Բարեւ,
ողջունում ենք ձեզ մեր համայնքում եւ շնորհակալություն հայտնում արդեն կատարված ներդրումի համար։ ինչպես նոր տեքստեր ավելացնելը, այնպես էլ եղած տեքստերն ստուգելը շատ կարեւոր են գրապահարանի համար։
վերջերս դուք խմբագրել եք Հոբիթը։ Դա հիանալի է, միայն թե, գրապահարանում մենք չենք ուղղում հեղինակի թարգմանությունը, նույնիսկ եթե այն սխալներ է պարունակում։
եթե ուզում եք ունենալ Հոբիթի ձեր խմբագրությունը, ապա բացեք նոր հոդված, փակցրեք այնտեղ հոբիթի ամբողջ տեքստը, ու խմբագրեք, որպես ձեր, ասենք ԱյգեՊանի խմբագրությունը։ Հիմնական հոդվածը, սակայն, պետք է հնարավորինս չափ մոտիկ լինի բնօրինակին, այսինքն՝ գրքին։
Եթե ուզում եք այդ գործում նույնպես օգնել, եւ չունեք գիրքը, ապա մենք կարող ենք փորձել գտնել ձեզ համար այն ծրաց վիճակում։
Ես ետ եմ շրջում ձեր Հոբիթի խմբագրությունը։ Կրկնում եմ, եթե ուզում եք, բացեք նոր հոդված, ասենք Հոբիտ_կամ_գնալն_ու_գալը(ԱյգեՊանի_խմբագրությամբ) ու այնտեղ արեք ձեր ուզած փոփոխությունները։
Կրկին շնորհակալություն մասնակցության համար։