Վերջին թարմացում 31 Հունվարի 2016, 23:58

Ամպեր

23:58, 31 Հունվարի 2016 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ամպեր

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես

Չկա ոչ մի բան, ինչը ամպ չէ: Տաճարները քարերի և բիբլիական բյուրեղների հսկայական ամպեր են, որոնք ժամանակը կսրբի: Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը: Ամեն անգամ բացելիս նոր բան կգտնես: Հայելում նայող արտացոլանքդ արդեն նույնը չէ, իսկ օրը մի շփոթեցնող լաբիրինթոս է: Մենք նրանք ենք, որոնք անհետանում ենք: Արևմուտքում լուծվող բարդ ամպերը մեր պատկերն են: Վարդը այլ վարդ է դառնում անդադար: Դու ամպ ես: Ու ծով: Ու մոռացումը: Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես: