հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
1884 թվականի գարնանը ամբողջ Լոնդոնը ծայր աստիճան հետաքրքրության մեջ էր, իսկ բարձր հասարակությունը՝ ցնցված երիտասարդ կոմս Ռոնալդ Ադերի սպանությամբ, որը տեղի էր ունեցել ամենաարտասովոր եւ առեղծվածային հանգամանքներում։ Իր ժամանակին լայն հասարակությունը ծաոթացավ այդ հանցագործության առանձին մանրամասնությունների հետ, որոնք պարզվեցին ոստիկանական հետաքննության ընթացքում․ սակայն այդ գործը այնքան լուրջ էր, որ շատ մանրամասնություններ ստիպված եղան թաքցնել։ Եվ միայն այժմ, գրեթե տասը տարի անց, ինձ հնարավորություն է տրված լրացնելու փաստերի այդ ապշեցուցիչ շղթայի պակաս օղակները։