«Ապրելու մտադրություն»
Գրապահարան-ից
Հեղինակ՝ Անդրեյ Բիտով
ՀՏԴ 882-8 Բիտով ԳՄԴ 84 Ռ Բ 697
Գրիքը հրատարակության է ներկայացրել ՀՀ գրողների միությունը
Բ 697 ԲԻՏՈՎ Ա․ Ապրելու մտադրություն, Եր․, ՌՀՀ հրատ․, 2004, 216 էջ
- Անդրեյ Բիտովը ռուս ժամանակակից արձակի ականավոր դեմքերից է, որը մեծ մտածողին, քաղաքացուն եւ ազնվական մտավորականին հատուկ զորեղ ընդգրկումով արժեւորել ― ներկայացրել է իր ժամանակը՝ ռուս եւ համաշխարհային արձակը հարստացնելով գրական անանց արժեքներով։
- Ա․ Բիտովի «Ապրելու մտադրություն» ժողովածուում զետեղված են հեղինակի պատմվածքներից, գրականագիտական հոդվածներից եւ խոհագրություններից մի քանիսը․ այն առաջին անգամ է լույս տեսնում հայերեն եւ յուրօրինակ հարգանքի տուրք է հայ ժողովրդի մեծ բարեկամին։
- Հասցեագրվում է ընթերցող լայն հանրությանը։
- 4108130000
Բ ―――――――――――――――――――― 2004
- 0112(01)―2004
- Անդրեյ Բիտովի խոսքը հայ ընթերցողին
- Թանկագին Անահիտ
- Վերջապե՜ս հնարավորություն ունեցա գրելու եւ ուղարկելու տեքստը, եւ հենց այսօր։ Ես ուրախ եմ հայերեն լույս տեսնող գրքիս համար, առավել եւս, որ այն կազմված է «Հայաստանի դասերից» զատ։ Ընտրված ցանկի դեմ որեւէ առարկություն չունեմ․ ինքս այդպես չէի կազմի, եւ սա նվեր է ինձ համար։ Ներեցեք՝ պատասխանն ուշացնելու համար։ Դա իր պատճառներն ուներ, որոնք պարզվում են նաեւ նախաբանից։ Շնորհակալ եմ ջանքի համար։ Հաջողություն եմ ցանկանում Ձեզ եւ ինձ։
- Անդրեյ Բիտով