Վերջին թարմացում 24 Ապրիլի 2016, 22:28

Դատարկ տունը

22:28, 24 Ապրիլի 2016 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դատարկ տունը

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Վ․ Տալյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


1884 թվականի գարնանը ամբողջ Լոնդոնը ծայր աստիճան հետաքրքրության մեջ էր, իսկ բարձր հասարակությունը՝ ցնցված երիտասարդ կոմս Ռոնալդ Ադերի սպանությամբ, որը տեղի էր ունեցել ամենաարտասովոր եւ առեղծվածային հանգամանքներում։ Իր ժամանակին լայն հասարակությունը ծաոթացավ այդ հանցագործության առանձին մանրամասնությունների հետ, որոնք պարզվեցին ոստիկանական հետաքննության ընթացքում․ սակայն այդ գործը այնքան լուրջ էր, որ շատ մանրամասնություններ ստիպված եղան թաքցնել։ Եվ միայն այժմ, գրեթե տասը տարի անց, ինձ հնարավորություն է տրված լրացնելու փաստերի այդ ապշեցուցիչ շղթայի պակաս օղակները։