Առանց գործի
հեղինակ՝ Անդրեյ Բիտով |
Ղեկավարս ասաց ինձ․
— Ոչ, Վիտյա, այսպես չի լինի։ Արածդ բանի նման չէ։ Չեմ կարող, Վիտյա, հասկանալ, թե ինչո՞վ է լցված ձեր գլուխը։ Դուք այնպիսի ծանրակշիռ մարդու տպավորություն եք թողնում։ Իսկ իրականում ի՞նչ է դուրս գալիս։ Ահա թե ինչ։ Փորձնական ժամկետն ավարտվո՞ւմ է։ Ավարտվո ւմ է։ Ավարտվեց ի՞նչ կլինի։ Ֆուկ կլինի։ (Նա այդպես կատակում է)։ Ահա, ուրեմն, ուշադիր լսեք ինձ։
Այդ մեկը նա ճիշտ նկատեց։ Այդպիսի տպավորություն ես թողնում եմ։ Ես թողնում եմ խիստ բազմազան տպավորություններ։ Ծանրակշիռ մարդու նույնպես։ Ինչպիսին եմ իրականում ստույգ, չեմ կարող ասել։ Վերցնենք, թեկուզ, հայելին։ Չէ՞ որ հատկապես հայելու առաջ ենք հասկանում, թե ինչպիսին են մեզ տեսնում մարդիկ։ Դրա համար էլ նայում ենք։ Մինչդեռ ես հազվադեպ եմ ճանաչում ինձ հայելում։ Մերթ կանգնած եմ նրա դիմաց բարձրահասակ ու սլացիկ, դեմքս գեղեցիկ ու բարետես է, դիմագծերս կանոնավոր են, ընդգծված։ Մերթ անհավատալիորեն հաստ յուղաբլիթ եմ չես հասկանա, իրականում այդ– պիսի՞ն են դիմագծերս։ Ոչ միայն լայն, այլեւ երբեմն անսահման է դեմքս, իսկ ինքս այդ պահին կարճլիկ եմ ու գեր։ Մի ժամանակ կարծում էի, թե դա իմ մոլորությունն է, իսկ մնացյալներն ինձ տեսնում են օբյեկտիվորեն՝ այս ու այն որոշակի, հատկապես ինձ բնորոշ գծերով։ Պարզվում է ոչ։ Ղեկավարս մի առիթով ասաց․ «Ներող եղեք, ի՞նչ է պատահել ձեզ։ Պարզվում է կարգին բարձրահասակ եք։ Չլինի՞ բեմակոշիկներով եք քայլում։ Դուք, ախր, միշտ ցածրահասակ եք եղել»։ Ի դեպ, նա գիտեր ինձ արդեն մոտ մի ամիս, ամեն օր էլ տեսնում էր։ Եվայդժամանակ, ինչպես սովորաբար լինում է, ես նույն բանը նկատեցի բոլորի աչքերում։ Բանի տեղ չէի դնում, չէի դնում, մեկ էլ նկատեցի։
Բոլորի աչքերում եւ ամենուր։ Ու ոչ միայն այն, որ տարբեր մարդիկ ինձ տարբեր կերպ են տեսնում, եւ յուրաքանչյուրը յուրովի, անգամ լավագույն ընկերդ։ Կա էլի մի հանգամանք, որից պարզապես սարսափում եմ։ Իմ ականջները։ Եվ մտերիմներիցս յուրաքանչյուրը մի օր անխուսափելիորեն նկատելու է դրանք։ Միայն թե դա ամեն մեկից տարբեր քանակի ժամանակ է խլում։ Ոմանք երկար ժամանակ չեն նկատում։ Եվ դա ահավոր է։ Պատկերացրեք որեւէ հավաքույթ, ուր դուք ջանում եք թողնել այս կամ այն բարենպաստ տպավորությունը, եւ հանկարծ ծանոթներից մեկը, խոսելով ձեզ հետ գուցե ինչ֊որ շատ լուջ բանի մասին, խոսքը բերանում սսկվում է, ձեզ է նայում զարմացած աչքերով, դեմքն անճանաչելի է դառնում, ու սկսում է քրքջալ։ Եվ միայն հազվադեպ ընդմիջումների արանքում, երբ կարմրա– տակած ջանում է շունչ առնել, լսվում է նրա սվսվացող ձայնը․ «Ականջնե՜րը, մի նայեք, թե ի՜նչ ականջներ ունի…»։ Եվ այնժամ բոլորը քարանում են, բոլորի դեմքերը զարմացած են եւ բոլորը ֆշշացնում են․ «Ականջնե՜֊ե՜րը, ականջնե՜֊ե՜֊ե՜րը»։ Իսկ մեկը նույնիսկ ասաց․ «Ի՞նչ է, մյո՞ւսն էլ սրա նման է» ու կողքից նայեց ինձ։ Այնպես որ մենք ոչինչ միանգամից չենք տեսնում եւ ամեն ինչ տեսնում ենք յուրովի տարբեր։ էլ չեմ խոսում այն մասին, որ մարդիկ էլ բոլորովին տարբեր են։ Իսկ թե բնավորության ինչ այլազան գծեր եմ տեսնում դեմքիս նայելով հայելուն, ասելն անգամ ավելորդ է։ Ահա այն առնական ու նուրբ Ջեկ Լոնդոնի դեմքը։ Ահա եւ մոլեռանդ, արեւահար միայն աչքերն են, հնդիկ դերվիշի դեմքը։ Ահա աշխարհի չեմպիոն Յուրի Վլասովի դեմքը։ Ահա իշխան Միշկինի դեմքը։ Ահա եւ կամազուրկ, կեղտոտ մի դեմք, վրան այլասերման հետքեր, դեմքը մի մարդու, որն ընդունակ է ցանկացած սրիկայության։ Կան իհարկե, ինչ֊ինչ օբյեկտիվ, ավելի ճիշտ ոստիկանական տվյալներ, աչքերը շագանակագույն, մազերը շեկ, շութերը հաստ։ Թեպետ, ով գիտե, գուցե եւ դա էլ ստույգ չէ։
— Հիմա դուք ամե՞ն ինչ հասկացաք,— ասում է ղեկավարս։ — Այս ամենը, ուրեմն, վերափոխեք ասածիս պես։ Թե չէ, սատանան գիտե, թե ինչ կլինի, Վիտյա։ Հիմա գոնե ամե՞ն ինչ հասկացաք։
— Ի՞նչ եմ հասկացել։ Ի՞նչ պիտի վերափոխեմ։ Ինչի՞ մասին էր խոսում այս ատելի մարդը։
…Ես վեր եմ կենում, վերցնում եմ թանաքի շիշը, մոտենում, շարժումներս դանդաղ են ու անկասելի։ Մոտենում եմ ու շշով թանաքը լցնում նրա ճաղատին։ Դե ինչ, հասկացա՞ր…
Նստած եմ նրա կողքին, նայում եմ նրան հստակ աչքերով ու գլխով եմ անում։
…Ես վեր եմ կենում, ձեռքս դանդաղ տանում եմ գրպանս, իմ թափանցող, մոխրագույն աչքերը թեթեւակի կկոցված են․ այդպես ոտնաթաթերիս վրայից բարձրանում եմ կրունկներիս եւ հակառակը, կրունկներիցս ոտնաթաթերիս վրա, գրպանիցս անշտապ դուրս եմ հանում ձեռքս, բռունցքիս մեջ նռնակ է։
֊ Իսկ սա տեսե՞լ ես,– ասում եմ ու նռնակը մոտեցնում նրա կապտավուն քթին։ «Տես, բռունցքս կսեղմեմ եւ ոչ դու կլինես, ոչ էլ այս անիծյալ գրասենյակը…»։
Նստած եմ նրա կողքին, նայում եմ նրան վճիտ աչքերով ու գլխով եմ անում։
…Ես վեր եմ կենում, նայում եմ նրան իմ կանաչ, ատելությամբ լի աչքերով ու դեմքին եմ շպրտում ողջ ճշմարտությունը։ Ձայս մի թեթեւ դողում է վրդովմունքից։ Ես այդպիսին չեմ, ասում եմ, նա ինձնից չի ստանա այն, ինչ ուզում է, ես մարդ կմնամ, իսկ եթե դու նման մի բանի հույս ունես, ահա, ա՛ռ, կեր։
— Տեսնում եմ, տեսնում,— ասում է ղեկավարս հատուկ խրախուսող֊փաղաքուշ ձայնով,— աչքերիցդ է երեւում, որ հասկացել ես։
Ի՞նչ է հասկացել։ Ի՞նչ է նա հասկացել աչքերիս նայելով։ Ի վերջո ես ինչպե՞ս պիտի վարվեմ այս ամենի հետ։ Այսօրվանից ես ինձ կնվիրեմ…ինչի՞ն…ես չորս գիշեր չեմ քնի ու նոր մեքենա կհորինեմ, սա էլ ինքնուրույն կվերացնի բոլոր այն տաղտկալի վերափոխումները, որ պիտի կատարեմ, իսկ թե ինչպիսիք նույնիսկ կարգին չլսեցի։ Հետո դիմակազերծ կանեմ ղեկավարիս, բոլորի աչքերը կբանամ։ Նրա տեղում ես խոհեմ ու արժանավայել կվարվեմ մարդկանց հետ։ Այնուհետեւ երեք տարում, անքուն գիշերների հսկայական աշխատանքով կավարտեմ բոլոր այն հաստատությունները, որոնք չեմ ավարտել։ Կպաշտպանեմ դոկտորական թեզը՝ շրջանցելով թեկնածուականը։ Կդառնամ խոշոր գիտահետազոտական ինստիտուտի ղեկավար։ Բացարձակապես նոր ճյուղ գիտության մեջ։ Եվ ահա, հինգ տարի անց, շրջանցելով թղթակից անդամի կոչումը, ակադեմիկոս եմ։ Այն ժամանակ կհիշեմ դժբախտ ղեկավարիս, որը վերջնականապես կործանվել է խրվելով հարբեցողության ու անառակության ճահիճը։ Վեհանձնորեն ձեռք կմեկնեմ նրան ու դուրս կքաշեմ այնտեղից։ Եվ ահա մենք աշխատում ենք կողք֊կողքի…Եվ այդ պատճառով ես երկար, անքուն գիշերնե՞ր պիտի լուսացնեմ։ Ես օր ու արեւ չե՞մ ունենալու։ Ամենապարզ մարդկային ուրախություն չե՞մ տեսնելու։ է՜, է՜, է չէ… Որպեսզի դառնամ այնպիսին, ինչպիսին դո՞ւք եք, թեկուզեւ ավելի նշանակալից մե՞կը։ Ո՛չ մի նման բան ես չեմ անի։ Անքուն գիշերներ չե՛մ լուսացնի։
— Մտածում եք՝ ինչպե՞ս սկսել։
Ի՛նչ անաղմուկ էր նա մոտեցել։ Միայն սրիկաներն են ունենում այդպիսի անլսելի քայլվածք։ Այդպես էլ… Իսկ կարե՞լի է։ Կա «Կարելի՞ է»–ն։
— Ահա մտածում եմ։
— Իսկ դուք մի մտածեք։ Դուք սկսեք՝ հետո մտածեք։
— Այո,— ասում եմ ես ապուշային ձայնով,– կարծում եք այդպես ավելի լա՞վ է։
— Փորձված եղանակ է։
— Ուրեմն փորձված եղանակո՞վ,— ասում եմ։
— Այո, այո,— չգիտես ինչու խիստ ասում է նա ու գնում։ Սատանան քեզ հետ։ Մի ամիս է, ինչ աշխատում եմ եւ արդեն երեսդ չեմ կարողանում տեսնել, իսկ հետո՞ ինչ կլինի։ Փորձնական ժամկետը կավարտվի, ես չեմ արդարացնի ինձ, ինչ արած փառք Աստծո։ Գոնե չեմ տեսնի քեզ։ Իսկ երբ ինձ ազատեն, անտեսանելի կդառնամ։ Աննկատ կանցնեմ ձեր ան– ցաթղթային բաժնով առանց որեւէ անցաթղթի։ Վերջապես ոչ ոք չի համեմատի ինձ փաստաթղթի հետ ե՞ս եմ իրոք։ Այս անգամ ես հաստատ ե՛ս կլինեմ ու կանցնեմ ազատ ինքս։ Կանցնեմ, կբանամ բոլոր չհրկիզվող պահարանները, կայրեմ բոլոր անձնական գործերը, այն ամենը, ինչ հույժ գաղտնի է, կտեղափոխեմ հաշվապահություն, հաշվապահական մատյաններն էլ կդնեմ գաղտնի պահարանների մեջ, հեռախոսով ղեկավարիս կկանչեմ տնօրենի մոտ, իսկ տնօրենին վարչություն, այնժամ կմիացնեմ ռադիոհանգույցը եւ կհնչեցնեմ ամենաուրախ ձայնապնակներ ու կհայտարարեմ համընդհանուր պարեր։
Ահա նորից քիչ մնաց ձեռքիցս բաց թողնեի լավ գործի իմ հերթը։ Երրորդ հարկից պահարաններն առաջին հարկ իջեցնելը։ Անցյալ անգամ մտքի հետ ընկա ու բաց թողի, բաց թողեցիր վե՜րջ (մեզ մոտ այդպիսի գործերի համար մի շաբաթ առաջ են հերթ պահում)։ Եվ այն ժամանակ ստիպված էի մի ամբողջ ժամ կծկվել հրահանգի վրա։ Մարմինս դող է ընկնում, երբ ղեկավարս մի րոպեից ավել է խոսում։ Հիմա էլ նա հենց ինձ է ընտրել որպես լավագույն ունկնդիր։ Ես այդպես ուշադիր լսելու մի ստոր եղանակ ունեմ։ Տեսքս է այդպիսին։ Իսկ եթե (մի բան, որ հաճախ է պատահում) ես ոչինչ չեմ հասկանում, ապա ինչ֊որ ստոր մի ուժ հրահրում է գլխով անելու եւ նայելու առավել խորաթափանց աչքերով։ Ցանկացած հռետոր ինձ միանգամից կառանձնացնի լսարանում։ Հետո փորձիր անջատվել, երբ նա ամբողջ ժամանակ քեզ է նայում, իսկ դու կես ժամ է, ինչ գլխով ես անում, եւ քո ողջ կերպարանքն արդեն համակ ուշադրություն է։ Եվ հարցեր հատկապես քեզնից են սպասում։ Այդ ամենը շատ է ստոր։
Փառք աստծո, պահարանները ձեռքիցս բաց չթողխԻ՞նչ մի մեծ ուրախություն է պահարաններ քարշ տալ… Բայց, այնուամենայնիվ, ուրախություն է։ Դրանում մարդկային մի բան կա։ Մենք պահարաններ ենք քարշ տալիս, դա ծանր, նաեւ ուրախ գործ է եւ պահարաններից թեկուզ մեկնումեկը կոտրելու հնարավորություն կա։ «ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ է»։ Շեֆի արտակարգ հանձնարարությունը — ԱՆՀԵԹԵԹՈՒԹՅՈՒՆ է» — հանդիպելով միջանցքում խոսքները մեկ արած կատակում են մեր համարձակ թեկնածուները։ Դա էլ ախր, ահավոր է․ ինչը որ մարդկային է, հայտնվում է միայն անհեթեթության դեպքում, իսկ կատարելության համար, ուրեմն, դա էլ չպետք է լինի։ Ախր — իսկապես անհեթեթ է։ Հանուն ինչի՞ ենք մենք, հարց է ծագում, պահարաններից հանում երեք տարի փոշի կուտակած հաստլիկ թղթապանակները, դարսում (ըստ կարգի, չխառնել) միջանցքում, պահարանների ծանրության տակ ճկռում աստիճանների վրա եւ իրենց դատարկությամբ ազդեցիկ պահարանները ներքեւում լցնում ինչ֊որ հաստլիկ ու փոշոտ աղբով։ Թղթապանակներն ի՜նչ են․ այն, ինչ վերջնականապես ապշեցնում, առեղծված է թվում եւ չի տեղավորվում ուղեղումս արա– գակարներն են։ Ա֊ՐԱ֊ԳԱ֊ԿԱՐ… Ի՛՛նչ բառ է, է՜… Ո՞նց են մարդիկ այդպիսի բառ հորինել, չեմ հասկանում։ Ախր հայտնաբերել է պետք։ Անիվ, կայծքար հասկանում եմ․ հանճարեղ է։ Բայց արւս– գւսկար ահավոր է․ ուղեղի այլասերում։ Կա նաեւ դակիչ, նույնպես դժոխային հորինվածք։ ԴԱ֊ԿԻՉ, ԿՈԿՈՐԴԻ֊ԼՈԱ… Նույնիսկ կոճգամները պոկելու համար հատուկ բռնակ գոյություն ունի։ Ահա վերջերս մեր աշխատակիցը նոր առաջարկություն մտցրեց։ Մարդաշատ տեղում, գրասենյակային անցուղիների հատման կետում տեղադրել առանձին բաժինների համար խցիկներ ունեցող մի արկղ, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա իր ինչ֊որ անարժեք թղթի կտորը գցել իր բաժնի նզովյալ խցիկի մեջ ու ինչ֊որ մեկին հարկ չի լինի ինչ֊որ բան տեսակավորել։ Ի՞նչը տեսակավորել։ Նույնի՜սկ տեսակավորել… Արկղը կախեցին, աշխատակիցը շնորհակալության արժանացավ, պարգեւատրվեց քսանհինգ ռուբլով, խրախուսվեց կարելի է ասել, գոհ է եւ ինչ֊որ նոր ատոմային արկղի մասին է խորհում։ Ուզում է կենտրոնացնել բոլոր արկղերը։ Իսկ հետո ավելին։ Մինչդեռ ես հա՛ որեւէ նողկալի բան եմ ուզում խցկել այդ արկղը, կամ էլ եղածը խառնել, մեկի միջինը մյուսի մեջ դնել։ Թեպետ, եթե ղեկավարս առաջարկելու լիներ թարմանալ ու դակիչով իր հիմար թղթերի մեջ անցքեր բանալ, սիրով կհամաձայնվեի։ Անմտություն է, իհարկե, բայց դրանից ինչ֊որ սպիտակ շրջանակներ են թափվում…Կամ էլ ահա վերջերս մի տիպ ամերիկյան ամրակիչ էր բերել գրասենյակ։ Ամոթ է, անշուշտ, Բայց ամբողջ շաբաթ զվարճանք էր մեզ համար, ամենն, ինչ հնարավոր էր, կտրեցինք։ Սեղմեցիր կարված է, սեղմեցիր Կարված է։ Ատոմային դակիչ։ Ձեւը, իհարկե, ժամանակակից է,
99
նիկելը պսպղում է, վրան էլ ամեն տեսակ ամերիկյան գրություններ են։ Մինչեւ անգամ տնից այդ հրեշավոր անցաթղթային բաժնով ինչ֊որ թղթեր էինք անցկացնում, որ կտրենք։ Ինչու՞։ Ինչի՞ համար։ Հետո դա էլ վերջացավ։ Ղեկավարս ոգեւորվեց ու խնդրեց իրեն նվիրել այդ գործիքը, տերն էլ ինչ աներ, քծնանքից տվեց։ Հիմա ղեկավարս փակվում է իր առանձնասենյակում ու խաղում է։ Ախր մարդն էլ է տխրում։
…Հսկայամոլություն էլ կա․ հսկա ամրակներ, թանա– քաման֊տաճարներ եւ հինգ կոպեկանոցի չափ կոճգամներ։ Հետաքրքիր է նաեւ թանաքամանների ու զանազան գրենական պիտույքների ստորակարգությունը…Կա շեֆ֊թանաքաման, պատկերացնու՞մ եք, շեֆի դեմքի արտահայտությունն էլ ճիշտ այդպիսին է։ Կա տեղակալ թանաքաման։ Թվում է, գրեթե տարբերություն չկա, նույնպես շքեղ է, բայց այնուամենայնիվ՝ տեղակալ է։ Եվ այսպես շարունակ ներքեւ ու ներքեւ։ Այսինքն, պարզվում է, արտադրությունը նույնպես դժվարությունների է հանդիպում այսպիսի լայն տեսականու առկայության դեպքում, որ յուրաքանչյուր թանաքաման պաշտոնի համաձայն պատրաստվի։ Նույնիսկ արտադրությունն էլ այդպիսին է։ Ահա որն է սարսափելի։ Կա եւ ինձ համար ամենաատելի թանաքաման ղեկավարը։ Ոչ մի բան միջին կարգի թանաքամաններից ավելի վատ չի կարող լինել։ Դրա մեջ միացել է մրոտ– թանաքամանի եւ իշխան֊թանաքամանի ողջ սարսափը։ էլ ի՞նչ ասես։ Նույնիսկ կարմիր անկյունն էլ ունի իր կարմիր թանաքամանը։ Եվ, այնուամենայնիվ, այդ ամբողջ կեղտի մեջ ինչ֊որ լավ բան կա եւ լավն այն է, որ չափազանց պարզորոշ է արտահայտված այդ կեղտը ոչ մի կասկած։ Սկսեք պահարաններ տեղափոխել եւ ուրախություն կզգաք։ Իսկ ինչու՞։
Պահարաններն օգնում էին։ Չքանում էր նույնիսկ այն տանջալից տառապանքը, որ սովորաբար լինում է աշխատանքի ավարտից քառորդ ժամ առաջ։ Այդքառորդժամը հավանաբար նույնն է , թե դանդաղ այրվես։ Իսկ մեզ մոտ այդպիսի բան չկա։ Պարզապես զանգն է հնչում։ Նողկալի է մարդու բնույթը, միայն այլանդակությունից հետո կարող է ուրախություն զգալ։ Ախր ես ունեցել եմ կյանքում երջանիկ
100
պահեր, բայց այն ժամանակ ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ զգացել, չեմ գնահատել, չեմ հասկացել։ Օրինակի համար ամառային արձակուրդները դպրոցում։ Ես ավելի հաճախ եմ մտաբերում մանկությունս ու այնպես տխրում եմ։ Ոչ այն է, թե վարդագույն էր եւ ինքս մաքուր ու լավն էի, իսկ այժմ կեղտոտ ու անճոռնի եմ․ բանն անմեղություն չէր։ Կենդանի էի մինչեւ վերջին մասնիկս։ Իսկ հիմա, եթե ապրում էլ եմ, ապա րոպեներով, ինչ֊որ ամոթալի ու անճոռնի բաների արանքում։ Այդպե՞ս է իսկապես։ Գուցե պատճառը, այնուամենայնիվ, հենց անմեղությունն էր։ Եվ ահա ես երջանկություն ունեմ ավարտելու աշխատանքային օրս։ Իրոք հուզվում ես, տեսնելով, թե ինչպես են բոլորը սկսում հավաքվել, որ երբ զանգը հնչի, լրիվ պատրաստ լինեն։ Ինչպե՜ս են բոլորը ծալում ու տեղավորում իրենց գրասենյակային պիտույքները, եւ աղջիկները սկսում են ներկվել,իսկ նրանցից ոմանք, որ այսօր տեղ ունեն գնալու, նույնիսկ վարսերն են փաթաթում, վրայից էլ գլխաշոր կապում, եւ գլխաշորերի տակից նրանց գլուխներն ասես անկյունավոր են դառնում։ Իսկ ի՜նչ զարմանալի է, երբ նախատոնական օրը բոլոր, բոլոր աղջիկներն ավտոբուսում անկյունավոր գլուխներով են, եւ նույնիսկ՝ վագոնավարն էլ։ Եվ այդ պահերին ես սիրում եմ բոլորին միանգամի՛ց։ Իսկ նրանք աշխատանքի են գնում։ Եվ արդեն այնպիսի պատրաստակամություն կա նրանց մեջ գալիք տոնի հանդեպ, որ էլ ո՞նց չհասկանաս, որ նրանք գնում են ինչ֊որ ոչ այնտեղ ու ոչ մեկին պետք չեկող գործ պիտի անեն։ Իսկ ինչի՞ համար։ Դա երեխան էլ գիւոե։ Որպեսզի «ուտեն»։ Ես դա դպրոցից գիտեմ։ «Բանվորներն աշխատում են առավոտվա վեցից, կոլտնտեսականները կերակրում են քեզ, իսկ դու նորից դասերդչես պատրաստել…»։ Եվ ահա բոլորը պատրաստ են եւ հագնված են ու կոճկված մինչեւ վերջին կոճակը։ Ու ներսում ինչ֊որ բան քարանում է, եւ ահա զանգը։ Ես վազում եմ աստիճաններով սուրալով պահակի կողքով, արագ, եւսիրտս զարկում է, արագ, եւճանկում եմ ծանր դռան բռնակն ու դուրս պրծնում, եւ սլանում եմ, սլանում, կարծես այնտեղ եւ՛ Նոր տարին է, եւ ամառային արձակուրդները, եւ կարծես ես նորից մանուկ եմ․ եւ կարծես այն–
101
տեղ բոլոր տոներն են միանգամի՛ց։ Դուրս պրծա՜։ Ինչպիւփն էլ որ լինի եղանակը միշտ սքանչելի է, եւ առաջին շունչս բերկրանք է։ Ես նորից եմ ծնվել, ուժեղ եմ, աշխատանքային օրն ասես չի էլ եղել, իսկ դու հենց նոր ես արթնացել, չգիտես ինչու գիշերը վատ ես քնել, բայց արթնացել ես չգիտես ինչու թարմ ու առույգ, եւ ահա սկսվել է օրը։ Եվ դեռ երկինքն էլ կապույտ է ու արեւ է, կեղտոտ ձյունը ծածկված է թարմ, այնպես թեթեւ ու ճերմակ քողով, որ անզգալի է նրա մակերեւույթը։ Սպիտակ տանիքով կարմիր տրամվայը սուլոցով շրջանցում է մեր հիմնարկու– թյունը։ Ես պիտի անցնեմ պուրակի միջով, ուր ավելի շատ ձյուն կա ու ճերմակ ծառեր եւ ձյունը փորփրող կարմիր, կանաչ, կապույտ երեխաներ եւ այդ կարմիր, կապույտ, կանաչը ծեփված է ձյունով ու ապրում է։ Եվ լուռ նստած են ծերերը նստարաններին, եւ ընդհանրապես լուռ է, թեպետ կողքին տրամվայն է սուլում՝ շրջանցելով մեր հիմնարկությունը, բայց միեւնույն է լուռ է, որովհետեւ լռությունը բոլորովին էլ ձայների բացակայություն չէ։ Իսկ առջեւում, հենց այս պուրակում, կանգնած է լքված եկեղեցին ու նրա գմբեթն այնպես կապույտ է, որ ձուլվում է երկնքին։
Ահա եւ սեւ ջրանցքը։ Անցնում եմ ու դուրս գալիս գլխավոր մայրուղի։ Այստեղ շատ մարդ կա, եւ էլի որոշ ժամանակ, քանի դեռ իրարանցումը չի համակել ինձ, կարող եմ գնալ ու նայել մարդկանց դեմքերին։ Շատ մարդիկ են անցնում իմ կողքով, ու ես ինչ֊որ բան հասկանում եմ ոմանց մասին, նրանք դադարում են անծանոթ լինել եւ անցնում են կողքով, հեռանում։ Հպվելով անծանոթ կյանքին, գտնում ու կորցնում ես հեշտ ու ակնթարթորեն։ Այստեղ ինչ֊որ բան այնպես չէ։ Հատկապես, երբ աղջիկներ են։ Այս դեպքում ավելի սուր ես զգում կորուստը, հայացքը մի աշխարհ…ու կողքով, կողքով…Դա այնպես ակնհայտ է․ ինչո ւ նրանց հայացքը, եւ՛ հագուստը, եւ քայլվածքը, ինչու, եւ այդպես մոտիկ ձեռքդ մեկնես, կհասնի եւ այդպես բարդ է դժվար է հպվել։ Ինձ թվում է կարծր, թափանցիկ քարի մեջ նեղլիկ անցուղիներ են փորված յուրաքանչյուրի համար։ Յուրաքանչյուրն ունի իր անխուսափելի ու միայնակ ճանապարհը եւ կարելի է տխրությամբ ու ափսոսանքով միայն
102
նայել, թե ինչպես թափանցիկ պատից անդին անցնում է մյուս մեկ֊մարդն ու նույնպես նայում է՝ քեզ տխրությամբ ու ափսոսանքով, եւ նույնիսկ կանգ չենք առնում, ոչ դու, ոչ նա, եւ մատով չենք գրում ու նշաններ չենք անում, անցնում ենք միմյանց կողքով, եւ դրանում անհնարինության այնքան դառը փորձ կա։ Մեկ֊մարդ գումարած մեկ֊մարդ հավասար է երկու մեկ֊մարդ։ Հատկապես, երբ կանայք են…Հատկապես, երբ մտերիմներ են…Հատկապես, երբ երեխաներ են…Հատկապես, երբ ծերեր են…
Այսօր ծերուկի ծննդյան օրն է։ Պետք է որեւէ համեղ բան գնել նրա համար։ Մտնում եմ խանում ու զեֆիրով շոկոլադ առնում։ Կես կիլո։ Ետ եմ դառնում։ Տեսնում եմ՝ մի աղջիկ է գալիս, լավիկն է, շատ լավիկը…
…«Ահա, վերցրեք», ֊ասում եմ ես ու նրան մեկում զեֆիրը։ Նա ժպտում է ու մի հատ վերցնում։Այնպես լավ ժպտաց, որ շնորհակալ եմ էլ ոչինչ պետք չէ։ Գնում եմ, ուրեմն եւ բոլոր կանանց մի֊մի հատ նվիրում։ Մինչ գնում էի, կես կիլոն էլ նվիրեցի։ Եվ դեռ չհերիքեց։ Ու բոլորը ժպտում էին ինձ իրենց միակ, հսկողությունից դուրս մնացած ժպիտներով։ Ես երջանիկ եմ, ավելին պետք չէ։ Այսինքն պետք է։ Բայց ախր անհարմար է զեֆիր նվիրել, հետո էլ սիրահետել։ Լավը հենց կողքով անցնելն է։ Գեղեցիկ է։ ժպիտը չէ՞ որ արդեն քոնն է։ էլ ինչպե՞ս սիրահետես։ Զեֆիրի համար, ի՞նչ է։ Անհարմար է։ Ես գնում եմ ու անընդհատ մտածում, թե ինչպես է, որ նվիրում եմ, բայց իրականում չեմ նվիրում։ Բոլորին կնվիրեմ, իսկ ծերուկին ի՞նչ կմնա։ Եվ ինքս չեմ ուտում։ Նվիրելը, անշուշտ, ավելի հաճելի է, քան ուտելը։ Ես կնվիրեի, բայց մեկ էլ, մտածում եմ, նա՝ այդ սիրունիկը, որն այնպես չքնաղ կարող է ժպտալ, այնպիսի մի հեգնանքով ու տհաճությամբ կթեքի դեմքը եւ կշրջանցի ինձ, որ… կանգնիր ու մնա զեֆիրը ձեռքիդ, անճարակ ժպիտը դեմքիդ… Հի֊ի֊մար։ Ես ախր չէի սիրահետելու։ Հիմար…Բայց եւ այն էլ ճիշտ է կտա մեկը ահա այսպիսի մի զեֆիր, իսկ հետո այնպես կկպնի, այնպե՜ս կկպնի, ասես տվածը զեֆիր չէ, այլ Փարիզի Աստվածամոր տաճար։ Նրանք, այդ սիրունները, ունեն այդպիսի փորձ։ Այնպես որ չես նվիրի։ Իսկ տղամարդիկ,
103
անխելքները, իմ ողջ բավականությունն արդեն այնպես վաղ
են փչացրել…
Եվ այնուամենայնիվ ելք կա։ Դա;, պարզվեց, այնպես հեշտ է։ ես գնում էի, գնում, մեկ էլ թռա։ Միանգամից տներից վեր։ Նայում եմ ամեն ինչի վերեւից, ու վերարկուիս փեշերը ծածանվում են։ Պարզապես դիմացից գեղեցիկ կին էր գալիս։ Գալիս էր ու անցավ կողքովս, նույնիսկ չնկատեց։ Եվ ահա ես թռչում եմ։ Վերարկուիս փեշերը ծածանվում են։ Քամին մազերս է խառնում։ Տեսնում եմ այդ կնոջն ու ներքեւ սուրում։ Գրեթե հենց գետնի մոտ փեշերս եմ ծածանում ու ելեւէջում։ Եվ կանգնում եմ ուղիղ կնոջ դիմաց։ «Դուք որտեղի՞ց …»,֊հարցնում է նա զարմացած։ «Այնտեղից»,– ասում եմ ու ցույց տալիս երկինքը։ «Կուզե՞ք, թռչենք միասին»։ «Կուզեմ»,–ասում է նա։ Ու մենք՝ ձեռք֊ձեռքի թռչում ենք։ Քամի է, արձակ,
ազատություն։
Ես գնում եմ փողոցով, կինը վաղուց արդեն անցել է իմ կողքով, հեռացել, գնում եմ ու մտածում, որ այնտեղ, վերեւում, թերեւս մարդ կմրսի…
Երեկոյան մենք գնում ենք ծերուկի մոտ։ Մորս հայրիկի։ Ծնողներս երկար արդուկում են, մաքրվում խնամքով ու իրար անցած։ Մայրս զայրանում է հորս վրա, որ նա, պարզվում է, վաղուց արդեն կերել է բանկայի մուրաբան, որ ինքը պահել էր ծերուկի համար։ Հայրս էլ զայրանում է մորս վրա նրա համար, որ ուտելով մուրաբան ջանացել էր մոռանալ այդ մասին, իսկ մայրս ամեն ինչ ջրի երես հանեց ու հիմա հայրս անհարմար է զգում։ Ես վաղուց արդեն պատրաստ եմ, թրեւ եմ գալիս անգործ ու դեմ առնում դես ու դեն ընկնող ծնողներիս։ Նրանք մի քիչ գոռգոռում են վրաս եւ այդպիսով հաշտվում իրար հետ։ Ու ինձ մեկեն խոցում է այն միտքը, որ նրանք էլ ծերունիներ են։ Ես նայում եմ նրանց, ինչպես են հուզվելու իրար խառնվել, ուզում են չուշանալ ու անպայման պատրաստ կլինեն դուրս գալուց մեկ ժամ առաջ արդեն, ու հանկարծ լացս գալիս է։ Տեր Աստված, ի՜նչ ասես, թվում է, չէի անի, որ նրանք երջանիկ ու գոհ լինեին։ Եվ չմեռնեի ն, չմեռնեի՛ն։ Մինչդեռ ինչքան քիչ բան է նրանց պետք…Իսկ ես թրեւում եմ, թրեւում ու հանգիստ չեմ
104
տալիս նրանց։ Ես ախր ձեզ համար հարյուր ինստիտուտ էլ կավարտեի։ Եվ հարյուր անգամ ինժեներ կդառնայի։ Ես ձեզ հիմա խոսք կտայի, ազնիվ խոսք, որ դուք վերջապես ստիպված չեք լինի հուզվելու ձեր որդու փոխարեն․բայց ախր ես նրանց արդեն այնքա՜ն եմ տվել…«Վիտյուշա, մենք ախր չենք պնդում, դա մեզ պետք չէ, մենք պարզապես ուզում ենք, որ դու երջանիկ լինես…»։ Նրանք, իմ ծերուկները, վստահ են, որ գիտեն, թե ինչպես կարող եմ երջանիկ լինել։ Ներեցեք ինձ…Մենք ամենքս իրարու երջանկություն ենք ցանկանում եւ մոռանում ենք մեր երջանկության մասին։ Ու նորից աչքիս առաջ է գալիս այն թափանցիկ պատը, որի մեջ անցուղիներ են կտրտված մեկ– միայնակ մարդկանց համար։
Եվ ընտանյոք մենք հյուր ենք գնում ծերուկին։ Դա, կարելի է ասել,մուոիկ է։ Ծերուկի տունն ուղղակի մյուս կողմում է։ Մեր դարպասները դեմուդեմ են, միայն փողոցը պիտի անցնել։ Իսկ այստեղ, հակառակի պես, անցում չկա։ Մինչեւ անցումը մի հիսուն մետր պիտի անցնես, հետո էլի հիսուն։ Նույնպես, կարելի է ասել, հեռու չէ, բայց միշտ ուղիղ ենք անցնում դարպասից դարպաս։ Պտույտ տալն անիմաստ է։ Բոլորովին այդ պտույտի կարիքը չկա։ Բայց փողոցի մեջտեղում միլիցիոները հաճախ գնում֊գալիս է գծերի արանքում։ Տուգանք վճարել նույնպես չես ուզում։ Միլիցիոներ չկա անցնում ենք։ Անցնում ենք այս անգամ եւ լրիվ մտել ենք դարպասից ներս, լսում եմ սուլոց։ Հավանորեն նույնիսկ մեր ետեւից էլ չէ։ Իսկ եթե նա մե՞ր ետեւից է սուլում եւ նկատել է, թե ո՞ր դարպասից ներս մտանք։
Ահա գնում ենք բակով, այնպես երկար է բակը, իսկ նա արդեն դարպասն է անցնում։ Մեր թիկունքներն է տեսնում։ Գալիս է լայն քայլքով, որ հասնի մեզ։ Ես շատ եմ ուզում շրջվել, բայց չեմ շրջվում։ Մենք արդեն ծերուկի շքամուտքին ենք մոտենում։ Հենց այստեղ էլ նա մեզ է հասնում․ «Քաղաքացի…Մեկ,երկու, երեք…հաշվում է նածալելով մատները։ –Բարի եղեք՝ երե՛ք ռուբլի»։ Ես շրջվում եմ։ Նայում եմ միլիցիոներին ծանր մի հայացքով… «Հեռացեք, հեռացե՛ք…»֊ասում եմ։ Նա ամբողջովին կուչ է գալիս։ «Հիմա, հիմա»,– ասում է նա ու գլխահակ հեռանում։ Ասես լուսնոտն է գնում։ Բոլորը
105
ցնցված են։ Գոչում են․ «Վիտյուշա, դու այդ ինչպե՞ս»։ «Ի՞նչ է, ինչի՞ մասին է խոսքը»,– իբր տարակուսած ասում եմ ես։ «Ոչինչ էլ չի եղել»։ Բոլորը տեղնուտեղը համաձայնում են։ Ես անկաշկանդ կատակում եմ, բոլորը ծիծաղում են կատակիս վրա։ եվ միայն ես գիտեմ, թե ո՛վ եմ ես իրականում…
Հետո բոլորս հրճվալից ճիչ ու աղմուկով ծափ ենք զարկում ու համբուրում ծերուկին։ Նա այնպես հանդիսավոր է, այնպես հոգածու, այնպիսի ջանքով է գցված սեղանը, որ լացս նորից գալիս է։ Սատանան գիտե, թե ինչ է կատարվում ինձ հետ։ Չեմ հիշում, որ թեկուզ մի անգամ, թեկուզ երբեւէ լաց եղած լինեմ։ Ես հիմարաբար նրան եմ մեկնում զեֆիրը, նա փարվում է ինձ իր թեթեւ ձեռքերով եւ ոչ այն է ծիծաղում է, ոչ այն է հեծկլտում՝ օձիքիս դարձածալին սեղմված։ «Գերազանցիկ, կոնստրուկտոր», ֊ հպարտ դիմում է նա ինձ անլսելի, գրեթե երկչոտ թփթփացնելով ուսիս։ Հայրս գլխով է անում։ Մայրս էլ է գլխով անում։ Մենք մոտենում ենք սեղանին, ծերուկը խնդմնդալով, խորհրդավոր դեմքով ու ձեռնածուի շարժումներով չգիտես որտեղից մի շիշ թրմօղի է հանում։ Այն միշտ ինքն է պատրաստում, դա նրա հպարտությունն է։ Անձամբ իրեն՝ չի կարելի, նա միայն հիշում է, թե առաջներում ինչպես էր…Հորս նույնպես չի կարելի։ Եվ, անշուշտ, մայրիկիս էլ։ Թրմօղին նախատեսված է ինձ համար։ Ծերուկն անընդհատ թարմացնում է ափսես ու հիացած նայում, թե ոնց եմ ուտում։ Իսկ ես նորից, նորից չեմ կարողանում տեսնել թեթեւ, չորացրած ծաղկաթերթերի նմանվող նրա դողացող ձեռքերը…Այնպես որ նույնիսկ անհարմար եմ զգում իմ անհասկանալի դյուրազգացության համար։ Թվում է, թե նրա ձեռքերն ապրում են յուրահատուկ կյանքով ու ինչքան էլ ծերուկը ջանա առույգ, ուրախ երեւալ, թոթափել ծերությունը, ձեռքերը մատնում են նրան։ Դրանք ապրում են զգույշ, հանդարտ, բծախնդիր, դրանում նույնիսկ ինչ֊որ անմեկնելի գեղեցկություն ու ճարպկություն կա․ ճարպկություն, որով նա հաղթում է ձեռքերի դողն ու անզորությունը։ Ու ես հասկանում եմ, որ խելահեղորեն սիրում եմ այդ ձեռքերը։ Իզուր չէ, որ ծերուկը հպարտանում է իր թրմօղով։ Իսկապես որ, կրակ է։ Ու շատ արագ էլ գլխիս է
106
խփում։« Միայն չափից շատ մի խմիր» ֊ ասում է հայրս։ Ես տեսնում եմ հորս ձեռքերը եւ մորս ձեռքերը, այդ ձեռքերը խենթացնում են ինձ։ Ես հասկանում եմ, որ սթափ մնալու իմ մտադրությունները չքացել են, խմելու եմ եղած թրմօղին մինչեւ վերջ։ Մայրս հանդիմանական հայացքներ է ձգում վրան։ Ես արդեն կիսահարբած բարձրացնում եմ ձեռքիս ափը ամեն ինչ կարգին կլինի, մի անհանգստանա։ Իսկ ծերուկի ու հորս խոսակցությունից քառասուն տարի է, ինչ չի վերանում այն թեթեւակի պաշտոնականությունը, որը ծնվել է այն ժամանակ, երբ ծերուկը դեմ էր մորս ամուսնությանը։ Այդ բոլորն անցել գնացել է, մտերմացել են, բայց նրանց համար, թերեւս, նույնիսկ թանկ է այդ խոսելաոճը։ Խոսում են տիեզերքի ու հսկա ռադիոկայմի մասին, որը կառուցում են մեր քաղաքում եւ որի բարձրությունը հինգ հարյուր մետր կլինի։ Ծերուկը հիացած է ու գիտահանրամատչելի հոդվածներ է պատմում, որոնց մոլի որսորդն է նա։ Նրանք բոլորն էլ խելքները թռցրել են առաջընթացի հորձանքում, անգամ սիրելի ծերուկներս։ Բացի մայրիկից։ Մորս համար դա բոլորովի՛ն միեւնույն է․ իսկ նրանք երեխաներ են։ Դա նրանց մեջ մնացած տղամարդկությունն է։ Ես արդեն լրիվ հարբած եմ։ Իսկ ծերուկն այնպես ուրախ ու երջանիկ է։ Որ մենք եկել ենք։ Նա սիրում է մեզ։ Մենք նրա անփոխարինելի հարազատներն ենք։ Մենք սիրում ենք նրան։ Նա մեր միակն է։ Եվ սրանք բոլորն այն ուրիշ բառերն Են, որոնք ւսմենաէականն են եւ որոնք նա այդպես էլ չի ասում։ Իսկ ասում է, որ ահա, օրինակ, նեյտրոնային ռումբը այն չէ, ինչ ատոմայինը, իսկ ջրածնայինը նրա դեմ՝ ոնց որ վառոդը։ Կարծես սարսափով է խոսում։ Բայց ինձ հանկարծ թվում է, թե նրա սարսափը շինծու է, իսկ իրականում նա նույնիսկ հրճվում է։ Որ ահա այդպիսի ռումբը կընկնի ու ամեն կենդանի բան կկործանվի, իսկ շենքերի ապակիներն անգամ անվնաս կմնան։ Եվ ոչ մի վարակ մտիր ու օգտվիր։ «Բայց ախր սոսկալին հենց դա՛ է,– ասում եմ ես,– լավն էն կլինի, որ բան էլ չմնա»։ Իսկ ծերուկը աչքերը կլորացրել, գլխով է անում ու չի հասկանում։ «Դու ոչինչ չես հասկանում»,֊ասում եմ։ «Բայց ես երեք պատերազմ եմ տեսել»,– ասում է նա։ «Բան էլ չես հասկանում»։ «Դա դեռ ի՜նչ է,– ասում է հայրս,
107
֊ այստեղ նույնիսկ,֊ ասում է հայրս,– բայց դա խիստ գաղտնի է,– ասում է հայրս,֊ հարյուրերորդից հետո էլի մասնիկներ են գտել…»։ Ուրեմն դրանք, այդտարրերը, հորս ասելով պայթելու այնպիսի ցնցող հատկություն են ի հայտ բերել, որ հնդկընկույզի չափ ռումբ լինի նետեցիր՝ մայրցամաքը չկա։ Լրագրողի մեկը գրպանում դրած բերել է, ինչ֊որ տեղ վայր ու գցել ու վերջ։ Հրթիռներ էլ պետք չեն…«Իսկ այնպես նրանք պե՞տք են»,– ասում եմ ես։ «Լակո տ,– ասում է հայրս,– ես պատերազմ, կռիվ, թոհուբոհ տեսած մարդ եմ»։ «Մեկ է, չես հասկանում»,– ասում եմ։ «Լակոտ»,– ասում է հայրս։ «Սա դեռ ի՜նչ է,– ասում է ծերուկը,– իսկ եթե հակաշխարհից ու հականյութից ստեղծեին ապա ամբողջ մոլորակին մի քորոցի գլխիկի չափն էլ հերիք
կաներ»։
֊ Իսկ ինձ, ահա, պատմել են,– ասում եմ ես,– դա իհարկե Ամերիկայում է եղել։ Մի գաղտնի տեղ կողք֊կողքի հինգ սուզանավակ էին կանգնած։ Նավակներից մեկի նավաստուն ուղարկեցին վերեւ ձյունը մաքրելու, բայց նա կտրականապես հրաժարվեց։ Այն ժամանակ մյուսին ուղարկեցին։ Ահա հենց նրա, մյուսի եղբայրն էլ պատմել է ինձ։ Ուրեմն, նա մաքրում է, իսկ նրա տակ նավակի մեջ, հրդեհ է սկսվում ու ոչ մի կերպ հնար չի լինում հանգցնել։ Եվ հրամանատարն էլ չկա ափին է։ Իսկ այս մեկը վերեւում դեռ ոչինչ չգիտե (ձյունն է մաքրում), միայն զգում է,որ ոտքերի տակ ինչ֊որ բան է տաքանում, բայց բանի տեղ չի դնում։ Եվ հանկարծ մի ա՜խ է քաշում։ Նավակն էր պայթել, նրա հետ բոլոր մնացածները, իսկ նա, որ մաքրում էր, չգիտեմ քանի կիլոմետր մի կողմ էր նետվել ու ընկել ուղիղ ձնաթմբի մեջ։ Կապիտանն այդ ժամանակ քայլում էր ափով ու հենց այդ պահին Իավասարվել էր լապտերին։ Նա ճակատով խփվեց սյանն ու թափով վեր նետվելով մեկեն ընկավ մեռած։ Ոչ ոք կենդանի չմնաց։ Միայն նա, որ ձնաթմբի մեջ էր ընկել, կենդանի մնաց։ «Ասածդ ի՞նչ է»–զարմացավ հայրս։ «Հենց այնպես,– ասացի ես,– եւ հետո, երբ այդ ամենը պայթեց, դրա հետ մեկտեղ ինքնաշարժ ջրականներն էլ դես ու դեն թռան։ Աստված գիտե ինչքան երկար էին փնտրում դրանք, որ դուրս հանեն ջրից…»։ «Խմել չգիտե՚ս»–ասաց հայրս։
108
Թրմօղուց ես վատ եմ քնում, ինձ հետապնդում են, ես վազում եմ եւ չգիտես ինչու հազիվ եմ փոխում ոտքերս, բղավում եմ ու միայն բերանս եմ բացուխուփ անում․հետո ես եմ հետապնդում ինչ֊որ մեկին, ինչ֊որ անհասկանալի պատերազմ է՝ մոնղոլների արշավանք։ Նրանք մոտոցիկլետներով գնում են քաղաքի միջով, տեգերն առաջ թեքած ջիգիթներ, ու ներս են խուժում մեր բնակարանը, նրանց գլխավորում է ղեկավարս, որը գոռում է, թե ես սխալվել եմ տեգի ընտրության հարցում․այն բանի պետք չէ։ Նա տեգը կրծքիս է նետում՝ ես ոչինչ չեմ զգում, տեգը երկու կես է լինում։ Հետո հանկարծ մրսում եմ, ինձ միանգամից մի քանի ձեռքեր են շոյում ու ես ճանաչում եմ ծերուկներիս ձեռքերը…Առավոտվա կողմ խորը քուն եմ մտնում, մի կերպ արթնանում եմ, այն էլ մորս շնորհիվ, նախաճաշում եմ չեմ ու չումով, որ չնեղացնեմ նրան։ Եվ արդեն վազել է պետք՝ ուշանում եմ։ Բայց ոչ վազելս է գալիս, ոչ շտապելս։ Մայրս արդեն հուզվում է, արդյոք աշխատանքիս վայրում ամեն ինչ կարգի՞ն է․ դու, Վիտյուշա, մի բարկանա, բայց ինձ թվաց… հասկանում ես, ես ու հայրդ ուզում ենք, որ գործերդ վերջապես կարգի գան։ Ես ամբողջովին մթնում եմ, որովհետեւ մայրս միշտ այնպես անթերի է զգում, երբ որեւէ բան կարգին չի լինում։ Եվ այն բանից, որ նա, ինչպես միշտ, ճիշտ է, ես հատկապես ավելի եմ ուզում բարկանալ ու հակառակել եւ ապացուցել, որ նրանք ոչինչ չեն հասկանում, եւ ես ինքս էլ։ Առաջ ինձ ապշեցնում էր, որ ծերուկներս զգում էին այն, ինչ դեռեւս չէր կատարվել ինձ հետ եւ ինչը որեւէ առիթով չեմ հիշեցրել ու գաղտնի է եղել։ Ես ըմբոստանում էի այդ նախազգացման տրամաբանության դեմ։ Հիմա ես հասկանում եմ, որ դա սեր է, բայց դրանից վիճակս չի թեթեւանում, այլ հարյուր անգամ ավելի է ծանրանում։ Ուրեմն հասուն եմ, որ սկսել եմ պատասխանատվություն զգալ, իսկ պատասխանատու լինել՝ առաջվա պես չեմ կարողանում։ Գուցե ես էլ պիտի իմ որդին ունենամ, որ վերջապես գլուխ հանեմ դրանից։
Ես զայրանում եմ, ասում եմ, թե ամեն ինչ կարգին է եւ աշխատանքի եմ գնում։ Արդեն անհավատալի է, որ չուշանամ։ Ամբողջ թափով պիտի վազեմ ու հասցնեմ, հասցնեմ։ Մինչդեռ
109
մի կերպ ոտքերս եմ քարշ տալիս։ Մեր գրասենյակն օրինակելի է․ ոչ ոք չի ուշանում։ Սարսափելի է տեսնել, թե վերջին րոպեին ինչպես են ընդունարան ընկնում ծերուկները վազքով, ծանր շնչելով ու խելացնոր դեմքերով։ Ահավոր միջոց է հորինել ղեկավարությունը ուշացումների դեմ պայքարելու համար։ Ո՛չ պատիժ, ոչ… Դա, ինչքան էլ դաժան մարդկային կլիներ։ Ամիսը մեկ ընդ որում օրն անհայտ է, ողջ ղեկավարությունը շարվում է նախասրահում։ Ե՛վ դիրեկտորը, եվ կուսղեկը, ե՛վ բաժնի վարիչները։ Նրանք գալիս են ու երկու կողմից շարք են կազմում զանգից մեկ րոպե առաջ։ Նրանք կանգնում են անշարժ, սգավոր դեմքերով, ինչպես պատվո պահակախումբ։ Եվ նրանց կողքով, գլխիկոր, ոչնչանալով, այնպես, որ բառացիորեն տեսնում ես, թե ինչպես է մարդը տասնապատիկ փոքրանում, թափով ներս է խուժում, իսկ իրականում դանդաղ, տանջալիորեն դանդաղ քարշ է գալիս ուշացողը։ Եվ իսկապես, մեզ մոտ չեն ուշանում։ Ինչպես էլ որ քարշ էի գալիս, ավտոբուսն իսկույն եկավ ու ես չգիտես ինչու զայրացա ավտոբուսի վրա, որովհետեւ բարձրանալով նորից հնարավոր էր ժամանակին աշխատանքի հասնել։ Մի տեղ ազատվեց, ես նստեցի ու սկսեցի պատուհանից դուրս նայել։ Եվ այդ ժամանակ լավ զգացի, տաքացա, խոնջություն իջավ վրաս, ու թվաց, թե սա հենց այն ավտոբուսն է, որից ես ամբողջ կյանքում դուրս չեմ գալիս։ Թեպետ շուրջս մոխրավուն էր, բայց դեռ չէր լուսացել։
Նայում եմ ավտոբուսից դուրս եւ տեսնում շենքերի լուսավորված պատուհանները; Այնտեղ նույնպես աշխատանքի են շտապում։ Ու հանկարծ տեսնում եմ պատուհաններից մեկում, երրորդ հարկում՝ մի կնոջ։ Պատուհանը լավ լուսավորված է․ կինը պատուհանի մոտ է կանգնած, ինչ֊որ բան է անում։ Իսկ կողքին, ինչ֊որ շեղ դիրքով պահարան է դրված։ Շատ լավ երեւում է։ Եվ ահա ինձ թվաց, թե կինը հանկարծ թեքվեց ու պահարանի ետեւից կարծես մի ստվեր սահեց։ Բայց ավտոբուսն ախր գնում է եւ պահարանն այլեւս չկա։ Ես ինձ հետ տանում եմ այդ պատկերն ու հանգամանորեն զննում։ Այլ կերպ չես էլ կարող ուշադիր նայել, առկայծեց ու՝ վերջ։
… Եվ ահա որոշակի տեսնում եմ, որ կինը չթեքվեց, այլ
110
երերաց, ոչ էլ երերաց, այլ տեղահան եղավ ու ձեռքով ծածկեց դեմքը, որ չտեսնի, կամ էլ՝ հարվածից… Իսկ ստվերը պատուհանի ետեւից էր․ մի տղամարդ սեւ անձրեւանոցով, մոխրագույն եզրավոր գլխարկով, ձեռքին էլ դանակ։ Նա վրա է բերում դանակը, դրանից էլ երերաց կինը։ Միայն կանգառին հասնեմ ու… Ես դուրս եմ թռչում, որսում եմ պատահած միլիցիոներին։ «Այնտեղ, այնտեղ…»– ասում եմ ես։ «Ի՞նչ այնտեղ»– ասում է միլիցիոները։ «Սպանություն»։ «Որտե՞ղ»– «Այնտեղ։ Ես միայն կարող եմ ցույց տալ»։ Միլիցիոներն անվստահ ինձ է նայում։ «Ես ավտոբուսի միջից տեսա»։ Ու մենք գնում ենք։ Չէ՚, այս շենքը չէ, ոչ էլ սա է։ Ահա այն, ահա եւ պատուհանը։ «Ահա այս պատուհա՞նն է»– ասում է միլիցիոները։ Մենք երեքով միլիցիոները, դռնապանն ու ես նայում ենք այդ պատուհանին։ «Աա՞ է»– «Սա՛ է»։ «Ահա սա՞»– «Ոչ, այն մեկը»։ «Ահա այս մե՛կը,֊ ասում է դռնապանը,– դա քառասունվեց բնակարանն է»։ «Գնանք»,– ասում է միլիցիոները։ Ահա եւ երրորդ հարկը։ Ահա եւ դուռը։ Զանգ։ Կրկին զանգ։ «Պարզ է»,– ասում է միլիցիոները; Դուռը կոտրում ենք։ Առաջին սենյակը։ Երկրորդ սենյակը։ Երրորդը… Ընկած է։ Արյան լճակի մեջ։ Կինը։ Ես հեռանում եմ։ Միայն ես գիտեմ, թե ով եմ ես իրականում…
… Կոտրում ենք։ Աոաջին սենյակը։ Երկրորդ սենյակը։ Երրորդը։ Վերջինը։ Ոչ ոք չկա։ «է՜֊է՜խ,– ասում է միլիցիոները,– իզուր կոտրեցինք։ Խուզարկուի մե՜կը…»։
… Եվ մենք գնում ենք։ Այս շենքը չէ, ոչ էլ սա է։ Իսկ եթե չգտնե՞մ շենքը։ Չճանաչեմ, կամ էլ պատուհանի ետեւ լույսը հանգցրած լինեն։ Այն ժամանակ ի՞նչ կլինի։ Այնպես անհարմար է… «է՜, է՜խ ֊ ասում է միլիցիոները,– գոնե ամաչեիք, զբաղված մարդկանց…»։
… Գուցե ինձ իսկապես թվաց; Իսկ եթե ո՞չ։ Եթե հավանականությունն անգամ մեկ միլիոներորդական է, այդ դեպքում էլ անհրաժեշտ է տագնապ հնչեցնել։ Իսկ եթե չի՞ թվացել։ Եվ իրական է։ Կինը։ Ընկած է։ Արյան լճակում։ Երրորդ հարկում։ Շեղ պահարանի կողքին։ …Իսկ եթե ես իրականում պարզ տեսնեի՞ ամբողջ պատկերը։ Եվ տղամարդուն։ Եվ դանակը։ Ու մենք գնում ենք։ Այս շենքը չէ։ Ոչ էլ սա է։ Չեմ
III
ճանաչում։ Չեմ գտնում։ Գուցե լո՞ւյսն են հանգցրել։ «է՜խ,– ասում է միլիցիոները,– չեք էլ ամաչո՞ւմ»։
… Իսկ գուցե ես տեսնեի ու չհավատայի։ Ինչպես թե։ Լուսավորված պատուհանի դեպքո՞ւմ։ Լինելու բան չէ։ Թվացել է։ Ու այդպես հանգիստ շարունակեի գնալ։ Իսկ հաջորդ օրն այնտեղ կհայտնաբերեին։ Ընկած։
Պատուհանից այն կողմ նկատելիորեն լուսացել է։ Ես դուրս եմ նայում ու տեսնում, որ վաղուց անցել եմ իմ կանգառը։ Եվ հիմա արդեն ես վերջնականապես եմ ուշացել, այնպես, որ լավ է ընդհանրապես աշխատանքի չգնամ։ Ու հանկարծ ինձ թեթեւ֊թեթեւ եմ զգում։ Դա այնպես հեշտ է՝ չգնալ, հրաժարվել, չգնալ։ Եվ, չգիտես ինչու, շատ է դժվար, քանի դեռ չես արել։ Ու ես նորից մանկանում եմ… Իմ մեծ պայուսակը թաքցրել եմ նկուղում։ Տրամվայով գնում եմ մինչեւ վերջին կանգառն ու կրկին ետ։ Հետո հասցնում եմ ժամը տասնմեկի սեանսին։ Հետո զբոսնում եմ ինչ֊որ տեղ կղզիներից այն կողմ, նայում եմ։ Եվ տուն եմ դառնում վեցերորդ դասից հետո… Իջնում եմ հեռավոր շրջապտույտի մոտ։ Մաքուր ձյուն է ու մոխրագույն թեթեւ երկինք։ Այստեղ վերջին, մեկուսի տունն է։ Եվ ամայի դաշտը։ Իսկ դաշտում՝ անհասկանալի, մենավոր խողովակ։ Հորիզոնը ձուլվում է երկնքին թեթեւ ու աննկատելի եւ պարզ չէ, թե որտեղ, եւ թե ձեռքդ մեկնես կհասնի ու նաեւ անսահմանության մեջ է։ Ես գնում եմ ձյան մեջ բացված արահետով, շուրջս ամեն ինչ հարթ ու ճերմակ է․ ետեւում լրիվ փոքրացել է վերջին տունը, իսկ առջեւում անընդհատ մեծանում ու մեծանում է խողովակը, այն վիթխարի է ու ոչ մի կերպ հնարավոր չէ հասնել դրան։ Թվում է, այսպես պիտի գնամ ու գնամ անվերջ՝ անդորրի ու երջանկության զգացումը հոգույյ խորքում։ Բայց շուտով խողովակն ինձ ձանձրացնում է, ու ես ետ եմ վերադառնում այնպես էլ չհասնելով դրան, դեպի տների կույտն ու քաղաքը։
Ես կինոթատրոն եմ մտնում սեանսից մեկ ժամ առաջ… Ի՜նչ ծանոթ են ինձ այս բոլոր մարդիկ, ովքեր կինո են եկել սեանսից մեկ ժամ առաջ։ Եվ այս գունատ, երկայնահասակ պատանին, որն ամբողջ ժամանակ ինչ֊որ տեղ է խցկում իր պայուսակը, եւ մաշված դեմքով, կաղ, չածիլված տղամարդը, եւ
112
ծանրումեծ զրուցող երկու պառավները, եւ հսկիչ կինը (սեանսի վերջին նա այլ դեմք կունենա), եւ հավաքարարը, եւ այս թեփը, որ նա ավլում է դանդաղ ու ծուլորեն, եւ իր ցուցափեղկը դասավորող բուֆետապանուհին, նրա գազով ջուրը, պաղպաղակն ու վաֆլիները։
Ի՜նչ ծանոթ ու ի՜նչ մոռացված է այս ամենը… Անցնես զուգարան, այնտեղ արդեն մեկը կա եւ ծխում է․ մոտենաս նրան ու կրակ խնդրես, թեպետ գրպանումդ լուցկի կա։ Եվ այդ ակնթարթը, մինչ դու ներս ես քաշում ծուխը եւ դեռ չես հեռացել, շնորհակալություն ես քրթմնջում, եւ դուք դեռ իրար եք նայում… Եվ մի աղջիկ, ոչ այն է աշակերտուհի, ոչ այն է ավելի հասուն, որը քայլում է այնպես միայնակ ու անկախ, եւ ձեր հայացքները հանդիպում են, եւ դու քանիերորդ անգամ պատրաստվում ես մոտենալ ու խոսել նրա հետ, ու այդպես էլ չես մոտենում, չես խոսում։ Եվ քո մեջ մնում է միայն գաղտնիքի ու կորստի զգացումը։ Եվ այս ֆիլմը, բացարձակապես կարեւոր չէ, թե ինչի մասին…
Եվ ահա ես փողոց եմ ելնում՝ աչքերս կկոցելով վառ լույսից։ Արեւը դուրս է եկել։ Քաղաքն արդեն լրիվ կենդանացել է։ Մարդիկ շատ են, բոլորը շտապում են, բոլորի դեմքերը գործնական են, բոլորն ինչ֊որ տեղ են գնում։ Եվ դա նշանակում է, որ վերջ, վե՛րջ հանգստին։ Ինձ համակում է խռովքի, անջատվածության, ունայնության զգացումը։ Ես շատ եմ տառապում, որ բոլորի նման չեմ եւ իմ կողքով շտապող մարդիկ, յուրաքանչյո՛ւրը, ընդգծում է․ դու իրավունք չունես, դու իրավունք չունե՛ս։ Հանկարծ հասկանում եմ, թե ինչ իմաստուն երեխա էի, որ կինոյից հետո գնացի դեպի կղզիները, ուր առաջվա պես քիչ մարդ կա, իսկ նրանք, ովքեր կան, դուրս են պրծել ու ապրում են ինչպես ես՝ գողացված կյանքով։ Հիմա ես չափազանց շատ բան եմ հասկանում, չեմ կարող իմաստուն վարվել ու չեմ գնում դեպի կղզիները։
Ես պոլիկլինիկա եմ գնում բյուլետեն ստանալու։ Ես արդեն ես եմ։ Պիտի արդարանամ ու ամբողջ ուժով պահպանեմ այն, ինչ կա։ Պետք է ուղղեմ այն, ինչ հանձնարարել էր ղեկավարս, հաղթահարեմ փորձնական ժամկետը եւ վերջապես՝
113
չհեռանամ աշխատանքից ու չդււանացնեմ ծնողներիս։ Ես ամաչում եմ ու վատ զգում այն բանից, որ այնպիսին չեմ, ինչպես բոլորը, որ այսպես թույլ եմ ու կամազուրկ եւ այնպես ուզում ու չեմ կարողանում ավելի լավը դառնալ, բոլորի նման, որ հանգիստ լինեմ ու իրավացի։
Ես բարձրանում եմ հիվանդանոցային սանդուղքով, իմ կողքով անաղմուկ, ինչպես երազում, սահում են քույրերը, գրեթե աղջնակներ, իսկապես քույրեր են… Նրանց այնպես փոխել են ճերմակ խալաթն ու ճերմակ գլխանոցը։ Նրանք բոլորովին նման չեն իրար։ Այստեղ էլ լռություն է եւ ուրիշ, լռին աշխարհ։ Կամ թե այս մարդիկ իսկապես հիվանդ են եւ դրա միջոցով ինչ֊որ բան են հասկանում։ Ես նստած եմ կլոր սենյակում ու ջերմությունս եմ չափում։ Կողքիս կարմիր վերնաշապիկով մի կին է երեխայի հետ․ երեխան անընդհատ բարձրանում ու բարձրանում է նրա ծնկներին, անվերջ կրկնելով միեւնույն շարժումը, վար է սահում ու խանգարում կնոջը չափել ջերմությունը։ Անլվա պատանին հատկապես սուսիկ֊փուսիկ է երեւում, որովհետեւ շատ հստակ է այն զգացումը, թե նա բոլորովին էլ այդպի– սին չէ սուսուփուս չէ։ Նա ատրճանակի պես պահել է կեղտոտ վիրակապով փաթաթված իր ձեռքը եւ օրորում է, ինչպես երեխային։ Անպատկառ, կանաչավուն դեմքով դպրոցական տղեկը շուրջը նայելով ժամանակ առ ժամանակ կտտացնում է ջերմաչափին։ Նա տեսնում է, որ ես հետեւում եմ իրեն, բայց չի վախենում ու ինձնից չէ, որ թաքնվում է, եւ, որպես համախոհի, աչքով է անում ինձ։ Անցնում է տասը րոպե։ Ես մոտենում եմ քրոջն ու նրան եմ հանձնում ջերմաչափը։ Ջերմաստիճանս նորմալ է․ տարիքոտ, խիստ քույրը կշտամբանքով է նայում ինձ։ Ու ես ամաչում եմ, եւ թվում է այստեղ բոլորը հիվանդ մարդիկ են, դա նրանց համար իրոք լուրջ բան է, ու միայն ես եմ այսպիսին եւ իզուր անհանգստացնում եմ լուրջ, զբաղված մարդկանց։ Հանկարծ ես ուժգին ցանկություն եմ ունենում հիվանդանալու, որ ինձ խնամեն ու գթան ու ես արդարացված լինեմ բոլորի առաջ, որովհետեւ գոնե հիվանդանալու իրավունք ես ունեմ, այն ժամանակ բան էլ չեն պահանջի ինձնից։ Ուզում եմ պառկել մաքուր, զով անկողնում, որպեսզի հարցնեն, թե արդյոք լա՞վ
114
եմ զգում ինձ, դուրս նայեմ պատուհանից, որին հակվել է մերկ մի ճյուղ վրան ճնճղուկներ, եւ հանդարտ զրույցներ վարեմ հարեւաններիս հետ։ Եվ հետո ինձ պե՛տք է, պե՛տք Է բուժել։
Այստեղ, չգիտես ինչու, չափազանց ուժով փչեց քամին, եւ պատուհանը շրխկոցով բացվեց։ Տաք ու հանդարտ հիվանդանոցային մթնոլորտ ներխուժեց սառն օդի ու չոր ձյան փոշու հոսանքն ու պայթեց ինչ֊որ տեղ կենտրոնում, բոլորն աշխուժացան, սկսեցին խոսել։ Փութով սուրացին ճերմակ, անաղմուկ քույրերը։ Քամին մի անգամ Էլ զարկեց բացված փեղկին ու այն գետին գլորեց արմավենու մեծ, լայնաբերան տակառն ու աթոռակը, որի վրա դրված Էր այդ տակառը։ Քույրերն իրար անցան։ Ես՝ նորմալ ջերմաստիճանով տղամարդս, մոտեցա պատուհանին եւ ուժով փակեցի։ Արանքում ձյուն Էր խցկվել, պատուհանը չէր փակվում։ Ես ձեռքով դուրս քերեցի ձյունը զգալով ինչպես են փայտանում մատներս ու ինչպես է դրանց տակ հալչում ձյունը եւ ի վերջո փակեցի փեղկը։ Հետո մենք քրոջ հետ բարձրացրինք արմավենին ու տեղադրեցինք աթոռակի վրա։ Ես տակավին զգում էի ձյան ու սառնամանիքի բույրը, դեմքիս մաշկը դեռ պահպանում էր սառնության զգացումն ու քաղցր նվում էին կարմրած մատներս։ Չգիտես ինչու զարմանալիորեն հաճելի էր անել այն ամենը, ինչ արեցի ու ես ուրախ էի այն բանի համար, որ քույրն այդպես շնորհակալ եղավ ինձնից։ Ես դուրս եկա դեպի աստիճաններն ու իջա հանդերձարան։
Անցա հիվանդանոցային այգով ու մոտեցա Կարպովկային։ Ջուրը կամրջի տակ սեւ էր, իսկ հեռվում սպիտակին էր տալիս, սառցի մեջ սառցակալել էին հատուկենտ գերաններ։ Կուզիկ, փայտե կամուրջը սառցապատ էր, դրա վրայով անօգնական բարձրանում էր մի ձի։ Ռետինե հաստ անիվներով լայն, ցածրիկ սայլի վրա, բլրի պես վեր էին ցցվել շշերով լի մետաղյա արկղերը, եւ շշերը զրնգում էին։ Ձիու մռութը սառնամանիքից ճերմակել էր ու գոլորշին դուրս էր գալիս հսկա օղակներով։ Կարմրադեմ, իր քուրքի մեջ ավելի քան գիրուկ կառապանը, կատաղի ձայն ածելով, առաջ էր քշում ձիուն։ Սայլը հազիվհազ էր առաջ շարժվում, ձիու ոտքերը ծալվում էին… եւ ահա սայլը կանգ առավ։ Ձին, հենվելով բոլոր չորս ոտքերի վրա, դանդաղ
115
ետ սահեց։ Կառապանը գոռաց մոլեգին ձայնով, ձին ամբողջ ուժով առաջ ձգվեց ու դանդաղ, անտանելի դանդաղ տապալվեց կողքի։ Նա ընկել էր կողքի, թեքել էր գլուխն ու կամաց վրնջում էր։ Նա այնպես մեղավոր էր՝ ձին եւ այնքան մեղավորություն ու վիրավորանք կար նրա դեմքին, որ հասկանալի էր՝ լալիս էր։ Ու ինչ֊որ մեծ, խեղդող բան էր բարձրանում իմ կոկորդով, երանի ես պառկած լինեի սառցի վրա ու ջանայի վեր կենալ եւ թող ցավ ու դառնություն զգայի եւ լավ կլիներ ամբողջ կյանքում ե՛ս քարշ տայի այս սայլը։ Ձին ընկել էր կողքի եւ տենդագին ցնցվելով թրթռում էր նրա մյուս, խավոտ կողը ու դրանից գոլորշի էր բարձրանում։ Կառապանը գոռում էր եւ ամբողջ ուժով մտրակում նրա թաց կողը։ Ես ատո՛ւմ էի կառապանին ու հենց այդ պահին ծագած միտքը, որ հավանորեն նա նույնպես սիրում է ձիուն, ճանաչում, կերակրում ու հոգում է նրա մասին, ինձ անբնական ու ատելի թվաց։ Եվ այստեղ, երիտասարդ մի տղա զվարթ բանալով ատամնաշարը, մոտ վազեց կառապանի հակառակ կողմից եւ ինչ֊որ ուրախ ու առույգ խոսելով ձիու հետ սկսեց օգնել, որ նա ոտքի կանգնի։ Այդ ժամանակ մոտ վազեցինք եւ՛ ես, եւ՛ ուրիշ մարդիկ ու բոլորս՝ միացած մեծ ու բերկրալի մի բանով, ձիուն ոտքի կանգնեցրինք, եւ ամբողջ ուժով, սահելով ու գայթելով եւ բոլորովին չնկատելով այդ ձգում էինք սայլը կամուրջն ի վեր եւ կանչում էինք ուրախ ու բարձր։ Եվ ահա ձին կուզիկ կամրջակի կենտրոնում հանկարծ պոկվեց մեր ջանքերից ու գնաց մենակ։ Մարդիկ հեռացան, ատամնաշարը շողացնելով ինչ֊որ տեղ գնաց նաեւ աոաջին տղան, ես նորից մենակ մնացի, եւ այն մեծ ու հզոր բանը, որ հենց նոր զգում էի խույս տվեց ինձնից։
Ես քայլում էի ու ամաչում։ Ես չէ, որ գլխի ընկա, որ ոչ թե կանգնել ու ձիուն խղճալ, այլ պարզապես օգնել է պետք։ Եվ այնպես հասարակ ու լավ արեց այդ ամենն այն առաջին տղան։ իսկ ես հավանորեն երբեք չեմ կարողանա այնպես, ինչպես նա… Եվ ես չէի սիրում նրան։ Բայց երախտագիտություն էի զգում բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր նույնպես ինձ հետ միասին հասկացան, որ ձիուն կարելի է օգնել, ովքեր այդ պահին մոռացել էին ամեն ինչ։ Ու ի՜նչ լավ է, որ նրանք ունակ են մո–
116
ռանալ «ամեն ինչ»։ Եվ չի կարող պատահել, մտածում էի ես, որ ձիուն օգնելուց հետո նրանք ավելի թեթեւացած չնայեին իրենց հոգսերին ու վազվզոցին, եւ, մտածում էր ես, այս օրը նրանք կապրեն գեղեցիկ ու լավ։ Գուցե դա ազատության միակ ճշմարիտ զգացումն է, երբ մարդ գիտակցում է, որ հենց նոր մարդկայնորեն վարվեց։ Եվ, մտածում էի, ի՛նչ չնչին բանի համար ենք արդեն մենք երախտապարտ լինում մարդկանց։ Իսկ մենք չէ՞ որ երջանիկ ենք լինում, երբ հանդիպում ենք մարդու, որը չի կորցրել իր մարդկությունը։ Եվ ի՜նչ լավ է, մտածում էի ես, երբ ինչ֊որ նշանակալից ու լուրջ բանի հանդիպելով, հանկարծ, շատ֊շատերն իրենց միջից լույս աշխարհ են հանում Մարդուն…
Հետո ես կրկին տեսա ձիուն, ինչպես էր նա փռվել կողքի ու բարձրացնում էր իր մյուս, տաք կողը եւ թեքում էր իր ալեհեր մռութն ու անօգնական կուչ բերում ոտքերը։ Ու ես հասկացա, որ ձին միանգամայն զարմանալի մի մարդ է, որի վրա ուզում ես աղոթք անել ու լաց լինել եւ ձիուց ավելի տխուր պատկեր չկա։
Լավ է։ Այդ ամենը լավ է։ Բյուլետեն չունեմ։ Հետո՞ ինչ եմ անելու։ Ու մեկ էլ այնպիսի թախիծ պատեց ապրել չեմ ուզում։ Իմ մեջ ինչ֊որ բան սխալ է կառուցված։ Իրավունք չունե՛մ ես քայլել մարդկանց մեջ ու ներկայացնել ինձ ճիշտ այնպիսին, ինչպիսին նրանք են։ Կամ էլ… գոնե մեկուսացնեին։ Բանտ նստեցնեին… Տարեք։
… Ահա ես նստած եմ բանտում ու վերջապես հասկանում եմ ինչ֊որ կարեւոր մի բան… Պիտի որ գոյություն ունենա այդ «ինչ֊որ բանը»։ Եվ այն բանալի է աճեն, ամեն ինչի համար… Եվ ահա ինձ մոտ է այդ բանալին։ Հնարավոր է, այն ժամանակ ես դեն կձգեի ունայնությունը եւ ուժ կունենայի տեսնելու, հասկանալու շրջապատս։ Ես կհասկանայի նպատակն ու իմաստը։ Ես ամեն ինչ կհանեի իմ խորքից ու կիրագործեի ամենը, ինչի ունակ էի։ Իսկ գուցե ես անգամ չհասկանայի էլ, այլ պարզապես ինչ֊որ հրաշքով, որեւէ վաղ առավոտ արթնանայի հավասարակշիռ ու խաղաղված։
Բայց ես բանտում չեմ։ Ոչ պատ կա, ոչ ճաղաշար։ Գնում
117
եմ մոխրագույն, տրորված ձյան վրայով։ Տներ են, փողոցներ; Ուզեմ ձախ կթեքվեմ, ուզեմ՜ աջ, ուզեմ ուղիղ կգնամ։
Շրջում եմ, ասես ազատության մեջ լինեմ… սա ի՞նչ է։
Տեսնում եմ ավտոմատ գարեջրասրահն ու ներս մտնում։ Նախկինում սա պարզապես գարեջրատուն էր, իր մշտական այցելուներով, իր միկրոշրջանով ու միկրոաշխարհով, բոլորը գիտեին իրար, այստեղ աղմուկ ու ծուխ էր եւ օղի էին խմում։ Այժմ կանգնակները մոխրագույն, զզվելի մարմարից են, նիկելապատ ավտոմատները փայլում են, մեզ մոտ չեն ծխում ու օղի խմելն էլ արգելված է։ Բայց մարդիկ չկարողացան բաժանվել այս վայրից, նրանք առաջվա պես գալիս են․ գարեջրատան ոգին չի հեռացել այստեղից։ Այստեղ ծխում են ու օղի խմում՝ քարշ են տալիս իրենց փուչ կյանքը։ Այստեղ աղմուկ է, եւ բոլորը ծանոթներ են։ Եվ, ինչպես երեւում է, նույնիսկ գարեջրատան ղեկավարությունն է հասկանում, որ անօգուտ է պայքարել դրա դեմ։ Կարմիր ավտոոմատն ինձ համար թքում է սիրածս «Վոլգյան» գինին եւ․ կթքի այնքան անգամ, ինչքան ուզենամ։ Ես ուզում եմ չգիտեմ թե քանի անգամ։
Օրորվելով փողոց եմ ելնում։ Արդեն մութ է։ Հանդարտ եմ ու լուռ։ Ես կարող եմ ոչ մի բան չհիշել։ Հայտնվում եմ ինչ֊որ երկու տների արանքում ընկած պուրակում։ Լապտերներ չկան, միայն աղոտ լույս է ձգվում պատուհանից, ու ձյան վրա կապույտ ստվերներ են գոյանում։ Փոքրիկ տղան ձյունե քաղաք շինելով շրջում է այնտեղ ու վարում իր բեռնատարը։ Ես թրխկում եմ նրա կողքին՝ նստարանի վրա։ Եվ իսկապես էլ մտածում եմ, նա ապրում է իր այս ձյունե քաղաքում։ Չի խաղում, այլ ապրում է։ Ես լավ եմ հասկանում նրան։ Ինքս էլ խելահեղորեն ուզում եմ չորեքթաթ սողալ ճռճռան, չոր ձյան վրայով ու ապրել այս քաղաքում։ Ես անգամ չեմ ուզում նորից մանուկ դառնալ; Շատ ավելի եմ ուզում փոքրանալ։ Դառնալ բոլորովին ճսւոլիկ մի մարդ, որի համար այս ձյունե քաղաքը՝ իրոք քաղաք է, իսկ տները հսկա տներ։ Փոքրիկ, բոլորից աննկատ, ես քայլում եմ այս ձյունածածկ փողոցներով ու մագլցում ձյունակույտերի հսկա գագաթներն ի վեր… Ես ցած եմ սահում նստարանից ու չորեքթաթ սողալով մոտենում եմ
118
մանկանը։ Նա խեթ ու անվստահ ինձ է նայում։
֊ Մի վախենա, փոքրիկ,– ասում եմ,– ես էլ եմ այս քաղաքից։
Նա աչքերը չռում է վրաս ու լռում։
֊ Մենք միասին կապրենք,– ասում եմ ու անհեթեթ, հարբած արցունքները հոսում են այտերիս վրայով։
֊Քեռի՛, դու հարբած ես,– ասում է տղան։
֊ Ես հարբած չեմ,– ասում եմ,– ես լաց չեմ լինի։ Մենք երկուսով կապրենք քաղաքում։ Դու ինձ քո բեռնատարի վարորդը կդարձնես…
֊ Ղեկի մոտ չի կարելի հարբած լինել,– լուրջ ասում է տղան։
֊ Ես հարբած չեմ, էլ չե՛մ անի,– ասում եմ ես։
Ահա ես վարում եմ ձյունով լի բեռնատարը։ Չորեքթաթ սողում եմ ձյունե քաղաքի նեղլիկ փողոցներով ու առաջ եմ հրում բեռնատարը։
֊ Քեռի, դու կկործւսնես իմ քաղաքը,– ասում է տղան։
֊ Չեմ կործանի,– ասում ես,– ես ամենափոքրիկ մարդն եմ։ Իմ համեմատ՝ դու հսկա ես, իսկ ես այնպես փոքրիկ եմ, որ չեմ կարող քանդել մեր քաղաքը։
Ես բեռնատարը մոտեցնում եմ ձյունե մեծ տանն ու բեռնաթափում։ Բեռնատարը կանգնեցնում եմ ձյունե ավւոո– տնակում։ Աշխատանքն ավարտված է, հիմա կարող եմ հանգստանալ։ Երկար քայլում եմ ձյունե քաղաքով ու ընտրում այն տունը, որի մեջ պիտի ապրեմ։ Վերջապես գտնում եմ։ Միայն պետք է թեթեւակի կարգի գցել։ Ու մի ծածկ սարքել մեր ձիու համար։ Ես երկար չարչարվում եմ եւ ահա այն պատրաստ է։ Հիմա կարելի է կանչել տղային։ Մեր երկուսի համար շատ ընդարձակ ու հարմարավետ կլինի այս տանը։
֊ Փոքրի՜կ, փոքրի՜կ,– կանչում եմ։ ֊ Որտե՞ղ ես։ Ես տուն եմ դառնում։ Վատ եմ։ Գլուխս պտտվում է։ Արդեն ամեն ինչ հասկանում եմ։ Միայն սարսափելի վատ
եմ։ Կուզեի մի դույլ ջրալի կիսել խմել, հանվել ու պառկել ճերմակ, հենց նոր լվացված ու հղկված փայտե հատակին։ Այդպես պառկել ու առնել դրա թարմ, փայտե բույրն ու հեռանալ,
119
հեռանալ… Որտեղի՞ց է հիշողությանս մեջ այս հատակը։
Որիշ ոչինչ չեմ հիշում։ Առավոտ վաղ բացում եմ աչքերս ու տեսնում, որ հանված եմ ու պառկած անկողնուս մեջ։ Կողքիս կանգնած է մայրս հոգատար ու տխուր։ Ես ամաչում եմ, սարսափելի ամաչում, ուզում եմ չքվել, անէանալ, այնպես, որ մնա միայն մաքուր ու հարթ անկողինը։ Ու նորից անտեսանելի եմ ուզում դառնալ։
֊ Բան չկա, Վիտյա,– ասում է մայրս։– Ամեն ինչ լավ է լինելու։ Մայրդ միշտ քո կողքին կլինի…
Ավելի լավ է տան սպանեն, քան այդպիսի բան ասեն։ Ես զգում եմ, որ հիմա որդի պես կսկսեմ սողալ ու գալարվել։ Ես ատում եմ ինձ։
֊ Դու ներիր ինձ, մայրիկ,– ասում եմ ես ու հապշտապ, գրեթե գողունի դուրս վազում։
Ես գնում եմ ավտոբուսով ու այս անգամ ինձ չի հաջողվում դառնալ ո՛չ թռչող մարդ, ոչ հիպնոսող, ոչ խուզարկու։ Ես միայն հիշում եմ այդ մասին։ Եվ տարօրինակ մի բան եմ հայտնաբերում հիշելով։ Նախկինում, ինչ֊որ ժամանակ, թվում է վաղուց֊վաղուց, ես պարզապես թռչում էի, պարզապես անտեսանելի էի, սխրանքներ էի գործում ու մեռնում էի վիրավորանքից։ Եվ անգամ չէի նկատում, թե ինչպես եմ անում այդ։ Իսկ այժմ, թվում է դա սկսվել է շատ վաղուց, իմ ցանկացած երազանքը հիմար ու փուչ, հենց երազանքի մեջ էլ տխուր վախճան է ունենում։ Եվ ոչ հաղթանակ կա դրանում, ոչ ցնծություն։ Միշտ կասկածանք կամ հիասթափություն է լինում ու ենթադրվող տխուր ավարտ։ Եվ դա փուչ ու հիմար երազանքի մեջ անգամ… Եվ հենց դա՞ է փորձը։ Հենց դա միայն այլանդակության չափ մեծացած այդ բա՞նն է իմաստությունը։ Ու այդպես ճարպկորեն էլ կպառավեմ աննկատելիորեն հրաժարվելով սրանից֊նրանից՝ ասելով՝ ի՜նչ միամիտ ու հիմար էի ես այն ժամանակ, ինչպե՜ս ոչինչ չգիտեի ու չէի հասկանում։ Եվ միաժամանակ հանգստավետություն ու գոհություն կզգամ… գրողի ծոցը… գրողի ծոցը…
Եվ ահա նորից աշխատանքի եմ։ Ու հենց առաջինը իմ դիմաց հայտնվում է ղեկավարս։
120
֊ Դե ինչպե՞ս, Վիտյա՛,– ասում է նա։– Ի՞նչ էր պատահել
ձեզ։
Ես հանկարծ զգում եմ, որ ուժ չունեմ ստելու ու լռում եմ։
֊ Դուք հիվա՞նդ էիք։
֊ Ոչ,– ասում եմ ես։
֊ Հապա ի՞նչ էր եղել,– զարմանում է ղեկավարս։
֊ Ես չկարողացա,– ասում եմ ու ստորաբար մտածում՝ առայժմ ճշմարտությունն եմ ասում, իսկապես չէի կարող, եւ այդպիսով ազնվությունս չի տուժում։
Ղեկավարս ջանում է նրբանկատ լինել ու չի շարունակում հարցուփորձը։ Հենց դրան էլ սպասում էի, մտածում եմ։ Ես ամաչում եմ ու աշխատում վանել այդ զգացումը։
֊ Իսկ ուղղումներն արե՞լ եք,– հարցնում է ղեկավարս։
֊ Դեռ չեմ հասցրել,– ասում եմ ու մխիթարում ինքս ինձ։ «Չէ՞ որ իսկապես չեմ հասցրել…»։
֊ Ինչպե՞ս թե, Վիտյա,– ասում է ղեկավարս,– գնանք իմ առանձնասենյակը։– Ես քարշ եմ գալիս մինչեւ աոանձնասենյակ։ Ղեկավարս թրմփում Է բազկաթոռին, բազկաթոռը տեղի Է տալիս նրա տակ։ Ես կանգնում եմ սեղանի մոտ ու չեմ նայում նրան։ Նրա կոկիկ սեղանին տեսնում եմ ամերիկյան ամրակիչը եւ հայացքս չեմ կարողանում կտրել դրանից։
Ես լռում եմ։ Ղեկավարս նորից Է դիմում իր նշանավոր նրբանկատությանն ու այլեւս ոչինչ չի հարցնում։ Նա ինքն Է սկսում խոսել։
֊ Ախր սա ինչի՞ Է նման, Վիտյա՛։ Ես ճանաչում եմ քո հորը։ Դու որդուս հետ միասին ես սովորել… Գիտես, թե ինչպես եմ քեզ վերաբերվում։ Դու չէ՞ որ խելացի, ընդունակ երիտասարդ ես, շնորհալի… Ինչո՞վ հապա բացատրել քո վերաբերմունքը։
֊ Ես լռում եմ։ Ես գիտեմ լավ է չխոսեմ։ Հավանաբար նա իրո՛ք վատ չի վերաբերվում ինձ։ Հավանաբար նա ուզում է ընդառաջ գնալ եւ թողնել, չհեռացնել, թեպետ ես չարդարացրի ինձ։ Հավանաբար նա ինձ էլի ժամանակ կտա, որպեսզի ցույց տամ իմ կարողությունները։ Լավն այն է, որ ազնիվ խոսքեր չտամ։ Դա ավելի ազնիվ է։ Լավ է լռել ու սաւսսել, մինչեւ նա ինքը կորոշի ամեն ինչ եւ ուսիս թփթփացնելով՝ կարձակի։
121
Ղեկավարս ձգում է դադարը, ապա շարունակում։
֊ Ախր, հասուն մարդ ես, Վիտյա… Դու չէ՞ որ լավ ես հիշում ձեր շրջանավարտներին… Կուխարսկին, Պոտյոխինն ու Մյասնիկովն արդեն ասպիրանտներ են, Մոսկվինն ու Նոմո– կոնովը խոշոր հեռանկարային ինստիտուտների գիտաշխատողներ։ Զապորոժչենկոն արդեն կապիտան է… Իսկ դու չէ՞ որ պակաս ընդունակ չէիր, քան նրանք։
Նա դարձյալ ձգում է դադարը եւ խոսում է արդեն կատակի
տալով։
֊ Փորձնական ժամկետն ավարտվե՞ց։ Ավարտվեց։ Եվ ի՞նչ դուրս եկավ։ Ֆո՛ւկ։ Ես, իհարկե, կարող եմ քեզ էլի հնարավորություն տալ, բայց պիտի վստահ լինեմ…
Ես կանգնած եմ։ Ես լռում եմ։ Դա դեռ կեղծիք չէ։
֊Ահա, ուրեմն, Վիտյա…
Լուռ մի իրարանցում է բռնկվում իմ մեջ։ Առանձնասենյակում ամեն ինչ մի կողմ է լողում։ Եվ ամենը մշուշվում է։ Այլեւս ոչինչ չեմ տեսնում, չեմ լսում։
… Տեսնում եմ պատուհանի գոգին դրված կակտուսը։ Նրա յուրաքանչյուր ասեղիկը։ Ինքը կանաչ է, իսկ ասղիկները՝ շեկ։ Պատուհանից այն կողմ երկինքն է չգիտես ինչու կապույտ։ Ձյունը փայլկտում է։ Ձյունը եւ կակտուսը։ ճերմակ տանիքով տրամվայը կեռվել է շրջադարձի վրա։ Տրամվայը եւ կակտուսը։ Եվ գմբեթն՝ այնպես կապույտ, որ ձուլվել է երկնքին։ Եկեղեցին ու կակտուսը։ Սեւ֊սպիտակ ծառերը։ Ախր սա հենց այն պուրակն է։ Ես միշտ հրճվում եմ նրանով աշխատանքից հետո…
Իսկ պատուհանի ապակու վրա, կակտուսից վերեւ պղպջակն է։ Զարմանալի է այդ պղպջակը։ Եվ երկինքը, եւ ձյունը, եւ ծառերը, եւ գմբեթը ամենն ամփոփված են նրա մեջ։ Փոքրիկ, տարօրինակ ձգված եւ ինչ֊որ առանձնապես վառ։ Այնտեղ ձյունե քաղաքն է։ Ինչ֊որ մեկն ապրում է այնտեղ։ Բոլորովին ճստլիկի մեկը… հետաքրքիր է, տեսնես այնտեղից ես ինչպիսի՞ն եմ երեւում նրա աչքին…
1961֊1962