Վերջին թարմացում 30 Հուլիսի 2013, 15:56

Հայ դատի թղթակից֊անդամները

15:56, 30 Հուլիսի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հայ դատի թղթակից֊անդամները

հեղինակ՝ Ավետիս Հարությունյան
աղբյուր՝ «Գյադաների ժամանակը»

իշխանության կերած բողկերից

Բրեժնեւը դրանց տարիքում կարգին մարդ էր։ Խելքը չգցած, հիշողությունը տեղը, քայլվածքը հաստատ։ Սրանց ի՞նչ է պատահել, որ ցնդել են՝ վաղաժամ կլիմաքսից պատուհասված հոդվածագրուհիների նման։

Թե ասես՝ սնունդը տեղին չէ, անարդար կլինի, որովհետեւ թերասնվող ժողովրդի համեմատ լուրջ աշխատավարձ են ստանում, չհաշված այդքան հերոսական «չտվողության» կապրիզի դիմաց («ոչ մի թիզ հող») ստացվող փեշքեշները։ Թե ասես՝ էն գլխից են այդպիսին եղել։ Բայց դա ի՞նչ մի հասկանալու բան է, եթե աղբամանները քրքրող ժողովուրդ են տեսնում ամեն օր էդ, էդ ֊ «Ժողովուրդի խղճի» հավակնորդները։ Երբ դաշնակ ջահելներն են թզերը դնում ուրիշի գրաված տարածքների վրա ու հետ չեն քաշում, էլի հասկանալի է․ ուրիշի հող է, ուրիշի արյուն, ուրիշի բազար։ Երբ գուսան Համազասպն է տեղ ման գալիս ոտանավորներ որոտալու, առավել հասկանալի է, որովհետեւ գուսան է եւ բեմ է երազում։

Իսկ սրանք, որ զուգարան գնում են ափլփելով (որովհետեւ կարիքը միշտ անակնկալի է բերում), այս վաղաժամ զառամած թղթակից֊անդամները թոռներ չունե՞ն, որ հետները զբաղվեն, թե՞ քնելուց առաջ դրանց տուն չեն թողնում, որ զահլա չտանեն։ Ակադեմիկոս դառնալուց առաջ մի հարյուր ֊ երկու հարյուր գիրք կարդացած կլինեն, հարամ չեղա՞ն էդ գրքերը դրանց գլխին։

Թե՞ արդեն մոռացել են։ Թե՞ չեն կարդացել։ Թե՞ չեն հասկացել։ Իրենք էլ հո ամեն օր հեռուստացույց նայելու հնարավորություն ունեն, մի՞թե չեն տեսնում աշխարհն այսօր ինչ տագնապներով է ապրում եւ ինչ կարգի ծայրահեղություններ է մերժում։ Թե՞ հեռուստացույց էլ չեն նայում։ Բա ինչո՞վ են էդ դեպքում զբաղվում։ Բուն բանը վաղուց չեն անում, թոռներով չեն զբաղվում, գիտությամբ, ըստ ամենայնի, չեն զբաղվում, դոմինո չեն խաղում, չեն կարդում, հեռուստացույց չեն նայում։ Եթե ոչ կարդում, ոչ հեռուստացույց են նայում, իրավիճակի ի՞նչ իմացությամբ են քաղաքական մեյդան ընկել։

Հայրենասիրությա՞մբ պայտված։ Բայց չէ՞ որ հայրենասիրությունը ո´չ զբաղմունք է, ո´չ մասնագիտություն։ Ո´չ էլ իմացության աղբյուր։ Հայրենասիրական զեղումով այդ տարիքում լավագույն դեպքում կարելի է կենաց ասել։ Մեռնի֊տրաքի՝ հռչակվել Թամադա։ Բայց ո՞վ կնշանակի խմել էլ չկարացող թամադա։ Այդ կարողություններով ավելի հարմար չէ՞ր դոմինո խաղային։ Թե կարծում են՝ ազգային գործունեությամբ կարելի է զբաղվել նույնիսկ այն ժամանակ, երբ ուրիշ ոչ մի բան արդեն չես կարողանում։ Թե՞ Հայ Դատի համազգային նշանակության անհատական թոշակառուի կարգավիճակով, «Գիտելիք» չեղած ընկերությունում գրդոնչի են ձեւակերպվել եւ «Կուսակցության ու կառավարության որոշումների լույսի ներքո» հիմա էլ «ոչ մի թիզ»֊ի հիմունքներ են ժամավճարով դասախոսում կլուբներում՝ հոդատապի ու փորկապի նոպաների արանքներում։

Հետաքրքիր կլիներ լսել դրանց թոռներին։ Երեւի դրանք քոքված, ոտքերը գերեզմանի դարպասներին դեմ տված, կարճ յուբկայավոր տատերի նման արգելում են, որ թոռները իրենց պապիկ ասեն։ Եւ պահանջում են, որ կամուֆլյաժե ծերունական փամպերսի պետք ունեցողներին դիմեն, ինչպես պարտիզաններին են դիմում անունով։ Որ թոռները կանչեն, ասենք, Ռաֆո։ Կամ, ասենք, Լենսեր։ Կամ՝ Լեն… չգիտեմ ինչ։ Ի՞նչ իմանամ, ինչքան պթռակ սունկ է աճել հիմա իշխանության գոմաղբի շուրջը։