Վերջին թարմացում 13 Դեկտեմբերի 2015, 17:23

Ժյուլ Լաֆորգ

17:23, 13 Դեկտեմբերի 2015 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հեղինակներ Լ

Ժյուլ Լաֆորգ

(1860 - 1887)




Ստեղծագործություններ

Փոքրիկ, անհավակնոտ աղոթք

Հա՜յր մեր, որ հերկինս էիր․․․
Պոլ Բուրժե

   Հա՜յր մեր, որ հերկինս ես (օ՜հ, վերն՝ այնտե՜ղ․․․ Կապույտ
   Անհունությո՛ւն, ինչքա՜ն, ինչքա՜ն ես անքնին),
   Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ․․․ ավելի շուտ
   Թույլ տուր, որ մենք մի քիչ նստենք քո սեղանին․․․

   Ի՜նչ, մեզ երեխայի տե՞ղ ես դնում արդյոք,
   Որից պետք է պահել ինչ որ լուրջ է ու խոր,
   Եվ քո Կամքին մի՞թե ստրուկ է հարկավոր
   Որպես հերկինըս և հերկրի․․․ Օ՜, ի՛նչ դժոխք։

   Ա՜հ, գոնե մի՛ տանիր զմեզ ի փորձություն
   Ժպիտներով, որ գանք, պաշտենք սիրտըդ հստակ,
   Եվ թող, որ մեռյալներս, երկրում այս լավագույն,
   Խժռենք մեր անկյունում, շնանանք ու խնդանք․․․

   Խժռենք մեր անյունում, շնանանք ու խնդանք․․․


թ․ Ա․ Ալիքյան

*

   Ես՝ կենսասեր մի լուսնասուն,
   Ջրում գծում եմ շրջանակ
   Եվ չունեմ ես այլ նպատակ,
   Քան դառնալ նոր մի դյուցազուն։

   Կռվազանի պես, դալկահար
   Մանդարինի թևքըս քշտած՝
   Կլորում եմ շրթներս օրհնած
   Եվ պատգամում հիսուսաբար։

   Ա՜հ, ճի՜շտ, դառնալ նոր դյուցազուն
   Նենգ դարերի սեմի վրա,
   Բայց Լուսիններն ո՞ւր են հերվա։
   Վերստեղծել պետք չէ՞ աստծուն։

թ․ Ա․ Ալիքյան

Լուսնային տրտունջք՝ գավառում

  Ա՜հ, գեղեցիկ լիր լուսնկան
  Գանձի նման հսկայական։

  Փողն է հնչում երեկոյան,
  Անցորդ մի մարդ՝ տեր քահանան։

  Դեմն հեծում է մի երգեհոն,
  Մի կատու է անցնում մյուս կողմ։

  Գավառն արդեն մտնում է քուն։
  Դաշնամուրն իր փեղկն է փակում,

  Արձակելով մի հուսկ ակորդ։
  Ժամը քանի՞սը կա արդյոք։

  Լուսի՜ն, ի՜նչ բախտ աքսորվածի։
  Պե՞տք է ասել միշտ՝ եղիցի՛։

  Լուսի՛ն, լուսի՛ն, օ՜, իմաստակ․
  Դու նույնն ես միշտ՝ ո՛ւր որ լույս տաս։

  Երեկ տեսար դու Միսուրին
  Եվ Փարիզի թումբերը հին,

  Նորվեգիայի ծոցերն, անգամ
  Բևեռ, ծովեր, ի՜նչ իմանամ։

  Երջանիկ ա՛ստղ, դու անպայման
  Տեսնում ես իր հարսանեկան

  Ճամփորդության շքերթն հիմա։
  Նրանք մեկնել են Շոտլանդիա։

  Ի՜նչ մեծ փորձանք, թե այս ձմեռ
  Նա երգերն իմ լուրջի առներ։

  Արի՜, լուսի՜ն, թափառ լուսի՛ն,
  Մնա՛, ապրենք մենք միասին։

  Օ՜, պերճ գիշե՛ր, մեռնում եմ ես,
  Գավառն ամբողջ իմ սրտի մեջ։

  Եվ լուսինը՝ լավ ծերունի,
  Ականջներում բամբակ ունի։


թ․Ա․Ալիքյան