Մարթա եւ Մարիամ

Գրապահարան-ից
Մարթա և Մարիամ

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ

Եվ մինչ նրանք գնում էին, ինքը մտավ մի
մի գյուղ, և Մարթա անունով մի կին նրան
ընդունեց իր տան մեջ։
Եվ սա մի քույր ուներ, որի անունը Մարիամ
էր, որ եկավ նստեց տիրոջ ոտքերի առաջ և
լսում էր նրա խոսքերը։
Իսկ Մարթան, որ զբաղված էր տան
գործերով, եկավ կանգնեց նրա մոտ
և ասաց․ «Տեր,քեզ փույթ չէ՞, որ
քույրս ինձ մենակ է թողել տան գործերի
մեջ․ այժմ ասա դրան, որ օգնի ինձ։»
Հիսուսը պատասխանեց և ասաց․ «Մա՛րթա,
Մա՛րթա, դու հոգս ես անում, և շատ բաներով
ես զբաղված, բայց այստեղ քիչ բան է պետք․
Մարիամը ընտրել է բարի մասը, որ նրանից
չպիտի վերցվի»։
(«Ավետարան ըստ Ղուկասի, Ժ, 38-42)


Եվ նույն երեկոյան Մարթան մտավ իր հարևանուհի Թամարի՝ Յակուբ Գրյունֆելդի կնոջ մոտ, որը պառկել էր ծննդաբերությունից հետո։

Եվ տեսնելով, որ օջախի կրակը հանգում է, փայտեր դրեց և նստեց օջախի մոտ, որ կրակը բորբոքվի։ Եվ երբ կենդանի բոցը գալարվեց վերև, Մարթան նայեց կրակին ու լռեց։