Վերջին թարմացում 1 Դեկտեմբերի 2013, 20:11

Դեմիուրգների խաղերը

20:11, 1 Դեկտեմբերի 2013 տարբերակ, Իշմայիլ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դեմիուրգների խաղերը

հեղինակ՝ Պյոտր Բորմոր
թարգմանիչ՝ Արմինե Բեքարյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Դեմիուրգների խաղերը»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում



― Ալո՛։ Տեխնիկական օգնության ծառայությո՞ւնն է։

― Այո։

― Դեմիուրգ Շամբամբուկլին է։ Ես խնդիրներ ունեմ։

― Բոլորն էլ ունեն։ Ավելի մանրամասն պատմեք։

― Ես ձեզ մոտից գիրք եմ գնել։ "Creation, Professional Edition": Ինչ֊որ ինձ մոտ նրանով չի ստացվում․․․

― Ի՞նչը չի ստացվում։

― Ոչ մի բան էլ չի ստացվում։ Հենց առաջին քայլից։

― Ի՞նչ եք դուք արել։

― Ամեն ինչ, ինչպես գրված է։ Առաջին քայլ․ «եղիցի լույս»։ Առաջ դա միշտ աշխատում էր, իսկ հիմա․․․

― Ինչո՞վ էիք դուք առաջնորդվում առաջ։

― "Creation, Second Edition"։

― Հապա, պատմեք շարունակությունը։ «Եղիցի լույս», բա հետո՞։

― Հետո ոչ մի բան։ Առաջ լույս էր վառվում։ Իսկ հիմա ի պատասխան Ձայնը հարցնում է․ «նշեք հիմնական բնութագրերը»։

― Դա նշանակում է, որ դուք պետք է որոշեք ճառագայթման սպեկտրն ու հաճախականությունը։

― Ես գլխի ընկա։ Ամոեն ինչ սահմանեցի, իսկ ստացվում է ինչ֊որ խայտաբղետ խժբժոց։

― Ինչպիսի՞ն է ձեր Տիեզերքի ծավալումը։

― 600-800 ստանդարտ մավոր։

― Իսկ մեր ձեռնարկը օպտիմալացված է 1024֊ի համար։ Նշեք ձեր կարգավորումներում։

― Ահա, հասկացա։ Մի վայրկյան․․․

(լսվում է բզբզոց, ձայն․ «Եղիցի լույս, բ․ժ4,ուա 1024, հա, հա, չէ, օքեյ»)

― Ահա, լույս կա։ Հիմա մի ուրիշ հարց։

― Հարցրեք։

― Ինձնից այստեղ ուզում են, որ հաստատեմ հաջորդ փուլի անցումը։ Ի՞նչ ասեմ։

― Ասեք, որ լավ է։

― Լավ է։ Օքեյ։

― Ստացվե՞ց։

― Հա։ Իսկ հիմա պետք է տարանջատել ջո՞ւրը։

― Դա տեղի կունենա ավտոմատիկ կերպով։ Թուլացեք, հետ ընկեք բազկաթոռի հենակին․․․

― Էլի հաստատում են պահանջում։ Լա՞վ է։

― Լավ է։

― Լավ է։ Օքեյ։ Ահա, երրորդ փուլը։ Խոտի ու ծառերի հետ։

― Հարցեր կա՞ն։

― Հա։ Ինձ խնդրում են նշել բույսերի բոլոր տեսակները, որոնք ես ուզում եմ տեսնել իմ աշխարհում։

― Եվ, ի՞նչն է խնդիրը։

― Ես չգիտեմ, չի խախտվի արդյոք բնական հավասարակշռությունը, եթե ես չներառեմ եղինջը և սողացող փուշը։

― Բնական հավասարակշռությունը չի խախտվի, դրանց գործառույթները ավտոմատ կերպով կիրականացնի արմավենին։

― Այսինքն, այն կսկսի ծակծկե՞լ։

― Այո։

― Այդ դեպքում ավել լավ է ոչինչ չփոխեմ․․․ Լավ է։ Օքեյ։

― Էլի հարցեր կա՞ն։

― Հա։ Հաջորդ փուլը։ Ես այստեղ ասացի․ «թող վխտի երկիրը սողուններով», իսկ Ձայնը ինձ՝ «դուք վստա՞հ եք»։

― Իսկ դուք վստա՞հ եք։

― Հմմմ․․․ չէ։

― Այդ դեպքում բաց թողեք փուլը։

― Լավ է։ Օքեյ։

― Էլի՞ որևէ բան։

― Դեռևս ոչ, շնորհակալություն։

― Մի մոռացեք, որ վերջնական փուլից հետո պետք է ասել․ «շատ լավ»։

― Ոչ թե ուղղակի լավ, այլ շա՞տ։

― Այո։ Դա արված է պատահականություններից խուսափելու համար։

― Շնորհակալություն։

(հնչում է տիեզերական երաժշտություն, հաճելի կանացի ձայնը խնդրում է սպասել միացման)

― Ալո։ Տեխ․ օգնության ծառայություն։ Կրկին ես եմ։ Դեմիուրգ Շամբամբուկլին։

― Ինչ֊որ բա՞ն է պատահել։

― Հա, մարդկանց հետ ինչ֊որ բան այն չէ։ Նրանք ինչ֊որ հիմարներ են և ընդհանրապես ինձ չեն լսում։

― Դո՞ւք եք նրանց արարել։

― Հա։

― Ձեր պատկերով և նմանությա՞մբ։

― Դե․․․ հա։

― Այդ դեպքում բնավ զարմանալի չէ․․․ (կարճ դադար՝ լի լարված ֆսֆսոցով։ Կտտոց։ Տու֊տու֊տու)