Վերջին թարմացում 24 Ապրիլի 2016, 22:32

Պարող մարդուկներ

22:32, 24 Ապրիլի 2016 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պարող մարդուկներ

հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ
թարգմանիչ՝ Վ․ Տալյան
աղբյուր՝ «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Ժամեր շարունակ Շերլոկ Հոլմսը նստած էր, խոնարհված ապակյա փորձանոթի վրա, որի մեջ եփվում էր բացառիկ գարշահոտություն ունեցող ինչ֊որ բան։ Նրա գլուխը թեքված էր կրծքին, եւ ինձ թվում էր, թե նա նման է մուգ֊մոխրագույն փետուրներով ու սեւ փուփուլիկով մի տարօրինակ նիհար թռչունի։

— Այդպես, Ուոտսըն,— ասաց նա հանկարծակի,— դուք չե՞ք պատրաստվում ներդնել ձեր տնտեսումները հարավ֊աֆրիկյան արժեքավոր թղթերի մեջ։

Ես զարմանքից ցնցվեցի։ Որքան էլ ընտելացած էի Հոլմսի արտասովոր ունակություններին, այնուամենայնիվ, այդ հանկարծակի ներխուժումը իմ ամենագաղտնի մտքերի մեջ միանգամայն անբացատրելի էր։