Վերջին թարմացում 29 Հունիսի 2016, 21:29

Ես գործել եմ ամենածանր մեղքը, որ
մեկը կարող է գործել: Ես չեմ եղել
երջանիկ: Մոռացության սառույցները թող
կլանեն ինձ՝ կորցնելով անգթորեն:

Ծնողներս ինձ ծնել են կյանքի այս
ռիսկային խաղի, հողի, օդի, ջրի
ու կրակի համար: Ես նրանց հուսախաբել եմ:
Չեմ եղել երջանիկ: Ես չեմ իրագործել

նրանց երիտասարդ կամքը: Իմ միտքը
հանձնել եմ արվեստի համառ
համաչափությանն ու մանրուքներին:

Նրանք տեսնում էին ինձ համարձակ:
Ես չեմ եղել քաջ: Ինձ չի լքում:
Միշտ կողքիս է մելանխոլիկ
մարդու այս ստվերը: