Վերջին թարմացում 1 Փետրվարի 2016, 00:04
Ամպեր

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես

Չկա ոչինչ, ինչը ամպ չէ:
Տաճարները քարերի և բիբլիական բյուրեղների
հսկայական ամպեր են, որոնք ժամանակը կսրբի:
Ոդիսականը փոփոխական է ինչպես ծովը:
Ամեն անգամ բացելիս կգտնես նոր մի բան:
Հայելում նայող արտացոլանքդ
արդեն նույնը չէ, իսկ օրը մի շփոթեցնող
լաբիրինթոս է: Մենք նրանք ենք,
որոնք անհետանում ենք: Արևմուտքում լուծվող
բարդ ամպերը մեր պատկերն են:
Վարդը այլ վարդ է դառնում անդադար:
Դու ամպ ես: Ու ծով: Ու մոռացումը:
Այն ամենն ես, ինչ երբևէ կորցրել ես: