Վերջին թարմացում 11 Մայիսի 2020, 16:16
Խառնարան — խոհափիլիսոփայական մտքերի ժողովածու

հեղինակ՝ Տիգրան Գորշ (Տիգրան Գրիգորյան)
աղբյուր՝ [1][2]

Խառնարան

1. Մեր կողքին են, բայց չենք նկատում ՆՐԱՆՑ

...ում ամեն ինչ ստիպում է, որ չարանան, բայց փոխարենն ավելի բարի են դառնում,- մեղավոր չեն, բայց առաջինն են ներողություն խնդրում,- արդար են, բայց արժանապատվորեն մեղադրանք են լսում,- կարիքի մեջ են, բայց օգնություն չեն աղերսում ու անգամ հաճույք են ստանում, երբ մերժվում են ստիպված արված խնդրանքում,- այլոց դարդերին սրտակից են լինում, սեփականն էլ` լուռ կրում,- հույս են տալիս` իրենք դրա կարիքում,- լուսավորում այլոց ճամփան` իրենք խավարի մեջ մնում ... Նրանց համեստությունը խեղճություն ենք համարում, անկեղծությունը` միամտություն,- արհամարհում ենք, իսկ հարկ եղած դեպքում` նրանցով ինքնահաստատվում, բայց նրանք չեն դժգոհում, անգամ դա են արդարացնում,- տառապանքին էլ հարգանքով են վերաբերվում, ու այն բացառիկ տեսակին են պատկանում, որ անգամ ճաղերի ետևում ԱԶԱՏ ԵՆ մնում,- ՍԻՐՈՒՄ ԵՆ և ՈՉ ՆՄԱՆԱԿՈՒՄ...