Վերջին թարմացում 30 Նոյեմբերի 2014, 15:18

Հեղինակներ Ք

Էրսկին Քոլդուել

(1903 - 1987)
Ամերիկացի արձակագիր Էրսkին Քոլդուելի (1903-1987) պատմվածքները ամերիկյան գրականության ռեալիստական ուղղության լավագույն նմուշներից են։ Ծնվել է Քոուեթում (Ջորջիայի նահանգ), կրոնավորի ընտանիքում։ Սովորել է Վիրջինիայի համալսարանում։ Գրական գործունեությունը սկսել է 1929-1933 թթ. տնտեսական ճգնաժամի շրջանում։ Առաջին վեպը («Ծխախոտի ճանապարհ») լույս է տեսել 1932թ.։ Քոլդուելը ԱՄՆ՝ 20-րդ դարի հինգ նշանավոր գրողներից է (Ֆոլքներ, Հեմինգուեյ, Սթայնբեք, Սարոյան, Քոլդուել)։ Հանրահայտ են նրա «Աստծո մի ակր հողը» (1933), «Ամերիկյան հող» (1931), «Մենք կենդանի ենք» (1933), «Ծագող արևի առաջ ծնկաչոք» (1935), «Ջեննի», «Տունը բարձունքում» (1946), «Կանայք և տղամարդիկ» (1962), «Ամառվա վերջին գիշերը» (1963) և այլն։