հեղինակ՝ Ժյուլ Վեռն |
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
I․ Նավաբեկյալները
1865 թվականի մրրիկը։ Աղաղակներ օդի մեջ։ Օդապարիկը: Պատռված թաղանթը։ Չորս կողմը ծով։ Հինգ ուղևորներ: Ի՞նչ է կատարվում մակույկի մեջ: Հորիզոնում երևացող ցամաքը: Վախճանը: — Բարձրանու՞մ ենք, թե՞ ոչ: — Ոչ, իջնում ենք: — Դեր ավելի վատ, մի՛ստր Սմիթ, վա՜յր ենք ընկնում: — Վար նետեք բալաստը: — Խճի վերջին պարկն էլ դատարկեցի: — Իսկ օդապարիկը բարձրացա՞վ: — Ո՛չ: — Կարծես լսում եմ ալիքների շառաչը: — Ծովից հազիվ հինգ հարյուր ոտնաչափ բարձր լինենք: Մի հրամայող ձայն կարգադրեգ․ — Ինչ որ ծանր բան կա, բոլորը դուրս նետեցեք: Տե՜ր աստված, փրկիր մեզ… Ասյ խոս