Վերջին թարմացում 20 Ապրիլի 2014, 20:23

Tlön, Ucbar, Orbis Tertius

20:23, 20 Ապրիլի 2014 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

I

Հայելուն և հանրագիտարանին եմ պարտական Ucbar-ի հայտնագործության համար: Հայելին շողշողում էր Ռամոս Մեխիայում Դաոնա փողոցում ընկած մի ագարակի միջանցքում հանրագիտարանը սխալմամբ կոչվում է The Anglo-American Cyclopaedia (Նյու Յորք 1917) բայց Encyclopaedia Britannica-ի 1902 թվականի բառացի ոչ կատարյալ վերահրատարակությունն է: Դեպքը տեղի ունեցավ մի հինգ տարի առաջ Այդ գիշեր Բիոյ Կասարեսի հետ միասին էինք ընթրել, վիճում էինք առաջին դեմքով գրված մի վեպի շուրջ, ուր պատմողը դեպքերը խեղաթյուրելով կամ փոփոխելով ընկնում էր որոշ հակասությունների մեջ, որ միայն մի քանի ընթերցողների հաշվված ընթերցողների թույլ կտային կռահել դաժան կամ մակերեսային իրողությունը: Հայելին միջանցքի հեռավոր անկյունում կարծես դարան էր մտել: Նկատեցինք (ուշ գիշերին անխուսափելի է) որ հայելիներն ինչ որ դիվային բան ունեն: Այդ ժամանակ Բիոյ Կասարեսն հիշեց, որ Ucbar-ի աղանդապետերից մեկն ասել է, թե հայելիներն ու բեղմնավորումը նողկալի են, քանի որ մարդկանց թիվն են բազմապատկում: Հարցրի այդ հիշատակելի դատողության աղբյուրի մասին նա պատասխանեց, որ այդ գրված է The Anglo American Cyclopaedia-ի Ucbar-ի մասին հոդվածում: Ագարակում (որ կահավորված էինք վարձել) կար դրա օրինակներից մեկը XXVI հատորի վերջին էջերում մենք մի հոդված գտանք Ուպսալայի, XXVI հատորի առաջին էջերում Ural Altaic Languages-ի մասին իսկ Ucbar-ի մասին ոչ մի բառ Բիոյը մի քիչ զարմացած հետազոտեց ցանկի բոլոր հատորները: Զուր փորձեց բոլոր հնարավոր տարբերակները Ukbar Ucbar Oogbar Ookbar Oukbahr... Մեկնելիս ասաց, որ Իրաքի կամ Փոքր Ասիայի շրջաններից մեկն է: Մտածեցի, որ չփաստված այդ երկիրն ու այդ անանուն աղանդապետը Բիոյի համեստ հորին վածքն էին իր արտասանած նախադասությունն արդարացնելու համար Justus Perthes-ի քարտեզագրքերից մեկի անօգուտ քննությունը ուժեղացրեց կասկածներս:

Հաջորդ օրը Բիոյը զանգահարեց Բուենոս Այրեսից: Ասաց, որ իր աչքի առաջ է հանրագիտարանի XXVI հատորում զետեղված Ucbar-ի մասին հոդվածը: Աղանդապետի անունը չէր նշվում բայց նշվում էր նրա գաղափարախոսությունը որ բանաձևված էր գրեթե Բիոյի կրկնած բառերով թեև գուցե գեղագիտորեն ոչ այդքան ազդեցիկ: Բիոյն հիշել էր Copulation and mirrors are abominable» հանրագիտարանի տեքստն ասում էր. Այդ գնոստիկներից մեկը պնդում է, որ տեսանելի տիեզերքը ցնորք է կամ (ավելի ճիշտ) սոփեստություն: Հայելիներն ու հայրությունը նողկալի են (mirrors and fatherhood are hateful) քանի որ բազմապատկում ու տարածում են այդ տիեզերքը: Անկեղծորեն ասացի, որ կուզեի տեսնել այդ հոդվածը: Մի քանի օր հետո բերեց: Զարմացա քանի որ Ռիտերի Erdkunde-ի մանրակրկիտ ցանկերի մեջ Ուկբար անունը չէր նշված:

Բիոյի բերած օրինակն իսկապես Anglo American Cyclopaedia-ի XXVI հատորն էր: Կռնակին գրված (Tor-Ups) այբբենական նշումը մեր ունեցածինն էր, սակայն 917 էջի տեղակ բաղկացած էր 921 էջից (Ինչպես ընթերցողն հավանաբար նկատած կլինի) այբբենական ցանկում չնշված այդ ավելորդ չորս էջերում էր զետեղված Ուկբարի մասին հոդվածը: Երկուսն էլ (ինչպես կարծեմ նշել եմ) Encyclopaedia Britannica-ի տասներորդ հրատարակության վերահրատարակություններն էին Բիոյն իր օրինակը գնել էր բազմաթիվ աճուրդներից մեկի ժամանակ: Ուշադրությամբ ընթերցեցինք հոդվածը: Բիոյի հիշած հատվածը գուցե միակ արտառոց մասն էր: Մնացածը թվում էր հավանական և համապատասխանում էր ստեղծագործության ընդհանուր ոճին ուստի և (բնականաբար) մի քիչ ձանձրալի էր: Վերընթերցելով հոդվածը նրա ճշմարտանման շարադրանքի հետևում հայտնաբերեցինք էական մի անորոշություն: Աշխարհագրական մասում նշված տասնչորս անուններից միայն երեքն էին ծանոթ Ւսորասան, Արմենիա, Էրզրում, որոնք տեքստում մեջբերված էին հպանցիկ: Պատմական անուններից միայն մեկն էր ծանոթ խաբեբա կախարդ Էսմերիդեսինը, որն էլ գործածված էր որպես փոխաբերություն: Նշումը կարծես ուզում էր ճշտել Ucbar-ի սահմանները սակայն թռուցիկ հիշատակված վայրերը նույն շրջանի գետեր սարեր ու հրաբուխներ էին: Կարդացինք, որ Ցաի Ւսալդոնի ցածրադիր հողերն ու Աքսա գետի հովիտը որոշում էին հարավային սահմանը և գետաբերանի կղզիներում վայրի ձիեր էին բեղմնավորվում: Այդքանը նշված էր 918-րդ էջի սկզբում: Պատմական բաժնում (էջ 920) տեղեկացանք, որ տասներեքերորդ դարում, կրոնական հետապնդումներ հետևանքով ուղղափառներն ապաստան էին որոնել այդ կղզիներում, որտեղ դեռ պահպանված են նրանց կառուցած կոթողները և ուր դժվար չէ հայտնաբերել նրանց քարե հայելիները: Լեզու և գրականություն բաժինը շատ հակիրճ էր: Ucbar ի գրականությունը ֆանտաստիկ էր նրանց էպոսներն ու լեգենդներն իրականությանը չէին վերաբերում խոսում էին Մլեխանսի և Tlon-ի երևակայական վայրերի մասին: Օգտագործված գրականության ցանկը հիշատակում էր չորս գիրք որոնցից և ոչ մեկը չենք գտել, թեև երրորդը Սիլաս Հ֊ասլամի «History of the Land Called Ucbar»-ը (1874) հիշատակված է Բեռնարդ Քուարիտչի գրախանութի քարտարաններում: Առաջինը «Lesbare und lesenwerthe Bemerkungen über das Land Ugbar in Klein Asien» 1641 թվականի հրատարակություն է և պատկանում է Յոհաննես Վալենտինուս Անդրեայի գրչին: Դեպքը նշանակալի է մի երկու տարի հետո այդ անվանն անսպասելիորեն հանդիպեցի Դե Քուինսիի երկերում («Writings» 4, տասներեքերորդ հատոր): Ու տեղեկացա, որ նա եղել է գերմանացի աստվածաբան և XVII դարում հայտնաբերել է Ռոզենկրեյցերների երևակայական համայնքը, հետագայում հետևելով նրա կանխատեսումներին ուրիշներն հիմնադրել են նույն անվամբ մի այլ համայնք:

Այդ գիշեր այցելեցինք Ազգային գրադարան: Ապարդյուն քքրքրեցինք քարտեզներն ու քարտարանները աշխարհագրական հորդների հուշագրությունները ոչ ոք երբեք Ucbar-ում չէր եղել: Բիոյի ձանրագիտարանի ընդհանուր ցանկն այդ անունը չէր հիշատակում: Հաջորդ օրը Կարլոս Մսատրոնստդին (ում ես պատմել էի դեպքը) Կորիենտես և Տալկաուանո խաչմերուկի գրախանութում նկատեց Anglo American Cyclopaedia-ի սև և ոսկեգույն հատորները: Մտավ և թերթեց XXVI հատորը: Բնականաբար Ucbar-ի մասին ոչինչ չգտավ: