Վերջին թարմացում 7 Դեկտեմբերի 2015, 14:11
Ոսկե բզեզը

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Ա․ Հովհաննիսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Ոսկե բզեզը»


Օհո՜, նայեցեք, նա խելագարի պես է
պարում։ Մորմ է կծել նրան․․․[1]





  1. Որպես բնաբան օգտագործված է երկտող անգլիացի դրամատուրգ Արթուր Մերֆիի (1727-1805) «Բոլորը սխալվում են» պիեսից։











Եթե բառերն առանձնացված լինեին, խնդիրն անչափ կհեշտանար։ Ես կսկսեի բաղդատել և ուսումնասիրել ավելի կարճ բառեր։ Եվ հենց որ հանդիպեի մեկ տառից կազմված բառի (օրինակ և կամ ու շաղկապ), գաղտնագիրն արդեն լուծված կհամարեի։ Բայց բառերի մեջ արանք չկար, եւ ես սկսեցի հաշվել միանման նշանները, իմանալու համար, թե դրանցից որոնք են հաճախ հանդիպում եւ որոնք՝ սակավ։Վերջացնելով հաշվումներս, այսպիսի աղյուսակ կազմեցի․

8
նշանը
հանդիպում է
34
անգամ
;
"
"
27
"
4
"
"
19
"
)
"
"
16
"
#
"
"
15
"
*
"
"
14
"
5
"
"
12
"
6
"
"
11
"
+
"
"
8
"
1
"
"
7
"
0
"
"
6
"
9 և 2
"
"
5
"
: և 3
"
"
4
"
?
"
"
3
"
||
"
"
2
"
— և )
"
"
1
"

Անգլերեն գրավոր խոսքի ամենագործածական տառը e֊ն է։ Ապա նվազող կարգով գալիս են a, o, i, d, h, n, r, s, t, u, y, c, f, l, m, w, b, k, p, q, x, z տառերը։ Ընդ որում, e֊ն այնքան հաճախ է հանդիպում, որ դժվար է գտնել մի դարձվածք, ուր նա գերիշխող դեր չունենա։

Այսպիսով, հենց սկզբից մեր ձեռքին է ուղեցույցը։ Կազմած աղյուսակն անչափ օգտակար է, թեեւ տվյալ դեպքում պետք կգա աշխատանքի միայն առաջին փուլում։

Քանի որ

………………………………………………………………… ……………………………………………………… ……………………………………………………



Չշփոթվելու համար մեր նշանները դասավորենք այբբենական կարգով։ Կլինի այսպես․

5֊ը
նշանակում
է
a
+
"
"
d
8
"
"
e
3
"
"
g
4
"
"
h
6
"
"
i
*
"
"
n
#
"
"
o
(
"
"
r
;
"
"
t

Սա կարևորագույն տասը տառերի բանալին է։ Կարծում եմ, հարկ չկա պատմել, թե ինչպես վերծանեցի մյուսները։ Ես ձեզ ծանոթացրի գաղտնագրի կառուցվածքին և կարծում եմ, համոզեցի, որ հեշտ է լուծվում։ Ի միջիայլոց, կրկնում եմ, որ այս գաղտնագիրը պարզագույնների թվին է պատկանում։ Այժմ մնում է ձեզ տալ մագաղաթին գրվածի լիովին վերծանված տեքստը։ Ահա․

A good glass in the bishop's hostel in the devil's seat twenty one degrees and thirteen minutes northeast and by north main branch seventh limb east side shoot from the left eye of the death's-head a bee line from the tree throught the shot fifty feet out.

(Լավ ապակի եպիսկոպոսի պանդոկում սատանայի աթոռի վրա քսանմեկ աստիճան և տասներեք րոպե հյուսիս֊հյուսիս֊արևելք գլխավոր յոթերորդ ճյուղը արևելյան կողմը կրակիր մեռած գլխի ձախ աչքից ծառից ուղիղ կրակոցի վրայով հիսուն ոտնաչափ)։

— Հետո՞ ինչ,— ասացի ես,— նույն հանելուկն է։ Մարդկային լեզվով ինչ է նշանակում այս ծածկագրությունը՝ «եպիսկոպոսի պանդկոկ», «մեռած գլուխ», «սատանայի աթոռ»։