հեղինակ՝ Մեհդի Մուսաւի, երգիչ՝ Շահին Նաջաֆի |
Քո բաժակում հանգցրի աստծուս,
Գիշերները քեզ գրկեցի համասեռներիս,
Փոքրիկ ծիածան մատիս՝
Առաջին համբոյրով ինձ և քեզ սպանեցի
Շարունակ լացում էի այն տղամարդուն որ կին էի
Գիշերներում այն տխուր արնախումը որ ես էի
Եւ սէրը մի չարորակ հոգեկան հիւանդութիւն էր
Մենութիւնս դատապարտւած էր խմբակային սեքսի
Սիգարետը խմիչքով գրկախառնման համով
Այսինքն մոռացութիւն, մոռացութիւն, մոռացութիւն
Քեզնից յետոյ ալկոհոլն ինձ խմեց, արբած քնեցի
Քեզնից յետոյ ում հետ որ կար ու կայ քնեցի
Քեզնից յետոյ վէրքերիս մէջ ոսկոր մտցրի
Ում հետ որ կարելի էր ինչ որ կարելի էր փորձեցի
Մենութիւնը խմբում մենակ մենութեան մէջ
Լացով ու օճառով ու արնով ու դու ձեռնաշարժմամբ
Սիրտը յոգնած ծտերից ու նկարչութեան աւազանից
Սպիտակ գոյնդ կտաւին ես սփռում
Միւս բաժակը՝ թոյնում հալած կոճակներ
Հաւատա՛ էլ ոչնչից չեմ վախենում
Մեր աշխարհի սևերի հետևում սև էր
Սիրեկանս էիր ու կաս ու չես լինի
Քեզնից յետոյ ալկոհոլն ինձ խմեց, արբած քնեցի
Քեզնից յետոյ ում հետ որ կար ու կայ քնեցի
Քեզնից յետոյ վէրքերիս մէջ ոսկոր մտցրի
Ում հետ որ կարելի էր ինչ որ կարելի էր փորձեցի