Ես գործել եմ ամենածանր մեղքը, որ
մեկը կարող է գործել: Ես չեմ եղել
երջանիկ: Թող մոռացության սառույցները
կլանեն ինձ՝ կորցնելով անգթորեն:
Ծնողներս ինձ ծնել են կյանքի այս
ռիսկային խաղի, հողի, օդի, ջրի
ու կրակի համար: Ես նրանց հուսախաբել եմ:
Չեմ եղել երջանիկ:
Ես չեմ իրագործել նրանց
երիտասարդ կամքը: Իմ միտքը
հանձնել եմ արվեստի համառ
համաչափությանն ու մանրուքներին:
Նրանք տեսնում էին ինձ համարձակ:
Ես չեմ եղել քաջ: Ինձ չի լքում:
Միշտ կողքիս է մելանխոլիկ
մարդու այս ստվերը: