Աճեմեան ընտանիքը մի բնակարան ունէր Ճահանգիրում և մի բնակարան՝ Բումուլիում, իրար վրայ երկու բնակարան ունեն։ Բոյուք Քադիում էլ մի պալատ ունեն։ Իրենց եկամուտն ու ֆինանսական վիճակն էլ լավ է։ Պարոն Աճեմեանը ներմուծւած ապրանքների վաճառական է։ Եթէ իրենց բնակարանի վարձն էլ չհաշւենք, իրենց տարեկան եկամուտը տաս բարձր աստիճանի պաշտոնեայից էլ աւելին է։ Երկու զաւակ ունեն՝ մէկ տղայ և մէկ աղջիկ։ Իրենց երիտասարդ տղան Ամերիկայում և Օրիորդ Աճեմեանն Պոլսի Էռնէ Էւիթ Քոյիում մի ամերիկեան քոլեջում է սովորում։
Թւում էր թէ Աճեմեան ընտանիքը ոչ մի դարդ չպէտք է ունենան։ Բայց իրականութիւնն այլ էր։ Նրանք մի մեծ ցաւ ունէին։
Իրենց հարևան Սրճեանների ընտանիքը մի շէնք ունեն, որ վեց բնակարան ունի, որ նրա բնակարաններից երկուսը ամերիկացիների են վարձու տւել։
Ամէն խօսակցութեան ժամանակ, Սրճեանները խօսքը պտտեցնում և հանգում են նրան, որ․ «Օ՜, Պրն․ Աճեմեան, չորրորդ բնակարանը մի ազնիւ ամերիկացի ընտանիքի տւեցի, էն Աստւած որ ոչինչ չհարցնես․․․», և հպարտանում են իրենցով։
Կազինօներում, երբ ծանօթ ընտանիքներն իրար հետ հանդիպում են, Սրճեան, Բինգեօլեան, և Ծպուտեան ընտանիքները նրա համար, որ ամերիկացի վարձւոր ունեն հպարտանում են ու գլուխ գովում։
Ընտանիքներից մէկը․ «Դէ՛ ձեր բնակարանների վարձւորներն ամերիկացի էլ որ լինեն, իրենց աստիճանը սերժանտից բարձր չի լինի։ Մեր վարձւորներն ամերիկեան դեսպանատան սպաներից են։»
Այստեղ տիկին Բինգեօլեանը ներս ընկաւ որ․ «Դէ հա, առաջինը հօ դեսպանատուն չի, հիւպատոսութիւնա, և երկրորդը՝ սպա չեն լինի, գուցէ մատուցողները լինեն։ Հապա մե՛ր վարձւորը, որ տնտեսութեան հանձնաժողովի տնօրէննա։»
(շարունակելի)