Վերջին թարմացում 30 Հուլիսի 2017, 16:39

Հակոբ Մնձուրի

16:39, 30 Հուլիսի 2017 տարբերակ, Հաբեթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հեղինակներ Մ

Հակոբ Մնձուրի

(Հոկտեմբերի 16, 1886 - Հունվարի 29, 1978 Հակոբ Մնձուրի Իգնատիոսի (Տեմիրճյան, 1886, հոկտեմբերի 16, գ. Արմտան, Էրզրումի նահանգի Երզնկա գավառ - 1978, հունվարի 29, Կ. Պոլիս, թաղված է Շիշլիի հայկական գերեզմանատանը), հայ արձակագիր:

Տարրական կրթությունը ստացել է Արմտանի նախակրթարանում: 1897-ին մեկնել է Ստամբուլ ու աշկերտություն արել իր ընտանիքին պատկանող հացի փռում: Կրթությունը շարունակել է Կ. Պոլսի Օրթաքյոյ թաղամասում գտնվող ֆրանսիական մասնավոր դպրոցում: Այստեղ մեկ տարի սովորելուց հետո երկու տարի էլ սովորել է Գալաթայի Կեդրոնական հայկական վարժարանում: Միջնակարգ կրթությունը շարունակել է Ռոբերթ քոլեջում, որտեղից հեռացել է 1905-ին՝ առաջին կուրսն ավարտելուց հետո: 1907-ին վերադարձել է իրենց գյուղ և ուսուցչություն արել: Նույն տարում ամուսնացել է: Ունեցել է 4 երեխա: 1914-ին նշագեղձերը հեռացնելու համար մեկնել է Կ. Պոլիս: Չի կարողացել վերադառնալ իրենց գյուղ` Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու պատճառով: Այլևս ոչ մի լուր չի ստացել 1915-ին Արմտան գյուղից տեղահանված իր պապի, մոր, կնոջ և չորս երեխաների մասին: Սկյուտարում հացի փռում աշխատելիս որպես պահեստազոր բանակ է զորակոչվել: Մինչև կյանքի վերջն ապրել է Կ. Պոլսում: Նորից է ամուսնացել և ունեցել երկու դուստր ու մեկ որդի: Զբաղվել է տարբեր գործերով` ածխագործությամբ, քարտուղարությամբ և հացի փռի ու սննդի գործով: Գրականության հանդեպ նրա ունեցած հետաքրքրությունը երբեք չի կորել. ընթերցել է այն բոլոր գրքերը, որոնք իր ձեռքն են ընկել, և անընդհատ գրել: Նրա պատմվածները հրապարակվել են հայկական ամսագրերում ու թերթերում:

Մնձուրու առաջին պատմվածքը («Հարս ու կիսուր») լույս է տեսել 1906-ին «Մասիս» պարբերականում: Այնուհետև պարբերական մամուլում (հիմնականում` պոլսահայ) տպագրել է հարյուրից ավելի պատմվածքներ (առավելապես գյուղական կյանքից), ինչպես նաև շատ հեքիաթներ, ակնարկներ, ժամանակագրություններ, թատերգություններ: Հրատարակել է «Կապույտ լույս» (1958), «Արմտան» (1966), «Կռունկ, ուստի՞ կուգաս» (1974) ժողովածուները: Մնձուրին, որի հերոսները աշխատավոր մարդիկ են, վերակենդանացրել է ծննդավայր Արմտան գյուղը` իր բնության հրաշալիքներով: Ունի ինքնատիպ ոճ, առանձնանում է լեզվի ջերմությամբ, անմիջականությամբ ու գունեղությամբ:)





Երկեր

Կազմող՝ Սուրեն Նադրյան, Վերջաբանը՝ Հրանտ Մաթևոսյանի

Ժողովածուներ



Մամուլի էջերից