Վերջին թարմացում 3 Փետրվարի 2016, 17:21

Էլեգիա (Բորխես)

17:21, 3 Փետրվարի 2016 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Էլեգիա

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ (իսպաներեն և անգլերեն տարբերակների հիման վրա)

Օ, Բորխեսի ճակատագիր,

նավարկել բազմազան ծովերով աշխարհի
կամ մի ծովով, որը ունի բազմազան անուններ,
լինել մի մասը Էդինբուրգի, Ցյուրիխի, երկու Կորբոդաների,
Կոլումբիայի և Տեխասի,
վերադառնալ փոփոխվող սերունդների ավարտին,
նախնիների հնագույն հողեր,
Անդալուսիա, Պորտուգալիա և այն երկրներ,
որտեղ սաքսոնները կռվելով դանիացիների հետ խառնել են արյունը,
թափառել Լոնդոնի կարմիր և հանդարտ լաբիրինթոսում,
ծերանալ այնքա՜ն շատ հայելիներում,
ապարդյուն որոնել քանդակների մարմարե հայացքը,
ուսումնասիրել վիիմագրերը, հանրագիտարանները, ատլասները,
տեսնել այն ամենն, ինչ տղամարդը տեսնում է,
մահը, ծուլորեն շարժվող աստղերը,
և տեսնել ոչինչ, կամ համարյա ոչինչ,
բացի բուենոսայրեսցի մի աղջկա դեմքի,
դեմք, որը չի ցանկանում հիշես իրեն։
Օ, Բորխեսի ճակատագիր
երևի ոչ այնքան տարօրինակ,

որքան քոնն է։