Արիս Արսենի Գրիգորյան (ծնված 10 հունիսի, 1959, գյուղ Կոճողոտ (ԼՂ Մարտակերտի շրջանում)[1], բանաստեղծ, արձակագիր, լրագրող, ազատամարտիկ[2] [3] [4] [5] [6] [7] [8]։
Ավարտել է Ստեփանակերտի պետական մանկավարժական ինստիտուտը (1986)։
Աշխատել է որպես Արցախի հանրային հեռուստատեսության թղթակից (1988-1990, 1996 թթ.), «Արցախ» գրական-գեղարվեստական հանդեսի ավագ խմբագիր (1990-93 թթ.), «Մարտիկ» թերթի թղթակից (1995-2009 թթ.), խմբագրել է «Մետաքսագործ» (բազմատպաքանակ,1988 թ.), «Պայքար» (ընդհատակյա, 1990-91 թթ.), «Ջրաբերդ» (Մարտակերտի շրջանային, 2009 թ.), «Նոր Շահումյան» (Շահումյանի շրջանային, 2012-2014 թթ.), Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցության «Արցախի կոմունիստ» (2013-2020 թթ.), Լեռնային Ղարաբաղի արհմիությունների ֆեդերացիայի «Արհմիություններ» (2019-2020 թթ.) թերթերը։- ↑ Արիս Արսենիի կենսագրությունը в Энциклопедии фонда «Хайазг»
- ↑ Արիս Արսենիի կենսագրությունը Արցախի գրողների միության կայքում
- ↑ Արիս Արսենիի կենսագրությունը grapaharan.org կայքում
- ↑ Արիս Արսենիի կենսագրությունը Վիքիպեդիայում
- ↑ Արիս Արսենիի կենսագրությունը Վիքիպեդիայի ռուսերեն տարբերակում
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան, «Հայկ. հանրագիտարան» հրատ., Ե., 2004 (էջ 397)
- ↑ Արիս Արսենիի ստեղծագործություններից
- ↑ Արիս Արսենիի ստեղծագործությունները՝ Վիքիդարանում