Վերջին թարմացում 2 Փետրվարի 2018, 05:48

Վիլլի (Երվանդ Սարգսյան)

05:48, 2 Փետրվարի 2018 տարբերակ, Yervand (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Խենթ ու խելառ Վիլլի

հեղինակ՝ Ռոբերտ Բյորնս
թարգմանիչ՝ Երվանդ Սարգսյան

Ցոփ ու շվայտ կյանքդ, Վիլլի',
Բերեց քեզ շուկա,
Դու ցանկացար գինի ու ռոմ
Բայց մոտդ փող չկա:

Դու կգնեիր գինի ու ռոմ,
Թե վաճառեիր ջութակդ հին...
Բայց այս թշվառ գաղափարը
Ցավով լցրեց քո հոգին:

- Դե վաճառիր ջութակը քո,
Որ ունենանք մենք խմիչք
Հիշի'ր, Վիլլի', կյանքը կարճ է,
Մի ափսոսա դու ոչինչ....

- Թե վաճառեմ հին ջութակը
Ձեր խմիչքին ես գերի
Ումից հետո պիտի առնեմ
Կարոտն ուրախ օրերի:

...

Դեռ տեսնում եմ այդ պատկերը -
Հին պանդոկը' դուռը բաց,
Ուր անկյունում խելառ Վիլլին
Ընկերների հետ էր նստած:

Կյանքը կամփոփի հուշերը
Հորձանուտում իր անհուն,
Երբ խենթ ու խելառ Վիլլին
Վերադառնա մի օր տուն: