Վերջին թարմացում 19 Հուլիսի 2013, 17:26

Մորնիել Մեթաուեյի հայտնագործումը

17:26, 19 Հուլիսի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մորնիել Մեթաուեյի հայտնագործումը

հեղինակ՝ Վիլիամ Թեն
թարգմանիչ՝ Ջ․ Ղազարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Աստղային_կարուսել»

Բոլորը զարմանում են, թե ինչպես է փոխվել Մորնիել Մեթաուեյը այն ժամանակներից սկսած, երբ իրեն հատնագործեցին, բոլո՜րը, բայց ոչ ես։ Նրան հիշում են Գրինվիչ֊Վիլիջում՝ դիլետանտ նկարիչ անլվա, անտաղանդ։ Նա գրեթե իր յուրաքանչյուր երկրորդ միտքը սկսում էր «ես»֊ով եւ գրեթե յուրաքանչյուր երրորդ նախադասությունը վերջացնում «իմ» կամ «ինձ» դերանունով։ Նրանից աղբյուրի պես հորդում էր լկտի եւ միաժամանակ վախկոտ ինքնավստահությունը, որը յուրահատուկ է նրանց, ովքեր հոգու խորքում զգում են իրենց երկրորդական լինելը, եթե ոչ ավելին։ Նրա հետ կես ժամ խոսելը բավական էր, որ ձեր գլուխը շշմեր պարծենկոտ ճառերից։

Դե ես հրաշալի հասկանում եմ, թե ինչպես եղավ այդ ամենը, եւ սեփական անտաղանդության խաղաղ, շատ հանգիստ ընդունումը, եւ անակնկալ, ամենակործան հաջողությունը։ Չէ որ հենց իմ ներկայությամբ նրան հայտնագործեցին, չնայած հազիվ թե դա կարելի է անվանել հայտնագործություն։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է անվանել, նկատի ունենալով ողջ անհավանականությունը, այո, հենց հանտապե՛ս անհավանականությունը, եւ ոչ թե պարզապես անհնարինությունը այն ամենի, ինչ կատարվեց։ Ինձ միայն մի բան է պարզ․ տեղի ունեցածի մեջ որեւէ տրամաբանություն գտնելու ամեն մի փորձս սուր ծակոցներ է առաջացնում փորումս, իսկ գանգս պայթում է գլխացավից։

Այդ օրը մենք հենց խոսում էինք այն մասին, թե ինչպես տեղի կունենա Մորնիելի հայտնաբերումը։ Ես նստած էի Բլիկեր սթրիտում գտնվող նրա դջեռուցվող փոքրիկ ստուդիայում, զգուշորեն հավասարակշռությունս պահպանելով միակ աթոռի վրա, քանզի շատ էի փորձված, որ նստեի բազկաթոռին։

Ըստ էության, Մորնիելը ստուդիայի վարձը տալիս էր այդ բազկաթոռի օգնությամբ։ Այն իրենից ներկայացնում էր քրքրված պաստառի ծվեննրի մի շփոթ, առջեւի կողմից բարձր էր, իսկ նստարտեղը շատ խոր։ Երբ նստում էիք, ձեր գրպանների պարունակությունը՝ մանր դրամը, բանալիները, դրամապանակը, սկսում էր դուրս սահել, ընկնելով ժանգոտ զսպանակների թավուտը եւ փտած հատակի տախտակների արանքը։

Հենց որ նոր մարդ էր հայտնվում ստուդիայում, Մորնիելը սոսկալի աղմուկ էր գցում, որ նրան պիտի նստեցնի չտեսնված հարմար բազկաթոռին։ Եվ մինչ խեղճ մարդը հիվանդագին ծռմռվում էր ճգնելով հարմարվել դուրս պրծած զսպանակներին, տանտիրոջ աչքերը բոցկլտում էին անկեղծ ուրախությունից։ Քանզի որքան եռանդով էր այցելուն ճգնում հարմարվել բազկաթոռին, այնքան շատ բարիք էր թափվում նրա գրպանից։ Երբ ընդունելությունը ավարտվում էր, Մորնիելը մի կողմ էր քաշում բազկաթոռը գւ սկսում էր հաշվել եկամուտը, ինչպես խանութպանն է երեկոյան հաշվում դրամարկղի պարունակությունը։

Փայտե աթոռը անհարմար էր իր անկայունությամբ, եւ նրա վրա նստելիս միշտ պետք էր զգոն լինել։ Իսկ Ուրնիելին ոչինչ չէր սպառնում․ նա միշտ նստում էր մահճակալին։

— Էլ չեմ համբերում,— ասում էր նա այն ժամանակ,— թե երբ պիտի գլխում գոնե մի կաթիլ խելք ունեցող քննադատը կամ նկարներ գնողը վերջապես տեսնեն իմ նկարները։ Ես կհասնեմ դրան։ Ես շատ տաղանդավոր եմ, Դեյվ։ Երբեմն նույնիսկ սարսափում եմ, թե ինչքան եմ տաղանդավոր․ մի մարդու համար չափից դուրս շատ է այդքան տաղանդը։

— Հըմ,— սկսեցի ես։— Բայց չէ որ հաճախ պատահում է…

— Ես հո չեմ ուզում ասել, թե ինձ համար չափազանց է այդ տաղանդը։— Նա վախեցավ, որ ես հանկարծ սխալ չհասկանամ իրեն։— Փառք աստծո, ես բավականաչափ մեթ եմ եւ մեծ էլ հոգի ունեմ։ Բայց ավելի փոքր մասշտաբի ուզածդ մարդուն կկոտրեր, կճնշեր այսպիսի համընդգրկող ընկալումը, իրարի հոգեւոր սկզբի մեջ այսպիսի ներթափանցումը, նրանց, այսպես ասած՝ «Cestalt»[1]։ Մեկ ուրիշի բանականությունը կճզմվեր այսպիսի բեռան տակ։ Բայց ո՛չ իմը, Դեյվ, ո՛չ իմը։

— Ուրախ եմ դա լսելու համար,— ասացի ես։— Բայց եթե դու չես առար…

— Գիտես, ինչի մասին էի մտածում առավոտյան։

— Ոչ։ Բայց ճիշտն ասած…

— Ես մտածում էի Պիկասոյի մասին, Դեյվ։ Պիկասոյի եւ Ռուոյի։ Ես դուրս եկա շուկայում շրջելու, վաճառասեղաններից որեւէ բան վերցնելու նախաճաշի համար (դու հո գիտես ծերուկ Մորնիելի սկզբունքը՝ ձեռքի ճարպկույուն եւ ոչ մի խարդախություն) եւ սկսեցի խորհել ժամանակակից գեղանկարչության վիճակի մասին, Դեյվ։ Այն ինձ տագնապ է պատճառում։

— Մի՞թե,— ասացի ես։— Ինձ թվում է…

— Ես եկա Բլիկեր֊սթրիտ, հետո թեքվեցի դեպի Վաշինգտոն֊Սկվեր֊պարկ եւ անընդհատ մտածում էի ճանապարհին։ Ով է այսօր, իսկապես ասած, մի որեւէ նշանակալի բան ստեղծել նկարչության մեջ, ով է իսկապես եւ անվիճելիորեն մեծ… Հասկանում եմ, ես կարող եմ թվել միայն երեք անուն, Պիկասո, Ռուո եւ ես։ Ուրիշ չկա ոչ մի օրիգինալ, ոչ մի այնպիսի բան, որի մասին արժենար խոսել։ Ամբողջ աշխարհում այսօր նկարչությամբ զբաղվող անհաշիվ բազմության մեջ միայն այս երեքս ենք։ Երեք անուն։ Եվ դրանից քե շատ միայնակ ես զգում։

— Այո, թերեւս,— համաձայնվեցի ես։— Բայց այնուամե…

— Իսկ հետո ես ինքս ինձ հարց տվի, ինչո՞ւ է այդպես։ Գուցե այն պատճառով, որ բացարձակ հանճարը ընդհանրապես խիստ հազվադեպ երեւույթ է եւ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար կա հանճարեղության որոշակի վիճակագրական լիմիտ, թե՞ կա մի ուրիշ պատճառ, որ բնորոշ է հատկապես մեր ժամանակաշրջանին։ Եվ ինչու է այդպես ուշանում իմ այսքան հասունացած տաղանդի բացահայտումը։ Ես գլուխս կոտրում եմ դրա վրա, Դեյվ։ Ամենայն համեստությամբ եմ մտածել, ամենայն մանրակրկիտությամբ, որովհետեւ դա բավական կարեւոր պրոբլեմ է։ Եվ ահա ինչ հետեւության եմ եկել։

Այստեղ ես հանձնվեցի։ Հենվեցի աթոռի թիկնակին, իհարկե զգոնությունս չկորցնելով, եւ Մորնիելին թույլ տվի իմ գլխին թափել իր էսթետիկական տեսոււթյունը։ Տեսություն, որը ամենաքիչը քսան անգամ լսել էի արդեն Բրինվիչ֊Վիլիջի քսան ուրիշ նկարիչներից։ Միակ բանը, որով տարբերվում էին բոլոր հեղինակները, այն հարցն էր, թե ում պետք է համարել տվյան էսթետիկական սկզբունքների առավել կատարյան կենդանի մարմնացումը եւ գագաթնակետը։ Մորնիելը (եւ դուք, իհարկե, չեք զարմանա) զգում էր, որ հենց իրեն։

Նա Նյու Յորք էր եկել Պիտսբուրգից (Պենսիլվանիայի նահանգ), թիկնեղ, անճոռնի պատանի, որը չէր սիրում սափրվել եւ գտնում էր, որ կարողանում է նկարել։ Այդ օրերին Մորնիելը հիանում էր Գոգենով եւ աշխատում էր ընդօրինակել նրան։ Նա կարող էր ժամերով բարբաջել ժողովրդական արվեստի միստիկական պարզության մասին։ Նա աշխատում էր խոսել բրուկլինյան առոգանությամբ, բայց ուտ պիտսբուրգյան առոգանությամբ էր խոբում։

Մորնիելը շատ շուտ հրաժեշտ տվեց Գոգենին, հենց որ մի քանի անգամ դասի նստեց Արվեստասերների Լիգայում եւ աճեցրեց խառնուխռիվ շիկահեր մորուք։ Վերջերս նա մշակել էր նկարելու սեփական տեխնիկան, որն անվանում էր «կեղտոտը կեղտոտի վրա»։

Մորնիելը անտաղանդ էր, դրանում ոչ մի կասկած չկար։ Այստեղ ես հայտնում եմ ոչ միայն իմ կարծիքը (չէ որ ես ապրում էի երկու մոդեռնիստ֊նկարիչների հետ եւ մեկ ամբողջ տարի էլ ամուսնացած էի նկարչուհու հետ), այլեւ հասկացող մարդկանց կարծիքը, որոնք ոչ մի պատճառ չունենալով կանխակալ վերաբերվելու Մորնիելին, ուշադիր նայում էին նրա աշխատալքները։

Այդ մարդկանցից մեկը՝ քննադատ եւ ժամանակակից նկարչության գերազանց գիտակ, մի քանի րոպե ծնոտը կախ նայեց Մորնիելի ստեղծագործությանը (հեղինակը, հակառակ իմ կամքին, այդ նկարը նվիրել էր ինձ եւ իր իսկ ձեռքով կախեք բուխարու վերեւում) եւ ասաց․ «Բանը նրանում չէ, որ նա գրաֆիկորեն բացարձակապես ոչ մի ասելիք չունի։ Նա նույնիսկ իր առջեւ չի դնում այն, ինչ կարելի կլիներ անվանել գեղանկարչության խնդիր։ Սպիտակը՝ սպիտակի վրա, «կեղտոտը՝ կեղտոտի վրա», անտիօբյեկտիվիզմ, նեոաբստրակցիոնիզմ՝ իչն կուզեք ասեք, բայց այստեղ ոչինչ չկա։ Պարզապես մեկն է այն ճղճղան, չարացած չիլետանտներից, որոնք վխտում են Վիլիջում»։

Հարց է ծագում․ իսկ ընդհանրապես ես ի՞նչ գործ ունեմ Մորնիելի հետ։

Նախ, ամենից առաջ, նա ապրում էր իմ կողքը եւ հետո նրա մեջ կար ինչ֊որ յուրօրինակ կոլորիտ։ Եվ երբ ես ամբողջ գիշեր նստում էի՝ ճգնելով բանաստեղծություն հորինել ու դա չէր ստացվում, հոգիս թեթեւանում էր այն մտքից, որ կարելի է գնալ նրա ստուդիան եւ ցրվել՝ գրականության հետ չառնչվող բաների մասին խոսելով։

Այստեղ, ճիշտ է, կար մի բաց, որի մասին մշտապես մոռանում էի․ մեզ մոտ երբեք զրույց չէր ստացվում, այլ միայն մենախոսություն, որին երբեմն հաջողացնում էի միջամտել մի երկու ռեպլիկով։ Եվ մեր տարբերությունը կայանում էր նրանում, որ ինձ երբեմն տպում էին (հոգ չէ, որ խղճուկ փորձնական հանդեսներում, որտեղ հոնորարը տարեկան բաժանորդագրությունն էր)։ Իսկ նա երբեք չէր ցուցադրվել, ոչ մի տեղ։

Կար մեկ պատճառ եւս, հանուն որի ընկերություն էի անում նրա հետ։ Մորնիելը իսկապես օժտված էր մեկ տաղանդով։

Եթե խոսենք գոյության միջոցների մասին, ապա ես հազիվ եմ ծայրը ծայրին հասցնում։ Լավ թղթի ու թանկ գրքերի մասին միայն երազել կարող եմ, քանզի դրանք անմատչելի են ինձ։ Բայց երբ շատ եմ ուզում մի բան, օրինակ՝ Ուոլես Ստիվենսի ստեղծագործությունների նոր ժողովածուն, ես գնում եմ Մորնիելի մոտ ու հայտնում նրան այդ մասին։ Մենք գնում ենք գրախանութ, ներս ենք մտնում մեկ֊մեկ։ Ես խոսք եմ բացում մի որեւէ շքեղ հրատարակության մասին, որ այժմ չկա վաճառքում եւ որն իբր թե ուզում եմ գնել, եւ հենց որ ինձ հաջողվում է ամբողջովին գրավել գրախանութի տիրոջ ուշադրությունը, Մորնիելը թռցնում է Ստիվենսին․ ինքնին հասկանալի է, ես երդվում եմ, որ իսկույն կվճարեմ գինը, հենց վիճակս թույլ տա դա անել։

Այդպիսի գործերի համար Մորնիելը անզուգական է։ Ոչ մի անգամ չի եղել, որ նրան կասկածեն, էլ չասած այն մասին, որ ձեռքին բան բռնեն։ Բնական է, ես պետք է փոխհատուցեմ նրան այս ծառայությունների դիմաց՝ կատարելով նույն բանը նկարչական պիտույքների խանութում, որ Մորնիելը կարողանա լրացնել կտավի, ներկերի եւ վրձինների իր պաշարը։ Բայց, վերջին հաշվով, ես շահում եմ։

Միայն թե շատ եմ ձանձրանում այն սպանիչ տաղտուկից, երբ ստիպված եմ լսել նրա բարբաջանքները, եւ մեկ էլ խղճի խայթ եմ զգում այն մտքից, որ նա երբեք չի մտածի վճարել ձեռք բերած ապրանքների դիմաց։

— Հազիվ թե ես այնքան եզակի լինեմ, որքան կարծում եմ,— ասում էր նա այդ օրը,— իհարկե, ծնվում են ուրիշներն էլ, ոչ պակաս պոտենցիալ տաղանդով, քան իմն է, բայց կործանում են այդ տաղանդը, նախքան այն ձեռք կբերի ստեղծագործական հասունություն։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս… Այստեղ հարկավոր է վերլուծել այն դերը, որը մեր հասարակությունը…

Այն պահին, երբ նա հասավ «հասարակություն» բառին, ես առաջին անգամ տեսա այդ բանը։ Իմ դիմացի պատի վրա հայտնվեց ինչ֊որ կարմիր ծփանք, արկղի եւ նրա մեջ գտնվող մարդու տարօրինակ, առկայծող ուրվագծերով։ Այդ ամենը կատարվում էր հատակից հինգ ֆուտ բարձրության վրա եւ նմանվում էր գույնզգույն ջերմային ալիքների։ Տեսիլքն իսկուան անհետացավ։

Սակայն եղանակն շատ ցուրտ էր՝ ջերմային ալիքների համար, իսկ ինչ վերաբերվում է տեսողական պատրանքներին, ես դրանց ենթակա չեմ։ Հնարավոր է, մտածեցի ես, որ աչքիս առաջ պատը ճեղքվում է։ Այդ շենքը իսկականից նախատեսված չէր ստուդիայի համար, դա սովորական բնակարան էր առանց տաք ջրի, միջանցիկ քամիներով, բայց նախկին բնակիչներից մեկը քանդել էր բոլոր միջնորմները եւ սարքել մի երկար սենյակ։ Բնակարանը գտնվում էր վերեւի հարկում, անձրեւը ներս էր կաթում տանիքից, եւ պատերը նախշված էին հաստ ալիքաձեւ գծերով որպես հիշատակ այն շիթերի, որ հոսել են նրանց վրայով անձրեւի ժամանակ։

Բայց որտեղի՞ց կարմիր գույնը։ Եվ ինչու է արկղի ներսում մարդ երեւում։ Թերեւս, շատ տարօրինակ է սովորական ճեղքվածքի համար։ Եվ ո՞ւր անհետացավ այդ բոլորը։

—… հավերժական կոնֆլիկտի մեջ ինդիվիդուումի հետ, որը ձգտում է արտահայտել իր անհատականությունը,— վերջացրեց միտքը Մորնիելը։— Էլ չասած այն մասին…

Լսվեց երաժշտություն՝ իրար հետեւից բարձր ձայներ, գրեթե առանց ընդմիջման։ Եվ ապա սենյակի մեջտեղում, այս անգամ հատակից մի երկու ֆուտ բարձր, նորից հայտնվեցին կարմիր ուրվագծերը, դարձյան երերուն, առկայծող, իսկ ներսում՝ նորից մարդու ուրվագծեր։

Մորնիելը ոտքերը ցած գցեց մահճակալից ու աչքերը չռեց հրաշքի վրա։

— Սա ինչ…

Տեսիլքը նորից չքացավ։

— Ի՞նչ է այստեղ կատարվում,— կմկմալով մի կերպ արտաբերեց նա։— Սա ի՞նչ է։

— Չգիտեմ,— արձագանքեցի ես։— Բայց ինչ էլ որ լինի, նա հետզհետե մեզ մոտ է խցկվում։

Նորից լսվեցին բարձր ձայներ։ Սենյակի մեջտեղում հայտնվեց մի կարմիր արկղ։ Արկղն ավելի ու ավելի էր մգանում դառնում նյութեղեն։ Ձայները ավելի բարձր էին հնչում, հետո սկսեցին թուլանալ եւ վերջապես, երբ արկղը դարձավ անթափանցելի, լռեցին։ Արկղի դռները բացվեցին։ Այնտեղից դուրս եկավ մի մարդ․ նրա հագուստը ասես խոպոպիկներից լիներ։

Նա սկզբում նայեց ինձ, հետո Մորնիելին։

— Մորնիել Մեթաուե՞յ,— հարցրեց նա։

— Ա֊այո,— ասաց Մորնիելը, ետ֊ետ գնալով դեպի սառնարանը։

— Միսթր Մեթաուեյ, — ասաց արկղից դուրս եկած մարդը։ — Ինձ կոչում են Գլեսկու։ Ես ձեզ ողջույն եմ բերել մեր դարաշրջանի 2487 թվականից։

Մեզանից ոչ մեկը չկարողացավ դրան պատասխան տալ։ Ես վեր կացա աթոռից ու կանգնեցի Մորնիելի կողքը, աղոտ զգալով մի ինչ֊որ լավ ծանոթ բանի մոտ լինելու անհրաժեշտությունը։

Որոշ ժամանակ բոլորս պահպանում էինք ելակետային դիրք։ Համր տեսարան։

2487֊րդ, մտածեցի ես։ Մեր դարաշրջանի։ Այսպիսի հագուստով մարդ առաջին անգամն էի տեսնում։ Ավելին, ես նույնիսկ երեւակայությանս մեջ այսպիսի հագուստ չեմ պատկերացրել, չնայած որ թողնեն՝ երեւակայությանս թռիչքների հետեւից հասնել չի լինի։ Հագուստը թափանցիկ չէր, բայց ոչ էլ լրիվ անլուսաթափանց էր։ Երփներանգ՝ ահա հարմար բառը։ Ամենատարբեր գույներն ու երանգները վազվզում էին իրար հետեւից խոպոպների շուրջը։ Այստեղ, ըստ երեւույթին, կար մի ինչ֊որ ներդաշնակություն, բայց ոչ այն տեսակի, որ իմ աչքը կարողանար որսալ եւ հասկանալ։

Ինքը եկվորը՝ միսթր Գլեսկուն, մոտավորապես իմ ու Մորնիելի հասակին էր, միայն մի քիչ մեծ էր մեզանից։ Բայց նրա մեջ ինչ֊որ բան կար, նույնիսկ չեմ կարող ասել, թե ինչ՝ գուցե ազնվազարմությո՞ւն, մի այնպիսի իսկական ներքին վեհություն եւ ազնվություն, որ Վելինգտոնյան հերցոգը կնսեմանար նրա մոտ, գուցե քաղաքակրթություն։ Դա ամենաքաղաքակիրթ մարդն էր, որին ես հանդիպել էի կյանքումս։

Նա մի քայլ առաջ եկավ։

— Կարծում եմ,— ասաց նա զարմանալիորեն հնչեղ, երեւէջներով հարուստ ձայնով,— որ մենք պարտավոր ենք կատարել քսաներորդ հարյուրամյակին յուրահատուկ արարողությունը՝ սեղմենք իրար ձեռք։

Այդպես էլ արեցինք՝ ի կատար ածեցինք քսաներորդ դարին հատուկ իրար ձեռք սեղմելու արարողությունը։ Նախ՝ Մորնիելը, հետո՝ ես, եւ երկուսս էլ բավական վեհերոտ։ Միսթր Գլեսկուն դա արեց այովացի այն ագարակատիրոջ պես, որը կյանքում առաջին անգամ ճաշն ուտում է չինական ձողիկներով։

Արարողությունը վերջացավ, հյուրը կանգնել էր եւ լայն ժպտում էր մեզ։ Ավելի ճիշտ՝ Մորնիելին։

— Ինչպիսի՜ պահ է,— ասաց նա,— ինչպիսի՛ պատմական պահ։

Մորնիելը խոր հոգոց հանեց, ու ես զգացի, որ իզուր չեն անցել այն երկար տարիները, որոնց ընթացքում նրան վիճակվում էր աստիճանների վրա բախվել դատական կատարածումների հետ, որոնք պահանջում էին վճարել պարտքերը։ Նա արագ ուշքի էր գալիս, նրա ուղեղը սկսում էր գործել։

— Ինչպե՞ս հասկանալ ձեզ, երբ դուք ասում եք «պատմական պահ»,— հարցրեց նա։— Ի՞նչ կա այստեղ ապտասովոր, ի՞նչ , դուք ժամանակի մեքենայի գյուտարա՞րն եք։

— Ե՞ս։ Գյուտարա՞ր,— միսթր Գլեսկուն քմծիծաղ տվեց։— Օ, ոչ, բնավ։ Ճանապարհորդությունը ժամանակի մեջ հայտնագործել է Անտուանես Ինգեբորգը… ձեր դարաշրջանից հետո։ Հազիվ թե արժե այժմ խոսել այդ մասին, քանի որ իմ տրամադրության տակ ընդամենը կես ժամ ունեմ։

— Իսկ ինչո՞ւ կես ժամ,— հարցրեցի ես։ Ոչ թե այն բանի համար, որ դա իրոք հետաքրքրում էր ինձ, այլ պարզապես հարցը շատ տեղին թվաց ինձ։

— Սկինդրոմը հաշվի է առնված միայն այդ ժամանակի համար։ Սկինդրոմը— դա… Մի խոսքով, այդ սարքը ինձ թույլ է տալիս հայտնվել ձեր դարաշրջանում։ Էներգիայի ծախսումն այնքան շատ է, որ դեպի անցյալ ճանապարհորդությունը կատարվում է հիսուն տարին մեկ անգամ։ Այդ ճանապարհորդությունը կատարելու իրավունքով պարգեւատրվում են, ինչպես Գոբելով… Կարծեմ, ես ճի՞շտ արտահայիվեցի։ Գոբե՞լ, հա՞։ Մրցանակը, որ շնորհում են ձեր ժամանակներում։

Հանկարծ ես գլխի ընկա։

— Նոբել… Գուցե դուք ուզում եք ասել Նոբե՞լ։ Նոբելյան մրցանակ…

Նա շողաց։

— Այո, այո։ Այդպիսի ճանապարհորդությամբ պարգեւատրում են խոշորագույն հումանիտար ուսումնասիրողներին։ Նոբելյան մրցանակի պես մի բան է դա։ Հիսուն տարին մեկ անգամ, Պահապանների խորհուրդը ընտրում է այն մարդուն, որը առավել արժանի է… Մի խոսքով՝ այդ ոգով։ Մինչեւ այղմ, իհարկե, այդ հնարավորությունը ներկայացրել են պատմաբաններին, եւ նրանք դա փչացնում էին Տրոյայի պաշարման, Լոս,Ալամոսում առաջին ատոմային պայթյունի, Ամերիկայի հայտնագործության վրա եւ այլն։ Բայց այս անգամ…

— Հասկանալի է,— բեկբեկուն ձայնով ընդհատեց նրան Մորնիելը։ (Հանկարծ մենք երկուսս էլ հասկացանք, որ միսթր Գլեսկուն գիտի Մորնիելի անունը)։— Իսկ դուք ի՞նչ եք ուսումնասիրում։

Միսթր Գլեսկուն նորից գլուխը խոնարհեց։

— Արվեստ։ Իմ պրոֆեսիան— արվեստի պատմությունն է, իսկ նեղ մասնագիտությունը…

— Ո՞րն է՛,— Մորնիելի ձայնը արդեն չէր դողում, ընդհակառակը, դարձավ խլացուցիչ բարձր։— Ո՞րն է ձեր նեղ մասնագիտությունը։

Միսթր Գլեսկուն նորից խոնարհվեց։

—Դուք, միսթր Մեթաուեյ։ Չվախենալով առարկություն լսելուց, համարձակվում եմ ասել, որ մեր ժամանակներում ես համարվում եմ Մորնիել Մեթաուեյի ստեղծագործության առավել խոշոր գիտակը։ Իմ նեղ մասնագիտությունը դուք եք։

Մորնիելը սպիտակեց։ Նա դանդաղ քարշ եկավ դեպի մահճակալը եւ փլվեց, ոտքերն ասես բամբակից լինեին։ Մի քանի անգամ նա բացուխուփ արեց բերանը, անկարող լինելով ծպտուն իսկ հանել։ Հետո թուքը կուլ տվեց, բռունցքները սեղմեց եւ տիրապետեց ինքն իրեն։

— Ուզո՞ւմ եք ասել,— խռպոտած ձայնով ասաց նա,— որ ես հռչակավո՞ր եմ։ Շա՞տ եմ հռչակավոր։

— Հռչակավո՞ր… Դուք, սիրելի սըր, վեր եք փառքից։ Դուք անմահներից մեկն եք, մարդության հպարտությունը։ Ինչպես ես եմ արտահայտվել, համարձակվում եմ կարծել՝ սպառիչ, իմ վերջին՝ «Մորնիել Մեթաուեյը— ապագան ձեւավորող մարդը» գրքում «…այդչափ հազվադեպ է վիճակվում առանձին անհատին…»

— Այդ աստիճան հռչակավո՞ր,— Մորնիելի մորուքը դողում էր, ինչպես լալու պատրաստվող մանկան շրթունքները։— Այդքա՞ն։

— Հենց այդպես,— հավաստիացրեց նրան միսթր Գլեսկուն։— Իսկ ով է այն հանճարը, իսկապես ասած, որից իր ողջ փառքով սկիզբ է առնում ժամանակակից գեղանկարչությունը։ Ում կոմպոզիցիաները եւ գունային գամմեն է գերիշխում վերջին հինգ հարյուրամյակների ճարտարապետության մեջ, ում ենք մենք պարտական մեր քաղաքների տեսքով, մեր բնակարանների կահավորմամբ եւ նունիսկ մեր հագած հագուստով։

— Ի՞նձ,— նվաղուն ձայնով տեղեկացավ Մորնիելը։

— Հապա ո՞ւմ… Պատմությունը չգիտի այդպիսի ստեղծագործողի, որի այդեցությունը տարաթվեր այդչափ լայն ասպարեզի վրա եւ գործեր այդքան երկար ժամանակ։ Եվ ո՞ւմ հետ կարող եմ ձեզ համեմատել, սըր։ Ո՞ր նկարչին կարող եմ դնել ձեր կողքը։

— Գուցե, Ռեմբրանդտի՞ն,— ակնարկեց Մորնիելը։ Զգացվում էր, որ նա ուզում է օգնած լինել։— Լեոնարդո դա Վինչիի՞ն։

Միսթր Գլեսկուն արհամարհանքով քմծիծաղեց։

— Ռեմբրանդտը եւ դա Վինչին ձեզ հետ մի՞ շարքում։ Անհեթեթություն։ Միթե նրանք կարող են պարծենալ ձեր համապարփակայնությամբ, ձեր տիեզերական թափով, համընդգրկելիության զգացողությամբ։ Դե եթե փորձենք փնտրել ձեզ հավասարին, ապա պիտի դուրս գանք նկարչության սահմաններից եւ դիմենք, թերեւս, գրականությանը։ Հնարավոր է, Շեքսպիրն իր լայն ընդգրկումով, քնարական պոեզիայի երգեհոնային նոտաներով, հետագա անգլերեն լեզվի վրա ունեցած վիթխարի ազդեցությամբ կարող էր… Ի դեպ, ի՜նչ է Շեքսպիրը։— Նա տխուր օրորեց գլուխը։— Վախենում եմ, որ նույնիս Շեքսպիրը…

— Օ՜֊օ՜֊օ,— տնքաց Մորնիել Մեթաուեյը։

— Ի չեպ, Շեքսպիրի մասին,— օգտվելով առիթից ասացի ես, իսկ դուք լսած կա՞ք բանաստեղծ Դավիթ Դանցիգերի մասին։ Նրա գործերից շատե՞րն են հասել ձեր ժամանակները։

— Այդ դո՞ւք եք։

— Այո,— եռանդով հաստատեցի ես։— Դավիթ Դանցիգերը ես եմ։

Միսթր Գլեսկուն խոժոռեց ճակատը, ընկնելով մտքերի մեջ։

— Ինչ֊որ չեմ հիշում… Ո՞ր դպրոցն է։

— Անունները մի քանիսն են։ Ամենաօգտագործվողը՝ հակաիմաժինիստները։ Հակաիմաժինիստներ կամ պոստիմաժինիստներ։

— Ոչ,— ասաց նա մի քիչ խորհելուց հետո։ Ձեր ժամանակի եւ աշխարհի ձեր մասի միակ ինձ հայտնի բանաստեղծը Պիտեր Թեդն է։

— Պիտեր Թե՞դը։ Առաժին անգամ եմ լսում այդ անունը։

— Ուրեմն, դեռ չեն հայտնագորթել նրան։ Բայց խնդրում եմ չմոռանաք, որ իմ ասպարեզը՝ նկարչության պատմությունն է։ Ոչ գրականությունը։ Միանգամայն հավանական է, որ եթե ձեր անունը ասեք քսաներորդ դարի երկրորչական բանաստեղծների գծով մասնագետին, նա առանց դժվարության կհիշի։ Միանգամայն հնարավոր է։

Ես նայեցի մահճակալի կողմը, եւ Մորնիելը լայն ժպտաց։ Այժմ նա լրիվ ուշքի էր եկել եւ վայելում էր իր վիճակը։ Մարմնի յուրաքանչյուր ծակոտիով զգում էր իմ եւ իր տարբերությունը։ Ես զգում էի, որ ատում եմ նրան՝ ոտից գլուխ։ Եվ ինչու, իսկապես ասած, ճակատագիրը որոշեց ժպտալ հատկապես այնպիսի մարդու, ինչպիսին Մորնիելն է։ Աշխարհիս երեսին այնքա՜ն նկարիչներ կան, որոնք նաեւ կարգին մարդիկ են, ու հանկարթ այս պարծենկոտ ոչնչությունը…

Եվ միաժամանակ ուղեղիս մի ինչ֊որ հատվածթ տենդագին աշխատում էր։ Կատարվածը հենց ապացուցում էր, որ միայն պատմական հեռանկարով կարելի է ճշգրիտ գնահատել արվեստի այս կամ այն երեւույթի դերը։ Հիշեք թեկուզ նրանց, ովքեր հռչակել էին իրենց ժամանակներում, իսկ այսօր լրիվ մոռացվել են՝ Բեթհովենի ինչ֊որ ժամանակակիցները, օրինակ, համարվում էին շատ ավելի խոշոր դեմք, քան նա, իսկ այսօր նրանց անունները հայտնի են սոսկ երաժշտագետներին։ Եվ այնուամենայնիվ…

Միսթր Գլեսկուն մի հայացք գցեց իր աջ ձեռքի ցուցամատին, որտեղ անընդհատ սեղմվում եւ ընդարձակվում էր մի սեւ կետ։

— Ժամանակս լրանում է,— ասաց նա։— Եվ չնայած ինձ համար վիթխարի, անպատմելի երջանկություն է, միսթր Մորնիել, այսպես կանգնելն ու ձեզ նայելը, բայց ուզում եմ մի փոքրիկ խնդրանքով դիմել ձեզ։

— Իհարկե,— ասաց Մորնիելը, տեղից վեր կենալով։— Խնդրեմ, ասացեք, ի՞նչ է ձեզ հարկավոր։ Ի՞նչ կկամենայիք։

Միսթր Գլեսկուն խոր շունչ քաշեց, ասես վերջապես հասել էր դրախտի դռներին եւ արդեն ուզում էր թակել։

— Եթե դուք չեք առարկում, ես կարո՞ղ եմ տեսնել, թե այղմ ինչի վրա եք աշխատում։ Հասկանում եք, ուզում եմ տեսնել Մեթաուեյի նկարը, դեռեւս անավարտ, չչորացած ներկերով…

Նա փակեց աչքերը, ասես չհավատալով, որ իր ցանկությունը իրականանալի է։

Մորնիելը կատարեց մի նրբագեղ շարժում եւ խրոխտ քայլեց դեպի իր ներկապնակը։ Նա բարձրացրեց կտավը։

— Ես մտադիր եմ սա անվանել,— նրա ձայնը ասես յուղոտ լիներ, ինչպես Տեխասի նավթաբեր շերտերը։— «Անձեւ ձեւեր № 29»։ Դանդաղ, կանխապես ճաշակելով վայելքը, միսթր Գլեսկուն բացեց աչքերը եւ ամբողջ մարմնով առաջ նետվեց։

— Բայց,— ասաց նա երկար լռությունից հետո,— դա չէ որ ձեր աշխատանքը չէ, միսթր Մեթաուեյ։

Մորնիելը շրջվեց նրա կողմը, փոքր֊ինչ զարմացած, հետո հայացքը գամեց կտավին։

— Ինչո՞ւ։ Սա հենց իմ աշխատանքն է։ «Անձեւ ձեւեր № 29»։ Միթե չեք ճանաչում։

— Ոչ,— կտրեց միսթր Գլեսկուն։ Չեմ ճանաչում եւ շատ երախտապարտ եմ ճակատագրիս։ Չե՞ք կարող ցույց տալ ավելի ուշ շրջանի գործեր։

— Սա ամենավերջինն է,— որոշ անվստահությամբ ասաց Մորնիելը։ Մնացածը ավելի շուտ է նկարված։— Նա դարակից դուրս հանեց վրան կտավ քաշելու շրջանակը։— Դե լավ, իսկ սա՞։ Ինչպես է ձեզ դուր գալիս։ Կոչվում է «Անձեւ ձեւեր № 22»։ Անվիճելիորեն, սա իմ վաղ շրջանի ամենալավ գործն է։

Միսթր Գլեսկուն ցնցվեց։

— Տպավորությունը այնպիսին է, ասես ներկապնակից մաքրած ավելցուկները քսել եք նույնպիսի մնացուկների վրա։

— Ճիշտ է։ Դա իմ տեխնիկան է։ «Կեղտոտը կեղտոտի վրա»։ Բայց դուք, երեւի այդ բոլորը գիտեք, եթե այդպիսի մասնագետ եք իմ գծով։ Իսկ այ «Անձեւ ձեւեր № …»։

Եկեք թողնենք այդ անձեւություն, միսթր Մեթաուեյ,— աղաչեծ Գլեսկուն։— Ես կուզեի գույնով տեսնել ձեզ։ Գույնով եւ ձեւով։

Մորնիելը ծոծրակը քորեց․

— Վաղուց կոլորիտով գործ չեմ արել… Չնայաթ… սպասեք… — Նրա մռութը փայլեց, նա մտավ դարակների մեջ եւ հանեց հին շրջանակով մի կտավ։— Այն սակավաթիվ գործերից մեկը, որ մնացել է վարդակետանկար շրջանից։

— Չեմ կարողանում պատկերացնել այդ ուղին…— ուզում էր սկսել միսթր Գլեսկուն, ավելի շուտ դիմելով ինքն իրեն, քան մեզ։— Իհարկե, դա…— Նա լռեց եւ տարակուսանքով բարձրացրեց ուսերը, դրանք համարյա ականջներին հասցնելով։ Մի շարժում, որ ծանոթ է բոլոր նրանց, ով տսեսլ է քննադատին աշխատելիս։

Այդպիսի շարղումից հետո բառերն ավելորդ են։ Եթե դուք նկարիչ եք, որի գործերը այժմ նայում են, ձեզ համար միանգամից ամեն ինչ պարզ է լինում։

Այդ ընթացքում Մորնիելը մեկը մյուսի հետեւից դարակներից տենդագին հանում էր նկարները։ Յուրաքանչյուր կտատվը ցույց էր տալիս միսթր Գլեսկուին (նրա կոկորդից ինչ֊որ բլթբլթոց էր գալիս, ասես նա ճգնում էր զսպել սրտխառնոցը) եւ իսկույն մյուսն էր դեմ անում։

— Ոչինչ չեմ հասկանում,— ասաց Գլեսկուն, հայացքը նետելով կտավներով ծածկված հատակին։— Անվիճելի է, որ այս ամենը նկարված է այն ժամանակ, երբ դուք դեռ չէիք հայտնագործել ձեզ եւ չէիք գտել ձեր սեփական օրիգինալ տեխնիկան։ Բայց ես փնտրում եմ այն հետքը, գոնե ակնարկը հանճարի, որ պատրաստվում է մուտք գործել աշխարհ… Եվ…— Նա ցնցված տարուբերեց գլուխը։

— Իսկ ի՞նչ կասեք սրա մասին։— Մորնիելը արդեն դժվարությամբ էր շնդում։

— Դեն տարեք։— Միսթր Գլեսկուն երկու ձեռքվո մի կողմ հրեց նկարը։ Նա նորից նայեց իր ցուցամատին, եւ ես նկատեցի, որ սեւ բիծը ավելի դանդաէ սկսեց սեղմվել եւ ընդլայնվել։— Քիչ ժամանակ է մնում, եւ ես տարակուսանքի մեջ եմ։ Ջենթլմեններ, թույլ տվեք մի բան ցույց տալ ձեզ։

Նա մտավ կարմիր արկղը եւ դուրս եկավ մի գիրք բռնած։ Ես ու Մորնիելը կանգնեցինք նրա հետեւում, նայելով ուսի վրայից։ Գրքի էջերը հազիվ լսելի զնգում էին, երբ նա թերթում էր, եւ այդ էջերը հաստատ թղթից չէին պատրաստված։

Իսկ տիտղոսաթերթի վրա…

ՄՈՐՆԻԵԼ ՄԵԹԱՈՒԵՅԻ ՆԿԱՐՆԵՐԻ ԼՐԻՎ ԺՈՂՈՎԱԾՈՒ

1928 — 1996։

Դու քսանութի՞ն ես ծնվել,— հարցրեցի ես։

Մորնիելը գլխով արեց։

— Քսանութ թվի մայիսի քսաներեքին։

Եվ խորասուզվեց լռության մեջ։ Հասկանալի էր, թե ինչի մասին է նա մտածում, ու ես շատ արագ հաշիվ արեցի։ Վաթսունութ տարի։ Ամեն մարդու չի վիճակվում իմանալ, թե դեռ ինչքան կյանք ունի առջեւում։ Բայց վաթսունութթ՝ այնքան էլ վատ չէ։

Միսթր Գլեսկուն գիրքը բացեց այն էջի վրա, որտեղից սկսվում էին վերատպությունները։

Նույնիսկ հիմա, երբ հիշում եմ տպավորությունս առաջին գործից, ծնկներս թուլանում են եւ ծալվում։ Դա մոլեգին գույներով մի աբստրակցիա էր, բայց այնպիսին, որպիսին երբեք չէի կարող պատկերացնել։ Մեր ամբողջ ժամանակակից աբստրակցիոնիզմը դրա համեմատությամբ մանկապարտեզա մակարդակի մի խղճուկ աշկերություն էր։

Ամեն մարդ, որ զուրկ չէր տեսողությունից, կհիանար այդպիսի գլուխգործոցով, եթե նույնիսկ մինչ այդ ընդունում էր միայն առակրայական գեղանկարչություն, գործը հիացնում էր նույնիսկ այն դեպքում, եթե դուք մինչ այդ անտարբեր եղած լինեիք ընդհանրապես նկարչության նկատմամբ։

Չեմ ուզում տզզան երեւալ, բայց աչքեսր իսկապես արցունքներով լցվեցին։ Ամեն մարդ, եթե նա ունի գեղեցիկի նվազագույն ձգտում, ճիշտ նույն ձեւով կարձագանքեր։

Բայց ոչ Մորնիելը։

— Ախ, ա՜յս ոգով,— ասաց նա թեթեւացած, ինչպես այն մարդը, որը ի վերջո հասկանում է, թե իրենից ինչ են ուզում։— Բայց դուք ինչու հենց սկզբից չասացիք, թե այս ոգով գործերն էիք ուզում։

Միսթր Գլեսկուի ձեռքը բռնեց նրա կեղտոտ վերնաշապկի թեւքը։

Դուք ուզում եք ասել, որ ուրիշ կավներ էլ ունե՞ք։

— Ոչ թե կտավներ, այլ կտավ։ Միակը։ Նկարեցի անցյան շաբաթ, փորձի համար, բայց դա ինձ չբավարարեց, եւ այն տվեցի ներքեւում ապրող մի աղջկա։ Կցանկանայի՞ք տեսնել։

— Օ՜, այո։ Շա՜տ։

— Հրաշալի է,— ասաց Մորնիելը։— Նա ձեռքը մեկնեց գրքի կողմը, վերցրեց այն Գլեսկուից եւ ամենաանբռնազբոսիկ շարժումով տենեց մահճակալի վրա։— Գնանք։ Դա ձեզնից ընդամենը կխլի մեկ կամ երկու րոպե։

Ինձ պարուրեց մի անսովոր շփոթություն, երբ իջնում էինք աստիճաններով։ Միայն մի բանում էի համոզված նույնքան հաստատ, որքան հաստատ գիտեի որ Ջեֆրի Չոսերն ապրել է Ալջերոն Սուիենբեռնից առաջ,— Մորնիելի նկարած, կամ ապագայում նկարելիք ոչ մի գործը նույնիսկ միլիոնավոր էսթետիկական մղոնով չի մոտենա այս գրքի վերատպություններին։

Երկու հարկ ներքեւում Մորնիելը կանգ առավ մի դռան առաջ ու թակեց։ Ոչ մի պատասխան։ Երկու րոպե սպասեց եւ նորից ծեծեց։ Նորից ոչ մի պատասխան։

— Գրողը տանի։ Տանը չի։ Իսկ ես շատ կուզեի ցույց տալ ձեզ այդ գործը։

Ես պիտի այն տեսնեք,— շատ լուրջ ասաց միսթր Գլեսկուն, ես գոնե մի բան պիտի տեսնեմ, որ նման լինի ձեր հասուն գործերին։ Բայց ժամանակս վերջանում է, եւ…

— Գիտեք ի՞նչ։— Մորնիելը շրխկացրեց մատները։— Անիռան կատուներ է պահում, նա խնդրել է իր բացակայության ժամանակ կերակրել նրանց եւ բնակարանի բանալին թողել է ինձ մոտ… Գուցե վազե՞մ վերեւ ու բերեմ…

— Հոյակապ կլինի,— ուրախացավ Գլեսկուն, նայելով իր մատին։ — Միայն, բարի եղեք, շուտ։

— Կայծակի պես։— Բայց հետո, շրջվելով աստիճանների կողմը եւ հանդիպելով հայացքիս, նա ինձ նշան արեց, այն նշանը, որով մենք օգտվում էինք մեր «գնումները» կատարելիս։ Դա նշանակում էր․ «Խոսեցրու դրան։ Ուշադրությունը շեղիր»։

Ու ես գլխի ընկա՝ գիրքը։ Շատ անգամ էի տեսել, թե Մորնիելն ինչպես է գործում, եւ չէի կարող գլխի չընկնել, որ անփույթ շարժումը, որով նա գիրքը նետեց մահճակալին, իր մեջ թաքցնում էր ամեն ինչ, բացի անփությունից, Մորնիելն ուղղակի այնպես դրեց գիրքը, որ ցանկության դեպքում այն կարելի էր միայնգամից վերցնել։ Այժմ վերեւ վազեց, որ թաքցնի գիրքը, իսկ երբ կլրանա միսթր Գլեսկուի ժամանակը, նա պարզապես չի գտնի այն։

Ճարպիկ գործ արեց։ Ես կասեի՝ սատանայի պես ճարպիկ։ Իսկ հետո Մորնիել Մեթաուեյը կսկսի ստեղծել Մորնիել Մեթաուեյի ստեղծագործությունները։ Միայն թե նա չի ստեղծի դրանք։

Նա կպատճենահանի այդ գործերը։

Իսկ այժմ ինձ տրված նշանը ստիպեց բացել բերանս եւ մեխանիկորեն խոսել։

— Իսկ դուք նկարո՞ւմ եք, միսթր Գլեսկու։— Դա լավ սկիզբ էր։

— Օ ոչ։ Իհարկե, երբ փոքր տղա էի, երազում էի դառնալ նկարիչ, ըստ իս, ամեն մի արվեստաբան սկսում է այստեղից, եւ նույնիսկ մի քանի կտավ խզբզեցի։ Բայց դրանք շատ վատն էին, ուղղակի սոսկալի։ Հետո հասկացա, որ նկարների մասին գրելը շատ ավելի հեշտ է, քան դրանք ստեղծելը։ Իսկ երբ սկսեցի կարդալ Մորնիել Մեթաուեյի կյանքի վերաբերյան գրքերը, ապա ինձ պարզ դարձավ, թե որն է իմ կոչումը։ Հասկանում եք, ես ոչ միայն շատ լավ զգում էի նրա ստեղծագործույան էությունը, այլեւ նա ինքն էլ միշտ ինձ թվում էր այնպիսի մարդ, որին ես կարող էի հասկանալ եւ սիրել… Այ սա է ինձ մտահոգում հիմա։ Նա բոլորովին… Բոլորովին այնպիսին չէ, ինչպես պատկերանում էր ինձ։

— Այդ մեկը՝ հաստատ,— գլխով հաստատեցի ես։

— Բնականաբեր֊ պատմական հեռանկարը օժտավծ է յուրաքանչուր նշանավոր անհատին վեհացնելու, ռոմանտիկ պսակով պարուրելու ունակությամբ, Պետք է խոստովանեմ, միսթր Մորնիելի բնավորության մեջ ես տեսնում եմ այնպիսի գծեր, որոնց վրա ինչպես հարկն է… պետք է չարչարվի հարյուրամյակների ազնվացնող ազդեցությունը… Այսինքն չեմ շարունակի, միսթր Դանցիգեր։ Դուք նրա ընկերն եք։

— Գրեթե միակը ամբողջ աշխարհում,— ասացի ես։— Նա այդքան էլ շատ ընկեր չունի։

Եվ միաժամանակ միտքս գործում էր, ճգնելով ընդգրկել տեղի ունեցածը։ Սակայն որքան խորն էի մտածում ստեղծված վիճակի մասին, այնքան ավելի շատ էի խճճվում։ Պարադոքսներ, եւ միայն պարադոքսներ։ Ինչպես պետք է Մորնիել Մեթաուեյը հինգ դար հետո հռչակվի իր նկարների շնորհիվ, եթե ինքը հենց նոր տեսավ դրանք մի գրքում, որ լույս է տեսել հինգ դար անց։ Ով է նկարել այդ նկարները՝ Մորնիել Մեթաուեյը… Այդպես է ասված գրքում, եւ քանի որ այդ գիրքն այժմ նրա մոտ է, նա իսկապես դա կանի։ Նա ուղղակի կպատճենահանի։ Իսկ այդ դեպքում ո՞ւմ են պատկանում բնօրինակները։

Միսթր Գլեսկուն անհանգստացած նայեց իր ցուցամատին։

— Գործնականորեն այլեւս ժամանակ չունեմ։

Նա վեր վազեց աստիճաններով, ես էլ նրա հետեւից։ Ներս խոժեցինք ստուդիա, ու ես պատրաստվում էի աղմուկ գցել գրքի պատճառով առանց որեւէ բավականության, որովհետեւ Գլեսկուն ինձ դուր էր գալիս։

Գիրքն անհետացել էր, մահճակալը դատարկ էր։ Եվ դարձյալ ինչ֊որ բան էր պակասել սենյակից՝ ժամանակի մեքենան եւ Մորնիել Մեթաուեյը։

— Նա մեկնե՜լ է, շնչահեղձ լինելով գոռաց միսթր Գլեսկուն։— Ու ինձ թողել է այստեղ։ Ըստ երեւույիթին, գլխի է ընկել, որ եթե մտնի արկղի մեջ եւ դուռը շրխկացնի իր հետեւից, ապա մեքենան ինքը կվերադառնա մեր ժամանակաշրջանը։

— Գլխի ընկնելու համար նա մի հատ է,— դառնորեն ասացի ես։ Այդպիսի բանի մասին մենք չէինք պայմանավորվել, եւ ես դրան չէի մասնակցի։— Նա, երեւի, արդեն ճշմարտանման պատմություն էլ է հորինել, որ ձեր ժամանակի մարդկանց բացատրի, թե ինչ է պատահել։ Եվ իսկապես, ինչու պիտի կաշվից դուրս գա քսաներորդ դարում, երբ կարող է պաշտելի կուռք լինել քսանհինգերորդ դարում։

— Բայց ի՞նչ կլինի, եթե նրանք խնդրեն Մորնիելին գոնե մեկ նկար նկարել։

— Նա կասի, որ իր կյանքի գործն արդեն ավարտել է եւ ի վիճակի չէ ինչ֊որ նոր բան անելու։ Չեմ կասկածում, որ ամեն ինչ կվերջանա նրանով, որ կսկսի դասախոսություններ կարդալ իր մասին։ Կարող եք չանհանգստանալ նրա համար, նա չի կորչի։ Իսկ ինձ, այ, անհանգստացնում է, որ դուք այստեղ խրվեցիք։ Հույս ունե՞ք որ փրկարար ջոկատ կուղարկեն ձեր հետեւից։

Միսթր Գլեսկուն ոչնչացած տեսքով օրորեց գլուխը։

— Յուրաքանչյուր դափնեկիր ստորագրություն է տալիս, որ ինքն է պատասխանատվություն կրում, եթե վերադարձը դառնում է անհնարին։ Մեքենան արձակում են հիսուն տարին մեկ, իսկ այդ ժամանակամիջոցում մի ուրիշ գիտնական կպահանջի, որ իրեն իրավունք տան տեսնել Բաստիլիայի ավերումը, ներկա լինել Հաուտամա Բոդդայի ծննդչանը, եւ այլն։ Ես իսկապես խրվեցի այստեղ, ինչպես դուխ արտահայտվեցիք։ Ասացեք, դա շա՞տ վատ է,— ձեր ժամանակներում։

Մեղավոր զգալով ինձ, ես թփթացրի նրա ուսին։

— Չէ, այնքան էլ վատ չի։ Իհարկե, պետք է անձնագիր ունենալ, չեմ պատկերացնում, թե ոնց պիտի այն ստանաք ձեր հասակում։ Եվ հնարավոր է, իհարկե, հաստատ ասել չի կարելի, որ ՀՖԲ,ն կամ Ներգաղթի վարչությունը հարծաքննության կկանչեն ձեզ, քանի որ դուք համենայն դեպս օտարերկրացի եք, եւ անլեգալ կերպով թափանցել եք այստեղ։

Նրա դեմքն այլայլվեց։

— Աստված իմ։ Դա սոսկալի է։

Բայց հենց այդ պահին մի միտք փայլատակեց գլխումս։

— Պարտադիր չէ… Լսեք, Մորնիելն ունի անձնագիր, մի երկու տարի առաջ նա ինչ֊որ տեղ աշխատանքի էր ընդունվել։ Իսկ ծննդյան վկայականը մյուս բոլոր փաստաթղթերի հետ պահում է դարակում։ Ինչո՞ւ չդառնաք Մորնիել։ Նա երբեք չի մեղադրի ձեզ ինքնակոչության մեջ։

— Իսկ նրա ընկերները, բարեկամները…

— Ծնողները մահացել են։ Ոչ մի ազգական չունի, ես չեմ լսել նրանց մասին։ Եվ, ինձանից բացի, ինչպես արդեն ասել եմ ձեզ, չկա մեկը, որ մոտ լինի «ընկեր» հասկացողությանը։— Ես մտահոգ նայեցի միսթր Գլեսկուին՝ ոտից գլուխ։— Իմ կարծիքով, դուք կարող եք ձեզ դնել նրա տեղը։ Գուցե մորուք պահեք եւ շեկ ներկվեք։ Այսինքն… Ճիշտ է, շատ ավելի բարդ է այն պրոբլեմը, թե ինչպես պետք է փող վաստակեք։ Իբրեւ Մեթաուեյի ստեղծագործության եւ նրա արվեստից սկիզբ առնող ուղղությունների մասնագետ, դուք շատ չեք վաստակի։

Նա բռնեց ձեռքս։

— Ես կարող եմ նկարել։ Միշտ երազել եմ նկարիչ դառնալ։ Տաղանդս մեծ չի։ բայց ես գիտեմ գեղանկարչության բազմաթիվ տեխնիկական պրիոմներ, գրաֆիկական նորություններ, որոնք հայտնի չեն ձեր օրերում։ Կարծում եմ, որ նույնիսկ շնորհք չունենալու դեպքում էլ այդ ամենը բավական է երրորդական֊չորրորդական մակարդակի նկարիչ լինելու համար։

Եվ դա բավական եղավ։ Միանգամայն բավական։ Ընդ որում, ոչ թե երրորդական֊չորրորդական մակարդակի, այլ առաջին։ Միսթր Գլեսկուն, նույն ինքը Մորնիել Մեթաուեյը՝ այժմ ապրող նկարիչներից լավագույնն է։ Եվ նրանցից ամենադժբախտը։

— Լսեք, ի՞նչ է կատարվում հասարակության հետ,— բարկացավ նա հերթական ցուցահանդեսից հետո։— Հո չեն ցնդել նրանք, այդ ինչպես են ինձ գովում։ Չէ որ ես մի գրամ տաղանդ չունեմ։ Իմ բոլոր աշխատանքները ինքնուրույն չեն, բոլոր կտավները, առանց բացառության՝ ընդօրինակումներ են։ Ես փորձել եմ անել մի այնպիսի բան, որը ամբողջովին լինի իմը, բայց այնպես եմ խրվել Մեթաուեյի մեջ, որ կորցրել եմ սեփական անհատականությունս։ Այդ ապուշ քննադատները շարունակում են մոլեգնել, իսկ չէ որ այդ գործերը ես չեմ նկարել։

— Հապա ո՞վ է նկարել,— հետախրխրվեցի ես։

— Իհարկե՝ Մեթաուեյը,— դառնացած ասաց Գլեսկուն։— Մեզ մոտ կարծում էին, թե ժամանակի պարադոքս գոյություն չունի, շատ կուզենայի, որ դուք կարդայիք մեր գրադարաններում լրված գիտական աշխատությունները։ Մասնագետներն պնդում էին, որ անհնարին է, օրինակ, պատճենահանել նկարը ապագա վերատպությունից, այդպիսով իսկ զանց առնելով բնօրինակը։ Իսկ ես հիմա ինչ եմ անում՝ եթե ոչ պատճենահանում եմ հիշողությամբ։

Վատ չէր լինի, եթե նրան ճշմարտությունն ասեի, նա շատ հաճելի մարդ է, մանավանդ այն ստահակ Մորնիելի համեմատությամբ֊ եւ այդքան էլ հիմա տանջվում է։ Բայց չէ որ նա գիտակցորեն աշխատում է դպատճենահանել այն նկարները։ Նա դրանում այնպես է համառում, որ հրաժարվում է մտածել գրքի մասին եւ նույնիսկ խոսել այդ թեմայով։ Բայց ինձ վերջերս, այնուամենայնիվ, հաջողվեց դուրս քաշել նրանից մի երկու խոսք։ Եվ գիտե՞ք ինչ։ Նա չի հիշում գիրքը— միայն շատ ընդհանուր գծերով։

Այստեղ զարմանալու բան չկաա, նա հենց իսկական Մորնիել Մեթաուեյն է, առանց որեւէ պարադոքսների։ Բայց եթե երբեւիցե ես նրան ասեմ, որ ինքն է նկարում այդ նկարները, ինքն է ստեղծում, եւ ոչ թե վերականգնում հիշողությամբ, ապա նրան կլքի իր ուճերի նկատմամբ այն աննշան վստահությունը, որը կա նրա մեջ, եւ նա բոլորովին կկորցնի իրեն։ Այսպես որ, թող իրեն խաբեբա համարի, չնայած իրականում բոլորովին էլ այդպես չէ։

— Մոռացեք այդ մասին,— անընդհատ համոզում եմ նրան։— Միեւնույն է, դոլարը մնում է դոլար։

  1. Կերպար, ձեւ (գերմ․)։