- Լավ է գործ անելուց առաջ համոզվել, որ վիքիդարանում այն արդեն արված չէ։ | Երկիր Նաիրին կա վիքիդարանում։ Իզուր տեղը գործ ես անում։ Իսկ այ Իսկանդեր այնտեղ չկա ու չի կարող լինել պատճենաշնորհի հետ կապված խնդիրների պատճառով։ Ու այն ստեղ ես շատ կուզեի լինի։ Եթե չես անի, գիրքը սքան կանե՞ս, գոնե, ուղարկես։ Ես այն չեմ գտել։ Նույնը վերավերում է Ճանտուրիային։ Իսկ Չարենցը մոտավորապես 1937֊ին է սպանվել, այսինքն, մի քանի տարի է, ինչ իր գործերն ազատ են։
--Լանսելոտ (քննարկում) 11:30, 17 Հուլիսի 2013 (AMT)
ահ, ուշադիր չեմ եղել, armenianhouse֊ինն եմ նկատել մենակ, էդտեղ էլ ահավոր փնթի վիճակում էր, մտածեցի սխալներն ուղղեմ, տեսքի բերեմ, գցեմ էստեղ։ իսկանդեր ու ճանտուրիա էլ, եթե ինձ սկան արածը տեքստ սարքելու ինչ֊որ ուղեցույց տաս, կանեմ, կգցեմ։ իմ փորձած ocr-ները չեն անում --Անահիտ (քննարկում) 11:49, 17 Հուլիսի 2013 (AMT)
- Դու ընդամենը սքան արա, ես կճանաչեմ, կտամ քեզ տեքստը։ Այդ տեքստը պետք կլինի դեռ ուղղել, խմբագրել։ Ոչ մի գործիք առանց սխալ չի անում, նույնիսկ անգլերենի դեպքում լինում են, կախված տառատեսակից ու սքանի որակից երեսուն տոկոս սխալներ։ Ամեն դեպքում, թե չանես էլ, կարեւորը սքանն ունենալն է, ապա հետո մեկ է մարդ կգտնվի, ով կանի։ Այսինքն, կարելի է սկսել նրանից, որ ուղարկես ինձ սքանը, իսկ ես հետ ուղարկեմ քեզ մեքենայի ճանաչած տեքստը։ Ինքս էլ հավանական է, Իսկանդերին կկպնեմ, կանեմ։--Լանսելոտ (քննարկում) 12:11, 17 Հուլիսի 2013 (AMT)
- Չարենցի այս գործը եթե սրբագրվել էր գրադապահարանում տեղադրվելու համար, ապա իզուր եք ջնջել։ ձեր նշած տեղերում նախ զտարբեր հրատարակություններ են, հետևաբար տարբեր բովանդակությամբ, հետո սրբագրաման կարիք էին զգում։
- Նախ, ինձ հասկանալի չէ, տարբերությունը ո՞րն է։ Ինչպե՞ս կարող է հրատարակությունից կախված բովանդակությունը փոխվել։ Ես կարող եմ ենթադրել, որ ԽՍՀՄ ժամանակ գրաքննության պատճառով, օրինակ, որոշ մասեր կրճատվել կամ փոխվել են։ Այդպե՞ս։