հեղինակ՝ Միխայիլ Բուլգակով |
1
Ու-ո՜ւ-ու-ուո՜ւ-հու-հուհո՜ւ-հու-հո՜ւ։ Օ, ինձ նայեք հապա, կործանվում եմ։ Դարպասատակի բուքր հոգեհանգիստս է ոռնում, ես էլ՝ նրա հետ։ Կորա ես, կորա։ Կեղտոտ գդակով սրիկան, ժողովրդական տնտտեսության կենարոնական սովետի ծառայողների նորմալ սննդի ճաշարանի խոհարարը եռջուր շփեց վրաս և ձախ կողս խաշեց։ Գարշելի արարած, անունն էլ պրոլետար է։ Տեր իմ աստված, ո՜նց է ցավում։ Մինչև ոսկորներս է խաշել եռջուրը։ Հիմա էլ կաղկանձում եմ, ոռնում, բայց դե, դրանից ի՞նչ օգուտ։