Վերջին թարմացում 1 Հունվարի 2015, 14:40

Ֆունես հիշողության հրաշք

14:40, 1 Հունվարի 2015 տարբերակ, Դավիթ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ֆունես հիշողության հրաշք

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Նրան հիշում եմ (ես իրավունք չունեմ այդ սրբազան բառն արտասանելու այդ իրավունքը վերապահված էր միայն մի մարդու, և այդ մարդն արդեն մեռած է) մութ անվանածաղիկը ձեռքին տեսնելով նրան այնպես ինչպես չի կարող տեսնել ոչ մի մարդ, նույնիսկ եթե նրան նայի արշալույսի առաջին հրացոլքից մինչև մայրամուտի վերջին հրացոլքը իր ողջ կյանքի ընթացքում: Հիշում եմ ծխախոտի ծխի միջից նրա մտախոհ հնդկացու դիմագծերով և յուրօրինակորեն հեռավոր դեմքը: Հիշում եմ (կարծես) նրա բարակ ձեռքերը ճիշում եմ այդ ձեռքերի հետ միաժամանակ Արևելյան ափի զինանշանով մի մատե, հիշում եմ պատուհանին կախված մի դեղին բնանկարով խսիր: Հստակորեն հիշում եմ նրա ձայնը, նրա հին արվարձանաբնակի իտալական սուլոցների ազդեցությունը չկրած հանդարտ զգայական և ռնգային ձայնը: Նրան ընդամենը երեք անգամ եմ տեսել, վերջինը 1887 թվականին: Դուք ծրագրել եք, որ Ֆունեսի մասին գրեն նրանք ովքեր ճանաչել են նրան, ինձ շատ է ուրախացնում այդ հանգմանքը իմ վկայությունը գուցե լինի ամենահամառոտը և անկասկած ամենաղքաաը, սակայն նա կլինի ձեր հրատարակած ժողովածուի ամենաանաչառը: Արգենտինացու իմ խղճուկ վիճակն ինձ թույլ չի տա գրել ներբողական ժանրով, որն Ուրուգվայում պարտադիր ժանր է, երբ խոսքը վերաբերում է ուրուգվայցուն: Գրագետ, հավակնոտ, պորտենիո իհարկե, Ֆունեսը չարտասանեց այս վիրավորական բառերը բայց վստահ եմ, որ ես նրա համար մարդկանց այդ խղճուկ տեսակի ներկայացուցիչն էի: Պեդրո Լեանդրո Իպուչեն գրել է, որ Ֆունեսը գերմարդու նախատիպ է, «վայրի և տնաբույս մի Զրադաշտ», չեմ վիճում բայց չպետք է մոռանանք նաև, որ նա միևնույն ժամանակ Ֆրայ Բենտոսից է Իպուչեի հայրենակիցներից մեկը՝ նրանց հատուկ անբուժելի սահմանափակություն ներով հանդերձ:

Ֆունեսից ունեցած իմ առաջին հիշողությունը շատ հստակ է: Ութսունչորս թվականի մարտ կամ փետրվար ամսի մայրամուտ ներից մեկն էր: Հայրս այդ տարի ամառային արձակուրդներին ինձ Ֆրայ Բենտռս էր տարել: Զարմիկիս Բեռնարդո Աեդոյի հետ էստանսիայից վերադառնում էինք Սան Ֆրանցիսկո Ձիերին նստած երգում էինք և դա չէր ինձ երջանկացնող միակ հանգամանքը: Անտանելիորեն շոգ օրից հետո թերթաքարագույն մի փոթորիկ

ծածկել էր երկինքը: Նա սնվում էր հարավային քամուց, ծառերն արդեն գժվել էին, ես վախ ունեի (հույս), որ հորդառատ անձրևը մեզ բացատում կբռներ: Փոթորկի հետ մրցության մեջ մտանք: Կավաքարե բարձր մայթերի մեջ խորացող մի լիողոց հասանք: Հանկարծակիորեն մթնել էր, վերևում շտապող և գրեթե գողունի քայլեր լսեցի, աչքերս բարձրացրի նեղլիկ ու քանդված մայթով, կարծես նեղլիկ ու քանդված պատի վրայով վազելիս լիներ մի տղա անցավ: Հիշում եմ նրա վարտիքը, տրեխները, խիստ դեմքին պլպլացող ծխախոտը, և այդ ամենը արդեն անսահմանորեն վիթխարի ամպի ֆոնին: Բեռնարդոն հանկարծ կանչեց՝ Իրենեո, ժամը քանի՞սն է: Մյուսը, առանց երկինք նայելու առանց կանգ առնելու պատասխանեց՝ Ութին չորս է պակաս, պարոն Բեռնարդո Խուան Ֆրանսիսկո: Ձայնը սուր էր, հեգնոտ:

Ես այնքան մտացրիվ եմ, որ պատմածս երկխոսությունը ուշադրությունս չէր գրավի եթե զարմիկս այն հետո չկրկներ մղված (կարծում եմ յուրատեսակ տեղական հայրենասիրությամբ և ցանկանալով ցույց տալ իր կատարյալ անտարբերությունը իրեն լրիվ անվամբ ծաղրաբար մեծարելու համար):

Ասաց, որ տղան Իրենեո Ֆունեսն էր հանրությանն հայտնի իր մի քանի տարօրինակություններով դրանցից ոչ մեկի հետ չմտերմանալը և ժամացույցի պես ժամն իմանալը: Ավելացրեց, որ ավանի լվացարարուհիներից մեկի՝ Մարիա Կլեմենտինա Ֆունեսի որդին է, և որ ոմանք ասում են, թե հայրը աղահանքում աշխատող անգլիացի մի բժիշկ է, ոմն Օ՚Կոննր իսկ ոմանք էլ պնդում են, թե Սալտո նահանգում բնակվող ձի վարժեցնողի որդի է: Ապրում է մոր հետ Լաուպելների ագարակի կողքին:

Ութսունհինգ և ութսունվեց թվականների ամառային արձակուրդներն անցկացրինք Մոնտեվիդեոյում: Ութսունյոթին վերադարձա Ֆրայ Բենտոս: Բնականաբար հարցուփորձ արի բոլոր ծանոթներիս և վերջում «ժամացույց Ֆունեսի» մասին: Պատմեցին, որ Սան Ֆրանցիսկո էստանսիայում նրան ձին վայր էր նետել, և հիմա անհուսալիորեն անդամալուծվել է: Հիշում եմ մոգականորեն խռովող այն ազդեցությունը, որ ինձ պատճառեց այդ լուրը, ես նրան ընդամենը մի անգամ էի տեսել, ես ձիու վրա նստած գալիս է Սան Ֆրանցիսկոյից, իսկ ինքը քայլում էր բարձր մայթի վրայով: Բեռնարդոյի շուրթերին դեպքը նմանվում էր անցյալի պատառիկներով կազմված երազի: Ասացին թե աչքերը ետնաբակի թզենուն կամ ինչ-որ սարդոստայնի հառած անկողնուց չի շարժվում: Մայրամուտին թույլ է տալիս որ իրեն բերեն պատուհանի մոտ: Այն աստիճանի է հասցրել ամբարտավանությունը, որ կարծում է, թե իրեն կործանող հարվածը բարեգութ է: Նրան երկու անգամ տեսա իր հավերժական բանտարկյալի դրությունը կոպտաբար ընդգծող ճաղերի ետևում, աոաջին անգամ անշարժ էր՝ աչքերը փակ, երկրորդ անգամ էլ անշարժ էր կլանված և սանդոնիակի բուրումնավետ մի տերև էր դիտում:

Ոչ առանց որոշ սնապարծության ես այդ ժամանակ սկսել էի լատիներենի հիմնավոր ուսումնասիրությունը: ճամպրուկս ընդգրկում էր Լոմոնի «De viris illustribus»[1]-ը Քիշերի «Thesaurus»[2] 2 ը, Հուլիոս Կեսարի «Մեկնաբանությունները» և Պլինիուսի « Naturalis Historia»[3]-ի անզուգական ժողովածուն, որն ընկալելու համար անբավարար էին (և են) լատինագետի իմ համեստ գիտելիքները: Փոքրիկ ավանում ամեն ինչ արագ է տարածվում. շուտով ավանի ծայրամասում ընկած իր տանը Իրենեոն տեղեկացավ այդ անսովոր գրքերի գոյության մասին: Հոռոմ ու ծիսական մի նամակ ուղարկեց, ուր հիշատակում էր «ութսունչորս թվականի փետրվարի յոթի» մեր դժբախտաբար շատ կարճ հանդիպումը, գովաթանում էր հենց այդ տարի վախճանված քեռուս՝ դոն Գրեգորիո Աեդոյի «Իտուսաիևգոյի քաջարի օրերին երկու հայրենիքներին մատուցած փառահեղ ծառայությունները» և խնդրում, որ բառարանի հետ միասին, «բնագիրը ճիշտ հասկանալու համար, քանի որ դեռ ինձ անծանոթ է լատիներենը», ժողովածուներից որևէ մեկը փոխ տամ իրեն, խոստանում էր գրեթե անմիջապես և լավ վիճակում վերադարձնել: Ձեռագիրը կատարյալ էր շեղագիր ուղղագրությունը պատկանում էր այն տեսակին, որի ջատագովն էր Անդրես Բելլոն i` y-ի փոխարեն և j` ց-ի փոխարեն: Սկզբում բնականաբար, մտածեցի, որ կատակ է: Զարմիկներս հավատացրին, որ Իրենեոյի տարօրինակություններից մեկն է: Չգիտեի, աներեսության, տգիտության, թե հիմարության վերագրել այն միտքը, որ խրթին լատիներենը բառարանից բացի այլ միջոց չի պահանջում, նրան ամբողջապես հիասթափեցնելու միտումով Քիշերի «Gradus ad Parnassum»-ը[4] և Պլինի ուսի գործն ուղարկեցի:

Փետրվարի տասնչորսին Բուենոս Այրեսից հեռագիր ստացա, ասում էին, որ անմիջապես վերադառնամ քանի որ հայրս «բնավ լավ չէ»: Թող Աստված ների ինձ շտապ հեռագրի հասցեատերը լինելու սնափառ գիտակցության համար, ողջ Ֆրայ Բենտոսին ժխտական և ստիպողական մակբայի հակասությունը բացատրելու տենչանքը տղամարդավայել ստոիցիզմ ձևացնելով ցավս դրամատիկացնելու միտումը, գուցե և շեղեցին իսկական ցավ զգալու հնարավորություններից։ Ճամպրուկներս պատրաստելիս նկատեցի, որ մոտս չէին «Gradus»-ը և «Naturalis historia»-ի առաջին հատորը: «Սատուրնը» խարիսխը բարձրացնելու էր հաջորդ օրն առավոտյան այդ գիշեր ընթրիքից հետո ուղևորվեցի Ֆունեսի մոտ։ Զարմացա, որ գիշերն էլ ցեոեկվա պես ծանր տոթ էր։ Համեստ կոկիկ տնակում ինձ ընդունեց Ֆունեսի մայրը։ Ասաց, որ Իրենեոն ետնաբակի սենյակում է և որ հավանաբար սենյակը մութ կլինի, քանի որ Իրենեոն մեռյալ ժամերն անցկացնում է առանց մոմ վառելու։ Անցա սալահատակ բակը, մի ջրանցքը, երկրորդ բակին հասա։ Խաղողի տունկ կար մթությունը ինձ կատարյալ թվաց։ Հանկարծ Իրենեոյի բարձր ու հեգնոտ ձայնը լսեցի: Այդ ձայնը խոսում էր լատիներեն, այդ ձայնը (որ խավարի միջից էր գալիս) դանդաղ հաճույքով հոդավորում էր ինչ-որ ճառ, աղոթք կամ ոգեկոչում։ Լատիներեն ասույթներն արձագանքում էին հողե բակում իմ երկյուղին դրանք անըմթռնելի անվերջանալի թվացին հետո այդ գիշերվա հսկայական երկխոսության ընթացքում իմացա, որ այդ տողերը Naturalis historia-ի յոթերորդ գրքի քսանչորսերորդ գլխի առաջին հատվածն են։ Այդ գլխի նյութը հիշողությունն է, վերջին խոսքերն էին՝ ut nihil non iisdem verbis redderetur auditum[5]։

Առանց ձայնը վախելով Իրենեոն ասաց, որ ներս մտնեմ։ Անկողնում պառկած ծխում էր: Ինձ թվում է, որ մինչև արշալույս նրա դեմքը չտեսա, կարծես հիշում եմ միայն ծխախոտի թույլ կրակը։ Սենյակը խոնավ էր։ Նստեցի կրկնեցի հեռագրի և հորս հիվանդության պատմությունը։

Հասնում եմ հիմա պատմվածքիս ամենադժվար կետին։ Այն (լավ է, որ ընթերցողն արդեն իմանա) կես դար առաջ տեղի ունեցած այդ երկխոսությունից բացի այլ սյուժե չունի։ Չեմ փորձի կրկնել նրա այժմ արդեն անդառնալի բառերը։ Կնախընտրեմ ճշմարտությամբ ամփոիել նրա հաղորդած մտքերը։ Անուղղակի ձևը հեռավոր է ու թույլ գիտեմ, որ զոհաբերում եմ պատմվածքիս դիպուկությունը, թող ընթերցողներս երևակայեն այդ գիշեր ինձ

ընկճող ընդհատումները:

Իրենեոն լատիներեն և իսպաներեն սկսեց թվարկել Natural is historian-ում տեղ գտած հրաշալի հիշողություն ունեցող մարդկանց մասին բոլոր դեպքերը, պարսիկների թագավոր Կյուրոսը, որ իր զորաբանակի զինվորներին մեկ առ մեկ անվանապես ճանաչում էր, Միհրդատ Եվպատորը, որ դատավորի պաշտոնն էր վարում իր կայսրության 22 լեզուներով հիշագիտության, գյուտարար Սիմոնիդեսը Մեթրոդորոն, որ տիրապետում էր մի անգամ լսածը ճշգրտորեն կրկնելու արվեստին։ Անկեղծորեն հիացավ այն բանից, որ նման դեպքերը հիացմունք էին պատճառում։ Ասաց, որ ձիուց ընկնելուց առաջ ինքը, բոլոր քրիստոնյաների նման կույր էր խուլ ապուշ և հիշողություն չունեցող մի մարդ (Փորձեցի հիշեցնել նրան, թե ինչ ճշգրտությամբ է ընկալում ժամանակը և որքան հեշտությամբ է հիշում հատուկ անունները, չլսեց ինձ)։ Տասնինը տարի ապրել էր։ Երազի մեջ նայել էր առանց տեսնելու, լսել էր առանց լսելու, մոռացել էր ամեն ինչ, գրեթե ամեն ինչ։ Ընկնելու պահին կորցրել էր գիտակցությունը, ուշքի գալով նկատել, որ առկա ամեն ինչ անտանելիորեն հարուստ ու հստակ է այդ պահից իր մեջ արթնացել են ամենահին ու մանկության ամենաանշան հիշողությունները։ Հետո իմացել էր իր անդամալուծության մասին։ Դեպքը նրան ամենևին չէր հուզել։ Մտածել (զգացել) էր, որ անշարժությունը շատ փոքր գին է։ Այժմ իր ընկալումն ու հիշողությունը անսխալական էին։

Մենք մի ակնարկով՝ ընկալում ենք սեղանի վրայի երեք գավաթները, Ֆունեսը՝ խաղողաորթի յուրաքանչյուր ողկույզն ու հատիկները։ Գիտեր հազար ութ հարյուր ութսուներկուսի ապրիլի երեսունի արշալույսի հարավային ամպերի ձևը և իր հիշողության մեջ դրանք կարող էր համեմատել ընդամենը մի անգամ տեսած իսպանական գրքի թերթերի և Կեբրաչոյի ճակատամարտի նախօրյակին Ռիո Նեգրո գետում թիակի բարձրացրած փրփուրի գծերի հետ։ Այդ հիշողությունները սովորական չեն, ամեն մի տեսողական պատկեր կապված է մկանային ջերմային և այլ զգացողությունների հետ։ Կարող էր վերստեղծել բոլոր երազներն ու կիսաերազները։ Երկու թե երեք անգամ նա հիշողությամբ վերստեղծել էր ամբողջական մի օր, մի պահ անգամ չէր կասկածել, բայց ամեն մի վերստեղծում պահանջել էր նույնպես ամբողջական մի օր։ Ասաց՝ Ես մենակս ավելի շատ հիշողություններ ունեմ, քան աշխարհը աշխարհ դառնալուց հետո բոլոր մարդկանց հիշողությունների գումարը։ Ասաց նաև՝ Իմ քունը նույնն է, ինչ ձեր արթնությունը։ Իսկ արշալույսի դեմ ավելացրեց՝ Իմ հիշողությունը պարոն, նման է աղբանոցի։ Գրատախտակի վրա գծված շրջանակը եռանկյունին, քառանկյունին կամ շեղանկյունին այնպիսի ձևեր են, որ կարող ենք ամբողջապես ընկալել․ այդ նույն ձևով էր Իրենեոն ընկալում ձիու փոթորկոտ բաշը, սարալանջին արածող նախիրը, հարափոխ կրակը, անհամար մոխիրը և երկար հուղարկավորության ընթացքում հանգուցյալի դեմքի փոփոխությունները: Չգիտեմ, թե քանի աստղ էր տեսնում երկնքում։

Սրանք էին նրա ասածները․ ոչ այն ժամանակ եմ կասկածել նրա ասածներին, ոչ էլ հիմա եմ կասկածում: Այն ժամանակ ոչ կինո կար, ոչ ձայնասփյուռ, բայց անհավանական է և նույնիսկ անհավատալի, որ ոչ ոք Ֆունեսի հետ փորձ չկատարեց։ Այո, մենք միշտ հետաձգում ենք հետաձգելին, գուցե հոգու խորքում բոլորս էլ գիտենք, որ մենք անմահ ենք և որ վաղ թե ուշ յուրաքանչյուր մարդ անելու և իմանալու է ամեն ինչ։

Մթության մեջ դեռ հնչում էր Ֆունեսի ձայնը։ Ասաց, որ 1886 թվականին հնարել էր թվային համարակալման յուրօրինակ մի համակարգ և մի քանի օրվա ընթացքում հասել մինչև քսանչորս հազարը։ Գրի չէր առել, քանի որ մի անգամ մտածածը չէր կարող մտքից ջնջել։ Իր առաջին խթանը կարծեմ «երեսուներեք պեսո» անվանելու համար մի բառի և մի նշանի փոխարեն երկու նշան և երեք տառ օգտագործելու տհաճությունն էր։ Հետո խելահեղ այդ սկզբունքը կիրառեց մյուս թվերի համար։ Յոթ հազար տասներեքի փոխարեն ասում էր (օրինակի համար) Մաքսիմո Պերես, յոթ հազար տասնչորսի փոխարեն՝ գնացք, այլ թվեր էին Լուիս Մելիան, Լաֆինուրը Օլիմարը, ծծումբը, թամբերը, կետը, գազը, թեյնիկը, Նապոլեոնը, Ագուստին դե Վեդիան։ Հինգ հարյուրի փոխարեն ասում էր՝ ինը։ Յուրաքանչյուր բառ ուներ դրոշմանման յուրահատուկ մի նշան, վերջիններս շատ բարդ էին ես փորձեցի բացատրել, որ այդ անկապ ձայների ռապսոդիան թվային համակարգի պահանջարկի ճիշտ հակառակն է։ Ասացի, որ ասել 365 նշանակում է նկատի ունենալ երեք հարյուրյակ, վեց տասնյակ, հինգ միավոր այսինքն վերլուծություն անել և որ նման վերլուծությունը հնարավոր չէ։ Սևամորթ Թիմոթեո կամ սաստիկ ծեծ «թվերում» Ֆունեսը չհասկացավ կամ չուզեց հասկանալ ինձ։

Լոկը XVII դարում առաջարկել (և մերժել) է անհնարին մի լեզու, ուր ամեն մի առանձին իր յուրաքանչյուր քար, յուրաքանչյուր թռչուն և յուրաքանչյուր ճյուղ ունենալու էր իր հատուկ անունը։ Ֆունեսն էլ էր ծրագրել համանման մի լեզու, բայց հրաժարվել էր գտնելով, որ դա շատ ընդհանուր և երկդիմի համակարգ է։ Եվ իսկապես, Ֆունեսը ոչ միայն հիշում էր ամեն մի սարի յուրաքանչյուր ծառի ամեն մի տերևը, այլ նաև ե՞րբ և քանի անգամ է այն ընկալել կամ երևակայել։ Նա որոշեց անցյալի հուշերը սահմանափակել մինչև յոթանասուն հազարը և ապա դրանք սահմանել թվերով։ Նկատի առնելով երկու հանգամանք հրաժարվեց առաջին, որ գործն անվերջանալի է, երկրորդ՝ որ անօգուտ է։ Մտածեց, որ մահվան ժամին հազիվ թե կարողանա դասակարգել մանկության հիշողությունները:

Նշածս երկու ծրագրերն էլ (բնական թվերի համար անսահման մի բառապաշար և հիշողության պատկերների համար մտային անպետք մի քարտարան) անխոհեմ են, սակայն ակնարկում են աղոտ մի մեծություն, և թույլ են տալիս ընդնշմարել կամ կռահել Ֆունեսի գլխապտույտ պատճառող աշխարհը։ Նա չմոռանանք չէր կարող ընդհանուր պլատոնական գաղափարների հետ առնչություններ ունենալ։ Նա ոչ միայն չէր կարող հասկանալ, որ «շուն» տեսակի անունը իրարից այնքան տարբեր զանազան չափսերի ու ձևերի արարածներ է ներառում, նրան նույնիսկ խանգարում էր այն, որ ժամը երեքն անց տասնչորսին (կողքից) տեսած շունը ժամը երեքն անց քառորդին (դիմացից) տեսած շան նույն անունն էր կրում։ Հայելու մեջ իր սեփական դեմքը ձեռքերը ամեն անգամ զարմացնում էին իրեն։ Սվիֆտը պատմում է, որ Լիլիպուտիայի կայսրը նկատում էր ժամացույցի սլաքների շարժումը։ Ֆունեսն ընկալում էր ապականման տաղտկալի առաջ» խաղացումը։ Նույն ձևով ընկալում էր մահվան և խոնավության առաջխաղացումը՝ Բազմաձև անմիջական և անտանելիորեն ճշգրիտ մի աշխարհի միայնակ ու պայծառամիտ հանդիսատեսն էր: Բաբելոնը, Լոնդոնն ու Նյու Տորքը վայրենի փայլով ապշեցնում են մարդկային երևակայությունը, ոչ ոք նրանց բազմամարդ աշտարակներում կամ եռուն պողոտաներում չի զգացել անխոնջ իրականության ճնշումն ու տոթը, այնպես ինչպես այն օր ու

գիշեր ընկալել է հարավամերիկյան իր խղճուկ արվարձանում դժբախտ Իրենեոն։ Նրա համար շատ դժվար էր քնել: Քնել նշանակում է ուշադրությունը շեղել աշխարհից։ Ֆունեսը անկողնում մեջքի վրա պառկած, խավարի մեջ պատկերացնում էր իրեն շրջապատող տներից յուրաքանչյուրի ճեղքն ու զարդաքանդակը (Կրկնում եմ, որ նրա հիշողություններում ամենաչնչին կարևորություն ունեցող բանն ավելի մանրակրկիտ ու վառ է քան մեր ընկալած ֆիզիկական հաճույքը կամ ֆիզիկական տանջանքը)։ Դեպի արևելք բացատ մի վայրում նոր անծանոթ կիսավարտ տնակներ էին կառուցվել։ Ֆունեսը դրանք պատկերացնում էր սև կուռ միասեռ խավարից կառուցված: Նա դեմքը դարձնում էր դեպի այդ կողմը ու քնում։ Նաև ինքն իրեն պատկերացնում էր գետի մեջ և հոսանքը օրորում էր ու լուծում նրան իր ջրերին։

Առանց որևէ դժվարության սովորել էր անգլերենը, ֆրանսերենը, պորտուգալերենն ու լատիներենը։ Կարծում եմ, սակայն, որ մտածելու ունակություն չուներ։ Մտածել նշանակում է տարբերությունները մոռանալ, ընդհանրացնել, վերացարկել։ Ամենատարբեր իրերով լեփ֊լեցուն Ֆունեսի աշխարհում գոյություն ունեին միայն անմիջական մանրամասնությունները։

Արշալույսի զգուշավոր լույսը ներս մտավ հողե բակից։

Այդ ժամանակ տեսա ամբողջ գիշեր խոսող ձայնի դեմքը։ Իրենեոն տասնինը տարեկան էր, ծնվել էր 1868 թվականին։ Նա ինձ թվաց բրոնզի պես կոթողային, ինձ թվաց, որ նա Եգիպտոսից էլ հին է, որ նա գոյություն է ունեցել բուրգերից ու մարգարեություններից էլ առաջ: Մտածեցի, որ իմ արտասանած յուրաքանչյուր բառը (յուրաքանչյուր շարժուձևը) հարատևելու էր նրա անզիջում հիշողության մեջ ինձ բթացնում էր անօգուտ շարժումներ անելու երկյուղը։

Իրենեո Ֆունեսը վախճանվեց 1889 թվականին թոքերի բորբոքումից։

Ծանոթագրություններ

  1. «Նշանավոր այրերի մասին» (լատ.)
  2. «Գանձարան» (լատ.):
  3. «Բնական պատմություն» (լատ.)
  4. «Պառնաս տանող սանդղամատ» (լատ.)
  5. Այնպես, որ ոչինչ չի հաղորդվի լսողությանը միևնույն բառերով (լատ.)