հեղինակ՝ Շահին Նաջաֆի |
Մենք՝ ոտքերի միջև ցաւի համաժառանգներս,
Մենք՝ բանակով մազազերծման շրջման ոտքի տակ,
Մենք՝ անչափահաս քանի-ժամեայ սիղեներս[1],
«Հեշտա՛․․․ Թոյլ բռնի՛ թէ չէ ցաւ ունիա հա՜․․․»
Մենք՝ հորի տակ գտնւող անպատասխան նամակներս,
Մենք՝ սրբավայրում կանանց հետ դաւաճանութիւն
Մենք՝ մատի հաճոյք ու մենք՝ ուրիշների ներքոյ,
Մենք և Ահանգարանի ձայնի հետ մահանալու ուրախութինը․․․
Մենք՝ ականի վրայ ու ջինսի մէջ ու Հաֆթ սինի հետև,
Ամօթը ճակատին գրագէտ հողը-մեր-գլխիններս,
Մենք՝ տաբատի մեջտեղ լինելու շփոթմունքն ու ճղւելու ցաւը,
Մենք՝ աչք փակել, հեշտութեամբ խեղդւել
Տե՛ս ուղեղս ոնց է խառն․․․
Ինձ համբուրիր, սիրուց խօսա՛․․․
Դու էլ հօ ամէն անգամ որ մեզ տեսնում ես դաշտան ես․․․
Դու էլ հօ ամէն անգամ որ մեզ տեսնում ես դաշտան ես․․․
Դու էլ հօ ամէն անգամ որ մեզ տեսնում ես դաշտան ես
Մենք՝ ժամադրութիւն Շարիաթուց[2] մինչ Էւին[3]
Մենք՝ Դուբայից մինչ Չինաստան արտահանած աղջիկներս
Մենք՝ ոսկորի խորքում տաքսու ազդանշան
Մենք՝ փեժոյի մարմին՝ փէյքանի[4] ուղեղով
Մենք՝ առանց Փանահու[5] մնացած անտէր սինեման
Մենք՝ լացակում այս խնադլու ժողովրդի հետ
Մենք՝ պորտի տակի դրամակողմ հասարակութիւն
Մենք՝ առաջնորդի[6] տան տառապող բանաստեղծներ
Մենք՝ Հոսէյնի[7] աւանգարդ սիրահարներ
Մենք՝ Խոմէյնի ծերունու[8] ֆեշնի հետևորդներ
Մենք՝ էթեքաֆի[9] ժամանակ էռեկցիա ունեցած հաւատացեալներ
Մենք՝ սաւանի տակի հիջաբով թաց ծտեր
Ինձ և քո գրկի տենչը․․․
Եւ լաց քո հանգած ընկալուչին․․․
Եկել ես, կյանքս քեզ մատաղ, բայց․․․[10]
Դու էլ հօ նոյնիսկ այս վիճակներում էլ դաշտան ես․․․
Դու էլ հօ ամէն անգամ որ մեզ տեսնում ես դաշտան ես․․․
Ծանուցումներ
- ↑ Սիղե - Շիա իսլամով օրինականօրէն թոյլատրւած ժամանակավոր կին։ Ամեն տղամարդ Իրանում կարող է ունենայ ցանկացած չափով ժամանակաւոր կին՝ մէկ Ղուրանի սուրա կարդալով։
- ↑ Շարիաթի -- Մեծ փողոց Թեհրանում, յայտնի մոլլայի անւամբ
- ↑ Էւին -- Յայտնի բանտ Թեհրանում, որտեղ նաև պահւում են քաղաքական բանտարկեալներ
- ↑ Փէյքան -- Իրանում նախկինում արտադրւող համեմատաբար էժան մեքենայ․ Փեժօ ԱրԴի մեքենան այնտեղ արտադրւում էր Փէյքանի շարժիչով ու փեժոյի տեսքով։
- ↑ Փանահի -- Պարսիկ ռեժիսոր, ով իրանական դատարանում դատապարտւել է այլևս ֆիլմ չնկարելու և Իրանը չլքելու։
- ↑ Խօսքը Իրանի հոգևոր առաջնորդի՝ Խամենէյի մասին է։
- ↑ Հոսէյն -- Շիաների չորրորդ իմամը՝ Ալու որդին, ով հավատացւած է որ Քարբալայում (ներկա Իրաքի քաղաքներից) զոհւել է Սուննիների հինգերրորդ խալիֆայի՝ Եզիդի հետ պատերազմում, բանակների մեծ տարբերութեամբ։
- ↑ Խօսքը Իրանի առաջին հոգևոր առաջնորդի և Իրանի յեղափոխութեան առաջնորդի՝ Խոմէյնու մասին է։
- ↑ Էթեքաֆ -- Իսլամի մէջ որոշ ժամանակով աղօթելու նպատակով մզկիթում առանձնանալն է, որը յատկապէս պատահում է Ռամազան ամսի վերջին օրերին։
- ↑ Այս նախադասությունը պարսիկ բանաստեղծ Շահրիարի հայտնի բանաստեղծության առաջին տողն է, որը նաև հայտնի է, և ուշ գալուց է խոսում։