Ծպեղները բարձր, ատաղձագործներ
Գրապահարան-ից
Քսան տարի առաջ, երբ մեր բավական մեծ ընտանիքում բռնկվեց խոզուկի համաճարակը, իմ կրտսեր քրոջը՝ Ֆանիին, իր սայլակով հանդերձ մի երեկո տեղափոխեցին այն սենյակը, որտեղ ապրում էինք ես ու իմ ավագ եղբայր Աիմորը, և որտեղ, ենթադրվում էր, միկրոբները չէին զարգանում։ Ես տասնհինգ տարեկան էի, Սիմորը՝ տասնյոթ։