Վերջին թարմացում 21 Ապրիլի 2014, 21:03

The Unending Gift

21:03, 21 Ապրիլի 2014 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
The Unending Gift[1]

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Մի նկարիչ մեզ նկար էր խոստացել:

Հիմա արդեն գիտեմ, որ New England-ում մեռել է: Հասկանալով, որ երազի պես մի բան ենք, ես մի անգամ էլ զգացի այդ հասկանալու տխրությունն ու զարմանքը:

(Աստվածները միայն կարող են խոստանալ, որովհետև նրանք անմահ են):

Նախընտրելի մի տեղ մտածեցի, որը նկարն այնուամենայնիվ չի զբաղեցնելու:

Հետո մտածեցի, որ եթե այդտեղ լիներ ժամանակի ընթացքում կդառնար ավելորդ բան՝ իմ տան անանուն ունայնություններից կամ սովորություններից մեկը, հիմա անվերջ է, անդադար և կարող է ունենալ որևէ ձև կամ գույն, որոնցից ոչ մեկին չի կապվի: Հիմա ինչ-որ կերպով գոյություն ունի: Կապրի ու կտարածվի երաժշտության նման և մինչև վերջ կլինի ինձ հետ: Շնորհակալություն, Խորխե Լարկո:

(Նաև մարդիկ կարող են խոստանալ, քանի որ խոստման մեջ էլ կա անմահական մի բան):



  1. «Անվերջական նվեր» (անգլ.)