փոխարեն քարե տներ կառուցել... Դեռևս XVIII դարի առաջին տասնամյակներում Մանչեստրում մի գործարանատեր, որն իր հյուրերին հյուրասիրում էր մի գավաթ արտասահմանյան գինիով, բոլոր հարևանների խոսակցության ու ասեկոսեների առարկա էր դառնում»։ Մեքենայական արտադրության երևան գալուց առաջ գործարանատերերը, երեկոյան հավաքվելով գինետներում, երբեք ավելի բան չէին գործածում, քան 6 պենսանոց մի բաժակ պունշ և 1 պենսանոց մի փաթեթ ծխախոտ։ Առաջին անգամ միայն 1758 թվականին,— և այդ դարագլուխ կազմեց,— մարդիկ տեսան «արդյունաբերությամբ զբաղված մի մարդու՝ սեփակա՜ն կառքով»։ «Չորրորդ ժամանակաշրջանը»,— XVIII դարի վերջին երրորդը,— «աչքի է ընկնում մեծ պերճանքով, ու շռայլությամբ, որոնք հենվում են ձեռնարկությունների ընդլայնման վրա»[35]։ Ի՜նչ կասեր բարի դոկտոր Էյկինը, եթե նա հարություն առներ ու նայեր այժմյան Մանչեստրին։
Կուտակեցե՜ք, կուտակեցե՜ք։ Ա՜յդ են Մովսեսն էլ, մարգարեներն էլ։ «Աշխատասիրությունը տալիս է այն նյութը, որը կուտակում է խնայողությունը»[36]։ Այսպես ուրեմն, խնայողությո՜ւն արեք, խնայողությո՜ւն արեք, այսինքն՝ հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի ըստ կարելույն ավելի մեծ մասը նորից կապիտա՜լ դարձրեք։ Կուտակում կուտակման համար, արտադրություն արտադրության համար — այս ֆորմուլայով էր արտահայտում կլասիկ քաղաքատնտեսությունը բուրժուական ժամանակաշրջանի պատմական կոչումը։ Նա ոչ մի րոպե չէր խաբվում այն բանի նկատմամբ, թե որքան մեծ են հարստության երկունքի ցավերը[37]. բայց ի՞նչ իմաստ ունեն այդ բոլոր գանգատները պատմական անհրաժեշտության հանդեպ։ Եթե կլասիկ քաղաքատնտեսության աչքում պրոլետարը լոկ մի մեքենա է հավելյալ արժեք արտադրելու համար, ապա կապիտալիստն էլ նրա աչքում լոկ մի մեքենա է այդ հավելյալ արժեքը հավելյալ կապիտալ դարձնելու համար։ Կլասիկ քաղաքատնտեսությունը կապիտալիստի պատմական ֆունկցիային վերաբերվում է կատարյալ լրջությամբ։ Կապիտալիստի սիրտը այն չարաբաստիկ կոնֆլիկտից ազատելու համար, որը տեղի ունի վայելքների ծարավի և հարստացման տենչի միջև, Մալթուսն այս դարի քսանական թվականների սկզբին պաշտպանում էր աշխատանքի բաժանման մի առանձին տեսակ, որի համաձայն կուտակման գործը արտադրությամբ իրապես զբաղվող կապիտալիստին է հատկացվում, իսկ շռայլման գործը հավելյալ արժեքի բաժանքի մյուս մասնակիցներին — հողային արիստոկրատիային, պետությունից ու եկեղեցուց ռոճիկ ստացող անձերին և այլն։ Վերին աստիճանի կարևոր է,— ասում է նա,— «բաժանել ծախսելու տենչը և կուտակելու տենչը» (the passion for expenditure and the passion for accumulation)[38]։ Պարոնայք կապիտալիստները, որոնք վաղուց արդեն զվարճասեր ու աշխարհիկ մարդիկ էին դարձել, աղաղակ բարձրացրին։ Ինչպե՜ս թե,— բացականչում է նրանց փաստաբանը դարձած մի ռիկարդոյական,— պարոն Մալթուսը քարոզում է բարձր հողային ռենտաներ, բարձր հարկե՜ր և այլն. արդյունաբերողներին խթանելու համար նա ուզում է ուժեղացնել նրանց վրա անարտադրողական սպառողների ճնշումը։ Իհարկե, արտադրություն, արտադրություն միշտ ընդլայնվող մասշտաբով,— այս է նշանաբանը,— սակայն «արտադրությունը այդ ձևով կարելի է ավելի շուտ արգելակել, քան զարգացնել։ Այնքան էլ արդարացի բան չէ նաև (nor is it quite fair) միայն ուրիշներին խթանելու նպատակով պարապության մեջ պահել մի խումբ այնպիսի մարդկանց, որոնց բնավորությունից կարելի է եզրակացնել (who are likely, from their characters), որ եթե նրանց ստիպեք, կարող են հաջողությամբ գործով զբաղվել»[39]։ Բայց թեև նա անարդարացի է համարում արդյունաբերական կապիտալիստին կուտակման նպատակով խթանելը, նրա սուպի երեսից յուղը քաշելով, այնուամենայնիվ, նրան թվում է, թե անհրաժեշտ է բանվորի աշխատավարձը հնարավոր մինիմումի հասցնել «նրա աշխատասիրությունը պահպանելու համար»։ Նա նույնպես ամենևին չի թաքցնում, որ շահույթ ստանալու գաղտնիքը չվարձատրված աշխատանքի յուրացումն է։ «Պահանջարկի ուժեղացումը բանվորների կողմից միայն այն է նշանակում, որ նրանք պատրաստ են իրենց ավելի քիչ բաժին վերցնելու իրենց սեփական արդյունքից և նրա ավելի մեծ մասը թողնելու ձեռնարկատերերին. և եթե ասում են, թե այդ դեպքում սպառումը (բանվորների կողմից) նվազելու հետևանքով տեղի է ունենում «glut» (շուկայի գերլցում, գերարտադրություն), ապա ես կարող եմ միայն պատասխանել, որ «glut»-ը բարձր շահույթի հոմանիշն է»[40]։
Գիտնական ծեծկռտուքն այն մասին, թե ինչպես պետք է բանվորից խլված ավարը կուտակման համար ավելի ձեռնտու կերպով բաշխել արդյունաբերական կապիտալիստի ու պարապ հողատիրոջ միջև և այլն,— լռեց հուլիսյան ռևոլյուցիայի զարկերի տակ։ Դրանից հետո շուտով Լիոնի քաղաքային պրոլետարիատը հնչեցրեց տագնապազանգը, իսկ Անգլիայի գյուղական պրոլետարիատը բաց թողեց կարմիր աքաղաղը։ Նեղուցի այս կողմում աճում էր օուենիզմը, այն կողմում՝ սեն-սիմոնիզմն ու ֆուրյեիզմը։ Հասավ վուլգար քաղաքատնտեսության ժամը։ Ճիշտ մի տարի նրանից առաջ, երբ մանչեստրցի Նասսաու Վ. Սենիորը գտավ, որ կապիտալի շահույթը (տոկոսն էլ ներառյալ) չվարձատրված «վերջին տասներկուերորդ աշխատաժամի» արդյունքն է, նա աշխարհին ազդարարեց իր մի ուրիշ հայտնագործությունը։ «Ես,— հանդիսավոր կերպով ասաց նա,— որպես արտադրության գործիք դիտվող կապիտալ բառը փոխարինում եմ ժուժկալության բառով»[41]։ Վուլգար տնտեսագիտության «հայտնագործությունների» մի իսկապես անհասանելի՜ նմուշ։ Տնտեսագիտական որոշակի կատեգորիան փոխարինվում է նենգամիտ ֆրազով։ Voilà tout [Ահա բոլորը]։ «Եթե վայրենին,— ուսուցանում է Սենիորը,— աղեղ է շինում, ապա նա արդյունաբերությամբ է զբաղվում, բայց նրա արածը ժուժկալություն չէ»։ Այդ մեզ բացատրում է, թե ինչպե՛ս և ինչո՛ւ հասարակական նախկին կացութաձևերի ժամանակ աշխատանքի միջոցները ստեղծվում էին «առանց ժուժկալության» կապիտալիստի կողմից։ «Որքան ավելի է առաջադիմում հասարակությունը, այնքան ավելի է նա ժուժկալություն պահանջում»[42], հատկապես նրանց կողմից, որոնց աշխատանքն այն է, որ ուրիշի աշխատանքն ու նրա արդյունքը յուրացնեն։ Աշխատանքի պրոցեսի բոլոր պայմաններն այսուհետև փոխարկվում են կապիտալիստի ժուժկալության համապատասխան քանակով գործողությունների։ Որ հացահատիկը ո՛չ միայն ուտում են, այլև ցանում են, այդ մենք պարտական ենք կապիտալիստի ժուժկալությա՜նը։ Եթե գինին պահում են որոշ ժամանակ՝ եփը կտրվելու համար, ապա դարձյալ միայն կապիտալիստի ժուժկալությա՜ն շնորհիվ[43]։ Կապիտալիստը կողոպտում է իր սեփական մարմինը, երբ նա «բանվորին արտադրության գործիքներ է վարկատրում» (!) այսինքն՝ դրանք աշխատուժի հետ միացնելով, կիրառում է որպես կապիտալ, — փոխանակ կլանելու շոգեմեքենաները, բամբակը, երկաթուղիները, պարարտանյութերը, լծկան ձիերը և այլն, կամ ինչպես վուլգար տնտեսագետն է երևակայում միամտորեն, փոխանակ «նրանց արժեքը» վատնելու, դարձնելով այդ արժեքը պերճանքի առարկաներ և սպառման այլ միջոցներ»[44]։ Թե կապիտալիստների դասակարգն ինչպես կարող է այդ անել, վուլգար քաղաքատնտեսության կողմից մինչև այժմ խստորեն պահվող մի գաղտնիք է։ Ինչպես էլ որ լինի, աշխարհն ապրում է կապիտալիստի, Վիշնուի այդ արդիական երկրպագուի, ինքնախոշտանգմամբ միայն։ Ո՛չ միայն կուտակումը, այլև «կապիտալի հասարակ պահպանումն ուժերի մշտական լարում է պահանջում՝ դիմադրելու համար այն սպառելու փորձությանը»[45]։ Այսպես ուրեմն, հասարակ մարդասիրությունն արդեն, ակներևորեն, պահանջում է, որ կապիտալիստն ազատագրվի այդ տանջալից փորձություններից նույն այն եղանակով, որով ստրկության վերացումը Գեորգիայի ստրկատիրոջը հենց վերջերս ազատագրեց այն տանջալից երկընտրանքից, թե արդյոք նեգր ստրուկներից քամած հավելյալ արդյունքն ամբողջովի՞ն խմի որպես շամպայն գինի, թե՞ նրա մի մասը նորից փոխարկի հավելյալ քանակությամբ նեգրերի ու հողի։
Հասարակական-տնտեսական ամենատարբեր ֆորմացիաներում տեղի է ունենում ո՛չ միայն պարզ վերարտադրություն, այլև ընդլայնված ծավալով վերարտադրություն, թեև վերջինը տարբեր մասշտաբներով է կատարվում։ Ժամանակի ընթացքում ավելի շատ է արտադրվում և ավելի շատ է սպառվում, հետևաբար, ավելի շատ արդյունքն է փոխարկվում արտադրության միջոցների։ Սակայն այդ պրոցեսը կապիտալի կուտակում չէ, հետևապես, կապիտալիստի ֆունկցիա էլ չէ, քանի դեռ բանվորի արտադրության միջոցները. հետևաբար, նաև նրա արդյունքներն ու նրա կենսամիջոցները, նրա դեմ կանգնած չեն կապիտալի ձևով[46]։ Մի քանի տարի առաջ վախճանված Ռիչարդ Ջոնսը, Մալթուսի հաջորդը Հեյլիբերիի արևելա-հնդկական կոլեջի քաղաքատնտեսության ամբիոնում, հաջող կերպով լուսաբանում է այդ բանը երկու խոշոր փաստով։ Որովհետև հնդիկ ժողովրդի մեծամասնությունը կազմում են ինքնուրույն տնտեսություն վարող գյուղացիները, ուստի նրանց արդյունքը նրանց աշխատամիջոցներն ու նրանց կենսամիջոցները երբեք չեն ընդունում «ուրիշի եկամտից տնտեսված («saved from revenue») ֆոնդի ձև («the shape») և, հետևաբար, ամենևին չեն անցնում կուտակման նախնական պրոցեսը» («a previous process of accumulation»)[47]։ Մյուս կողմից, այն նահանգներում, որտեղ անգլիական տիրապետությունն ամենից քիչ է քայքայել հին սիստեմը, ոչ-հողադործական բանվորները աշխատանք են ստանում անմիջաբար այն խոշոր ֆեոդալների մոտ, որոնց ձեռքում է կենտրոնանում գյուղատնտեսական հավելյալ արդյունքի մի մասը հարկի կամ հողային ռենտայի ձևով։ Այդ հավելյալ արդյունքի մի մասը խոշոր ֆեոդալներն սպառում են նատուրալ ձևով, մյուս մասը բանվորները փոխարկում են նրանց համար պերճանքի առարկաների ու սպառման այլ միջոցների, այնինչ մնացորդը կազմում է բանվորների աշխատավարձը, որոնք իրենց աշխատանքի գործիքների սեփականատերերն են։ Արտադրությունն ու վերարտադրությունն ընդլայնված չափերով այստեղ կատարվում է միանգամայն բարեհաջող, առանց այդ զարմանալի սրբի, այդ տխրադեմ ասպետի, «ժուժկալող» կապիտալիստի որևէ միջամտության։
4. ԿՈՒՏԱԿՄԱՆ ԾԱՎԱԼԸ ՈՐՈՇՈՎ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ՝ ԱՆԿԱԽ ԱՅՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՐՈՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԸ ՏՐՈՀՎՈՒՄ Է ԿԱՊԻՏԱԼԻ ՈՒ ԵԿԱՄՏԻ։ ԱՇԽԱՏՈՒԺԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ։ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՈՒԺԸ։ ԿԻՐԱՌՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ԵՎ ՍՊԱՌՎՈՂ ԿԱՊԻՏԱԼԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՄԸ։ ԱՎԱՆՍԱՎՈՐԱԾ ԿԱՊԻՏԱԼԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ
Եթե այն հարաբերությունը, որով հավելյալ արժեքը տրոհվում է կապիտալի ու եկամտի, տրված է, ապա կուտակված կապիտալի մեծությունը, ակներևաբար, կախված է հավելյալ արժեքի բացարձակ մեծությունից։ Ենթադրենք, որ 80%-ը կապիտալացվում է, 20%-ը ուտվում. այդ դեպքում կուտակված կապիտալը կլինի 2 400 ֆ. ստ. կամ 1 200 ստ., նայած թե հավելյալ արժեքի ընդհանուր գումարը 3 000 թե՞ միայն 1 500 ֆ. ստ. է։ Այդպիսով, կուտակման մեծությունը որոշվելուն մասնակցում են այն բոլոր հանգամանքները, որոնք որոշում են հավելյալ արժեքի մասսան։ Այստեղ մի անգամ էլ ամփոփենք դրանք, բայց լոկ այն չափով, որչափով դրանք նոր տեսակետներ են տալիս կուտակման վերաբերմամբ։
Ինչպես հիշում ենք, հավելյալ արժեքի նորման ամենից առաջ կախված է աշխատուժի շահագործման աստիճանից։ Քաղաքատնտեսությունը այնքան բարձր է գնահատում այդ հանգամանքը, որ կուտակման արագացած աճումը աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման ազդեցությամբ, հաճախ շփոթում է կուտակման արագացման հետ, որը կատարվում է բանվորի բարձրացած շահագործման ազդեցության տակ[48]։ Հավելյալ արժեքի արտադրությանը վերաբերող բաժիններում մենք միշտ ենթադրել ենք, որ աշխատավարձն առնվազն հավասար է աշխատուժի արժեքին։ Սակայն գործնականում աշխատավարձի բռնի իջեցումն այդ արժեքից ցած՝ չափազանց կարևոր դեր է խաղում, ուստի մենք չենք կարող համառոտակի կանգ չառնել նրա վրա։ Այդ իջեցումը որոշ սահմաններում բանվորի սպառման անհրաժեշտ ֆոնդը փաստորեն դարձնում է կապիտալի կուտակման ֆոնդ։
«Աշխատավարձը,— ասում է Ջ. Ստ. Միլլը,— արտադրողական ուժ չունի. դա արտադրողական ուժերից մեկի գինն է. աշխատավարձը, ինչպես և մեքենաների գինը, բուն իսկ աշխատանքի կողքին ամենևին չի մասնակցում ապրանքների արտադրությանը։ Եթե կարելի լիներ աշխատանքը ստանալ առանց գնելու, ապա աշխատավարձը ավելորդ կլիներ»[49]։ Բայց եթե բանվորները կարողանային օղով սնվել, ոչ մի գնով նրանց վարձել չէր լինի։ Հետևաբար, ձրի աշխատանքը սահման է այս բառի մաթեմատիկական իմաստով. նրան միշտ կարելի է մոտենալ, սակայն երբեք չհասնելով նրան։ Կապիտալի մշտական տենդենցն այն է, որ բանվորներին իջեցնի այդ նիհիլիստական մակարդակին։ XVIII դարի մի գրող, «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը, որից ես հաճախ եմ ցիտատներ բերում, անգլիական կապիտալի նվիրական իղձն է լոկ մատնում, հայտարարելով, որ Անգլիայի պատմական կենսական խնդիրն է անգլիական բանվորների աշխատավարձը ֆրանսիական ու հոլանդական բանվորների աշխատավարձի մակարդակին իջեցնելը[50]։ Նա միամտորեն ասում է, ի միջի այլոց. «Եթե մեր աղքատները (սիմվոլիկ արտահայտություն բանվորների մասին) ուզում են շքեղության մեջ ապրել... ապա նրանց աշխատանքը, իհարկե, պետք է թանկ լինի... Մազերդ ուղղակի բիզ-բիզ են կանգնում, երբ մտածում ես այն ահռելի շռայլությունների մասին («heap of superfluties»), որոնցով աչքի է ընկնում մեր մանուֆակտուրային բանվորների սպառումը.— այստեղ կա և՛ օղի, և՛ ջին, և՛ թեյ, և՛ շաքար, արտասահմանյան պտուղներ, թունդ գարեջուր, չթեր, քթախոտ ու ծխախոտ և այլն»[51]։ Այնուհետև հեղինակը ցիտատ է բերում Նորթհեմպտոնշիրի մի գործարանատիրոջ գրվածքից, որը բարեպաշտորեն հայացքը դեպի երկինք հառած ողբում է. «Աշխատանքը Ֆրանսիայում մի ամբողջ երրորդով ավելի էժան է, քան Անգլիայում, որովհետև ֆրանսիական աղքատները չարաչար աշխատում են, սննդի ու հագուստի նկատմամբ չափավոր են, և նրանց սպառման գլխավոր առարկաներն են հացը, պտուղները, բանջարները, արմտիքն ու չորացրած ձկնեղենը. նրանք շատ հազվադեպ են միս ուտում և, երբ ցորենը թանկ է, հաց քիչ են ուտում»[52]։ «Բացի դրանից,— շարունակում է ուրվագծի հեղինակը,— նրանց խմելիքը ջուրն է կամ նման թույլ ըմպելիքները, այնպես որ նրանք իսկապես ապշեցուցիչ քիչ փող են ծախսում... Անշուշտ, դժվար է իրերի այդպիսի դրության հասնելը, սակայն նրան կարելի է հասնել, ինչպես որ այդ ապացուցում է իրերի այդ դրության գոյությունը և՛ Ֆրանսիայում, և՛ Հոլանդիայում»[53]։ Երկու տասնամյակ հետո մի ամերիկյան շառլատան, բարոնական կոչման բարձրացված յանկի Բենժամին Թոմսոնը (alias [այլ խոսքով] կոմս Ռումֆորդը) նույն մարդասիրական պլաններն էր զարգացնում, դրանով աստծու և մարդկանց մեծագույն հաճությունը ձեռք բերելով։ Նրա «Essays» աշխատությունը մի խոհարարական գիրք է, լի ամեն տեսակ դեղատոմսերով այն մասին, թե ինչպես բանվորների սպառման թանկ նստող նորմալ առարկաները կարելի է էժան սուրրոգատներով փոխարինել։ Ահա այդ զարմանալի «փիլիսոփայի» առանձնապես հաջող մի դեղատոմսը. «Հինգ ֆունտ գարի, հինգ ֆունտ եգիպտացորեն, 3 պենսի տառեխ, 1 պենսի աղ, 1 պենսի քացախ, 2 պենսի պղպեղ ու բանջարեղեն — ընդամենը 20% պենս գումարը տալիս է 64 մարդու սուպ, ընդ որում հացահատիկների միջին գների դեպքում կարելի է այդ արժեքն իջեցնել, հասցնելով շնչին ¼ պենսի»[54]։ Կապիտալիստական արտադրության զարգանալու հետ ապրանքների կեղծումն այնպես է առաջադիմել, որ Թոմսոնի իդեալներն ավելորդ են դարձել[55]։
XVIII դարի վերջում ու XIX դարի առաջին տասնամյակներում անգլիական ֆերմերներն ու լենդլորդերը բանվորների աշխատավարձը իջեցնել տվին, հասցնելով նվազագույն սահմանին, գյուղատնտեսական օրամշակներին աշխատավարձի ձևով վճարելով գոյության համար անհրաժեշտ նվազագույնից էլ քիչ, իսկ մնացածը լրացնելով ծխական բարեգործության նպաստների ձևով։ Ահա մի օրինակ այն խեղկատակության, որով անգլիական Դոգբերիները գործում էին այն ժամանակ, երբ աշխատավարձի «օրինական» տարիֆներ էին սահմանում։ «Երբ 1795 թվականին Սպինհեմլենդի սկվայրները որոշում էին աշխատավարձի նորմաները, նրանք հենց այդ ժամանակ նստած ճաշում էին, բայց, ըստ երևույթին, գտնում էին, որ բանվորները նման բանի կարիքը չունեն... Նրանք վճռեցին, որ շաբաթավարձը պետք է մարդագլուխ 3 շիլլինգ լինի, քանի դեռ 8 ֆունտ 11 ունցիանոց բոքոնը 1 շիլլինգ արժի, և աշխատավարձը պետք է կանոնավորապես բարձրանա՝ մինչև բոքոնի գինը դառնա 1 շիլլինգ 5 պենս։ Երբ բոքոնի գինը է՛լ ավելի զգալի չափով բարձրանա, պետք է աշխատավարձը համեմատաբար պակասի այնպես, որ երբ բոքոնի գինը հասնի 2 շիլլինգի, աշխատավորի սպառումը պետք է առաջվանից [math]^1/_5[/math]-ով պակասի»[56]։ 1814 թվականին լորդերի պալատի հետազոտիչ հանձնաժողովի առջև ցուցմունքներ էր տալիս ոմն Ա. Բեննետ, մի խոշոր ֆերմեր, հաշտարար դատավոր, աղքատանոցների կառավարիչ, որի պարտականությունների մեջ էր մտնում աշխատավարձի կարգավորումը։ Այն հարցին, թե «Արդյոք բանվորների օրական աշխատանքի արժեքի և ծխական համայնքից նրանց տրվող նպաստի միջև մի որոշ հարաբերակցություն նկատվո՞ւմ է»,— նա պատասխանեց, «Այո՛։ Ամեն մի ընտանիքի շաբաթական եկամուտը, նրա անվանական վարձից դուրս, լրացվում է մինչև մարդագլուխ մի գալլոնանոց (8 ֆունտ 11 ունցիա) հացի արժեքն ու 3 պենս... Մենք ենթադրում ենք, որ գալլոնանոց հացը բավական է շաբաթվա ընթացքում ընտանիքի ամեն մի անդամի գոյությունը պահպանելու համար. 3 պենսը հագուստի համար է տրվում, իսկ եթե ծխական համայնքը գերադասի, որ հագուստն ինքը տա, այդ 3 պենսը հանվում է նպաստից։ Այս պրակտիկան իշխում է ո՛չ միայն Ուիլտշիրից արևմուտք ամենուրեք, այլև, ինչպես կարծում եմ, ամբողջ երկրում»[57]։ «Այսպիսով,— բացականչում է այն ժամանակվա մի բուրժուական գրող,— ֆերմերները մի շարք տարիների ընթացքում նպաստել են իրենց հայրենակիցների հարգանքի արժանի դասակարգի այլասերմանը, նրանց հարկադրելով ապաստան գտնելու աշխատատներում... Ֆերմերը ավելացրել է իր սեփական եկամուտը, արգելք հարուցելով նույնիսկ ամենաանհրաժեշտ սպառողական ֆոնդի կուտակմանը բանվորների մոտ»[58]։ Թե բանվորի անհրաժեշտ սպառման ֆոնդի ուղղակի կողոպտումը մեր օրերում ինչ դեր է խաղում հավելյալ արժեքի, հետևապես, նաև կապիտալի կուտակման ֆոնդի գոյացման մեջ, այդ մենք տեսանք, օրինակ, այսպես կոչված տնային արդյունաբերությունը քննելիս (տե՛ս գլուխ XIII, 8, d)։ Այս տեսակ հետագա փաստերը կբերվեն շարունակության մեջ այս բաժնում։
Թեև արդյունաբերության բոլոր ճյուղերում հաստատուն կապիտալի այն մասը, որ բաղկացած է աշխատանքի միջոցներից, պետք է բավարար լինի որոշ թվով բանվորների զբաղմունք տալու համար, որը որոշվում է կապիտալի այդ ծախսման մեծությամբ, բայց և այնպես այդ մասը անպայման միևնույն համամասնությամբ չի աճում ամենևին, ինչպես զբաղված բանվորների թիվը։ Ասենք, թե տվյալ գործարանում 100 բանվոր ութժամյա աշխատանքով տալիս են 800 աշխատաժամ։ Եթե կապիտալիստն ուզում է այդ գումարը կիսով չափ ավելացնել, նա կարող է 50 նոր բանվոր ներգրավել գործի մեջ, բայց այն ժամանակ նա պետք է մի նոր կապիտալ ավանսավորի ո՛չ միայն աշխատավարձի համար, այլև աշխատամիջոցների համար։ Սակայն նա կարող է նաև առաջվա այդ 100 բանվորին ստիպել 8-ի փոխարեն 12 ժամ աշխատելու, և այն ժամանակ նա կարող է սահմանափակվել առկա աշխատանքի միջոցներով, որոնք միայն ավելի արագ կմաշվեն։ Այսպիսով, աշխատուժի բարձր լարմամբ ստեղծված ավելադիր աշխատանքը կարող է ավելացնել կուտակման սուբստանցը, այսինքն՝ հավելյալ արդյունքը և հավելյալ արժեքը, առանց կապիտալի հաստատուն մասը նախապես համապատասխանորեն ավելացնելու։
Հայթայթող արդյունաբերության մեջ, օրինակ՝ հանքագործության մեջ և այլն, հումքը ավանսավորող կապիտալի բաղկացուցիչ մասը չէ։ Այստեղ աշխատանքի առարկան նախընթաց աշխատանքի արդյունք չէ, այլ ձրի շնորհվում է բնության կողմից։ Այսպես են հանքաքարերը, քարածուխը, քարերը և այլն։ Հաստատուն կապիտալն այստեղ համարյա բացառապես այնպիսի աշխատանքի միջոցներից է կազմված, որոնց նկատմամբ շատ հեշտ կարելի է ավելացած քանակությամբ աշխատանք կիրառել (օրինակ՝ բանվորների ցերեկվա ու գիշերային հերթափոխություն սահմանելով)։ Սակայն մյուս հավասար պայմաններում արդյունքի մասսան և արժեքը աճում են կիրառված աշխատանքի հետ ուղիղ համամասնությամբ։ Ինչպես արտադրության առաջին օրը, այստեղ ձեռք-ձեռքի են ընթանում արդյունք ստեղծող, իսկ դրա հետ միասին նաև կապիտալի իրային տարրեր ստեղծող, սկզբնական գործոնները՝ մարդն ու բնությունը։ Աշխատուժի առաձգականության շնորհիվ կուտակման բնագավառն ընդլայնվում է առանց հաստատուն կապիտալը նախապես ավելացնելու։
Հողագործության մեջ չի կարելի մշակվող տարածությունն ընդարձակել առանց լրացուցիչ սերմացու և պարարտանյութ ավանսավորելու։ Եթե այդ ավանսավորումն արդեն կատարված է, ապա նույնիսկ հողի զուտ մեխանիկական մշակումը զարմանալի կերպով բարձրացնում է արդյունքի քանակը։ Աշխատանքի ավելացած քանակը, որ տալիս է բանվորների նախկին թիվը, բարձրացնում է հողի պտղաբերությունը՝ առանց աշխատանքի միջոցների որևէ նոր ավանսավորում պահանջելու։ Այդ դարձյալ մարդու կողմից բնության վրա կատարվող ուղղակի ներգործությունն է, որը դառնում է բարձրացված կուտակման անմիջական աղբյուր առանց նոր կապիտալի որևէ մասնակցության։
Վերջապես, բառի բուն իմաստով, արդյունաբերության մեջ աշխատանքի վրա կատարվող ամեն մի լրացուցիչ ծախսում հումքի, բայց ոչ անպայման աշխատանքի միջոցների, համապատասխան ավելադիր ծախսում է պահանջում։ Իսկ որովհետև հայթայթող արդյունաբերությունն ու հողագործությունն են մշակող արդյունաբերությանը մատակարարում նրա սեփական հումքն ու նրա աշխատանքի միջոցների հումքը, ուստի մշակող արդյունաբերության օգտին է գնում արդյունքների նաև այն ավելադիր քանակը, որ առաջիններն ստեղծում են առանց կապիտալի լրացուցիչ ծախսման։
Ընդհանուր հանրագումարն այս է. կապիտալը, տիրանալով հարստության երկու սկզբնական գործոններին՝ աշխատուժին ու հողին, ձեռք է բերում ընդարձակվելու ընդունակություն, որը նրան թույլ է տալիս իր կուտակման տարրերը տարածել այն սահմաններից դուրս, որոնք թվում էր, թե որոշվում են նրա սեփական մեծությամբ, այսինքն՝ արտադրության արդեն արտադրված այն միջոցների մասսայով ու արժեքով, որոնց մեղ իրացվում է կապիտալի գոյությունը։
Կապիտալի կուտակման մի ուրիշ կարևոր գործոնը հասարակական աշխատանքի արտադրողականության մակարդակն է։
Աշխատանքի արտադրողական ուժի աճման հետ աճում է նաև արդյունքների այն քանակը, որով արտահայտվում է մի որոշ արժեք, հետևապես, նաև որոշ մեծությամբ հավելյալ արժեք։ Հավելյալ արժեքի անփոփոխ և նույնիսկ ընկնող նորմայի դեպքում, եթե միայն այդ նորման ավելի դանդաղ է ընկնում, քան աշխատանքի արտադրողականությունն է բարձրանում, հավելյալ արդյունքի քանակն աճում է։ Ուստի, երբ հավելյալ արդյունքը անփոփոխ կերպով բաժանվում է եկամտի և ավելադիր կապիտալի, կապիտալիստի սպառումը կարող է աճել, չնվազեցնելով կուտակման ֆոնդը։ Կուտակման ֆոնդի հարաբերական մեծությունը կարող է նույնիսկ աճել ի հաշիվ սպառման ֆոնդի, մինչդեռ ապրանքների էժանացումը կապիտալիստի տրամադրության տակ դնում է սպառման նույնքան ու մինչև անգամ ավելի շատ առարկաներ, քան առաջ։ Բայց, ինչպես տեսանք, աշխատանքի արտադրողականության աճման հետ ձեռք-ձեռքի է ընթանում բանվորի էժանացումը, հետևապես, նաև հավելյալ արժեքի նորմայի աճումը, նույնիսկ այն դեպքում, երբ ռեալ աշխատավարձը բարձրանում է։ Երբեք այս վերջինը նույն հարաբերությամբ չի բարձրանում, որով բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը։ Այսպես ուրեմն, փոփոխուն կապիտալի միևնույն արժեքն ավելի շատ աշխատուժ, հետևաբար և ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դնում։ Հաստատուն կապիտալի միևնույն արժեքը արտահայտվում է արտադրության ավելի մեծ քանակությամբ միջոցների մեջ, այսինքն՝ ավելի մեծ քանակությամբ աշխատամիջոցների, աշխատանքի նյութերի և օժանդակ նյութերի մեջ, և, հետևաբար, մատակարարում է ինչպես արդյունք, այնպես էլ արժեք ստեղծող ավելի մեծ քանակությամբ տարրեր կամ իր մեջ աշխատանք ծծող ավելի մեծ քանակությամբ տարրեր։ Ուստի, ավելադիր կապիտալի անփոփոխ ու նույնիսկ նվազող արժեքի դեպքում տեղի է ունենում արագացած կուտակում։ Ո՛չ միայն վերարտադրության չափերն են ընդլայնվում նյութապես, այլև հավելյալ արժեքի արտադրությունն ավելի արագ է աճում, քան ավելադիր կապիտալի արժեքը։
Աշխատանքի արտադրողական ուժի զարգացումն ազդում է նաև սկզբնական կապիտալի, այսինքն՝ արտադրության պրոցեսի մեջ արդեն գտնվող կապիտալի վրա։ Գործող հաստատուն կապիտալի մի մասը կազմված է այնպիսի աշխատամիջոցներից, ինչպես մեքենաները և այլն, որոնք միմիայն քիչ թե շատ երկար ժամանակամիջոցներում կարող են սպառվել, հետևապես, նաև վերարտադրվել կամ նույն տեսակի նոր նմուշահատերով փոխարինվել։ Բայց յուրաքանչյուր տարի այդ աշխատամիջոցների մի մասը մահանում է, այսինքն՝ հասնում է իր արտադրողական ֆունկցիայի վերջնանպատակին։ Հետևաբար, այդ մասն ամեն տարի գտնվում է իր պարբերական վերարտադրության կամ նույն տեսակի նմուշահատերով փոխարինվելու ստադիայում։ Եթե աշխատանքի արտադրողական ուժը զարգանում է այն ճյուղերում, որտեղ արտադրվում են այդ արտադրամիջոցները,— իսկ նա անընդհատ զարգանում է գիտության տեխնիկայի անընդհատ առաջադիմության հետ,— ապա հին մեքենաների, գործիքների, ապարատների և այլ հարմարանքների տեղը բռնում են ավելի էֆեկտավոր և իրենց աշխատանքի չափերի համեմատությամբ ավելի էժան՝ նոր արտադրության միջոցները։ Հին կապիտալը վերարտադրվում է ավելի արտադրողական ձևով, չխոսելով արդեն առկա աշխատամիջոցների առանձին դետալների մշտական փոփոխման մասին; Հաստատուն կապիտալի մյուս մասը՝ հում և օժանդակ նյութը, անընդհատ վերարտադրվում է տարվա ընթացքում, հողագործական ծագում ունեցող նյութը՝ սովորաբար տարին մեկ անգամ։ Հետևապես, մեթոդների ամեն մի բարելավում և այլն այստեղ համարյա միաժամանակ ներգործում է թե՛ ավելադիր կապիտալի և թե՛ արդեն գործող կապիտալի վրա։ Քիմիայի բնագավառի ամեն մի նվաճում ո՛չ միայն բազմապատկում է օգտակար նյութերի թիվը և արդեն հայտնի նյութերի օգտակար կիրառումների թիվ, այդպիսով առաջ բերելով կապիտալի աճմանը զուգընթաց նաև նրա գործադրման ոլորտի ընդլայնում։ Քիմիայի առաջադիմությունը նմանապես սովորեցնում է արտադրության ու սպառման պրոցեսի արտաթորությունը նորից մտցնել վերարտադրության պրոցեսի շրջապտույտի մեջ և, այդպիսով, նոր կապիտալի նյութ է ստեղծում առանց կապիտալի նախնական ծախսման։ Ինչպես որ բնական հարստության ուժեղ օգտագործումը իրականացվում է աշխատուժի պարզապես ավելի բարձր լարումով, ճիշտ այդպես էլ գիտությունն ու տեխնիկան գործող կապիտալին հաղորդում են ընդարձակման մի այնպիսի կարողություն, որ կախված չէ նրա տվյալ մեծությունից։ Նրանք միաժամանակ ազդում են սկզբնական կապիտալի նաև այն մասի վրա, որը մտել է իր նորոգման ստադիայի մեջ։ Կապիտալը իր նոր ձևի մեջ ձրի յուրացնում է իր հին ձևի թիկունքում տեղի ունեցած հասարակական առաջադիմությունը։ Ճիշտ է, արտադրողական ուժի այդ զարգացմանը ուղեկցում է գործող կապիտալների մասնակի արժեքազրկումը։ Որչափով այդ արժեքազրկումը սուր կերպով իրեն զգալ է տալիս կոնկուրենցիայի շնորհիվ, նրա գլխավոր ծանրությունն ընկնում է բանվորի վրա, որի բարձրացրած շահագործումով կապիտալիստն աշխատում է իր վնասները փոխհատուցել։
Աշխատանքը փոխանցում է արդյունքին իր սպառած արտադրության միջոցների արժեքը։ Մյուս կողմից, աշխատանքի տվյալ քանակով շարժման մեջ դրվող արտադրության միջոցների արժեքն ու մասսան աճում են այն հարաբերությամբ, որով բարձրանում է աշխատանքի արտադրողականությունը։ Հետևաբար, եթե աշխատանքի միևնույն քանակը միշտ նոր արժեքի միայն նույն գումարն է միացնում իր արդյունքին, ապա աշխատանքի արտադրողական ուժի աճման հետ աճում է կապիտալային այն հին արժեքը, որ այդ դեպքում փոխանցվում է արդյունքին։
Այսպես, օրինակ, եթե անգլիական ու չինական մանողները հավասար թվով ժամեր և հավասար ինտենսիվությամբ են աշխատում, ապա նրանք երկուսն էլ մի շաբաթվա ընթացքում հավասար արժեքներ կստեղծեն։ Սակայն, չնայած այդ հավասարությանը, հսկայական տարբերություն կա շաբաթական արդյունքի արժեքների միջև, որ ստեղծում է անգլիացին, աշխատելով հզոր ավտոմատների օգնությամբ, և չինացին, որ իր տրամադրության տակ միայն ձեռքի ճախարակ ունի։ Նույն այն ժամանակում, երբ չինացին մի ֆունտ բամբակ է վերամշակում, անգլիացին մի քանի հարյուր ֆունտ է վերամշակում։ Հին արժեքների մի քանի հարյուր անգամ ավելի մեծ գումար է միացվում անգլիացու արդյունքի արժեքին, այն արդյունքի, որի մեջ այդ հին արժեքները պահպանվում են նոր օգտակար ձևով և, այդպիսով, կարող են նորից գործել որպես կապիտալ։ «1782 թվականին, — հաղորդում է Ֆ. Էնգելսը, — նախորդ երեք տարվա կուտակված ամբողջ բուրդը (Անգլիայում) բանվորների պակասության պատճառով անմշակ ընկած էր և ընկած էլ կմնար, եթե օգնության չհասնեին նորագյուտ մեքենաները, որոնք մանեցին այդ ամբողջ բուրդը»[59]։ Մեքենաների ձևով առարկայացած աշխատանքը, իհարկե, անմիջաբար ոչ մի նոր բանվոր չստեղծեց, բայց նա փոքր թվով բանվորների հնարավորություն տվեց համեմատաբար քիչ քանակությամբ լրացուցիչ կենդանի աշխատանքի ծախսումով ո՛չ միայն բուրդն արտադրողաբար գործադրելու և նրան նոր արժեք միացնելու, այլև բրդի հին արժեքը պահպանելու մանվածքի ձևով և այլն։ Դրանով էլ հենց այդ աշխատանքը միջոց ու խթան ստեղծեց բրդի ընդլայնված վերարտադրության համար։ Կենդանի աշխատանքին, հենց ըստ նրա բնույթի, հատուկ է՝ նոր արժեք ստեղծելու միջոցով հին արժեքը պահպանելու ընդունակությունը։ Ուստի, արտադրության միջոցների էֆեկտիվության, չափերի ու արժեքի աճման հետ, այսինքն՝ արտադրողական ուժի զարգացմանն ուղեկցող կուտակման աճմանը զուգընթաց՝ աշխատանքը պահպանում և հավերժացնում է շարունակ նոր ձևերով աճող կապիտալային արժեքը[60]։ Աշխատանքի այդ բնական ընդունակությունը պատկեր անում է որպես այն կապիտալի ինքնապահպանման ընդունակություն, որը տիրում է աշխատանքին, բոլորովին այնպես, ինչպես աշխատանքի հասարակական արտադրողական ուժերը կապիտալի հատկությունների տեսք են ընդունում, իսկ հավելյալ արժեքի մշտական յուրացումը կապիտալիստի կողմից՝ կապիտալի մշտական ինքնաճման տեսք է ընդունում։ Աշխատանքի բոլոր ուժերը պատկերանում են որպես կապիտալի ուժեր, ինչպես ապրանքի արժեքի բոլոր ձևերը՝ որպես փողի ձևեր։
Կապիտալի աճման հետ աճում է տարբերությունը կիրառվող ու սպառվող կապիտալի միջև։ Ուրիշ խոսքով՝ աճում է աշխատանքի միջոցների արժեքային ու իրային մասսան, ինչպես՝ շենքերի, մեքենաների, ցամաքեցնող խողովակների, բանող անասունների, ամեն տեսակի ապարատների մասսան, որոնք ավելի կամ պակաս երկար ժամանակաշրջանում, արտադրության շարունակ վերականգնվող պրոցեսներում գործում են, այսինքն՝ որոշ օգտակար էֆեկտ ձեռք բերելու համար ծառայում են իրենց ամբողջ ծավալով, այնինչ մաշվում են աստիճանաբար և, հետևապես, իրենց արժեքը կորցնում են մաս-մաս, ուրեմն, և մաս-մաս էլ այն փոխանցում են արդյունքին։ Որչափով աշխատանքի այդ միջոցները, մասնակցելով արդյունք ստեղծելուն, նրան նոր արժեք չեն միացնում, այսինքն՝ որչափով նրանք կիրառվում են ամբողջությամբ, բայց սպառվում են մաս-մաս միայն,— այդ չափով նրանք, ինչպես արդեն հիշատակեցինք վերը, ձրի ծառայություններ են մատուցում, ինչպես բնության ուժերը՝ ջուրը, շոգին, օդը, էլեկտրականությունը և այլն։ Կենդանի աշխատանքով ընդգրկված ու շնչավորված անցյալ աշխատանքի այս ձրի ծառայությունները կուտակվում են կուտակման մասշտաբն ավելանալու հետ։
Որովհետև անցյալ աշխատանքը միշտ կապիտալի հագուստով է հանդես գալիս, այսինքն՝ A, B, C և այլ բանվորների աշխատանքի պասսիվը դառնում է չաշխատող X անձի ակտիվ, ուստի բուրժուաներն ու տնտեսագետները խոսք չեն գտնում գովաբանելու համար անցյալ աշխատանքի մատուցած ծառայությունները. շոտլանդական հանճար Մակ Կուլլոխը նույնիսկ գտնում է, որ անցյալ աշխատանքին մի որոշ վարձատրություն է հասնում (տոկոս, շահույթ և այլն)[61]։ Այսպես ուրեմն, աշխատանքի կենդանի պրոցեսում արտադրության միջոցների ձևով մասնակցող անցյալ աշխատանքի անընդհատ աճող նշանակությունը վերադրվում է ո՛չ թե հենց իրեն՝ բանվորին, որի անցյալ ու չվարձատրված աշխատանքը գործում է այստեղ, այլ այդ աշխատանքի մարմնացմանը, որը բանվորից օտարված է, նրա մարմնացմանը կապիտալի մեջ։ Կապիտալիստական արտադրության պրակտիկ գործիչներն ու նրանց իդեոլոգ-շաղակրատները բոլորովին անընդունակ են արտադրության միջոցները պատկերացնելու ա՛յն յուրահատուկ անտագոնիստական հասարակական դիմակից անջատ, որ ներկայումս հագցրել են դրանց, ինչպես որ ստրկատերն անընդունակ է բանվորին պատկերացնելու որպես բանվոր, անջատ նրա՝ որպես ստրուկի դերից։
Աշխատուժի շահագործման տվյալ աստիճանի պայմաններում հավելյալ արժեքի մասսան որոշվում է միաժամանակ շահագործվող բանվորների թվով, իսկ այդ վերջինը, թեև փոփոխվող պրոպորցիայով, համապատասխանում է կապիտալի մեծությանը։ Որքան ավելի է աճում կապիտալը հաջորդական կուտակումների հետևանքով, այնքան ավելի է աճում նաև արժեքի ալն գումարը, որը տրոհվում է սպառման ֆոնդի ու կուտակման ֆոնդի։ Ուստի, կապիտալիստը կարող է ավելի ճոխ ապրել և միաժամանակ ուժեղացնել իր «ժուժկալությունը»։ Եվ, վերջիվերջո, արտադրության բոլոր շարժիչ զսպանակներն այնքան ավելի եռանդով են գործում, որքան ավելի է ընդլայնվում արտադրության մասշտաբը՝ ավանսավորած կապիտալի մասսայի հետ միասին։
5. ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ԱՇԽԱՏԱՖՈՆԴԸ
Մեր այս հետազոտության ընթացքում պարզվեց, որ կապիտալը ոչ թե մի հաստատուն մեծություն է, այլ հասարակական հարստության մի շատ առաձգական մասը, որը շարունակ փոփոխվում է, նայած թե հավելյալ արժեքն ինչպես է բաժանվում եկամտի և ավելադիր կապիտալի։ Մենք տեսանք այնուհետև, որ գործող կապիտալի նույնիսկ տվյալ մեծության դեպքում կապիտալի զավթած աշխատուժը, գիտությունն ու հողը (սրա տակ, տնտեսագիտական տեսակետից, պետք է հասկանալ աշխատանքի բոլոր առարկաները, որ բնությունը մատակարարում է առանց մարդու աջակցության) կազմում են կապիտալի առաձգական պոտենցիաները, որոնք կապիտալի ներգործության ասպարեզը որոշ սահմաններում ընդարձակում են, անկախ նրա սեփական մեծությունից։ Ընդսմին մենք բոլորովին մի կողմ էինք թողնում շրջանառության պրոցեսի այն բոլոր պայմանները, որոնց շնորհիվ կապիտալի միևնույն մասսան կարող է ներգործել շատ տարբեր աստիճաններով։ Որովհետև մենք ենթադրում էինք կապիտալիստական արտադրության շրջանակները, հետևապես, ենթադրում էինք արտադրության հասարակական պրոցեսի զուտ տարերայնորեն աճած այդ ձևը, ուստի, ելնելով արտադրության առկա միջոցներից ու աշխատուժերից, բոլորովին հաշվի չէինք առնում անմիջաբար ու պլանաչափորեն որևէ ավելի ռացիոնալ կոմբինացիա իրագործելու հնարավորությունը։ Կլասիկ քաղաքատնտեսությունը վաղուց բուռն ցանկություն ուներ հասարակական կապիտալը դիտելու որպես հաստատուն մեծություն, որին հատուկ է ներգործության հաստատուն աստիճան։ Բայց այդ նախապաշարմունքն ամրակայվելով՝ մի անառարկելի դոգմա դարձավ միայն շնորհիվ ֆիլիստերների նախահայր Երեմիա Բենթամի — XIX դարի բուրժուական գռեհիկ բանականության այդ զգաստորեն-պեդանտ, ձանձրալի-շաղակրատ պատգամախոսի[62]։ Բենթամը փիլիսոփաների շարքում նույնն է, ինչ որ Մարտին Տեպպերը բանաստեղծների շարքում։ Նրանք երկուսն էլ միայն Անգլիայում կարող էին արտադրվել[63]։ Բենթամի դոգմայի տեսակետից բոլորովին անըմբռնելի են արտադրության պրոցեսի ամենասովորական երևույթները, օրինակ՝ արտադրության հանկարծակի ընդլայնումներն ու սեղմումները և նույնիսկ հենց կուտակման փաստը[64]։ Այդ դոգման կիրառել են ինչպես ինքը՝ Բենթամը, այնպես էլ Մալթուսը, Ջեմս Միլլը, Մակ Կուլլոխը և ուրիշներ՝ ջատագովական նպատակներով, այն է՝ կապիտալի մի մասը, փոփոխուն կապիտալը, այսինքն՝ աշխատուժի փոխարկվող կապիտալը որպես հաստատուն մեծություն ներկայացնելու նպատակով։ Հորինվեց այն առասպելը, թե փոփոխուն կապիտալի առարկայական գոյությունը, այսինքն՝ կենսամիջոցների այն մասսան, որ փոփոխուն կապիտալը ներկայացնում է բանվորների համար, կամ, այսպես կոչված, աշխատաֆոնդը, հասարակական հարստության մի բոլորովին առանձնացված մասն է, որ սահմանվում է հենց բնության անհաղթահարելի ուժերով։ Որպեսզի շարժման մեջ դրվի հասարակական հարստության այն մասը, որը պետք է գործի որպես հաստատուն կապիտալ, կամ,— ըստ իր առարկայական բնույթի,— որպես արտադրության միջոց, անհրաժեշտ է, իհարկե, կենդանի աշխատանքի մի որոշ մասսա։ Վերջինը սահմանվում է արտադրության տեխնիկայով։ Բայց ո՛չ բանվորների այն թիվն է տրված, որը հարկավոր է աշխատանքի այդ մասսան հոսանուտ դարձնելու համար,— որովհետև այդ թիվը փոփոխվում է անհատական աշխատուժի շահագործման աստիճանի փոփոխվելով,— ո՛չ էլ աշխատուժի գինը, հայտնի է միայն նրա նվազագույն, և այն էլ շատ առաձգական, սահմանը։ Քննարկվող դոգմայի հիմքում ընկած փաստերը սրանք են. մի կողմից՝ բանվորը ձայն չունի ոչ-բանվորների սպառման միջոցների և արտադրության միջոցների ներկայացրած հասարակական հարստությունը բաժանելու մեջ։ Մյուս կողմից՝ բանվորը միայն բացառիկ նպաստավոր դեպքերում կարող է այսպես կոչված «աշխատաֆոնդն» ընդլայնել հարուստների «եկամտի» հաշվին[65]։
Թե ինչ տափակ նույնաբանության է հասցնում այն փորձը, որով ուզում են աշխատաֆոնդի կապիտալիստական սահմանները դարձնել հասարակության՝ որպես այդպիսիի բնական սահմաններ, ցույց է տալիս պրոֆեսոր Ֆաուսետտի օրինակը։ «Տվյալ երկրի շրջանառու կապիտալը[66],— ասում է նա,— նրա աշխատաֆոնդն է։ Հետևապես, հաշվելու համար այն միջին փողային վարձը, որ ստանում է ամեն մի բանվոր, պետք է պարզապես այդ կապիտալը բաժանենք բանվոր բնակչության թվի վրա»[67]։ Այսպես ուրեմն, մենք նախ հաշվում ենք իրապես վճարված անհատական աշխատավարձերի գումարը, հետո հայտարարում ենք, թե այդ գումարման արդյունքը աստծուց ու բնությունից սահմանված «աշխատաֆոնդի» արժեքն է։ Վերջապես, այդպիսով ստացած գումարը բաժանում ենք բանվորների թվի վրա, որպեսզի նորից հայտնագործենք, թե ամեն մի առանձին բանվորի միջին թվով որքան է ընկնում։ Մի չափազանց խորամանկամիտ գործողություն։ Այդ պ. Ֆաուսետտին չի խանգարում հայտարարելու մի շնչով. «Անգլիայում կուտակվող տարեկան ամբողջ հարստությունը բաժանվում է երկու մասի։ Մի մասը գործադրվում է հենց Անգլիայում՝ մեր սեփական արդյունաբերությունը պահպանելու համար։ Մյուս մասն արտահանվում է արտասահման... Մեր արդյունաբերության մեջ գործադրվող մասն այս երկրում կուտակված տարեկան հարստության աննշան բաժինն է կազմում»[68]։ Այսպես ուրեմն, ամեն տարի ավելացող այն հավելյալ արդյունքի ավելի մեծ մասը, որ առանց համարժեքի խլում են անգլիական բանվորներից, կապիտալացվում է ո՛չ թե Անգլիայում, այլ ուրիշ երկրներում։ Բայց չէ՞ որ այդ ձևով արտասահման արտահանվող ավելադիր կապիտալի հետ արտահանվում է նաև աստծու ու Բենթամի հնարած «աշխատաֆոնդի» մի մասը[69]։
ՔՍԱՆԵՐԵՔԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
1. ԱՇԽԱՏՈՒԺԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ԿՈՒՏԱԿՄԱՆԸ ԶՈՒԳԸՆԹԱՑ, ԿԱՊԻՏԱԼԻ ԱՆՓՈՓՈԽ ԿԱԶՄԻ ԴԵՊՔՈՒՄ։
Այս գլխում մենք քննում ենք այն ազդեցությունը, որ կապիտալի աճումը գործում է բանվոր դասակարգի վիճակի վրա։ Այս հետազոտման կարևորագույն գործոններն են կապիտալի կազմը և այն փոփոխությունները, որ նա կրում է կուտակման պրոցեսի ընթացքում։
Կապիտալի կազմը կարելի է քննել երկու տեսակետից։ Արժեքի կողմից քննելիս այդ կազմը որոշվում է այն հարաբերությամբ, որով կապիտալ տրոհվում է հաստատուն կապիտալի, կամ արտադրության միջոցների արժեքի, և փոփոխուն կապիտալի, կամ աշխատուժի արժեքի՝ աշխատավարձի ընդհանուր գումարի։ Արտադրության պրոցեսում գործող նյութի կողմից քննելիս ամեն մի կապիտալ բաժանվում է արտադրության միջոցների և կենդանի աշխատուժի. այս իմաստով կապիտալի կազմը որոշվում է այն հարաբերությամբ, որ կա, մի կողմից, արտադրության կիրառված միջոցների մասսայի և, մյուս կողմից, այդ միջոցների կիրառման համար անհրաժեշտ աշխատանքի քանակի միջև։ Առաջինը ես անվանում եմ կապիտալի արժեքային կազմ, երկրորդը՝ կապիտալի տեխնիկական կազմ։ Առաջնի և երկրորդի միջև գոյություն ունի սերտ փոխադարձ կախվածություն։ Այդ փոխադարձ կախվածությունն արտահայտելու համար ես կապիտալի օրգանական կազմ եմ անվանում կապիտալի արժեքային կազմը, որչափով վերջինը որոշվում է նրա տեխնիկական կազմով և արտացոլում է տեխնիկական կազմի փոփոխությունները։ Այն դեպքերում, երբ խոսք է լինում պարզապես կապիտալի կազմի մասին, միշտ պետք է նրա օրգանական կազմը հասկանալ։
Արտադրության որոշ ճյուղի մեջ ներդրված բազմաթիվ անհատական կապիտալներն իրենց կազմով ավելի կամ պակաս չափով տարբերվում են միմյանցից։ Նրանց անհատական կազմերի միջինը մեզ տալիս է արտադրության տվյալ ճյուղի ամբողջ կապիտալի կազմը։ Վերջապես, արտադրության բոլոր ճյուղերի այդ միջին կազմերի ընդհանուր միջինը մեզ տալիս է տվյալ երկրի հասարակական կապիտալի կազմը, և հետագա շարադրանքի մեջ, վերջին հաշվով, խոսքը միայն դրա մասին կլինի։
Կապիտալի աճումն ընդգրկում է նրա փոփոխուն կամ աշխատուժի փոխարկվող բաղկացուցիչ մասի աճումը։ Հավելյալ արժեքի մի մասը, որ ավելադիր կապիտալի է վերածվում, շարունակ պետք է նորից փոխարկվի փոփոխուն կապիտալի կամ ավելադիր աշխատաֆոնդի։ Ենթադրենք, թե այլ անփոփոխ պայմանների թվում անփոփոխ է մնում նաև կապիտալի կազմը, այսինքն՝ առաջվա նման միշտ աշխատուժի նույն մասսան է պահանջվում՝ արտադրության միջոցների կամ հաստատուն կապիտալի մի որոշ մասսա շարժման մեջ դնելու համար. այդ դեպքում ակներև է, որ աշխատանքի պահանջարկն ու բանվորների ապրուստի ֆոնդի պահանջարկն աճում են կապիտալի աճման հետ համամասնորեն, և այնքան ավելի արագ են ավելանում, որքան ավելի արագ է աճում կապիտալը։ Որովհետև կապիտալն ամեն տարի արտադրում է հավելյալ արժեք, որի մի մասն ամեն տարի միացվում է սկզբնական կապիտալին, որովհետև հենց այդ աճն ամեն տարի ավելանում է արդեն գործող կապիտալի չափերի ավելանալուն համապատասխան, և, վերջապես, որովհետև հարստացման առանձնապես սաստիկ ձգտումից մղված, օրինակ՝ նոր շուկաների հայտնագործումը, հասարակական նոր զարգացած պահանջների հետևանքով կապիտալի կիրառման նոր ոլորտների հայտնագործումը և այլն, կուտակումը կարող է հանկարծակի ընդարձակել իր մասշտաբը լոկ այն բանի շնորհիվ, որ փոփոխվում է հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի բաժանումը կապիտալի և եկամտի, — ուստի կապիտալի կուտակումից առաջացող պահանջները կարող են գերազանցել աշխատուժի կամ բանվորների թվի աճումը, բանվորների պահանջարկը կարող է գերազանցել նրանց առաջարկը, և, այդպիսով, կարող է տեղի ունենալ աշխատավարձի բարձրացում։ Վերջիվերջո այդ պետք է հենց տեղի էլ ունենա, երբ վերը մատնանշված պայմանները պահպանվում են անփոփոխ։ Որովհետև ամեն տարի ավելի շատ բանվորներ են գործի դրվում, քան նախընթաց տարում, ուստի վաղ թե ուշ պետք է հասնի այն մոմենտը, երբ կուտակման պահանջներն սկսում են աշխատանքի սովորական առաջարկը գերազանցել, երբ, հետևապես, սկսվում է աշխատավարձի բարձրացումը։ Ամբողջ XV դարի և XVIII դարի աոաջին կեսի ընթացքում այս մասին գանգատներ են հնչում Անգլիայում։ Սակայն այն քիչ թե շատ նպաստավոր պայմանները, որոնց մեջ ապրում և բազմանում են վարձու բանվորները, ամենևին չեն փոխում կապիտալիստական արտադրության հիմնական բնույթը։ Ինչպես որ պարզ վերարտադրությունը անընդհատ բուն կապիտալիստական հարաբերություն է վերարտադրում,— կապիտալիստներ մի կողմում, վարձու բանվորներ մյուս կողմում,— այնպես էլ ընդլայնված մասշտաբով վերարտադրությունը կամ կուտակումը ընդլայնված մասշտաբով կապիտալիստական հարաբերություն է վերարտադրում՝ ավելի շատ կապիտալիստներ կամ ավելի խոշոր կապիտալիստներ մի բևեռում, ավելի շատ վարձու բանվորներ մյուս բևեռում։ Ինչպես արդեն տեսանք առաջ, աշխատուժի վերարտադրությունը, որը պետք է շարունակ մտնի կապիտալի կազմի մեջ որպես նրա արժեքն ավելացնելու միջոց և չի կարող ազատվել կապիտալից, և որի ենթարկումը կապիտալին սքողվում է լոկ անհատական կապիտալիստների հաջորդափոխումով, որոնց ծախվում է աշխատուժը,— այդ վերարտադրությունը իրապես բուն կապիտալի վերարտադրության մի մոմենտն է։ Այսպես ուրեմն, կապիտալի կուտակումը պրոլետարիատի ավելացումն է[70]։
Կլասիկ քաղաքատնտեսությունն այնքան լավ է ըմբռնում այս դրույթը, որ Ա. Սմիթը, Ռիկարդոն և ուրիշներ, ինչպես արդեն հիշատակվեց, կուտակումը սխալ կերպով մինչև անգամ նույնացնում էին հավելյալ արդյունքի ամբողջ կապիտալացվող մասի սպառման հետ՝ արտադրողական բանվորների կողմից, կամ լրացուցիչ վարձու բանվորների փոխարկվելու հետ։ Արդեն 1696 թվականին Ջոն Բելլերսն ասում է. «Եթե որևէ մեկն ունենար 100 000 ակր հող, նույնքան ֆունտ ստեռլինգ փող և նույնքան էլ անասուն, ի՞նչ կլիներ ինքը այդ հարուստ մարդն առանց բանվորների, եթե ոչ բանվոր։ Եվ քանի որ բանվորներն են հարստացնում մարդկանց, ուստի որքան շատ լինեն բանվորները, այնքան էլ շատ հարուստներ կլինեն... Աղքատի աշխատանքը հարուստի հանքարանն է»[71]։ Նմանապես Բեռնար դը Մանդևիլը ասում է XVIII դարի սկզբում, «Այնտեղ, որտեղ սեփականությունը բավարար պաշտպանություն է վայելում, ավելի հեշտ կլիներ առանց փողի ապրել, քան առանց աղքատների, որովհետև ո՞վ կաշխատեր... Թեև պետք է բանվորներին պաշտպանել սովամահությունից, բայց այդ պետք է այնպես անել, որ նրանք չստանան ոչ մի այնպիսի բան, որը հավասարազոր լինի տնտեսման։ Եթե երբեմն ստորին դասակարգից որևէ մեկը արտասովոր աշխատասիրության կամ կիսափոր ապրելու շնորհիվ բարձրանում է այն դրությունից, որի մեջ աճել է նա, ապա ոչ ոք նրա դեմ չպետք է արգելք հարուցի այդ բանում. չէ՞ որ անվիճելի է, որ հասարակության մեջ ամեն մի մասնավոր անձի համար, ամեն մի մասնավոր ընտանիքի համար խնայողաբար ապրելը ամենախելացի բանն է. սակայն բոլոր հարուստ ազգերի շահը պահանջում է, որ աղքատների մեծ մասը երբեք անգործ չմնա, և որ նրանք շարունակ ամբողջովին ծախսեն այն բոլորը, ինչ ստանում են... Ովքեր իրենց գոյությունը պահպանում են իրենց օրական աշխատանքով, նրանց աշխատելու են դրդում բացառապես նրանց կարիքները, որոնց մեղմելը խոհեմություն է, բայց բուժելը հիմարություն կլիներ։ Միակ բանը, որ բանվոր մարդուն կարող է աշխատասեր դարձնել, չափավոր աշխատավարձն է։ Չափազանց ցածր աշխատավարձը, նայած բանվորի խառնվածքին, նրան հասցնում է փոքրոգության կամ հուսահատության, չափազանց բարձր աշխատավարձը նրան դարձնում է լկտի ու ծույլ... Մինչև այժմ ասածից հետևում է, որ ազատ ազգի համար, որի մոտ ստրկություն չի թույլատրվում, ամենաապահով հարստությունն աշխատասեր աղքատների մասսան է։ Չխոսելով արդեն այն մասին, որ նրանք նավատորմի ու բանակի համար համալրման մի անսպառ աղբյուր են, առանց աղքատների ոչ մի հաճույք չէր լինի, և երկրի արդյունքները չէր կարելի օգտագործել եկամուտներ ստանալու համար։ Հասարակությանը (որը, իհարկե, կազմված է ոչ-բանվորներից) բախտավոր դարձնելու, իսկ ժողովրդին նույնիսկ խղճալի կացությունով գոհ դարձնելու համար անհրաժեշտ է, որ հսկայական մեծամասնությունը տգետ ու աղքատ մնա։ Իմացությունն ընդլայնում և բազմապատկում է մեր ցանկությունները, իսկ մարդ որքան քիչ է ցանկանում, այնքան ավելի հեշտ կարող են բավարարվել նրա պահանջմունքները»[72]։ Մանդևիլը, այս ազնիվ մարդը և պայծառ գլուխը, դեռ չի հասկանում, որ հենց կուտակման պրոցեսի բուն մեխանիզմը կապիտալի հետ մեծացնում է նաև «աշխատասեր աղքատների», այսինքն՝ վարձու բանվորների մասսան, որոնք ստիպված են իրենց աշխատուժն աճող ուժ դարձնելու աճող կապիտալի արժեքը մեծացնելու համար և հենց դրանով էլ հավերժացնելու իրենց կախումը իրենց սեփական, կապիտալիստի մեջ անձնավորված արդյունքից։ Կախման այդ հարաբերության մասին սըր Ֆ. Մ. Իդենը նկատում է իր «Անգլիայի աղքատների դրությունը կամ բանվոր դասակարգի պատմությունը» աշխատության մեջ. «Մեր աշխարհագրական գոտում պահանջմունքների բավարարման համար աշխատանք է պահանջվում, ուստի և գոնե հասարակության մի մասը պետք է անխոնջ աշխատի... Քչերը, որոնք չեն աշխատում, այնուամենայնիվ, իրենց տրամադրության տակ ունեն աշխատասիրության արդյունքները։ Սակայն այդ էլ սեփականատերերը պարտական են միայն քաղաքակրթությանն ու կարգին. նրանք ամբողջովին քաղաքացիական հիմնարկների ծնունդ են[73]։ Որովհետև նրանք ընդունում են, որ աշխատանքի պտուղները, բացի աշխատանքով յուրացնելուց, կարելի է նաև այլ կերպ յուրացնել։ Նյութական անկախ վիճակի տեր մարդիկ իրենց վիճակի համար գրեթե ամբողջովին պարտական են ուրիշների աշխատանքին և ոչ թե իրենց սեփական ընդունակություններին, որոնք բնավ ավելի բարձր չեն, քան ուրիշներինը. ո՛չ թե հողատեր ու փողատեր lինելը, այլ աշխատանքի վրա հրամանատարություն անելը («the command of labour») ահա թե ինչն է հարուստներին տարբերում հասարակության աշխատող մասից... Աղքատներին սազում է ո՛չ թե թշվառության կամ ստրկության վիճակը, այլ հարմար ու չափավոր կախման վիճակը (a state of easy and liberal dependence), իսկ սեփականություն ունեցող մարդկանց վայել է պատշաճ ազդեցություն ու հեղինակություն նրանց մեջ, ովքեր նրանց համար են աշխատում... կախման այսպիսի հարաբերությունը, ինչպես մարդկային բնությանն իրազեկ ամեն մարդ գիտե, անհրաժեշտ է հենց բանավորների բարօրության համար»[74]։ Ի դեպ նկատենք՝ սըր Ֆ. Մ. Իդենը Ադամ Սմիթի աշակերտներից միակն է, որը XVIII դարում ինչ-որ նշանակալի գործ է կատարել[75]։
Կուտակման այն պայմաններում, որոնք մինչև այժմ ենթադրվում էին և որոնք բանվորների համար ամենից ավելի նպաստավոր են, բանվորների կապիտալից կախման մեջ լինելու հարաբերությունը տանելի կամ, ինչպես Իդենն է ասում, «հարմար ու չափավոր» ձևեր է ընդունում։ Կապիտալի աճմանը զուգընթաց ավելի ինտենսիվ դառնալու փոխարեն, այդ կախումը դառնում է լոկ ավելի էքստենսիվ, այսինքն՝ կապիտալի շահագործման ու տիրապետության ոլորտն ընդարձակվում է միայն նրա սեփական մեծության ու նրա հպատակների թվի աճման հետ միասին։ Բանվորների սեփական հավելյալ արդյունքի ավելի ու ավելի մեծ մասը, որը շարունակ աճում է և աճած չափերով ավելադիր կապիտալ է դառնում, վճարման միջոցների ձևով ետ է դառնում նրանց մոտ, դրա շնորհիվ նրանք կարող են իրենց սպառման շրջանակներն ընդլայնել, հագուստեղենի, կահույքի և այլ իրերի իրենց սպառման ֆոնդն ավելի լավ տնօրինել և նույնիսկ փողի փոքրիկ պահեստաֆոնդեր կազմել։ Բայց, ինչպես որ ավելի լավ զգեստը, սնունդը, վերաբերմունքը և քիչ թե շատ զգալի peculium-ը [ստրուկների օգտագործման տակ դրվող գույքը] չեն ոչնչացնում ստրուկի կախման հարաբերությունն ու շահագործումը, ճիշտ այնպես էլ այդ չի վերացնում նաև վարձու բանվորի կախման հարաբերությունն ու նրա շահագործումը։ Կապիտալի կուտակման հետևանքով տեղի ունեցող աշխատանքի գնի բարձրացումը միայն այն է նշանակում փաստորեն, թե այն ոսկի շղթայի չափերն ու ծանրությունը, որ ինքը՝ վարձու բանվորն արդեն կռել է իրեն համար, թույլ են տալիս այդ շղթայի լարումը մի քիչ թուլացնել։ Այս առարկայի վերաբերյալ վեճերի ժամանակ սովորաբար աչքաթող է արվել ամենագլխավորը, այն է՝ կապիտալիստական արտադրության differenti specifica-ն [տարբերիչ հատկանիշը]։ Աշխատուժն այստեղ այն նպատակով չի գնվում, որ նրա գործողությամբ կամ նրա արդյունքներով գնորդը կարողանա իր անձնական պահանջմունքները բավարարել։ Գնորդի նպատակը իր կապիտալի արժեքի աճեցումն է, այնպիսի ապրանքների արտադրությունը, որոնք ավելի աշխատանք են պարունակում, քան նա վճարել է, հետևապես, պարունակում են արժեքի մի այնպիսի մաս, որը կապիտալիստի վրա ոչինչ չի նստել և որը, այնուամենայնիվ, իրացվում է ապրանքը վաճառելիս։ Հավելյալ արժեքի արտադրություն կամ շահույթ կորզել — ահա արտադրության կապիտալիստական եղանակի բացարձակ օրենքը։ Աշխատուժը կարող է վաճառքի առարկա լինել այն չափով միայն, որչափով նա արտադրության միջոցները պահպանում է որպես կապիտալ, իր սեփական արժեքը վերարտադրում է որպես կապիտալ և չվճարված աշխատանքի միջոցով ավելադիր կապիտալի աղբյուր է ընձեռում[76]։ Հետևապես, աշխատուժի վաճառքի պայմանները — ավելի թե պակաս նպաստավոր կլինեն դրանք բանվորների համար՝ այդ միևնույն է — ենթադրում են աշխատուժի վաճառքի մշտական կրկնության անհրաժեշտություն և հարստության՝ որպես կապիտալի մշտապես ընդլայնվող վերարտադրություն։ Աշխատավարձը, ինչպես տեսանք, իր էությամբ շարունակ ենթադրում է, որ բանվորը որոշ քանակությամբ չվարձատրվող աշխատանք է մատակարարում։ Եթե նույնիսկ մի կողմ թողնենք աշխատավարձի բարձրացումը աշխատանքի գինն ընկնելիս և այլն, նրա բարձրացումը նույնիսկ լավագույն դեպքում լոկ այն է նշանակում, որ քանակապես նվազում է այն չվարձատրվող աշխատանքը, որ պետք է կատարի բանվորը։ Այդ նվազումը երբեք չի կարող հասնել մի այնպիսի կետի, որն սպառնար կապիտալիստական սիստեմի իսկ գոյությանը։ Մի կողմ թողնելով աշխատավարձի մակարդակի պատճառով ծագող կոնֆլիկտները, որոնք լուծվում են ուժի միջոցով,— իսկ Ադամ Սմիթն արդեն ցույց է տվել, որ այդպիսի կոնֆլիկտների ժամանակ գործատերը միշտ գործատեր է մնում,— աշխատանքի գնի այն բարձրացումը, որ բխում է կապի տալի կուտակումից, հետևյալ երկընտրանքն է ենթադրում։
Կա՛մ աշխատանքի գինը շարունակում է բարձրանալ, որովհետև նրա բարձրացումը չի խանգարում կուտակման պրոցեսին, այստեղ զարմանալի ոչինչ չկա, որովհետև, ինչպես ասում է Ա. Սմիթը, «նույնիսկ շահույթն իջնելիս կապիտալները ո՛չ միայն շարունակում են աճել, այլև նրանք մինչև անգամ ավելի արագ են աճում... Մեծ կապիտալը նույնիսկ փոքր շահույթի դեպքում ընդհանրապես ավելի արագ է աճում, քան փոքր կապիտալը մեծ շահույթի դեպքում» («Wealth of Nations», I [ֆրանս. թարգմ. Գարնյեի], էջ 189։ [Հմմտ. «Богатство народов», Соцэкгиз, 1935 թ., էջ 54])։ Այս դեպքում ակներև է, որ անվճար աշխատանքի նվազումն ամենևին չի խանգարում կապիտալի տիրապետության տարածմանը։ Կա՛մ,— և սա երկընտրանքի մյուս կողմն է,— աշխատանքի գնի բարձրացման հետևանքով կուտակումը թուլանում է, որովհետև դրանով շահույթի խթանող ազդեցությունը բթանում է։ Կուտակումը նվազում է։ Բայց նրա նվազելու հետ չքանում է նրա նվազման պատճառը, այն է՝ կապիտալի ու շահագործվող աշխատուժի միջև եղած դիսպրոպորցիան։ Հետևապես, ինքը՝ արտադրության կապիտալիստական պրոցեսի մեխանիզմը վերացնում է այն անցողակի արգելքները, որ ինքն է ստեղծում։ Աշխատանքի գինը նորից ընկնում է մինչև կապիտալի արժեքի աճեցման պահանջներին համապատասխանող մակարդակը, անկախ այն հանգամանքից, թե այդ մակարդակը ավելի ցածր է, ավելի բարձր է թե հավասար է այն մակարդակին, որը նորմալ էր համարվում աշխատավարձի բարձրացումն սկսվելուց առաջ։ Այսպես ուրեմն, աոաջին դեպքում ո՛չ թե աշխատուժի կամ բանվոր բնակչության բացարձակ կամ հարաբերական աճման դանդաղումն է հավելութային դարձնում կապիտալը, այլ, ընդհակառակը, կապիտալի ավելացումն է անբավարար դարձնում շահագործման համար մատչելի աշխատուժը։ Երկրորդ դեպքում ո՛չ թե աշխատուժի կամ բանվոր բնակչության բացարձակ կամ հարաբերական ավելացումն է անբավարար դարձնում կապիտալը, այլ, ընդհակառակը, կապիտալի նվազումը հավելութային է դարձնում շահագործման համար մատչելի աշխատուժը կամ, ավելի շուտ, չափից դուրս բարձրացնում է նրա գինը։ Կապիտալի կուտակման հենց այդ բացարձակ շարժումներն էլ արտացոլվում են որպես շահագործման համար մատչելի աշխատուժի մասսայի հարաբերական շարժումներ, այդ պատճառով էլ թվում է, թե դրանք աշխատուժի սեփական շարժման հետևանք են։ Մաթեմատիկական արտահայտություն կիրառելով՝ կուտակման մեծությունն անկախ փոփոխուն մեծություն է, աշխատավարձի մեծությունը կախյալ փոփոխուն մեծություն է և ոչ թե ընդհակառակը։ Նույն ձևով էլ, երբ արդյունաբերությունն իր ցիկլում անցնում է ճգնաժամի փուլը, ապրանքային գների ընդհանուր անկումն արտահայտվում է որպես փողի հարաբերական արժեքի բարձրացում, իսկ երբ նա անցնում է֊ ծաղկման փուլը, ապրանքային գների ընդհանուր բարձրացումն այնպիսի արտահայտություն է ստանում, որ կարծես տեղի է ունենում փողի արժեքի հարաբերական անկում։ Այսպես կոչված Currency School-ը [Քանակական դպրոցը] դրանից եզրակացնում է, թե բարձր գների ժամանակ շրջանառության մեջ չափազանց քիչ, իսկ ցածր գների ժամանակ չափազանց շատ փող է գտնվում։ Այդ դպրոցի տգիտությունն ու փաստերի իսպառ մոռացումը[77] իր արժանի զուգահեռն է գտնում ի դեմս այն տնտեսագետների, որոնք կուտակման հենց նոր մատնանշված երևույթներն այն իմաստով են մեկնաբանում, թե իբր մի դեպքում չափազանց քիչ, իսկ մյուս դեպքում չափազանց շատ վարձու բանվորներ են լինում։
Կապիտալիստական արտադրության այն օրենքը, որ կարծեցյալ «բնակչության բնական օրենքի» հիմքն է կազմում, պարզապես հանգում է հետևյալին. կապիտալի, կուտակման և աշխատավարձի մակարդակի միջև եղած հարաբերությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարաբերություն կապիտալի փոխարկված անվճար աշխատանքի և այն լրացուցիչ աշխատանքի միջև, որն անհրաժեշտ է լրացուցիչ կապիտալը շարժման մեջ դնելու համար։ Հետևաբար, այդ ամենևին էլ հարաբերություն չէ երկու միմյանցից անկախ մեծությունների միջև, մի կողմից՝ կապիտալի մեծության և մյուս կողմից՝ բանվոր բնակչության քանակի միջև, ընդհակառակը, վերջին հաշվով այդ լոկ հարաբերություն է միևնույն բանվոր բնակչության վարձատրված ու չվարձատրված աշխատանքի միջև։ Եթե բանվոր դասակարգի կողմից մատակարարվող և կապիտալիստների դասակարգի կողմից կուտակվող չվարձատրվող աշխատանքի քանակն այնքան արագ է աճում, որ կարող է կապիտալի փոխարկվել միայն վարձատրվող լրացուցիչ աշխատանքի արտակարգ ավելացման դեպքում, ապա աշխատավարձը բարձրանում է, և, մյուս հավասար պայմաններում, չվարձատրվող աշխատանքը հարաբերաբար նվազում է։ Բայց հենց որ այս նվազումը հասնում է այն կետին, երբ կապիտալին սնող հավելյալ աշխատանքը դադարում է առաջարկվել նորմալ քանակով, սկսվում է ռեակցիա, եկամտի այն մասը, որ կապիտալացման է ենթարկվում, փոքրանում է, կուտակումը թուլանում է, և աշխատավարձի վերընթացք շարժումը հակադարձ շարժման է փոխվում։ Այսպիսով, աշխատանքի գնի բարձրացումը չի դուրս գալիս այն սահմաններից, որոնք կապիտալիստական սիստեմի հիմքերը ո՛չ միայն անձեռնմխելի են թողնում, այլև ապահովում են նրա վերարտադրությունն ընդլայնված մասշտաբով։ Հետևապես, կապիտալիստական կուտակման օրենքը, որը բնության օրենքի միստիկական ձև է ընդունում, իրոք միայն այն հանգամանքի արտահայտությունն է, որ կուտակման բնությունը բացառում է աշխատանքի շահագործման աստիճանի աճեն մի այնպիսի նվազում կամ աշխատանքի գնի ամեն մի այնպիսի բարձրացում, որը կարող էր լրջորեն սպառնալ կապիտալիստական հարաբերության մշտական վերարտադրությանը և այն էլ նրա շարունակ ընդլայնվող մասշտաբով վերարտադրությանը։ Այլ կերպ չի էլ կարող լինել արտադրության մի այնպիսի եղանակի ժամանակ, երբ բանվորը գոյություն ունի արդեն եղած արժեքների ավելացման պահանջմունքների համար, փոխանակ այն բանի, որ, ընդհակառակը, նյութական հարստությունը գոյություն ունենա բանվորի զարգացման պահանջմունքների համար։ Ինչպես որ կրոնի մեջ մարդու վրա իր սեփական գլխի արդյունքն է իշխում, այնպես էլ կապիտալիստական արտադրության պայմաններում մարդու վրա իր սեփական ձեռքի արդյունքն, է իշխում [Տես 77a ծանոթ.]։
2. ԿԱՊԻՏԱԼԻ ՓՈՓՈԽՈՒՆ ՄԱՍԻ ՀԱՐԱBԵՐԱԿԱՆ ՆՎԱԶՈՒՄԸ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԵՎ ՆՐԱՆ ՈՒՂԵԿՑՈՂ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Հենց իրենց` տնտեսագետների կարծիքով ո՛չ թե արդեն գոյություն ունեցող հասարակական հարստության չափերը և ո՛չ էլ արդեն ձեռք բերված կապիտալի մեծությունն է հասցնում աշխատավարձի բարձրացման, այլ բացառապես կուտակման անընդհատ աճումն ու այդ աճման արագության աստիճանը (А. Смит [«Богатство народов»], I գիրք, 8-րդ գլուխ)։ Մինչև այժմ մենք քննում էինք այդ պրոցեսի մի հատուկ փուլը միայն, այն փուլը, որի շրջանակներում կապիտալի աճումը տեղի է ունենում կապիտալի անփոփոխ տեխնիկական կազմի պայմաններում։ Բայց պրոցեսն այդ փուլից էլ հեռու է գնում։
Երբ տրված են կապիտալիստական սիստեմի ընդհանուր հիմքերը, կուտակման ընթացքում միշտ հասնում է մի այնպիսի մոմենտ, երբ հասարակական աշխատանքի արտադրողականության զարգացումը դառնում է կուտակման ամենահզոր լծակը։ «Նույն այն պատճառը,— ասում է Ա. Սմիթը,— որ հասցնում է աշխատավարձի բարձրացման, այսինքն՝ կապիտալի ավելացումը, մղում է աշխատանքի արտադրողական ունակությունների բարձրացման և աշխատանքի ավելի փոքր քանակին հնարավորություն է տայիս ավելի մեծ քանակությամբ արդյունքներ արտադրելու»։ [Հմմտ. А. Смит «Богатство народов», 1935 թ., հատ. I, էջ 79։]
Մի կողմ թողնելով բնական պայմանները, ինչպես հողի պտղաբերությունը և այլն, և անկախ, մեկուսացած աշխատող արտադրողների ճարպկությունը, որն ընդսմին ավելի որակապես է արտահայտվում՝ արդյունքների լավորակությամբ, քան քանակապես՝ նրանց մասսայով,— աշխատանքի արտադրողականության հասարակական աստիճանն արտահայտություն է գտնում արտադրության այն միջոցների հարաբերական մեծության մեջ, որ բանվորը արդյունք է դարձնում տվյալ ժամանակի ընթացքում աշխատուժի անփոփոխ լարմամբ։ Արտադրության միջոցների մասսան, որոնցով գործում է նա, աճում է նրա աշխատանքի արտադրողականության հետ։ Արտադրության այդ միջոցները երկակի դեր են խաղում այստեղ։ Նրանց մի մասի աճումը աշխատանքի արտադրողականության աճման հետևանք է, մյուսների աճումը՝ նրա պայմանը։ Օրինակ, աշխատանքի մանուֆակտուրային բաժանման ու մեքենաների կիրառման դեպքում միևնույն ժամանակում ավելի շատ հում նյութ է վերամշակվում, հետևապես, և հումքի ու օժանդակ նյութերի ավելի մեծ մասսա է մտնում աշխատանքի պրոցեսի մեջ։ Դա աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքի է։ Մյուս կողմից, կիրառվող մեքենաների, բանող անասունների, հանքային պարարտանյութերի, ցամաքեցնող խողովակների և նման այլ իրերի մասսան աշխատանքի արտադրողականության բարձրացման պայման է։ Նույնը պետք է ասել արտադրության այն միջոցների մասսայի նկատմամբ, որոնք համակենտրոնացված են որպես շենքեր, դոմնաներ, փոխադրամիջոցներ և այլն։ Բայց արտադրության միջոցների չափերի աճումը, այդ միջոցներին միացվող աշխատուժի համեմատությամբ պայման կլինի թե հետևանք,— այդ աճումը թե՛ մեկ և թե՝ մյուս դեպքում աշխատանքի արտադրողականության բարձրացման արտահայտություն է։ Հետևաբար, աշխատանքի արտադրողականության ավելացումը երևան է գալիս աշխատանքի մասսայի նվազումով արտադրության միջոցների ա՛յն մասսայի համեմատությամբ, որ շարժման մեջ է դնում այդ աշխատանքը, կամ աշխատանքի պրոցեսի սուբյեկտիվ գործոնի մեծության նվազումով՝ նրա օբյեկտիվ գործոնների համեմատությամբ։
Կապիտալի տեխնիկական կազմի այս փոփոխությունը, արտադրության միջոցների մասսայի այդ աճումը, նրանց կենդանացնող աշխատուժի մասսայի համեմատությամբ, իր հերթին, արտացոլվում է նաև կապիտալի արժեքային կազմի մեջ, արտացոլվում է նրանով, որ կապիտալային արժեքի հաստատուն բաղկացուցիչ մասն ավելանում է ի հաշիվ նրա փոփոխուն բաղկացուցիչ մասի։ Ասենք, օրինակ, որևէ կապիտալի 50%-ը սկզբում ծախսվում էր արտադրության միջոցների վրա և 50%-ը՝ աշխատուժի վրա. հետո, աշխատանքի արտադրողականության աստիճանի բարձրանալով, 80%-ը ծախսվում է արտադրության միջոցների և 20%-ը՝ աշխատուժի վրա և այլն։ Կապիտալի փոփոխուն մասի համեմատությամբ նրա հաստատուն մասի հարաճուն ավելացման այդ օրենքն ամեն քայլափոխում հաստատվում է (ինչպես արդեն վերևում ցույց տրվեց) ապրանքային գների համեմատական վերլուծությամբ, անկախ այն բանից՝ արդյոք մենք իրար հետ կհամեմատենք միևնույն ազգի տնտեսական տարբե՞ր դարաշրջանները թե՞ միևնույն դարաշրջանի տարբեր ազգերին։ Գնի այն տարրի հարաբերական մեծությունը, որը միայն արտադրության սպառված միջոցների արժեքը կամ կապիտալի հաստատուն մասն է փոխարինում, ուղիղ հարաբերական է, իսկ գնի այն մյուս տարրի հարաբերական մեծությունը, որն աշխատանքն է հատուցում կամ կապիտալի փոփոխուն մասն է ներկայացնում, ընդհանրապես հակադարձ հարաբերական կլինի կուտակման պրոգրեսին։
Սակայն կապիտալի հաստատուն մասի համեմատությամբ նրա փոփոխուն մասի նվազումը, կամ կապիտալի արժեքային կազմի փոփոխումը, նրա իրային բաղկացուցիչ մասերի կազմի լոկ մոտավոր փոփոխության ցուցանիշն է։ Եթե, օրինակ, ներկայումս մանագործության մեջ ներդրված կապիտալային արժեքը ⅞-ով հաստատուն և ⅛-ով փոփոխուն կապիտալից է կազմված, իսկ XVIII դարի սկզբին նրա ½-ը հաստատուն և ½-ը փոփոխուն կապիտալից էր կազմված, ապա, ընդհակառակը, հումքի, աշխատանքի միջոցների և այլ տարրերի այն մասսան, որ ներկայումս արտադրողաբար սպառում է որոշ քանակությամբ մանագործական աշխատանքը, մի քանի հարյուր անգամ ավելի է, քան XVIII դարի սկզբում եղած համապատասխան մասսան։ Պատճառը պարզապես այն է, որ աշխատանքի արտադրողականությունը բարձրանալու հետ ոչ միայն աշխատանքի գործադրած արտադրության միջոցների ծավալն է աճում, այլև նրանց արժեքն է ընկնում նրանց ծավալի համեմատությամբ։ Այսպիսով, արտադրության միջոցների արժեքը բարձրանում է բացարձակորեն, բայց նրանց ծավալի հետ ոչ համամասնորեն։ Ուստի հաստատուն ու փոփոխուն կապիտալների տարբերությունը շատ ավելի դանդաղ է աճում, քան այն տարբերությունը, որ կա արտադրության միջոցների այն մասսայի միջև, որին փոխարկվում է հաստատուն կապիտալը, և աշխատուժի այն մասսայի միջև, որին փոխարկվում է փոփոխուն կապիտալը։ Աոաջին տարբերությունն աճում է վերջին տարբերության հետ, բայց ավելի պակաս չափով, քան վերջինը։
Ասենք, եթե կուտակման զարգացումը նվազեցնում է կապիտալի փոփոխուն մասի հարաբերական մեծությունը, ապա նա դրանով ամենևին չի բացառում այդ մասի բացարձակ մեծության ավելացումը։ Ենթադրենք, թե կապիտալային արժեքը սկզբում տրոհվում էր 50% հաստատուն և 50% փոփոխուն կապիտալի, հետո՝ 80% հաստատուն և 20% փոփոխուն կապիտալի։ Եթե այս ժամանակամիջոցում սկզբնական կապիտալը, որ, ասենք, 6 000 ֆունտ ստեռլինգ էր կազմում, բարձրացել է 18 000 ֆունտ ստեռլինգի, ապա նրա փոփոխուն բաղկացուցիչ մասն էլ ավելացել է [math]^1/_5[/math]-ով։ Առաջ այդ մասը կազմում էր 3 000 ֆունտ ստեռլինգ, հիմա անում է 3 600 ֆունտ ստեռլինգ։ Բայց եթե առաջ կապիտալի 20% ավելացումը բավական էր աշխատանքի պահանջարկը 20%-ով բարձրացնելու համար, ապա հիմա դրա համար պահանջվում է սկզբնական կապիտալի եռապատկում։
Չորրորդ բաժնում ցույց տրվեց, որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացումը խոշոր մասշտաբով կոոպերացիա է ենթադրում, որ միայն այդ նախադրյալի առկայությամբ կարող են կազմակերպվել աշխատանքի բաժանումն ու նրա կոմբինացիան, տնտեսվել արտադրության միջոցները մասսայական համակենտրոնացման միջոցով, կյանքի կոչվել աշխատանքի այնպիսի միջոցներ, որոնք հենց միայն իրենց նյութական բնույթով միատեղ կիրառում են թույլատրում,— օրին.՝ մեքենաների սիստեմը և այլն,— կարող են արտադրությանը ծառայեցվել բնության վիթխարի ուժերը, և արտադրության պրոցեսը կարող է դառնալ գիտության տեխնոլոգիական կիրառում։ Ապրանքային արտադրության հիմքի վրա, երբ արտադրության միջոցները մասնավոր անձերի սեփականություն են, երբ ձեռնաշխատ բանվորը այդ պատճառով կա՛մ մեկուսացած ու ինքնուրույն կերպով է ապրանքներ արտադրում, կա՛մ իր աշխատուժը վաճառում է որպես ապրանք, որովհետև միջոցներ չունի ինքնուրույն արտադրության համար,— մատնանշված նախադրյալն իրացվում է միայն անհատական կապիտալների աճման միջոցով կամ այն չափով, որչափով հասարակական արտադրության միջոցներն ու կենսամիջոցները կապիտալիստների մասնավոր սեփականություն են դառնում։ Ապրանքային արտադրության հողի վրա խոշոր մասշտաբով արտադրությունը կարող է զարգանալ միայն կապիտալիստական ձևով։ Ուստի, անհատական ապրանքարտադրողների ձեռքում կապիտալի որոշ կուտակումը արտադրության սպեցիֆիկ կապիտալիստական եղանակի նախադրյալ է ծառայում։ Այսպիսով, մենք պետք է այդպիսի կուտակման առկայություն ենթադրենք արհեստից կապիտալիստական արտադրության անցնելիս։ Նա կարող է նախասկզբնական կուտակում կոչվել, որովհետև նա ո՛չ թե առանձնահատուկ կապիտալիստական արտադրության պատմական հետևանք է, այլ նրա պատմական հիմքը։ Դեռ անհրաժեշտ չէ, որ մենք այստեղ հետազոտենք, թե այդ կուտակումն ինքը ինչպես է ծագում։ Բավական է, որ նա ելակետ է կազմում։ Բայց աշխատանքի հասարակական արտադրողական ուժի բարձրացման այն բոլոր մեթոդները, որոնք այս հիմքի վրա են զարգանում, միաժամանակ հավելյալ արժեքի կամ հավելյալ արդյունքի արտադրության ավելացման մեթոդներն են, հավելյալ արդյունքի, որն իր հերթին կուտակման կազմավորող տարր է ծառայում։ Այսպիսով, նրանք միաժամանակ կապիտալով կապիտալ արտադրելու մեթոդներ կամ կապիտալի արագացրած կուտակման մեթոդներ են։ Հավելյալ արժեքի անընդհատ հակադարձ փոխարկումը կապիտալի արտահայտվում է արտադրության պրոցեսի մեջ մտնող կապիտալի մեծության աճումով։ Այդ, իր հերթին, դառնում է արտադրության մասշտաբի ընդլայնման, աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և հավելյալ արժեքի արագացած արտադրության այն մեթոդների հիմք, որոնք ուղեկցում են այդ ընդլայնմանը։ Հետևապես, եթե կապիտալի կուտակման որոշ աստիճանը արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակի պայման է, ապա այդ եղանակը հակադարձ ներգործությամբ պայմանավորում է կապիտալի արագացած կուտակումը։ Ուստի, կուտակման հետ զարգանում է արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակը, իսկ արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակի հետ՝ կապիտալի կուտակումը։ Այս երկու տնտեսական գործոնները այն բարդ փոխհարաբերության հետևանքով, որի շնորհիվ մղումը նրանցից մեկից հաղորդվում է մյուսին, առաջ են բերում կապիտալի տեխնիկական կազմի այն փոփոխությունը, որի շնորհիվ փոփոխուն բաղկացուցիչ մասը շարունակ ավելի ու ավելի է փոքրանում հաստատուն մասի համեմատությամբ։
Ամեն մի անհատական կապիտալ արտադրության միջոցների և բանվորների ավելի մեծ կամ ավելի փոքր բանակի նկատմամբ համապատասխան հրամանատարության ավելի մեծ կամ ավելի փոքր համակենտրոնացումն է։ Յուրաքանչյուր կուտակում դառնում է նոր կուտակման միջոց։ Որպես կապիտալ գործող հարստության մասսայի ավելացման հետ կուտակումն ընդլայնում է նրա համակենտրոնացումն անհատական կապիտալիստների ձեռքում և, այդպիսով, ընդլայնում է խոշոր մասշտաբով արտադրության և արտադրության առանձնահատուկ կապիտալիստական մեթոդների հիմքը։ Հասարակական կապիտալի աճումը կատարվում է բազմաթիվ անհատական կապիտալների աճման միջոցով։ Մյուս հավասար պայմաններում անհատական կապիտալները, նրանց հետ նաև արտադրության միջոցների համակենտրոնացումն աճում են մի պրոպորցիայով, որը համապատասխանում է ամբողջ հասարակական կապիտալի մեջ նրանցից յուրաքանչյուրի կազմած մասին։ Միևնույն ժամանակ սկզբնական կապիտալներից անջատվում են շիվերը և սկսում են գործել որպես նոր ինքնուրույն կապիտալներ։ Այս դեպքում, ի միջի այլոց, խոշոր դեր է խաղում կարողության բաժանումը կապիտալիստների ընտանիքներում։ Ուստի կապիտալի կուտակման հետ ավելի կամ պակաս չափով աճում է նաև կապիտալիստների թիվը։ Երկու հանգամանք են բնորոշում այդ տեսակ համակենտրոնացումը, որն անմիջաբար խարսխված է կուտակման վրա կամ նույնիսկ նույնանում է նրա հետ։ Առաջին. արտադրության հասարակական միջոցների համակենտրոնացման աճումը անհատական կապիտալիստների ձեռքում, մյուս հավասար պայմաններում, սահմանափակված է հասարակական հարստության աճման աստիճանով։ Երկրորդ. արտադրության ամեն մի առանձին ոլորտում ներդրված հասարակական կապիտալի մասը բաժանվում է շատ կապիտալիստների միջև, որոնք միմյանց հանդեպ կանգնած են որպես անկախ ու իրար հետ մրցող ապրանքարտադրողներ։ Հետևապես, կուտակումն ու նրան ուղեկցող համակենտրոնացումը ո՛չ միայն մանրատվում են բազմաթիվ կետերում, այլև գործող կապիտալների աճումը խաչաձևում է նոր կապիտալների գոյացումով և հների տրոհումով։ Ուստի եթե կուտակումը, մի կողմից, հանդես է դալիս որպես արտադրության միջոցների և աշխատանքի նկատմամբ հրամանատարության աճող համակենտրոնացում, ապա, մյուս կողմից, նա բազմաթիվ անհատական կապիտալների փոխադարձ վանումն է։
Հասարակական ամբողջ կապիտալի այդ մանրատմանը բազմաթիվ անհատական կապիտալների կամ նրա մասերի միմյանցից վանվելուն հակազդում է նրանց ներձգումը։ Այս արդեն արտադրության միջոցների ու աշխատանքի նկատմամբ եղած հրամանատարության հասարակ, կուտակման հետ նույնացող համակենտրոնացում չէ։ Այս արդեն գոյացած կապիտալների համակենտրոնացումն է, նրանց անհատական ինքնուրույնության ոչնչացումը, կապիտալիստի սեփականազրկումը կապիտալիստի ձեռքով, բազմաթիվ ավելի փոքր կապիտալների վերածումը փոքրաթիվ խոշոր կապիտալների։ Առաջինից այդ պրոցեսը տարբերվում է նրանով, որ սա ենթադրում է արդեն գոյություն ունեցող և գործող կապիտալների բաշխման լոկ փոփոխում, հետևապես նրա ներգործության ասպարեզը սահմանափակված չէ հասարակական հարստության բացարձակ աճումով կամ կուտակման բացարձակ սահմաններով։ Այստեղ կապիտալը հավաքվում է ոմանց ձեռքում հսկայական մասսաներով, որովհետև մի այլ տեղ նա չքանում է բազմաթիվ ուրիշ ձեռքերից։ Այդ բուն կենտրոնացումն է, ի տարբերություն կուտակման և համակենտրոնացման։
Կապիտալների այս կենտրոնացման կամ մի կապիտալի կողմից մի կապիտալի ձգողության օրենքներն այստեղ չեն կարող զարգացվել։ Փաստական կարճառոտ մատնանշումներն էլ բավական կլինեն։ Մրցապայքարը մղվում է ապրանքների էժանացման միջոցով։ Ապրանքների էժանացումը, caeteris paribus (մյուս հավասար պայմաններում), կախված է աշխատանքի արտադրողականությունից, իսկ վերջինը՝ արտադրության մասշտաբից։ Ուստի ավելի խոշոր կապիտալները տապալում են փոքրերին։ Հիշենք այնուհետև, որ արտադրության կապիտալիստական եղանակի զարգացման հետ աճում է անհատական կապիտալի այն նվազագույն չափը, որ պահանջվում է նորմալ պայմաններում գործը վարելու համար։ Ուստի համեմատաբար մանր կապիտալները ձգտում են դեպի արտադրության այն ոլորտները, որոնց խոշոր արդյունաբերությունը միայն սպորադիկ կերպով կամ ոչ լրիվ չափով է տիրապետում։ Կոնկուրենցիան այստեղ մոլեգնում է մրցակցող կապիտալների թվին ուղղակի հարաբերությամբ և հակառակ հարաբերությամբ նրանց մեծությանը։ Կոնկուրենցիան միշտ վերջանում է բազմաթիվ մանր կապիտալիստների կործանումով, որոնց կապիտալները մասամբ հաղթողի ձեռքն են ընկնում, մասամբ էլ ոչնչանում են։ Բացի դրանից, կապիտալիստական արտադրության հետ զարգանում է մի բոլորովին նոր ուժ — վարկը. սկզբում նա գաղտնի սողոսկում է որպես կուտակման համեստ գործակից, հասարակության մակերեսի վրա ավելի մեծ կամ ավելի փոքր մասսաներով ցրված փողային միջոցներն անտեսանելի թելերով հավաքում է անհատական կամ ասոցիացված կապիտալիստների ձեռքը. բայց շուտով նա դառնում է մի նոր սարսափելի զենք մրցապայքարում և, վերջիվերջո, փոխարկվում է կապիտալների կենտրոնացման մի վիթխարի սոցիալական մեխանիզմի։
Որչափով զարգանում են կապիտալիստական արտադրությունն ու կուտակումը, նույն լափով էլ զարգանում են կոնկուրենցիան ու վարկը, կենտրոնացման այդ երկու ամենահզոր լծակները։ Դրա հետ միաժամանակ կուտակման զարգացումը մեծացնում է կենտրոնացման համար պահանջվող նյութը, այսինքն՝ անհատական կապիտալները, մինչդեռ կապիտալիստական արտադրության ընդարձակումն ստեղծում է, մի կողմից, հասարակական պահանջ, իսկ մյուս կողմից՝ տեխնիկական միջոցներ այն վիթխարի արդյունաբերական ձեռնարկությունների համար, որոնց իրագործումը կապված է կապիտալի նախընթաց կենտրոնացման հետ։ Դրա շնորհիվ ներկայումս առանձին կապիտալների փոխադարձ ձգողությունն ու կենտրոնացման ձգտումն ավելի ուժեղ են, քան երբևիցե առաջ։ Բայց թեև կենտրոնացման շարժման հարաբերական ծավալն ու թափը որոշ չափով որոշվում են կապիտալիստական հարստության արդեն ձեռք բերված մեծությամբ և տնտեսական մեխանիզմի գերազանցությամբ, սակայն և այնպես կենտրոնացման առաջխաղացումն ամենևին կախված չէ հասարակական կապիտալի դրական ավելացումից։ Եվ այդ առանձնապես տարբերում է կենտրոնացումը համակենտրոնացումից, որը լոկ ընդլայնված մասշտաբով վերարտադրության մի ուրիշ արտահայտությունն է։ Կենտրոնացումը կարող է կատարվել արդեն գոյություն ունեցող կապիտալների բաշխման պարզ փոփոխման միջոցով, հասարակական կապիտալի բաղկացուցիչ մասերի քանակական խմբավորման պարզ փոփոխման միջոցով։ Կապիտալն այստեղ կարող է մի ձեռքում աճել հասնել վիթխարի չափերիչ որովհետև այնտեղ, մի այլ վայրում, նա դուրս է եկել բազմաթիվ առանձին ձեռքերից։ Ձեռնարկությունների յուրաքանչյուր տվյալ ճյուղում կենտրոնացումը իր վերջին սահմանին կհասներ այն ժամանակ միայն, եթե նրա մեջ ներդրված բոլոր կապիտալները միաձուլվելով՝ կազմեին մի միասնական կապիտալ [Տես 77b ծանոթ.]։ Յուրաքանչյուր տվյալ հասարակության մեջ այդ սահմանին հասած կլինեին միայն այն պահին, երբ ամբողջ հասարակական կապիտալը միացվեր մի միակ կապիտալիստի կամ կապիտալիստների մի միակ ընկերության ձեռքում։
Կենտրոնացումն ավարտում է կուտակման գործը, արդյունաբերական կապիտալիստներին հնարավորություն տալով ընդարձակելու իրենց գործառնությունների մասշտաբը։ Արդյոք այս վերջին հետևանքը կուտակման թե կենտրոնացման արգասիք կլինի, արդյոք այդ կենտրոնացումը կկատարվի կցման բռնի եղանակով, երբ որոշ կապիտալներ դառնում են մյուսների համար այնքան անհաղթահարելի ձգողության կենտրոններ, որ քայքայում են նրանց անհատական շղթայակցությունը և հետո դեպի իրենց են ձգում նրանց բաժան-բաժան կտորները, թե արդեն կազմավորված կամ կազմավորման պրոցեսում գտնվող կապիտալների մասսայի միաձուլումն ավելի հարթ ձևով, ակցիոներական ընկերություններ կազմելու միջոցով է ընթանում,— այս բոլոր դեպքերում տնտեսական ներգործությունը մնում է նույնը։ Արդյունաբերական ձեռնարկությունների չափերի աճումն ամենուրեք ելակետ է ծառայում շատերի համատեղ աշխատանքի ավելի լայն կազմակերպման համար, նրա նյութական շարժիչ ուժերի ավելի լայն զարգացման համար, այսինքն՝ այն բանի համար, որ արտադրության բաժան-բաժան ու հնավանդ պրոցեսները ավելի ու ավելի ուժեղ թափով փոխարկվեն արտադրության հասարակականորեն կոմբինացված ու գիտականորեն ղեկավարվող պրոցեսների։
Բայց ակներև է, որ կուտակումը, կապիտալի աստիճանական մեծացումը վերարտադրության միջոցով՝ շրջագծից պարուրագծի անցնող վերարտադրության միջոցով, մի չափազանց դանդաղ պրոցես է կենտրոնացման համեմատությամբ, որը լոկ հասարակական կապիտալի առանձին, փոխադարձաբար միմյանց լրացնող բաղկացուցիչ մասերի քանակական խմբավորում է պահանջում։ Աշխարհը մինչև հիմա առանց երկաթուղիների մնացած կլիներ, եթե հարկադրված լիներ այնքան սպասելու, մինչև կուտակումը մի քանի առանձին կապիտալները հասցներ այն չափերին, որ նրանք կարողանային հաղթահարել երկաթուղու կառուցման հետ կապված դժվարությունները։ Ընդհակառակը, կենտրոնացումը ակցիոներական ընկերությունների միջոցով դրան հասավ կարծես ձեռքի մի շարժումով։ Եվ կենտրոնացումը, այդպես մեծացնելով ու արագացնելով կուտակման ներգործությունը, միաժամանակ ընդլայնում արագացնում է կապիտալի տեխնիկական կազմի այն հեղաշրջումները, որոնք նրա հաստատուն մասը մեծացնում են ի հաշիվ նրա փոփոխուն մասի և, հետևապես, հարաբերաբար պակասեցնում են աշխատանքի պահանջարկը։
Կենտրոնացման պրոցեսով արագ միավորվող կապիտալի մասսաները վերարտադրվում և մեծանում են այնպես, ինչպես մյուս կապիտալները, միայն ավելի արագ, և այդպիսով, իրենց հերթին, դառնում են հասարակական կուտակման հզոր լծակներ։ Հետևապես, երբ խոսում են հասարակական կուտակման պրոգրեսի մասին, ապա նրա տակ — ներկայումս — լռելյայն հասկանում են նաև կենտրոնացման ներգործությունը։
Նորմալ կուտակման ընթացքում գոյացած ավելադիր կապիտալները (տե՛ս գլ. XXII, 1) ծառայում են առավելապես իբրև օժանդակ միջոցներ՝ նոր գյուտերն ու հայտնագործությունները և, ընդհանրապես, արդյունաբերական կատարելագործումները շահագործելու համար։ Բայց հին կապիտալը ևս ժամանակի ընթացքում հասնում է այն մոմենտին, որ նորոգվում է ոտից գլուխ, երբ նա փոխում է իր կաշին և նույնպես վերածնվում է տեխնիկական այնպիսի կատարելագործված ձևով, որի շնորհիվ աշխատանքի մի փոքր մասսան էլ բավական է մեքենաների ու հումքի ավելի մեծ մասսա շարժման մեջ դնելու համար։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ աշխատանքի պահանջարկի բացարձակ կրճատումը, որ անխուսափելիորեն բխում է վերոհիշյալից, այնքան ավելի մեծ է լինում, որքան կենտրոնացնող շարժման հետևանքով ավելի են կուտակված նորոգման այդ պրոցեսն անցնող կապիտալները։
Այսպես ուրեմն, մի կողմից՝ կուտակման ընթացքում գոյացած ավելադիր կապիտալն իր մեծության համեմատությամբ ավելի ու ավելի քիչ բանվորներ է ներգրավում։ Մյուս կողմից՝ նոր կազմով պարբերաբար վերարտադրվող հին կապիտալն ավելի ու ավելի շատ է վանում այն բանվորներին, որոնք առաջ զբաղեցված էին նրա կողմից։
3. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՌԵԶԵՐՎԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ԱՃՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Կապիտալի կուտակումը, որն սկզբում ներկայանում էր լոկ որպես նրա քանակական ընդլայնում, ինչպես տեսանք, իրագործվում է այնպես, որ նրա կազմը անընդհատ որակական փոփոխության է ենթարկվում, նրա հաստատուն բաղկացուցիչ մասը շարունակ ավելանում է փոփոխուն մասի հաշվին [Տես 77c ծանոթ.]։
Արտադրության առանձնահատուկ կապիտալիստական եղանակը, աշխատանքի արտադրողական ուժի՝ այդ եղանակին համապատասխանող զարգացումը, կապիտալի օրգանական կազմի փոփոխությունը, որպես այդ զարգացման հետևանք,— այս բոլոր երևույթները ո՛չ միայն կուտակման պրոգրեսի կամ հասարակական հարստության աճման հետ համաքայլ են ընթանում. նրանք անհամեմատ ավելի արագ են ընթանում, որովհետև հավաքական կապիտալի պարզ կուտակմանը կամ բացարձակ մեծացմանն ուղեկցում է նրա անհատական տարրերի կենտրոնացումը, իսկ ավելադիր կապիտալի տեխնիկական հեղաշրջմանն ուղեկցում է սկզբնական կապիտալի տեխնիկական հեղաշրջումը։ Կուտակման պրոգրեսի հետ միասին կապիտալի հաստատուն մասի հարաբերությունը փոփոխուն մասի նկատմամբ այնպես է փոխվում, որ եթե սկզբում կազմում էր 1:1, ապա հետո դառնում է 2:1, 3:1, 4:1, 5:1, 7:1 և այլն, այնպես որ կապիտալի աճման հետ նրա ընդհանուր արժեքի ոչ թե ½-ը, այլ միայն [math]^1/_3[/math], ¼, [math]^1/_5[/math], [math]^1/_6[/math], ⅛ մասը և այլն հաջորդաբար վերածվում է աշխատուժի, իսկ [math]^2/_3[/math], ¾, [math]^4/_5[/math], [math]^5/_6[/math], ⅞ և այլն մասը՝ արտադրության միջոցների։ Որովհետև աշխատանքի պահանջարկը որոշվում է ոչ թե ամբողջ կապիտալի, այլ նրա փոփոխուն բաղկացուցիչ մասի չափերով, ուստի այդ պահանջարկը պրոգրեսիվ կերպով նվազում է ամբողջ կապիտալի աճմանը զուգընթաց, փոխանակ նրա հետ համամասնորեն աճելու, ինչպես առաջ էինք ենթադրում։ Նա իջնում է հարաբերաբար ամբողջ կապիտալի մեծության համեմատությամբ, իջնում է պրոգրեսիայով, որն արագանում է այդ մեծության աճման հետ։ Թեև ամբողջ կապիտալի աճմանը զուգընթաց աճում է նաև նրա փոփոխուն բաղկացուցիչ մասը, այսինքն՝ նրա յուրացրած աշխատ ուժը ևս, բայց այդ մասն ավելանում է շարունակ նվազող համամասնությամբ։ Շարունակ կրճատվում են այն ժամանակամիջոցները, որոնց ընթացքում կուտակումը գործում է որպես տվյալ տեխնիկական հիմքի վրա հանգչող արտադրության պարզ ընդլայնում։ Ամբողջ կապիտալի՝ աճող պրոգրեսիայով արագացող կուտակումը դառնում է անհրաժեշտ ո՛չ միայն նրա համար, որ կարելի լինի որոշ հավելյալ թվով բանվորներ կլանել, և նույնիսկ ո՛չ միայն նրա համար, որ, չնայած հին կապիտալի մշտական կերպարանափոխություններին, արդեն գործող բանվորները պահպանեն իրենց աշխատանքը։ Այդ աճող կուտակումը և կենտրոնացումը, իրենց հերթին, իրենք են դառնում կապիտալի կազմի նոր փոփոխության կամ կապիտալի փոփոխուն բաղկացուցիչ մասի նոր արագ նվազման աղբյուր՝ հաստատուն մասի համեմատությամբ։ Կապիտալի փոփոխուն մասի այդ հարաբերական նվազումը, որ արագանում է ամբողջ կապիտալի աճմանը զուգընթաց, և այն էլ արագանում է ավելի սաստիկ, քան ամբողջ կապիտալի աճումն է արագանում, մյուս կողմում միշտ այնպես է ներկայանում, որ կարծես, ընդհակառակը, բանվոր բնակչության բացարձակ աճու.մը ավելի արագ է կատարվում քան փոփոխուն կապիտալի կամ այդ բնակչությանը զբաղմունք տվող միջոցների աճումը։ Ընդհակառակը, կապիտալիստական կուտակումը շարունակ արտադրում է, և այն էլ իր էներգիայի ու իր չափերի նկատմամբ համամասնորեն, մի հարաբերականորեն ավելցուկ, այսինքն՝ կապիտալի ինքնաճման միջին պահանջի համեմատությամբ ավելցուկ, ուստի և ավելորդ կամ լրացուցիչ բանվորական բնակչություն։
Հասարակական ամբողջ կապիտալը քննելով, տեսնում ենք, որ մերթ նրա կուտակման պրոցեսը առաջ է բերում պարբերական փոփոխություններ, մերթ այդ պրոցեսի առանձին մոմենտները միաժամանակ բաշխվում են արտադրության տարբեր ոլորտների միջև։ Մի քանի ոլորտներում կապիտալի կազմի փոփոխությունը տեղի է ունենում սոսկ նրա կենտրոնացման հետևանքով առանց նրա բացարձակ մեծության աճման. ուրիշ ոլորտներում կապիտալի բացարձակ աճումը կապված է նրա փոփոխուն բաղկացուցիչ մասի կամ նրա կլանած աշխատուժի բացարձակ նվազման հետ. մի երրորդ դեպքում՝ մերթ կապիտալը աճում է տվյալ տեխնիկական հիմքի վրա և իր աճման հետ համամասնորեն ներգրավում է ավելադիր աշխատուժը, մերթ կապիտալի օրգանական փոփոխություն է տեղի ունենում, և կրճատվում է նրա փոփոխուն մասը, բոլոր ոլորտներում էլ կապիտալի փոփոխուն մասի, ուստի և զբաղված բանվորների թվի աճումը միշտ կապված է ուժեղ տատանումների և ժամանակավոր գերբնակչություն ստեղծելու հետ, ընդ որում նշանակություն չունի՝ արդյոք վերջինը արդեն զբաղված բանվորների հետմղման ավելի նկատելի ձև է ընդունում թե ոչ այնքան նկատելի, բայց ոչ պակաս իրական այնպիսի ձև, երբ հավելյալ բանվոր բնակչությունը դժվարությամբ է կլանվում նրա սովորական հեռատար առուների կողմից[78]։ Հասարակական արդեն գործող կապիտալի մեծության ու նրա աճման աստիճանի հետ, արտադրության մասշտաբի ընդարձակման և գործող բանվորների մասսայի ընդլայնման հետ, նրանց աշխատանքի արտադրողական ուժի զարգանալու հետ, հարստության բոլոր աղբյուրների առատության ընդարձակման հետ ընդարձակվում են նաև ա՛յն երևույթի չափերը, որ բանվորների առձգման ուժեղացումը կապիտալի կողմից կապված է նրանց հետմղվելու ուժեղացման հետ, արագանում է կապիտալի օրգանական կազմի ու նրա տեխնիկական ձևի փոփոխումը և ընդլայնվում է արտադրության այն ոլորտների շրշա գիծը, որոնց մերթ միաժամանակ, մերթ մեկը մյուսի հետևից ընդգրկում է այդ փոփոխությունը։ Հետևապես, բանվոր բնակչությունը կապիտալի կուտակում առաջ բերելով՝ հենց դրանով էլ ինքը աճող չափերով արտադրում է այն միջոցները, որոնք նրան դարձնում են հարաբերականորեն ավելցուկ բնակչություն[79]։ Սա բնակչության՝ արտադրության կապիտալիստական եղանակին հատուկ օրենքն է, քանի որ արտադրության ամեն մի առանձին պատմական եղանակին իրականում հատուկ են բնակչության առանձին, պատմական բնույթ ունեցող, օրենքներ բնակչության վերացական օրենքը գոյություն ունի միայն բույսերի ու կենդանիների համար, քանի դեռ մարդը պատմականորեն չի ներխուժում այդ բնագավառը։
Բայց եթե ավելցուկ բանվոր բնակչությունը կապիտալիստական հիմքի վրա կատարվող կուտակման կամ հարստության զարգացման անհրաժեշտ արդյունք է, ապա այդ գերբնակչությունը, իր հերթին, դառնում է կապիտալիստական կուտակման լծակ և նույնիսկ արտադրության կապիտալիստական եղանակի գոյության պայման։ Գերբնակչությունը կազմում է արդյունաբերական ռեզերվային բանակ, որին տնօրինել կարող է կապիտալը, և որը կապիտալին է պատկանում այնքան բացարձակորեն, որ կարծես կապիտալը նրան սնած, մեծացրած լինի իր սեփական հաշվին։ Այդ բանակը կապիտալի ինքնաճման փոփոխվող պահանջմունքների համար ստեղծում է շարունակ պատրաստ, շահագործման համար մատչելի մարդկային նյութ, որը բնակչության իրական աճի սահմաններից անկախ է։ Կուտակման և այդ կուտակմանն ուղեկցող աշխատանքի արտադրողական ուժի զարգացման հետ աճում է կապիտալի հանկարծակի ընդարձակման ուժը, — ոչ միայն այն պատճառով, որ աճում է գործող կապիտալի առաձգականությունը և այն բացարձակ հարստությունը, որի լոկ մի որոշ առաձգական մասն է կազմում կապիտալը. ո՛չ միայն այն պատճառով, որ վարկը, գործի աշխուժացման յուրաքանչյուր հատուկ դեպքում, միանգամից արտադրության տրամադրության տակ է դնում այդ հարստության արտասովոր մասը որպես ավելադիր կապիտալ, բացի այդ բոլորից, հենց արտադրության պրոցեսի տեխնիկական պայմանները՝ մեքենաները, փոխադրամիջոցները և այլն, մեծագույն մասշտաբով հնարավոր են դարձնում հավելյալ արդյունքի ամենաարագ փոխարկումը արտադրության ավելադիր միջոցների։ Հասարակական հարստության մասսան, որ աճում է կուտակման զարգացման հետ և կարող է ավելադիր կապիտալի վերածվել, կատաղորեն նետվում է արտադրության հին ճյուղերը, որոնց շուկան հանկարծակի ընդարձակվում է, կամ նոր հայտնագործված ճյուղերը, ինչպես երկաթուղիները և այլն, որոնց պահանջմունքը առաջ է գալիս արտադրության հին ճյուղերի զարգանալուց։ Բոլոր այդպիսի դեպքերում անհրաժեշտ է, որ հնարավոր լինի մարդկային հսկայական մասսաներ նետել վճռական կետերը հանկարծակի և առանց կրճատելու մյուս ոլորտների արտադրության մասշտաբը։ Գերբնակչությունն է մատակարարում այդ մասսաները։ ժամանակակից արդյունաբերության կենսական ուղին, որին հատուկ է միջին աշխուժացման, բարձր ճնշման տակ կատարվող արտադրության, ճգնաժամերի ու լճացման ժամանակաշրջանների, փոքրիկ տատանումներով ընդհատվող տասնամյա ցիկլի ձև խարսխված է արդյունաբերական ռեզերվային բանակի կամ գերբնակչության մշտական գոյացման, նրա ավելի մեծ կամ ավելի փոքր կլանման և կրկին գոյացման վրա։ Արդյունաբերական ցիկլի փուլերի հաջորդափոխությունը, իր հերթին, ավելացնում է գերբնակչությունը և դառնում նրա վերարտադրության ամենաեռանդուն գործոններից մեկը։
Ժամանակակից արդյունաբերության այդ յուրահատուկ կենսական ուղին, որին մարդկության նախկին դարաշրջաններից ոչ մեկում մենք չենք հանդիպում, կապիտալիստական արտադրության մանկության ժամանակաշրջանում էլ հնարավոր չէր։ Կապիտալի կազմը միայն շատ դանդաղ էր փոփոխվում։ Հետևապես, նրա կուտակմանն ընդհանրապես համապատասխանում էր աշխատանքի պահանջարկի համամասնական աճումը։ Կապիտալի կուտակման պրոգրեսը որքան էլ դանդաղ լիներ արդի դարաշրջանի համեմատությամբ, բայց նա էլ էր բախվում շահագործման համար մատչելի բանվոր բնակչության բնական սահմաններին, այդ սահմանները վերացնել կարելի էր միայն բռնի միջոցներով, որոնց մասին հետագայում խոսք կլինի։ Արտադրության մասշտաբի հանկարծակի ու ջղաձգական ընդարձակումը նրա հանկարծակի սեղմվելու նախադրյալն է. վերջինը, իր հերթին, առաջ է բերում առաջնին, բայց առաջինն անհնարին է առանց շահագործման համար պիտանի մարդկային նյութի, առանց բանվորների թվի ավելացման, որ անկախ է բնակչության բացարձակ աճումից։ Այդ ավելացումն ստեղծվում է մի հասարակ պրոցեսի միջոցով, որը բանվորների մի մասին շարունակ «ազատում է» այնպիսի մեթոդներով, որոնք քչացնում են զբաղված բանվորների թիվը՝ աճող արտադրության համեմատությամբ։ Հետևապես, ժամանակակից աբդյունաբերության համար բնորոշ հանդիսացող շարժման ամբողջ ձևը ծագում է բանվոր բնակչության մի մասի մշտական փոխարկումից չզբաղված կամ կիսազբաղ ձեռքերի։ Քաղաքատնտեսության մակերեսայնությունը երևան է գալիս, ի միջի այլոց, նրանով, որ վարկի ընդլայնվելն ու սեղմվելը, արդյունաբերական ցիկլի հերթափոխվող շրջանների այդ սոսկական նշանները, նրա այդ ընդլայնվելու և սեղմվելու պատճառն է համարում։ Ինչպես երկնային մարմինները, երբ նրանք որոշ շարժման մեջ են դրվում, շարունակ կրկնում են այդ շարժումը բոլորովին նույն ձևով էլ հասարակական արտադրությունը, երբ նա դրված է փոփոխակի ընդլայնվելու և սեղմվելու այդ շարժման մեջ, շարունակ վերարտադրում է այդ պրոցեսը։ Հետևանքները, իրենց հերթին, դառնում են պատճառներ, և շարունակ իր սեփական պայմանները վերարտադրող պրոցեսի փոփոխվող փուլերը ընդունում են պարբերականության ձև։ Երբ այդ պարբերականությունը կայունացել է, ապա նույնիսկ քաղաքատնտեսությունն էլ է սկսում ըմբռնել, որ հարաբերական գերբնակչության, այսինքն՝ կապիտալի ինքնաճման միջին պահանջմունքի համեմատությամբ ավելցուկ բնակչության արտադրությունը ժամանակակից արդյունաբերության գոյության պայմանն է։
«Ենթադրենք,— ասում է Հ. Մերիվեյլը, որն առաջ քաղաքատնտեսության պրոֆեսոր էր Օքսֆորդում, հետագայում՝ անգլիական գաղութների մինիստրության պաշտոնյա,— ենթադրենք, թե ճգնաժամի պայմաններում ազգն իր ամբողջ ուժերը կլարի, որպեսզի արտագաղթի միջոցով ազատվի մի քանի հարյուր հազար ավելցուկ աղքատներից. դրա հետևանքն ի՞նչ կլիներ։ Այն, որ աշխատանքի պահանջարկի հենց առաջին վերածնության դեպքում աշխատողների պակասություն կզգացվեր։ Որքան էլ արագ կատարվեր մարդկանց վերարտադրումը, համենայն դեպս մի սերնդի ժամանակամիջոց է պահանջվում մեծահասակ բանվորներին փոխարինելու համար։ Բայց մեր գործարանատերերի շահույթը կախված է գլխավորապես այն բանից, որ հնարավոր լինի աշխուժացած պահանջարկի նպաստավոր մոմենտն օգտագործել և այդպիսով իրենց վարձատրել թուլացման ժամանակաշրջանի փոխարեն։ Այդ հնարավորությունն ապահովվում է միայն նրանց հրամանատարությամբ մեքենաների ու ձեռքի աշխատանքի նկատմամբ։ Անհրաժեշտ է, որ նրանք կարողանան ազատ ձեռքեր գտնել, նրանք պետք է ընդունակ լինեն, երբ անհրաժեշտ է, իրենց գործառնությունների ակտիվությունը լարելու կամ թուլացնելու, նայած շուկայի կացությանը, այլապես, նրանք ամենևին չէին կարողանա կատաղի կոնկուրենցիայի մեջ պահպանել այն գերակշռությունը, որի վրա հիմնված է այս երկրի հարստությունը»[80]։ Մինչև անգամ Մալթուսը, որն իրեն հատուկ սահմանափակությամբ գերբնակչությունը բացատրում է բանվոր բնակչության բացարձակ ավելցուկային աճումով և ոչ թե նրանով, որ բնակչությունը դառնում է հարաբերաբար ավելցուկային,— ընդունում է, որ գերբնակչությունը ժամանակակից արդյունաբերության համար մի անհրաժեշտություն է։ Նա ասում է. «Ամուսնության հետ կապված ողջամիտ սովորությունները, երբ նրանք գլխավորապես մանուֆակտուրաներից ու առևտրից կախված երկրի բանվոր դասակարգի մեջ հասցվում են որոշ մակարդակի, կարող են այդ երկրի համար վնասակար լինել... Բնակչության բուն էության համաձայն, աշխատողների աճը, որպես հատուկ պահանջարկի հետևանք, չի կարող շուկա հանվել 16—18 տարուց շուտ, իսկ տնտեսման միջոցով եկամտի կապիտալ դաոնալը կարող է անհամեմատ ավելի արագ տեղի ունենալ. երկիրը շարունակ ենթարկված է այն ռիսկին, որ նրա աշխատաֆոնդն ավելի արագ կաճի, քան բնակչությունր»[81]։ Այդպիսով, բանվորների հարաբերական գերբնակչության մշտական արտադրությունը կապիտալիստական կուտակման անհրաժեշտ պայմանը հայտարարելով, քաղաքատնտեսությունը, հանդես գալով պառաված աղջկա կերպարանքով, իր «beau idéal»-ի («իդեալի») — կապիտալիստի — բերանն է դնում հետևյալ խոսքերը՝ ուղղված այն «ավելցուկ» բանվորներին, որոնց փողոց է նետել հենց նրանց ստեղծած հավելյալ կապիտալը. «Մենք, գործարանատերերս, մեծացնելով կապիտալը, որով դուք պիտի ապրեք, անում ենք ձեզ համար ամեն բան, ինչ որ կարող ենք, իսկ մնացածը դուք պիտի անեք, ձեր թիվը համաձայնեցնելով գոյամիջոցներին»[82]։
Կապիտալիստական արտադրության համար ամենևին բավական չէ ազատ աշխատուժի այն քանակը, որ մատակարարում է բնակչության բնական աճը։ Իր ազատ զարգացման համար նա կարիք ունի այդ բնական սահմաններից անկախ արդյունաբերական ռեզերվային բանակի։
Մինչև հիմա մենք ենթադրում էինք, ոք փոփոխուն կապիտալի ավելացումը կամ պակասումը ճշտորեն համապատասխանում է զբաղված բանվորների թվի ավելանալուն կամ պակասելուն։
Սակայն փոփոխուն կապիտալն աճում է իր հրամանատարության տակ գտնվող բանվորների անփոփոխ կամ նույնիսկ նվազող թվի դեպքում, եթե միայն անհատական բանվորն սկսում է ավելի շատ աշխատանք մատակարարել, և նրա աշխատավարձն այդ պատճառով աճում է, թեև աշխատանքի գինն անփոփոխ է մնում կամ մինչև անգամ ընկնում է, բայց ավելի դանդաղ է ընկնում, քան աշխատանքի մասսան է ավելանում։ Փոփոխուն կապիտալի ավելացումը այս դեպքում դառնում է ավելի շատ աշխատանքի և ոչ թե ավելի մեծ թվով զբաղված բանվորների ցուցանիշ։ Ամեն մի կապիտալիստի բացարձակ շահն այն է, որ որոշ քանակությամբ աշխատանք քամի ավելի փոքր թվով բանվորներից և ոչ թե ավելի մեծ թվով բանվորներից, թեկուզ և այդ թիվը նույնքան էժան կամ նույնիսկ ավելի էժան լինի։ Վերջին դեպքում հաստատուն կապիտալի ծախսումն աճում է շարժման մեջ դրվող աշխատանքի մասսայի հետ համամասնորեն, առաջին դեպքում՝ շատ ավելի դանդաղ։ Որքան ավելի մեծ է արտադրության մասշտաբը, այնքան ավելի վճռական նշանակություն է ստանում այդ շարժառիթը։ Նրա կարևորությունն աճում է կապիտալի կուտակմանը զուգընթաց։
Մենք տեսանք, որ արտադրության կապիտալիստական եղանակի և աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը — կուտակման պատճառն ու հետևանքը միաժամանակ — կապիտալիստին հնարավորություն է տալիս փոփոխուն կապիտալի առաջվա ծախսումով ավելի շատ աշխատանք շարժման մեջ դնել, ավելի սաստկացնելով անհատական աշխատուժերի էքստենսիվ ու ինտենսիվ շահագործումը։ Այնուհետև մենք տեսանք, որ նա հենց նույն կապիտալային արժեքով ավելի մեծ քանակությամբ աշխատուժեր է գնում, ավելի վարժված բանվորներին պրոգրեսիվորեն դուրս է մղում, փոխարինելով ավելի անվարժ բանվորներով, հասուն բանվորներին՝ ավելի տհասներով, տղամարդկանց՝ կանանցով, հասակավորներին՝ դեռահասներով կամ երեխաներով։
Այսպես ուրեմն, մի կողմից՝ կուտակման զարգացման հետ ավելի մեծ փոփոխուն կապիտալն ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դնում առանց ավելի մեծացնելու բանվորների թիվը, մյուս կողմից՝ նախկին մեծությամբ փոփոխուն կապիտալը աշխատուժի առաջվա մասսայով ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դնում և, վերջապես, ավելի բարձրորակ աշխատուժերը դուրս մղելով, ավելի մեծ թվով ցածրորակ աշխատուժեր է շարժման մեջ դնում։
Ուստի հարաբերական գերբնակչության արտադրումը կամ բանվորների ազատումը է՛լ ավելի արագ է ընթանում, քան կատարվում է արտադրության պրոցեսի տեխնիկական հեղաշրջումը, որն առանց այդ էլ արագացվում է կուտակման զարգացումով,— է՛լ ավելի արագ, քան տեղի է ունենում կապիտալի փոփոխուն մասի՝ այդ հեղաշրջմանը համապատասխանող հարաբերական նվազումը հաստատուն կապիտալի համեմատությամբ։ Եթե արտադրության միջոցները, ավելանալով ըստ ծավալի ու ըստ ներգործման ուժի, ավելի ու ավելի նվազող չափով են դառնում բանվորներ զբաղեցնելու միջոց, ապա հենց ինքը՝ այդ հարաբերությունն էլ նորից ձևափոխվում է նաև նրանով, որ աշխատանքի արտադրողական ուժի աճման համեմատ կապիտալն ավելի շուտ աշխատանքի մեծացած առաջարկ է ստեղծում, քան բարձրացնում է իր պահանջարկը բանվորների նկատմամբ։ Բանվոր դասակարգի զբաղված մասի չափից վեր աշխատանքը ավելացնում է նրա ռեզերվների շարքերը, իսկ, ընդհակառակը, այն ուժեղ ճնշումը, որ վերջինների կոնկուրենցիան գործում է զբաղված բանվորների վրա, նրանց հարկադրում է չափից վեր աշխատանքի և կապիտալի հրամաններին ենթարկվելու։ Բանվոր դասակարգի մի մասի չափից վեր, աշխատանքի հետևանքով նրա մի այլ մասի հարկադրական պարապության դատապարտվելը և ընդհակառակը՝ դառնում է առանձին կապիտալիստների հարստացման միշոց[83] և միաժամանակ արագացնում է արդյունաբերական ռեզերվային բանակի արտադրումը այնպիսի մասշտաբով, որը համապատասխանում է հասարակական կուտակման պրոգրեսին։ Թե այդ մոմենտը որքան կարևոր է հարաբերական գերբնակչության գոյացման համար, ապացուցում է, օրինակ, Անգլիան։ Աշխատանքի «տնտեսման» նրա տեխնիկական միջոցները հսկայական են։ Սակայն, եթե վաղն աշխատանքը ամենուրեք սահմանափակվեր ռացիոնալ չափերով, և բանվոր դասակարգի տարբեր խավերի համար աստիճանակարգեր մտցվեին տարիքի ու սեռերի համապատասխան, ապա առկա բանվոր բնակչությունը բացարձակորեն անբավարար կլիներ ազգային արտադրությունը նրա այժմյան մասշտաբով շարունակելու համար։ Այժմ «անարտադրողական» համարվող բանվորների հսկայական մեծամասնությունը ստիպված կլիներ «արտադրողական» դառնալու։
Ընդհանրապես ու ամբողջությամբ վերցրած՝ աշխատավարձի ընդհանուր փոփոխությունները բացառապես կարգավորվում են արդյունաբերական ռեզերվային բանակի ընդարձակումով ու կրճատումով, որոնք համապատասխանում են արդյունաբերական ցիկլի ժամանակաշրջանների հաջորդափոխությանը։ Հետևապես, նրանք որոշվում են ո՛չ թե բանվոր բնակչության բացարձակ թվի շարժումով, այլ այն փոփոխվող հարաբերությամբ, որով բանվոր դասակարգը տրոհվում է ակտիվ բանակի ու ռեզերվային բանակի, որոշվում է գերբնակչության հարաբերական չափերի ավելանալով ու պակասելով, այն աստիճանով, որով այդ գերբնակչությունը մերթ կլանվում, մերթ նորից ազատվում է։ Ժամանակակից արդյունաբերության համար բնորոշ են տասնամյա ցիկլը և նրան հատուկ պարբերական փուլերը, որոնք կուտակման ընթացքում դեռ ընդհատվում են միմյանց ավելի ու ավելի արագ հաջորդող անկանոն տատանումներով։ Եվ ահա այդպիսի արդյունաբերության համար որքա՜ն լավ կլիներ այն օրենքը, որն աշխատանքի պահանջարկն ու նրա առաջարկը կկանոնավորեր ո՛չ թե կապիտալն ընդարձակելու և սեղմելու միջոցով, — հետևապես, ո՛չ թե նրա ինքնաճման հերթական պահանջմունքների համաձայն, և ո՛չ այնպես, որ աշխատանքի շուկան երբեմն գերլցված լինի կապիտալի ընդարձակման հետևանքով, երբեմն էլ հարաբերաբար գերլցված կապիտալի սեղմվելու հետևանքով, — այլ, ընդհակառակը, կապիտալի շարժումը կախման մեջ կդներ բնակչության մասսայի բացարձակ շարժումից։ Սակայն այդ օրենքը քաղաքատնտեսության դոգման է։ Նրա համաձայն, կապիտալի կուտակման հետևանքով աշխատավարձը բարձրանում է։ Բարձրացած աշխատավարձը խթան է ծառայում բանվոր բնակչության ավելի արագ բազմանալու համար, և այդ շարունակվում է այնքան ժամանակ, մինչև որ աշխատանքի շուկան գերլցվի, այսինքն՝ մինչև որ կապիտալը հարաբերաբար անբավարար դառնա բանվորների կողմից եղած առաջարկի համեմատությամբ։ Աշխատավարձն ընկնում է, և այն ժամանակ արդեն տեսնում ենք մեդալի հակառակ երեսը։ Աշխատավարձն իջնելու հետևանքով բանվոր բնակչությունը կամաց-կամաց նոսրանում է, այնպես որ նրա նկատմամբ կապիտալը նորից ավելցուկ է ունենում, կամ, ինչպես ուրիշներն են այդ բացատրում, աշխատավարձի նվազումը և դրա հետևանքով բանվորների շահագործման համապատասխան բարձրացումը դարձյալ արագացնում են կուտակումը, մինչդեռ աշխատավարձի ցածր մակարդակը կասեցնում է բանվոր դասակարգի աճումը։ Այդպիսով, նորից ստեղծվում են այնպիսի պայմաններ, երբ աշխատանքի առաջարկը նրա պահանջարկից ցածր է, աշխատավարձը բարձրանում է և այլն։ Շարժման ի՜նչ հիանալի մեթոդ զարգացած կապիտալիստական արտադրության համար։ Նախքան աշխատավարձի բարձրանալու հետևանքով կարողանար տեղի ունենալ իրապես աշխատունակ բնակչության որևէ դրական ավելացում, այդ պայմաններում մի քանի անգամ անցած կլիներ այն ժամկետը, որի ընթացքում անհրաժեշտ է արդյունաբերական կամպանիան անցկացնել և վճռական մարտ մղել։
1849 և 1859 թվականների միջև, հացի գների իջեցման հետ միաժամանակ, անգլիական հողագործական օկրուգներում տեղի ունեցավ աշխատավարձի գործնականորեն զուտ անվանական բարձրացում, օրինակ, Ուիլտշիրում շաբաթավարձը 7-ից բարձրացավ 8 շիլլինգի, իսկ Դորսետշիրոլմ 7-ից կամ 8-ից՝ 9 շիլլինգի և այլն։ Այդ հետևանք էր հողագործական գերբնակչության անսովոր արտահոսի, որի պատճառն էին պատերազմի պահանջները, երկաթուղային շինարարության, գործարանների, հանքագործության վիթխարի ընդարձակումը և այլն։ Որքան ավելի ցածր է աշխատավարձը, այնքան ավելի բարձր են այն տոկոսային թվերը, որոնցով արտահայտվում է նրա ամեն մի նույնիսկ աննշան բարձրացում։ Եթե շաբաթավարձը, օրինակ, 20 շիլլինգ էր և բարձրացել է 22-ի, ապա բարձրացումը կազմում է 10%, իսկ, եթե նա, ընդհակառակը, ընդամենը 7 շիլլինգ էր և բարձրանում է 9-ի, ապա այդ կազմում է 28[math]^4/_7[/math], որ շատ ազդու է հնչում։ Համենայն դեպս ֆերմերները վայնասուն բարձրացրին, և նույնիսկ Լոնդոնի «Economist»-ը այդ կիսակուշտ աշխատավարձերի առթիվ սկսեց միանգամայն լրջորեն բարբաջել «a general and substantial advance»-ի [«աշխատավարձի ընդհանուր և էական բարձրացման»] մասին[84]։ Իսկ ի՞նչ արին ֆերմերները։ Արդյոք նրանք սկսեցին սպասել, մինչև որ այդ փայլուն վարձի հետևանքով գյուղական բանվորներն այնքան բազմանային, որ նրանց վարձը նորից ընկներ, ինչպես որ հարցը պատկերացնում է դոգմատիկ-տնտեսագիտական ուղեղը։ Նրանք ավելի շատ մեքենաներ մտցրին, և բանվորները շուտով նորից «ավելորդ» դարձան այնպիսի չափով, որը բավարարեց մինչև անգամ ֆերմերներին։ Հիմա հողագործության մեջ «ավելի շատ կապիտալ» ներդրվեց, քան առաջ, ու այն էլ ավելի արտադրողական ձևով։ Դրանով աշխատանքի պահանջարկն իջավ ո՛չ միայն հարաբերաբար, այլև բացարձակորեն։
Այդ տնտեսագիտական ֆիկցիան շփոթում է աշխատավարձի ընդհանուր շարժումը կամ բանվոր դասակարգի, այսինքն՝ հավաքական աշխատուժի և հասարակական հավաքական կապիտալի միջև եղած հարաբերությունը կարգավորող օրենքներն այն օրենքների հետ, որոնք կարգավորում են բանվոր բնակչության բաշխումը արտադրության առանձին ոլորտների միջև։ Եթե, օրինակ, բարենպաստ կոնյունկտուրայի հետևանքով կուտակումն առանձնապես աշխուժացած է արտադրության որոշ ոլորտում, շահույթը բարձր է միջին շահույթից, և այստեղ է նետվում ավելադիր կապիտալը, ապա, հասկանալի է, ավելանում է աշխատանքի պահանջարկը, ու բարձրանում է աշխատավարձը։ Բարձրացած աշխատավարձը ուժեղացնում է բանվոր բնակչության հոսանքը դեպի բարենպաստ վիճակում գտնվող այդ ոլորտը, մինչև որ սա հագենա աշխատուժով, այն ժամանակ աշխատավարձը, երկար ժամանակով կրկին իջնելով, հասնում է իր նախկին միջին մակարդակին կամ նույնիսկ նրանից ցած, եթե բանվորների հոսանքը չափազանց մեծ էր։ Այն ժամանակ ո՛չ միայն դադարում է բանվորների հոսանքը դեպի արտագրության տվյալ ճյուղը, այլև մինչև անգամ փոխարինվում է նրանց տեղատվությամբ։ Նման դեպքերում տնտեսագետը երևակայում է, որ աշխատավարձն ավելանալիս իրեն հաջողվում է նկատել, թե «որտեղ ու ինչպես» է բանվորների թվի բացարձակ ավելացում կատարվում, իսկ բանվորների թվի բացարձակ ավելացման հետ ինչպես է աշխատավարձի պակասում տեղի ունենում. բայց իրոք նա միայն արտադրության մի առանձին ճյուղի աշխատանքի շուկայի տեղական տատանումներն է նկատում, նա տեսնում է լոկ այն երևույթները, որոնք վերաբերում են բանվոր բնակչության բաշխմանը կապիտալի կիրառման տարբեր ոլորտների միջև՝ նայած կապիտալի փոփոխվող պահանջմունքներին։
Արդյունաբերական ռեզերվային բանակը, կամ հարաբերական գերբնակչությունը, լճացման ու միջին աշխուժացման ժամանակաշրջաններում ճնշում է գործադրում բանվորների ակտիվ բանակի վրա և գերարտադրության ու պարոքսիզմների շրջանում սանձահարում է նրա հավակնությունները։ Հետևապես, հարաբերական գերբնակչությունն այն ֆոնն է, որի վրա շարժվում է աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը։ Հարաբերական գերբնակչությունն այդ օրենքի թափը խցկում է այնպիսի սահմանների մեջ, որոնք բացարձակապես համապատասխանում են կապիտալին հատուկ շահագործման ծարավին ու տիրապետության ձգտումին։ Այստեղ տեղին կլինի վերադառնալ տնտեսագիտական ջատագովության մեծ գործերից մեկին։ Հիշեցնենք, որ եթե նոր մեքենաներ մտցնելու կամ հին մեքենաները տարածելու շնորհիվ փոփոխուն կապիտալի մի մասը փոխարկվում է հաստատուն կապիտալի, ապա կապիտալին «կապող» և հենց դրանով էլ բանվորներին «ազատող» այդ ղործառնությունր տնտեսագետ ջատագովն այնպես է մեկնաբանում, թե իբր այդ գործառնությունը, ընդհակառակը, կապիտալ է ազատում բանվորների համար։ Մենք միայն հիմա կարող ենք լիովին գնահատել ջատագովի անպատկառությունը։ Ազատվում են փաստորեն ո՛չ միայն անմիջաբար մեքենայի կողմից դուրս մղվող բանվորները, այլև նրանց փոխարինողների կոնտինգենտը և այն լրացուցիչ կոնտինգենտը, որը կանոնավորապես կկլանվեր, եթե ձեռնարկությունը սովորական եղանակով ընդարձակվեր իր հին պատվանդանի վրա։ Հիմա նրանք բոլորն էլ «ազատված են», և գործելու ձգտող ամեն մի նոր կապիտալ կարող է իր տնօրինության տակ առնել նրանց։ Արդյոք նա հենց այդ բանվորներին կներգրավի թե ուրիշներին,— թե՛ մեկ և թե՛ մյուս դեպքում աշխատանքի ընդհանուր պահանջարկի վրա եղած ներգործությունը զրո կլինի, քանի դեռ այդ նոր կապիտալը բավարար կլինի միայն այն բանի համար, որ շուկան ազատի հենց այնքան բանվորներից, որքան մեքենաներն էին նետել այնտեղ։ Եթե նոր կապիտալը ավելի փոքր թվով բանվորներ է ներգրավում, ապա աճում է ավելցուկների քանակը, եթե ավելի մեծ թվով բանվորների է զբաղմունք տալիս, ապա աշխատանքի ընդհանուր պահանջարկն աճում է այնքան, որքան տարբերություն է գոյանում զբաղվածների և «ազատվածների» քանակի միջև։ Այսպիսով, աշխատանքի պահանջարկի այն ավելացումը, որ ընդհանրապես կարող էին առաջ բերել ներդրում որոնող ավելադիր կապիտալները, համենայն դեպս չեզոքացվում է այն չափով, որչափով այդ ավելացումը ծածկվում է մեքենաների կողմից փողոց նետված բանվորներով։ Հետևապես, կապիտալիստական արտադրության մեխանիզմը հոգում է այն մասին, որ կապիտալի բացարձակ աճմանն ուղեկից չլինի աշխատանքի ընդհանուր պահանջարկի համապատասխան ավելացումը։ Եվ հենց այս էլ ջատագովն անվանում է դուրս մղված բանվորների աղքատության, տառապանքների և հնարավոր կորստյան փոխհատուցում անցման այն ժամանակաշրջաններում, որոնք նրանց նետում են արդյունաբերական ռեզերվային բանակի շարքերը։ Աշխատանքի պահանջարկը նույնանում կապիտալի աճման հետ, աշխատանքի առաջարկը չի նույնանում բանվոր դասակարգի աճման հետ, այնպես որ այստեղ չկա երկու միմյանցից անկախ ուժերի փոխազդում։ Les dés sont pipés [զառերր կեղծված են]։ Կապիտալը միաժամանակ գործում է երկու ուղղությամբ էլ։ Եթե նրա կուտակումը, մի կողմից, ավելացնում է աշխատանքի պահանջարկը, ապա, մյուս կողմից, նա ավելացնում է բանվորների առաջարկը նրանց «ազատման» միջոցով, իսկ չզբաղված բանվորների ճնշումը միաժամանակ զբաղվածներին ստիպում է ավելի շատ աշխատանք տալու և, այդպիսով, աշխատանքի առաջարկը որոշ չափով անկախ է դարձնում բանվորների առաջարկից։ Աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքի շարժումը այդ պատվանդանի վրա լրիվ չափերի է հասցնում կապիտալի բռնապետությունը։ Ուստի, երբ բանվորները բաց են անում այն գաղտնիքը, թե ինչպես կարող էր պատահել, որ որքան շատ են աշխատում իրենք, որքան շատ են օտարի համար հարստություն արտադրում, և որքան շատ է աճում իրենց աշխատանքի արտադրողական ուժը, այնքան իրենց համար ավելի անհուսալի է դառնում նույնիսկ կապիտալի ինքնաճման միջոցի դերում գործելու հնարավորությունը, երբ նրանք հայտնագործում են, որ իրենց միջև տեղի ունեցող կոնկուրենցիայի ինտենսիվության աստիճանն ամբողջովին կախված է հարաբերական գերբնակչության ճնշումից, երբ նրանք այգ պատճառով աշխատում են զբաղվածների ու չզբաղվածների միջև պլանաչափ փոխգործակցություն կազմակերպել տրեդ-յունիոնների և այլն միջոցով, որպեսզի ոչնչացնեն կամ մեղմացնեն այն կործանարար հետևանքները, որ կապիտալիստական արտադրության այդ բնական օրենքը ունենում է բանվորների դասակարգի համար, այն ժամանակ կապիտալն ու նրա սիկոֆանտը, տնտեսագետը, վայնասուն են բարձրացնում պահանջարկի ու առաջարկի «հավիտենական» և, այսպես ասած, «սրբազան» օրենքը խախտելու առթիվ։ Զբաղվածների ու չզբաղվածների ամեն մի կապ խախտում է այդ օրենքի մաքուր խաղը։ Իսկ մյուս կողմից, որչափով գաղութներում, օրինակ, աննպաստ հանգամանքներն արգելք են լինում արդյունաբերական ռեզերվային բանակ ստեղծելուն, իսկ դրա հետ միասին նաև բանվոր դասակարգի բացարձակ կախմանը կապիտալիստների դասակարգից, ապա կապիտալն իր սովորական տափակ Սանչո-Պանչայի հետ ըմբոստանում է պահանջարկի ու առաջարկի «սրբացան» օրենքի դեմ և աշխատում է հարկադիր միջոցներով հաշիվ տեսնեք նրա հետ։
4. ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ԳԵՐԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՈՅԱՁԵՎԵՐԸ։ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
Հարաբերական գերբնակչությունը գոյություն ունի բազմազան երանգներով։ Նրան է պատկանում ամեն մի բանվոր, երբ նա զբաղված է կիսով չափ կամ բոլորովին աշխատանք չունի։ Եթե մի կողմ թողնենք պարբերաբար կրկնվող այն խոշոր ձևերը, որ արդյունաբերական ցիկլի փուլերի հաջորդափոխությունը տալիս է հարաբերական գերբնակչությանը, այնպես որ վերջինը մերթ սուր բնույթ է կրում՝ ճգնաժամերի միջոցին, մերթ խրոնիկական բնույթ` գործի տարտամ ընթացքի ժամանակ,— եթե մի կողմ թողնենք այդ ձևերը, ապա հարաբերական գերբնակչությունը միշտ երեք ձև է ունենում՝ հոսուն, թաքնված և լճացած։
Ժամանակակից արդյունաբերության կենտրոններում — գործարաններում, մանուֆակտուրաներում, հանքագործարաններում, հանքերում և այլն — բանվորները երբեմն ետ են մղվում, երբեմն էլ նորից են ներձգվում ավելի զգալի չափերով, այնպես որ, ընդհանրապես ու ամբողջությամբ առած, զբաղվածների թիվն ավելանում է՝ թեև արտադրության մասշտաբի համեմատությամբ շարունակ նվազող համամասնությամբ։ Գերբնակչությունն այստեղ գոյություն ունի հոսուն ձևով։
Ինչպես բուն գործարաններում, այնպես էլ բոլոր խոշոր արհեստանոցներում, որտեղ մեքենաներ են կիրառվում կամ, առնվազն, աշխատանքի արդի բաժանում է մտցված, մասսայորեն պահանջվում են տղամարդ բանվորներ պատանի հասակում։ Չափահաս դառնալուց հետո նրանցից միայն շատ քչերն են կիրառում գտնում արտադրության նախկին ճյուղերում, իսկ մեծամասնությունը կանոնավորապես արձակվում է։ Նրանք կազմում են հոսուն գերբնակչության մի տարրը, որն աճում է արդյունաբերության աճմանը զուգընթաց։ Նրանց մի մասն արտագաղթում է, այսինքն՝ փաստորեն ուղղակի գնում է արտագաղթող կապիտալի հետևից։ Դրա հետևանքներից մեկը իգական բնակչության ավելի արագ աճումն է արական բնակչության համեմատությամբ, օրինակ, Անգլիայում։ Այն փաստը, որ բանվորների մասսայի բնական աճը չի հագեցնում կապիտալի կուտակման պահանջմունքները և միաժամանակ, այնուամենայնիվ, գերազանցում է նրան, կապիտալի բուն իսկ շարժման հակասությունն է։ Նա ավելի շատ պահանջ ունի դեռահաս բանվորների, ավելի քիչ՝ մեծահասակ բանվորների։ Մի հակասություն, որն ավելի աղաղակող չէ, քան այն հակասությունը, որ բողոքներ են լսվում աշխատող ձեռքերի պակասության մասին հենց այն ժամանակ, երբ շատ հազարավորներ փողոց են շպրտվում, որովհետև աշխատանքի բաժանումը նրանց գամել է արտադրության մեկ որոշ ճյուղի[85]։ Բացի դրանից, կապիտալն այնպես արագ է սպառում աշխատուժը, որ բանվորն արդեն միջին հասակում մեծ մասամբ ավելի կամ պակաս չափով զառամած է լինում։ Նա ընկնում է ավելցուկների շարքերը կամ ավելի բարձր աստիճանից ետ է մղվում դեպի ցածր աստիճանը։ Խոշոր արդյունաբերության բանվորների մոտ է հենց, որ հանդիպում ենք կյանքի ամենակարճ տևողությանը։ «Մանչեստրի սանիտարական բժիշկ դ-ր Լին հավաստել է, որ այդ քաղաքում ունևոր դասակարգի կյանքի միջին տևողությունը 38 տարի է, բանվոր դասակարգինը՝ միայն 17։ Լիվերպուլում այդ կազմում է առաջին դասակարգի համար՝ 35 տարի, երկրորդի համար՝ 15։ Դրանից հետևում է, որ արտոնյալ դասակարգը կյանքից կրկնապատիկից էլ ավելի երկարատև ուղեգիր է ստացել (had a lease of life), քան պակաս նպաստավոր պայմաններում գտնվող նրա համաքաղաքացիների դասակարգը» [Տես 85a ծանոթ.]։ Այդ հանգամանքներում պրոլետարիատի հիշյալ մասի բացարձակ աճումը պետք է տեղի ունենա այնպիսի ձևով, որը նրա թիվն ավելացնում է, չնայած նրա տարրերի արագ մաշվելուն։ Այսպիսով, բանվորների սերունդների արագ հաջորդափոխություն է պահանջվում։ (Այս օրենքը ուժ չունի բնակչության մնացած դասակարգերի նկատմամբ։) Հասարակական այդ պահանջմունքը բա։վարարվում է վաղաժամ ամուսնություններով — ա՛յն պայմանների անհրաժեշտ հետևանքով, որոնց մեջ ապրում են խոշոր արդյունաբերության բանվորները — և այն պրեմիայով, որ երեխաների շահագործումը տալիս է բանվորների երեխաներ արտադրելու համար։
Հենց որ կապիտալիստական արտադրությունը տիրանում է գյուղատնտեսությանը, կամ այն չափով, որով նա տիրանում է գյուղատնտեսությանը, այդ բնագավառում գործող կապիտալի կուտակմանը զուգընթաց բացարձակորեն պակասում է գյուղական բանվորների պահանջարկը, ընդ որում բանվորների հետմղումը չի ուղեկցվում ավելի մեծ ներգրավումով, ինչպես ոչ-հողագործական արդյունաբերության մեջ։ Ուստի գյուղական բնակչության մի մասը շարունակ քաղաքային կամ մանուֆակտուրային պրոլետարիատի փոխարկվելու անցողիկ վիճակում է գտնվում և այդ փոխարկման համար նպաստավոր պայմանների է սպասում։ (Մանուֆակտուրա բառն այստեղ — ամեն մի ոչ-հողագործական արդյունաբերության իմաստով։)[86] Հարաբերական ավելցուկ բնակչության այս աղբյուրը շարունակ հոսում է, բայց նրա մշտական հոսանքը դեպի քաղաքները ենթադրում է արդեն գյուղում շարունակ թաքնված գերբնակչություն, որի չափերը տեսանելի են դառնում այն ժամանակ միայն, երբ հեռատար առուները բացառիկորեն լայն են բացվում։ Այս պատճառով գյուղական բանվորին իջեցնում են աշխատավարձի ամենացածր մակարդակին, և նա միշտ մի ոտքով կանգնած է պաուպերիզմի ճահճի մեջ։
Հարաբերական գերբնակչության երրորդ կատեգորիան, լճացած գերբնակչությունը, կազմում է բանվորական ակտիվ բանակի մի մասը, բայց բնորոշվում է զբաղմունքի ծայրահեղ անկանոնությամբ։ Այսպիսով, նա կապիտալի համար կազմում է ազատ աշխատուժի մի անսպառ ամբար։ Նրա կենսական մակարդակն ընկնում է բանվոր դասակարգի նորմալ միջին մակարդակից ցած, և կապիտալի համար հենց այս է նրան դարձնում առանձնահատուկ շահագործման ճյուղերի լայն հիմք։ Նա բնորոշվում է աշխատաժամանակի մաքսիմումով և աշխատավարձի մինիմումով։ Տանը կատարվող աշխատանքի հատվածում մենք արդեն ծանոթացանք նրա գլխավոր ձևին։ Նա շարունակ հավաքագրվում է խոշոր արդյունաբերության ու հողագործության ավելցուկ բանվորներից և, հատկապես, արդյունաբերության այն կործանվող ճյուղերի բանվորներից, որտեղ արհեստային արտադրությունը հաղթվում է մանուֆակտուրային արտադրությունից, մանուֆակտուրայինը մեքենայական արտադրությունից։ Նրա ծավալն ընդարձակվում է այն չափով, որչափով զարգանում է «ավելցուկ» բանվորների ստեղծումը կուտակման ծավալին ու թափին զուգընթաց։ Բայց նա միաժամանակ կազմում է բանվոր դասակարգի ինքնավերարտադրվող ու ինքնահավերժացվող տարրը, մի տարր, որը հարաբերաբար ավելի մեծ մասնակցություն է ունենում բանվոր դասակարգի ընդհանուր աճման մեջ, քան մնացած բոլոր տարրերը։ Եվ իրոք, ո՛չ միայն ծնունդների ու մահվան դեպքերի թիվը, այլև ընտանիքների բացարձակ մեծությունը հակառակ հարաբերական են աշխատավարձի բարձրությանը, այսինքն՝ կենսամիջոցների այն մասսային, որ ունեն բանվորների տարբեր կատեգորիաները։ Կապիտալիստական հասարակության այս օրենքը որպես մի անմիտ բան կհնչեր, եթե մենք այն կիրառեինք վայրենիների կամ նույնիսկ քաղաքակիրթ գաղութականների նկատմամբ։ Նա մեզ հիշեցնում է անհատապես թույլ և դաժան հալածանքների ենթարկվող կենդանական տեսակների մասսայական բազմացումը[87]։
Վերջապես, հարաբերական գերբնակչության ստորին խավը ապրում է պաուպերիզմի ոլորտում։ Եթե մի կողմ թողնենք թափառաշրջիկներին, հանցագործներին ու պոռնկությամբ ապրողներին,— կարճ ասած, ամբողջ իսկական լումպեն-պրոլետարիատին, ապա հասարակության այդ խավը կազմված է երեք կատեգորիայից։ Առաջին՝ աշխատունակներ։ Բավական է միայն մակերեսորեն աչքի անցկացնել անգլիական պաուպերիզմի վիճակագրությունը. և մենք կտեսնենք, որ նրա մասսան ամեն մի ճգնաժամի հետ ավելանում է և գործերի ամեն մի աշխուժացման հետ՝ նվազում։ Երկրորդ որբեր և պաուպերների երեխաներ։ Դրանք արդյունաբերական ռեզերվային բանակի թեկնածուներն են. արդյունաբերական ուժեղ վերելքի շրջաններում, ինչպես, օրինակ, 1860 թվականին, նրանք արագորեն ու մասսայաբար մտնում են բանվորական ակտիվ բանակի մեջ։ Երրորդ՝ վհատվածներ, աղքատացածներ, անաշխատունակներ։ Սրանք այն մարդիկ են հատկապես, որոնք կորչում , են իրենց անշարժությունից աշխատանքի բաժանման հետևանքով, կամ այնպիսիներ, որոնք բանվորի նորմալ տարիքից ավելի են ապրում. վերջապես, դրանք արդյունաբերության այն զոհերն են, որոնց թիվը շարունակ աճում է վտանգավոր մեքենաների, հանքագործության, քիմիական գործարանների տարածման հետ և այլն — հաշմանդամներ, հիվանդոտներ, այրիներ և այլն։ Պաուպերիզմը բանվորական ակտիվ բանակի հաշմանդամանոցն է և արդյունաբերական ռեզերվային բանակի մեռած բեռը։ Պաուպերիզմի արտադրումը ենթադրվում է հարաբերական գերբնակչությանն արտադրությամբ, առաջնի անհրաժեշտությունը՝ երկրորդի անհրաժեշտությամբ, հարաբերական գերբնակչության հետ նա կազմում է կապիտալիստական արտադրության գոյության և հարստության զարգացման պայմանը։ Նա պատկանում է կապիտալիստական արտադրության faux frais-ի [անարտադրողական ծախքերի] շարքին, որոնք, սակայն, կապիտալը մեծ մասամբ կարողանում է իր վրայից բարդել բանվոր դասակարգի ու մանր բուրժուազիայի ուսերին։
Որքան ավելի մեծ են հասարակական հարստությունը, գործող կապիտալը, նրա աճման չափերն ու թափը, հետևապես, որքան ավելի մեծ են պրոլետարիատի բացարձակ մեծությունն ու նրա աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի մեծ է արդյունաբերական ռեզերվային բանակը։ Ազատ աշխատուժը նույն պատճառների հետևանքով է զարգանում, ինչպես և կապիտալի ընդարձակման ուժը։ Հետևապես, արդյունաբերական ռեզերվային բանակի հարաբերական մեծությունն աճում է հարստության ուժերի աճման հետ։ Բայց որքան ավելի մեծ է այդ ռեզերվային բանակը բանվորական ակտիվ բանակի համեմատությամբ, այնքան ավելի մեծ է մշտական գերբնակչությունը, որի աղքատությունը հակառակ հարաբերական է նրա աշխատանքի տառապանքներին։ Վերջապես, որքան ավելի մեծ են բանվոր դասակարգի աղքատ խավերը և արդյունաբերական ռեզերվային բանակը, այնքան ավելի մեծ է պաշտոնական պաուպերիզմը։ Դա կապիտալիստական կուտակման բացարձակ, ընդհանրական օրենքն է։ Մյուս բոլոր օրենքների նման սա իր իրականացման ժամանակ կերպարանափոխվում է բազմաթիվ հանգամանքների շնորհիվ, որոնց վերլուծությունն այս բաժնին չի վերաբերում։
Կարելի է ըմբռնել այն տնտեսագիտական իմաստության տխմարությունը, որը բանվորներին քարոզում է, թե նրանք պետք է իրենց թիվը հարմարեցնեն կապիտալի ինքնաճման պահանջմունքներին։ Կարծես կապիտալիստական արտադրության ու կուտակման մեխանիզմը շարունակ չի հանգեցնում հարմարեցման այդ պրոցեսին։ Այդ հարմարեցման առաջին խոսքը հարաբերական գերբնակչություն կամ արդյունաբերական ռեզերվային բանակ ստեղծելն է, վերջին խոսքը բանվորական ակտիվ բանակի հարաճուն խավերի աղքատությունը և պաուպերիզմի մեռած բեռն է։
Այն օրենքը, որի համաձայն արտադրության միջոցների հարաճուն մասսան, հասարակական աշխատանքի արտադրողականության աճման հետևանքով, կարող է շարժման մեջ դրվել մարդկային ուժի ավելի ու ավելի պակաս ծախսմամբ, — այդ օրենքը կապիտալիստական հիմքի վրա, որտեղ ոչ թե բանվորն է աշխատանքի միջոցները կիրառում, այլ աշխատանքի միջոցներն են բանվորին կիրառում, արտահայտվում, է նրանով, որ որքան ավելի բարձր է աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի մեծ է բանվորների ճնշումն իրենց զբաղմունքի միջոցների վրա, հետևապես, այնքան ավելի անապահով է նրանց գոյության անհրաժեշտ պայմանը՝ սեփական ուժի վաճառքը ուրիշի հարստությունը ավելացնելու համար կամ կապիտալի ինքնաճման համար։ Այսպիսով, արտադրության միջոցների և աշխատանքի արտադրողականության ավելի արագ աճումը, քան արտադրողական բնակչության աճումը, ստանում է, ընդհակառակը, կապիտալիստական այն արտահայտությունը, որ բանվոր բնակչությունը միշտ ավելի արագ է աճում, քան կապիտալի ինքնաճման պահանջմունքը։
Չորրորդ բաժնում հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը վերլուծելիս մենք տեսանք, որ կապիտալիստական սիստեմում աշխատանքի հասարակական արտադրողական ուժը բարձրացնելու բոլոր մեթոդները իրագործվում են ի հաշիվ անհատական բանվորի արտադրությունը զարգացնելու բոլոր միջոցները փոխարկվում են արտադրողին հպատակեցնելու և շահագործելու միջոցների, այլանդակում են բանվորին, նրան դարձնելով կիսատ մարդ, նրան իջեցնում են մեքենայի կցորդի աստիճանին, ավելացնելով աշխատանքի ծանրությունը, այն զրկում են բովանդակությունից, բանվորից օտարում են աշխատանքի պրոցեսի հոգևոր ուժերն այն չափով, որչափով գիտությունն աշխատանքի պրոցեսի մեջ է մտնում որպես ինքնուրույն ուժ, նրանք խեղաթյուրում են այն պայմանները, որոնց մեջ աշխատում է բանվորը, նրան աշխատանքի պրոցեսի ժամանակ ենթարկում են ամենամանր զզվելի բռնության, նրա կյանքի ամբողջ ժամանակը դարձնում են աշխատանքի ժամանակ, նրա կնոջն ու երեխաներին նետում են կապիտալի Ջագերնաուտյան կառքի տակ։ Բայց հավելյալ արժեքի արտադրության բոլոր մեթոդները կուտակման մեթոդներ են միաժամանակ, և կուտակման ամեն մի ընդարձակում, ընդհակառակը, դառնում է այդ մեթոդների զարգացման միջոց։ Դրանից հետևում է, որ այն չափով, որչափով կուտակվում է կապիտալը, բանվորի դրությունը պետք է վատանա, որքան էլ բարձր լինի կամ ցածր լինի նրա վարձատրությունը։ Վերջապես, այն օրենքը, որ հարաբերական գերբնակչությանը կամ արդյունաբերական ռեզերվային բանակին հավասարակշռության մեջ է պահում կուտակման չափի ու թափի հետ, բանվորին ավելի ամուր է գամում կապիտալին, քան Հեփեստոսի կռանը Պրոմեթեոսին գամել էր ժայռին։ Այդ օրենքը պայմանավորում է կապիտալի կուտակմանը համապատասխանող աղքատության կուտակում։ Հետևապես, հարստության կուտակումը մի բևեռում միաժամանակ աղքատության, աշխատանքի տառապանքի, ստրկության, տգիտության, վայրենացման ու բարոյական անկման կուտակումն է հակառակ բևեռում, այսինքն՝ այն դասակարգի կողմում, որն իր սեփական արդյունքն արտագրում է որպես կապիտալ։
Կապիտալիստական կուտակման այս անտագոնիստ ական բնույթը[88] տարբեր ձևերով ընդունված է տնտեսագետների կողմից, թեև նրանք այդ ձևերի հետ մի կույտի մեջ են խառնում արտադրության մինչկապիտալիստական եղանակների մասամբ համանման, բայց, այնուամենայնիվ, էապես տարբեր երևույթները։
Վենետիկցի աբեղա Օրտեսը, XVIII դարի մեծագույն տնտեսագետ-գրողներից մեկը, կապիտալիստական արտադրության անտագոնիզմը դիտում է որպես հասարակական հարստության ընդհանրական բնական օրենք։ «Տնտեսական բարիքն ու տնտեսական չարիքը ամեն մի ազգի մեջ միշտ հավասարակշռում են իրար (il bene ed il male economico in una nazione sempre all’istessa misura), մի քանիսի համար եղած բարիքների առատությունը միշտ համազոր է նույն բարիքների բացակայությանն ուրիշների համար (la copia de’beni in alcuni sempre eguale alla mancanza di essi in altri)։ Քչերի մեծ հարստությանը միշտ ուղեկից է անհամեմատ ավելի մեծ թվով ուրիշների անհրաժեշտ միջոցների բացարձակ կողոպտումը։ Ազգի հարստությունը համապատասխանում է նրա բնակչությանը, իսկ նրա աղքատությունը համապատասխանում է նրա հարստությանը։ Ոմանց աշխատասիրությունն ստիպողաբար առաջ է բերում ուրիշների պարապ-սարապություն։ Աղքատներն ու պարապ-սարապները հարուստների ու գործով զբաղվածների անհրաժեշտ պտուղն են» և այլն[89]։ Օրտեսից մոտ 10 տարի անց՝ անգլիկան֊ բողոքական տերտեր Տաունսենդը մի կատարյալ գռեհկությամբ փառաբանում Էր աղքատությունդ որպես հարստության անհրաժեշտ պայման։ «Աշխատանքի իրավական հարկադրանքը կապված է չափազանց մեծ դժվարությունների, բռնության ու աղմուկի հետ, մինչդեռ քաղցը ո՛չ միայն մի խաղաղ, լուռ, անընդհատ ճնշում է, այլև,— որպես աշխատասիրության ու աշխատանքի ամենաբնական դրդապատճառ, — ամենաուժեղ լարում է առաջ բերում»։ Հետևապես, ամեն ինչ հանգում է այն բանին, որ քաղցը հարատև, դարձվի բանվոր դասակարգի համար, և Տաունսենդի կարծիքով, այդ մասին հոգում է բնակչության սկզբունքը, որն առանձին ուժով է գործում աղքատների մեջ։ «Ըստ երևույթին, բնության օրենքն այնպես է, որ աղքատները որոշ չափով անկանխատես (improvident) են (այսինքն` այն աստիճան անկանխատես են, որ աշխարհ են գալիս առանց ոսկե գդալը բերաններին), այնպես որ հասարակության մեջ միշտ կան մարդիկ (that there always may be some) ամենակոպիտ, ա մ են ա կեղտ ոտ ու ամենաստոր ֆունկցիաներ կատարելու համար։ Մարդկային երջանկության գումարը (the stock of human appiness) դրա շնորհիվ սաստիկ մեծանում է, ավելի նրբակիրթ մարդիկ (the more delicate) ազատվում են նեղությունից և կարող են անխափան հետամուտ լինել իրենց ավելի բարձր կոչմանը և այլն... Աղքատների վերաբերյալ օրենքը տենդենց ունի խախտելու ներդաշնակությունն ու գեղեցկությունը, համաչափությունն ու կարգն այդ սիստեմի, որ աշխարհում ստեղծել են աստված ու բնությունր»[90]։ Եթե վենետիկցի աբեղան ճակատագրի վճռի մեջ, որը հավերժացնում է աղքատությունը, քրիստոնեական բարեգործության, հոգևորականության կուսակրոնության, վանքերի ու աստվածահաճո հիմնարկների գոյության արդարացումն էր տեսնում, ապա բողոքական ծխատեր քահանան, ընդհակառակը, դրա մեջ մի առիթ է հայտնագործում աղքատներին վերաբերող անգլիական այն օրենքները դատապարտելու համար, որոնց համաձայն աղքատը հասարակական ողորմելի օժանդակության իրավունք ուներ։ «Հասարակական հարստության զարգացումը,— ասում է Շտորխը,— ծնում է հասարակության այն օգտակար դասակարգին... որը կատարում է ամենաձանձրալի, ամենաստոր ու ամենազզվելի աշխատանքները, մի խոսքով՝ իր ուսերի վրա է բարդում այն բոլորը, ինչ միայն կա կյանքում անախորժ ու ստրկացնող, և հենց դրանով էլ ապահովում է մյուս դասակարգերի համար ազատ ժամանակը, ուրախ տրամադրությունն ու բնավորության պայմանական (c’est bon!) [հիանալի՜ է] արժանավորությունը և այլն»[91]։ Շտորխն իրեն հարց է տալիս, թե հապա իսկապես ո՞րն է մասսաների աղքատություն ու այլասերում ծնող այդ կապիտալիստական քաղաքակրթության առավելությունը բարբարոսության հանդեպ։ Նա միայն մի պատասխան է գտնում — անվտանգությունը։ «Արդյունաբերության ու գիտության զարգացման շնորհիվ,— ասում է Սիսմոնդին,— ամեն մի բանվոր կարող է յուրաքանչյուր օր շատ ավելի արտադրել, քան պահանջվում է նրա սեփական սպառման համար։ Բայց թեև նրա աշխատանքը հարստություն է արտադրում, սակայն այդ նույն հարստությունը, եթե նա ինքը կոչված լիներ սպառելու այդ հարստությունը, նրան աշխատանքի ավելի քիչ ընդունակ կդարձներ»։ Նրա կարծիքով, «մարդիկ (այսինքն՝ ոչ-բանվորները) հավանորեն կհրաժարվեին արվեստների ամեն տեսակ կատարելագործումներից, ինչպես և այն բոլոր հաճույքներից, որ արդյունաբերությունն է տալիս նրանց, եթե նրանք ստիպված լինեին այնպիսի համառ աշխատանքի գնով ձեռք բերելու այդ, որպիսին բանվորի աշխատանքն է... Ներկայումս ջանքերը բաժանված են իրենց վարձատրությունից. ոչ միևնույն մարդն է նախ աշխատում և հետո հանգստանում, ընդհակառակը, հենց այն պատճառով, որ մեկն աշխատում է, մյուսը պետք է հանգստանա... Հետևաբար, աշխատանքի արտադրողական ուժերի անվերջ բազմապատկումը ոչ մի այլ հետևանք չի կարողի ունենալ, բացի պարապ-սարապ հարուստների պերճանքն ու վայելքներն ավելացնելուց»[92]։— Վերջապես, Դեստյուտ-դե-Տրասին, այդ սառնասիրտ բուրժուական դոկտրինյորը, գռեհկաբար հայտարարում է. «Աղքատ ազգերը նրանք են, որտեղ ժողովուրդը լավ է ապրում, իսկ հարուստ ազգերը նրանք են, որտեղ ժողովուրդը սովորաբար աղքատ է»[93]։
5. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄԸ
a) 1846—1866 թվականների Անգլիան
Արդի հասարակության զարգացման ոչ մի ժամանակաշրջանը այն աստիճան նպաստավոր չէ կապիտալիստական կուտակումն ուսումնասիրելու համար, որքան վերջին 20 տարվա ժամանակաշրջանը։ Նա այնպիսի տպավորություն է թողնում, որ կարծես թե գտել է ֆորտունատի քսակը։ Բայց բոլոր երկրներից դարձյալ Անգլիան է կլասիկ օրինակ ներկայացնում, որովհետև նա է համաշխարհային շուկայում առաջին տեղը գրավում, որովհետև արտադրության կապիտալիստական եղանակը միայն այստեղ է լրիվ զարգացման հասել, և որովհետև, վերջապես, 1846 թվականից սկսած ազատ առևտրի հազարամյա թագավորության հաստատումը կտրել է վուլգար քաղաքատնտեսության փախուստի վերջին սողանցքը։ Արտադրության տիտանական զարգացումը, որի շնորհիվ քսանամյա ժամանակաշրջանի երկրորդ կեսը դարձյալ մեծ չափով գերազանցում է առաջին կեսը, արդեն բավարար չափով նշել ենք չորրորդ բաժնում։
Թեև անգլիական բնակչության բացարձակ աճը վերջին կես դարում շատ մեծ էր, սակայն հարաբերական աճը կամ աճի նորման շարունակ ընկնում էր, ինչպես ցույց է տալիս պաշտոնական մարդահամարից վերցրած հետևյալ աղյուսակը։
Անգլիայի և Ուելսի բնակչության տարեկան տոկոսային աճը տասնամյակներով կազմում է՝
1811—1821 | 1,533% | |
1821—1831 | 1,446% | |
1831—1841 | 1,326% | |
1841—1851 | 1,216% | |
1851—1861 | 1,141% |
Հիմա, մյուս կողմից, քննենք հարստության աճումը։ Այստեղ ամենաապահով հենակետը տալիս է եկամտահարկի ենթակա շահույթների, հողային ռենտայի և այլ եկամուտների շարժումը։ Հարկման ենթակա շահույթի (ֆերմերներին ու մի քանի այլ հատվածներ այստեղ չհաշված) աճը 1853-ից մինչև 1864 թվականը Մեծ Բրիտանիայի համար կազմել է 50,47% (կամ տարեկան միջին 4,58%)[94], այդ նույն ժամանակաշրջանում բնակչության աճը՝ մոտ 12%։ Հարկված հողային ռենտայի (այստեղ հաշված տները, երկաթուղիները, հանքերը, ձկնորսարանները և այլն) աճը 1853—1864 թվականներում կազմել է 38 %, կամ տարեկան 3[math]^5/_{12}[/math]%, ընդ որում ամենամեծ ավելացումը տվել են հետևյալ հատվածները.
Տարեկան եկամտի ավելացումը 1853-ից մինչև 1864 թ. |
Տարեկան ավելացումը |
|||
Տներից | 38,60% | 3,50% | ||
Քարհանքերից | 84,76% | 7,70% | ||
Հանքերից ու հանքարաններից | 68,85% | 6,26% | ||
Չուգուն ձուլող գործարաններից | 39,92% | 3,63% | ||
Ձկնորսարաններից | 57,37% | 5,21% | ||
Գազի գործարաններից | 126,02% | 11,45% | ||
Երկաթուղիներից | 83,29% | 7,57% | [95] |
Եթե մենք 1853—1864 թթ. ժամանակաշրջանի սահմաններում համեմատենք յուրաքանչյուր չորս տարին, ապա կտեսնենք, որ եկամուտների աճման աստիճանը շարունակ մեծանում է։ Օրինակ, շահույթից ստացվող եկամուտների համար այդ աճումը կազմում է 1853—1857 թվականներին տարեկան 1857—1861 թվականներին՝ տարեկան 2,74% և 1861 —1864 թվականներին՝ տարեկան 9,30%։ Եկամտահարկի ենթակա եկամուտների ընդհանուր գումարը Միացյալ թագավորության մեջ 1856 թվականին կազմել է 307 068 898 ֆունտ ստեռլինգ, 1859 թ.— 328 127 416 ֆնտ. ստեռլ., 1862 թ.— 351 745 241 ֆնտ. ստեռլ., 1863 թ.— 359 142 897 ֆնտ. ստեռլ., 1864 թ.— 362 462 279 ֆնտ. ստեռլ., 1865 թ.— 385 530 020 ֆնտ. ստեռլ.[96]։
Կապիտալի կուտակմանը միաժամանակ ուղեկցել է նրա համակենտրոնացումն ու կենտրոնացումը։ Թեև Անգլիայում չկա պաշտոնական հողագործական վիճակագրություն (Իռլանդիայում կա), սակայն 10 կոմսություն սեփական նախաձեռնությամբ ուղարկել են այդպիսի վիճակագրություն։ Այստեղ պարզվել են այսպիսի արդյունքներ. 1851-ից մինչև 1861 թվականը 100 ակրից պակաս վարձակալությունների թիվը 31 583-ից իջել է 26 567-ի, այսինքն՝ 5 016 վարձակալություններ միացել են ավելի խոշորների հետ[97]։ 1815 —1825 թվականներն ընդգրկող ժամանակաշրջանում 1 միլիոն ֆունտ ստեռլինգից բարձր գնահատված ոչ մի գույք չի եղել ժառանգության հարկով հարկված շարժական գույքերի թվում, ընդհակառակը, 1825—1855 թվականներին եղել է այդպիսի 8, 1856 թվականից մինչև 1859 թվականի հունիսը, այսինքն՝ 4½ տարում, 4 գույք[98]։ Սակայն կենտրոնացումն ամենից ավելի լավ երևան է գալիս 1864 և 1865 թվականների D հատվածում (շահույթը, բացառությամբ ֆերմերայինի և այլն) եկամտահարկի համառոտ վերլուծությամբ։ Ամենից առաջ նկատեմ, որ այդ աղբյուրից ստացվող եկամուտները միայն 60 ֆունտ ստեռլինգից սկսած են income tax [եկամտահարկ] վճարում։ Հարկման ենթակա այդ եկամուտներն Անգլիայում, Ուելսում ու Շոտլանդիայում կազմում էին 1864 թվականին՝ 95 844 222 ֆունտ ստեռլ. և 1865 թվականին՝ 105 435 787 ֆ. ստ.[99], հարկի ենթարկվածների թիվը 1864 թվականին, երբ բնակչության ընդհանուր թիվը 23 891 009 էր, կազմում էր 308 416, 1865 թվականին, երբ բնակչության ընդհանուր թիվը 24 127 003 էր, կազմում էր 332 431։ Թե այդ եկամուտներն ինչպես են բաշխվել երկու տարում, այդ մասին գաղափար է տալիս հետևյալ աղյուսակը.
1864 թ. ապրիլի 5-ին վերջացող տարի | 1865 թ. ապրիլի 5-ին վերջացող տարի | |||
Շահույթից ստացված եկամուտներ |
Անձերի թիվը | Շահույթից ստացված եկամուտներ |
Անձերի թիվը | |
Եկամուտների ընդհանուր գումարը | 95 844 222 ֆ. ստ. | 308 416 | 105 435 787 ֆ. ստ. | 332 431 |
Որից | 57 028 290 ֆ. ստ. | 22 334 | 64 554 297 ֆ. ստ. | 24 075 |
Որից | 36 415 225 ֆ. ստ. | 3 619 | 42 535 576 ֆ. ստ. | 4 021 |
Որից | 22 809 781 ֆ. ստ. | 822 | 27 555 313 ֆ. ստ. | 973 |
Որից | 8 744 762 ֆ. ստ. | 91 | 11 077 238 ֆ. ստ. | 107 |
Միացյալ թագավորության մեջ 1855 թվականին արտադրվել է 61453 079 տոննա քարածուխ 16113 267 ֆնտ. ստեռլ. արժեքով, 1864-ին՝ 92 787 873 տոննա 23 197 068 ֆնտ. ստեռլ. արժեքով, 1855-ին՝ 3 218 154 տոննա չուգուն 8 045 385 ֆնտ. ստեռլ. արժեքով, 1864-ին՝ 4 767 951 տոննա 11 919 877 ֆնտ. ստեռլ. արժեքով։ Շահագործվող երկաթուղիների երկարությունը Միացյալ թագավորության մեջ 1854 թվականին կազմում էր 8 054 մղոն, նրանց մեջ ներդրված կապիտալը՝ 286 068 794 ֆնտ. ստեռլ., 1864 թվականին երկարությունը 12 789 մղոն էր, ներդրված կապիտալը՝ 425 719 613 ֆնտ. ստեռլ.։ 1854 թվականին Միացյալ թագավորության ամբողջ արտահանության ու ներմուծման ընդհանուր գումարը կազմում էր 268 210 145 ֆնտ. ստեռլ. և 1865-ին՝ 489 923 285 ֆ. ստ.։ Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս արտահանության շարժումը.
1847 | թվականին | 58 812 377 | ֆնտ. | ստ. | |
1849 | » | 63 596 052 | » | » | |
1856 | » | 115 826 948 | » | » | |
1860 | » | 135 842 817 | » | » | |
1865 | » | 165 862 402 | » | » | |
1866 | » | 188 917 568 | » | » | [100] |
Այս փոքրաթիվ տվյալներից հետո հասկանալի կլինի բրիտանական ժողովրդի գլխավոր ռեգիստրատորի հաղթական աղաղակը. «Որքան էլ արագ է աճել բնակչությունը, նա չի հասել արդյունաբերության ու հարստության զարգացման հետևից»[101]։ Հիմա դառնանք այդ արդյունաբերության անմիջական գործակալներին կամ այդ հարստությունն արտադրողներին, բանվոր դասակարգին։ «Երկրի սոցիալական կացության ամենատխուր գծերից մեկն այն է,— ասում է Գլադստոնը,— որ այժմ տեղի է ունենում ժողովրդի սպառողական ուժի միանգամայն անկասկած պակասում և բանվոր դասակարգի զրկանքների ու աղքատության աճում։ Միաժամանակ կատարվում է հարստության մշտական կուտակում բարձր դասակարգերի մոտ և կապիտալի անընդհատ աճում»[102]։ Այսպես էր խոսում այդ մեղրածորան մինիստրը համայնքների պալատում 1843 թ. փետրվարի l3-ին։ Քսան տարի անց, 1863 թվականի ապրիլի 16-ին, իր բյուջեն մտցնելիս նա ասում էր. «1842-ից մինչև 1852 թվականն այս երկրի հարկման ենթակա եկամուտն աճել է 6%-ով... 1853-ից մինչև 1861 թվականը, 8 տարում, եթե 1853 թվականի եկամուտը հիմք ընդունենք, այդ եկամուտն աճել է 20%-ով։ Փաստը այնքան ապշեցուցիչ է, որ գրեթե անհավատալի է թվում... Հարստության ու հզորության այս շշմեցուցիչ ավելացումն... ամբողջովին սահմանափակվում է ունևոր դասակարգերով, բայց... բայց այդ պետք է անուղղակի կերպով օգուտ բերի նաև բանվոր բնակչությանը, որովհետև այդ էժանացնում է ընդհանուր սպառման առարկաները,— այն ժամանակ, երբ հարուստներն ավելի հարուստ են դարձել, աղքատները համենայն դեպս ավելի պակաս աղքատ են դարձել։ Ես չեմ վստահանում պնդել, թե աղքատության ծայրահեղությունները նվազել են»[103]։ Որքա՜ն թույլ է ճառի մխիթարական մասը։ Եթե բանվոր դասակարգը մնացել է «աղքատ», միայն «ավելի պակաս աղքատ» այն չափով, որչափով նա սեփականատերերի դասակարգի համար «հարստության ու հզորության շշմեցուցիչ ավելացում» է ստեղծել, ապա այդ նշանակում է, որ նա հարաբերաբար մնացել է առաջվա պես աղքատ։ Եթե աղքատության ծայրահեղությունները չեն պակասել, ապա նրանք ավելացել են, որովհետև հարստության ծայրահեղությունները ավելացել են։ Ինչ վերաբերում է կենսամիջոցների էժանանալուն, ապա պաշտոնական վիճակագրությունը, օրինակ՝ Լոնդոնի Orphan Asylum-ի (որբանոցի) տվյալները ցույց են տալիս 1860-ից մինչև 1862 թվականը տևող եռամյակում 20%-ի թանկացում 1851—1853 թվականների եռամյակի համեմատությամբ։ Հաջորդ 3 տարում, 1863—1865 թվականներին, մսի, յուղի, կաթի, շաքարի, աղի, ածխի և բազմաթիվ այլ անհրաժեշտ կենսամիջոցների պրոգրեսիվ թանկացում[104]։ Գլադստոնի հաջորդ բյուջետային ճառը, 1864 թ. ապրիլի 7-ին, մի պինդարյան գովերգ է շահառության հաջողությունների և ժողովրդի այն երջանկության, որը չափավորվում է «աղքատությամբ»։ Նա խոսում է «պաուպերիզմի եզրին» կանգնած մասսաների մասին, արտադրության այն ճյուղերի մասին, «որտեղ աշխատավարձը չի բարձրացել», և վերջում բանվոր դասակարգի երջանկությունը եզրափակում է հետևյալ արտահայտություններով. «Մարդկային կյանքը տասից ինը դեպքում սոսկ մի կռիվ է գոյության համար»[105]։ Պրոֆեսոր Ֆաուսետը, որը կաշկանդված չէ պաշտոնական նկատառումներով, ինչպես Գլադստոնը, պարզ ու որոշակի հայտարարում է. «Ես, հասկանալի է, չեմ ժխտում, որ փողով տրվող վարձը կապիտալի այդ մեծացման հետ (վերջին տասնամյակներում) բարձրացել է, բայց այդ թվացող շահումն զգալի չափով ոչնչանում է նրանով, որ անհրաժեշտ շատ կենսամիջոցներ շարունակ թանկանում են (նրա կարծիքով՝ ազնիվ մետաղների արժեքի անկման պատճառով)... Հարուստներն արագորեն ավելի հարուստ են դառնում (the rich grow rapidly richer), այնինչ աշխատավոր դասակարգերի կյանքում ոչ մի նկատեի բարելավում... Բանվորները համարյա ստրկանում են կրպակատերերին, որոնք պարտապանն են նրանք»[106]։
Աշխատանքային օրվան ու մեքենաներին վերաբերող բաժիններում մեր առջև բացահայտվեց, թե ինչ պայմաններում էր բրիտանական բանվոր դասակարգը «հարստության ու հզորության շշմեցուցիչ ավելացում» ստեղծում ունևոր դասակարգերի համար։ Սակայն բանվորն այն ժամանակ մեզ զբաղեցնում էր առավելապես իր հասարակական ֆունկցիան կատարելու ժամանակ։ Կապիտալիստական կուտակման օրենքը լիովին լուսաբանելու համար անհրաժեշտ է աչքի առաջ ունենալ նաև բանվորի դրությունն արհեստանոցիդ դուրս, նրա սննդի ու բնակարանի պայմանները։ Այս գրքի շրջանակները մեզ ստիպում են այստեղ ամենից առաջ նկատի ունենալ արդյունաբերական պրոլետարիատի և հողագործական բանվորների ամենավատ վարձատրվող մասին, այսինքն՝ բանվոր դասակարգի մեծ մասին։
Բայց նախապես մի քանի խոսք ասենք պաշտոնական պաուպերիզմի կամ բանվոր դասակարգի այն խավի մասին, որը զրկվել է իր գոյության նախադրյալից՝ աշխատուժը վաճառելու հնարավորությունից, և իր թշվառ կյանքը քարշ է տալիս հասարակական ողորմություն հաշվին։ Պաշտոնական տվյալներով, Անգլիայում[107] հաշվվում էր 1855 թվականին 851 369 պաուպեր, 1856-ին՝ 877 767, 1865-ին՝ 971 433։ Բամբակի սովի հետևանքով 1863 և 1864 թվականներին այդ թիվը աճելով՝ հասավ է 079 382-ի և 1 014 978-ի։ 1866 թվականի ճգնաժամը, որ ամենից ծանր կերպով հարվածեց Լոնդոնին, համաշխարհային շուկայի այդ կենտրոնում, որն ավելի շատ բնակիչ ունի, քան Շոտլանդիայի թագավորությունը, առաջ բերեց 1866 թվականին պաուպերների թվի ավելացում 19,5%-ով՝ 1865 թվականի համեմատությամբ, և 24,4%-ով՝ 1864 թվականի համեմատությամբ, և 1867 թվականի առաջին ամիսներում՝ է՛լ ավելի մեծ ավելացում, քան 1866 թվականին էր նկատվում։ Պաուպերիզմի վիճակագրությունը վերլուծելիս անհրաժեշտ է երկու կետի վրա ուշադրություն դարձնել։ Մի կողմից՝ պաուպերների քանակի պակասումն ու ավելացումը արդյունաբերական ցիկլի փուլերի պարբերական հաջորդափոխությունների արտացոլումն է։ Մյուս կողմից՝ պաշտոնական վիճակագրությունն սկսում է պաուպերիզմի իրական ծավալի ավելի ու, ավելի խաբուսիկ ցուցանիշը դառնալ այն չափովի, որչափով կապիտալի կուտակման հետ զարգանում է դասակարգային պայքարը, ուստի և բանվորների ինքնագիտակցությունը։ Օրինակ, պաուպերների հետ վարվելու բարբարոսությունը, որի մասին վերջին երկու տարում այնպես բարձր աղաղակում էր անգլիական մամուլը («Times», «Pall Mall Gazette» և այլն), հին երևույթ է։ Ֆ. Էնգելսը 1844 թվականին հավաստում է բոլորովին նույնպիսի սարսափներ և նույնպիսի անցողիկ կեղծավոր վրդովմունք «սենսացիոն գրականության» ոլորտում։ Բայց վերջին տասնամյակներում սովամահության («deaths by starvation») դեպքերի թվի սարսափելի աճումը Լոնդոնում անպայման ապացուցում է, որ աճում է բանվորների զզվանքը դեպի աշխատատներում[108], աղքատների այդ պատժիչ հիմնարկներում, բույն դրած ստրկությունը։
b) Բրիտանական արդյունաբերական բանվոր դասակարգի վատ վարձատրվող խավերը
Հիմա դառնանք արդյունաբերական բանվոր դասակարգի վատ վարձատրվող խավերին։ 1862 թվականի բամբակի սովի ժամանակ Privy Council-ը [Գաղտնի խորհուրդը] հանձնարարեց դ-ր Սմիթին հետազոտել Լանկաշիրի ու Չեշիրի բամբակեղենի արդյունաբերության՝ աղքատության մատնված բանվորների սննդի դրությունը։ Երկարամյա նախկին դիտմունքները նրան բերել էին այն եզրակացության, որ «քաղցից առաջացող հիվանդությունները (starvation diseases) կանխելու համար» բանվորուհու օրական սնունդը պետք է պարունակի միջին հաշվով առնվազն 3 900 գրան ածխածին ու 180 գրան ազոտ, տղամարդու օրական սնունդը՝ առնվազն 4 300 գրան ածխածին և 200 գրան ազոտ, այսինքն՝ կնոջ համար մոտավորապես այնքան սննդանյութ, որքան պարունակվում է երկու ֆունտ լավ ցորենահացի մեջ, տղամարդու համար՝ [math]^1/_9[/math]-ով ավելի, միջին հաշվով, մեծահասակ տղամարդկանց և կանանց համար շաբաթական առնվազն 28 600 գրան ածխածին և 1 330 գրան ազոտ։ Նրա հաշվարկումը ապշեցnւցիչ կերպով հաստատվեց գործնականում, որը հայտնաբերեց նրա համընկնումը սննդի այն խղճուկ քանակի հետ, որին հասցրել է կարոտությունը բամբակեղենի արդյունաբերության բանվորների սպառումը։ Նրանք 1862 թ. դեկտեմբերին շաբաթական ստանում էին 29 211 գրան ածխածին և 1295 գրան ազոտ։
1863 թվականին Privy Council-ը ձեռնարկեց անգլիական բանվոր դասակարգի ամենավատ սնվող մասի աղետալի վիճակի հետազոտության։ Privy Council-ի պաշտոնական բժիշկ դ-ր Սայմոնը այդ աշխատանքի համար ընտրեց վերոհիշյալ դ-ր Սմիթին։ Նրա հետազոտությունն ընդգրկում է, մի կողմից, հողագործական բանվորներին, մյուս կողմից, մետաքսագործներին, կարուհիներին, կաշեձեռնոցների արտադրության բանվորներին, գուլպայագործներին, ձեռնոցագործներին ու կոշկակարներին։ Վերջին կատեգորիաները, բացի գուլպայագործներից, բացառապես քաղաքային բանվորներ են։ Որոշվեց, որպես կանոն, ամեն մի կատեգորիայի հետազոտության համար ընտրել ամենաառողջ և համեմատաբար ավելի լավ վիճակում գտնվող ընտանիքներին։
Ընդհանուր հետևությունն այն էր, որ «քաղաքային բանվորների հետազոտված կատեգորիաներից միայն մեկի սպառած ազոտի քան ակր մի քիչ գերազանցում էր այն բացարձակ մինիմումը, որից ցած քաղցից հիվանդություններ են առաջ գալիս. որ երկու կատեգորիայի մոտ ինչպես ազոտային, այնպես էլ ածխածնային սննդի պակասություն է նկատվում, նրանցից մեկի մոտ՝ շատ մեծ պակասություն, որ հետազոտված հողագործական ընտանիքների մեկ հինգերորդից ավելին ածխածնային սննդի անհրաժեշտ քանակից պակաս է ստանում, մեկ երրորդից ավելին՝ ազոտային սննդի անհրաժեշտ քանակից պակաս, և որ երեք կոմսության մեջ (Բերկշիր, Օքսֆորդշիր և Սոմերսետշիր) ընդհանուր երևույթ էր նույնիսկ ազոտային սննդի մինիմումի պակասությունը»[109]։ Հողագործական բանվորների մեջ Անգլիայի,— Միացյալ թագավորության այդ ամենահարուստ մասի,— հողագործական բանվորներն ամենավատ սնվողների թվին էին պատկանում»[110]։ Հողագործական բանվորների մեջ ընդհանրապես անբավարար սնունդը ընկնում է գլխավորապես կանանց ու երեխաներին, որովհետև «տղամարդը պետք է ուտի, որպեսզի իր աշխատանքը կատարի»։ Է՛լ ավելի մեծ կարիք էր մոլեգնում քաղաքային բանվորների հետազոտված կատեգորիաների մեջ։ «Նրանք այնպես վատ են սնվում, որ շատ դեպքերում անխուսափելի են դաժան և առողջությունը խորտակող զրկանքները» (այս բոլորը կապիտալիստի «ժուժկալությո՜ւնն է», այսինքն՝ հրաժարումը այն կենսամիջոցները վճարելուց, որոնք անհրաժեշտ են սոսկ նրա բանող ձեռքերի գոյությունը քարշ տալու համար)[111]։
Հետևյալ աղյուսակը վերը հիշատակված զուտ քաղաքային բանվորական կատեգորիաների սնման պայմանները համեմատում է դ-ր Սմիթի ընդունած սննդի նվազագույն քանակի և բամբակեղենի արդյունաբերության բանվորների սննդի պայմանների հետ նրանց մեծագույն կարիքի ժամանակ[112]։
Երկու սեռ | Ածխածնի շաբաթական միջին քանակը | Ազոտի շաբաթական միջին քանակը | ||
Արդյունաբերության հինգ քաղաքային ճյուղեր | 28 876 | գրան | 1 192 | գրան |
Լանկաշիրի գործարանային գործազուրկ բանվորներ | 29 211 | » | 1 295 | » |
Առաջարկված նվազագույն քանակը Լանկաշիրի բանվորների համար՝ միջին հաշվով տղամարդկանց և կանանց համար | 28 600 | » | 1 330 | » |
Արդյունաբերական բանվորների հետազոտված կատեգորիաների կեսը, [math]^{60}/_{125}[/math]-ը, բացարձակապես գարեջուր չէր գործածում, 28%-ը՝ կաթ։ Ընտանիքին հասնող հեղուկ սննդամիջոցների շաբաթական միջին քանակը տատանվում էր 7-ից՝ կարուհիների մոտ, մինչև 24¾ ունցիա՝ գուլպայագործների մոտ։ Կաթ ամենևին չգործածողների մեծամասնությունը տվել են Լոնդոնի կարուհիները։ Շաբաթական սպառվող հացի քանակը կարուհիների մոտ 7¾ ֆնտից տատանվում էր մինչև 11¼ ֆնտ.՝ կոշկակարների մոտ, և չափահասների շաբաթական միջինը հասնում էր 9,9 ֆնտի։ Շաքարի (շաքարահյութի և այլն) քանակը կաշեձեռնոց արտադրողների մոտ շաբաթական 4 ունցիայից տատանվում էր մինչև 11 ունցիա՝ գուլպայագործների մոտ. շաբաթական միջին քանակը բոլոր կատեգորիաների համար՝ 8 ունցիա ամեն մի մեծահասակին։ Յուղի (ճարպի և այլն) նյութերի սպառման շաբաթական ընդհանուր միջին թիվը ամեն մի մեծահասակին՝ 5 ունցիա։ Ամեն մի մեծահասակի մսի (ճարպի և այլն) շաբաթական միջին քանակը տատանվում էր մետաքսագործների մոտ 7¼ ունցիայից մինչև 18¼ ունցիա՝ կաշեձեռնոց արտադրողների մոտ. տարբեր կատեգորիաների համար միջինը՝ 13,6 ունցիա։ Ամեն մի մեծահասակի սննդի շաբաթական ծախսը արտահայտվել է հետևյալ ընդհանուր միջին թվերով, մետաքսագործներ՝ 2 շիլլինգ 2½ պենս, կարուհիներ՝ 2 շիլլինգ 7 պենս, կաշեձեռնոց արտադրողներ՝ 2 շիլլինգ 9½ պենս, կոշկակարներ՝ 2 շիլլինգ 7¾ պենս, գուլպայագործներ՝ 2 շիլլինգ 6¼ պենս։ Մեկլսֆիլդի մետաքսագործների համար շաբաթական միջին ծախսը կազմեք է միայն 1 շիլլինգ 8½ պենս։ Ամենավատ կատեգորիաները կարուհիներն եղել, մետաքսագործներն ու կաշեձեռնոց արտադրողները[113]։
Իր ընդհանուր սանիտարական հաշվետվության մեջ դ-ր Սայմոնը սննդի այդ պայմանների մասին ասում է. «Որ բազմաթիվ դեպքերում սննդի պակասությունն առաջ է բերում հիվանդություններ կամ սաստկացնում է դրանք այդ կհաստատի ամեն մեկը, ով ծանոթ է աղքատների շրջանում կամ հիվանդանոցների ստացիոնար ու երթևեկ հաճախորդների հետ տեղի ունեցող բժշկական պրակտիկային... բայց սանիտարական տեսակետից սրան ավելանում է ևս մի ուրիշ, շատ կարևոր հանգամանք... Պետք է հիշել, որ նախքան սննդամիջոցներից զրկվելը մարդիկ սովին դիմադրելու համառ փորձեր են անում, և որ, որպես կանոն,... սննդի հսկայական աղքատիկությունը գալիս է միայն ուրիշ նախընթաց զրկանքներից հետո։ Դեռ շատ առաջ, մինչև սննդի պակասությունն սկսի ներգործել առողջության վրա, դեռ շատ առաջ, մինչև ֆիզիոլոգն սկսի հաշվել ածխածնի և ազոտի այն գրանները, որոնց միջև տատանվում է կյանքն ու սովամահությունը, դրանից շատ առաջ տնային տնտեսությունը զրկվում է նյութական բոլոր հարմարություններից։ Հագուստն ու վառելիքն է՛լ ավելի աղքատիկ են դառնում, քան ուտելիքը։ Չկա բավարար պաշտպանություն խստաշունչ եղանակի դեմ. բնակարանային տարածությունն այնքան է փոքրանում, որ դառնում է հիվանդությունների կամ նրանց սաստկացման պատճառ, տնային կարասիքի ու կահույքի խղճուկ մնացորդներն են մնում, նույնիսկ մաքրություն պահպանելը դառնում է մի չափազանց թանկ կամ դժվար բան։ Եթե սեփական արժանապատվության զգացումից դրդված դեռ փորձեր են արվում մաքրությունը պահպանելու, ապա ամեն մի այդպիսի փորձ պատճառ է դառնում սովահարության նորանոր տանջանքների։ Բնակարան են գտնում այնտեղ, որտեղ կարելի է ամենից էժան տուն վարձել — այնպիսի թաղերում, որտեղ սանիտարական ոստիկանության ձեռնարկումներս ամենանվազագույն հետևանքներ են ունենում, որտեղ կան ամենազզվելի կեղտահորեր, ամենավատ երթևեկություն, ամենաշատ կեղտոտություններ, ամենախղճուկ կամ ամենավատ ջրամատակարարում և, որչափով խոսքը վերաբերում է քաղաքներին, լույսի ու օդի ամենամեծ պակասություն։ Սրանք են առողջության համար այն վտանգները, որոնց անխուսափելիորեն ենթակա են աղքատները, եթե նրանց աղքատությունը կապված է սննդի պակասության հետ։ Եթե այդ չարիքների գումարը սոսկալի նշանակություն ունի կյանքի համար, ապա սննդի սոսկ պակասությունը սարսափելի է ինքնըստինքյան... Դրանք տանջալից մտքեր են, մանավանդ եթե հիշենք, որ այստեղ խոսքը չի վերաբերում այնպիսի աղքատության, որը ծնունդ է պարապության, այսինքն՝ հենց ինքն է մեղավոր իր առկայության համար։ Դա բանվորների աղքատությունն է։ Չէ՜ որ այն աշխատանքը, որի գնով քաղաքային բանվորները ձեռք են բերում սննդի հիշյալ խղճուկ քանակը, մեծ մասամբ երկարում է ամեն մի չափից ավելի, և սակայն շատ պայմանական իմաստով միայն կարելի է ասել, թե այդ աշխատանքը բանվորին հնարավորություն է տալիս պահպանելու իր գոյությունը... Չափազանց շատ դեպքերում իր գրչության այդ անվանական պահպանումը լոկ մի ավելի կարճ կամ ավելի երկար անուղղակի ճանապարհ է պաուպերիզմի հասնելու համարի[114]։
Միայն տնտեսական օրենքների ըմբռնումն է բացահայտում այն ներքին կապը, որ կա բանվորների ամենաաշխատասեր խավերի սովահարության տանջանքների և հարուստների՝ կապիտալիստական կուտակման վրա հիմնված բիրտ կամ նրբին շռայլության միջև։ Բոլորովին այլ է բնակարանային պայմանների հարցը։ Ամեն մի անաչառ դիտող այստեղ տեսնում է, որ որքան ավելի լայն է արտադրության միջոցների կենտրոնացումը, այնքան ավելի մեծ է բանվորների համապատասխան կուտակումը միևնույն տեղում, և որ, հետևապես, որքան ավելի արագ է ընթանում կապիտալիստական կուտակումը, այնքան ավելի վատ է բանվորների բնակարանային դրությունը։ Քաղաքների «բարեկարգումները» (improvement), որոնք ուղեկցվում են հարստության զարգացման, վատ կառուցված քաղաքամասերը քանդելու, բանկերի, ունիվերսալ խանութների և այլ նպատակով պալատներ շինելու, գործարար երթևեկության ու շքեղ կառքերի համար փողոցներ գցելու, քաղաքային երկաթուղիներ անցկացնելու և այլ միջոցներով, արագ կերպով դուրս են մղում աղքատներին դեպի ավելի ու ավելի վատ և ավելի ու ավելի լեփ-լեցուն հետնախորշը։ Մյուս կողմից, ամեն մեկին հայտնի է, որ բնակելի շենքերի թանկությունը հակառակ հարաբերական է նրանց որակին, և որ աղքատության հանքերը կառուցող-սպեկուլյանտների կողմից շատ ավելի մեծ շահույթով և ավելի փոքր ծախքերով են շահագործվում, քան երբևիցե Պոտոզիի արծաթի հանքերը։ Կապիտալիստական կուտակման և, հետևաբար, ընդհանրապես կապիտալիստական սեփականության հարաբերությունների անտագոնիստական բնույթն[115] այստեղ այն աստիճան ակներև է, որ այդ առարկայի վերաբերյալ անգլիական պաշտոնական հաշվետվություններն անգամ լիքն են «սեփականության ու նրա իրավունքների» վրա կատարվող հերետիկոսական հարձակումներով։ Չարիքն այնպես է տարածվում արդյունաբերության զարգացման, կապիտալի կուտակման քաղաքների աճման ու «զարգացման» զուգընթաց, որ սոսկ միայն վարակիչ հիվանդությունների երկյուղը, որոնք չեն խնայում նաև «մաքուր հասարակությանը», 1847-ից մինչև 1864 թվականը առաջ բերեց ոչ պակաս քան 10 պառլամենտական սանիտարական-ոստիկանական օրենք, իսկ վախեցած բուրժուազիան մի քանի քաղաքներում, ինչպիսին են Լիվերպուլը, Գլազգոն և այլն, միջամտեց այս բնագավառին իր մունիցիպալիտետների միջոցով։ Սակայն դ-ր Սայմոնը բացականչում է 1865 թվականի իր հաշվետվության մեջ. «Ընդհանրապես ասած՝ այս չարիքն Անգլիայում բոլորովին դարս է մնում վերահսկողությունից»։ Privy Council-ի կարգադրությամբ, 1864 թվականին տեղի ունեցավ գյուղական բանվորների, 1865 թվականին՝ քաղաքների ամենաաղքատ դասակարգերի բնակարանային պայմանների հետազոտում։ Դ-ր Յուլիան Հանտերի հիանալի աշխատությունները տպված էն «Public health»-ի յոթերորդ և ութերորդ հաշվետվությունների մեջ (1865 թ.)։ Գյուղական բանվորներին ես հետո կդառնամ։ Իսկ քաղաքների բնակարանային պայմանները նկարագրելուց առաջ ես կբերեմ դ-ր Սայմոնի հետևյալ ընդհանուր դիտողությունը. «թեև իմ պաշտոնական տեսակետը,— ասում է նա,— բացառապես բժշկական է, սակայն մարդասիրության ամենահասարակ զգացումը թույլ չի տալիս անտեսել այդ չարիքի նաև մյուս կողմը։ Բարձր աստիճանի հասնելով՝ այդ չարիքը գրեթե անխուսափելիորեն պայմանավորում է ամեն մի վայելչության այնպիսի բացասում, մարմինների և ֆիզիկական գործողությունների այնպիսի կեղտոտ միախառնում, սեռերի այնպիսի մերկություն, որ այդ բոլորը գազանային և ոչ թե մարդկային բնույթ է կրում։ Այդպիսի ազդեցությունների ենթարկվելը մի ստորացում է, որն այնքան ավելի խորն է, որքան ավելի է շարունակվում։ Այն երեխաների համար, որոնք ծնվել են այդ անեծքի տակ, այդ ծառայում է որպես խայտառակության մկրտություն (baptism into infamy)։ Եվ ամեն մի չափից ավելի անհուսալի կլիներ այն ցանկությունը, որ այդպիսի պայմանների մեջ դրված մարդիկ ուրիշ կողմերով ձգտեին քաղաքակրթության այն մթնոլորտին, որի էությունը ֆիզիկական ու բարոյական մաքրությունն է[116]։
Գերլցված կամ նույնիսկ մարդկային բնակության համար բացարձակապես անպետք բնակելի շենքերի տեսակետից առաջին տեղը բռնում է Լոնդոնը։ «Երկու հանգամանք,— ասում է դ-ր Հանտերը,— կասկածից դուրս են, առաջին՝ Լոնդոնում մոտավորապես 20 մեծ ավան կա, յուրաքանչյուրը մոտ 10 000 անձից բաղկացած, այդ ավանների աղետալի դրությունը գերազանցում է այն ամենը, ինչ որ Անգլիայում երբևէ տեսնված է, և այդ դրությունը համարյա ամբողջովին բնակարանների վատ կառուցման հետևանք է. երկրորդ՝ այդ ավաններում տների գերլցվածությունն ու խարխուլ վիճակը այժմ անհամեմատ ավելի վատ է, քան 20 տարի առաջ»[117]։ «Չափազանցություն չի լինի ասել, որ Լոնդոնի ու Նյուկեստլի շատ մասերում կյանքը դժոխային է»[118]։
Բայց բանվոր դասակարգի համեմատաբար ավելի լավ դրության մեջ գտնվող մասն էլ, ինչպես նաև մանր կրպակատերերն ու մանր բուրժուազիայի մյուս տարրերը Լոնդոնում ավելի ու ավելի են ընկնում բնակարանային այդ գարշելի պայմանների անեծքի տակ այն չափով, որչափով զարգանում են «բարելավումները», իսկ դրանց հետ հին փողոցների ու տների քանդումը, որչափով աճում են գործարանների թիվն ու մարդկային հոսանքը դեպի մայր երկիրը, վերջապես, այն չափով, որչափով քաղաքային հողային ռենտայի հետ բարձրանում է նաև բնակարանավարձը։ «Բնակարանավարձն այնպես է չափից դուրս աճել, որ միայն սակավաթիվ բանվորներ կարող են վճարել մի սենյակից ավելիի վարձը»[119]։ Լոնդոնում համարյա ոչ մի տնային սեփականություն չկա, որ շրջապատված չլինի ահագին թվով «middleman»-ներով [«միջնորդ»-ներով]։ Լոնդոնում հողի գինը, նրա տարեկան եկամուտների համեմատությամբ, միշտ չափազանց բարձր է, հատկապես այն պատճառով, որ ամեն մի գնորդ չարաշահում է՝ ձգտելով վաղ թե ուշ ազատվել նրանից Jury Price-ով (սեփականազրկման ժամանակ երդվյալների կողմից սահմանած սակագնով) կամ թե շահվել նրա արժեքի չափազանց բարձրացումից, որն առաջանում է որևէ խոշոր ձեռնարկության հարևանության պատճառով։ Դրա հետևանքն է լինում վարձման այն պայմանագրերի մշտական հավաքագնումը, որոնց ժամկետը լրանալու, վրա է։ «Այս գործով զբաղվող ջենտլմեններից կարելի է սպասել, ոյւ նրանք կվարվեն այնպես, ինչպես նրանք վարվում են,— որքան հնարավոր է՝ կենվորներից ավելի շատ պոկել և տները, որքան հնարավոր է, խղճուկ դրության մեջ հանձնել իրենց հաջորդներին»[120]։ Բնակարանային վարձը շաբաթական է, և այղ պարոնները ոչ մի ռիսկ չեն անում։ Քաղաքի սահմանագծում երկաթուղի կառուցելու հետևանքով «վերջերս Լոնդոնի արևելյան մասում մի շաբաթ երեկո կարելի էր տեսնել իրենց հին բնակարաններից վտարված բազմաթիվ ընտանիքների. նրանք թափառում էին իրենց աղքատիկ ունեցվածքը շալակներին և ոչ մի տեղ չէին կարող ապաստարան գտնել, բացի աշխատատնից»[121]։ Աշխատատներն արդեն լեփ-լեցուն էին, իսկ պառլամենտի կողմից արդեն թույլատրված «բարելավումները» դեռ իրենց իրագործման սկզբնական շրջանում էին գտնվում միայն։ Եթե բանվորներն իրենց հին տները քանդվելու հետևանքով վտարվում են, ապա նրանք իրենց ծխական շրջանը չեն թողնում կամ շատ-շա՜տ բնակություն են հաստատում նրա սահմանի վրա, մերձավոր ծխում։ «Բնականաբար, նրանք աշխատում են ըստ կարելույն իրենց աշխատավայրին մոտ բնակվելու։ Հետևանքն այն է լինում, որ երկու սենյակի փոխարեն ընտանիքն ստիպված է մեկում բնակվելու։ Նույնիսկ ավելի բարձր վարձով ձեռք բերած նոր բնակարանն ավելի վատթար է լինում, քան այն վատը, որից վտարել էին ընտանիքին։ Ստրենդի բանվորների կեսն արդեն պետք է երկու մղոն ճանապարհ անցնի մինչև աշխատավայր հասնելը»։ Այդ Ստրենդը, որի գլխավոր փողոցն օտարներին ապշեցնում է Լոնդոնի հարստությամբ, այդ քաղաքի համար կարող է մարդկանց կուտակման օրինակ ծառայել։ Ստրենդի մի ծխական համայնքում սանիտարական պաշտոնյան մեկ ակրի վրա հաշվել էր 581 մարդ, թեև Թեմզայի լայնության կեսն էլ է մտցնում այդ տարածության մեջ։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ ամեն մի սանիտարական-ոստիկանական ձեռնարկում, որը, ինչպես մինչև հիմա եղել է Լոնդոնում, անպետք տները քանդելով՝ բանվորներին վտարում է մի թաղամասից, գործնականում միայն այն հետևանքն է ունենում, որ նրանք մի ուրիշ թաղամասում է՛լ ավելի խիտ են կուտակվում իրար վրա։ «Կա՛մ,— ասում է դ-ր Հանտերը,— պետք է այդ ամբողջ արարողությանը, որպես կատարյալ անհեթեթության, վերջ տրվի, կա՛մ պետք է հասարակական համակրություն (!) զարթնի այն նպատակով, որն առանց չափազանցության կարելի է այժմ ազգային պարտք անվանել. այն է՝ բնակարան հայթայթել այն մարդկանց, որոնք, կապիտալի պակասության պատճառով, իրենք չեն կարող ձեռք բերել այն, բայց կարող էին պարբերական վճարումներով նրա վարձը մուծել»[122]։ Զարմանալի բան է այդ կապիտալիստական արդարադատություն ասածդ։ Հողի սեփականատերը, տնատերը, առևտրականը ամեն մի սեփականազրկման դեպքում, որը կապված է «բարելավումների» հետ, օրին.՝ երկաթուղիներ կառուցելիս, նոր փողոցներ շինելիս և այլն, ոչ միայն լիակատար հատուցում է ստանում. նա իր հարկադրական «ժուժկալության» համար աստվածային ու մարդկային օրենքների համաձայն պետք է, բացի դրանից, մի լավ շահույթով էլ մխիթարվի։ Իսկ ահա բանվորներին կնոջ ու երեխաների և ամբողջ ունեցած-չունեցածի հետ փողո՜ց են շպրտում, և եթե նրանք չափազանց մեծ մասսաներով դիմում են քաղաքի այն թաղամասերը, որտեղ մունիցիպալիտետը առանձնապես հետևում է բարեվայելչությանը, ապա նրանց հալածո՜ւմ է սանիտարական ոստիկանությունը։
XIX դարի սկզբում բացի Լոնդոնից ուրիշ ոչ մի քաղաք չկար Անգլիայում, որ 100 000 բնակիչ ունենար։ Միայն հինգ քաղաք 50 000-ից ավելի ունեին։ Հիմա կա 28 քաղաք 50 000-ից ավելի բնակիչներով։ «Այդ փոփոխության հետևանքը եղավ ո՛չ միայն քաղաքային բնակչության հսկայական աճումը, այլև այն, որ հին խտաբնակ մանր քաղաքները հիմա դարձել են կենտրոններ, որոնք շրջակառուցված են ամեն կողմից՝ առանց թարմ օդ թափանցելու որևէ հնարավորության։ Որովհետև այդ կենտրոններն այլևս չեն ապահովում հարուստների հաճելի կյանքը, ուստի նրանք այդ քաղաքներից ավելի ուրախ արվարձաններն են փոխադրվում։ Այդ հարուստների տեղը եկող մարդիկ քաշվում են մեծ տները, ամեն մի ընտանիքին մի սենյակ, և հաճախ դեռ կենվորներ էլ են վերցնում։ Այդպիսով բնակչությունը խիտ առ խիտ կուտակվում է այնպիսի տներում, որոնք նրա համար չեն հատկացված, բոլորովին հարմար չեն նրա համար, այնպիսի պայմաններում. որոնք չափահասների համար իսկապես ստորացուցիչ են և երեխաների համար՝ կործանարար»[123]։ Որքան ավելի արագ է կապիտալը կուտակվում տվյալ արդյունաբերական կամ առևտրական քաղաքում, այնքան ավելի արագ է կատարվում շահագործման համար մատչելի մարդկային նյութի հոսանքը, այնքան ավելի վատթար են բանվորների համար հապճեպով սարքված կացարանները։ Ուստի Նյոլկեստլ-էպոն-Թայնը, որպես քարածխային ու հանքարդյունաբերական անընդհատ զարգացող շրջանի կենտրոն, Լոնդոնից հետո երկրորդ տեղն է գրավում բնակարանային դժոխքում։ Այնտեղ առնվազն 34 000 մարդ բնակվում են առանձին նկուղներում։ Վերջերս ոստիկանության կարգադրությամբ Նյուկեստլում և Գեյդսհեդում զգալի թվով տներ քանդվեցին հանրային առողջության համար բացարձակապես վնասակար լինելու պատճառով։ Նոր տների կառուցումը շատ դանդաղ է առաջ գնում, արդյունաբերությունը շատ արագ է զարգանում։ Այդ պատճառով քաղաքը 1865 թվականին ավելի էր լցված, քան առաջ։ Հազիվ թե նույնիսկ մի նկուղ կարելի լիներ վարձել։ Նյուկեստլի տիֆային հիվանդանոցի բժիշկ դ-ր Էմբլտոնն ասում է. «Ամեն մի կասկածից դուրս է, որ տիֆի գոյության ու տարածվելու պատճառը մարդկանց խիտ կուտակվածությունն է ու նրանց բնակարանների կեղտոտությունը։ Այն տները, որտեղ սովորաբար բանվորներն են ապրում, գտնվում են խուլ նրբանցքներում ու բակերում։ Լույսի, օղի, տարածության ու մաքրության տեսակետից դրանք անբավարարության ու հակառողջապահության իսկական նմուշներ են, նախատինք՝ ամեն մի քաղաքակիրթ երկրի համար։ Գիշերը տղամարդիկ, կանայք ու երեխաները խառը պառկած են կողք-կողքի։ Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա գիշերվա հերթափոխությունը հաջորդում է ցերեկվա հերթափոխությանը և ցերեկվանը՝ գիշերվա հերթափոխությանը անընդհատ հոսանքով, այնպես որ անկողինները հազիվ են սառում։ Տները վատ դրության մեջ են ջրամատակարարման և է՛լ ավելի վատ՝ արտաքնոցների կողմից, կեղտոտ են, չեն օդափոխվում, վարակ են տարածում»[124]։ Այդպիսի որջերի շաբաթավարձը կազմում է 8 պենսից մինչև 3 շիլլինգ։ «Նյուկեստլ-էպոն-Թայնը,— ասում է դ-ր Հանտերը,— օրինակ է այն բանի, թե ինչպե՛ս մեր հայրենակիցների ամենագեղեցիկ ցեղերից մեկը, շնորհիվ այնպիսի արտաքին պայմանների, ինչպես բնակարանների ու փողոցների կառուցումը, հաճախ ընկնում-հասնում է համարյա բարբարոսական վիճակի»[125]։
Կապիտալի և աշխատանքի մակընթացությունների ու տեղատվությունների հետևանքով տվյալ արդյունաբերական քաղաքի բնակարանային պայմաններն այսօր կարող են տանելի լինել, իսկ վաղը կդառնան զզվելի։ Երբեմն քաղաքային իշխանությունները, վերջապես, ձեռնարկում են ամենաաղաղակող այլանդակությունները վերացնելուն։ Բայց հենց վաղը մորեխի ամպի պես ներս են խուժում գջլտված իռլանդացիները կամ անգլիական հողագործական ընկած բանվորները։ Նրանց պարտակում են նկուղներում ու ամբարներում, կամ առաջներում կարգին բանվորական տունը դարձնում են գիշերային օթևան, որտեղ բնակիչներն այնպես արագ են փոխվում, ինչպես գիշերօթող զինվորները Երեսնամյա պատերազմի ժամանակ։ Օրինակ՝ Բրեդֆորդը։ Այնտեղ մունիցիպալ ֆիլիստերները հենց քաղաքային ռեֆորմով զբաղվեցին։
Բացի դրանից, այնտեղ 1861 թվականին դեռ 1 751 անբնակ տուն կար։ Բայց հանկարծ գործերը լավ գնացին, և այդ մասին վերջերս այնպես հաճելի կերպով հայտարարեց քաղցրավուն-լիբերալ պ. Ֆորստերը, նեգրերի բարեկամը։ Գործերը լավանալիս անխուսափելի է հեղեղումը շարունակ ծփացող «ռեզերվային բանակի» կամ »հարաբերական գերբնակչության» հոսանքներով։ Վատթար նկուղային բնակարաններն ու խցիկները, որոնք գրանցված են դ-ր Հանտերի՝ մի ապահովագրական ընկերության գործակալից ստացած ցուցակում[126], մեծ մասամբ զբաղեցրել էին լավ վարձատրվող բանվորները։ Նրանք հայտարարել էին, որ պատրաստ կլինեին ավելի լավ բնակարանների վարձ վճարելու, եթե այդպիսի բնակարաններ ճարել կարողանային... Նրանք իրենց ընտանիքների հետ ավելի ու ավելի են աղքատանում ու հիվանդանում, մինչդեռ պառլամենտի անգամ քաղցրավուն-լիբերալ Ֆոբստերը հրճվանքի արցունքներ է թափում ազատ առևտրի բարերար ազդեցությունների և Բրեդֆորդի երևելի գլուխների՝ բրդի գործից ստացած շահույթների առիթով։ 1865 թ. սեպտեմբերի 5-ի հաշվետվության մեջ Բրեդֆորդի աղքատների բժիշկներից մեկը՝ դ-ր Բելլը, իր շրջանում տիֆի հետևանքով սարսափելի մահացությունը բացատրում է բնակարանային պայմաններով։ «1 500 խորանարդ ոտնաչափ ծավալով մի նկուղում ապրում են 10 մարդ... Վինսենտստրիտում, Գրին Էյր Պլեյսում և Լիսում իրար վրա թափված են 223 տուն 1 450 բնակչով, 435 անկողնով ու 36 արտաքնոցով... Անկողիններից ամեն մեկին — իսկ անկողին ասելով ես հասկանում եմ կեղտոտ ձորձերի կամ տաշեղների ամեն մի կույտ — միջին հաշվով ընկնում է 3,3 անձ, երբեմն էլ 5 և 6 անձ։ Շատերը առանց անկողնի քնում են մերկ հատակին՝ առանց հանվելու — երիտասարդ տղամարդիկ ու կանայք, ամուսնացածներ ու ամուրիներ, խառնիխուռն, խիտ առ խիտ։ Արդյոք հարկավո՞ր է դեռ ավելացնել, որ այդ կացարանները մեծ մասամբ մութ, խոնավ, կեղտոտ և հոտած խորշեր են, մարդկային բնակության համար բոլորովին անհարմար։ Սրանք կենտրոններ են, որտեղից տարածվում են հիվանդություններն ու մահը, իրենց համար զոհեր շորթելով նաև ունևորների շարքերից (of good circumstances) որոնք թույլ են տալիս, որ մեր միջավայրում ժանտախտի այդ պալարները թարախակալեն»[127]։
Բնակարանային կարիքի տեսակետից Լոնդոնից հետո երրորդ տեղն է բռնում Բրիստոլը։ «Այստեղ, Եվրոպայի ամենահարուստ քաղաքներից մեկում, անսքող աղքատության («blankest poverty») և բնակարանային կարիքի մեծագույն առատություն կա»[128]։
c) Թափառաշրջիկ բնակչություն
Հիմա դառնանք բնակչության այն խավին, որը ծագումով գյուղական է, բայց իր զբաղմունքներով մեծ մասամբ արդյունաբերական է։ Այդ՝ կապիտալի թեթև հետևակազորն է, որը մի տեղից մի այլ տեղ է նետվում ըստ կապիտալի պահանջների։ Երբ այդ հետևակազորը ռազմերթի մեջ չէ, ապա նա «բանակ է դնում»։ Թափառաշրջիկ բանվորներն օգտագործվում են շինարարական զանազան աշխատանքների համար, ցամաքեցման աշխատանքներում, աղյուսի արտադրության մեջ, կիր այրելու, երկաթուղային աշխատանքների համար և այլն։ Ինչպես վարակի ճանապարհ ցույց տվող մի սյուն, այդ բանվորները ծաղիկ, տիֆ, խոլերա, քութեշ և այլ ախտեր են բերում այն բոլոր վայրերը, որոնց հարևանությամբ նրանք բանակ են դնում[129]։ Կապիտալի զգալի ծախսումներ պահանջող ձեռնարկություններում, ինչպես՝ երկաթուղային շինարարությունը և այլն, ձեռնարկատերը սովորաբար ինքն է իր բանակին մատակարարում փայտե բարաքներ և այլն — հապճեպով շինված գյուղեր, առանց որևէ սանիտարական հարմարանքների, տեղական իշխանության վերահսկողությունից դուրս, շատ շահութաբեր պարոն կապալառուի համար, որը կրկնակի է շահագործում բանվորներին՝ թե՛ որպես արդյունաբերության զինվորների և թե՛ որպես բնակարան վարձողների։ Նայած թե փայտե շենքում քանի նկուղ է տեղավորված, մեկ, երկու թե երեք,— կենվորը, այսինքն՝ հողափորը և այլն, շաբաթական պետք է վճարի 2, 3, 4 շիլլինգ[130]։ Մի օրինակ բավական կլինի։ 1864 թ. սեպտեմբերին,— հաղորդում է դ-ր Սայմոնը,— ներքին գործերի մինիստր սըր Ջորջ Գրեյը հետևյա֊ զեկուցումն ստացավ Սևենոքս ծխական համայնքի Nuisance Removal Committee-ի [Հակասանիտարական պայմանների վերացման կոմիտեի] նախագահից. «Դեռ 12 ամիս առաջ ծաղիկը բոլորովին անծանոթ էր մեր ծխական համայնքին։ Սրանից կարճ ժամանակ առաջ սկսվեցին Լյուիշեմից մինչև Տեմբրիջ երկաթուղու կառուցման աշխատանքները։ Չխոսելով արդեն այն մասին, որ գլխավոր աշխատանքները կատարվում էին այս քաղաքին անմիջաբար հարևան վայրերում, այստեղ շինվեց նաև ամբողջ ձեռնարկության գլխավոր դեպոն։ Ուստի այստեղ մեծ թվով բանվորներ էին զբաղված։ Որովհետև նրանց բոլորին անկարելի էր կոտտեջներում տեղավորել, կապալառու պ. Ջեյը կարգադրեց ճանապարհի երկարությամբ տարբեր կետերում բարաքներ շինել բանվորներին բնակեցնելու համար։ Այդ բարաքներում ո՛չ օդափոխություն կար, ո՛չ էլ կեղտահորեր և, բացի դրանից, դրանք լեփ-լեցուն էին անհրաժեշտաբար, որովհետև ամեն մի բնակարան վարձող ստիպված էր ուրիշ կենվորների էլ ընդունելու, որքան էլ բազմանդամ լիներ նրա սեփական ընտանիքը, և չնայած որ յուրաքանչյուր բարաքում ընդամենը երկու սենյակ կար։ Մեր ստացած բժշկական հաշվետվության համաձայն, հետևանքն այն է եղել, որ այդ դժբախտ մարդիկ գիշերներն ստիպված են եղել ենթարկվելու շնչահեղձ լինելու բոլոր տանջանքներին, որպեսզի պաշտպանվեն ուղղակի իրենց լուսամուտների տակ լճացած կեղտաջրերի ու արտաքնոցների վարակված գոլորշիներից։ Վերջապես, մեր կոմիտեին բողոք տվեց մի բժիշկ, որն առիթ էր ունեցել այդ բարաքներն այցելելու։ Նա ամենադառն արտահայտություններով էր խոսում հիշյալ, այսպես կոչված, բնակարանների դրության մասին և երկյուղ էր հայտնում, թե կարող են շատ լուրջ հետևանքներ առաջ գալ այն դեպքում, եթե մի քանի սանիտարական միջոցներ չձեռնարկվեն։ Հիշյալ Ջեյը համարյա մի տարի առաջ պարտավորվեց մի տուն շինելու, ուր պետք է անմիջապես հեռացնեին նրա մոտ աշխատող բանվորներին՝ վարակիչ հիվանդություններով վարակվելու դեպքում։ Նա այդ խոստումը կրկնեց անցյալ հուլիսի վերջում, բայց ամենափոքր քայլ անգամ չարեց այդ կատարելու համար, թեև այդ ժամանակից հետո ծաղկի մի քանի դեպքեր և նրա հետևանքով մահվան երկու դեպքեր եղան։ Սեպտեմբերի 9-ին բժիշկ Կելսոնն ինձ հաղորդեց ծաղկի նոր դեպքերի մասին այդ բարաքներում, որոնց դրությունը, ըստ նրա նկարագրության, սարսափելի է։ Ի տեղեկություն Ձեզ (մինիստրին) ես պետք է ավելացնեմ, որ մեր ծխական համայնքում կա մի մեկուսացած տուն, այսպես կոչված՝ վարակատուն, որտեղ բժշկում են վարակիչ հիվանդություններով բռնված ծխականներին։ Ահա մի քանի ամիս է ինչ այդ տունը շարունակ լիքն է հիվանդներով։ Մի ընտանիքում ծաղկից ու տենդից 5 երեխա մեռան։ Այս տարվա ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը առնվազն 10 մահվան դեպք է եղել ծաղկից, այդ թվում 4-ը՝ հիշյալ բարաքներում, որոնք վարակման աղբյուր են։ Հիվանդանալու դեպքերի թիվը որոշելն անկարելի է, որովհետև այն ընտանիքները, որտեղ տեղի են ունենում հիվանդացումները, աշխատում են, որքան կարելի է, թաքցնել դրանք»[131]։
Քարածխի և այլ հանքերի բանվորները պատկանում են բրիտանական պրոլետարիատի ամենալավագույն կերպով վարձատրվող կատեգորիաներին։ Թե ինչ գնով են նրանք ձեռք բերում իրենց աշխատավարձը, արդեն մատնանշված է մի ուրիշ տեղ[132]։ Այստեղ ես մի թռուցիկ ակնարկ կգցեմ նրանց բնակարանային պայմանների վրա։ Հանքեր շահագործողը, սեփականատեր լինի նա թե վարձակալ, սովորաբար որոշ թվով կոտտեջներ է շինում իր ձեռքերի համար։ Բանվորները կոտտեջներն ու վառելու քարածուխն ստանում են «ձրի», այսինքն՝ այդ կազմում է նրանց աշխատավարձի մի մասը, որը տրվում է in natura (բնամթերքով)։ Եթե ոմանք այդ կերպով չեն կարող բնակարան ստանալ, փոխարենն ստանում են տարեկան 4 ֆունտ ստեռլինգ։ Հանքագործական շրջաններն արագորեն ներգրավում են մեծ թվով բնակչություն, որը կազմված է հենց հանքագործ բանվորներից ու նրանց շուրջը խմբված արհեստավորներից, կրպակատերերից և այլն։ Ինչպես ամենուրեք, որտեղ բնակչության խտությունը մեծ է, այստեղ ևս հողային ռենտան բարձր մակարդակի վրա է կանգնած։ Այդ պատճառով հանքարդյունաբերողն աշխատում է հանքահորի մուտքի մոտ շինարարական ամենանեղ տեղամասում այնքան կոտտեջներ շինել, որքան անհրաժեշտ է իր ամբողջ բանող ձեռքերին ու նրանց ընտանիքներին խցկելու համար։ Եթե մոտակայքում նոր հանքահորեր են բացվում, կամ հները նորից սկսում են շահագործվել, ապա նեղվածքը սաստկանում է։ Կոտտեջներ կառուցելիս վճռական նշանակություն ունի միայն մի տեսակետ — կապիտալիստի «ինքնահրաժարումը» բոլոր ոչ-բացարձակորեն անխուսափելի կանխիկ ծախսումներից։ «Նորտեմբեբլենդի և Դերհեմի հանքերի հետ կապված հանքագործ ու այլ բանվորների բնակարաններն ընդհանրապես,— ասում է դ-ր Յուլիան Հանտերը,— թերևս ամենավատն ու ամենաթանկն են այն ամենից, որ Անգլիան այս տեսակետից ներկայացնում է խոշոր մասշտաբով, բացառությամբ, սակայն, Մոնմաուտշիրի նույնպիսի շրջանների։ Նրանցը ծայրահեղ վատ դրությունը պայմանավորված է յուրաքանչյուր սենյակում լիքը-լցված անձերի մեծ թվով, շինարարական այն հողամասի նեղվածությամբ, որի վրա բազմաթիվ տներ են շինված, ջրի պակասությամբ ու արտաքնոցների բացակայությամբ, հաճախակի կիրառվող այն մեթոդով, երբ մի տուն շինում են մյուսի վրա կամ դրանք բաժանում են flat-ների (այնպես որ տարբեր կոտտեջներն ուղղաձիգ կերպով իրար վրա ընկած հարկեր են կազմում)... Ձեռնարկատերն այնպես է նայում ամբողջ գաղութին, որ կարծես նա լոկ բանակ է դրել և ոչ թե մշտակյաց կյանքով է ապրում»[133]։ «Իմ ստապած հրահանգները կատարելու համար,— ասում է դ-ր Ստիվենսը,— ես այցելեցի Դերհեմ Յունիոնի հանքագործական խոշոր գյուղերի մեծ մասը... Շատ քիչ բացառությամբ, բոլորի մասին պետք է ասել, որ բնակիչների առողջությունը պահպանելու համար ոչ մի միջոց ձեռք չի առնվում... Բոլոր հանքագործ բանվորները 12 ամսով հանքերի վարձակալին (lessee) կամ հանքատիրոջն են ամրացված (bound, ինչպես և bondage արտահայտությունը ճորտատիրական իրավունքի դարաշրջանից է գալիս)։ Եթե բանվորներն արտահայտում են իրենց դժգոհությունը կամ որևէ կերպ բարկացնում են վերակացուին («viewer»), ապա նա իր մատյանում նրանց անվան դիմաց միայն նշան է դնում կամ նշում է անում և տարեկան նոր պայմանագիրը կնքելիս նրանց արձակում է... Ինձ թվում է, որ truck-system-ի [բանվորներին ապրանքներով հատուցելու սիստեմի] ոչ մի տեսակը չի կարող ավելի վատ լինել, քան այն, որ իշխում է այս խտաբնակ շրջաններում։ Բանվորն ստիպված է վարակիչ պայմաններում գտնվող բնակարան ստանալ որպես իր աշխատավարձի մի մասը։ Նա չի կարող ինքն իրեն օգնել։ Նա մի ճորտ է ամեն տեսակետից (he is to all intents and purposes a serf)։ Եվ ընդհանրապես էլ պետք է կասկածել, թե որևէ ուրիշ մեկը կարող էր նրան օգնել, բացի նրա սեփականատիրոջից, իսկ այդ սեփականատերը ամենից առաջ իր հաշվեկշռի մասին է հոգում, իսկ դրա հետևանքը դժվար չէ նախագուշակել։ Բանվորը հենց սեփականատիրոջից էլ ստանում է իր ջուրը։ Լավ է այդ ջուրը թե վատ, այն մատակարարում են բանվորին թե չէ, միևնույն է, նա պարտավոր է բոլոր դեպքերում էլ այդ ջրի համար վճարելու, կամ, ավելի ճիշտ, համապատասխան հանուրդ թույլ տալու իր աշխատավարձից»[134]։
«Հասարակական կարծիքի» հետ կամ նույնիսկ սանիտարական ոստիկանության հետ բախվելիս կապիտալն ամենևին չի քաշվում մասամբ վտանգավոր, մասամբ նվաստացնող այն պայմանները, որոնց մեջ դնում է նա բանվորի աշխատանքն ու ընտանեկան կյանքը, այն նկատառումով «արդարացնելուց», թե այդ անհրաժեշտ է բանվորին ավելի ձեռնտու կերպով շահագործելու համար։ Այսպես է գործի դրությունը, երբ նա ինքնահրաժարվում է գործարանում վտանգավոր մեքենաներից պաշտպանող հարմարանքներ, ինքնահրաժարվում է հորաններում օդափոխություն ու նախապահպանական միջոցներ մտցնելուց և այլն։ Այդպես է դրությունը նաև այստեղ, հանքագործ բանվորների բնակարանների հարցում։ «Որպես արդարացում,— ասում է Privy Council-ի բժշկական պաշտոնյա դ-ր Սայմոնը իր պաշտոնական հաշվետվության մեջ,— անթույլատրելի բնակարանային պայմանների համար մատնանշում են, թե հանքերը սովորաբար շահագործվում են վարձակալության սկզբունքներով, թե վարձակալական պայմանագրի տևողությունը (քարածաահանքերում մեծ մասամբ 21 տարի) չափազանց կարճ է, որպեսզի վարձակալին հաշիվ լինի լավ բնակարաններ շինել այն բանվորների, արհեստավորների ու մյուս մարդկանց համար, որոնց ներգրավում է ձեռնարկությունը, եթե նա մինչև անդամ ուզենար էլ այդ կողմից առատաձեռն լինել, ապա հողատերը կխորտակեր նրա պլանները։ Նա կաշխատեր անմիջապես չափազանց բարձր լրացուցիչ ռենտա ստանալ այն արտոնության դիմաց, որ գետնի երեսին մի կարգին ու բարեհարմար գյուղ է շինված իր ստորերկրյա սեփականությունը հանող բանվորներին բնակարաններ տալու համար։ Այս արգելիչ գինը, եթե ոչ ուղղակի արգելքը, համենայն դեպս կսարսափեցներ նրանց, ովքեր այլ պայմաններում թերևս տրամադիր լինեին գյուղերի շինարարության ձեռնարկելու... Ես ավելի մանրամասնորեն կանգ չեմ առնի այն հարցի վրա, թե որքան հիմնավոր է այդ արդարացումը, ինչպես նաև այն հարցի վրա, թե կարգին բնակարանների կառուցման լրացուցիչ ծախսերը վերջին հաշվով ում վրա կընկնեին, հողատիրո՞ջ, հանքերի վարձակալի՞, բանվորների՞, թե՞ հասարակության վրա... Բայց, նկատի ունենալով այն ամոթալի փաստերը, որոնեք մերկացվում են կցված (դ-ր Հանտերի, Ստիվենսի ու մյուսների) հաշվետվությունների մեջ, պետք է միջոցներ ձեռք առնել դրանք վերացնելու համար... Հողատիրության իրավունքն այստեղ օգտագործում են ուրեմն հասարակական մեծ անարդարություն կատարելու համար։ Հողատերը, որպես հանքատեր, արդյունաբերական գաղութ է հրավիրում իր տիրապետություններում աշխատելու, իսկ հետո, որպես գետնի երեսի սեփականատեր, իր ժողոված բանվորների համար անհնարին է դարձնում բավարար բնակարաններ գտնելը, որոնք անհրաժեշտ են նրանց ապրելու համար։ Հանքերի վարձակալը (կապիտալիստական շահագործողը) այդ երկակի գործառնությանը դիմադրելու ոչ մի նյութական շահագրգռություն չունի, որովհետև նա լավ գիտե, որ եթե հողատիրոջ պահանջները չափից դուրս են, ապա հետևանքներն իր վրա չեն ծանրանալու, որ բանվորները, որոնց վրա են ընկնել ու այդ հետևանքները, չափազանց տգետ են իրենց առողջապահական իրավունքներն իմանալու համար, և որ ո՛չ ամենագարշելի բնակարանները, ո՛չ էլ ամենանեխած ջուրը երբեք գործադուլի առիթ չեն ծառայի»[135]։
d) Ճգնաժամերի ազդեցությունը բանվոր դասակարգի ամենալավ վարձատրվող մասի վրա
Նախքան բուն հողագործական բանվորներին անցնելը, ես մի օրինակով ևս ցույց կտամ, թե ինչպես են ճգնաժամերը ազդում նույնիսկ բանվոր դասակարգի ամենալավ վարձատրվող մասի, նրա արիստոկրատիայի վրա։ Հիշեցնենք, որ 1857 թվականը բերեց մեկն այն խոշոր ճգնաժամերից, որոնցով ամեն անգամ ավարտվում է արդյունաբերական ցիկլը։ Հետևյալ ճգնաժամը բռնկվեց 1866 թվականին։ Բուն գործարանային օկրուգներում արդեն կանխված լինելով բամբակի սովի կողմից, որը ներդրման սովորական ոլորտներից շատ կապիտալներ քշեց դեպի փողային շուկայի խոշոր կենտրոնները, ճգնաժամն այս անգամ առավելապես ֆինանսական բնույթ ընդունեց։ Նրա սկսվելու ազդանշանը եղավ 1866 թ. Լոնդոնի հսկայական բանկերից մեկի սնանկացումը, որին արագ հաջորդեց բազմաթիվ ֆինանսական սպեկուլյանտական ընկերությունների կործանումը։ Լոնդոնի խոշոր արտադրական ճյուղերից մեկը, որոնց վրա տարածվեց աղետը, երկաթանավերի կառուցումն էր։ Արդյունաբերության այդ ճյուղի խոշորագույն արտադրությունները սպեկուլյացիայի ժամանակաշրջանում ո՛չ միայն գերարտադրել էին ամեն չափից ավելի, այլև, բացի դրանից, հսկայական մատակարարումներ էին ստանձնել օգտագործելով այն հանգամանքը, որ վարկի աղբյուրը այնուհետև ևս առաջվա առատությամբ կհոսի։ Իսկ հիմա սկսվեց մի սոսկալի ռեակցիա, որը Լոնդոնի արդյունաբերության մյուս ճյուղերում[136] հարատևում է մինչև այժմ, այսինքն՝ 1867 թ. մարտի վերջերը։ Բանվորների դրությունը բնութագրելու համար բերենք հետևյալ հատվածը «Morning Star»-ի թղթակցի մանրամասն հաղորդումից, որը 1867 թվականի սկզբներին այցելել էր աղետի գլխավոր կենտրոնները։ «Լոնդոնի արևելյան մասում, Պոպլար, Միլուոլ, Գրինվիչ, Ռետֆորդ, Լայմհաուզ և Կենինգ-Տաուն օկրուգներում առնվազն 15 000 բանվոր իրենց ընտանիքներով գտնվում են ծայրահեղ կարոտության մեջ, և նրանց թվում՝ ավելի քան 3 000 հոգի որակյալ մեխանիկներ։ Նրանց ռեզերվային ֆոնդերն սպառված են վեց-ութամսյա գործազրկության հետևանքով... ես մեծ դժվարությամբ կարողացա ճխլտվելով հասնել աշխատատան դուռը (Պոպլարում), որովհետև նա շրջապատված էր սովահար ամբոխով։ Նա սպասում էր հացի տոմսերի, բայց տոմսեր բաժանելու ժամանակը դեռ չէր եկել։ Բակը կազմում է մի մեծ քառակուսի՝ սրահածածկով, որը ձգվում էր նրա պատերի շուրջը։ Բակի մեջտեղում մեծ ձյունակույտերը ծածկում էին մայթի քարերը։ Այստեղ փոքրիկ տարածությունները ոչխարների փարախի նման ցանկապատած էին ուռի ճյուղերով. այդտեղ լավ եղանակին աշխատում են տղամարդիկ։ Իմ այցելության օրը մակաղատեղերն այնպես էին ծածկված ձյունով, որ ոչ ոք նրանց մեջ նստել չէր կարող։ Այնուամենայնիվ տղամարդիկ ծածկի ելուստի պաշտպանության տակ զբաղված էին մայթերի համար քարեր ջարդելով։ Ամեն մեկը մի մեծ քարի վրա նստած՝ ծանր մուրճով ջարդում էր սառցակալած գրանիտը, մինչև որ հինգ բուշել խիճ ջարդեր։ Այդ ժամանակ նրա օրական աշխատանքը ավարտվում էր, և նա ստանում էր 3 պենս և հացի տոմս։ Բակի մյուս մասում կանգնած էր մի խղճուկ փայտե տնակ։ Դուռը բաց անելով, մենք տեսանք, որ նա լիքն էր տղամարդկանցով, որոնք իրար էին սեղմվել տաքանալու համար։ Նրանք խծուծ էին քրքրում և վիճում իրար հետ, թե նրանցից ով կարող է սննդի մինիմումով բոլորից երկար աշխատել, որովհետև դիմացկունությունն այստեղ պատվի գործ էր։ Մենակ այդ աշխատատանը օժանդակություն էին ստանում 7 000 հոգի, որոնց մեջ հարյուրավոր այնպիսիները, որոնք 6 կամ 8 ամիս առաջ որակյալ աշխատանքի համար մեր երկրում ընդունված ամենաբարձր աշխատավարձն էին ստանում։ Նրանց թիվը կրկնակի մեծ կլիներ, եթե չլիներ այն հանգամանքը, որ նրանցից շատերն իրենց բոլոր փողային խնայողությունները սպառելուց հետո էլ, այնուամենայնիվ, խուսափում են ծխական համայնքի օգնությունից, քանի դեռ մի որևէ բան ունեն գրավ դնելու համար... Աշխատատունը թողնելով ես շրջեցի փողոցներով, որտեղ մեծ մասամբ միհարկանի տներ են, որոնք այնքան շատ են Պոպլարում։ Իմ առաջնորդը գործազուրկների կոմիտեի անդամն էր։ Առաջին տունը, ուր մենք մտանք, երկաթագործարանի բանվորի տուն էր, նա արդեն 27 շաբաթ անգործ էր։ Ես նրան գտա հետևի սենյակում իր ամբողջ ընտանիքի հետ միասին։ Սենյակում դեռ մի երկու կահկարասի կար, սենյակը տաքացվում էր։ Այդ անհրաժեշտ էր փոքրիկ երեխաների մերկ ոտները ցրտից պաշտպանելու համար֊,— սաստիկ ցուրտ օր էր։ Կրակի դիմաց ափսեի վրա դրված էր խծուծը, որ կինն ու երեխաները քրքրում էին՝ աշխատատնից տրվող հացի փոխարենը վճարելու համար։ Ամուսինն աշխատում էր հենց նոր նկարագրված բակերից մեկում և օրական ստանում էր հացի տոմս ու 3 պենս։ Նա հիմա եկել էր տուն ճաշելու, շատ սոված էր, ինչպես ասաց մեզ մի դառն քմծիծաղով, և նրա ճաշը բաղկացած էր մի քանի բրդուճ հացից ու ճարպից և մի բաժակ թեյից առանց կաթի... Հաջորդ դուռը, որ մենք բախեցինք, բաց արեց միջին տարիքի մի կին, որն առանց մի բառ ասելու մեզ տարավ հետևի փոքրիկ սենյակը, որտեղ լուռ նստած էր նրա ամբողջ ընտանիքը, աչքերը հառած արագ մարվող կրակին։ Այդ մարդկանց դեմքերին և նրանց փոքր սենյակում այնպիսի ամայություն, այնպիսի հուսահատություն էր նկատվում, որ ես չէի ցանկանա նորից տեսնել նման մի տեսարան։ «Նրանք ոչինչ չեն վաստակել, պարո՛ն,— ասաց կինը, ցույց տալով իր զավակներին,— 26 շաբաթվա մեջ ոչինչ, և մեր ամբողջ փողը ծախսվեց, ամբողջ 20 ֆ. ստ., որ ես ու հայրը լավ ժամանակները ետ էինք դրել երազելով մի կերպ գլուխ պահել վատ ժամանակները։ Ահա տեսեք»,— ճչաց նա գրեթե վայրենի ձայնով հանելով բանկային գրքույկը, որի մեջ կանոնավոր նշումներ էին արված մուծած ու ետ ստացած փողի մասին, այդ գրքույկից մենք կարող էինք տեսնել, թե ինչպես փոքրիկ կարողությունն սկսվել էր 5 շիլլինգ առաջին ավանդից, թե ինչպես նա, հետզհետե աճելով, դարձել էր 20 ֆ. ստեռլինգ և հետո սկսել էր հալչել ֆունտ ստեռլինգներից մինչև շիլլինգները, մինչև որ վերջին գրանցումը հասցրել էր այն դրության, այժմ գրքույկը ոչ մի արժեք չունի, ինչպես սպիտակ թղթի կտորը։ Այս ընտանիքն օրական մի աղքատիկ ճաշ է ստանում աշխատատնից։ Մեր հետևյալ այցելությունը եղավ նավաշինարանում աշխատած մի իռլանդացու կնոջ։ Նրան մենը գտանք սննդի պակասությունից հիվանդ վիճակում. նա շորերով պառկած էր ներքնակի վրա, որը գորգի կտորով հազիվ էր ծածկված, որովհետև ամբողջ տեղաշորը գրավ էր դրված։ Նրան խնամում էին թշվառ երեխաները, բայց նրանց տեսքից երևում էր, որ նրանք իրենք կարիք ունեին մայրական խնամքի։ Տասնինը շաբաթվա հարկադրական պարապությունը նրան հասցրել էր այդ վիճակին և, իր դառն անցյալի պատմությունն անելով նա այնպես էր հառաչում, որ կարծես կորցրել էր ավելի լավ ապագայի ամեն մի հույս... Երբ մենք տնից դուրս եկանք, մեզ մոտ վազեց մի երիտասարդ և խնդրեց, որ իր տունը մտնենք և տեսնենք, թե արդյոք չի կարելի որևէ բան անել նրա համար։ Ջահել կինը, երկու սիրուն երեխան փոխատու գանձարկղի մի կույտ անդորրագրեր ու մի դափ-դատարկ սենյակ,— ահա այն բոլորը, որ նա կարող էր ցույց տալ մեզ»։
Ահա 1866 թվականի ճգնաժամի հետևանք հանդիսացող թշվառությունների մասին ևս մի քաղվածք մի տորիական լրագրից։ Չպետք է մոռանալ, որ Լոնդոնի արևելյան մասը, որի մասին այստեղ խոսվում է, ոչ միայն այն վայրն է, որտեղ ապրում են այս գլխի տեքստում արդեն հիշատակված երկաթանավեր կառուցող բանվորները, այյև կենտրոնն այսպես կոչված «տանը կատարվող աշխատանքի», որը միշտ մինիմումից ցածր է վարձատրվում։ «Մի սարսափելի տեսարան տեղի ունեցավ երեկ մայրաքաղաքի մի մասում։ Թեև Իստենդի հազարավոր գործազուրկները մասսայական ցույց չէին անում սև դրոշակներով, այնուամենայնիվ, բազմությունը բավական մեծ էր։ Հիշենք, թե այս բնակչությունն ինչպես է տառապում։ Նա մեռնում սովից։ Այս մի պարզ ու սոսկալի փաստ է։ Նրանք 40 000 հոգի են... Մեր աչքի առջև, այս զարմանալի մայրաքաղաքի մի թաղամասում, հարստության ամենավիթխարի կուտակման կողքին, որպիսին երբևիցե տեսել է աշխարհը. դրա կողքին առանց որևէ օգնության սովամահ են լինում 40 000 մարդ։ Հիմա այդ հազարավորները խուժում են ուրիշ քաղաքամասեր, միշտ կիսաքաղց նրանք մեր ականջին ճչում են իրենց տանջանքների մասին, նրանք այդ առթիվ իրենց աղաղակն ուղղում են երկինք, նրանք մեզ պատմում են ծայրահեղ աղքատության մեջ թաղված իրենց բնակարանների մասին, պատմում են այն մասին, որ աշխատանք գտնելն իրենց համար անհնարին է, իսկ մուրալը՝ անօգուտ։ Իրենց հերթին, աղքատների օգտին կոմունալ հարկ վճարողները, ծխական համայնքների նորանոր պահանջների հետևանքով, մոտ են պաուպերիզմին» («Standard», 5 April 1867)։
Անգլիական կապիտալիստների մեջ մոդա է Բելգիան բանվորների դրախտ պատկերացնելը, որովհետև «աշխատանքի ազատությունը» կամ, որ միևնույն է, «կապիտալի ազատությունը» այնտեղ չի խախտվում ո՛չ տրեդ-յունիոներրի բռնակալությամբ, ո՛չ էլ գործարանային օրենքներով. ուստի պետք է մի երկու խոսք ասենք բելգիական «ազատ» բանվորի «երջանկության» մասին։ Հավանորեն, ոչ ոք ավելի խորը հաղորդակից չէր այդ երջանկության գաղտնիքներին, քան հանգուցյալ պ. Դյուկպեսյոն, բելգիական բանտերի ու բարեգործական հիմնարկների գլխավոր տեսուչը և բելգիական վիճակագրության կենտրոնական հանձնաժողովի անդամը։ Դիմենք նրա աշխատությանը — «Budgets économiques des classes ouvrières en Belgique». Bruxelles 1855։ Այստեղ մենք, ի միջի այլոց, գտնում ենք բելգիական նորմալ բանվորական ընտանիքը, որի տարեկան ծախսերն ու եկամուտները հաշվված են շատ ստույգ տվյալների հիման վրա, և որի սնման պայմաններն այնուհետև համեմատվում են զինվորի, նավատորմի նավաստու և բանտարկյալի սնման պայմանների հետ։ Ընտանիքը «կազմված է հորից, մորից ու չորս երեխայից»։ Այդ վեց անձից «չորսը կարող են տարին բոլոր զբաղվել օգտակար աշխատանքով ենթադրվում է, «որ նրանց մեջ ո՛չ հիվանդներ կան, ո՛չ անաշխատունակներ», որ ծախսեր չեն կատարվում «կրոնական, բարոյական ու մտավոր պետքերի վրա, չհաշված այն չնչին գումարը, որ տրվում է եկեղեցում տեղ ունենալու համար», չեն կատարվում «մուծումներ խնայդրամարկղները կամ ծերունիների խնամատարության գանձարկղները», չկան «պերճանքի առարկաների և առհասարակ որևէ ուրիշ ավելորդ ծախսեր»։ Սակայն հայրն ու մեծ որդին ծխախոտ են ծխում և կիրակի օրերը պանդոկ են հաճախում, որի համար նրանք պետք է շաբաթական ամբողջ 86 սանտիմ ծախսեն։ «Արտադրության տարբեր ճյուղերի բանվորների ստացած աշխատավարձերի ընդհանուր ամփոփումից հետևում է... որ օրական ամենաբարձր միջին աշխատավարձը կազմում է 1 ֆրանկ 56 սանտիմ տղամարդկանց համար, 89 սանտիմ կանանց համար, 56 սանտիմ տղաների համար և 55 սանտիմ աղջիկների համար։ Այդպես հաշվելիս ընտանիքի եկամուտները տարեկան կկազմեն ամենաշատը 1 068 ֆրանկ... Մեր կողմից տիպիկ համարված ընտանիքում հաշվել ենք բոլոր հնարավոր եկամուտների գումարը։ Բայց եթե ենթադրենք, որ մայրն էլ է աշխատավարձ ստանում, ապա դրանով ընտանիքի տնտեսությունից կխլենք ղեկավարուհուն. ո՞վ կհոգա այդ դեպքում տան մասին, ո՞վ կխնամի փոքրիկ երեխաներին։ Ո՞վ կեփի, կլվանա, կկարկատի։ Այս հարցն ամեն օր կանգնում է բանվորի առջև»։
Այդպես ստացվում է ընտանիքի հետևյալ բյուջեն.
Հայրը | 300 | աշքսատանքային | օր | 1,56 | ֆր. | 468 | ֆր. |
Մայրը | » | » | » | 0,89 | » | 267 | » |
Տղան | » | » | » | 0,56 | » | 168 | » |
Աղջիկը | » | » | » | 0,55 | » | 165 | » |
Ընդամենը | 1 068 | ֆրանկ |
Եթե բանվորը հետևյալ մարդկանց սնունդն ստանար, ապա ընտանիքի տարեկան ծախսն ու նրա պակասորդը կկազմեր՝
Նավատորմիղի նավաստու սնունդ | 1 828 | ֆր. | պակասորդ | 760 | ֆր. |
Զինվորի | 1 473 | » | » | 405 | » |
Բանտարկյալի | 1 112 | » | » | 44 | » |
«Դրանից երևում է, որ բանվորական քիչ ընտանիքներ կարող են, չխոսելով արդեն նավաստիների կամ զինվորների մասին, նույնիսկ բանտարկյալի նման սնվել։ Բելգիայում 1847—1849 թվականներին ամեն մի բանտարկյալ միջին հաշվով նuտել է օրական 63 սանտիմ, որը բանվորի օրական սննդի ծախսերի դիմաց 13 սանտիմի տարբերություն է տալիս։ Կառավարման ու հսկողության ծախսերը հավասարակշռվում են նրանով, որ բանտարկյալը բնակարանավարձ չի վճարում... Բայց ինչո՞վ բացատրել, որ մեծ թվով բանվորներ,— մենք կարող էինք ասել նրանց ահագին մեծամասնությունը,— դեռ էլ ավելի սուղ պայմաններում են ապրում։ Լոկ նրանով, որ բանվորները դիմում են այնպիսի միջոցների, որոնց գաղտնիքը միայն նրանց է հայտնի. նրանք խուզում են իրենց օրական բաժինը, ցորենի հացի փոխարեն տարեկանի հաց են ուտում, միս քիչ են ուտում կամ բոլորովին չեն ուտում, նմանապես յուղ ու բանջարեղեն, ընտանիքը սեղմվում է մի կամ երկու խցիկի մեջ, որտեղ աղջիկներն ու տղաները միասին են քնում, հաճախ միևնույն ծղոտե ներքնակի վրա, նրանք խնայողություն են անում հագուստեղենից, սպիտակեղենից, մաքրության միջոցներից, հրաժարվում են կիրակնօրյա զվարճություններից, կարճ ասած՝ ամենածանր զրկանքներ են կրում։ Երբ բանվորն այդ վերջին սահմանին է հասել, կենսամիջոցների գների ամենաչնչին բարձրացումը, աշխատանքի ամեն մի դադար, ամեն մի հիվանդություն ավելացնում են բանվորի աղքատությունը և նրան բոլորովին քայքայում։ Պարտքերը դիզվում են, վարկը ցամաքում է, հագուստեղենը, ամենաանհրաժեշտ կահկարասին գրավատուն են ուղարկվում, և ամեն ինչ վերջանում է նրանով, որ ընտանիքը խնդրամատույց է լինում, որ իրեն մտցնեն աղքատների ցուցակի մեջ»[137]։ Եվ իրոք, «կապիտալիստների դրախտ» համարվող այդ երկրում ամենաանհրաժեշտ կենսամիջոցների գնի ամենափոքրիկ փոփոխությանը հետևում է մահվա՜ն դեպքերի ու ոճրագործությունների՜ թվի փոփոխությունը (տե՛ս Maatschappij-ի մանիֆեստը — «De Vlamingen Vooruit! Brussel 1860», էջ 15, 16)։ Ամբողջ Բելգիայում հաշվվում է 930 000 ընտանիք, որից, ըստ պաշտոնական վիճակագրության, 90 000 հարուստ (ընտրողներ) = 450 000 մարդ. 390 000 ընտանիք քաղաքային ու գյուղական մանր բուրժուազիա, որի մի զգալի մասը շարունակ անցնում է պրոլետարիատի շարքերը = 1 950 000 անձ։ Վերջապես, 450 000 բանվորական ընտանիք 2 250 000 մարդ, որոնցից օրինակելի ընտանիքները վայելում են Դյուկպեսյոյի նկարագրած երջանկությունը։ 450 000 բանվորական ընտանիքների թվից աղքատների ցուցակումն են 200 000-ից ավելի՜ն։
e) Բրիտանական հողագործական պրոլետարիատը
Կապիտալիստական արտադրության ու կուտակման անտագոնիստական բնույթը ոչ մի տեղ ավելի կոպիտ ձևով երևան չի գալիս, որքան անգլիական հողագործության պրոգրեսի մեջ (անասնապահությունն էլ ներառյալ) և անգլիական գյուղատնտեսական բանվորի հետադիմության մեջ։ Նախքան նրա այժմյան դրությանն անցնելը, մի թռուցիկ հետադարձ հայացք նետենք։ Արդի հողագործության սկիզբն Անգլիայում հաշվվում է XVIII դարի կեսերից, թեև հողային սեփականության հարաբերությունների հեղաշրջումը, որից՝ որպես իր հիմքից, ելնում էր արտադրության եղանակի փոփոխությունը, շատ ավելի վաղ ժամանակների է վերաբերում։
Եթե մենք դիմենք Արթուր Յունգին, որը մի ստույգ դիտող է, բայց մակերեսային մտածող, և վերցնենք 1771 թ. նրա տվյալները գյուղական բանվորների մասին, ապա կտեսնենք, որ նրանք մի շատ խղճուկ դեր են խաղում իրենց նախորդների համեմատությամբ XIV դարի վերջերում, «երբ նրանք կարող էին լիության մեջ ապրել ու հարստություններ կուտակել»[138]. մենք այլևս բոլորովին չենք խոսում XV դարի, «անգլիական քաղաքային ու գյուղական բանվորների ոսկեդարի», մասին։ Սակայն կարիք չկա այդքան շատ ետ գնալու։ 1777 թվականի մի շատ բովանդակալից աշխատության մեջ կարդում ենք. «Խոշոր ֆերմերը բարձրացել է գրեթե ջենտլմենի մակարդակին, այնինչ գյուղական աղքատ բանվորը ճնշված, համարյա գետնին է հավասարված։ Նրա դժբախտ դրությանը լիակատար պարզությամբ երևան է գալիս, երբ համեմատում ենք նրա կյանքի պայմանները այժմ և 40 տարի առաջ։ Հողային սեփականատերն ու ֆերմերը լիակատար համաձայնությամբ են գործում բանվորին ճնշելու համար»[139]։ Այնուհետև հեղինակը հանգամանորեն ցույց է տալիս, որ 1737-ից մինչև 1777 թվականը գյուղում ռեալ աշխատավարձն ընկել է համարյա ¼-ով կամ 25%-ով։ «Արդի քաղաքականությունը,— ասում է միևնույն ժամանակ դ-ր Ռիչարդ Պրայսը,— հովանավորում է ժողովրդի բարձր դասակարգերին. հետևանքն այն կլինի, որ վաղ թե ուշ թագավորության ամբողջ բնակչությունը կազմված կլինի միայն ջենտլմեն֊ներից ու մուրացկաններից, մագնատներից ու ստրուկներից»[140]։
Այնուամենայնիվ, անգլիական գյուղական բանվորի դրությունը 1770-ից մինչև 1780 թվականները,—- կքննենք մենք նրա սնման ու բնակարանային պայմանները թե նրա ինքնագիտակցության զգացման, զվարճության և այլնի զարգացումը,— մի իդեալ է, որին նա հետո այլևս չհասավ երբեք։ Ցորենի պինտերով արտահայտած՝ նրա միջին աշխատավարձը 1770-ից մինչև 1771 թվականը կազմում էր 90 պինտ, Իդենի ժամանակները (1797 թ.)՝ արդեն միայն 65, իսկ 1808-ին՝ ընդամենը 60 պինտ[141]։
Մենք առաջ արդեն խոսել ենք գյուղական բանվորների դրության մասին հակայակոբինյան պատերազմի վերջում, երբ այնքան արտակարգ չափերով հարստանում էին հողային արիստոկրատները, ֆերմերները, գործարանատերերը, վաճառականները, բանկիրները, բորսայի ասպետները, բանակի մատակարարները և այլն։ Անվանական աշխատավարձը բարձրացավ մասամբ բանկային տոմսերի արժեքազրկման, մասամբ էլ, դրանից անկախ, առաջին անհրաժեշտության առարկաների գնի ավելացման հետևանքով։ Բայց աշխատավարձի իրական շարժումը կարելի է հավաստել շատ հասարակ եղանակով, առանց դիմելու այնպիսի մանրամասնությունների, որոնք ավելորդ կլինեին այստեղ։ Աղքատների վերաբերյալ օրենքն ու համապատասխան ադմինիստրացիան 1795 ու 1814 թվականներին նույնն էին։ Հիշենք, թե այդ օրենքն ինչպես էր կիրառվում գյուղում.— ծխական համայնքն անվանական աշխատավարձը լրացնում էր ողորմության ձևով, հասցնելով այնպիսի անվանական գումարի, որն անհրաժեշտ էր սոսկ բանվորի խղճուկ կյանքը քարշ տալու համար։ Ֆերմերի վճարած աշխատավարձի և ծխական համայնքի կողմից լրացվող պակասորդի միջև եղած հարաբերությունը մեր առաջ պարզում է, առաջին, աշխատավարձի իջեցումը նրա մինիմումից ցած և, երկրորդ, ցույց է տալիս, թե ինչ չափով գյուղական բանվորը կազմված էր վարձու բանվորից ու պաուպերից, կամ նրան ինչ չափով էին արդեն համապատասխան ծխական համայնքի ճորտը դարձրել։ Մենք կանգ կառնենp մի կոմսության վրա, որը տիպիկ է մյուս բոլոր կոմսությունների համար՝ 1795 թվականին Նորտհեմպտոնշիրում միջին շաբաթավարձը կազմում էր 7 շիլլինգ 6 պենս, 6 հոգուց բաղկացած ընտանիքի տարեկան ծախսերի ընդհանուր գումարը՝ 36 ֆ. սա. 12 շիլ. 5 պ., նրա եկամուտների ընդհանուր գումարը 29 ֆ. ստ. 18 շիլ., ծխական համայնքի կողմից լրացվող պակասորդը կազմում էր ուրեմն 6 ֆ. ստ. 14 շիլ. 5 պ.։ նույն կոմսության մեջ 1814 թվականին շաբաթավարձն անում էր 12 շիլ. 2 պ., 5 անձից բաղկացած ընտանիքի տարեկան ծախսերի ընդհանուր գումարը՝ 54 ֆ. ստ. 18 շիլ. 4 պ., նրա եկամուտների ընդհանուր գումարը՝ 36 ֆ. ստ. 2 շիլ., ծխական համայնքի կողմից լրացվող պակասորդը՝ 18 ֆ. ստ. 6 շիլ. 4 պենս[142] հետևապես, 1795 թվականին պակասորդը կազմում էր աշխատավարձի ¼-ից էլ պակաս, 1814 թվականին՝ կեսից էլ ավելի։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ պարագաներում այն փոքրիկ հարմարությունները, որ Իդենը դեռ գտնում էր գյուղական բանվորի կոտտեջում, մինչև 1814 թվականը չքացել էին[143]։ Այն բոլոր կենդանիներից, որ պահում է ֆերմերը, այդ ժամանակից սկսած բանվորը, instrumentum vocale-ը [խոսուն գործիքը], այն կենդանին է, որին ամենից շատ են տանջում, ամենից վատ կերակրում և որի հետ ամենից ավելի կոպիտ են վարվում։
Իրերի այդ դրությունը հանգիստ պահպանվում էր մինչև այն ժամանակ, երբ «1830 թվականի բուռն խռովությունները մեր առաջ (այսինքն՝ տիրող դասակարգերի առաջ) հացաբույսերի բոցավառվող դեզերի լույսի տակ ցույց տվին, որ հողագործական Անգլիայի ընդերքում նույնպիսի աղքատություն է թաքնված ու նույնպիսի ըմբոստ դժգոհություն է հուրհրում, ինչպես և արդյունաբերական Անգլիայի ընդերքում»[144]։ Մեդլերն այն ժամանակ ստորին պալատում գյուղական բանվորներին մկրտեց «սպիտակ ստրուկներ» («white slaves») անունով, մի եպիսկոպոս այդ մակդիրը կրկնեց վերին պալատում։ Այդ ժամանակաշրջանի ամենանշանավոր տնտեսագետ Է. Գ. Ուեկֆիլդը ասում է. «Հարավային Անգլիայի գյուղական բանվորը ո՛չ ստրուկ է, ո՛չ էլ ազատ մարդ, նա պաուպեր է»[145]։
Հացի օրենքների վերացմանն անմիջաբար նախորդող ժամանակը նոր լույս սփռեց գյուղական բանվորների դրության վրա։ Մի կողմից՝ բուրժուական ագիտատորները շահագրգռված էին ցույց տալու, թե հովանավորական մաքսերը որքան քիչ են պաշտպանում իսկական հացարտադրողներին։ Մյուս կողմից՝ արդյունաբերական բուրժուազիան կատաղությունից փրփրում էր այն պատճառով, որ հողային արիստոկրատիան մերկացնում էր գործարանների դրությունը, որ մինչև ուղն ու ծուծը փչացած այդ անսիրտ ու ազնվազարմ անբանները շինծու, համակրություն են արտահայտում գործարանային բանվորի տառապանքների նկատմամբ, որ նրանք «դիվանագիտական եռանդ» են հանդես բերում գործարանային օրենսդրության հանդեպ։ Գոյություն ունի անգլիական մի հին առած, թե երբ երկու գող կախ ընկնեն իրար մազերից, միշտ ղրանից մի օգտակար բան դուրս կգա։ Եվ իսկապես, իշխող դասակարգի երկու ֆրակցիաների աղմկալի, կրքոտ վեճն այն մասին, թե նրանցից ո՛րն է ամենից անպատկառ կերպով շահագործում բանվորին, թե՛ աջից և թե՛ ձախից նպաստում էր ճշմարտությունը պարզելուն։ Կոմս Շեֆտսբերին, այլ խոսքով՝ լորդ Էշլին, գլխավորում էր հակագործարանային մարդասիրական֊ արիստոկրատական արշավանքը։ Այդ պատճառով նա 1844 և 1845 թվականներին «Morning Chronicle»-ի սիրած օբյեկտը դարձավ՝ հողագործական բանվորների դրությունը մերկացնելիս։ Այդ լրագիրը, որ այն ժամանակ ամենանշանավոր լիբերալ օրգանն էր, գյուղական օկրուգներն ուղարկեց իր սեփական կոմիսարներին, որոնք, չբավարարվելով ընդհանուր նկարագրությամբ ու վիճակագրությամբ, հրապարակեցին թե՛ հետազոտման ենթարկված բանվորական ընտանիքների և թե՛ համապատասխան հողատերերի անուններ։ Հետևյալ աղյուսակում բերված է Բլենֆորգին, Ուիմբորնին և Պուլին հարևան երեք գյուղերի բնակիչների ստացած աշխատավարձը։
ԱՌԱՋԻՆ ԳՅՈՒՂ | ||||||||||||
a) Երեխաների թիվը | b) Ընտանիքի անդամների թիվը | c) Տղամարդկանց շաբաթական աշխատավարձը | d) Երեխաների շաբաթական աշխատավարձը | e) Ամբողջ ընտանիքի շաբաթական եկամուտը | f) Շաբաթական բնակարանավարձը | g) Ամբողջ շաբաթական աշխատավարձը բնակարանավարձը հանելուց հետո | h) Մի հոգու շաբաթական աշխատավարձը | |||||
շ. | պ. | շ. | պ. | շ. | պ. | շ. | պ. | շ. | պ. | |||
2 | 4 | 8 | 0 | — | 8 | 0 | 2 | 0 | 6 | 0 | 1 | 6 |
3 | 5 | 8 | 0 | — | 8 | 0 | 1 | 6 | 6 | 6 | 1 | 3½ |
2 | 4 | 8 | 0 | — | 8 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 2 | 9 |
2 | 4 | 8 | 0 | — | 8 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 1 | 9 |
6 | 8 | 7 | 0 | 1) 1 շ. 6 պ., 2) 2 շ. | 10 | 6 | 2 | 0 | 8 | 6 | 2 | 0¾ |
3 | 5 | 7 | 0 | — | 7 | 0 | 1 | 4 | 5 | 8 | 1 | 1½ |
ԵՐԿՐՈՐԴ ԳՅՈՒՂ | ||||||||||||
շ. | պ. | շ. | պ. | շ. | պ. | շ. | պ. | շ. | պ. | |||
6 | 8 | 7 | 0 | 1) 1 շ. 6 պ., 2) 1 շ. 6 պ. | 10 | 0 | 1 | 6 | 8 | 6 | 1 | 0¾ |
6 | 8 | 7 | 0 | — | 7 | 0 | 1 | 3½ | 5 | 8½ | 0 | 8½ |
8 | 10 | 7 | 0 | — | 7 | 0 | 1 | 3½ | 5 | 8½ | 0 | 7 |
4 | 6 | 7 | 0 | — | 7 | 0 | 1 | 6½ | 5 | 5½ | 0 | 11 |
3 | 5 | 7 | 0 | — | 7 | 0 | 1 | 6½ | 5 | 5½ | 1 | 1 |
ԵՐՐՈՐԴ ԳՅՈՒՂ | ||||||||||||
շ. | պ. | շ. | պ. | շ. | պ. | շ. | պ. | շ. | պ. | |||
4 | 6 | 7 | 0 | — | 7 | 0 | 1 | 0 | 6 | 0 | 1 | 0 |
3 | 5 | 7 | 0 | 1) 2 շ. 2) 2 շ. 6 պ. | 11 | 6 | 1 | 0 | 6 | 0 | 2 | 1½ |
0 | 2 | 5 | 0 | — | 5 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 2 | 0[146] |
Այդ գյուղերը մ-ր Ջ. Բենկսի և կոմս Շեֆտսբերիի սեփականությունն են։ Պետք է նշել, որ «low church»-ի (ստորին եկեղեցու) այս պապը, անգլիական պիետիստների այդ պարագլուխը, ինչպես և իր ընկերակից Բենկսը բանվորների ողորմելի աշխատավարձի դեռ մի զգալի մասն էլ հանում էին բնակարանավարձի պատրվակով։
Հացի օրենքների վերացումը վիթխարի զարկ տվեց անգլիական հողագործությանը։ Ամենամեծ մասշտաբով ցամաքեցնելու աշխատանքներ[147], անասունների մսուրային կերակրման նոր սիստեմ ու կերախոտերի արհեստական մշակում, պարարտացման մեխանիկական ապարատների մուծում, կավահողի նոր մշակման եղանակներ, հանքային պարարտանյութերի ուժեղ գործադրում, շոգեմեքենայի ու ամեն տեսակ նոր աշխատամեքենաների կիրառում և այլն, ընդհանրապես ավելի ինտենսիվ մշակույթ,— ահա ինչով է բնորոշվում այդ դարաշրջանը։ Գյուղատնտեսության թագավորական ընկերության նախագահ պ-ն Պյուզեյը պնդում է, որ տնտեսական (հարաբերական) ծախքերը մոտավորապես երկու անգամ քչացել են նոր մեքենաներ մտցնելու շնորհիվ։ Մյուս կողմից, բացարձակ բերքատվությունը բարձրացել է արագորեն։ Նոր մեթոդների հիմնական պայմանն էր՝ կապիտալի ավելի մեծ ծախսումը մի ակրի վրա, հետևապես, և ֆերմաների արագացված համակենտրոնացումը[148]։ Միևնույն ժամանակ, մշակվող տարածությունը 1846-ից մինչև 1865 թվականն ընդարձակվեց 464 119 ակրով, չխոսելով արդեն արևելյան կոմսությունների հսկայական տարածությունների մասին, որոնք կարծես կախարդական զորությամբ ճագարների արգելոցներից ու անասունների աղքատիկ արոտավայրերից դարձան հացահատիկի հիանալի դաշտեր։ Մենք արդեն գիտենք, որ դրա հետ միաժամանակ հողագործությամբ զբաղվող անձերի ընդհանուր թիվը կրճատվեց։ Ինչ վերաբերում է երկու սեռի ու տարբեր տարիքի բուն հողագործներին, ապա նրանց թիվը 1851 թվականի 1 241 269-ից իջնելով՝ 1861 թվականին հասավ 1 163 217-ի[149]։ Ուստի, եթե անգլիական գլխավոր ռեգիստրատորն իրավամբ նկատում է «ֆերմերների ու գյուղատնտեսական բանվորների աճը 1801 թվականից հետո ոչ մի կերպ չի համապատասխանում հողագործական արդյունքի աճին»[150], ապա այդ անհամապատասխանությունը շատ ավելի մեծ չափով նկատվում է վերջին ժամանակաշրջանում, երբ գյուղական բանվոր բնակչության բացարձակ նվազումը ձեռք-ձեռքի էր ընթանում մշակվող տարածության ընդարձակման, մշակույթի ինտենսիվացման, հողի մեջ ներդրվող և նրա մշակմանը հատկացվող կապիտալի անլուր կուտակման, հողի արդյունքի՝ անգլիական գյուղատնտեսության պատմության մեջ նմանը չունեցող ավելացման, հողատերերի ռենտայի ավելացման, կապիտալիստական վարձակալների հարստության աճման հետ։ Եթե այդ բոլորին ավելացնենք վաճառահանման քաղաքային շուկաների անընդհատ արագ ընդլայնումն ու ազատ առևտրի տիրապետությունը, ապա կարող է թվալ, թե գյուղական բանվորը post tot descrimina rerum [այդքան բազմաթիվ փորձանքներից հետո], վերջապես, դրվել է այնպիսի պայմանների մեջ, որոնք նրան, secuntum artem [թեորիայի համաձայն], պետք է անսահման երջանիկ դարձնեին։
Պրոֆեսոր Ռոջերսը, ընդհակառակը, գալիս է այն եզրակացության, որ մեր ժամանակակից անգլիական գյուղական բանվորի դրությունը ո՛չ միայն XIV դարի երկրորդ կեսի և XV դարի իր նախորդների, այլև նույնիսկ հենց 1770—1780 թվականների ժամանակաշրջանի նախորդների դրության համեմատությամբ չափազանց վատացել է, որ «նա նորից դարձել է ճորտ», և, այն էլ վատ կերակուր ու վատ բնակարան ստացող ճորտ[151]։ Դ-ր Յուլիան Հանտերը գյուղական բանվորների բնակարաններին վերաբերող իր աչքի ընկնող հաշվետվության մեջ ասում է. «hind-ի (ճորտության ժամանակներում այսպես էր կոչվում գյուղական բանվորը) գոյության ծախսերը սահմանված են ըստ կարելույն ամենացածր մակարդակով, որով նա միայն ապրել կկարողանար... Նրա աշխատավարձն ու բնակարանը ոչ մի կերպ չեն համապատասխանում նրանից կորզվելիք շահույթին։ Գյուղական բանվորը մի զրո է ֆերմերի հաշվարկումներում[152]... Նրա գոյության միջոցները միշտ որպես հաստատուն մեծություն են նկատի առնվում»[153]։ «Ինչ վերաբերում է նրա եկամտի հետագա կրճատմանը, ապա նա կարող է ասել, nihil habeo, nihil curo [չունեմ, ոչնչի մասին չեմ հագում]։ Նա ապագայի նկատմամբ վախ չունի, որովհետև նա ոչինչ չունի, բացի այն բանից, ինչ բացարձակորեն անհրաժեշտ է իր գոյության համար։ Նա հասել է սառուցման կետին, և ֆերմերի բոլոր հաշիվները այդ փաստից են ելնում։ Ինչ ուզում է թող լինի. երջանկությունը կամ դժբախտությունը նրան չի վերաբերում[154]։
1863 թվականին ձեռնարկվեց աքսորի ու հասարակական պարտադիր աշխատանքների դատապարտված հանցագործների սննդի ու աշխատանքի պայմանների պաշտոնական հետազոտության։ Հետևանքները շարադրված են Կապույտ գրքերի երկու ստվար հատորում։ «Անգլիական բանտերում գտնվող հանցագործների և նույն երկրի աշխատատներում գտնվող պաուպերների ու գյուղական ազատ բանվորների սննդի ուշադիր համեմատությունը,— ասված է այնտեղ ի միջի այլոց,— անվիճելիորեն ապացուցում է, որ առաջինները շատ ավելի լավ են սնվում, քան մյուս երկու կատեգորիաներից որևէ մեկը»[155], «իսկ հասարակական պարտադիր աշխատանքի դատապարտվածներից պահանջվող աշխատանքի քանակը սովորական գյուղական բանվորի կատարած աշխատանքի մոտավորապես կեսն է կազմում»[156]։ Բերենք վկաների մի քանի բնորոշ ցուցմունքներ։ Հարցաքննվում է Էդինբուրգի բանտի տեսուչ Ջոն Սմիթը.— № 5056. «Անգլիական բանտերում սնունդը շատ ավելի լավ է սովորական գյուղական բանվորների սննդից»։ № 5057. «Փաստ է, որ Շոտլանդիայի սովորական հողագործական բանվորները շատ հազվադեպ են որևէ միս ստանում»։ № 3047. «Արդյոք դուք գիտե՞ք որևէ հիմք հօգուտ այն բանի, որ անհրաժեշտ է հանցագործներին սովորական գյուղական բանվորներից շատ ավելի լավ (much better) կերակրել։ — Իհարկե ոչ»։ № 3048. «Արդյոք դուք նպատակահարմար չե՞ք գտնում հետագա փորձեր կատարել հարկադիր աշխատանքի դատապարտված կալանավորների սնունդը գյուղական ազատ բանվորների սննդին մոտեցնելու համար»[157]։ «Գյուղական բանվորը,— ասված է այնտեղ,— կարող էր ասել. Ես չարաչար աշխատում եմ և բավարար քանակությամբ սնունդ չունեմ։ Երբ ես բանտում էի, աշխատանքն այնքան ծանր չէր, բայց ես բավարար սնունդ էի ստանում, ուստի և ինձ համար ավելի լավ է բանտում, քան ազատ լինել»[158]։ Հաշվետվության առաջին հատորին կցված աղյուսակներից կազմված է հետևյալ համեմատական ամփոփումը.
ՍՆՆԴԻ ՇԱՐԱԹԱԿԱՆ ՔԱՆԱԿԸ [Տես 158a ծանոթ.] | ||||
Ազոտային բաղադրատոմսեր | Անազոտ բաղադրատոմսեր | Հանքային բաղադրատոմսեր | Ընդհանուր գումար | |
Ունցիա | Ունցիա | Ունցիա | Ունցիա | |
Պորտլանդի բանտի հանցագործինը | 28,95 | 150,06 | 4,68 | 183,69 |
Թագավորական նավատորմի նավաստունը | 29,63 | 152,91 | 4,52 | 187,06 |
Զինվորինը | 25,55 | 114,49 | 3,94 | 143,98 |
Կառագործինը (բանվոր) | 24,53 | 162,06 | 4,23 | 190,82 |
Գրաշարինը | 21,24 | 100,83 | 3,12 | 125,19 |
Գյուղական բանվորինը | 17.73 | 118,06 | 3,29 | 139,08 |
1863 թվականի բժշկական հանձնաժողովի այն հետազոտության ընդհանուր հետևանքը, որը վերաբերում էր ամենից վատ ապահովված դասակարգերի սննդի դրությանը, արդեն հայտնի է ընթերցողին։ Նա հիշում է, որ գյուղական բանվորների ընտանիքների մեծ մասի սնունդը ցածր է այն նվազագույն չափից, որ անհրաժեշտ է «քաղցի հիվանդությունները կանխելու համար»։ Բանն այսպես է հատկապես Կոռնուոլի, Դևոնի, Սոմերսետի, Ուիլտսի, Ստաֆֆորդի, Օքսֆորդի, Բերկսի և Հերտսի բոլոր զուտ հողագործական շրջաններում։ «Սննդի այն քանակը, որ գյուղական բանվորն է ստանում,— ասում է դ-ր Սմիթը,— ավելի շատ է, քան կարելի է դատել միջին մեծության համեմատ, որովհետև ինքը՝ բանվորը, իր ընտանիքի անդամների համեմատությամբ, կենսամիջոցների շատ ավելի մեծ մասն է ստանում, քանի որ այդ անհրաժեշտ է նրա աշխատանքի համար. ավելի աղքատ շրջաններում գրեթե ամբողջ միսն ու ճարպը նրան է բաժին ընկնում։ Սննդի այն քանակը, որ բաժին է ընկնում կնոջը, ինչպես նաև երեխաներին նրանց արագ աճեցողության շրջանում, բազմաթիվ դեպքերում և գրեթե բոլոր կոմսություններում անբավարար է, գլխավորապես ազոտի պարունակությամբ»[159]։ Բուն իսկ ֆերմերների մոտ բնակվող բատրակներն ու բանվորուհիները լավ են սնվում։ Բուն իսկ ֆերմերների մոտ բնակվող բատրակներն ու բանվորուհիները լավ են սնվում։ Նրանց թիվը 1851 թվականի 288 277-ից ընկնելով՝ 1861 թվականին հասավ 204 962-ի։ «Կանանց աշխատանքը դաշտում,— ասում է դ-ր Սմիթը,— ուրիշ ինչպիսի վնասակար հետևանքների հետ էլ որ կապված լինի, տվյալ պայմաններում մեծ չափով շահավետ է ընտանիքի համար, որովհետև նա ոտնամանների, հագուստեղենի միջոցներ, բնակարանավարձ է բերում և այդպիսով հնարավորություն է տալիս ավելի լավ սնվելու»[160]։ Այս հետազոտության ամենաուշագրավ հետևանքներից մեկն այն փաստի բացահայտումն էր, որ Անգլիայի գյուղական բանվորը շատ ավելի վատ է սնվում, քան գյուղական բանվորը Միացյալ թագավորության մյուս մասերում («is considerably the worst fed»). այդ ցույց է տալիս հետևյալ աղյուսակը.
ԱԾԽԱԾՆԻ ՈՒ ԱԶՈՏԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՍՊԱՌՈՒՄԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲԱՆՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ |
|||||
Ածխածին | Ազոտ | ||||
Անգլիա | 40 673 | գրան | 1 594 | գրան | |
Ուելս | 48 354 | » | 2 031 | » | |
Շոտլանդիա | 48 980 | » | 2 348 | » | |
Իռլանդիա | 43 366 | » | 2 434 | » | [161] |
«Դ-ր Հանտերի հաշվետվության ամեն մի էջը, ասում է դ-ր Սայմոնը իր պաշտոնական սանիտարական զեկուցման մեջ,— վկայում է մեր գյուղական բանվորների բնակարանների անբավարար քանակի ու խղճուկ որակի մասին։ Եվ ահա շատ տարիներից ի վեր նրանց վիճակն ավելի ու ավելի է վատանում այդ կողմից։ Գյուղական բանվորների համար հիմա շատ ավելի դժվար է բնակելի շենք գտնելը, իսկ եթե հաջողվում էլ է գտնել, ապա այդ շենքերն անհամեմատ ավելի քիչ են համապատասխանում նրանց պահանջմունքներին, քան թերևս մի քանի դարերի ընթացքում է եղել այդ։ Մանավանդ վերջին 30 կամ 20 տարում այդ չարիքն արագ է աճում, և գյուղական բնակչի բնակարանային պայմանները հիմա վերին աստիճանի ողբալի են։ Եթե միայն նրանք, որոնց հարստացնում է նրա աշխատանքը, կարևոր չհամարեն մի տեսակ կարեկից զիջողությամբ վարվել նրա հետ, ապա նա այս հարցում բոլորովին անօգնական է։ Արդյոք բանվորը բնակարան կգտնի՞ այն հողի վրա, որ ինքը մշակում է, արդյոք մարդավայե՞լ բնակարան կլինի այդ թե խոզաբուն, արդյոք փոքրիկ պարտեզո՞վ կլինի, որն այնպես թեթևացնում է աղքատության ճնշումը— այդ բոլորը կախված է ո՛չ թե համապատասխան բնակարանավարձ վճարելու նրա պատրաստակամությունից կամ կարողությունից, այլ այն հանգամանքից, թե ինչպես ուրիշները կբարեհաճեն գործադրել «իրենց սեփականությունը իրենց ուզածի պես տնօրինելու իրավունքը»։ Որքան էլ վարձակալած տեղամասը մեծ լինի, չկա մի այնպիսի օրենք, որը պարտավորեցներ այդ տեղամասում որոշ թվով բանվորական բնակարաններ ունենալ,— կարգին բնակարանների մասին խոսելն անգամ ավելորդ է. օրենքը նմանապես ոչ մի իրավունք չի վերապահում բանվորին այն հողի նկատմամբ, որի համար նրա աշխատանքը նույնքան անհրաժեշտ է, որքան անձրևն ու արևի լույսը... Մի Լրացուցիչ հանգամանք ևս մի ծանր քար է նետում կշռաթաթի մեջ ընդդեմ գյուղական բանվորի... այդ աղքատների վերաբերյալ օրենքի ու նրա այն որոշումների ազդեցությունն է, որոնք վերաբերում են բնակության իրավունքին ու աղքատների օգտին գանձվող հարկին[162]։ Այդ օրենքի ազդեցությամբ ամեն մի ծխական համայնք, փողային հաշիվներից ելնելով, շահագրգռված է իր մեջ ապրող գյուղական բանվորների թիվը մինիմումի հասցնելու, որովհետև հողագործական աշխատանքը փոխանակ ապահովելու իր ճակատի քրտինքով աշխատող բանվորի ու նրա ընտանիքի հաստատ ու հարատև անկախ վիճակը, դժբախտաբար, մեծ մասամբ վաղ թե ուշ նրան հասցնում է պաուպերիզմի,— պաուպերիզմի, որին իր ամբողջ ճանապարհի ընթացքում բանվորն այնքան մոտ է, որ ամեն մի հիվանդություն կամ աշխատանքի որևէ անցողիկ բացակայություն նրան ստիպում է իսկույն ծխական համայնքի օժանդակությանը դիմելու, և այդ պատճառով ծխական համայնքում հողագործական բանվորների ամեն մի տեղաբաշխում, ակներևաբար, այդ համայնքի համար աղքատների օգտին սահմանված հարկի ավելացում է նշանակում... «Հողային խոշոր սեփականատերերը[163] բավական է միայն վճռեն, որ իրենց հողերում ոչ մի բանվորական բնակարան չպետք է լինի, և աղքատների նկատմամբ նրանք անմիջապես ազատվում են իրենց պատասխանատվության կեսից։ Թե անգլիական կոնստիտուցիան ու օրենքները որքան նպատակ ունեին մի այնպիսի հողային բացարձակ սեփականություն սահմանելու, որը հնարավորություն է տալիս լենդլորդին «իր սեփականության հետ վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում», հողը մշակողների հետ վարվել ինչպես օտարերկրացիների հետ և նրանց վտարել իր տերիտորիայից,— այդ մի հարց է, nրի քննարկումն իմ հաշվետվության նպատակից դուրս է... Վտարելու այդ իշխանությունը սոսկ թեորիա չէ։ Նա գործնականորեն իրականացվում է ամենախոշոր մասշտաբով։ Դա այն հանգամանքներից մեկն է, որոնք վճռական ազդեցություն ունեն գյուղական բանվորի բնակարանային պայմանների վրա... Չարիքի ծավալի մասին կարելի է դատել ըստ վերջին հաշվեհամարի, որը ցույց տվեց, որ, չնայած աների տեղական պահանջի ավելանալուն, վերջին 10 տարվա ընթացքում տների քանդումն Անգլիայի 821 տարբեր շրջաններում ուժեղացել է. այսպիսով, մի կողմ թողնելով այն անձերին, որոնք հարկադրված կորցրել են նստակեցությունը այն ծխական համայնքներում, որտեղ նրանք աշխատում են, 1861 թվականի բնակչությունը, որը 1851 թվականի համեմատությամբ ավելացել էր 5[math]^1/_3[/math]-ով, խցկված էր այն շենքերը, որոնք 4½%-ով պակասել էին... Հենց որ ամայացման պրոցեսը ավարտվում է,— ասում է դ-ր Հանտերը,— նրա հետևանքն է լինում ցուցական գյուղը (show-village), որտեղ կոտտեջների թիվը կրճատվելով՝ աննշան չափերի է հասնում, և որտեղ ոչ ոքի ապրել թույլ չի արվում, բացի ոչխարարածներից, պարտիզպաններից ու որսապահներից, այդ մշտական ծառաներից, որոնք այդ կատեգորիայի մարդկանց համար սովորական դարձած լավ վերաբերմունքի են արժանանում ողորմած տերերի կողմից[164]։ Բայց հողը մշակման կարիք ունի, և մենք տեսնում ենք, Որ դրանով զբաղված բանվորներն ապրում են ո՛չ թե հողային սեփականատիրոջ մոտ, այլ գալիս են մի բաց գյուղից, որը գուցե 3 մղոն հեռու է գալիս են այն գյուղից, ուր նրանց ընդունել են բազմաթիվ մանր տնատերերը այն բանից հետո, երբ բանվորների կոտտեջներր փակ գյուղերում քանդվել են։ Այնտեղ, որտեղ ամեն ինչ ձգտում է այդ հետևանքին, կոտտեջներն իրենց ողորմելի տեսքով սովորաբար խոսում են այն վիճակի մասին, որին դատապարտված են նրանք։ Նրանք գտնվում են բնական ավերման տարբեր աստիճաններում։ Քանի դեռ ծածկը չի թափվել, բանվորին թույլատրվում է կոտտեջի բնակարանավարձը վճարել, և նա հաճախ պետք է ուրախ լինի, որ այդ նրան թայլ են տալիս, թեկուզ և նա ստիպված լիներ դրա համար լավ բնակարանի գին վճարելու։ Բայց այս դեպքում ոչ մի վերանորոգում, ոչ մի կարկատան, բացի նրանից, որ կարող է անել չափազանց աղքատ կենվորն ինքը։ Իսկ երբ տունը, վերջիվերջո, բոլորովին անբնակելի է դառնում, ապա այդ միայն այն է նշանակում, որ մի ավերված կոտտեջ էլ է ավելանում, և աղքատների օգտին գանձվող հարկը համապատասխանորեն նվազում է։ Մինչդեռ այդպիսով խոշոր սեփականատերերն իրենցից թոթափում են աղքատների օգտին գանձվող հարկը, իրենց պատկանող հողից բնակչությանը հեռացնելով, մոտակա գյուղաքաղաքներն ու բաց բնակավայրերն ընդունում են դուրս շպրտված բանվորներին. ես ասում եմ՝ մոտակա, բայց այդ «մոտակա»-ն կարող է 3 կամ 4 մղոն հեռու լինել այն ֆերմայից, որտեղ բանվորն ամեն օր պետք է աշխատի։ Այդպիսով, նրա օրական աշխատանքի վրա, կարծես թե այդ մի բոլորովին դատարկ բան է, ավելանում է իր օրական հացը վաստակելու համար օրվա մեջ 6 կամ 8 մղոն ճանապարհորդելու անհրաժեշտությունը։ Նրա կնոջ ու նրա երեխաների կատարած գյուղական բոլոր աշխատանքները հիմա նույնպիսի ծանր պարագաներում են կատարվում։ Բայց այդ էլ դեռ այն ամբողջ չարիքը չէ, որ նրան պատճառում է աշխատավայրի հեռավորությունը։ Կառուցող սպեկուլյանտները բաց վայրերում գնում են հողապատառներ, որ նրանք աշխատում են ըստ կարելույն խիտ առ խիտ ծածկել ամենաէժան հյուղերով։ Եվ Անգլիայի հողագործական բանվորները ապրում են հենց այդ ողորմելի բնակարաններում, որոնք, եթե նույնիսկ դեպի բաց դաշտը ելք ունեն, օժտված են քաղաքային ամենավատ բնակարանների ամենագարշելի գծերով[165]... Մյուս կողմից, երբեք չպետք է կարծել, թե իր մշակած հողի վրա ապրող բանվորն այնտեղ գտնում է մի այնպիսի բնակարան, որին արժանի է արտադրողական գործունեությամբ լի նրա կյանքը։ Նույնիսկ իշխանական տիրապետություններում բանվորների կոտտեջները հաճախ ամենաողբալի վիճակում են գտնվում։ Կան լենդլորդեր, որոնք կարծում են, թե գոմն էլ բավական լավ է իրենց բանվորների ու նրանց ընտանիքների համար, և որոնք, այնուամենայնիվ, չեն քաշվում որքան կարելի է շատ բնակարանավարձ կորզել նրանցից այդպիսի շենքերի համար[166]։ Թող այդ լինի մի բոլորովին քարուքանդ խրճիթ՝ քնելու մի խցիկով, առանց օջախի, առանց արտաքնոցի, առանց բացվող լուսամուտների, առանց ջրամատակարարման, եթե չհաշվենք ինչ-որ ջրափոս, առանց պարտեզի,— բանվորը ոչինչ չի կարող անել այդպիսի այլանդակության հանդեպ։ Իսկ մեր սանիտարական֊ ոստիկանական օրենքները (The Nuisances Removal Acts) մեռած տառ են մնում։ Նրանց կիրառումը դրված է հենց այն սեփականատերերի վրա, որոնք այդպիսի որջերը վարձով են տալիս... Չպետք է թույլ տանք, որ լոկ բացառություն կազմող ավելի լուսավոր պատկերները մեզ շլացնեն և թաքցնեն այն փաստերը, որոնք գերակշռող կանոն են կազմում և անգլիական քաղաքակրթության խայտառակ բիծն են։ Իրերի դրությունը պետք է իսկապես որ զարհուրելի լինի, եթե, չնայած այժմյան բնակարանների ակնհայտ հրեշավորության, ձեռնհաս դիտողները միաձայն այն վերջնական եզրակացության են գալիս, որ նույնիսկ բնակարանների ամենուրեք տիրող գարշելիությունը անհունորեն ավելի պակաս ծանր չարիք է, քան նրանց սոսկ քանակական պակասությունը։ Ահա երկար տարիներից ի վեր գյուղական բանվորների բնակարանների լեփլեցունությունը խոր վշտի առարկա է ոչ միայն այն մարդկանց համար, որոնք հոգում են առողջության մասին, այլև, ընդհանրապես, բոլոր նրանց համար, ովքեր գնահատում են վայելուչ ու բարոյական կյանքը։ Եվ իրոք, գյուղական շրջաններում հիվանդությունների տարածման վերաբերյալ հաշվետվությունների հեղինակները բոլորովին միանման, համարյա ստերեոտիպ դարձած արտահայտություններով, նորից ու նորից մատնանշում են, որ բնակարանների գերլցումն է այն պատճառը, որը միանգամայն ի դերև է հանում արդեն հայտնված համաճարակի զարգացումը կասեցնելու ամեն մի ջանք։ Նորից ու նորից նշվում է նմանապես այն հանգամանքը, որ, չնայած առողջության վրա գյուղական կյանքի շատ տեսակետներից ունեցած բարերար ազդեցությանը, բնակչության կուտակումը, որն այնպես սաստիկ արագացնում է վարակիչ հիվանդությունների տարածումը, օժանդակում է նաև ոչ-վարակիչ հիվանդությունների առաջ գալուն։ Եվ նման դրությունը բացահայտած անձերը չեն լռում նաև հետագա աղետների մասին։ Նույնիսկ այն դեպքերում, երբ նրանց սկզբնական թեման բացառապես հիգիենան է եղել, նրանք, գրեթե հարկադրված, նաև առարկայի մի այլ կողմին էլ են դիմել։ Մատնանշելով, թե ինչքան հաճախ է պատահում, որ երկու սեռի չափահաս անձինք, ամուսնացած և ամուրի, խառը իրար վրա են թափված (huddled) նեղ ննջարաններում, նրանց հաշվետվությունները պետք է հանգեցնեին այն համոզմունքին, որ նկարագրված պայմաններում ամոթի ու պատշաճության զգացումը խախտվում է ամենակոպիտ կերպով, և գրեթե անխուսափելիորեն խորտակվում է բարոյականությունը[167]։ Օրինակ, իմ վերջին հաշվետվության հավելվածում դ-ր Օրդը իր այն զեկուցագրի մեջ, որը վերաբերում է տիֆի բռնկմանը Ուինգում և Բեկինհեմշիրում, հիշատակում է, թե ինչպես Ուինգրեյվից տիֆով հիվանդ մի երիտասարդ այնտեղ եկավ։ Իր հիվանդության առաջին օրերը նա ուրիշ 9 հոգու հետ մի սենյակում էր քնում։ Երկու շաբաթվա մեջ նրանցից մի քանիսն էլ վարակվեցին. մի քանի շաբաթվա ընթացքում 9 հոգուց 5-ը տիֆով հիվանդացան և մեկը մեռավ։ Միաժամանակ Սենտ Ջորջի հիվանդանոցի բժիշկ դ-ր Հարվեյը, որը մասնավոր պրակտիկայի կարգով համաճարակի ժամանակ այցելել էր Ուինգը, նույնանման հաղորդում է անում. «Տիֆով հիվանդ մի երիտասարդ կին գիշերները քնում էր միևնույն սենյակում հոր, մոր, իր արտամուսնական երեխայի„ իր երկու երիտասարդ եղբայրների և իր երկու քրոջ հետ, որոնցից ամեն մեկը մի արտամուսնական զավակ ուներ, բոլորը միասին 10 Հոգի։ Մի քանի շաբաթ առաջ նույն սենյակում քնում էին 13 երեխա»[168]։
Դ-ր Հանտերը գյուղական բանվորների 5 375 կոտտեջ էր հետազոտել ո՛չ միայն զուտ հողագործական շրջաններում, այլև Անգլիայի բոլոր կոմսություններում։ Այդ 5 375 կոտտեջներից 2 195-ը միայն մեկական ննջարան ունեին (որը հաճախ միաժամանակ նաև ապրելու սենյակ էր), 2 930-ը՝ միայն երկուական և 250-ը՝ երկուսից ավելի։ Ես այստեղ մի համառոտ քաղված եմ բերում տասներկու կոմսություններում տիրող դրության նկարագրությունից։
1) Բեդֆորդշիր
Ռեսլինգուորտ,— Ննջարանները մոտ 12 ոտնաչափ երկարությամբ ու 10 ոտնաչափ լայնությամբ, թեև շատերն ավելի փոքր են։ Միհարկանի փոքր խրճիթը հաճախ տախտակներով բաժանված է երկու ննջարանի, հաճախ մի մահճակալը դրվում է 5 ոտնաչափ 6 մատնաչափ բարձրությամբ խոհանոցում։ Բնակարանավարձը 3 ֆ. ստ. է։ Ապրողները պետք է իրենք իրենց համար արտաքնոցներ շինեն. տանտերը միայն փոսն է տալիս։ Հաճախ այնպես է պատահում, որ հենց մեկը մի արտաքնոց է շինում, վերջինից օգտվել են սկսում բոլոր հարևանները։ Ռիչարդսոն անունով մի ընտանիքի ապրած տունն անհասանելի գեղեցկություն ունի։ «Նրա կրաշեն պատերն ուռել, չռվել են, ինչպես կանացի հագուստը ռևերանսի ժամանակ։ Ծածկի մի մասն ուռուցիկ է, մյուսը՝ գոգավոր, իսկ վերջինի վրա էլ, դժբախտաբար, կանգնած է ցեխից ու փայտից շինված ծխնելույզը — մի ծուռումուռ խողովակ, որ հիշեցնում է փղի կնճիթ։ Մի երկար ձող նեցուկ է ծառայում, որպեսզի ծխնելույզը չընկնի, դուռն ու լուսամուտները շեղանկյունաձև են»։ Զննված 17 տնից միայն 4-ը մեկից ավելի ննջարան ունեն, և այդ չորսն էլ լեփ-լեցուն են։ Մի ննջարան ունեցող տներից մեկում տեղավորված էին 3 մեծահասակ ու 3 երեխա, մյուսում մի ամուսնացած զույգ ու 6 երեխա և այլև։
Դենտոն.— Բարձր բնակարանավարձ՝ 4-ից մինչև 5 ֆ. ստեռլինգ, տղամարդկանց շաբաթավարձը 10 շիլլինգ է։ Նրանք հույս են դնում, թե բնակարանավարձը կհանեն ծղոտագործությամբ, որով զբաղվում է ընտանիքը։ Որքան ավելի բարձր է բնակարանավարձը, այնքան ավելի մեծ թվով մարդ պետք է պատսպարվի շենքում՝ բնակարանավարձը վճարելու համար։ Վեց մեծահասակ, որոնք 4 երեխայի հետ քնում են մի սենյակում, նրա համար վճարում են 3 ֆ. ստ. 10 շիլլինգ։ Դենտոնում ամենաէժան տունը, որը դրսից 15 ոտնաչափ երկարություն ունի, 10 ոտնաչափ լայնություն, վարձով է տրվում 3 ֆ. ստեռլինգով։ Հետազոտված 14 տնից միայն մեկում երկու ննջարան կար։ Գյուղից մի քիչ առաջ կա մի տուն, որի արտաքին պատերի տակը ապականել են կենվորները, ցածի կողմից դուռը 5 մատնաչափ փտել ու չքացել է։ Այդ անցքը երեկոները հնարագիտորեն փակում են՝ ներսից մի քանի աղյուս դեմ անելով և մի կտոր խսիր կախ տալով։ Լուսամուտի կեսը, և՛ ապակին, և՛ շրջանակը, անհետ ոչնչացել են։ Այստեղ առանց կահկարասիքի իրար վրա կիտված էին 3 մեծահասակ ու 5 երեխա։ Դենտոնը ավելի վատ չէ, քան Բիգլսուեյդ Յոլնիոնի մնացած մասը։
2)Բերկշիր։
Բինհեմ.— 1864 թ. հունիսին մարդը, կինը, 4 երեխան ապրում էին մի cot-ում (միհարկանի կոտտեջում)։ Աղջիկն աշխատանքից եկավ քութեշով հիվանդ։ Նա մեռավ։ Մի երեխան հիվանդացավ և մեռավ։ Մայրն ու մյուս երեխան հիվանդ էին տիֆով, երբ նրանց մոտ հրավիրվեց դ-ր Հանտերը։ Հայրն ու երրորդ երեխան քնում էին բակում, բայց թե մեկուսացումն ապահովելը որքան դժվար էր այստեղ, երևում էր արդեն նրանից, որ վարակված տան սպիտակեղենը դժբախտ գյուղի շուկայի լեփ-լեցուն հրապարակում ընկած սպասում էր լվացվելու հերթի։ X-ի տան բնակարանավարձը շաբաթական 1 շիլլինգ է. միայն մեկ ննջարան ամուսնական զույգի ու 6 երեխայի համար։ Մի տուն՝ 14 ոտնաչափ 6 մատնաչափ երկարությամբ, 7 ոտնաչափ լայնությամբ, խոհանոցը՝ 6 ոտնաչափ բարձրությամբ, վարձու է տրվում 8 պենսով (շաբաթական), ննջարանը ո՛չ լուսամուտ ունի, ո՛չ օջախ, ո՛չ դուռ, ո՛չ մի անցք, բացի ելքից. ոչ մի փոքրիկ պարտեզ։ Վերջերս այստեղ ապրում էր մի մարդ երկու հասած աղջիկների ու պատանի տղայի հետ. հայրն ու որդին քնում էին մահճակալի վրա, աղջիկները նախասենյակում։ Քանի ընտանիքն այստեղ էր ապրում, աղջիկներից յուրաքանչյուրը մի երեխա ունեցավ, ըստ որում մեկը աշխատատուն գնաց ազատվելու և հետո տուն վերադարձավ։
3) Բէկինհեմշիր։
30 կոտտեջ — 1 000 ակր հողի վրա — այստեղ բնակվում է մոտավորապես 130—140 անձ։ Բրենդհեմի ծխական համայնքը բռնում է 1 000 ակր տարածություն. 1851 թվականին այնտեղ կար 36 տուն՝ 84 տղամարդուց և 54 կանանցից բաղկացած բնակչությամբ։ Երկու սեռի քանակի այդ անհամապատասխանությունը մեղմացավ 1861 թվականին, երբ հաշվվում էր 98 մարդ արական և 87 մարդ իգական սեռի. 10 տարում ավելացել էին 14 տղամարդ և 33 կին։ Նույն ժամանակամիջոցում տների թիվը պակասել էր 1-ով։
Ուինսլո.— Սրա մի զգալի մասը վերակառուցված է լավ ոճով. տների պահանջարկը, ըստ երևույթին, զգալի է, որովհետև շատ խղճուկ միհարկանի կոտտեջներ վարձով են տրվում շաբաթական 1 շիլլինգով և 1 շիլլինգ 3 պենսով։
Ուոտեր Իտոն.— Բնակչության աճման հետևանքով սեփականատերերն այստեղ քանդել են գոյություն ունեցող տների մոտավորապես 20%-ը։ Մի աղքատ բանվոր, որն ստիպված էր մոտավորապես 4 մղոն անցնելով աշխատանքի գնալու, այն հարցին, թե մի թե նա չէր կարող կոտտեջ գտնել ավելի մոտիկ տեղում, պատասխանեց. «Ո՛չ, նրանք խիստ կզգուշանային իմ ընտանիքի չափ մեծ ընտանիք ունեցող մի մարդու ընդունելուց»։
Տինկերս Էնդ, Ուինսլոյի մոտ.— Մի ննջարան, որտեղ տեղավորված են 4 մեծահասակ և 4 երեխա, 11 ոտնաչափ երկարությամբ, 9 ոտնաչափ լայնությամբ, ամենաբարձր կետում 6 ոտնաչափ 5 մատնաչափ բարձրությամբ, մի ուրիշ ննջարանում, 11 ոտնաչափ 3 մատնաչափ երկարությամբ, 9 ոտնաչափ լայնությամբ, 5 ոտնաչափ 10 մատնաչափ բարձրությամբ, տեղավորված են 6 հոգի։ Այս ընտանիքներից ամեն մեկին ավելի պակաս տարածություն է ընկնում, քան մի տաժանակրին։ Ոչ մի տան մեջ մեկ ննջարանից ավելի չկա, ոչ մեկը հետնադուռ չունի, ջուր ունեն խիստ սակավ դեպքերում։ Շաբաթական բնակարանավարձը՝ 1 շիլլինգ 4 պենսից մինչև 2 շիլլինգ։ Հետազոտված 16 տան բնակիչներից միայն մեկ հատիկ տղամարդ էր շաբաթական 10 շիլլինգ վաստակում։ Օդի այն քանակը, որ հիշյալ դեպքում ընկնում է ամեն մի անձին, համապատասխանում է այն քանակին, որը կհասներ ամեն մեկին, եթե նա գիշերը փակված լիներ երեք ուղղությամբ էլ 4-ական ոտնաչափ մի արկղում։ Ինչպես հայտնի է, հին խրճիթները առատորեն օժտված են բնական օդափոխությամբ։
4) Կեմբրիջշիր։
Գեմբլինգեյը պատկանում է տարբեր սեփականատերերի։ Նա բաղկացած է այնպիսի խարխուլ cot-երից, որոնց որևէ տեղ դժվար է հանդիպել։ Շատերը պարապում են ծղոտագործությամբ։ Գեմբլինգեյում իշխում է մի մահացու հոգնածություն, մի անհուսալի հաշտեցում կեղտի մեջ ապրելու մտքի հետ։ Կենտրոնում նկատելի լքյալ վիճակը իսկական տանջանքի է փոխվում ծայրամասերում, հյուսիսում ու հարավում, որտեղ տները աստիճանաբար փուլ են գալիս։ Բացակայող լենդլորդերը առատորեն ծծում են խղճուկ բնի հյութերը։ Բնակարանավարձը շատ բարձր է. 8-ից մինչև 9 անձ խցկված են մի ննջարանում. երկու դեպքում մի փոքր ննջարանում տեղավորված են 6 մեծահասակ, յուրաքանչյուրը մեկ կամ երկու երեխայի հետ։
5) Էսսեքս։
Այս կոմսության շատ ծխերում կոտտեջների թվի նվազումը ձեռք-ձեռքի է ընթանում բնակչության նվազելու հետ։ Սակայն առնվազն 22 ծխական համայնքներում տների քայքայումը չի կասեցրել բնակչության աճումը կամ առաջ չի բերել նրա վտարումը, մի երևույթ, որը «քաղաքներ քոչելու» անվան տակ կատարվում է ամեն տեղ։ Ֆինգրինգհոյի 3 443 ակր բռնող ծխական համայնքում 1851 թվականին կար 145 տուն, 1861 թվականին՝ արդեն միայն 110, բայց բնակչությունը չէր ուզում հեռանալ և նույնիսկ բնակարանային այդպիսի պայմաններում չդադարեց ավելանալուց։ Ռեմզդեն Կրեյսում 1851 թվականին 252 անձ ապրում էր 61 տան մեջ, իսկ 1861 թվականին 262 անձ սեղմված էր արդեն 49 տան մեջ։ Բեզիլդենում 1851 թվականին 1 827 ակրի վրա ապրում էր 157 մարդ 35 տան մեջ, այդ տասնամյակի վերջում՝ 180 մարդ 27 տան մեջ։ Ֆինգրինգհոյի ծխերում, Հարավային Ֆեմբրիջում, Ուիդֆորդում, Բեզիլդենում և Ռեմզդեն Կրեյսում 1851 թվականին 8 449 ակր տարածության վրա ապրում էր 1 392 մարդ 316 տան մեջ, 1861 թվականին նույն տարածության վրա՝ 1 473 մարդ 249 տան մեջ։
6) Հերֆորդշիր։
Այս փոքր կոմսությունն ավելի շատ է տառապել «վտարման ոգուց», քան Անգլիայի որևէ այլ կոմսություն։ Մեդլիում մեծ մասամբ ֆերմերներին են պատկանում սովորաբար 2 ննջարան ունեցող լեփ-լեցոլն կոտտեջները։ Ֆերմերները հեշտությամբ կոտտեջները վարձով են տալիս տարեկան 3 կամ 4 ֆ. ստեռլինգով և շաբաթական 9 շիլլինգ աշխատավարձ են վճարում։
7) Հենտինգդոնշիր։
Հարտֆորդում 1851 թվականին 87 տուն կար, դրանից կարճ ժամանակ անց 19 կոտտեջ քանդվեց 1 720 ակր տարածություն ունեցող այդ փոքրիկ ծխական համայնքում, բնակիչների թիվը 1831 թվականին կազմում էր 452 մարգ, 1852 թվականին՝ 382 մարդ, 1861 թվականին՝ 341 մարդ։ Հետազոտված է 14 cots մեկական ննջարանով յուրաքանչյուրում։ Նրանցից մեկում ապրում են՝ 1 ամուսնական զույգ, 3 մեծահասակ տղա, 1 հասած աղջիկ, 4 երեխա, ընդամենը 10 հոգի, մի ուրիշում՝ 3 մեծահասակ, 6 երեխա։ Այդ սենյակներից մեկը, որտեղ 8 անձ էր քնում, ուներ 12 ոտնաչափ 10 մատնաչափ երկարություն, 12 ոտնաչափ 2 մատնաչափ լայնություն, 6 ոտնաչափ 9 մատնաչափ բարձրություն. ելուստները չհանած՝ միջին հաշվով մարդագլուխ ընկնում էր մոտ 130 խոր. ոտնաչափ։ 14 ննջարանում՝ 34 հասակավոր և 33 երեխա։ Այդ կոտտեջների մոտ հազվադեպ են պարտեզներ լինում, բայց տնվորներին իրավունք է տրվում փոքրիկ հողամասեր վարձակալել rood-ը (¼ ակրը) 10 կամ 12 շիլլինգով։ Այդ պարցելները հեռու են տներից. վերջինները արտաքնոցներ չունեն։ Ընտանիքի անդամները կա՛մ պետք է իրենց պարցելը գնան և իրենց կղկղանքը այնտեղ թողնեն, կա՛մ,— ինչպես այդ, ամոթ է ասել, արվում է այստեղ,— նրանով լցնեն պահարանի շարժական արկղը։ Երբ արկղը լցվում է, դուրս են քաշում և նրա բովանդակությունը դատարկում այնտեղ, որտեղ պահանջվում է։ Ճապոնիայում կյանքի շրջապտույտն ավելի մաքուր եղանակով է կատարվում։
8) Լինկոլնշիր։
Լենգտոֆտ.— Այստեղ Ռայտի տանը մի մարդ ապրում է իր կնոջ, զոքանչի ու 5 երեխաների հետ. տունն ունի նախասենյակ-խոհանոց, նկուղ խոհանոցի վրա ննջարան, խոհանոցն ու ննջարանն ունեն 12 ոտնաչափ 2 մատնաչափ երկարություն, 9 ոտնաչափ 5 մատնաչափ լայնություն, տան բռնած ամբողջ տարածությունը 21 ոտնաչափ 2 մատնաչափ երկարություն, 9 ոտնաչափ 5 մատնաչափ լայնություն ունի։ Ննջարանը մի ձեղնատուն է
պատերն առաստաղի մոտ իրար են մոտենում շաքարի գլխի ձևով, ճակատի կողմից բացվում է մի լուսանցույց։ Ինչո՞ւ է նա այստեղ ապրում։ Պարտե՞զ կա։— Ո՛չ, նա չափազանց փոքր է։ Բնակարանավա՞րձը։— Նույնպես ոչ։ Նա բարձր է՝ շաբաթական 1 շիլլինգ 3 պենս։ Աշխատավայրին մո՞տ է։ Ո՛չ, հեռու է 6 մղոն, այնպես որ նա օրական 12 մղոն է կտրում գնալ-գալով։ Նա այնտեղ է ապրում, որովհետև այդ cot-ը վարձով էր տրվում, իսկ նա ուզում էր իր համար մի cot-առանձնակ ունենալ, որտեղ, ինչ գնով, ինչ դրության մեջ էլ որ լիներ։ Հետևյալ աղյուսակը վիճակագրական տվյալներ է պարունակում Լենգտոֆտի այն 12 տների մասին, որոնք ունեին 12 ննջարան և 38 մեծահասակ բնակիչ 36 երեխայով.
ԼԵՆԳՏՈՖՏԻ 12 ՏՈՒՆԸ | |||||||||
Տների թիվը | Ննջարանների թիվը | Մեծահասակների թիվը | Երեխաների թիվը | Բնակիչների ընդհանուր թիվը | Տների թիվը | Ննջարանների թիվը | Մեծահասակների թիվը | Երեխաների թիվը | Բնակիչների ընդհանուր թիվը |
1 | 1 | 3 | 5 | 8 | 1 | 1 | 3 | 3 | 6 |
1 | 1 | 4 | 3 | 7 | 1 | 1 | 3 | 3 | 6 |
1 | 1 | 4 | 4 | 8 | 1 | 1 | 2 | 0 | 2 |
1 | 1 | 5 | 4 | 9 | 1 | 1 | 2 | 3 | 5 |
1 | 1 | 2 | 2 | 4 | 1 | 1 | 3 | 3 | 6 |
1 | 1 | 5 | 3 | 8 | 1 | 1 | 2 | 4 | 6 |
9) Կենտ։
Կեննինգտոնը չափազանց լցված էր 1859 թվականին, երբ երևաց դիֆտերիտը, և ծխական բժիշկը բնակչության ամենաաղքատ դասակարգերի դրության պաշտոնական հետազոտություն կատարեց։ Նա գտավ, որ այդ վայրերում, որտեղ մեծ քանակությամբ աշխատանք է պահանջվում, մի քանի cot-եր են քանդվել և նրանց փոխարեն ոչ մի նորը չի շինվել։ Մի թաղամասում կար 4 տուն, այսպես կոչված՝ birdcages (թռչնի վանդակներ) ամեն մեկում կար 4 սենյակ հետևյալ չափսի (ոտնաչափերով ու մատնաչափերով).
Խոհանոց | 9,5 | × | 8,11 | × | 6,6 |
Խորթանոց | 8,6 | × | 4,6 | × | 6,6 |
Ննջարան | 8,5 | × | 5,10 | × | 6,3 |
Ննջարան | 8,3 | × | 8,4 | × | 6,3 |
10) Նորտհեմսյաոնշիր։
Բրիքսվորտ, Պիտսֆորդ և Ֆլուր.— Այս գյուղերում ձմեռը փողոցներում թափառում են 20—30 բանվոր, որոնք աշխատանք չեն գտնում։ Ֆերմերները միշտ չէ, որ բավարար չափով մշակում էին հացահատիկների ու արմատապտուղների համար հատկացված հողերը, և լենդլորդը հարմար գտավ վարձակալության տրվող բոլոր հողամասերը միացնելով՝ դարձնել երկու կամ երեք։ Դրանից էլ առաջ եկավ աշխատանքի պակասություն։ Մինչդեռ փոսի մեկ կողմում դաշտերը մշակում են պահանջումս մյուս կողմում աշխատանքից զրկված բանվորները դաշտերին են նայում ագահ հայացքով։ Զարմանալի չէ ամենևին, որ ամառը ուժից վեր տենդագին աշխատանքից հյուծված և ձմեռը կիսաքաղց բանվորներն իրենց յուրահատուկ բարբառով ասում են, թե «the parsօո and gentlefolks seem frit to death at them» [Տես 168a ծանոթ.]։
Ֆլուրում օրինակներ կան, երբ ամենափոքր չափի ննջարանում ապրում են ամուսնացած զույգը՝ 4, 5, 6 երեխայով, կամ 3 մեծահասակ՝ 5 երեխայի հետ, կամ ամուսնացած զույգը՝ պապի ու քութեշով հիվանդ 6 երեխայի հետ և այլն, 2-ական ննջարանով 2 տան մեջ՝ 2 ընտանիք, ամեն մեկը բաղկացած 8—9 մեծահասակներից։
11) Ուիլտշիր։
Ստրետտոն.— Հետազոտված է 31 տուն, նրանցից 8-ը միայն մեկական ննջարանով։ Պենխիլը նույն ծխական համայնքում է. մի cot վարձով է տրվում շաբաթական 1 շիլլինգ 3 պենսով, այնտեղ ապրում են 4 մեծահասակ և 4 երեխա. բացի լավ պատերից, նրա մեջ էլ ուրիշ ոչ մի լավ բան չկա՝ սկսած վատ տաշած քարերից շինած հատակից և վերջացրած փտած ծղոտե տանիքով։
12) Ուստերշիր։
Տների քայքայումն այստեղ այնպիսի դաժան բնույթ չի ունեցել, սակայն 1851-ից մինչև 1861 թվականը յուրաքանչյուր տան բնակիչների թիվը ավելացել է 4,2-ից 4,6-ի։
Բեդսի.— Այստեղ կան շատ տներ ու փոքրիկ պարտեզներ։ Մի քանի ֆերմերներ հայտարարում են, թե cots — great nuisance here, because they bring the poor» (cot-երը մեծ չարիք են, որովհետև նրանք հրապուրում են աղքատներին)։ Մի ջենտլմեն հայտարարում է. «Աղքատները դրանցից ամենևին չեն շահում, եթե 500 cots շինեն, դրանք այնպես կխլխլեն, ինչպես բուլկին, և իսկապես, որքան ավելի շատ cots են շինվում, այնքան ավելի են պահանջվում նրանք»,— հետևապես, նրա կարծիքով, տներն արտադրում են տնվորներ, որոնք, հասկանալի է, ճնշում են գործադրում «բնակարանա-բաշխման միջոցների» վրա։ Դրան ի պատասխան դ-ր Հանտերը հայտարարում է. «Բայց չէ՞ որ այդ աղքատները պետք է որևէ տեղից գան, և որովհետև Բեդսիում ոչ մի այնպիսի բան չկա, որն առանձնապես հրապուրի նրանց այստեղ, ինչպես, օրին., բարեգործությունը, ապա նրանց այստեղ է քշում այն, ինչ նրանց դուրս է մղում մի է՛լ ավելի անհարմար տեղից։ Եթե ամեն մեկը կարողանար իր աշխատավայրի մոտակայքում մի cot ու մի փոքրիկ կտոր հող ճարել, ապա նա, անկասկած, այդ տեղը կգերադասեր Բեդսիից, որտեղ նա իր մի պատառ հողի համար կրկնապատիկ թանկ է վճարում, քան ֆերմերը»։
Մշտական արտագաղթը դեպի քաղաքները, «ավելորդ» բնակչության մշտական ստեղծումը գյուղում՝ շնորհիվ ֆերմաների համակենտրոնացման, դաշտերն արոտավայր դարձնելու, մեքենաների կիրառման և այլն, և գյուղական բնակչության մշտական վտարումը կոտտեջները քանդելու հետևանքով՝ ձեռք-ձեռքի են ընթանում։ Որքան ավելի նոսր է տվյալ շրջանի բնակչությունը այնքան ավելի մեծ է նրա «հարաբերական գերբնակչությունը», այնքան ավելի մեծ է նրա ճնշումը վաստակի միջոցների վրա, այնքան ավելի մեծ է գյուղական բնակչության բացարձակ ավելցուկը նրա բնակարանավորման միջոցների համեմատությամբ, և, հետևաբար, գյուղերում այնքան ավելի մեծ է տեղական գերբնակչությունն ու մարդկանց կուտակվածությունը, որը մշտական վարակի սպառնալիք է պարունակում։ Ցաքուցրիվ փոքրիկ գյուղերում ու ավաններում մարդկանց մասսաների կուտակումը համապատասխանում է մարդկանց բռնի վտարմանը հողային տարածություններից։ Գյուղական բանվորների անընդհատ «ավելորդացումը», չնայած նրանց թվի նվազելուն, որին ուղեկցում է նրանց արդյունքի մասսայի ավելացումը,— պաուպերիզմի օրրանն է։ Նրանց սպառնացող պաուպերիզմը նրանց վտարման դրդապատճառ է ծառայում և գլխավոր աղբյուրն է նրանց բնակարանային կարիքի, որը վերջնականապես ընկճում է դիմադրելու ընդունակությունը և նրանց դարձնում է հողատերերի[169] ու ֆերմերների իսկական ստրուկներ, այնպես որ աշխատավարձի մինիմումը նրանց համար դառնում է բնական օրենք։ Մյուս կողմից, չնայած իր մշտական «հարաբերական գերբնակչությանը», գյուղը միևնույն ժամանակ թերաբնակված է։ Այս երևան է գալիս ոչ միայն որպես տեղական երևույթ այնպիսի կետերում, որտեղից անչափ արագ է չվում բնակչությունը դեպի քաղաքները, հանքերը, երկաթուղային կառուցումները և այլն,— այդ երևան է գալիս ամենուրեք՝ ինչպես հնձի ժամանակ, այնպես էլ գարնանն ու ամռանը այն բազմաթիվ մոմենտներում, երբ անգլիական շատ խնամքով կատարվող և ինտենսիվ հողագործությունը լրացուցիչ ձեռքերի կարիք է զգում։ Գյուղական բանվորները միշտ չափազանց՝ շատ են լինում հողագործության միջին պահանգների համար ու միշտ չափազանց քիչ նրա բացառիկ կամ ժամանակավոր պահանջների համարի[170]։ Ուստի և պաշտոնական փաստաթղթերում միևնույն բնագավառներից նշվում են հակասական գանգատներ միաժամանակ և աշխատանքի պակասության, և աշխատանքի ավելցուկի մասին։ Բանվորների ժամանակավոր կամ տեղական պակասությունն աշխատավարձի բարձրացում առաջ չի բհրում, բայց միայն այն հետևանքն է ունենում, որ հողագործությամբ զբաղվելու են հարկադրվում կանայք ու երեխաները, և ավելի ու ավելի է իջնում բանվորների տարիքը։ Երբ կանանց ու երեխաների շահագործումը խոշոր չափեր է ընդունում, նա, իր հերթին, գյուղական տղամարդ մեծահասակ բանվորներին ավելորդացնելու և նրանց աշխատավարձն իջեցնելու մի նոր միջոց է դառնում։ Անգլիայի արևելքում ծաղկում է այդ cercle vicieux-ի [կախարդական շրջանի] հիանալի պտուղը — այսպես կոչված Gangsystem-ը [թափառախմբերի կամ հրոսակախմբերի սիստեմը], որի մասին ես այստեղ մի քանի խոսք կասեմ[171]։
Թափառախմբերի սիստեմը համարյա բացառապես հանդիպում է Լինկոլնշիրում, Հենտինգդոնշիրում, Կեմբրիջշիրում, Նորֆոլկում, Սաֆֆոլկում, Նոտտինգհեմշիրում, սպորադիկ կերպով՝ Նորտհեմպտոնի, Բեդֆորդի, Ռետլենդի հարևան կոմսություններում։ Այստեղ որպես օրինակ կվերցնենք Լինկոլնշիրը։ Այս կոմսության մի զգալի մասը նոր հող է, որ նվաճված է նախկին Ճահիճներից կամ, ինչպես թվածս արևելյան մյուս կոմսություններում, նվաճված է ծովից։ Շոգեմեքենան հրաշքներ է գործել ցամաքեցման աշխատանքների ժամանակ։ Առաջվա ճահճուտի ու ավազուտի տեղում հիմա երևում են հիանալի արտեր և ստացվում են ամենաբարձր ռենտաներ։ Նույնը պետք է ասել նաև արհեստականորեն ստացված ջրաբերուկ հողի մասին, ինչպես, օրին., Էքսհոլմ կղզում ու Տրենտի ափի մյուս ծխական համայնքներում։ Այն չափով, որով նոր ֆերմաներ են ստեղծվում։ ոչ միայն նոր կոտտեջներ չեն շինվում, այլ հներն էլ քանդվում են, իսկ բանվորները ներգրավվում են մղոններով հեռու գտնվող բաց գյուղերից, որոնք ընկած են լեռնալանջերով գալարվող գյուղական ճանապարհների երկարությամբ։ Բնակչությունն առաջ միայն այնտեղ էր պաշտպանություն գտնում ձմեռային երկարատև հեղեղումներից։ 400—1 000 ակրանոց ֆերմաներում ապրող բանվորները (նրանց այստեղ անվանում են «confined labourers» [«ամրացված բանվորների»]) բացառապես ծառայում են ծանր, ձիերի օգնությամբ կատարվող հողագործական մշտական աշխատանքների համար։ Ամեն մի 100 ակրին միջին հաշվով հազիվ մի կոտտեջ է ընկնում։ Օրինակ, նախկին ճահճահողը վարձակալող մի ֆերմեր հետազոտիչ հանձնաժողովի առջև ցուցմունք է տալիս. «Իմ ֆերման կազմում է 320 ակրից ավելի, ամբողջն էլ վարելահող է։ Կոտտեջներ չկան։ Հիմա ինձ մոտ մի բանվոր է ապրում։ Այն չորս բանվորները, որոնք իմ ձիերն են պահում, շրջակայքում են են ապրում։ Թեթև աշխատանքը, որի համար շատ ձեռքեր են հարկավոր, կատարում են թափառախմբերը»[172]։ Հողը շատ դաշտային թեթև աշխատանքներ է պահանջում, ինչպես, օրինակ, մոլախոտերի քաղհանումը, շուրջը վարելը, պարարտացման որոշ օպերացիաները, քարերը հավաքելը և այլն։ Այդ ամենը կատարում են թափառախմբերը կամ այն կազմակերպված խմբերը, որոնք ապրում են բաց գյուղերում։
Թափառախումբը կազմված է 10-ից մինչև 40 կամ 50 հոգուց, այն է՝ կանանցից, երկու սեռի դեռահասներից (13—18 տարեկան), թեև տղաները, 13 տարեկան դառնալով, սովորաբար հեռանում են խմբից, և, վերջապես, երկու սեռի երեխաներից (6—13 տարեկան)։ Խմբի գլուխ կանգնած է լինում gangmaster-ը (խմբի ավագը). դա միշտ մի սովորական գյուղական բանվոր է, մեծ մասամբ, այսպես կոչված, ճարպիկի մեկը, այլասերված թափառաշրջիկ, հարբեցող, բայց որոշ չափով օժտված ձեռներեցության ու գործարարության ոգով։ Նա հավաքագրում է թափառախմբին, որը նրա ձեռքի տակ և ո՛չ թե ֆերմերի ձեռքի տակ է աշխատում։ Վերջինիս հետ նա պայմանավորվում է մեծ մասամբ գործավարձով, և նրա եկամուտը,— որ միջին հաշվով շատ բարձր չէ սովորական գյուղական բանվորի վաստակից[173],— գրեթե ամբողջովին կախված է այն հմտությունից, որով նա կարողանում է իր խմբից ամենակարճ ժամանակամիջոցում ամենաշատ քանակությամբ աշխատանք կորզել։ Ֆերմերները հայտնագործեց են, որ կանայք միայն տղամարդու դիկտատուրայի տակ են լավ աշխատում, և որ, մյուս կողմից, կանայք ու երեխաները, մի անգամ աշխատանքի լծվելով, մեծագույն եռանդով են ծախսում իրենց կենսական ուժերը,— այդ արդեն Ֆուրյեն գիտեր,— այնինչ չափահաս տղամարդ բանվորն այնքան նենգ է, որ աշխատում է, որքան հնարավոր է, խնայել իր ուժերը։ Խմբի ավագը մի կալվածից անցնում է մյուսը և այդպիսով իր խմբով աշխատում է տարվա մեջ 6—8 ամիս։ Այդ պատճառով խմբի ավագի համար աշխատելը շատ ավելի շահավետ է բանվորական ընտանիքին և շատ ավելի ապահովված է, քան առանձին ֆերմերի համար աշխատելը, որը միայն ժամանակավոր աշխատանք է տալիս երեխաներին։ Այդ հանգամանքն այնքան է ամրապնդում նրա ազդեցությունը բաց գյուղերում, որ հաճախ երեխաներին այլ կերպ անկարելի է վարձել, եթե ոչ նրա միջնորդությամբ։ Երեխաներին մեկ-մեկ, թափառախմբերից անջատ, վարձով տալը նրա համար մի կողմնակի վաստակ է։
Այդ սիստեմի «մութ կողմերն» են՝ երեխաների ու դեռահասների չափից վեր աշխատանքը, այն ահագին ճանապարհը, որ նրանք ստիպված են անցնելու ամեն օր 5, 6 և երբեմն էլ նույնիսկ 7 մղոն հեռու գտնվող կալվածները գնալու-վերադառնալու համար և, վերջապես, «թափառախմբի» անբարոյականացումը։ Թեև խմբի ավագը, որ մի քանի վայրերում կոչվում է «the driver» [քշող], զինված է երկար մահակով, սակայն նա շատ հազվադեպ է մահակը գործի դնում, և դաժան վերաբերմունքի մասին գանգատները բացառություն են։ Նա մի դեմոկրատիկ կայսր է կամ Համելնի մկնորս։ Հետևապես, նա իր հպատակների շրջանում ժողովրդականության կարիք ունի և նրանց իր կողմն է գրավում իր հովանավորության տակ ծաղկող գնչուական բարքերով։ Բիրտ սանձարձակությունը, ուրախ ցոփությունը և ամենալպիրշ անպատկառությունը իշխում են թափառախմբում։ Սովորաբար խմբի ավագը գինետանը վճարում է կերած-խմածի փողը և հետո թափառախմբի գլուխ անցած տուն է վերադառնում, օրորվելով իհարկե, աջից ու ձախից հենված երկու պնդակազմ կնոջ, երեխաներն ու պատանիները հետևից անհամություններ են անում և ծաղրական ու լկտի երգեր են երգում։ Վերադարձին շատ սովորական երևույթ է այն, ինչ որ Ֆուրյեն «ֆաներոգամիա» [հրապարակով կատարվող սեռական ակտ] է անվանում։ Հաճախ է պատահում, որ տասներեք ու տասնչորս տարեկան աղջիկները հղիանում են իրենց հասակակից տղաներից։ Թափառախմբի համար կոնտինգենտ մատակարարող բաց գյուղերը դառնում են Սոդոմ ու Գոմոր[174] և կրկնապատիկ ավելի արտամուսնական ծնունդներ են տալիս, քան մնացած ամբողջ թագավորությունը։ Թե այդպիսի դպրոցում դաստիարակված աղջիկները, ամուսնացած կանայք դառնալով, ինչ կարող են տալ բարոյականության տեսակետից, մենք արդեն առաջ ենք նշել։ Նրանց երեխաները, եթե միայն օպիումը նրան չի մեռցնում, թափառախմբերի թեկնածուներ են ծնվում։
Նոր միայն նկարագրված իր կլասիկ ձևով թափառախումբը կոչվում է հասարակական, համայնական կամ շրջիկ թափառախումբ (public, common or tramping gang)։ Բացի դրանից, պատահում են նաև մասնավոր թափառախմբեր (private gangs)։ Նրանց կազմը նույնն է, ինչպես հասարակական թափառախմբերինը, բայց նրանց անդամների թիվը քիչ է, և նրանք ոչ թե խմբի ավագի ղեկավարությամբ են աշխատում, այլ մի որևէ ծեր բատրակի, որի համար ֆերմերը չի կարողանում մի այլ, ավելի լավ կիրառում գտնել։ Գնչուական բարքերն այստեղ չքանում են, բայց վկաների բոլոր ցուցմունքների համաձայն՝ երեխաների վարձատվությունն ու նրանց հետ վարվեցողությունը վատանում են։
Թափառախմբերի սիստեմը, ոք վերքին տարիները ավելի ու ավելի է տարածվում[175], գոյություն ունի, իհարկե, ոչ խմբի ավագի համար։ Նա գոյություն ունի խոշոր ֆերմերների[176] կամ լենդլորդերի[177] հարստացման համար։ Ֆերմերի համար չկա ավելի սրամիտ մեթոդ՝ կրճատելու համար իր բանվորական անձնակազմը նորմալ մակարդակից ցած, միևնույն ժամանակ հավելյալ աշխատանքի պահանջի դեպքում միշտ լրացուցիչ ձեռքեր ունենալու համար, ըստ կարելույն քիչ փողով որքան հնարավոր է շատ աշխատանք կորզելու[178] և չափահաս տղամարդ բանվորներին «ավելորդ» դարձնելու համար։ Այդ բոլորից հետո դժվար չէ հասկանալ, թե ինչպես է, որ, մի կողմից, ընդունում են, որ գյուղական բանվորը մեծ կամ փոքր չափով տառապում է գործազրկությունից, և, մյուս կողմից, հայտարարում են, թե թափառախմբերի սիստեմն «անհրաժեշտ է» տղամարդ բանվորների պակասության ու նրանց՝ քաղաքները փոխադրվելու պատճառով[179]։ Մոլախոտից մաքրված դաշտը և Լինկոլնշիրի ու այլ վայրերի մարդկային մոլախոտերը — ահա կապիտալիստական արտադրության հակադիր բևեռներր[180]։
f) Իռլանդիա
Այս բաժինը եզրափակելու համար մենք դեռ պետք է մի հայացք գցենք Իռլանդիայի վրա։ Ամենից առաջ հիշատւսկենք այն փաստերը, որոնք այս կետին են վերաբերում։ Իռլանդիայի բնակչությունը 1841 թվականին հասավ 8 222 664-ի, 1851 թվականին կրճատվեց մինչև 6 623 985, 1861 թվականին — 5 850 309, 1866 թվականին — մինչև 5½ միլիոն, այսինքն՝ իջավ մոտավորապես 1801 թվականի մակարդակին։ Նվազումն սկսվեց 1846-ի սովի տարվանից և այնպես էր ընթանում, որ Իռլանդիան 20 տարուց պակաս ժամանակաշրջանում կորցրեց իր բնակչության [math]^5/_{16}[/math]-ից ավելին[181]։ 1851 թվականի մայիսից մինչև 1865 թվականի հուլիսը արտագաղթողների ընդհանուր թիվը կազմում էր 1 591 487, վերջին հինգ տարվա ընթացքում, 1861-ից մինչև 1865 թվականը, արտագաղթը կես միլիոնից ավելի է տվել։ Բնակված տների թիվը 1851-ից մինչև 1861 թվականը պակասել է 52 990-ով։ 15—30 ակր ունեցող ֆերմաների թիվը 1851-ից մինչև 1861 թվականն աճել է 61 000-ով, 30 ակրից ավելի ունեցող ֆերմաների թիվը՝ 109 000-ով, այնինչ զանազան մեծության բոլոր ֆերմաների ընդհանուր թիվը նվազել է 120 000-ով, նվազում, որի պատճառը 15 ակրից պակաս ունեցող ֆերմաների ոչնչացումն է, այսինքն՝ նրանց կենտրոնացումը։
Բնակչության թվի նվազումը, հասկանալի է, ուղեկցվում էր ընդհանուր առմամբ նաև արդյունքների մասսայի նվազումով։ Մեր նպատակի համար բավական է քննության առնել 1861—1865 թվականներն ընդգրկող հնգամյակը, որի ընթացքում արտագաղթել է կես միլիոնից ավելի, և բնակչության բացարձակ թիվն իջել է ավելի քան [math]^1/_3[/math] միլիոնով (տե՛ս A աղյուսակը)։
A ԱՂՅՈՒՍԱԿ | |||||||||||
Անասունների գլխաքանակը | |||||||||||
Թվականներ | Ձիերի | Եղջյուրավոր անասունների | Ոչխարների | Խոզերի | |||||||
Ընդհանուր թիվը | Նվազում | Ընդհանուր թիվը | Նվազում | Ավելացում | Ընդհանուր թիվը | Նվազում | Ավելացում | Ընդհանուր թիվը | Նվազում | Ավելացում | |
1860 | 619 811 | — | 3 606 374 | — | — | 3 542 080 | — | — | 1 271 072 | — | — |
1861 | 614 232 | 5 579 | 3 471 688 | 134 686 | — | 3 556 050 | — | 13 970 | 1 102 042 | 169 030 | — |
1862 | 602 894 | 11 338 | 3 254 890 | 216 798 | — | 3 456 132 | 99 918 | — | 1 154 324 | — | 52 282 |
1863 | 579 978 | 22 916 | 3 144 231 | 110 659 | — | 3 308 204 | 147 928 | — | 1 067 458 | 86 866 | — |
1864 | 562 158 | 17 820 | 3 262 294 | — | 118 063 | 3 366 941 | — | 58 737 | 1 058 480 | 8 978 | — |
1865 | 547 867 | 14 291 | 3 493 414 | — | 231 120 | 3 688 742 | — | 321 802 | 1 299 893 | — | 241 413 |
Նախընթաց աղյուսակից հետևում է.
Ձիերի | Եղջյուրավոր անասունների | Ոչխարների | Խոզերի |
Բացարձակ նվազում | Բացարձակ նվազում | Բացարձակ ավելացում | Բացարձակ ավելացում |
71 944 | 112 960 | 146 662 | 28 821[182] |
Հիմա դառնանք հողագործությանը, որը կենսամիջոցներ է մատակարարում անասունների ու մարդկանց համար։ Հետևյալ աղյուսակում հաշվված է ամեն մի առանձին տարվա նվազումը կամ ավելացումը՝ անմիջաբար նախորդող տարվա համեմատությամբ։ Հացաբույսերի շարքն են դասված ցորենը, վարսակը, գարին, տարեկանը, լոբին ու սիսեռը, բանջարեղենների շարքը՝ կարտոֆիլը, շաղգամը, ճակնդեղը, կաղամբը, գազարը, վայրի ստեպղինը, վիկը և այլն։
B ԱՂՅՈՒՍԱԿ | |||||||||||
Ցելերի և մարգագետինների (կամ արոտավայրերի) տարածության ավելացումը կամ նվազումը ակրերով | |||||||||||
Թվականներ | Հացաբույսեր | Բանջարեղեն | Մարգագետին և առվույտ | Վուշ | Հողագործության ու անասնապահության համար ծառայող հողի ամրողջ քանակը |
||||||
Նվազում | Նվազում | Ավելացում | Նվազում | Ավելացում | Նվազում | Ավելացում | Նվազում | Ավելացում | |||
1861 | 15 701 | 36 974 | — | 47 969 | — | — | 19 271 | 81 873 | — | ||
1862 | 72 734 | 74 785 | — | — | 6 623 | — | 2 055 | 138 841 | — | ||
1863 | 144 719 | 19 358 | — | — | 7 724 | — | 63 922 | 92 431 | — | ||
1864 | 122 437 | 2 317 | — | — | 47 486 | — | 87 761 | — | 10 493 | ||
1865 | 72 450 | — | 25 241 | — | 68 970 | 50 159 | — | 28 218 | — | ||
1861—1865 | 428 041 | 108 193 | — | — | 82 834 | — | 122 850 | 330 870 | — |
1865 թվականին «մարգագետիններ» ռուբրիկայի տակ դրան ավելացավ 127 470 ակր, գլխավորապես այն պատճառով, որ «անմշակ պարապուտներ և տորֆաճահիճներ» ռուբրիկայի տակ նշանակված տարածությունը պակասեց 101 543 ակրով։ Եթե մենք 1865 թվականը համեմատենք 1864 թվականի հետ, ապա հացահատիկների նվազումը կկազմի 246 667 կվարտեր, որից 48 999 կվարտերը՝ ցորեն, 166 605 կվարտերը՝ վարսակ, 29 892 կվարտերը՝ գարի և այլն, կարտոֆիլի քանակի նվազումը, չնայած որ 1865 թվականին նրա ցանքերի տարածությունն աճել էր, կազմել է 446 398 տոննա և այլն (տե՛ս C աղյուսակը, էջ 733)։
C ԱՂՅՈՒՍԱԿ | |||||||||||||||||
1865 թվականին մշակվող հողերի տարածության մեկ ակրի տված արդյունքի քանակի և արդյունքի ընդհանուր քանակի ավելացումը կամ նվազումը՝ 1864 թ. համեմատությամբ | |||||||||||||||||
Արդյունքի անունը | Մշակող հողի ակրերի քանակը | Մեկ ակրից ստացված արդյունքի քանակը | Արդյունքի ընդհանուր քանակը | ||||||||||||||
1864 | 1865 | 1865 թ. ավելացումը կամ նվազումը |
1864 | 1865 | 1865 թ. ավելացումը կամ նվազումը |
1864 | 1865 | 1865 թ. ավելացումը կամ նվազումը |
|||||||||
+ | - | + | - | + | - | ||||||||||||
Ցորեն | 276 483 | 266 989 | — | 9 494 | Ցորեն | ցենտ. | 13,3 | 13,0 | — | 0,3 | 875 782 | քվ. | 826 783 | — | 48 999 | քվ. | |
Վարսակ | 1 814 886 | 1 745 228 | — | 69 658 | Վարսակ | » | 12,1 | 12,3 | 0,2 | — | 7 826 332 | » | 7 659 727 | — | 166 605 | » | |
Գարի | 172 700 | 177 102 | 4 402 | — | Գարի | » | 15,9 | 14,0 | — | 1,0 | 761 909 | » | 732 017 | — | 29 892 | » | |
Bere (գարի) | 8 894 | 10 091 | 1 197 | — | Bere (գարի) | » | 16,4 | 14,8 | — | 1,6 | 15 160 | » | 13 989 | — | 1 171 | » | |
Տարեկան | Տարեկան | » | 8,5 | 10,4 | 1,9 | — | 12 680 | » | 18 364 | 5 684 | քվ. | — | |||||
Կարտոֆիլ | 1 039 724 | 1 036 260 | 26 536 | — | Կարտոֆիլ | տոն. | 4,1 | 3,6 | — | 0,5 | 4 312 388 | տ. | 3 865 990 | — | 446 398 | տ. | |
Շաղգամ | 337 355 | 334 212 | — | 3 143 | Շաղգամ | » | 10,3 | 9,9 | — | 0,4 | 3 467 679 | » | 3 301 683 | — | 165 976 | » | |
Ճակնդեղ | 14 073 | 14 389 | 316 | — | Ճակնդեղ | » | 10,5 | 13,3 | 2,8 | — | 147 284 | » | 191 937 | 44 653 | տ. | — | |
Կաղամբ | 31 821 | 33 622 | 1 801 | — | Կաղամբ | » | 9,3 | 10,4 | 1,1 | — | 297 375 | » | 350 252 | 52 877 | » | — | |
Վուշ | 301 693 | 251 433 | — | 50 260 | Վուշ | ստոն. | 34,2 | 25,2 | — | 9,0 | 64 506 | » | 39 561 | — | 24 945 | տ. | |
Խոտ | 1 609 569 | 1 678 493 | 68 924 | — | Խոտ | տոնն. | 1,6 | 1,8 | 0,2 | — | 2 607 153 | » | 3 068 707 | 461 554 | » | —[183] |
Իռլանդիայի բնակչության և հողագործական արտադրության շարժումից անցնենք նրա լենդլորդերի, խոշոր ֆերմերների ու արդյունաբերական կապիտալիստների քսակներում կատարվող շարժմանը։ Այդ շարժումն արտացոլվում է եկամտահարկի նվազումով ու ավելացումով։ Հաջորդ D աղյուսակը հասկանալու համար պետք է նշենք, որ D ռուբրիկան (շահույթը, բացառությամբ ֆերմերների շահույթի) ընդգրկում է նաև, այսպես կոչված, «պրոֆեսիոնալ» շահույթը, այսինքն՝ փաստաբանների, բժիշկների և այլ եկամուտները, իսկ այստեղ առանձին չթվարկված C ու E ռուբրիկաները պարունակում են պաշտոնյաների, սպաների, պետական սինեկուրա ստացողների, պետական ֆոնդերի տերերի եկամուտները և այլն։
D ԱՂՅՈՒՍԱԿ | ||||||
Եկամտահարկի ենթակա եկամուտները Իռլանդիայում ֆ. ստ.-ով | ||||||
1860 | 1861 | 1862 | 1863 | 1864 | 1865 | |
A ռուբրիկա | ||||||
Հողային ռենտա | 12 893 829 | 13 003 554 | 13 398 938 | 13 494 091 | 13 470 700 | 13 801 616 |
B ռուբրիկա | ||||||
Ֆերմերների շահույթ | 2 765 387 | 2 773 644 | 2 937 899 | 2 938 923 | 2 930 874 | 2 946 072 |
D ռուբրիկա | ||||||
Արդյունաբերական և այլ շահույթ | 4 891 652 | 4 836 203 | 4 858 800 | 4 843 497 | 4 546 147 | 4 850 199 |
Բոլոր ռուբրիկաների գումարը A-ից մինչև E | 22 962 885 | 22 998 394 | 23 597 574 | 23 658 631 | 23 236 298 | 23 930 340[184] |
D ռուբրիկայի տակ եկամտի ավելացումը 1853—1864 թվականը միջին հաշվով կազմել է միայն 0,93%, այնինչ այդ ավելացումը միևնույն ժամանակամիջոցում Մեծ Բրիտանիայում արտահայտվել է 4,58%-ով։ Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս շահույթների բաշխումը (բացառությամբ ֆերմերական շահույթի) 1864 և 1865 թվականներին.
E ԱՂՅՈՒՍԱԿ | ||||||||||
D ռուբրիկա։ (60 ֆ. ստ. բարձր) շահույթներից ստացվող եկամուտներն Իռլանդիայում | ||||||||||
1864 | 1865 | |||||||||
ֆնտ. ստ. | ֆնտ. ստ. | |||||||||
Տարեկան ընդանուր եկամուտը | 4 368 610 | բաշխված է | 17 467 | անձի | միջև | 4 669 979 | բաշխված է | 18 081 | անձի | միջև |
60 ֆնտ. ստ. բարձր և 100 ֆնտ. ստ. ցածր տարեկան եկամուտները | 238 626 | » | 5 015 | » | » | 222 575 | » | 4 703 | » | » |
Տարեկան ընդհանուր եկամտից | 1 979 066 | » | 11 321 | » | » | 2 028 471 | » | 12 184 | » | » |
Տարեկան ընդհանուր եկամտի մնացորդը | 2 150 818 | » | 1 131 | » | » | 2 418 933 | » | 1 194 | » | » |
Այդ թվում | 1 073 906 | » | 1 010 | » | » | 1 098 027 | » | 1 044 | » | » |
1 076 912 | » | 121 | » | » | 1 320 906 | » | 150 | » | » | |
Որից | 923 397 | » | 75 | » | » | 1 034 881 | » | 72 | » | » |
646 377 | » | 26 | » | » | 736 448 | » | 28 | » | » | |
262 819 | » | 3 | » | » | 274 528 | » | 3 | » | »[185] |
Անգլիան, զարգացած կապիտալիստական արտադրության և առավելապես արդյունաբերական այդ երկիրը, արյունաքամ կլիներ մի այնպիսի արյունառությունից, որին ենթարկվել է Իռլանդիայի ժողովուրդը։ Բայց Իռլանդիան ներկայումս լոկ Անգլիայի մի հողագործական շրջանն է, որ նրանից անջատված ,է մի լայն ջրանցքով և նրան հացահատիկ, բուրդ, անասուններ, արդյունաբերական ու ռազմական նորակոչիկներ է մատակարարում։
Բնակչությունից զրկվելու հետևանքով շատ հող մնամ է առանց մշակման, հողագործական արդյունքի քանակը սաստիկ պակասել է[186] և, չնայած անասնապահության համար հատկացված տարածության ընդլայնվելուն, անասնապահությունը իր մի քանի ճյուղերում բացարձակ նվազում է երևան բերում, մյուս ճյուղերում' հազիվ հիշատակության արժանի զարգացում, որը շարունակ ընդհատվում է հետընթաց քայլերով։ Սակայն, բնակչության քանակի նվազմանը զուգընթաց, շարունակ աճել է հողային ռենտան ու ֆերմերական շահույթը, թեև վերջինը ոչ այնպես հաստատուն կերպով, ինչպես առաջինը։ Պատճառը միանգամայն հասկանալի է։ Մի կողմից, ֆերմաների կենտրոնացման ու վարելահողն արոտավայր դարձնելու հետևանքով հավաքական արդյունքի ավելի ու ավելի մեծ մասն էր հավելյալ արդյունքի փոխարկվում։ Հավելյալ արդյունքն աճում էր, թեև շարունակ նվազում էր հավաքական արդյունքը, որի մի մասն է կազմում նա։ Մյուս կողմից, այդ հավելյալ արդյունքի փողային արժեքը հավելյալ արդյունքի մասսայից է՛լ ավելի արագ էր աճում, որովհետև վերջին 20 տարվա, մանավանդ վերջին 10 տարվա ընթացքում Անգլիայում շարունակ բարձրանում էին մսի, բրդի և այլ մթերքների շուկայական գները։
Արտադրության փոշիացած միջոցները, որոնք բուն իսկ արտադրողի համար որպես աշխատանքի միջոցներ ու կենսամիջոցներ են ծառայում, ընդ որում նրանց օգտագործման համար նրանց չի միացվում ուրիշի աշխատանքը, կապիտալ չեն կազմում, ճիշտ այնպես, ինչպես ապրանք չի կազմում այն արդյունքը, որն սպառվում է հենց արդյունքն արտադրողի կողմից։ Թեև. բնակչության քանակի հետ նվազել է նաև հողագործության մեջ կիրառվող արտադրության միջոցների մասսան, այնուամենայնիվ, նրա մեջ կիրառվող կապիտալի մասսան ավելացել է, որովհետև արտադրության առաջներում բաժան-բաժան միջոցների մի մասը կապիտալի է վերածվել։
Իռլանդիայի ամբողջ կապիտալը, որը, հողագործությունից դուրս, ներդրված էր արդյունաբերության ու առևտրի մեջ, վերջին երկու տասնամյակում դանդաղ և մշտական խոշոր տատանումներով էր կուտակվում։ Այնքան ավելի արագ էր զարգանում, ընդհակառակը, նրա անհատական բաղկացուցիչ մասերի համակենտրոնացումը։ Վերջապես, որքան էլ փոքր էր նրա բացարձակ աճումը, հարաբերաբար, բնակչության կրճատվող թվի համեմատությամբ, նա ավելանում էր։
Այսպիսով, մեր աչքի առջև այստեղ խոշոր մասշտաբով ծավալվում է մի պրոցես, որից ավելի լավը չի կարող ցանկանալ ուղղափառ տնտեսագիտությունը՝ իր այն դոգման ստուգելու համար, որի համաձայն աղքատությունը ծագում է բացարձակ գերբնակչությունից, և որ հավասարակշռությունը նորից վերականգնվում է բնակչության նվազումով։ Այս մի այլ, անհամեմատ ավելի կարևոր փորձ է, քան մալթուսականների կողմից այնքան փառաբանված ժանտախտը XIV դարի կեսին։ Ի դեպ ասենք, որ պեդանտ-միամիտ բան էր XIX դարի արտադրության հարաբերությունների ու ազգաբնակչության համապատասխան հարաբերությունների նկատմամբ XIV դարի մասշտաբը կիրառելը. բայց այդ միամտությունը, բացի դրանից, աչքաթող էր անում, որ եթե ջրանցքի այս կողմում, Անգլիայում, ժանտախտին ու նրան ուղեկցող՝ բնակչության նվազումին հետևում էին գյուղական բնակչության ազատագրումն ո: հարստացումը, ապա ջրանցքի մյուս կողմում, Ֆրանսիայում, նրա հետևից ընթանում էին է՛լ ավելի մեծ ստրկացումն ու աղքատությանը աճումը [Տես 186a ծանոթ.]։
1846 թվականի սովը Իռլանդիայում մեկ միլիոնից ավելի մարդ ոչնչացրեց, բայց դրանք բացառապես աղքատներն էին։ Նա երկրի հարստությանն ամենափոքրիկ վնաս անգամ չպատճառեց։ Դրան հաջորդող քսանամյա և շարունակ սաստկացող արտագաղթը, ի հակադրություն երեսնամյա պատերազմի, մարդկանց հետ միաժամանակ չոչնչացրեց նաև նրանց արտադրության միջոցները։ Իռլանդական հանճարը մի բոլորովին նոր մեթոդ գտավ աղքատ ժողովրդին իր աղքատության վայրից կարծես կախարդական զորությամբ հազարավոր մղոն հեռու փոխադրելու համար։ Միացյալ Նահանգներ արտագաղթողները ամեն տարի փող են ուղարկում տուն՝ մնացածների տեղափոխության համար։ Ամեն մի խումբ, որ գաղթում է այս տարի, իր հետևից մի նոր խումբ է քաշում հաջորդ տարին։ Այսպիսով, Իռլանդիայի վրա ոչ միայն որևէ ծախս չի նստում արտագաղթը, այլև կազմում է նրա արտահանության գործառնությունների ամենաշահավետ ճյուղերից մեկը։ Վերջապես, արտագաղթը մի սիստեմատիկ պրոցես է, որը ոչ թե լոկ մի անցողիկ ճեղք է փորում բնակչության տվյալ մասսայի մեջ, այլ, ընդհակառակը, տարեկան ավելի շատ մարդ է խլում, քան տարեկան աճն է փոխհատուցում, և այդպիսով առաջ է բերում ամեն տարի բնակչության բացարձակ թվի նվազում [Տես 186b ծանոթ.]։
Իսկ ի՞նչ հետևանքներ ստեղծվեցին Իռլանդիայի մնացած բանվորների համար, որոնք ազատվեցին գերբնակչությունից»— Այն հետևանքները, որ հարաբերական գերբնակչությունն այժմ էլ նույնքան մեծ է, որքան 1846 թվականից առաջ, որ աշխատավարձը նույնքան ցածր է, աշխատանքի ծանրությունը ավելացել է, որ գյուղի աղքատությունը կրկին մի նոր ճգնաժամ է սպառնում։ Պատճառները շատ պարզ են։ Հողագործության մեջ ռևոլյուցիան արտագաղթի հետ ձեռք-ձեռքի է ընթանում։ Հարաբերական գերբնակչության արտադրումն ավելի արագ է ընթանում, քան բնակչության բացարձակ նվազումը։ C աղյուսակի վրա նետված թռուցիկ հայացքը ցույց է տալիս, որ վարելահողի փոխարկումը արոտավայրերի պետք է Իռլանդիայում է՛լ ավելի սուր ներգործություն ունենա, քան Անգլիայում։ Վերջինում անասնապահության հետ աճում է կերախոտերի մշակումը, Իռլանդիայում նա նվազում է։ Մինչդեռ առաջներում մշակվող դաշտերի խոշոր մասսաները թողնվում են առանց մշակելու կամ մշտական մարգագետինների են վերածվում, առաջներում չօգտագործվող պարապուտների ու տորֆաճահիճների մի զգալի մասը անասնապահությունն ընդարձակելու նպատակին է ծառայում։ Մանր ու միջակ վարձակալությունները — նրանց շարքն եմ դասում ես այն բոլոր դեպքերը, երբ 100 ակրից ավելի հող չի մշակվում — դեռևս ընդհանուր թվի համարյա [math]^8_{10}[/math] են կազմում [Տես 186c ծանոթ.]։ Նրանց վրա առաջվանից ավելի սաստիկ է ճնշում կապիտալիստական հողագործական արտադրության կոնկուրենցիան, այդ պատճառով էլ նրանք վարձու բանվորների դասակարգին շարունակ նորանոր զինակոչիկներ են մատակարարում։ Իռլանդիայի միակ խոշոր արդյունաբերությունը, վուշ մշակող արդյունաբերությունը, մեծահասակ բանվորներ համեմատաբար քիչ է պահանջում և, չնայած նրա ընդարձակվելուն բամբակի թանկանալուց հետո 1861—1866 թվականներին, նա բնակչության համեմատաբար մի փոքր մասին է միայն զբաղմունք տալիս։ Ուրիշ ամեն մի խոշոր արդյունաբերության նման նա իր սեփական ոլորտում կատարվող մշտական տատանումներով հարաբերական գերբնակչություն է արտադրում միշտ, նույնիսկ այն դեպքում, եթե նրա կլանած բանվորների մասսան բացարձակորեն աճում է։ Գյուղական բնակչության աղքատությունը պատվանդան է ծառայում սպիտակեղենի և այլ վիթխարի գործարանների համար, որոնց բանվորական բանակը մեծ մասամբ ցրված է գյուղերում։ Այստեղ մենք նորից ենք հանդիպում տանը կատարվող աշխատանքի սիստեմին, որ նկարագրել ենք առաջ, և որը թերավճարման և ուժից վեր աշխատանքի պայմաններում օժտված է սիստեմատիկորեն «ավելորդ» բանվորներ արտադրելու ունակությամբ։ Վերջապես, թեև բնակչության նվազումն այստեղ այնպիսի կործանիչ հետևանքներ չունի, ինչպես զարգացած կապիտալիստական արտադրության երկրում, բայց և այնպես այստեղ էլ նա չի անցնում առանց մշտական հետադարձ ներգործության ներքին շուկայի վրա։ Այն բացը, որ արտագաղթն առաջ է բերում, կրճատում է ո՛չ միայն աշխատանքի տեղական պահանջարկը, այլև մանր կրպակատերերի, արհեստավորների, ընդհանրապես մանր արդյունաբերողների եկամուտները։ Այս է 60—100 ֆունտ ստ. եկամուտների նվազման պատճառը E աղյուսակում։
Իռլանդիայի գյուղական վարձու բանվորների դրության բավական պարզորոշ պատկերը մենք գտնում ենք իռլանդական աղքատախնամ տեսչությունների հաշվետվություններում (1870 թ.)186d։ Կառավարությունն այստեղ դիմանում է միայն սվինների և մերթ բացահայտ, մերթ սքողված պաշարողական դրության օգնությամբ, և նրա պաշտոնյաները պետք է արտահայտությունների մեջ այնպիսի շրջահայեցողություն բանեցնեն, որը նրանց պաշտոնակիցները Անգլիայում կարող են արհամարհել, և, այնուամենայնիվ, նրանի թույլ չեն տալիս իրենց կառավարությանը պատրանքներով տարվել։ Նրանց տվյալների համաձայն, աշխատավարձի մակարդակը, որ դեռ մինչև հիմա էլ շատ ցածր է գյուղում, վերջին 20 տարում, այնուամենայնիվ, բարձրացել է 50—60%-ով և այժմ միջին հաշվով կազմում է շաբաթական 6—9 շիլլինգ։ Բայց այս թվացող բարձրացման հետևում թաքնված է աշխատավարձի իրական իջեցումը, որովհետև նա նույնիսկ չի հավասարակշռվում անհրաժեշտ կենսամիջոցների գների՝ այդ ժամանակամիջոցում տեղի ունեցած բարձրցումով, ապացույց — հետևյալ քաղվածքը մի իռլանդական աշխատատան պաշտոնական հաշվետվություններից.
ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ԱՊՐՈՒՍՏԻ ՇԱԲԱԹԱԿԱՆ ՄԻՋԻՆ ԾԱԽՍԵՐԸ | ||||||||||||
Թվականներ | Սնունդը | Հագուստը | Ընդամենը | |||||||||
1848 թ. սեպտ. 29 — 1849 թ. սեպտ. 29-ը | 1 | շիլլինգ | 3¼ | պենս | 0 | շիլլինգ | 3 | պենս | 1 | շիլլինգ | 6¼ | պենս |
1868 թ. սեպտ. 29 — 1869 թ. սեպտ. 29-ը | 2 | » | 7¼ | » | 0 | » | 6 | » | 3 | » | 2¼ | » |
Այսպես ուրեմն, անհրաժեշտ կենսամիջոցների գինը բարձրացել է համարյա երկու անգամ, իսկ հագուստի գինը ճիշտ երկու անգամ, համեմատած քսան տարի առաջ եղած գների հետ։
Բայց եթե նույնիսկ մի կողմ թողնենք այդ անհամապատասխանությունը, փողով արտահայտված աշխատավարձի մակարդակների սոսկ համեմատությունը դեռևս ճիշտ հետևություն անելու հնարավորություն չի տալիս ամենևին։ Սովից առաջ գյուղում աշխատավարձի խոշոր մասը տրվում էր in natura [բնամթերքով], փողով տրվում էր միայն ամենափոքր մասը, ներկայումս փողով վճարումն ընդհանուր կանոն է։ Դրանից արդեն հետևում է, որ ինչ էլ լիներ իրական աշխատավարձի շարժումը, նրա փողային արտահայտությունը պետք է բարձրանար։ «Սովից առաջ հողագործական բանվորն ուներ մի փոքր կտոր հող, որտեղ նա կարտոֆիլ էր բուսցնում և խոզեր ու թռչուններ պահում։ Ներկայումս նա ո՛չ միայն պետք է իր բոլոր կենսամիջոցները գնի, այլև նրա ձեռքից դուրս են գալիս խոզերի, թռչունների և ձվի վաճառքից նրա ստացած եկամուտները ևս»[187]։ Եվ իրոք, գյուղական բանվորներն առաջ ձուլվում էին մանր ֆերմերների հետ և սովորաբար, կարծես, կազմում էին այն միջին ու խոշոր ֆերմաների արիերգարդը միայն, որտեղ աշխատանք էին գտնում իրենք։ Միայն 1846 թվականի աղետից հետո նրանք սկսել են զուտ վարձու բանվորների դասակարգի մի մասը կազմել, մի առանձին դաս, որը վարձողների հետ բացառապես փողային հարաբերություններով է կապված։
Մենք արդեն գիտենք, թե 1846 թվականից առաջ ինչ էին գյուղական բանվորների բնակարանային պայմանները։ Այն ժամանակվանից հետո այդ պայմաններն է՛լ ավելի են վատացել։ Գյուղական բանվորների մի մասը, որը սակայն օրեցօր պակասում է, դեռևս ապրում է ֆերմերների հողերի վրա, լեփ-լեցուն խրճիթներում, որոնց զզվելի դրությունը խիստ գերազանցում է այն ամենավատթարը, ինչ այս կողմից ներկայացնում են անգլիական հողագործական շրջանները։ Եվ այդ դրությունն ամենուրեք է, բացառությամբ Ուլստերի մի քանի վայրերի. դրությունն այդպես է հարավում՝ Քորքի, Լիմերիկի, Կիլկեննիի և այլ կոմսություններում. արևելքում՝ Ուիկլոյում, Ուոքսֆորդում և այլն. Իռլանդիայի կենտրոնում՝ Կինգսում և Կուինս Կաունտիում, Դուբլինի կոմսությունում և այլն, հյուսիսում՝ Դաունում, Էնտրիմում, Տիրոնում և այլն, վերջապես, արևմուտքում՝ Սլայգոյում, Ռոսկոմմոնում, Մայոյում, Գելուեյում և այլն։ «Այս,— բացականչում է տեսուչներից մեկը,— մի նախատինք է կրոնի ու մեր երկրի քաղաքակրթության համար»։ Օրավարձու բանվորների համար կյանքն իրենց որջերում ավելի հրապուրիչ դարձնելու համար նրանցից սիստեմատիկորեն խլում են այն հողամասերը, որոնք անհիշելի ժամանակներից պատկանում էին նրանց բնակարաններին։ «Այն շնորհազրկման գիտակցությունը, որին նրանք ենթարկված են լենդլորդերի ու նրանց կառավարիչների կողմից, գյուղական բանվորների մեջ առաջ է բերել հակամարտության ու ատելության համապատասխան զգացում այն մարդկանց հանդեպ, ովքեր նրանց հետ վարվում են որպես մի իրավազուրկ ռասայի հետ» [Տես 187a ծանոթ.]։
Հողագործության մեջ տեղի ունեցած ռևոլյուցիայի առաջին ակտն այն էր, որ ամենավիթխարի մասշտաբով և կարծես թե վերևից տրված նշանաբանով կատարվեց աշխատանքի վայրերում գտնվող խրճիթների ոչնչացումը։ Բազմաթիվ բանվորներ ստիպված էին ապաստան որոնելու գյուղերում ու քաղաքներում։ Այստեղ նրանց հնոտու նման խցկում էին ամենավատ քաղաքամասերի ձեղնահարկերը, որջերը, նկուղներն ու բները։ Հազարավոր իռլանդական ընտանիքներ, որոնք, նույնիսկ ազգային նախապաշարմունքներով տոգորված անգլիացիների վկայությամբ, աչքի էին ընկնում բացառիկ կապվածությամբ ընտանեկան օջախի հետ, իրենց անհոգ կենսուրախությամբ ու ընտանեկան բարքերի մաքրությամբ, հանկարծակի փոխադրվեցին ախտերի օջախները։ Տղամարդիկ հիմա ստիպված էին աշխատանք որոնելու հարևան ֆերմերների մոտ, որոնք նրանց վարձում էին միայն օրով, այսինքն՝ աշխատավարձի ամենաանհուսալի ձևի հիմունքով, ընդսմին «նրանք հիմա ստիպված են երկար տարածություն անցնելու ֆերմա գնալու-վերադառնալու համար, հաճախ թրջվում, ջուր են դառնում անձրևի տակ և ենթարկվում ուրիշ նեղությունների, որոնք հաճախ հասցնում են ուժաթափության, հիվանդության և, հետևապես, աղքատության» [Տես 187b ծանոթ.]։
«Քաղաքները պետք է տարեցտարի ընդունեին այն բանվորներին, որոնք ավելորդ էին համարվում գյուղական շրջաններում» [Տես 187c ծանոթ.], դրանից հետո դեռ զարմանում են, «որ քաղաքներում ու ավաններում բանվորների ավելցուկ է նկատվում, իսկ գյուղում՝ բանվորների պակասություն» [Տես 187d ծանոթ.]։ Ճշմարտությունն այն է, որ այդ պակասությունն զգացվում է «հողագործական անհետաձգելի աշխատանքների ժամանակ» միայն, «հնձի ժամանակ կամ գարնանը, իսկ տարվա մնացած ժամանակ շատ ձեռքեր պարապ են մնում» [Տես 187e ծանոթ.], որ «բերքահավաքից հետո, հոկտեմբերից մինչև գարունն սկսվելը, նրանց համար հազիվ թե որևէ աշխատանք գտնվի» [Տես 187f ծանոթ.], և որ գործ ունեցած ժամանակ ևս «նրանք հաճախ ամբողջ օրեր են կորցնում, և նրանց աշխատանքը ենթակա է ամեն տեսակ ընդհատումների» [Տես 187g ծանոթ.]։
Հողագործության մեջ կատարվող ռևոլյուցիայի այդ հետևանքները, այսինքն՝ վարելահողն արոտավայրեր դարձնելու, մեքենաներ կիրառելու, աշխատանքի խիստ տնտեսման և այլ երևույթների հետևանքներն է՛լ ավելի են սրվում այն օրինակելի լենդլորդերի կողմից, որոնք իրենց ռենտաներն արտասահմանում սպառելու փոխարեն՝ բարեհաճում են ապրել Իռլանդիայի իրենց կալվածներում։ Պահանջարկի ու առաջարկի օրենքի անխախտ ներգործությունը պահպանելու համար այդ պարոնները «հիմա իրենց համար անհրաժեշտ գրեթե ամբողջ աշխատանքը քամում են իրենց մանր ֆերմերներից, որոնք, այդպիսով, ստիպված են իրենց լենդլորդերի համար աշխատելու, երբ էլ այդ պահանջեն նրանցից, մի այնպիսի աշխատավարձով, որը հաճախ սովորական օրավարձու բանվորների աշխատավարձից ցածր է, չխոսելով արդեն այն անհարմարությունների ու կորուստների մասին, որոնք առաջ են գալիս նրանից, որ ֆերմերը ցանքի կամ բերքահավաքի կրիտիկական ժամանակաշրջանում ստիպված է հետաձգելու իր աշխատանքը սեփական դաշտերում» [Տես 187h ծանոթ.]։
Այսպիսով, զբաղմունքների անապահովությունն Ու անկայունությունը, հաճախակի ու երկարատև գործազրկությունը — հարաբերական գերբնակչության այդ բոլոր հայտանիշներն աղքատախնամ հոգաբարձությունների տեսուչների հաշվետվությունների մեջ երևան են գալիս որպես իռլանդական հողագործական պրոլետարիատին ճնշող ծանր բեռ։ Մենք հիշում ենք, որ նման երևույթներ մենք տեսել ենք նաև անգլիական գյուղական պրոլետսրիատի մոտ։ Բայց տարբերությունն այն է, որ Անգլիայում, արդյունաբերական այդ երկրում, արդյունաբերական պահեստաբանակը հավաքագրվում է գյուղում, այնինչ Իռլանդիայում, հողագործական այդ երկրում, հողագործական ռեզերվային բանակը հավաքագրվում է քաղաքներում, գյուղական վտարված բանվորների ապաստարաններում։ Անգլիայում հողագործության ավելորդ բանվորները դառնում են գործարանային բանվորներ. Իռլանդիայում նրանք, վտարվելով քաղաքները, թեև միաժամանակ ճնշում են գործադրում աշխատավարձի վրա քաղաքներում, այնուամենայնիվ մնում են գյուղական բանվորներ և աշխատանք գտնելու համար շարունակ դիմում են գյուղ։
Պաշտոնական հաշվետվությունների հեղինակները հողագործական բանվորների նյութական դրությանը վերաբերող իրենց հետևությունները հետևյալ կերպով են ամփոփում. «Թեև նրանք ապրում են ծայրահեղ խնայողությամբ, սակայն նրանց աշխատավարձը հազիվ է բավականացնում իրենց ու իրենց ընտանիքի համար սնունդ ու բնակարան ճարելու։ Հագուստ գնելու համար լրացուցիչ եկամուտներ են պահանջվում... Նրանց բնակարանների մթնոլորտը, միացած մյուս գրկանքների հետ, այդ դասակարգին առանձնապես ենթակա է դարձրել տիֆով ու թոքախտով հիվանդանալու» [Տես 187i ծանոթ.]։ Դրանից հետո ամենևին էլ զարմանալի չէ, որ, հաշվետվությունների հեղինակների միաբերան վկայության համաձայն, մռայլ դժգոհությունը համակում է այդ դասակարգի շարքերը, որ նա ետ է կանչում անցյալը, ատում է ներկան, հույսը կտրում է ապագայի նկատմամբ, «ենթարկվում է դեմագոգների կորստաբեր ազդեցություններին» և միմիայն մեկ երազանքով է սնվում — գաղթել Ամերիկա։ Ահա թե մալթուսյան մեծ համադարմա՜նը, բնակչության նվազեցումը, ի՜նչ երանավետ աշխարհ, կաթնահոս գետերով, կիսելի ափերով աշխարհ է դարձրել կանաչազարդ Էրինը։
Թե ինչ բարօրության մեջ են նույնիսկ հմուտ իռլանդական արդյունաբերական բանվորները, այդ բավականաչափ ցույց կտա մի օրինակ։
«Իռլանդիայի հյուսիսում նորերս կատարած իմ տեսչական շրջագայության ժամանակ,— ասում է անգլիական գործարանային տեսուչ Ռոբերտ Բեկերը,— ինձ ապշեցրեց, թե ինչպես իռլանդական մի հմուտ բանվոր աշխատում էր իր ամենաաղքատիկ միջոցներով կրթություն տալ իր երեխաներին։ Ես նրա պատմածը վերարտադրում եմ տառացի, ինչպես որ լսել եմ նրա բերանից: Որ նա իսկապես հմուտ գործարանային բանվոր է, երևում է նրանից, որ նրա աշխատանքից օգտվում էին Մանչեստրի շուկայի համար ապրանքներ արտադրելու նպատակով։ Ջոնսոն.— Ես պրոֆեսիայով beetler [գզրար] եմ և աշխատում եմ առավոտյան ժամի 6-ից մինչև գիշերվա ժամի 11-ը, երկուշաբթի օրվանից մինչև Ուրբաթ. շաբաթ օրը մենք վերջացնում ենք երեկոյան ժամի 6-ին ու 3 ժամ ունենք ճաշելու և հանգստանալու համար։ Ես 5 երեխա ունեմ։ Այդ աշխատանքի համար ես շաբաթական ստանում եմ 10 շիլլ. 6 պենս. կինս էլ է աշխատում և շաբաթը 5 շիլլինգ է վաստակում։ Մեծ աղջիկս, տասներկու տարեկան, նայում տանը։ Նա մեր խոհարարուհին է ու մեր միակ օգնականը։ Նա փոքրերին պատրաստում է դպրոցի համար։ Եմ կինը վեր է կենում ինձ հետ և ինձ հետ էլ դուրս է գալիս տնից։ Մի աղջիկ, որն անցնում է մեր տան մոտով, ինձ զարթնեցնում է առավոտյան ժամի 5 կեսին։ Աշխատանքի գնալուց առաջ մենք ոչինչ չենք ուտում։ Օրվա ընթացքում փոքրիկներին նայում է տասներկու տարեկան աղջիկս։ Մենք նախաճաշում ենք ժամի 8-ին և դրա համար տուն ենք գալիս։ Շաբաթվա մեջ մի անգամ ենք թեյ խմում, իսկ սովորաբար կիսել (stirabout) ենք ունենում երբեմն վարսակի ալյուրից, երբեմն եգիպտացորենի ալյուրից, նայած թե ինչ ենք կարողանում գնել։ Ձմեռը եգիպտացորենի ալյուրին ավելացնում ենք մի քիչ շաքար ու ջուր։ Ամառը մենք մի քիչ կարտոֆիլ ենք հավաքում, որն ինքներս ենք տնկում մի փոքրիկ հողամասում, և երբ կարտոֆիլը վերջանում է, նորից դառնում ենք կիսելին։ Այսպես անցնում֊ է օր օրի հետևից, կիրակի ու լի, կլոր տարին։ Աշխատանքս վերջացնելուց հետո ես միշտ մեծ հոգնածություն եմ զգում երեկոյան։ Մի կտոր միս մենք տեսնում ենք բացառիկ դեպքերում, շատ քիչ անգամ։ Մեր երեխաներից երեքը, դպրոց են հաճախում, մենք ամեն մեկի համար շաբաթական վճարում ենք 1 պենս։ Մեր բնակարանավարձը կազմում է 9 պենս շաբաթը, տորֆն ու վառելիքը մեզ վրա նստում են առնվազն 1 շիլ. 6 պ. երկու շաբաթում»[188]։ Ահա՜ իռլանդական աշխատավարձը, ահա իռլանդական կյանքը։
Իրոք, Իռլանդիայի աղքատությունը նորից օրվա թեմա է դարձել Անգլիայում։ 1866 թվականի վերջում ու 1867 թ. սկզբին իռլանդական հողային մագնատներից մեկը, լորդ Դեֆֆերինը, ձեռնարկեց «Times»-ի էջերում այդ հարցը լուծելուն։ «Wie menschlich von solch’ grossem Herrn!» [«Որքա՜ն այդ մարդասիրական է մի այդպիսի մեծ պարոնի կողմից»]։
E աղյուսակից մենք տեսանք, որ 1864 թվականին 4 368 610 ֆ. ստ. ընդհանուր շահույթից շահառության ընդամենը երեք ասպետ ստացել են 262 819 ֆնտ. ստեռլ., իսկ 1865 թվականին «ինքնահրաժարման» նույն երեք վիրտուոզը 4 669 979 ֆ. ստ. ընդհանուր շահույթից իրենց գրպանն են դրել 274 528 ֆնտ. ստեռլինգ։ 1864 թվականին 26 կապիտալիստ ստացել են 646 377 ֆնտ. ստեռլ., 1865 թվականին 28 կապիտալիստ՝ 736 448 ֆնտ. ստեռլ., 1864 թվականին 121 կապիտալիստ՝ 1 076 912 ֆնտ. ստեռլ., 1865 թվականին 150 կապիտալիստ՝ 1 320 906 ֆնտ. ստեռլ., 1864 թվականին 1 131 կապիտալիստ՝ 2 150 818 ֆնտ. ստեռլ., տարեկան ընդհանուր շահույթի գրեթե կեսը. 1865 թվականին 1 194 կապիտալիստ՝ 2 418 933 ֆնտ. ստեռլ., տարեկան ընդհանուր շահույթի կեսից ավելին։ Բայց ազգային տարեկան եկամտի այն առյուծի բաժինը, որ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի աննշան թվով հողային մագնատները կլանում են, այնքան հրեշավոր է, որ անգլիական պետական իմաստությունը նպատակահարմար է գտնում հողային ռենտայի բաշխման մասին չտալ այնպիսի վիճակագրական նյութ, ինչպիսին նա տալիս է շահույթի բաշխման մասին»։ Լորդ Դեֆֆերինը այդ հողային մագնատներից մեկն է։ Որ ռենտան ու շահույթը կարող են երբևիցե «ավելցուկային» լինել, կամ որ նրանց առատությունը որևէ կերպով կապ ունի ժողովրդական աղքատության առատության, հետ,— այդ պատկերացումը, հասկանալի է, նույնքան «irrespectable» [«ոչ-հարգալից»] է, որքան և «անառողջ» (unsound)։ Լորդը փաստերի վրա է հենվում։ Իսկ փաստն այն է, որ երբ իռլանդական բնակչության թիվը պակասում է, իռլանդական հողային ռենտաներն աճում են, որ բնակչության նվազումը «բարերար է» հողային սեփականատիրոջ համար, հետևապես, նաև հողի համար, ուստի և ժողովրդի համար, որը հողի պատկանելիքն է միայն։ Այսպես ուրեմն, նա հայտարարում է, թե Իռլանդիան դեռ էլի գերբնակված է, և արտագաղթի հոսանքը էլի դեռ շատ դանդաղ է։ Կատարյալ երջանկության հասնելու համար Իռլանդիան դեռ պետք է առնվազն [math]^1/_3[/math] միլիոն բանվորների ևս հրաժեշտ տա։
Չկարծեք, թե, բացի ուրիշ ամեն տվյալներից, նաև բանաստեղծական ոգով օժտված այս լորդը մի բժիշկ է Սանգրադոյի դպրոցից, որը երբ տեսնում էր, որ իր հիվանդը դեպի լավը չի գնում, կարգադրում էր արյուն առնել, հետո էլի արյուն առնել, մինչև որ հիվանդի արյան հետ հիվանդությունն էլ էր անհետանում։ Լորդ Դեֆֆերինը պահանջում է մի նոր արյունառություն, ընդամենը միայն [math]^1/_3[/math] միլիոնի, փոխանակ համարյա 2 միլիոնի, առանց որոնց հեռացման Էրինում իսկապես չի հաստատվի հազարամյա երանելի թագավորությունը։ Ապացույց ներկայացնելը դժվար չէ։
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԻՎՆ ՈՒ ՉԱՓԸ ԻՌԼԱՆԴԻԱՅՈՒՄ 1864 ԹՎԱԿԱՆԻՆ | ||||||||||||||
1 Մինչև 1 ակր վարձակալություններ |
2 1—5 ակր վարձակալություններ |
3 6—15 ակր վարձակալություններ |
4 16—30 ակր վարձակալություններ |
5 31—50 ակր վարձակալություններ |
6 51—100 ակր վարձակալություններ |
7 100 ակրից ավելի վարձակալություններ |
8 Ընդհանուր տարածությունը |
|||||||
Թիվ | Տարած. | Թիվ | Տարած. | Թիվ | Տարած. | Թիվ | Տարած. | Թիվ | Տարած. | Թիվ | Տարած. | Թիվ | Տարած. | 20 319 924 ակր [Տես 188a ծանոթ.] |
48 653 | 25 394 | 82 037 | 288 916 | 176 368 | 1 836 310 | 136 578 | 3 051 343 | 71 961 | 2 906 274 | 54 247 | 3 983 880 | 31 927 | 8 227 807 |
Կենտրոնացումը 1851-ից մինչև 1861 թվականն ընդգրկող ժամանակաշրջանում ոչնչացրեց գլխավորապես առաջին երեք կատեգորիաների` 1 ակրից ցած ու 15 ակրից ոչ բարձր վարձակալությունները։ Ամենից առաջ նրանք պետք է չքանան։ Այդ տալիս է 307 058 «ավելորդ» ֆերմեր և, ընտանիքը ցածր միջին թվով 4 շունչ հաշվելով, ընդամենը 1 228 232 մարդ։ Այն անհավանական ենթադրությամբ, թե հողագործական ռևոլյուցիան ավարտվելո։ո հետո նրանց ¼-ը նորից կկլանվի, դարձյալ պարզվում է, որ պետք է արտագաղթի 921 174 մարդ։ 4-րդ, 5-րդ, 6-րդ կատեգորիաները, 15 ակրից բարձր ու 100 ակրից ոչ ավելի, ինչպես վաղուց ի վեր հայտնի է Անգլիայում, կապիտալիստական հացահատիկային տնտեսության համար չափազանց փոքր են, իսկ ոչխարաբուծության համար բոլորովին չնչին մեծություններ են։ Հետևաբար, նախընթաց ենթադրության դեպքում էլի պետք է գաղթի 788 761 մարդ, որ անում է ընդամենը 1 709 532 մարդ։ Իսկ որովհետև l’appétit vient en mangement [ախորժակն ուտելիս է գալիս], ապա հողատերերի շուտով կհայտնաcործի, որ Իռլանդիան 3½ միլիոն bնակչով էլ դեռ մի աղքատ երկիր է, իսկ աղքատ է նա, որովհետև գերբնակված է և, հետևապես նրա բնակչության նվազումն է՛լ ավելի շատ պետք է շարունակվի, որպեսզի նա կարողանա կատարել իր իսկական դերը — Անգլիայի համար ոչխարների և արոտավայրերի երկրի դերը [Տես 188b ծանոթ.]։
Այս շահավետ մեթոդը, ինչպես և ամեն լավ բան այս աշխարհում, իր վատ կողմն ունի։ Իռլանդիայում հողային ռենտայի կուտակմանը զուգընթաց տեղի է ունենում իռլանդացիների կուտակումն Ամերիկայում։ Ոչխարների ու եզների կողմից վտարված իռլանդացին օվկիանոսի մյուս կողմում հարություն է առնում որպես ֆենի։ Եվ ծովերի հին թագուհու դեմ ավելի ու ավելի սպառնագին ծառանում է երիտասարդ հսկա ռեսպուբլիկան։
Acerba fata Romanos agunt
Scelusque fraternae necis.
[Անողոք ճակատագիրը և ոճրագործ եղբայրասպանությունը հետապնդում են հռոմայեցիներին։]
ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԱՅՍՊԵՍ ԿՈՉՎԱԾ ՆԱԽԱՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՈՒՄԸ
1. ՆԱԽԱՍԿԶԲՆԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ
Մենք տեսանք, թե ինչպես փողը փոխարկվում է կապիտալի, ինչպես կապիտալը հավելյալ արժեք է արտադրում և հավելյալ արժեքի շնորհիվ ավելացվում է կապիտալը։ Մինչդեռ կապիտալի կուտակումը հավելյալ արժեք է ենթադրում, հավելյալ արժեքը՝ կապիտալիստական արտադրություն, իսկ այս վերջինը՝ կապիտալի և աշխատուժի զգալի մասսաների առկայություն ապրանքարտադրողների ձեռքում։ Այսպիսով, այդ ամբողջ շարժումը, ըստ երևույթին, պտտվում է մի կախարդական շրջագծի մեջ, որից մենք դուրս գալ չենք կարող այլ կերպ, քան ենթադրելով, որ կապիտալիստական կուտակմանը նախորդել է «նախասկզբնական» կուտակումը (Ա. Սմիթի «previous accumulation»),— մի կուտակում, որն արտադրության կապիտալիստական եղանակի ո՛չ թե հետևանքն է, այլ նրա ելակետը։
Այդ նախասկզբնական կուտակումը մոտավորապես նույն դերն է խաղում քաղաքատնտեսության մեջ, որպիսի դեր խաղում է մեղանչումն աստվածաբանության մեջ՝ Ադամը ճաշակեց խնձորը, և դրանով իսկ մեղքը մտավ մարդկային ցեղի մեջ։ Կուտակման ծագումը բացատրում են՝ պատմելով նրա մասին որպես հին ժամանակ տեղի ունեցած մի պատմական անեկդոտի մասին։ Անհիշելի հին ժամանակներում գոյություն են ունեցել, մի կողմից, աշխատասեր, խելոք և, ամենից առաջ, տնտեսող ընտրյալների մի աննշան խումբ և, մյուս կողմից, իրենց ամբողջ ունեցածն ու դեռ դրանից ավելին ծախսող մեծ թվով ծույլեր, քրջոտներ։ Ճիշտ է, մեղանչման վերաբերյալ աստվածաբանական լեդենդան մեզ պատմում է, թե ինչպես մարդիկ դատապարտվեցին հացը իրենց երեսի քրտինքով ուտելու, իսկ տնտեսական մեղանչման պատմությունը բացահայտում է, թե ինչպես կարող էին երևան գալ ամենևին դրա կարիքը չունեցող մարդիկ։ Բայց այդ միևնույնն է։ Բանն այնպես պատահեց, որ առաջինները հարստություն կուտակեցին, իսկ վերջիններին, վերջիվերջո, ոչինչ չմնաց վաճառելու, բացի իրենց սեփական կաշուց։ Այդ մեղանչումից է սկիզբ առնում լայն մասսայի աղքատությունը, մասսայի, որը, չնայած իր ամբողջ աշխատանքին, էլի դեռ ոչինչ չունի վաճառելու, բացի հենց իրենից,— և քչերի հարստությունը, որը շարունակ աճում է, թեև նրանք շատ վաղուց դադարել են աշխատելուց։ Այդպիսի գռեհիկ հեքիաթներ է հրամցնում, օրինակ, պարոն Թիերը մի ժամանակ այնքան սրամիտ ֆրանսիացիներին, այն էլ պետական մարդու հանդիսավոր լուրջ դեմքով, պաշտպանելու համար propriété-ն [սեփականությունը]։ Բայց երբ խոսքը վերաբերում է սեփականության հարցին, սրբազան պարտքը հրամայում է մանկական այբբենարանի տեսակետը պաշտպանել՝ որպես բոլոր տարիքների ու զարգացման բոլոր աստիճանների համար միակ ճիշտ տեսակետ։ Ինչպես հայտնի է, իրական պատմության մեջ խոշորագույն դեր են կատարում նվաճումը, ստրկացումը, ավազակությունը, մի խոսքով՝ բռնությունը։ Բայց հեզաբարո քաղաքատնտեսության մեջ վաղուց ի վեր իշխել է իդիլիան։ Իրավունքն ու «աշխատանքը» հենց սկզբից էլ եղել են հարստացման միակ միջոցները, շարունակ բացառություն է կազմել, իհարկե, «այս տարին»։ Իրականում նախասկզբնական կուտակման մեթոդներն ուրիշ ամեն ինչ են, բայց միայն ոչ իդիլիա։
Փողն ու ապրանքը, ինչպես և արտադրության միջոցներն ու կենսամիջոցները, ինքնին ամենևին էլ կապիտալ չեն։ Նրանք պետք է կապիտալի փոխարկվեն։ Բայց այդ փոխակերպությունը հնարավոր է միայն որոշ պայմաններում, որոնք հանգում են հետևյալին, երկու շատ տարբեր, հակադիր տեսակի ապրանքատերեր պետք է իրար հանդիպեն և շփման մեջ մտնեն — մի կողմից՝ փողի, արտադրության միջոցների ու կենաս միջոցների սեփականատերը, որը կարիք ունի աշխատուժ գնելու իր յուրացրած արժեքի գումարը ավելացնելու համար, մյուս կողմից՝ ազատ բանվորները, իրենց սեփական աշխատուժը ծախողները և, հետևապես, աշխատանք վաճառողները։ Ազատ բանվորներ՝ երկակի իմաստով, նրանք չպետք է իրենք անմիջաբար պատկանեն արտադրության միջոցների թվին, ինչպես ստրուկները, ճորտերը և այլն, բայց արտադրության միջոցներն էլ չպետք է պատկանին նրանց, ինչպես այդ լինում է ինքնուրույն տնտեսություն վարող գյուղացիների մոտ և այլն, ընդհակառակը, նրանք պետք է ազատ լինեն արտադրության միջոցներից, ազատված նրանցից, զրկված նրանցից։ Ապրանքային շուկայի այդ բևեռացումով ստեղծվում են կապիտալիստական արտադրության հիմնական պայմանները։ Կապիտալիստական հարաբերությունը ենթադրում է, որ աշխատանքի իրականացման պայմանների սեփականությունը անջատված է բանվորներից։ Եվ հենց որ կապիտալիստական արտադրությունը կանգնում է սեփական ոտքերի վրա, նա ո՛չ միայն պահպանում է այդ բաժանումը, այլև այն վերարտադրում է անընդհատ աճող մասշտաբով։ Այսպիսով, կապիտալիստական հարաբերություն ստեղծող պրոցեսը ուրիշ բան չի կարող լինել, բայց եթե բանվորին իր աշխատանքի պայմանների սեփականությունից անջատելու պրոցես,— մի պրոցես, որը մի կողմից, հասարակական արտադրության միջոցները և կենսամիջոցները դարձնում է կապիտալ, մյուս կողմից, անմիջական արտադրողներին դարձնում է վարձու բանվորներ։ Հետևաբար, այսպես կոչված նախասկզբնական կուտակումը ոչ այլ ինչ է, եթե ոչ արտադրողին արտադրության միջոցներիս անջատելու պատմական պրոցես։ Նա «նախասկզբնական» պրոցես է, որովհետև կազմում է կապիտալի և նրան համապատասխանող արտադրության եղանակի նախապատմությունը։
Կապիտալիստական հասարակության տնտեսական կառուցվածքն առաջ է եկել ֆեոդալական հասարակության տնտեսական կառուցվածքից։ Վերջնի քայքայումն ազատել է առաջնի տարրերը։
Անմիջական արտադրողը, բանվորը, լոկ այն ժամանակ է հնարավորություն ստանում տնօրինելու իր անձը, երբ դադարում է նրա ամրացումը հողին և նրա ճորտական կամ ֆեոդալական կախումը մի ուըիշ անձից։ Այնուհետև, որպեսզի բանվորը դառնար աշխատուժի ազատ վաճառորդ, որն իր ապրանքը տանում է այնտեղ, որտեղ նրա պահանջարկ կա, նա պետք է ազատվեր համքարությունների տիրապետությունից, աշկերտների ու ենթավարպետների վերաբերյալ համքարային կանոնադրություններից և աշխատանքի վերաբերյալ ուրիշ կաշկանդիչ կարգադրություններից։ Այսպես ուրեմն, այն պատմական պրոցեսը, որ արտադրողներին դարձնում է վարձու բանվորներ, մի կողմից, երևան է գալիս որպես նրանց ազատագրում ֆեոդալական պարհակներից ու համքարական հարկադրանքից. և մեր բուրժուական պատմաբանների համար միայն այդ կողմը գոյություն ունի։ Բայց, մյուս կողմից, ֆեոդալիզմից ազատագրվողները իրենք իրենց վաճառողներ են դառնում միայն այն ժամանակ, երբ նրանցից խլել են նրանց բոլոր արտադրության միջոցները և գոյության բոլոր երաշխիքները, որոնք ապահովված էին հին ֆեոդալական հաստատությունների կողմից։ Եվ նրանց այդ սեփականազրկման պատմությունը մարդկության տարեգրության մեջ գրված է սրի ու հրի բոցավառվող լեզվով։
Արդյունաբերական կապիտալիստները, այս նոր վեհապետները, պետք է, իրենց կողմից, դուրս մղեին ո՛չ միայն համքարական վարպետներին, այլև հարստության աղբյուրներին տիրացած ֆեոդալներին։ Այս կողմից նրանց բարձրացումը հետևանք է այն հաղթական պայքարի, որ մղվել է ֆեոդալական իշխանության ու նրա վրդովեցուցիչ արտոնությունների դեմ, ինչպես և համքարությունների ու այն կապանքների դեմ, որ սրանք դնում էին արտադրության ազատ զարգացման վրա և. մարդու կողմից մարդուն ազատորեն շահագործելու վրա։ Սակայն արդյունաբերության ասպետներին հաջողվեց սրի ասպետներին դուրս մղել միայն շնորհիվ այն բանի, որ նրանք օգտագործեցին այն իրադարձությունները, որ նրանք իրենք չէին ստեղծել։ Նրանք բարձրացան, օգտվելով նույն կեղտոտ միջոցներից, որոնք մի ժամանակ հռոմեական ազատ արձակվածներին հնարավորություն էին տալիս իրենց պատրոնների տերերը դառնալու։
Ինչպես վարձու բանվորին, այնպես էլ կապիտալիստին ստեղծած զարգացման ելակետը բանվորի ստրկությունը եղավ։ Այդ զարգացումը բանվորի ստրկացման ձևափոխությունն էր, ֆեոդալական շահագործման փոխարկումը կապիտալիստական շահագործման։ Այդ զարգացման ընթացքն ըմբռնելու համար մենք կարիք չունենք շատ խորանալու անցյալի մեջ։ Թեև կապիտալիստական արտադրության առաջին սաղմերը սպորադիկ կերպով հանդիպում են արդեն 14-րդ ու 15-րդ դարերում Միջերկրական ծովի առանձին քաղաքներում, բայց և այնպես կապիտալիստական դարագլուխն սկսվում է միայն 16-րդ դարից։ Այնտեղ, որտեղ սկսվում է նա, վաղուց արդեն ոչնչացել է ճորտատիրությունը, և արդեն զգալիորեն թողնել է միջնադարի ամենավառ ծաղիկը — ազատ քաղաքները։
Նախասկզբնական կուտակման պատմության մեջ դարաշրջան են կազ-
մում այն հեղաշրջումները, որոնք կապիտալիստների ծագող դասակարգի համար որպես լծակ են ծառայում, և ամենից առաջ այն մոմենտները, երբ մարդկանց ահագին մասսաներ հանկարծակի ու բռնությամբ կտրվում են իրենց գոյության միջոցներից և աշխատանքի շուկա են նետվում որպես օրենքից դուրս հայտարարված պրոլետարներ։ Գյուղատնտեսական արտադրողի սեփականազրկումը, գյուղացու հողազրկումը կազմում է ամբողջ պրոցեսի հիմքը։ Նրա պատմությունը տարբեր երկրներում տարբեր գունավորում ունի. տարբեր փուլեր է անցնում տարբեր կարգով և տարբեր պատմական շրջաններում։ Նա կլասիկ ձևով կատարվում է միայն Անգլիայում, որն այդ պատճառով էլ մենք որպես օրինակ ենք վերցնում[189]։
2. ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՈՒՄԸ ՀՈՂԻՑ
Անգլիայում ճորտատիրությունը փաստորեն չքացավ XIV դարի վերջերին։ Բնակչության գերակշռող մեծամասնությունն[190] այն ժամանակ,— և է՛լ ավելի շատ XV դարում,— կազմված էր ինքնուրույն տնտեսություն վարող ազատ գյուղացիներից, ինչ ֆեոդալական ցուցանակների հետև էլ թաքնված լիներ նրանց սեփականությունը։ Կալվածատիրական ավելի խոշոր կայքերում bailiff-ը [կառավարիչը], որ ինքն էլ մի ժամանակ ճորտ էր, դուրս մղվեց ազատ ֆերմերի կողմից։ Հողագործական վարձու բանվորները կազմված էին մասամբ այն գյուղացիներից, որոնք իրենց ազատ ժամանակը գործի էին դնում խոշոր հողային սեփականատերերի մոտ աշխատելով, մասամբ էլ բառի իսկական իմաստով վարձու բանվորների դասակարգից, որը հարաբերաբար ու բացարձակորեն սակավաթիվ էր։ Ընդսմին նույնիսկ այդ բանվորները միաժամանակ փաստորեն նաև ինքնուրույն գյուղացիներ էին, քանի որ իրենց աշխատավարձի հետ միասին կոտտեջներ էին ստանում, ինչպես նաև 4 և նույնիսկ ավելի ակր վարելահող։ Բացի դրանից իսկական գյուղացիների հետ միասին նրանք օգտվում էին համայնական հողերից, այնտեղ արածացնում էին իրենց անասուններին և ձեռք էին բերում վառելանյութ — փայտ, տորֆ և այլն[191] է Եվրոպայի բոլոր երկրներում ֆեոդալական արտադրությունը բնորոշվում է նրանով, որ հողը բաժանված է ըստ կարելույն մեծ թվով ավատակախյալ գյուղացիների միջև։ Ֆեոդալ տերերի, ինչպես և ընդհանրապես ամեն մի սուվերենի, հզորությունը որոշվում էր ո՛չ թե նրանց ստացած ռենտայի չափերով, այլ նրանց հպատակների թվով, իսկ այս վերջինն էլ կախված էր ինքնուրույն տնտեսություն վարող գյուղացիների թվից[192]։ Ուստի, թեև Անգլիայի հողը նորմանների նվաճումից հետո բաժանված էր հսկայական բարոնությունների, որոնցից յուրաքանչյուրը հաճախ 900 հին անգլո-սաքսոնական լորդություն էր պարունակում, այնուամենայնիվ, այդ հողը ծածկված էր գյուղացիական մանր տնտեսություններով, և միայն առանձին վայրերում նրանց արանքում խոշոր կալվածատիրական կայքեր էին ընկած լինում։ Այդպիսի հարաբերությունները, քաղաքային կյանքի միաժամանակյա ծաղկման հետ, որ բնորոշ էր XV դարի համար, հնարավորություն ստեղծեցին այն ժողովրդական հարստության համար, որը կանցլեր Ֆորտեսքյուն այնպիսի պերճախոսությամբ նկարագրում էր իր «Laudibus Legum Angliae» աշխատության մեջ, բայց այդ հարաբերություnները բացառում էին կապիտալիստական հարստության հնարավորությունը։
Արտադրության կապիտալիստական եղանակի հիմքն ստեղծած հեղաշրջման նախերգանքը տեղի ունեցավ XV դարի վերջին երրորդում և XVI դարի առաջին տասնամյակներում։ Օրենքից դուրս հայտարարված մեծ թվով պրոլետարներ աշխատանքի շուկա նետվեցին շնորհիվ ֆեոդալական զինախմբերի ցրման, որոնք, ինչպես սըր Ջեմս Ստյուարտն է իրավացիորեն նկատում, «ամենուրեք անօգուտ կերպով լցված էին տներն, ու բակերը»։ Ճիշտ է, թագավորական իշխանությունը, ինքը բուրժուական զարգացման արդյունք լինելով, միահեծանության ձգտելով, բռնի կերպով արագացնում էր այդ զինախմբերի ցրումը, սակայն այդ իշխանությունն ամենևին դրա միակ պատճառը չէր։ Ամենախիստ անտագոնիզմի մեջ գտնվելով թագավորական իշխանության ու պառլամենտի հանդեպ, իրենք՝ խոշոր ֆեոդալներն անհամեմատ ավելի մեծաթիվ պրոլետարիատ ստեղծեցին, զավթելով համայնական հողերը և գյուղացիներին վտարելով նրանց զբաղեցրած հողամասերից, որոնց վրա գյուղացիները սեփականության նույնպիսի ֆեոդալական իրավունք ունեին, ինչպես և իրենք՝ ֆեոդալները։ Անգլիայում դրան անմիջական զարկ տվեց Ֆլանդրիայի բրդեղենի մանուֆակտուրայի ծաղկումն ու դրա հետ կապված՝ բրդի գների բարձրացումը։ Ֆեոդալական հին ազնվականությանը կուլ էին տվել ֆեոդալական մեծ պատերազմները, իսկ նոր ազնվականությունը ծնունդ էր իր ժամանակի, որի համար փողը բոլոր ուժերի ուժն էր։ Վարելահողը ոչխարների համար արոտավայր դարձնելը ֆեոդալների նշանաբանը դարձավ։ Հարրիսոնն իր «Description of England. Prefixed to Holinshed’s Chronicles» աշխատության մեջ նկարագրում է, թե մանր գյուղացիների այդ սեփականազրկումը ինչպիսի քայքայիչ ազդեցություն է ունենում երկրի վրա։ Բայց, գրում է նա, «what care our great incroachers!» [«մեր մեծ զավթիչների ի՜նչ հոգն է»]։ Գյուղացիների բնակարաններն ու բանվորների կոտտեջները զոռով քանդված են կամ բախտի քմահաճույքին են թողնված։ «Եթե մենք,— ասում է Հարրիսոնը,— ամեն մի ասպետական կալվածքի այժմյան վիճակը հին ցուցակների հետ համեմատենք, ապա կտեսնենք, որ անհամար տներ ու մանր գյուղացիական տնտեսություններ չքացել են, որ հողը հիմա շատ ավելի քիչ թվով մարդկանց է կերակրում, որ շատ քաղաքներ անկման վիճակի մեջ են, թեև միաժամանակ նորերն են ծաղկել... Ես կարող էի շատ բան պատմել այն քաղաքների ու գյաղերի մասին, որոնք ավերվել և ոչխարների արոտավայրեր են դարձվել, և որտեղ մնացեք են միայն կալվածատերերի տները»։ Այդպիսի հին ժամանակագրությունների տրտունջները, այնուամենայնիվ, մի քիչ չափազանցված են, բայց նրանք ճշգրիտ պատկերում են այն տպավորությունը, որ արտադրական հարաբերությունների այն ժամանակ կատարվող ռևոլյուցիան գործել է ժամանակակիցների վրա։ Կանցլեր Ֆորտեսքյուի և Թոմաս Մորի աշխատությունները համեմատելով, մենք պարզ տեսնում ենք այն անդունդը, որ XV դարը բաժանում է XVI-ից։ Տորնտոնի իրավացի դիտողության համաձայն, անգլիական բանվոր դասակարգն իր ոսկեդարից առանց որևէ անցողիկ աստիճանների ընկավ երկաթե դարը։
Օրենսդրությունը վախեցավ այդ հեղաշրջումից։ Նա դեռ կանգնած չէր քաղաքակրթության այն բարձրության վրա, երբ «Wealth of the Nation»-ը [«ազգային հարստությունը»], այսինքն՝ կապիտալի ստեղծումն ու ժողովրդական մասսայի անխնա շահագործումն ու պաուպերացումը պետական ամեն մի իմաստության ultima Thule-ն [վերջին խոսքն] է համարվում։ Բեկոնը Հենրիխ VII-ի իր պատմության մեզ ասում է. «Այդ ժամանակի մոտերքը (1489 թ.) շատացան գանգատներն այն մասին, թե վարելահողերը դարձնում են արոտավայրեր (ոչխարների և այլ անասունների համար), որոնք մի այն սակավաթիվ հովիվների հսկողություն են պահանջում. ցմահ կամ միամյա վարձակալության տրվող հողերը («yeomen»-ի [ազատ հողագործների] մեծ մասն ապրում էր տարեկան վարձակալությամբ) վերածվեցին կալվածատիրական կայքերի... Այդ առաջ բերեց ժողովրդի անկում, հետևապես, և քաղաքների, եկեղեցիների, տասանորդների անկում... Թագավորն ու պառլամենտը զարմանքի արժանի իմաստությամբ ձգտում էին բուժել այդ չարիքը... Նրանք միջոցներ ձեռք առան համայնական հողերի՝ բնակչությանը բնաջնջող այդ զավթումների (depopulating inclosures-ի) դեմ, դրան կրնկակոխ հետևողի բնակչությանը բնաջնջող արոտատնտեսության (depopulating pasturage-ի) դեմ»։ Հենրիխ Vll-ի օրենքը, 1849, հոդ. 19, արգելում է քանդել այն գյուղացիական տները, որոնց առնվազն 20 ակր հող է պատկանում։ Հենրիխ VIII-ի 25 ակտը վերանորոգում է այդ օրենքը։ Այնտեղ ասված է, ի միջի այլոց, թե «զգալի թվով վարձակալական հողեր և անասունների մեծ հոտեր, մանավանդ ոչխարների հոտեր, կուտակվում են փոքրաթիվ ձեռքերում, որի հետևանքով հողային ռենտաները շատ են աճել, իսկ հողի մշակումը (tillage) մեծ չափով ընկել է, եկեղեցիներն ու տները քանդվել են, և մարդկանց ապշեցուցիչ չափերով մեծ մասսաներ զրկվել են իրենց ու իրենց ընտանիքներին պահելու հնարավորությունից»։ Այդ պատճառով օրենքը կարգադրում է վերականգնել լքյալ գյուղացիական աները, վարելահողի ու արոտավայրի միջև որոշ հարաբերություն է սահմանում և այլն։ 1533 թվականի մի օրենք ցավում է, որ շատ սեփականատերեր մինչև 24 000 ոչխար ունեն, և թույլատրելի թիվը սահմանափակում է 2 000-ով[193]։ Հավասարապես անպտուղ էին նաև Հենրիխ VII-ի ժամանակվանից սկսած 150 տարի շարունակվող ժողովրդական գանգատներն ու հրատարակվող օրենքները մանր ֆերմերների ու գյուղացիների սեփականազրկման դեմ։ նրանց ապարդյունության գաղտնիքը մեզ մատնում է Բեկսնը հակառակ իր դիտավորության. «Հենրիխ VII-ի օրենքում,— ասում է նա իր «Essay, civil and moral» աշխատության մեջ, գլուխ 29 [Հմմտ. Бэкон, Собр. соч.5, մ. II, ՍՊԲ. 1874, էջ 410],— խորիմաստն ու զարմանքի արժանին այն է, որ նա որոշ նորմալ մեծության հողագործական տնտեսություններ ու ագարակատներ ստեղծեց, այսինքն՝ նրանց հատկացրեց հողի մի այնպիսի տարածություն, որով դրանք կարող էին բավականաչափ ապահովված, ստրկական կախումով չնվաստացված հպատակներ տալ, և, մյուս կողմից, մաճը բռնում էր սեփականատիրոջ և ոչ թե վարձվորի ձեռքը» («to keep the plough in the hand of the owners and not hirelings») [ Տես 193a ծանոթ.]։ Բայց կապիտալիստական արտադրությունը պահանջում էր, ընդհակառակը, հենց ժողովրդական մասսաների ստրկական դրություն, հենց նրանց փոխարկումը վարձկանների և նրանց աշխատանքի միջոցների փոխարկումը կապիտալի։ Այդ անցման ժամանակաշրջանում օրենսդրությունն աշխատում էր նաև հողագործական վարձու բանվորի ամեն մի կոտտեջի կցել առնվազն 4 ակր հող և նրան արգելում էր տնվոր ընդունել իր կոտտեջը։ Դեռևս 1627 թվականին, Հակոբ I-ի ժամանակ, Ֆրոնտ-Միլլի հողատեր Ռոջեր Կրոկերը դատապարտվեց այն բանի համար, որ իր Ֆրոնտ-Միլլի կալվածում մի կոտտեջ էր շինել և 4 ակր հող չէր հատկացրել նրան, դեռ 1638 թվականին, Կարլ I-ի ժամանակ, թագավորական մի հանձնաժողով նշանակվեց հետևելու համար հին օրենքների կատարմանը, հատկապես 4 ակր հողի վերաբերյալ օրենքի կատարմանը, դեռևս Կրոմվելն արգելեց Լոնդոնից 4 մղոնից պակաս հեռավորության վրա տներ շինել, որոնք 4 ակր հող չունենան։ Դեռևս XVIII դարի առաջին կեսում գյուղատնտեսական բանվորը գանգատ էր տալիս դատարան, եթե նրա կոտտեջին 1-ից մինչև 2 ակր հող չէր հատկացվում։ Իսկ հիմա նա երջանիկ է, եթե իր կոտտեջի առաջ մի փոքրիկ պարտեզ կա կամ եթե նրան մոտիկ կարող է մի երկու քառակուսի սաժեն հող վարձել։ «Հողատերերն ու վարձակալները,— ասում է դ-ր Հանտերը,— այստեղ գործում են ձեռք-ձեռքի տված։ Կոտտեջին կից մի քանի ակր հողը բանվորներին չափազանց անկախ կդաբձներ»[194]։
Ժողովրդական մասսաների բռնի սեփականազրկումը մի նոր ահռելի զարկ ստացավ XVI դարում ռեֆորմացիայի և նրան ուղեկցող՝ եկեղեցական կալվածների վիթխարի հափշտակության շնորհիվ։ Ռեֆորմացիայի նախօրյակին կաթոլիկ եկեղեցին անգլիական հողի մի զգալի մասի ֆեոդալական սեփականատերն էր։ Վանքերի և այլ հիմնարկների ոչնչացումը նրանց բնակիչներին դարձրեց պրոլետարներ։ Բուն եկեղեցական կալվածների մի խոշոր մասը տրվեց թագավորական գիշատիչ ֆավորիտներին կամ չնչին գնով ծախվեց սպեկուլյանտներին, ֆերմերներին ու քաղաքացիներին, որոնք հին ժառանգական վարձակալներին մասսայորեն վտարում էին այդ կալվածներից և նրանց տնտեսությունները միացնում էին։ Եկեղեցական տասանորդի մի մասի նկատմամբ աղքատացած հողագործների սեփականության իրավունքը, որ երաշխավորված էր օրենքով, սուսուփուս վերացվեց[195]։ «Pauper ubique jacet» [«ամենուրե՜ք աղքատներ»],— բացականչեց Եղիսաբեթ թագուհին Անգլիայում կատարած մի ճանապարհորդությունից հետո։ Նրա թագավորության 43-րդ տարում կառավարությանը։ վերջիվերջո, ստիպված եղավ պաշտոնապես ընդունելու պաուպերիզմը՝ աղքատների օգտին հարկ մտցնելով։ «Այդ օրենքը նախաձեռնողներն ամաչում էին հրապարակով հայտարարել նրա շարժառիթները, ուստի և, բոլոր սովորությունների հակառակ, նրանք օրենքը լույս աշխարհ հանեցին առանց որևէ «preamble» [բացատրական առաջաբանի]»[196]։ Կարլ I-ի 16, 4 ակտը այդ օրենքը հայտարարեց մնայուն և միայն 1834 թվականին նրան մի նոր, ավելի խիստ ձև տրվեց[197]։ Ռեֆորմացիայի այդ անմիջական հետևանքները, սակայն, նրա ամենակարևոր արդյունքը չէին։ Եկեղեցական գույքերը հողային սեփականության տրադիցիոն հարաբերությունների կրոնական ամրոցն էին կազմում։ Այդ ամրոցի անկումից հետո այլևս չէին կարող կանգուն մնալ նաև այդ հարաբերությունները[198]։
Դեռևս 17-րդ դարի վերջին տասնամյակներում yeomanry-ն անկախ գյուղացիությունը, ավելի բազմաթիվ էր, քան վարձակալների դասակարգը։ Նա Կրոմվելի գլխավոր ուժն էր և, հենց Մակոլեյի խոստովանությամբ, նպաստավոր հակադրություն էր կազմում խրախճանասեր-ազնվականների ու նրանց սպասավորների, գյուղական տերտերների համեմատությամբ, որոնց պարտականությունն էր աղաների պաշտոնաթող «սիրուհիների» մեղքերր ամուսնական թագ ու պսակով ծածկել։ Նույնիսկ վարձու հողագործական բանվորները համայնական հողի տիրակիցներն էին դեռ։ Մոտավորապես 1750 թվականին չքանում է yeomanry-ն[199] իսկ XVIII դարի վերջին տասնամյակներում հողագործների համայնական սեփականության վերջին հետքերն էլ են չքանում։ Մենք այստեղ մի կողմ ենք Թողնում ագրարային ռևոլյուցիայի զուտ տնտեսական զսպանակները։ Մեզ հետաքրքրում են նրա բռնի լծակները։
Ստյուարտների վերահաստատման ժամանակ հողասեփականատերերն օրենսդրական ճանապարհով անցկացրին այն ուզուրպացիան, որը մայրցամաքում ամենուրեք կատարվեց առանց որևէ օրենսդրական երկարաբանությունների։ Նրանք ոչնչացրին հողային հարաբերությունների ֆեոդալական կարգը, այսինքն՝ իրենց վրայից թոթափեցին պետության հանդեպ ամեն մի պարտականություն, գյուղացիության ու ժողովրդական մնացած մասսայի վրա դրված հարկերի միջոցով «վարձատրեցին» պետությանը, յուրացրին մասնավոր սեփականության արդի իրավունքը այդ կայքերի նկատմամբ, որոնց նրանք տիրում էին միայն ֆեոդալական իրավունքի հիման վրա, և, վերջապես, Անգլիայի գյուղական բանվորների վզին փաթաթեցին բնակեցման այն օրենքները («laws of settlements»), որոնք mutatis mutandis անգլիական հողագործների վրա նույնպիսի ազդեցություն ունեցան, ինչպիսին թաթար Բորիս Գոդունովի հրամանագիրը ունեցավ ռուս գյուղացիության վրա։
«Glorious Revolution»-ի (փառապանծ ռևոլյուցիան) Վիլհելմ III Օրանացու հետ[200] իշխանության գլուխ կարգեց հողատեր ու կապիտալիստ շահամոլներին։ Նրանք նոր դարագլուխը սրբագործեցին՝ վիթխարի չափերի հասցնելով պետական գույքերի այն հափշտակությունը, որ մինչև հիմա միայն չափավոր կերպով էր կատարվում։ Պետական հողերը նվեր էին տրվում, չնչին գնով ծախվում էին կամ ուղղակի հափշտակման միջոցով մասնավոր կալվածներին էին միացվում[201]։ Այս ամենը կատարվում էր առանց ամենափոքր չափով անգամ օրինականությունը պահպանելու։ Անգլիական օլիգարխիայի այժմյան իշխանական կալվածների հիմքն են կազմում հենց այդպիսի խաբեբայական եղանակով յուրացված պետական գույքը, եկեղեցուց խլած հողերի հետ միասին, որչափով ռեսպուբլիկական ռևոլյուցիայի ժամանակ հողատերերը նրանցից չզրկվեցին[202]։ Բուրժուա-կապիտալիստները նպաստում էին այդ գործառնությանը, որպեսզի, ի միջի այլոց, հողը դարձնեն ազատ առևտրի առարկա, հողագործական խոշոր արտադրության բնագավառն ընդարձակվեն, ուժեղացնեն օրենքից դուրս գտնվող պրոլետարների հոսանքը գյուղից և այլն։ Ընդսմին հողային նոր արիստոկրատիան նոր բանկոկրատիայի, ձվից նոր դուրս եկած ֆինանսական այդ բարձր ազնվականության և այն ժամանակ հովանովարական մաքսերի վրա հենվող խոշոր մանուֆակտուրաների տերերի բնական դաշնակիցն էր։ Անգլիական բուրժուազիան այստեղ միայն իր սեփական շահերն էր պաշտպանում և այդ տեսակետից նույնքան ճիշտ էր վարվում, որքան շվեդական քաղաքացիները, որոնք հակառակ նպատակ էին հետապնդում և, իրենց տնտեսական պատվարի — գյուղացիության հետ միանալով, օժանդակում էին թագավորներին, որոնք արիստոկրատիայից զոռով ետ էին խլում նրա կողոպտած թագապատկան հողերը (1604 թվականից սկսած և հետո էլ Կարլ X-ի և Կարլ XI-ի ժամանակ)։
Համայնական սեփականությունը, որ բոլորովին տարբեր է պետական սեփականությունից, որի մասին հենց նոր խոսք եղավ, մի հին-գերմանական հաստատություն էր, որը պահպանվել էր ֆեոդալիզմի ծածկոցի տակ։ Մենք արդեն տեսանք, որ համայնական սեփականության բռնի հափշտակումը, որին սովորաբար ուղեկցում էր վարելահողի փոխարկումն արոտավայրի, սկսվեց XV դարի վերջում և շարունակվում էր XVI դարում։ Սակայն այն ժամանակները այդ պրոցեսը կատարվում էր առանձին անհատական բռնությունների ձևով, որոնց դեմ 150 տարի շարունակ ապարդյուն պայքարում էր օրենսդրությունը։ XVIII դարում առաջադիմություն է կատարվում այն տեսակետից, որ ինքը՝ օրենքն է ժողովրդական հողը կողոպտելու գործիք դառնում, թեև խոշոր ֆերմերները, դրանից անկախ, չեն հրաժարվում իրենց սեփական փոքրիկ մեթոդները կիրառելու[203]։ Այդ կողոպուտի պառլամենտական ձևն են «Bills for Inclosures of Commons»-ը (համայնական հողը ցանկապատելու օրենքները), այսինքն՝ այն դեկրետները, որոնցով լենդլորդերն իրենք ժողովրդական հողը հենց իրենց էին նվիրում մասնավոր սեփականության իրավունքով,— ժողովրդին սեփականազրկող դեկրետները։ Սըր Ֆ. Մ. Իդենը, որը համայնական սեփականությունը ներկայացնում է որպես մասնավոր սեփականությունը այն խոշոր հողատերերի, որոնք բռնել էին ֆեոդալների տեղը, ինքն է հերքում խորամանկորեն կառուցած իր փաստաբանական ճառը, պահանջելով «համայնական հողերը ցանկապատելու վերաբերյալ պառլամենտական մի ընդհանուր ակտ», ընդունելով, հետևապես, որ համայնական հողերը մասնավոր սեփականություն դարձնելու համար անհրաժեշտ է պառլամենտական պետական հեղաշրջում, և, մյուս կողմից, պնդում է, որ օրենսդրական կարգով սեփականազրկված աղքատների «վնասների հատուցում» կատարվի[204]։
Երբ անկախ յոմենների տեղը բռնեցին tenants-at-wille, մի տարով հող վարձակալող մանր ֆերմերները,— ստրկորեն նվաստացված, ամբողջովին լենդլորդերի կամայականությունից կախված մարդկանց այդ ամբոխը,— պետական գույքերի կողոպտմանը զուգընթաց համայնական հողերի սիստեմատիկ հափշտակությունն առանձնապես օժանդակեց այն խոշոր ֆերմաների գոյացմանը, որոնք XVIII դարում կոչվում էին կապիտալ ֆերմաներ[205] կամ վաճառականական ֆերմաներ[206] այդ նույն պատճառները նպաստեցին, որ գյուղական բնակչությունը դառնա պրոլետարիատ, «ազատագրվի» արդյունաբերության համար։
XVIII դարի համար դեռ այն աստիճան պարզ չէր, ինչպես XIX դարի համար, որ ազգային հարստությունը նույնանում է ժողովրդական աղքատության հետ։ Այստեղից էլ այն ժամանակվա տնտեսագիտական դրականության մեջ առաջ եկավ ամենաբուռն բանավեճ «inclosure of commons»-ի [համայնական հողերը ցանկապատելու] մասին։ Իմ առջև ընկած հսկայական նյութից ես բերում եմ միայն մի քանի հատվածներ, որոնք առանձնապես ցայտունորեն լուսաբանում են այն ժամանակվա դրությունը։
«Հարտֆորդշիրի շատ ծխական համայնքներում,— դրում է մի վրդովված գրիչ,— 24 ֆերմա, որոնցից յուրաքանչյուրն ունի 50—150 ակր, միացնելով դարձրել են 3 ֆերմա»[207]։ «Նորթհեմպտոնշիրում և Լեստերշիրում շատ է տարածված համայնական հողերի ցանկապատումը, և ցանկապատումների միջոցով ստացված նոր լորդությունների մեծամասնությանն արոտավայրերի է վերածված, դրա հետևանքով շատ լորդություններում հիմա 50 ակր էլ չի հերկվում, թեև առաջ մինչև. 1 500 ակր էր հերկվում... Մի ժամանակ այստեղ կանգնած բնակելի տների, սարայների, գոմերիերի և այլ շենքերի ավերակներ»— ահա առաջվա բնակիչներից մնացած միակ հետքերը։ «Մի քանի տեղերում հարյուր տուն ու ընտանիքից մնացել է ընդամենը... 8-ը կամ 10-ը... Ծխական համայնքների մեծամասնության մեջ, որտեղ ցանկապատումը ընդամենը 15 կամ 20 տարի առաջ է սկսվել, շատ քչերն են մնացել հողի այն սեփականատերերից, որոնք հողը մշակում էին առաջ, երբ դաշտերը դեռ ցանկապատված չէին։ Ամենևին էլ քիչ չեն այն դեպքերը, երբ 4 կամ 5 հարուստ անասնատերեր հափշտակում են վերջերս ցանկապատված այնպիսի մեծ լորդություններ, որոնք առաջ գտնվում էին 20—30 ֆերմերների և նույնքան էլ մանր սեփականատերերի ու այլ բնակիչների ձեռքում։ Այդ բոլոր անձինք իրենց ընտանիքների հետ վտարված են իրենց տուն ու տեղից, նրանց հետ էլ ուրիշ շատ ընտանիքներ, որոնք նրանց մոտ աշխատանք ու ապրուստ էին գտնում»[208]։Լենդլորդերը ցանկապատելու պատրվակով յուրացնում էին ո՛չ միայն հարևան պարապ հողերը, այլև հաճախ այն հողերը, որ մշակում էին իրենք՝ համայնիկները կամ մարդիկ, որոնք այն վարձակալում էին համայնքից որոշ վճարով։ «Ես այստեղ խոսում եմ մինչև այդ չցանկապատված այն դաշտերի ու հողերի ցանկապատման մասին, որոնք արդեն մշակված էին։ Նույնիսկ այն հեղինակները, որոնք պաշտպանում են inclosures-ը [ցանկապատումները], համաձայնում են, որ դրանց շնորհիվ ուժեղանում է խոշոր ֆերմաների մոնոպոլ դրությունը, իսկ դրանք բարձրացնում են կենսամիջոցների գները և նոսրացնում են բնակչությանը... նույնիսկ ամայի հողերի ցանկապատումը այն ձևով, ինչպես այդ կիրառվում է հիմա, աղքատներին զրկում է նրանը գոյության միջոցների մի մասից և մեծացնում է առանց այն էլ անչափ խոշոր ֆերմաները»[209]։ «Եթե,— ասում է դոկտոր Պրայսը,— հողն ընկնում է մի քանի խոշոր ֆերմերների ձեռքը, ապա մանր ֆերմերները (որոնց նա առաջ որակում էր որպես «մանր սեփականատերերի ու ֆերմերների մի մասսա, որոնք իրենց ընտանիքների հետ ապրում են իրենց մշակած հողի արդյունքի, իրենց ոչխարների, թռչունների, խոզերի հաշվին և այլն, որոնք համայնական հողի վրա են արածում, այնպես որ այդ ֆերմերները համարյա կարիք չունեն գոյության միջոցները շուկայում գնելու») դառնում են այնպիսի մարդիկ, որոնք ստիպված են իրենց ապրուստը հայթայթել ուրիշների համար աշխատելով և շուկայում գնել այն ամենը, ինչի կարիք ունեն... Թերևս այժմ ավելի շատ աշխատանք է կատարվում, որովհետև ավելի շատ են ստիպում աշխատելու... Քաղաքներն ու մանուֆակտուրաները կաճեն, որովհետև այնտեղ են քշում ավելի ու ավելի մեծ քանակությամբ մարդկանց, որոնք հարկադրված են վաստակ որոնելու։ Ահա այն հետևանքները, որոնց անխուսափելիորեն հասցնելու է ֆերմաների համակենտրոնացումը և որոնց մեր թագավորության մեջ նա իրոք հասցնում է արդեն այնքան երկար տարիների ընթացքում»[210]։ Նա inclosures-ի [ցանկապատումների] ընդհանուր հետևանքներն այսպես է ամփոփում. «Ընդհանրապես ժողովրդի ստորին դասակարգերի դրությունը վատացել է գրեթե ամեն տեսակետից, մանր հողատերերն ու ֆերմերներն իջեցված են օրավարձու բանվորների ու վարձվորների վիճակի, իսկ միևնույն ժամանակ այդ վիճակում նրանց համար դժվարացել է ապրուստ ճարելը»[211]։ Համայնական հողի զավթումն ու դրան ուղեկցող ռևոլյուցիան հողագործության մեջ, իրոք այնքան խիստ ներգործություն ունեցան գյուղատնտեսական բանվորների դրության վրա, որ, հենց Իդենի ասելով, 1765—1780 թվականներին նրանց աշխատավարձն սկսեց մինիմումից իջնել, և ըստ այնմ նրանք ստիպված այն լրացնում էին պաշտոնական բարեգործության միջոցներով։ Նրանց աշխատավարձը,— ասում է նա,— «բավական էր լինում միայն կենսական, բացարձակապես անհրաժեշտ պահանջմունքների բավարարման համար»։
Հիմա լսենք inclosures-ի [ցանկապատումների] մի պաշտպանի, դոկտոր Պրայսի հակառակորդին։ «Ճիշտ չէ այն եզրակացությունը, թե երկիրը զրկվել է բնակչությունից, որովհետև մարդիկ այլևս իրենց աշխատանքը չեն վատնում բաց դաշտերում... Եթե մանր գյուղացիները փոխարկվել են այնպիսի մարդկանց, որոնք հարկադրված են ուրիշների համար աշխատելու, և դրա հետևանքով ավելի շատ աշխատանք է շարժման մեջ դրվել, ապա այդ միայն ձեռնտու է և ցանկալի ազգի համար (որին չեն պատկանում, իհարկե, փոխարկված գյուղացիները)... Արդյունք ավելի է ստացվում, եթե նրանց կոմբինացված աշխատանքը մեկ ֆերմայում է կիրառվում, այդպիսով հավելյալ արդյունք է ստեղծվում մանուֆակտուրաների համար, և, հետևապես, մանուֆակտուրաները — մեր երկրի այդ ոսկեհանքերը — քանակապես աճում են արտադրվող հացի քանակի համեմատ»[212]։
Սըր Ֆ. Մ. Իդենը, տորիական ուղղության այդ մարդը, որը, բացի դրանից, «ֆիլանտրոպ» էլ է, ցույց է տալիս ի միջի այլոց հոգու ստոյիկյան այն անդորրության օրինակը, որով տնտեսագետները քննում են «սեփականության սրբազան իրավունքի» ամենալպիրշ ոտնահարումներն ու անձի նկատմամբ կատարվող ամենակոպիտ բռնությունները, եթե դրանք պահանջվում են արտադրության կապիտալիստական եղանակի հիմքը դնելու համար։ Կողոպուտների, դաժանությունների և ամեն տեսակ բռնությունների այն անվերջ շարքը, որ XV դարի վերջին երրորդից սկսած մինչև XVIII դարի վերջն ուղեկցել է ժողովրդի բռնի սեփականազրկմանը, նրան հանգեցնում է միայն հետևյալ «խիստ հարմար» եզրափակիչ խորհրդածությանը. «Անհրաժեշտ էր պատշաճ (due) պրոպորցիա սահմանել վարելահողի ու արոտավայրի միջև։ Դեռևս ամբողջ XIV դարի և XV դարի մեծ մատի ընթացքում մի ակր արոտավայր էր ընկնում 2, 3 ու նույնիսկ 4 ակր վարելահողին։ XVI դարի կեսերին այս պրոպորցիան այնպես փոխվեց, որ 2 ակր արոտավայրը ընկնում էր 2, իսկ ավելի ուշ՝ 1 ակր վարելահողին, մինչև որ, վերջապես, ստացվեց պատշաճ պրոպորցիան՝ 1 ակր վարելահողին 3 ակր արոտավայր»։
XIX դարում չքացավ, իհարկե, հիշողությունն անգամ այն կապի մասին, որ կար հողագործի և համայնական սեփականության միջև։ Չխոսելով արդեն ավելի ուշ ժամանակի մասին, արդյոք գյուղական բնակչությունը թեկուզ մի կոպեկ փոխհատուցում ստացա՞վ այն 3 511 770 ակր համայնական հողի համար, որ 1801-ից մինչև 1831 թվականները նրանից խլվեց և լենդլորդերից բաղկացած պառլամենտի կողմից. նվիրվեց լենդլորդերին։
Հողագործներին հողից սեփականազրկելու վերջին խոշոր պրոցեսը, վերջապես, հայտնի է, այսպես կոչված, «Clearing of Estates» անունով («Կալվածների մաքրում» — փաստորեն նրանց մաքրումը մարդկանցից)։ «Մաքրումը» սեփականազրկման վերը քննարկված անգլիական բոլոր մեթոդների գագաթնակետն է։ Ինչպես տեսանք նախընթաց բաժնում, որտեղ ժամանակակից հարաբերություններն էին քննվում, հիմա, երբ այլևս անկախ գյուղացիներ չեն մնացել, որոնց կարելի լիներ դուրս քշել, բանը հասնում է հողը կոտտեջներից «մաքրելուն», այնպես որ գյուղական բանվորները բնակության համար իրենց մշակած հողի վրա անհրաժեշտ տեղ չեն գտնում։ Թե «Clearing of Estates»-ը բառի բուն իմաստով ի՛նչ բան է, մենք կարող ենք իմանալ միայն դիմելով արդի վեպերի ավետյաց երկրին, լեռնային Շոտլանդիային։ Այնտեղ այդ պրոցեսն աչքի է ընկնում իր սիստեմատիկ բնույթով, մասշտաբի լայնությամբ, երբ կիրառվում է միանգամից (Իռլանդիայում չենդլորդերը մի քանի գյուղ են միանգամից քանդում. լեռնային Շոտլանդիայում միանգամից «մաքրվում են» գերմանական դքսությունների մեծությամբ հողամասեր), և, վերջապես, սեփականազրկվող հողատիրության առանձնահատուկ ձևով։
Լեռնային Շոտլանդիայի կելտերը կազմված էին կլաններից, որոնցից ամեն մեկն իր զբաղեցրած հողի սեփականատերն էր։ Կլանի ներկայացուցիչը, նրա պետը կամ «մեծ մարդը», այդ հողի սեփականատերն էր լոկ իր տիտղոսով, ճիշտ այնպես, ինչպես Անգլիայի թագուհին իր տիտղոսով ամբողջ ազգային տերիտորիայի սեփականատիրուհին է։ Երբ անգլիական կառավարությանը հաջողվեց ճնշել այդ «մեծ մարդկանց» միջև մղվող ներքին պատերազմներն ու նրանց մշտական արշավանքները շոտլանդական հարթավայրերի բնակիչների վրա, կլանների պետերը ամենևին չհրաժարվեցին իրենց
ավազակային հին արհեստից. միայն նրա ձևը փոխվեց։ Իրենց սեփական իշխանությամբ նրանք սեփականության իրենց տիտղոսային իրավունքը փոխարկեցին մասնավոր սեփականության իրավունքի, և որովհետև նրանք տեսնում էին, որ կլանի շարքային անդամները,— որոնց արյունը թափելու այլևս կարիք չկար,— դիմադրում են հարստանալու նրանց ձգտումներին, վճռեցին նրանց դուրս քշել հողերից բացահայտ բռնության միջոցով։ «Նույնպիսի հիմունքով Անգլիայի թագավորը կարող էր իր իրավունքը համարել իր հպատակներին պետական տերիտորիայից քշել, ծովը թափել»,— ասում է պրոֆեսոր Նյումենը[213]։ Այս ռևոլյուցիան, որ Շոտլանդիայում սկսվեց գահաթեկնածուի վերջին ապստամբությունից հետո, իր առաջին փուլերում կարելի է հետաքննել սըր Ջեմս Ստյուարտի[214] և Ջեմս Անդերսոնի աշխատություններով[215]։ Միաժամանակ գէլերին, որոնց վտարել էին իրենց հողից, XVIII դարում արգելվեց արտագաղթել, որովհետև ուզում էին բռնությամբ նրանց քշել Դլազգո ու մյուս գործարանային քաղաքները[216]։ Որպես XIX դարում իշխող մեթոդի[217] օրինակ, այստեղ մենք կբերենք Սեթերլենդի դքսուհու կատարած «մաքրումները»։ Քաղաքատնտեսության բնագավառում խիստ իրազեկ այս անձը, հենց որ կառավարման ղեկը նրա ձեռքն ընկավ, վճռեց անհապաղ տնտեսական արմատական բուժման ձեռնարկել և արոտավայրի վերածել ամբողջ կոմսությունը, որի բնակչությունը նախկին նման միջոցառումներով արդեն իջեցվել էր 15 000 հոգու։ 1814-ից մինչև 1820 թվականը այդ 1 5 000 բնակիչը, մոտավորապես 3 000 ընտանիք, սիստեմատիկորեն դուրս էին քշվում և արմատախիլ արվում։ Նրանց բոլոր գյուղերն ավերեցին և այրեցին, բոլոր դաշտերն արոտավայր դարձրին։ Բրիտանական զինվորներն ուղարկվեցին էկզեկուցիայի համար, և բանը հասավ իսկական ճակատամարտերի տեղական բնակիչների հետ։ Մի պառավ կնոջ այրեցին սեփական խրճիթում, որովհետև նա հրաժարվեց խրճիթը թողնել-հեռանալ։ Այդ ձևով այդ տիկինը յուրացրեց 704 000 ակր հող, որն անհիշելի ժամանակներից կլանին էր պատկանում։ Վտարված բնակիչներին նա մոտավորապես 6 000 ակր հող հատկացրեց ծովափին, 2-ական ակր ամեն մի ընտանիքին։ Այդ 6 000 ակրը մինչ այդ պարապուտներ էին և ոչ մի եկամուտ չէին տալիս։ Դքսուհին զգացումների այնպիսի բարձր ազնվություն ցուցաբերեց, որ հողի ակրը միջին հաշվով 2 շիլլինգ 6 պենսով տվեց կլանի այն անդամներին, որոնք դարեր շարունակ իրենց արյունն էին թափել նրա տոհմի համար։ Կլանից կողոպտած ամբողջ հողը նա բաժանեց ոչխարաբուծության հատկացված 29 խոշոր ֆերմաների, ընդ որում ամեն մի ֆերմայում ապրում էր մի հատիկ ընտանիք, մեծ մասամբ անգլիական վարձակալ բատրակներ։ 1825 թվականին 15 000 գէլերին արդեն փոխարինել էին 131 000 ոչխարներ։ Նախաբնիկների այն մասը, որին ծովափ էին քշել, փորձում էր ձկնորսությամբ կերակրվել։ Նրանք երկակենցաղներ էին դարձել և, ինչպես մի անգլիացի հեղինակ է ասում, ապրում էին կիսով չափ ցամաքի վրա, կիսով չափ ջրում, բայց թե ցամաքը և թե ջուրը միայն կիսով չափ էին ապահովում նրանց գոյությունը[218]։
Բայց քաջարի գէլերին նոր, է՛լ ավելի ծանր փորձություն էր սպասում կլանի «մեծ մարդկանց» առաջ լեռնա֊-ոմանտիկ կերպով խոնարհվելու պատճառով։ Ձկան հոտը դիպավ «մեծ մարդկանց» քթին։ Նրանք այդտեղ ինչ-որ շահութաբեր բանի հոտ առան և ծովափը վարձով տվին Լոնդոնի խոշոր ձկնավաճառներին։ Գէլերը երկրորդ անգամ վտարվեցի[219]։
Բայց, վերջիվերջո, ոչխարների արոտավայրերի մի մասն էլ, իր հերթին, վերածվեց որսապուրակների։ Ինչպես հայտնի է, Անգլիայում իսկական անտառներ չկան։ Արիստոկրատների պուրակներում ապրող որսը կոնստիտուցիոն ընտանի անասուն է, նա պարարտ է՝ ինչպես Լոնդոնի ալդերմեններր [քաղաքային խորհրդի անգամները]։ Շոտլանդիան ֊այդ «ազնիվ մոլության» վերջին ապաստարանն է։ «Լեռնային շրջաններում,— գրում է Սոմերսը 1848 թվականին,— անտառների բռնած տարածությունն զգալի չափով ընդարձակվել է [Տես 219a ծանոթ.]։ Այստեղ, Գեյկի մի կողմում դուք տեսնում եք Գլենֆեշիի նոր անտառը, այնտեղ, մյուս կսղմում՝ Արդվերիկիի նոր անտառը։ Այնտեղ էլ ձեր առջև փռվում է Բլեկ-Մաունտը, մի վիթխարի, նոր լքված խոպան։ Արևելքից դեպի արևմուտք, Էբերդինի շրջակայքից մինչև Օբենի ժայռերը, հիմա ձգվում է անտառների մի անընդհատ գիծ, այնինչ լեռնաստանի ուրիշ մասերում նոր անտառները գտնվում են Լոկ-Արքեյգում, Գլենգարրիում, Գլենմորիստոնում և այլն։ Հողը ոչխարների արոտավայր դարձնելու հետևանքով... գէլերը վտարվեցին դեպի պակաս պտղաբեր վայրեր։ Հիմա շիկայծյամն սկսում է դուրս մղել ոչխարներին, և այս բանը գէլերին է՛լ ավելի անելանելի աղքատության մեջ է գցում։ Որսապուրակն ու ժողովուրդը չեն կարող կողք-կողքի հաշտ ապրել։ Մեկը կամ մյուսը պետք է իր տեղը զիջի։ Եթե դարիս մոտակա քառորդում որսավայրերը թվով ու իրենց ծավալով այնպես աճեն, ինչպես աճել են դարիս անցյալ քառորդում, ապա այլևս ոչ մի գէլ չի մնա հայրենի հողի վրա։ Լեռնային վայրերի հողատերերի շրջանում տարածված այդ շարժման պատճառը մասամբ մոդան է, արիuտnկրատական քմահաճույքը, որսամոլությունը և այլն, մասամբ էլ նրանք որսի առևտրով զբաղվում են՝ բացառապես շահը նկատի ունենալով։ Որովհետև փաստորեն լեռնային հողամասը որսավայր դարձվելով՝ շատ դեպքերում անհամեմատ ավելի շահութաբեր է լինում, քան ոչխարների արոտավայրի փոխարկված նույն հողամասը... Սիրողը, որ որսի տեղ է փնտրում, պատրաստ է այնպիսի գին առաջարկելու, որպիսին միայն թույլ է տալիս նրա քսակի ծավալը... Լեռնային Շոտլանդիայի գլխին եկած աղետները պակաս զարհուրելի չեն, քան այն աղետները, որ նորմանական թագավորների քաղաքականության շնորհիվ Անգլիայի գլխին եկան։ Որսի կենդանիներն ավելի լայնարձակ տեղ են ստացել, բայց դրա փոխարեն մարդկանց ավելի ու ավելի նեղ սահմանների մեջ են խցկում... Ժողովրդից խլում են ազատություն ազատության հետևից... Եվ ճնշումն աճում է օրեցօր։ «Մաքրումն» ու բնակչության վտարումը սեփականատերերը կիրառում են որպես սահմանված հաստատուն սկզբունք, որպես մի զատ տեխնիկական հողագործական միջոց, ինչպես որ Ամերիկայի ու Ավստրալիայի կուսական հողերում ծառերն ու թփերն են հանվում, այնպես էլ այստեղ մարդկանց հետ են վարվում, այդ գործողությունը կատարելով հանգիստ գործարար ձևով»[220]։
Եկեղեցական գույքերի կողոպտումը, պետական հողերի խաբեբայական օտարումը, համայնական գույքերի հափշտակումը, որ կատարվում է ուզուրպացիայի և անողոք տեռորիզմի միջոցով, ֆեոդալական սեփականության ու կլանների սեփականության փոխարկումը արդի մասնավոր սեփականության,— սրանք են նախասկզբնական կուտակման բազմազան իդիլիական մեթոդները։ Այդ ձևով հաջողվեց նվաճել դաշտը կապիտալիստական հողագործության համար, հողը հանձնել կապիտալի իշխանությանը և օրենքից դուրս հայտարարված պրոլետարիատի անհրաժեշտ հոսանք ստեղծել քաղաքային արդյունաբերության համար։
3. ՍԵՓԱԿԱՆԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՐՅՈՒՆԱԼԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍԿՍԱԾ XV ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՑ։ ԱՇԽԱՏԱՎԱՐՁՆ ԻՋԵՑՆԵԼՈՒ ՕՐԵՆՔՆԵՐ
Ֆեոդալական զինախմբերի ցրման հետևանքով վտարված և ցնցումներով իրագործվող բռնի սեփականազրկման միջոցով հողից պոկված մարդիկ, օրենքից դուրս հայտարարված այդ պրոլետարիատը, ամենևին նույնպիսի արագությամբ չէր կլանվում զարգացող մանուֆակտուրայի կողմից, ինչպես արագ լույս աշխարհ էր գալիս։ Մյուս կողմից, իրենց սովորական կենսաշավղից հանկարծակի դուրս քաշված մարդիկ չէին կարող նույնքան էլ հանկարծակի հարմարվել իրենց նոր կացության կարգապահությանը։ Նրանք մասսայորեն դառնում էին մուրացիկներ, ավազակներ, թափառաշրջիկներ — մասամբ՝ հոժարակամ, մեծ մասամբ՝ անհրաժեշտությունից ստիպված։ Այդ պատճառով XV դարի վերջում և ամբողջ XVI դարում Արևմտյան Եվրոպայի բոլոր երկրներում արյունալի օրենքներ են հրատարակվում թափառաշրջիկության դեմ։ Այժմյան բանվոր դասակարգի հայրերն ամենից առաջ պատժվեցին այն բանի համար, որ նրանց զոռով թափառաշրջիկներ ու մուրացկաններ էին դարձրել։ Օրենսդրությունը նրանց համարում էր «հոժարակամ» հանցագործներ, ելնելով այն ենթադրությունից, թե նրանք, ցանկանալու դեպքում, կարող էին շարունակել աշխատել հին, այլևս գոյություն չունեցող պայմաններում։
Անգլիայում այդ օրենսդրությունն սկսվեց Հենրիխ VII-ի ժամանակ։
Հենրիխ VIII-ի 1530 թվականի օրենքի համաձայն՝ ծեր ու անաշխատունակ մուրացկանները ողորմություն հավաքելու թույլտվություն են ստանում։ Բայց աշխատունակ թափառաշրջիկներին մտրակահարություն ու բանտարկություն է սպառնում։ Օրենքը հրամայում է նրանց կապել սայլակի հետևից և մտրակել, մինչև որ արյունը շռշռար նրանց մարմնից, իսկ հետո երդում առնել նրանցից, որ կվերադառնան իրենց ծննդավայրը կամ այնտեղ, որտեղ անց են կացրել վերջին երեք տարին, և «աշխատանքի կկպչեն» (to put himself to lebour)։ Ինչպիսի դաժան հեգնանք։ Հենրիխ VIII-ի 27 ակտը հաստատում է այդ օրենքը և նրա պատիժներն ուժեղացնում է նոր հավելումներով։ Թափառաշրջիկության մեջ երկրորդ անգամ բռնվելիս մտրակահարումը կրկնվում է և, բացի դրանից, ականջի կեսը կտրվում. իսկ եթե թափառաշրջիկը երրորդ անգամ է բռնվում, ապա մահապատժի է ենթարկվում որպես ծանր ոճրագործ և հասարակության թշնամի։
Էդվարդ VI-ը իր թագավորության առաջին իսկ տարում, 1547 թվականին, հրատարակում է մի օրենք, որի համաձայն աշխատելուց խուսափող ամեն ոք ստրկության է տրվում այն անձին, ով տեղեկություն կհաղորդի նրա՝ որպես դատարկաշրջիկի մասին։ Տերը պետք է իր ստրուկին հաց ու ջրով կերակրի, թույլ ըմպելիք ու մսի այնպիսի թափթփուկներ տա, որ ինքը հարմար կդատի։ Նա իրավունք ունի մտրակահարությամբ ու շղթայի զարկերով ստրուկին կատարել տալու ամեն մի աշխատանք, որքան էլ զզվելի լինի այդ աշխատանքը։ Եթե ստրուկը ինքնագլուխ 2 շաբաթ բացակայում է, ապա դատապարտվում է ցմահ ստրկության, և նրա ճակատին կամ այտին դնում են «S» խարանը. եթե նա փախչում է երրորդ անգամ, նրան մահապատժի են ենթարկում որպես պետական հանցագործի։ Տերը նրան կարող է վաճառել, ժառանգաբար կտակել, որպես ստրուկի վարձով տալ, ինչպես ամեն մի շարժական գույք կամ անասուն։ Եթե ստրուկները մտածեն իրենց տերերի դեմ որևէ դավ սարքել, ապա նույնպես ենթակա են մահապատժի։ Հաշտարար դատավորները տերերի հայտարարության հիման վրա պարտավոր են որոնելու փախած ստրուկներին։ Եթե պարզվի, որ փախստական թափառաշրջիկը երեք օր պարապ-սարապ թրև է եկել, ապա նրան ուղարկում են իր ծննդավայրը, կրծքի վրա հրաշեկ երկաթով խարանում են «V» նշանը և, շղթայակապ անելով, բանեցնում են ճանապարհների վրա կամ ուրիշ աշխատանքներում։ Եթե թափառաշրջիկն իր ծննդավայրը սխալ ցույց տա, դրա համար, որպես պատիժ, պետք է համապատասխան գյուղի, նրա բնակիչների կամ կորպորացիայի ցմահ ստրուկը դառնա և խարանադրոշմվի «S» նշանով։ Ամեն մարդ իրավունք ունի թափառաշրջիկից խլելու նրա երեխաներին և նրանց որպես աշկերտ պահելու — տղաներին՝ մինչև 24 տարեկան, աղջիկներին՝ մինչև 20 տարեկան դառնալը։ Եթե նրանք փախչում են, ապա մինչև մատնանշված տարիքին հասնելը դառնում են իրենց դաստիարակող-տերերի ստրուկը, որոնք իրավունք են ստանում նրանց շղթայելու, մտրակահարելու և այլն, ինչպես ուզեն։ Տերը կարող է երկաթյա օղ անցկացնել իր ստրուկի վիզը, ոտը կամ ձեռը, որպեսզի նրան ավելի հեշտությամբ տարրերի ուրիշներից և դժվարացնի նրա համար փախչելու հնարավորությունը[221]։ Այս օրենքի վերջին մասը նախատեսում է այն դեպքերը, երբ աղքատները պետք է աշխատեն այն շրջանի կամ անհատների համար, որոնք հանձն են առնում նրանց ուտեցնել, խմեցնել և աշխատանք տալ։ Այդ տեսակ ստրուկները — ծխական համայնքի ստրուկները — Անգլիայում պահպանվեցին ընդհուպ մինչև XIX դարը roudsmen (ծխապատկան) անունով։
Եղիսաբեթի 1572 թվականի օրենքը, ողորմություն հավաքելու թույլտվություն չունեցող 14 տարեկանից մեծ մուրացկանները սաստիկ մտրակահարվում են, ձախ ականջին խարան է դրոշմվում, եթե ոչ ոք չի ուզում երկու տարով ծառայության վերցնել նրանց. մուրացկանությունը կրկնվելու դեպքում 18 տարեկանից մեծ մուրացկանները մահապատժի են ենթարկվում, եթե ոչ ոք չի ուզում նրանց ծառայության ընդունել երկու տարով, իսկ երրորդ անգամ կրկնվելիս նրանց առանց խնայելու մահապատժի են են թարկում որպես պետական հանցագործների։ Նման որոշումներ պարունակում են Եղիսաբեթի 18-րդ օրենքի 13 հոդ. և 1597 թվականի օրենքը [Տես 221a ծանոթ.]։
Համաձայն Հակոբ I-ի օրենքի՝ դատարկաշրջիկն ու ողորմություն խնդրողը համարվում են թափառական։ Pretty Session-ում [դատարանի նիստում երկու կամ մի քանի հաշտարար դատավորների մասնակցությամբ] հաշտարար դատավորները լիազորված՝ են այսպիսի թափառաշրջիկներին հրապարակով մտրակահարման ենթարկելու և բանտարկելու առաջին անգամ բռնվելիս՝ 6 ամիս, երկրորդ անգամ՝ 2 տարի ժամանակով։ Բանտարկության միջոցին նրանք այնքան հաճախ ու այնքան խիստ են մտրակահարվում, որքան հաճո կլինի հաշտարար դատավորների... Անուղղելի ու վտանգավոր թափառաշրջիկներին պատվիրվում է խարանել՝ ձախ ուսի վրա R տառը դնելով, և պարտադիր աշխատանքների վրա բանեցնեի իսկ եթե նորից են բռնվում մուրալիս, նրանց անխնա մահապատժի են ենթարկում։ Օրենքի այդ կարգադրությունները գործում էին մինչև XVIII դարի սկիզբները և վերացվեցին միայն Աննայի 12 օրենքով, հոդ. 23։
Նման օրենքներ կային նաև Ֆրանսիայում, որտեղ XVII դարի կեսերին Փարիզի թափառաշրջիկները, այսպես կոչված, «թափառաշրջիկների թագավորություն» (royaume des truands) էին հիմնել։ Դեռևս Լյուդովիկոս XVI-ի թագավորության սկզբի շրջանում հրատարակվեց (1777 թ. հուլիսի 13) մի օրդոնանս, որը պատվիրում էր 16-ից մինչև 60 տարեկան ամեն մի առողջ մարդու, եթե գոյության միջոցներ և որոշակի պրոֆեսիա չուներ, թիապարտության դատապարտել։ Նույնպիսի միջոցներ են պարտադրում Կարլ V-ի (1537 թ. հոկտեմբերի) օրենքը Նիդեռլանդիայի համար, Հոլանդիայի նահանգների ու քաղաքների 1614 թ. մարտի 10-ի առաջին էդիկտը, Միացյալ գավառների 1649 թվականի հունիսի 25-ի պլակատը և այլն։
Հողից բռնի սեփականազրկված, վտարված և լայն չափերով թափառաշրջիկ դարձած գյուղական բնակչությանը, այդ հրեշավոր ահաբեկիչ օրենքների վրա հենվելով, մտրակով, խարաններով ու խոշտանգումներով աշխատում էին ընտելացնել վարձու աշխատանքի կարգապահության։
Բավական չէ, որ մի բևեռում հանդես են գալիս աշխատանքի պայմանները որպես կապիտալ, մյուս բևեռում՝ մարդիկ, որոնք բացի իրենց սեփական աշխատուժից ուրիշ ոչինչ չունեն վաճառելու։ Բավական չէ նաև այդ մարդկանց հարկադրել իրենց կամովին վաճառելու։ Կապիտալիստական արտադրության հետագա աճման հետ զարգանում է բանվոր դասակարգը, որը — ըստ իր դաստիարակության, տրադիցիաների, սովորությունների — արտադրության կապիտալիստական եղանակի պայմաններն ընդունում է որպես ինքնըստինքյան ակնհայտ բնական օրենքներ։ Արտադրության զարգացած կապիտալիստական պրոցեսին հատուկ կազմակերպությունը ընկճում է ամեն մի դիմադրություն. հարաբերական գերբնակչության մշտական ստեղծումը կապիտալի ինքնաճման պահանջմունքներին համապատասխանող սահմանների մեջ է պահում աշխատանքի առաջարկի ու պահանջարկի օրենքը և, հետևապես, աշխատավարձը. տնտեսական հարաբերությունների կույր ճնշումն ամրապնդում է կապիտալիստների իշխանությունը բանվորների վրա։ Արտատնտեսական, անմիջական բռնությունը, ճիշտ է, դեռ շարունակում է կիրառվել, բայց որպես բացառություն միայն։ Իրերի սովորական ընթացքի դեպքում բանվորին կարելի է հանձնել «արտադրության բնական օրենքների» իշխանությանը, այսինքն՝ կապիտալից ունեցած նրա կախմանը, որը հենց արտադրության պայմաններն են ստեղծում, երաշխավորում և հավերժացնում։ Այլ բան ենք տեսնում մենք կապիտալիստական արտադրության դեռ միայն նոր ծագելու դարաշրջանում։ Նոր ծնվող բուրժուազիան կարիք ունի պետական իշխանության, և նա իրոք կիրառում է պետական իշխանությունը, որպեսզի աշխատավարձը «կարգավորի», այսինքն՝ բռնությամբ պահի այն սահմաններում, որոնք նպաստում են հավելյալ արժեք կորզելուն, աշխատանքային օրը երկարացնի և այդպիսով բանվորին էլ նորմալ կախման մեջ պահի կապիտալից։ Դա, այսպես կոչված, նախասկզբնական կուտակման էական մոմենտն է։
Վարձու բանվորների դասակարգը, որ առաջ եկավ XIV դարի երկրորդ կեսում, այն ժամանակ և հաջորդ դարում կազմում էր ժողովրդի մի չնչին մասը, նրա դրությունն ուժեղ հենարան էր գտնում գյուղի ինքնուրույն գյուղացիական տնտեսության և քաղաքների համքարային կազմակերպության
սոցիալապես մոտ էին իրար։ Աշխատանքի ենթարկումը կապիտալին միայն ձևական էր, այսինքն՝ արտադրության բուն եղանակը դեռ առանձնահատուկ կապիտալիստական բնույթ չուներ։ Կապիտալի փոփոխուն տարրը խիստ գերակշռում էր նրա հաստատուն տարրից։ Այդ պատճառով էլ վարձու աշխատանքի պահանջարկն արագ աճում էր կապիտալի յուրաքանչյուր կուտակման դեպքում, մինչդեռ վարձու աշխատանքի առաջարկը միայն դանդաղ էր հետևում պահանջարկին։ Ազգային արդյունքի մի զգալի մասը, որը հետագայում վերածվեց կապիտալի կուտակման ֆոնդի, այն ժամանակ դեռ բանվորի սպառման ֆոնդի մեջ էր մտնում։
Վարձու աշխատանքի վերաբերյալ օրենսդրությունը, որը հենց սկզբից նկատի ուներ բանվորի շահագործումը և իր զարգացման ընթացքում միշտ էլ թշնամաբար է վերաբերվում բանվոր դասակարգին[222], Անգլիայում սկսվում է Էդվարդ III-ի 1349 թվականին հրատարակած Statute of Labourers-ով [Բանվորներին վերաբերող ստատուտով]։ Ֆրանսիայում նրան համապատասխանում է 1350 թվականի օրդոնանսը, որ հրատարակվեց Ժան թագավորի անունից։ Անգլիական ու ֆրանսիական օրենսդրությունները զուգահեռ են զարգանում և իրենց բովանդակությամբ նույնն են։ Որչափով բանվորական ստատուտները աշխատում են աշխատանքային օրը երկարացնել, ես չեմ անդրադառնա նրանց, որովհետև այդ կետը վերևում (ութերորդ գլուխ, 5) քննված է արդեն։
Statute of Labourers-ը [Բանվորներին վերաբերող ստատուտը] հրատարակվեց համայնքների պալատի համառ գանգատների հետևանքով։ «Առաջ,— միամտորեն նկատում է մի տորի,— աղքատները այնքան բարձր աշխատավարձ էին պահանջում, որ այդ սպառնում էր արդյունաբերությանն ու հարստությանը։ Հիմա նրանց աշխատավարձն այնքան ցածր է, որ այդ դարձյալ մի սպառնալիք է արդյունաբերությանն ու հարստությանը, թեև ուրիշ և գուցե ավելի վտանգավոր սպառնալիք, քան այն ժամանակ»[223]։ Օրենքով աշխատավարձի տարիֆ է սահմանվում քաղաքի ու գյուղի համար, գործավարձային ու գործավարձային աշխատանքի համար։ Գյուղական բանվորները պետք է վարձվեն տարով, իսկ քաղաքայինները՝ ուզած ժամկետով, «ազատ շուկայում»։ Բանտարկության պատժի սպառնալիքով արգելվում է ստատուտներում մատնանշվածից ավելի բարձր վարձ վճարելը, ընդ որում ավելի բարձր վարձ ստացող անձինք ավելի խիստ են պատժվում, քան այն վճարողները։ Այսպես> օրինակ, դեռևս Եղիսաբեթի այն ստատուտում, որը վերաբերում էր աշկերտներին, 18 և 19 հոդվածները սահմանում են տասնօրյա բանտարկություն այն մարդու համար, ով նորմայից բարձր վարձ է տվել, իսկ երեք շաբաթվա բանտարկություն այն մարդու համար, ով այդ վարձն ընդունել է։ 1360 թվականի օրենքն է՛լ ավելի անողոք պատիժներ էր նշանակում և նույնիսկ գործատերերին լիազորում էր ֆիզիկական հարկադրանքով ստիպել բանվորներին աշխատելու օրենքով սահմանված տարիֆով։ Բոլոր միությունները, պայմանագրերը, երդումները և այլն, որոնցով որմնադիրներն ու ատաղձագործները փոխադարձորեն պարտավորեցնում էին միմյանց, անվավեր հայտարարվեցին։ Բանվորների կոալիցիաները ծանր հանցագործություն էին համարվում XIV դարից ընդհուպ մինչև 1825 թվականը, երբ վերացվեցին կոալիցիաների դեմ ուղղված օրենքները։ 1349 թվականի՝ Բանվորներին վերաբերող ստատուտի և հետագա բոլոր օրենքների ոգին ցայտուն կերպով երևում է նրանից, որ պետությունը միայն աշխատավարձի մաքսիմումն է սահմանում, բայց ոչ երբեք նրա մինիմումը։
XVI դարում, ինչպես հայտնի է, բանվորների դրությունը շատ վատացավ։ Փողավարձը բարձրացավ, բայց ամենևին ոչ այն աստիճան, որով փողի գինն էր ընկել և ապրանքի գներն էին բարձրացել։ Հետևապես, փաստորեն աշխատավարձն ընկավ։ Չնայած դրան, աշխատավարձն իջեցնելու նպատակ հետապնդող օրենքները շարունակում էին գործել. անշեղորեն կտրում էին ականջները և խարանում նրանց, «որոնց ոչ ոք չէր համաձայնում ծառայության վերցնել»։ Եղիսաբեթի 5-րդ տարվա՝ աշկերտներին վերաբերող օրենքի 3 հոդվածը հաշտարար դատավորներին լիազորում է որոշ աշխատավարձեր սահմանելու և դրանք տարվա եղանակների ու ապրանքի գների համեմատ փոփոխելու։ Հակոբ I-ը աշխատանքի այդ կարգավորումը տարածեց ջուլհակների, մանողների և բանվորների ամեն տեսակ այլ կատեգորիաների վրա[224]։ Գևորգ II-ը բանվորական կոալիցիաների դեմ ուղղված օրենքները տարածեց բոլոր մանուֆակտուրաների վրա։
Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում արտադրության կապիտալիստական եղանակը բավականաչափ ուժեղացավ, այնպես որ կարող էր աշխատավարձի օրենսդրական կարգավորումը և՛ անիրագործելի, և՛ ավելորդ դարձնել, բայց, չնայած դրան, այնուամենայնիվ ուզում էին համենայն դեպս պահել հին զինարանի այդ զենքը։ Դեռևս Գևորգ II-ի 8 ակտը արգելում էր դերձակ ենթավարպետներին Լոնդոնում ու շրջակայքում 2 շիլ. 7½ պենսից ավելի օրավարձ տալ, բացի համաժողովրդական սգի դեպքերից. դեռևս Գևորգ III-ի 13 ակտի 68-րդ հոդվածը հաշտարար դատավորներին էր վերապահում մետաքսագործների աշխատավարձի կարգավորումը. դեռևս 1796 թվականին բարձրագույն դատական հիմնարկների երկու վճռի կարիք եղավ որոշելու համար, թե արդյոք հաշտարար դատավորների կարգագրությամբ սահմանված աշխատավարձի նորմաները տարածվո՞ւմ են ոչ-հողագործական բանվորների վրա. դեռևս 1799 թվականին պառլամենտական ակտով հաստատվեց, որ Շոտլանդիայի հանքագործ բանվորների վարձը կարգավորվում է Եղիսաբեթի ստատուտով և 1661 ու 1671 թվականների շոտլանդական երկու ակտով։ Թե այդ ժամանակները հարաբերությունները որքան արմատապես փոխվել էին, ցույց է տալիս անգլիական ստորին պալատում տեղի ունեցած մի անլուր դեպք։ Այստեղ, որտեղ 400 տարվա ընթացքում օրենքներ էին պատրաստվում, որոնցով սահմանվում էր բացառապես այն մաքսիմումը, որն ամենևին չպետք է գերազանցեր աշխատավարձը, 1796 թվականին Ուիտբրեդը առաջարկեց օրենքով վարձի մինիմում սահմանել գյուղատնտեսական բանվորների համար։ Պիտտը հակառակեց դրան, համաձայնելով, սակայն, որ «աղքատների դրությունը սարսափելի է (cruel)»։ Վերջապես, 1813 թվականին վերացվեցին աշխատավարձի կարգավորման օրենքները։ Դրանք արդեն մի ծիծաղելի անոմալիա էին դարձել այն ժամանակաշրջանում, երբ կապիտալիստն իր գործարանում աշխատանքը կարգավորում էր իր անձնական օրենսդրությամբ և աղքատների օգտին սահմանված հարկի միջոցով լրացնում էր գյուղատնտեսական բանվորների վարձի անհրաժեշտ մինիմումը։ Բայց մինչև այժմ էլ կատարյալ անձեռնմխելիությամբ պահպանվել են աշխատանքի օրենքների այն կարգադրությունները, որոնք վերաբերում են գործատիրոջ ու բանվորների միջև կնքվող պայմանագրերին, նախազգուշացման ժամկետներին և այլն,— կարգադրություններ, համաձայն որոնց պայմանագիրը խախտած գործատիրոջ դեմ միայն քաղաքացիական հայց կարող է հարուցվել, այնինչ պայմանազանց բանվորը քրեական պատասխանատվության է ենթակա։
Կոալիցիաների դեմ ուղղված դաժան օրենքներն ընկան 1825 թվականին, երբ պրոլետարիատի վարքագիծը սպառնալի դարձավ։ Բայց և այնպես նրանք լոկ մասամբ ընկան։ Հին ստատուտների մի քանի սիրուն մնացորդներ չքացան միայն 1859 թվականին։ Վերջապես, 1871 թ. հունիսի 29-ին հրատարակվեց մի պառլամենտական ակտ, որը, ըստ երևույթին, նպատակ ուներ այդ դասակարգային օրենսդրության վերջին հետքերը վերացնել տրեդյունիոնների օրինական ճանաչման միջոցով։ Բայց հենց նույն օրը հրատարակված պառլամենտական մի ուրիշ ակտ (an act to amend the criminal law relating to violence, threats and molestation), փաստորեն վերականգնեց նախկին դրությունը նոր ձևով։ Այդպիսի պառլամենտական ձեռնածությամբ այն բոլոր միջոցները, որոնցից բանվորները կարող էին օգտվել գործադուլի կամ լոկաուտի ժամանակ (լոկաուտ — միավորված գործարանատերերի գործադուլ, որոնք) դիմում են իրենց գործարանները միաժամանակ փակելու միջոցին), հանվեցին ընդհանուր օրենսդրության իրավասությունից և ենթարկվեցին բացառիկ քրեական օրենքին, որի մեկնաբանությունը ամբողջովին կախված էր հաշտարար դատավորներից, այսինքն՝ գործարանատերերից։ Երկու տարի առաջ հենց նույն ստորին պալատում և նույն պարոն Գլադստոնը որոշ ազնվասրտությամբ օրինագիծ մտցրեց բանվոր դասակարգի դեմ ուղղված բոլոր բացառիկ օրենքները վերացնելու մասին։ Բայց բանը այդ օրինագծի երկրորդ, ընթերցումից այն կողմը չանցավ, նախագիծը ներքնակի տակ դրվեց, մինչև որ, վերջապես, «լիբերալ մեծ պարտիան», տորիների հետ միանալով, համարձակություն ստացավ վճռականորեն հանդես գալու նույն այն պրոլետարիատի դեմ, որը նրան իշխանության գլուխ էր կարգել։ Այդ դավաճանությամբ չբավականանալով՝ «լիբերալ մեծ պարտիան» թույլատրեց անգլիական դատավորներին, որոնք միշտ սողում էին իշխող դասակարգերի առաջ, լույս աշխարհ հանել «կոնսպիրացիաների» [դավադրությունների] դեմ ուղղված հին օրենքը և այդ կիրառել բանվորական կոալիցիաների դեմ։ Ինչպես տեսնում ենք, անգլիական պառլամենտը միայն ակամա, միայն մասսաների ճնշման տակ հրաժարվեց գործադուլների ու տրեդ-յունիոնների դեմ ուղղված օրենքներից, այն բանից հետո, երբ ինքը՝ այդ պառլամենտը ցինիկ անպատկառությամբ հինգ հարյուր տարի շարունակ կապիտալիստների մշտական տրեդ-յունիոնն էր բանվորների դեմ։
Ճիշտ նույն ձևով էլ ռևոլյուցիոն փոթորկի հենց սկզբում ֆրանսիական բուրժուազիան խիզախեց բանվորներից խլելու ասոցիացիաների հենց նոր նվաճած իրավունքը։ 1791 թ. հունիսի 14-ի դեկրետով բուրժուազիան հայտարարեց, թե բանվորական կոալիցիաները «ազատության և մարդու իրավունքների դեկլարացիայի դեմ ուղղված հանցանք են», որ պատժելի է 500 լիվր տուգանքով և ակտիվ քաղաքացու իրավունքներից միամյա զրկումով[225]։ Այս օրենքը, որը կապիտալի ու աշխատանքի միջև մղվող կոնկուրենցիան պետական-ոստիկանական ձեռնարկումներով խցկում է կապիտալի համար հարմար շրջանակների մեջ, բոլոր ռևnլյուցիաներից ու դինաստիաների հաջորդափոխումներից երկար ապրեց։ Նույնիսկ տեռորի կառավարությունը անձեռնմխելի թողեց այդ օրենքը։ Միայն բոլորովին նորերս այդ օրենքը ջնջվեց Code Pénal-ից [Քրեական օրենսգրքից]։ Վերին աստիճանի բնորոշ է բուրժուական այդ պետական հեղաշրջման պատճառաբանությունը։ «Թեև ցանկալի է,— ասում էր զեկուցող Շապելյեն,— աշխատավարձի բարձրացումը այժմյան մակարդակից վեր, որպեսզի նա, ով այդ վարձն ստանում է, ազատվի այն բացարձակ, համարյա ստրկական կախումից, որը պայմանավորված է անհրաժեշտ կենսամիջոցների բացակայությամբ», բայց և այնպես բանվորները չպետք է միաբանեն իրենց շահերի համար, չպետք է համատեղ գործեն մեղմացնելու համար իրենց «բացարձակ, գրեթե ստրկական կախումը», որովհետև դրանով «նրանք կխախտեին իրենց նախկին տերերի, այժմյան ձեռնարկատերերի ազատությունը» (բանվորներին ստրկության մեջ պահելու ազատությունը), և որովհետև նախկին համքարային գործատերերի բռնապետության դեմ ուղղված կոալիցիան — ի՞նչ եք կարծում — վերականգնում է ֆրանսիական կոնստիտուցիայով վերացված համքարությունները[226]։
4. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Մենք քննեցինք այն բռնությունները, որոնց օգնությամբ ստեղծվեցին օրենքից դուրս հայտարարված պրոլետարները, այն արյունալի ռեժիմը, որը նրանց դարձրեց վարձու բանվորներ, այն կեղտոտ բարձր-պետական միջոցառումները, որոնք, աշխատանքի շահագործման աստիճանը սաստկացնելով, ոստիկանական միջոցներով բարձրացնում էին կապիտալի կուտակումը։ Հարց է ծագում, թե սկզբնապես որտեղի՞ց առաջ եկան կապիտալիստները։ Չէ՞ որ գյուղական բնակչության սեփականազրկումը անմիջաբար լոկ խոշոր հողային սեփականատերեր է ստեղծում։ Ինչ վերաբերում է ֆերմերների ծագմանը, ապա մենք կարող ենք քայլ առ քայլ հետաքննել այն, որովհետև այդ մի դանդաղ, բազմաթիվ դարեր տևող պրոցես է։ Չխոսելով արդեն ճորտերի կողքին գոյություն ունեցող ազատ մանր հողային սեփականատերերի մասին, իրենց իսկ՝ ճորտերի գույքային հարաբերությունները շատ տարբեր էին, ուստի և նրանց ազատագրումը կատարվում էր տնտեսական շատ տարբեր պայմաններում։
Անգլիայում ֆերմերի առաջին ձևը bailiff-ն էր [կալվածատիրոջ կալվածքի կառավարիչը], որը ինքն էլ ճորտ էր։ Իր դրությամբ նա հիշեցնում է հին-հռոմեական villicus-ին, բայց գործունեության ավելի նեղ շրջանակով։ XIV դարի երկրորդ կեսում bailiff-ին փոխարինում է ֆերմերը, որին լենդլորդը սերմացու, անասուններ ու գյուղատնտեսական գործիքներ է մատակարարում։ Նրա վիճակը համարյա չի տարբերվում գյուղացու վիճակից։ Միայն թե նա ավելի շատ վարձու աշխատանք է շահագործում։ Շուտով նա դառնում է «métayer», կիսրար-վարձակալ։ Հողագործության համար անհրաժեշտ կապիտալի մի մասը նա է հայթայթում, մյուս մասը՝ լենդլորդը։ Ընդհանուր արդյունքը բաժանվում է նրանը միջև պայմանագրով որոշված համամասնությամբ։ Վարձակալության այդ ձևն Անգլիայում արագ չքանում է՝ իր տեղը զիջելով իսկական իմաստով ֆերմերին, որն իր սեփական կապիտալն է ներդնում գործի մեջ, տնտեսությունը վարում է վարձու բանվորների միջոցով և հավելյալ արդյունքի մի մասը փողով կամ բնանյութով հանձնում է լենդլորդին որպես հողային ռենտա։
XV դարի ընթացքում, քանի դեռ աշխատանքն անկախ գյուղացիների ու գյուղատնտեսական բանվորների մոտ, որոնք վարձու աշխատանքի հետ միաժամանակ պարապում էին նաև ինքնուրույն տնտեսությամբ, քանի դեռ նրանց աշխատանքն իրենց սեփական օգտին էր գնում, ֆերմերի կենսամակարդակը նույնքան աննշան էր, որքան և նրա արտադրության ոլորտը։ XV դարի վերջին երրորդում սկսված հողագործական ռևոլյուցիան, որը շարունակվում էր գրեթե ամբողջ XVI դարում (ճիշտ է, բացառությամբ նրա վերջին տասնամյակների), ֆերմերին հարստացնում էր նույնքան արագ, որքան արագ քայքայում էր գյուղական բնակչությանը[227]։ Համայնական արոտավայրերի և այլ գույքերի զավթումը ֆերմերին թույլ է տալիս, համարյա առանց ծախսերի, զգալի չափով ավելացնելու իր անասունների թիվը, ընդ որում անասունները առատ պարարտանյութ են տալիս նրա հողի համար։
XVI դարում դրան ավելանում է ևս մի վճռականորեն կարևոր մոմենտ։ Այն ժամանակ վարձակալական պայմանագրերը երկար ժամկետներով էին կնքվում, հաճախ 99 տարով։ Ազնիվ մետաղների, հետևապես, նաև փողի արժեքի անընդհատ անկումը շատ ձեռնտու էր ֆերմերների համար։ Այդ անկումը, չխոսելով արդեն վերը քննված մյուս հանգամանքների մասին, գցում էր աշխատավարձը, որի անկումից գոյացող գումարի մի մասը ֆերմերի համար փոխարկվում էր շահույթի։ Հացի, բրդի, մսի, մի խոսքով՝ հողագործական բոլոր արդյունքների գների անընդհատ բարձրացումը ավելացնում էր ֆերմերի փողային կապիտալը, առանց նրա կողմից որևէ աջակցության, այնինչ հողային ռենտան նա պետք է վճարեր փողի առաջվա արժեքի հիման վրա կնքված հին պայմանագրերսվ[228]։ Այսպիսով, ֆերմերը հարստանում էր միաժամանակ թե՛ իր վարձու բանվորների և թե՛ իր լենդլորդի հաշվին։ Ուստի ոչ մի զարմանալու բան չկա, որ Անգլիայում XVI դարի վերջերին առաջ եկավ այն ժամանակվա համար հարուստ «կապիտալիստական ֆերմերների» դասակարգը[229]։
5. ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ։ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ
Գյուղական բնակչության՝ ցնցումներով իրագործվող, շարունակ վերսկսվող սեփականազրկումն ու նրա վտարումը հողից, ինչպես տեսանք, քաղաքային արդյունաբերությանը պրոլետարների շարունակ նորանոր մասսաներ էին մատակարարում, որոնք ամեն տեսակ համքարային հարաբերություններից դուրս էին գտնվում,— մի հանգամանք, որն ստիպեց ծերունի Ա. Անդերսոնին (չշփոթել Ջեմս Անդերսոնի հետ) իր գրած առևտրի պատմության մեջ հավատալու նախախնամության ուղղակի միջամտությանը։ Մենք պետք է դեռ մի վայրկյան կանգ առնենք նախասկզբնական կուտակման այդ կողմի վրա։ Ինքնուրույն կերպով տնտեսություն վարող և անկախ գյուղական բնակչության նոսրացմանը համապատասխանում էր ո՛չ միայն արդյունաբերական պրոլետարիատի խտացումը, ինչպես որ, ըստ Ժոֆֆրուա Սենտ-Հիլերի, տիեզերանյութի խտացումը մի տեղում բացատրվում է նրա նոսրացումով մի ուրիշ տեղում[230]։ Չնայած իր մշակողների թվի նվազելուն, հողը հիմա նույնքան կամ մինչև անգամ ավելի արդյունք էր բերում, քան առաջ, որովհետև հողային սեփականության հարաբերությունների ռևոլյուցիային ուղեկցում էին մշակման մեթոդների բարելավումը, կոոպերացիայի ընդլայնումը, արտադրության միջոցների համակենտրոնացումը և այլն և որովհետև, մի կողմից՝ գյուղատնտեսական վարձու բանվորներն ավելի ինտենսիվ աշխատանքի էին հարկադրվում[231], մյուս կողմից՝ ավելի ու ավելի էր կրճատվում արտադրության այն բնագավառը, որտեղ նրանք աշխատում էին իրենց համար։ Այդպիսով, գյուղական բնակչության մի մասի ազատվելու հետ ազատվում էին նաև նրա գոյության նախկին միջոցները, որոնք հիմա դառնում են փոփոխուն կապիտալի իրային տարրերը։ Երկնքի ու երկրի միջև մնացած գյուղացին պետք է այդ միջոցների արժեքը իր նոր տիրոջ, արդյունաբերական կապիտալիստի մոտ վաստակի աշխատավարձի ձևով։ Արդյունաբերության համար գյուղատնտեսության մատակարարած հայրենական հում նյութն էլ այն ճակատագիրն ունեցավ, ինչպես և կենսամիջոցները։ Այդ հում նյութը դարձավ հաստատուն կապիտալի մի տարր։
Ենթադրենք, օրինակ, թե վեստֆալյան գյուղացիների մի մասը, որոնք բոլորը Ֆրիդրիխ II-ի ժամանակ վուշ* [Տես 231 ծան. հետո] էին մանում, բռնի սեփականազրկվել են և վտարվել հողից, այնինչ մնացած մասը խոշոր ֆերմերների բատրակ է դարձել։ Միաժամանակ աճում են խոշոր վուշամանարաններն ու մանածագործարանները, որտեղ հողից «ազատվածները» աշխատանք են գտնում որպես վարձու բանվորներ։ Վուշն արտաքուստ ճիշտ նույնն է, ինչպես և առաջ։ նրա ոչ մի թելիկը չի փոխվել, բայց հիմա նրա մարմնի մեջ նոր սոցիալական հողի է մտել։ Հիմա վուշը կազմում է մանուֆակտուրայի տիրոջ հաստատուն կապիտալի մի մասը։ Եթե նա առաջներում բաշխված էր մեծ թվով մանր արտադրողների միջև, որոնք իրենք էին մշակում այն և մանր բաժիններով մանում էին՝ իրենց ընտանիքների հետ աշխատելով, ապա հիմա նա կենտրոնացված է մի կապիտալիստի ձեռքում, որն ուրիշներին ստիպում է մանել ու գործել իր համար։ Վուշամանարանում ծախսվող լրացուցիչ աշխատանքն առաջ իրացվում էր գյուղացիական անթիվ ընտանիքների լրացուցիչ եկամտի ձևով, ինչպես նաև — Ֆրիդրիխ ll-ի ժամանակ — որպես հարկեր pour le roi de Prusse [բառացի — «Պրուսական թագավորի համար», փոխաբերական իմաստով «զուր տեղը»]։ Հիմա այդ աշխատանքը իրացվում է սակավաթիվ կապիտալիստների շահույթի ձևով։ Այն իլիկներն ու ջուլհակահաստոցները, որոնք առաջ ցրված էին գյուղերում, այժմ կենտրոնացվում են աշխատանքի սակավաթիվ խոշոր կազարմաներում այնպես, ինչպես իրենք՝ բանվորները և հում նյութը։ Թե՛ իլիկները, թե՛ ջուլհակահաստոցները և թե հում նյութը մանուլների ու ջուլհակների անկախ գոյությունն ապահովող միջոցներից դառնում են մանողների ու ջուլհակների գլխին հրամանատարությունն ապահովող[232] և նրանցից անվճար աշխատանքի կորզումն ապահովող միջոցներ։ Խոշոր մանուֆակտուրաների, ինչպես և խոշոր ֆերմաների տեսքից երբեք չի կարելի եզրակացնել, թե նրանք գոյացել են բազմաթիվ մանր արտադրական միավորների միացումից՝ բազմաթիվ մանր անկախ արտադրողների սեփականազրկմամբ։ Սակայն անաչառ դիտողին չի կարող խաբել այդ արտաքին տեսքը։ Միրաբոյի — ռևոլյուցիայի այդ առյուծի— ժամանակները խոշոր մանուֆակտուրաները դեռ կոչվում էին manufactures réunies, միավորված արհեստանոցներ, այնպես, ինչպես մենք հիմա խոսում ենք միավորված դաշտերի մասին։ «Ուշադրություն են դարձնում,— ասում է Միրաբոն,-— միայն խոշոր մանուֆակտուրաների վրա, որոնց մեջ հարյուրավոր մարդիկ աշխատում են մի դիրեկտորի հսկողության տակ և որոնց սովորաբար միացյալ մանուֆակտուրաներ (manufactures réunies) են անվանում։ Ընդհակառակը, այն արհեստանոցները, որոնց մեջ բաժան-բաժան մեծ թվով բանվորներ են աշխատում, ամեն մեկն իր սեփական ռիսկով ու հաշվով, մի հայացքի էլ չեն արժանացնում։ Այդ վերջինները բոլորովին հետին պլանն են մղվում։ Եվ այդ մի մեծ սխալ է, որովհետև միայն նրանք են կազմում ժողովրդական հարստության իսկապես կարևոր բաղկացուցիչ մասը... Միացյալ գործարանը (fabrique réunie) կարող է չափազանց մեծ չափով հարստացնել մի կամ երկու ձեռնարկատիրոջ, բայց բանվորներն ավելի բարձր կամ ավելի ցածր վարձատրվող օրաբանվորներ են միայն և համենայն դեպս չեն մասնակցում ձեռնարկատիրոջ բարեկեցությանը։ Անջատ գործարանը (fabrique séparée)» ընդհակառակը, ոչ ոքի չի հարստացնում, բայց դրա փոխարեն պահպանում է մեծ թվով բանվորների բարեկեցությունը... Աշխատասեր տնտեսարար բանվորների թիվը կաճի, որովհետև ողջամիտ կենսաձևն ու աշխատասիրությունը նրանք համարում են իրենց դրությունն էապես բարելավելու միջոց, փոխանակ ձգտելու աշխատավարձի փոքրիկ բարձրացման, որը երբեք չի կարող ապագայի համար կարևոր հետևանքներ ունենալ, և ամենաբարեհաջող դեպքում հնարավորություն է տալիս բանվորներին մի քիչ ավելի լավ ապրելու տվյալ պահին։ Անհատական առանձին մանուֆակտուրաները, որոնք սովորաբար կապված են՝ մանր գյուղատնտեսության հետ, ապահովում են ազատությունը»[233]։ Գյուղական բնակչության մի մասի սեփականազրկումն ու վտարումը գյուղից ո՛չ միայն ազատում է արդյունաբերական կապիտալի համար բանվորներ, նրանց կենսամիջոցներն ու նրանց աշխատանքի նյութը, այլև ներքին շուկա ստեղծում։
Եվ իսկապես, այն իրադարձությունները, որոնք մեր գյուղացիներին վարձու բանվորներ են դարձնում, իսկ կենսամիջոցներն ու աշխատանքի միջոցները՝ արդյունաբերական կապիտալի իրային տարրեր, միևնույն ժամանակ այդ կապիտալի համար ներքին շուկա են ստեղծում։ Առաջ գյուղացիական ընտանիքն ինքն էր արտադրում ու վերամշակում այն կենսամիջոցներն ու հումքը, որ մեծ մասամբ հենց ինքն էլ սպառում էր։ Այդ հումքն ու կենսամիջոցները հիմա դարձել են ապրանքներ։ Խոշոր ֆերմերը վաճառում է դրանք. մանուֆակտուրաները նրա շուկան են։ Մանվածքը, կտավը, բրդեղեն կոշտ կտորները — իրեր, որոնց հումքը կար ամեն մի գյուղացիական ընտանիքի տրամադրության տակ, մանվում էին ու գործվում նրա ձեռքով սեփական գործածության համար,— հիմա փոխարկվել են մանուֆակտուրային արտադրանքների, որոնց վաճառահանման շուկան հենց գյուղական շրջաններն են կազմում։ Բազմաթիվ ցաքուցրիվ սպառողները, որոնց մինչև հիմա սպասարկում էին սեփական ռիսկով աշխատող բազմաթիվ մանր արտադրողները այժմ համակենտրոնանալով կազմում են մի խոշոր ամբողջություն, մի մեծ շուկա, որ մատակարարվում է արդյունաբերական կապիտալիստի կողմից[234]։
Այսպես, առաջներում ինքնուրույն գյուղացիության սեփականազրկման ու նրա բաժանման հետ արտադրության միջոցներից՝ ձեռք-ձեռքի է ընթանում գյուղական օժանդակ արդյունաբերության ոչնչացումը, մանուֆակտուրայի և հողագործության անջատման պրոցեսը։ Եվ միայն գյուղական տնային արտադրության ոչնչացումը կարող է տվյալ երկրի ներքին շուկային տալ այն չափերն ու կայունությունը, որոնց կարիքն ունի արտադրության կապիտալիստական եղանակը։
Սակայն բառի բուն իմաստով մանուֆակտուրաների ժամանակաշրջանը դեռ արմատական վերափոխման չի հասցնում։ Հիշեցնենք, որ մանուֆակտուրան միայն շատ աստիճանաբար է տիրանում ազգային արտադրությանը, շարունակ հիմնվելով քաղաքային արհեստի և գյուղական տնային օժանդակ զբաղմունքների վրա, որոնք նրա լայն պատվանդանն [Hintergrund] են։ Մանուֆակտուրան, ոչնչացնելով այդ կողմնակի արհեստագործության ու քաղաքային արհեստի մի ձևը, արդյունաբերության որոշ ճյուղերում, որոշ կետերում, կրկին կյանքի է կոչում նրանց այլ կետերում, որովհետև նա մինչև մի որոշ աստիճան նրանց կարիքն ունի իր հում նյութը մշակելու համար։ Այդ պատճառով էլ մանուֆակտուրան ստեղծում է մանր հողագործների մի նոր դասակարգ, որոնց համար հողի մշակումը միայն մի օժանդակ ճյուղ է, իսկ նրանց գլխավոր զբաղմունքը արդյունաբերական աշխատանքն է, այնպիսի արդյունքների պատրաստումը, որոնք ուղղակի կամ վաճառականի միջնորդությամբ, վաճառվում են մանուֆակտուրային։ Սա մեկն է — թեև ոչ ամենակարևորը — այն հանգամանքներից, որոնք ամենից առաջ կարող են Անգլիայի պատմությունն ուսումնասիրողին մոլորեցնել։ Սկսած XV դարի վերջին երրորդից՝ մենք անընդհատ, միայն երբեմն լռող, գանգատների ենք հանդիպում այն մասին, թե գյուղում աճում է կապիտալիստական տնտեսությունը և գյուղացիությունը պրոգրեսիվ կերպով ոչնչանում է։ Բայց, մյուս կողմից, ուսումնասիրողը տեսնում է, որ գյուղացիությունը շարունակ գոյություն ունի, ճիշտ է՝ նվազած թվով և ավելի ու ավելի վատթարացող պայմաններում[235]։ Դրա գլխավոր պատճառը հետևյալն է. Անգլիայում հերթով մերթ հացահատիկային կուլտուրան է գերակշռում, մերթ անասնապահությունը, և դրա համեմատ էլ տատանվում են գյուղացիական արտադրության չափերը։ Միայն խոշոր արդյունաբերությունն է, որ իր մեքենաների միջոցով հաստատուն պատվանդան է ընձեռում կապիտալիստական հողագործության համար, արմատապես սեփականազրկում է գյուղական բնակչության ճնշող մեծամասնությանը և ավարտում է հողագործության ու տնային գյուղական արդյունաբերության անջատումը, ոչնչացնելով այդ արդյունաբերության արմատները — մանագործությունն ու ջուլհակությունը[236]։ Հետևաբար, միայն խոշոր արդյունաբերությունն է, որ ամբողջ ներքին շուկան նվաճում է արդյունաբերական կապիտալի համար[237]։
6. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻՍՏԻ ԾԱԳՈՒՄԸ
Արդյունաբերական[238] կապիտալիստի ծագումը աչքի չէր ընկնում այն աստիճանականությամբ, որով բնորոշվում է ֆերմերի ծագումը։ Անկասկած, որոշ թվով համքարական մանր վարպետներ և է՛լ ավելի մեծ թվով մանր ինքնուրույն արհեստավորներ ու նույնիսկ վարձու բանվորներ սկզբում դարձել են սաղմնային կապիտալիստներ, իսկ հետո, աստիճանաբար ընդարձակելով վարձու աշխատանքի շահագործումը և համապատասխանորեն ուժեղացնելով կապիտալի կուտակումը, դարձել են կապիտալիստներ sans phrase [առանց վերապահումների]։ Կապիտալիստական արտադրության մանկության ժամանակաշրջանում, ճիշտ այնպես, ինչպես և միջնադարյան քաղաքային կյանքի մանկության ժամանակաշրջանnuf, այն հարցը, թե փախած ճորտերից ո՛վ պետք է տեր լինի և ո՛վ՝ ծառա, սովորաբար վճռվում էր՝ նայած, թե նրանցից ով էր շուտ փախել իր տիրոջից։ Բայց այդ մեթոդի արտասովոր դանդաղ ընթացքն ամենևին չէր համապատասխանում XV դարի վերջերի մեծ գյուտերի ստեղծած համաշխարհային նոր շուկայի առևտրական պահանջներին։ Միջին դարերը ժառանգություն էին թողել կապիտալի երկու տարբեր ձևեր, որոնք հասունանում են հասարակական-տնտեսական ամենատարբեր ֆորմացիաներում և արտադրության կապիտալիստական եղանակի դարաշրջանն սկսվելուց առաջ համարվում են կապիտալ որպես այդպիսին՝ վաշխառուական կապիտալ և վաճառականական կապիտալ։ «Ներկայումս հասարակական ամբողջ հարստությունը նախ ընկնում է կապիտալիստի ձեռքը... նա ռենտա է վճարում հողի սեփականատիրոջը, աշխատավարձ՝ բանվորին, հարկեր ու տասանորդ կառավարական հարկահավաքին և իր օգտին է պահում աշխատանքի տարեկան արդյունքի մի մեծ, նույնիսկ գերակշռող, այն էլ անընդհատ աճող մասը։ Կապիտալիստին հիմա կարելի է դիտել որպես սեփականատիրոջ, որի ձեռքն է ընկնում ամբողջ հասարակական հարստությունն ամենից առաջ, թեև չկա մի այնպիսի օրենք, որն ապահովեր նրա իրավունքն այդ սեփականության նկատմամբ... Այդ հեղաշրջումը սեփականության ոլորտում տեղի ունեցավ կապիտալի տոկոս գանձելու շնորհիվ... և պակաս նշանակալից չէ, որ ամբողջ Եվրոպայի օրենսդիրները ձգտում էին այդ բանը խափանել վաշխառության դեմ ուղղված օրենքներով... Կապիտալիստների իշխանության հաստատումը երկրի ամբողջ հարստության վրա՝ սեփականության իրավունքի մեջ մի լիակատար ռևոլյուցիա է առաջ բերում. ո՞ր օրենքի կամ ո՞ր մի շարք օրենքների հիման վրա կատարվեց այդ ռևոլյուցիան»[239]։ Հեղինակը չպետք է աչքաթող աներ, որ ընդհանրապես ռևոլյուցիաները երբեք օրենքների հիման վրա չեն կատարվում։
Վաշխառության ու առևտրի միջոցով ստեղծված փողային կապիտալի՝ արդյունաբերական կապիտալի փոխարկվելուն խանգարում էին ֆեոդալական կարգերը գյուղում և համքարական կարգերը քաղաքում[240]։ Այդ սահմանափակումները չքացան, երբ ֆեոդալական զինախմբերը լուծվեցին, երբ գյուղական բնակչությունը սեփականազրկվեց և մասամբ էլ վտարվեց։ Նոր մանուֆակտուրան ծագեց ծովային արտահանման նավահանգիստներում կամ երկրի գյուղական մասի այնպիսի կետերում, որոնք հին քաղաքային կյանքի ու նրա համքարական կարգերի վերահսկությունից դուրս էին գտնվում։ Ահա ինչու անգլիական corporate town-ները [համքարական կորպորատիվ կարգեր ունեցող հին քաղաքները] կատաղի պայքար էին մղում արդյունաբերության այդ նոր բուծարանների դեմ։
Ոսկու և արծաթի հանքավայրերի հայտնադործումն Ամերիկայում, բնիկների բնաջնջումը, ստրկացումն ու ողջ-ողջ թաղումը հանքերում, Արևելյան Հնդկաստանը նվաճելու ու կողոպտելու առաջին քայլերը, Աֆրիկան սևամորթներին որսալու արգելադաշտ դարձնելը — ահա արտադրության կապիտալիստական դարագլխի արշալույսը։ Այդ իդիլիական պրոցեսները նախասկզբնական կուտակման գլխավոր մոմենտներն են կազմում։ Սրանց հետևում է եվրոպական ազգերի առևտրական պատերազմը, որի ասպարեզ է ծառայում ամբողջ երկրագունդը։ Այդ պատերազմն սկսվում է Նիդեռլանդիայի անջատումով Իսպանիայից, հսկայական չափեր է ընդունում անգլիական հակայակոբինյան պատերազմում և դեռ հիմա էլ շարունակվում է այնպիսի կողոպտչական արշավանքների ձևով, ինչպես օպիումի համար Չինաստանի դեմ մղվող պատերազմը և այլն։
Նախասկզբնական կուտակման տարբեր մոմենտները պատմական որոշ հաջորդականությամբ բաշխվում են զանազան երկրների միջև, այն է՝ Իսպանիայի, Պորտուգալիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և Անգլիայի միջև։ XVII դարի վերջերին այդ մոմենտներն Անգլիայում սիստեմատիկորեն միանում են գաղութային սիստեմի մեջ, պետական փոխառությունների սիստեմի, արդի հարկային սիստեմի և հովանավորման սիստեմի մեջ։ Այդ մեթոդներն զգալի չափով խարսխվում են ամենակոպիտ բռնության վրա, ինչպես, օրինակ, գաղութային սիստեմը։ Բայց նրանք բոլորն էլ օգտագործում են պետական իշխանությունը, այսինքն՝ համակենտրոնացված ու կազմակերպված հասարակական բռնությունը արտադրության ֆեոդալական եղանակը կապիտալիստականի փոխարկվելու պրոցեսն արագացնելու և նրա անցման ստադիաները կրճատելու համար։ Բռնությունը մանկաբարձուհին է ամեն մի հին հասարակության, երբ վերջինս հղի է նորով։ Ինքը՝ բռնությունը մի տնտեսական պոտենցիա է։
Վ. Հաուիտը, քրիստոնեությունն իր մասնագիտությունը դարձրած այդ մարդը, քրիստոնեական գաղութայինն սիստեմի մասին ասում է. «Այսպես կոչված քրիստոնեական ռասաների կատարած բարբարոսություններն ու անպատկառ դաժանություններն աշխարհի բոլոր մասերում այն բոլոր ժողովուրդների դեմ, որոնց նրանք կարողացել են ստրկացնել, գերազանցում են այն բոլոր սարսափները, որոնք պատմական որևէ դարաշրջանում կատարել է մարդկային որևէ ռասա, չբացառելով ամենավայրենի ու անկիրթ, ամենաանգութ ու անամոթ ռասաները»[241]։ Հոլանդական գաղութային տնտեսության պատմությունը — իսկ Հոլանդիան XVII դարի կապիտալիստական օրինակելի երկիր էր — ծավալում է դավաճանությունների, կաշառումների, մարդասպանությունների ու ստորությունների մի չտեսնված պատկեր[242]։ Չկա ավելի բնորոշ մի բան, քան հոլանդացիների կիրառած մարդագողության սիստեմը Ցելեբեսում՝ Ճավա կղզու ստրուկների կադրերը համալրելու նպատակով։ Հատուկ մարդագողեր էին պատրաստվում այդ նպատակով։ Գողը, թարգմանն ու վաճառողը այդ առևտրի գլխավոր գործակալներն էին, բնիկ իշխանները՝ գլխավոր վաճառողները։ Գողացված երիտասարդությունը նետվում էր Ցելեբեսի գաղտնի բանտերը, մինչև որ հասնում էր այն տարիքին, որը նրան ընդունակ էր դարձնում ստրուկներ բարձած նավերով ուղարկվելու համար։ Մի պաշտոնական հաշվետվություն ասում է, «Օրինակ, միայն այս Մակասսար քաղաքը լիքն է գաղտնի բանտերով՝ մեկը մյուսից զարհուրելի, որոնք լեփ-լեցուն են ընչաքաղցության ու բռնակալության դժբախտ զոհերով, որոնք իրենց ընտանիքներից բռնությամբ պոկված՝ շղթայի են զարկված»։ Մալակկային տիրելու համար հոլանդացիները կաշառեցին փորթոլգալական նահանգապետին։ Նա 1641 թվականին նրանց ներս թողեց քաղաք։ Նրանք անմիջապես շտապեցին նահանգապետի տունը և սպանեցին նրան, որպեսզի հնարավորություն ունենան «խուսափելու» կաշառման պայմանավորված 21 875 ֆունտ ստ. գումարը վճարելուց։ Որտեղ նրանք ոտք էին դնում, նրանց հետևից ընթանում էր ամայացումն ու բնակիչների բնաջնջումը։ Բանյուվանգին, Ճավայի մի նահանգը, 1750 թվականին 80 000 բնակիչ ուներ, 1811 թվականին՝ ընդամենը 8 000։ Ահա այս է, որ կոչվում է doux commerce [հաջող առևտուր]։
Անգլիական-արևելահնդկական ընկերությունը, ինչպես հայտնի է, բացի Արևելյան Հնդկաստանի քաղաքական իշխանությունից, ձեռք բերեց թեյի առևտրի և ընդհանրապես Չինաստանի հետ կատարվող առևտրի բացառիկ մոնոպոլիա և, բացի դրանից, նրա ձեռքում էր կենտրոնացված Եվրոպայից ստացվող և Եվրոպա ուղարկվող ապրանքների փոխադրության մոնոպոլիան։ Բայց Հնդկաստանի առափնյա և կղզիների միջև տեղի ունեցող նավագնացությունը, ինչպես և Հնդկաստանի ներսում կատարվող առևտուրը, դարձան ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների մոնոպոլիան։ Աղի, օպիումի, թմբուլի և այլ ապրանքների մոնոպոլիաները դարձան հարստության անսպառ աղբյուրներ։ Պաշտոնատար անձինք իրենք էին սահմանում գները և կամայականորեն պլոկում էին դժբախտ հնդիկներին։ Գեներալ-նահանգապետը մասնակցում էր այդ մասնավոր առևտրին։ Նրա սիրեցյալները պայմանագրեր էին ստանում այնպիսի պայմաններով, որոնցով նրանք, ավելի հաջող ձևով, քան ալքիմիկոսները, ոսկի էին շինում ոչնչից։ Խոշոր կարողությունները անձրևից հետո աճող սունկերի նման բուսնում էին, և նախասկզբնական կուտակումն իրագործվում էր առանց թեկուզ մի շիլլինգ ծախսելու։ Ուորրեն Հեյստինգսի դատական պրոցեսը լիքն է այդպիսի օրինակներով։ Ահա նրանցից մեկը։ Օպիումի մատակարարման մի պայմանագիր է շնորհվում մի ոմն Սալլիվենի այն պահին, երբ նա պաշտոնական հանձնարարությամբ մեկնում էր Հնդկաստանի այն մասը, որը հեռու էր գտնվում օպիումի արտադրության շրջանից։ Սալլիվենն իր պայմանագիրը 40 000 ֆ. ստեռլինգով վաճառում է ինչ-որ Բիննի, իսկ Բիննը նույն օրը այն վերավաճառում է 60 000 ֆունտ ստեռլինգով։ Վերջին գնորդն ու պայմանագիրը կատարողը հայտարարում է, թե ինքն էլ դեռ հսկայական օգուտ է ստացել ղրանից։ Պառլամենտին ներկայացված մի փաստաթղթի համաձայն, հիշյալ ընկերությունն ու նրա պաշտոնյաները 1757—1766 թվականներին հնդիկներին ստիպել են նրանց 6 միլիոն ֆ. ստ. նվիրելու։ 1769—1770 թվականներին անգլիացիները արհեստական սով սարքեցին՝ ամբողջ բրինձը գնելով և հրաժարվելով այն այլ կերպ վաճառել, բայց եթե առասպելական բարձր գներով[243]։
Բնիկների հետ, իհարկե, ամենից ավելի սարսափելի վարվում էին այն պլանտացիաներում, որոնք, ինչպես, օրին., Արևմտյան Հնդկաստանում, հատկացված էին բացառապես արտահանման առևտրի համար, ինչպես նաև կողոպուտի ու ավերածության մատնված այնպիսի հարուստ ու խտաբնակ երկրներում, ինչպես Մեքսիկան և Արևելյան Հնդկաստանը։ Սակայն իսկական գաղութներում էլ նախասկզբնական կուտակման քրիստոնեական բնույթը շուտով երևան եկավ։ Նոր-Անգլիայի պուրիտանները — զգաստ բողոքականության այդ վիրտուոզները — 1703 թվականին իրենց Assembly-ում [օրենսդրական ժողովում] որոշեցին 40 ֆ. ստ. մրցանակ տալ հնդկացու ամեն մի գանգամաշկի և ամեն մի կարմրամորթ գերու համար. 1720 թվականին մի գանգամաշկի համար նշանակված մրցանակը բարձրացվեց մինչև 100 ֆ. ստ., 1744 թվականին, երբ Մասսաչուզետս Բեյը մի ցեղի խռովարար ցեղ հայտարարեց, նշանակվեցին հետևյալ գները. 12 տարեկան ու ավելի մեծ տղամարդու գանգամաշկի համար՝ 100 ֆ. ստ. փողի նոր կուրսով, արական սեռի գերու համար՝ 105 ֆ. ստ., գերի կնոջ կամ երեխայի համար՝ 55 ֆ. ստ., կնոջ կամ երեխայի գանգամաշկի համար՝ 50 ֆ. ստեռլինգ։ Մի քանի տասնամյակ հետո գաղութային սիստեմն իր վրեժը հանեց այդ բարեպաշտ piligrim father-ների [ուխտագնաց հայրերի] հետնորդներից, որոնք, իրենց հերթին, խռովարարներ էին դարձել։ Անգլիացիների դրդումով ու կաշառումներով նրանք tomahawked եղան [տոմահավկներով սպանվեցին]։ Բրիտանական պառլամենտը արյունռուշտ շներին ու գանգամաշկումը հայտարարեց «աստծուց և բնությունից իրեն շնորհված միջոցներ»։
Գաղութային սիստեմը նպաստում էր առևտրի ու նավագնացության արագընթաց աճմանը։ «Gesellschaften Monopolia»-ները [«մոնոպոլիա-ընկերությունները»] (Լութեր) կապիտալի համակենտրոնացման հզոր լծակներն էին։ Գաղութները արագ առաջացող մանուֆակտուրաների համար ապահովում էին վաճառահանման շուկան, իսկ այդ շուկայի մոնոպոլ տիրապետումը ապահովում էր արագացած կուտակումը։ Եվրոպայի սահմաններից դուրս կողոպուտի, բնիկների ստրկացման, սպանությունների միջոցով ձեռք բերված գանձերը հոսում էին դեպի մայր երկիրը և այնտեղ էլ դառնում էին կապիտալ։ Հոլանդիան, որտեղ առաջին անգամ լիովին զարգացավ գաղութային սիստեմը, 1648 թվականին արդեն իր առևտրական հզորության գագաթնակետին էր հասել։ «Նրա համարյա անբաժան տիրապետության տակ էին գտնվում արևելահնդկական առևտուրը և եվրոպական հարավ-արևմուտքի ու հյուսիս-արևելքի միջև եղած առևտրական հարաբերությունները։ Նրա ձկնորսարանները, նավագնացությունը, մանուֆակտուրաները իրենց հավասարը չունեին ոչ մի այլ երկրում։ Այդ ռեսպուբլիկայի կապիտալները գուցե ավելի մեծ էին, քան մնացած ամբողջ Եվրոպայի բոլոր կապիտալները միասին»։ [Q. Gülich: «Geschichtliche Darstellung etc.». Jena 1830, հ. I, էջ 371։] Այս տողերի հեղինակ Գյուլիխը մոռանում է ավելացնել` Հոլանդիայի ժողովրդական մասսաներն արդեն 1648 թվականին ավելի էին տառապում ուժից վեր աշխատանքից, ավելի աղքատ էին և ավելի դաժան ճնշում էին կրում, քան մնացած ամբողջ Եվրոպսյյի ժողովրդական մասսաները։
Ներկայումս արդյունաբերական գերիշխանությունն իր հետևից բերում է առևտրական գերիշխանություն։ Բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանում, ընդհակառակը, առևտրական գերիշխանության միջոցով է ապահովվում արդյունաբերական գերիշխանությունը։ Դրանից էլ առաջ էր գալիս այն աչքի ընկնող դերը, որ գաղութային սիստեմը խաղում էր այն ժամանակ։ Գաղութային սիստեմն այն «անծանոթ աստվածն» էր, որը բազմեց եկեղեցու սեղանի վրա Եվրոպայի հին աստվածների կողքին և մի գեղեցիկ օր նրանց բոլորին մի հարվածով դուրս շպրտեց սրբարանից։ Նա հարստացումը մարդկության վերջին ու միակ նպատակը հռչակեց։
Հասարակական վարկի, այսինքն պետական պարտքերի սիստեմը, որի սաղմնավորությունները մենք հայտնագործում ենք Ճենովայում ու Վենետիկում դեռևս միջին դարերում, մանուֆակտուրային ժամանակաշրջանի ընթացքում տարածվեց ամբողջ Եվրոպայում։ Գաղութային սիստեմն իր ծովային առևտրով ու առևտրական պատերազմներով որպես ջերմոց ծառայեց այդ սիստեմի համար։ Այդպես, նա ամենից առաջ արմատներ գցեց Հոլանդիայում։ Պետական պարտքը, այսինքն՝ պետության օտարումը — անկախ այն բանից՝ բռնապետական, կոնստիտուցիոն թե ռեսպուբլիկական է այդ պետությունը — իր կնիքն է դնում կապիտալիստական դարաշրջանի վրա։ Այսպես կոչված՝ ազգային հարստության միակ մասը, որն իրոք արդի Ժողովուրդների ընդհանուր սեփականությունն է կազմում, նրանց պետական պարտքերն են [Տես 243a ծանոթ.]։ Ուստի միանգամայն հետևողական է արդի այն ուսմունքը, թե մի ժողովուրդ այնքան ավելի հարուստ է, որքան ավելի շատ է նրա պարտքը։ Պետական վարկը դառնում է կապիտալի հավատո հանգանակը։ Եվ պետական պարտքի ծագման հետ մահացու մեղքը, որի համար ոչ մի ներում չկա, արդեն ոչ թե սուրբ հոգու անարգումն է, այլ վստահության խախտումը պետական պարտքի նկատմամբ։
Պետական պարտքը դառնում է նախասկզբնական կուտակման ամենազորեղ լծակներից մեկը։ Կարծես կախարդական գավազանի հպումով նա անարտադրողական փողը օժտում է ստեղծագործական ուժով և այդպիսով այն դարձնում է կապիտալ, ավելորդ դարձնելով փողի ենթարկումը այն վտանգներին ու դժվարություններին, որոնք անխզելի կերպով կապված են կապիտալը արդյունաբերության մեջ զետեղելու հետ, կապված են նույնիսկ մասնավոր վաշխառուական գործառնությունների հետ։ Պետական վարկատուներն իրապես ոչինչ չեն տալիս, որովհետև նրանց կողմից վարկատրված գումարները դառնում են հեշտությամբ շրջանառող պետական պարտագրեր, որոնք նրանց ձեռքում գործում են ճիշտ այնպես, ինչպես և կանխիկ փողը։ Բայց, բացի այդպիսով ստեղծված դատարկապորտ ռանտյեների դասակարգից և կառավարության ու ազգի միջև որպես միջնորդ հանդես եկող ֆինանսիստների հանկարծաստեղծ հարստությունից, բացի հարկերի կապալառուներից, վաճառականներից ու մասնավոր գործարանատերերից, որոնց ձեռքն է ընկնում ամեն մի պետական փոխառության զգալի մասը՝ որպես երկնքից ընկած կապիտալ,— բացի այդ բոլորից, պետական պարտքն ստեղծել է ակցիոներական ընկերություններ, ամեն տեսակ արժեթղթերի առևտուր, աժիոտաժ, մի խոսքով՝ բորսային խաղն ու արդի բանկոկրատիան։
Իրենց ծնունդ առնելու իսկ օրից խոշոր բանկերը, ամրապնդված ազգային տիտղոսներով, լոկ մասնավոր սպեկուլյանտների ընկերություններ էին, որոնք աջակցություն էին ցույց տալիս կառավարություններին և, ստացած արտոնությունների շնորհիվ, կարող էին փող վարկատրել նրանց։ Ուստի պետական պարտքի կուտակման ամենաանսխալական չափանիշը այդ բանկերի ակցիաների կուրսի պրոգրեսիվ բարձրացումն է, ընդ որում նրանց փթթումն սկսվում է Անգլիական բանկի հիմնադրման պահից (1694 թ.)։ Անգլիական բանկն իր գործունեությունն սկսեց կառավարությանը 8%-ով փող վարկատրելուց. միաժամանակ նա լիազորվեց պառլամենտի կողմից՝ փող կտրել նույն կապիտալից, որը բանկը կրկին վարկատրում էր հասարակությանը բանկային տոմսերի ձևով։ Բանկը կարող էր այդ բանկային տոմսերով մուրհակներ զեղջել, ապրանքների գրավադրությամբ փոխատվություններ տալ, ազնիվ մետաղներ գնել։ Կարճ ժամանակ անցավ, և ահա հենց բանկի կողմից պատրաստվող այդ վարկային փողն սկսեց գործել որպես հնչուն դրամ. Անգլիական բանկը բանկային տոմսերով էր փոխառություն տալիս պետությանը, բանկային տոմսերով էր պետության հաշվին պետական փոխառությունների տոկոսները վճարում։ Մի ձեռքով տալով, բանկը մյուս ձեռքով անհամեմատ ավելի շատ էր ստանում. բայց այդ դեռ քիչ էր. երբ նա նույնիսկ ստանում էր, նա ազգի հավիտենական վարկատուն էր մնում մինչև իր տված գումարի վերջին կոպեկը։ Աստիճանաբար նա դարձավ երկրի մետաղի պաշարի անփոփոխ պահպանողը և ամբողջ առևտրական վարկի ձգողության կենտրոնը։ Նույն այն ժամանակ, երբ անգլիացիները դադարեցին վհուկներին խարույկի վրա այրելուց, նրանք սկսեցին կախել բանկային տոմսեր կեղծողներին։ Թե ժամանակակիցների վրա ի՛նչ տպավորություն գործեց բանկոկրատների, ֆինանսիստների, ռանտյեների, մակլերների, սպեկուլյանտների ու բորսային գայլերի այդ ոհմակի հանկարծակի բարձրացումը, ցույց են տալիս այն ժամանակվա աշխատությունները, թեկուզ, օրինակ, Բոլինբրոկի գրվածքները [Տես 243b ծանոթ.]։
Պետական պարտքերի հետ առաջ եկավ միջազգային վարկի սիստեմը, որը հաճախ նախասկզբնական կուտակման սքողված աղբյուրներից մեկն է այս կամ այն ժողովրդի համար։ Այսպես, կողոպտելու վենետիկյան սիստեմի այլանդակությունները կապիտալիստական հարստության այդպիսի սքողված հիմքը կազմեցին Հոլանդիայի համար, որին փողի խոշոր գումարներ էր փոխ տալիս անկման վիճակի հասած Վենետիկը։ Նույնպիսի հարաբերություն է եղել Հոլանդիայի և Անգլիայի միջև։ XVIII դարի սկզբին արդեն Հոլանդիայի մանուֆակտուրաներին շատ էին գերազանցել անգլիականները, և հոլանդացիները դադարել էին առևտրական ու արդյունաբերական տիրող ազգ լինելուց։ Ուստի 1701—1776 թվականներն ընգգրկող ժամանակաշրջանում հոլանդացիների գլխավոր ձեռնարկումներից մեկը դառնում է վիթխարի կապիտալների փոխատվությունը, հատկապես նրանց հզոր մրցակից Անգլիային։ Ներկայումս նման հարաբերություններ են ստեղծվել Անգլիայի ու Միացյալ Նահանգների միջև։ Միացյալ Նահանգներում գործում են շատ կապիտալներ, որոնք իրենց ազգակցությունը չեն հիշում և ներկայացնում են լոկ երեխաների արյունը, որը երեկ կապիտալացված է Անգլիայում։
Որովհետև պետական պարտքերը հենվում են պետական եկամուտների վրա, որոնց հաշվին պետք է ծածկվեն տարեկան տոկոսները և այլ վճարումներ, ուստի արդի հարկային սիստեմը դարձավ ազգային վարկի սիստեմի անհրաժեշտ լրացումը։ Փոխառությունները կառավարությանը թույլ են տալիս արտակարգ ծախսերն այնպես ծածկել, որ հարկատուն միանգամից չի զգում նրանց ամբողջ ծանրությունը, բայց նույն այդ փոխառությունները, վերջիվերջո, պահանջում են հարկերի բարձրացում։ Մյուս կողմից, հարկերի բարձրացումը, որպես հետևանք միմյանց հետևից կնքված փոխառությունների, կառավարությանն ստիպում է յուրաքանչյուր նոր արտակարգ ծախսի դեպքում շարունակ նորանոր փոխառությունների դիմել։ Այսպիսով, արդի գանձահասութային սիստեմը, որի առանցքը կազմում է ամենաանհրաժեշտ կենսամիջոցների հարկումը (և, հետևապես, նրանց թանկացումը), հենց իր մեջ կրում է հարկերի ավտոմատիկ աճման սաղմը։ Չափից դուրս հարկումը ո՛չ թե մի պատահական շեղումն է այդ սիստեմից, այլ ավելի շուտ հենց նրա սկզբունքը։ Հոլանդիայում, որտեղ այդ սիստեմն ամենից առաջ է ամրապնդվել, մեծ հայրենասեր դը Վիտտը իր «Մաքսիմներ»-ում այն փառաբանում է որպես լավագույն եղանակը՝ վարձու բանվորի մեջ հնազանդություն, չափավորություն, ջանասիրություն և... ուժից վեր աշխատանքը տանելու պատրաստակամություն զարգացնելու համար։ Սակայն մեզ այստեղ հետաքրքրում է ոչ այնքան այն կործանարար ազդեցությունը, որ արդի գանձահասութային սիստեմը գործում է վարձու բանվորների դրության վրա, որքան գյուղացիների, արհեստավորների, մի խոսքով՝ մանր բուրժուազիայի բոլոր բաղկացուցիչ մասերի բռնի սեփականազրկումը, որ պայմանավորված է այդ սիստեմով։ Այս մասին երկու կարծիք չկա, նույնիսկ բուրժուական տնտեսագետների շարքերում։ Գանձահասութային սիստեմի սեփականազրկող ներգործությունն է՛լ ավելի է սաստկանում հովանավորման սիստեմի շնորհիվ, որն ինքը գանձահասութային սիստեմի անբաժան բաղկացուցիչ մասերից մեկն է։
Այն մեծ դերը, որ պետական պարտքերն ու արդի գանձահասութային սիստեմը խաղում են հասարակական հարստությունը կապիտալի փոխարկելու պրոցեսում, մասսաների սեփականազրկման և վարձու բանվորներին ճնշելու գործում, մոլորեցրել է մի շարք հեղինակների, ինչպես Կոբբետը, Գաբլդեյր և ուրիշներ, որոնք այստեղ տեսել են արդի ժողովրդական աղքատության գլխավոր պատճառը։
Հովանավորման սիստեմը մի արհեստական միջոց էր գործարանատերեր պատրաստելու և անկախ բանվորներին սեփականազրկելու համար, արտադրության ազգային միջոցներն ու կենսամիջոցները կապիտալի փոխարկելու և արտադրության հին եղանակից արդի եղանակին անցնելու պրոցեսը բռնի կերպով կրճատելու համար։ Եվրոպական պետությունները կռվտում էին այդ գյուտի արտոնագրի առաջնության համար և, մի անգամ արդեն ծառայության մտնելով շահույթի ասպետների մոտ, արդեն չէին բավարարվում նրանով, որ այղ. նպատակով իրենց սեփական ժողովուրդներին հարկում էին, անուղղակի կերպով հովանավորական մաքսերով, ուղղակի֊ կերպով էքսպորտային պրեմիաներով և այլն։ Իրենցից կախում ունեցող երկրորդական երկրներում նրանք բռնությամբ արմատախիլ էին անում ամեն մի արդյունաբերություն, ինչպես, օրինակ, անգլիացիներն արմատախիլ արին Իռլանդիայի բրդեղենի մանուֆակտուրան։ Կոլբերի շնորհիվ Եվրոպայի մայր-ցամաքում այդ պրոցեսն է՛լ ավելի պարզեցվեց։ Նախասակզբնական կապիտալն այստեղ դեպի արդյունաբերողներն է հոսում զգալի չափով ուղղակի պետական գանձարանից։ «Ինչո՞ւ,— բացականչում է Միրաբոն,— յոթնամյա պատերազմից առաջ Սաքսոնիայում տեղի ունեցած մանուֆակտուրային ծաղկման պատճառը այնքան հեռու փնտրել։ Բավական է ուշադրություն դարձնել 180 միլիոն պետական պարտքի վրա»[244]։
Գաղութային սիստեմ, պետական պարտքեր, հարկերի ճնշում, հովանավորման սիստեմ, առևտրական պատերազմներ և այլն,— բուն մանուֆակտուրային ժամանակաշրջանի այս ընձյուղները վիթխարի չափերով աճում-տարածվում են խոշոր արդյունաբերության մանկական շրջանում։ Խոշոր արդյունաբերության ծնունդը նշանավորված է մանուկների հերովդեսյան վիթխարի կոտորածով։ Ինչպես թագավորական նավատորմն իր նավաստիներին, այնպես էլ գործարանները բռնությամբ են հավաքագրում իրենց բանվորներին։ Մենք տեսանք, թե ինչպիսի անտարբերությամբ է նայում սըր Ֆ. Մ. Իդենը այն սարսափներին, որոնք ուղեկցում էին գյուղական ժողովրդի սեփականազրկմանը հողից, սկսած XV դարի վերջին երրորդից ընդհուպ մինչև իր ժամանակը, XVIII դարի վերջը, մենք տեսանք, թե նա ինչպիսի ինքնագոհությամբ է ողջունում այդ պրոցեսը, որն «անհրաժեշտ էր» կապիտալիստական հողագործություն ստեղծելու և «վարելահողի ու արոտավայրի միջև ճիշտ հարաբերակցություն սահմանելու» համար. բայց նույնիսկ սըր Իդենը այնքան հեռու չի գնում, որ սառնասրտությամբ ընդունի, թե տնտեսապես անհրաժեշտ է երեխաներին հափշտակելն ու ստրկացնելր՝ մանուֆակտուրային արտադրությունը գործարանային արտադրության փոխարկելու և կապիտալի ու աշխատուժի միջև ճիշտ հարաբերության սահմանելու համար։ Նա ասում է. «Գուցե հասարակության ուշադրությանն արժանի է հետևյալ հարցը։ Արդյունաբերությանը, որը կարող է հաջողակ գործել միայն հափշտակելով կոտտեջներից ու աշխատատներից աղքատ երեխաներին, որոնք խումբ-խումբ հերթափոխվելով պետք է գիշերվա մեծ մասը աշխատեն, չիմանալով ինչ է հանգիստը. արդյունաբերությունը, որը, բացի դրանից, երկու սեռի և տարբեր տարիքների ու հակումների անձերին խառնում է իրար հետ, մի բան, որի անհրաժեշտ հետևանքը պետք է լինի երիտասարդության փչացումն ու անառակացումը՝ շնորհիվ վարակիչ վատ օրինակների,— արդյոք այդպիսի արդյունաբերությունը կարո՞ղ է ազգային ու անհատական երջանկության գումարը մեծացնել»[245]։ «Դերբիշիրում, Նոտտինգհեմշիրում և մանավանդ Լանկաշիրում,— գրում է Ֆիլդենը,— վերջերս հնարված մեքենաներ կիրառվեցին խոշոր գործարաններում՝ կառուցված վտակների մոտ, որոնք կարող են ջրանիվը պտտեցնել։ Այդ տեղերի համար, որոնք քաղաքներից հեռու են գտնվում, հազարավոր բանվոր ձեռքեր պահանջվեցին հանկարծակի. և հատկապես Լանկաշիրում, որն անպտղաբեր է և մինչև այժմ էլ նոսր է բնակեցված, բնակչությունն ավելացնելու այդ պահանջը լուրջ կերպով զգացվեց։ Հատկապես մեծ էր երեխաների փոքրիկ ու արագաշարժ մատների պահանջարկը։ Անմիջապես սովորություն դարձավ Լոնդոնի, Բիրմինհամի ու այլ ծխական աշխատատներից աշկերտներ (!) հավաքագրելը։ Հազարավոր ու հազարավոր այդպիսի փոքրիկ անօգնական արարածներ, 7.ից մինչև 13 կամ 14 տարեկան, այն ժամանակ ուղարկվեցին դեպի հյուսիս։ Գործատերերը (այսինքն՝ երեխաներին հափշտակողները) սովորություն դարձրին իրենց աշկերտներին հագցնել, կերակրել ու տեղավորել գործարանին մոտիկ գտնվող տներում։ Նրանց աշխատանքին հսկելու համար վերակացուներ վարձվեցին։ Ստրուկների այդ վերակացուների շահը պահանջում էր, որ երեխաներին ստիպեն որքան հնարավոր է շատ աշխատելու, որովհետև վերակացուների վճարը կախված էր յուրաքանչյուր երեխայից քամած արդյունքի քանակից։ Դրա բնական հետևանքը եղավ անգթությունը։ Գործարանային շատ շրջաններում, մանավանդ Լանկաշիրի շրջանում, ամենասարսափելի տանջանքների ենթարկվեցին այդ անմեղ, անպաշտպան արարածները, որոնք գործարանատերերի իրավունքին էին հանձնված։ Նրանց մահամերձ էին անում չափից դուրս աշխատանքով... ծեծում էին, շղթայակապ էին անում, ենթարկում էին ամենանրբահնար ու ամենադաժան տանջանքների. քաղցից ծայրահեղ աստիճան հյուծված ու կմախք դարձած այդ երեխաներին հաճախ մտրակով էին ստիպում աշխատելու... Երբեմն ինքնասպանության էին հասցնում նրանց։ Դերբիշիրի, Նոտտինգհեմշիրի ու Լանկաշիրի գեղեցիկ ու ռոմանտիկ հովիտները, ամեն մի հասարակական վերահսկողությունից թաքնված, դարձան խոշտանգումների և հաճախ սպանությունների մռայլ վայրեր... Գործարանատերերի շահույթները վիթխարի էին։ Այդ լոկ սաստկացնում էր նրանց հատուկ՝ գայլի ագահությունը։ Նրանք սկսեցին գիշերային աշխատանքի պրակտիկան կիրառել, այսինքն՝ գիշերը վրա հասնելիս, երբ ցերեկվա աշխատանքից ուժասպառ բանվորների մի խումբը գնում էր քնելու, նրա փոխարեն գործարանում աշխատանքի էր անցնում բանվորների մի ուրիշ խումբ, ցերեկվա խումբը գնում էր մտնելու այն անկողինները, որ գիշերային խումբը հենց նոր էր թողել և vice versa [ընդհակառակը]։ Լանկաշիրի մի ժողովրդական ավանդություն ասում է, թե անկողինները երբեք չէին սառչում»[246]։
Մանուֆակտուրային ժամանակաշրջանում, կապիտալիստական արտադրության զարգացման հետ Եվրոպայի հասարակական կարծիքը կորցրել էր ամոթի ու խղճի վերջին մնացորդները։ Ազգերը ցինիկորեն պարծենում էին ամեն մի ստորությամբ, եթե այն կապիտալի կուտակման միջոց էր։ Կարդացե՛ք, օրինակ, ֆիլիստեր Ա. Անդերսոնի կազմած առևտրի միամիտ տարեգրությունը։ Այնտեղ, որպես անգլիական պետական իմաստության ամենաբարձր հաղթանակ, մեծարվում է այն փաստը, որ Անգլիան Ուտրեխտի հաշտությունը կնքելիս իսպանացիներից asiento [ստրկավաճառության] պայմանագրով արտոնություն կորզեց, որը նրան թույլ էր տալիս Աֆրիկայում գնած նեգրերին վաճառել Ամերիկայի իսպանական տիրապետություններում, մինչդեռ մինչև այժմ նեգրերի առևտուրը թույլատրվում էր միայն Աֆրիկայի և անգլիական Արևմտյան Հնդկաստանի միջև։ Անգլիան իրավունք ստացավ մինչև 1743 թվականն իսպանական Ամերիկային մատակարարելու տարեկան 4 800 նեգր։ Դրանով միաժամանակ պաշտոնական քողարկում ստեղծվեց բրիտանական մաքսանենգության համար։ Լիվերպուլն աճեց ստրկավաճառության հողի վրա։ Ստրկավաճառությունը նախասկզբնական կուտակման նրա մեթոդն է։ Եվ մինչև մեր օրերն էլ Լիվերպուլի բարձր հասարակությունը մնացել է որպես ստրկավաճառության Պինդարոս, ստրկավաճառության, որը — հմմտ. դ-ր Էյկինի 1795 թվականին լույս տեսած աշխատությունը, որից ցիտատներ բերինք վերևում,— «առևտրական նախաձեռնության ոգին դարձնում է կիրք, փառապանծ ծովագնացներ է ստեղծում և հսկայական փողեր է բերում»։ 1730 թվականին ստրկավաճառությամբ էին զբաղվում լիվերպուլյան 15 նավ, 1751 թվականին՝ 53 նավ, 1760 թվականին՝ 74 նավ, 1770 թվականին՝ 96 և 1792 թվականին՝ 132 նավ։
Բամբակեղենի արդյունաբերությունը, Անգլիայում մանուկների ստրկություն մտցնելով, միաժամանակ զարկ տվեց այն բանին, որ Միացյալ Նահանգների մինչ այդ ավելի կամ պակաս չափով նահապետական ստրկատնտեսությունը փոխարկվի առևտրական հիմունքներով կազմակերպված շահագործման սիստեմի։ Ընդհանրապես Եվրոպայում վարձու բանվորների սքողված ստրկության համար որպես պատվանդան հարկավոր էր անսքող ստրկությունը Նոր Աշխարհում[247]։
Tantae molis erat [այդպիսի ջանքեր պահանջվեցին] արտադրության կապիտալիստական եղանակի «հավիտենական բնական օրենքների] ազատ դրսևորման պայմաններ ստեղծելու, բանվորներին նրանց աշխատանքի միջոցներից անջատելու պրոցեսը կատարելու, մի բևեռում արտադրության հասարակական միջոցներն ու կենսամիջոցները կապիտալի փոխարկելու, հակառակ բևեռում ժողովրդական մասսային վարձու բանվորներ, ազատ «աշխատող չքավորներ» — արդի պատմության այդ գլուխ-գործոցը — դարձնելու համար[248]։ Եթե փողը, Օժյեի ասելով, «աշխարհ է գալիս մի այտի վրա արյան բնական բծով»[249], ապա նորածին կապիտալի բոլոր ծակոտիներից, ոտից մինչև գլուխ, արյուն ու կեղտ է հոսում[250]։
7. ԿԱՊԻՏԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՏԱԿՄԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՆԴԵՆՑԸ
Այսպես ուրեմն, ինչի՞ է հանգում կապիտալի նախասկզբնական կուտակումը, այսինքն՝ նրա պատմական ծագումը։ Որչափով նա ստրուկների ու ճորտերի անմիջական փոխարկումը չէ վարձու բանվորների, և, հետևապես, ձևի հասարակ հաջորդափոխում չէ, նա նշանակում է միայն անմիջական արտադրողների սեփականազրկում, այսինքն՝ սեփական աշխատանքի վրա հիմնված մասնավոր սեփականության քայքայում։
Մասնավոր սեփականությունը, որպես հասարակական, կոլեկտիվ սեփականության հակադրություն, գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ աշխատանքի միջոցներն ու աշխատանքի արտաքին պայմանները մասնավոր մարդկանց են պատկանում։ Եվ, նայած թե այդ մասնավոր մարդիկ բանվորներ են թե ոչ-բանվորներ, դրա համեմատ էլ փոխվում է իր իսկ՝ մասնավոր սեփականության բնույթը։ Մասնավոր սեփականության անթիվ երանգները, որոնք ներկայանում են մեր հայացքին, արտացոլում են լոկ այն միջակա կացությունները, որոնք ընկած են այդ երկու բևեռների միջև։
Արտադրության միջոցների նկատմամբ աշխատողի մասնավոր սեփականությունը մանր արտադրության հիմքն է, իսկ մանր արտադրությունը մի անհրաժեշտ պայման է հասարակական արտադրության և բուն իսկ աշխատողի ազատ անհատականության զարգացման համար։ Ճիշտ է, արտադրության այդ եղանակը հանդիպում է թե՛ ստրկության, թե՛ ճորտության և թե՛ անձնական կախման այլ ձևերի ժամանակ։ Սակայն նա լիակատար ծաղկման է հասնում, իր ամբողջ եռանդը դրսևորում, իրեն համապատասխան կլասիկ ձևը ստանում է միայն այնտեղ, որտեղ աշխատողը աշխատանքի իր գործածած պայմանների ազատ մասնավոր սեփականատերն է, որտեղ գյուղացին տերն է այն դաշտի, որ նա մշակում է, արհեստավորը՝ այն գործիքների, որոնց նա տիրապետում է իբրև վիրտուոզ։
Արտադրության այդ եղանակը հողի ու արտադրության մնացած միջոցների մանրատում է ենթադրում։ Նա բացառում է ինչպես այդ վերջինների համակենտրոնացումը, այնպես էլ նրանց կոոպերացիան, բացառում է աշխատանքի բաժանումը արտադրական միևնույն պրոցեսի ներսում, հասարակական իշխանությունը բնության վրա ու բնության հասարակական կարգավորումը, հասարակական արտադրողական ուժերի ազատ զարգացումը։ Այն համատեղելի է արտադրության ու հասարակության միայն նեղ տրադիցիոն սահմանների հետ։ Արտադրության այդ եղանակի հավերժացման ձգտումը, ինչպես Պեկերն է իրավամբ ասում, հավասարազոր է «ընդհանուր միջակությունը դեկրետագրելուն»։ Բայց զարգացման որոշ մակարդակի վրա արտադրության հիշյալ եղանակը ինքն է ստեղծում իր սեփական ոչնչացման նյութական միջոցները։ Այդ վայրկյանից սկսած՝ հասարակության ընդերքում շարժվել են սկսում այն ուժերն ու կրքերը, որոնք իրենց շղթայված են զգում արտադրության այդ եղանակի կողմից։ Վերջինը պետք է ոչնչացվի, և նա ոչնչացվում է։ Նրա ոչնչացումը, արտադրության անհատական ու փոշիացած միջոցները հասարակականորեն համակենտրոնացված արտադրության միջոցներ դարձնելը, հետևապես, շատերի գաճաճային սեփականությունը քչերի վիթխարի սեփականության փոխարկելը ժողովրդական լայն մասսաների սեփականազրկումը հողից, կենսամիջոցներից ու աշխատանքի գործիքներից,— ժողովրդական մասսայի այդ զարհուրելի ու դժվարին սեփականազրկումը կապիտալի պատմության նախաբանն է կազմում։ Նա պարունակում է մի ամբողջ շարք բռնի մեթոդներ, որոնցից մենք վերը քննարկեցինք միայն ամենակարևոր, դարագլուխ կազմող մեթոդները, ինչպես նախասկզբնական կուտակման մեթոդները։ Անմիջական արտադրողների սեփականազրկումը կատարվում է ամենաանխնա վանդալիզմով և ամենաստոր, ամենակեղտոտ, ամենամանր ու ամենակատաղի կրքերի ազդեցության տակ։ Սեփականատիրոջ աշխատանքով ձեռք բերված մասնավոր սեփականությունը, որը հիմնված է, այսպես ասած, առանձին անկախ աշխատավորի սերտաճելու վրա իր աշխատանքի գործիքների ու միջոցն երի հետ, դուրս է մղվում կապիտալիստական մասնավոր սեփականության կողմից, որը խարսխված է ուրիշի աշխատուժի, բայց ձևականորեն ազատ աշխատուժի շահագործման վրա[251]։
Երբ փոխարկման այդ պրոցեսը խորությամբ ու լայնությամբ բավարար չափով քայքայել է հին հասարակությունը, երբ բանվորներն արդեն դարձել են պրոլետարներ, իսկ նրանց աշխատանքի պայմանները՝ կապիտալ, երբ արտադրության կապիտալիստական եղանակը սեփական ոտքերի վրա է կանգնում, այն ժամանակ աշխատանքի հետագա հանրայնացումը, հողի ու արտադրության մյուս միջոցների փոխարկումը հասարակականորեն օգտագործելի հողի ու միջոցների և, հետևապես, ղրանց փոխարկումն ընղհանուր արտադրության միջոցների և դրա հետ կապված՝ մասնավոր սեփականատերերի հետագա սեփականազրկումը նոր ձև է ընդունում։ Այժմ սեփականազրկման ենթակա է արդեն ո՛չ թե ինքնուրույն տնտեսություն վարող բանվորը, այլ շատ բանվորներ շահագործող կապիտալիստը։
Այդ սեփականազրկումը կատարվում է բուն կապիտալիստական արտադրության ներհատուկ օրենքների խաղով, կապիտալների կենտրոնացման միջոցով։ Մեկ կապիտալիստը տապալում է շատ կապիտալիստների։ Այդ կենտրոնացման կամ բազմաթիվ կապիտալիստների՝ սակավաթիվ կապիտալիստների կողմից սեփականազրկվելու հետ ձեռք-ձեռքի զարգանում է աշխատանքի պրոցեսի կոոպերատիվ ձևը ավելի ու ավելի լայն, խոշոր չափերով, զարգանում է գիտության գիտակցական տեխնիկական կիրառումը, հողի պլանաչափ շահագործումը, աշխատանքի միջոցների փոխարկումը աշխատանքի այնպիսի միջոցների, որոնք միայն կոլեկտիվ կիրառում են թույլ տալիս, արտադրության բոլոր միջոցների էկոնոմացումն այն բանի հետևանքով, որ նրանք գործադրվում են որպես կոմբինացված հասարակական աշխատանքի արտադրամիջոցներ, բոլոր ժողովուրդների ներհյուսումը համաշխարհային շուկայի ցանցի մեջ, իսկ դրա հետ էլ կապիտալիստական ռեժիմի միջազգային բնույթը։ Կապիտալի մագնատների շարունակ նվազող թվի հետ, որոնք հափշտակում են և մոնոպոլիա դարձնում փոխարկման այդ պրոցեսի բոլոր օգուտները, աճում է աղքատության, ճնշման, ստրկացման, այլասերման, շահագործման մասսան, բայց դրա հետ միասին աճում է նաև բանվոր դասակարգի վրդովմունքը, որը վարժվում, միավորվում ու կազմակերպվում է հենց արտադրության կապիտալիստական պրոցեսի մեխանիզմի միջոցով։ Կապիտալի մոնոպոլիան կապանք է դառնում արտադրության այն եղանակի համար, որն աճել է նրա հետ ու նրա հովանու տակ։ Արտադրության միջոցների կենտրոնացումն ու աշխատանքի հանրայնացումը հասնում են այն կետին, երբ նրանք անհամատեղելի են դառնում իրենց կապիտալիստական պատյանի հետ։ Վերջինը պայթում է։ Հնչում է կապիտալիստական մասնավոր սեփականության ժամը։ Սեփականազրկողներին սեփականազրկում են։
Արտադրության կապիտալիստական եղանակից բխող յուրացման կապիտալիստական եղանակը, հետևապես, նաև կապիտալիստական մասնավոր սեփականությունը սեփական աշխատանքի վրա հիմնված անհատական սեփականության առաջին բացասումն է։ Կապիտալիստական արտադրությունը բնապատմական պրոցեսի անհրաժեշտությամբ հենց ինքն է կատարում իր սեփական բացասումը։ Սա բացասման բացասումն է։ Նա կրկին ստեղծում է անհատական սեփականություն, բայց կապիտալիստական դարաշրջանի նվաճումների հիմքի վրա, այսինքն՝ ազատ աշխատողների կոոպերացիայի և հողին ու այդ աշխատողների ձեռքով արտադրված արտադրամիջոցներին հանրորեն տիրելու հիմքի վրա։
Առանձին անհատների սեփական աշխատանքի վրա հիմնված և մանրատված մասնավոր սեփականության փոխարկումը կապիտալիստական մասնավոր սեփականության, իհարկե, մի անհամեմատ ավելի երկարատև, դժվարին ու ծանր պրոցես է, քան փաստորեն արդեն արտադրության հասարակական պրոցեսի վրա հիմնված կապիտալիստական մասնավոր սեփականության փոխարկումը հասարակական սեփականության։ Այնտեղ բանը վերաբերում է ժողովրդական մասսայի սեփականազրկմանը սակավաթիվ հափշտակիչների ձեռքով, այստեղ ժողովրդական մասսան պետք է սեփականազրկի սակավաթիվ հափշտակիչներին[252]։
ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՔԼՈՒԽ։ ԳԱՂՈՒԹԱՑՄԱՆ ԱՐԴԻ ԹԵՈՐԻԱՆ[253]
Քաղաքատնտեսությունն սկզբունքորեն շփոթում է մասնավոր սեփականության երկու շատ տարբեր տեսակներ, որոնցից մեկը հիմնվում է արտադրողի սեփական աշխատանքի վրա, մյուսը՝ ուրիշի աշխատանքի շահագործման վրա։ Նա մոռանում է, որ վերջինս ոչ միայն առաջնի ուղղակի հակադրությունն է կազմում, այլև աճում է միայն նրա գերեզմանի վրա։
Եվրոպայի արևմուտքում, քաղաքատնտեսության հայրենիքում, նախասկզբնական կուտակման պրոցեսն ավարտվել է ավելի կամ պակաս չափով։ Կապիտալիստական ռեժիմն այստեղ կա՛մ ուղղակի իրեն է ենթարկել ազգային ամբողջ արտադրությունը, կա՛մ, որտեղ հարաբերություններն ավելի քիչ են զարգացած, նա առնվազն անուղղակի կերպով իր վերահսկողության է ենթարկում իր կողքին դեռ իրենց գոյությունը պահպանող և քայքայվող հասարակական այն խավերին, որոնք պատկանում են արտադրության հնացած եղանակին։ Կապիտալի այդ պատրաստի աշխարհի նկատմամբ տնտեսագետը այնքան ավելի երկչոտ եռանդով ու այնքան ավելի մեծ խանդաղատանքով է կիրառում մինչկապիտալիստական աշխարհին վերաբերող իրավական ու սեփականատիրական պատկերացումները, որքան ավելի բարձր են աղաղակում փաստերը նրա իդեոլոգիայի դեմ։
Այլ է իրերի դրությունը գաղութներում։ Կապիտալիստական ռեժիմն այնտեղ ամեն քայլափոխում արգելքների է հանդիպում արտադրողի կողմից, որը ինքը լինելով իր աշխատանքի պայմանների տեր, իր աշխատանքով հենց իրեն է հարստացնում և ոչ թե կապիտալիստին։ Այս երկու տրամագծորեն հակադիր տնտեսական սիստեմների հակասությունն այստեղ գործնականորեն երևան է գալիս նրանց պայքարի մեջ։ Եթե կապիտալիստի թիկունքում նրա մայր-երկրի ուժերն են կանգնած, նա աշխատում է սեփական աշխատանքի վրա հիմնվող արտադրության ու յուրացման եղանակը բռնի կերպով վերացնել։ Նույն այն շահերը, որոնք տնտեսագետին, կապիտալի սիկոֆանտին, ստիպում են մետրոպոլիայում թեորիապես հիմնավորելու արտադրության կապիտալիստական եղանակի նույնությունը նրա սեփական հակադրության հետ,— գաղութներում այդ նույն շահերը նրան դրդում են «to make a clean breast of it» [«իր խիղճը մաքրելու այդ տեսակետից»] և բարձրաձայն հռչակելու արտադրության այդ երկու եղանակների հակադրությունը։ Այդ նպատակով նա ցույց է տալիս, որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժի զարգացումը — կոոպերացիան, աշխատանքի բաժանումը, մեքենաների կիրառումը խոշոր մասշտաբով և այլն — անհնարին է առանց բանվորների սեփականազրկման և արտադրության միջոցների համապատասխան փոխարկման կապիտալի։ Այսպես կոչված՝ ազգային հարստության շահերի տեսակետից նա արհեստական միջոցներ է որոնում ժողովրդական աղքատություն ստեղծելու համար։ Նրա ջատագովական զրահն այստեղ փշուր-փշուր է լինում, ինչպես փափուկ աբեթը։
Է. Գ. Ուեկֆիլդի մեծ ծառայությունը ո՛չ թե այն է, որ նա որևէ նոր բան է ասել գաղութների մասին[254], այլ այն, որ նա գաղութներում հայտնագործել է ճշմարտությունը մայր-երկրում տիրող կապիտալիստական հարաբերությունների մասին։ Ինչպես որ հովանավորման սիստեմը իր սկզբնավորման ժամանակ[255] ձգտում է մայր-երկրում կապիտալիստներ արտադրելու, այնպես էլ Ուեկֆիլդի գաղութացման թեորիան, որ Անգլիան մի որոշ ժամանակ աշխատում էր օրենսդրական ճանապարհով կենսագործել, ձգտում է գաղութներում վարձու բանվորներ արտադրելու։ Նա այդ անվանում է «Systematic colonizatiom (սիստեմատիկ գաղութացում)։
Ամենից առաջ Ուեկֆիլդը հայտնագործեց գաղութներում, որ փողի, կենսամիջոցների, մեքենաների ու արտադրության այլ միջոցների տեր լինելը դեռ մարդուն չի դարձնում կապիտալիստ, եթե բացակայում է դրամի այնպիսի լրացումը, որպիսին է վարձու բանվորը, այն մյուս մարդը, որն ստիպված է կամովին հենց իրեն վաճառելու Նա հայտնագործեց, որ կապիտալր ո՛չ թե իր է, այլ մարդկանց միջև, առաջացող հասարակական հարաբերություն, որը միջնորդավորված է իրերով[256]։ Պարոն Պիլը,— գանգատվում է նա,— Անգլիայից իր հետ 50 000 ֆ. ստ. ընդհանուր գումարի կենսամիջոցներ ու արտադրության միջոցներ տարավ Նոր Հոլանդիայի Կարապի Ափը։ Պարոն Պիլն այնքան շրջահայաց էր, որ, բացի վերոհիշյալից, իր հետ տարավ 3 000 հոգի բանվոր դասակարգից՝ տղամարդ, կին ու երեխա։ Բայց նշանակված տեղը հասնելուց հետո «պարոն Պիլի մոտ մի ծառա էլ չմնաց, որ կարողանար նրա անկողինը պատրաստել կամ նրա համար գետից ջուր քաշել»[257]։ Դժբախտ պարոն Պիլ։ Նա ամեն բան նախատեսել էր, բայց մոռացե՜լ էր Կարապի Ափը փոխադրել անգլիական արտադրական հարաբերությունները։
Ուեկֆիլդի հետևյալ հայտնագործությունները հասկանալու, համար՝ երկու նախնական դիտողություն։ Մենք գիտենք, որ եթե արտադրության միջոցներն ու կենսամիջոցները անմիջական արտադրողի՝ բանվորի իրեն սեփականությունն են, նրանք կապիտալ չեն կազմում։ Նրանք կապիտալ են դառնում այն պայմաններում միայն, երբ միաժամանակ ծառայում են որպես բանվորին շահագործելու ու նրա վրա իշխելու միջոցներ։ Բայց տնտեսագետի գլխում նրանց այդ կապիտալիստական հոգին այնպես սերտ ամուսնական կապերով է միացած նրանց նյութական սուբստանցի հետ, որ նա ամեն պարագայում էլ այդ միջոցները կապիտալ է անվանում նույնիսկ այն պայմաններում, երբ նրանք կապիտալի ուղիղ հակադրությունն են։ Նույնը Ուեկֆիլդի մոտ։ Այնուհետև, ինքնուրույն տնտեսություն վարող, միմյանցից անկախ բազմաթիվ բանվորների անհատական սեփականությունը կազմող արտադրության միջոցների փոշիացումը նա անվանում է կապիտալի հավասար բաշխում։ Տնտեսագետի հետ էլ նույնն է պատահում, ինչ որ ֆեոդալական իրավաբանի հետ։ Վերջինը նույնիսկ զուտ փողային հարաբերությունների վրա իր ֆեոդալական իրավաբանական պիտակներն էր կպցնում։
«Եթե,— ասում է Ուեկֆիլդը,— կապիտալը հավասար բաժիններով բաշխված լիներ հասարակության բոլոր անդամների միջև, ապա ոչ մի մարդ շահագրգռված չէր լինի ավելի կապիտալ կուտակելու, քան նա կարող է գործի մեջ կիրառել սեփական ձեռքերի օգնությամբ։ Որոշ չափով այդ էլ հենց նկատվում է ամերիկյան նոր գաղութներում, որտեղ հողասեփականության մոլուցքը արգելք է լինում վարձու բանվորների դասակարգի գոյությանը»[258]։ Հետևաբար, քանի դեռ բանվորը կարող է կուտակել հենց իրեն համար,— իսկ նա այդ կարող է անել, քանի դեռ արտադրության իր միջոցների, սեփականատերն է մնում,— այնքան ժամանակ կապիտալիստական կուտակումն ու արտադրության կապիտալիստական եղանակը հնարավոր չեն։ Բացակայում է դրա համար անհրաժեշտ վարձու բանվորների դասակարգը։ Բայց այդ դեպքում հապա հին Եվրոպայում ինչպե՞ս կատարվեց բանվորի սեփականազրկումը նրա աշխատանքի պայմաններից, ինչպե՞ս ստեղծվեցին կապիտալն ու վարձու աշխատանքը։ Մի շատ յուրատեսակ contrat social [հասարակական դաշինքի] միջոցով։ «Մարդկությունը... յուրացրել է կապիտալի կուտակմանն օժանդակելու մի հասարակ մեթոդ», որը, իհարկե, Ադամի ժամանակվանից նրան թվացել է որպես գոյության վերջին ու միակ նպատակը. «մարդկությունը բաժանվել է կապիտալի սեփականատերերի ու աշխատանքի սեփականատերերի... այդ բաժանումը կամավոր համաձայնության ու դաշինքի հետևանք էր»[259]։ Կարճ ասած՝ մարդկության մասսան ինքն իրեն սեփականազրկել է ի փառս «կապիտալի կուտակման»։ Բայց այդ դեպքում պետք էր ենթադրել, որ այդ մոլեռանդ ինքնահրաժարման բնազդը պետք է իր ամբողջ ուժով արտահայտվեր հատկապես գաղութներում, որտեղ միայն գոյություն ունեն այնպիսի մարդիկ ու այնպիսի պարագաներ, որոնք կարող էին այդ contrat social-ը երազանքների թագավորությունից փոխադրել իրականության թագավորությունը։ Սակայն այդ դեպքում ընդհանրապես ի՞նչ իմաստ ունի «սիստեմատիկ գաղութացումը», որը հակադրվում է բնական գաղութացմանը։ Բայց, դեհ — «կասկածելի է, ամերիկյան միության հյուսիսային նահանգներում արդյոք բնակչության թեկուզ մի տասներորդը պատկանո՞ւմ է վարձու բանվորների կատեգորիային... Անգլիայում... ժողովուրդն իր մեծամասնությամբ բաղկացած է վարձու բանվորներից»[260]։ Դեռ ավելին, իրեն ի փառս կապիտալի սեփականազրկելու ձգտումը, որ գոյություն ունի աշխատավոր մարդկության մեջ, այնքան չնչին է, որ նույնիսկ Ուեկֆիլդի ասելով՝ ստրկությունը գաղութային հարստության միակ բնական հիմքն է։ Նրա սիստեմատիկ գաղութացումը մի pis aller [անխուսափելի չարիք] է պարզապես, որը պայմանավորված է նրանով, որ նա պետք է գործ ունենա ազատ մարդկանց հետ, և ոչ ստրուկների հետ։ «Սան-Դոմինգոյի առաջին իսպանական գաղթականները ոչ մի բանվոր չունեին Իսպանիայից։ Բայց առանց բանվորների (այսինքն՝ առանց ստրկության) կապիտալը կոչնչանար կամ, առնվազն, կնվազեր մինչև այնպիսի մանր չափեր, որ ամեն մի անհատ կարող էր այն կիրառել իր սեփական ձեռքերի օգնությամբ։ Իրապես հենց այդպես էլ պատահեց անգլիացիների հիմնած վերջին գաղութում, որտեղ սերմացուից, անասուններից ու գործիքներից կազմված մի մեծ կապիտալ ոչնչացավ վարձու բանվորների պակասության պատճառով, և որտեղ ոչ մի գաղթական չունի ավելի կապիտալ, քան նա կարող է գործադրել իր անձնական աշխատանքով»[261]։
Մենք տեսանք, որ ժողովրդական մասսաներին հողից սեփականազրկելը արտադրության կապիտալիստական եղանակի հիմք է ծառայում։ Ազատ գաղութի էությունը, ընդհակառակը, այն է, որ հողի մասսան դեռ մնում է որպես ժողովրդի սեփականություն, ուստի և ամեն մի գաղթական նրա մի մասը կարող է իր մասնավոր սեփականություն ու իր անհատական արտադրության միջոցը դարձնել, առանց դրանով խանգարելու, որ ավելի ուշ եկած գաղթականը նույնն անի[262]։ Այս է ինչպես գաղութների ծաղկման, այնպես էլ նրանց ուտող խոցի, կապիտալի հաստատվելուն նրանց ցույց տված դիմադրության գաղտնիքը։ «Որտեղ հողը շատ էժան է և բոլոր մարդիկ ազատ են, որտեղ ամեն մեկն ըստ իր ցանկության կարող է հողամաս ձեռք բերել իրեն համար, այնտեղ աշխատանքը ո՛չ միայն շատ թանկ է, եթե նկատի ունենք այն բաժինը, որ բանվորն ստանում է իր արդյունքից, այլև այնտեղ ընդհանրապես դժվար է կոմբինացված աշխատանք ստանալ որևէ գնով»[263]։
Որովհետև գաղութներում բանվորը դեռ անջատված չէ աշխատանքի պայմաններից ու նրանց հիմքից — հողից, կամ այդպիսի անջատումը հանդիպում է միայն եզակի բացառությունների ձևով կամ չափազանց սահմանափակ տարածության վրա, ուստի գաղութներում հողագործությունը ևս դեռ առանձնացած չէ արդյունաբերությունից, դեռ գյուղական տնային արդյունաբերությունը չի ոչնչացված։ Իսկ որտեղի՞ց պետք է ներքին շուկա ստեղծվի կապիտալի համար։ «Ամերիկայում բնակչության ոչ մի մասը բացառապես հողագործությամբ չի զբաղվում, բացի ստրուկներից ու նրանց տերերից, որոնք կոմբինացնում են կապիտալն ու աշխատանքը խոշոր ձեռնարկություններում։ Ազատ ամերիկացիները, որոնք իրենք են հողը մշակում, շատ ուրիշ գործերով էլ են զբաղվում միաժամանակ։ Նրանք իրենց համար անհրաժեշտ կահույքի ու գործիքների մի մասը սովորաբար իրենք են պատրաստում։ Հաճախ նրանք իրենք են շինում իրենց տները և իրենց սեփական արդյունաբերության արդյունքները տանում են ամենահեռավոր շուկաները։ Նրանք միաժամանակ մտնողներ են ու ջուլհակներ, նրանք իրենք են սապոն ու մոմ, ոտնաման ու հագուստ պատրաստում իրենց սեփական գործածության համար։ Ամերիկայում հողագործությունը հաճախ կազմում է դարբնի, ջրաղացպանի կամ կրպակատիրոջ օժանդակ զբաղմունքր»[264]։ Այդպիսի տարօրինակ մարդկանց մեջ այլևս ի՞նչ տեղ է մնում կապիտալիստի «ինքնահրաժարման» համար։
Կապիտալիստական արտադրության մեծ սքանչելիքն այն է, որ նա ո՛չ միայն շարունակ վարձու բանվորներ է վերարտադրում որպես վարձու բանվորներ, այլև կապիտալի կուտակմանը համապատասխանորեն միշտ արտադրում է վարձու բանվորների հարաբերական գերբնակչություն։ Դրա շնորհիվ աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը պահվում է պատշաճ հունի մեջ, աշխատավարձի տատանումները դրվում են կապիտալիստական շահագործման համար ցանկալի շրջանակների մեջ, և, վերջապես, ապահովվում է բանվորի սոցիալական կախումը կապիտալիստից,— այն բացարձակ կախումը, որն այնքան անհրաժեշտ է կապիտալի համար, և որը տնտեսագետը կարող է տանը, մետրոպոլիայում, այնպես նախշել ու կոծկել, թե իբր այդ մի ազատ պայմանագրական հարաբերություն է գնորդի ու վաճառորդի միջև, երկու հավասարապես անկախ ապրանքատերերի՝ կապիտալ ներկայացնող ապրանքի տիրոջ և աշխատանք ներկայացնող ապրանքի տիրոջ միջև։ Բայց գաղութներում այդ գեղեցիկ պատրանքը խորտակվում է։ Բնակչության բացարձակ աճումն այստեղ շատ ավելի արագ է կատարվում, քան մայր-երկրում, որովհետև այստեղ բազմաթիվ բանվորներ արդեն չափահաս են լույս աշխարհ գալիս, և սակայն աշխատանքի շուկան այստեղ միշտ բավականաչափ չի մատակարարվում։ Աշխատանքի պահանջարկի ու առաջարկի օրենքը տապալվում է։ Մի կողմից՝ Հին աշխարհը շահագործման տենչացող, ինքնահրաժարման կարոտ կապիտալ է նետում այնտեղ. մյուս կողմից՝ վարձու բանվորների՝ որպես վարձու բանվորների կանոնավոր վերարտադրությունը բախվում է ամենաանախորժ ու մասամբ անհաղթահարելի արգելքների։ Էլ ի՜նչ խոսք կարող է լինել այստեղ կապիտալի կուտակմանը համապատասխանորեն ավելորդ վարձու բանվորներ արտադրելու մասին։ Այսօրվա վարձու բանվորը վաղը դառնում է ինքնուրույն տնտեսություն վարող անկախ գյուղացի կամ արհեստավոր։ Նա աշխատանքի շուկայից չքանում է, բայց միայն աշխատատուն չի գնում։ Վարձու բանվորների այդ մշտական փոխարկումն անկախ արտադրողների, որոնք ո՛չ թե կապիտալի, այլ հենց իրենց համար են աշխատում, և ո՛չ թե պարոն կապիտալիստին, այլ հենց իրենց են հարստացնում, իր հերթին, չափազանց վնասակար ներգործություն է անում աշխատանքի շուկայի վիճակի վրա։ Բանը մենակ այն չէ, որ վարձու բանվորին շահագործելու աստիճանն անվայել չափով ցած է մնում։ Բանվորը, բացի դրանից, ինքնահրաժարման անձնատուր եղող կապիտալիստից իր կախումը կորցնելու հետ կորցնում է նաև կախվածության զգացումը նրա նկատմամբ։ Դրանից էլ առաջ են գալիս այն բոլոր ցավալի երևույթները, որ այնպես բացեիբաց, այնպես պերճախոս ու այնպես հուզիչ կերպով նկարագրում է մեր Է. Գ. Ուեկֆիլդը։
Վարձու աշխատանքի առաջարկը,— գանգատվում է նա,— կայուն չէ, անկանոն է, անբավարար է։ Այդ առաջարկը «ո՛չ միայն շարունակ անչափ քիչ է, այլև ապահովված չէ»[265]։ «Թեև այն արդյունքը, որ պետք է բաժանվի բանվորի ու կապիտալիստի միջև, մեծ է, Բայց բանվորն իրեն այնքան մեծ բաժին է վերցնում, որ արագորեն կապիտալիստ է դառնում... Ընդհակառակը, միայն քչերը կարող են հարստության խոշոր մասսաներ կուտակել, եթե նույնիսկ արտասովոր երկար են ապրումն»[266]։ Բանվորները ոչ մի կերպ թույլ լեն տա կապիտալիստին, որ նա իրենց աշխատանքի ամենամեծ մասը վճարելուց ինքնահրաժարվի։ Նրան ամենևին չի օգնի, եթե նա այնքան շրջահայաց է, որ իր կապիտալի հետ իր սեփական վարձու, բանվորներն էլ է ներմուծում Եվրոպայից։ «Նրանք շուտով դադարում են վարձու բանվորներ լինելուց, նրանք շուտով անկախ գյուղացիներ կամ նույնիսկ իրենց առաջվա գործատերերի մրցորդներն են դառնում հենց վարձու աշխատանքի շուկայում»[267]։ Պատկերացրե՜ք այդպիսի դրության սարսափելիությունը։ Կորովի կապիտալիստն իր արյուն-֊քրտինքով դատած փողով Եվրոպայից սեփական մրցորդներ է ներմուծել։ Այդ արդեն նշանակում է՝ ամե՜ն ինչ կորած է։ Զարմանալի չէ, որ Ուեկֆիլդը գանգատվում է, թե գաղութներում բանվորների մեջ պակասում է կախումն ու կախման զգացումը։ «Բարձր աշխատավարձի պատճառով,— ասում է նրա աշակերտ Մերիվեյլը,— գաղութներում գոյություն ունի ավելի էժան ու ավելի հնազանդ աշխատանքի բուռն ցանկություն, մի այնպիսի դասակարգի պահանջ, որին կապիտալիստը կարողանար իր պայմանները թելադրել, փոխանակ այն բանի, որ բանվորը թելադրեր պայմանները հենց իրեն՝ կապիտալիստին... Հին քաղաքակրթության երկրներում բանվորը թեև ազատ է, բայց բնական օրենքների զորությամբ կախում ունի կապիտալիստից. գաղութներում այդ կախումը պետք է արհեստական միջոցներով ստեղծվի»[268]։
Հապա որո՞նք են, ըստ Ուեկֆիլդի, այդ ցավալի դրության հետևանքները գաղութներում։ — Արտադրողների և ազգային գույքի «փոշիացման բարբարոսական սիստեմը»[269]։ Արտադրության միջոցների փոշիացումը ինքնուրույն տնտեսություն վարող բազմաթիվ սեփականատերերի միջև ոչնչացնում է կապիտալի կենտրոնացման հետ նաև կոմբինացված աշխատանքի բոլոր հիմ֊քերը։ Ամեն մի ձեռնարկություն, որը հիմնվում է շատ տարիներ ընդգրկող երկար ժամանակ և խոշոր հիմնական կապիտալի ծախսում է պահանջում, իր իրագործման ժամանակ խոչընդոտների է բախվում։ Եվրոպայում կապիտալը ոչ մի րոպե պասսիվ չի մնում, որովհետև այնտեղ բանվոր դասակարգը կազմում է նրա կենդանի կցորդը, միշտ գոյություն ունի առատ չափերով, միշտ պատրաստ է նրան ծառայելու։ Իսկ գաղութային երկրներում... Ուեկֆիլդը մի վերին աստիճանի տխուր անեկդոտ է պատմում։ Նա զրուցել է մի քանի կապիտալիստների հետ Կանադայից և Նյու-Յորքի նահանգից, որտեղ — այս պետք է նշել — ներգաղթի ալիքները հաճախ կանգ են առնում և «ավելորդացած» բանվորների նստվածք են թողնում։ «Մեր կապիտալր,— հառաչում է մելոդրամայի գործող անձերից մեկը,— մեր կապիտալը պատրաստ կանգնած էր շատ այնպիսի գործառնությունների համար, որոնք իրենց կատարման համար երկարատև ժամանակաշրջան են պահանջում, բայց մենք կարո՞ղ էինք արդյոք այդպիսի գործառնություններ սկսել այնպիսի բանվորներով, որոնք — մենք այդ գիտեինք շուտով թիկունքները կդարձնեին մեզ։ Եթե մենք վստահ լինեինք, թե կարող էինք այդ գաղթականների աշխատանքը պահել, մենք ուրախությամբ իսկույն կվարձեինք նրանց և այն էլ բարձր գնով։ Դեռ ավելին. նույնիսկ միանգամայն վստահ, որ մենք նրանց կկորցնենք, մենք, չնայած դրան, կվարձեինք նրանց, եթե հավատացած լինեինք, որ նոր գաղթականների՝ մեր պահանջմունքներին համապատասխանող մի նոր ներհոսում կլինի»[270]։
Այն բանից հետո, երբ Ուեկֆիլդը հիանալի կերպով ներկայացրել է անգլիական կապիտալիստական հողագործության ու նրան հատուկ «կոմբինացված» աշխատանքի և ամերիկյան գյուղացիական մանրատված տնտեսության հակապատկերը, նրա շրթունքներից դուրս է պրծնում մեդալի նաև մյուս երեսի ճանաչումը։ Ամերիկյան ժողովրդական մասսան, նրա պատկերումով, բարեկեցիկ է, անկախ, ձեռներեց ու համեմատաբար կրթված, այնինչ «անգլիական հողագործական բանվորը մի թշվառ բոսյակ է (a miserable wretch) մի պաուպեր... Բացի Հյուսիսային Ամերիկայից ու մի քանի նոր գաղութներից, ուրիշ ո՞ր երկրում է հողագործության մեջ կիրառվող ազատ աշխատանքի վարձատրությունը քիչ թե շատ զգալիորեն գերազանցում բանվորի ամենաանհրաժեշտ գոյամիջոցները... Կասկած չկա, որ Անգլիայում լծկան ձիերը, որովհետև նրանք ավելի թանկարժեք սեփականություն են, շատ ավելի լավ են կերակրվում, քան անգլիական հողագործը»[271]։ Բայց never mind [ինչ մի դժբախտություն է], ազգային հարստությունը հիմա չէ որ ըստ էության նույնանում է ժողովրդական աղքատության հետ։
Սակայն ինչպե՞ս բուժել գաղութների հակակապիտալիստական խոցը։ Եթե ամբողջ հողը միանգամից ժողովրդական սեփականությունից դարձնեն մասնավոր սեփականություն, ապա այդ թեև արմատախիլ կաներ չարիքը, բայց դրա հետ կոչնչացներ նաև գաղութները։ Վարպետությունն այն է, որ մի գնդակով երկու նապաստակ սպանես։ Անհրաժեշտ է, որ կառավարությունը կուսական հողին, պահանջարկի ու առաջարկի օրենքից անկախ, արհեստական գին դնի. վերջինը գաղթականին կստիպի համեմատաբար ավելի երկար ժամանակ աշխատելու որպես վարձու բանվոր, մինչև որ նա այնքան փող վաստակի, որը նրան հնարավորություն տա հողամաս գնելու[272] և անկախ գյուղացի դառնալու։ Այն ֆոնդը, որ գոյանում է հողերը վարձու բանվորի համար արգելիչ գնով ծախելու հետևանքով, այսինքն՝ փողի այն ֆոնդը, որը քամվում է աշխատավարձից, պահանջարկի ու առաջարկի սրբազան օրենքը խախտելով, կառավարությունը պետք է, իր հերթին, այն լափով, որչափով աճում է այդ ֆոնդը, գործադրի չքավորներին Եվրոպայից գաղութները ներմուծելու վրա և այդպիսով վարձու աշխատանքի շուկան լիքը վիճակում պահի պարոն կապիտալիստների համար։ Այդ պայմաններում «tout sera pour le mieux dans le meilleur des mondes possibles» [«ամեն ինչ դեպի լավը կգնա աշխարհներից այս լավագույնում»]։ Այս է «սիստեմատիկ գաղութացման» մեծ գաղտնիքը։ «Այս պլանի համաձայն,— հաղթականորեն բացագանչում է Ուեկֆիլդը,— աշխատանքի առաջարկը հաստատուն ու կանոնավոր կլինի. այն պատճառով, որ, առաջին, բոլոր գաղթող բանվորները,— քանի որ նրանցից ոչ մեկը ի վիճակի չէ իրեն համար հող դնելու, մինչև որ որոշ ժամանակ փողով չաշխատի,— միատեղ վարձով կաշխատեին և այդպիսով իրենց ձեռնարկատիրոջ համար կապիտալ կարտադրեին՝ է՛լ ավելի շատ աշխատանք կիրառելու համար. երկրորդ այն պատճառով, որ ամեն ոք, ով թողնում է վարձու աշխատանքը և հողի սեփականատեր է դառնում, հենց հողը գնելով էլ մի որոշ ֆոնդ է ապահովում գաղութներր թարմ աշխատանք բերելու համար»[273]։ Պետության նշանակած հողագինը պետք է, իհարկե, «բավարար» գին (sufficient price) լինի) այսինքն՝ այնքան բարձր, «որ բանվորներին արգելի անկախ գյուղացիներ դառնալ, մինչև որ հրապարակ գան ուրիշները, որոնք պատրաստ լինեն վարձու աշխատանքի շուկայում նրանց տեղը բռնելու»[274]։ Այդ «բավարար հողագինը» ոչ այլ ինչ է, եթե ոչ ա՛յն փրկագնի մեղմացրած անունը, որ բանվորը վճարում է կապիտալիստին՝ վարձու աշխատանքի շուկայից իր հողամասը հեռանալու թույլտվության համար։ Բանվորը նախ պետք է պարոն կապիտալիստի համար «կապիտալ» ստեղծի՝ ավելի մեծ թվով բանվորներ շահագործելու համար, իսկ հետո պետք է աշխատանքի շուկա տանի իր «տեղակալին», որին կառավարությունը նրա հաշվին ծովի այն կողմից փոխադրում է նրա նախկին տիրոջ՝ կապիտալիստի համար։
Վերին աստիճանի բնորոշ է, որ անգլիական կառավարությունը տարիներ շարունակ իրագործել է «նախասկզբնական կուտակման» այդ մեթոդը, որ պարոն Ուեկֆիլդը հանձնարարում է հատկապես գաղութներում գործադրելու համար։ Անհաջողությունը, իհարկե, նույնքան խայտառակ էր, որքան Պիլի բանկային ակտի ձախողումը։ Հետևանքը միայն այն եղավ, որ արտագաղթի հորձանքը շուռ եկավ անգլիական գաղութներից դեպի Միացյալ Նահանգները։ Մինչդեռ Եվրոպայում տեղի ունեցող կապիտալիստական արտադրության պրոգրեսը, որին ուղեկից էր կառավարության ուժեղացող ճնշումը, Ուեկֆիլդի դեղատոմսն ավելորդ դարձրեց։ Մի կողմից՝ մարդկանց վիթխարի ու անընդհատ՝ տարեցտարի Ամերիկա դիմող հոսանքը Միացյալ Նահանգների արևելքում լճացող նստվածք է թողնում, որովհետև Եվրոպայից եկող արտագաղթի ալիքն ավելի ,արագ է մարդկանց նետում Միացյալ Նահանգների արևելքի աշխատանքի շուկան, քան մի ուրիշ ալիք կարողանում է դեպի արևմուտք տանել նրանց։ Մյուս կողմից՝ ամերիկյան քաղաքացիական պատերազմը իր հետ բերեց մի հսկայական ազգային պարտք և միաժամանակ էլ հարկերի ճնշում, ֆինանսական ամենաստոր արիստոկրատիայի առաջացում, հասարակական հողերի ահագին մասի բաժանում սպեկուլյանտների ընկերություններին, որոնք հիմնվում էին երկաթուղիները, հանքերը և այլ օբյեկտներ շահագործելու համար — կարճ ասած՝ բերեց կապիտալի ամենաարագ կենտրոնացում։ Այդպիսով, մեծ ռեսպուբլիկան դադարեց արտագաղթող բանվորների համար ավետյաց երկիր լինելուց։ Կապիտալիստական արտադրությունն այնտեղ հսկայական քայլերով է զարգանում, թեև աշխատավարձի իջեցումն ու վարձու բանվորի կախումը դեռ չեն հասել եվրոպական նորմալ մակարդակին։ Անգլիական կառավարության կողմից արիստոկրատներին ու կապիտալիստներին բաժանվող գաղութային անմշակ հողերի անպատկառ վատնումը,— որ նույնիսկ Ուեկֆիլդն է բարձրաձայն պախարակում,—՚ միացած այն մարդկանց հոսանքի հետ, որոնց գրավում են ոսկեհանքերը, և այն կոնկուրենցիայի հետ, որ անգլիական ապրանքների ներմուծումն ստեղծում է նույնիսկ ամենամանր արհեստավորի դեմ,— այդ բոլորը հատկապես Ավստրալիայում[275], ծնեց բավականաչափ «բանվորական հարաբերական գերբնակչություն», այնպես որ համարյա ամեն մի փոստ տխուր լուրեր է բերում ավստրալիական աշխատանքի շուկայի գերլցման մասին — «glut of the Australian labour-market»,— և այնտեղ պոռնկությունը տեղ-տեղ այնպես ճոխ է փթթում, ինչպես Լոնդոնի Հայմարկտում։
Սակայն այստեղ մեզ զբաղեցնողը գաղութների վիճակը չէ։ Մեզ այստեղ հետաքրքրում է միայն այն գաղտնիքը, որ Հին աշխարհի քաղաքատնտեսությունը Նոր աշխարհում հայտնագործեց ու բարձրաձայն ազդարարեց, այն է՝ արտադրության ու կուտակման կապիտալիստական եղանակը, հետևապես, նաև կապիտալիստական մասնավոր սեփականությունը ենթադրում են սեփական աշխատանքի վրա հիմնված մասնավոր սեփականության ոչնչացում, այսինքն՝ ենթադրում են բանվորի սեփականազրկում։
Տպագրվում է ըստ |
Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկերի տեքստի, |
հ. XVII, հրատ. 1937 թ.։ |
- ↑ «Ուրիշի աշխատանքի արդյունքներն սպառող հարուստները այդ արդյունքներն ստանում են փոխանակության ակտի (ապրանքների գնման) միջոցով միայն։ Հետևապես, նրանց պահեստաֆոնդը պետք է, ըստ երևույթին, արագ կերպով ցամաքի... Բայց արդի հասարակարգում հարստությունը ուրիշի աշխատանքի միջոցով վերարտադրվելու ուժ է ձեռք բերել... Հարստությունը, աշխատանքի նման ու աշխատանքի միջոցով, ամեն տարի պտուղ է բերում, որը տարվա ընթացքում կարելի է ոչնչացնել՝ առանց հարստության տիրոջը ավելի աղքատացնելու։ Այդ պտուղը կապիտալից ծագող մի եկամուտ է» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 81, 82)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 181, 182։]
- ↑ «Աշխատավարձը... ճիշտ այնպես, ինչպես և շահույթը, կարելի է դիտել որպես պատրաստի արդյունքի իրական բաժին» (G. Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». Edinburgh 1836, էջ 142)։ «Արդյունքի այն բաժինը, որ բանվորին հասնում է աշխատավարձի ձևով» (James Mill: «Éléments d’Économie Politique», Parissot-ի ֆրանս. թարգմանություն։ Paris 1823. էջ 34)։
- ↑ «Երբ կապիտալը գործադրվում է բանվորների աշխատավարձը կանխավճարելու համար, նա ոչինչ չի ավելացնում այն ֆոնդի վրա, որ հատկացված է աշխատանքը պահպանելու համար» (Կեյզնովը ծանոթագրության մեջ, որ կցել է Մալթուսի՝ իր հրատարակած «Definitions in Political Economy». London 1853 աշխատությանը, էջ 22)։
- ↑ «Բանվորների գոյության միջոցները երկրագնդի դեռ մեկ չորրորդ մասում էլ կապիտալիստները չեն, որ նրանց ավանսավորում են» (Richard Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, էջ 36)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономическиие сочинения», Соцэкгиз, 1937 թ., էջ 313։]
4a «Թեև մանուֆակտուրային բանվորի աշխատավարձը ավանսավորում է նրան գործատերը, բայց բանվորը իրոք ոչ մի ծախք չի նստում նրա վրա, որովհետև այդ աշխատավարձի արժեքը սովորաբար շահույթի հետ միասին նրան է վերադարձվում այն առարկայի ավելացած արժեքի մեջ, որի վրա բանվորն աշխատանք է կիրառել» (A. Smith: «Wealth of Nations», գիրք II, գլ. III, էջ 311)։ [А. Смит: «Исследованиие о природе и причинах богатства народов», հ. I, գիրք II, գլ. III, էջ 278։ Соцэкгиз, 1935 թ.։] - ↑ «Արտադրողական սպառման առանձնապես ուշագրավ հատկությունն է այդ։ Այն, ինչ որ արտադրողաբար է սպառվում, կապիտալ է և կապիտալ է դառնում սպառման միջոցով» (James Mill: «Éléments d’Économie Politique», Parissot-ի ֆրանսերեն թարգմանությունը, Paris 1823» էջ 242)։ Բայց Ջեմս Միլլն այնպես էլ չպարզեց, թե որն է «առանձնապես ուշագրավ հատկությունը»։
- ↑ «Ճիշտ է, իհարկե, որ նորամույծ մանուֆակտուրան աշխատանք է տալիս բազմաթիվ աղքատների, բայց վերջինները չեն դադարում աղքատ լինելուց, մինչդեռ մանուֆակտուրային ձեռնարկությունների հետագա գործարկումը ուրիշ շատերին աղքատներ է դարձնում։ («Reasons for a limited Exportation of Wool». London 1677, էջ 19)։ «Անհեթեթ է ֆերմերի այն պնդումը, թե իբր ինքը պահում է աղքատներին։ Իրոք, աղքատները պահվում են չքավորության մեջ» («Reasons for the late Increase of the Poor-Rates: or a comparative View on the Prices of Labour and Provisions». London 1777, էջ 31)։
- ↑ Ռոսսին այս առթիվ այնպես չէր ճոռոմաբանի, եթե նա իսկապես թափանցած չլիներ «արտադրողական սպառման» գաղտնիքի մեջ։
- ↑ «Հարավային Ամերիկայի հանքերի բանվորները, որոնց ամենօրյա աշխատանքը (գուցե ամենածանրը աշխարհում) այն է, որ 450 ոտնաչափ խորությունից հանքանյութի 180—200 ֆունտ ծանրությամբ բեռը իրենց ուսերին դրած երկրի մակերեսը դուրս բերեն,— ապրում են միայն հացով ու լոբով, նրանք կգերադասեին ցամաք հացով սնվել, բայց նրանց տերերը նրանց հետ վարվում են ինչպես ձիերի հետ. գտնելով, որ նրանք ցամաք հաց ուտելով չեն կարող այնպես ինտենսիվորեն աշխատել, նրանց ստիպում են բակլա ուտել, որն զգալիորեն ավելի հարուստ է ֆոսֆորով, քան հացը» (Liebig: «Die Chemie in ihrer Anwendung auf Agrikultur und Physiologie», 7-րդ հրատ., 1862, I մաս, էջ 194, ծանոթագրություն)։ [Հմմտ. Ю. Либих: «Химия в приложении к земледелию и физиологии растений». Москва 1870, էջ 132։]
- ↑ James Mill: «Éléments d’Économie Polilique». Parissot-ի ֆրանսերեն թարգմանությունը, Paris 1823, էջ 238 և հաջ.։
- ↑ «Եթե աշխատանքի գինն այնքան շատ բարձրանար, որ, չնայած կապիտալի ավելանալուն, այլևս հնարավոր չլիներ ավելի շատ աշխատանք կիրառել, ապա ես կասեի, որ կապիտալի այդպիսի ավելացումն անարտադրողաբար կսպառվի» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821, էջ 163)։ [Հմմտ. Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., էջ 87։]
- ↑ «Միակ արտադրողական սպառումը բառի բուն իմաստով այն է միայն, որ կապիտալիստը հարստությունն սպառում կամ քայքայում է (նա նկատի ունի արտադրության միջոցների սպառումը) վերարտադրության նպատակով... Բանվորը... արտադրողական սպառող է նրան բանեցնողի համար և պետության համար, բայց, իսկապես ասած, ոչ իր՝ բանվորի համար» (Malthus: «Definitions in Political Economy». London 1853, էջ 30)։
- ↑ «Միակ բանը, որի մասին կարելի է ասել, թե նա կուտակվում և պատրաստվում է նախօրոք, բանվորի հմտությունն է... Հմուտ աշխատանքի կուտակումն ու պահպանումը, այդ կարևորագույն գործառնությունը, բանվորների գերակշռող մեծամասնության նկատմամբ իրագործվում է առանց կապիտալի որևէ ծախսման» (Hodgskin: «Labour Defended etc.», էջ 12, 13)։
- ↑ «Այս նամակը կարելի է դիտել որպես գործարանատերերի մանիֆեստ» (Ֆերրենդ, առաջարկ բամբակի սովի առթիվ, համայնքների պալատի 1863 թվականի ասպրիլի 27-իի նիստը)։
- ↑ Ընթերցողը հիշում է, որ նույն կապիտալը բոլորովին ուրիշ երգ է երգում սովորական հանգամանքներում, երբ հարցը վերաբերում է աշխատավարձն իջեցնելուն։ Այս դեպքում «գործատերերը» միաձայն հայտարարում են (տե՛ս չորրորդ բաժին, էջ 465). «Գործարանային բանվորները թող չմոռանան, որ նրանց աշխատանքը վարժ աշխատանքի մի շատ ստորին տեսակն է իրոք. որ ոչ մի ուրիշ աշխատանք ավելի հեշտ չի յուրացվում և, նրա որակը նկատի ունենալով, ավելի լավ չի վարձատրվում. որ ոչ մի ուրիշ աշխատանք չի կարելի ձեռք բերել այնքան կարճ ուսուցմամբ և այնպիսի առատությամբ։ Գործատիրոջ մեքենաները (որոնք, ինչպես հիմա մեզ ասում են, 12 ամսվա ընթացքում կարող են հաջողությամբ փոխարինվել լավագույն մեքենաներով) փաստորեն շատ ավելի կարևոր դեր են խաղում արտադրության գործում, քան բանվորի աշխատանքն ու հմտությունը (մեզ ասում են այժմ, որ 30 տարում էլ չի կարելի այդ հմտությունը վերականգնել), որ կարելի է սովորեցնել 6 ամսում, և որ կարող է սովորել ամեն մի գյուղական բատրակ»։
- ↑ «Times» 24 մարտի 1863 թ.։
- ↑ Պառլամենտը ոչ մի ֆարտինգ չքվեարկեց արտագաղթի համար, այլ միայն օրենքներ հրապարակնց, որոնք մունիցիպալիտետներին լիազորում էին բանվորներին կյանքի ու մահվան միջև պահելու կամ նրանց շահագործելու՝ նորմալ վարձատրություն չվճարելով նրանց։ Երբ հետո, երեք տարի անց, անասունների անկում սկսվեց, պառլամենտը, ուշք չդարձնելով նույնիսկ պառլամենտական էտիկետի կոպիտ խախտման վրա, անմիջապես միլիոններ քվեարկեց այն միլիոնատեր լենդլորդերի վնասները հատուցելու համար, որոնց վարձակալներն առանց այն էլ ոչ մի վնաս չէին կրում մսի գնի բարձրանալու հետևանքով։ 1863 թվականին պառլամենտի բացման ժամանակ հողային սեփականատերերի գազանային մռնչոցն ապացուցեց, թե հարկավոր չէ հնդիկ լինել՝ Սաբալա կովին երկրպագելու համար, և ո՛չ էլ Յուպիտեր՝ եզի փոխարկվելու համար։
- ↑ «Բանվորը գոյության միջոցներ էր պահանջում ապրելու համար, գործարանատերն աշխատանք էր պահանջում շահվելու համար» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 91)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии» Соцэкгиз, 1936., հ, I, գիրք 2, էջ 186։]
- ↑ Այս կախման բիրտ մուժիկական ձևը գոյություն ունի Դերհեմ կոմսությունում։ Դա այն սակավաթիվ կոմսություններից մեկն է, որտեղ տեղական պայմանները չեն ապահովում վարձակալների սեփականության անվիճելի իրավունքը գյուղատնտեսական բատրակների վերաբերմամբ։ Հանքագործության գոյությունը վերջիններին հնարավորություն է տալիս ընտրություն անելու։ Այս պատճառով, ընդհանուր կանոնի հակառակ, ֆերմերն այստեղ վարձակալում է այն հողերը միայն, որտեղ բանվորների կոտտեջներն են գտնվում։ Կոտտեջների վարձագինը կազմում է աշխատավարձի մի մասը։ Այս կոտտեջները կոչվում են «hind’s houses» [«ծառաների տներ»]։ Դրանք բանվորներին վարձու են տրվում ֆեոդալական որոշ պարհակներ կատարելու պայմանով՝ ըստ մի պայմանագրի, որը կոչվում է «bondage» [ճորտություն] և, ի միջի այլոց, բանվորին պարտավորեցնում է այն ժամանակի ընթացքում, երբ ինքն զբաղված է մի ուրիշ տեղ, իր փոխարեն գործի ուղարկելու իր աղջկան և այլն։ Ինքը՝ բանվորը կոչվում է «bondsman», այսինքն՝ ճորտ։ Այս հարաբերությունը մի բոլորովին նոր կողմից մեզ ցույց է տալիս դարձյալ բանվորի անհատական սպառումը որպես սպառում կապիտալի համար կամ որպես արտադրողական սպառում։ «Հետաքրքրական է նշել, որ այս bondsman-ի նույնիսկ կղկղանքը նրա հաշվանկատ տերն իր եկամտի մեջ է մտցնում... Ֆերմերն ուրիշ ոչ մի արտաքնոց սարքել թույլ չի տալիս բացի իր շինածներից, և այս բնագավառում իր սյուզերենային իրավունքների ոչ մի ամենափոքր խախտում չի հանդուրժում» («Public Health. 7th Report 1864», էջ 188)։
- ↑ Հիշեցնենք, որ երեխաների և այլոց աշխատանքի նկատմամբ ինքնավաճառման նույնիսկ ձևականությունն էլ է չքանում։
- ↑ «Կապիտալը ենթադրում է վարձու աշխատանք իսկ վարձու աշխատանքը ենթադրում է կապիտալ։ Նրանք պայմանավորում և ստեղծում են իրար։ Արդյոք բանվորը բամբակագործարանում միայն բամբակեղեն կտո՞ր է արտադրում։ Ո՛չ նա կապիտալ է արտադրում։ Նա արտադրում է արժեքներ, որոնք նորից այս նպատակին են ծառայում, որ իշխեն բանվորի աշխատանքի վրա և նրա աշխատանքով նոր արժեքներ ստեղծեն» (Karl Marx: «Lohnarbeit und Kapital» «Neue Rheinische Zeitung»-ում, № 266, 1849 թ, ապրիլի 7-ին)։ [Կ. Մարքս. «Վարձու աշխատանք և կապիտալ»։— Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկեր, հ. V, էջ 432։] «Neue Rheinische Zeitung»-ում այդ վերնագրով հրապարակված հոդվածներն այն դասախոսությունների հատվածներն են, որ ես 1847 թվականին նույն թեմայով կարդացել եմ գերմանացի բանվորների բրյուսելյան միության մեջ. նրանց տպագրությունն ընդհատվեց Փետրվարյան ռևոլյուցիայի պատճառով։
- ↑ «Կապիտալի կուտակումը եկամտի մի մասի՝ որպես կապիտալի գործադրումն է» (Malthus: «Definitions etc.», հրատ. Gazenove, էջ 11)։ «Եկամտի փոխարկումը կապիտալի» (Malthus: «Principles of Political Economy», 2-րդ հրատ., London 1836, էջ 320)։
21a Այստեղ մենք վերանում ենք արտաքին առևտրից, որի միջոցով ազգը կարող է պերճանքի առարկաները փոխարկել արտադրության միջոցների ու կենսամիջոցների, կամ ընդհակառակը։ Մեր հետազոտության առարկան իր զուտ կերպարանքով քննելու համար, անկախ գործը մթագնող կողմնակի հանգամանքներից, մենք պետք է ամբողջ առևտրական աշխարհը դիտենք որպես մի ազգ և ենթադրենք, որ կապիտալիստական արտադրությունն ամրապնդվել է ամենուրեք և տիրել է արտադրության բոլոր ճյուղերին։
21b Կուտակման այն վերլուծությունը, որ կատարել է Սիսմոնդին, այն խոշոր թերությունն ունի, որ հեղինակը չափազանց շուտ է բավարարվում «եկամտի փոխարկումը կապիտալի» ֆրազով և չի հետազոտում այդ գործառնության նյութական պայմանները։
21c «Նախասկզբնական աշխատանքը, որին նրա կապիտալը պարտական է իր ծագումով» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հրատ. Paris, հ. I, էջ 109)։ [Հմմտ. С. де Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 195։] - ↑ «Աշխատանքը կապիտալ է ստեղծում, նախքան կապիտալը կիրառում է աշխատանքը» (E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 110)։
- ↑ Ուրիշի աշխատանքի արդյունքի նկատմամբ կապիտալիստի ունեցած սեփականության իրավունքը «անհրաժեշտ հետևանքն է յուրացման օրենքի, որի հիմնական սկզբունքը, ընդհակառակը, ամեն մի բանվորի իր սեփական աշխատանքի արդյունքի նկատմամբ ունեցած սեփականության բացառիկ իրավունքն էր» (Cherbuliez: «Richesse ou Pauvretés. Paris 1841, էջ 58։ Ասենք՝ այս դիալեկտիկական փոխակերպումը ճիշտ չի զարգացրած այդ աշխատության մեջ)։
- ↑ Ուստի չի կարելի չզարմանալ Պրուդոնի խորամանկամտության վրա, որը ուզում է կապիտալիստական սեփականությունը ոչնչացնել, նրան հակադրելով... ապրանքային արտադրության սեփականության հավերժական օրենքները։
- ↑ «Կապիտալ, այսինքն՝ կուտակված հարստություն, որ գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (Malthus: «Principles of Political Economy» [էջ 252])։ «Կապիտալը... կազմված է եկամտից անտեսված հարստությունից և գործադրվում է շահույթ ստանալու նպատակով» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, էջ 16)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 295։]
- ↑ «Ավելցուկ արդյունքի կամ կապիտալի տերեր» («The Source and Remedy of the National Difficulties. A Letter to Lord John Russel». London 1831)։
- ↑ «Կապիտալը, տնտեսված կապիտալի ամեն մի մասի բարդ տոկոսների հետ միասին, այն աստիճան է աճել, որ աշխարհի եկամուտ տվող ամբողջ հարստությունը վաղուց արդեն դարձել է պարզապես կապիտալի տոկոս» (Լոնդոնի «Economist», 19 հուլիսի 1859 թ.)։
- ↑ «Մեր ժամանակի ոչ մի տնտեսագետ չի կարող տնտեսում ասելով սոսկ գանձի կուտակում հասկանալ. բայց, տվյալ տերմինի այդ սահմանափակ ու անբավարար գործածությունից դուրս, այն կիրառելով ազգային հարստության նկատմամբ, կարելի է պատկերացնել միայն մեկ նշանակություն, հենց այն, որը բխում է տնտեսածի տարբեր գործադրությունից և հիմնվում է տնտեսումների հաշվին վճարվող աշխատանքի տեսակների իրական զանազանության վրա» (Malthus: «Principles of Political Economy», էջ 38—39)։
28a Այսպես, Բալզակի մոտ, որը հիմնավորապես ուսումնասիրել էր ժլատության բոլոր երանգները, հին վաշխառու Գոբսեկը պատկերվում է որպես արդեն երեխայացած այն շրջանում, երբ նա սկսում է գանձեր ստեղծել՝ ապրանքները դիզելով։ - ↑ «Պաշարների կուտակում... փոխանակության դադար... գերարտադրություն» (Th. Corbet: «An Inquiry into the Causes and Modes of the Wealth of Individuals». London 1841, էջ 104)։
- ↑ Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ հրատ., London 1821. էջ 163, ծանոթագրություն։ [Հմմտ. Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., էջ 86—87, ծանոթագրություն։]
- ↑ Չնայած իր «Տրամաբանությանը»՝ Ջոն Ստյուարտ Միլլը երբեք չի բացահայտում իր նախորդների վերլուծությունների սխալները, չի նկատում նաև այնպիսի անճշտություններ, որոնք նույնիսկ բուրժուական մտահորիզոնի շրջանակներում և ուղղակի մասնագիտական տեսակետից շտկման մասին են աղաղակում։ Նա շարունակ դպրոցականի դոգմատիզմով միայն ցուցակագրում է իր ուսուցիչների մտքերի խառնաշփոթությունը։ Նույնն է անում նաև այս դեպքում. «Ինքը՝ կապիտալը երկար պրոցեսի ընթացքում, վերջիվերջո, ամբողջովին ծախսվում է աշխատավարձի վրա և, նույնիսկ երբ նա փոխհատուցվում է արդյունքը վաճառելիս, հետո դարձյալ աշխատավարձի է փոխակրվում»։
- ↑ Ա. Սմիթը վերարտադրության պրոցեսը, հետևապես՝ նաև կուտակումը, պատկերելիս շատ տեսակետներից ոչ միայն ո՛չ մի առաջընթաց քայլ չի արել, այլ նույնիսկ մի վճռական հետընթաց քայլ է արել իր նախորդների, հատկապես ֆիզիոկրատների համեմատությամբ։ Տեքստում հիշատակված նրա պատրանքի հետ կապված է դարձյալ քաղաքատնտեսության նրանից ժառանգած և իսկապես առասպելական այն դոգման, թե իբր ապրանքների գինը բաղկացած է աշխատավարձից, շահույթից (տոկոսից) և հողային ռենտայից, այսինքն՝ միայն աշխատավարձից ու հավելյալ արժեքից։ Այդ հիմքից ելնելով, Շտորխը գոնե խոստովանում է միամտությամբ. «Հնարավոր չէ անհրաժեշտ գինը տրոհել իր ամենապարզ տարրերին» (Storch: «Cours d’Économie Politique», հրատ. Petersbourg 1815, հ. II, էջ 141, ծանոթագրություն)։ Լա՜վ տնտեսագիտություն է, որ հայտարարում է, թե հնարավոր չէ ապրանքների գինը տրոհել իր ամենապարզ տարրերին։ Այս մասին ավելի մանրամասն մենք կխոսենք երկրորդ գրքի 3-րդ բաժնում և երրորդ գրքի 7-րդ բաժնում։
- ↑ Ընթերցողը կնկատի, որ revenue [եկամուտ] բառը գործ է ածվում երկու իմաստով. առաջին՝ նշելու համար այն հավելյալ արժեքը, որ որպես արդյունք պարբերաբար առաջ է գալիս կապիտալից, երկրորդ՝ նշելու համար այդ արդյունքի այն մասը, որ պարբերաբար սպառվում է կապիտալիստի կողմից կամ միացվում է նրա սպառողական ֆոնդին։ Ես պահում եմ այդ երկակի իմաստը, որովհետև այն համապատասխանում է անգլիական ու ֆրանսիական տնտեսագետների սովորական տերմինաբանությանը։
- ↑ Վաշխառուի — կապիտալիստի թեև հնամոդայական, բայց շարունակ նորոգվող այդ ձևի — օրինակով Լութերը շատ լավ ցույց է տալիս, որ իշխանության ծարավը հարստանալու տենչի տարրերից մեկն է։ «Հեթանոսները բանականության հիման վրա կարող էին եզրակացնել, որ վաշխառուն քառապատիկ գող է և մարդասպան։ Իսկ մենք, քրիստոնյաներս, նրանց այնպես ենք մեծարում, որ նրանց համարյա երկրպագում ենք իրենց փողի համար... Ով ուրիշից կողոպտում և գողանում է նրա կերակուրը, նա նույնպիսի մեծ սպանություն է գործում (որչափով այդ նրանից է կախված), որքան եթե նա սովամահ աներ մեկին և նրան իսպառ ոչնչացներ։ Այդպես է վարվում վաշխառուն և ապահով նստում իր բազկաթոռի վրա, այնինչ իսկապես նա պետք է կախաղանի վրա կախված լիներ, որպեսզի այնքան ագռավ նրան կտցահարեր, որքան գուլդեն է նա գողացել, եթե միայն նրա վրա այնքան միս լիներ, որ բոլոր ագռավները կարողանային նրան ծվեն-ծվեն անելով իրենց բաժինն ստանալ։ Իսկ փոքր գողերին կախում են... Փոքր գողերին շղթայակապ են անում, իսկ մեծ գողերը ման են գալիս ոսկով ու մետաքսով պճնված... Ուստի աշխարհում մարդ չունի ավելի մեծ թշնամի (սատանայից հետո), քան ժլատն ու վաշխառուն, որովհետև նա ուզում է բոլոր մարդկանց գլխին աստված լինել։ Թյուրքերը, ռազմամոլները, բռնակալները նույնպես չար մարդիկ են, բայց նրանք, այնուամենայնիվ, պետք է թույլ տան, որ մարդիկ ապրեն, և պետք է խոստովանեն, որ իրենք չար մարդիկ են և թշնամիներ, և կարող են, նույնիսկ պետք է, երբեմն գթան ոմանց։ Իսկ վաշխառուն կամ ժլատը ուզում է, որ ամբողջ աշխարհը քաղցի ու ծարավի մատնվի նրա համար, աղքատության ու վշտի մեջ ոչնչանա, որպեսզի ինքը, և մենակ ինքը, ամեն բան ունենա, էլ ամեն ոք նրանից ստանա՝ որպես աստծուց, և հավիտենապես նրա ճորտը դառնա... Նա քղամիդ, ոսկե շղթաներ, մատանիներ է կրում, լվանում է իր դունչը, հավատարիմ, աստվածավախ մարդու տեսք է ընդունում, գովում է գլուխը... Վաշխառուն մի ահռելի, այլանդակ հրեշ է, մի հրեշ, որ ամեն ինչ լափում է ավելի վատ՝ քան Կակուսը, Հերիոնը կամ Անթեյը։ Եվ սակայն, նա զարդարվում է, բարեպաշտ տեսք է ընդունում, որ մարդիկ չտեսնեն, թե ուր են այն եզները, որ նա ետ-ետ քշելով տանում է իր որջը։ Բայց Հերկուլեսը պետք է լսի եզների բառաչն ու գերիների աղաղակը և Կակուսին գտնի նույնիսկ ծերպերի ու ժայռերի մեջ, որպեսզի եզներին նորից ազատի չարագործից։ Որովհետև Կակուս է կոչվում չարագործը, բարեպաշտ վաշխառուն, որ գողանում, կողոպտում, լափում է ամեն ինչ։ Եվ սակայն, կարծես թե նա ոչ մի վատ բան չի արել, և կարծում է, թե նույնիսկ ոչ ոք չի կարող նրան մերկացնել, որովհետև նա եզները ետ-ետ քշելով է տարել իր որջը, ուստի նրանց հետքերից այնպես է թվացել, թե իբր որջից դուրս են թողնվել։ Այդպես էլ վաշխառուն կուզեր խաբել ամբողջ աշխարհին, որ իբրև ինքն օգուտ է բերում և աշխարհին եզներ է տալիս, մինչդեռ նա եզները բռնում է իրեն համար և լափում է... Եվ եթե ավազակներին ու մարդասպաններին անվամահ են անում ու գլխատում, ապա որքա՜ն ավելի շատ պետք է անվամահ անել ու քառատել... հալածել, նզովել, գլխատել բոլոր վաշխառուներին» (Martin Luther: «An die Pfarrherrn, wider den Wucher zu predigen». Wittenberg 1540)։
- ↑ Dr. Aikin: «Description of the Country from 30 to 40 miles round Manchester». London 1795, էջ 182 և հաջ.։
- ↑ A. Smith: «Wealth of Nations», գիրք III, գլ. III։ [Հմմտ. А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., հատ. I, էջ 284—285։]
- ↑ Նույնիսկ Ժ. Բ. Սեյն ասում է. «Հարուստների խնայողությունները գոյանում են աղքատների հաշվին»։ «Հռոմեական պրոլետարը գրեթե ամբողջովին հասարակության հաշվին էր ապրում... Համարյա կարելի է ասել, թե արդի հասարակությունն ապրում է պրոլետարների հաշվին, ա՛յն մասի հաշվին, որ արդի հասարակությունը նրանցից խլում է աշխատանքը վարձատրելիս» (Sismondi: «Etudes etc.», հ. I, էջ 24)։
- ↑ Malthus: «Principles of Political Economy», էջ 319, 320։
- ↑ «An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.». [London 1821], էջ 67։
- ↑ Նույն տեղում, էջ 59։
- ↑ Senior: «Principes fondamentaux de l’Économie Politique». Թարգմ. Arrivabene. Paris 1836, էջ 309։ Հին կլասիկ դպրոցի կողմնակիցների համար այդ մի մեծ հիմարություն էր։ «Պարոն Սենիորը աշխատանք ու կապիտալ արտահայտությունները նենգափոխում է աշխատանք ու ժուժկալություն արտահայտություններով... Ժուժկալությունը մի սոսկ բացասում է։ Ո՛չ թե ժուժկալությունը, այլ արտադրողաբար կիրառվող կապիտալի գործադրությունն է շահույթի աղբյուրը» (Ջոն Կեյզնովը Մալթուսի «Definitions in Political Economy» աշխատության իր հրատարակության մեջ։ London 1853, էջ 130, ծանոթագրություն)։ Պ-րն Ջոն Ստ. Միլլը, ընդհակառակը, մի էջում արտագրում է Ռիկարդոյի շահույթի թեորիան, իսկ մյուս էջում ընդունում է Սենիորի «ժուժկալության վարձատրությունը»։ Որքան խորթ է նրա համար հեգելյան «հակասությունը», ամեն մի դիալեկտիկայի աղբյուրը, նույնքան նրա համար հարազատ են տափակ հակասությունները։
2-րդ հրատ. հավելում.— Վուլգար տնտեսագետի մտքով երբեք չի անցնում այն տարրական միտքը, որ մարդկային ամեն մի գործողություն կարող է դիտվել որպես «ժուժկալություն» հակառակ գործողությունից։ Ուտելը հրաժարումն է ծոմից, քայլելը հրաժարումն է մի տեղում կանգնելուց, աշխատանքը հրաժարումն է պարապությունից, պարապությունը հրաժարումն է աշխատանքից և այլն։ Այդ պարոնները լավ կանեին, որ խորհրդածեին Սպինոզայի այն խոսքերի մասին, թե Determinatio est negatio [Սահմանումը բացասում է]։ - ↑ Senior. Նույն տեղում, էջ 342։
- ↑ «Ոչ ոք... օրինակ, իր ցորենը չէր ցանի և տասներկու ամիս հողի մեջ չէր պահի, կամ տարիներ շարունակ իր գինին չէր թողնի նկուղում, փոխանակ միանգամից ինքն սպառելու այդ բաները կամ նրանց համարժեքը, եթե նա հավելութային արժեք ստանալու ակնկալություն չունենար և այլն» (Scrope: «Political Economy», հրատ. A. Potter. New York 1841, էջ 133)։
- ↑ «Այս մի զրկանք է, որին ենթարկում է իրեն կապիտալիստը՝ իր արտադրության գործիքները վարկատրելով բանվորին, փոխանակ նրանց արժեքը իր անձնական սպառման համար գործադրելու, այն դարձնելով սպառման կամ պերճանքի առարկաներ» (G. de Molinari: «Études Économiques». Paris 1846, էջ 38 (այս «վարկատրել» մեղմացուցիչ արտահայտությունը գործածված է այն նպատակով, որ վուլգար տնտեսագետների փորձված մաներայի համաձայն՝ արդյունաբերական կապիտալիստի կողմից շահագործվող վարձու բանվորին նույնացնեն հենց այն արդյունաբերական կապիտալիստի հետ, որն օգտվում է մի այլ կապիտալիստի վարկատրած փողից)։
- ↑ Courcelle-Seneuil: «Traité théorique et pratique des entreprises industrielles», 2-րդ հրատ., Paris 1857, էջ 20։
- ↑ «Եկամտի առանձին տեսակները, որոնք ամենից շատ են օժանդակում ազգային կապիտալի պրոգրեսին, զարգացման տարբեր աստիճաններում փոփոխվում են, ուստի և... բոլորովին տարբեր են զարգացման տարբեր աստիճանների վրա գտնվող ազգերի մեջ... Շահույթը... աշխատավարձի ու ռենտայի համեմատությամբ, կուտակման մի աննշան աղբյուր է հասարակական զարգացման վաղ աստիճաններում։ Երբ ազգային աշխատանքի ուժերի զարգացումն իսկապես մի առաջընթաց զգալի քայլ է անում, շահույթի՝ որպես կուտակման աղբյուրի հարաբերական դերը աճում է» (Richard Jones: «Text-book etc.», էջ 16, 21)։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 295, 299, 300։]
- ↑ Նույն տեղում, էջ 37։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 314։]
- ↑ «Ռիկարդոն ասում է. «Հասարակական զարգացման տարբեր աստիճանների վրա կապիտալի կամ աշխատանքի կիրառման (այսինքն՝ շահագործման) միջոցների կուտակումը կարող է ավելի կամ պակաս արագ լինել և բոլոր դեպքերում էլ պետք է կախված լինի աշխատանքի արտադրողական ուժերից։ Աշխատանքի արտադրողական ուժերը, ընդհանրապես, ամենից ավելի շատ են այնտեղ, որտեղ պտղաբեր հողի հավելույթ կա»։ Եթե այս նախադասության մեջ աշխատանքի արտադրողական ուժեր ասելով հասկացվում է ամեն մի արդյունքի այն մասի չնչին մեծությունը, որ ընկնում է իրենց աշխատանքով այդ արդյունքն արտադրող անձերի ձեռքը, ապա Ռիկարդոյի պնդումը սոսկ մի նույնաբանություն է, որովհետև կապիտալը կարող է կուտակվել, իհարկե, ֆոնդի մնացած մասի հաշվին, եթե այս հաճելի է նրա սեփականատիրոջը («if the owner pleases»)։ Բայց սովորաբար այդ տեղի չի ունենում հենց այնտեղ, որտեղ հողն ամենից պտղաբեր է» («Observations on certain Verbal Disputes etc.», էջ 74)։
- ↑ J. St. Mill: «Essays on some unsettled Questions of Political Economy». London 1844, էջ 90։
- ↑ «An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 44։ Նմանապես «Times»-ը 1866 թ. դեկտեմբերին և 1867 թ. հունվարին զետեղեց անգլիական հանքատերերի սրտի զեղումները, որոնց մեջ նկարագրվում էր բելգիական հանքագործ բանվորների երջանիկ կյանքը, որոնք այնքան են ստանում, որքան հարկավոր է իրենց գոյությունը հօգուտ «գործատերերի» պահպանելու համար, և ուրիշ ոչինչ չեն ուզում։ Բելգիական բանվորները երկար են համբերում, բայց «Times»-ի էջերում իբրև օրինակելի՜ բանվորներ հանդես գալ — այդ արդեն չափազանց է։ Դրա պատասխանը եղավ բելգիական հանքագործ բանվորների 1867 թ. փետրվարի գործադուլը (Մարշյենի մոտ), որ ճնշվեց վառոդով ու արճիճով։
- ↑ Նույն տեղում, էջ 44, 46։
- ↑ Նորթհեմպտոնշիրի գործարանատերն այստեղ կատարում է մի բարեպաշտական խաբեբայություն, որը միանգամայն ներելի է, եթե նկատի ունենանք նրա սրտի տանջանքները։ Նա իբր թե անգլիական ու ֆրանսիական մանուֆակտուրային բանվորների կյանքն է համեմատում, մինչդեռ ցիտատ բերված տեղում նա նկարագրում է, ինչպես հետո ինքն էլ խոստովանում է, ֆրանսիական գյուղատնտեսական բանվորի կյանքը։
- ↑ «An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 70, 71։
3-րդ հրատ. ծանոթագրությունը.— Շնորհիվ այն կոնկուրենցիայի, որը ծագեց համաշխարհային շուկայում այն ժամանակից հետո, երբ գրվել էին մեջ բերված տողերը, մենք զգալի չափով առաջ ենք գնացել այս հարցում։ «Եթե Չինաստանը,— ասում էր պառլամենտի անդամ Ստեյպլտոնը իր ընտրողներին,— եթե Չինաստանը դառնա մի մեծ արդյունաբերական երկիր, ապա ես չեմ տեսնում, թե Եվրոպայի բանվոր բնակչությունն ինչպես կարող է դիմանալ նրա դեմ մղվող պայքարին առանց իջնելու մինչև իր մրցորդների մակարդակը» («Times», 3 սեպտեմբերի 1873 թ.)։ — Հիմա արդեն ոչ թե մայր-քամաքային,— ո՜չ, այլ չինական աշխատավարձն է անգլիական կապիտալի նվիրական բաղձանքը։ - ↑ Benjamin Thompson: «Essays Political, Economical and Philosophical etc.». 3 hատոր, London 1796—1802, հ. I, էջ 294։ Իր «The State of the Poor, or an History of the Labouring Classes in England etc.» աշխատության մեջ սըր Ֆ. Մ. Իդենը աշխատատների պետերին առանձին համառությամբ հանձնարարում է Ռումֆորդի չլբուրը և կշտամբելով մատնանշում է անգլիական բանվորներին, թե «Շոտլանդիայում շատ ընտանիքներ ամբողջ ամիսներ շարունակ ապրում են բացառապես ջրի ու աղի հետ խառնած վարսակի կամ գարու ալյուրով, գործ չածելով ո՛չ ցորեն։ ո՛չ տարեկան, ո՛չ միս, և, այնուամենայնիվ, ապրում են դեռ շատ մեծ հարմարություններով» («and that very comfortably too»)։ (Հիշատակված աշխատությունը, հ. I, գիրք II, գլ. II, էջ 503։) Նույնպիսի «մատնանշումներ» արվել են նաև XIX դարում։ «Անգլիական գյուղատնտեսական բանվորները,— կարդում ենք մենք, օրինակ,— չեն ուզում ալյուրի ստորին տեսակների խառնուրդով հաց ուտել։ Շոտլանդիայում, որտեղ դաստիարակությունն ավելի լավ է դրված, այս նախապաշարմունքը, ըստ երևույթին, բացակայում է։ (Charles H. Parry, M. D.: «The Question of the Necessity of the existing Cornlaws considered». London 1816, էջ 69)։ Սակայն նույն Պարրին գանգատվում է, թե հիմա (1815 թ.) անգլիական բանվորը սաստիկ ընկել է Իդենի ժամանակվա (1797 թ.) համեմատությամբ։
- ↑ Վերջին պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի այն հաշվետվություններից, որոնք վերաբերում են կենսամիջոցների կեղծմանը, երևում է, որ Անգլիայում նույնիսկ դեղերի կեղծումը բացառություն չէ, այլ կանոն։ Այսպես, օրինակ, Լոնդոնի 34 դեղատներից վերցրած օպիումի 34 նմուշի հետազոտումը ցույց է տվել, որ 31 դեպքում արդյունքը կեղծված է խաշխաշի գլխիկների, ցորենի ալյուրի, խեժի, կավի, ավազի և այլ խառնուրդով, ընդ որում նմուշներից շատերի մեջ ոչ մի ատոմ մորֆին չի եղել։
- ↑ G. L. Newnham (փաստաբան)։ «A Review of the Evidence before the Committees of the two Houses of Parliament on the Cornlaws», London 1815, էջ 20, ծանոթագրություն։
- ↑ Նույն տեղում, էջ 19, 20։
- ↑ Ch. H. Parry: «The Question of the Necessity of the existing Cornlaws considered». London 1816, էջ 77, 69։ Իրենց հերթին պարոնայք լենդլորդերը ո՛չ միայն իրենց չվարձատրեցին» հակայակոբինյան պատերազմի պատճառած կորուստների համար, որ նրանք մղել էին Անգլիայի անունից, այլև վիթխարի չափով հարստացան։ «Նրանց ռենտաները 18 տարվա ընթացքում կրկնապատկվեցին, եռապատկվեցին, քառապատկվեցին, իսկ բացառիկ դեպքերում վեցապատկվեցին» (նույն տեղում, էջ 100, 101)։
- ↑ F. Engels: «Lage der arbeitenden Klasse in England». Leipzig 1845, էջ 20 [Ֆ. Էնգելս. «Բանվոր դասակարգի դրությունը Անգլիայում»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. III, էջ 308]։
- ↑ Կլասիկ քաղաքատնտեսությունը, աշխատանքի պրոցեսի և արժեքի աճման պրոցեսի իր անբավարար վերլուծության պատճառով, երբեք վերարտադրության այդ կարևոր մոմենտը այնպես չի հասկացել, ինչպես պետք է։ Օրինակ կարող է ծառայել Ռիկարդոն։ Նա, օրինակ, ասում է. Ինչպես էլ փոփոխվի արտադրողական ուժը, «մեկ միլիոն մարդը գործարաններում միշտ միևնույն արժեքը կարտադրի»։ Այդ իրավացի է, երբ տրված է նրանց աշխատանքի էքստենսիվ ու ինտենսիվ մեծությունը։ Բայց այդ ամենևին չի խանգարում այն բանին, որ մեկ միլիոն մարդը, աշխատանքի տարբեր արտադրողական ուժի դեպքում, արտադրության միջոցների շատ տարբեր մասսաներ է արդյունքի փոխարկում, արդյունքի մեջ առաջվա արժեքի շատ տարբեր քանակներ է պահպանում և, հետևապես, շատ տարբեր արժեքի արդյունքներ է մատակարարում։ Եվ ահա հենց այս հանգամանքն է, որ Ռիկարդոն աչքաթող է անում իր մի քանի հետևությունների մեջ։ Հարևանցի նկատենք, որ Ռիկարդոն զուր էր փորձում հիշյալ օրինակով Ժ. Բ. Սեյին պարզաբանել տարբերություն ը սպառողական արժեքի (որ նա այստեղ անվանում է wealth, իրային հարստություն) և փոխանակային արժեքի միջև։ Սեյը պատասխանում է. «Ինչ վերաբերում է այն դժվարությանը, որ մատնանշում է պ. Ռիկարդոն, ասելով, թե մեկ միլիոն մարդն արտադրության կատարելագործված եղանակների դեպքում կարող է կրկնապատիկ, եռապատիկ ավելի հարստություն արտադրել՝ առանց, սակայն, ավելի մեծ արժեք արտադրելու, ապա այդ դժվարությունը չքանում է, եթե մենք, ինչպես և հարկավոր է, արտադրությունը դիտենք որպես փոխանակություն, որի ժամանակ աշխատանքի, հողի, կապիտալների արտադրողական ծառայությունները տրվում են փոխարենը արդյունքներ ստանալու նպատակով։ Միայն այդ արտադրողական ծառայությունների միջոցով ենք մենք ձեռք բերում աշխարհում գոյություն ունեցող բոլոր արդյունքները։ Ուրիշ խոսքով՝ մենք այնքան ավելի հարուստ ենք, մեր արտադրողական ծառայություններն այնքան ավելի արժեք ունեն, որքան ավելի շատ օգտակար առարկաներ ենք նրանց փոխարեն ստանում փոխանակության մեջ, որ կոչվում է արտադրություն» (J. B. Say: «Lettres à M. Malthus», Paris 1820, էջ 168, 169)։ Այն «դժվարությունը, որ վերացնել է ուզում Սեյը,— այդ գոյություն ունի միայն նրա համար և ոչ ամենևին Ռիկարդոյի համար,— հետևյալն է։ Ինչո՞ւ սպառողական արժեքների արժեքը չի մեծանում, երբ նրանց քանակն աճում է աշխատանքի աճած արտադրողական ուժի հետևանքով։ Պատասխան. դժվարությունը կվերացվի, եթե մենք բարեհաճենք սպառողական արժեքը փոխանակային արժեք անվանել։ Փոխանակային արժեքը մի իր է, որն այսպես թե այնպես կապված է փոխանակության հետ։ Այսպես ուրեմն, արտադրությունն անվանենք աշխատանքի ու արտադրության միջոցների «փոխանակություն» արդյունքի հետ,— և այն ժամանակ լույսի պես պարզ կլինի, որ մենք այնքան ավելի շատ փոխանակային արժեք կստանանք, որքան ավելի շատ սպառողական արժեքներ ստեղծվեն արտադրության մեջ։ Ուրիշ խոսքով՝ որքան ավելի շատ սպառողական արժեքներ, օրինակ գուլպաներ է մատակարարում աշխատանքային օրը գործարանատիրոջը, այնքան ավելի հարուստ է նա գուլպաներով։ Բայց այստեղ հանկարծ Սեյի գլխում ծագում է այն միտքը, թե գուլպաների «քանակի ավելանալով» նրանց «գինը» (որն, իհարկե, ոչ մի առնչություն չունի փոխանակային արժեքի հետ) ընկնում է, «որովհետև կոնկուրենցիան արտադրողներին հարկադրում է արդյունքներն այնքանով, տալու, որքան որ դրանք նրանց վրա նստել են»։ Իսկ որտեղի՞ց է առաջ գալիս շահույթը, եթե կապիտալիստն իր ապրանքները ծախում է այն գնով, որ նրա վրա նստել են։ Սակայն չարժի՜ շփոթվել այդպիսի դատարկ բաներից. Սեյը հայտարարում է, որ բարձրացած արտադրողականության հետևանքով հիմա ամեն մեկը միևնույն համարժեքը փոխանակելով՝ առաջվա մի զույգ գուլպայի տեղ ստանում է երկու զույգ և այլն։ Հետևանքը, որին հասնում է նա այդպիսով, Ռիկարդոյի ճիշտ այն դրույթն է, որը նա ուզում էր հերքել։ Մտքի հզոր լարումից հետո նա հաղթանակած դիմում է Մալթուսին հետևյալ խոսքերով. «Ահա, այսպես է, ողորմած տեր, այդ կուռ ուսմունքը. առանց նրա,— ես հայտարարում եմ այդ,— անհնարին է պարզել քաղաքատնտեսության ամենադժվարին հարցերը և հատկապես այն հարցը, թե ինչպես, չնայած հարստությունը կազմվում է արժեքներից, ազգը ավելի հարուստ է դառնում, երբ արդյունքների արժեքն ընկնում է» (նույն տեղում, էջ 170)։ Մի անգլիական տնտեսագետ Սեյի «Lettres»-ում պարունակված այդ կարգի աճպարարությունների մասին նկատում է. «Շաղակրատելու այս սեթևեթ եղանակն էլ («those affected ways of talking») հենց կազմում է այն, որ պարոն Սեյին հաճելի է իր ուսմունքն անվանել և որը նա Մալթուսին հանձնարարում է դասավանդել Հարտֆորդում, ինչպես այդ արդեն արվում է «Եվրոպայի շատ վայրերում»։ Նա ասում է. «Եթե այս դրույթների մեջ որևէ բան ձեզ պարադոքսալ թվա, ուշադիր նայեցեք այն իրերին, որոնք արտահայտվում են նրանցով, և ես համարձակվում եմ կարծել, որ նրանք անչափ պարզ ու հասկանալի կերևան ձեզ»։ Անկասկած,— այն, ինչ մենք կտեսնենք այդ պրոցեսի հետևանքով, մեզ ինչպես ասես կերևա, բայց միայն ոչ որպես օրիգինալ կամ կարևոր բան» («An Inquiry into those Principles respecting the Nature of Demand etc.», էջ 110)։
- ↑ Մակ Կուլլոխը շատ ավելի առաջ էր արտոնագիր վերցրել «wages of past labour»-ի [«անցյալ աշխատանքի վարձատրության»] համար, քան Սենիորն իր արտոնագիրը վերցրեց «wages of abstinence»-ի [«ժուժկալության վարձատրության»] համար։
- ↑ Հմմտ., ի միջի այլոց, J. Bentham: «Théorie des Peines et des Récompenses». թարգ. Et. Dumont., 3-րդ հրատ., Paris 1826, հ. II, գիրք IV, գլ. 2։
- ↑ Երեմիա Բենթամը զուտ անգլիական երևույթ է։ Ոչ մի դարաշրջանում և ոչ մի երկրում չի եղել դեռ մի փիլիսոփա — չբացառելով նույնիսկ մեր Խրիստիան Վոլֆին,— որն այնպիսի մեծամտությամբ ազդարարեր ամենասովորական տափակությունները։ Օգտակարության սկզբունքը Բենթամի հայտնագործությունը չէր։ Նա անշնորհք կերպով լոկ կրկնել է այն, ինչ որ շնորհալիորեն շարադրել էին Հելվեցիուսն ու XVIII դարի մյուս ֆրանսիացիները։ Եթե մենք ուզում ենք իմանալ, թե, օրինակ, շանն ինչն է օգտակար, ապա պետք է նախ հետազոտենք շան բնությունը։ Իսկ ինքը՝ այդ բնությունը չի կարելի հորինել, ելնելով «օգտակարության սկզբունքից»։ Եթե մենք ուզում ենք այդ սկզբունքը մարդու նկատմամբ կիրառել, ուզում ենք մարդկային ամեն մի գործողություն, շարժում, հարաբերություն և այլն գնահատել օգտակարության տեսակետից, ապա պետք է իմանանք, թե ինչ է մարդկային բնությունն ընդհանրապես, և թե նա ինչպես է ձևափոխվում յուրաքանչյուր պատմականորեն տվյալ դարաշրջանում։ Բայց Բենթամի համար այդ հարցերը գոյություն չունեն։ Ամենամիամիտ բթամտությամբ նա արդի ֆիլիստերին — այն էլ մասնավորապես անգլիական ֆիլիստերին — նույնացնում է ընդհանրապես նորմալ մարդու հետ։ Ամեն ինչ, որ օգտակար է նորմալ մարդու այդ տարատեսակության համար նրան շրջապատող աշխարհում, օգտակար է համարվում ինքնըստինքյան։ Այնուհետև այդ մասշտաբով նա չափում է անցյալը, ներկան ու ապագան։ Օրինակ, քրիստոնեական կրոնն «օգտակար է», որովհետև նա կրոնապես դատապարտում է նույն հանցագործությունները, որ քրեական օրենսգիրքը դատապարտում է իրավաբանորեն։ Գեղարվեստական քննադատությունը «վնասակար է» որովհետև նա խանգարում է, որ պատվարժան մարդիկ հաճույք ստանան Մարտին Տեպպերի և ուրիշների երկերից։ Այս ճարպիկ պարոնը, որի նշանաբանն է «nulla dies sine linea [«գեթ մի տող օրական»], այդպիսի խլամով լեռնաչափ գրքեր է լցրել։ Եթե ես օժտված լինեի իմ բարեկամ Հ. Հայնեի խիզախությամբ, պարոն Երեմիային բուրժուական տխմարության հանճար կանվանեի։
- ↑ «Տնտեսագետները խիստ հակամետ են... կապիտալի մի որոշ քանակ և բանվորների մի որոշ թիվ դիտելու որպես արտադրության գործիքներ, որոնք օժտված են միանման տվյալ ուժով, գործում են որոշ միակերպ ինտենսիվությամբ... Նրանք,... ովքեր ասում են,... թե ապրանքներն արտադրության միակ գործոններն են,... հենց դրանով էլ պնդում են, որ արտադրությունն ընդհանրապես չի կարող ընդլայնվել, որովհետև այդպիսի ընդլայնման համար պետք է նախապես ավելացվի կենսամիջոցների, հում նյութերի ու գործիքների քանակը. փաստորեն այդ հավասարազոր է այն պնդումին, թե արտադրության ոչ մի աճում չի կարող տեղի ունենալ առանց նրա նախնական աճման, կամ, ուրիշ խոսքով, հնարավոր չէ նրա և ոչ մի աճում» (S. Bailey: «Money and its Vicissitudes», էջ 58 և 70)։ Բեյլին այդ դոգման քննադատում է գլխավորապես շրջանառության պրոցեսի տեսակետից։
- ↑ Ջ. Ստ. Միլլը իր «Principles of Political Economy» [գիրք II, գլ. 1, § 3։ Հմմտ. Дж. Ст. Милль: «Основания политической экономии», թարգմ. Ն. Գ. Չերնիշևսկու, ՍՊԲ. 1909 թ., էջ 622] աշխատության մեջ ասում է. «Աշխատանքի արդյունքը ներկայումս բաժանվում է աշխատանքին հակառակ հարաբերությամբ. նրա ամենամեծ մասը ստանում են նրանք, ովքեր երբեք չեն աշխատում, հաջորդ ամենամեծ մասը՝ նրանք, որոնց աշխատանքը գրեթե ամբողջովին անվանական է, և այսպես, վարձատրությունը վայրընթաց շկալայով այնքան ավելի ու ավելի է պակասում, որքան աշխատանքը ավելի ծանր ու ավելի անհաճո է դառնում։ Ամենահոգնեցուցիչ և ուժասպառիչ ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդը չի կարող վստահ հույս ունենալ, թե ամենաանհրաժեշտ կենսական միջոցներ կստանա»։ Թյուրիմացության տեղիք չտալու համար նկատեմ, որ այնպիսի մարդիկ, ինչպես Ջ. Ստ. Միլլն է և նրա նմանները, իհարկե, իրենց հնաձև տնտեսագիտական դոգմաների ու իրենց արդիական տենդենցների հակասությունների համար արժանի են ամեն տեսակ կշտամբանքի, բայց նրանց գռեհիկ տնտեսագետ-ջատագովների հետ մի կույտի մեջ խառնելը վերին աստիճանի անարդարացի կլիներ։
- ↑ Ընթերցողին ես այստեղ հիշեցնում եմ, որ փոփոխուն կապիտալ և հաստատուն կապիտալ կատեգորիաներն առաջին անգամ ես եմ գործածել։ Քաղաքատնտեսությունն Ա. Սմիթի ժամանակվանից շարունակ շփոթում է այս կատեգորիաների մեջ պարունակվող սահմանումները հիմնական և շրջանառու կապիտալների ձևերի այն տարբերության հետ, որը շրջանառության պրոցեսից է առաջ գալիս։ Այս մասին ավելի մանրամասն տե՛ս երկրորդ գրքի երկրորդ բաժնում։
- ↑ H. Fawcett, քաղաքատնտեսության պրոֆեսոր Քեմբրիջում, «The Economic Position of the British Labourer». London 1865, էջ 120։
- ↑ Նույն տեղում, էջ 122, 123։
- ↑ Կարելի էր ասել, թե Անգլիայից ամեն տարի ոչ միայն կապիտալ, այլև բանվորներ են արտահանվում արտագաղթի ձևով։ Սակայն տեքստում խոսքն արտագաղթողների գույքի մասին չէ, որոնք իրենց խոշոր մասով բանվոր դասակարգին չեն պատկանում։ Արտագաղթողների մի խոշոր մասը կազմում են ֆերմերների զավակները։ Շահույթ քաղելու նպատակով ամեն տարի արտասահման ուղարկվող անգլիական ավելադիր կապիտալն անհամեմատ ավելի զգալի մեծություն է կազմում տարեկան կուտակման հետ, համեմատած, քան տարեկան արտագաղթը՝ բնակչության տարեկան աճի համեմատությամբ։
- ↑ Karl Marx: «Lohnarbeit und Kapital». [Հմմտ. Կ. Մարքս. «Վարձու աշխատանք և կապիտալ»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., h. V.] — «Մասսաների հավասար ճնշման ժամանակ որքան շատ պրոլետարներ կան երկրում, այնքան ավելի հարուստ է նա (Colins: «L’Économie Politique, Source des Révolutions et des Utopies prétendues Socialistes». Paris 1857, հ. III, էջ 331)։ «Պրոլետար» ասելով, տնտեսագիտական իմաստով պետք է հասկանալ բացառապես վարձու բանվորին, որը «կապիտալ» է արտադրում, մեծացնում է նրա արժեքը և փողոց է շպրտվում, հենց որ ավելորդ է դառնում «պարոն կապիտալի» — այս հոգևորին այդպես է անվանում Պեկերը — ինքնաճման պահանջների համար։ «Նախնադարյան անտառի հիվանդոտ պրոլետարը» Ռոշերի երևակայության սիրուն պտուղն է։ Նախնադարյան անտառի բնակիչը այդ անտառի սեփականատերն է և ազատ-համարձակ է վարվում նախնադարյան անտառի հետ, իբրև իր սեփականության հետ, առանց քաշվելու, ինչպես օրանգուտանգը։ Հետևապես, նա պրոլետար չէ։ Նա միայն այն դեպքում պրոլետար կլիներ, եթե նախնադարյան անտառը շահագործեր նրան, և ոչ թե նա ինքը շահագործեր նախնադարյան անտառը։ Ինչ վերաբերում է նրա առողջությանը, ապա նա կարող էր այս տեսակետից հաջողությամբ համեմատվել ոչ միայն արդի պրոլետարի, այլև սիֆիլիսոտ ու գեղձախտավոր «պատվավոր մարդկանց» հետ։ Սակայն պարոն Վիլհելմ Ռոշերը նախնադարյան անտառ ասելով հավանորեն իր հարազատ Լյունեբուրգեր Հայդեն է հասկանում։
- ↑ John Bellers: «Proposals for raising a College of Industry». London 1696, էջ 2։
- ↑ B. de Mandeville («The Fable of the Bees», 5-րդ հրատ., London 1728, ծանոթագրություն, էջ 212, 213, 328)։ «Չափավոր կյանքն ու մշտական աշխատանքն այն ճանապարհն է, որ աղքատներին տանում է դեպի նյութական բարեբախտություն (որի տակ այստեղ հասկացվում է ըստ հնարավորին երկար աշխատանքային օր և ըստ հնարավորին քիչ քանակությամբ կենսամիջոցներ) և դեպի հարստացում պետության համար» (այսինքն՝ հողային սեփականատերերի, կապիտալիստների ու նրանց քաղաքական բարձր աստիճանավորների ու գործակալների համար) («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 54)։
- ↑ Իդենը պետք է հետևյալ հարցը դներ. իսկ ո՞ւմ ստեղծածն են «քաղաքացիական հիմնարկները»։ Իրավաբանական պատրանքների տեսակետի վրա կանգնած լինելով, նա ո՛չ թե օրենքն է համարում արտադրության նյութական հարաբերությունների արդյունք, այլ, ընդհակառակը, արտադրության հարաբերություններն է համարում օրենքի արդյունք. Լենգեն Մոնթեսքյոյի պատրանքային «Esprit des lois»-ն [«Օրենքների ոգին»] տապալեց մի հատիկ բառով, «L’Esprit des lois, c’est la propriété» [«Սեփականություն — ահա՛ օրենքների ոգին»]։
- ↑ Eden: «The State of the Poor, or an History of the Labouring Classes in England», հ. I, գիրք I, գլ. 1, 2 և առաջաբան, էջ XX։
- ↑ Եթե ընթերցողը կմտաբերի Մալթուսին, որի «Essay on Population» աշխատությունը լույս տեսավ 1798 թվականին, ապա ես կհիշեցնեմ, որ այդ աշխատությունն իր առաջին ձևով ոչ այլ ինչ է, բայց եթե աշակերտական մակերեսային և տերտերական ճոռոմ բանագողություն Դեֆոյից, սըր Ջեմս Ստյուարտից, Տաունսենդից, Ֆրանկլինից, Ուոլլեսից և այլև, և ինքնուրույնաբար հորինած մի հատիկ դրույթ չի պարունակում։ Այն մեծ աղմուկը, որ հարուցեց այդ պամֆլետը, բացառապես պարտիական շահերով է բացատրվում։ Ֆրանսիական ռևոլյուցիան թունդ պաշտպաններ էր գտել Բրիտանական թագավորության մեջ. «բնակչության սկզբունքը», որ դանդաղորեն մշակվում էր XVIII դարում, հետո սոցիալական մեծ ճգնաժամի մթնոլորտում թմբուկներով ու շեփորներով ազդարարվում էր որպես Կոնդորսեի ու մյուսների ուսմունքների դեմ ուղղված մի անզուգական հակաթույն, ցնծությամբ ընդունվեց անգլիական օլիգարխիայի կողմից, որն այդ սկզբունքի մեջ տեսավ մարդկային հետագա զարգացման բոլոր ձգտումներն արմատախիլ անող մեծ միջոցը։ Մալթուսը, իր հաջողության վրա չափից դուրս զարմացած, այն ժամանակ ձեռք զարկեց հին սխեման կոմպիլացված մակերեսային նյութով լցնելու և նրան նոր նյութ ավելացնելու, որ սակայն Մալթուսը ո՛չ թե հայտնագործել էր, այլ միայն սեփականել էր։— Ի դեպ ասենք, որ թեև Մալթուսն անգլիկան բարձր եկեղեցու տերտեր էր, այնուամենայնիվ ուխտ էր արել վանական կուսակրոն մնալու։ Այդ՝ Քեմբրիջի բողոքական համալսարանի fellowship-ի [անդամ լինելու] պայմաններից մեկն էր։ «Մենք չենք թույլատրում, որ ամուսնացածները մեր կոլեգիայի անդամ դառնան։ Ընդհակառակը, եթե որևէ մեկը ամուսնանա, նա պետք է անմիջապես դուրս գա անդամների թվից» («Reports of Cambridge University Commission», էջ 172)։ Այս պարագան նպաստավոր կերպով Մալթուսին տարբերում է ուրիշ բողոքական տերտերներից, որոնք իրենց վրայից թոթափելով քահանաների կուսակրոնության կաթոլիկական պատվիրանը, «աճեցեք ու բազմացեք» պատվիրանն այնպես են յուրացրել իբրև իրենց սպեցիֆիկ բիբլիական միսիան, որ իրենք ամենուրեք իսկապես անպատշաճ չափով նպաստում են բնակչության բազմանալուն և միաժամանակ «բնակչության սկզբունքն» են քարոզում բանվորներին։ Բնորոշ է, որ մեղսագործության այդ տնտեսագիտական պարոդիան, Ադամի խնձորը, «Urgent appetite»-ը [«անհաղթահարելի ցանկությունը»], «the checks which tend to blunt the shafts of Cupid» [«արգելքները, որոնք ձգտում են բթացնելսւ Կուպիդոնի նետերը»], ինչպես խնդագին ասում է Տաունսենդ տերտերը, այս փափուկ կետը մենաշնորհ դարձրին և այժմ էլ դարձնում են բողոքական աստվածաբանության կամ, ավելի ճիշտ, եկեղեցու պարոնայք ներկայացուցիչները։ Բացի վենետիկյան վանական Օրտեսից, որ մի ինքնուրույն ու սրամիտ հեղինակ է, «բնակչության սկզբունքի» քարոզիչների մեծամասնությունը բողոքական տերտերներ են։ Դրանք են՝ Bruckner: «Théorie du Système animal», Leyde 1767, որի մեջ սպառված է բնակչության արդի ամբողջ թեորիան, և որի համար գաղափարներ տվեց նույն թեմայի վերաբերյալ թռուցիկ վեճը Քենեի ու իր աշակերտ Միրաբո-ավագի միջև. հետո տերտեր Ուոլլեսը, տերտեր Տաունսենդը, տերտեր Մալթուսն ու իր աշակերտ ավագ տերտեր Թ. Չալմերսը, դեռ չենք խոսում մանր տերտեր-գրչակների մասին in this line [նույն ուղղությամբ]։ Սկզբնապես քաղաքատնտեսությամբ զբաղվում էին փիլիսոփաները, ինչպես Հոբսը, Լոկկը, Յումը, առևտրական ու պետական մարդիկ, ինչպես Թոմաս Մորը, Տեմպլը, Սյուլլին, դե Վիտտը, Նոբսը, Լոն, Վանդերլինտը, Կանտիլյոնը, Ֆրանկլինը, և մանավանդ նրա թեորիայով, ու այն էլ մեծագույն հաջողությամբ, զբաղվում էին բժիշկները, ինչպես Պետտին, Բարբոնը, Մանդևիլը, Քենեն։ Դեռ XVIII դարի կեսերին նորին բարեկրոնություն պ. Տեկկերը, իր ժամանակի համար նշանավոր տնտեսագետը, խնդրում է ներողամիտ լինել, որ ինքն զբաղվել է մամոնայով։ Հետագայում, և այն էլ «բնակչության սկզբունքի» երևան գալուց հետո, հնչեց բողոքական տերտերների ժամը։ Կարծես նախազգալով այդ վհուկների երևան գալը, Պետտին, որ բնակչությունը հարստության հիմքն էր համարում և Ադամ Սմիթի նման տերտերների ոխերիմ թշնամին էր, ասում է. «Կրոնն ամենից ավելի այնտեղ է ծաղկում, որտեղ քահանաներն ամենից ավելի են մեռցնում իրենց մարմինը, ինչպես որ իրավունքն ամենից ավելի այնտեղ է ծաղկում, որտեղ փաստաբանները սովամահ են լինում»։ Այդ պատճառով բողոքական տերտերներին, քանի որ նրանք չեն ուզում հետևել Պողոս առաքյալին և կուսակրոնությամբ «մեռցնել իրենց մարմինը», նա խորհուրդ է տալիս «գոնե ավելի շատ տերտերներ չարտադրել («not to breed more Churchmen»), քան կարող են կլանել առկա ծխերը (benefices), այսինքն՝ եթե Անգլիայում և Ուելսում ընդամենը 12 000 ծուխ կա, ապա խելացի բան չէ 24 000 տերտեր արտադրելը («it will not be safe to breed 24 000 ministers»), որովհետև 12 000 չտեղավորվածները միշտ պետք է ձգտեն գոյության միջոցներ ճարելու. և ինչպե՞ս կարող էին նրանք այդ բանն ավելի հեշտ անել, քան գնալով ժողովրդի մեջ ու նրան բացատրելով, թե այդ 12 000 ծխատերերը կործանում են հոգիները, այդ հոգիները սովի դուռն են հասցնում և նրանց ցույց են տալիս սայթաքուն ճանապարհ, որով նրանք չեն հասնի երկինք» (Petty: «A Treatise on Taxes and Contributions». London 1667, էջ 57)։ Ադամ Սմիթի վերաբերմունքը դեպի իր ժամանակի բողոքական տերտերները բնորոշվում է հետևյալով։ «A Letter to A. Smith, LL. D. On the Life, Death and Philosophy of his Friend David Hume. By One of the People called Christians» գրքում, 4-րդ հրատ., Oxford 1784, Նորվիչի անգլիական եպիսկոպոս դոկտոր Հորնը հարձակվում է Ա. Սմիթի վրա այն բանի համար, որ նա Ստրեենին ուղղած մի բաց նամակում «զմռսում է իր բարեկամ Դավթին» (այսինքն՝ Յումին), որ նա հասարակությանը պատմում է, թե «ինչպես Յումը իր մահվան մահճի մեջ զվարճանում էր Լուկիանով ու վիստով», և որ նա մինչև անգամ հանդգնություն է ունեցել գրելու. «Ես Յումին ինչպես նրա կենդանության ժամանակ, այնպես էլ նրա մահվանից հետո միշտ համարել եմ իմաստուն ու առաքինի մարդու կատարյալ իդեալին այնքան մոտ, որքան այդ թույլ է տալիս մարդկային բնության թուլությունը»։ Եպիսկոպոսը զայրույթով բացականչում է. «Արդյոք լա՞վ բան է այդ ձեր կողմից, ողորմած տեր, որ Դուք իբրև կատարելապես իմաստուն ու առաքինի եք պատկերում ա՛յն մարդու բնավորությունն ու կենսաձևը, որը մի անհաշտելի հակակրություն էր տածում դեպի այն ամենը, որ կրոն է կոչվում, և բոլոր ներվերը լարում էր, որպեսզի, որքան այդ նրանից էր կախված, մարդկանց հիշողությունից ջնջի նույնիսկ կրոնի անունը» (նույն տեղում, էջ 8)։ «Բայց մի՛ վհատվեք, ճշմարտության բարեկամնե՛ր, աթեիզմը կարճ կյանք ունի» (նույն տեղում, էջ 17)։ Ադամ Սմիթը մի այնպիսի «զզվելի պիղծն է («the atrocious wickedness»), որ աթեիզմ է քարոզում երկրում (այն է՝ իր «Theory of moral sentiments»-ով)... Մենք գիտենք ձեր մեքենայությունները, պարո՛ն դոկտոր։ Դուք լավ եք մտածել, բայց այս անգամ սխալվել եք ձեր հաշիվների մեջ։ Դուք ուզում եք Դավիթ Յումի օրինակով ցույց տալ, որ աթեիզմը միակ քաջալերանքն է («cordial») ընկճված հոգու համար ու միակ հակաթույնը մահվան երկյուղի դեմ... Դե՜հ, ծիծաղեցե՜ք Բաբելոնի ավերակների վրա և ողջունեցեք խստասիրտ չարագործ փարավոնին» (նույն տեղում, էջ 21, 22)։ Ադամ Սմիթի ուղղափառ ունկնդիրներից մեկը նրա մահից հետո գրում է. «Սմիթի բարեկամությունը Յումի հետ... նրան խանգարեց քրիստոնյա լինելու... Նա ամեն բանում հավատում էր Յումի ասածին։ Եթե Յումը նրան ասեր, թե լուսինը կանաչ պանիր է, նա կհավատար նրան։ Ուստի նա Յումին հավատում էր նաև այն բանում, թե աստված չկա, հրաշք չկա... Իր քաղաքական սկզբունքներով նա մոտենում էր ռեսպուբլիկանիզմին» («The Bee». By James Anderson. 18 հատոր. Edinburgh 1791—1793, հ. III, էջ 166, 165)։ Թ. Չալմերս տերտերը Ա. Սմիթի նկատմամբ կասկածում էր, թե նա պարզապես չարությունից դրդված էր հնարել «անարտադրողական բանվորների» կատեգորիան, հատկապես նկատի ունենալով բողոքական տերտերներին, չնայած նրանք օրհնյալ աշխատանքին աստծո պարտեզում։
- ↑ 2-րդ հրատ. ծանոթագրություն.— «Սակայն, ինչպես արդյունաբերական, այնպես և հողագործական բանվորների զբաղմունքների սահմանը միևնույնն է, այն է՝ նրանց աշխատանքի արդյունքից շահույթ կորզելու հնարավորությունը ձեռնարկատիրոջ համար... Եթե աշխատավարձի մակարդակն այնքան է բարձրանում, որ գործատիրոջ շահույթն ընկնում է միջին շահույթից ցած, ապա գործատերը դադարում է նրանց աշխատանք տալուց, կամ տալիս է լոկ այն պայմանով, որ նրանք համաձայնեն աշխատավարձն իջեցնելուն» (John Wade: «History of the Middle and Working Classes», 3-րդ հրատ., London 1835, էջ 240)։
- ↑ Հմմտ. Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonotnie», էջ 165 և հաջ. [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 165 և հաջ.]։
77a «Իսկ եթե մենք վերադառնանք մեր առաջին հետազոտությանը, որտեղ ցույց տրվեց,... որ ինքը՝ կապիտալը մարդկային աշխատանքի արգասիք է միայն,... ապա միանգամայն անհասկանալի կթվա, թե ինչպես մարդը կարող էր ընկնել իր սեփական արդյունքի — կապիտալի — տիրապետության տակ և նրան ենթարկվել. իսկ որովհետև իրականում բանն անժխտելիորեն հենց այդպես է, ապա ակամա հարց է ծագում, թե ինչպե՞ս բանվորը կարող էր կապիտալի տերը լինելուց — որպես կապիտալ ստեղծող — կապիտալի ստրուկը դառնալ» (Von Thünen: «Der isolierte Staat». II մաս, II բաժ.։ Rostok 1863, էջ 5, 6)։ Թյունենի ծառայությունն այն է, որ նա դրել է հարցը։ Իսկ նրա պատասխանը բոլորովին երեխայական է։
77b {4-րդ հրատ. առթիվ.— Նորագույն անգլիական ու ամերիկյան «տրեստներն» արդեն ձգտում են այդ նպատակին, աշխատելով արդյունաբերության այս կամ այն ճյուղի գոնե բոլոր խոշոր արտադրությունները միացնել՝ դարձնել փաստական մոնոպոլիա վայելող մի խոշոր ակցիոներական ընկերություն։— Ֆ. Է.}
77c {3-րդ հրատ. ծանոթագոււթյուն.— Մարքսի սեփական օրինակի մեջ այստեղ լուսանցքում այսպիսի նշում է արված. «Հետագայի օգտագործման համար այստեղ պետք նշել հետևյալը. եթե ընդլայնումը բացառապես քանակական է, ապա արտադրության միևնույն ճյուղի ավելի խոշոր ու ավելի մանր կապիտալների համար շահույթները հարաբերում են որպես ավանսավորած կապիտալների մեծությունները։ Եթե քանակական ընդլայնումը որակական փոփոխություն է առաջ բերում, ապա միաժամանակ բարձրանում է նաև ավելի խոշոր կապիտալի շահույթի նորման»։— Ֆ. Է.} - ↑ Անգլիայում և Ուելսում կատարված մարդահամարը, ի միջի այլոց, հետևյալն է ցույց տալիս.
Հողագործության մեջ զբաղված բոլոր անձերը (նրանց մեջ հաշված սեփականատերերին, ֆերմերներին, պարտիզպաններին, հովիվներին և այլն) 1851 թվականին եղել են 2 011 447, 1861 թվականին՝ 1 924 110, նվազում՝ 87337։ Բրդեղենի արտադրություն — 1851 թվականին՝ 102 714, 1861 թվականին' 79 242։ Մետաքսագործարաններ 1851 թվականին՝ 111 940, 1861 թվականին՝101 678։ Չթատպիչներ — 1851 թվականին՝ 12 098, 1861 թվականին՝ 12 556. այս չնչին ավելացումը, չնայած գործի վիթխարի ընդարձակվելուն, ցույց է տալիս զբաղված բանվորների թվի հսկայական հարաբերական նվազում։ Գլխարկագործներ — 1851 թվականին 15 957, 1861 թվականին՝ 13 814։ Ծղոտե ու կանացի գլխարկների արտադրություն — 1851 թվականին՝ 20 393, 1861 թվականին՝ 18 176։ Ածիկագործներ — 1851 թվականին՝ 10 566 անձ, 1861 թվականին՝ 10 677։ Մոմի արտադրություն — 1851 թվականին՝ 4 949 անձ, 1861 թվականին՝ 4 686,— այս նվազման պատճառը, ի միջի այլոք, գազային լուսավորության տարածումն է։ Սանրագործներ — 1851 թվականին՝ 2 038, 1861 թվականին՝ 1 478։ Փայտ սղոցողներ — 1857 թվականին՝ 30 552, 1861 թվականին՝ 31 647. չնչին ավելացում սղոցամեքենաների տարածման հետևանքով։ Բևեռագործներ— 1851 թվականին՝ 26940, 1861 թվականին՝ 26 130, նվազում մեքենաների կոնկուրենցիայի հետևանքով։ Անագի ու պղնձի հանքերի բանվորներ — 1851 թվականին՝ 31360, 1861 թվականին՝ 32 041։ Ընդհակառակը, բամբակի մանարաններում ու մանածագործարաններում — 1851 թվականին՝ 371 777 անձ, 1861 թվականին՝ 456 646։ Ածխահանքերում — 1851 թվականին՝ 183 389, 1861 թվականին՝ 246 613։ «Ընդհանրապես 1851 թվականից հետո բանվորների թվի ավելացում կա ամենից ավելի այնպիսի ճյուղերում, որտեղ մեքենաները մինչև այժմ դեռ հաջող կերպով չեն կիրառված» («Census of England and Wales for 1861», հատ. III, London 1863, էջ 35—39)։ - ↑ Կլասիկ դպրոցի մի քանի ականավոր տնտեսագետներ փոփոխուն կապիտալի հարաբերական մեծության պրոգրեսիվ նվազման օրենքը և վարձու բանվորների դասակարգի դրության վրա նրա ունեցած ազդեցությունը ավելի շուտ կռահում, քան հասկանում էին։ Այս կողմից մեծագույն ծառայությունը պատկանում է Ջոն Բարտոնին, թեև նա էլ, մյուս բոլորի նման, հաստատուն կապիտալը շփոթում է հիմնական կապիտալի հետ, փոփոխուն կապիտալը շրջանառու կապիտալի հետ։ Նա ասում է. «Աշխատանքի պահանջարկը կախված է շրջանառու կապիտալի և ոչ թե հիմնական կապիտալի աճումից։ Եթե ճիշտ լիներ, որ կապիտալի այդ երկու տեսակների միջև գոյություն ունեցող հարաբերությունը նույնն է բոլոր ժամանակներում և բոլոր երկրներում, ապա դրանից իրոք կհետևեր, որ զբաղված բանվորների թիվը համամասնական է երկրի հարստությանը։ Բայց այդպիսի ենթադրությունը հավանականության ստվերն անգամ չունի։ Որչափով կատարելագործվում է արտադրությունը և ծավալվում է քաղաքակրթությանը, հիմնական կապիտալը, շրջանառու կապիտալի համեմատությամբ, ավելի ու ավելի մեծ բաժին է կազմում։ Հիմնական կապիտալի այն գումարը, որ դրված է անգլիական մուսլինի մի կտորի արտադրության մեջ, առնվազն հարյուր, գուցե և հազար անգամ ավելի մեծ է, քան այն հիմնական կապիտալը, որ դրված է հնդկական մուսլինի մի նույնպիսի կտորի մեջ։ Իսկ շրջանառու կապիտալի բաժինը հարյուր կամ անգամ ավելի փոքր է... Եթե տարեկան տնտեսումների ամբողջ գումարը միացվեր հիմնական կապիտալին, այդ առաջ չէր բերի աշխատանքի պահանջարկի ոչ մի ավելացում» (John Barton: «Observations օո the Circumstances which influence the Condition of the Labouring Classes of Society». London 1817, էջ 16, 17)։ «Նույն այն պատճառը, որը կարող է մեծացնել երկրի զուտ եկամուտը, միաժամանակ կարող է բնակչությունը ավելցուկ դարձնել և վատացնել բանվորների դրությունը» (Ricardo: «Principles of Political Economy», 3-րդ hրատ., London 1821, էջ 469)։ [Д. Рикардо: «Начала политической экономии». Соцэкгиз, 1935 թ., էջ 251։] Կապիտալի ավելանալով «հարաբերաբար կպակասի (աշխատանքի) պահանջարկը» (նույն տեղում, էջ 480, ծանոթագրություն)։ [Հմմտ. ռուս. հրատ., էջ 256։] «Կապիտալի այն գումարը, որ նախանշված է աշխատանքի պահպանման համար, կարող է փոփոխվել կապիտալի ընդհանուր գումարի մեջ որևէ փոփոխությունից անկախ... Աշխատանքի քանակի ավելի մեծ տատանումները և մեծ տառապանքները կարող են ավելի հաճախակի դառնալ այն չափով, որչափով ինքը՝ կապիտալն ավելի է առատանում» (Richard Jones: «An Introductory Lecture on Political Economy». London [Հավելված «Syllabus of a Course of Lectures on the Wages of Labour»], էջ 12)։ «(Աշխատանքի) պահանջարկը չի մեծանում... ամբողջ կապիտալի կուտակմանը հարաբերականորեն... Ուստի, վերարտադրության համար նախանշված ազգային կապիտալի ամեն մի մեծացում հասարակության առաջադիմության հետ ավելի ու ավելի քիչ է ազդում բանվորների դրության վրա» (G. Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». Edinburgh 1836, էջ 90, 91)։
- ↑ H. Merivale: «Lectures on Colonization and Colonies». London 1841 and 1842, հ. I, էջ 146։
- ↑ Malthus: «Principles of Political Economy», էջ 215, 319, 320։ Այս աշխատության մեջ Մալթուսը Սիսմոնդիի օգնությամբ, վերջապես, հայտնագործում է կապիտալիստական արտադրության չքնաղ երրորդությունը՝ գերարտադրություն, գերբնակչություն, գերսպառում, այդ three very delicate monsters indeed! [երեք ամենանրբատեսիլ հրեշնե՜րը]։ Հմմտ. F. Engels: «Umrisse zu einer Kritik der Nationalökonomie», Առնոլդ Ռուգեի և Կարլ Մարքսի հրատարակած «Deutsch-Französische Jahrbücher»-ում, Paris 1844, էջ 107 և հաջ.։ [Հմմտ. Ф. Энгельс: «Очерки критики политической экономии». Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. II, էջ 312—316։]
- ↑ Harriet Martineau: «A Manchester Strike». London 1832, էջ 101։
- ↑ Նույնիսկ 1863 թվականի բամբակի սովի ժամանակ Բլեկբերնի բամբակ մանողների մի պամֆլետում գտնում ենք սաստիկ բողոքներ այն չափից վեր աշխատանքի դեմ, որը գործարանային օրենքի հետևանքով ծանրանում էր, իհարկե, միայն հասակավոր տղամարդ բանվորների վրա։ «Այդ գործարանի չափահաս բանվորներից պահանջում էին, որ նրանք աշխատեն օրական 12—13 ժամ, այնինչ հարյուրավորներ ստիպված էին պարապ մնալու և սիրով կհամաձայնեին ոչ-լրիվ ժամանակ աշխատել, միայն թե կարողանային իրենց ընտանիքները պահել և իրենց ընկերներին փրկել չափից վեր աշխատանքի հետևանքով սպառնացող վաղաժամ մահից»։ «Մենք,— ասված է այնուհետև,— կուզեինք հարց տալ, թե արտաժամյա աշխատանքների այդ պրակտիկան արդյոք գործատերերի ու «ծառաների» միջև տանելի հարաբերությունների որևէ հնարավորություն թողնո՞ւմ է։ Չափից վեր աշխատանքի զոհերը նույն ձևով զգում են անարդարությունը, ինչպես և նրանք, որոնք նույն չափից վեր աշխատանքի շնորհիվ դատապարտված են ակամա պարապության (condemned to forced idleness)։ Եթե աշխատանքն արդարացի բաշխվեր, այս շրջանում այն բավական կլիներ բոլորին էլ մասնակի զբաղմունք տալու համար։ Մենք լոկ մեր իրավունքն ենք պահանջում, գործատերերին առաջարկելով գոնե, քանի դեռ իրերի այժմյան դրությունը պահպանվում է, ընդհանրապես ոչ-լրիվ ժամանակ մտցնել. մինչդեռ այժմ մի մասը պետք է չափից վեր աշխատանք կատարի, իսկ մյուս մասը, աշխատանք չունենալու պատճառով, ստիպված է իր գոյությունը բարեգործության հաշվին քարշ տալու» («Reports of Insp. of Fact. for 31st October 1863», էջ 8)։ Այն ներգործությունը, որ հարաբերական գերբնակչությունն անում է զբաղված բանվորների վրա, իր սովորական բուրժուական անվրեպ բնազդով ըմբռնում է «Essay on Trade and Commerce»-ի հեղինակը։ «Այս թագավորության մեջ ծուլության (idleness) մյուս պատճառը բանող ձեռքերի պակասությունն է։ Ֆաբրիկատների որևէ արտասովոր պահանջարկի հետևանքով հազիվ է աշխատանքի մասսան սկսում անբավարար դառնալ, որ բանվորներն սկսում են զգալ իրենց սեփական կարևորությունը և ուզում են իրենց գործատերերի համար ևս այդ զգալի դարձնել. այս զարմանալի է. բայց այդ մարդկանց գլուխներն այնքան են փչացել, որ այսպիսի դեպքերում բանվորների խմբերը համաձայնության են գալիս իրար հետ, որպեսզի իրենց գործատերերին դժվար դրության մեջ գցեն նրանով, որ ամբողջ օրը պարապ կթափառեն» («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 27, 28)։ Այդ մարդիկ հենց աշխատավարձի բարձրացում էին պահանջում։
- ↑ «Economist», January 21, 1860։
- ↑ Մինչդեռ 1866 թվականի երկրորդ կեսում Լոնդոնում 80—90 հազար գործազուրկ կար, նույն կիսամյակի գործարանային հաշվետվության մեջ ասված է. «Ըստ երևույթին, չի կարող բացարձակ ճշտության հավակնություն ունենալ այն պնդումը, թե պահանջարկը գրեթե հենց նույն րոպեին, երբ այդ անհրաժեշտ է, առաջարկ է ծնում։ Աշխատանքի նկատմամբ այդ այդպես չէ, որովհետև անցյալ տարի բազմաթիվ մեքենաներ պարապ կանգնած էին աշխատող ձեռքերի պակասության պատճառով» («Imports of Insp. of Fact. for 31st October 1866», էջ 81)։
85a Բիրմինհամում 1875 թվականի հունվարի 15-ին սանիտարական կոնֆերենցիայի բացմանը այն ժամանակ քաղաքագլուխ {հիմա (1883 թ.) առևտրի մինիստր} Չեմբեռլենի արտասանած ճառը։ - ↑ 1861 թվականի մարդահամարի համաձայն, Անգլիայում և Ուելսում հաշվվում էր «781 քաղաք 10 960 998 բնակչով, այնինչ գյուղերում և գյուղական ծխերում հաշվվում էր միմիայն 9 105 226 հոգի։ 1851 թվականի մարդահամարի մեջ ցույց էր տրված 580 քաղաք, որոնց բնակչությունը մոտավորապես հավասար էր նրանց մերձակա գյուղական օկրուգների բնակչությանը։ Բայց մինչդեռ գյուղական օկրուգներում հաջորդ տասնամյակի ընթացքում բնակչությունն աճել է միայն կես միլիոնով, 580 քաղաքում բնակչությունն աճել է 1554 067 հոգով։ Գյուղական ծխերում բնակչության աճը կազմում է 6,5 %, քաղաքներում՝ 17,3 %։ Աճի նորմայի տարբերությունը պայմանավորված է գյուղից քաղաք կատարվող գաղթով։ Բնակչության ընդհանուր աճի երեք քառորդը քաղաքներին է ընկնում» («Census etc.», հ. III, էջ 11, 12)։
- ↑ «Աղքատությունը, ըստ երևույթին, նպաստում է բազմանալուն» (A. Smith: «Wealth of Nations», գիրք I, գլ. 8 [А. Смит: «Богатство народов». Соцэкгиз, 1935, էջ 72])։ Նրբակիրթ ու սրամիտ աբբա Գալիանիի կարծիքով, այդ նույնիսկ աստվածային, մի առանձնապես իմաստուն սահմանում է. «Աստված այնպես է տնօրինել, որ ամենամեծ թվով ծնվում են ամենաօգտակար աշխատանքներ կատարող մարդիկ» (Galianii: «Della Moneta», Custodi-ի ժողովածուի հատ. III. «Scrittori Classici italiani di Economia Politica». Parte Moderna, Milano 1801, էջ 78)։ «Սովի ու Համաճարակների ծայրահեղ սահմանին հասնող աղքատությունը ո՛չ թե կասեցնում է բնակչության աճումը, այլ մեծացնելու հակում ունի» (S. Laing: «National Distress», 1844, էջ 69)։ Այս դրույթի վիճակագրական լուսաբանությունից հետո Լենգը շարունակում է. «Եթե ամենքն էլ բարենպաստ պայմաններում ապրեին, ապա աշխարհը կամայանար»։
- ↑ «Օրեցօր ավելի ակներև է դառնում, որ արտադրության այն հարաբերությունները, որոնցով շարժվում է բուրժուազիան, ո՛չ թե ամբողջական, պարզ, այլ երկակի բնույթ են կրում. որ այն չափով, որչափով հարստություն է արտադրվում, արտադրվում է նաև աղքատություն. որ այն չափով, որչափով արտադրողական ուժերի զարգացում է տեղի ունենում, զարգանում է նաև ճնշման ուժը. որ այդ հարաբերությունները բուրժուական հարստություն, այսինքն՝ բուրժուական դասակարգի հարստություն են արտադրում այն եղանակով միայն, որ նրանք շարունակ ոչնչացնում են այդ դասակարգի առանձին անդամների հարստությունը և շարունակ բազմացող պրոլետարիատ են ստեղծում» (Karl Marx: «Misère de la Philosophie», էջ 116)։ [Կ. Մարքս. «Փիլիսոփայության աղքատությունը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 375։]
- ↑ G. Ortes: «Della Economia Nationale libri sei 1774», Custodi-ի ժողովածուում, Parte Moderna, հ. XXI, էջ 6—9, 22, 25 և այլն։ Օրտեսը նույն տեղում. էջ 32, ասում է, «Փոխանակ ժողովուրդներին երջանիկ դարձնելու անօգտակար սիստեմներ հնարելու, ես կսահմանափակվեմ նրանց դժբախտությունների պատճառների հետազոտությամբ»։
- ↑ «A Dissertation օո the Poor Laws. By a Well-wisher to Mankind (պ. Ջ. Տաունսենդ քահանա), 1786», վերահրատարակված London 1817, էջ 15, 39, 41։ Այս «նրբակիրթ տերտերը, որի ինչպես հենց նոր հիշատակված աշխատությունից, այնպես էլ Իսպանիա կատարած ճանապարհորդությունից Մալթուսը հաճախ ամբողջ էջերով արտագրում է, այս տերտերը իր ուսմունքի մեծագույն մասը վերցրել է սըր Ջ. Ստյուարտից, որին, սակայն, նա խեղաթյուրում է։ Օրինակ, երբ Ստյուարտն ասում է, «Այստեղ, ստրկության ժամանակ, մարդկանց աշխատանքի (չաշխատողների համար) հարկադրելու եղանակը բռնությունն էր... Մարդկանց այն ժամանակ բռնադատում էին աշխատելու (այսինքն՝ ուրիշների համար ձրի աշխատելու), որովհետև նրանք ուրիշների ստրուկն էին. մարդիկ հիմա բռնադատվում են աշխատանքի (այսինքն՝ չաշխատողների համար ձրի աշխատանքի), նրանով, որ նրանք իրենց սեփական պահանջմունքների ստրուկն են»,— եթե նա այդ ասում է, ապա նա, սակայն, երբեք դրանից չի եզրակացնում, ինչպես ճարպակալած ծխատեր տերտերն է անում, թե վարձու բանվորները միշտ պետք է քաղցի մատնված լինեն։ Նա ուզում է, ընդհակառակը, ընդարձակել բանվորների պահանջմունքները և միաժամանակ նրանց պահանջմունքների աճումը դարձնել «ավելի նրբակիրթների» համար աշխատելու խթան։
- ↑ Storch: «Cours d’Économie Politique», հրատ. Petersbourg 1815, հ. III, էջ 223։
- ↑ Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. I, էջ 79, 83, [Հմմտ. Сисмонди: «Новые начала политической экономии». Соцэкгиз, 1936 թ., հ. I, էջ 179, 183, 184։]
- ↑ Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 231։
- ↑ «Tenth Report of the Commissioners of H. M.’s Inland Revenue». London 1866, էջ 38։
- ↑ Նույն տեղում։
- ↑ Այս թվերը համեմատության համար բավական են, բայց որպես բացարձակ թվեր՝ սխալ են, որովհետև տարեկան հավանորեն 100 միլիոն ֆունտ ստեռլ. «թաքցվում է»։ Ներքին եկամուտների հարկումով զբաղվող պաշտոնյաների գանգատները սիստեմատիկ խաբեության մասին, հատկապես առևտրականների ու արդյունաբերողների կողմից, կրկնվում են նրանց յուրաքանչյուր հաշվետվության մեջ։ Օրինակ, «Մի ակցիոներական ընկերություն իր հարկման ենթակա շահույթը 6 000 ֆունտ ստեռլինգ որոշեց. գնահատողը որոշեց 88 000 ֆունտ ստեռլ., և հարկը, վերջիվերջո, վճարվեց այդ գումարի համար։ Մի ուրիշ ընկերություն 190 000 ֆունտ ստեռլ. եկամուտ ցույց տվեց, բայց ստիպված եղավ խոստովանելու, որ եկամտի իրական գումարը 250 000 ֆունտ. ստեռլինգ է» (նույն տեղում, էջ 42)։
- ↑ «Census etc.», հ. III, էջ 29։ Ջոն Բրայտի այն պնդումը, թե 150 լենդլորդերի է պատկանում անգլիական հողերի և 12 լենդլորդերի՝ շոտլանդական հողերի կեսը, մինչև այժմ չի հերքված։
- ↑ «Fourth Report etc. of Inland Revenue». London 1860, էջ 17։
- ↑ Սրանք զուտ եկամուտներն են, հետևապհս, դուրս եկած օրենքով թույլատրված որոշ հանուրդները։
- ↑ Այժմ, 1867 թ. մարտին, Հնդկա-չինական շուկան արդեն նորից բոլորովին լեփ-լեցուն է անգլիական բամբակեղենի գործարանատերերի կողմից կոնսիգնացիայով ուղարկված ապրանքներով։ 1866 թվականին սկսվեց բամբակեղենի արդյունաբերության բանվորների աշխատավարձի իջեցումը 5%-ով, 1867 թվականին այդպիսի գործառնության հետևանքով Պրեստոնում տեղի ունեցավ 20 000 բանվորի գործադուլ։ {Սա նախերգանքն էր այն ճգնաժամի, որ պայթեց շուտով դրանից հետո։ Ֆ. Է.}
- ↑ «Census etc.», հ. III, էջ 11։
- ↑ Գլադստոնը համայնքների պալատում 1843 թվականի փետրվարի 13-ին («Times», 14 February 1843.— «Hansard», 13 February)։
- ↑ Գլադստոնը համայնքների պալատում 1863 թվականի ապրիլի 16-ին («Morning Star», 17 April)։
- ↑ Տե՛ս պաշտոնական տվյալները Կապույտ գրքում, «Miscellaneous Statistics of the United Kingdom». Մասն VI. London 1866» էջ 260—273, տարբեր տեղերում։ Որբանոցների և այլ հիմնարկների վիճակագրության փոխարեն որպես ապացույց կարող էին ծառայել նմանապես մինիստրական լրագրերի դեկլամացիաները, երբ նրանք հանդես են գալիս ի պաշտպանություն թագավորական տան երեխաներին օժիտ տալուն։ Այս դեպքում նրանք երբեք չեն մոռանում կենսամիջոցների թանկացումը։
- ↑ Գլադստոնը համայնքների պալատում 1864 թ. ապրիլի 7-ին։ Իսկ «Hansard»-ի փոփոխակն ասում է. «Է՛լ ավելի ընդհանուր ձևով արտահայտված,— ի՞նչ է ներկայացնում մեծ մասամբ մարդկային կյանքը, եթե ոչ գոյության կռիվ»։ — Գլադստոնի 1863 և 1864 թվականների բյուջետային Ճառերի մշտական աղաղակող հակասությունները մի անգլիացի հեղինակ բնորոշում է Բուալոյից բերած հետևյալ ցիտատով [«Oeuvres», հ. I, Londres 1780, էջ 53].
«Voilà l’homme en eilet. II va du blaue au noir.
Il condamne au matin ses sentiments du soir.
Importun à tout autre, à soi même incommode,
Il change à tous moments d’esprit comme de mode».[«Ահա ինչ մարդ է, իսկապե՜ս։ Տատանվում է նա սպիտակի ու սևի միջև։ Առավոտը դատապարտում է՝ ինչին երեկոյան հավանություն էր ավեր Անտանելի՝ ուրիշների համար, իր համար էլ մի բեռ, փոխում է տրամադրությունը նա ամեն վայրկյան, ինչպես մոգան»։]
(«The Theory of the Exchanges etc.», London 1864, էջ 135)։
- ↑ H. Fawcett: «The Economic Position of the British Labourer». London 1865, էջ 67, 82։ Ինչ վերաբերում է այն ավելացող կախմանը, որ բանվորներն ունեն կրպակատերերից, ապա այդ նրանց զբաղմունքի հարաճուն տատանումների ու ընդհատումների հետևանք է։
- ↑ Անգլիայի մեջ միշտ հաշվվում է Ուելսը, Մեծ Բրիտանիայի մեջ Անգլիան, Ուելսն ու Շոտլանդիան, Միացյալ թագավորության մեջ՝ հիշյալ երեք երկիրն ու Իռլանդիան։
- ↑ Ա. Սմիթի ժամանակվանից հետո կատարված առաջադիմության վրա մի յուրահատուկ լույս է սփռում այն հանգամանքը, որ workhause աշխատատուն] բառը նրա աչքում երբեմն դեռ հոմանիշ է manufactory [մանուֆակտուրա] բառին։ Օրինակ, աշխատանքի բաժանմանը վերաբերող գլխի սկզբում, «Միևնույն աշխատատան մեջ հաճախ կարող են հավաքված լինել աշխատանքի տարբեր ճյուղերում զբաղված մարդիկ»։ [Հմմտ, «Богатство народов». Соцэкгиз, 1935 թ., էջ 3։]
- ↑ «Public Health, 6th Report etc. for 1863». London 1864, էջ 13։
- ↑ Նույն տեղում, էջ 17։
- ↑ «Public Health, 6th Report etc. for 1863». London 1864, էջ 13։
- ↑ Նույն տեղում, էջ 232։
- ↑ «Public Health, 6th Report etc. for 1863». London 1864, էջ 232, 233։
- ↑ «Public Health. 6th Report etc. for 1863». London 1864, էջ 14, 15։
- ↑ «Անձի իրավունքները դեռ ոչ մի տեղ այնպես բացահայտ ու անպատկառ կերպով չեն զոհաբերվել սեփականության իրավունքին, ինչպես բանվոր դասակարգի բնակարանային պայմաններում։ Յուրաքանչյուր մեծ քաղաք մարդկային զոհաբերությունների մի վայր է, մի սեղան, որի վրա ամեն տարի հազարավոր մարդիկ մորթվում են ագահության Մոլոխի համար» (S. Լaiոg: «National Distress», 1844, էջ 150)։
- ↑ «Public Health. 8th Report». London 1866, էջ 14, ծանոթագրություն։
- ↑ Նույն տեղում, էջ 89։ Այս ավանների երեխաների մասին դ-ր Հանտերն ասում է. «Մենք չգիտենք, թե աղքատների խիտ կուտակման այս ժամանակաշրջանից առաջ ինչպես էին մեծացնում երեխաներին, բայց համարձակ մարգարե չպետք է լինել գուշակելու համար այն ամենը, ինչ սպասել կարելի է այն երեխաներից, որոնք այս երկրում հավասարը չունեցող պայմանների մեջ հիմա կրթվում-պատրաստվում են վտանգավոր դասակարգերի անդամներ դառնալու համար, մինչև, կես գիշեր ժամանակ անցկացնելով ամեն հասակի հարբած, լկտի ու կռվարար մարդկանց հետ» (նույն տեղում, էջ 56)։
- ↑ Նույն տեղում, էջ 62։
- ↑ «Report of the Officer of Health of St. Martin’s-in-the-Fields», 1865.
- ↑ «Public Health. 8th Report». London 1866, էջ 91։
- ↑ Նույն տեղում, էջ 88։
- ↑ «Public Health. 8th Report». London 1866, էջ 89։
- ↑ Նույն տեղում, էջ 56։
- ↑ «Public Health. 8th Report». London 1866, էջ 149։
- ↑ Նույն տեղում, էջ 50։
- ↑ Բանվորների ապահովագրության մի ընկերության Բրեդֆորդի գործակալի կազմած ցուցակը.
Վալկանստրիտ № 122 1 սենյակ 16 մարդ Լամլիսարիտ № 13 1 սենյակ 11 մարդ Բաուերստրիտ № 41 1 սենյակ 11 մարդ Պորտլենդստրիտ № 112 1 սենյակ 10 մարդ Հարդիսարիտ № 17 1 սենյակ 10 մարդ Նորսստրիտ № 18 1 սենյակ 16 մարդ Նույն տեղում № 17 1 սենյակ 13 մարդ Վայմերստրիտ № 19 1 սենյակ 8 հասակավոր Ջոուետստրիտ № 56 1 սենյակ 12 մարդ Ջորջստրիտ № 150 1 սենյակ 3 ընտանիք Ռայֆլ-Կորտ, Մերիգեյտ № 11 1 սենյակ 11 մարդ Մարշալլստրիտ № 28 1 սենյակ 10 մարդ Նույն տեղում № 49 3 սենյակ 3 ընտանիք Ջորջստրիտ № 128 1 սենյակ 18 մարդ Նույն տեղում № 130 1 սենյակ 16 մարդ Էդուարդստրիտ № 4 1 սենյակ 17 մարդ Ջորջստրիտ № 49 1 սենյակ 2 ընտանիք Յորկստրիտ № 34 1 սենյակ 2 ընտանիք Սոլտ Պայստրիտ (ցածր հարկ) 2 սենյակ 26 մարդ Նկուղներ Ռեջենտ Սկուեր 1 նկուղ 8 մարդ Էյկրստրիտ 1 նկուղ 7 մարդ Ռոբերտս Կորտ № 33 1 նկուղ 7 մարդ Բեկ Պրետստրիտ, շենքը որպես պղնձագործների արհեստանոց է ծառայում 1 նկուղ 7 մարդ Էբենիզերստրիտ № 27 1 նկուղ 6 մարդ (18 տարեկանից մեծ ոչ մի տղամարդ) (նույն տեղում, էջ 111։)
- ↑ «Public Health. 8th Report». London 1866. էջ 114։
- ↑ Նույն տեղում, էջ 50։
- ↑ «Public Health. 7th Report». London 1865. էջ 18։
- ↑ «Public Health. 7th Report». London 1865. էջ 165։
- ↑ «Public Health. 7th Report». London 1865, էջ 18, ծանոթագրություն։ Չեպլ ան լե Ֆրիտ Յունիոնի աղքատների հոգաբարձուն հաղորդում է «Registrar General»-ին. «Դավիխոլզում կրամոխրի մի մեծ բլրի մեջ բազմաթիվ մանր այրեր են շինված։ Այդ այրերը բնակարան են ծառայում հողափորների և երկաթուղային շինարարությամբ զբաղված մյուս բանվորների համար։ Այրերը նեղ են, խոնավ, չունեն կոյուղիներ և արտաքնոցներ։ Նրանք չունեն օդափոխության և ոչ մի հարմարանք, բացի առաստաղի կամարի մեջ բացված անցքից, որը միաժամանակ նաև որպես ծխնելույզ է ծառայում։ Ծաղիկ հիվանդությունը մոլեգնում է և արդեն մահվան մի քանի դեպքերի պատճառ է եղել» (տրոգլոդիտների մեջ) (նույն տեղում, 2-րդ ծանոթագրություն)։
- ↑ 542 և հաջորդ էջերում բերված մանրամասնությունները վերաբերում են գլխավորապես ածխահանքերի բանվորներին։ Մետաղահանքերի է՛լ ավելի վատթար կացության մասին հմմտ, Royal Commission-ի [Թագավորական հանձնաժողովի] 1864 թ. բարեխիղճ հաշվետվությունը։
- ↑ «Public Health. 7th Report». London 1885, էջ 180, 182։
- ↑ Նույն տեղում։ էջ 515, 517։
- ↑ «Public Health. 7th Report». London 1865. էջ 16։
- ↑ «Լոնդոնի աղքատների մասսայակա՜ն սովահարությունը» («Wholesale starvation of the London Poor!»)... Վերջին օրերը Լոնդոնի տների պատերի վրա փակցված էին ահագին պլակատներ՝ հետևյալ ուշագրավ հայտարարություններով. «Գիրացած եզներ, սովալլու՜կ մարդիկ։ Գիրացած եզները թողել են իրենց հախճապակե պալատները, որպեսզի հարուստներին գիրացնեն նրանց շքեղ ապարանքներում, մինչդեռ սովահար մարդիկ իրենց խղճուկ որջերում ոչնչանում են և մեռնում»։ Այդ չարագուշակ մակագրություններով պլակատները շարունակ նորոգվում են։ Հազիվ են պլակատների մի խումբը պոկում և վրայից nւրիշ բան կպցնում, երբ իսկույն պլակատների մի նոր խումբ է երևան գալիս միևնույն կամ նույնքան աչքի ընկնող մի ուրիշ տեղում... Այս հիշեցնում է այն. չարագուշակ նախանշանները, որոնք ֆրանսիական ժողովրդին պատրաստում էին 1789 թվականի իրադարձությունների համար... Նույն այն ժամանակ, երբ անգլիական բանվորներն իրենց կանանցով ու երեխաներով մեռնում են քաղցից ու ցրտից, միլիոններով անգլիական փող — անգլիական աշխատանքի արդյունք — ներդրվում է ռուսական, իսպանական, իտալական և արտասահմանյան այլ փոխառությունների մեջ («Reynolds’ Newspaper», 20 January 1867)։
- ↑ Ducpétiaux: «Budgets économiques des classes ouvrières en Belgique». Bruxelles 1855, էջ 151, 154, 155։
- ↑ James E. Th. Rogers (Օքսվորդի համալսարանի քաղաքատնտեսության պրոֆ.). «A History of Agriculture and Prices in Engand». Oxford 1868, հ. I, էջ 690։ Մանրակրկիտ մշակված այդ աշխատությունը մինչև, հիմա լույս տեսած առաջին երկու հատորով դեռ միայն 1259—1400 թվականներն ընկնող ժամանակաշրջանն է ընդգրկամ։ Երկրորդ հատորը միայն վիճակագրական նյութ է պարունակում։ Այս՝ սկզբնաղբյուրների վրա հիմնված գների առաջին պատմությունն է, որ մենք ունենք հիշյալ ժամանակաշրջանի վերաբերմամբ։
- ↑ «Reasons for the late Increase of the Poor-Rates; or, a comparative View of the Price of Labour and Provisions». London 1777, էջ 5, 11։
- ↑ Dr. Richard Price: «Observatmns on Reversionary Payments». 6-րդ հրատ.։ By W. Morgen. London 1803, հ. II, էջ 158։ 159-րդ էջում Պրայսը նկատում է. «Ներկայումս աշխատանքային օրվա անվանական գինը ոչ ավելի քան չորս կամ, ամենաշատը, հինգ անգամ գերազանցում է աշխատանքային օրվա 1514 թվականի անվանական գինը։ Իսկ հացի գինը հիմա բարձր է յոթ անգամ, մսինն ու հագուստինը՝ տասնհինգ անգամ։ Այսպիսով, աշխատանքի գինը ապրուստի ծախքերի համեմատությամբ այնքան անհամապատասխանորեն է բարձրացել, որ հիմա նա գուցե հնարավորություն չի տալիս այն ծախքերի կեսն անգամ անելու, որ առաջ անում էր բանվորը»։
- ↑ Barton: «Observations on the Circumstances which influence the Condition of the Labouring Classes of Society». London 1817, էջ 26։ XVIII դարի վերջի մամար հմմտ. Eden: «The State of the Poor»։
- ↑ Parry: «The Question of the Necessity of the Existing Cornlaws Consirierred». London 1816, էջ 86։
- ↑ Parry: «The Question on the Necessity of the Existing Cornlaws Considered». London 1816, էջ 213։
- ↑ S. Laing: «National Distress», 1844, էջ 62։
- ↑ «England and America». London 1833, հ. I, էջ 47։
- ↑ Լոնդոնի «Economist», 1845 թ. մարտի 29, էջ 290։
- ↑ Հողային արիստոկրատիան, իհարկե պառլամենտի միջոցով, ինքն էր այդ նպատակով իրեն ֆոնդեր վարկատրում պետական գանձարանից՝ շատ ցած տոկոսով, որը ֆերմերները պետք է նրան վճարեին կրկնակի չափով։
- ↑ Միջակ ֆերմերների թվի նվազումը կարելի է նկատել հատկապես հաշվեհամարի հետևյալ սյունակներից. «Ֆերմերների զավակներ, թոռներ, եղբայրներ, ազգականներ, դուստրեր, թոռնուհիներ, քույրեր, ազգականուհիներ», կարճ ասած՝ ֆերմերի սեփական ընտանիքի այն անդամները, որոնք աշխատում են նրա մոտ։ Ըստ այդ սյունակների՝ 1851 թվականին հաշվվում էր 216 851 մարդ, 1861 թվականին՝ միայն 176 151 մարդ։ — 1851 թվականից մինչև 1871 թվականը 20 ակրից պակաս ֆերմերական հողամասերի թիվը քչացել է ավելի քան 900-ով. 50—75 ակր հողամասերը 8 253-ից իջել են 6 370-ի. նույնը պետք է ասել նաև. 100 ակրից պակաս բոլոր հողամասերի նկատմամբ։ Ընդհակառակը, նույն 20 տարվա ընթացքում խոշոր վարձակալությունների թիվն ավելացել է. 300-ից մինչև 500 ակր ունեցողներինը 7 771-ից բարձրացել է 8 410-ի, 500 ակրից, ավելի վարձակալությունների թիվը 2 755-ից հասել է 3 914-ի, 1 000 ակրից ավելի ունեցող վարձակալություններինը՝ 492-ից 582-ի։
- ↑ Ոչխարարած հովիվների թիվը 12 517-ից հասել է 25 559-ի։
- ↑ «Census etc.», հ. III, էջ 36։
- ↑ Rogers: «A History of Agricufture and Prices in England». Oxford 1866. հ. I, էջ 693։ Ռոջերսը պատկանում է լիբերալ դպրոցին, Կորդենի ու Բրայտի անձնական բարեկամն է, հետևապես, ամենևին laudator temporis acti չէ [հին երանելի ժամանակները փառաբանողների թվին չի պատկանում]։
- ↑ «Public Health. 7th Report». London 1965, էջ 242։ Ուստի անսովոր բան չէ ամենևին, որ կա՛մ տնատերն է բնակարանավարձը բարձրացնում, հենց որ լսում է, թե բանվորն սկսել է մի քիչ ավելի վաստակել, կամ ֆերմերն է բանվորի աշխատավարձն իջեցնում այն հիման վրա, որ «նրա կինն աշխատանք է գտել» (նույն տեղում)։
- ↑ Նույն տեղում, էջ 135։
- ↑ Նույն տեղում, էջ 134։
- ↑ «Reports of the Commissioners... relating to Transportation and Penal Servitude». London 1863, էջ 42, № 50։
- ↑ Նռւյն տեղում, էջ 77, Memorandum by the Lord Chief Justice.
- ↑ Նույն տեղում, հ. II։ Ցուցմունքները [էջ 418, 239]։
- ↑ Նույն տեղում, հ. I։ Հավելված, էջ 280։
158a Նույն տեղում, էջ 274, 275։ - ↑ «Public Health. 6th Report 1863», էջ 238, 249, 261, 262։
- ↑ Նույն տեղում, էջ 262։
- ↑ Նույն տեղում, էջ 17։ Անգլիական գյուղական բանվորն իռլանդական գյուղական բանվորի ստացած կաթի միայն ¼-ը և հացի միայն ½-ն է ստանում։ Արդեն XIX սկզբներին Ա. Յունգը իր «Tour in Ireland» աշխատության մեջ նշել է, որ իռլանդական բանվորի սննդի պայմաններն ավելի լավ են։ Պատճառը պարզապես այն է, որ իռլանդական աղքատ ֆերմերն ավելի մարդասեր է, քան անգլիական հարուստ ֆերմերը։ Ինչ վերաբերում է Ուելսին, ապա տեքստում բերված տվյալները նրա հարավ-արևմտ֊յան, մասը չեն ընդգրկում։ «Այնտեղի բոլոր բժիշկները միաձայն վկայում են, որ պալարախտից, գեղձախտից և այլ հիվանդություններից առաջացած մահացության ինտենսիվ աճումը կապված է բնակչության ֆիզիկական վիճակի վատթարանալու հետ, և բոլորն էլ այդ վատթարացումը վերագրում են աղքատության սաստկանալուն։ Գյուղատնտեսական բանվորի օրական ծախսն այնտեղ գնահատվում է 5 պենս. շատ դեպքերում ֆերմերը (որ ինքն էլ թշվառ վիճակում է) է՛լ ավելի պակաս է վճարում։ Մի պատառ աղած միսը, որ չորանալով կարմիր փայտի պես պնդացել է և հազիվ է մարսելու դժվար պրոցեսն արդարացնում, կամ մի կտոր ճարպը համեմունք են ծառայում ալյուրից ու սոխից եփած մեծ քանակությամբ շորվայի կամ վարսակապուրի համար, և այս է գյուղական բանվորի֊ ճաշն ամեն օր... Արդյունաբերության զարգացումը նրա համար այն հետևանքն է ունեցել, որ տանը գործած լավորակ մահուդը այդ դաժան ու խոնավ կլիմայում վտարված է բամբակեղեն էժան գործվածքների կողմից, իսկ ավելի թունդ խմիչքները՝ «անվանական» թեյի կողմից... Երկար ժամեր քամու և անձրևի տակ աշխատելուց հետո հողագործը վերադառնում է իր խրճիթը՝ նստելու համար օջախի մոտ, որտեղ վառում են տորֆ, կավից ածխի մանրունքից շինած կոշտեր, որոնք այրվելով ածխաթթվի ու ծծմբաթթվի ամպեր են արձակում։ Խրճիթի պատերը շինված են կավից ու քարերից, հատակը մերկ գետին է, որ հենց այդպես է եղել նաև խրճիթը շինելուց առաջ, ծածկը՝ նոսր ու ոչնչով չամրացրած ծղոտից։ Ամեն մի ճեղք խցված է տաքությունը պահպանելու համար, և դժոխային գարշահոտության այդ մթնոլորտում, ցեխոտ գետնի վրա, իր միակ զգեստը հաճախ հենց հագին չորացնելու հարկադրված՝ նա սկսում է իր ընթրիքը կնոջ ու երեխաների հետ։ Մանկաբարձները, որոնք ստիպված են եղել գիշերվա մի մասն այդ խրճիթներում անցկացնելու, նկարագրել են, թե ինչպես իրենց ոտքերը թաղվում էին հատակի ցեխի մեջ, և թե ինչպես իրենք ստիպված էին — դժվար գործ չէ՜ր — պատի մեջ մի անցք բանալու, որպեսզի մի քիչ թարմ օդ շնչեն։ Հասարակական տարբեր դիրքի տեր բազմաթիվ վկաներ ցույց են տալիս, որ թերասնվող (undefed) գյուղացին ամեն գիշեր ենթակա է առողջության համար վնասակար այդ և այլ ազդեցությունների, և ապացույցներ չեն պակասում այն բանի համար, որ դրա հետևանքը թուլակազմ ու գեղձախտավոր բնակչությունն... Կարմարտենշիրի և Կարդիգանշիրի ծխական ծառայողների հաղորդումները համոզիչ կերպով վկայում են իրերի նույնպիսի կացության մասին։ Դրա վրա ավելանում է է՛լ ավելի մեծ մի չարիք — իդիոտիզմի տարածվելը։ Հիմա մի քանի խոսք կլիմայական պայմանների մասին։ Տարվա մեջ 8—9 ամիս ամբողջ երկրում փչում են հարավ-արևմտյան թափանցող քամիները, նրանց հետ տեղում են անձրևի հեղեղներ, որոնք թափվում են բլուրների գլխավորապես արևմտյան լանջերում։ Ծառերը հազվադեպ են. միայն փակ տեղերում են հանդիպում. անպաշտպան մնալով նրանք ոչնչանում են քամուց։ Խրճիթները կծկված են որևէ դարատափի տակ, հաճախ մի փորակում կամ քարհանքում, միայն ամենամանր ոչխարներն ու տեղական եղջյուրավոր անասունները կարող են ապրել այդ արոտավայրերում... Երիտասարդները հեռանում-գնում են Գլամորգենի ու Մոնմաուտի հանքարդյունաբերական օկրուգները... Կարմարտենշիրը հանքափորների բուծարանն է ու նրանց հաշմանդամանոցը... Բնակչությունը լոկ հազիվհազ է պահպանում իր անփոփոխ թիվը։ Այսպես, օրինակ, Կարդիգանշիրում կար՝
1851 թ. 1861 թ. Արական սեռի 45 155 44 446 Իգական » 52 459 52 955 97 614 97 401 (Դ-ր Հանտերի հաշվետվությունը — «Public Health. 7th Report 1864», London 1865, էջ 493—502, տարբեր տեղերում)։
- ↑ Այս օրենքը 1865 թվականին մի քիչ բարելավվեց։ Փորձը շուտով ցույց կտա, որ նման կարկատանն ամենևին չի օգնում։
- ↑ Հետագա ասելիքս հասկանալու համար. close villages (փակ գյուղեր) են կոչվում այն գյուղերը, որոնց հողատերը մեկ կամ երկու խոշոր լենդլորդ է. open villages (բաց գյուղեր) են կոչվում նրանք, որոնց հողը պատկանում է բազմաթիվ մանր սեփականատերերի։ Այս վերջին վայրերում էլ հենց սպեկուլյանտները կարող են կոտտեջներ ու գիշերելու տներ կառուցել։
- ↑ Այդպիսի ցուցական գյուղը շատ գրավիչ տեսք ունի, բայց նա նույնքան անիրական է, որքան այն գյուղերը, որ Եկատերինա II-ը տեսնում էր Ղրիմում իր կատարած ճանապարհորդության ժամանակ։ Վերջին ժամանակները հաճախ ոչխարարած հովիվն էլ է վտարվում այդ show village-ներից։ Օրինակ, Մարկետ Հարբորոյի մոտ 500 ակրանոց մի ոչխարների արոտատեղ կա. այստեղ միայն մեկ մարդու աշխատանք է պահանջվում։ Այդ լայնածավալ հարթավայրերով, Լեստերի և Նորտհեմպտոնի հիանալի արոտատեղերով անցնող երկար ճանապարհը կարճացնելու համար սովորաբար հովվին մի կոտտեջ էին տրամադրում ագարակում։ Հիմա նրան տալիս են տասներեքերորդ շիլլինգը որպես բնակարանի վարձ, որը նա ստիպված է ճարելու որևէ հեռավոր բաց գյուղում։
- ↑ «Բանվորների տները (բաց ավաններում, որոնք, իհարկե, լիքը լցված են միշտ) սովորաբար շինված են շարքերով, հետնաբակերը դեպի այն հողապատառի ծայրասահմանը, որ կառուցող սպեկուլյանտն իրենն է անվանում։ Այդ պատճառով նրանք ուրիշ կողմից լույսի ու օդի մուտք չունեն, բացի ճակատի կողմից» (դ-ր Հանտերի հաշվետվությունը «Public Health-ում. 7th Report 1864». London 1865, էջ 135)։ Շատ հաճախ գյուղի գարեջրատան տերը կամ կրպակատերը նաև վարձով տուն տվող է։ Այդպիսի դեպքերում գյուղական բանվորի համար նա երկրորդ—տեր ու տնօրեն է դառնում ֆերմերի կողքին։ Բանվnրը պետք է միաժամանակ նրա հաճախորդը լինի։ Ստանալով շաբաթական 10 շիլլինգ, հանած տարեկան 4 ֆ. ստ. բնակարանավարձը, նա պարտավոր է որոշ քանակությամբ թեյ, շաքար. ալյուր, սապոն, մոմ ու գարեջուր գնել խանութպանից՝ նրա նշանակած գներով (նույն տեղում, էջ 132)։ Այդ բաց գյուղերը անգլիական հողագործական պրոլետարիատի համար «ուղղիչ գաղութներ» են իսկապես։ Կոտտեջներից շատերը իսկական գիշերելու տներ են, որտեղից անցնում է շրջակայքի աստանդական ամբողջ խաժամուժը։ Հողագործն ու նրա ընտանիքը, որոնք հաճախ ամենանողկալի պայմաններում իսկապես զարմանալիորեն պահպանում են բնավորության առաքինությունն ու մաքրությունը, այստեղ անխուսափելիորեն կորչում են։ Ազնվազարմ Շեյլոկների մոտ մոդա է դարձել փարիսեցիորեն ուսերը թոթվել կառուցող սպեկուլյանտների, փոքրիկ սեփականատերերի և բաց գյուղերի հասցեին։ Հասկանալի է, նրանց շատ լավ հայտնի է, որ իրենց «փակ գյուղերն ու ցուցական գյուղերը» «բաց գյուղերի» օրրանն են և չէին կարող գոյություն ունենալ առանց վերջինների։ «Առանց բաց գյուղերի մանր սեփականատերերի՝ գյուղական բանվորների մեծ մասն ստիպված կլիներ քնելու այն կալվածների ծառերի տակ, որտեղ նրանք աշխատում են» (նույն տեղում, էջ 135)։ «Բաց» և «փակ» գյուղերի սիստեմն իշխում է ամբողջ միջին և ամբողջ արևելյան Անգլիայում։
- ↑ «Վարձով տուն տվողը (ֆերմերը կամ լենդլորդը) ուղղակի կամ անուղղակի հարստանում է այն մարդու աշխատանքով, որին նա շաբաթական վճարում է 10 շիլլինգ և հետո նույն այդ ողորմելուց տարեկան 4 կամ 5 ֆ. ստ. վարձ է խլում այնպիսի տների համար, որոնք բաց շուկայում վաճառվելիս 20 ֆ. ստ. էլ չարժեն, բայց որոնք իրենց արհեստական գինը պահպանում են շնորհիվ լոկ այն հանգամանքի, որ սեփականատերն իշխանություն ունի ասելու՝ «Վարձի՛ր իմ տունը կամ թե չէ՝ ունեցած-չունեցածդ հավաքի՛ր ու հեռացի՛ր և փորձիր մի ուրիշ վայրում ապաստան ճարել առանց ինձանից վկայագիր ստանալու»... Եթե մարդն ուզում է իր դրությունը լավացնել և գնում է երկաթուղու ռելսեր դնելու կամ քարհանք մտնելու, նույն իշխանությունը ոչ մի քայլ ետ չի մնում նրանից. «Աշխատի՛ր ինձ մոտ այսպիսի ցածր աշխատավարձով կամ թե չէ՝ հեռացի՛ր մի շաբաթ առաջ նախազգուշացում ստանալուց հետո. խոզդ էլ տար հետդ, եթե ունես, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կստանաս այն կարտոֆիլից, որը բուսնում է քո բանջարանոցում»։ Իսկ եթե շահը այլ միջոցառումներ է թելադրում սեփականատիրոջը, ապա նա (կամ ֆերմերը) այդպիսի դեպքերում հաճախ գերադասում է ուղղակի բնակարանավարձը բարձրացնել, որն ապագայում պատիժ կծառայի բանվորին աշխատանքից հեռանալու համար» (Դ-ր Հանտեր, նույն տեղում, էջ 132)։
- ↑ «Նորապսակ զույգը ոչ մի կրթիչ ներգործություն չի կարող ունենալ միևնույն սենյակում քնող հասակավոր եղբայրների ու քույրերի համար. և թեև այս օրինակները չեն կարող արձանագրվել, այնուամենայնիվ, բավականաչափ տվյալներ կան արդարացնելու համար այն պնդումը, թե մեծ տանջանքներ և. հաճախ մահ է վիճակվում այն կանանց, որոնք արենապղծության հանցանք են կատարում» (Դ-ր Հանտեր, նույն տեղում, էջ 137)։ Մի գյուղական ոստիկանական պաշտոնյա, որը երկար տարիներ Լոնդոնի ամենավատ քաղաքամասերում խուզարկու էր եղել, իր գյուղի աղջիկների մասին հետևյալն էր ասում. «Այդպիսի գռեհիկ անբարոյականություն վաղ հասակից, այդպիսի լպիրշություն ու անպատկառություն ես իմ ոստիկանական կյանքի ընթացքում երբեք չեմ տեսել Լոնդոնի ամենավատթար մասերում... Նրանք ապրում են խոզերի պես, մեծահասակ տղաներն ու աղջիկները, մայրերն ու հայրերը— բոլորը միասին քնում են միևնույն սենյակում» («Children’s Employrnent Commission. 6th Report». London 1867։ Հավելված, էջ 77, № 155)։
- ↑ «Public Health. 7th Report 1864», էջ 9—14, տարբեր տեղերում։
168a «Տերտերն ու ազնվականը կարծես դավադրություն են կազմել տանջամահ անելու նրանց»։ - ↑ «Hind-ի [հողագործական բատրակի] վաղեմի զբաղմունքը նույնիսկ նրա գրությանն արժանապատվություն է տալիս։ Նա ստրուկ չէ, այլ հասարակական կարգի զինվոր և արժանի է այն բանին, որ լենդլորդը նրան ապահովի ամուսնացած մարդուն վայել բնակարանով, որովհետև լենդլորդը նույնպիսի պարտագիր աշխատանք է պահանջում նրանից, ինչպիսին երկիրը պահանջում է զինվորից։ Նա, ինչպես և զինվորը, չի ստանում իր աշխատանքի շուկայական գինը։ Զինվորի պես նրան էլ վերցնում են երիտասարդ հասակում, երբ նա տգետ է, ծանոթ միայն իր արհեստին ու իր վայրին։ Վաղաժամ ամուսնություններն ու նստակեցության վերաբերյալ զանազան օրենքների ներգործությունը նրա համար նույնն են, ինչ որ զորակոչն ու զինվորական֊-քրեական օրենսգիրքը զինվորի համար» (դ-ր Հանտերը «Public Health. 7th Report 1864». London 1865, էջ 132)։ Երբեմն որևէ, որպես բացառություն, փափկասիրտ լենդլորդ տխուր խորհրդածության է անձնատուր լինում, տեսնելով այն ամայությունը, որ հենց ինքն է ստեղծել։ «Շատ ցավալի բան է իր կալվածքներում մեն-մենակ լինելը,— ասում էր Լեստերի կոմսը, երբ նրան շնորհավորում էին Հոլկհեմի կառուցումն ավարտվելու առթիվ։ — Ես նայում եմ շուրջս և ոչ մի տուն չեմ տեսնում, բացի իմ եփական տնից։ Ես հսկաների աշտարակի հսկան եմ և լափել եմ իմ բոլոր հարևաններին»։
- ↑ Վերջին տասնամյակներում նույնպիսի երևույթ է նկատվում նաև Ֆրանսիայում, որչափով այնտեղ կապիտալիստական արտադրությունը տիրանում է հողագործությանը և «ավելորդացած» հողագործական բնակչությունը քշում է քաղաքները։ Այստեղ ևս նկատվում է բնակարանային ու այլ պայմանների վատթարացում «ավելորդների» գոյացման բուն իսկ ակունքում։ Պարցելարային սիստեմի ստեղծած... յուրահատուկ «prolétariat lonclier»-ի [«հողային պրոլետարիատի»] մասին տե՛ս, ի միջի այլոց, Colins-ի «L’Économie Politique» աշխատությունը, որ մատնանշեցինք առաջ, և Karl Marx «Der Achtzehnte Brumaire des Louis Bonaparte», New York 1852, էջ 56 և հաջ. [«Լուի Բոնապաըտի բրյումերի տասնութը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. VIII, էջ 405 և հաջ.]։ 1846 թվականի Ֆրանսիայի քաղաքային բնակչությունը կազմում էր 24,42%, գյուղականը 75,58%։ 1861 թվականին քաղաքայինը՝ 28,86%, գյուղականը՝ 71,14%։ Վերջին հինգ տարում գյուղական բնակչության տոկոսային բաժնի նվազումն է՛լ ավելի զգալի է։ Արդեն 1846 թվականին Պյեր Դյուպոնը երգում է իր «Ouvriers»-ում.
«Mal vêtus, logés dans des trous,
Sous les combles, dans les décombres,
Nous vivons avec les hiboux
Et les larrons, amis des ombres».[«Վատ հագնված, մենք ապրում ենք հյուղերում, ձեղնահարկերում, ավերակի խորշերում, մեր ընկերներն են խավարասեր գողն ու բուն»]։
- ↑ Վեցերորդ ու եզրափակիչ «Report of Children’s Empioyment Commission»-ը, որ հրապարակված է 1867 թվականի մարտի վերջին֊, խոսում է միայն հողագործության բնագավառի Gangsystem-ի [թափառախմբերի] մասին։
- ↑ «Children’s Employment Commission. 6th Report». Ցուցմունքը, էջ 37, № 173։— Fenland — ճահճուտ տեղ։
- ↑ Սակայն մի քան ի թափառախմբերի ավագներ դառնում են մինչև 500 ակր վարձակալող ֆերմերներ կամ մի ամբողջ շարք տների սեփականատերեր։
- ↑ «Լյուդֆորդի աղջիկների կեսը խորտակված է թափառախմբերի շնորհիվ» (նույն տեղում, հավելվածը, էջ 6, № 32)։
- ↑ «Այս սիստեմը շատ է տարածվել վերջին տարիները։ Մի քանի վայրերում այն դեռ նոր է մտցված, ուրիշ վայրերում, որտեղ նա ավելի երկար ժամանակ գոյություն ունի, թափառախմբերի մեջ ավելի ու ավելի շատ երեխաներ են ներգրավվում, և նրանց տարիքը շարունակ իջնում է» (նույն տեղում, էջ 79, № 174)։
- ↑ «Մանր ֆերմերները թափառախմբի աշխատանք չեն կիրառում»։ «Նա չի կիրառվում վատ հողում, այլ այնպիսի հողում, որը մի ակրին 2 ֆ. ստ. մինչև 2 ֆ. ստ, 10 շիլլինգ ռենտա է բերում» (նույն տեղում, էջ 17 և 14)։
- ↑ Այդ պարոններից մեկին նրա ռենտաներն այնքան են դուր գալիս, որ նա զայրույթով հայտարարել է քննիչ հանձնաժողովի առաջ, թե ամբողջ աղմուկի պատճառը սիստեմի անունն է միայն։ Եթե թափառախմբերը կոչվեին ոչ թե «բանդաներ», այլ «պատանեկան արդյունաբերական-հողագործական-կոոպերատիվ ասոցիացիաներ ինքնուրույն վաստակի համար», ապա ամեն բան միանգամայն կարգին կլիներ։
- ↑ «Թափառախմբի աշխատանքն ավելի էժան է ամեն մի այլ աշխատանքից, հենց դրա համար էլ նա կիրառվում է»,— ասում է խմբի մի նախկին ավագ (նույն տեղում, էջ 17, № 14)։ «Թափառախմբերի սիստեմն անպայման ամենաէժանն է ֆերմերի համար և անպայման նույնքան էլ ամենակործանարարն է երեխաների համար»,— ասում է մի ուրիշ ֆերմեր (նույն տեղում, էջ 16, № 3)։
- ↑ «Անկասկած, շատ գործեր, որոնք հիմա թափառախմբերում կատարում են երեխաները, առաջ կատարում էին տղամարդիկ ու կանայք։ Այնտեղ, որտեղ հիմա կանանց ու երեխաների աշխատանք է կիրառվում, ավելի շատ գործազուրկ տղամարդ կա (more men are out of work), քան առաջ» (նույն տեղում, էջ 43, № 202)։ Բայց, ի միջի այլոց, մյուս կողմից «աշխատանքի հարցը (labour question) բազմաթիվ հողագործական, մանավանդ հացահատիկ արտադրող շրջաններում այնքան լուրջ բնույթ է ընդունում արտագաղթի և այն հեշտության պատճառով, որ երկաթուղիներն ընձեռում են խոշոր քաղաքները փոխադրվելու համար, որ ես (այս «ես»-ը մի խոշոր լենդլորդի գյուղական գործակալն է) երեխաների աշխատանքը համարում եմ բացարձակապես անհրաժեշտ» (նույն տեղում, էջ 80, № 180)։ The labour question (աշխատանքի հարցը) անգլիական հողագործական շրջաններում ի տարբերություն մնացած քաղաքակիրթ աշխարհի, the landlords’ and fermers’ question (հողատերերի ու ֆերմերների հարց) է այն մասին, թե, չնայած գյուղական բնակչության շարունակ աճող հեռացմանը, ինչպես պետք է հավերժացնեք գյուղում բավարար քանակությամբ «հարաբերական գերբնակչությունը» և դրա հետ միասին նաև գյուղական բանվորի համար «աշխատավարձի մինիմումը»։
- ↑ «Public Health Report»-ը, որից ես ցիտատներ բերի սրանից առաջ, և որտեղ երեխաների մահացության առթիվ հարևանցիորեն խոսվում է թափառախմբերի սիստեմի մասին, անծանոթ է մնացել մամուլին, հետևապես, նաև անգլիական հասարակությանը։ Ընդհակառակը, «Children’s Employment Commission»-ի վերջին հաշվետվությունը ցանկալի «սենսացիոն» սնունդ տվեց մամուլին։ Մինչդեռ լիբերալ մամուլը հարց էր տալիս, թե ինչպես էին կարողանում ազնվատոհմ ջենտլմեններն ու լեդիները և պետական եկեղեցու քահանաները, որոնք վխտում են Լինկոլնշիրում, ինչպես կարող էին այդ անձնավորությունները, որոնք հակոտնյաների մոտ էին ուղարկում իրենց հատուկ «միսիաները» «Հարավային օվկիանոսի վայրենիների բարքերը մեղմացնելու համար», թույլ տալ, որ այդպիսի սիստեմ զարգանա իրենց կալվածներում, իրենց աչքի առաջ,— հենց այդ ժամանակ արիստոկրատական մամուլը բացառապես զբաղված էր դատողություններով այդ գյուղական բնակիչների գռեհիկ փչացածության. մասին, որոնք ընդունակ են իրենց երեխաներին վաճառելու այդպիսի ստրկացուցիչ պայմաններով։ Մինչդեռ այն նզովյալ պայմաններում, որոնց դատապարտել են գյուղական բնակչին «ազնվատոհմերը», տարօրինակ չէր լինի, եթե նա նույնիսկ ուտեր իր երեխաներին։ Եթե զարմանալու մի բան կա, այդ՝ բնավորության այն բարձր հատկություններն են, որ նա պահպանում է մեծ մասամբ։ Պաշտոնական հաշվետվությունների հեղինակները մատնանշում են, որ ծնողները, նույնիսկ այն շրջաններում, որտեղ թափառախմբերի սիստեմը կիրառվում է, զզվանքով են վերաբերվում այդ սիստեմին։ «Վկաների մեր հավաքած ցուցմունքների մեջ առատ ապացույցներ կարելի է գտնել այն մասին, որ ծնողները բազմաթիվ դեպքերում շնորհակալ կլինեին մի այնպիսի պարտադիր օրենքի համար, որը նրանց հնարավորություն տար դիմադրելու այն փորձություններին ու ճնշմանը, որոնց հաճախ նրանք ենթարկվում են։ Մերթ ծխական պաշտոնյան, մերթ ձեռնարկատերը արձակելռւ սպառնալիքով նրանց ստիպում է երեխաներին դպրոցի փոխարեն աշխատանքի ուղարկելու... Ժամանակի և ուժի ամեն մի վատնում, բոլոր տառապանքները, որ հողագործին ու նրա ընտանիքին պատճառում է ուժից վեր և անօգուտ հոգնածությունը, ամեն մի դեպք, երբ ծնողներն իրենց երեխայի բարոյական խորտակումը կարող են վերագրել կոտտեջների գերլցմանը կամ թափառումների սիստեմի այլասերող ազդեցությանը,— այդ ամենը աշխատավոր աղքատների կրծքում առաջ է բերում այնպիսի զգացումներ, որոնք հեշտ է հասկանալ, և որոնց մանրամասն նկարագրությունը անհրաժեշտ չէ։ Նրանք գիտակցում են, որ իրենց շատ մարմնական ու հոգեկան տանջանքներ են պատճառում այն պայմանները, որոնց համար իրենք ոչ մի կերպ պատասխանատու չեն, որոնց նրանք երբեք իրենց համաձայնությանդ չէին տա, եթե այդ նրանցից կախված լիներ, և որոնց դեմ նրանք անզոր են պայքարելու» (նույն տեղում, էջ XX, № 82, էջ XXIII, № 96)։
- ↑ Իռլանդիայի բնակչությունը.— 1801 թվականին՝ 5 319 807 մարդ, 1811 թվականին՝ 6 084 996 մարդ, 1821 թվականին՝ 6 869 544 մարդ, 1831 թվականին՝ 7 828 347 մարդ, 1841 թվականին՝ 8 222 664 մարդ։
- ↑ Հետևանքն է՛լ ավելի աննպաստ կլիներ, եթե մենք ավելի ետ գնայինք։ Այսպես, 1865 թվականին կար 3 688 742 ոչխար, իսկ 1856 թվականին՝ 3 694 294. 1865 թվականին 1 299 893 խոզ կար, իսկ 1858 թվականին՝ 1 409 883։
- ↑ Տեքստի տվյալները կազմված հն հետևյալ հրատարակությունների նյութերի համաձայն.— «Agricultural Statistics. Ireland. General Abstracts, Dublin» 1860 և հաջորդ թվականների համար, և «Agricultural Statistics. Ireland. Tables showing the Estimated Average Produce etc., Dublin, 1866»։ Հայտնի է, որ այդ պաշտոնական վիճակագրություն է, որ ամեն տարի ներկայացվում է պառլամենտին։
2-րդ հրատ. հավելում.— Պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1872 թվականին մշակվող հողերի տարածությունը, 1871 թվականի համեմատությամբ, պակասել է 134 915 ակրով: «Ավելացումը տեղի է ունեցել արմատապտուղների՝ շաղգամի, ճակնդեղի ու նման մշակույթների մեջ. մշակվող տարածության «նվաղումը» տեղի է ունեցել ցորենինը՝ 16 000 ակրով, վարսակինը՝ 14 000 ակրով, գարունն ու տարեկանինը 4 000 ակրով, կարտոֆիլինը՝ 66 632 ակրով, վուշինը՝ 34667 ակրով և մարգագետինները, առվույտը, վիկն ու կանճրակը՝ 30 000 ակրով։ Ցորենի ցանքերի տարածությունը վերջին հինգ տարում նվազել է հետևյալ հաջորդականությամբ. 1868 թվականին՝ 285 000 ակր, 1869 թվականին՝ 280 000 ակր, 1870 թվականին՝ 259 000 ակր, 1871 թվականին՝ 244 000 ակր, 1872 թվականին՝ 228 000 ակր։ 1872 թվականի համար կլոր թվով ավելացումը կազմել է 2 600 ձի, 80 000 եղջյուրավոր անասուն, 68 609 ոչխար, և պակասումը՝ 236 000 խոզ։ - ↑ «Tenth Report of the Commissioners of Ireland Revenue». London 1866.
- ↑ D ռուբրիկայի տակ նշանակված տարեկան ընդհանուր եկամուտն այստեղ շեղվում է նախընթաց աղյուսակի թվերից, որովհետև օրենքը որոշ հանուրդներ է թույլ տալիս։
- ↑ Եթե արդյունքը նվազում է նաև մեկ ակրի հաշվով, ապա չպետք է մոռանալ, որ Անգլիան 1½ դարի ընթացքում անուղղակի կերպով ներմուծել է Իռլանդիայի հողը՝ նրա հողագործներին միջոցներ չթողնելով հողի բաղադրամասերը վերականգնելու համար։
186a Որովհետև Իռլանդիան «ազգաբնակչության սկզբունքի» ավետյաց երկիրն է հաշվվում, ուստի Թ. Սեդլերը, նախքան բնակչության վերաբերյալ իր աշխատությունը հրապարակելը, լույս ընծայեց իր հռչակավոր գիրքր՝ «Irland, its Evils and their Remedies» 2-րդ հրատ., London 1829, որի մեջ առադրելով առանձին նահանգների, իսկ ամեն նահանգի համար առանձին կոմսությունների վիճակագրական տվյալները՝ նա ցույց է տալիս, որ աղքատությունն այնտեղ բնակչության թվին ո՛չ թե ուղիղ հարաբերական է, ինչպես Մալթուսն է այդ ցանկանում, այլ հակառակ հարաբերական է։
186b 1851—1874 թվականների ժամանակաշրջանում արտագաղթողների ընդհանուր թիվը կազմել է 2 325 922։
186c 2-րդ հրատ. ծանոթագրությունը.— Murpհy-ի մի աղյուսակի համաձայն, որը զետեղված է նրա «Irland, Industrial, Political and Social», 1870, գրքում, բոլոր հողերի 94,6%-ը կազմում են 100 ակրանոց ֆերմաները և 5,4%-ը՝ 100 ակրից ավելի ունեցող ֆերմաները։
186d «Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labour, in Ireland». Dublin 1870.— Հմմտ, նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.» 8th March 1861. - ↑ «Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labourers in Ireland». Dublin 1870— Հմմտ. նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.», 8th March 1861, էջ 29, 1։
187a «Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labourers an Ireland». Dublin 1870 Հմմտ. նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.», 8th March 1861, էջ 12։
187b Նույն տեղում, էջ 25։
187c Նույն տեղում, էջ 27։
187d Նույն տեղում, էջ 26։
187e Նույն տեղում, էջ 1։
187f »Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labourers in Ireland». Dublin 1870— Հմմտ. նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.», 8th March 1861, էջ 32։
187g Նույն տեղում, էջ 25։
187h Նույն տեղում, էջ 30։
187i «Reports from Poor Law Inspectors on the Wages of Agricultural Labourers in Ireland». Dublin 1870.— Հմմտ. նաև «Agricultural Labourers (Ireland) Return etc.». 8th March 1861, էջ 21, 13։ - ↑ «Reports on Insp. for 31st October 1866», էջ 96։
188a Ընդհանուր տարածությունն ընդգրկում է նաև «տորֆաճահիճները և անմշակ պապուտները»։
188b Ես հանգամանորեն ցույց կտամ այս աշխատության երրորդ գրքում, հողային սեփականության վերաբերյալ բաժնում, թե սովն ու նրան ուղեկցողհանգամանքները հողային առանձին սեփականատերերն ու անգլիական օրենսդրությունը ինչպես էին օգտագործում այն նպատակով, որ բռնությամբ ռևոլյուցիա կատարեն հողագործության մեջ և Իռլանդիայի բնակչությունը հասցնեն լենդլորդերին ձեռնտու չափին։ Այնտեղ էլ ես կվերադառնամ մանր ֆերմերների ու գյուղական բանվորների դրությանը։ Այստեղ միայն մեկ ցիտատ։ Նասսաու Վ. Սենիորը իր հետմահու գրվածքներից մեկում — «Journals Conversations and Essays relating to Ireland», 2 hատ., London 186S, h. II, էջ 282 — ասում է ի միջի այլոց. «Դ-ր Ջ. իրավացիորեն նշել է, որ ի դեմս աղքատներին վերաբերյալ մեր օրենքի մենք ունենք մի հզոր զենք հաղթությունը լենդլորդերին տալու համար. մյուս զենքն է արտագաղթը։ Իռլանդիայի ոչ մի բարեկամ չի ցանկանա, որ (լենդլորդերի ու կելտական մանր ֆերմերների միջև մղվող) պատերազմը երկարաձգվի,— և է՛լ ավելի քիչ կցանկանա, որ նա վերջանա ֆերմերների հաղթանակով... Որքան ավելի արագ ավարտվի նա (այդ պատերազմը), Իռլանդիան որքան ավելի արագ դառնա արոտավայր (grazing country) համեմատաբար փոքր թվով բնակչությամբ, որը պահանջվում է արոտավայրերի համար,— այնքան ավելի լավ բոլոր դասակարգերի համար»։ 1815 թվականի հացի անգլիական օրենքներն Իռլանդիայի համար ապահովում էին Մեծ Բրիտանիա ազատորեն հացահատիկ ներմուծելու մոնոպոլիան։ Այդպիսով նրանք արհեստականորեն հովանավորում էին հացաբույսերի մշակումը։ Այդ մոնոպոլիան 1846 թվականին հանկարծակի ոչնչացվեց հացի օրենքների վերացմամբ։ Չխոսելով արդեն մյուս բոլոր հանգամանքների մասին, մենակ այս իրադարձությունը բավական էր, որ հզոր թափ հաղորդվի իռլանդական վարելահողի փոխարկմանը արոտավայրերի, ֆերմաների համակենտրոնացմանն ու մանր գյուղացիների վտարմանը։ Նրանից հետո, երբ 1815-ից մինչև 1846 թվականը գովաբանեցին իռլանդական հողի պտղաբերությունը և բարձրաձայն հայտարարեցին, թե նա հենց բնությունից հատկացված է ցորեն մշակելու համար,— հիմա անգլիական գյուղատնտեսները, տնտեսագետները, քաղաքագետները հանկարծ հայտնագործեցին, որ նա, բացի կերախոտեր արտադրելուց, ուրիշ ո՜չ մի բանի պիտանի չէ։ Պ-ն Լեոնս դը Լավեռնը շտապեց ջրանցքի այն կողմում կրկնելու այդ բանը։ Պետք է Լավեռնի պես «լուրջ» մարդ լինել այդպիսի հեքիաթների հավատալու համար։ - ↑ Իտալիայում, որտեղ կապիտալիստական արտադրությունն ամենից վաղ է զարգացել, ամենից վաղ էլ քայքայվել են ճորտակին հարաբերությունները։ Ճորտն այստեղ ազատագրվել է, նախքան իր համար հողի վաղեմության որևէ իրավունք ապահովելը։ Այդ պատճառով էլ նրա ազատագրումը նրան անմիջապես դարձնում է օրենքից դուրս հայտարարված պրոլետար, որը, բացի դրանից, իսկույն նոր տերեր է գտնում քաղաքներում, որոնք մեծ մասամբ դեռ հռոմեական ժամանակաշրջանից են մնացել։ Երբ համաշխարհային շուկայի ռևոլյուցիան XV դարի վերջերից ոչնչացրեց Հյուսիսային Իտալիայի առևտրական գերակշռությունը, սկսվեց հակառակ ուղղությամբ մի շարժում։ Քաղաքներից բանվորները մասսայորեն դուրս էին մղվում դեպի գյուղ և այնտեղ այգեգործության տիպով կազմակերպված մանր հողագործական կուլտուրայի մի աննախընթաց ծաղկման սկիզբը դրին։
- ↑ «Մանր հողատերերը, որոնք իրենց սեփական դաշտերը մշակում էին սեփական աշխատանքով և համեստ բարեկեցություն էին վայելում... այն ժամանակ ազգի անհամեմատ ավելի զգալի մասն էին կազմում քան հիմա... Ոչ պակաս քան 160 000 հողային սեփանականատերեր, որոնք իրենք ընտանիքների հետ կազմում էին հավանորեն ամբողջ բնակչության մեկ յոթերորդից ավելին, ապրում էին իրենց մանր freehold-հողամասերը մշակելով (freehold — հողի լիակատար սեփականություն)։ Այդ մանր հողատերերի միջին եկամուտը գնահատվում է 60—70 ֆտ. ստեռլինգ։ Հաշվված է, որ սեփական հողը մշակող անձերի թիվն ավելի մեծ էր, քան ուրիշի հողի վարձակալների թիվը» (Macaulay: «History of England», 10-րդ հրատ., London 1854, հ. I, էջ 333, 334)։ Դեռ 17-րդ դարի վերջին երրորդում անգլիական ժողովրդի [math]^4/_5[/math]-ը հողագործությամբ էր զբաղվում (նույն տեղում, էջ 413)։ — Ես ցիտատ եմ բերում Մակոլեյից֊, որովհետև նա, որպես պատմությունը սիստեմատիկորեն կեղծող, որքան հնարավոր է, «կոծկում» է այս կարգի փաստերը։
- ↑ Չպետք է մոռանալ, որ նույնիսկ ճորտերը ո՛չ միայն իրենց տանը կից փոքր հողամասերի սեփականատերեր էին,— ճիշտ է բահրապարտ սեփականատերեր,— այլև համայնական հողի կոլեկտիվ սեփականության մասնակիցներ։ «Գյուղացին այնտեղ (Սիլեզիայում) սերվ է»։ Եվ, այնուամենայնիվ, այդ «սերվերը» համայնական հողի սեփականատերեր են։ «Մինչև. հիմա չի հաջողվել սիլեզիացիներին տրամադրելու համայնական հողերը բաժանելուն, այնինչ Նեյմարկում արդեն չի մնացել մի գյուղ, որտեղ այդ բաժանքը մեծագույն հաջողությամբ կատարված չլինի» (Mirabeau: «De la Monarchie Prussienne» Londres, 1788 հ. II, էջ 125, 126)։
- ↑ Ճապոնիան հողատիրության իր զուտ ֆեոդալական կազմակերպությամբ և մանր գյուղացիական լայն զարգացած իր տնտեսությամբ եվրոպական միջնադարի անհամեմատ ավելի ճիշտ պատկերն է տալիս, քան մեր բոլոր պատմական գրքերը, որոնք, մեծ մասամբ, տոգորված են բուրժուական նախապաշարմունքներով։ Չափազանց հարմար բան է միջնադարի հաշվին «լիբերալ» լինելը։
- ↑ Թոմաս Մորը իր «Ուտոպիա»-ի մեջ խոսում է այն զարմանալի երկրի մ ասին, որտեղ «ոչխարները լափում են մարդկանց» («Utopia» թարգմ., Robinson, հրատ. Arber. London 1869, էջ 41)։ [Թոմաս Մոր. «Ոսկե գիրք՝ նույնքան օգտակար, որքան և հետաքրքիր պետության ամենալավ կառուցվածքի և Ուտոպիա նոր կղզու մասին», հրատ. Academia 1935 թ., էջ 59։]
193a Բեկոնը պարզարանում է այն կապը, որ գոյություն ունի ունևոր ազատ գյուղացիության և լավ հետևակազորի միջև։ «Թագավորության մեջ հզորությունն ու բարքերը պահպանելու համար վերին աստիճանի կարևոր է պահպանել վարձակալության բավարար չափերը՝ առողջ, ընդունակ մարդկանց անկարոտ գոյությունն ապահովելու համար, և թագավորության հողի մեծ մասը թողնել yeomanry-ի, այսինքն՝ ա՛յն մարդկանց տիրապետության տակ, որոնք միջին վիճակն ունեն ազնվականների և կոտտեջաբնակների (cottagers) ու բատրակների միջև... Որովհետև ռազմական գործին ամենաիրազեկ մարդիկ համաձայն են միմյանց հետ այն բանում,... որ բանակի գլխավոր ուժն ինֆանտերիան է կամ հետևակը։ Բայց լավ հետևակազոր կազմելու համար հարկավոր են այնպիսի մարդիկ, որոնք մեծացել են ոչ թե ստրկական նվաստացման կամ աղքատության մեջ, այլ ազատ կյանքով ու մի որոշ բարօրության մեջ։ Ուստի, եթե պետության մեջ գլխավոր նշանակություն ունեն ազնվականներն ու բարձր հասարակությունը իսկ նրա գյուղական բնակչությունն ու հողագործները բաղկացած են լոկ բանվորներից կամ բատրակներից, ինչպես նաև կոտտերներից, այսինքն՝ խրճիթ ունեցող մուրացկաններից, ապա այդպիսի պայմաններում գուցե և կարելի է լավ հեծելազոր ունենալ, բայց ոչ երբեք լավ ու դիմացկուն հետևակազոր... Մենք այդ տեսնում ենք Ֆրանսիայում ու Իտալիայում և արտասահմանյան մի քանի այլ երկրներում, որտեղ իրոք ամբողջ բնակչությունը բաղկացած է ազնվականությունից ու աղքատ գյուղացիներից... այն աստիճան աղքատ, որ նրանք իրենց հետևակային գումարտակների համար ստիպված են շվեյցարացիներից և ուրիշներից բաղկացած վարձկան խմբեր կիրառելու, որտեղից էլ բխում է այն, որ այդ ազգերը մեծ թվով բնակչություն ունեն, բայց քիչ զինվոր» («The Reign of Henry VII etc. Verbatim Reprint from Kennet’s England», հրատ. 1713, London 1870, էջ 308)։ - ↑ Դ-ր Հանտերը «Public Health. 7th Report 1864»ում։ London 1S65, էջ 134։ «Հողի այն քանակը, որ թույլատրված է (հին օրենքներով), հիմա բանվորների համար անչափ շատ է նկատվում, որ նրանց կարող է մանր ֆերմերներ դարձներ (George Roberts: «The Social History of the People of the Southern Counties of England in Past Centuries». London 1856, էջ 184, 185)։
- ↑ «Եկեղեցական տասանորդի նկատմամբ աղքատների իրավունքը սահմանված է ուղղակի հին ստատուտներով» (J. D. Tucket: «A History of the Past and Present State of the Labouring Population». London 1846, հ. II, էջ 804, 805)։
- ↑ William Cobbett: «A History of the Protestant Reformation», § 471.
- ↑ Թե ինչպես էր արտահայտվում այդ ժամանակ բողոքական «ոգին», երևում է, ի միջի այլոց, հետևյալից. Հարավային Անգլիայի մի քանի հողատերեր և ունևոր ֆերմերներ, հավաքվելով և խելք-խելքի տալով, մշակեցին տասը հարց այն մասին, թե ինչպես պետք է ամենաճիշտ ձևով մեկնաբանել Եղիսաբեթի՝ աղքատներին վերաբերող օրենքը։ Նրանք այդ հարցերը հանձնեցին, եզրակացություն տալու համար այն ժամանակվա հռչակավոր իրավաբան սերժանտ Սնիգգիին (հետագայում՝ Հակոբ I-ի ժամանակ, դատավոր)։ Իններորդ հարցն ասում է, «Ծխական համայնքի մի քանի հարուստ ֆերմերներ մի խելոք պլան են մտածել, որով կարող էին վերացվել օրենքը գործադրելու հետ կապված բոլոր շփոթությունները։ Նրանք առաջարկում են ծխական համայնքում մի բանտ շինել։ Ամեն մի աղքատի։ որը չի համաձայնի այդ բանտում բանտարկվել, պետք է մերժվի օգնությունը։ Այնուհետև, հարևան գյուղերին պետք է ծանուցում արվի, որ եթե այնտեղ որևէ անձ տրամադիր է այդ ծխական համայնքի աղքատներին վարձելու, ապա թող նա կնքված ծրարով խնդրագիր ուղարկի մի որոշ օր, նշելով այն ամենացածր գինը, որով նա համաձայն է վերցնել և պահել մեր աղքատներին։ Այս պլանի հեղինակները կարծում են5 որ հարևան կոմսություններում կան անձեր, որոնք չեն ուզում աշխատել և բավականաչափ կարողություն կամ վարկ չունեն, որ հող կամ նավ վարձակալեն և այդպիսով ապրեն առանց աշխատելու («so as to live without labour»)։ Այսպիսի անձինք, հավանորեն, հակված կլինեն շատ օգտավետ առաջարկություններ անելու ծխական համայնքին։ Եթե պատահի էլ երբեմն, որ այդպիսի վարձողի խնամքին հանձնված աղքատները ոչնչանան, ապա մեղքը նրա վզին կլինի, որովհետև ծխական համայնքը կատարել է այդ աղքատների նկատմամբ իր պարտքը։ Սակայն մենք վախենում ենք, որ ներկա օրենքը նման իմաստուն ձեռնարկումներ (prifdential measure) թույլ չի տալիս. բայց դուք պետք է իմանաք, որ մեր և հարևան կոմսությունների մնացած բոլռր freeholder-ները [ազատ մանր հողատերերը] կհարեն մեզ և ստորին պալատի իրենց ներկայացուցիչներին կդրդեն մի այնպիսի օրինագիծ մտցնելու, որը թույլ տա աղքատներին բանտարկության ու պարտադիր աշխատանքի ենթարկել, այնպես որ ամեն մի անձ, որը համաձայն չէ բանտարկվելու, նպաստ ստանալու իրավունք չունենա։ Այս, հույս ունենք, կվերացնի աղքատության մեջ ընկած անձերի նպաստ խնդրելու ցանկությունը» («will prevent persons in distress from wanting relief») (R. Blakey: «The History of Political Literature from the Earfiest Times». London 1855, հ. II, էջ 84, 85)։ — Շոտլանդիայում Ճորտատիրությունը մի քանի դար ավելի ուշ ոչնչացվեց. քան Անգլիայում։ Դեռևս 1698 թվականին Սալունի ներկայացուցիչ Ֆլետչերը հայտարարեց շոտլանդական պառլամենտում. «Մուրացկանների թիվը Շոտլանդիայում 200 000-ից պակաս չէ։ Միակ միջոցը դրա դեմ, որ կարող եմ առաջարկել ես, որպես սկզբունքով ռեսպուբլիկայի կողմնակից, ճորտատիրության վերականգնումն է և ստրուկ դարձնելը բոլոր նրանց, ովքեր անընդունակ են իրենց գոյությունն ինքնուրույն կերպով ապահովելու»։ Այսպես, Իդենը «The State of the Poor»-ում, հ. I, գլ. I, էջ 60, 61, ասում է. «Ճորտատիրական հարաբերությունների սահմանափակումը, ըստ երևույթին, իր հետ անխուսափելիորեն պաուպերիզմ է բերում... Մանուֆակտուրաներն ու առևտուրը — ահա մեր, աղքատների իսկական ծնողները»։ Իդենը, ինչպես և վերը բերված ցիտատի «սկզբունքով ռեսպուբլիկայի կողմնակից» շոտլանդացի հեղինակը սխալվում են լոկ մի բանում. հողագործը պրորետար կամ պաուպեր դարձավ ոչ թե այն պատճառով, որ ճորտատիրությունը ոչնչացվեց, այլ որովհետև ոչնչացվեց նրա հողային սեփականությունը։ — Ֆրանսիայում, որտեղ սեփականազրկումն այլ եղանակով կատարվեց, աղքատների վերաբերյալ անգլիական օրենքին համապատասխանում է 1571 թվականի Մուլենսյան օրդոնանսը և 1656 թվականի էդիկտը։
- ↑ Պ-ն Ռոջերսը, չնայած որ այն ժամանակ քաղաքատնտեսության պրոֆեսոր էր Օքսֆորդի համալսարանում, բողոքական ուղղափառության այդ կենտրոնում, «History of Agriculture» աշխատության իր առաջաբանում ընդգծում է ժողովրդական մասսաների պաուպերացումը ռեֆորմացիայի հետևանքով։
- ↑ «A Letter tօ Sir T. C. Bunbury, Brt.: Օո the High Price of Provisions. By a Suffolk Gentleman». Ipswich 1795, էջ 4։ Նույնիսկ խոշոր ֆերմերության մոլեռանդ պաշտպան «Inquiry into the Connection Between the Present Price of Provisions and the Size of Farms etc.». London 1773 գրվածքի հեղինակը — էջ 139 ասում է. «Ես ամենից ավելի վշտանում եմ... մեր yeomanry-ի [յոմենների], այսինքն՝ այն մարդկանց չքանալու վրա, որոնք իրոք պահում էին մեր ազգի անկախությունը, ինձ համար ցավալի է տեսնել, որ նրանց հողերը հիմա գտնվում են մոնոպոլիստ-լորդերի ձեռքին և վարձակալվում են մանր ֆերմերների կողմից, որոնք իրենց հողամասերն ստանում են գրեթե նույնքան ծանր պայմաններով, ինչպես վասալները, և հենց առաջին իսկ չարաբաստիկ դեպքում կարող են վռնդվել»։
- ↑ Այս բուրժուական հերոսի բարոյական դեմքի մասին պատկերացում է տալիս հետևյալը. «Իռլանդիայում գտնվող ընդարձակ հողերը, որոնք 1695 թվականին նվիրվեցին լեդի Օրկնեին,— ահա հանրահայտնի օրինակն այն բանի, թե որքան բուռն է եղել արքայի սերը, և որքան մեծ է եղել լեդու ազդեցությունը... Լեդի Օրկնեի արժեքավոր ծառայությունները, ամենայն հավանականությամբ, foeda labiorum ministeria [սիրո կեղտոտ ծառայություններ] էին»։ (Բրիտանական թանգարանի Sloane Manuscript Collection-ում № 4224։ Ձեռագրի վերնադիրն է. «The Character and Behaviour of King William, Sunderland etc. as represented in Original letters to the Duke of Schrewsbury froin Somers, Halifax, Oxford, Secretary Vernon etc.». Ձեռագիրր լի է կուրյոզներով։)
- ↑ «Թագապատկան հողերի ապօրինի օտարումը մասամբ վաճառքի, մասամբ նվիրելու միջոցով՝ անգլիական պատմության խայտառակ գլուխն է կազմում... ազգին խաբելու մի վիթխարի արարք է (gigantic fraud օո the nation)» (F. W. Newman: «Lectures on Political Economy». London 1851, էջ 129, 130). {Թե արդի Անգլիայի խոշոր հողատերերն ինչպես են ձեռք բերել իրենց այժմյան սեփականությանը, մանրամասն տվյալներն այդ առթիվ տե՛ս «Our old Nobility. By Nobiesse Oblige»-ի մեջ։ London 1879: Ֆ. Է.}
- ↑ Տե՛ս, օրինակ, Է. Բերկի պամֆլետը Բեդֆորդի դքսական տան մասին, որի շառավիղն է լորդ Ջոն Ռասսելը, «the tomtit of liberalism» [«լիբերալիզմի ճնճղաճուտը»]։
- ↑ «Ֆերմերները կտտերներին արգելում են որևէ կենդանի էակ պահել, բացի իրենցից, այն պատրվակով, թե երբ նրանք անասուն կամ թռչուն ունենան, ապա կերը կգողանան ամբարներից։ Նրանք ասում են նաև. եթե ուղում ես, որ կոտտերը աշխատասեր լինի, նրան աղքատության մեջ պահիր։ Իրոք, գործի ամբողջ էությունն այն է, որ ֆերմերներն այդպիսով հափշտակում են համայնական հողերին վերաբերող բոլոր իրավունքները» («A Political Inquiry into the Consequences of Enclosing Waste Lands». London 1785, էջ 75)։
- ↑ Eden: «The State of the Poor», առաջաբանը։
- ↑ «Capital farms» («Two Letters on the Flour Trade and the Dearness of Corn By a Person in Business». London 1767, էջ 10, 20)։
- ↑ «Merchant-farms» («An Inquiry into the Causes of the Present High Price of Provisions». London 1767, էջ 11, ծանոթագրություն)։ Անանուն լույս ընծայված այս չավ աշխատության հեղինակը Նաթանինել Ֆորստեր քահանան է։
- ↑ Thomas Wright: «A short Address to the Public on the Monopoly of Large Farms», 1779, էջ 2, 3։
- ↑ Addington քահանա. «Inquiry into the Reasons for and against Inclosing Open Fields». London 1772, էջ 37—43, տարբեր տեղերում։
- ↑ Dr. R. Price: «Observations on Reversionary Payments», 6-րդ հրատ.։ By W. Morgan. London 1805, հ. II, էջ 155։ Կարդացեք Ֆորստերի, Էդդինգտոնի, Կենտի, Պրայսի և Ջեմս Անդերսոնի աշխատությունները և համեմատեցեք նրանց հետ Մակ Կուլլոխի զրպարտիչ խղճուկ բարբաջանքը նրա «The Literature օո Political Economy». London 1845 կատալոգում։
- ↑ Dr. R. Price: «Observations etc.», էջ 147։
- ↑ Նույն տեղում, էջ 159։ Այդ մեզ հիշեցնում է հին Հռոմը։ «Հարուստները տիրացան չբաժանված հողերի մեծ մասին։ Վստահելով այն ժամանակ նրանց համար բարենպաստ դասավորված պայմաններին, նրանք չէին վախենում, որ այդ հողերը ետ կխլվեն նրանցից, ուստի և գնում էին աղքատների հարևան հողամասերը մասամբ նրանց համաձայնությամբ, մասամբ էլ բռնությամբ էին վերցնում, այնպես որ այժմ նրանք, առանձին դաշտերի փոխարեն, սկսեցին միանգամից շատ ընդարձակ տարածություններ մշակել։ Ընդսմին նրանք հողագործական աշխատանքների և անասնապահության համար բանեցնում Էին ստրուկներին, որովհետև ազատ մարդիկ զինվորական ծառայության կվերցվեին և, հետևապես, չէին կարող նրանց մոտ աշխատել. ստրուկներդ ունենալը նրանց նաև այն մեծ օգուտն էր տալիս, որ զինվորական ծառայությունից ազատվելու, հետևանքով նրանք կարող էին հանգիստ բազմանալ և բազմաթիվ երեխաներ տալ իրենց տերերին։ Այդպիսով, ուժեղ մարդիկ ամբողջ հարստությունը կենտրոնացրին իրենց ձեռքում, և ամբողջ երկրում վխտում էին ստրուկները։ Իսկ իտալները շարունակ քչանում էին նրանց մեջ մոլեգնող աղքատության, հարկերի և զինվորական ծառայության պատճառով։ Իսկ երբ գալիս էին խաղաղության ժամանակները, նրանք դատապարտվում էին կատարյալ անգործության, որովհետև հարուստները տիրացել էին ամբողջ հողին և. ազատ մարդկանց փոխարեն հողը մշակելու համար ստրուկներ էին բանեցնում» (Appian: «Römische Bürgerkriege», I, 7)։ [Հմմտ. Аппиан: «Гражданские войны», հրատ. Огиз, 1935 թ,, էջ 20։] Այս հատվածը վերաբերում է Լիկինիոսի օրենքին նախորդած ժամանակաշրջանին։ Զինվորական ծառայությունը, որն այնպես սաստիկ արագացրեց հռոմեական պլեբսի քայքայումը, գլխավոր միջոցն էր Կարլոս Մեծի համար՝ արագացնելու գերմանական ազատ գյուղացիների փոխարկում ֆեոդալական-կախյալ և ճորտ գյուղացիների։
- ↑ «An Inquiry inter the Connection between the Present Price of Provisions etc.», էջ 124, 129։ Նման, բայց հակադիր տենդենցով գունավորված դատողություններ մենք գտնում ենք մի ուրիշ հեղինակի մոտ. Բանվորները վտարված են իրենց կոտտեջներից և ստիպված են զբաղմունք ճարելու համար քաղաքներ դիմել,— բայց ընդսմին հավելյալ արդյունք ավելի շատ է ստացվում, և այդպիսով կապիտալն աճում է» («The Perils of the Nation», 2-րդ հրատ., London 1843, էջ XIV)։
- ↑ F. W. Newman: «Lectures on Political Economy». London 1851, էջ 132։
- ↑ Ստյուարտն ասում է. «Այդ հողերի ռենտաները (նա սխալ կերպով հողային ռենտայի տնտեսական կատեգորիայի մեջ է դնում այն հարկերը, որ վասալները վճարում են կլանի գլխավորին) անպայման աննշան են հողերի չափերի համեմատությամբ. իսկ ինչ վերաբերում է վարձակալությամբ ապրող անձերի թվին, ապա, գուցե, պարզվի, որ Շոտլանդիայի լեռնային վայրերում մի փոքր հողամասը տասնապատիկ ավելի շատ մարդկանց է կերակրում, քան նույն արժեքն ունեցող հողն ամենահարուստ գավառներում» (Works etc., ed. by General Sir James Steuart, his son. London 1801, հ. I, գլ. XVI, էջ 104)։
- ↑ James Anderson: «Observations on the Means of exciting a Spirit of National Industry etc.». Edinburgh 1777.
- ↑ Բռնի սեփականազրկվածները 1860 թվականին Կանադա արտահանվեցին, ընդ որում նրանց ակնհայտ սուտ խոստումներ կին տրվել։ Ոմանք փախան սարերն ու հարևան կղզիները։ Նրանց բռնելու համար ոստիկաններ ուղարկվեցին, որոնց ձեռքից նրանք փախան ձեռնամարտից հետո։
- ↑ «Լեռնային շրջաններում,— գրում է 1814 թվականին Ա. Սմիթի մեկնաբան Բյուենենը,— սեփականության հին սիստեմը օրեցօր բռնաբար տապալվում է... Լենդլորդը, առանց ուշք դարձնելու ժառանգական վարձակալներին (տվյալ դեպքում այս կատեգորիան էլ սխալ է կիրառված), հողը տալիս է նրան, ով ամենաբարձր վճար է առաջարկում նրա համար, և, եթե այդ վերջինը բարելավում է մշակումը, նա անմիջապես մշակույթի մի նոր սիստեմ է մտցնում։ Հողը, որ առաջ լցված էր մանր գյուղացիներով, բնակեցվեց իր տված արդյունքի քանակի համեմատ, բարելավված մշակույթի և աճած ռենտայի նոր սիստեմի պայմաններում աշխատում են որքան հնարավոր է փոքր ծախսերով ըստ կարելույն շատ արդյունք ստանալ, և այդ նպատակով անօգտակար դարձած բոլոր ձեռքերը հեռացնում են... Հայրենի հողից վտարվածներն ապրուստ են որոնում գործարանային քաղաքներում և այլն» (David Buchennan: «Observations etc. A. Smith’s Wealth of Nations». Edinburgh 1814. հ. IV, էջ 144)։ «Շոտլանդական բարձր ազնվականությունը սեփականազրկեց գյուղացիական ընտանիքներին՝ մոլախոտերի նման դեն շպրտելով նրանց, գյուղերի ու նրանց բնակչության հետ ազնվականներն այնպես են վարվում, ինչպես վրեժով լցված հնդկացիները վայրենի գազանների որջերի հետ... Մարդն այնտեղ ծախվում է մի ոչխարի մորթով, խոյի ազդրով և. նույնիսկ ավելի էժան... Չինաստանի հյուսիսային նահանգները կատարած մի արշավանքի ժամանակ մոնղոլների խորհրդում առաջարկություն եղավ, որ բնակիչներին ոչնչացնեն և նրանց հողերն արոտավայր դարձնեն։ Լեռնային Շոտլանդիայում բազմաթիվ լենդլորդեր այդ նախագիծն իրագործեցին իրենց սեփական երկրում իրենց հայրենակիցների նկատմամբ» (George Ensor: «An Inquiry concerning the Population of Nations». London 1818, էջ 215, 216)։
- ↑ Երբ Սեթերլենդի այժմյան դքսուհին միսսիս Բիչեր Ստոուի, «Uncle Tom’s Cabin»-ի [«Քեռի Թոմասի տնակի»] հեղինակի համար մեծաշուք ընդունելություն սարքեց Լոնդոնում՝ ամերիկյան ռեսպուբլիկայի նեգր-ստրուկների նկատմամբ իր համակրությունը ցուցադրելու նպատակով— այդ համակրության մ ասին նա մյուս արիստոկրատուհիների հետ խոհեմաբար մոռացավ քաղաքացիական պատերազմի ժամանակը, երբ անգլիական բոլոր «ազնիվ» սրտերը համակրում էին ստրկատերերին,— ես «New York Tribune»-ում պատմեցի, թե ինչպես են ապրում հենց իր՝ Սեթերլենդի ստրուկները [Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. IX, էջ 80] (իմ գրածի մի մասը որպես ցիտատ բերել է Քերին «The Slave Trade»-ում։ Philadelphia, 1853, էջ 202, 203)։ Այդ հոդվածն արտատպվեց մի շոտլանդական թերթում և ուժեղ բանակռիվ առաջ բերեց թերթի և Սաթերլենդի սիկոֆանտննրի միջև։
- ↑ Ձկան այդ առևտրի մասին հետաքրքրական տվյալներ ենք գտնում Դավիդ Ուրկարդի մոտ — «Portfolio. New Series».— Նասսաու Վ. Սենիորը իր հետմահյան գրվածքում «Journals, Conversations and Essay relating to Ireland», London 1808, որից քաղվածքներ բերինք վերևում «Սեթերլենդշիրի ձեռնարկումները որակում է որպես մեկն այն ամենաբարերար «մաքրումներից, որ երբևէ հայտնի են եղել մարդկությանը» (նույն տեղում)։
219a Շոտլանդիայի «deer forests»-ում [որսապուրակներում], մի հատիկ ծառ չկա։ Ոչխարներին հեռացնում են, նրանց տեղ եղջերուներին են հանում մերկ լեռները և այդ անվանում են «deer forest»։ Այսպիսով, այստեղ նույնիսկ անտառաբուծություն չկա։ - ↑ Robert Somers: «Lotters from the Highlands; or, the Famine of 1847». London 1848, էջ 12-28, տարբեր տեղերում։ Այս նամակներն սկզբում լույս տեսան «Times»ում։ Անգլիական տնտեսագետները գէլերի 1847 թվականի սովը, իհարկե, բացատրում էին նրանք գերբնակչությամբ։ Համենայն դեպս, նրանք, գիտե՜ք ինչ, «ճնշում էին գործ դնում» իրենց գոյության միջոցների վրա։ Գերմանիայում «Clearing of Estates»-ը կամ, ինչպես նա կոչվում էր այնտեղ, «Bauernlegen»-ը [«գյուղացիների ամորձատումը»] առանձին ուժով զարգացավ Երեսնամյա. պատերազմից հետո և դեռևս 1790 թվականին գյուղացիական ապստամբություններ առաջ բերեց Սաքսոնիայի կուրֆյուրստության մեջ։ Այդ ձեռնարկումն իշխում էր առավելապես արևելյան Գերմանիայում։ Պրուսիայի նահանգների մեծ մասում միայն Ֆրիդրիխ II-ն ապահովեց գյուղացիների սեփականության իրավունքը։ Սիլեզիան նվաճելուց հետո նա այնտեղի լենդլորդերին ստիպեց վերականգնել գյուղացիական խրճիթները, ամբարները և այլն, և գյուղացիական տնտեսություններին անասուն ու գործիքներ մատակարարել։ Նա բանակի համար զինվորների և պետական գանձարանի համար հարկատուների կարիք ուներ։ Թե գյուղացին ինչ հաճելի կյանք էր վարում Ֆրիդրիխ II-ի ժամանակ, նրա ֆինանսական այլանդակ քաղաքականության և նրա բռնակալության, բյուրոկրատիզմի ու ֆեոդալիզմի խառնուրդ ներկայացնող կառավարչության սիստեմի ժամանակ, այդ մասին վկայում են Ֆրիդրիխի ջերմ երկրպագու Միրաբոյի հետևյալ խոսքերը. «Վուշը հյուսիսային Գերմանիայի հողագործի գլխավոր հարստություններից մեկն է։ Բայց, ի դժբախտություն մարդկային ցեղի՝ այդ. միայն մի միջոց է ծայրահեղ աղքատության դեմ և ոչ թե բարեկեցության աղբյուր։ Ուղղակի հարկերը, արքունի ծառայությունները, զանազան կոռերը քայքայում են գերմանացի գյուղացուն, որը, դրանից զատ, դեռ անուղղակի հարկեր էլ է վճարում այն ամենի համար, ինչ որ գնում է... և, ի լրումն դժբախտության, նա չի համարձակվում իր արտադրանքներն այնտեղ վաճառել, որտեղ ուզում է, և այն գնով, որով ուզում է. նա չի համարձակվում իրեն անհրաժեշտ արդյունքներն այն վաճառականներից գնել, որոնք համաձայն են հիշյալները նրան ծախելու ամենաձեռնտու գնով։ Այս բոլոր հանգամանքները աստիճանաբար քայքայում են նրան, և նա չէր կարող ուղղակի հարկերը վճարել, եթե մանելով չզբաղվեր, այս վերջինն անհրաժեշտ օժանդակություն է մատակարարում նրան՝ հնարավորություն տալով օգտագործելու նրա կնոջ, նրա երեխաների, ծառաների ու աղախինների և հենց իր ուժերը։ Բայց որքա՜ն ողորմելի կյանք է նույնիսկ այդ օժանդակ զբաղմունքով հանդերձ։ Նա ամառն աշխատում է- տաժանապարտի նման. դաշտերը մշակելու և բերքը հավաքելու ժամանակաշրջաններում պառկում է քնելու ժամի 9-ին և վեր է կենում 2-ին, որ կարողանա վերջացնել ծանր աշխատանքը. ձմեռը նա պետք է իր ուժերը վերականգնի, ավելի երկարատև, հանգստից օգտվելով. բայց նրա հացահատիկը չի բավականացնի ուտելու ու սերմացուի համար, եթե նա տա բերքի այն մասը, որն անհրաժեշտ է վաճառել՝ հարկերը վճարելու համար։ Այսպես ուրեմն, հարկավոր է մանել՝ այդ ճեղքը փակելու համար... հարկավոր է մանելով զբաղվել ամենամեծ լարումով։ Ուստի գյուղացին ձմեռը պառկում է քնելու կեսգիշերին կամ գիշերվա ժամի մեկին և վեր է կենում առավոտյան ժամի հինգին կամ վեցին. կամ պառկում է իննին և վեր է կենում երկուսին,— և այդպես ամբողջ կյանքում ամեն օր, բացի կիրակի օրերից... Անչափ երկարատև այդ արթնությունն ու անչափ ինտենսիվ այդ աշխատանքն ուժասպառ են անում մարդու օրգանիզմը. ահա թե ինչն է պատճառը, որ գյուղում տղամարդիկ ու կանայք շատ ավելի շուտ են ծերանռւմ, քան քաղաքներում» (Mirabeau: «De la Monarchie Prussienne». Londres 1788, հ, III, էջ 212 և հաջ.)։
2-րդ հրատ. հավելում.— 1866 թվականի ապրիլին, Ռոբերտ Սոմերսի վերը հիշատակված աշխատության հրապարակումից 18 տարի անց, պրոֆեսոր Լեոն Լևին Society of Arts-ում մի զեկուցում կարդաց արոտավայրերը որսապուրակներ դարձնելու մասին։ Նա պատմում էր, թե որքան է առաջ գնացել լեռնային Շոտլանդիայի ամայացումը, և ասում էր ի միջի այլոց. «Բնակչության վտարումը և հողը ոչխարների արոտավայրեր դարձնելն ամենահարմար միջոցը ծառայեց առանց համապատասխան ծախսումների եկամուտ ստանալու համար... Ոչխարների արոտավայրերի փոխարկումը որսապուրակների սովորական բան դարձավ լեռնային Շոտլանդիայում։ Ոչխարները վտարվում ֊են վայրի կենդանիների կողմից, ինչպես որ առաջ մարդիկ էին վտարվում՝ ոչխարներին տեղ բաց անելու համար... Ֆորֆարշիրում դուք կարող եք կոմս Դելհուզիի կալվածներից անցնել մինչև Ջոն օ’Գրոտի կալվածները՝ առանց որսանտառային շրջանից դուրս գալու։ (Այդ անտառներից) շատերում վաղուց արդեն բնակվում են աղվեսներ, վայրի կատուներ, կզաքիսներ, աքիսներ, ժանտաքիսներ ու ալպյան նապաստակներ, իսկ ճագարը, սկյուռն ու առնետը միայն վերջերս են հայտնվել այնտեղ։ Հողային վիթխարի տարածություներ, որոնք Շոտլանդիայի վիճակագրության մեջ ցույց են արվում որպես արտակարգ հարուստ ու ընդարձակ մարգագետիններ, հիմա ամեն մի կուլտուրական մշակումից հանված են և նվիրված բացառապես սակավաթիվ անձերի որսազվարճությանը,— զվարճություն, որը տարվա մեջ մի քանի օր է միայն տևում»։
Լոնդոնի «Economist»-ը 1866 թվականի հունիսի 2-ի համարում գրում է. «Մի շոտլանդական լրագիր, ի թիվս վերջին շաբաթվա նորությունների, ի միջի այլոց հաղորդում է. «Սեթերլենդշիրի ոչխարաբուծական լավագույն ֆերմաներից մեկը, որի համար նորերս վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո 1 200 ֆ. ստ. տարեկան ռենտա առաջարկվեց, deer forest-ի [որսապուրակի] է վերածվա՜ծ»։ Ֆեոդալական բնազդները երևան են գալիս այնպես... ինչպես նորմանական նվաճման ժամանակ... երբ 36 գյուղ քանդվեց՝ նրանց տեղ New Forest [նոր Անտառ] ստեղծելու համար... Երկու միլիոն ակր, որոնց թվում Շոտլանդիայի ամենապտղաբեր հողամասերից մի քանիսը, կատարյալ անապատ են դարձված։ Գլեն Տիլտի մարգագետիններում բուսնող խոտը Պերթ կոմսության ամենասննդարար խոտն էր համարվում. Բեն Օլդերի որսապուրակը լավագույն խոտն էր տալիս Բադենոքի լայնածավալ շրջանում. Բլեկ Մաունտի անտառի մի մասը Շոտլանդիայի ամենալավ արոտավայրն էր սև ոչխարների համար։ Որսասերների համար ամայացված տարածության չափերի մասին կարելի է պատկերացում կազմել այն փաստի հիման վրա, որ նա շատ ավելի մեծ տարածության է ընդգրկում, քան ամբողջ Պերթ կոմսությունը։ Թե այդ բռնի ամայացման հետևանքով երկիրն արտադրության որքան շատ միջոցներ է կորցնում, երևում է այն բանից, որ Բեն Օլդերի անտառի հողը կարող էր կերակրել 15 000 ոչխար, և որ այդ անտառի տարածությունը Շոտլանդիայի ընդհանուր որսաշրջանների [math]^1/_{30}[/math] մասն է միայն կազմում... Որսավայրերի այդ ամբողջ հողը բոլորովին զուր կորչում է արտադրության համար... հետևանքը նույնը կլիներ, եթե նա խորասուզվեր Հյուսիսային ծովի ջրերի մեջ։ Օրենքի ուժեղ ձեռքը պետք է վերջ դներ պարապուտներ ու անապատներ ստեղծելու այդ քմահաճույքին»։ - ↑ «Essay on Trade etc.» աշխատության հեղինակը նկատում է, «Էդվարդ VI-ի թագավորության ժամանակ անգլիացիները, ինչպես երևում է, կատարյալ լրջությամբ ձեռնարկեն են մանուֆակտուրաները խրախուսելուն ու աղքատներին գործ տալուն։ Այդ երևում է մի ուշագրավ օրենքից, որի մեջ ասված է, թե բոլոր թափառաշրջիկների վրա պետք է խարան դրվի» և այլն («An Essay on Trade and Commerce». London 1770, էջ 5)։
221a Թոմաս Մորը իր «Ուտոպիա»-ի մեջ ասում է. «Այսպես էլ հենց պատահում է, որ ագահ ու անհագ շատակերը, որ մի իսկական ժանտախտ է իր ծննդավայրի համար, հազարավոր ակր հող է հավաքում իր ձեռքը և շրջափակում է փա չտա պատնեշով կամ ցանկապատով, կամ իր բռնություններով ու ճնշումներով տերերին այնտեղ է հասցնում, որ նրանք ստիպված են լինում իրենց ամբողջ ունեցածը ծախելու։ Այս կամ այն միջոցով, այս ձևով չլինի՝ մի ուրիշ ձևով հուսահատության դուռն է հասցնում նրանց, և նրանք, վերջապես, ստիպված են լինում հեռանալ — այդ աղքա՜տ, պարզամի՜տ, դժբա՜խտ մարդիկ։ Տղամարդիկ ու կանայք, մարդ ու կին, որբեր և այրիներ, հուսահատ մայրեր իրենց ծծկեր երեխաներով, բոլոր տնեցիք, ապրուստի միջոցներով աղքատ, բայց մեծաթիվ, որովհետև հողագործությունը բանող շատ ձեռքեր էր պահանջում։ Նրանք քարշ գալով հեռանում են, ասում եմ ես, իրենց սովորական հարազատ վայրերից և ոչ մի տեղ ապաստան չեն գտնում։ Տնային ամբողջ կահկարասիի վաճառումը, չնայած մեծ արժեք չունենալուն, այլ հանգամանքներում կարող էր որոշ չափով օգնել նրանց. բայց հանկարծակի փողոց շպրտվելով՝ նրանք ստիպված են ունեցածը չնչին գներով ծախծխելու։ Եվ երբ այդ դժբախտ աստանդականները ծախսում են վերջին կոպեկը, ի սե՜ր աստծու, ասացեք, նրանք, բացի գողանալուց, էլ ի՞նչ կարող են անել։ Բայց այդ ժամանակ նրանց կախում են օրենքի ամբողջ ձևականության համաձայն։ Կամ ողորմությո՞ւն խնդրեն։ Բայց այդ դեպքում էլ նրանց բանտ են նետում իբրև թափառաշրջիկների, այն բանի համար, որ նրանք թրև են գալիս առանց աշխատելու. նրանց մեղադրում են անբանության մեջ, նրանց, որոնց ոչ մի մարդ չի ուզում գործ տալ, որքան էլ նրանք եռանդագին դիմելիս լինեն»։ [Հմմտ. Թոմաս Մոր. «Ոսկե գիրք՝ նույնքան օգտակար, որքան և հետաքրքիր պետության լավագույն կառուցվածքի և Ուտոպիա նոր կղզու մասին», հրատ, Academia, 1935 թ., էջ 60]։ «Այդ աղքատ վտարանդիներից, որոնց, ինչպես Թոմաս Մորն է ասում, ուղղակի ստիպում էին գողություն անելու, Հենրիխ ութերորդի կառավարման ժամանակ 72 000 հոգի խոշոր ու մանր գողեր գլխատվեցին» (Holinshed: «Deseription of England», հ. I, էջ 186)։ Եղիսաբեթի ժամանակներում «թափառաշրջիկներին կախում էին ամբողջ շարքերով, և տարի չէր լինում, որ այստեղ կամ այնտեղ 300 կամ 400 հոգի չկախեին» (Strype: «Annals of the Reformation and Establishment of Religion, and other Various Occurrences in the Church of England during Queen Elisabeths Happy Reign», 2-րդ հրատ., 1725, հ, II)։ Նույն Ստրայպի ասելով՝ Սոմերսետշիրռւմ միայն մի տարում 40 մարդ գլխատվել է, 35-ը՝ խարանադրոշմվել, 37-ը մտրակահարվել և 183 «անուղղելի անպիտաններ» ազատ են արձակվել։ Այնուամենայնիվ,— ասում է մարդկության այդ բարեկամը,— «մեղադրյալների այդ զգալի թիվը պատժի ենթակա բոլոր հանցագործների նույնիսկ [math]^1/_5[/math]-ն էլ չի կազմում հաշտարար դատավորների թողտվության և ժողովրդի անմիտ կարեկցության շնորհիվ»։ Նա ավելացնում է. «Անգլիայի մյուս կոմսությունները Uոմերսետշիրից ավելի լավ դրության մեջ չէին, շատերը նույնիսկ անհամեմատ ավելի վատ դրության մեջ էին»։ - ↑ «Ամեն անգամ, երբ օրենսդրությունը փորձում էր կարգավորել գործատերերի ու նրանց բանվորների միջև ծագած վեճերը, նրա խորհրդականները գործատերերն են եղել»,— ասում է Ա. Սմիթը։ «L’esprit des lois, c’est la propriété» [«Սեփականություն — ահա օրենքների ոգին»] — ասում է Լենգեն։
- ↑ «Sophisms of Free Trade. By a Barrister». London 1850, էջ 235։ Նա նենգորեն ավելացնում է. «Մենք միշտ պատրաստ ենք եղել միջամտելու ձեռնարկատերերի օգտին. մի՞թե մենք ոչինչ չենք կարող անել բանվորների օգտին» [էջ 236]։
- ↑ Հակոբ I-ի 2-րդ ստատուտի 6-րդ հոդվածի մեկ կետից երեում է, որ մի քանի մահուդագործներ, որոնք միաժամանակ հաշտարար դատավորներ էին, իրենց թույլ էին տալիս պաշտոնապես աշխատավարձի տարիֆ սահմանել իրենց սեփական արհեստանոցներում։ Գերմանիայում, հատկապես Երեսնամյա պատերազմից հետո, շատ հաճախ աշխատավարձն իջեցնելու ստատուտներ էին հրատարակվում։ «Կալվածատերերն ամայացած վայրերում շատ էին նեղվում ծառաների ու բանվորների պակասությունից։ Բոլոր գյուղական բնակիչներին արգելված էր սենյակներ վարձով տալ ամուրի տղամարդկանց ու կանանց. հրամայված էր իշխանությանը հայտնել բոլոր այդպիսի կենվորների մասին, և նրանք, եթե չկամենային ծառայության մտնել, պետք է բանտ նետվեին, թեկուզ հենց որևէ ուրիշ զբաղմունքով իրենց գլուխը պահելիս լինեին, գյուղացիների մոտ օրավարձով աշխատեին կամ մինչև անգամ փողի ու հացի առուծախով զբաղվեին» («Kaiserliche Privilegien und Sanctionen für Schlesien», I, 125)։ Մի ամբողջ հարյուրամյակի ընթացքում թագավորների հրամաններում չեն դադարում դառը գանգատները փչացած ու այլասերված ծառաների մասին, որոնք չեն հպատակվում խիստ ռեժիմին, չեն բավարարվում օրենքով սահմանված վարձով, արգելվում էր, որ առանձին կալվածատերը ամբոծջ շրջանի համար մշակված սակացույցով սահմանվածից ավելի վճար տար։ Եվ այնուամենայնիվ, պատերազմից հետո ծառայելու պայմանները երբեմն ավելի լավ էին, քան 100 տարի հետո. Սիլեզիայում ծառաները դեռ 1652 թվականին շաբաթը երկու անգամ միս էին ստանում, այնինչ ներկա դարում նույն Սիլեզիայում կան վայրեր, որտեղ ծառաները միս են ստանում տարվա մեջ միայն երեք անգամ։ Աշխատավարձն էլ պատերազմից հետո ավելի բարձր էր, քան հաջորդ դարերում» (G. Freitag: [«Neue Bilder aus dem Leben des deutschen Volkes». Leipzig 1862, էջ 34, 35])։
- ↑ Այս օրենքի առաջին հոդվածն ասում է. «Քանի որ միևնույն կացության կամ միևնույն պրոֆեսիայի անձերի ամեն տեսակ կորպորացիաների ոչնչացումը կազմում է ֆրանսիական կոնստիտուցիայի արմատական հիմունքներից մեկը, ուստի արգելվում է վերականգնել այդպիսի կորպորացիաները որևէ պատրվակով և որևէ ձևով»։ IV հոդվածը հայտարարում է. «Եթե միևնույն պրոֆեսիայով, արվեստով կամ արհեստով զբաղված քաղաքացիները պայմանավորվեն իրար հետ կամ համաձայնություն կնքեն այն նպատակով, որ միասին հրաժարվեն կամ չհամաձայնվեն որոշ վարձատրությունից ցածր ծառայություններ մատուցել իրենց արդյունաբերական գործունեությամբ ու իրենց աշխատանքներով, ապա վերոհիշյալ պայմանադրություններն ու համաձայնությունները պետք է հայտարարվեն... հակակոնստիտուցիոն, հանցագործություն ազատության դեմ և մարդու իրավունքների դեկլարացիայի դեմ և այլն», այսինքն՝ պետական հանցանք, ճիշտ այնպես, ինչպես ասված էր բանվորական հին ստատուտներում («Révolutions de Paris». Paris 1791, հ. III, էջ 523)։
- ↑ Buchez et Roux: «Histoire Parlementaire», հ. X, էջ 193—195, տարբեր տեղերում։
- ↑ «Ֆերմերներր,— ասում է Հարրիսոնր իր «Description of England» աշխատության մեջ,— որոնց համար առաջ դժվար էր 4 ֆունտ ստ. ռենտա վճարելը, հիմա վճարում են 40, 50, 100 ֆունտ ստ. և այնուամենայնիվ իրենց գործառնությունը անշահավետ են համարում, եթե վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց հետո իրենց ձեռքին 6—7 տարվա ռենտա չմնա»։
- ↑ Այն ներգործության մասին, որ XVI դարում փողի արժեքազրկումն ունեցել է հասարակության տարբեր դասակարգերի վրա, տե՛ս «A Compendious or Briefe Examination of Certayne Ordinary Complaints of Diverse of our Countrymen in these our Days. By W. S., Genteleman» (London 1851)։ Այս գրվածքի դիալոգային ձևը նպաստում էր այն բանին, որ այն երկար ժամանակ վերագրում էին Շեքսպիրին, և դեռ 1751 թվականին գրվածքը նրա անունով լույս տեսավ։ Նրա հեղինակը Վիլիամ Ստաֆֆորդն է։ Մի հատվածում ասպետը (knight) այսպես է դատում.
Ասպետ. «Դուք, իմ հարևան, հողագո՛րծ, դուք, պարո՛ն առևտրական, և դուք, իմ բարի պղնձագո՛րծ, դուք, ինչպես և. մյուս արհեստավորները, կարող եք համեմատաբար հեշտությամբ պաշտպանել ձեր շահերը։ Որովհետև որքան ավելի շատ բարձրանա բոլոր առարկաների գինն այն գնի համեմատությամբ։ որ նրանք առաջ արժեին, այնքան ավելի շատ կբարձրացնեք դուք ձեր ապրանքների ու ձեր աշխատանքի այն արդյունքների գները, որ դուք վաճառում եք։ Բայց մենք ոչ մի այնպիսի բան չունենք, որ կարողանայինք բարձրացրած գնով վաճառել և այդպիսով հավասարակշռել այն վնասը, որ կրում ենք՝ արդյունքներ գնելով»։ Մի ուրիշ հատվածում ասպետը հարցնում է բժշկից. «Ասացե՛ք, խնդրեմ, ո՞ւմ նկատի ունեք դուք։ Եվ ամենից առաջ ո՞վ, ձեր կարծիքով, այդ դեպքում ոչ մի կորուստ չի ունենում»։ — Բժիշկ. «Ես նկատի ունեմ նրանց, ովքեր ապրում են առուծախով և եթե թանկ են գնում, ապա նույնքան էլ թանկ են վաճառում»։ — Ասպետ. «Իսկ ումի՞ց է բաղկացած մարդկանց այն կատեգորիան, որը, ձեր ասելով, շահվում է դրանից»։ — Բժիշկ. «Դե՛հ, իհարկե, դրանք բոլոր վարձակալները կամ ֆերմերներն են, որոնք իրենց մշակած հողի համար հին ռենտան են վճարում, որովհետև նրանք վճարում են հին նորմայով, իսկ ծախում են նոր նորմայով, այսինքն՝ իրենց հողի համար շատ էժան են վճարում, իսկ այն ամենը, ինչ այդ հողի վրա բուսնում է, թանկ գնով են վաճառում...»։ ...Ասպետ. «Է՜հ, իսկ ովքե՞ր են նրանք, որոնք, ձեր ասելով, դրանից ավելի շատ կորուստ են ունենում, քան շահում են այդ մարդիկ»։ — Բժիշկ. «Այդ բոլոր ազնվականներն են, ջենտլմեններն ու ընդհանրապես այն բոլոր մարդիկ, ովքեր ապրում են կայունորեն սահմանված ռենտայով կամ ռոճիկով, կամ իրենք չեն մշակում իրենց հողը, կամ առևտրով չեն զբաղվում»։ - ↑ Ֆրանսիայում régisseur-ը որը միջին դարերի սկզբներում ֆեոդալի մոտ կառավարիչ էր ու ֆեոդալական պարհակներն էր հավաքում ֆեոդալի օգտին, շուտով դառնում է homme d’affaires [գործարար մարդ], որը կեղեքումների, խաբեբայության և այլ միջոցներով ուռճանում՝ դառնում է կապիտալիստ։ Այս régisseur-ները երբեմն իրենք էլ ազնվական դասին էին պատկանում։ Օրինակ. «Այս հաշվետվությունը ներկայացնում է Ժակ դը Թորեսը, Բեզանսոնի բերդակալ ասպետը, իր պատրոնին, որը Դիժոնում հաշվետու էր Բուրգոնի պարոն դքսի ու կոմսի առաջ այն ռենտաների համար, որոնք հասնում էին հիշյալ բերդակալությունից 1359 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 1360 թվականի դեկտեմբերի 28-ը» (Alexis Monteil: «Traité des Matériaux Manuscrits etc.», էջ 234)։ Այստեղ արդեն երևում է, որ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում առյուծի բաժինը միջնորդների ձեռքն է ընկնում։ Այսպես, օրինակ, տնտեսական ասպարեզում ձեռնարկությունների սերուցքը քաշում են ֆինանսիստները, բորսայականները, վաճառականները, կրպակատերերը. քաղաքացիական իրավունքի բնագավառում փաստաբանը կլպում է դատ վարող կողմերին. քաղաքականության մեջ դեպուտատն ավելի նշանակություն ունի, քան նրան ընտրողը, մինիստրը՝ ավելի, քան թագավորը. կրոնի մեջ աստված հետին պլանն է մղվում «սուրբ բարեխոսների» կողմից, իսկ այս վերջինները՝ տերտերների կողմից, որոնք, իրենց հերթին, անխուսափելի միջնորդներ են «բարի հովվի» ու նրա հոտի միջև։ Ֆրանսիայում, ինչպես և Անգլիայում, ֆեոդալական խոշոր տերիտորիաները բաժանված էին անհամար թվով մանր տնտեսությունների, բայց գյուղական բնակչության համար անհամեմատ ավելի աննպաստ պայմաններ էին ներկայացնում։ XIV դարի ընթացքում խիստ զարգացան վարձակալությունները, ֆերմաները կամ, այսպես կոչված, terrier-ները։ Նրանց թիվը շարունակ աճում էր և զգալիորեն անցավ 100 000-ից։ Նրանք արդյունքի [math]^1/_{12}[/math]-ից մինչև [math]^1/_5[/math]-ը վճարում են իբրև հողային ռենտա՝ փողով կամ բնանյութով։ Terrier-ները կոչվում էին ավատներ, ենթավատներ (fiefs, arrière-fiefs) և այլն, նայած տարածության մեծությանը, որը երբեմն ընդամենը միայն մի քանի արպան էր չինում։ Այ՜դ terrier-ների բոլոր տերերը այս կամ այն չափով դատական իշխանություն էին վայելում Իրենց հողամասերի բնակչության նկատմամբ։ Այդպիսի չորս աստիճան կար։ Դժվար չէ պատկերացնել, թե գյուղական բնակչության վրա ինչպիսի ծանր բեռ էր այդ անհամար թվով բոլոր մանր բռնակալների իշխանությունը։ Մոնտեյլն ասում է, թե այդ ժամանակ Ֆրանսիայում 160 000 դատարան կար, այնտեղ, որտեղ այժմ ընդամենը 4 000 դատական հիմնարկ կա (հաշտարար դատարաններն էլ ներառյալ)։
- ↑ Տե՛ս նրա «Notions de Philosophie Naturelle». Paris 1838։
- ↑ Այս կետը ընդգծում է սըր Ջեմս Ստյուարտը։
* Բնագրում անթարգմանելի բառախաղ է, «Bauern, die... alle Flachs, wenn auch keine Seide spannen» — «գյուղացիներ, որոնք... բոլորն էլ վուշ, թեկուզ և ոչ մետաքս, մանելով էին զբաղվում», «keine Seide spinnen» տառացի նշանակում է «մետաքս չմանել», փոխաբերական իմաստով՝ «փայլուն կերպով չապրել»։ Խմբ.։ - ↑ «Ես ձեզ վերապահում եմ ինձ ծառայելու պատիվը,— ասում է կապիտալիստը,— այն պայմանով, որ դուք տաք ինձ այն մի քիչ բանը, որ դեռ ունեք, որպես վարձատրություն ձեր նկատմամբ այն հրամանատարության նեղության համար, որ ես հանձն եմ առնում» (J. J. Rousseau: «Discours sur l’Économie Politique» [Geneve 1756, էջ 70])։
- ↑ Mirabeau: «De la Monarchie Prussienne». Londres 1788, հ. III, էջ 20—109, տարբեր տեղերում։ Եթե Միրաբոն անջատված արհեստանոցները ավելի շահավետ ու ավելի արտադրողական է համարում, քան «միացյալ» արհեստանոցները, և վերջինները կառավարությունների խնամքով աճեցված ջերմոցային արհեստական բույսեր է համարում, ապա այդ բացատրվում է մայր-ցամաքային մանուֆակտուրաների մեծ մասի այն ժամանակվա վիճակով։
- ↑ «Եթե քսան ֆունտ բուրդը կամաց-կամաց, մի տարվա ընթացքում, բանվորի ընտանիքի համար հագուստ է դառնում այդ ընտանիքի սեփական աշխատանքով, նրա մյուս աշխատանքների միջև, ապա այստեղ ամեն ինչ շատ պարզ բնույթ ունի։ Բայց այդ բուրգը հանեցեք շուկա, ուղարկեցեք գործարանատիրոջը, հետո էլ գործարանատիրոջ արդյունքը՝ միջնորդին, ապա վաճառականին,— և դուք կստանաք մի խոշոր առևտրական գործառնություն, ընդ որում նրա համար անհրաժեշտ անվանական կապիտալն այդ բրդի արժեքից քսան անգամ ավելի կլինի։ Այսպիսով, բանվոր դասակարգը շահագործվում է՝ պահպանելու համար խղճուկ արդյունաբերական բնակչությանը, խանութպանների մակաբույծ դասակարգին և ֆիկտիվ առևտրական, փողային ու ֆինանսական սիստեմը» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 120)։
- ↑ Բացառություն է կազմում Կրոմվելի ժամանակը։ Քանի դեռ պահպանվում էր ռեսպուբլիկան, անգլիական ժողովրդական մասսայի բոլոր խավերը ուշքի էին գալիս անկման այն վիճակից, որի զոհն էին դարձել Թյուդորնհրի օրով։
- ↑ Տեկկետը գիտե, nր բառի բուն իմաստով մանուֆակտուրայից և գյուղական կամ տնային մանուֆակտուրաների քայքայման արդյունքներից ծագել է բրդեղենի խոշոր արդյունաբերությունը մեքենաների ներմուծման հետ միասին (Tuckett: «A History of the Past and Present State of the Labouring Population». London 1848, հ. I, էջ 144)։ «Արորը, լուծը աստվածների գյուտն էին և հերոսների զբաղմունքը — մի՞թե ջուլհակահաստոցը, իլիկն ու ճախարակը պակաս ազնիվ ծագում ունեն։ Դուք անջատում եք ճախարակն արորից, իլիկը էծից և ստանում եք գործարաններ ու աշխատատներ, վարկ ու ճգնաժամեր, երկու թշնամի ազգ — գյուղական ու արդյունաբերական» (David Urquhart: «Familiar Words». London 1855, էջ 122)։ Բայց ահա գալիս է Քերին և մեղադրում է Անգլիային, իհարկե ոչ առանց հիմքի, թե նա ձգտում է դառնալ համաշխարհային գործարանատեր, մնացած բոլոր երկրները դարձնելով բացառապես հողագործական։ Նա պնդում է, թե այդ կերպով քայքայվել է Թյուրքիան, որովհետև, այնտեղ «հողատերերին ու հողագործներին (Անգլիան) երբեք չէր թույլ տալիս ամրապնդելու իրենց դրությունը գութանի ու ջուլհակահաստոցի, տափանի ու մուրճի բնական դաշինքի միջոցով» («The Slave Trade», էջ 125)։ Նրա կարծիքով, հենց ինքը՝ Ուրկարտը Թյուրքիայի քայքայման գլխավոր պատճառներից մեկն է, որտեղ նա Անգլիայի շահերի համար պրոպագանդա էր մղում ազատ առևտրի իդեայի օգտին։ Բայց ամենից լավն այն էր, որ Քերին — ի միջի այլոց, Ռուսաստանի այդ մեծ ծառան — ուզում է խափանել անջատման այդ պրոցեսը հովանավորական սիստեմի միջոցով, որը փաստորեն արագացնում է այդ պրոցեսը։
- ↑ Անգլիական ֆիլանտրոպիկ տնտեսագետները, ինչպես Միլլը, Ռոջերսը, Գոլդվին Սմիթը, Ֆաուսետտը և այլն, և լիբերալ գործարանատերերը, ինչպես Ջոն Բրայտն ու Ընկ., հարցնում են անգլիական հողային արիստոկրատներից, ինչպես աստված էր Կայենից հարցնում նրա եղբայր Աբելի մասին.— ի՞նչ եղան մեր հազարավոր ազատ գյուղացիները։ — Իսկ դուք ինքներդ որտեղի՞ց առաջ եկաք։ — Այդ գյուղացիների ոչնչացումից։ Եվ ինչո՞ւ դուք չեք հարցնում, թե անկախ ջուլհակները, մտնողները, արհեստավորներն ի՞նչ եղան։
- ↑ «Արդյունաբերականը» այստեղ գործ է ածված որպես «հողագործականի» հակադրություն։ Տնտեսական «կատեգորիայի» իմ աստով ֆերմերը նույնպիսի արդյունաբերական կապիտալիստ է, ինչպես և գործարանատերը։
- ↑ «The Natural and Artificial Right of Property Contrasted». London 1832, էջ 98, 99։ Այս անանուն աշխատության հեղինակը Թ. Հոդսկինն է։
- ↑ Դեռ 1794 թվականին Լիդսի մանր մահուդագործ վարպետները պատգամավորություն են ուղարկում պառլամենտ՝ մի պետիցիայով այն մասին, որ օրենք հրատարակվի, որով արգելվի վաճառականների գործարանատեր դառնալը (Dr. Aikin: «Description of the Country from thirty to forty miles round Manchester», London 1795)։
- ↑ William Howitt: «Colonization and Christianity. A Populär History of the Treatment of the Natives by the Europeans in all their Colonies». London 1838, էջ 9։ Ստրուկների հետ վարվելու մասին տվյալների լավ ամփոփագիր կա Charles Comte-ի հետևյալ աշխատության մեջ. «Traité de Législation», 3-րդ հրատ., Bruxelles 1837։ Պետք է այս աշխատությունը մանրամասն ուսումնասիրել՝ տեսնելու համար, թե բուրժուան ինչի է փոխարկվում ինքը և ինչ է դարձնում իր բանվորներին այնտեղ, որտեղ նա կարող է, առանց քաշվելու, աշխարհը կերպարանափոխել ըստ իր պատկերի ու նմանության։
- ↑ Thomas Stamford Rafflies, Ճավա կղզու նախկին լեյտենանտ-նահանգապետ, «The History of Java». London 1817 [հ. II, հավելվածը, էջ CXC—CXCI]։
- ↑ 1866 թվականին միայն Օրիսա նահանգում մեկ միլիոնից ավելի հնդիկներ սովամահ եղան։ Այնուամենայնիվ, բոլոր հանքերը գործ էին դրվում Հնդկաստանի պետական գանձարկղը հարստացնելու՝ սովյալներին բարձր գներով կենսամիջոցներ վաճառելու միջոցով։
243a Վիլյամ Կոբբետը նկատում է, որ Անգլիայում բոլոր հասարակական հիմնարկները կոչվում են «թագավորական», բայց դրա փոխարեն այնտեղ պարտքը լինում է «ազգային» (national debt)։
243b «Եթե թաթարները Եվրոպան գերեին մեր օրերում, ապա շատ դժվար կլիներ նրանց բացատրել այն նշանակությունը, որ ֆինանսիստն ունի մեր մեջ» (Montesquieu: «Esprit des lois», հրատ. Londres 1769, հ. IV, էջ 33)։ [Мотескье: «О духе законов», ռուս. թարգմ. Կովալևսկու խմբ., ՍՊԲ. 1900 թ., էջ 607։] - ↑ Mirabeau: «De la Monarchie Prussienne». Londres 1788, հ. VI, էջ 101։
- ↑ Eden: «The State of the Poor», գիրք II, գլ. I, էջ 421։
- ↑ John Fielden: «The Curse of the Factory System». London 1836, էջ 5, 6։ Գործարաններում սկզբնական շրջանում տիրող այլանդակությունների մասին հմմտ. Dr. Aikin: «Description of the Country from thirty to forty miles round Manchester», London 1795, էջ 219, և Gisborne: «Inquiry into the Duties of Men», 1795, Հ. II։ — Երբ շոգեմեքենան գործարանները գյուղական առանձնացած ջրվեժներից փոխադրեց քաղաքների կենտրոնները, մանկական բանվորական տարրը «ժուժկալության» տրամադիր կապիտալիստի ձեռքի տակ դրվեց, և աշխատատներից բռնությամբ ստրուկներ փոխադրելը ավելորդ դարձավ։ — Երբ սըր Ռոբերտ Պիլը («Plausibilität [«բարեվայելչության»] մինիստրի» հայրը) 1815 թվականին երեխաների պաշտպանության վերաբերյալ բիլլը մտցրեց, Ֆրենսիս Հորները (Bullion-Committee-ի [Ձույլերի կոմիտեի] լուսատուն և Ռիկարդոյի մտերիմ բարեկամը) ստորին պալատում հայտարարեց. «Անկասկածելիորեն հաստատված է, որ մի սնանկի ունեցածի հետ, իբրև նրա գույքի մասը, աճուրդով հրապարակորեն վաճառելու են նշանակել և իսկապես վաճառել են գործարանային երեխաների մի խումբ, եթե թույլատրելի է՝ մի այսպիսի արտահայտություն գործածել։ Երկու տարի առաջ (1813 թ.) մի վրդովեցուցիչ դեպք քննվում էր King’s Bench-ի [թագավորական բարձրագույն դատական ատյանի] առջև։ Հարցը վերաբերում էր մի խումբ երեխաների։ Լոնդոնի մի ծխական համայնք նրանց տվել էր մի գործարանատիրոջ, որը, իր հերթին, նրանց զիջել էր մի ուրիշի։ Վերջիվերջո, մի քանի մարդասերներ երեխաներին գտան բացարձակ սովահարության (absolute famine) վիճակում։ Մի ուրիշ, է՛լ ավելի զզվելի դեպքի էր ծանոթացել նա որպես պառլամենտական հետազոտիչ հանձնաժողովի անդամ։ Մի քանի տարի առաջ Լոնդոնի մի ծխական համայնք Լանկաշիրի մի գործարանատիրոջ հետ պայմանագիր էր կնքել, ընդ որում գործարանատերը պարտավորվել էր իր գնած ամեն մի 20 առողջ երեխայի հետ մի ապուշ երեխա ընդունել»։
- ↑ 1790 թվականին անգլիական Արևմտյան Հնդկաստանում 10 ստրուկ էր ընկնում 1 ազատ մարդուն, ֆրանսիականում՝ 14-ը մեկին. Հոլանդականում՝ 23-ը մեկին (Henry Brougham: «An Inquiry into the Colonial Policy of the European Powers». Edinburgh 1803, հ. II, էջ 74)։
- ↑ «Labouring poor» [«աշխատող չքավռր»] արտահայտությունն անգլիական օրենսդրության մեջ հանդիպում է այն վայրկյանից, երբ վարձու բանվորների դասակարգը նկատելի չափեր է ընդունում։ «Labouring poor»-ը [«աշխատող չքավորը] հակադրվում է, մի կողմիդ, «idle poor»-ին [«ծույլ չքավորներին»], մուրացկաններին և այլն, մյուս կողմից այն բանվորներին, որոնք դեռ բոլորովին չեն ազատագրված սեփականությունից, դեռ իրենց աշխատամիջոցների տերերն են։ «Աշխատող չքավոր» արտահայտությունը օրենսդրությունից անցավ քաղաքատնտեսության մեջ, որտեղ գործ է ածվում՝ սկսած Կելպեպերից, Դ. Չայլդից և ուրիշներից մինչև Ա. Սմիթն ու Իդենը։ Դրա համեմատ էլ կարելի է դատել «execrable politlcal Cantmonger» [«քաղաքական գարշելի կեղծավորության փերեզակ»] Էդմունդ Բերկի bonne foi-ի [բարեխղճության] մասին, երբ նա «աշխատող չքավոր» արտահայտությունը անվանում է «execrable political cant» [«քաղաքական գարշելի կեղծավորություն»]։ Այս սիկոֆանտը, որ անգլիական օլիգարխիայի հաշվին է ապրում, ռոմանտիկի դեր էր խաղում ֆրանսիական ռևոլյուցիայի նկատմամբ, իսկ ամերիկյան խռովությունների ժամանակ հյուսիս-ամերիկյան գաղութներից վարձ ստանալով, նույնպիսի հաջողությամբ լիբերալի դերում էր հանդես գալիս անգլիական օլիգարխիայի դեմ. իսկ փաստորեն նա մի ամենասովորական բուրժուա էր. «Առևտրի օրենքները բնության օրենքներ են հետևաբար, աստծու օրենքներ» (E. Burke: «Thoughts and Details on Scarcity», հրատ. London 1800, էջ 31, 32)։ Զարմանալու ոչինչ չկա, որ նա, աստծու ու բնության օրենքներին հավատարիմ, միշտ վաճառե՜լ է իրեն ամենաձեռնտու շուկայում։ Այդ Էդմունդ Բերկի՝ լիբերալություն անելու շրջանի լավ բնութագիրը կարելի է գտնել Տեկկերի գրվածքներում։ Տեկկերը տերտեր ու տորի էր, բայց մնացած բաներում կարգին մարդ էր ու լավ տնտեսագետ։ Նկատի ունենալով այն խայտառակ անսկզբունքայնությունը, որն իշխում է մեր օրերի քաղաքատնտեսության մեջ և անխախտ բարեպաշտությամբ ամրապնդում է հավատը «առևտրի օրենքների» նկատմամբ, անհրաժեշտ է կրկին ու կրկին նշավակել Բերկերին, որոնք իրենց հետևորդներից լոկ մի բանով են տարբերվում — տաղանդով։
- ↑ Marie Auger: «Du Crédit Public».
- ↑ «Կապիտալը,— ասում է «Quarterly Reviewer»-ը,— խուսափում է աղմուկից ու կռվից և երկչոտ բնավորություն ունի։ Այդ ճիշտ է, բայց այդ դեռ ամբողջ ճշմարտությունը չէ։ Կապիտալը վախենում է շահույթի բացակայությունից կամ շատ փոքր շահույթից, ինչպես բնությունը վախենում է դատարկությունից։ Բայց երբ առկա է բավականաչափ շահույթը, կապիտալը համարձակ է դառնում։ Տասը տոկոսն ապահովեցեք, և կապիտալը համաձայն է ամեն մի կիրառման. 20 տոկոսի դեպքում նա աշխուժանում է, 50 տոկոսի դեպքում նա դրականապես պատրաստ է ամեն մի հանդգնության, 100 տոկոսի դեպքում նա ոտնատակ է տալիս մարդկային բոլոր օրենքները, 300 տոկոսի դեպքում չկա մի ոճիր, որը գործելու ռիսկ չանի նա, թեկուզ նրան կախաղանի վտանգ սպառնալիս լինի։ Եթե աղմուկն ու կռիվը շահույթ են բերում, կապիտալը կսկսի նպաստել թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Ապացույց՝ մաքսանենգությունը և ստրկավաճառությունը» (T. J. Dunning: «Trades’ Unions and Strikes». London 1860, էջ 35, 36)։
- ↑ «Մենք ոտք ենք դրել մի բոլորովին նոր հասարակակարգ... մենք ձգտում ենք սեփականության ամեն մի տեսակ անջատել աշխատանքի ամեն մի տեսակից» (Sismondi: «Nouveaux Principes d’Économie Politique», հ. II, էջ 434)։
- ↑ «Արդյունաբերության պրոգրեսը, որի ակամա կրողը հանդիսանում է բուրժուազիան, որն անզոր է նրան դիմադրելու, բանվորների կոնկուրենցիայից առաջացած բաժանվածության տեղը դնում է նրանց ռևոլյուցիոն միավորումն ասոցիացիայի միջոցով։ Այսպիսով, խոշոր արդյունաբերության զարգացման հետ բուրժուազիայի ոտքի տակից խլվում է հենց այն հիմքը, որի վրա նա արտադրում է և յուրացնում արդյունքները։ Նա արտադրում է ամենից առաջ իր սեփական գերեզմանափորներին։ Նրա կործանումն ու պրոլետարիատի հաղթանակը հավասարապես անխուսափելի են... Այժմ բուրժուազիայի դեմ կանգնած բոլոր դասակարգերից միայն պրոլետարիատն է իսկապես ռևոլյուցիոն դասակարգ ներկայացնում։ Մյուս բոլոր դասակարգերը խոշոր արդյունաբերության զարգացմամբ հասնում են անկման և ոչնչանում են, իսկ պրոլետարիատը այդ զարգացման սեփական արդյունքն է։ Միջին դասերը՝ մանր արդյունաբերողը, մանր առևտրականը, արհեստավորն ու գյուղացին, դրանք բոլորն էլ բուրժուազիայի դեմ կռվում են նրա համար, որպեսզի կործանումից փրկեն իրենց գոյությունը որպես միջին դասերի։ Նրանք, հետևաբար, ոչ թե ռևոլյուցիոն են, այլ կոնսերվատիվ։ Դեռ ավելին. նրանք ռեակցիոն են, նրանք ձգտում են ետ դարձնել պատմության անիվը»։ (K. Marx und F. Engels: «Manifest der Kommunistischen Partei». London 1848, էջ 11, 9)։ [Հմմտ. Կ. Մարքս և Ֆ. Էնգելս. «Կոմունիստական պարտիայի մանիֆեստը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 494—495, 493։]
- ↑ Այստեղ խոսքը վերաբերում է իսկական գաղութներին, այն կուսական հողին, որը գաղութացվում է ազատ ներգաղթողների ձեռքով։ Միացլալ նահանգները տնտեսագիտական իմ աստով դեռևս Եվրոպայի գաղութն են։ Ասենք՝ նրանց թվին են պատկանում նաև այնպիսի հին գաղթավայրերը, որտեղ ստրկության ոչնչացումը հիմքից հեղաշրջել է բոլոր հարաբերությունները։
- ↑ Բուն գաղութների էության վրա Ուեկֆիլդի սփռած լույսի սակավաթիվ ճառագայթները լիովին կռահել են Միրաբո-հայրը, ֆիզիոկրատները և դեռ շատ ավելի առաջ՝ անգլիական տնտեսագետները։
- ↑ Ավելի ուշ հովանավորական սիստեմը դառնում է ժամանակավոր անհրաժեշտութլուն միջազգային մրցապայքարի մեջ։ Բայց ինչ էլ որ լինեն նրա դրդապատճառները, նրա հետևանքները նույնն են մնում։
- ↑ Նեգրը նեգր է։ Միայն որոշ հարաբերությունների մեջ է նա դառնում ստրուկ։ Բամբակաման մեքենան բամբակ մանելու մեքենա է։ Միայն որոշ հարաբերությունների մեջ է նա դաոնում կապիտալ։ Այդ հարաբերություններից անջատված՝ նա նույնպես կապիտալ չէ, ինչպես ոսկին ինքնըստինքյան փող չէ կամ շաքարը՝ շաքարի գին... Կապիտալը հասարակական-արտադրական հարաբերություն է։ Նա պատմական արտադրական հարաբերություն է» (Karl Marx: «Lohnarbeit und Kapital» «Neue Rheinische Zeitung»-ում № 226, 7 ապրիլի 1849 թ.)։ [Հմմտ. Կ. Մարքս. «Վարձու աշխատանք և կապիտալն»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. V, էջ 429, 430։]
- ↑ E. G. Wakefie1d: «England and America». London 1833, հ. II, էջ 33։
- ↑ Նույն տեղում, հ. I, էջ 17։
- ↑ E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. I, էջ 18։
- ↑ Նույն տեղում, էջ 42, 43, 44։
- ↑ Նույն տեղում, հ. II, էջ 5։
- ↑ «Գաղութացման տարր դառնալու համար հողը ո՛չ միայն պետք է անմշակ լինի, այլև պետք է, բացի դրանից, հանրային այնպիսի սեփականություն լինի,որը կարող է մասնավոր սեփականության փոխարկվել» (նույն տեղում, հ. II, էջ 125)։
- ↑ E. G. Wakefield: «England and America». London 1833, հ. I, էջ 247։
- ↑ Նույն տեղում, էջ 21, 22։
- ↑ E. G. Wakefield: «England and America». London 1833, հ.I, էջ 116։
- ↑ Նույն տեղում, էջ 131։
- ↑ Նույն տեղում, էջ 5։
- ↑ Merivale: «Lectures on Colonization and Colonies». London 1841 և 1842, հ. II, էջ 235—314, տարբեր տեղերում։ Մինչև անգամ ազատ առևտրի կողմնակից, վուլգար տնտեսագետ հեզաբարո Մոլինարին ասում է, «Այն գաղութներում, որտեղ ստրկությունը ոչնչացվում էր առանց հարկադիր աշխատանքը ազատ աշխատանքի համապատասխան քանակով փոխարինելու, մենք ինչ֊որ հակառակն էինք տեսնում, քան հիմա տեսնում ենք ամեն օր։ Մենք տեսնում էինք, թե ինչպես հասարակ բանվորները, իրենց կողմից, շահագործում էին արդյունաբերական ձեռնարկատերերին և այնպիսի աշխատավարձ էին պահանջում, որը զգալիորեն բարձր էր արդյունքի՝ նրանց հասնող օրինական բաժնից [part légitime]։ Պլանտատորները, որոնք զրկված էին իրենց շաքարի համար այնպիսի գին ստանալու հնարավորությունից, որը ծածկեր աշխատավարձի ավելացումը, հարկադրված էին իրենց վնասը ծածկել սկզբում իրենց շահույթի հաշվին, իսկ հետո նաև իրենց կապիտալի հաշվին։ Շատ պլանտատորներ այդպիսով քայքայվեցին, ուրիշներն ստիպված եղան դադարեցնել իրենց ձեռնարկությունները, որպեսզի անխուսափելի քայքայումը կանխեն... Անկասկած, ավելի լավ է, որ կուտակված կապիտալները կորչեն, քան մարդկանց ամբողջ սերունդներ ոչնչանան (ինչպիսի՜ մեծահոգություն պարոն Մոլինարիի կողմից). բայց ավելի լավ չէ՞ր լինի, որ ո՛չ առաջինները կորչեին, ո՛չ էլ վերջինները» (Mօ1iոari: «Etudes Economiques». Paris 1846, էջ 51, 52)։ Պարո՜ն Մոլինարի, պարո՜ն Մոլինարի։ էլ ի՞նչ կմնա տասը պատվիրաններից, Մովսեսից ու մարգարեներից, պահանջարկի ու առաջարկի օրենքից, եթե Եվրոպայում «entrepreneur»ը [«ձեռնարկատերը»] կարող է կտրել բանվորի part légitime-ը [օրինական բաժինը], իսկ Արևմտյան Հնդկաստանում բանվորը՝ ձեռնարկատիրոջ part légitime-ը։ Եվ ասացեք, խնդրեմ, թե այդ ի՜նչ «part légitime» է, որ Եվրոպայում կապիտալիստը, ձեր խոստովանությամբ, թերավճարում է ամեն օր։ Պարոն Մոլինարին բռնված է սաստիկ եռուքորով. այնտեղ, գաղութներում, որտեղ բանվորներն այնպես «simples» [«անտաշ»] են, որ «շահագործում են» կապիտալիստներին, այնտեղ պետք է ոստիկանական միջոցներով պատշաճ ուժ հաղորդել պահանջարկի ու առաջարկի օրենքին, որն ուրիշ դեպքերում ավտոմատիկ կերպով է գործում։
- ↑ Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 52։
- ↑ Wakefield: «England and America», London 183S, հ. II, էջ 191, 192։
- ↑ Նույն տեղում, հ. I, էջ 47, 246։
- ↑ «Դուք ասում եք, թե այն մարդը, որը ոչինչ չունի, բացի սեփական ձեռքերից, հողն ու կապիտալները ոմանց ձեռքում կենտրոնանալու հետևանքով աշխատանք է գտնում և եկամուտ է ստեղծում իրեն համար... Ընդհակառակը, միայն հողի անհատական յուրացման շնորհիվ կան մարդիկ, որոնք ոչինչ չունեն բացի իրենց ձեռքերից... Մարդուն տեղավորելով անօդ տարածության մեջ՝ դուք նրանից խլում եք շնչառության համար անհրաժեշտ օդը։ Ճիշտ նույն կերպ եք վարվում դուք՝ տիրանալով հողին... Այդ միևնույն է, թե նրան դնեք հարստությունից դուրս, որպեսզի նրա կյանքը ձեր կամայականությանը ենթարկեք» (Collins: «L’Économlie Politique, Source des Révolutions et des Utopies prétendues socialistes». Paris 1857, հ. III, էջ 267—271, տարբեր տեղերում)։
- ↑ Wakefield: «England and America». London 1833, հ. II, էջ 192։
- ↑ Նույն տեղում, էջ 45։
- ↑ Հենց որ Ավստրալիան իր սեփական օրենսդիրը դարձավ, նա, իհարկե, սկսեց հրատարակել գաղթականների համար նպաստավոր օրենքներ, բայց հողերի այն վատնումը, որ արդեն կատարված էր անգլիացիների կողմից, կանգնած է ճանապարհի մեջտեղը։ «Աոաջին ու գլխավոր նպատակը, որին ձգտում Է 1862 թվականի հողային նոր օրենքը, այն է, որ ժողովրդի համար հեշտացնի տարաբնակությունը» («The Land Law of Victoria» by the Hon. G. Duffy» Minister of Public Lands. London 1862 [էջ 3])։