Սահմաններ

Գրապահարան-ից
16:08, 15 Փետրվարի 2016 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սահմաններ

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա)


Կա մի տող Վերլենից, որը չպետք է մտաբերեմ,
Կա մոտ մի փողոց, ուր արգելված է ոտք դնեմ,
Կա մի հայելի, որն ինձ տեսել է վերջին անգամ,
Կա մի դուռ, որը փակել եմ մինչ վերջն աշխարհի,
Գրադարանի իմ գրքերի մեջ (որոնք իմն էին ինձնից առաջ)
Կան նրանք, որ էլ կրկին չեմ բացի:
Այս ամառ լրանում է հիթսունս:
Մահը քայքայում է ինձ անընդհատ: