Հոգեկան առողջության 16 չափանիշները (ըստ Ա․ Էլիսի)
Գրապահարան-ից
- Անձնական հետաքրքրություն (շահ)՝ մարդիկ արժևորում են սեփական շահը, սակայն պատրաստ են այն որոշ չափով (ոչ ամբողջական) զոհաբերել հանուն նրանց, ում անտարբեր չեն։
- Սոցիալական հետաքրքրվածություն՝ մարդիկ հետաքրքրված են այլ մարդկանց պահանջմունքներով և սոցիալական գոյատևմամբ։
- Ինքնաղեկավարում՝ մարդիկ առաջնային պատասխանատվություն են ստանձնում սեփական կյանքի համար։
- Հանդուրժողականություն՝ մարդիկ իրենք իրենց և այլ մարդկանց սխալվելու իրավունք են տալիս։ Նույնիսկ երբ նրանց դուր չի գալիս որևէ մեկի վարքը, նրանք ձեռնպահ են մնում անձը քննադատելուց։
- Ճկունություն՝ մտածում են ճկուն և բաց են փոփոխությունների հանդեպ, սեփական անձի և այլ մարդկանց համար չեն ստեղծում կարծր, ռիգիդ կանոններ։
- Անորոշության ընդունում՝ ընդունում են, որ ապրում են հավանականության և պատահականության աշխարհում։
- Պարտականություններ՝ ունեն պարտականությունների սեփական անձից դուրս գտնվող որևիցե բանի հանդեպ, ապրում են հետաքրքիր և լիարժեք կյանքով, սակայն ոչ միայն իրենց համար։
- Ստեղծագործական ապոտենցիալ (կրեատիվություն)՝ դրսևորում են առնվազն մեկ ստեղծագործական հետաքրքրություն ինչպես կենցաղային, այնպես էլ պրոֆեսիոնալ ոլորտների հանդեպ։
- Գիտական մտածողություն մտածողության մեջ ռացիոնալ և օբյեկտիվ կերպով կիրառում են տրամաբանական և գիտական մեթոդը (ալոգիզմների բացակայություն)։
- Ինքնընադունում՝ գերադասում են անպայմանորեն ընդունել սեփական անձը, աշխատում են կյանքից ստանալ բավարարություն և հաճույք, այլ ոչ թե ցուցադրել սեփական անձը, սեփական ներքին արժեքը չեն չափում արտաքնապես կամ այլոց գնահատականներով։
- Մարդու մեջ կենդանական տարրի ընդունում՝ ընդունում են ինչպես սեփական, այնպես էլ այլոց կենդանական կողմերը (բնազնդր)։
- Ռիսկ՝ պատրաստ են դիմել հաշվարկված, արդարացված ռիսկի։
- Հետաձգված հեդոնիզմ՝ պահպանում են կարճաժամկետ և երկարաժամկետ հաճույքների միջև հավասարակշռությունը, չեն ձգտում անմիջապես հաճույք ստանալ։
- Ուտոպիզմի բացակայություն՝ պերֆեկցիոնիզմի բացակայություն։
- Բարձր ֆրուստրացիոն տոլերանտություն՝ փոխում են այն տհաճ պայմանները, որոնք հնարավոր է փոխել, իսկ այն, ինչ անհնար է փոխել՝ ընդունում են որպես այդպիսին, և կարողնաւոմ են դրանք տարանջատել միմյանցից։
- Ինքնապատասխանատվություն հոգեկան հավասարակշռության խախտման համար՝ ստանձնում են սեփական խնդիրների և խանգարումների համար պատասխանատվության մեծ բաժինը։