Երկու հրեշտակ

Գրապահարան-ից
15:54, 17 Հունիսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Երկու հրեշտակ

հեղինակ՝ Լևոն Խեչոյան
աղբյուր՝ «Լևոն Խեչոյան Պատմվածքներ»

Մանուկը միայն հեղեղատի եզրին, կանգառի ժամանակ, գլխի ընկավ, որ հինգ օր անընդհատ գիշեր է եւ չի լուսանում։ Նա մտածեց` դրա պատճառը գուցե երկինք֊գետին բռնած, մի շաբաթ անդադար թափվող թանձր անձրեւն է, կամ նրանից է, որ օդը անտառածածկ ահռելի լեռների մութ անդրա դարձն է կլանում, կամ գուցե նրանից է, որ թրթռացող, կարմրած լույսերով ընթացող տրակտորների` կահ֊կարասի ներով բեռնված կցասայլակների կողերից սեւ խաղողի ողկույզ ների նման գունդ ու կծիկ, թաց մարդիկ են կախ ընկել` իրարից կառչած, կամ գուցե նրանից է, որ առջեւից գնացողների, ուղե ցույց լինելու համար վառած, ջահերը` լաթեր փաթաթած փայտե րի վրա, սուր խանձահոտ է արձակում, կամ գուցե նրանից է, որ խուճա պահար փախչող մարդիկ ուսերից` խուրջինի նման ետ, առաջ, գույնզգույն հավեր են կախ տվել գլխիվայր, կամ նրանից է, որ մեքենայի տեղապտույտների ժամանակ թփերի կաթկթա ցողտերեւների արանքներից թափառական կենդանիների պեծկլտացող աչքեր են նայում, կամ գուցե նրանից է, որ լեռնանցքում խարխափող նահանջողների հետ ամենուր ջրիկ, կավագույն ցեխ է հոսում, կամ նրանից է, որ նահանջողների համար ճակատ ճակատի կանգնած տղաների ձայնը «Վիլիս»֊ի մշտական աշխատող ռադիոկապի մեջ գնալով սառում է, կամ գուցե նրանից է, որ միապաղաղ տոնով անդադար Կարմիր խա չի երեք անդամների` երկաթգծի ուղեփակոցի մոտակայքում կորելու մասին են հաղորդում, կամ էլ նրանից է, որ սովխոզի ձիաբուծարանի բարձունքում ութ հոգի ռումբերը սպառած` «Հաուբեց» հրանոթի հետ շրջափակման մեջ են ընկած։ Լռելով` սպասում են։

Մանուկը պարզորոշ նկատեց` Գոռը, որ «Վիլիս»֊ի առջեւն էր նստած, ուսերը կախվեցին։ Քիչ անց ուզեցին մեքենայից դուրս գալ․ նրանց թվաց, որ դա զզվանք էր` միապաղաղ առոգանությամբ հաղորդումների նկատմամբ։ Մանուկը մտածեց, որ ինքը քնած է, իրեն երազում է տեսնում` «Վիլիս»֊ի կանգնելը, իրենց` երեքի, կախ ուսերով իջնելը, խանդակը թռչելու պահին միմյանց կրունկներին զարկելը, բոխու շուրջը` չռած ոտքերով պար բռնելու պես կանգնելը, այնպես, կարծես վստահ չէին` արդյոք ուզում էին, որ իրենք միզեին։ Մասուրի ճյուղերը` երակների պես ուռուցիկ, ճառագայթող։

Խճուղու վրա ճայթյուն լսվեց, Մանուկը գլխի ընկավ, որ քամին դատարկ «Վիլիս»֊ի բաց դուռը թափով փակեց, այնտեղից հասնող միատոն խշշոցն ակնթարթորեն լռեց եւ նա ճանապարհի վրայից եկող ձայները լսեց։ «Թաթ»` կանչն այդպիսին էր, քիչ հետո նա կրկնությունը մի անգամ էլ լսեց` «Թաթ»։ Մանուկը, որ արդեն հինգ օր լսում էր այդ նույն կանչը, այն ընկալում էր` կարծես թե մեկը պարբերաբար մետաղե փակ դարպասներին բռունցքով հարվածելն է կրկնում։ «Ինչու՞ բռունցքով` մետաղին, ի՞նչ կապ ունի այստեղ փակ դարպասը»,֊ ինքն իրեն հարցրեց Մանուկը։

Նա մտքի մեջ ասաց․ «Չթուլանաս, չԷ որ նման անունով կարող են եւ կորած շանը, եւ ձիուն, եւ տղամարդուն կանչել»։ Գնալով` ձեռ ները թփերի թաց տերեւներին քսեց, «Վիլիս»֊ի սեւ թափքից վերեւ, երբեմն նշմարվող` գորտի պես նստած, կես լուսնին նայեց, միաժամանակ, խճուղուց` ժողովրդի միջից, ելնող գվվոցը լսելով, նրան թվաց, թե հողի երեսով վազող քամին բոլոր անցքերով անտառ է մտել։ Մանուկը դարձյալ լսեց` դադարներով հնչող ձայնը արձագանքվելով` «Թաթ» գոռաց, քիչ հետո նա կրկնությունը մի անգամ էլ լսեց` «Թաթ»։ Գլխի ընկավ, որ նահանջողների երթը տակնուվրա անելով` որդուն որոնող մայր է եռում փուռը ընկածի պես։

Տեղահանված բնակչության հեռանալն էին ապահովում։ Կրնկա կոխ հետապնդողներին զսպում էին տղաները, ժողովըրդին ապահով մի վայր էին տանում։

Մանուկը, վերջ ի վերջո, Գոռին ու Սրապյան Հենդոյին ասաց, որ կգա մի պահ` իրենք այլեւս չեն կարող դիմադրել։ Արդյո՞ք նրանք վախ չունեն, թե՞ դեռ օգնության են սպասում։ Այդ պահին, գրպանի լապտերի լույսով ծնկների վրա կանաչ քարտեզը նայելով` միաժամանակ խոսում էին` առարկելով Մանուկին։ Նա նկատում էր, թե ինչպես է ինքը մի խոսք, երկուսը ասում եւ նրանց առարկությունները վեճ են դառնում։ Քիչ անց ինքն էլ միացավ ծխելուն, ավելի ուշ` ոլորվող ծխով ծխախոտը նրան տվեցին։ Մանուկը ետ ընկավ թիկնակին, զգաց, որ մի կեսով վայրկենական քնեց, մյուս կեսով դեռ լսում էր, թե ինչպես է Սրապյան Հենդոն ռադիոկապի կոճակը ճտճտացնելով` վրա֊վրա ազդանշանը կրկնում։ Կարծես այնպես էր, որ նա քնի մեջ քնած չէր եւ միանգամից արձագանքեց իրադրությանը, ասաց, որ կանխազգում է` քիչ հետո ջոկատը նահանջելով կգա։

Որոշ ժամանակ անցավ, էլի ընդառաջ գնալով` խճուղու շրջադարձի վրա սպասեցին։ Մանուկն իջավ, անձրեւի տակ, ափերի մեջ ծխեց` խավարին նայելով։ Նա շարունակեց, երկրորդը ծխելով, «Վիլիս»֊ի շուրջը պտտվել` թքելով ինչքան կարող է հեռու, հետո խաղը հրապուրեց նրան, փորձեց էլ ավելի հեռու թքել։ Այդ ընթացքում տեսավ, որ մի քանի հոգի իրար հետեւից, ուժերից վեր բեռը գետնին քսելով, ինչպես դուրս եկան սաղարթախիտան տառից` սայթաքելով բերեցին թաց բրեզենտի մեջ կուլուլած Շիրակին, հետեւի նստարանին դրեցին։ Նա, երբ դեռ ծխելով, տղաներին էր օգնում, Շիրակը կառչեց շորերից, Մանուկը կարծրացած մատների միջից պոկելով բուռը հավաքած օձիքը, հանգստացրեց նրան։ Այդ ժամանակ մեկն ուտելիք ուզեց։ Նա բեռնախցիկից թաց հացը բերեց, այնուհետեւ անձրեւը սաստկացավ, երեւում էր, թե ինչպես մթության մեջ, «Վիլիս»֊ի շուրջն այստեղ ու այնտեղ կանգնած, մատներով բուռ֊բուռ պոկելով, հացից ուտում են։

Քիչ հեռու` անձրեւի տակ, զրուցողների խոսքերից Մանուկը որոշ բառեր ընկալեց, սակայն գիտեր, որ նման խոսակցություններն իմաստ չեն ունենում։ Հետո նրանք ուտելով` խճուղու աջ ու ձախ կողմերը բռնած, ցեխի մեջ հոսելով հեռացան։ Նա քիչ հետո նկատեց, որ Շիրակը երկու ձեռներով կրծքին է խփում` կարծես ծոցն ընկած կրակի պեծն է ցանկանում մարել։ Մանուկը, պինդ, գլուխը ծնկներին սեղմած պահեց․ միեւնույն է, պառկած տեղից թռչում, փորձում է փախչել թեւերի միջից։ Երբ հույս տալով հանգստացնում էր Շիրակին, զգաց, որ տակը թաց է, մատները սոսնձվում են կաշվե նստարանին, անմիջապես հասկացավ` նա շատ արյուն է կորցնում։ Մանուկն այդ պահին չգիտեր` ինչ պիտի անի։

Գոռն ու Սրապյան Հենդոն ասացին, որ իրենք էլ չգիտեն։ Մանուկը փորձեց ծիծեռնակներ հիշել` նրանց առաջ դրած հացն ու ջուրը։ Հետո նա, Շիրակի ցավոտ աղաղակները դադարեցնելու համար, մի ձեռքով գլուխը ծնկներին սեղմեց եւ հենց մեքենայի ընթացքի ժամանակ, գրպանի լապտերի աղոտ լույսի տակ, մողեսի նման կանաչավուն շշի բերանից թթի օղի խմեցրեց։ Այնուհետեւ Մանուկն ինքն իրեն հարց տվեց` արդյո՞ք Շիրակի անընդհատ ջուր ուզելը, շաղված խոսելը սխալ չհասկացավ եւ օղին այդքան շատ իզուր չխմեցրե՞ց։ Նա, խցիկում դեռ կանգնած օղու բուրմունքի մեջ, Շիրակից միանգամից տարածվող քրտինքի հոտն առավ։ Մանուկը քաղցած էր։ Նա այնքան էր թուլացել, որ չէր կարողանում ուղիղ դիրքով նստել։ Հետո լսեց, թե ինչպես տնքաց Սրապյան Հենդոն` ղեկը պտտեցնելու հետ, խճուղու լայնությունը չհերիքելու պատճառով ճամփեզրի խանդակի մեջ կողքից կողք գցելով` մեքենան շրջում էր։


Մթան միջից կերպարանքներ էին ելնում։ Մանուկը դա հետեւի ապակուց նայելով տեսավ։ Նրան թվաց` խավար կաղնուտից այդպես թռչկոտելով եկողները կարող են խրտնած հորթեր կամ լավ սպիտակ այծեր լինել։ Մանուկը, երբ դարձյալ գլուխը մոտեցրեց ապակուն, տեսավ մեկին, որ դուրս եկավ խճուղու վրա, հետո էլի մի մարդ տեսավ։ Նա երկար նայեց, մինչեւ աչքերը վարժվեցին մթին եւ հնարավոր եղավ հստակ զանազանել, թե նրանք քանիսն են։ Այնուհետեւ Մանուկը ահագին ժամանակ դեռ չէր կողմնորոշվում, թե ինքը ցանկանում է այդ մասին հայտնել Գոռին։

Կասկածից վեր էր, որ շրջակայքում տեղահանվածներից որեւէ մեկը մնացած լիներ, նա համոզված էր` դատարկվող տարածքները ստուգվում են։ Հետո ուշադրությունը գրավեց, թե ինչպես է մեքենայի աշխատող շարժիչի հետ ոտքերի տակ դողացող մետաղե կարծր հատակը դողը փոխանցում Շիրակին, թե ինչպես է նույն դողէրոցքը Շիրակից փոխանցվում իրեն։ Մանուկն ասաց, որ մարդկանց է տեսնում` մեքենայի հետեւից են գալիս` երբեմն երեւալով, երբեմն անհետանալով։ Բոլորը շրջվեցին, սկսեցին նայել․ տատանվեցին֊տատանվեցին, Գոռի խոսքը որոշիչ էր, վերջ ի վերջո կանգնեցին։

Մանուկը դուռը բացեց, առանց իջնելու` մի ձեռքը բռնակին կիսաշրջվեց, ձայն տվեց խավարի մեջ, ի պատասխան ոչինչ չլսեց։ Նա մտածեց, որ գուցե նրանք էլ իրեն են կանչում, մոմլաթե տանիքին թափվող անձրեւի պատճառով է, որ պատասխանը չի լսում։ Հավանաբար, նեխահոտը անտառի թացությունից էր գալիս, հետո Մանուկն զգաց, որ հոտը ոչ թե անտառից է առնում, այլ բրեզենտից` որով Շիրակին փաթաթած բերեցին։ Սկսեցին սպասել` մինչեւ նրանք ցեխի մեջ ընկնել֊ելնելով կգային, կհասնեին մեքենային, այդ ընթացքում Շիրակը, ուշաթափվելուց առաջ, աղերսանքով մի քանի անգամ բարու եւ չարի անուններ տվեց։ Մանուկը նրա դեմքին ջուր ցողեց, ականջի տակ` «Շիրակ», «Շիրակ» գոռալով, ուշաթափությունից հետ բերեց, միայն դրանից հետո նկատեց, որ նրանք եկել, «Վիլիս»֊ի բաց դռան դեմն են կանգնել։ Նա, խցիկից ընկնող աղոտ լույսի մեջ, իր դեմ` ձեռքերը ձեռքերի վրա փորներին շարած, խորը ծերության հասած երկու միանման պառավների տեսավ։ Տեսնում էր, թե ինչպես է քթների ծայրից անձրեւաջուրը կաթկթում։

Սրապյան Հենդոն հարցրեց, թե ինչու՞ են նրանք նահանջող ժողովրդից այդքան շատ հետ ընկել։

Մանուկը նկատեց, թե ինչպես նրանցից մեկը դեմքից հոսող ջու րը ափով մաքրելուց հետո, ձեռքը փեշի վրա սրբելով` պատասխանում էր։ Անձրեւի պատճառով նա բառերը ամբող ջա կան չէր լսում։ Մտածեց, որ մոմլաթե տանիքին կտկտոցը` գուցե Մորզեի ազդանշաններ են։

Հետո Մանուկն սկսեց բարձրաձայն առարկել։ Նա համոզված էր, որ ճիշտ կլիներ չտեղաշարժեին Շիրակին, թողնեին` հետեւի նստարանին պառկած հանգիստ մեռնի։ Մանուկը կրկին հակառակվելով խոսեց, թե ինչ անհրաժեշտություն կար վերցնել պառավ ներին` ինչն էր դրդել այդպես։

Նրանցից մեկն ասում էր, որ արդեն, իրենք նույնիսկ օգնություն չէին կարողանում կանչել։

Մանուկի ուշադրությունը գրավեց այն, որ նրանց` «Վիլիս»֊ի բաց դռան դեմ հայտնվելուց ի վեր, Շիրակը միանգամից խաղաղ վեց։ Այդ միտքն ավելի կաշկանդեց նրան։ Մանուկը լսեց, թե ինչպես ճչաց գիշերային թռչունը, սակայն նրա ճիչն ինքը «Վիլիս»֊ի մեջ չէր լսի։

Ավելի ուշ, տեղ բացելու համար, Գոռը Սրապյան Հենդոյի օգնու թյամբ առջեւի երկու նստարանների արանքից Շիրակին դեպի իրեն էր ձգում։ Մանուկը լսեց, թե ինչպես Շիրակի բաճկոնի կտրտվող կոճակները կտկտալով շաղ եկան։ Հետո նա տեսավ, թե ինչպես Գոռը նրա վիրավոր մարմինը, փոքր երեխայի պես, վերցրեց գիրկը, երկու ձեռները մտցրեց թեւատակերից` ագուցելով փորի վրա, սեղմեց կրծքին։

Մանուկը նաեւ այդ պահին նկատեց, թե ինչպես են պառավները Շիրակի ազատված տեղը զբաղեցնում։ Տեսավ` նրանք ոտաբոբիկ են, այնպես, կարծես շատ հարգված սրբավայր կամ եկեղեցի մտնեն։ Ձգված նստեցին, հետո ամեն մեկը ցեխակոլոլ կրկնակոշիկները դրեց գիրկը․ մազերից ու հոնքերից ջուր էր կաթկթում։

Մեքենայի շարժիչը չէր աշխատում, դրա համար էլ Մանուկը պարզորոշ լսեց, թե ինչպես անտառում ոտքի տակ ընկած ճյուղ ճայթեց, քիչ հետո` կենտ մի հազ։ Նրա լարվածությունը միանգամից Գոռին ու Սրապյան Հենդոյին փոխանցվեց։ Պառավը հանգստացրեց նրանց, ասաց, որ խրտնած եղջերուն մացառուտն է ընկել։ Մանուկը հարցրեց, թե նա որտեղից գիտե, երբ ոչին չի երեւում։ Ասաց, որ գիտե։ Մանուկը հարցրեց, թե նա դրանով ինչ է ցանկանում ասել, սակայն իր տված հարցը շատ անիմաստ թվաց եւ նրանցից պահանջեց, որ հագնեն կոշիկները, որովհետեւ հատակին` դեղերի ջարդոտված սրվակների ապակիներ են թափթփված։ Նրանք ծնկների վրա պահելով կրկնակոշիկները` համառորեն հրաժարվեցին։ Մանուկը վեճի բռնվեց պառավների հետ եւ ասաց` ինչ անհրաժեշտություն կար նրանց վերցնելու։ Ցածրահասակը` փոքր ինչ հեռու, Մանուկի կողքին նստածը, ասաց, որ արդեն իրենք անգամ օգնություն չէին կարողանում կանչել։

Մանուկի զգոնությունն այնպես էր սրված, որ «Վիլիս»֊ի շարժիչի հետ միացած լույսերի մեջ անմիջապես նկատեց` թաց խճուղին ակնթարթորեն կտրող եղջերուին։ «Դուրս է եկել»,— ասաց պառավներից մեկը։ Մանուկը դրանից բորբոքվելով ասաց` «Հետո ինչ» եւ դարձյալ իրենը պնդեց` հարվածելով կոշիկներին նրա գրկից թափեց ցած։ Պահանջեց, որ հագնեն։ Ցածրա հասակը` փոքր ինչ հեռու, Մանուկի կողքին նստածը, վերցրեց կրկնակոշիկները, դարձյալ դրեց ծնկներին։ Գոռն ու Սրապյան Հենդոն սաստեցին, որ Մանուկը լռի։ Որոշ ժամանակ անցավ, նա գլխի ընկավ, որ նրանց` մեքենան մտնելուց ի վեր, Շիրակը տառապանք ներից, հուսահատ վախից այնպես է հանգստացել, որ մի խաղաղ ժպիտ է ձգվել շուրթերին։

Շիրակի մեռնելուց մի քանի վայրկյան առաջ, փոքր ինչ հեռու, Մանուկի կողքին նստածն ասաց, որ ոտաբոբիկ ներս գալով` իրենք այդպես հարգում են նրանց։