Վերջին թարմացում 13 Դեկտեմբերի 2015, 16:14

Ուիլյամ Բլեյք

16:14, 13 Դեկտեմբերի 2015 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հեղինակներ Բ

Ուիլյամ Բլեյք

(1757 - 1827)




Ստեղծագործություններ

***

Փոքրիկ ճանճի
Ամռան խաղը
Անմիտ ձեռքով իմ
Ընդհատվեց:

Նմա՞ն եմ ես
Քեզ՝ ճանճին,
Թե՞ միգուցե
Դու ինձ՝ մարդուս:

Քանզի պարում եմ ես,
Խմում ու երգում,
Մինչ խելառ մի ձեռք
Կջարդի թևերն իմ:

Ու միտքն է կյանք,
Եվ ուժ ու շունչ,
Երբ միտք չկա,
Մահն է միայն:

Ճանճն եմ ես
Երջանիկ,
Արդյոք ապրում եմ,
Թե մահանում:


թ․ Ա․ Բեքարյան