Շինարարը Նորվուդից

Գրապահարան-ից
18:47, 29 Հուլիսի 2020 տարբերակ, VFaryan (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Շինարարը Նորվուդից

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Շուշաննա Վասիլյան (անգլերենից)

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


- Համաձայն քրեական գործերով զբաղվող փորձագետի կարծիքի,- ասաց պարոն Շերլոք Հոլմսը,- հանգուցյալ դասախոս Մորիարտիի մահից հետո Լոնդոնը կորցրել է իր հետաքրքրությունը։ - Կարծում եմ, որ շատ քիչ թվով պարկեշտ լոնդոնցիներ կհամաձայնվեն Ձեզ հետ,- պատասխանեցի ես։ - Դե, դե, ես չպետք է միայն իմ մասին մտածեմ,- ասաց նա ժպիտով՝ աթոռը ետ հրելով նախաճաշի սեղանից։ Հասարակությունը անկասկած շահել է, ոչ ոք չի տուժել, բացի ինձանից՝ այս խեղճ գործազուրկ փորձագետից, որը լիովին մնաց անգործ։ Երբ այդ մարդը ողջ էր, առավոտյան թերթերը անսահման հնարավորություններ էին ընձեռնում։ Շատ հաճախ նույնիսկ ամենափոքր հետքը, Ուոթսոն, ամենաթույլ նշանը բավական էր ինձ, որ ես հասկանայի, որայդ չարամիտ մարդը դեռ գործում է, ասես երբ տեսնում ես ոստայնի ծայրերի ցնցումները, անմիջապես պատկերացնում ես այն զզվելի սարդին, որ դարան է մտել ոստայնի կենտրոնում։ Մանր գողությունները, անիմաստ հարձակումները, աննպատակ վիրավորանքները այն մարդու համար, որը հանցանշաններ էր պահում, այս ամենը կարող էր մի ամբողջական պատկեր կազմել։ Այն ժամանակ այդ մարդու համար, որը զբաղվում էր քրեական աշխարհի ուսումնասիրություններով, ոչ մի քաղաք այդքքան շատ առավելություններ չուներ, որքան Լոնդոնը։ Իսկ հիմա․․․ Այն, ինչի մասին հիմա խոսում եմ, տեղի է ունեցել Հոլմսի վերադարձից մի քանի ամիս հետո։ Նրա խնդրանքով ես վաճառել էր մասնագիտական պրակտիկաս և վերադարձել էր նրա հետ բնակվելու Բեյքեր սթրիթում։ Իմ փոքրիկ Քենսինգթըն պրակտիկան գնել էր Վեռներ անունով մի երիտասարդ բժիշկ։ Զարմանալիորեն առանց մի փոքր սակարկելու նա վճարել էր այն ամենաբարձր գինը, որը ես համարձակվել էի ասել։ Եվ սա գտավ իր բացատրությունը միայն մի քանի տարի հետո, երբ ես պարզեցի, որ Վեռները Հոլմսի հեռավոր բարեկամն էր, և որ հենց իմ ընկերն էր վճարել այդ գումարը։