հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ |
- Ոչ մի մարդ մեկուսացած, ինքն իրեն համար
- ապրող կղզի չէ։ Յուրաքանչյուր մարդ մի կտորն
- է Մայրցամաքի, մի մասն ամբողջ աշխարհի։
- Եթե ծովը քշի տանի մերձափնյա ժայռը,
- Եվրոպան կփոքրանա, ինչպես կփոքրանար, եթե
- տաներ մի Հրվանդան, տաներ քո ընկերների
- կամ քո սեփական կալվածքը։ Յուրաքանչյուր
- մարդու մահը փոքրացնում է ինձ, որովհետև իմ
- իմ մեջ ամբողջ մարդկությունն է։ Եվ դրա
- համար էլ երբեք մի՛ հարցրու, թե ում մահն է
- գուժում զանգը։ Քո՛ մահն է գուժում։
- Ջոն Դոն
Իսպանիայում զոհված ամերիկացիների մասին
Մեռելները քնել են, այս գիշեր ցուրտ է Իսպանիայում։ Ձյունը թափվում է ձիթենիների պուրակների վրա, ծածկում ծառերի արմատները։ Ձյունը նստում է գերեզմանաթմբերին, գլխավերևների փոքրիկ անվանատախտակներին (եթե հասցրել են անվանատախտակներ դնել։)