Վերջին թարմացում 21 Սեպտեմբերի 2018, 09:59

Միեկոն եւ Հինգերորդ Գանձը

Միեկոն եւ Հինգերորդ Գանձը

հեղինակ՝ Էլենոր Քոեռ
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ «Միեկոն եւ Հինգերորդ գանձը»


Սկիզբ

Միեկոն կորցրեց ամենակարեւոր մասը նկարչութեան ֊ հինգերորդ գանձը։

Միեկոն ցանկանում էր տանը մնալ։ Դառնացած էր լքելով ծնողներին։ Դառնացած էր լքելով իր ընկերներին։ Նա վախենում էր գնալ նոր դպրոց եւ ատում էր այն սարսափելի ռումբը, որն աւերեց ամէն ինչ։

«Ներսս ամբողջովին դառնութիւն եւ ատելութիւն է»,֊ մտածում էր նա,֊«այնտեղ չկայ սենեակ գեղեցկութեան համար»։

Կորել էր հինգերորդ գանձը։


Mieko1.svg


նեխած աշխարհի կենտրոնում անբիծ ջադով սիրտն է



նուիրուում է Նագասակիի երեխաներին

Առաջին մաս

֊Միեկո՜, արի նախաճաշելու,֊տատի ուրախ ձայնը լողաց խոհանոցից,֊ժամանակն է, որ դու զարթնես։ Բայց Միեկոն անկողնում չէր։ Նա շատ հանգիստ նստած էր եւ ցաւում էր ինքն իր համար։

֊Մեկ րոպէից,֊պատասխանեց նա։

Միեկոն նայում էր նկարչութեան պարագաներին՝ կարմիր լաքէ արկղի մէջ։ Նրա նկարչութեան ուսուցիչը՝ պարոն Արաքին, նրանց կոչում էր «չորս գանձեր»։ Այնտեղ կար հիանալի մուգ խոզանակ, թանաքէ փայտիկ, վարդագոյն լճակի պէս թանաք, եւ մի գլան բրնձէ թուղթ. Միեկոն օգտագործում էր դրանք ճապոնական բառապատկերները նկարելու համար։ Աշխարհում ամենից շատ նա սիրում էր կալիգրաֆիայով զբաղուել։

Պարոն Արաքին նաեւ ասում էր «Միեկո, դու մեկն ես այն բախտաւորներից, ովքեր ծնուել են հինգերորդ գանձով՝ սրտի գեղեցկութեամբ։ Երբ դու նկարում ես, գեղեցկութիւնը հոսում է քո սրտից դէպի ձեռքդ, դէպի վրձինդ եւ այն արտացոլուում է թղթին։ Մի քիչ էլ հմտութիւն եւ դու վստահօրէն կը դառնաս մեծ նկարիչ»։

Միեկոն ամբողջապէս չէր հասկանում, թէ ինչ է նշանակում սրտի գեղեցկութիւն, բայց նա գիտէր, որ երբեք չի լինում աւելի երջանիկ, քան այն ժամանակ, երբ վրձինն իր ձեռքին է եւ իւրաքանչիւր գիծ աւելի լաւն է լինում, քան նախորդն էր։

Միեկոն հառաչեց։ Մտածեց, թէ ինչ հիանալի կը լինէր միայնակ նստել սենեակում եւ նկարել։ Նա օգտագործել էր վրձիններ, ուրուագծեր եւ կէտեր իր հիերոգլիֆի ներսում, որը կարծես իր սեփական կեանքն ունէր։ Նրա երկու սեւ գծերը նման էին դաշտի միջով երկար քայլեր անող ոտքերի։ Նա կարող էր անվերջ լսել անձրեւի կաթիլների ձայնը, իր «անձրեւ» բառապատկերի մէջ։ Նկարելիս նա կախարդական աշխարհում էր։

Բայց այժմ ամէնն այլ էր։

Նա երբեք չի մոռանայ այն օրը երբ ատոմային ռումբը, հարուածեց Նագասակիին, եւ հարուածի ալիքները տարածուեցին քաղաքում։ Կարծես աշխարհի վերջը լինէր։ Պատուհանները ջարդուեցին եւ տանիքիները թռչում էին օդի միջով։ Միեկոն ընկաւ գետնին եւ երբ նա բարձրացրեց արմունկը դէմքը պաշտպանելու համար, ապակու սուր կտոր ճղեց իր ձեռքը, խորը վէրք բացելով մատներից մինչեւ դաստակը։ Ամէն տեղ արիւն էր։ Այժմ, երկու շաբաթ անց, վիրակապի տակ ձեռքը շարունակում էր ցաւել։

֊Ոչ մի լուրջ բան,֊ասաց հայրը բժշկի հանգստացնող ձայնով,֊ ձեռքդ արագ կը լաւանայ եւ դու կրկին կը նկարես։

Միեկոն չէր հաւատում նրան։ Վէրքը սարսափելի էր։ Եւ նա չէր կարող շարժել ձեռքը։ Բացի այդ, Միեկոն իր շուրջը ծանր վնասուածքներով շատերին էր տեել, եւ հայրը նրանց էլ էր ասել «Ոչ մի լուրջ բան չկայ»։ Նա այդ ասում էր, որ իր հիւանդները իրենց լաւ զգան։

Եւ այժմ էլ իրեն ուղարկել են պապիկի ֆերմա։

֊Միայն մի քանի ամիս, Միեկո,֊մայրը բացատրում էր փորձելով ժպտալ,֊մենք պէտք է այստեղ մնանք, որ խնամենք վիրաւորներին։ Բացի այդ, թարմ օդը եւ ֆերմայի սնունդը լաւ կը լինեն քեզ համար։

Միեկոն ցանկանում էր տանը մնալ։ա դառնացած էր ծնողներից հեռուանալու պատճառով։ Նա դառնացած էր, լքերով իր ընկերներին։ Նա վախենում էր գնալ նոր դպրոց։ Եւ նա ատում էր սարսափելի ռումբը, որն աւերեց ամէնը։

֊իմ ներսում ամբողջովին դառնութիւն է եւ ատելութիւն,֊մտածեց նա,֊այստեղ չկայ ստենեակ գեղեցկութեան համար։

հինգերորդ գանձը կորել էր։

֊Նախաճաշը սպասում է, Միեկո,֊տատը կրկին կանչեց։

Միեկոն արագ սանրեց խոպոպները եւ իջաւ աստիճաններով։

Նա նստեց ցածր սեղանին եւ փորձեց վերցնել փայտիկները։ երբ նրանք ընկան բարձր ձայնով, տատը վերցրեց դրանք եւ կերակրեց Միեկոյին, ինչպէս փոքր երեխային։ գունդիկ ու ժպտուն դէմքով տատը ուտելիքը տարաւ Միեկոյի բերանը, ապա հոգատարութեամբ սրբեց նրա դունչը։

֊Լաւ ուտելիքն ամէն ինչ բուժում է,֊ասաց տատը։

Միեկոն չէր մտածում ուշադրութեան մասին, յատկապէս երբ իրեն վատ էր զգում։

֊Բալե՜ս,֊տատը մի թեթեւ կսմթեց Միեկոյի արմուկը,֊դու բամբակի պէս նուրբ ես։ Մենք պահել ենք յատուկ սպիտակ ձաւար կարեւոր պահերի համար, օրինակ, երբ դու մեզ մօտ գաս։ Դու պէտք է ուտես իւրաքանչիւր հատիկը։

Միեկոն յիշեց, որ մայրը միշտ ասում էր «արծաթէ ձաւար»։ նա կարօտեց տունը։ Արցունքները հոսեցին իր աչքերից, դժուարութեամբ էր զսպում իրեն։

տատը գրկեց միեկոյին եւ հանգստացրեց նրան։ «Հանգստացիր, հանգստացիր»֊շշնջում էր նա։ Դու պարզապէս յոգնել ես երեկուայ երկար ճանապարհից։

֊վաղն արդէն քեզ լաւ կը զգաս֊ ասաց պապը։

Միեկոն կախեց գլուխը, իմանալով, որ նրանք իրեն չեն հասկանայ Ինչպէ՞ս կարող է վաղը լաւ զգալ։ Նա այլեւս չի կարող նկարել բառապատկերներ եւ այլեւս չի կարող հիանալ հինգերորդ գանձով։ Նա լսում էր ռումբի ձայնը կրկին ու կրկին եւ գիտէր, որ տան իրերը այլեւս երբեք նոյնը չեն լինի։

Ճաշից յետոյ բակի լողաւազանում բոլորը լողացան եւ հագան բամբակեայ կիմոնոսները։ Յետոյ նրանք նստեցին դրսում՝ իրիկուայ քամին վայելելու։ Մթնշաղն ընկաւ եւ ծղրիդները սկսեցին երգել։ Միեկոն մտածեց, որ նրանց ձայնը վատն է։

Տան հետեւի փոքր այգում պապը մեծ քար էր դրել։

֊Տեսնո՞ւմ ես դա,֊ասաց պապը հպարտօրէն,֊անցած տարի ես սայլով դա իջեցրի սարից։ Միեկո, դու կարո՞ղ ես կարդալ քարի վրայ փորագրուած բառերը։


Միեկոն ծանօթ էր գծերին, որոնք կազմում են բառապատկերները բայց դրանք դժուար էր հասկանալ։ Տարուբերեց գլուխը։

֊Թափուած ջուրը երբեք չի վերադառնում բաժակի մէջ,֊պապը բացատրեց,֊դա նշանակում է, որ չպէտք է անհանգստանանք այն բաների համար, որոնք չենք կարող փոխել։

Նա դադար տուեց՝ փչելով սիգարետը, ապա շարունակեց՝ ինչպէս Ճապոնիան պարտուեց պատերազմում։ Ինչպէս ամէնը վերացաւ կամ վնասուեց ռումբից։ Եւ արագ նայեց Միեկոյին «Ինչպէս քո ձեռքը վնասուեց եւ քո ծնողներն ուղարկեցին քեզ մեզ մօտ»։

Տատը ժպտաց, շոյելով Միեկոյի մէջքը։

֊Ես հասկանում եմ, 10 տարեկան երեխայի համար դա հասկանալը հեշտ չէ, բայց փորձիր։

Միեկոն արտասուեց։ Նա չէր ցանկանում հասկանալ։ Միակ բանը որ նա ուզում էր տուն վերադառնալն էր եւ որ ամէն ինչ լինի այնպէս, ինչպէս առաջ էր։

Քնելու ժամին տատը փռեց դոշակը։

Երբ նա տեսաւ 4գանձերը արկղի կենտրոնում տատը կռացաւ ֊ոնց տեսնում եմ, չես մոռացել կալիգրաֆիան։ Լաւ է։ շուտով դու նորից կը սկսես պարապել։

֊Ո՛չ, ես չեմ կսկսի,֊գոռաց Միեկոն եւ 4 գանձերը նետեց գզրոցը,֊ ռումբն աւերեց ամէն ինչ, տատիկ։ Ես այլեւս երբեք, երբեք չեմ նկարի։

֊Մի խօսիր այդպէս,֊յուզուած ասաց տատը,֊քո ձեռքը կը լաւանայ․․․ ֊Բայց իմ մատները միշտ այսպէս բթացած կը մնան եւ թմրած ինչպէս չորացած խեցգետին-ցածր ձայնով ասաց միեկոն,֊եւ իմ վրձինները փայտի են նման։

Նա իրեն քցեց մատրաստին եւ գլուխը բարձի մէջ:

տատը հառաչեց։

֊կը գրեմ ծնողներիդ եւ կը յայտնեմ, որ դու ապահով ես տեղ հասել,֊լոյսն անջատելով ասաց նա,֊բարի գիշեր։

առաջին անգամ էր, որ Միեկոն միայնակ տնից հեռու էր գտնուում։ նա կարօտում էր իր սենեակը, որտեղ իր ուսուցչի կտաւն էր կախուած պատից եւ լուսամիտից մայրիկի տնկած դեղձի ծառն էր իր տերեւները ցցել։

Ի՞նչ կը լինի եթէ յանկարծ որեւէ բան պատահի մայրիկի եւ հայրիկի հետ։ Ի՞նչ կը լինի, եթէ նրանք հիւանդանան եւ մահանան։ Ի՞նչ կը լինի, եթէ նրանց այլեւս չտեսնի։ Միեկոն ուժասպառ բերանին դրեց բարձը, ստիպում էր իրեն քնել։

գիշերը նա մղձաւանջի մէջ էր։ Ինքնաթիռը պտտուում էր գլխավերեւում, ապա մեծ ռումբը հարուածեց իր դէմքին։ Միեկոն ճչալով արթնացաւ։

պապը չոքեց դոշակի մօտ։

֊Պատերազմն աւարտուել է այժմ,֊ասաց նա գրկելով աղջկան,֊այնտեղ այլեւս չկան ռումբեր։

Բայց Միեկոն չէր կարողանում դադարել դողալ ողջ մարմնով։

֊Շշշշ֊շշշ, դու պէտք է դադարես լաց լինել,֊շշնջաց պապը,֊քո արցունքները չեն կարող օգնել նրանց, ովքեր մահացան ատոմային ռումբից։ Նրանց հոգիները լողում են դրախտում՝ Մահուան գետի շուրջը։ Քո իւրաքանչիւր արցունքի կաթիլն ընկնում է գետը եւ այն աւելի խորն է դառնում։

Միեկոն դողաց պատկերացնելով թէ ինչ դժուար է պայքարել սառցէ սառը ջրի դէմ։ Քիչ֊քիչ հանգստանում էր։

Պապն ուղղեց սպիտակեղէնը։

֊Վերջ ցաւոտ մտքերին,֊ասաց նա,֊փորձիր քնել, ինչպէս իմ քարն այգում։

Երբ նա գնաց, Միեկոն մօտեցաւ բաց լուսամուտին։ նա մի կողմ տարաւ իր խոպոպները, թոյլ տալով գիշերուայ սառը օդին հասնել ճակատին։ Առանց լուսնի լոյսի, Միեկոն հազիւ թէ կարողանար տեսնել պապիկի քարը։ նա նեղուեց դրա համար, նաեւ սարսափելի էր միայնակ մնալ այդ խեղդող մթի մէջ։ Դա ընդգծում էր իր մենութիւնը։


Տատիկի տունը

ամէն առաւօտ Միեկոն հագնում էր տատի հին ամառային բամբակեայ կիմոնոյից կարած զգեստը։ այն չունէր կոճակներ կամ գօտի, որը Միեկոն կարող էր հեշտօրէն սահեցնել իր գլխով։ Տատը վերցրել էր երկարաթեւ բլուզները եւ լայն շալուարները, որը Միեկոն էր բերել եւ դրել էր դրանք տոպրակի մէջ։

ես չեմ հասկանում, ինչու է կառավարութիւնը աղջիկներին տուել այս շոգ, ծակծկող շորերը,֊ ասում էր նա,֊շնորհակալութիւն փառք տիրոջը, որ պատերազմն արդէն աւարտուել է եւ մենք կրկին մարդավարի շորեր կարող ենք հագնել։

Կանգնեց կրունկների վրայ եւ նայեց վերից վար նայեց Միեկոյին։

֊Շատ լաւ է,֊ասաց նա գոհունակ ժպիտով,֊այո, Միեկո, դու կրկին աղջկայ տեսք ունես։

Ֆերմայում միշտ անելու բան կար։ Տատը երբեք չէր դադարում աշխատել ֊ եփել, մաքրել, աւլել կամ նորոգել որեւէ բան. Միեկոն փորձում էր օգնել։ Նա կերակրում էր հաւերին, հաւաքում ձուերը, փայլեցնում էր փայտէ պատշգամբը, երեկոյեան վառում էր կրակը եւ ջուր էր ցրում չոր հատակի վրայ, որ փոշի չլինի։

Խոհանոցի գործն ամենադժուարն էր, քանի որ Միեկոյի ձեռքերը լաւ չէին աշխատում, երբ նա ցանկանում էր գդալ կամ պատառաքաղ վերցնել։ Նա երկար ժամանակ էր ծախսում վարունգը կամ սմբուկը ձախ ձեռքով պահելու վրայ։

Միեկոն մի անգամ յատակին գցեց կտրտած ձուկը։ կանգնեց, նայեց ներքեւ, շուրթերը դողում էին։

-Ես ոչ մի բան չեմ կարող անել,֊լացում էր նա։

Տատը մաքրեց ձուկը հատակից․ ֊Մի մտածիր Միեկո։ դա փոքր բան էր։ անցեալ շաբաթ, երբ բժիշկը եկաւ, նա ասաց, որ քո ձեռքը կրկին կը լաւանայ։ Յետոյ, այսպիսի բաներ չեն լինի։

Միեկոն լուռ էր։ նա գիտէր, որ այն այլեւս երբեք առաջուանը չի լինի։

Ամառուայ օրերն անցնում էին ու Միեկոն աւելի ու աւելի էր անհանգստանում դպրոցի համար։ նրա տատն ու պապը չէին խօսում այդ մասին, եւ նա յոյս ունէր, որ մոռացել են։

բայց մի օգոստոսեան խոնաւ առաւօտ, երբ նրանք ուտում էին բրինձ եւ ապուր, տատն ասաց․

֊Միեկո, դու եկող շաբաթուանից դպրոց ես գնալու։

Միեկոն ցած դրեց գդալը, որը նա պատրաստուում էր բերանը տանել․ Նա այլեւս քաղցած չէր։


Մի քանի րոպէ այնտեղ միայն ֆերմայի առաւօտեան ձայնն էր՝ հաւերի կչկչոցն ու թռչունների ձայնն այգում։

Տատիկն ու պապիկը անհանգիստ հայեացքներ էին փոխանակում։

֊Դու պէտք է դպրոց գնաս,֊ասաց պապիկը,֊կարեւոր է, որ դու շարունակես ուսումդ։

Միեկոն գիտէր այդ ամէնը։ Բայց օտար դպրո՞ց։ Երեխաների հետ, ովքեր քեզ չե՞ն ճանաչում։ Եւ այդ զզուելի հիւանդ ձեռքո՞վ։

֊Գուցէ նրանց դուրը չգամ,֊ցածր ձայնով ասաց նա։

֊Չհաւանեն քե՞զ,֊տատի աչքերից կայծեր թռան,֊ինչո՞ւ ուրիշները չպիտի հաւանեն քեզ։ Դու հիանալի աղջիկ ես, քաղաքավարի ու նոր հագուստով։

Նա բերեց նրբօրէն կարուած դպրոցի համազգեստը եւ ցոյց տուեց․

֊Նայի՛ր,֊տուեց Միեկոյի ձեռքը,֊սա անակնկալի համար էի պահել։ Փորձիր։

Միեկոն չէր սիրում նման անակնկալներ։ Վախվխելով նա հանեց իր մուգ կապոյտ շրջազգեստն ու սպիտակ անուշաբոյր բլուզը։

֊Այս հագուստ կտորները պատերազմի միջով են անցել,֊ասաց տատն ուղղելով շրջազգեստը: Նա երջանկացած էր,֊իսկը հագովդ է։

Միեկոն աչքերը ցած էր խոնարհել․ ֊Շնորհակալութիւն տատիկ,֊մրմնջաց նա։

Եկաւ դպրոցի առաջին օրը։ Այդ առաւօտ, միեկոն գնաց խոհանոց, գունատ էր երեւում։

֊Ինձ թուում է հարբուխ ունեմ,֊ասաց նա հազալով,֊կոկորդս ցաւում է։ Ու երեւի խոզուկ ունեմ։

-Բացիր բերանդ եւ ասա աահհհ,֊ասաց տատն իր զգայուն ձայնով։

Նա գդալը դրեց Միեկոյի լեզուին ու նայեց։ Ապա՝ ստուգեց Միեկոյի կոկորդը։

֊Քո կոկորդն առողջ է, գլանդներդ մի փոքր անգամ այտուցուած չեն։

- Ես այսօր գնալո՞ւ եմ,֊ասաց նա աղաչելով,-գնալո՞ւ եմ տատիկ։

Տատն ուշադրութիւն չդարձրեց։ Նա շարունակեց ձաւարը լցնել առագաստի նմանուող տոպրակի մէջ։ Յետոյ նա դա նրբօրէն դրեց տուփի մէջ։

֊Շատ տաք է,֊ասաց նա փորձելով ճաշը.-Միեկո, առաւօտեան արագ չքայլես։

֊Ես նոյնիսկ չգիտեմ թէ որտեղ է դպրոցը,֊ասաց Միեկոն,֊բա որ կորե՞մ։

֊ես քեզ կը տանեմ դաշտի ճանապարհով,֊միջամտեց պապիկը,֊հիմա վեր կաց, գնա աստիճանների մօտ եւ պատրաստուիր։

֊չմոռանաս նկարչութեան պարագաները,-յիշեցրեց տատը, ձկան կտօրը տուփի մէջ դնելով։

մտածեց, որ դա անհեթեթութիւն է, տանել 4գանձերը, երբ նա չէր կարող օգտագործել դրանք։ բայց տատին չնեղացնելու համար նա դրանք դրեց իր սեւ կաշուէ դպրոցական պայուսակը։

Նա երկար ժամանակ էր ծախսում պատրաստուելու համար, իսկ պապն արդէն կանգնած էր աստիճաններին։ Միեկոն սանրում էր մազերը, իսկ համազգեստը չէր հաւանում։

֊արի,֊խիստ տոնով ասաց պապը,֊դու առաջին օրով չես ցանկանում ուշանալ, չէ՞։

֊սա առաջին օրն է, եւ ես վախեցած եմ-ցնցուեց Միեկոն,-ես կը նստեմ սխալ նստարանի․․․կասեմ սխալ բաներ․․․եւ բոլորը կը նայեն ձեռքիս։

Միեկոն մտածում էր, որ կնճռոտ կարմիր մաշկն աւելի տգեղ էր, քան մաշկի թեփոտած մասը։

Բայց կար ազատում։ Պապի կողքով քայլում էր դանդաղ, ծանր քայլերով, ամուր կառչելով իր որոշմանը։ Երբ նրանք հասնեն, նա ոտքը կախ կը գցի։

֊գնա,֊ասաց պապը, նրան թեթեւակի առաջ բրդելով-դու ամէն ինչ ճիշտ կանես։

Միեկոն նայեց նրա քայլերին, մինչեւ որ նա անցաւ անկիւնը։ Յանկարծակի, նա զգաց, որ իր վախի հետ կանգնած է այնտեղ։ խորը շունչ քաշեց եւ դանդաղ քայլեց դռան ուղղութեամբ։

Դպրոցը

Միեկոն հանեց կոշիկները, դրեց դրանք գետնի կոշիկի տուփի մէջ։ Սրբեց թաց ձեռքերն իր շորերի վրայ եւ մի ոտքից միւսին էր հենուում ուսուցչին սպասելով, ով պիտի գար եւ իրեն ճիշտ դասարանը տանէր։ Ուսուցչին նա պատկերացնում էր ծեր եւ միջակ։

Աչքի տակով Միեկոն նայում էր ուսանողներին, որոնք գալիս էին ծիծաղելով, թեւ թեւի տուած։ Նրանք ապրում էին միեւնոյն քաղաքում, եւ միմեանց լաւ գիտէին։ Ոչ ոք Միեկոյի հետ չէր խօսում։

հաճելի անակնկալ էր, երբ մի երիտասարդ կին ներկայացաւ։

֊Դու Միեկոն ես կարծես,֊ասաց ուսուցիչը ջերմօրէն,֊քո պապիկն ինձ պատմել է քո մասին։ Ես միսս Սուզուկին եմ։

Քաղաքավարի խոնարհուելուց յետոյ Միեկոն հետեւեց միսս Սուզուկին մտնելով դասարան։ Նա Միեկոյին կարճ եւ խնամքով սրուած մատիտ եւ հին թերթի էջեր տուեց։

֊փորձէք գրել սպիտակ մասերին,֊ասաց միսս Սուզուկին,֊ես յոյս ունեմ, որ մենք հիմա՝ երբ պատերազմն աւարտուած է, աւելի շատ օգնութիւն կը ստանանք։ սակայն մինչեւ դա, մենք պէտք է սրանց վրայ գրենք։

Նայելով իրեն շրջապատող անժպիտ դէմքերին, Միեկոն աւելի քան երբեւէ հասկանում էր, թէ ինչէ մենակութիւնը։

֊Մենք նոր աշակերտ ունենք,֊յայտարարեց ուսուցիչը,Միեկո, ոտքի կանգնիր, խնդրում եմ։

նրա ոտքերը դողացին, միեկոն ոտքի կանգնեց երբ 30 զոյգ աչքեր նայում էին իրեն։ Նա կարմրեց եւ փորձեց իր ձեռքը պահել մէջքի հետեւում։

֊Օգնէք նրան լաւ զգալ դպրոցում նա գալիս է նագասակիին մօտ քաղաքից, եւ ես սպասում եմ, որ բոլորդ կօգնէք նրան ծանօթանալ մեր դպրոցին։

Դասարանում փսփսոցներ լսուեցին։ Երբ Միեկոն հետ նստեց իր աթոռին, նա շշուկներ լսեց։

֊Այնտեղ է մեծ ռումբը պայթել․․․նայիր նրա ձեռքին․․․այն կարծես վնասուած է։

Միեկոն իրեն ճանճից էլ փոքր էր զգում։ Նրանք չպէտք է յիմար լինէին այն պատճառով, որ ճապոնիայի այս մասում ռումբ չի ընկել։ Նա ուզում էր բոլորի երեսին գոռալ «յիմար»։ Բայց զսպես իրեն։ Մայրն յաճախ էր աղջկան զգուշացնում, որ չար բառը նման է թռչունի՝ մի անգամ այն դուրս է թռչում քո բերանից, եւ այլեւս երբեք չի թռչում յետ չի վերադառնում։ միեկոն սեղմեց իր շուրթերն իրար, որ բառը դուրս չպրծնի։

Առաւօտեան Միեկոն դժուարօրէն փորձում էր կենտրոնանալ, բայց Աքիրան դա անհնար էր դարձնում։ Նա նիհար տղայ էր կարճ վեր ցցուած մազերով, եւ սեւ շրջանակով ակնոց էր կրում։

Աքիրան գնաց հաշուիչի մօտ եւ արագ գրեց ճիշտ պատասխանը։ Յետ դառնալիս հեգնական նայեց Միեկոյին եւ լեզու տուեց։

֊Յոյս ունեմ, որ լեզուդ մի օր կը կտրուի,֊փնթփնթաց Միեկոն։

Միեկոն քաղցած էր ճաշի ժամին։ Բայց չէր կարողանում ուտել բրինձն ու ձուկը, որ տատն էր պատրաստել իր համար։ Նա պարզապէս նստել էր եւ խաղում էր փայտիկներով։ Ինչպէ՞ս նա կարող էր օգտագործել դրանք ուրիշների ներկայութեամբ։ իսկ եթէ ամբողջ ճաշը թափի՞։ Աքիրային դա հաստատ դուր չի գայ։

երբ նրանք գնացին դպրոցի բակ, Աքիրան գնաց Միեկոյի հետեւից եւ բռնեց նրա պայուսակը։ նա հրեց այն եւ միեկոյի վրձինն ընկաւ։ Աքիրան գոռաց ամբողջ բակով մեկ․ ֊Հէ՜յ, տեսէք ինչ եմ գտել։ Հրէշ֊ձեռքի կեղտոտ վրձինը։

Միեկոն գունատուած վազեց նրա հետեւից, փորձելով վերցնել իր վրձինը։

֊Հետ տուր,֊գոռաց նա,֊դա իմն է։

Միւս տղաներն էլ միացան խաղին։

Երբ միսս Սուզուկին չէր նայում, Աքիրան պտտուում էր եւ դէմքով ինչ֊որ բան էր ցոյց տալիս Միեկոյին. Նա խաչում էր աչքերը, ծռմռում էր բերանը տարօրինակ կերպով։ Նա յիմար տեսք ունէր եւ Միեկոն չէր կարողանում ծիծաղը զսպել։ Բայց երբ նա ասաց «Հրեշ֊ձեռք» Միեկոն կատաղեց։

Միեկոն մօր խօսքերն էր յիշում․

֊Միշտ տես գեղեցիկը, անտեսիր տգեղութիւնը։ Ինչպէ՞ս կարող էր որեւէ մեկը գեղեցկութիւն տեսնել Աքիրայի մէջ։

թուում էր թէ առաւօտը երբեք չի վերջանայ։ Միեկոն նեարդայնութիւնից սայթաքում էր եւ երկու անգամ գիրքը գցեց ձեռքից։ Պատմութեան ժամին նա չէր կարողանում յիշել ճապոնացի կայսրերի անունները։ Իսկ նրանց բոլորը գիտէին։ Նա ձեռքերը պահեց գրպանում, չփորձելով որեւէ բան գրել։

Մաթեմատիկայի ժամին, յանկարծ բարձր աղմուկ եղաւ դրսում, եւ Միեկոն նստարանի տակ թաքնուեց։ Նա այդ արեց պահի տակ եւ հիմա յիմար վիճակում էր յայտնուել, իսկ դա պարզապէս բեռնատարի ձայն էր, եւ ոչ թէ պայթիւն։ Նա ամաչեց։ Երբ Աքիրան եւ մի քանի հոգի սկսեցին խնդմնդալ, Միեկոն ամօթից գետինը մտաւ։

Այդ պահին օրիորդ Սուզուկին մատնացոյց արեց Միեկոյին։

֊Միեկո,֊ասաց նա,֊արի եւ գրիր այս բազմապատկման խնդիրը։

֊Ես․․․ես չեմ լսել հարցը,֊Միեկոն կակազեց, նրա բերանը չորացել էր։

Միսս Սուզուկին խրատեց․

-Դու պէտք է ուշադիր լինես, Միեկո։

֊Հրէշ֊ձեռք, հրէշ֊ձեռք,- գոռում էին նրանք, վրձինն իրար էին պաս տալիս, իսկ Միեկոն չէր կարողանում հասնել Քիչ էր մնում լացէր, բայց նա սեղմում էր ատամները, չէր ցանկանում լաց լինել նրանց ներկայութեամբ։

Եւ յանկարծ նա աղջկայ ձայն լսեց։

֊Վերջացրէ՛ք։ դուք երեխաների պէս էք վարուում։

անախորժութիւնն աւարտուեց։ Աքիրան Միեկոյին վերադարձրեց վրձինը։ Տղաները ցրուեցին։

Աղջիկը միեկոյին տուեց պայուսակը եւ ասաց․

֊Թոյլ մի տուր, որ այդ յիմար տղաները նեղացնեն քեզ։ Նրանք միշտ մի երեխայական բան անում են։

Միեկոն գիտէր, որ աղջկայ անունը Յոշի է։ Նա փոքր էր եւ նուրբ, իսկ մազերին կարմիր բանտիկ։ Եւ նրանից ծաղիկների բոյր էր գալիս։ Միեկոն ցանկացաւ նրա նման չքնաղ եւ հանգիստ լինել։ Սակայն, նա անհանգիստ էր եւ տաքարիւն։ Նրա ձեռքը տգեղ էր, եւ դա վանող էր։

Շուտով աղջիկները խումբը շրջապատեց նրանց, նրանք հետաքրքասիրութեամբ նայում էին Միեկոյին եւ հարցեր տալիս․

֊Դու վախեցա՞ր ռումբից։ Ինչպիսի՞ն էր այն։ Մեռածնե՞ր էին այնտեղ։ Ինչպիսի՞ն էին նրանք։

Միեկոն նրանց էր նայում։ Նրա գլուխը պտտուեց, ոտքերը չէր զգում։ Դէմքերը լղոզուեցին եւ նա ընկաւ գետնին։ Աղջիկները հետ֊հետ փախան յանկարծակիի եկած։

Պապիկը

Երբ Միեկոն ուշքի եկաւ, նա ձայներ էր լսում։ Հիմնականում միսս Սուզուկին էր խօսում։

֊Նա շատ յոգնած է երեւում։ Դրանից է։

֊Ամենավատն այն է,֊ասաց օրիորդ Սուզուկին,֊որ մի քանի երեխաներ նեղացրել են նրան։

Միեկոն նստեց եւ ջուր խմեց։ Այժմ նա միայն ցանկանում էր գնալ այդտեղից։

֊Դու կարո՞ղ ես միայնակ տուն գնալ,֊մտահոգուեց օրիորդ Սուզուկին,֊ես ուսանողներից մեկին քեզ հետ կուղարկեմ։

֊Ոչ, շնորհակալութիւն,֊ասաց Միեկոն արագօրէն,֊այժմ ես լաւ եմ։ Նա չէր ցանկանում, որ նրանցից մեկն օգնի իրեն։ Եւ տատիկը չգիտէր ուշաթափուելու մասին, թէ չէ միանգամից աղմուկ կը բարձրացնէր եւ բժիշկ կը կանչէր։

Միեկոն դուրս եկաւ դպրոցից։ Բայց ուղիղ տուն գնալու փոխարէն, նա դանդաղ քայլեց դէպի դաշտը։ Պապիկն աշխատում էր բրնձի գործարանում, որոնք արդէն շագանակագոյն էին դառնում։ Միեկոն կանգնեց ճանապարհին, փոշու ամպերը ցրելով, մինչեւ պապիկը տեսաւ եւ մօտեցաւ։

֊Ֆու,֊ծղոտէ գլխարկը հանելով բացականչեց նա, ապա սրբեց ճակատը փոքր թաշկինակով։- Աշունն այս տարի ուշանում է։ երբ ցրտի, ես շատ ուրախ կը լինեմ։

Միեկոն նկատեց, թէ նրա արեւահարուած դէմքը որքան նման է հօր դէմքին, որոշ տարբերութիւններով։ Այն աւելի փոքր էր եւ մի փոքր կնճոտուած, իսկ մազերը մոխրագոյն էին։

-ինչպէ՞ս էր դպրոցում,֊հարցրեց պապը թաշկինակը գօտու արանքում խցկելով։

-Սարսափելի,֊փնթփնթաց Միեկոն,-Ես ատում եմ նրանց բոլորին։

Պապիկն հայեացքով ասես խոցէր Միեկոյի միտքը։

֊Փոքրիկ աղջնակի համար ատելութիւնը շատ ծանր բեռ է,֊նա խփեց թափուած կոճղերին,֊Այնտեղ բոլորը հրեշնե՞ր էին։

֊Այո,֊պատասխանեց Միեկոն։

֊Դու փորձեցի՞ր ընկերանալ որեւէ մեկի հետ։


Միեկոն մտածեց Յոշիի մասին։ Նա թոթուեց ուսերը եւ կախեց գլուխը, չցանկանալով, որ պապը նայի աչքերի մէջ։

Պապը ձեռքով ցոյց տուեց բրնձի դաշտը։

֊Տեսնո՞ւմ ես։ բրինձը չի կարող աճել ինքնիրեն։ ես պէտք ցանեմ սերմերը, պարարտացնեմ դրանք, եւ խնամեմ, որ մոլախոտերը չկանգնեցնեն նրա աճը։ Յետոյ, ես պէտք է առանձնացնեմ սերմերը բոյսերից։ Դա հեշտ չէ,֊նրա դէմքը լուրջ էր,֊եւ հեշտ չէ ընկերանալ, երբ դու ատում ես բոլորին։

Նա շրջուեց եւ քայլեց դէպի դաշտը։

-Մտածիր այդ մասին,֊ասաց նա մէջքի յետեւից։

Միեկոն չէր ցանկանում մտածել այդ մասին։ Նրան չէր հետաքրքրում, թէ ինչպէս է աճում բրինձը։

Տանը նրան մեծ ցնցում էր սպասուում։ Նախասրահում, հատակին նրբօրէն իրար կողք էին դրուած երկու շագանակագոյն կոշիկներ։

Միեկոն ցանկացաւ արագ անցնել հիւրասենեակի մօտով, բայց տատիկը լսեց իրեն։

֊Եկար,֊ասաց նա,֊մենք սպասում էինք քեզ։ Արի եւ ողջունիր օրիորդ Սուզուկիին։

Միեկոն հառաչեց եւ մտաւ սենեակ։ Նա չոքեց տատամիի մօտ եւ գլուխ տուեց ողջունելով։ Նա չէր հասկանում, թէ ինչ է օրիորդ Սուզուկին ցանկանում։

Տատը լցրեց թէյ Միեկոյի համար, իր ամենալաւ բաժակի մէջ։ Միեկոն տեսաւ, որ դա նոյն ծաղիկների դիզայնն է, ինչպիսին որ մօր սպասքի մէջ էր։

֊Օրիորդ Սուզուկին կարծում է որ դու որոշ ժամանակ պէտք է տանը մնաս, մինչեւ ուժերդ վերականգնուեն,֊ասաց տատը։

Սուզուկին գլխով արեց․ ֊Միեկո, երբ դու քեզ լաւ զգաս, կը վերադառնաս։ Մենք միշտ ուրախ կը լինենք,֊նա շեղակի նայեց տատիկին։

Բաժակի եզրից էր Միեկոն նրանց նայում։

Տատիկը մռայլուեց, մոխրագոյն մազերը հաւաքեց գլխի հետեւում․

֊Բայց միեկոն պէտք է սովորի միւս երեխաների հետ լեզու գտնել․ Եւ այստեղ նրա նկարներն են․․․

Սուզուկին առաջ թեքուեց եւ ձայնը ցածրացնելով ասաց․

֊Խնդրում եմ, մի անհանգստացէք։ Միեկոն դպրոց կը վերադառնայ շուտով եւ հեշտօրէն կը յարմարուի։ Իհարկէ, պատճառ չկայ, որ նա դադարի տանը նկարել։

Միեկոյի դէմքը ուրախութիւնից փայլեց։ Ոչ մի դպրոց այլե՜ւս։ Այլեւս ոչ մի զզուելի Աքիրա եւ այլ տղաներ։ Այլեւս ոչ մի հռհռոց իր մէջքի հետեւում։ Միգուցէ նա այլեւս չվերադառնայ դպրոց։ Բայց շարունակի նկարե՞լ։ Ինչպէ՞ս կարող է։ Առանց հինգերորդ գանձի դա անհնար է։

օրուայ վերջում փոստատարը նամակ բերեց մայրիկից։

սիրելի միեկո,

այստեղ շատ հիւանդներ կան, ես եւ քո հայրը օրուայ մեծ մասն աշխատում ենք կլինիկայում։ մենք յոյս ունենք, որ դու երջանիկ ես ֆերմայում եւ կազդուրուում ես։ Դու պէտք է գնաս դպրոց եւ նոր ընկերներ ձեռք բերես։ գրիր մեզ, երբ կարողանաս։ մենք կարօտում ենք քեզ։

սէր,

մայրիկ։

֊որեւէ նորութիւն կա՞յ տնից,֊հարցրեց տատիկը։

Միեկոն գլխով արեց։ Վազեց աստիճաններով եւ նամակը դրեց հեռու։

Պապիկն ուշ եկաւ տուն, նա արդէն պառկած էր։ նրա ոտնաձայններն աստիճաններին լսուում էին ծանր եւ յոգնած։

֊Միեկո, շշնջաց նա,֊դու դեռ արթո՞ւն ես։

Նա փակեց աչքերը եւ քնած ձեւացաւ։ Միեկոն չէր ցանկանում այլեւս բրինձ աճեցնելու կամ նոր ընկերների մասին լսել։

֊ես հասկանում եմ,֊ասաց պապիկը, հասկանալով, որ նա ձեւացնում է,֊երբ ժամանակը գայ, դու դպրոց կը վերադառնաս։

Նրա ձայնի բարութիւնից Միեկոն վատ զգաց։ Բայց նա շարունակում էր պառկած մնալ՝ դժուարօրէն շնչելով։

Դռան մօտ, պապիկը քնքշօրէն ասաց․ ֊Հաւատայ ինձ, մի սիրելի արեւոտ օր, դու կը նայես շուրջդ եւ կը տեսնես ընկերներիդ։ Եւ դու քո երջանկութեան մէջ, դու կրկին կը նկարես գեղեցիկ հիերոգլիֆներ։ Ինչպէս առաջ էր։

Միեկոն լսեց դռան ծանր ճռճռոցը փակուելիս։

֊Նա սխալոՆա փակեց աչքերը եւ քնած ձեւացաւ։ Միեկոն չէր ցանկանում այլեւս բրինձ աճեցնելու կամ նոր ընկերների մասին լսել։

֊ես հասկանում եմ,֊ասաց պապիկը, հասկանալով, որ նա ձեւացնում է,֊երբ ժամանակը գայ, դու դպրոց կը վերադառնաս։

Նրա ձայնի բարութիւնից Միեկոն վատ զգաց։ Բայց նա շարունակում էր պառկած մնալ՝ դժուարօրէն շնչելով։

Դռան մօտ, պապիկը քնքշօրէն ասաց․ ֊Հաւատայ ինձ, մի սիրելի արեւոտ օր, դու կը նայես շուրջդ եւ կը տեսնես ընկերներիդ։ Եւ դու քո երջանկութեան մէջ, դու կրկին կը նկարես գեղեցիկ հիերոգլիֆներ։ Ինչպէս առաջ էր։

Միեկոն լսեց դռան ծանր ճռճռոցը փակուելիս։

֊Նա սխալուում է,֊մտածեց Միեկոն,֊ես կորցրել եմ հինգերորդ գանձը։ Եւ ես այլեւս երբեք երջանիկ չեմ լինի։

Սպասում

Տատը ոչինչ չհարցրեց Միեկոյին։ Միեկոն արթնացաւ, հագաւ իր սեւ բամբակէ աշխատանքային շալուարը եւ շապիկը, ծածկեց գլուխն իր ծղոտէ գլխարկով եւ դուրս եկաւ դաշտ պապիկին օգնելու։ Նա օգնութեան կարիք ունէր, քանի որ շատ երիտասարդ տղաներ գնացին պատերազմ եւ չվերադարձան:

Օրերն անցնում էին ձանձրալի, ինչպէս չորացած հին մամուռի շերտեր։ Միեկոն շեղում էր իր մտքերը, կառուցել էր պատ իր շուրջը, ինչպէս կրիան իր պատեանը։ Նա միշտ հետ էր նայում, մտածում տան մասին։

Երբեմն նա հաւաքում էր հաւի ձուերը տուփի մէջ։ Կամ նա դիտում էր սարդի պտոյտն իր ցանցի շուրջը պատշգամբի տակ։ Միեկոն նման էր խխունջի, որը լարուած ու դանդաղ անցնում էր խաւարի միջով։ Միեկոն փակուել էր իր ներսում եւ լռել։

Նա կարող էր նստել գարնանային տատամիի վրայ հիւրասենեակում ժամերով, ուսումնասիրելով պաստառները։ Տատը փոխում էր դա ամէն սեզոնի, իսկ այս մեկի վրայ գունաւոր ծառ էր, եւ պոեմ գրուած նրբին գծերով․

I thought I saw the fluttering, leaves arise, Returning to their branches; No, it was only butterflies!

Ժամանակ անց, Միեկոն յիշեց կալիգրաֆիան եւ կարողանում էր կրկնօրինակել այն իր գլխում։ Նա յիշեց, որ կար ժամանակ, երբ իր նկարներն այնքան լաւն էին, որ իրօք արժանի էին պատի վրայ յայտնուելուն։

Միեկոն խուսափում էր որեւէ մեկի հետ խօսել։ Ժամանակ անց, մի իրիկուն, երբ տատը թէյում էր իր ընկերոջ հետ։ Միեկոն գնաց կողքի լիճը։ Ինչ֊որ մեկը մեծ կաւէ խողովակ էր թողել այնտեղ եւ այն սառն էր, իսկ մշուշը գաղտնիքներ էր պարունակում իր մէջ։ Աւազի վրայ պատկերուած էին բառապատկերներ՝ «Մայրիկ», «Հայրիկ» եւ «Տուն»։

Արեւածագը շողշողում էր կապոյտ օվկիանոսի վրայ, ձկնորսը բծախնդրօրէն ուղղում էր ցանցերը, որոնք արագ եւ թեթեւ անցնում էին ափի միջով, եւ ծովային թռչունները, որ հափշտակուում էին ընթրիքի համար։ Բայց Միեկոն չէր տեսնում այդ։ բացի իր մենակութիւնից, նա այլ բան տեսնել չէր կարող։

մեկ այլ նամակ եկաւ մայրիկից, այս անգամ տատիկի եւ պապիկի համար։ Միեկոն նստեց պապիկի մէջքի հետեւում, իսկ նա բարձրաձայն հատուածներ էր կարդում։ Մայրիկն ասում էր, որ նրանք ծրագրում են նոր տարուայ տօներին գալ ֆերմա եւ միեկոյին իրենց հետ տանել։

Միեկոն յուսախաբ էր։ Նոր տարուան կարծես պէտք է տարիներով սպասել, ոչ թէ մի քանի ամիս։

Այնտեղ նաեւ յատուկ գրութիւն կար միեկոյի համար՝

Միեկո, սիրելիս, քո ձեռքը դեռ հիւա՞նդ է։ Դու այժմ պէտք է կարողանաս գրել մատիտով։ Ինչպէ՞ս է գնում նկարչութիւնը։ Դու մեզ չես պատմել դպրոցի մասին։ Գրիր շուտով։

Սէր,

Մայրիկ։

Միեկոն ռիսկ չէր անում նայել տատիկին եւ պապիկին։ Նա ամաչում էր։ Ինչպէ՞ս նա կարող է գրել դպրոցի մասին, ընկերների մասին, նկարելու մասին։ Ինչ֊որ բան էր կանգնել մնացել կոկորդում եւ նա վազեց դուրս։ Պատի միւս կողմից Միեկոն լսում էր ձայներ հիւրասենեակից։

-Այս աղջիկը իրեն չափից դուրս կամակոր է պահում,֊տատիկի ձայնը մտահոգիչ էր,֊Նրա հոգում շատ չարիք կայ։ Նա դժուարօրէն է ժպտում, եւ երբ որեւէ մեկն ինչ֊որ բան է ասում, նա մի անգամից յուսահատուում է, ինչպէս խաշած ձու փայտիկների արանքում։ Եւ նա չի վերցնի վրձին իր ձեռքը կամ նոյնիսկ գրիչ։

Պապիկը խօսեց սառնօրէն.

-երբ նա պատրաստ կը լինի, կը վերադառնայ դպրոց։

երկար լռութիւնից յետոյ նա աւելացրեց․

֊Երիտասարդ աղջկայ համար միայնակ մնալը սարսափելի է։ Միայն Միեկոն կարող է բուժել իր ներսը։ Մենք չենք կարող դա անել նրա փոխարէն։

֊Համաձայն եմ,֊հառաչեց տատը։

Միեկոն զսպեց յուզմունքը։ Նա իր տատին ու պապին նոյնպէս տխրեցրել էր։

Առաւօտեան եկաւ բժիշկը։ Նա զարմացած էր Միեկոյի փոփոխութեամբ։

֊Աստուա՜ծ, դու այլեւս այն հիւանդ աղջիկը չես, ով ժամանել էր օգոստոսին։ Աւանի սնունդն օգնել է քեզ,֊Նա թեքուեց դէպի Միեկոն,֊Բայց ինձ դուր չի գալիս այդ մռայլ դէմքը։ Մի փոքր ուրախութիւնը կօգնի քեզ դառնալ չքնաղ երիտասարդ օրիօրդ։

Միեկոն կարմրեց եւ փորձեց մի փոքր ժպտալ։

֊այդպէս լաւ է,֊ասաց բժիշկը, դիպչելով նրա ձեռքին եւ շարժելով մատները,֊այժմ դու կը կարողանաս նկարել եւ գրել, մարզելով մկաններդ։

֊նա լա՞ւ է,֊հարցրեց տատը խոհանոցից դուրս գալով,֊կարո՞ղ է նա վերադառնալ դպրոց։

Բժիշկը գլխով արեց եւ պատրաստուեց գնալուն։

Միեկոն յուզուած նայում էր նրանց․

֊ես այլեւս չեմ վերադառնայ հետ։

֊ Երբեքը երկար, երկար ժամանակ է,֊ասաց բժիշկը,-Դու խելացի ես, Միեկո, եւ կալիգրաֆիայի տաղանդ ունես։ Այն չի զարգանայ եթէ դու նստես տանն ու թթուես։

֊ոչ ոք չի տեսնում իմ միտքը,֊Միեկոյի ձայնը դողում էր,-նրանք տեսնում են իմ տգեղ ձեռքը։ Եւ ես չեմ թթուում։

-Ես չգիտեմ, թէ ինչ անեմ նրա հետ,֊անյոյսօրէն ասաց տատը։

երբ բժիշկը խօսեց նրա ձայնը խիստ էր։

-միեկո, դու կարող ես լինել կոպիտ մարդ քո ողջ կեանքում, բայց դու այդպէս վնասում ես միայն քեզ եւ քո ընտանիքին։ Ատելութիւնը կաճի քո սրտում, ինչպէս մոլախոտ, եւ այնտեղ չի մնայ սենեակ գեղեցկութեան եւ սիրոյ համար։

- Ինձ չի հետաքրքրում,-գոռաց Միեկոն սենեակից դուրս վազելով։

արցունքներն հոսում էին նրա աչքերից, նա վազեց աւանից դուրս եւ մագլցեց սարը։ Քանի գնում էր, ճանապարհը դառնում էր քարքարոտ եւ խոտածածկ։ Միեկոն չէր կանգնում, նա ցանկանում էր հասնել գագաթին։ Քրտնած եւ յոգնած, նա կանգնեց եւ իր մատները սառը ջրի մէջ մտցրեց։

Օդը սառն էր եւ չոր ինչպէս չորացած բրինձ։ Միեկոն գլուխը դրեց խոտերին, լսելով միջատների եւ ջրի կաթիլների ձայնը։

Յանկարծ խշխշոց լսուեց։

Դա տարօրինակ ձայն էր՝ իրենից ոչ հեռու։ Միեկոն յիշեց պատմութիւնները, որ ինքը լսել էր կարմիր դէմքով Թենգուի մասին, հրէշ որն ապրում էր սարերում։ ասուում էր, որ նա ունի թեւեր եւ մեծ ճանկեր եւ երկար, շատ երկար քիթ։ նա չար երեխաներին տանում է իր քարանձաւը եւ նրանց այլեւս ոչ ոք չի տեսնում։

Եթէ դա ճիշտ է, Միեկոն մտածեց, ուրեմն Թենգուն իրեն հաստատ կը տանէր։ Նա սկսեց մտածել, որ միգուցէ ինքը շատ վատ աղջիկ է եղել։ Միեկոն հաշուեց վատ բաները՝ նա նեղացրեց իր տատիկ պապիկին, մնաց տանը եւ չգնաց դպրոց, կոպիտ խօսեց բժշկի հետ, ատում էր բոլորին եւ նոյնիսկ տանը ո՛չ նկարում էր, ո՛չ գրում։ Դա արդէն շատ էր։

Միեկոն պահեց իր շունչն ու լսեց։

Ձայնը նորից լսուեց, այն կարծես թեւերի սօսափիւն լինէր։ Նա վախեցաւ եւ արագ իջաւ ներքեւ մշուշոտ ճանապարհով այնքան արագ, ինչքան իր ոտքերը կարող էին գնալ։

Յոշի

Մրցում

Մօրաքոյր Հիսակոն

Ընկերութիւն

Յոյս