հեղինակ՝ Կարլ Մարքս |
ԱՌԱՋԻՆ ԲԱԺԻՆ։ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՇԱՀՈՒՅԹԻ ԵՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՅԻ ՓՈԽԱՐԿՈՒՄԸ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ
ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ։ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՔ ՈՒ ՇԱՀՈՒՅԹ
Առաջին գրքում հետազոտվեցին այն երևույթները, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը, ըստինքյան վեր առած՝ ներկայացնում է իբրև արտադրության անմիջական պրոցես, ընդ որում դեռ մի կողմ թողնվեցին այս պրոցեսին խորթ պարագաների բոլոր երկրորդական ներգործությունները։ Բայց արտադրության այս անմիջական պրոցեսով չի սպառվում կապիտալի կենսական ընթացքը։ Իրական աշխարհում նա լրացվում է շրջանառության պրոցեսով, իսկ սա կազմել է երկրորդ գրքի հետազոտության առարկան։ Այնտեղ, երկրորդ գրքի հատկապես երրորդ բաժնում, շրջանառության պրոցեսն իբրև հասարակական վերարտադրության պրոցեսի միջնօղակ քննելիս, երևաց, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը ամբողջությամբ քննած, արտադրության պրոցեսի ու շրջանառության պրոցեսի միասնություն է։ Ինչ վերաբերում է այս երրորդ գրքում առաջադրված խնդրին, ապա սա չի կարող նրանում կայանալ, որ այս միասնությանը վերաբերող ընդհանուր խորհրդածություններ տրվեն։ Ընդհակառակը, պետք է բացել ու նկարագրել այն կոնկրետ ձևերը, որոնք բողբոջում են կապիտալի շարժման պրոցեսից, վերցրած իբրև ամբողջություն։ Իրենց իրական շարժման մեջ կապիտալները միմյանց հանդեպ ելնում են այնպիսի կոնկրետ ձևերով, որոնց նկատմամբ արտադրության անմիջական պրոցեսում կապիտալի ստացած կերպարանքը, ինչպես և շրջանառության պրոցեսում ստացած նրա կերպարանքն առանձին մոմենտներ են ներկայացնում։ Հետևաբար, կապիտալի այն կերպարանավորումները, որ մենք նկարագրում ենք այս գրքում, քայլ առ քայլ մոտենում են այն ձևին, որով նրանք հանդես են գալիս հասարակության մակերեսին, տարբեր կապիտալների փոխադարձ ներգործման պրոցեսում, մրցման մեջ ու հենց իրենց՝ արտադրության գործակալների առօրյա գիտակցության մեջ։
Կապիտալիստորեն արտադրված յուրաքանչյուր ապրանքի արժեքը — Արժ. — պատկերանում է Արժ. = c + v + m ֆորմուլայի մեջ։ Եթե արդյունքի այս արժեքից հանում ենք հավելյալ արժեքը, ապա մնում է ապրանքի արտադրատարրերի համար ծախսված կապիտալային արժեքի մի սոսկական էկվիվալենտ կամ փոխհատուցման արժեք՝ c + v։
Եթե, օրինակ, մի որոշ առարկայի պատրաստումը պահանջում է 500 ֆ. ստ. կապիտալի ծախս — 20 ֆ. ատ. աշխատամիջոցների մաշվածքի համար, 380 ֆ. ստ. արտադրանյութերի համար, 100 ֆ. ստ. բանվորական ուժի համար, իսկ հավելյալ արժեքի նորման կազմում է 100%, ապա արդյունքի արմժեքր = 400 c + 100 v + 100 m = 600 ֆ. ստ.։
100 ֆ. ստ. հավելյալ արժեքը հանելուց հետո մնում է 500 ֆ. ստ. մի ապրանքային արժեք, իսկ սա փոխհատուցում է ծախսված 500 ֆ. ստ. կապիտալը միայն։ Ապրանքի արժեքի այս մասը, որ փոխհատուցում է սպառված արտադրամիջոցների գինն ու գործադրված բանվորական ուժի գինը, փոխհատուցում է լոկ այն, ինչ ապրանքը նստել է իրեն կապիտալիստի վրա, և ըստ այնմ նրա համար կազմում է ապրանքի արտադրության ծախքը։
Այն, ինչ որ ապրանքն է նստում կապիտալիստի վրա, ու այն, ինչ որ ապրանքի բուն արտադրությունն է նստում, համենայն դեպս երկու միանգամայն տարբեր մեծություններ են։ Ապրանքի արժեքի այն մասը, որը կազմված է հավելյալ արժեքից, կապիտալիստի վրա ոչինչ չի նստում։ Հենց այն պատճառով, որ այդ մասը բանվորի վրա անվճար աշխատանք է նստում։ Սակայն որովհետև կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա ինքը բանվորը, արտադրության պրոցեսի մեջ մտնելուց հետո, կազմում է գործողություն մեջ դրված ու կապիտալիստին պատկանած արտադրողական կապիտալի մի բաղադրամասը, հետևաբար կապիտալիստն է ապրանքի իրական արտադրողը, ուստի ապրանքի արտադրության ծախքերը կապիտալիստի աչքին անհրաժեշտորեն երևում են իբրև ապրանքի իսկական արժեք (Kost)։ Եթե արտադրության ծախքը անվանենք k, ապա Արժ = c + v + m ֆորմուլան կփոխարկվի Արժ = k + m ֆորմուլայի, կամ ապրանքի արժեքը = արտադրության ծախքին + հավելյալ արժեք։
Այսպիսով ուրեմն արտադրության ծախքի կատեգորիայի տակ ապրանքի արժեքի այն տարբեր մասերի ամփոփումը, որոնք նրա արտադրության վրա ծախսված կապիտալային արժեք են միայն փոխհատուցում, մի կողմից արտահայտում է կապիտալիստական արտադրություն առանձնահատուկ բնույթը։ Կապիտալի ծախսումով է որոշվում այն, թե որքան արժե ապրանքը կապիտալիստի համար, աշխատանքի ծախսումով է որոշվում այն, թե ապրանքն իրոք որքան արժե։ Հետևաբար ապրանքի կապիտալիստական արտադրության ծախքը քանակապես տարբեր է նրա արժեքից կամ նրա արտադրության իրական ծախքից. այն ավելի փոքր է, քան ապրանքի արժեքը, որովհետև եթե Արժ = k + m, ապա k = Արժ. - m։ Մյուս կողմից՝ ապրանքի արտադրության ծախքը մի այնպիսի տարր չի ամենևին, որը գոյություն ունի միմիայն կապիտալիստական հաշվապահության մեջ։ Արժեքի այս մասի ինքնուրույնացումն ապրանքի իրական արտադրության մեջ շարունակ իրեն զգալ է տալիս գործնականորեն, որովհետև, արժեքի այդ մասն իր ապրանքային ձևից շրջանառության պրոցեսի միջոցով մշտապես պետք է նորից ետփոխարկվի արտադրողական կապիտալի ձևին, ուրեմն ապրանքի արտադրության ծախքը պետք է մշտապես ետդնի ապրանքի արտադրության մեջ սպառված արտադրատարրերը։
Ընդհակառակը, արտադրության ծախքի կատեգորիան ոչ մի առնչություն չունի ապրանքի արժեքի գոյացման հետ կամ թե կապիտալի արժեքի մեծացման պրոցեսի հետ։ Եթե ես գիտեմ, որ ապրանքի 600 ֆ. ստ. արժեքի -ը կամ 500 ֆ. ստ. կազմում է ծախսված 500 ֆ. ստ. կապիտալի էկվիվալենտը, փոխհատուցման արժեքը միայն և ուրեմն բավական է այս կապիտալի նյութական տարրերը լոկ ետգնելու համար, ապա սրանով ես դեռ չգիտեմ ոչ այն, թե ինչպես է արտադրվել ապրանքի արժեքի այս -ը, որ նրա արտադրության ծախքն է կազմում, ոչ էլ վերջին վեցերորդականը, որ նրա հավելյալ արժեքն է կազմում։ Սակայն հետազոտությունը ցույց կտա, որ կապիտալիստական տնտեսության մեջ արտադրության ծախքը բուն իսկ արժեքի արտադրության կատեգորիայի կեղծ երևույթն է ընդունում։
Վերադառնանք մեր օրինակին։ Եթե ենթադրենք, որ մի միջին հասարակական բանվորական օրում մի բանվորի արտադրած արժեքը ներկայացնում է 6 շիլլինգ = 6 մարկի փողային մի գումար, ապա կանխավճարված 500 ֆ. ստ. = 400 c + 100 v կապիտալն արժեքային արդյունքն է 1666 տասժամյա բանվորական օրվա, որից 1333 բանվորական օրը բյուրեղացած է արտադրամիջոցների արժեքի մեջ = 400 c, իսկ 333-ը՝ բանվորական ուժի արժեքի մեջ = 100 v։ Այսպիսով ուրեմն, հավելյալ արժեքի 100% նորմա ընդունելու դեպքում, նոր ստեղծվելիք ապրանքի արտադրության համար պահանջվող բանվորական ուժը = 100 v + 100 m = 666 տասժամյա բանվորական օրվա։
Մենք գիտենք այնուհետև (տես I գիրք, VII գլուխ, էջ 176—182), որ նոր ստեղծված արդյունքի 600 ֆ. ստ. արժեքը բաղկանում է 1) արտադրամիջոցների վրա ծախսված 400 ֆ. ստ. հաստատուն կապիտալի վերահայտնվող արժեքից ու 2) նոր արտադրված 200 ֆ. ստ. մի արժեքից։ Ապրանքի արտադրության ծախքը, որ = 500 ֆ. ստ., պարունակում է վերահայտնվող 400 c–ն ու նոր արտադրված 200 ֆ. ստ.արժեքի կեսը (= 100 v), հետևաբար ապրանքային արժեքի երկու այնպիսի տարրեր, որոնք միանգամայն տարբեր են իրենց ծագման կողմից։
666 տասժամյա օրերի ընթացքում ծախսված աշխատանքի նպատակահարմար բնույթի շնորհիվ՝ սպառված արտադրամիջոցների 400 ֆ. ստ. գումարի արժեքն այս արտադրամիջոցներից փոխանցվում է արդյունքին։ Այսպիսով ուրեմն այս հին արժեքը վերահայտնվում է իբրև արդյունքի արժեքի բաղադրամաս, բայց նա չի ծագում այս ապրանքի արտադրության պրոցեսում։ Նա լոկ այն պատճառով գոյություն ունի իբրև ապրանքային արժեքի բաղադրամաս, որ առաջ գոյություն ուներ որպես կանխավճարված կապիտալի բաղադրամաս։ Ուրեմն ծախսված հաստատուն կապիտալը փոխհատուցվում է ապրանքի արժեքի այն մասով, որն ինքն է միակցում ապրանքի արժեքին։ Արտադրության ծախքի այս տարրը, հետևաբար, երկակի իմաստ ունի. մի կողմից նա մտնում է ապրանքի արտադրության ծախքի մեջ, որովհետև ապրանքի արժեքի այն բաղադրամասն է, որը փոխհատուցում է ծախսված կապիտալը, և մյուս կողմից՝ ապրանքի արժեքի մի բաղադրամասն է կազմում լոկ այն պատճառով, որ ծախսված կապիտալի արժեքն է, կամ որ արտադրամիջոցներն այսքան ու այսքան են նստում։
Միանգամայն հակառակն է արտադրության ծախքի մյուս բաղադրամասի վերաբերմամբ։ Ապրանքի արտադրության ժամանակ ծախսված աշխատանքի 666 օրն ստեղծում են 200 ֆ. ստ. մի նոր արժեք։ Այս նոր արժեքից մի մասը փոխհատուցում է կանխավճարված 100 ֆ. ստ. փոփոխուն կապիտալը կամ գործադրված բանվորական ուժի գինը միայն։ Բայց այս կանխավճարված կապիտալային արժեքն ամենևին չի մտնում նոր արժեքի ստեղծման մեջ։ Կապիտալի կանխավճարման ժամանակ բանվորական ուժը վճարվում է իբրև արժեք, բայց արտադրության պրոցեսի մեջ նա գործում է իբրև արժեք ստեղծող։ Բանվորական ուժի արժեքի փոխարեն, որին հանդիպում ենք կապիտալի կանխավճարման ժամանակ, իրոք գործող արտադրողական կապիտալի մեջ հանդես է գալիս հենց ինքը կենդանի, արժեստեղծ բանվորական ուժը։
Տարբերությունն ապրանքի արժեքի այս տարբեր բաղադրամասերի միջև, որոնք միասին են արտադրության, ծախքը կազմում, աչքի է զարկում, հենց որ փոփոխություն է կատարվում կամ ծախսված հաստատուն կապիտալամասի կամ ծախսված փոփոխուն կապիտալամասի արժեքի մեծության մեջ։ Թող միևնույն արտադրամիջոցների կամ հաստատուն կապիտալամասի գինը 400 ֆ. ստ.-ից բարձրանա 600 ֆունտ ստ.-ի, կամ թե, ընդհակառակը, ընկնի մինչև 200 ֆ. ստ.։ Առաջին դեպքում ոչ միայն ապրանքի արտադրության ծախքն է 500 ֆ. ստ.-ից բարձրանում մինչև 600 c + 100 v = 700 ֆ. ստ., այլև հենց ինքն ապրանքի արժեքն է 600 ֆ. ստ.-ից բարձրանում մինչև 600 c + 100 v + 100 m = 800 ֆ. ստ.։ Երկրորդ դեպքում ոչ միայն արտադրության ծախքն է 500 ֆ. ստ.-ից ընկնում մինչև 200 c + 100 v = 300 ֆ. ստ., այլև հենց ինքն ապրանքի արժեքն է 600 ֆ. ստ.-ից ընկնում մինչև 200 c + 100 v + 100 m = 400 ֆ. ստ.։ Որովհետև ծախսված հաստատուն կապիտալն իր սեփական արժեքն արդյունքին է փոխանցում, ուստի արդյունքի արժեքը, այլ հավասար պայմաններում, աճում կամ թե ընկնում է այդ կապիտալային արժեքի բացարձակ մեծությանը զուգընթաց։ Ընդունենք, ընդհակառակը, որ բանվորական ուժի միևնույն քանակի գինն այլ հավասար պարագաներում 100 ֆ. ստ.-ից բարձրանում է մինչև 150 ֆ. ստ., կամ թե, ընդհակառակը, ընկնում է մինչև 50 ֆ. ստ.։ Թեև արտադրության ծախքն առաջին դեպքում 500 ֆ. ստ.-ից բարձրանում է մինչև. 400 c + 150 v + = 550 ֆ. ստ. և երկրորդ դեպքում՝ 500 ֆ. ստ.-ից ընկնում է մինչև 400 c + 50 v + = 450 ֆ. ստ., բայց երկու դեպքում էլ ապրանքի արժեքը մնում է անփոփոխ = 600 ֆ. ստ.։ Մի դեպքում = 400 c + 150 v + 50 m = 600 ֆ. ստ., մյուս դեպքում = 400 c + 50 v + 150 m = 600 ֆ. ստ.։ Կանխավճարված փոփոխուն կապիտալն իր սեփական արժեքը չի միակցում արդյունքին։ Նրա արժեքի տեղ, ընդհակառակը, աշխատանքի ստեղծած մի նոր արժեք է մտել արդյունքի մեջ։ Հետևաբար, փոփոխուն կապիտալի արժեքի բացարձակ մեծության մեջ կատարված մի փոփոխություն, որչափով որ սա բանվորական ուժի գնի մեջ տեղի ունեցած փոփոխությունն է լոկ արտահայտում, ամենաչնչին չափով իսկ չի փոփոխում ապրանքի արժեքի բացարձակ մեծությունը, որովհետև ամենևին չի փոփոխում այն նոր արժեքի բացարձակ մեծությունը, որ հոսանուտ բանվորական ուժն է ստեղծում։ Այսպիսի փոփոխությունը ընդհակառակը, ազդում է նոր արժեքի այն երկու բաղադրամասի մեծությունների հարաբերության վրա, որոնցից մեկը հավելյալ արժեքն է կազմում, մյուսը փոփոխուն կապիտալն է փոխհատուցում և ուրեմն մտնում է ապրանքի արտադրության ծախքի մեջ։
Արտադրության ծախքի երկու մասի համար, մեր օրինակում 400 c + 100 v-ի համար, ընդհանուրն այն է միայն, որ նրանք երկուսն էլ ապրանքի արժեքի այն մասերն են, որոնք կանխավճարված կապիտալն են փոխհատուցում։
Բայց կապիտալիստական արտադրության տեսակետից իրերի այս իսկական վիճակն անհրաժեշտորեն աղճատված եղանակով է երևում։
Արտադրության կապիտալիստական եղանակն ստրկության վրա հիմնված արտադրության եղանակից նրանով է տարբերվում ի միջի այլոց, որ բանվորական ուժի արժեքը, resp. (համապատասխան դեպքում) բանվորական ուժի գինը ներկայանում է իբրև հենց աշխատանքի արժեք, resp. աշխատանքի գին կամ իբրև աշխատավարձ (I գիրք, XVII գլուխ)։ Այս պատճառով կանխավճարած կապիտալի արժեքի փոփոխուն մասը երևան է գալիս իբրև աշխատավարձի վրա ծախսված կապիտալ, իբրև մի կապիտալային արժեք, որն արտադրության մեջ ծախսված ամբողջ աշխատանքի արժեքը, resp. ամբողջ աշխատանքի գինն է հատուցում։ Եթե մենք ընդունենք, օրինակ, որ հասարակական միջին 10-ժամյա բանվորական մի օրը մարմնանում է փողի 6 շիլլինգանոց մի քանակի մեջ, ապա 100 ֆ. ստ.-անոց փոփոխուն կապիտալի կանխավճարումը 333 տասժամյա բանվորական օրում արտադրված մի արժեքի փողային արտահայտությունն է։ Բայց գնված բանվորական ուժի այս արժեքը, որ հանդես է գալիս կապիտալի կանխավճարման ժամանակ, իրապես գործող կապիտալի ոչ մի մասը չի կազմում։ Արտադրության պրոցեսի մեջ մտնում է ոչ թե բանվորական ուժի արժեքը, այլ հենց ինքը, կենդանի բանվորական ուժը։ Եթե վերջինիս շահագործման աստիճանն է 100%, ինչպես որ է մեր օրինակում, ապա նա ծախսվում է 666 տասժամյա բանվորական օրում և ուրեմն արդյունքին միակցում է 200 ֆ. ստ. մի նոր արժեք։ Բայց կապիտալի կանխավճարման մեջ 100 ֆ. ստ. փոփոխուն կապիտալը հանդես է գալիս իբրև աշխատավարձի վրա ծախսված կապիտալ կամ իբրև այն աշխատանքի գին, որ կատարվում է 666 տասժամյա բանվորական օրում։ 100 ֆ. ստ. բաժանած 666-ով մեզ տալիս է իբրև տասժամյա բանվորական օրվա գին 3 շիլլինգ, որ հինգժամյա աշխատանքի արդյունքի արժեքն է։
Եթե մենք հիմա համեմատում ենք կապիտալի կանխավճարումը մի կողմում ու արժեքը մյուս կողմում, ապա ստանում ենք.
I. 500 ֆ. ստ. կապիտալի կանխավճարում = արտադրամիջոցների վրա ծախսված 400 ֆ. ստ. կապիտալ (արտադրամիջոցների գին) + աշխատանքի վրա ծախսված 100 ֆ. ստ. կապիտալ (666 բանվորական օրվա գին կամ աշխատավարձ սրանց համար)։
II. 600 ֆ. ստ. ապրանքային արժեք = 500 ֆ. ստ. արտադրության ծախք (400 ֆ. ստ. ծախսված արտադրամիջոցների գին + 100 ֆ. ստ. ծախսված 666 բանվորական օրվա գին) + 100 ֆ. ստ. հավելյալ արժեք։
Այս ֆորմուլայի մեջ աշխատանքի վրա ծախսված կապիտալամասն արտադրամիջոցների, օրինակ, բամբակի կամ թե ածխի վրա ծախսված կապիտալամասից միմիայն նրանով է տարբերվում, որ նա ծառայում է նյութապես տարբեր մի արտադրատարրի վճարման համար, բայց ոչ երբեք նրանով, որ նա ապրանքի արժեստեղծման պրոցեսի մեջ և ուրեմն կապիտալի արժեքի մեծացման պրոցեսի մեջ ֆունկցիապես տարբեր մի դեր է խաղում։ Ապրանքի արտադրության ծախքի մեջ արտադրամիջոցների գինը վերադառնում է այնպես, ինչպես նա արդեն երևան էր կապիտալի կանխավճարման միջոցին, և հենց այն պատճառով, որ այս արտադրամիջոցները նպատակահարմար էին օգտագործվել։ Բոլորովին նույն կերպով էլ ապրանքի արտադրության ծախքի մեջ՝ ապրանքի արտադրության վրա գործադրած 666 բանվորական օրվա գինը կամ աշխատավարձը վերադառնում է այնպես, ինչպես նա արդեն երևան է եկել կապիտալի կանխավճարման միջոցին, և նմանապես հենց այն պաաճառով, որ աշխատանքի այս քանակը նպատակահարմար ձևով է ծախսվել։ Մենք տեսնում ենք միմիայն պատրաստի, առկա արժեքներ — կանխավճարված կապիտալի արժեքի այն մասերը, որոնք մտնում են արդյունքի արժեքի գոյացման մեջ, բայց նոր արժեք ստեղծող ոչ մի տարր չենք տեսնում։ Հաստատուն և փոփոխուն կապիտալի միջև եղած տարբերությունը չքացել է։ Ամբողջ 500 ֆ. ստ. արտադրության ծախքը հիմա երկակի իմաստ է պարունակում — առաջին՝ այն, որ նա 600 ֆ. ստ. ապրանքային արժեքի այն բաղադրամասն է, որը փոխհատուցում է ապրանքի արտադրության վրա ծախսված 500 ֆ. ստ. կապիտալը, և երկրորդ՝ այն, որ ապրանքային արժեքի հենց այս բաղադրամասը գոյություն ունի լոկ պատճառով, որ գոյություն ուներ իբրև գործադրված արտադրատարրերի — արտադրամիջոցների ու աշխատանքի — արտադրության ծախք, այսինքն իբրև կանխավճարած կապիտալ։ Կապիտալային արժեքը վերադառնում է իբրև ապրանքի արտադրության ծախք այն պատճառով ու այն չափով, որ պատճառով ու որ չափով ծախսվել է որպես կապիտալային արժեք։
Այն պարագան, կանխավճարված կապիտալի արժեքի տարբեր բաղադրամասերը ծախսվել են արտադրության նյութապես տարբեր տարրերի վրա — աշխատամիջոցների, հումքի ու օժանդակ նյութերի և աշխատանքի վրա, լոկ այն է պայմանավորում, որ ապրանքի արտադրության ծախքը պետք է նորից ետգնի նյութապես տարբեր այս արտադրատարրերը։ Բուն իսկ արտադրության ծախքը կազմելու կողմից, ընդհակառակը, լոկ մի տարբերություն է իրեն զգալ տալիս, այն տարբերությունը, որ կա հիմնական ու շրջանառու կապիտալի միջև։ Մեր օրինակում 20 ֆ. ստ. հաշված էր աշխատամիջոցների մաշվածքի համար (400 c = 20 ֆ. ստ. աշխատամիջոցների մաշվածքի համար + 380 ֆ. ստ. արտադրանյութերի համար)։ Եթե այս աշխատամիջոցների արժեքն ապրանքի արտադրությունից առած 1200 ֆ. ստ. էր, ապա ապրանքի արտադրությունից հետո այդ արժեքը գոյություն ունի երկու կերպարանքով. 20 ֆ. ստ. իբրև ապրանքային արժեքի մաս, 1200 - 20 կամ 1180 ֆ. ստ. իբրև մնացորդ արժեք այն աշխատամիջոցների, որոնք առաջվա պես կապիտալիստի տիրության տակ են գտնվում, կամ իբրև արժետարր ոչ թե նրա ապրանքային կապիտալի, այլ նրա արտադրողական կապիտալի։ Աշխատամիջոցների հակառակ՝ արտադրանյութերն ու աշխատավարձն ապրանքի արտադրության մեջ ամբողջովին են ծախսվում և այս պատճառով էլ նրանց ամբողջ արժեքն է մտնում արտադրված ապրանքի արժեքի մեջ։ Մենք տեսել ենք, թե կանխավճարված կապիտալի այս տարբեր բաղադրամասերը պտույտի առնչությամբ ինչպես են հիմնական ու շրջանառու կապիտալի ձևեր ընդունում։
Այսպես ուրեմն, կանխավճարած կապիտալը = 1 680 ֆ. ստ., այսինքն հիմնական կապիտալ = 1 200 ֆ. ստ., պլյուս շրջանառու կապիտալ = 400 ֆ. ստ. (= 380 ֆ. ստ. արտադրանյութերի վրա, պլյուս 100 ֆ. ստ. աշխատավարձի վրա)։
Ապրանքի արտադրության ծախքը, ընդհակառակը, միմիայն 500 ֆ. ստ. է (20 ֆ. ստ.՝ հիմնական կապիտալի մաշվածքի համար, 480 ֆ. ստ.՝ շրջանառու կապիտալի համար)։
Սակայն ապրանքի արտադրության ծախքի ու կանխավճարած կապիտալի միջև եղած այս տարբերությունը լոկ այն է հաստատում, որ ապրանքի արտադրության ծախքը բացառապես կազմվում է նրա արտադրության վրա իրոք ծախսված կապիտալով։
Ապրանքի արտադրության ժամանակ կիրառվում են 1 200 ֆ. ստ. արժեք ունեցող աշխատամիջոցներ, բայց այս կանխավճարված կապիտալային արժեքից միմիայն 20 ֆ. ստ.-ն է կորսվում արտադրության մեջ։ Ուստի գործադրված հիմնական կապիտալը միմիայն մասամբ է մտնում ապրանքի արտադրության ծախքի մեջ, որովհետև այս կապիտալը միմիայն մասամբ է ծախսվում ապրանքի արտադրության վրա։ Գործադրված շրջանառու կապիտալն ամբողջովին է մտնում ապրանքի արտադրության ծախքի մեջ, որովհետև այս կապիտալը ամբողջովին է ծախսվում ապրանքի արտադրության վրա։ Բայց այս ի՞նչ է ապացուցում, եթե ոչ այն, որ գործադրված կապիտալի հիմնական ու շրջանառու մասերը, համաձայն իրենց արժեքի մեծություններին, միակերպ մտնում են համապատասխան ապրանքի արտադրության ծախքի մեջ, և որ ապրանքի արժեքի այս բաղադրամասն ընդհանրապես ծագում է ապրանքի արտադրության վրա ծախսված կապիտալից միայն։ Եթե այս այսպես չլիներ, ապա հասկանալ չէր լինի, թե ինչու կանխավճարված 1 200 ֆ. ստ. հիմնական կապիտալը փոխանակ այն 20 ֆ. ստ. միակցելու արդյունքի արժեքին, որ նա կորցնում է արտադրության պրոցեսի ժամանակ, չի միակցում նախ այն 1 180 ֆ. ստ., որը նա չի կորցնամ նույն արտադրության պրոցեսում։
Այսպիսով ուրեմն, արտադրության ծախքը հաշվելու առնչությամբ հիմնական ու շրջանառու կապիտալի միջև եղած այս տարբերությունը հաստատում է այն երևույթը լոկ, թե արտադրության ծախքը ծագում է ծախսված կապիտալային արժեքից կամ այն գնից, որ ծախսված արտադրատարրերը, աշխատանքն էլ հետն առած, նստում են իրեն՝ կապիտալիստի վրա։ Մյուս կողմից, արժեքի գոյացման առնչությամբ՝ կապիտալի փոփոխուն, բանվորական ուժի վրա ծախսված մասն այստեղ շրջանառու կապիտալի ռուբրիկայի տակ պարզորոշակի նույնացվում է հաստատուն կապիտալի հետ (կապիտալի այն մասի հետ, որ արտադրանյութերից է բաղկացած) և այսպիսով լիովին ավարտվում է կապիտալի արժեքի մեծացման պրոցեսի միստիֆիկացիան[1]։
Մինչև հիմա մենք քննել ենք ապրանքի արժեքի միմիայն մի տարրը, արտադրության ծախքը։ Հիմա մենք պետք է նայենք ապրանքի արժեքի նաև մյուս բաղադրամասին, արտադրության ծախքից վեր ստացվող հավելույթին կամ հավելյալ արժեքին։ Իչպես հայտնի է, հավելյալ արժեքն ամենից առաջ ապրանքի արժեքի մի հավելույթ է ապրանքի արտադրության ծախքից վեր։ Բայց որովհետև արտադրության ծախքը հավասար է ծախսված այն կապիտալի արժեքին, որի իրեղեն տարրերին է նա վերածվում մշտապես, ապա արժեքի այս հավելույթն ապրանքի արտադրության վրա ծախսված ու նրա շրջանառությունից վերադարձող կապիտալի մի արժեքային աճ է։
Մենք առաջ արդեն տեսել ենք, որ m-ը, հավելյալ արժեքը, թեև v-ի, փոփոխուն կապիտալի, արժեքի փոփոխումից է միայն ծագում և ուրեմն փոփոխուն կապիտալի մի սոսկական աճ է սկզբնապես, սակայն նույն չափով էլ նա արտադրության ավարտված պրոցեսից հետո c + v-ի, ծախսված ամբողջ կապիտալի, մի արժեքային աճ է կազմում։ c + (v + m) ֆորմուլան, որը նշում է, թե m-ն արտադրվում է բանվորական ուժի համար կանխավճարված մի որոշ v կապիտալային արժեք մի հոսանուտ մեծության փոխարկելով, ուրեմն մի հաստատուն մեծություն մի փոփոխունի վերածելով, այդ ֆորմուլան ներկայանում է նաև որպես (c + v) + m։ Արտադրությունից առաջ մենք ունեինք 500 ֆ. ստ. կապիտալ։ Արտադրությունից հետո մենք ունենք 500 ֆ. ստ. կապիտալը, պլյուս 100 ֆ. ստ. մի արժեքային աճ[2]։
Սակայն հավելյալ արժեքը մի աճ է կազմում ոչ միայն կանխավճարված կապիտալի արժեքի մեծացման պրոցեսի մեջ մտնող, այլ նաև նրա մեջ չմտնող մասի նկատմամբ, հետևաբար արժեքային մի աճ ոչ միայն ծախսված կապիտալի նկատմամբ, որը փոխհատուցվում է ապրանքի արտադրության ծախքից, այլև ընդհանրապես արտադրության մեջ ներդրած կապիտալի նկատմամբ։ Մենք արտադրության պրոցեսից առաջ ունեինք 1 680 ֆ. ստ. մի կապիտալ արժեք՝ 1 200 ֆ. ստ. աշխատամիջոցների վրա ծախսված հիմնական կապիտալ, որից մաշվածքի 20 ֆ. ստ.-ն է միայն մտնում ապրանքի արժեքի մեջ, պլյուս արտադրանյութերի ու աշխատավարձի վրա ծախսած 1 180 ֆ. ստ. շրջանառու կապիտալը։ Արտադրության պրոցեսից հետո մենք ունենք 1 180 ֆ. ստ. իբրև արտադրողական կապիտալի արժեքային բաղադրամաս, պլյուս 600 ֆ. ստ. մի ապրանքային կապիտալ։ Եթե մենք գումարում ենք արժեքի այս երկու գումարը, ապա կապիտալիստն այժմ իր ձեռքին ունենում է 1 780 ֆ. ստ. մի արժեք։ Եթե նա սրանից հանում է ամբողջ կանխավճարված 1 680 ֆ. ստ. կապիտալը, ապա մնում է 100 ֆ. ստ. մի արժեքային աճ։ Հետևաբար 100 ֆ. ստ. հավելյալ արժեքն արժեքային մի աճ է կազմում ինչպես գործադրված 1 680 ֆ. ստ. կապիտալի նկատմամբ, այնպես էլ այդ կապիտալի միայն մի մասը ներկայացնող այն 500 ֆ. ստ.-ի նկատմամբ, որը ծախսվում է արտադրության ընթացքում։
Հիմա կապիտալիստի համար պարզ է, որ արժեքային այս աճը ծագում է այն արտադրողական գործառնություններից, որոնք ձեռնարկվում են կապիտալով, ուրեմն նա ծագում է բուն իսկ կապիտալից. չէ՞ որ արտադրության պրոցեսից հետո նա կա, իսկ արտադրության պրոցեսից առաջ նա չկար։ Ինչ վերաբերում է ամենից առաջ արտադրության մեջ ծախսված կապիտալին, ապա այնպես է երևում, թե հավելյալ արժեքը միակերպ ծագում է նրա տարբեր՝ արտադրամիջոցներից ու աշխատանքից բաղկացած արժետարրերից։ Չէ՞ որ այս տարրերը միակերպ մասնակցում են արտադրության ծախքի գոյացմանը։ Իբրև կապիտալային կանխավճարում գոյություն ունեցող իրենց արժեքները նրանք միակերպ միակցում են արդյունքի արժեքին և չեն զանազանվում իբրև հաստատուն ու փոփոխուն արժեքային մեծություններ։ Այս ակներև կդառնա, եթե մենք մի վայրկյան ենթադրենք, թե ծախսված ամբողջ կապիտալը բաղկացած է կամ բացառապես աշխատավարձից, կամ բացառապես արտադրամիջոցների արժեքից։ Այն ժամանակ առաջին դեպքում մենք 400 c + 100 v + 100 m ապրանքային արժեքի փոխարեն կունենայինք 500 c + 100 m ապրանքային արժեք։ Աշխատավարձի վրա ծախսված 500 ֆ. ստ. կապիտալը 600 ֆ. ստ. ապրանքային արժեքի արտադրության վրա կիրառված ամբողջ աշխատանքի արժեքն է և հենց այս պատճառով կազմում է ամբողջ արդյունքի արտադրության ծախքը։ Բայց արտադրության այս ծախքի գոյացումը, որի շնորհիվ ծախսված արժեքը վերահայտնվում է իբրև արդյունքի արժեքային բաղադրամաս, մեզ հայտնի միակ պրոցեսն է այս ապրանքային արժեքի գոյացման ընթացքում։ Մենք չգիտենք, թե ինչպես է առաջ գալիս 100 ֆ. ստ. մեծության վրա այն բաղադրամասը, որը հավելյալ արժեք է ներկայացնում։ Բոլորովին նույնը կունենայինք երկրորդ դեպքում էլ, երբ ապրանքային արժեքը = լիներ 500 c + 100 m։ Երկու դեպքում էլ մենք գիտենք, որ հավելյալ արժեքը ծագում է տվյալ մի արժեքից, որովհետև այս արժեքը կանխավճարված է եղել արտադրողական կապիտալի ձևով, անկախ նրանից՝ արդյոք աշխատանքի՞ ձևով, թե՞ արտադրամիջոցների ձևով։ Բայց մյուս կողմից՝ կանխավճարված կապիտալային արժեքը հավելյալ արժեք է ստեղծում ոչ այն պատճառով, որ նա ծախսվել է և ուրեմն ապրանքի արտադրության ծախք է կազմում։ Որովհեաև հենց ճիշտ նույն չափով, որով նա ապրանքի արտադրության ծախքն է կազմում, նա բոլորովին հավելյալ արժեք չի գոյացնում, այլ տալիս է ծախսված կապիտալի էկվիվալենտը, նրա փոխհատուցման արժեքը միայն։ Հետևաբար որչափով որ նա հավելյալ արժեք է գոյացնում, նա այս գոյացնում է ոչ թե շնորհիվ իր առանձնահատուկ որպիսության՝ իբրև ծախսված կապիտալ, այլ իբրև ընդհանրապես կանխավճարված և ուրեմն գործադրված կապիտալ։ Հետևաբար հավելյալ արժեքը նույն չափով ծագում է կանխավճարված կապիտալի այն մասից, որը մտնում է ապրանքի արտադրության ծախքի մեջ է ինչպես և նույն այն մասից, որը չի մտնում արտադրության ծախքի մեջ. մի խոսքով՝ նա միակերպ ծագում է գործադրված կապիտալի հիմնական ու շրջանառու բաղադրամասերից։ Ամբողջ կապիտալը — ինչպես աշխատամիջոցները, այնպես և արտադրության մատերիալներն ու աշխատանքը — իրեղենորեն ծառայում են իբրև արդյունք ստեղծող կապիտալ։ Ամբողջ կապիտալն իրեղենորեն մտնում է աշխատանքի իրական պրոցեսի մեջ, թեև նույնի լոկ մի մասն է մտնում արժեքի մեծացման պրոցեսի մեջ։ Գուցե հենց այս է պատճառը, որ նա միմիայն մասամբ է գործակցում ֊արտադրության ծախքի գոյացմանը, բայց ամբողջովին մասնակցում է հավելյալ արժեք ստեղծելուն։ Ինչ էլ որ լինի, իրողություն է մնում, որ հավելյալ արժեքը ծագում է գործադրված կապիտալի բոլոր մասերից միաժամանակ։ Եզրակացությունը կարող է շատ ավելի կարճացվել, եթե Մալթուսի հետ միասին, նույնքան գռեհկորեն, որքան և պարզորեն, ասենք. «Կապիտալիստը միակերպ օգուտ է սպասում իր կանխավճարած կապիտալի բոլոր մասերից»[3]։
Հավելյալ արժեքն իբրև կանխավճարված ամբողջ կապիտալի այսպես պատկերացվող ծնունդ ստանում է շահույթի փոխակերպյալ ձև։ Հետևաբար արժեքի մի որոշ գումար կապիտալ է այն պատճառով, որ ծախսվում է շահույթ արտադրելու համար[4], կամ թե շահույթն առաջանում է այն պատճառով, որ արժեքի մի որոշ գումար իբրև կապիտալ է գործադրվում։ Եթե մենք շահույթը p անվանենք, ապա Արժ. = c + v + m = k + m ֆորմուլան կփոխարկվի Արժ. = k + p ֆորմուլայի կամ ապրանքի արժեքը = արտադրության ծախք + շահույթ։
Այսպիսով ուրեմն, շահույթը, ինչպես որ այն սկզբնապես ծառանում է այստեղ մեր առջև, նույնն է, ինչ որ է հավելյալ արժեքը, միայն թե միստիֆիկացիայի ենթարկված ձևով, որը սակայն անհրաժեշտորեն բողբոջում է արտադրության կապիտալիստական եղանակից։ Որովհետև արտադրության ծախքի գոյացման պահին, ինչպես այն հանդես է գալիս երևույթներ մակերեսին, ոչ մի տարբերություն չի նկատվում հաստատուն ու փոփոխուն կապիտալի միջև, ուստի արժեքի այն փոփոխության այն աղբյուրը, որը տեղի է ունենում արտադրության պրոցեսի ժամանակ, կապիտալի փոփոխուն մասից փոխադրվում է ամբողջ կապիտալի վրա։ Որովհետև մի բևեռում բանվորական ուժի գինը հանդես է գալիս աշխատավարձի փոխակերպյալ ձևով, ուստի հակաբևեռում հավելյալ արժեքը երևան է գալիս շահույթի փոխակերպյալ ձևով։
Ինչպես տեսանք, ապրանքի արտադրության ծախքը նրա արժեքից ավելի փոքր է։ Որովհետև Արժ. = k + m, ապա k = Արժ. - m։ Արժ. = k + m ֆորմուլան լոկ այն ժամանակ է վերածվում Արժ. = k-ի, ապրանքի արժեքը = ապրանքի արտադրության ծախքի, երբ m = 0, մի դեպք, որը կապիտալիստական արտադրության պատվանդանի վրա երբեք չի պատահում, թեև շուկայի առանձնահատուկ կոնյունկտուրաների ժամանակ ապրանքների վաճառագինը կարող է ընկնել մինչև նրանց արտադրության ծախքը կամ նույնիսկ է՛լ ավելի ցած։
Հետևաբար եթե ապրանքը ծախվում է իր արժեքով, ապա իրացվում է մի շահույթ, որը հավասար է նրա արժեքի՝ արտադրության ծախքից վեր ունեցած հավելույթին, ուրեմն հավասար է ապրանքի արժեքի մեջ պարունակվող ամբողջ հավելյալ արժեքին։ Բայց կապիտալիստը կարող է ապրանքը շահույթով ծախել, թեև նա այն ծախի նրա արժեքից ցած։ Քանի դեռ նրա վաճառագինը նրա արտադրության ծախքից բարձր է, թեև նրա արժեքից ցածր է կանգնած, նրա մեջ պարունակված հավելյալ արժեքի մի մասը միշտ իրացվում է, ուրեմն միշտ շահույթ է ստացվում։ Մեր օրինակում ապրանքի արժեքը = 600 ֆ. ստ., արտադրության ծախքը = 500 ֆ. ստ.։ Եթե ապրանքը ծախվում է 510, 520, 530, 560, 590 ֆ. ստ., ապա նա համապատասխանորեն 90, 80, 70, 40, 10 ֆ ստ. ավելի ցած է ծախվում, քան ապրանքի արժեքն է, և այնուամենայնիվ 10, 20, 30, 60, 90 ֆ. ստ.-ի չափ մի շահույթ է կորզվում նրա վաճառքից։ Ակներև է, որ ապրանքի արժեքի ու նրա արտադրության ծախքի արանքում վաճառման գների մի անսահմանափակ շարք է հնարավոր։ Որքան ավելի մեծ է ապրանքի արժեքի այն տարրը, որը հավելյալ արժեքից է բաղկացած, այնքան ավելի մեծ է այս միջանկյալ գների գործնական շարժավայրը։
Սրանով բացատրվում են ոչ միայն մրցման ամենօրյա այնպիսի երևույթներ ինչպիսիք են, օրինակ, ցածր գներով վաճառելու (underselling) հայտնի դեպքերը, ապրանքների գների աննորմալ ցածությունն արդյունաբերության որոշ ճյուղերում[5] և այլն։ Կապիտալիստական մրցման այն հիմնական օրենքը, որը մինչև հիմա չի հասկացվել քաղաքատնտեսության կողմից, այն օրենքը, որը կարգավորում է շահույթի ընդհանրական նորման և սրանով որոշվող այսպես կոչված արտադրության գները, հիմնվում է, ինչպես հետո տեսնելու ենք, ապրանքի արժեքի ու արտադրության ծախքի միջև այս տարբերության վրա և սրանից ծագող այն հնարավորության վրա, որ ապրանքը կարելի է իր արժեքից ցած ծախել, բայց ստանալ շահույթ։
Ապրանքի վաճառման գնի ամենացած սահմանը տրված է հանձին նրա արտադրության ծախքի։ Եթե նա իր արտադրության ծախքից ցած է վաճառվում, ապա արտադրողական կապիտալի ծախսված բաղադրամասերը չեն կարող լիովին փոխհատուցվել վաճառման գնից։ Եթե այս պրոցեսը շարունակվում է, ապա չքանում է կանխավճարված կապիտալային արժեքը։ Հենց այս տեսակետից արդեն կապիտալիստը հակված է արտադրության ծախքն ապրանքի իսկական ներքին արժեք համարելու, որովհետև արտադրության ծախքը նրա կապիտալի սոսկական պահպանման համար անհրաժեշտ գինն է։ Բայց սրան ավելանում է այն, որ ապրանքի արտադրության ծախքն այն առքագինն է, որ ինքը կապիտալիստը վճարել է նրա արտադրության համար, ուրեմն հենց ապրանքի արտադրության պրոցեսում որոշված առքագինն է։ Այս պատճառով էլ ապրանքի վաճառքի ժամանակ իրացված արժեհավելույթը կամ հավելյալ արժեքը, փոխանակ կապիտալիստի աչքին ներկայանալու իբրև ապրանքի արժեքի հավելույթ նրա արտադրության ծախքից վեր, ներկայանում է որպես ապրանքի վաճառման գնի հավելույթ նրա արժեքից վեր, այնպես որ թվում է, թե ապրանքի մեջ պարունակվող հավելյալ արժեքն իրացվում է ոչ թե նրա վաճառքի միջոցով, այլ հենց վաճառքից է ծագում։ Մենք այս պատրանքն ավելի մոտիկից արդեն լուսաբանել ենք I գրքում գլուխ IV, 2 («Կապիտալի ընդհանրական ֆորմուլայի հակասությունները»), իսկ այստեղ մի վայրկյան կվերադառնանք այն ձևին, որով հիշյալ պատրանքը Տորրենսի ու այլոց կողմից կրկին առաջ է քաշվում իբրև քաղաքատնտեսության մի առաջադիմություն Ռիկարդոյի հետո համեմատած։
«Բնական գինը, որը բաղկացած է արտադրության ծախքից կամ, ուրիշ խոսքով, ապրանքի արտադրության կամ պատրաստման վրա արված կապիտալածախսումից, ամենևին չի կարող շահույթ պարունակել... Եթե մի վարձակալ իր արտերի մշակության համար 100 քվարտեր հացահատիկ է ծախսում և փոխարենը ետ է ստանում 120 քվարտեր, ապա այն 20 քվարտերը, որ արդյունքի հավելույթն է ծախսումից վեր, կազմում է նրա շահույթը. բայց անհեթեթություն կլիներ այս հավելույթը կամ շահույթը նրա ծախսի մի մաս անվանել... Գործարանատերը ծախսում է հումքի, գործիքների ու աշխատանքի գոյամիջոցների մի հայտնի քանակ և փոխարենն ստանում է պատրաստի ապրանքի մի քանակ։ Այս պատրաստի ապրանքը պետք է մի ավելի բարձր փոխանակային արժեք ունենա, քան այն հումքը, գործիքներն ու գոյամիջոցները, որոնց կանխավճարումով է ձեռք բերված այն ապրանքը»։ Այստեղից Տորրենսը եզրափակում է, թե վաճառման գնի շահույթը արտադրության ծախքից վեր կամ շահույթը ծագում է իբր նրանից, որ սպառորդներն «անմիջական կամ թե միջնորդական (circuitous) փոխանակության միջոցով կապիտալի բոլոր բաղադրամասերի մի ավելի մեծ բաժնեմաս են տալիս, քան նրանց արտադրությունն է նստում»[6]։
Իրապես մի տվյալ մեծությունից վեր հղած հավելույթը չի կարող այս մեծության մի մասը կազմել, ուստի շահույթն էլ, ապրանքի արժեքի այն հավելույթը, որ ստացվում է կապիտալիստի ծախսումներից վեր, չի կարող այս ծախսումների մի մասը կազմել։ Հետևաբար, եթե ապրանքի արժեքի գոյացման մեջ ոչ մի ուրիշ տարր չի մտնում, բացի կապիտալիստի արած արժեքային կանխավճարումից, ապա հասկանալի չէ, թե ի՞նչպես կարող է ավելի շատ արժեք դուրս գալ արտադրությունից, քան մտնում է նրա մեջ, հակառակ դեպքում դուրս կգա, որ մի բան կստացվեր ոչնչից։ Սակայն Տորրենսը ոչնչից այս կերպով մի բան ստեղծելուց ճողոպրում է միմիայն նրանով, որ նա ապրանքային արտադրության ոլորտից այն փոխադրում է ապրանքային շրջանառության ոլորտը։ Շահույթը չի կարող արտադրությունից առաջանալ,— ասում է Տորրենսը,— որովհետև նա այլապես արդեն պարունակվելիս կլիներ արտադրության ծախքի մեջ, ուրեմն մի հավելույթ չէր լինի այս ծախքից վեր։ Շահույթը չի կարող ապրանքների փոխանակությունից առաջանալ,— պատասխանում է նրան Ռամսեյը,— եթե նա ապրանքների փոխանակությունից առաջ գոյություն չուներ արդեն։ Ակներև է, որ փոխանակված արդյունքների արժեքի գումարը չի փոխվում այն արդյունքների փոխանակության շնորհիվ, որոնց արժեքի գումարն է նա։ Նա հետո էլ նույնն է մնում, ինչ որ էր փոխանակությունից առաջ։ Այստեղ պետք է նշել, որ Մալթուսը պարզորոշաբար վկայակոչում է Տորրենսի հեղինակավորությունը[7], թեև ապրանքներն իրենց արժեքից վեր ծախելը նա այլ կերպ է բացատրում կամ թե, ավելի շուտ, չի բացատրում, որովհետև այս կարգի փաստարկներն ըստ էության անպայմանորեն հանգում են Ֆլոգիստոնի բացասական կշռին, որ մեծապե հռչակված էր իր ժամանակին։
Հասարակության գոյության այն պայմաններում, երբ կապիտալիստական արտադրությունն է իշխում, ոչ-կապիտալիստական արտադրողի վրա էլ կապիտալիստական պատկերացումներն են իշխում։ Բալզակը, որ ընդհանրապես գերազանց է իրական հարաբերությունների խոր ըմբռնմամբ, վերջին «Paysans» [«Գյուղացիներ»] վեպում դիպուկ ներկայացնում է, թե ինչպես մանր գյուղացին իր վաշխառուի բարեհաճությունը պահպանելու նպատակով ամեն տեսակի ձրի աշխատանքներ է կատարում սրա համար և ընդսմին կարծում է, թե ոչինչ չի նվիրում նրան, քանի որ իր սեփական աշխատանքը ոչ մի կանխիկ ծախսում չի նստում իր վրա։ Այսպիսով վաշխառուն իր հերթին մի գնդակով երկու նապաստակ է զարկում։ Նա անտեսում է աշխատավարձի համար անելիք կանխիկ ծախսումները և ավելի ու ավելի խորն է խճճում վաշխառուական սարդոստայնի ցանցի մեջ գյուղացուն, որին ավելի ու ավելի տնավեր է դարձնում, զրկելով նրան իր սեփական արտերում աշխատելու հնարավորությունից։
Այն անմիտ պատկերացումը, թե ապրանքի արտադրության ծախքն է կազմում նրա արժեքը, իսկ հավելյալ արժեքը ծագում է ապրանքն իր արժեքից բարձր ծախելուց, թե ուրեմն ապրանքները ծախվում են իրենց արժեքներով, եթե նրանց վաճառման գինը հավասար է նրանց արտադրության ծախքին, այսինքն հավասար է նրանց վրա գործադրված արտադրամիջոցների գնին, պլյուս աշխատավարձը — սովորական, գիտականորեն փետրազարդված շառլատանությամբ Պրուդոնի կողմից տարփողվել է իբրև սոցիալիզմի նոր հայտնագործված մի գաղտնիք։ Ապրանքների արժեքն այս կերպ իրենց արտադրության ծախքին վերածելն, որ իրապես կազմում է նրա ժողովրդական բանկի հիմքը։ Արդեն վերը հանգամանորեն ցույց է տրված, որ արդյունքի տարբեր արժեքային բաղադրամասերը հնարավոր է բուն իսկ արդյունքի համամասնական մասերով ներկայացնել։ Եթե, օրինակ (գիրք I, գլուխ VII, 2, էջ 184—185), 20 ֆ. մանվածքի արժեքն անում է 30 շիլլինգ — այն է՝ 24 շիլլինգի արտադրամիջոցներ, 3 շիլլինգի բանվորական ուժ ու 3 շիլլինգի հավելյալ արժեք,— ապա այս հավելյալ արժեքը կարող է ներկայացվել արդյունքի -ով = 2 ֆ. մանվածք։ Հիմա, եթե 20 ֆ. մանվածքը վաճառվում է իր արտադրության ծախքով — 27 շիլլինգով, ապա գնորդը 2 ֆ. մանվածքը ձրի է ստանում, կամ ապրանքն իր արժեքից -ով ավելի ցած է ծախվում, բայց բանվորն առաջվա նման կատարել է իր հավելյալ աշխատանքը, միայն թե կատարել է մանվածքի գնորդի համար, փոխանակ մանվածքի կապիտալիստական արտադրողի համար կատարելու։ Բոլորովին սխալ կլիներ ենթադրելու, որ եթե բոլոր ապրանքները վաճառվեին արտադրության ծախքով, հետևանքը փաստորեն նույնը կլիներ, նրանք բոլորը վաճառվեին իրենց արտադրության ծախքից բարձր, բայց իրենց արժեքներով։ Որովհետև նույնիսկ այն դեպքում, եթե բանվորական ուժի արժեքը, բանվորական օրվա երկարությունն ու աշխատանքի շահագործման աստիճանն ամենուրեք հավասար են, այնուամենայնիվ հավելյալ արժեքի այն քանակները, որոնք պարունակվում են ապրանքների տարբեր տեսակների արժեքների մեջ, միանգամայն անհավասար են, համապատասխանելով իրենց արտադրության համար կանխավճարված կապիտալների օրգանական տարբեր կառուցվածքներին[8]։
ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՆ
Կապիտալի ընդհանրական ֆորմուլան է Փ—Ա—Փ՛. այսինքն, արժեքի մի որոշ գումար նետվում է շրջանառության մեջ՝ արժեքի մի ավելի մեծ գումար նրանից դուրս կորզելու համար։ Այն պրոցեսը, որ ծնում է արժեքի այս ավելի մեծ գումարը, կապիտալիստական արտադրությունն է. այն պրոցեսը, որ իրացնում է արժեքի հիշյալ գումարը, կապիտալի շրջանառությունն է։ Կապիտալիստն ապրանքն արտադրում է ոչ ապրանքի իսկ սիրուն, ոչ սրա սպառողական արժեքի կամ թե իր անձնական սպառման համար։ Այն արդյունքը, որով իսկապես շահագրգռվում է կապիտալիստը, ոչ թե հենց ինքը՝ շոշափելի արդյունքն է, այլ արդյունքի արժեքի այն հավելույթն է, որ ստացվում է արդյունքի վրա գործադրված կապիտալի արժեքից վեր։ Կապիտալիստը կանխավճարում է ամբողջ կապիտալը՝ առանց ուշք դարձնելու այն տարբեր դերերին, որ խաղում են նրա բաղադրամասերը հավելյալ արժեքի արտադրության մեջ։ Նա այս բոլոր բաղադրամասերը միակերպ կանխավճարում է՝ ոչ միայն կանխավճարված կապիտալը վերարտադրելու համար, այլ սրանից վեր արժեքի մի հավելույթ արտադրելու համար։ Կապիտալիստը կանխավճարում է փոփոխուն կապիտալ, որի արժեքը նա կարող է մի ավելի բարձր արժեքի փոխարկել՝ հիշյալ արժեքը կենդանի աշխատանքի հետ փոխանակելով, կենդանի աշխատանքը շահագործելով։ Բայց նա լոկ այն ժամանակ կարող է աշխատանքը շահագործել, երբ միաժամանակ կանխավճարում է այս աշխատանքը կիրառելու համար հարկավոր պայմանները — աշխատանքի միջոցներն ու աշխատանքի առարկան, մեքենաներն ու հումքը, այսինքն երբ նա իր ձեռին ունեցած արժեքի գումարը փոխարկում է արտադրապայմանների ձևին. ինչպես որ նա ընդհանրապես կապիտալիստ է, ինչպես որ աշխատանքի շահագործման պրոցեսին ընդհանրապես ձեռնարկել կարող է այն պատճառով միայն, որ նա իբրև աշխատապայմանների սեփականատեր հանդիպակայում է բանվորին, իբրև բանվորական ուժի սոսկական տիրոջ։ Ավելի առաջ արդեն, առաջին գրքում, ցույց է արված, որ ոչ-բանվորների կողմից այս արտադրամիջոցներին տիրանալն է հենց, որ բանվորներին վարձու բանվորներ է դարձնում, ոչ-բանվորներին՝ կապիտալիստներ է դարձնում [հատ. I, էջ 132—142 և 685—688]։
Կապիտալիստի համար միևնույն բանն է, եթե գործին նայի այնպես, որ իբր նա հաստատո՞ւն կապիտալն է կանխավճարում՝ փոփոխունից շահույթ կորզելու համար, թե՞ փոփոխունն է կանխավճարում՝ հաստատունի արժեքը մեծացնելու համար. այնպես որ իբր նա աշխատավարձի՞ վրա է փող ծախսում՝ մեքենաներին ու հումքին ավելի բարձր արժեք տալու նպատակով, թե՞ մեքենաների ու հումքի համար է փող կանխավճարում՝ աշխատանքը շահագործել կարողանալու նպատակով։ Թեև կապիտալի մի փոփոխուն մասն է հավելյալ արժեք ստեղծում, սակայն նա հավելյալ արժեք ստեղծում է լոկ այն պարագայում, երբ կանխավճարված են լինում մյուս մասերը, աշխատանքի արտադրապայմանները։ Որովհետև կապիտալիստն աշխատանքը շահագործել կարող է հաստատուն կապիտալի կանխավճարմամբ միայն, որովհետև հաստատուն կապիտալի արժեքը նա կարող է մեծացնել փոփոխունի կանխավճարմամբ միայն, ուստի նրա պատկերացման մեջ այս բոլորը միապես նույնանում են, և այս տեղի է ունենում մանավանդ այն պատճառով, որ նրա շահույթի իրական աստիճանը որոշվում է ոչ թե փոփոխուն կապիտալի, այլ ամբողջ կապիտալի նկատմամբ ունեցած հարաբերությամբ, ոչ թե հավելյալ արժեքի նորմայով, այլ շահույթի նորմայով, որն, ինչպես մենք տեսնելու ենք, կարող է միևնույնը մնալ, բայց և այնպես հավելյալ արժեքի տարբեր նորմաներ արաասհայտել։
Արդյունքի արտադրության ծախքերի շարքին պատկանում են նրա արժեքային այն բոլոր բաղադրամասերը, որ կապիտալիստը վճարել է կամ որոնց փոխարեն նա մի էկվիվալենտ է նետել արտադրության մեջ։ Այս ծախքերը պետք է փոխհատուցվեն, որպեսզի կապիտալը պարզապես պահպանվի կամ թե վերարտադրվի իր սկզբնական մեծությամբ։
Ապրանքի մեջ պարունակված արժեքը հավասար է այն բանվորական ժամանակին, որ նստում է նրա պատրաստումը, իսկ այս աշխատանքի գումարը կազմված է վճարված ու անվճար աշխատանքից։ Ապրանքի արտադրության ծախքերը կապիտալիստի համար, ընդհակառակը, կազմված են ապրանքի մեջ առարկայացված աշխատանքի լոկ այն մասից, որի համար նա վճարել է։ Ապրանքի մեջ պարունակված հավելյալ աշխատանքը կապիտալիստի վրա ոչինչ չի նստում, չնայած որ բանվորի վրա աշխատանք է նստում բոլորովին նույնպես, ինչպես վճարված աշխատանքը, և չնայած որ առաջինը միանգամայն նույն կերպ, ինչպես և վերջինը, արժեք է ստեղծում և իբրև արժեք ստեղծող տարր մտնում է ապրանքի մեջ։ Կապիտալիստի շահույթն առաջանում է նրանից, որ նա ծախելու մի այնպիսի բան ունի, որի համար նա չի վճարել։ Հավելյալ արժեքը, resp. շահույթը կազմված է ապրանքի արժեքի հենց այն հավելույթից, որ կա նրա արտադրության ծախքից վեր, այսինքն ապրանքի մեջ պարունակված աշխատանքի ամբողջ գումարի այն հավելույթից, որ կա ապրանքի մեջ պարունակված աշխատանքի վճարված գումարից վեր։ Ըստ այսմ հավելյալ արժեքը, որտեղից էլ որ ծագելիս լինի, կանխավճարված ամբողջ կապիտալից վեր եղող մի հավելույթ է։ Հետևաբար այս հավելույթն ամբողջ կապիտալի նկատմամբ լինում է մի հարաբերության մեջ, որն արտահայտվում է կոտորակով, որտեղ C-ն ամբողջ կապիտալն է նշանակում։ Այսպիսով մենք ստանում ենք շահույթի նորման՝ , որը տարբեր է հավելյալ արժեքի նորմա յից՝ -ից։
Հավելյալ արժեքի և փոփոխուն կապիտալի հարաբերությունը կոչվում է հավելյալ արժեքի նորմա. հավելյալ արժեքի և ամբողջ կապիտալի հարաբերությունը կոչվում է շահույթի նորմա։ Արանք միևնույն մեծության երկու տարբեր չափումներ են, որոնք չափացույցի տարբեր լինելու հետևանքով միաժամանակ արտահայտում են միևնույն մեծության տարբեր հարաբերությունները կամ առնչությունները։
Հավելյալ արժեքի փոխարկումը շահույթի պետք է բխեցնել հավելյալ արժեքի նորմայի փոխարկումից շահույթի նորմայի, և ոչ թե ընդհակառակը։ Եվ իրոք շահույթի նորման է այն տվյալը, որը պատմականորեն ելակետ է կազմել։ Հավելյալ արժեքն ու հավելյալ արժեքի նորման հարաբերաբար անտեսանելի են և ներկայացնում են այն էականը, որ պիտի հետազոտվի, մինչդեռ շահույթի նորման և ուրեմն հավելյալ արժեքի ձևն իբրև շահույթ նկատելի են երևույթի մակերեսին։
Ինչ վերաբերում է առանձին կապիտալիստին, ապա պարզ է, որ միակ բանը, որը նրան հետաքրքրում է, այն է, թե հավելյալ արժեքը կամ արժեքի այն հավելույթը, որ նա ստանում է իր ապրանքները ծախելով, ի՞նչպես է հարաբերում ապրանքի արտադրության համար կանխավճարված ամբողջ կապիտալին, այնինչ այս հավելույթի որոշ հարաբերությունը կապիտալի առանձին բաղադրամասերի նկատմամբ ու նրա ներքին կապը նրանց հետ՝ ոչ միայն չի հետաքրքրում կապիտալիստին, այլ սրա շահը հենց այն է, որ թանձր մշուշով պատի այս որոշ հարաբերությունն ու այս ներքին կապը։
Թեև ապրանքի արժեքի հավելույթը նրա արտադրության ծախքից վեր՝ ծագում է արտադրության անմիջական պրոցեսում, բայց նա իրացվում է շրջանառության պրոցեսում միայն, և հեշտությամբ է շրջանառության պրոցեսից ծագելու երևույթքն ընդունում մանավանդ այն պատճառով, որ իրականում, մրցման մեջ, իրական շուկայում, շուկայի հարաբերություններից է կախված այն, թե արդյոք այս հավելույթը կիրացվի՞, թե՞ ոչ ու ո՞ր աստիճան։ Այստեղ ոչ մի քննարկման կարիք չունի այն դրույթը, թե երբ մի ապրանք ծախվում է իր արժեքից բարձր կամ ցածր, ապա հավելյալ արժեքի լոկ մի այլ բաշխում է տեղի ունենում, և թե այս տարբեր բաշխումը, այս փոխված հարաբերությունը, որով տարբեր անձեր իրենց միջև բաժանում են հավելյալ արժեքը, ոչ մի բան չի փոխում հավելյալ արժեքի ոչ մեծության ու ոչ էլ նրա բնության մեջ։ Շրջանառության իրական պրոցեսում ոչ միայն այն փոխակերպություններն են կատարվում, որոնք մենք քննել ենք II գրքում, այլև նրանք զուգադիպում են իրական մրցմանը, ապրանքներն իրենց արժեքից բարձր կամ թե ցածր առնելուն ու ծախելուն, այնպես որ առանձին կապիտալիստի համար հենց իր իրացրած հավելյալ արժեքը նույնքան է կախված միմյանց փոխադարձորեն խաբելուց, որքան և աշխատանքի անմիջական շահագործումից։
Շրջանառության պրոցեսում, բացի բանվորական ժամանակից, ուժի մեջ է մտնում շրջանառության ժամանակը, որը սահմանափակում է մի որոշ ժամանակամիջոցում իրացնելի հավելյալ արժեքի քանակը։ Կան շրջանառությունից ծագող ուրիշ մոմենտներ էլ, որոնք որոշակի ազդում են արտադրության անմիջական պրոցեսի վրա։ Երկուսն էլ, արտադրության պրոցեսն ու շրջանառության պրոցեսը անընդհատ միախառնվում են իրար, թափանցում են միմյանց մեջ և սրանով շարունակ այլայլում իրենց տարբերող բնորոշ հատկանիշերը։ Հավելյալ արժեքի արտադրությունը, ինչպես և արժեքինն ընդհանրապես, շրջանառության պրոցեսում, ինչպես վերը ցույց է արված, նոր բնորոշ գծեր է ձեռք բերում. կապիտալը կատարում է իր փոխակերպությունների շրջանընթացքը. վերջապես նա իր այսպես ասած ներքին օրգանական կյանքից մտնում է արտաքին կենսահարաբերությունների մեջ, հարաբերությունների, որտեղ ոչ թե կապիտալն ու աշխատանքը, այլ մի կողմից կապիտալն ու կապիտալը, մյուս կողմից էլ անհատներն են միմյանց հանդիպակայում դարձյալ պարզապես իբրև վաճառորդներ ու գնորդներ. շրջանառության ժամանակն ու բանվորական ժամանակը խաչաձևվում են իրենց ճանապարհին, և այսպիսով այն տպավորությունն է ստացվում, որ իբր երկուսն էլ միակերպ որոշիչ են հավելյալ արժեքի համար. այն սկզբնական, ձևը, որով կապիտալն ու վարձու աշխատանքը հանդիպակայում են իրար, քողարկվում է այն հարաբերությունների միջամտությամբ, որոնք նրանից անկախ են թվում. ինքը՝ հավելյալ արժեքը ոչ թե բանվորական ժամանակի յուրացման արդյունք է թվում, այլ ապրանքների վաճառագնի հավելույթ նրանց արտադրության ծախքից վեր, ուստի վերջինս հեշտությամբ ներկայանում է իբրև ապրանքի իսկական արժեք (valeur intrinsèque), այնպես որ շահույթը թվում է ապրանքների վաճառագնի հավելույթ նրանց ներհատուկ արժեքից վեր։
Անշուշտ, արտադրության անմիջական պրոցեսի ընթացքում հավելյալ արժեքի բնությունը շարունակ մուտք է գործում կապիտալիստի գիտակցության մեջ, ինչպես հավելյալ արժեքի քննության ժամանակ այդ արդեն մեզ ցույց է տվել նրա ագահությունն ուրիշի բանվորական ժամանակի նկատմամբ և այլն։ Սակայն, 1) արտադրության անմիջական պրոցեսն ինքը մի անցողիկ մոմենտ է միայն, որը միշտ թևակոխում է շրջանառության պրոցեսի մեջ, ինչպես որ սա էլ նրա մեջ, այնպես որ արտադրության պրոցեսում ավելի պարզ կամ թե ավելի աղոտ առկայծին տվող կռահումը նրա մեջ ստացած շահույթի աղբյուրի մասին, այսինքն հավելյալ արժեքի բնության մասին՝ ամենաշատը մի հավասարազոր մոմենտ է երևում այն պատկերացման կողքին, թե իրացված հավելույթն իբր ծագում է այն շարժումից, որն անկախ է արտադրության պրոցեսից, առաջանում է բուն իսկ շրջանառությունից, ուրեմն պատկանում է կապիտալին՝ աշխատանքի նկատմամբ նրա ունեցած հարաբերությունից անկախ։ Չէ՞ որ շրջանառության այս երևույթները նույնիսկ ժամանակակից այնպիսի տնտեսագետների կողմից, ինչպես Ռամսեյը, Մալթուսը, Սենիորը, Տորրենսը և այլն, ուղղակի իբրև ապացույց են բերվում այն դրույթի օգտին, որ իբր կապիտալն իր սոսկ իրային գոյավիճակում, անկախ աշխատանքի նկատմամբ ունեցած այն հասարակական հարաբերությունիցդ որի մեջ միայն նա հանդես է գալիս իբրև կապիտալ,— հավելյալ արժեքի մի ինքնուրույն աղբյուր է, աշխատանքի կողքին ու աշխատանքից անկախ։ 2) Ծախքերի ռուբրիկայի ներքո, որի մեջ աշխատավարձն էլ է մտնում բոլորովին նույն կերպ, ինչպես հումքի գինը, մեքենաների մաշվածքը և այլն, անվճար աշխատանք քամելը երևում է լոկ իբրև տնտեսում հոդվածներից մեկի վճարումը կատարելիս, որը մտնում է ծախքերի մեջ, երևում է լոկ իբրև ավելի փոքր վճարում աշխատանքի մի որոշ քանակի համար, ինչպես որ միանգամայն նույն կերպ տնտեսում է կատարվում, երբ հումքն է ավելի էժան գնվում կամ թե մեքենաների մաշվածքն է քչացվում։ Հավելյալ աշխատանք քամելն այսպիսով կորցնում է իր մասնահատուկ բնույթը. հավելյալ արժեքի նկատմամբ նրա ունեցած մասնահատուկ հարաբերությունը մթագնվում է. իսկ այս բանին շատ նպաստում և այս հեշտացնում է, ինչպես I գրքի VI բաժնում է ցույց տված, բանվորական ուժի արժեքն աշխատավարձի ձևով պատկերացնելը։
Որովհետև կապիտալի բոլոր մասերը միակերպ որպես հավելութային արժեքի (շահույթի) աղբյուր են երևում, կապիտալիստական հարաբերությունը ենթարկվում է միստիֆիկացիայի։
Սակայն այն եղանակը, որով հավելյալ արժեքը շահույթի նորմայի փուլից անցնելու միջոցով փոխակերպվում է շահույթի ձևի, լոկ հետագա զարգացումն է սուբեկտի ու օբեկտի այն այլաշրջման, որն արդեն արտադրության պրոցեսում է կատարվում։ Այնտեղ մենք արդեն տեսնում էինք, որ աշխատանքի բոլոր սուբեկտիվ արտադրողական ուժերը ներկայացվում են իբրև կապիտալի արտադրողական, ուժեր։ Մի կողմից այն արժեքը, անցյալ աշխատանքը, որն իշխում է կենդանի աշխատանքի վրա, անձնավորվում է ի դեմս կապիտալիստի. մյուս կողմից, ընդհակառակը, բանվորը հանդես է գալիս իբրև սոսկ բանվորական ուժ, իբրև առարկա, իբրև ապրանք։ Հենց արտադրության պարզ հարաբերության մեջ արդեն՝ այս այլաշրջված հարաբերությունից անհրաժեշտորեն ծագում է համապատասխան այլաշրջված պատկերացումը, մի փոխաշրջված գիտակցություն, որը բուն շրջանառության պրոցեսի ձևափոխությունների ու կերպափոխությունների շնորհիվ հետագա զարգացման է ենթարկվում։
Ինչպես Ռիկարդոյի դպրոցը հետաքննելուց կարելի է տեսնել, շահույթի նորմայի օրենքներն իբրև հավելյալ արժեքի նորմայի օրենքներ կամ թե ընդհակառակը ներկայացնելու փորձը մի բոլորովին այլաշրջված փորձ է։ Կապիտալիստի գլխում նրանք բնականաբար չեն տարբերվում։ արտահայտության մեջ հավելյալ արժեքը հարաբերության մեջ է դրված այն ամբողջ կապիտալի արժեքի հետ, որը կանխավճարված է նրա արտադրության համար և այս արտադրության մեջ մասամբ ամբողջովին է սպառվել մասամբ լոկ կիրառվել է։ Իրականում հարաբերությունն արտահայտում է կանխավճարված ամբողջ կապիտալի արժեքի աճման աստիճանը, այսինքն իր բովանդակությունից բխող, իր ներքին կապի ու հավելյալ արժեքի բնության համապատասխան վերցված՝ նա ցույց է տալիս, թե փոփոխուն կապիտալի փոփոխման մեծությունն ինչպես է հարաբերում կանխավճարված ամբողջ կապիտալի մեծությանը։
Ինքնըստինքյան վերցրած ամբողջ կապիտալի արժեքային մեծությունը ոչ մի ներքին առնչություն չունի հավելյալ արժեքի մեծության հետ, չունի գոնե անմիջաբար։ Ըստ իր իրեղեն տարրերի՝ ամբողջ կապիտալը, մինուս փոփոխուն կապիտալը, ուրեմն հաստատուն կապիտալը, կազմված է աշխատանքի իրականացման, իրեղեն պայմաններից, աշխատանքի միջոցներից ու աշխատանքի մատերիալից։ Որպեսզի աշխատանքի մի որոշ քանակ մարմնանա ապրանքների մեջ և ուրեմն նաև արժեք կազմի, սրա համար պահանջվում է աշխատանքի մատերիալի ու աշխատանքի միջոցների մի որոշ քանակ։ Միակցելի աշխատանքի առանձին բնույթին նայած՝ տեխնիկական մի որոշ հարաբերություն է ստեղծվում աշխատանքի քանակի ու այն արտադրամիջոցների քանակի միջև, որոնց պետք է միակցվի այս կենդանի աշխատանքը։ Ուրեմն սրա համեմատ էլ մի որոշ հարաբերություն է ստեղծվում հավելյալ արժեքի կամ թե հավելյալ աշխատանքի քանակի ու արտադրամիջոցների քանակի միջև։ Եթե, օրինակ, աշխատավարձի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքն օրական 6 ժամ է, ապա բանվորը պետք է 12 ժամ աշխատի, որպեսզի 6 ժամ հավելյալ աշխատանք տա, որպեսզի 100%-անոց մի հավելյալ արժեք արտադրի։ Նա 12 ժամում կրկնակի շատ արտադրամիջոցներ է գործադրում, քան 6-ում։ Բայց այն հավելյալ արժեքը, որ նա 6 ժամում է միակցում, 6 կամ թե 12 ժամում օգտագործված արտադրամիջոցների արժեքի հետ ոչ մի անմիջական հարաբերության մեջ չի գտնվում ամենևին։ Այս արժեքը ներկա դեպքում բոլորովին նշանակություն չունի. միայն թե արտադրամիջոցների տեխնիկապես հարկավոր քանակ լինի։ Արդյոք հումքը կամ թե աշխատամիջոցն ավելի էժան է, թե ավելի թանգ, այս նշանակություն չունի ամենևին, եթե միայն նա պահանջված սպառողական արժեքն ունի և առկա է կլանվող կենդանի աշխատանքի նկատմամբ տեխնիկապես նախանշված համամասնությամբ։ Սակայն եթե ես գիտեմ, որ մի ժամում x ֆ. բամբակ է մանվում և a շիլլինգ է նստում, ապա բնականորեն ես իմանում եմ նաև, որ 12 ժամում մանվում է 12x ֆ. բամբակ = 12a շիլլինգի, և այն ժամանակ ես կարող եմ հաշվել հալվելյալ արժեքի հարաբերությունն ինչպես 12–ի արժեքի, այնպես էլ 6-ի արժեքի նկատմամբ։ Բայց արտադրամիջոցների արժեքի նկատմամբ կենդանի աշխատանքի ունեցած հարաբերությունն այստեղ մեջ է մտնում այն չափով միայն, որչափով a շիլլինգն իբրև անուն է ծառայում x ֆ. բամբակի համար. որովհետև բամբակի մի որոշ քանակ մի որոշ գին ունի և ուրեմն, ընդհակառակը, մի որոշ գին էլ կարող է իբրև ցուցանիշ ծառայել բամբակի մի որոշ քանակի համար, քանի դեռ բամբակի գինը չի փոխվում։ Եթե ես գիտեմ, որ 6 ժամ հավելյալ աշխատանք յուրացնելու համար ես պետք է 12 ժամ աշխատել տամ, ուրեմն պետք է 12 ժամվա համար բամբակ ունենամ պատրաստի և եթե ես իմանում եմ 12 ժամվա համար պահանջվող բամբակի այս քանակի գինը, ապա կողմնակի ճանապարհով մի հարաբերություն գոյություն ունի բամբակի գնի (իբրև անհրաժեշտ քանակի ցուցանիշի) ու հավելյալ արժեքի միջև։ Իսկ, ընդհակառակը, հումքի գնից ես երբեք չեմ կարող եզրակացնել հումքի այն քանակը, որ կարող է մանվել, օրինակ, մի ժամում ու ոչ թե 6-ում։ Հետևաբար ոչ մի ներքին, անհրաժեշտ հարաբերություն չկա հաստատուն կապիտալի արժեքի, ուրեմն նաև ամբողջ կապիտալի արժեքի (= c + v) ու հավելյալ արժեքի միջև։
Եթե հավելյալ արժեքի նորման հայտնի է և նրա մեծությունը տրված է, ապա շահույթի նորման ուրիշ բան չի արտահայտում, քան ինչ որ է իրապես, այսինքն՝ հավելյալ արժեքի մի ուրիշ չափում, նրա չափումն ամբողջ կապիտալի արժեքի համեմատությամբ ու ոչ թե կապիտալի այն մասի արժեքի համեմատությամբ, որից նա ուղղակի ծագում է՝ աշխատանքի հետ նրա փոխանակվելու շնորհիվ։ Բայց իրականության մեջ (այսինքն երևույթների աշխարհում) գործը հակառակ կերպարանք է ընդունում։ Հավելյալ արժեքը տրված է, բայց տրված է իբրև ապրանքի վաճառագնի հավելույթ նրա արտադրության ծախքից վեր. ընդսմին խորհրդավոր գաղտնիք է մնում, թե որտեղից է ծագում այս հավելույթը, աշխատանքի շահագործումի՞ց, արտադրության պրոցեսում, շրջանառության պրոցեսում գնորդներին խաբխբելո՞ւց, թե՞ երկուսից էլ։ Այնուհետև տրված է այս հավելույթի հարաբերությունն ամբողջ կապիտալի արժեքի նկատմամբ կամ շահույթի նորման։ Արտադրության ծախքից վեր եղած վաճառման գնի այս հավելույթը կանխավճարված ամբողջ կապիտալի արժեքի համեմատությամբ հաշվելը շատ կարևոր և բնական է, որովհետև սրանով է իրապես գտնվում այն թվական հարաբերությունը, որով աճել է ամբողջ կապիտալի արժեքը, կամ թե գտնվում է նրա արժեքի աճման աստիճանը։ Հետևաբար, եթե ելակետ ընդունենք շահույթի այս նորման, ապա սրանից ամենևին չի կարելի եզրակացնել այն մասնահատուկ հարաբերությունը, որ կա հավելույթի ու կապիտալի այն մասի միջև, որն աշխատավարձի վրա է ծախսված։ Հետագա, գլուխներից մեկում* [Տես 8 ծան. հետո] մենք կտեսնենք, թե Մալթուսն այծի ինչպիսի զվարճալի ոստյուններ է կատարում, երբ այս ճանապարհով գնալով նա ճգնում է թափանցելու, հավելյալ արժեքի ու այն մասնահատուկ հարաբերության գաղտնիքի մեջ, որ հավելյալ արժեքն ունի կապիտալի փոփոխուն մասի նկատմամբ։ Շահույթի նորման, իբրև այսպիսին, ընդհակառակը, ցույց է տալիս հավելույթի միակերպ հարաբերությունը կապիտալի հավասարամեծ մասերի նկատմամբ, կապիտալի, որն այս տեսակետից ընդհանրապես ոչ մի ներքին տարբերություն չի ցուցադրում, բացի հիմնական ու շրջանառու կապիտալի միջև եղած տարբերությունից։ Եվ այս տարբերությունն էլ ցուցադրում է լոկ այն պատճառով, որ հավելույթը կրկնակի եղանակով է հաշվվում։ Այն է՝ նախ իբրև պարզ մեծություն, որպես հավելույթ արտադրության ծախքից վեր։ Հավելույթը հաշվելու այս առաջին ձևում ամբողջ շրջանառու կապիտալը մտնում է արտադրության ծախքի մեջ, այնինչ հիմնական կապիտալից միմիայն մաշվածքն է, որ մտնում է արտադրության ծախքի մեջ։ Այնուհետև, երկրորդ՝ արժեքի այս հավելույթի հարաբերությունը կանխավճարված կապիտալի ամբողջ արժեքի նկատմամբ։ Այստեղ հաշվի մեջ մտնում է ամբողջ հիմնական կապիտալի արժեքը բոլորովին նույն կերպ, ինչպես և շրջանառու կապիտալինը։ Այսպիսով ուրեմն, շրջանառու կապիտալը երկու անգամին էլ մտնում է միևնույն եղանակով, այնինչ հիմնական կապիտալը մտնում է մի անգամ տարբեր եղանակով, մյուս անգամ՝ նույն այն եղանակով, որով շրջանառու կապիտալն է մտնում։ Այսպիսով շրջանառու և հիմնական կապիտալի միջև եղած տարբերությունն այստեղ զգալ է տալիս իրեն, իբրև միակ տարբերություն։
Հետևաբար հավելույթը, եթե նա, Հեգելի պես ասած, շահույթի նորմայից ետ է անդրադառնում իր մեջ, կամ, ուրիշ խոսքով, եթե հավելույթը շահույթի նորմայի միջոցով ավելի մոտիկ է բնորոշվում,— ապա նա երևան է գալիս իբրև մի այնպիսի հավելույթ, որ կապիտալը տարվա մեջ կամ թե շրջանառության մի որոշ փուլում արտադրում է իր սեփական արժեքից վեր։
Ուստի թեև շահույթի նորման հավելյալ արժեքի նորմայից թվապես տարբեր է, այնինչ հավելյալ արժեքն ու շահույթն իրոք միևնույնն են և թվապես էլ իրար հավասար, սակայն և այնպես շահույթը հավելյալ արժեքի մի փոխակերպված ձևն է, մի ձև, որի մեջ նրա ծագումն ու նրա գոյության գաղտնիքը վարագուրված և ջնջված են։ Իրականում շահույթը հավելյալ արժեքի արտահայտման ձևն է, ընդորում վերջինս միմիայն վերլուծության միջոցով պետք է բխեցվի առաջինից։ Հավելյալ արժեքի մեջ մերկացված է կապիտալի ու աշխատանքի միջև եղած հարաբերությունը այն հարաբերության մեջ, որ կա կապիտալի ու շահույթի միջև, այսինքն կապիտալի ու հավելյալ արժեքի միջև, ինչպես նա հանդես է գալիս մի կողմից իբրև շրջանառության պրոցեսում իրացված հավելույթ ապրանքի արտադրության ծախքից վեր, մյուս կողմից՝ որպես մի հավելույթ, որ ավելի մոտիկ որոշվում է ամբողջ կապիտալի նկատմամբ ունեցած իր հարաբերության միջոցով,— կապիտալը երևան է գալիս իբրև հենց իր նկատմամբ ունեցած հարաբերություն, մի հարաբերություն, որի մեջ նա իբրև արժեքի սկզբնական մի գումար տարբերվում է հենց իր կողմից արտադրված նոր արժեքից։ Որ կապիտալն այս նոր արժեքն արտադրում է արտադրության պրոցեսի միջով ու շրջանառության պրոցեսի միջով ընթացող իր շարժման ժամանակ, այս կա գիտակցության մեջ։ Բայց թե սա ի՞նչպես է կատարվում, հիմա այս է մթագնված ներկայանում և այնպես է թվում, թե նա հենց կապիտալին պատկանող ներթաքուն որակներից է առաջանում։
Որքան ավելի ենք հետևում կապիտալի արժեքի աճման պրոցեսին, այնքան ավելի է կապիտալիստական հարաբերությունը միստիֆիկացիայի ենթարկվում և այնքան ավելի քիչ է նրա ներքին օրգանիզմի գաղտնիքը մերկանում։
Այս բաժնում շահույթի նորման թվապես տարբեր է հավելյալ արժեքի նորմայից, ընդհակառակը, շահույթն ու հավելյալ արժեքը դիտվում են իբրև միևնույն թվական մեծություն, միայն թե որպես տարբեր ձևեր։ Հաջորդ բաժնում կտեսնենք, թե ինչպես տարբերացումն ավելի է առաջ գնում, և շահույթը թվապես էլ իբրև հավելյալ արժեքից տարբերվող մի մեծություն է ներկայանում։
ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՇԱՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ ԵՎ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՆՈՐՄԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Ինչպես նախորդ գլխի վերջում հիշատակված է, մենք այստեղ, ինչպես և այս ամբողջ առաջին բաժնում ընդհանրապես, ենթադրում ենք, թե շահույթի այն գումարը, որ բաժին է ընկնում տվյալ մի կապիտալի, հավասար է հավելյալ արժեքի այն ամբողջ գումարին, որ այս կապիտալի միջոցով արտադրված է շրջանառության տվյալ ժամանակահատվածում։ Հետևաբար մենք առայժմ անտեսում ենք այն, որ այս հավելյալ արժեքը մի կողմից տրոհվում է տարբեր ենթաձևերի — կապիտալի տոկոսի, հողային ռենտայի, հարկերի և այլն, և որ նա մյուս կողմից մեծ մասամբ ամենևին չի համընկնում շահույթի հետ, վերջինիս այն ձևում, որ նա ընդունում է, յուրացվելով շահույթի ընդհանրական միջին նորմայի գոյության շնորհիվ, որի մասին կխոսվի երկրորդ բաժնում։
Որչափով շահույթը քանակապես հավասարեցվում է հավելյալ արժեքին, նրա մեծությունն ու շահույթի նորմայի մեծությունը որոշվում է յուրաքանչյուր առանձին դեպքում տրված կամ որոշելի պարզ թվական մեծությունների հարաբերությամբ։ Այսպիսով հետազոտությունն ընթանում է նախ և առաջ զուտ մաթեմատիկական բնագավառում։
Մենք պահպանում ենք առաջին ու երկրորդ գրքում կիրառած նշանակումները։ Ամբողջ կապիտալը C, բաժանվում է հաստատուն կապիտալի՝ c-ի, ու փոփոխուն կապիտալի՝ v-ի, և արտադրում է հավելյալ արժեք՝ m։ Այս հավելյալ արժեքի հարաբերությունը կանխավճարված փոփոխուն կապիտալի նկատմամբ, ուրեմն -ն, մենք անվանում ենք հավելյալ արժեքի նորմա ու այն նշանակում ենք m´-ով։ Ուրեմն = m´ և հետևաբար m = m´v։ Եթե այս հավելյալ արժեքն ամբողջ կապիտալի նկատմամբ է հարաբերության մեջ դրվում, փոփոխուն կապիտալի նկատմամբ դրվելու փոխարեն, ապա նա կոչվում է շահույթ (p), և հավելյալ արժեքի, m-ի, հարաբերությունն ամբողջ կապիտալի նկատմամբ, ուրեմն, -ն կոչվում է շահույթի նորմա՝ p´։ Ըստ այսմ մենք ստանում ենք
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): .
եթե մենք m-ի տեղակ դնում ենք վերևում գտած նրա համազոր մեծությունը՝ m´v, ապա ստանում ենք
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): .
որպիսի հավասարումը կարելի է արտահայտել նաև այս համամասնությամբ.
p´ : m´ = v : C,
շահույթի նորման հավելյալ արժեքի նորմային հարաբերում է այնպես, ինչպես փոփոխուն կապիտալն՝ ամբողջ կապիտալին։
Այս համամասնությունից հետևում է, որ p´-ն, շահույթի նորման, միշտ ավելի փոքր է, քան m´, հավելյալ արժեքի նորման, որովհետև v-ն, փոփոխուն կապիտալը, միշտ ավելի փոքր է, քան C-ն, քան v + c-ի՝ փոփոխուն ու հաստատուն կապիտալի, գումարը, բացառյալ այն միակ, գործնականում անհնարին, դեպքը, երբ v = C, երբ ուրեմն կապիտալիստի կողմից ոչ մի հաստատուն կապիտալ, ոչ մի արտադրամիջոց չի կանխավճարվել ամենևին, այլ աշխատավարձ միայն։
Սակայն մեր հետազոտության ժամանակ հարկավոր է ուշադրության առնել մի շարք ուրիշ գործոններ էլ, որոնք որոշիչ կերպով են ներգործում c-ի, v-ի ու m-ի մեծության վրա և որոնք, հետևաբար, պետք է կարճառոտ հիշատակվեն։
Առաջին՝ փողի արժեքը։ Այս մենք կարող ենք ամեն տեղ իբրև հաստատուն ընդունել։
Երկրորդ՝ պտույտը։ Այս գործոնն առայժմ մենք միանգամայն թողնում ենք առանց քննելու, որովհետև շահույթի նորմայի վրա արած նրա ազդեցությունը հատկապես քննվում է հետագա գլուխներից մեկում։
[Մենք այստեղ կանխելով նշենք մի կետ միայն, որ Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
ֆորմուլան, խստորեն ճիշտ է փոփոխուն կապիտալի լոկ մի պտուտաշրջանի համար, բայց մենք այն ճիշտ ենք դարձնում տարեպտույտի համար, երբ m´-ի, հավելյալ արժեքի մի պարզ նորմայի, փոխարեն դնում ենք m´n, հավելյալ արժեքի տարենորման, որտեղ n-ն փոփոխուն կապիտալի՝ մի տարվա ընթացքում կատարած պտույտների թիվն է նշանակում (տե՛ս գիրք II, գլուխ XVI, 1)։ — Ֆ. Է.]։
Երրորդ՝ հարկավոր է ուշադրության առնել աշխատանքի արտադրողականությունը, որի՝ հավելյալ արժեքի նորմայի վրա արած ազդեցությունը հանգամանորեն հետազոտված է I գրքի IV բաժնում։ Բայց նա դեռ կարող է մի ուղղակի ազդեցություն ունենալ նաև շահույթի նորմայի վրա, գոնե մի առանձնակի կապիտալի շահույթի նորմայի վրա, եթե, ինչպես I գրքի X գլխում, 282—283 էջերում շարադրված է, այս առանձնակի կապիտալն ավելի մեծ արտադրողականությամբ է բանում, քան հասարակական միջինն է, իր արդյունքներն ավելի ցած արժեքով է մեջտեղ բերում, քան միևնույն ապրանքի հասարակական միջին արժեքն է, և, հետևաբար, մի լրացուցիչ շահույթ է իրացնում։ Բայց այս դեպքը մենք այստեղ դեռ անտեսում ենք, որովհետև մենք այս բաժնում էլ դեռ այն ենթադրությունից ենք ելնում, թե ապրանքներն արտադրվում են հասարակականորեն նորմալ պայմաններում և ծախվում են իրենց արժեքով։ Հետևաբար մենք ամեն մի առանձին դեպքում ելնում ենք այն վարկածից, թե աշխատանքի արտադրողականությունը հաստատուն է մնում։ Իրականում, արդյունաբերության տվյալ ճյուղում ներդրված կապիտալի արժեքային կառուցվածքը, այսինքն փոփոխուն կապիտալի՝ հաստատուն կապիտալի նկատմամբ ունեցած մի որոշ հարաբերությունը, յուրաքանչյուր անգամ աշխատանքի արտադրողականության մի որոշ աստիճան է արտահայտում։ Հետևաբար հենց որ այս հարաբերությունը մի ուրիշ ճանապարհով է փոփոխություն կրում, քան հաստատուն կապիտալի իրեղեն բաղադրամասերի արժեքի սոսկական փոփոխման կամ թե աշխատավարձի փոփոխման հետևանքով, պետք է աշխատանքի արտադրողականությունն էլ մի փոփոխություն կրի, ուստի և մենք բավական հաճախ կտեսնենք, որ c, v ու m գործոնների մեջ կատարվող փոփոխությունները նաև աշխատանքի արտադրողականության մեջ կատարվող փոփոխություններ են ենթադրում։
Միևնույնը վերաբերում է մնացած երեք գործոնին էլ — բանվորական օրվա երկարությանը, աշխատանքի լարունությանն ու աշխատավարձին։ Հավելյալ արժեքի քանակի ու նորմայի վրա արած նրանց ազդեցությունը հանգամանորեն, պարզաբանված է առաջին գրքի 15-րդ գլխում։ Այսպիսով ուրեմն, հասկանալի է, որ եթե մենք, խնդիրը պարզ դարձնելու նպատակով, միշտ ելնում ենք այն ենթադրությունից թե այս երեք գործոնն անփոփոխ են մնում, այնուամենայնիվ այն փոփոխությունները, որ կատարվում են v-ի ու m-ի հետ, կարող են նմանապես իրենց այս որոշիչ մոմենտների մեծությունների մեջ կատարվող փոփոխություններ ենթադրել։ Այստեղ պետք է լոկ համառոտակի հիշեցնել, որ աշխատավարձը հավելյալ արժեքի մեծության ու հավելյալ արժեքի նորմայի բարձրության վրա հակադարձ ներգործություն է անում, քան բանվորական օրվա երկարությունն ու աշխատանքի լարունությունը. որ աշխատավարձի բարձրացումը քչացնում է հավելյալ արժեքը, այնինչ բանվորական օրվա երկարացումն ու աշխատանքի լարունության բարձրացումը շատացնում են այն։
Եթե ենթադրենք, օրինակ, որ 100-անոց մի կապիտալ 20 բանվորով 10-ժամյա աշխատանքի ու 20-անոց մի ընդհանուր շաբաթավարձի պայմաններում 20-անոց մի հավելյալ արժեք է արտադրում, ապա կստանանք.
80 c + 20 v + 20 m; m´ = 100%, p´ = 20%.
Թող բանվորական օրը երկարացվի մինչև 15 ժամ՝ առանց աշխատավարձը բարձրացնելու. սրանով 20 բանվորի ամբողջ արդյունքի արժեքը 40-ից կբարձրացվի մինչև 60 (10 : 15 = 40 : 60). որովհետև v-ն, վճարված աշխատավարձը, նույնն է մնում, ուստի հավելյալ արժեքը 20-ից բարձրանում է 40-ի, և մենք ստանում ենք—
80 c + 20 v + 40 m; m´ = 200%, p´ = 40%.
Եթե, մյուս կողմից, տասժամյա աշխատանքի պարագայում աշխատավարձը 20-ից ընկնում է մինչև 12, ապա մենք ունենում ենք արդյունքի 40-անոց մի ընդհանուր արժեք, ինչպես և առաջ, բայց սա բաշխվում է այլ կերպ. v-ն ընկնում է մինչև 12, և այս պատճառով m-ի համար մնացորդ է թողնում։ Ուստի մենք ստանում ենք—
80 c + 12 v + 28 m;
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
Այսպիսով մենք տեսնում ենք, որ ինչպես բանվորական օրվա երկարացումը (կամ թե աշխատանքի համապատասխանորեն բարձրացված լարունությունը), նույնպես և աշխատավարձի անկումը բարձրացնում են հավելյալ արժեքի քանակը և սրանով էլ՝ նրա նորման. ընդհակառակը, աշխատավարձի բարձրացումն այլ հավասար պարագաներում հավելյալ արժեքի նորման ցած կմղեր։ Հետևաբար, եթե v-ն աճում է աշխատավարձը բարձրացնելու հետևանքով, ապա այս արտահայտում է ոչ թև աշխատանքի աճած, այլ միմիայն ավելի թանգ վճարված մի քանակ. m´-ն ու p´-ն ոչ թե բարձրանում, այլ իջնում են։
Այստեղ արդեն երևում է որ բանվորական օրվա, աշխատանքի լարունության ու աշխատավարձի մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող տեղի ունենալ, եթե միաժամանակ փոփոխություն չկատարվի v-ի ու m-ի և սրանց հարաբերության մեջ, ուրեմն նաև p´-ի մեջ, այսինքն m-ի՝ c + v-ի նկատմամբ, ամբողջ կապիտալի նկատմամբ, ունեցած հարաբերության մեջ և նույն կերպ պարզ է, որ m-ի՝ v-ի նկատմամբ ունեցած հարաբերության փոփոխությունները նմանապես աշխատանքի հիշատակված պայմաններից առնվազն մեկի փոփոխությունն են ենթադրում։
Հենց սրա մեջ էլ երևան է գալիս փոփոխուն կապիտալի առանձնահատուկ օրգանական հարաբերությունն ամբողջ կապիտալի շարժման ու սրա արժեքի մեծացման նկատմամբ, ինչպես և նրա տարբերությունը հաստատուն կապիտալից։ Հաստատուն կապիտալը, որչափով որ արժեքի գոյացումն է ուշադրության առնվում, կարևոր է լոկ այն արժեքի գծով, որ նա ինքն ունի. ընդորում արժեքի գոյացման համար ամենևին նշանակություն չունի, թե 1 500 ֆ. ստ. մի հաստատուն կապիտալ արդյոք 1 500 տոնն երկաթ է ներկայացնում, ասենք, 1 ֆ. ստ. գնով, թե՞ 500 տոնն երկաթ 3 ֆ. ստ. գնով։ Փաստորեն գոյություն ունեցող իրեղենի այն քանակը, որ հաստատուն կապիտալի արժեքն է ներկայացնում, բոլորովին նշանակություն չունի արժեքի գոյացման համար ու շահույթի նորմայի համար, որն այս արժեքին հակառակ ուղղությամբ է փոփոխվում, միևնույն է, ինչ հարաբերություն էլ որ ունենա հաստատուն կապիտալի արժեքի ավելացումը կամ թե պակասումն իրեղեն սպառողական արժեքների այն մասսայի նկատմամբ, որը հաստատուն կապիտալն է ներկայացնում։
Բոլորովին այլ պայմաններում է կատարվում փոփոխուն կապիտալի շարժումը։ Ամենից առաջ կարևորը ոչ թե այն արժեքն է, որ նա ունի, այն աշխատանքը, որ առարկայացված է նրա մեջ, այլ այդ արժեքն իբրև այն ամբողջ աշխատանքի սոսկական ցուցանիշ, որը նա շարժման մեջ է դնում և որը չի արտահայտված նրա մեջ. այն ամբողջ աշխատանքի, որի տարբերությունը բուն իսկ փոփոխուն կապիտալի մեջ արտահայտված և ուրեմն վճարված աշխատանքից, և որի հավելյալ արժեք կազմող մասն այնքան ավելի մեծ է, որքան ավելի փոքր է բուն իսկ փոփոխուն կապիտալի մեջ պարունակված աշխատանքը։ Թող 10 ժամ պարունակող բանվորական օրը հավասար լինի տաս շիլլինգի = տաս մարկի։ Եթե անհրաժեշտ աշխատանքը, այսինքն աշխատավարձը փոխհատուցող, ուրեմն փոփոխուն կապիտալը փոխհատուցող աշխատանքը = 5 ժամ = 5 շիլլինգ, ապա հավելյալ աշխատանքը = 5 ժամ, և հավելյալ արժեքը = 5 շիլլինգ. եթե այն = 4 ժամ = 4 շիլլինգ, ապա հավելյալ աշխատանքը = 6 ժամ, և հավելյալ արժեքը = 6 շիլլինգ։
Այսպիսով ուրեմն, քանի որ փոփոխուն կապիտալի արժեքի մեծությունը դադարում է աշխատանքի այն քանակի ցուցանիշը լինելուց, որ ինքն է շարժման մեջ դրել, և ընդհակառակը, բուն իսկ այս ցուցանիշի չափն է փոխվում, ապա հավելյալ արժեքի նորման փոխվում է հակադարձ ուղղությամբ ու հակառակ հարաբերությամբ։
Հիմա մենք անցնում ենք այն բանին, որ շահույթի նորմայի վերը տված Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
հավասարումը կիրառենք տարբեր հնարավոր դեպքերի նկատմամբ։ Մենք այնպես կանենք, որ Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
-ի առանձին գործոններն իրար հետևից փոփոխեն իրենց արժեքը, և կհավաստենք այս փոփոխությունների արած ներգործությունը շահույթի նորմայի վրա։ Այսպիսով ստանում ենք դեպքերի տարբեր շարքեր, որոնք մենք կարող ենք նկատել կամ իբրև միևնույն կապիտալի գործունեության հաջորդաբար փոփոխված պայմաններ, կամ թե որպես տարբեր, միաժամանակ կողք-կողքի կանգնած ու համեմատելու համար մեկտեղ բերված կապիտալներ, որոնք, ասենք, գտնվում են՝ արդյունաբերության տարբեր ճյուղերում կամ թե տարբեր երկրներում։ Ուստի եթե մեր մի քանի օրինակների, իբրև միևնույն կապիտալի ժամանակապես իրար հաջորդող կացությունների, ըմբռնումը բռնազբոսիկ կամ թե գործնականորեն անհնարին կթվա, ապա այս առարկությունը վերծանում է հենց ար հիշյալը որպես անկախ կապիտալների համեմատություն է նկատվում։
Այսպես ուրեմն, մենք Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
արտադրյալը տրոհում ենք m´ ու երկու գործոնների. մենք նախ m´-ն ենք վերցնում իբրև հաստատուն մեծություն և հետազոտում ենք -ի հնարավոր փոփոխությունների ներգործությունը. հետո մենք կոտորակն ենք հաստատուն ընդունում և թողնում ենք, որ m´-ն հնարավոր փոփոխությունները կրի. վերջապես մենք բոլոր գործոններն էլ փոփոխուն ենք ենթադրում և սրանով սպառում ենք այն ամեն դեպքերը, որոնցից կարող են բխեցվել շահույթի նորմայի օրենքները։
I. m´-ն՝ հաստատուն, -ն՝ փոփոխուն
Այս դեպքի համար, որը մի քանի ենթադեպքեր է ընդգրկում, կարելի է մի ընդհանրական ֆորմուլա կազմել։ Եթե մենք ունենք երկու կապիտալ C ու C՝ hամապատասխան v ու v փոփոխուն բաղադրամասերով, երկուսի համար էլ ընդհանուր m´ հավելյալ արժեքի նորմայով և p´ ու Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
շահույթի նորմաներով, ապա
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
Հիմա մենք C-ն ու C-ը, ինչպես և v ու v-ը հարաբերության մեջ դնենք իրար հետ, եթե մենք, օրինակ, նշանակենք կոտորակի բովանդակությունը E-ով, = E և կոտորակի բովանդակությունը e-ով, = e, ապա = EC և = ev։ Այժմ, մենք վերևի հավասարման մեջ p_1´-ի, C_1-ի ու v_1-ի փոխարեն այսպիսով ստացած մեծություններն ենք դնում, ստանում ենք—
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
Բայց մենք կարող ենք դեռ մի երկրորդ ֆորմուլա էլ դուրս բերել վերևի երկու հավասարումից՝ համամասնության փոխարկելու միջոցով.
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
Որովհետև կոտորակի մեծությունը միևնույնն է մնում, եթե համարիչն ու հայտարարը միևնույն թվով բազմապատկվում կամ թև բաժանվում են, ուստի մենք կարող ենք -ն ու -ը տոկոսաթվերի վերածել, այսինքն ենթադրել, որ C-ն, ու C-ը երկուսն էլ = 100։ Այն ժամանակ մենք կունենանք = ու = և կարող ենք վերևի համամասնության մեջ հայտարարները դուրս գցել ու կստանանք—
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ,
այսինքն՝ եթե տվյալ երկու կապիտալները գործում են հավելյալ արժեքի միահավասար նորմայով, ապա շահույթի նորմաներն իրար հարաբերում են այնպես, ինչպես կապիտալի փոփոխուն մասերը՝ համապատասխան ամբողջ կապիտալների նկատմամբ տոկոսորեն հաշված։
Այս երկու ֆորմուլաներն ընդգրկում են -ի փոփոխության բոլոր դեպքերը։
Նախքան այս դեպքերն առանձին–առանձին հետազոտելը, մի նկատողություն ևս։ Որովհետև C-ն c-ի ու v-ի, հաստատուն ու փոփոխուն կապիտալի, գումարն է, և որովհետև հավելյալ արժեքի նորման, ինչպես և շահույթի նորման, սովորաբար տոկոսներով են արտահայտվում, ապա ընդհանրապես հարմար է c + v-ի գումարը նույնպես հարյուրի հավասար ընդունել, այսինքն c-ն ու v-ն տոկոսորեն արտահայտել։ Շահույթի ոչ թե քանակը, այլ նրա նորման որոշելու համար միևնույնն է, եթե ասենք, որ 15 000-անոց մի կապիտալ, որից՝ 12 000–ը՝ հաստատուն ու 3 000-ը փոփոխուն կապիտալ է, 3 000–անոց մի հավելյալ արժեք է արտադրում, կամ թե այս կապիտալը տոկոսների վերածենք այսպես.
15 000 C = 12 000 c + 3 000 v (+ 3 000 m);
100 C = 80 c + 20 v (+ 20 m)։
Երկու դեպքում էլ հավելյալ արժեքի նորման՝ m´= 20%, շահույթի նորման = 20%։
Նույն բանն է, երբ մենք իրար հետ համեմատում ենք երկու կապիտալ, օրինակ, նախընթացի հետ մի ուրիշ կապիտալ.
12 000 C = 10 800 c + 1 200 v (+ 1 200 m);
100 C = 90 c + 10 v (+ 10 m),
որտեղ երկու դեպքում էլ m´ = 100%, p´ = 10% և որտեղ նախընթաց կապիտալի հետ արվող համեմատությունը տոկոսային ձևով շատ ավելի ակնառու է։
Եթե խնդիրը վերաբերում է, ընդհակառակը, այն փոփոխություններին, որոնք կատարվում են միևնույն կապիտալի մեջ, ապա տոկոսային ձևը հազվադեպ անգամ միայն պետք է գործածել, որովհետև տոկոսային ձևը գրեթե միշտ ջնջում, անհետացնում է այս փոփոխությունները։ Եթե մի կապիտալ
80 c + 20 v + 20 m
տոկոսային ձևից անցնում է
90 c + 10 v + 10 m
տոկոսային ձևին, ապա տեսանելի չի, թե արդյոք փոփոխված տոկոսային 90 c + 10 v կառուցվածքը ծագել է v-ի բացարձակ նվազմա՞ն, c-ի բացարձակ աճմա՞ն, թե՞ հենց երկուսի էլ փոփոխման հետևանքով։ Սրա համար մենք պետք է թվական բացարձակ մեծություններ ունենանք։ Փոփոխության հետագա առանձին դեպքերն ուսումնասիրելիս ամեն ինչ հանգելու է այն բանին, թե ինչպես է կատարվել տվյալ փոփոխությունը, արդյոք 80 c + 20 v-ն 90 c + 10 v է դարձել այն ճանապարհով, որ, ասենք, 12 000 c + 3 000 v-ն հաստատուն կապիտալի աճման հետևանքով, երբ փոփոխունը նույնն է մնացած լինում, փոխարկվել է 27 000 c + 3 000 v-ի (տոկոսորեն 90 c + 10 v), թե՞ նա այս ձևն ընդունել է փոփոխուն կապիտալի նվազման հետևանքով, երբ հաստատուն կապիտալը նույնն է մնացել, ուրեմն 12 000 c + 1 333v-ի փոխարկվելով (տոկոսորեն նույնպես 90 c + 10 v). կամ թե, վերջապես, երկու, գումարելիների փոփոխման հետևանքով, օրինակ, փոխարկվելով 13 500 c + 1 500 v-ի (տոկոսորեն դարձյալ 90 c + 10 v)։ Բայց մենք պետք է հենց այս բոլոր դեպքերը հետազոտենք իրար հետևից և ընդսմին հրաժարվենք տոկոսային ձևի հարմարություններից, կամ թե նրա կիրառմանը միմիայն երկրորդական տեղ հատկացնենք։
1) m-ն ու C-ն՝ հաստատուն, v-ն՝ փոփոխուն
Եթե v-ն փոխում է իր մեծությունը, C-ն կարող է անփոփոխ մնալ լոկ այն պայմանով, որ C-ի մյուս բաղադրամասը, այն է՝ c հաստատուն կապիտալը իր մեծությունը փոխի միևնույն գումարով, որով v-ն է փոխել, բայց հակադարձ ուղղությամբ։ Եթե C-ն սկզբնապես = 80 c + 20 v = 100, իսկ հետո v-ն ընկնում է մինչև 10, ապա C-ն կարող է միմիայն այն ժամանակ = 100 մնալ, երբ c-ն բարձրանում է 90-ի, 90 c + 10 v = 100։ Ընդհանրապես ասած, եթե v-ն փոխարկվում է v ± d-ի, այսինքն d-ով աճած կամ թե նվազած v-ի, ապա c-ն պետք է փոխարկվի С d-ի, պետք է փոփոխվի միևնույն գումարով, բայց հակադարձ ուղղությամբ, որպեսզի ներկա դեպքի պայմաններին բավարարություն տրված լինի։
Նմանապես, երբ հավելյալ արժեքի նորման՝ m´ նույնն է մնում, բայց փոփոխուն կապիտալը՝ v-ն փոխվում է, պետք է m հավելյալ արժեքի քանակը փոխվի, որովհետև m = m´v, իսկ m´v-ի գործոններից մեկը ենթարկվել է փոփոխման։
Մեր դեպքի ենթադրությունները, բացի սկզբնական հավասարումից՝
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
v-ի փոփոխության հետևանքով տալիս են երկրորդ հավասարումը՝
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
որտեղ v-ն դարձել է , իսկ Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
, այդ փոփոխման հետևանքով փոխված շահույթի նորման, պետք է դեռ գտնվի։
Նա գտնվում է համապատասխան համամասնությամբ, որ է՝
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
Կամ ուրիշ խոսքով՝ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի ու անփոփոխ ամբողջ կապիտալի պայմաններում շահույթի սկզբնական նորման փոփոխուն կապիտալի փոփոխումից առաջացած շահույթի նորմային հարաբերում է այնպես, ինչպես սկզբնական փոփոխուն կապիտալը՝ փոփոխված փոփոխուն կապիտալին։
Եթե կապիտալն սկզբնապես, ինչպես վերևում, էր
I. 15 000 C = 12 000 c + 3 000 v (+3 000 m), իսկ հիմա է`
II. 15 000 C = 13 000 c + 2 000 v (+2 000 m), ապա երկու դեպքում էլ C = 15 000, ու m´ = 100%, իսկ I-ի շահույթի նորման՝ 20%-ը հարաբերում է II-ի շահույթի նորմային՝ 13-ին այնպես, ինչպես I-ի փոփոխուն կապիտալը՝ 3 000-ը, հարաբերում է II-ի փոփոխուն կապիտալին՝ 2 000–ին. հետևաբար 20% : 13% = 3 000 : 2 000։
Բայց փոփոխուն կապիտալը կարող է կամ բարձրանալ, կամ թե ընկնել։ Վերցնենք նախ մի օրինակ, երբ նա բարձրանում է։ Թող մի կապիտալ սկզբնապես կազմված լինի ու գործի հետևյալ կերպ.
I. 100 c + 20 v + 10 m; C = 120, m´ = 50%, p´ = 8%։
Թող փոփոխուն կապիտալն այժմ բարձրանա 30-ի. այս դեպքում հաստատուն կապիտալը պետք է մեր ենթադրության համաձայն 100–ից իջնի 90-ի, որպեսզի ամբողջ կապիտալը մնա անփոփոխ = 120։ Արտադրված հավելյալ արժեքը պետք է, հավելյալ արժեքի միահավասար 50% նորմայի պայմաններում, բարձրանա 15-ի։ Ուրեմն մենք կստանանք
II. 90 c + 30 v + 15 m; C = 120, m´ = 50%, p´ = 12½%։
Նախ ենթադրենք, թե աշխատավարձն անփոփոխ է մնացել։ Այդ դեպքում պետք է հավելյալ արժեքի նորմայի մյուս գործոնները, բանվորական օրն ու աշխատանքի լարունությունը, նույնպես անփոփոխ մնան։ Ուրեմն v-ի բարձրացումը (20-ից 30-ի) կարող է լոկ այն իմաստն ունենալ, որ կիսով չափ ավելի շատ բանվորներ են գործադրվում։ Այստեղ նորաստեղծ ամբողջ արժեքն էլ բարձրանում է կիսով չափ, 30-ից 45-ի, և ճիշտ առաջվա նման բաշխվում է -ով աշխատավարձի վրա ու -ով՝ հավելյալ արժեքի վրա։ Բայց միաժամանակ, երբ բանվորների թիվն աճել է, հաստատուն կապիտալը, արտադրամիջոցների արժեքը, 100-ից ընկել է 90-ի։ Հետևաբար մենք մեր առջև ունենք աշխատանքի նվազող արտադրողականության մի դեպք, որը շաղկապված է հաստատուն կապիտալի միաժամանակյա նվազման հետ։ Այս դեպքը տնտեսապես հնարավո՞ր է արդյոք։
Երկրագործության ու հայթայթող արդյունաբերության մեջ, որտեղ հեշտ կարելի է ըմբռնել աշխատանքի արտադրողականության նվազումը և ուրեմն զբաղված բանվորների թվի ավելացումը, այս պրոցեսը — կապիտալիստական արտադրության սահմաններում ու նրա պատվանդանի վրա — շաղկապված է հաստատուն կապիտալի ոչ թե նվազման, այլ աճման հետ։ Մինչև անգամ եթե c-ի վերոհիշյալ նվազումը պայմանավորված լիներ գների սոսկական անկումով, մի առանձին կապիտալ միայն բոլորովին բացառիկ հանգամանքներում կարող էր անցում կատարել I-ից դեպի II-ը։ Բայց ենթադրելով երկու անկախ կապիտալ, որոնք տարբեր երկրներում կամ թե երկրագործության ու հայթայթող արդյունաբերության տարբեր ճյուղերում են ներդրված, ոչ մի զարմանալի բան չէր լինի, եթե մի դեպքում ավելի շատ բանվորներ (ուրեմն ավելի մեծ փոփոխուն կապիտալ) գործադրվեին և ավելի էժանագին ու ավելի աղքատիկ արտադրամիջոցներով աշխատեին, քան մյուս դեպքում։
Իսկ եթե մենք մի կողմ ենք դնում այն ենթադրությունը, թե աշխատավարձը նույնն է մնում, և փոփոխուն կապիտալի 20-ից 30-ի բարձրանալը բացատրում ենք աշխատավարձի կիսով չափ բարձրանալով, ապա ստանում ենք մի բոլորովին այլ դեպք։ Միևնույն թվով բանվորներ — ասենք, 20 բանվոր — շարունակում են աշխատել միևնույն կամ թե լոկ աննշան չափով նվազած արտադրամիջոցներով։ Եթե բանվորական օրը մնում է անփոփոխ,— օրինակ, 10 ժամ,— ապա արդյունքի նորաստեղծ ամբողջ արժեքը նույնպես անփոփոխ է մնում. նա առաջվա պես = 30։ Բայց այս 30-ն ամբողջովին գործադրվում է կանխավճարված 30-անոց փոփոխուն կապիտալը փոխհատուցելու համար. այս դեպքում հավելյալ արժեքը կչքանար։ Իսկ մենք ենթադրել էինք, որ հավելյալ արժեքի նորման չի փոփոխվում է ուրեմն I-ում եղածի նման կանգնած է մնում 50%-ի վրա։ Այս հնարավոր է լոկ այն պարագայում, եթե բանվորական օրը կիսով չափ երկարացվում, բարձրացվում է 15 ժամի։ Այն ժամանակ 20 բանվորը 15 ժամում կարտադրեին 45-անոց մի ընդհանուր արժեք, և բոլոր պայմանները կատարված կլինեին—
II. 90 c + 30 v + 15 m; C = 120, m´ = 50%, p´ = 12½%։
Այս դեպքում 20 բանվորն ավելի շատ աշխատամիջոցներ, գործիք, մեքենաներ չեն գործադրում, քան, I դեպքում. միայն պետք է հումքը կամ թե օժանդակ մատերիալը շատացվի 50%-ով։ Հետևաբար այս մատերիալների գների անկման դեպքում, մեր ենթադրությունների համաձայն, անցումն I-ից դեպի II-ը տնտեսապես արդեն շատ հավանական կլիներ նաև մի առանձնակի կապիտալի համար։ Եվ կապիտալիստն իր հաստատուն կապիտալի արժեքի անկման պատճառով կրած վնասի փոխարեն առնվազն մասամբ փոխհատուցում կստանար ավելի մեծ շահույթի միջոցով։
Հիմա ընդունենք, որ փոփոխուն կապիտալն ընկնում է՝ փոխանակ բարձրանալու։ Այստեղ լոկ հարկավոր է մեր վերևի օրինակը շուռ տալ, № II-ը դնել իբրև սկզբնական կապիտալ և II-ից անցնել I-ին։ Հետևապես,
II. 90 c + 30 v + 15 m-ն կդառնա
I. 100 c + 20 v + 10 m, և ակներև է, որ այս տեղափոխության հետևանքով ամենափոքրիկ փոփոխություն անգամ չի կատարվի այն պայմաններում, որոնք կարգավորում են երկու կողմի շահույթի նորմաներն ու նրանց փոխադարձ հարաբերությունները։
Եթե v-ն 30-ից 20-ի է իջնում այն պատճառով, որ աճում է հաստատուն կապիտալը և -ով ավելի քիչ բանվորներ են աշխատեցվում, ապա մենք այստեղ մեր առջև ունենք ժամանակակից արդյունաբերության նորմալ դեպքը, այն է՝ աշխատանքի բարձրացող արտադրողականություն, արտադրամիջոցների ավելի մեծ քանակների տիրապետում ավելի քիչ բանվորների ձեռքով։ Որ այս շարժումն անհրաժեշտորեն շաղկապված է շահույթի նորմայի միաժամանակ տեղի ունեցող անկման հետ, այդ կերևա գրքի երրորդ բաժնում։
Բայց եթե v-ն 30-ից ընկնում է մինչև 20 այն պատճառով, որ միևնույն թվով բանվորներ են աշխատեցվում, բայց ավելի ցած վարձով, ապա չփոփոխված բանվորական օրվա պայմաններում արդյունքի նորաստեղծ ամբողջ արժեքն առաջվա նման մնում է = 30 v + 15 m = 45. որովհետև v-ն ընկել է մինչև 20, ապա հավելյալ արժեքը կբարձրանար 25-ի, հավելյալ արժեքի նորման 50%-ից կբարձրանար 125%-ի, մի բան, որ հակառակ կլիներ մեր ենթադրությանը։ Մեր դեպքի պայմանների շրջանակներում մնալու համար պետք է հավելյալ արժեքը, 50% նորմա ենթադրելով, ընդհակառակը, ընկներ մինչև 10, ուրեմն արդյունքի ամբողջ նորաստեղծ արժեքն էլ 45-ից իջներ 30-ի, իսկ այս հնարավոր է բանվորական օրը -ով կարճացնելու հետևանքով միայն։ Այն ժամանակ մենք վերևինի պես ստանում ենք
II. 100 c + 20 v + 10 m; m´ = 50%, p´ = 8%։
Կարիք չկա, իհարկե, հիշատակելու, որ բանվորական ժամանակի այս կրճատումն աշխատավարձի անկման պայմաններում գործնականում տեղի չէր ունենա։ Բայց այդ նշանակություն չունի։ Շահույթի նորման մի քանի փոփոխուն մեծությունների ֆունկցիա է, և եթե մենք ուզում ենք իմանալ, թե այս փոփոխուն մեծություններն ինչպես են ներգործում շահույթի նորմայի վրա, պետք է նրանցից յուրաքանչյուրի առանձին ներգործությունը հերթով հետազոտենք, առանց խտրելու, թե այսպիսի մեկուսացած ներգործությունը միևնույն կապիտալի նկատմամբ արդյոք տնտեսապես հնարավո՞ր է, թե՞ ոչ։
2) m´-ն՝ հաստատուն, v-ն՝ փոփոխուն, C-ն փոփոխված՝ v-ի փոփոխման հետևանքով
Այս դեպքը նախընթացից միմիայն աստիճանով է տարբերվում։ Փոխանակ այն բանի, որ c-ն նույնքան նվազի կամ թե աճի, որքան v-ն է աճում կամ թե նվազում, այստեղ c-ն հաստատուն է մնում։ Բայց խոշոր արդյունաբերության ու երկրագործության արդի պայմաններում փոփոխուն կապիտալն ամբողջ կապիտալի մի հարաբերաբար փոքր մասն է լոկ, ուստի և ամբողջ կապիտալի նվազումը կամ աճումը, որչափով որ նա բաշխվում է փոփոխուն կապիտալի փոփոխությամբ, նույնպես փոքր է հարաբերաբար։ Եթե վերցնենք մի այսպիսի կապիտալ՝
I. 100 c + 20 v + 10 m; C = 120, m´ = 50%, p´ = 8%,
ապա սա կվերածվեր, օրինակ, հետևյալին.
II. 100 c + 30 v + 15 m; C = 130, m´ = 50%, p´ = 11%։
Փոփոխուն կապիտալի նվազելու հակադիր դեպքը դարձյալ ակնառու կկացուցվեր II-ից դեպի I-ը կատարվող հակադարձ անցումով։
Տնտեսական պայմաններն էապես միևնույնը կլինեին, ինչ որ նախընթաց դեպքում էին, ուստի շարադրանքը կրկնելու կարիք չկա։ I-ից դեպի II-ը կատարվող անցումն իր մեջ պարփակում է՝ աշխատանքի արտադրողականության կիսով չափ նվազում. 100 c-ին տիրապետելու համար կիսով չափ ավելի շատ աշխատանք է պահանջվում II–ում, քան I-ում։ Այս դեպքը կարող է երկրագործության մեջ տեղի ունենալ[9]։
Բայց մինչդեռ նախընթաց դեպքում ամբողջ կապիտալը հաստատուն էր մնում այն պատճառով, որ հաստատուն կապիտալը փոփոխունի էր փոխարկվում կամ թե ընդհակառակը, ապա այստեղ փոփոխուն մասի աճման շնորհիվ տեղի է ունենում լրացուցիչ կապիտալի կցակապում, իսկ փոփոխուն մասի նվազման շնորհիվ՝ մինչ այդ կիրառված կապիտալի ազատ արձակում։
3) m´-ն ու v-ն՝ հաստատուն, c-ն, ուրեմն նաև C-ն՝ փոփոխուն
Այս դեպքում
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
հավասարումը փոխարկվում է Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
-ի, և երկու կողմում գտնվող գործոնների ջնջելու միջոցով հասցնում է հետևյալ համամասնության.
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): .
այսինքն հավելյալ արժեքի միահավասար նորմայի ու փոփոխուն կապիտալի միահավասար մասերի դեպքում շահույթի նորմաները հակառակ հարաբերական են ամբողջական կապիտալների նկատմամբ։
Եթե մենք ունենք, օրինակ, երեք կապիտալ կամ թե միևնույն կապիտալի երեք տարբեր կացություններ՝
I. 80 c + 20 v + 20 m; C = 100, m´ = 100%, p´ = 20%,
II. 100 c + 20 v + 20 m; C = 120, m´ = 100%, p´ = 16%,
III. 60 c + 20 v + 20 m; C = 80, m´ = 100%, p´ = 25%,
ապա նրանք իրար հարաբերում են այսպես.
20% : 16% = 120 : 100 ու 20% : 25% = 80 : 100։
Հաստատուն m´-ի պայմաններում -ի փոփոխությունների ընդհանրական ֆորմուլան, որ առաջ էինք տվել, հետևյալն էր.
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): .
հիմա նա դառնում է
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): .
որովհետև v-ն ոչ մի փոփոխություն չի կրում, ուստի գործոնն այստեղ դառնում է = 1։
Որովհետև m´v = m-ին, հավելյալ արժեքի մասսային, և որովհետև m´-ն ու v-ն երկուսն էլ հաստատուն են մնում, ուստի m-ն էլ C-ի փոփոխությունից չշոշափված է մնում. հավելյալ արժեքի մասսան միևնույնն է մնում, ինչ որ էր փոփոխությունից առաջ։
Եթե c-ն ընկներ մինչև զերո, ապա կստացվեր p´ = m´, շահույթի նորման հավասար կլիներ հավելյալ արժեքի նորմային։
c-ի փոփոխությունը կարող է ծագել կա՛մ սոսկ հաստատուն կապիտալի իրեղեն տարրերի արժեքի փոփոխությունից կամ թե ամբողջ կապիտալի տեխնիկական կառուցվածքի փոփոխումից, ուրեմն աշխատանքի արտադրողականության մի փոփոխությունից, որը տեղի է ունենում արտադրության համապատասխան ճյուղում։ Վերջին դեպքում հասարակական աշխատանքի արտադրողականությունը, որ բարձրանում է խոշոր արդյունաբերության, ու երկրագործության զարգացմանը զուգընթաց, կպայմանավորեր այն, որ հաջորդաբար անցում տեղի կունենար (վերևի օրինակի մեջ) III-ից դեպի I-ն ու I-ից դեպի II-ը։ Աշխատանքի մի քանակ, որին 20 միավոր են վճարում և որը 40–անոց մի արժեք է արտադրում, նախ կտիրապետեր 60-անոց արժեք ունեցող աշխատամիջոցների մի քանակի տիրապետված աշխատամիջոցները բարձրացող արտադրողականության ու անփոփոխ մնացող արժեքի դեպքում աճելով նախ կհասնեին 80-ի, հետո էլ 100-ի։ Հակառակ հաջորդականությունը կպայմանավորեր արտադրողականության նվազումը աշխատանքի միևնույն քանակն ավելի քիչ արտադրամիջոցներ կկարողանար շարժման մեջ դնել, արտադրությունը կսահմանափակվեր, ինչպես որ այս կարող է տեղի ունենալ երկրագործության մեջ, հանքարաններում և այլն։
Հաստատուն կապիտալի տնտեսումը մի կողմից բարձրացնում է շահույթի նորման ու մյուս կողմից ազատարձակում է կապիտալը, ուրեմն կարևոր է կապիտալիստների համար։ Այս կետը, ինչպես և հաստատուն կապիտալի տարրերի, հատկապես հումքի, գների փոփոխության ներգործությունը մենք հետագայում ավելի մոտից ենք հետազոտելու։
Այստեղ էլ դարձյալ երևան է գալիս, որ հաստատուն կապիտալի փոփոխությունը միակերպ է ներգործում շահույթի նորմայի վրա, միևնույն է ուզում է այս փոփոխությունն առաջացած լինի c-ի իրեղեն բաղադրամասերի ավելացումից կամ թե նվազումից, թե սոսկ նրանց արժեքի փոփոխությունից։
4) m´-ն՝ հաստատուն, v-ն, c-ն ու ամբողջ C-ն՝ փոփոխուն
Այս դեպքում շահույթի փոփոխված նորմայի համար վերևի ընդհանրական ֆորմուլան՝
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
պահպանում է իր վճռական նշանակությունը։ Սրանից հետևում է, որ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում՝
ա) շահույթի նորման ընկնում է, եթե E-ն ավելի մեծ է, քան e-ն, այսինքն եթե հաստատուն կապիտալն այնպես է աճում, որ ամբողջ կապիտալն ավելի ուժեղ հարաբերությամբ է աճում, քան փոփոխուն կապիտալը։ Եթե մի կապիտալ 80 c + 20 v + 20 m կազմից անցնում է 170 c + 30 v + 30 m կազմին, ապա m´-ը մնում է 100%, բայց -ն -ից ընկնում է մինչև -ի, չնայած որ ինչպես v-ն, այնպես և C-ն աճել են, և շահույթի նորման համապատասխանորեն 20%-ից ընկնում է մինչև 15%։
բ) Շահույթի նորման անփոփոխ է մնում լոկ այն դեպքում, եթե e = E, այսինքն եթե կոտորակը արտաքուստ փոխվելով հանդերձ միևնույն մեծությունն է պահպանում, այսինքն եթե համարիչն ու հայտարարը բազմապատկված կամ թե բաժանված են լինում միևնույն թվով։ 80 c + 20 v + 20 m-ն ու 160 c + 40 v + 40 m-ն ակներևորեն շահույթի միևնույն 20%-անոց նորման ունեն, որովհետև m´ մնում է = 100%, և երկու օրինակում էլ միևնույն մեծությունն է ներկայացնում։
գ) Շահույթի նորման բարձրանում է, եթե e-ն ավելի մեծ է, քան E-ն, այսինքն եթե փոփոխուն կապիտալն ավելի ուժեղ հարաբերությամբ է աճում, քան ամբողջ կապիտալը։ Եթե 80 c + 20 v + 20 m-ը դառնում է 120c + 40 v + 40 m, ապա շահույթի նորման 20%-ից բարձրանում է 25%-ի, որովհետև, անփոփոխ m´-ի դեպքում -ը բարձրացել է -ի, -ից՝ ¼-ի։
v-ի ու C-ի միևնույն ուղղությամբ փոխվելու դեպքում մենք մեծությունների այս փոփոխությունը կարող ենք այնպես հասկանալ, թե երկուսն էլ մինչև մի որոշ աստիճան փոխվում են միևնույն հարաբերությամբ, այնպես որ մինչև այնտեղ -ն անփոփոխ է մնում։ Այս աստիճանից դենն արդեն երկուսից միմիայն մեկը կփոխվեր, և մենք ընդսմին այս բարդ դեպքը վեր ենք ածում նախընթաց ավելի պարզ դեպքերից մեկին։
Եթե, օրինակ, 80 c + 20 v + 20 m-ն դառնում է 100 c + 30 v + 30 m, ապա այս փոփոխության ժամանակ v-ի հարաբերությունը c-ի նկատմամբ, ուրեմն և C-ի նկատմամբ անփոփոխ է մնում մինչև 100 c + 25 v + 25 m դառնալը։ Հետևաբար մինչև այդտեղ շահույթի նորման էլ մնում է անփոփոխ։ Այսպիսով ուրեմն, մենք կարող ենք հիմա 100 c + 25 v + 25 m-ն ելակետ ընդունել. մենք գտնում ենք, որ v-ն 5-ով մեծացել, բարձրացել է 30 v-ի և սրա հետևանքով էլ C-ն. 125-ից բարձրացել է 130-ի, և այսպիսով ստանում ենք երկրորդ դեպքը, այն է՝ v-ի պարզ փոփոխության ու սրա հետևանքով առաջացած՝ C-ի փոփոխության դեպքը։ Շահույթի նորման, որ սկզբնապես 20% էր, 5 v-ի այս միակցման հետևանքով, հավելյալ արժեքի նույնահավասար նորմայի պայմաններում, բարձրանում Է 23%-ի։
Նույն այս կերպով ավելի պարզ դեպքերից մեկին վերածելը կարող է տեղի ունենալ նաև այն ժամանակ, երբ v-ն ու C-ն իրենց մեծությունները փոփոխում են հակադիր ուղղությամբ։ Եթե մենք նորից ելակետ ընդունենք, օրինակ, 80 c + 20 v + 20 m, և այս փոխարկենք 110 c + 10 v + 10 m ձևին, ապա 40 c + 10 v + 10 m-ին հասցնող մի փոփոխության դեպքում շահույթի նորման միևնույնը կլիներ, ինչ որ առաջ, այն է՝ 20%։ Անցման այս ձևին 70 c միակցելու հետևանքով շահույթի նորման իջեցվում է 8%-ի։ Հետևաբար, այս դեպքը ևս վերածվեց միակ փոփոխուն մեծության, այն է c-ի, փոփոխության մի դեպքի։
Այսպիսով ուրեմն v-ի, c-ի ու C-ի միաժամանակյա փոփոխությունը ոչ մի նոր տեսակետ չի ընձեռում և վերջին հաշվով միշտ բերելով հասցնում է այն դեպքին, երբ լոկ մի գործոնն է փոփոխուն։
Մինչև անգամ դեռ մնացած միակ դեպքը փաստորեն արդեն սպառվել է, այսինքն այն դեպքը, երբ v-ն ու c-ն թվապես չին փոխվում, բայց նրանց իրեղեն տարրերը արժեքի մի փոփոխություն, են կրում, երբ ուրեմն v-ն ցույց է տալիս շարժման մեջ դրված աշխատանքի մի փոփոխված քանակ, c-ն՝ շարժման մեջ դրված արտադրամիջոցների մի փոփոխված քանակ։
Թող 80 c + 20 v + 20 m-ի մեջ 20 սկզբնապես ներկայացնի 20 բանվորի վարձն օրական 10 բանվորական ժամի համար։ Ամեն մեկի վարձը թող 1-ից բարձրանա 1¼-ի։ Այս դեպքում 20 v-ն միմիայն 16 բանվորի վճարն է կազմում՝ 20-ի փոխարեն։ Բայց եթե 20-ը 200 բանվորական ժամում 40-անոց մի արժեք էր արտադրում, 16-ն օրական 10 ժամում, ուրեմն ընդհանուր առմամբ 160 բանվորական ժամում միմիայն 32-անոց մի արժեք է արտադրում։ Աշխատավարձի համար վճարվող 20 v-ն հանելուց հետո 32-ից միմիայն 12-ն է մնում հավելյալ արժեքի համար. հավելյալ արժեքի նորման 100%-ից իջնում է 60%-ի։ Բայց որովհետև ենթադրության համաձայն պետք է հավելյալ արժեքի նորման հաստատուն մնա, ուստի բանվորական օրը պետք է ¼-ով երկարացվի, 10 ժամից բարձրացվի 12½-ի. եթե 20 բանվորն օրական 10 ժամում = 200 բանվորական ժամում 40-անոց մի արժեք են արտադրում, ապա 10 բանվորն 12½ ժամում = 200 ժամում են նույն արժեքն արտադրում. 80 c + 20 v կապիտալն առաջվա նման 20-անոց մի հավելյալ արժեք է արտադրում։
Ընդհակառակը, եթե աշխատավարձն ընկնում է այն եղանակով, որ 20 v-ն 30 բանվորի վարձն է ծածկում, ապա m´-ն կարող է հաստատուն մնալ լոկ այն դեպքում, երբ բանվորական օրը 10-ից իջեցվում է 6 ժամի։ 20 × 10 = 30 × 6 = 200 բանվորական ժամ։
Թե այս հակադիր ենթադրությունների դեպքում c-ն, ըստ իր արժեքի փողային արտահայտության, որչափով կարող է նույնը մնալ, բայց և այնպես արտահայտել արտադրամիջոցների մի փոփոխված քանակ, որը համապատասխանում է փոփոխված հարաբերություններին, վերևում այս էապես արդեն քննված է։ Այս դեպքն իր զուտ կերպարանքով միմիայն իբրև խիստ բացառություն կարող է հնարավոր լինել։
Ինչ վերաբերում է c-ի տարրերի արժեքի այն փոփոխմանը, որը մեծացնում կամ թե նվազեցնում է նրանց մասսան, բայց c արժեգումարն անփոփոխ է թողնում, ապա այս չի վերաբերում ոչ շահույթի նորմային ու ոչ էլ հավելյալ արժեքի նորմային, քանի դեռ v-ի մեծության մեջ ոչ մի փոփոխություն նա չի առաջացնում։
Սրանով մենք սպառեցինք մեր հավասարման մեջ v-ի, c-ի ու C-ի փոփոխության բոլոր հնարավոր դեպքերը։ Մենք տեսանք, որ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի պայմաններում շահույթի նորման կարող է ընկնել, նույնը մնալ կամ թե բարձրանալ, ընդորում c-ի, համապատասխան դեպքերում նաև C-ի նկատմամբ v-ի ունեցած հարաբերության ամենաչնչին փոփոխությունը բավական է՝ շահույթի նորման նույնպես փոխելու համար։
Այնուհետև պարզվեց, որ v-ի փոփոխության դեպքում, ամենուրեք հանդիպում ենք մի սահմանի, որտեղ m´-ի հաստատունությունը տնտեսապես անհնարին է դառնում։ Որովհետև c-ի յուրաքանչյուր միակողմանի փոփոխություն նույնպես պետք է հասնի մի սահմանի, որտեղ v-ն այլևս չի կարող հաստատուն մնալ, ապա դուրս է գալիս, որ -ի բոլոր հնարավոր փոփոխությունների համար սահմաններ կան դրված, որոնցից այն կողմն արդեն m´-ն էլ պետք է փոփոխուն դառնա։ m´-ի փոփոխությունների ժամանակ, որոնց հետազոտմանը մենք անցնում ենք հիմա, մեր հավասարման փոփոխուն տարբեր մեծությունների այս փոխազդեցությունն էլ ավելի պարզորոշ երևան կգա։
II. m´-ն՝ փոփոխուն
Հավելյալ արժեքի տարբեր նորմաների դեպքում, անկախ նրանից, թե արդյոք -ն հաստատուն է մնում կամ նույնպես փոփոխվում է,— շահույթի նորմաների համար մի ընդհանրական ֆորմուլա է ստացվում, եթե մենք
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): .
հավասարումը փոխարկում ենք մի ուրիշ՝
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ,
հավասարման, որտեղ Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): , Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): , ու , արտահայտում են p´-ի, m´-ի, v-ի ու C-ի փոփոխված արժեքները։ Այն ժամանակ մենք ստանում ենք՝
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ,
և սրանից էլ
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
1) m´-ն՝ փոփոխուն, -ն՝ հաստատուն
Այս դեպքում ստացվում են հետևյալ հավասարումները.
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ,
երկուսի մեջ էլ -ն հավասար մեծություն է ներկայացնում։ Ուստի ստացվում է հետևյալ հարաբերությունը.
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
Միանման կառուցվածք ունեցող երկու կապիտալի շահույթի նորմաներն իրար հարաբերում են այնպես, ինչպես համապատասխան երկու հավելյալ արժեքի նորմաները։ Որովհետև կոտորակի մեջ կարևորը ոչ թե v-ի ու C-ի բացարձակ մեծություններն են, այլ երկուսի հարաբերությունը միայն, ապա այս դրույթը վերաբերում է միանման կառուցվածք ունեցող բոլոր կապիտալներին, անկախ նրանց բացարձակ մեծությունից։
80 c + 20 v + 20 m; C = 100, m´ = 100%, p´ = 20%
160 c + 40 v + 20 m; C = 200, m´ = 50%, p´ = 10%
100% : 50% = 20% : 10%։
Եթե v-ի ու C-ի բացարձակ մեծությունները երկու վեպքում էլ միևնույնն են, ապա շահույթի նորմաները, բացի դրանից, հարաբերում են իրար այնպես, ինչպես հավելյալ արժեքի մասսաները.
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
Օրինակ՝
80 c + 20 v + 20 m; m´ = 100%, p´ = 20%
80 c + 20 v + 10 m; m´ = 50%, p´ = 10%
20% : 10% = 100 × 20 : 50 × 20 = 20m : 10m։
Հիմա պարզ է, որ բացարձակորեն կամ թե տոկոսային թվերով միահավասար կառուցվածք ունեցող կապիտալների դեպքում հավելյալ արժեքի նորմաները լոկ այն պարագայում կարող են տարբեր լինել, եթե տարբեր է կա՛մ աշխատավարձը, կա՛մ բանվորական օրվա երկարությունը, կամ թե աշխատանքի լարունությունը։ Երեք դեպքում
I. 80 c + 20 v + 10 m; m´ = 50%, p´ = 10%,
II. 80 c + 20 v + 20 m; m´ = 100%, p´ = 20%,
III. 80 c + 20 v + 40 m; m´ = 200%, p´ = 40%,
նոր արտադրած ընդհանուր արժեքն է I-ում՝ 30 (20 v + 10 m), II-ում՝ 40, III-ում՝ 60։ Այս կարող է կատարվել եռակի եղանակով։
Առաջին, եթե աշխատավարձերը տարբեր են, ուրեմն 20 v-ն ամեն մի առանձին դեպքում բանվորների մի տարբեր թիվ է արտահայտում։ Ենթադրենք, թե I-ում 15 բանվոր աշխատում են 10 ժամ 1 ֆ. ստ. աշխատավարձով և արտադրում են 30 ֆ. ստ. արժեք, որից 20 ֆ. ստ.-ն աշխատավարձն է փոխհատուցում, և 10 ֆ. ստ. մնում է իբրև հավելյալ արժեք: Եթե աշխատավարձն ընկնում է մինչև 1 ֆ. ստ., ապա կարող են 20 բանվոր աշխատեցվել 10 ժամ և արտադրել 40 ֆ. ստ. մի արժեք, որից 20 ֆ. ստ.-ն աշխատավարձի համար, և 20 ֆ. ստ.-ն՝ իբրև հավելյալ արժեք։ Եթե աշխատավարձն ավելի է ընկնում՝ հասնելով ֆ. ստ.-ի, ապա աշխատեցվում են 30 բանվոր 10 ժամով և արտադրում են 60 ֆ. ստ. մի արժեք, որից 20 ֆ. ստ. աշխատավարձի համար հանելուց հետո դեռ 40 ֆ. ստ. էլ մնում է իբրև հավելյալ արժեք։
Այս դեպքը — կապիտալի հաստատուն տոկոսային, կառուցվածք, հաստատուն բանվորական օր, աշխատանքի հաստատուն լարունություն, հավելյալ արժեքի նորմայի փոփոխություն՝ աշխատավարձի փոփոխության հհաևանքով առաջացած — միակ դեպքն է, երբ ճիշտ է դուրս գալիս Ռիկարդոյի վարկածը. «Շահույթը բարձր կամ թե ցածր կլինի Ճիշտ այն համամասնությամբ, որով ցածր կամ թե բարձր կլինի աշխատավարձը»։ («Principles, ch. I, sect. III, p. 18. Works of D. Ricardo, ed. Mac Culloch 1852. [Рикардо: «Начала политич. экономии», 1935, стр. 16])։
Կամ թե երկրորդ, եթե աշխատանքի լարունությունը տարբեր է։ Այս դեպքում, օրինակ, 20 բանվորը միևնույն աշխատամիջոցներով օրական 10 բանվորական ժամում մի որոշ ապրանքից կպատրաստեն I-ում 30 հատ, II-ում՝ 40, III-ում՝ 60, որից ամեն մի հատը, բացի նրա վրա գործադրված արտադրամիջոցների արժեքից, 1 ֆ. ստ. նոր արժեք է ներկայացնում։ Որովհետև յուրաքանչյուր դեպքում էլ 20 հատը կամ 20 ֆ. ստ. աշխատավարձն են փոխհատուցում, ուստի հավելյալ արժեքի համար I-ում մնում է 10 հատ = 10 ֆ. ստ., II-ում՝ 20 հատ = 20 ֆ. ստ., III-ում՝ 40 հատ = 40 ֆ. ոտ.։
Կամ երրորդ՝ բանվորական օրը տարբեր երկարություն ունի։ Եթե 20 բանվորը միահավասար լարունության պայմաններում I-ում աշխատում են օրական ինը ժամ, II-ում՝ տասներկու ժամ, III-ում՝ տասնութ ժամ, ապա նրանց ամբողջ արդյունքը 30 : 40 : 60 հարաբերում է այնպես, ինչպես 9 : 12 : 18, և որովհետև աշխատավարձն ամեն անգամ = 20, ուստի նորից 10, resp. 20 ու 40 մնում է իբրև հավելյալ արժեք։
Այսպիսով ուրեմն, աշխատավարձի բարձրացումը կամ թե ցածրացումը հավելյալ արժեքի նորմայի բարձրության վրա, ուրեմն և — հաստատուն -ի դեպքում, — շահույթի նորմայի վրա ներգործում է հակառակ ուղղությամբ, աշխատանքի լարունության բարձրացումը կամ թե ցածրացումը և բանվորական օրվա երկարացումն ու կարճացումը միևնույն ուղղությամբ։
2) m´-ն ու v-ն՝ փոփոխուն, C-ն՝ հաստատուն
Այս դեպքում ուժ ունի հետևյալ համամասնությունը.
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
Շահույթի նորմաները հարաբերում են այնպես, ինչպես համապատասխան հավելյալ արժեքների մասսաները։
Անփոփոխ մնացող փոփոխուն կապիտալի դեպքում հավելյալ արժեքի նորմայի փոփոխվելն արդյունքի նոր ստեղծած արժեքի մեծության ու բաշխման փոփոխություն էր նշանակում։ v-ի ու m´-ի միաժամանակյա փոփոխություն, նմանապես զուգորդված է միշտ արդյունքի նոր ստեղծված արժեքի մի նոր բաշխման հետ, բայց ոչ միշտ՝ նրա մեծության փոփոխության հետ։
ա) v-ի ու m´-ի փոփոխությունը տեղի է ունենում հակադիր ուղղությամբ, բայց միևնույն մեծությամբ. օրինակ.
80 c + 20 v + 10 m; m´ = 50%, p´ = 10%
90 c + 10 v + 20 m; m´ = 200%, p´ = 20%
Նոր ստեղծված արժեքը երկու դեպքում էլ հավասար է, ուրեմն մատակարարված աշխատանքի քանակն էլ հավասար է. 20 v + 10 m = 10 v + 20 m = 30։ Տարբերությունը լոկ այն է, որ առաջին դեպքում 20-ը վճարվում է աշխատավարձի համար, և 10-ը մնում է հավելյալ արժեքի համար, այնինչ երկրորդ դեպքում աշխատավարձը կազմում է միմիայն 10, և ուրեմն հավելյալ արժեքը՝ 20։ Այս միակ դեպքն է, երբ v-ի ու m´-ի միաժամանակյա փոփոխության միջոցին բանվորների թիվը, աշխատանքի լարունությունն ու բանվորական օրվա երկարությունը մնում են անփոփոխ։
բ) m´-ի ու v-ի փոփոխությունը տեղի է ունենում նույնպես հակադիր ուղղությամբ, բայց ոչ միևնույն մեծությամբ նրանցից ամեն մեկի համար։ Այստեղ գերակշռում է կամ v-ի, կամ m´-ի փոփոխությունը։
I. 80 c + 20 v + 20 m; m´ = 100%, p´ = 20%
II. 72 c + 28 v + 20 m; m´ = 71%, p´ = 20%
III. 84 c + 16 v + 20 m; m´ = 125%, p´ = 20%
I-ում 40-անոց նորաստեղծ արժեքի դիմաց վճարվում է 20 v, II-ում 48-անոց նույնի դիմաց՝ 28 v, III-ում 36-անոց նույնի դիմաց՝ 16 v։ Ինչպես նորաստեղծ արժեքը, այնպես և աշխատավարձը փոխվել է. բայց նորաստեղծ արժեքի փոփոխությունը նշանակում է մատակարարված աշխատանքի քանակի փոփոխություն, ուրեմն կա՛մ բանվորների թվի, կամ աշխատանքի տևողության, կամ աշխատանքի լարունության, կամ թե այս երեքից մի քանիսի փոփոխություն։
գ) m´-ի ու v-ի փոփոխությունը տեղի է ունենում միևնույն ուղղությամբ. այս դեպքում մեկը սաստկացնում է մյուսի ներգործությունը։
90 c + 10 v + 10 m; m´ = 100%, p´ = 10%
80 c + 20 v + 30 m; m´ = 150%, p´ = 30%
92 c + 8 v + 6 m; m´ = 75%, p´ = 6%։
Այստեղ էլ նորաստեղծ երեք արժեքները տարբեր են, այն է՝ 20, 50 ու 14 են, և ամեն անգամվա աշխատանքի քանակի մեծության այս տարբերությունը դարձյալ հանգում է բանվորների թվի, աշխատանքի տևողության, աշխատանքի լարունության, կամ թե այս գործոններից մի քանիսի կամ բոլորի տարբերությանը։
3) m´-ն, v-ն ու C-ն՝ փոփոխուն
Այս դեպքը ոչ մի նոր տեսակետ չի ընձեռում և լուծվում է այն ընդհանրական ֆորմուլայով, որ տրված է «II. m´-ն՝ փոփոխուն» վերնագրի տակ։
Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի նորմայի մեծության փոփոխության ներգործությունը շահույթի նորմայի վրա հետևյալ դեպքերն է հնարավոր դարձնում.
1) p´-ն աճում կամ նվազում է միևնույն հարաբերությամբ, ինչպես m´-ն, եթե -ն հաստատուն է մնում։
80 c + 20 v + 20 m; m´ = 100%, p´ = 20%
80 c + 20 v + 10 m; m´ = 50%, p´ = 10%
100% : 50% = 20% : 10%։
2) p´-ն բարձրանում է կամ թե ընկնում հարաբերաբար ավելի ուժեղ չափով, քան m´-ն, եթե -ն շարժվում է միևնույն ուղղությամբ, ինչ որ m´-ն, այսինքն, ավելանում է կամ թե պակասում, երբ m´-ն էլ ավելանում է կամ թե պակասում։
80 c + 20 v + 10 m; m´ = 50%, p´ = 10%
70 c + 30 v + 20 m; m´ = 66%, p´ = 20%
50% : 66% < 10% : 20%։
3) p´-ն բարձրանում է կամ թե ընկնում հարաբերաբար ավելի թույլ չափով, քան m´-ն, եթե -ն փոխվում է m´-ի փոխվելուն հակադիր ուղղությամբ, բայց հարաբերաբար ավելի թույլ չափով.
80 c + 20 v + 10 m; m´ = 50%, p´ = 10%
90 c + 10 v + 15 m; m´ = 150%, p´ = 15%
50% : 150% > 10% : 15%։
4) p´-ն բարձրանում է, թեև m´-ն ընկնում է, կամ թե նա ընկնում է, թեև m´-ն բարձրանում է, եթե -ն փոխվում է m´-ի փոխվելուն հակադիր ուղղությամբ, ու հարաբերաբար ավելի ուժեղ չափով, քան m´-ը։
80 c + 20 v + 20 m; m´ = 100%, p´ = 20%
90 c + 10 v + 15 m; m´ = 150%, p´ = 15%
m´-ն 100%-ից բարձրացել է 150%-ի, p´-ն 20%-ից ընկել է 15%-ի։
5) Վերջապես p´-ն հաստատուն է մնում, թեև m´-ն բարձրանում է կամ կամ ընկնում, եթե -ն փոխվում է հակադիր ուղղությամբ, բայց ճիշտ նույն հարաբերությամբ, որով m´-ն է փոխում իր մեծությունը։
Միմիայն այս վերջին դեպքն է, որ դեռ մի որոշ բացատրության կարիք ունի։ Ինչպես որ մենք վերևում -ի փոփոխությունների դեպքում տեսանք, որ հավելյալ արժեքի միևնույն նորման կարող է արտահայտվել շահույթի ամենատարբեր նորմաների մեջ, այնպես էլ այստեղ տեսնում ենք, որ շահույթի միևնույն նորմայի պատվանդան կարող են ծառայել հավելյալ արժեքի շատ տարբեր նորմաներ։ Բայց մինչդեռ հաստատուն m´-ի դեպքում v-ի և C-ի հարաբերության յուրաքանչյուր փոփոխություն բավական էր շահույթի նորմայի մի տարբերություն առաջ բերելու համար, m´-ի մեծության փոփոխության դեպքում պահանջվում է -ի մեծության մի հակառակ փոփոխություն ճիշտ համապատասխան չափով, որպեսզի շահույթի նորման միևնույնը մնա։ Միևնույն կապիտալի նկատմամբ, կամ թե միևնույն երկրի երկու կապիտալի նկատմամբ այս հնարավոր է միայն, իբրև խիստ բացառություն։ Վեր առնենք, օրինակ, մի կապիտալ՝
80 c + 20 v + 20 m; C = 100, m´ = 100%, p´ = 20%
և ընդունենք, թե աշխատավարձն այնպես է ընկնում, որ բանվորների միևնույն թիվը հիմա արդեն կարելի է ունենալ 16 v-ով, փոխանակ 20 v-ով ունենալու։ Այստեղ մենք, այլ անփոփոխ պարագաներում, 4 v-ի ազատ արձակման հետևանքով ստանում ենք
80 c + 16 v + 24 m; C = 96, m´ = 150%, p´ = 25%։
Որպեսզի հիմա p´-ն 20%–ի հավասար լիներ, ինչպես որ էր առաջ, պետք է ամբողջ կապիտալն աճեր մինչև 120, ուրեմն հաստատուն կապիտալը՝ մինչև 104.
104 c + 16 v + 24 m; C = 120, m´ = 150%, p´ = 20%։
Այս այն ժամանակ միայն հնարավոր կլիներ, եթե աշխատավարձի անկման հետ միաժամանակ աշխատանքի արտադրողականության մեջ մի այնպիսի փոփոխություն տեղի ունենար, որը կապիտալի այսպիսի փոփոխված կազմ պահանջեր. կամ թե չէ՝ եթե հաստատուն կապիտալի փողային արժեքը 80-ից բարձրանար 104-ի. կարճ ասած՝ եթե տեղի ունենար պայմանների մի պատահական զուգադիպություն, որ միմիայն բացառիկ դեպքերում է հնարավոր։ Իրականում m´- մի այնպիսի փոփոխություն, որը միաժամանակ չի պայմանավորում v-ի, ուրեմն նաև -ի փոփոխությունը, մտածելի է կատարելապես առանձնահատուկ պարագաներում միայն, այսինքն արդյունաբերության այնպիսի ճյուղերում, որտեղ միմիայն հիմնական կապիտալ ու աշխատանք է գործադրվում, իսկ աշխատանքի, առարկան բնությունն է մատակարարում։
Բայց երկու երկրի շահույթի նորմաների համեմատության դեպքում խնդիրն այլ լուծում է ստանում։ Այստեղ շահույթի միևնույն նորման իրականում մեծ մասամբ հավելյալ արժեքի տարբեր նորմաներ է արտահայտում։
Այսպիսով բոլոր հինգ դեպքից հետևում է, որ շահույթի բարձրացող նորման կարող է համապատասխանել հավելյալ արժեքի ընկնող կամ թե բարձրացող նորմային, շահույթի ընկնող նորման՝ հավելյալ արժեքի բարձրացող կամ թե ընկնող նորմային, շահույթի անփոփոխ նորման՝ հավելյալ արժեքի բարձրացող կամ ընկնող նորմային։ Որ շահույթի բարձրացող, ընկնող կամ թե անփոփոխ նորման նույնպես կարող է հավելյալ արժեքի մի անփոփոխ նորմայի համապատասխանել, այս մենք տեսել ենք I կետում։
Այսպես ուրեմն, շահույթի նորման որոշվում է երկու գլխավոր գործոնով — հավելյալ արժեքի նորմայով ու կապիտալի արժեքային կառուցվածքով։ Այս երկու գործոնի ներգործությունը կարելի է համառոտ ամփոփել հետևյալ կերպով, ընդորում մենք կարող ենք կապիտալի կառուցվածքը տոկոսներով արտահայտել, քանի որ այստեղ նշանակություն չունի, թե փոփոխությունը կապիտալի երկու մասից որ մեկից է առաջ գալիս։
Երկու կապիտալի կամ թե երկու հաջորդական, տարբեր կացություններում գտնվող միևնույն կապիտալի շահույթի նորմաները
Հավասար են՝
1) կապիտալների միանման տոկոսային կառուցվածքի ու հավելյալ արժեքի միահավասար նորմայի դեպքում.
2) կապիտալների ոչ-միանման տոկոսային կառուցվածքի ու հավելյալ արժեքի անհավասար նորմայի դեպքում, եթե հավելյալ արժեքի նորմաների ու կապիտալի տոկոսորեն արտահայտած փոփոխուն մասերի (m´-երի ու v-երի) արտադրյալները, այսինքն հավելյալ արժեքների՝ տոկոսորեն ամբողջ կապիտալի նկատմամբ հաշվված՝ մասսաները (m = m´v) հավասար են, ուրիշ խոսքով, եթե երկու դեպքում էլ m´ ու v գործոնները հակառակ հարաբերական են միմյանց նկատմամբ։
Նրանք անհավասար են՝
1) կապիտալների տոկոսային միահավասար կառուցվածքի դեպքում, եթե հավելյալ արժեքի նորմաներն անհավասար են, ընդորում շահույթի նորմաներն իրար հարաբերում են այնպես, ինչպես հավելյալ արժեքի նորմաները.
2) հավելյալ արժեքի միահավասար նորմայի ու կապիտալների տոկոսային անհավասար կառուցվածքի դեպքում, ընդորում շահույթի նորմաները միմյանց հարաբերում են այնպես, ինչպես կապիտալի փոփոխուն մասերը.
3) հավելյալ արժեքի անհավասար նորմայի ու կապիտալների տոկոսային անհավասար կառուցվածքի դեպքում, ընդորում շահույթի նորմաները միմյանց հարաբերում են այնպես, ինչպես m´v արտադրյալները, այսինքն ինչպես տոկոսորեն ամբողջ կապիտալի նկատմամբ հաշված հավելյալ արժեքների մասսաները[10]։
ՉՈՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՊՏՈՒՅՏԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ ՎՐԱ
[Այն ներգործությունը, որ անում է պտույտը հավելյալ արժեքի, ուրեմն և շահույթի արտադրության վրա, քննված է երկրորդ գրքում։ Այն կարելի է հակիրճ ամփոփել այսպես. որովհետև պտույտի համար մի որոշ տևողության ժամանակ է պահանջվում, ամբողջ կապիտալը չի կարող միաժամանակ գործադրվել արտադրության մեջ. հետևաբար կապիտալի մի մասը շարունակ պարապ ընկած է մնում, ուզում է այս լինի փողային կապիտալի ձևով, պահեստի հումքի, պատրաստի, բայց դեռ չծախված ապրանքային կապիտալի կամ թե դեռ ժամկետը չհասած պարտապահանջումների ձևով, միևնույն է. ակտիվ արտադրության մեջ, ուրեմն հավելյալ արժեք արտադրելու և յուրացնելու ընթացքում գործող կապիտալը շարունակ կրճատվում է այս մասի չափով և արտադրված ու յուրացված հավելյալ արժեքը շարունակ պակասում է միևնույն հարաբերությամբ։ Որքան ավելի կարճ է պտուտաժամանակը, այնքան ավելի փոքր է լինում կապիտալի այս պարապ ընկած մասն ամբողջի համեմատությամբ, հետևաբար, այլ հավասար պարագաներում, այնքան ավելի մեծ է լինում յուրացված հավելյալ արժեքը։
Երկրորդ գրքում (գլ. 16, § 1) արդեն մանրամասն շարադրված է, թե ինչպես պտուտաժամանակի, կամ թե սրա երկու հատվածից մեկի — արտադրության ժամանակի ու շրջանառության ժամանակի — կրճատումը բարձրացնում է արտադրված հավելյալ արժեքի մասսան։ Բայց որովհետև շահույթի նորման արտահայտում է լոկ այն հարաբերությունը, որ հավելյալ արժեքի արտադրված մասսան ունի արտադրության մեջ զբաղեցված ամբողջ կապիտալի նկատմամբ, ուստի ակներև է, որ ամեն մի այսպիսի կրճատում բարձրացնում է շահույթի նորման։ Այն, ինչ որ առաջ, երկրորդ գրքի երկրորդ բաժնում, շարադրված է եղել հավելյալ արժեքի առնչությամբ, միևնույն չափով վերաբերում է շահույթին ու շահույթի նորմային, և այստեղ այն կրկնելու կարիք չկա։ Մենք ուզում ենք մի երկու գլխավոր մոմենտ նշել միայն։
Արտադրության ժամանակի կարճացման գլխավոր միջոցն աշխատանքի արտադրողականության բարձրացումն է, որը սովորաբար արդյունաբերության առաջադիմություն ենք անվանում։ Եթե այս պարագայում թանգարժեք մեքենաներ դնելու և այլոց հետևանքով կապիտալի ընդհանուր ծախսման մի զգալի սաստկացում, ուրեմն և ամբողջ կապիտալի վրա հաշվելի շահույթի նորմայի մի ցածրացում առաջ չի գալիս, ապա շահույթի նորման պետք է բարձրանա։ Եվ այս անտարակույս տեղի է ունենում մետաղագործության ու քիմիական արդյունաբերության նորագույն առաջադիմություններից շատերի կիրառման ընթացքում։ Բեսսեմերի, Սիմենսի, Ջիլկրիստ-Թոմասի և այլոց կողմից երկաթ ու պողպատ պատրաստելու նոր հայտնագործած եղանակները, հարաբերաբար չնչին ծախքեր պահանջելով, կարճացնում, մինիմումի են հասցնում առաջներում վերին աստիճանի երկարատև պրոցեսները։ Քարածխի կպրից ալիզարին ու տորոնի ներկանյութ պատրաստելը մի քանի շաբաթում, ու այն էլ արդեն մինչև հիմա կպրաներկերի համար գործածվող ֆաբրիկային սարքվածքով, միևնույն հետևանքն է տալիս, ինչ որ առաջ տարիներ էր պահանջում. հարկավոր էր մի տարի, որ տորոնն աճի, և հետո մի քանի տարի էլ դեռ թողնում էին, որ արմատները հասունանան, նախքան ներկի համար գործածելը։
Շրջանառությտն ժամանակը կարճացնելու գլխավոր միջոցը հաղորդակցության ուղիների բարելավումն է։ Եվ այս ասպարեզում վերջին հիսուն տարում մի ռևոլուցիա է կատարվել, որը կարող է համեմատվել միայն 18-րդ դարի վերջին կեսի արդյունաբերական ռևլուցիայի հետ։ Ցամաքում՝ խճարկված ճանապարհը հետին պլանն է մղվում երկաթուղու կողմից, ծովում դանդաղ ու անկանոն առագաստանավը՝ արագաշարժ ու կանոնավոր շոգենավի կողմից, և ամբողջ երկրագունդը ցանցապատվում է հեռագրալարերով։ Իսկապես Սուեզի ջրանցքն էր միայն, որ Արևելյան Ասիան ու Ավստրալիան բաց արեց շոգենավային հաղորդակցության համար։ Արևելյան Ասիա ուղարկվող ապրանքների շրջանառու ժամանակը, որ 1847 թվին առնվազն տասներկու ամիս էր դեռ (տես II գիրք, էջ 222), հիմա գրեթե հենց նույնքան շաբաթների է վերածվել։ 1825 և 1857 թվականների ճգնաժամերի երկու մեծ հնոցը, Ամերիկան ու Հնդկաստանը, հաղորդակցության միջոցների այս հեղաշրջման հետևանքով 70–90%-ով մոտեցվել են եվրոպական արդյունաբերական երկրներին և այդպիսով կորցրել են իրենց պայթունակության մի խոշոր մասը։ Համաշխարհային ամբողջ առևտրի պտուտաժամանակը միևնույն չափով կարճացել է, և նույն առևտրի մեջ մասնակցություն ունեցող կապիտալի գործունակությունը բարձրացել է կրկնապատկից կամ թե եռապատկից ավելի։ Որ այս ամենն առանց շահույթի նորմայի վրա ներգործելու չի մնացել, հասկանալի է ինքնըստինքյան։
Ամբողջ կապիտալի պտույտի ներգործությունը շահույթի նորմայի վրա հստակորեն պատկերացնելու համար մենք կհամեմատենք երկու կապիտալ, նրանց շարժման մյուս բոլոր պայմանները միանման ընդունելով։ Ուրեմն բացի հավելյալ արժեքի նորմայից ու բանվորական օրից, թող հատկապես կապիտալների կազմն էլ, տոկոսով արտահայտած, միահավասար լինի։ Հիմա մենք վեր առնենք 80 c + 20 v = 100 C կազմով մի A կապիտալ, որը հավելյալ արժեքի 100%-անոց նորմայով տարին երկու անգամ պտույտ է գործում։ Այս ենթադրությամբ, տարեկան արդյունքը կկազմի.
160 c + 40 v + 40 m։ Բայց շահույթի նորման գտնելու համար մենք այս 40 m-ն հաշվում ենք ոչ թե պտույտ գործող 200-անոց կապիտալային արժեքի վրա, այլ կանխավճարված 100-անոց կապիտալի վրա և այսպիսով ստանում ենք p´ = 40%։
Սրա հետ համեմատենք մի B կապիտալ = 160 c + 40 v = 200 C, որը հավելյալ արժեքի միևնույն 100%-անոց նորման ունենա, բայց տարվա մեջ միմիայն մի պտույտ գործի։ Նրա տարեկան արդյունքը վերևի նման կկազմի՝
160 c + 40 v + 40 m։ Բայց այս անգամ 40 m-ն պետք է հաշվել կանխավճարված 200-անոց կապիտալի վրա. սա լոկ 20% է տալիս շահույթի նորմայի համար, ուրեմն A-ի նորմայի միմիայն կեսը։
Սրանից ուրեմն հետևում է. միանման տոկոսային կառուցվածք ունեցող կապիտալների և հավելյալ արժեքի միահավասար նորմայի ու միահավասար բանվորական օրվա դեպքում երկու կապիտալի շահույթի նորմաները հակառակ հարաբերական են իրենց պտուտաժամանակների նկատմամբ։ Եթե երկու համեմատելի դեպքում կամ կապիտալի կառուցվածքն է անհավասար լինում, կամ հավելյալ արժեքի նորման, կամ բանվորական օրը, կամ թե աշխատավարձը, ապա պարզ է, որ սրա հետևանքով շահույթի նորմայի հետագա տարբերություններ էլ են առաջ գալիս. բայց սրանք պտույտից անկախ են և մեզ այստեղ զբաղեցնել չեն կարող, մանավանդ որ արդեն քննված են III գլխում։
Կարճացված պտուտաժամանակի ուղղակի ներգործությունը հավելյալ արժեքի, ուրեմն նաև շահույթի արտադրության վրա հանդիսանում է այն բարձրացած գործունեությունը, որ նրա հետևանքով հաղորդվում է կապիտալի փոփոխուն մասին, որի վերաբերմամբ տես II գիրք, XVI գլուխ — Փոփոխուն կապիտալի պտույտը»։ Ինչպես այնտեղ տեսանք, 500-անսց մի փոփոխուն կապիտալ, որ տարվա մեջ տասն անգամ է պտույտ գործում, այս ժամանակվա ընթացքում նույնքան հավելյալ արժեք է յուրացնում, որքան 5 000-անոց մի փոփոխուն կապիտալ, որը հավելյալ արժեքի միահավասար նորմայի ու նույնահավասար աշխատավարձի դեպքում տարվա մեջ լոկ մի անգամ է պտույտ գործում։
Վեր առնենք մի կապիտալ I, որը կազմված է 10 000-անոց հիմնական կապիտալից՝ տարեկան 10% մաշվածքով = 1 000, այնուհետև 500-անոց շրջանառու հաստատուն կապիտալից ու 500-անոց փոփոխուն կապիտալից։ Թող հավելյալ արժեքի 100%-անոց նորմայի պայմաններում փոփոխուն կապիտալը տարվա մեջ պտույտ գործի տաս անգամ։ Պարզության համար մենք հաջորդ բոլոր օրինակներում ընդունում ենք, որ շրջանառու հաստատուն կապիտալը պտույտ է գործում նույն այն ժամանակում, ինչ որ փոփոխունը, մի բան, որ պրակտիկայում էլ մեծ մասամբ մոտավորապես հենց այս կերպ է տեղի ունենում։ Այս դեպքում պտույտի մի այսպիսի պարբերաշրջանի արդյունքը կլինի՝
100 c (մաշվածք) + 500 c + 500 v + 500 m = 1 600,
և տասն այսպիսի պտույտ ունեցող՝ ամբողջ տարվա արդյունքը.
1 000 c (մաշվածք) + 5 000 c + 5 000 v + 5 000 m = 16 000,
C = 11 000, m = 5 000,
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
Հիմա վերցնենք մի այլ կապիտալ` կապիտալ II, որի կազմում — հիմնական կապիտալ 9 000՝ տարեկան 1 000 մաշվածքով, շրջանառու հաստատուն կապիտալ` 1 000, փոփոխուն կապիտալ` 1 000, հավելյալ արժեքի նորմա՝ 100%, փոփոխուն կապիտալի տարեկան պտույտների թիվը՝ 5։ Փոփոխուն կապիտալի պտույտի պարբերաշրջաններից յուրաքանչյուրի արդյունքը կլինի՝
200 c (մաշվածք) + 1 000 c + 1 000 v + 1 000 m = 3 200,
և հինգ պտույտի տարեկան ամբողջ արդյունքը՝
1 000 c (մաշվածք) + 5 000 c + 5 000 v + 5 000 m = 16 000,
C = 11 000, m = 5 000,
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
Այնուհետև վեր առնենք մի կապիտալ III, որի մեջ հիմնական կապիտալ չկա ամենևին, բայց, ընդհակառակը, կա շրջանառու հաստատուն կապիտալ 6 000 ու փոփոխուն կապիտալ 5 000։ Թող հավելյալ արժե֊քի 100%-անոց նորմա ունեցող այս կապիտալը տարվա մեջ մի անգամ պտույտ գործի։ Ըստ այնմ տարվա ամբողջ արդյունքը կլինի.
6 000 c + 5 000 v + 5 000 m = 16 000,
C = 11 000, m = 5 000,
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։ Հետևաբար մենք ստանում ենք բոլոր երեք դեպքում էլ հավելյալ արժեքի տարեկան միևնույն մասսա = 5 000, և որովհետև բոլոր երեք դեպքում էլ ամբողջ կապիտալը նույնպես հավասար է, այն է՝ = 11 000, ուստի ստանում ենք միևնույն 45%-անոց շահույթի նորմա։
Ընդհակառակը, եթե մենք վերևի կապիտալ I-ի դեպքում փոփոխուն մասի 10 պտույտի փոխարեն տարեկան միմիայն 5 պտույտ ընդունենք, ապա պատկերը կփոխվի։ Այդ դեպքում մի պտույտի արդյունքը կլինի՝
200 c (մաշվածք) + 500 c + 500 v + 500 m = 1 700.
իսկ տարեկան արդյունքը՝
1 000 c (մաշվածք) + 2 500 c + 2 500 v + 2 500 m = 8 500,
C = 11 000, m = 2 500,
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): ։
Շահույթի նորման կիսով չափ իջել է, որովհետև պտուտաժամանակը կրկնապատիկ երկարել է։
Ուրեմն մի տարվա ընթացքում յուրացված հավելյալ արժեքի մասսան հավասար է փոփոխուն կապիտալի պտույտի մի պարբերաշրջանում յուրացված հավելյալ արժեքի մասսային՝ բազմապատկած տարվա մեջ արած այսպիսի պտույտների թվով։ Եթե մենք յուրացված տարեկան հավելյալ արժեքը կամ թե շահույթն անվանում ենք M, պտույտի մի պարբերաշրջանում յուրացված հավելյալ արժեքը՝ m, փոփոխուն կապիտալի տարեկան պտույտների թիվր՝ n, ապա M = mn, և հավելյալ արժեքի տարեկան նորման՝ M´ = m´n, ինչպես արդեն շարադրված է II գրքում, գլ. XVI, 1։
Ինքնըստինքյան հասկանալի է, որ շահույթի նորմայի Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
ֆորմուլան լոկ այն ժամանակ է ճիշտ, եթե համարչի v-ն միևնույնն է, ինչ որ հայտարարի v-ն։ Հայտարարի մեջ v-ն ամբողջ կապիտալի այն ամբողջ մասն է, որ միջին հաշվով իբրև փոփոխուն կապիտալ գործադրվել է աշխատավարձի համար։ Համարչի v-ն ամենից առաջ որոշվում է միմիայն նրանով, որ այդ փոփոխուն կապիտալն արտադրել և յուրացրել է հավելյալ արժեքի մի որոշ քանակ = m, որի հարաբերությունը նրա նկատմամբ, -ն, ներկայացնում է հավելյալ արժեքի նորման՝ m´։ Միմիայն այս ճանապարհով է Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): հավասարումը փոխարկվել մի ուրիշ՝ Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): հավասարման։ Համարչի v-ն հիմա ավելի ճշգրիտ որոշվում է նրանով, որ նա պետք է հավասար լինի հայտարարի v-ին այսինքն C կապիտալի ամբողջ փոփոխուն մասին։ Ուրիշ խոսքով՝ Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): հավասարումը լոկ այն ժամանակ կարող է անսխալ փոխարկվել մյուս Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): հավասարման, եթե m-ն փոփոխուն կապիտալի պտույտի մեկ պարբերաշրջանում արտադրված հավելյալ արժեք է նշանակում։ Եթե m-ն այս հավելյալ արժեքի միմիայն մի մասն է ընդգրկում, ապա, թեև m = m´v ճիշտ է, բայց այս v-ն այստեղ ավելի փոքր է, քան v-ն C = c + v ֆորմուլայում, որովհետև նա ավելի փոքր է, քան այն ամբողջ փոփոխուն կապիտալը, որ ծախսվել է աշխատավարձի վրա։ Բայց եթե m-ն ավելի է ընդգրկում, քան v-ի մի պտույտի հավելյալ արժեքն է, ապա այս v-ի մի մասը կամ թե հենց ամբողջ v-ն գործում է երկու անգամ. նախ՝ առաջին, հետո երկրորդ պտույտում, կամ այլ համապատասխան դեպքերում՝ երկրորդ ու հաջորդ պտույտում. հետևաբար այն v-ն, որ հավելյալ արժեք է արտադրում և ներկայացնում է վճարված ամբողջ աշխատավարձի գումարը, ավելի մեծ է, քան c + v-ի մեջ եղած v-ն, և այսպիսով ստացվում է սխալ հաշվարկում։
Որպեսզի շահույթի տարեկան նորմայի ֆորմուլան ճշգրտորեն ուղիղ լինի, մենք պետք է հավելյալ արժեքի պարզ նորմայի փոխարեն հավելյալ արժեքի տարեկան նորման, ուրեմն m´-ի փոխարեն M´ կամ m´n դնենք։ Ուրիշ խոսքով՝ մենք պետք է m´-ն, հավելյալ արժեքի նորման — կամ, որ միևնույնին է հանգում, C-ի մեջ պարունակված v փոփոխուն կապիտալամասը — բազմապատկենք n-ով՝ այս փոփոխուն կապիտալի տարվա մեջ կատարած պտույտների թվով, և մենք այսպիսով կստանանք Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): , որը շահույթի տարեկան նորման հաշվելու ֆորմուլան է։
Բայց թե մի ձեռնարկության, մեջ փոփոխուն կապիտալն ինչքան մեծ է, այս բանը սովորաբար կապիտալիստն ինքն էլ չի իմանում։ Մենք երկրորդ գրքի ութերորդ գլխում տեսանք և հետագայում էլ դեռ կտեսնենք, թե իր կապիտալի ներսում միակ տարբերությունը, որ կապիտալիստի գլխում մեխվում է իբրև էական զանազանություն, հիմնական ու շրջանառու կապիտալի տարբերությունն է։ Աշխատավարձի համար նա փողը վերցնում է կասսայից, որը պարունակում է նրա ձեռքում գտնվող շրջանառու կապիտալի մի մասը փողի ձևով, որչափով որ սա բանկը չի մուծված, նույն կասսայից նա վերցնում է հումքի ու օժանդակ մատերիալի համար ծախսելիք փողը և երկուսն էլ մտցնում է կասսայի միևնույն հաշվի մեջ։ Եվ եթե նա նույնիսկ պետք էլ ունենար վճարված աշխատավարձի համար առանձին հաշիվ պահելու, ապա սա տարվա վերջում թեև ցույց կտար աշխատավարձի համար վճարված գումարը, ուրեմն vn, բայց ոչ թե բուն իսկ v-ն, փոփոխուն կապիտալը։ Այս վերջինը պարզելու համար նա պետք է մի հատուկ հաշիվ աներ, որից մի օրինակ մենք ուզում ենք տալ այստեղ։
Սրա համար մենք վերցնում ենք I Գրքի 182—183 էջերում նկարագրված բամբակամանարանը 10 000 մյուլ–իլիկներով և ընդսմին ընդունում, որ 1871 թվականի ապրիլի մի շաբաթվա համար տրված թվերն իրենց նշանակությունը պահպանում են ամբողջ տարվա համար։ Մեքենաների մեջ պարունակվող հիմնական կապիտալը 10 000 ֆ. ստ. էր։ Շրջանառու կապիտալը տրված չէր. մենք ընդունենք, որ այն եղել է 2 500 ֆ. ստ., մի բավական բարձր դրույք, որը սակայն արդարանում է այն ենթադրությամբ, որը մենք միշտ պետք է անենք այստեղ, այն է, որ ոչ մի վարկային գործառնություն տեղի չի ունենում, ուրեմն և ուրիշի կապիտալի ոչ մի տևական կամ թե ժամանակավոր օգտագործվում չի լինում։ Շաբաթակա՚ն արդյունքն ըստ իր արժեքի կազմված էր մեքենաների մաշվածքի 20 ֆ. ստ.-ից, 358 ֆ. ստ. շրջանառու հաստատուն կապիտալի կանխավճարումից (շենքի վարձ՝ 6 ֆ. ստ., բամբակ 342 ֆ. ստ., ածուխ, գազ, յուղ 10 ֆ. ստ.), աշխատավարձի վրա ծախսված 52 ֆ. ստ. փոփոխուն կապիտալ ու 80 ֆ. ստ. հավելյալ արժեք, ուրեմն՝
20 c (մաշվածք) + 358 c + 52 v + 80 m = 510.
Այսպիսով ուրեմն, շրջանառու կապիտալի շաբաթական կանխավճարումն էր 358 c + 52 v = 410, և սրա տոկոսային կազմը = 87,3 c + 12,7 v։ 2 500 ֆ. ստ. շրջանառու ամբողջ կապիտալի վրա հաշվելով, ստանում ենք 2 182 ֆ. ստ. հաստատուն ու 318 ֆ. ստ. փոփոխուն կապիտալ։ Որովհետև աշխատավարձի վրա արված ամբողջ ծախսումը տարվա մեջ 52 անգամ 52 ֆ. ստ. էր, հետևաբար 2 704 ֆ. ստ., ապա դուրս է գալիս, որ 318 ֆ. ստ.-անոց փոփոխուն կապիտալը տարվա մեջ գրեթե ճիշտ 8½ անգամ պտույտ է գործել։ Հավելյալ արժեքի նորման էր = 153։ Այս տարրերից ելնելով, մենք հաշվում ենք շահույթի նորման, ընդորում Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
ֆորմուլայի մեջ մենք տեղադրում ենք հետևյալ թվական մեծությունները՝ m´ = 153, n = 8½, v = 318, C = 12 500. այսպիսով ստանում ենք
p´ = 153 × 8½ × = 33,27%։
Մեր ստացած հետևանքն ստուգելու համար մենք կօգտվենք Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
պարզ ֆորմուլայով։ Ամբողջ հավելյալ արժեքը կամ թե շահույթը տարվա ընթացքում անում է 80 ֆ. ստ. × 52 = 4 160 ֆ. ստ. այս բաժանած 12 500 ֆ. ստ.-անոց ամբողջ կապիտալով՝ ստացվում է գրեթե վերևինի նման 33,28%, շահույթի արտակարգորեն բարձր մի նորմա, որը բացատրվում է տվյալ մոմենտի անչափ նպաստավոր հարաբերություններով միայն (բամբակի շատ էժան գներ մանվածքի շատ բարձր գների կողքին) և որն իրականում անշուշտ տեղի է ունեցել ոչ ամբողջ տարվա ընթացքում։
Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ):
ֆորմուլայում m´n-ն, ինչպես ասացինք, այն է, ինչ որ երկրորդ գրքում նշված է իբրև հավելյալ արժեքի տարեկան նորմա։ Վերևի օրինակում այն անում Է 153% × 8½ կամ ճիշտ հաշված՝ 1307%։ Հետևաբար եթե մի ոմն Բիդերման* [Տես 10 ծան. հետո] բերանաբաց ապշել էր հավելյալ արժեքի տարեկան 1000%-անոց այն նորմայի հրեշավորության վրա, որ բերված էր II գրքի օրինակներից մեկում, ապա նա թերևս կհանգստանա, տեսնելով հավելյալ արժեքի տարեկան 1300%-ից գերազանցող մի նորմայի իրողությունը, որ այստեղ մատուցված է նրան Մանչեստրի կենդանի պրակտիկայից վերցվելով։ Բարձրագույն ծաղկման ժամանակներում, որպիսիք մենք ճիշտ որ վաղուց արդեն չենք ունեցել, այսպիսի մի նորմա հազվադեպ չի ամենևին։
Ի դեպ, այստեղ մենք մեր առջև ունենք արդի խոշոր արդյունաբերության մեջ գտնվող կապիտալի փաստական կառուցվածքի մի օրինակ։ Ամբողջ կապիտալը բաժանվում է 12 182 ֆ. ստ. հաստատուն ու 318 ֆ. ստ. փոփոխուն կապիտալի, ընդամենը 12 500 ֆ. ստ.։ Կամ տոկոսորեն՝ 97½ c + 2½ v = 100 C։ Աշխատավարձի հատուցման համար ծառայում է ամբողջի քառասներորդ մասը միայն, բայց տարվա մեջ ութ անգամից ավելի վերադարձ կատարելով։
Քանի որ, իհարկե, միմիայն սակավաթիվ կապիտալիստների մտքով է անցնում այսպիսի հաշիվներ անել իրենց սեփական ձեռնարկությունների վերաբերմամբ, ուստի վիճակագրությունը գրեթե բացարձակորեն լռում է հասարակական ամբողջ կապիտալի հաստատուն մասի՝ փոփոխուն մասի նկատմամբ ունեցած հարաբերության մասին։ Միմիայն ամերիկյան հաշվեհամարն է տալիս այն, ինչ որ արդի պայմաններում հնարավոր է՝ տնտեսության ամեն մի ճյուղում վճարված աշխատավարձի գումարն ու կորզված շահույթները։ Որքան էլ որ կասկածելի են այդ հաշվեհամարի թվերը, որովհետև նրանք հիմնված են հենց իրենց արդյունաբերողների չվերստուգված հաղորդումների վրա, այնուամենայնիվ նրանք անչափ թանկարժեք են ու միակը, որ մենք ունենք տվյալ առարկայի մասին։ Եվրոպայում մենք այնքան շատ փափկազգաց ենք, որ մեզ թույլ չենք տալիս մեր խոշոր արդյունաբերողներին դիմել այսպիսի մերկացումների համար։ — Ֆ. Է.]
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՏՆՏԵՍՈՒՄ ՀԱՍՏԱՏՈՒՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՆ ՊՐՈՑԵՍՈՒՄ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նույնը մնացող փոփոխուն կապիտալի դեպքում, հետևաբար բանվորների միևնույն քանակն անվանապես միևնույն վարձով կիրառելու դեպքում — ընդորում նշանակություն չունի, թե արդյոք արտակետյա ժամանակի համար վարձ վճարվում է, թե ոչ — բացարձակ հավելյալ արժեքի աճումը կամ թե հավելյալ աշխատանքի, ուրեմն և բանվորական օրվա երկարացումը հարաբերաբար գցում է հաստատուն կապիտալի արժեքն ամբողջ կապիտալի ու փոփոխուն կապիտալի համեմատությամբ և այսպիսով բարձրացնում է շահույթի նորման՝ դարձյալ մի կողմ թողած հավելյալ արժեքի աճումն ու նրա մասսան և հավելյալ արժեքի հնարավորապես բարձրացող նորման։ Հաստատուն կապիտալի հիմնական մասի ծավալը — գործարանային շենքերը, մեքենաները և այլն — նույնն է մնում, ուզում է՝ կապիտալի այդ մասով 16 թե 12 ժամ աշխատեն։ Բանվորական օրվա երկարացումը հաստատուն կապիտալի այս ամենաթանգ նստող մասի վրա անելիք ոչ մի նոր ծախսում չի պահանջում։ Սրան ավելանում է այն, որ հիշյալ հանգամանքի շնորհիվ հիմնական կապիտալի արժեքը պտույտի պարբերաշրջանների մի ավելի կարճ շարքում է վերարտադրվում, հետևաբար կրճատվում է այն ժամանակը, որի համար պետք է կանխավճարվի հիմնական կապիտալը մի որոշ շահույթ կորզելու համար։ Այսպիսով ուրեմն բանվորական օրվա երկարացումը բարձրացնում է շահույթը նույնիսկ այն ժամանակ, երբ արտակետյա ժամանակը վճարահատուցվում է, և մինչև մի որոշ աստիճան նույնիսկ այն ժամանակ, երբ նա ավելի բարձր է վճարահատուցվում, քան նորմալ բանվորական ժամերը։ Ուստի արդյունաբերության ժամանակակից սիստեմում հիմնական կապիտալի մեծացման մշտապես աճող անհրաժեշտությունը բանվորական օրվա երկարացման գլխավոր խթանն է շահութախանձ կապիտալիստների համար[11]։
Հաստատուն բանվորական օրվա դեպքում այլ պայմաններ են առաջանում։ Այստեղ կամ հարկավոր է բանվորների թիվն ու սրա հետ միասին նաև մի որոշ հարաբերությամբ հիմնական կապիտալի մասսան, շենքերը, մեքենաները և այլն ավելացնել՝ աշխատանքի մի ավելի մեծ մասսա շահագործելու համար (ընդսմին, մենք այստեղ մի կողմ ենք թողնում աշխատավարձի հանուրդները կամ թե աշխատավարձի իջեցումը նրա նորմալ մակարդակից ցած)։ Կամ թե չէ, եթե աշխատանքի լարունությունը բարձրանում է, աշխատանքի արտադրողականությունը հարաբերորեն աճում, ընդհանրապևս ավելի շատ հարաբերական հավելյալ արժեք է արտադրվում, ապա արդյունաբերության այն ճյուղերում, որոնք հումք են սպառում, աճում է հաստատուն կապիտալի շրջանառու մասի քանակը, որովհետև տվյալ ժամանակամիջոցում ավելի շատ հումք և այլն է վերամշակվում. և երկրորդ՝ աճում է բանվորների միևնույն թվի կողմից շարժման մեջ դրվող մեքենաների քանակը, ուրեմն նաև հաստատուն կապիտալի համապատասխան մասը։ Այսպիսով ուրեմն, հավելյալ արժեքի աճմանն ուղեկից է հաստատուն կապիտալի մի աճում, աշխատանքի աճող շահագործմանը՝ այն արտադրապայմանների մի թանգացում, որոնց միջոցով աշխատանքը շահագործվում է, այսինքն ուղեկից է կապիտալի մի ավելի մեծ ծախսում։ Հետևաբար շահույթի նորման մի կողմում այս եղանակով նվազում է այն պահին, երբ նա մյուս կողմում բարձրանում է։
Ընթացիկ ծախսերի մի ամբողջ շարք մոտավորապես կամ թե լիովին նույնն է մնում ինչպես ավելի երկար, այնպես էլ ավելի կարճ բանվորական օրվա համար։ Հսկողության ծախքերն ավելի փոքր են 500 բանվորի համար 18-ժամյա բանվորական օրվա պարագայում, քան 750 բանվորի համար 12-ժամյա բանվորական օրվա պարագայում։ «Մի գործարանի ձեռնարկածախքերը տասժամյա աշխատանքի դեպքում գրեթե նույնքան բարձր են լինում, որքան տասներկուժամյա աշխատանքի դեպքում»։ (Rep. Fact., Oct. 1848, p. 37)։ Մի գործարանի պետական ու կոմունալ հարկերը, ապահովագրությունը կրակից, տարբեր մշտական ծառայողների ռոճիկը, մեքենաների արժեքի անկումն ու մյուս զանազան ծախսերն անփոփոխ են մնում թե՛ երկար ու թե՛ կարճ բանվորական օրվա պարագայում. այն հարաբերությամբ, որով արտադրությունը նվազում է, հիշյալ ծախսերը բարձրանում են ի հաշիվ շահույթի (Rep. Fact., Oct. 1862, p. 19)։
Այն ժամանակաշրջանը, որի ընթացքում վերարտադրվում է մեքենաների ու հիմնական կապիտալի մյուս բաղադրամասերի արժեքը, գործնականորեն որոշվում է ոչ թե նրանց սոսկական հարատևման ժամանակով, այլ աշխատանքի պրոցեսի այն ամբողջ տևողությամբ, որի ընթացքում նրանք գործում և օգտագործվում են։ Եթե բանվորները պետք է 18 ժամ տանջվեն 12-ի փոխարեն, ապա այս անում է շաբաթվա մեջ երեք օր ավելի, մի շաբաթը դառնում է մեկ ու կես շաբաթ, երկու տարին՝ երեք տարի։ Եթե արտակետյա ժամանակը չի վճարահատուցվում, ապա ուրեմն բանվորները, բացի հավելյալ աշխատանքի նորմալ ժամանակից, ձրի են տալիս երկու շաբաթվա վրա երրորդ շաբաթը, երկու տարվա վրա՝ երրորդ տարին։ Եվ այսպիսով մեքենաների արժեքի վերարտադրությունը 50%-ով արագացվում է և հասցվում այլ պայմաններում անհրաժեշտ ժամանակի -ին։
Անօգուտ բարդացումներից խուսափելու համար մենք այս հետազոտության ընթացքում, ինչպես և հումքի գնի տատանումների հետազոտության ընթացքում (VI գլխում), ելնում ենք այն ենթադրությունից, թե հավելյալ արժեքի մասսան ու նորման տրված են։
Ինչպես արդեն կոոպերացիայի, աշխատանքի բաժանման ու մեքենաների վերլուծման ժամանակ ցույց ենք տվել, արտադրապայմանների այն տնտեսումը, որը բնորոշում է խոշոր մասշտաբով վարվող արտադրությունը, էապես առաջ է գալիս նրանից, որ այս պայմանները գործում են իբրև հասարակական, հասարակականորեն համակցված աշխատանքի պայմաններ, հետևաբար որպես աշխատանքի հասարակական պայմաններ։ Նրանք արտադրության պրոցեսում սպառվում են միասին, հավաքական բանվորի կողմից, փոխանակ անջատ-անջատ ձևով գործադրվելու չշաղկապված բանվորների կամ թե, շատ-շա՜տ, փոքր մասշտաբով անմիջականորեն համագործող բանվորների մի մասսայի կողմից։ Մեկ կամ թե երկու կենտրոնական շարժիչ ունեցող մի խոշոր գործարանում այս շարժիչների ծախքերն աճում են ոչ այն հարաբերությամբ, որով աճում է նրանց ձիաուժերի քանակը, հետևաբար և նրանց ներգործության հնարավոր ոլորտը. հաղորդիչ մեքենաների ծախքերն աճում են ոչ այն հարաբերությամբ, որով աճում է այն աշխատամեքենաների քանակը, որոնց նրանք շարժում են հաղորդում. հենց ինքը աշխատամեքենայի հենքը չի թանկանում աշխատանքի այն գործիքների բարձրացող թվի հարաբերությամբ, որոնցով աշխատամեքենան գործում է, ինչպես իր օրգաններով և այլն։ Այնուհետև, արտադրամիջոցների համակենտրոնացումը տնտեսում է ամեն տեսակի շենքերը, ոչ միայն բուն գործարաններինը, այլև պահեստարաններինը և այլն։ Նույնն է լինում տաքացման, լուսավորման և այլ ծախսերի վերաբերմամբ էլ։ Ուրիշ արտադրապայմաններ միևնույնն են մնում, ուզում է՝ քիչ կամ թե շատ մարդկանց կողմից օգտագործվելիս լինեն։
Բայց այս ամբողջ տնտեսումը, որ առաջ է գալիս արտադրամիջոցների համակենտրոնացումից ու նրանց մասսայական գործադրումից, իբրև էական պայման ենթադրում է բանվորների համախմբումն ու համագործումը, ուրեմն աշխատանքի հասարակական համակցություն։ Հետևաբար նա առաջ է գալիս աշխատանքի հասարակական բնույթից ճիշտ այնպես, ինչպես, հավելյալ արժեքն առաջ է գալիս ամեն մի առանձին բանվորի հավելյալ աշխատանքից, եթե բանվորին վերցնենք մեկուսացած վիճակում։ Նույնիսկ մշտական բարելավումները, որոնք հնարավոր ու անհրաժեշտ են այստեղ, ծագում են բացառապես ու միմիայն այն հասարակական փորձից ու դիտողություններից, որ խոշոր մասշտաբով համակցված հավաքական բանվորի արտադրությունն ընձեռում և թույլ է տալիս։
Նույնը վերաբերում է արտադրապայմանների տնտեսման երկրորդ մեծ ճյուղին։ Մեր խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ արտադրության կղկղանքները, նրանց այսպես կոչված թափթփուկները արդյունաբերության միևնույն կամ թե մի ուրիշ ճյուղի՝ նոր արտադրատարրերի են փոխարկվում, պրոցեսներ, որով այսպես կոչված այս կղկղանքները ետ են նետվում արտադրության, ուրեմն և սպառման արտադրողական ու անհատական սպառման շրջապտույտի մեջ։ Խնայությունների նաև այս ճյուղը, որը մենք հետագայում մի քիչ ավելի մոտից ենք շոշափելու, խոշոր մասշտաբով վարվող հասարակական աշխատանքի հետևանք է։ Հիշյալ աշխատանքի բնույթից բխող այս թափթփուկների մեծազանգվածությունն է, որ նրանց նորից դարձնում է առևտրի առարկաներ ու սրանով էլ՝ արտադրության նոր տարրեր։ Նրանք միմիայն իբրև կոլեկտիվ արտադրության թափթփուկներ և ուրեմն իբրև խոշոր մասշտաբով վարվող արտադրության թափթփուկներ՝ ստանում են այս կարևորությունն արտադրության պրոցեսի համար, մնում են փոխանակային արժեքի կրիչներ։ Այս թափթփուկը — մի կողմ թողած այն ծառայությունը, որ նրանք մատուցում են իբրև նոր արտադրատարրեր — այն չափով, որով նրանք կրկին վաճառելի են դառնում, էժանացնում են հումքի ծախքերը, որոնց մեջ միշտ հաշվվում է նրա նորմալ թափթփուկը, այսինքն այն քանակը, որ միջին հաշվով պետք է կորչի հումքի վերամշակման ժամանակ։ Հաստատուն կապիտալի այս մասի ծախքերի նվազեցումը pro tanto (համապատասխանորեն) բարձրացնում է շահույթի նորման՝ փոփոխուն կապիտալի տվյալ մեծության ու հավելյալ արժեքի տվյալ նորմայի պայմաններում։
Եթե հավելյալ արժեքը տրված է, շահույթի նորման կարող է բարձրացվել ապրանքի արտադրության համար պահանջված հաստատուն կապիտալի արժեքի նվազեցմամբ միայն։ Որչափով որ հաստատուն կապիտալը մտնում է ապրանքների արտադրության մեջ, ուշադրության առնվում է ոչ թե նրա փոխանակային արժեքը, այլ միմիայն, սպառողական արժեքը։ Թե մի մանարանում վուշն ինչքան աշխատանք կարող է ներծծել, այս կախված է ոչ թե վուշի արժեքից, այլ նրա քանակից, եթե տրված է աշխատանքի արտադրողականության աստիճանը, այսինքն տեխնիկական զարգացման փուլը։ Նմանապես այն օգնությունը, որ մի մեքենա հասցնում է, օրինակ, երեք բանվորի, կախված է ոչ թե նրա արժեքից, այլ նրա, որպես մեքենայի, սպառողական արժեքից։ Տեխնիկական զարգացման մի որոշ աստիճանի վրա կարող է մի վատ մեքենա թանգ լինել, մի ուրիշ աստիճանի վրա՝ մի լավ մեքենա կարող է էժան լինել։
Այն բարձրացած շահույթը, որը մի կապիտալիստ ստանում է նրա շնորհիվ, որ, օրինակ, բամբակն ու մանամեքենաներն ավելի էժան են դարձել, աշխատանքի բարձրացած արտադրողականության հետևանք է անշուշտ, սակայն ոչ թե մանարանում, այլ մեքենաշինության ու բամբակագործության մեջ։ Աշխատանքի մի տվյալ քանակ առարկայացնելու, ուրեմն հավելյալ աշխատանքի մի տվյալ քանակ յուրացնելու համար աշխատանքի պայմանների ավելի փոքր ծախսում է հարկավոր։ Նվազում էն այն ծախքերը, որոնք պահանջվում են հավելյալ աշխատանքի այս որոշ քանակը յուրացնելու համար։
Մենք արդեն խոսել ենք այն խնայության մասին, որ առաջ է գալիս արտադրության պրոցեսում արտադրամիջոցները հավաքական բանվորի — հասարակականորեն համակցված բանվորի — ձեռքով հասարակականորեն գործադրելուց։ Ներքևում քննվելու է հաստատուն կապիտալի ծախսման հետագա խնայությունը, որը ծագում է շրջանառության ժամանակի կարճացումից (ընդորում հաղորդակցության միջոցների զարգացումը նյութական էական մոմենտ է)։ Բայց հենց այստեղ պետք է հիշատակվի այն տնտեսումը, որն առաջ է գալիս մեքենաների շարունակական բարելավումից, այն է. 1) նրանց մատերիալի բարելավումից, օրինակ, փայտի փոխարեն երկաթ գործադրելուց. 2) ընդհանրապես մեքենաների պատրաստումը կատարելագործելու հետևանքով մեքենաներն էժանացնելուց. այնպես որ թեև հաստատուն կապիտալի հիմնական մասի արժեքը մշտապես աճում է խոշոր մասշտաբով վարվող աշխատանքի զարգացման հետ միասին, բայց աճում է ոչ երբեք միևնույն աստիճանով[12]. 3) այն մասնահատուկ բարելավումներից, որոնք արդեն առկա մեքենաներին հնարավորություն են տալիս ավելի էժան ու ավելի արդյունավետ բանելու, ինչպես, օրինակ, շոգեկաթսաների և այլոց բարելավումը, որի մասին հետագայում դեռ հանգամանորեն կխոսենք. 4) ավելի լավ մեքենաների միջոցով թափթփուկների քանակը նվազելուց։
Այն ամենը, ինչ որ արտադրության տվյալ մի պարբերաշրջանում նվազեցնում է մեքենաների ու ընդհանրապես հիմնական կապիտալի մաշվածքը, էժանացնում է ոչ միայն առանձին ապրանքը,— որովհետև ամեն մի առանձին ապրանք իր գնի մեջ վերարտադրում է մաշվածքի այն համապատասխան մասը, որ իրեն բաժին է ընկնում ,— այլև պակասեցնում է այս պարբերաշրջանի համար արվող կապիտալի համապատասխան ծախսումները։ Վերանորոգման աշխատանքները և այլն այն չափով, որչափով նրանք անհրաժեշտ են, հաշվելիս մտցվում են մեքենաների սկզբնական ծախքերի մեջ։ Սրանց նվազեցումը, մեքենաների ավելի մեծ դիմացկունության հետևանքով, pro tanto (համապատասխան չափով) պակասեցնում է մեքենաների գինը։
Այս տեսակի ամեն տնտեսման մասին մեծ մասամբ այն պետք է ասել նորից, որ նա հնարավոր է համակցված բանվորների համար միայն և հաճախ կարող է իրականանալ լոկ է՛լ ավելի մեծ մասշտաբով վարվող աշխատանքների ժամանակ. որ ուրեմն նա բանվորների դեռ է՛լ ավելի մեծ համակցություն է պահանջում անմիջաբար արտադրության պրոցեսում։
Բայց մյուս կողմից՝ արտադրության մի ճյուղում, օրինակ, երկաթի, ածխի, մեքենաների արտադրության մեջ, շինարվեստի և այլոց մեջ աշխատանքի արտադրողականության զարգացումը, որը մասամբ նորից կարող է կախված լինել մտավոր արտադրության, այն է՝ բնագիտության ու սրա կիրառման բնագավառում արված առաջադիմությունից,— հանդես է գալիս այստեղ իբրև արդյունաբերության ուրիշ ճյուղերի, օրինակ, մանածագործական, արդյունաբերության կամ թե երկրագործության, արտադրամիջոցների արժեքի, ուրեմն և ծախքերի նվազեցման պայման։ Այս հետևում է ինքնըստինքյան, որովհետև այն ապրանքը, որն իբրև արդյունք դուրս է դալիս արդյունաբերության մի ճյուղից, իբրև արտադրամիջոց նորից մտնում է մի ուրիշ ճյուղի մեջ։ Նրա ավելի մեծ կամ թե ավելի պակաս էժանությունը կախված է արտադրության այն ճյուղի աշխատանքի արտադրողականությունից, որից նա դուրս է գալիս իբրև արդյունք, և այս էժանությունը միաժամանակ պայման է ոչ միայն այն ապրանքներն էժանացնելու համար, որոնց արտադրության մեջ հիշյալ ապրանքը մտնում է իբրև արտադրամիջոց, այլև այն հաստատուն կապիտալի արժեքը պակասեցնելու համար, որի տարրն է նա դառնում այստեղ, և հետևաբար շահույթի նորման բարձրացնելու համար։
Հաստատուն կապիտալի տնտեսման այս տեսակի համար, որն առաջ է գալիս արդյունաբերության պրոգրեսիվ զարգացումից, բնորոշն այն է, որ այստեղ արդյունաբերության մի ճյուղում շահույթի նորմայի բարձրացումը հետևանք է աշխատանքի արտադրողականության զարգացման մի ուրիշ ճյուղում։ Այստեղ կապիտալիստի քաղած օգուտը նորից մի այնպիսի շահույթ է, որը հասարակական աշխատանքի արդյունք է, թեև ոչ ուղղակի իր կողմից շահագործվող բանվորների արդյունք։ Արտադրողական ուժի հիշյալ զարգացումը վերջին հաշվով միշտ վերադառնում, հանգում է ակտիվության մեջ դրված աշխատանքի հասարակական բնույթին, աշխատանքի բաժանմանը հասարակության ներսում, մտավոր աշխատանքի, հատկապես բնագիտության, զարգացմանը։ Կապիտալիստն այստեղ օգտագործում է աշխատանքի հասարակական բաժանման ամբողջ սիստեմի առավելությունները։ Աշխատանքի տվյալ բնագավառից դուրս գտնվող բաժանմունքում, այն բաժանմունքում, որը նրան արտադրամիջոցներ է մատակարարում, կատարվող աշխատանքի արտադրողականության զարգացման հետևանքով է, որ տվյալ բնագավառում կապիտալիստի կողմից գործադրված հաստատուն կապիտալի արժեքը ցածացվում է հարաբերաբար, և ուրեմն շահույթի նորման բարձրացվում։
Շահույթի նորմայի մի այլ բարձրացում առաջ է գալիս ոչ թե այն աշխատանքի տնտեսումից, որով հաստատուն կապիտալն է արտադրվում, այլ հենց իրեն հաստատուն կապիտալի գործադրման տնտեսումից։ Բանվորների համակենտրոնացման ու խոշոր մասշտաբով կատարվող նրանց կոոպերացման շնորհիվ մի կողմից խնայվում է հաստատուն կապիտալը։ Միևնույն շենքերը, տաքացնելու, լուսավորման ու այլ հարմարանքները հարաբերաբար ավելի փոքր ծախք են նստում մեծ մասշտաբի արտադրության, քան փոքր մասշտաբի արտադրության վրա։ Նույնը վերաբերում է շարժիչ մեքենաներին ու աշխատամեքենաներին: Թեև նրանց արժեքը բարձրանում է բացարձակորեն, բայց հարաբերաբար ընկնում է՝ համեմատած արտադրության աճող ընդլայնման հետ և փոփոխուն կապիտալի մեծության կամ թե բանվորական այն ուժի մասսայի հետ, որը շարժման մեջ է դրվում։ Այն տնտեսումը, որ մի կապիտալ կիրառում է արտադրության իր սեփական ճյուղում, ամենից առաջ և ուղղակի հանդիսանում է աշխատանքի տնտեսում, այսինքն իր սեփական բանվորների վճարված աշխատանքի պակասեցում. վերևում հիշատակված տնտեսումն այն է, ընդհակառակը, որ ուրիշի անվճար աշխատանքի ըստ կարելվույն մեծ չափով յուրացումը գլուխ բերվի ըստ կարելվույն խնայողական եղանակով, այսինքն արտադրության տվյալ մասշտաբի պայմաններում ըստ կարելվույն փոքր ծախքերով։ Որչափով որ այս տնտեսումը չի հիմնվում հաստատուն կապիտալի արտադրության մեջ կիրառված հասարակական աշխատանքի արտադրողականության այն շահագործման վրա, որ արդեն հիշատակեցինք, այլ բուն իսկ հաստատուն կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող խնայողության վրա, ապա նա առաջ է գալիս կամ անմիջաբար կոոպերացիայից ու աշխատանքի հասարակական ձևից արտադրության որոշ ճյուղի ներսում, կամ թև մեքենաների և այլոց մի այնպիսի մասշտաբով կազմակերպված արտադրությունից, որը նրանց արժեքը նույն աստիճանով չի բարձրացնում, որով բարձրացնում է նրանց սպառողական արժեքը։
Այստեղ ուշադրության առնելու երկու կետ կա. եթե՝ c-ի արժեքը լիներ = 0, ապա p´-ն կլիներ = m´, և շահույթի նորման կհասներ իր մաքսիմումին։ Եվ երկրորդ. աշխատանքի հենց անմիջական շահագործման համար ամենակարևորը շահագործման պրոցեսում գործադրվող միջոցների արժեքը չի ամենևին, ուզում է դա լինի հաստատուն կապիտալի, թե հումքի ու օժանդակ մատերիալի արժեքը։ Որչափով որ սրանք ծառայում են իբրև աշխատանքը ծծողներ, իբրև միջնորդ առարկաներ, որոնց մեջ կամ որոնցով աշխատանքը, ուրեմն և հավելյալ աշխատանքն առարկայանում է, ապա մեքենաների, շենքերի, հումքի և այլոց փոխանակային արժեքը բոլորովին նշանակություն չունի։ Խոսքը բացառապես վերաբերում է մի կողմից՝ նրանց այն մասսային, որ տեխնիկապես պահանջվում է կենդանի աշխատանքի մի որոշ քանակի հետ կցակապելու համար, մյուս կողմից՝ նրանց նպատակահարմարությանը, հետևաբար ոչ միայն լավ մեքենաներին, այլև լավ հումքին ու օժանդակ մատերիալին։ Հումքի լավորակությունից կախված է մասամբ շահույթի նորման։ Լավ մատերիալը ավելի քիչ թափթփուկ է տալիս. ուրեմն աշխատանքի միևնույն քանակը ծծելու համար հումքի մի ավելի փոքր մասսա է պահանջվում։ Այնուհետև, ավելի փոքր է լինում այն դիմադրությունը, որին հանդիպում է աշխատամեքենան։ Այս մասամբ ազդում է նույնիսկ հավելյալ արժեքի ու հավելյալ արժեքի նորմայի վրա։ Բանվորը վատ հումքի դեպքում ավելի շատ ժամանակ է գործադրում այդ քանակը վերամշակելու համար. անփոփոխ աշխատավարձի դեպքում այս հանգամանքը հավելյալ աշխատանքի մի պակսորդ է տալիս։ Այնուհետև շատ զգալի չափով այս ազդում է կապիտալի վերարտադրության ու կուտակման վրա, որն, ինչպես շարադրված է I գրքում, էջ 572—576, շատ ավելի կախված է կիրառվող աշխատանքի արտադրողականությունից, քան նրա մասսայից։
Ուստի հասկանալի է կապիտալիստի ցուցաբերած մոլեռանդությունն արտադրամիջոցները տնտեսելու համար։ Որպեսզի ոչինչ չկորչի կամ թե չվատնվի, որպեսզի արտադրամիջոցները գործածվեն հենց արտադրության պահանջած եղանակով միայն, այս մասամբ կախված է բանվորների վարժեցումից և ուսուցումից, մասամբ էլ այն կարգապահությունից, որին ենթարկում է կապիտալիստը համակցված բանվորներին և որն ավելորդ է դառնում հասարակական այնպիսի կարգերում, որտեղ բանվորներն իրենց սեփական հաշվին են աշխատում, ինչպես որ արդեն հիմա հատավարձի դեպքում այն գրեթե միանգամայն ավելորդ է դառնում։ Այս մոլեռանդությունը երևան է գալիս, մյուս կողմից, արտադրատարրերի կեղծման մեջ, որը մի գլխավոր միջոց է՝ հաստատուն կապիտալի արժեքը փոփոխունի նկատմամբ իջեցնելու և այսպիսով շահույթի նորման բարձրացնելու համար, ընդորում իբրև խաբեբայության զգալի տարր հիշյալի վրա ավելանում է նաև այս արտադրատարրերն իրենց արժեքից վեր ծախելը, որչափով որ այս արժեքը վերահայտնվում է արդյունքի մեջ։ Այս մոմենտը վճռական դեր է խաղում հատկապես գերմանական արդյունաբերության մեջ, որի սկզբունքը հետևյալն է.— մարդկանց չէ՞ որ միմիայն հաճելի կարող է լինել, եթե մենք նրանց նախ լավ նմուշներ ուղարկենք, իսկ ապա՝ վատ ապրանք։ Սակայն մրցմանը վերաբերող այս երևույթներով մենք այստեղ զբաղվել չենք կարող։
Պետք է նկատել, որ շահույթի նորմայի այս բարձրացումը, որն առաջ է բերվում հաստատուն կապիտալի արժեքի, ուրեմն և նրա թանգության նվազեցմամբ, բոլորովին կախում չունի այն բանից, թե արդյոք արդյունաբերության այն ճյուղը, որի մեջ հիշյալը տեղի է ունենում, պերճանքի՞ արդյունքներ է արտադրում, թե՞ բանվորի սպառման մեջ մտնող կենսամիջոցներ ու կամ արտադրամիջոցներ ընդհանրապես։ Վերջին պարագան կարևոր կլիներ լոկ այն չափով, որչափով խնդիրը վերաբերում է հավելյալ արժեքի նորմային, որն էապես կախված է բանվորական ուժի արժեքից, այսինքն բանվորի սովորական կենսամիջոցների արժեքից։ Այստեղ, ընդհակառակը, հավելյալ արժեքն ու հավելյալ արժեքի նորման տրված են ենթադրվում։ Թե հավելյալ արժեքն ինչպես է հարաբերում ամբողջ կապիտալին — իսկ հենց սա է շահույթի նորման որոշողը,— տվյալ պարագայում այս կախված է բացառապես հաստատուն կապիտալի արժեքից ու ոչ երբեք այն տարրերի սպառողական արժեքից, որոնցից նա բաղկացած է։
Արտադրամիջոցների հարաբերական էժանացումն իհարկե չի բացառում, որ նրանց արժեքի բացարձակ գումարն աճի. որովհետև այն բացարձակ ծավալը, որով նրանք գործադրվում են, արտակարգորեն մեծանում է աշխատանքի արտադրողականության զարգացման հետ ու արտադրության աճող մասշտաբի հետ, որն ուղեկցում է այդ զարգացմանը։ Հաստատուն կապիտալի գործադրման ժամանակ արվող տնտեսումը, ինչ կողմից էլ որ այն քննվի, հետևանք է մասամբ բացառապես այն բանի, որ արտադրամիջոցները գործում և սպառվում են իբրև համակցված բանվորի ընդհանուր արտադրամիջոցներ, այնպես որ հենց ինքն, այս տնտեսումը հանդես է գալիս իբրև անմիջականորեն արտադրողական աշխատանքի հասարակական բնույթի մի արդյունք. իսկ մասամբ էլ նա աշխատանքի արտադրողականության զարգացման հետևանք է այն ոլորտներում, որոնք կապիտալին արտադրամիջոցներ են մատակարարում, այնպես որ, երբ ամբողջ աշխատանքը քննվում է հակադրվելով ամբողջ կապիտալին— և ոչ թե լոկ X կապիտալիստի աշխատեցրած բանվորներն են հակադրվում այս X կապիտալիստին,— ապա այս տնտեսումը նորից ներկայանում է իբրև հասարակական աշխատանքի արտադրողականության զարգացման արդյունք, և տարբերությունը լոկ այն է, որ X կապիտալիստը ոչ միայն իր սեփական գործարանի, այլև ուրիշների գործարանների աշխատանքի արտադրողականությունից է օգուտ կորզում։ Բայց և այնպես հաստատուն կապիտալի տնտեսումը կապիտալիստին թվում է բանվորին միանգամայն օտար ու նրան բացարձակապես չվերաբերող մի պայման, որի հետ բանվորը ոչ մի գործ չունի. այնինչ կապիտալիստի համար միշտ էլ շատ պարզ է լինում, որ բանվորն անշուշտ շահագրգռված է նրանում, թե արդյոք կապիտալիստը միևնույն փողով շա՞տ, թե՞ քիչ աշխատանք է գնում (որովհետև նրա գիտակցության մեջ հենց այսպես է պատկերանում, կապիտալիստի ու բանվորի միջև կնքվող գործարքը)։ Արտադրամիջոցների գործադրման պրոցեսում կատարվող այս տնտեսումը, ամենափոքրիկ ծախսերով մի որոշ հետևանքի հասնելու այս մեթոդը մի շատ ավելի բարձր աստիճանով, քան աշխատանքի ներքին այլ ուժերի դեպքում, թվում է իբրև կապիտալի ներունակ մի ուժ՝ և արտադրության կապիտալիստական եղանակին հատուկ ու սրան բնորոշող մի մեթոդ։
Պատկերացման այս եղանակը շատ ավելի քիչ է օտարոտի թվում մանավանդ այն պատճառով, որ իրողությունների երևութքը համապատասխանում է նրան և որ կապիտալիստական հարաբերությունն իրականում ներքին կապը վարագուրում է նրանով, որ բանվորին հակադրում է նրա սեփական աշխատանքի իրականացման պայմաններին, այս վերջինները բանվորի համար անտարբեր, արտաքին ու օտար մի բան դարձնելով։
Առաջին. Այն արտադրամիջոցները, որոնցից կազմված է հաստատուն կապիտալը, ներկայացնում են կապիտալիստի փողը միայն (ինչպես հռոմեական պարտապանի մարմինը, ըստ Լենգեի [Linguet], ներկայացնում էր նրա պարտատիրոջ փողը) և լոկ կապիտալիստի հետ առնչություն ունեն, մինչդեռ բանվորը, որչափով որ արտադրության իրական պրոցեսում նրանց հետ շփման մեջ է մտնում, նրանց հետ գործ ունի լոկ իբրև արտադրության սպառողական արժեքների, աշխատանքի միջոցների ու աշխատանքի մատերիալի հետ։ Ուստի այս արժեքի նվազումն ու աճումը մի այնպիսի բան է, որը նույնքան քիչ է շոշափում բանվորի՝ կապիտալիստի հետ ունեցած հարաբերությունը, որքան այն հանգամանքը, թե նա արդյոք պղնձի՞ վրա է բանում, թե՞ երկաթի։ Ինչպես մենք հետո ցույց կտանք, կապիտալիստն անշուշտ գերադասում է այս հարցին մի այլ լուծում տալ, հենց որ արտադրամիջոցների արժեքի աճում ու սրա հետևանքով էլ շահույթի նորմայի նվազում է տեղի ունենում։
Երկրորդ. Որչափով որ այս արտադրամիջոցներն արտադրության կապիտալիստական պրոցեսում աշխատանքի շահագործման միջոցներ են միաժամանակ, շահագործման այս միջոցների հարաբերական էժանությունը կամ թանգությունը բանվորին նույնքան քիչ է մտահոգում, որքան մի ձիու մտահոգում է այն, թե ինքն ավելի էժան կամ թե ավելի թանգ դանդանավանդով ու սանձով է ուղեվարվում։
Վերջապես, բանվորն իրականում, ինչպես առաջ արդեն տեսել ենք (I գրքում), իր աշխատանքի հասարակական բնույթին, մի ընդհանուր նպատակի համար ուրիշների աշխատանքի հետ իր աշխատանքը համակցելուն վերաբերվում է իբրև մի օտար ուժի. այս համակցության իրականացման պայման է հանդիսանում բանվորի համար օտար այն սեփականությունը, որի վատնումը նրա համար կատարելապես անտարբեր բան կլիներ, եթե բանվորը նույն այդ սեփականությունը տնտեսելուն բռնադատված չլիներ։ Բոլորովին այլ դրություն է այն գործարաններում, որոնք հենց իրենց՝ բանվորներին են պատկանում, օրինակ, Ռոչդելյան գործարաններում։
Այսպիսով հազիվ թե կարիք կա հիշատակելու, թե որչափով որ արտադրության մի ճյուղում կատարվող աշխատանքի արտադրողականությունը երևան է գալիս իբրև ուրիշ ճյուղերում գործող արտադրամիջոցների էժանացում ու բարելավում և սրանով էլ ծառայում է շահույթի նորման բարձրացնելուն,— հասարակական աշխատանքի այս ընդհանրական կապը հանդես է գալիս իբրև բանվորներին միանգամայն օտար մի բան, որն իրականում միմիայն կապիտալիստին է վերաբերում, քանի որ մենակ նա է այս արտադրամիջոցները գնում և յուրացնում։ Որ նա արտադրության մի օտար ճյուղում աշխատող բանվորների արդյունքը գնում է արտադրության իր սեփական ճյուղում աշխատող բանվորների արդյունքով և հետևաբար օտար բանվորների արդյունքը տնօրինում է լոկ այն չափով, որչափով իր սեփական բանվորներինը յուրացրել է ձրիաբար,— այս մի փոխադարձ կապ է, որը բարեհաճող կերպով սքողվում է շրջանառության պրոցեսով և այլ պարագաներով։
Սրան ավելանում է այն, որ ինչպես մեծ մասշտաբով արտադրությունն առաջին անգամ կապիտալիստական ձևով է զարգանում, այնպես էլ մի կողմից շահութախանձությունը, մյուս կողմից մրցումը, որը հարկադրում է ապրանքներն ըստ կարելվույն էժան արտադրելու, հաստատուն կապիտալի կիրառման պրոցեսում կատարվող այս տնտեսմանն այն տեսքն են տալիս, որ իրը նա արտադրության կապիտալիստական եղանակին հատուկ մի երևույթ է և ուրեմն կապիտալիստի ֆունկցիան է։
Արտադրության կապիտալիստական եղանակն ինչպես որ մի կողմում մղում է հասարակական աշխատանքի արտադրողականության զարգացմանը, այնպես էլ մյուս կողմում մղում է հաստատուն կապիտալի տնտեսմանը նրա գործադրման պրոցեսում։
Սակայն խնդիրը չի սահմանափակվում օտարացման ու անտարբերության այն հարաբերությամբ, որն ստեղծվում է մի կողմից բանվորի՝ կենդանի աշխատանքը կրողի ու մյուս կողմից — նրա աշխատապայմանները տնտեսաբար, այսինքն ռացիոնալ կերպով ու խնայողաբար կիրառելու միջև։ Արտադրության կապիտալիստական եղանակն առաջ գնալով՝ իր հակասական, անտագոնիստական բնության համաձայն հասցնում է այն բանին, որ բանվորի կյանքի ու առողջության վատնումը, նրա բուն իսկ գոյապայմանների ցածրացումը մտցնում են հաստատուն կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող տնտեսման հաշվի մեջ, ուրեմն և շահույթի նորման բարձրացնելու միջոցների մեջ։
Որովհետև բանվորն իր կյանքի ամենամեծ մասն անց է կացնում արտադրության պրոցեսում, ուստի արտադրության պրոցեսի պայմանները մեծ մասամբ նրա կյանքի ակտիվ պրոցեսի պայմաններն են, նրա կենսապայմանները, և այս կենսապայմանները տնտեսելը շահույթի նորման բարձրացնելու մի մեթոդ է, բոլորովին նույն կերպ, ինչպես առաջ (գիրք I, գլ. VIII) տեսանք արդեն, որ գերաշխատելը, բանվորին մի բանող անասուն դարձնելը մի մեթոդ է՝ կապիտալի արժեքի ինքնամեծացումը, հավելյալ արժեքի արտադրումն արագացնելու համար։ Այս տնտեսումը հանգում է նեղ, անառողջ բնակարանները բանվորներով գերալցելուն, մի բան, որը կապիտալիստների լեզվով շենքերի խնայություն է կոչվում. վտանգավոր մեքենաների խռնադիզում միևնույն շենքում, ու վտանգի նկատմամբ պաշտպանողական միջոցների անտեսում. նախազգուշության ձեռնարկումների զլացում արտադրության այնպիսի պրոցեսներում, որոնք ըստ իրենց բնության վնասակար են առողջության համար կամ թե, ինչպես հանքաբանները, վտանգի հետ են կապված և այլն։ Մենք դեռ բնավ չենք խոսում այն բոլոր հաստատությունների բացակայության մասին, որոնք պետք է արտադրության պրոցեսը բանվորի համար մարդկային, հաճելի ու թեկուզ լոկ տանելի դարձնեին։ Կապիտալիստական տեսակետից բոլորովին աննպատակ ու անմիտ շռայլություն կլիներ այս։ Կապիտալիստական արտադրությունն ընդհանրապես, իր բոլոր գծուծություններով հանդերձ, միանգամայն վատնողաբար է վարվում մարդկային մատերիալի հետ ճիշտ այնպես, ինչպես որ մյուս կողմից՝ իր արդյունքներն առևտրի միջոցով ու մրցման իր մեթոդով բաշխելու շնորհիվ շատ վատնողաբար է վարվում նյութական միջոցների հետ, և մի կողմում հասարակությունը կորցնում է այն, ինչ որ մյուս կողմում շահում են առանձին կապիտալիստներ։
Ինչպես որ կապիտալը ձգտում ունի կենդանի աշխատանքն անմիջականորեն կիրառելիս այն անհրաժեշտ աշխատանքի վերածելու և մի որոշ արդյունքի պատրաստման համար անհրաժեշտ աշխատանքը միշտ կրճատելու աշխատանքի հասարակական արտադրողականության շահագործման միջոցով, հետևաբար անմիջականորեն կիրառված կենդանի աշխատանքն ըստ կարելվույն տնտեսելու, այնպես էլ նա ձգտում ունի՝ իր անհրաժեշտ չափին վերածված այս աշխատանքն ամենից խնայողական պայմաններում կիրառելու, այսինքն գործադրվող հաստատուն կապիտալի արժեքն ամենահնարավոր մինիմումի վերածելու։ Եթե ապրանքների արժեքը որոշվում է նրանց մեջ պարունակվող անհրաժեշտ աշխատանքի ժամանակով ու ոչ թե նրանց մեջ պարունակվող աշխատանքի ժամանակով ընդհանրապես, ապա հենց կապիտալն է միայն, որ իրացնում է այս որոշումը և միաժամանակ շարունակաբար կարճացնում ամեն մի ապրանքի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքի ժամանակը։ Սրանով ապրանքի գինն իր մինիմումին է վերածվում, որքան որ ապրանքի արտադրության համար պահանջվող աշխատանքի ամեն մի մաս վեր է ածվում իր մինիմումին։
Հաստատուն կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող տնտեսման ժամանակ պետք է տարբերել հետևյալը։ Եթե աճում է գործադրվող կապիտալի մասսան, ու սրա հետ էլ՝ նրա արժեքի գումարը, ապա այս ամենից առաջ նշանակում է այն միայն, որ մի ձեռքում կապիտալի մեծ քանակ է համակենտրոնացել։ Բայց կապիտալի հենց այս ավելի մեծ, մի մարդու ձեռքով գործադրվող, մասսան է — սրան մեծ մասամբ համապատասխանում է նաև կիրառվող աշխատանքի մի բացարձակորեն ավելի մեծ, բայց հարաբերաբար ավելի փոքր քանակ — այդ մասսան է, որ հնարավոր է դարձնում հաստատուն կապիտալի տնտեսումը։ Ամեն մի առանձին կապիտալիստի մոտ աճում է կապիտալի ծախսման անհրաժեշտ ծավալը, հատկապես հիմնական կապիտալինը, բայց վերամշակվող մատերիալի ու շահագործվող աշխատանքի մասսայի հետ համեմատած՝ կապիտալի այդ ծախսման արժեքը հարաբերաբար պակասում է։
Հիմա մեր այս դիտողությունները կլուսաբանենք առանձին օրինակներով։ Մենք սկսում ենք վերջից, արտադրապայմանների տնտեսումից, որչափով որ սրանք միաժամանակ բանվորի գոյության ու նրա կյանքի պայմաններ են ներկայացնում։
II. ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽՆԱՅՈՒԹՅՈՒՆ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Ածխահանքարաններ։ Արհամարհական վերաբերմունք դեպի ամենից անհրաժեշտ ծախսումները։
«Այն մրցման շնորհիվ, որն... իշխում է հանքարանների տերերի միջև, ավելի շատ ծախսումներ չեն արվում, քան անհրաժեշտ են ամենաակներև ֆիզիկական դժվարությունները հաղթահարելու համար՝ և հանքափոր բանվորների մրցման հետևանքով, որոնք սովորաբար պահանջածից ավելի մեծ թիվ են կազմում, այդ բանվորները հոժարությամբ իրենց ենթարկում են զգալի վտանգների ու ամենավնասակար ազդեցությունների՝ մի այնպիսի վարձով, որը լոկ մի քիչ ավելի բարձր է, քան հարևան գյուղական օրամշակներինը, որովհետև հանքարանի աշխատանքը, բացի սրանից, հնարավորություն է տալիս իրենց երեխաներին շահավետ կերպով օգտագործելու։ Այս կրկնակի մրցումը լիովին բավական է... այն ուղղությամբ ներգործելու, որ հանքահորերի մի մեծ մասը բանեցվի չորացման ու օդափոխման ամենից անկատար պարագաներում, հաճախ վատ շինված հանքասրահներով, վատ ձողամածներով, անհմուտ մեքենավարներով, վատ գցված ու վատ սարքված բովանցքներով ու քարշուղիներով. և այս ամենն առաջացնում է հաշմանդամություն, առաջացնում է կյանքի ու առողջության այնպիսի քայքայում, որի վիճակագրությունը սոսկալի պատկեր կներկայացներ» (First Report on Children’s Employment in Mines and Collieries etc. 21 April 1829, p. 102)։ 1860 թվականի մոտերքն անգլիական ածխահանքարաններում միջին հաշվով շաբաթական 15 մարդ էր սպանվում։ Coal Mines Accidents-ի [Դժբախտ դեպքերն ածխահանքարաններում] (1862 թ. փետրվար 6-ի) հաշվետվության համաձայն 1852 — 1861 թ. թ., 10 տարվա ընթացքում, ընդամենն սպանվել է 8 466 հոգի։ Բայց այս թիվը շատ փոքր է, ինչպես հենց ինքը հաշվետվությունն է ասում, որովհետև առաջին տարիներում, երբ վերատեսուչները դեռ նոր էին կարգված և նրանց շրջանները շատ մեծ էին, դժբախտության ու մահվան դեպքերի մի խոշոր քանակության մասին տեղեկանք չէր տրվում ամենևին։ Հենց այն պարագան, որ չնայած հանքաբանվորների դեռ շատ մեծ կոտորածին և վերատեսուչների անբավարար թվին ու փոքր իրավասությանը, դժբախտ պատահարների թիվը շատ է պակասել վերատեսչությունը հաստատելուց հետո — ցույց է տալիս կապիտալիստական շահագործման բնական տենդենցը։— Մարդկային այս զոհերի պատճառը մեծ մասամբ հանքարանատերերի կեղտոտ կծծիությունն է, որոնք, օրինակ, հաճախ միմիայն մի հանքասրահ են փորել տալիս, այնպես որ ոչ միայն ոչ մի իրական օդափոխության, այլև դուրս գալու ոչ մի հնարավորություն չէր լինում, հենց որ միակ հանքասրահը խցվում էր։
Կապիտալիստական արտադրությունը, եթե մենք այն քննում ենք առանձնակի՝ մի կողմ թողնելով շրջանառության պրոցեսն ու մրցման ճարակումները, անչափ խնայողաբար է վերաբերվում իրականացված, ապրանքների մեջ առարկայացված աշխատանքին։ Ընդհակառակը, նա շատ ու շատ ավելի, քան արտադրության ամեն մի այլ եղանակ, մարդկանց, կենդանի աշխատանքի մի վատնիչ է, ոչ միայն մսի ու արյան, այլև նյարդերի և ուղեղի մի վատնիչ։ Անհատական զարգացման ամենից ահռելի շռայլման միջոցով է միայն իրապես, որ ապահովվում և գլուխ է բերվում մարդկության զարգացումն ընդհանրապես՝ պատմության այն դարաշրջանում, որն անմիջաբար նախորդում է մարդկային հասարակության գիտակից վերակազմությանը։ Որովհետև այն ամբողջ տնտեսումը, որի մասին է այստեղ խոսվում, ծագում է աշխատանքի հասարակական բնույթից, ապա հենց աշխատանքի այս անմիջաբար հասարակական բնույթն է իրոք, որ առաջ է բերում բանվորների կյանքի ու առողջության այս շռայլումը։ Այս տեսակետից բնորոշ է արդեն այն հարցը, որ հարուցել է դեռ գործարանային վերատեսուչ Բ. Բեկերը. «Լուրջ խորհրդածությունների հանգեցնող ամբողջ հարցն այն է, թե ինչպե՞ս պետք է ամենից լավ կանխել մանուկների կյանքի այս զոհերը, որոնց պատճառը համակցված աշխատանքն է» (Rep. Fact., Oct. 1863, p. 157)։
Գործարաններ։ Այստեղ ամենից առաջ պետք է խոսել բանվորների անվտանգությունը, հարմարությունն ու առողջությունն ապահովող նախազգուշական ձեռնարկումների կատարյալ բացակայության մասին նաև բուն գործարաններում։ Ջարդերի այն տեղեկաթերթերի մեծ մասը, որոնք արդյունաբերական բանակի վիրավորներին ու սպանվածներին են թվարկում (տե՛ս գործարանների տարեկան հաշվետվությունները), ծագում է հենց այստեղից։ Նույնը պետք է ասել տարածության, օդառության, և այլ պակասի մասին։
Դեռ 1855 թվականի հոկտեմբերին Լեոնարդ Հորները գանգատվում էր, թե շատ ու շատ գործարանատերեր դիմադրություն են ցույց տալիս հորիզոնական գլանների նկատմամբ պաշտպանողական հարմարանքներ պահանջող օրենսդրական որոշումներին, չնայած որ վտանգը շարունակ ապացուցվում է հաճախ մահացու, դժբախտ պատահարներով և պաշտպանողական հարմարանքը ոչ թանգարժեք է, ոչ էլ որևէ կերպ խանգարում է արտադրությանը (Rep. Fact., Oct. 1855, p. 6)։ Այս ու այլ օրենսդրական որոշումների դեմ ցույց տված այսպիսի դիմադրության ժամանակ գործարանատերերը սրտեռանդ պաշտպանություն են վայելում անվճար հաշտարար դատավորների կողմից, որոնք մեծ մասամբ իրենք էլ գործարանատերեր կամ թե՝ սրանց բարեկամներ լինելով՝ պետք է այսպիսի դեպքերի համար վճիռներ կայացնեին։ Թե այս պարոնների դատավճիռներն ինչպիսիք էին, ասել է բարձրագույն դատավոր Կեմպբելը հիշյալ դատավճիռներից մեկի առնչությամբ, որի համար նրան էին դիմել բողոքարկման կարգով. «Այս ոչ թե պառլամենտական ակտի մի մեկնություն է, այլ պարզապես նրա վերացում» (ն. տ., էջ 11)։ Հորները միևնույն հաշվետվության մեջ պատմում է, թե շատ գործարաններում մեքենաները շարժման մեջ են դրվում՝ առանց նախապես բանվորներին այս մասին տեղեկացնելու։ Որովհետև նույնիսկ դադար առած մեքենաների վրա անելիք մի բան միշտ լինում է, ընդորում միշտ նրանց վրա ձեռքեր ու մատներ են զբաղված լինում, ուստի դժբախտ պատահարներ շարունակ առաջ են գալիս ազդանշանի այս հասարակ անտեսումից (ն. տ., էջ 44)։ Այն ժամանակ գործարանատերերը գործարանային օրենսդրությանը դիմադրություն ցույց տալու նպատակով Մանչեստրում կազմեցին կապիտալիստների մի միություն, այսպես կոչված «National association for the Amendments of the Factory Laws» [«Ազգային միություն գործարանային օրենքների բարեփոխման համար»], որը 1855 թվականի մարտին ամեն մի ձիաուժից 2-ական շիլլինգ մուծանքների միջոցով 50 000 ֆ. ստ.-ից ավելի հավաքեց, որպեսզի սրանից հոգա իր անդամների կողմից գործարանային վերատեսուչների դատական բողոքների դեմ հարուցած պրոցեսների ծախքերը և պրոցեսները միության հաշվին վարի։ Խնդիր էր դրված ապացուցել, որ «killing no murder» [սպանել դեռ չի նշանակում մարդասպան լինել], եթե այս կատարվում է շահույթի սիրուն։ Շոտլանդիայի գործարանային վերատեսուչը, սըր Ջոն Կինկերդը, պատմում է Գլազգոյի մի ֆիրմայի մասին, թե սա հին երկաթեղենի միջոցով իր գործարանի բոլոր մեքենաներն օժտեց պաշտպանողական հարմարանքներով, որը նրա վրա նստեց 9 ֆ. ստ. 1 շիլլինգ։ Եթե նա հարած լիներ վերոհիշյալ միությանը, ապա իր 110 ձիաուժի համար պետք է վճարեր 11 ֆ. ստ. մուծանք, ուրեմն ավելի շատ, քան նրա վրա նստել էր պաշտպանողական ամբողջ հարմարանքը։ Բայց և այնպես National association-ը 1854 թվականին որոշակի հիմնվել էր օրենքին դիմադրելու համար, որը պաշտպանողական այսպիսի հարմարանքներ էր թելադրում։ 1844-ից մինչև 1854 թվականը տևող ամբողջ ժամանակվա ընթացքում գործարանատերերն ամենափոքրիկ ուշադրություն անգամ չէին դարձնում հիշյալ օրենքի վրա։ Հիմա Պալմերստոնի պատվերով գործարանային վերատեսուչները գործարանատերերին ազդարարեցին, որ այսուհետև օրենքը խստորեն կիրառվելու է։ Գործարանատերերն իսկույն հիմնեցին իրենց ասսոցիացիան, որի ամենանշանավոր անդամների շարքում շատերը հենց իրենք հաշտարար դատավորներ էին և իբրև այդպիսիք հենց իրենք պետք է կիրառեին օրենքը։ Երբ 1855 թվականի ապրիլին ներքին գործերի նոր մինիստրը, սըր Ջորջ Գրեյը, մի զիջողական առաջարկ արեց, ըստ որի կառավարությունը հոժարում էր բավականանալու գրեթե լոկ անվանական պաշտպանողական հարմարանքներով, ասսոցիացիան այս էլ մերժեց զայրույթով։ Անվանի ինժեներ Թոմաս Ֆերբերնը իրեն թույլ տվեց զանազան դատավարությունների ժամանակ հանդես գալ իբրև տնտեսման ու կապիտալի ոտնահարված ազատության փորձագետ-պաշտպան, վտանգի ենթարկելով իր համբավը։ Գործարանային վերատեսուչների պետը, Լեոնարդ Հորները, գործարանատերերի կողմից ամեն կերպ հալածվեց և վիրավորանքների ենթարկվեց։
Սակայն գործարանատերերը չհանգստացան, մինչև որ ձեռք չբերին Court of Queens Bench-ի [«արքայական բազմոցի դատարանի»] մի վճիռ, որի մեկնության համաձայն 1844 թվականի օրենքը ոչ մի պաշտպանողական հարմարանք չի պատվիրում այն հորիզոնական գլանների համար, որոնք գետնից բարձրացված են ավելի քան 7 ոտնաչափ վեր, և վերջապես 1856 թվականին նրանց հաջողվեց փարիսեցի Վիլսոն Պետտենի միջոցով — այն բարեհոգի մարդկանցից մեկի միջոցով, որոնց ցուցապաշտական կրոնը միշտ կազմ ու պատրաստ է ի հաճույս փողի քսակի ասպետների կեղտոտ աշխատանք կատարելու — մի պառլամենտական օրենք անցկացնել, որով նրանք տվյալ պայմաններում կարող էին գոհանալ։ Օրենքը բանվորներին փաստորեն զրկում էր ամեն մի հատուկ պաշտպանությունից և մեքենաների պատճառած դժբախտությունների դեպքում վնասահատուցում ստանալու համար նրանց ցույց էր տալիս սովորական դատարանի ճանապարհը (կատարյալ ծաղրանք՝ նկատի առնելով անգլիական դատածախքերը), այնինչ մյուս կողմից էքսպերտիզային վերաբերող մի շատ նրբորեն խարդախագործված որոշմամբ դատը տանուլ տալը՝ գործարանատերերի համար նույն օրենքը գրեթե անկարելի էր դարձնում։ Հետևանքը եղավ դժբախտ պատահարների թվի արագ աճումը։ 1858 թվականի մայիսից մինչև հոկտեմբեր տևող կիսամյակում վերատեսուչ Բեկերը գրանցած ուներ դժբախտ պատահարների 21%-անոց մի աճում՝ այն էլ միմիայն նախընթաց կիսամյակի համեմատությամբ։ Նրա կարծիքով բոլոր դժբախտ պատահարների 36,7%-ը հնարավոր էր կանխել։ Բայց ահա 1858 ու 1859 թվականներին դժբախտ պատահարների թիվը 1845 ու 1846 թվականների համեմատությամբ նշանավոր չափով, այն է՝ 29%-ով նվազել էր, մինչդեռ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք վերատեսչության էին ենթարկված, բանվորների թիվն աճել էր 20%-ով։ Բայց ինչո՞վ բացատրել այս փոփոխումը։ Որչափով որ վիճելի կետը մինչև հիմա (1865 թ.) լուծված է, նա լուծված է նոր մեքենաների մուծմամբ, որոնց արդեն հենց այն գլխից պաշտպանողական հարմարանքներ են կցված, և գործարանատերը սրանց հետ հաշտվում է, որովհետև սրանք ոչ մի արտակարգ ծախք չեն նստում նրա վրա։ Այլև առանձին բանվորների հաջողվեց իրենց կորցրած կռների համար դատական բարձր վնասահատուցումներ ստանալ՝ դատավճիռները մինչև բարձրագույն ատյանը հասցնելով և հաստատել տալով։ (Rep. Fact., 30 April 1861, p. 31, ditto April 1862, p. 17)։
Այսքանով սահմանափակվենք այն միջոցների տնտեսման վերաբերմամբ, որոնք պետք է բանվորների (սրանց թվում կան բազմաթիվ երեխաներ) կյանքն ու անդամներն ապահովեին այն վտանգներից, որոնք ուղղակի առաջ են գալիս մեքենաների վրա աշխատելու պրոցեսում։
Աշխատանքը փակ շենքերում ընդհանրապես։— Հայտնի է, թե տեղի, ուրեմն և շենքերի տնտեսումը բանվորներին որքան շատ է իրար վրա խցկում նեղ շենքերում։ Սրան ավելանում է դեռ օդափոխման միջոցների տնտեսումը։ Ավելի երկար բանվորական ժամանակի հետ միացած՝ երկուսն էլ առաջ են բերում շնչառության օրգանների հիվանդությունների աճում ու սրա հետևանքով էլ մահացության աճում։ Հետևյալ փաստական լուսաբանումներն առնված են հասարակական, առողջությանը վերաբերյալ («Public Health, 6-th Rep. 1863») հաշվետվությունից, որը կազմել է մեր առաջին գրքից ընթերցողին լավ հայտնի դոկտոր Ջոն Սայմոնը։
Ինչպես որ բանվորների համակցությունն ու նրանց կոոպերացիան [համագործությունն] է, որ հնարավոր է դարձնում մեքենաների գործադրումը խոշոր մասշտաբով, արտադրամիջոցների համակենտրոնացումն ու սրանց գործադրման պրոցեսում արվող տնտեսումը, այնպես էլ այս մասսայական միատեղ աշխատանքը փակ շենքերում ու այնպիսի հանգամանքներում, երբ վճռական նշանակություն ունի ոչ թե բանվորների առողջությունը, այլ արդյունքի հեշտացրած պատրաստումը,— բանվորների այս մասսայական համակենտրոնացումն է ահա միևնույն գործանոցում, որ մի կողմից՝ աճող շահույթի աղբյուր է կապիտալիստների համար, բայց մյուս կողմից էլ, քանի որ չի համակշռվում ոչ բանվորական ժամանակի կարճությամբ ու ոչ էլ պաշտպանողական հատուկ ձեռնարկումներով, միաժամանակ պատճառ է բանվորների կյանքի ու առողջության շռայլման։
Դոկտոր Սայմոնը սահմանում է հետևյալ կանոնը, որը նա ապացուցում է մասսայական վիճակագրությամբ.— «Այն հարաբերությամբ, որով մի շրջանի բնակչություն ստիպված դիմում է փակ շենքերում կատարվող միատեղ աշխատանքի, այլ հավասար պայմաններում նույն հարաբերությամբ բարձրանում է այս շրջանի մահացության նորման թոքերի հիվանդությունների հետևանքով» (էջ 23)։ Պատճառը վատ օդափոխությունն է։ «Եվ հավանորեն ամբողջ Անգլիայում չկա ոչ մի հատիկ բացառություն այն կանոնից, թե յուրաքանչյուր շրջանում, որը փակ շենքերում կատարվող մի նշանավոր արդյունաբերություն ունի, այս բանվորների աճած մահացությունը բավական է, որպեսզի ամբողջ շրջանի մահացության վիճակագրությունը գունավորվի թոքերի հիվանդությունների մի վճռական գերակշռումով» (էջ 24)։
Արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ աշխատանքը կատարվում է փակ շենքերում և որոնք 1860 ու 1861 թվականին հետազոտված են առողջապահական պաշտոնեության կողմից, մահացության վիճակագրությունը ցույց է տալիս հետևյալը. 15-ից մինչև 55 տարեկան տղամարդկանց միևնույն թվին, որին անգլիական երկրագործական շրջաններում բարակացավից ու թոքերի այլ հիվանդություններից առաջացած մահվան 100 դեպք է ընկնում, տղամարդկանց նույնահավասար թիվ վերցնելիս ընկնում է. Կովենտրիում մահվան 163 դեպք բարակացավից, Բլեկբեռնում ու Սկիպտոնում՝ 167, Կոնգլետոնում և Բրեդֆորդում՝ 168, Լեյստերում՝ 171, Լիկում՝ 182, Մեկկլսֆիլդում՝ 184, Բոլտոնում՝ 190, Նոտտինգհամում՝ 192, Ռոչդելում՝ 193, Դերբիում՝ 198, Սալֆորդում ու Լայնի վրայի Աշտոնում՝ 203, Լիդսում՝ 218, Պրեստոնում՝ 220 ու Մանչեստրում՝ 263 (էջ 24)։ Հաջորդ աղյուսակն է՛լ ավելի ապշելի օրինակ է ներկայացնում։ Նա թոքերի հիվանդություններից առաջացած մահվան դեպքերը տալիս է 15-ից մինչև 25 տարեկան երկու սեռի վերաբերմամբ առանձին-առանձին ու հաշվելով յուրաքանչյուր 100 000 հոգուն։ Ընտրած շրջաններն այնպիսին են, որտեղ միմիայն կանայք են աշխատեցվում փակ շենքերում կատարվող արտադրության մեջ, իսկ տղամարդիկ՝ հնարավոր ամեն տեսակի աշխատաճյուղերում։
Շրջան | Գլխավոր արդյունաբերություն | 15-ից մինչև 25 տարեկանների մահվան դեպքեր թոքերի հիվանդություններից՝ հաշված յուրաքանչյուր 100 000 հոգու վրա |
|
Տղամարդկանց | Կանանց | ||
Բերկհեմստիդ | Ծղոտագործություն, կատարում են կանայք | 219 | 578 |
Լեյտոն Բազարդ | Ծղոտագործություն, կատարում են կանայք | 309 | 554 |
Նյուպորտ Պեգնել | Ժանեկագործություն կանանց ձեռքով | 301 | 617 |
Տոուչեստեր | Ժանեկագործություն կանանց ձեռքով | 239 | 577 |
Յովիլ | Ձեռնոցագործություն, մեծ մասամբ կանանց ձեռքով | 280 | 409 |
Լիկ | Մետաքսարդյունաբերություն, կանայք գերակշռում են | 437 | 856 |
Կոնգլետոն | Մետաքսարդյունաբերություն, կանայք գերակշռում են | 566 | 790 |
Մեկլսֆիլդ | Մետաքսարդյունաբերություն, կանայք գերակշռում են | 593 | 890 |
Առողջ գյուղական շրջան | Հողագործություն | 331 | 333 |
Մետաքսի արդյունաբերության շրջաններում, որտեղ գործարանային աշխատանքի մեջ տղամարդկանց ունեցած մասնակցությունն ավելի մեծ է, նրանց մահացությունն էլ ավելի բարձր է։ Երկու սեռի՝ բարակացավից ու նման այլ հիվանդություններից առաջացած մահացության նորման այստեղ մերկացնում է, ինչպես ասված է հաշվետվության մեջ, «առողջապահական այն, վրդովիչ (atrocious) պայմանները, որոնցում կատարվում է մեր մետաքսի արդյունաբերության մի խոշոր մասը»։ Եվ այս՝ նույն մետաքսի արդյունաբերությունն է, որի գործարանատերերը վկայակոչելով իրենց արտադրության բացառիկ բարենպաստ առողջապահական պայմանները 13 տարեկանից ցած երեխաների համար բացառիկ երկար բանվորական ժամանակ էին պահանջում և ողորմածաբար մասամբ բավարարվեցին (I գիրք, VIII գլուխ, 6, էջ 258—260)։
«Արդյունաբերության մինչև այժմ հետազոտված ճյուղերից ոչ մեկը, իհարկե, մի ավելի վատթար պատկեր չի ընձեռում, քան այն, որ դոկտոր Սմիթը տալիս է դերձակության մասին... «Գործանոցներն,— ասում է նա,— առողջապահական տեսակետից շատ տարբեր են, բայց գրեթե բոլորն էլ գերալցված են, վատ են օդափոխվում և առողջության համար վերին աստիճանի անբարենպաստ են... Այսպիսի սենյակները, բացի սրանից, անհրաժեշտորեն տոթ են լինում, բայց երբ վառվում է գազը, ինչպես այս լինում է ցերեկը մառախուղի ժամանակ ու երեկոյան ձմեռ ժամանակ, ջերմությունը բարձրանում է մինչև 80 ու նույնիսկ 90 աստիճան (Ֆարընհայտով, որ = 27—33°C), իսկ սրա հետևանքը լինում է ծորացող քրտինքն ու լուսամուտների ապակիների վրա գոլորշու խտացումը, այնպես որ ջուրը շարունակ վայր է հոսում կամ թե վերնապատուհանից կաթկթում է, և բանվորներն ստիպված են լինում մի քանի լուսամուտ բաց պահելու, թեև նրանք ընդսմին պաղում են անխուսափելիորեն։ Լոնդոնի Վեստենդի 16 ամենանշանավոր գործանոցի վիճակի մասին նա հետևյալ նկարագրությունն է տալիս. ամենամեծ խորանարդ տարածությունը, որ վատ օդափոխվող այս սենյակներում ընկնում է մի բանվորին, 270 խորանարդ ոտնաչափ է. ամենափոքրը՝ 105 ոտնաչափ, միջին հաշվով մարդագլուխ ընդամենը միմիայն 156 ոտնաչափ։ Մի գործանոցում, որը շուրջանակի պատած է մեկ ծածկասրահով և լոկ մի վերնապատուհան ունի, աշխատում են 92-ից մինչև ավելի քան 100 մարդ. վառվում է գազային լամպերի մի բազմություն. արտաքնոցները հենց մոտիկ կպած են, և տարածությունը մարդագլուխ չի գերազանցում 150 խորանարդ ոտնաչափից։ Մի ուրիշ գործանոցում, որը, կարծեք մի շնաբույն, զետեղված է վերևից լույս ստացող մի բակում և կարող է օդափոխվել մի փոքրիկ ձեղնալուսամուտից միայն, աշխատում են 5 կամ թե 6 հոգի մի տարածության մեջ, որտեղ մարդագլուխ ընկնում է 112 խորանարդ ոտնաչափ»։ Եվ «այս անարգ (atrocious) գործանոցներում, որ նկարագրում է դոկտոր Սմիթը, դերձակները բանում են օրական սովորաբար 12—13 ժամ, իսկ որոշ դեպքերում աշխատանքը տևում է 14—16 ժամ» (էջ 25, 26, 28)։
Բանող մարդկանց թիվը | Արդյունաբերության ճյուղն ու վայրը | Մահացության նորման 100 000 հոգու վրա հաշված հետևյալ տարիքներում |
|||
25—35 | 35—45 | 45—55 | |||
958 265 | Հողագործություն, Անգլիա և Ուելս | 743 | 805 | 1 195 | |
22 301 | տղամարդ | Դերձակներ, Լոնդոն | 958 | 1 262 | 2 093 |
12 377 | կին | ||||
13 803 | Գրաշարներ ու տպագրիչներ, Լոնդոն | 894 | 1 747 | 2 367 |
Պետք է նկատել, և իրոք այս նկատել է Ջոն Սայմոնը, բժշկական բաժնի պետը, որի կազմածն է հաշվետվությունը,— թե 25—30 տարեկան հասակ ունեցողների համար Լոնդոնի դերձակների, գրաշարների ու տպագրիչների մահացությունը շատ փոքր է նշանակված, որովհետև արդյունաբերության այդ երկու ճյուղում էլ Լոնդոնի վարպետները մեծ թվով (հավանորեն մինչև 30 տարեկան) երիտասարդներ են ստանում գյուղից, իբրև աշակերտներ ու «improvers», այսինքն կատարելագործվելու եկողներ։ Նրանք շատացնում են այն բանող մարդկանց թիվը, որոնց վրա պետք է հաշվվեն Լոնդոնի արդյունաբերական բնակչության մահացության նորմաները. բայց նրանք նույն հարաբերությամբ մաս չունեն Լոնդոնի մահվան դեպքերի թվի մեջ, որովհետև նրանց այնտեղ մնալը ժամանակավոր է լոկ. եթե նրանք այս ժամանակվա ընթացքում հիվանդանում են, ապա նրանք վերադառնում են տուն, գյուղը և, եթե մեռնում են, այստեղ էլ հենց գրանցվում է մահվան դեպքը։ Այս պարագան շատ ավելի մեծ չափով շոշափում է ավելի վաղ տարիքները և այս տարիքների համար Լոնդոնի մահացության նորմաներն իբրև արդյունաբերական հակառողջապահականության մասշտաբներ լիովին արժեզուրկ է դարձնում (էջ 30)։
Դերձակների դրությանը նման է գրաշարների դրությունն էլ, որոնց մոտ օդափոխության պակասությանը, ապականված օդին և այլոց ավելանում է նաև գիշերային աշխատանքը։ Նրանց սովորական բանվորական ժամանակը տևում է 12-ից մինչև 13, երբեմն էլ 15-ից մինչև 16 ժամ։ «Մեծ տոթ ու հեղձուկ օդ է լինում, հենց որ գազը վառվում է... Քիչ չի պատահում, որ ձուլարանի գոլորշիները կամ թե մեքենաների և կամ կեղտահորերի գարշահոտությունը ցածի հարկից բարձրանում են և վերևի սենյակի չարիքը սաստկացնում։ Շենքի ներքին մասերի ջերմացած օդը տոթացնում է վերիններինը հենց արդեն նրանով, որ տաքացնում է նրանց հատակը, և եթե շենքերը գազ շատ գործածելու հետ միասին նաև ցածրաձեղուն են, ապա այս մի մեծ չարիք է։ Դրությունն է՛լ ավելի վատ է այնտեղ, որտեղ շոգեկաթսաները գտնվում են ցածի զետեղարաններում և ամբողջ տունը լցնում են մի անցանկալի տոթով... Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ օդափոխությունն ամենուրեք պակասավոր և միանգամայն անբավարար է՝ տոթն ու արևամուտից հետո գազի այրման արդյունքները հեռացնելու համար, և որ բազմաթիվ գործանոցներում, մանավանդ այնպիսիներում, որոնք առաջ բնակելի տներ են եղել, կացությունը վերին աստիճանի ողբալի է»։ Մի քանի գործանոցներում, հատկապես շաբաթաթերթերի գործանոցներում, որտեղ նմանապես 12—16 տարեկան դեռահասներ են բանեցվում, աշխատանքը կատարվում է երկու օր ու մի գիշեր գրեթե անընդհատ, այնինչ ուրիշ գրաշարանոցներում, որոնք զբաղված են շտապողական աշխատանք կատարելով, կիրակին էլ բանվորին ոչ մի հանգստություն չի բերում, և նրա բանվորական օրերը շաբաթվա մեջ 6-ի փոխարեն կազմում են 7 (էջ 26, 28)։
Սպիտակեղեն կարողները և մոդիստուհիները (milliners ու dressmakers) գերաշխատանքի առնչությամբ մեզ արդեն զբաղեցրել են I գրքում, VIII գլ., 3, էջ 217—219։ Մեր բերած հաշվետվության մեջ նրանց աշխատանքի վայրերը նկարագրել է դոկտոր Օրդը։ Եթե սրանք ցերեկը նույնիսկ մի քիչ ավելի լավ են, ապա այն ժամերին, երբ գազը վառված է, անչափ տոթ են լինում, մգլահոտած (foul) ու անառողջ։ Ավելի լավ տեսակի 34 գործանոցում դոկտոր Օրդը գտավ, որ ամեն մի բանվորուհու համար խորանարդ ոտնաչափ տարածության միջին թիվը «4 դեպքում 500-ից ավելի էր ուրիշ 4-ում՝ 4—500, 5-ում՝ 200—250, 4-ում՝ 150—200 ու վերջապես 9-ում՝ միմիայն 100—150։ Այս դեպքերից մինչև անգամ ամենանպաստավորը լոկ հազիվ բավարար է տևական աշխատանքի համար, եթե տեղը կատարյալ օդափոխություն չունի։... Նույնիսկ ավելի լավ օդափոխության դեպքում գործանոցները շատ շոգ ու հեղձուկ են լինում պահանջված բազմաթիվ գազային լապտերների մլմլալու հետևանքով»։ Ահա՛ դոկտոր Օրդի նկատողությունն իր այցելած՝ ստորին կարգի մի գործանոցի վերաբերմամբ էլ, որտեղ աշխատանքը կատարվում էր մի միջնորդի (middleman) հաշվին. «Մի սենյակ, 1280 խորանարդ ոտնաչափ տարողությամբ, մեջը գտնվողները՝ 14 հոգի, ամեն մեկին ընկնող տարածությունը՝ 91,5 խորանարդ ոտնաչափ։ Բանվորուհիներն աշխատանքից ուժասպառ ու տանջված կերպարանք ունեին այստեղ։ Նրանց վաստակը նշված է շաբաթական 7—15 շիլլինգ, հետն էլ թեյ... Բանվորական ժամերը՝ առավոտյան 8-ից մինչև երեկոյան 8-ը։ Փոքրիկ սենյակը, որտեղ ճխտված էին այս 14 անձը, վատ էր օդափոխված։ Կային երկու շարժական լուսամուտ ու մի բուխարիկ, որը սակայն խցված էր. օդափոխման որևէ տեսակի հատուկ հարմարանքներ չկային» (էջ 27)։
Միևնույն հաշվետվությունը մոդիստուհիների գերաշխատանքի վերաբերմամբ նկատում է. «Մոդայի շքեղարուր գործանոցներում երիտասարդ կանանց, գերաշխատանքը տարվա մեջ տիրապետում է մոտավորապես 4 ամսում միայն, սակայն այնպիսի հրեշավոր չափով, որ շատ դեպքերում հասարակության ապշանքն ու վրդովմունքն է առաջ բերել մի վայրկյան. բայց այս ամիսների ընթացքում իբրև կանոն աշխատանքը գործանոցում կատարվում է օրական լրիվ 14 ժամ, իսկ կուտակված շտապ պատվերների ժամանակ ամբողջ օրն ի բուն 17—18 ժամ։ Տարվա մյուս եղանակներին գործանոցում աշխատանքը կատարվում է հավանորեն 10—14 ժամ. իրենց բնակարաններում աշխատողներն էլ կանոնավորապես 12 կամ թե 13 ժամ գործի են լինում։ Կանացի թիկնոցների, փողպատների, շապիկների և այլոց արտադրումը, կարամեքենայի վրա արվող աշխատանքն էլ հետն առած, ընդհանուր գործանոցում կատարվում է ավելի քիչ ժամերի ընթացքում, սովորաբար ոչ ավելի, քան 10—12 ժամում. բայց,— ասում է դոկտոր Օրդը,— «որոշ արհեստանոցներում կանոնասահմանված բանվորական ժամերը որոշ ժամանակամիջոցներում նշանավոր չափով երկարաձգման են ենթարկվում առանձնապես վճարվող արտակետյա աշխատանքի միջոցով, իսկ ուրիշ արհեստանոցներում բանվորուհիներն աշխատանքը հետները վերցնում են տուն, որպեսզի կանոնասահմանված բանվորական ժամանակից հետո կատարեն. մենք կարող ենք ավելացնել, որ արտակետյա աշխատանքի թե՛ մեկ ու թե՛ մյուս տեսակը հաճախ ստիպողական է» (էջ 28)։ Ջոն Սայմոնն այս էջին կցած մի ծանոթագրության մեջ նկատում է. «Պարոն Ռէդկլիֆֆը, համաճարակաբանական ընկերության քարտուղարը, որը հատկապես շատ առիթներ է ունեցել առաջին կարգի արհեստանոցների բանվորուհիների առողջությունը քննելու, յուրաքանչյուր 20 աղջկանից, որոնք իրենց մասին ասում էին, թե իրենց առողջությունը միանգամայն լավ է, միայն մեկին առողջ գտավ. մնացածները մարմնական ուժերի թուլանալու, նյարդային ուժասպառման, ու սրանից առաջացող բազմաթիվ ֆունկցիոնալ խանգարումների տարբեր աստիճաններ էին ցուցաբերում»։ Իբրև պատճառներ նա նշում է՝ առաջին հերթին բանվորական ժամերի երկարությունը, որը նա տարվա նույնիսկ հանդարտ եղանակներին օրական մինիմում 12 ժամ է հաշվում, ու երկրորդ՝ արհեստանոցների գերալցումն ու վատ օդափոխությունը, գազային լապտերների շնորհիվ փչացած օդը, անբավարար կամ թե վատ սնունդն ու բանվորուհիների համար կենցաղային հարմարություններ ստեղծելու հոգացողության, պակասությունը»։
Եզրակացությունը, որին հանգում է անգլիական առողջապահական վարչության պետը, այն է, թե «բանվորների համար գործնականորեն անհնարին է նվաճել այն, ինչ որ տեսականորեն իրենց առաջին իրավունքն է առողջության բնագավառում, իրավունք այն իմաստով, որ աշխատանք կատարելու համար էլ նրանց հավաքած լինի ձեռնարկուն, որ միատեղ աշխատանքը, որչափով որ ձեռնարկուից է կախված և նրա հաշվին է կատարվում, պետք է զերծ կացուցվի անցանկալի ու առողջության համար վնասակար պայմաններից. նաև թե՝ բանվորները ոչ միայն իրենք փաստորեն ի վիճակի չեն հարկադրելու, որ այս առողջապահական արդարությունն իրագործվի իրենց համար, այլև, չնայած օրենսդրի առաջադրած դիտավորությանը, նրանք նույնքան քիչ կարող են որևէ գործուն աջակցություն սպասել այն պաշտոնյաներից, որոնք պետք է իրագործեն «Nuisances Removal Acts»-ը [«Դժբախտ պատահարները կանխելու օրենքը»] (էջ 29)։ «Անկասկած, մի քանի տեխնիկական փոքրիկ դժվարություններ կան այն ճշգրիտ սահմանը որոշելու համար, որից դենը ձեռնարկուները պետք է կարգավորման ենթարկվեն։ Բայց ... սկզբունքորեն՝ առողջությունը խնայելու պահանջն ընդհանրական է։ Եվ ի շահ միլիոնավոր բանվորների ու բանվորուհիների, որոնց կյանքն այժմ անտեղի ծյուրվում և կարճացվում է մարմնական անվերջ տանջանքներով, որոնք սոսկ նրանց զբաղմունքի արգասիք են, ես համարձակվում եմ այն հույսն արտահայտել, թե աշխատանքի առողջապահական պայմանները նույնպես ընդհանրականորեն կդրվեն օրենքի պատշաճ պաշտպանության տակ, գոնե այն չափով, որ աշխատանքի բոլոր փակ շենքերում օդափոխությունն իրոք ապահովվի և որ ըստ իր բնության անառողջ ամեն մի աշխատաճյուղում հնարավոր եղածին չափ սահմանափակվի առողջության համար առանձնապես վտանգավոր ներգործությունը» (էջ 63)։
III. ՏՆՏԵՍՈՒՄ ՇԱՐԺԻՉ ՈՒԺԻ ՍՏԱՑՄԱՆ ՈՒ ՆՐԱ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊՐՈՑԵՍՈՒՄ
Լ. Հորները 1852 թվականի հոկտեմբերի իր հաշվետվության մեջ քաղբերում է Պետրիկրոֆտի անվանի ինժեներ Ջեմս Նեսմիթի մի նամակը, որում ի միջի այլոց ասված է.
«Հասարակությունը շատ քիչ է ծանոթ շարժիչ ուժի այն վիթխարի աճի հետ, որ ստացվել է «[շոգեմեքենաների]» սիստեմի այնպիսի փոփոխությունների ու բարելավումների հետևանքով, ինչպիսիք նրանք են, որոնց մասին ես խոսում եմ։ Մեր (Լանկաշիրի) շրջանի մեքենաների ուժը գրեթե 40 տարվա ընթացքում գտնվում էր վախկոտ ու նախապաշարումներով լի ավանդության մղձավանջի ճնշման տակ, բայց մենք հիմա բարեբախտորեն այդ չարիքից ազատագրված ենք։ Վերջին 15 տարում, բայց հատկապես վերջին 4 տարվա ընթացքում (ուրեմն 1848 թվականից դեսը) մի քանի շատ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել կոնդենսացիոն [խտարար] շոգեմեքենաների օգտագործման եղանակի մեջ... Հետևանքն այն է, ... որ միևնույն մեքենաներն աշխատանքի մի շատ ավելի բարձր արդյունք են տալիս, և այն էլ՝ ածխի գործածությունը շատ նշանավոր չափով պակասեցնելով... Շոգեուժն այս շրջանի գործարանները մտցնելուց դեսը շատ ու շատ տարիների ընթացքում կարծում էին, թե այն արագությունը, որով պետք է բանեցնեին կոնդենսացիոն շոգեմեքենաները, մի րոպեում մոտավորապես 220 ոտնաչափ մխոցաշարժմունք էր. այսինքն 5 ոտնաչափ մխոցամբարձում ունեցող մի մեքենա նախապես արդեն սահմանափակված էր շուռտվիկի գլանի 22 պտույտով։ Մեքենան ավելի արագ բանեցնելը նպատակահարմար չէր համարվում։ Եվ որովհետև ամբողջ մեխանիզմը հարմարեցված էր մի րոպեում 220 ոտնաչափ մխոցաշարժման արագությանը, ուստի ամբողջ արդյունաբերության մեջ շատ տարիների ընթացքում տիրապետում էր այս դանդաղ ու անմտորեն սահմանափակված արագությունը։ Բայց վերջապես, արդյոք ընդունված նորմաների մի բախտավոր անգիտությա՞ն հետևանքով, թե՞ որևէ մի համարձակ նորարարի գիտակցած ավելի լավ հիմունքների հետևանքով, մի ավելի մեծ արագություն փորձարկվեց և, քանի որ հետևանքը վերին աստիճանի նպաստավոր էր, օրինակին հետևեցին ուրիշները. այն ժամանակ, ինչպես ասում էին, մեքենայի սանձը բաց թողին և հաղորդիչ մեխանիզմի գլխավոր անիվներն այնպես վերակառուցեցին, որ շոգեմեքենան կարողացավ մի րոպեում 300 ոտնաչափ ու ավելի արագությամբ շարժում անել, մինչդեռ մեխանիզմները պահվեցին իրենց նախկին արագության աստիճանի վրա... Շոգեմեքենայի այս արագացումը հիմա գրեթե ընդհանրական է, որովհետև պարզվեց, որ ո՛չ միայն միևնույն մեքենայից ավելի շատ էր գործածելի ուժ ստացվում, այլ հենց շարժումն էլ, թափանվի ավելի մեծ սլացքի հետևանքով, շատ ավելի կանոնավոր էր դառնում։ Անփոփոխ շոգեճնշման ու կոնդենսատորի անփոփոխ անոսրացման պայմաններում ավելի ուժ է սստացվում՝ մխոցաշարժումը պարզապես արագացնելու միջոցով։ Եթե մենք կարողանանք, օրինակ, մի շոգեմեքենա, որը մի րոպեում 200 ոտնաչափ արագություն զարգացնելով՝ 40 ձիաուժ է տալիս, պատշաճ փոփոխության միջոցով այն վիճակին հասցնել, որ նա միևնույն շոգեճնշման ու անոսրացման պայմաններում մի րոպեում 400 ոտնաչափ շարժում անի, ապա մենք ճիշտ կրկնակի ուժ կստանանք. իսկ որովհետև երկու դեպքում էլ շոգեճնշումն ու անոսրացումը միևնույնն են մնում, ուստի մեքենայի առանձին մասերի լարումն ու հետևաբար դժբախտ պատահարների վտանգն արագության ուժեղացման հետևանքով չի աճում էական չափով։ Ամբողջ տարբերությունն այն է, որ մենք մխոցաշարժման արագացման չափով կամ թե մոտավորապես նույն հարաբերությամբ ավելի շատ շոգի ենք սպառում. և հետո, ագույցի ու շփվող մասերի մի քիչ ավելի արագ մաշումն է տեղի ունենում, բայց այնպիսի մաշում, որի մասին խոսել չարժե... Սակայն արագացված մխոցաշարժման միջոցով միևնույն մեքենայից ավելի շատ ուժ ստանալու համար պետք է միևնույն շոգեկաթսայի տակ ավելի շատ ածուխ վառվի կամ թե շոգիացման ավելի մեծ ունակությամբ օժտված կաթսա գործադրվի, կարճ ասած՝ պետք է ավելի շատ շոգի արտադրվի։ Այս նպատակին հասան, և շոգեգոյացման ավելի մեծ ունակությամբ օժտված կաթսաները հարմարակցվեցին «արագացված» հին մեքենաներին. սրանք բազմաթիվ դեպքերում սկսեցին այս եղանակով 100% ավելի աշխատանք մատակարարել։ Մոտ 1842 թվականին Կորնուոլի հանքարաններում գործածվող շոգեմեքենաների արտակարգորեն էժան շոգեգոյացումն սկսեց ուշադրություն գրգռել. բամբակամանության մեջ տեղի ունեցող մրցումը գործարանատերերին ստիպում էր իրենց շահույթի գլխավոր աղբյուրը խնայությունների մեջ որոնելու. ըստ ժամերի և ըստ ձիաուժի հաշված՝ ածխի գործածության այն ուշագրավ տարբերությունը, որ ցուցաբերում էին Կորնուոլի մեքենաները, այլև Վուլֆի երկցիլինդր մեքենաների արտակարգորեն տնտեսողական արգասիքները նաև մեր շրջանում առաջին շարքը մղեցին վառելիքի խնայությունը։ Կորնուոլյան ու երկցիլինդր մեքենաները յուրաքանչյուր 3½-ից մինչև 4 ֆունտ ածխին մի ժամում մեկ ձիաուժ էին մատակարարում, այնինչ բամբակամանական շրջաններում գործող մեքենաները մի ձիաուժի համար ու մի ժամում 8 կամ թե 12 ֆունտ ածուխ էին սպառում։ Այսքան զգալի տարբերությունը մեր շրջանի գործարանատերերին ու մեքենակառույցներին դրդեց նման միջոցներով նույնպիսի արտակարգորեն տնտեսողական արգասիքների հասնելու, ինչպիսիք արդեն սովորական էին Կորնուոլում ու Ֆրանսիայում, որովհետև այնտեղ ածխի բարձր գինը գործարանատերերին ստիպել էր իրենց արտադրության այս թանգ նստող տարրի սպառումն ըստ կարելվույն սահմանափակելու։ Այս բանը շատ կարևոր հետևանքների հասցրեց։ Առաջին՝ շատ կաթսաներ, որոնց մակերևույթի կեսը բարձր շահույթի հին, երջանիկ ժամանակներում դրսի սառն օդին ենթակա էր մնում, հիմա ծածկվեցին թաղիքի կամ թե աղյուսի ու շաղախի և այլ մատերիալների հաստ շերտերով, որով խափանվում էր այնպիսի մեծ ծախքերով գոյացրած ջերմության արտաճառագայթումը։ Շոգեխողովակները պաշտպանվեցին միևնույն եղանակով, ինչպես և ցիլինդրը շրջապատվեց թաղիքով ու փայտով, երկրորդ՝ սկսվեց բարձր ճնշման կիրառումը։ Մինչև հիմա նախազգուշական կափույրը միմիայն այնքան էր ծանրաբեռնված, որ նա մի քառակուսի մատնաչափի վրա 4, 6 կամ թե 8 ֆունտ շոգեճնշում լինելիս արդեն բացվում էր. հիմա գտան, որ ճնշումը մինչև 14 կամ թե 20 ֆունտ բարձրացնելով... հասնում են ածխի մի զգալի խնայության, ուրիշ խոսքով՝ գործարանի աշխատանքն սկսեց կատարվել ածխի մի շատ ու շատ ավելի փոքր սպառմամբ... Այն գործարանատերերը, որոնք սրա համար միջոցներ ու համարձակություն ունեին, բարձր ճնշման ու տարասփռման սիստեմն իրագործեցին իր լիակատար ծավալով և սկսեցին գործածել նպատակահարմարորեն կառուցված այնպիսի շոգեկաթսաներ, որոնք քառակուսի մատնաչափի վրա 30, 40, 60 ու 70 ֆունտ ճնշում ունեցող շոգի էին մատակարարում, մի ճնշում, որը հին դպրոցի ինժեներներին սարսափից ուշաթափ կաներ։ Բայց որովհետև այս բարձրացված շոգեճնշման տնտեսական հետևանքը... շատ շուտով զգալի դարձավ ֆունտ ստերլինգների, շիլլինգների ու պեննիների աներկբա կերպարանքով, ապա կոնդենսացիոն մեքենաների բարձրաճնշում կաթսաները գրեթե ընդհանուր տարածում ստացան։ Նրանք, որոնք բարենորոգությունն արմատապես էին իրագործում, սկսեցին վուլֆյան մեքենաներ գործածել. և այս տեղի ունեցավ նորերումս շինված մեքենաների մեծամասնության նկատմամբ. այսպես էին հատկապես վուլֆյան մեքենաները 2 ցիլինդրով, որոնցից մեկում շոգին կաթսայից ուժ է արտադրում՝ մթնոլորտի հանդեպ ունեցած գերազանց ճնշման զորությամբ և ապա այնուհետև, առաջվա նման ամեն մի մխոցաշարժումից հետո ազատ օդի մեջ ժայթքելու փոխարենը մտնում է մոտավորապես չորս անգամ ավելի մեծ տարողություն ունեցող մի ցածրաճնշում ցիլինդրի մեջ և այնտեղ նոր տարասփռում կատարելուց հետո մղվում է կոնդենսատորի մեջ։ Տնտեսական հետևանքը, որ ստացվում է այսպիսի մեքենաներից, այն է, որ յուրաքանչյուր 3½—4 ֆունտ ածխից մի ժամում մեկ ձիաուժ է արտադրվում, այնինչ հին սիստեմի մեքենաները սրա համար 12-ից մինչև 14 ֆունտ էին պահանջում։ Մի ճարտար հարմարանք հնարավորություն տվեց վուլֆյան կրկնակի ցիլինդրի սիստեմը կամ թե համակցված բարձրաճնշում ու ցածրաճնշում մեքենայի սիստեմն արդեն գոյություն ունեցող ավելի հին մեքենաների նկատմամբ կիրառելու և այսպիսով նրանց աշխատանքը բարձրացնելու միաժամանակ նվազեցնելով ածխի գործածությունը։ Միևնույն հետևանքը ձեռք բերվեց վերջին 8—10 տարում՝ բարձրաճնշում մեքենան այնպես շաղկապելով կոնդենսացիոն մեքենայի հետ, որ առաջինի գործածած շոգին անցնում էր երկրորդի մեջ և սրան շարժման մեջ էր դնում։ Այս սիստեմը բազմաթիվ դեպքերում օգտակար դուրս եկավ»։
«Դժվար կլիներ ճշգրտորեն որոշել, թե ինչ չափով է բարձրացել այն շոգեմեքենաների աշխատունակությունը, որոնց նկատմամբ կիրառված են մի քանի կամ թե բոլոր այս կատարելագործությունները։ Բայց ես համոզված եմ, որ շոգեմեքենաների միևնույն կշռից մենք հիմա միջին հաշվով ստանում ենք առնվազն 50% ավելի ծառայություն կամ թե աշխատանք, և որ բազմաթիվ դեպքերում միևնույն շոգեմեքենան, որը րոպեում 220 ոտնաչափ սահմանափակված արագության պայմաններում 50 ձիաուժ էր տալիս, հիմա մատակարարում է 100-ից ավելի։ Կոնդենսացիոն մեքենաների նկատմամբ բարձրաճնշում շոգի կիրառելու վերին աստիճանի տնտեսողական հետևանքները, ինչպես և շատ ավելի մեծ այն պահանջները, որոնք առաջադրվում էին հին շոգեմեքենաներին՝ ձեռնարկությունն ընդարձակելու նպատակով, վերջին երեք տարում հասցրին խողովակակաթսաներ մտցնելուն և սրանով կրկին զգալի չափերով նվազեցրին շոգեստեղծման ծախքերը», (Rep. Fact., 1852, p. 23—27)։
Ուժարտադիր մեքենաների մասին ասածը վերաբերում է նաև ուժահաղորդ մեքենաներին ու աշխատամեքենաներին։
«Այն արագ քայլերը, որով զարգացան մեքենաների կատարելագործումները վերջին մի քանի տարում, գործարանատերերին հնարավորություն տվին արտադրությունն ընդարձակելու՝ առանց ավելադիր շարժիչ ուժի։ Աշխատանքն ավելի խնայողաբար կիրառելն անհրաժեշտ է դարձել բանվորական օրվա կարճացման հետևանքով, և լավ ղեկավարությամբ ապահովված գործարանների մեծամասնության մեջ միշտ միջոցներ են փնտրում, թե ինչ ճանապարհով կարող է արտադրությունը բարձրացվել, միաժամանակ ծախքերն իջեցնելով։ Ես իմ տրամադրության տակ ունեմ մի հավաստագրություն, որը ես պարտական եմ իմ շրջանի մի շատ ինտելիգենտ պարոնի սիրալիրությանը և որը վերաբերում է 1810 թվականից մինչև հիմա նրա գործարանում զբաղված բանվորների թվին ու տարիքին, գործադրված մեքենաներին ու վճարված աշխատավարձին։ 1840 թվականի հոկտեմբերին նրա ֆիրման բանեցնում էր 600 բանվոր, որոնցից 200-ը 13 տարեկանից ցած, 1852-ի հոկտեմբերին՝ միմիայն 350 բանվոր, որոնցից միմիայն 60-ը՝ 13 տարեկանից ցած։ Երկու թվականում էլ միևնույն թվով մեքենաներ են եղել արտադրության մեջ — շատ չնչին բացառությամբ, և միևնույն գումարն է վճարվել աշխատավարձի համար»։ (Ռեդգրեյվի հաշվետվությունը «Rep. Fact.»-ում, 1852 Oct.», p. 58)։
Մեքենաների մեջ արված այս բարելավումներն իրենց լիակատար ներգործությունը ցուցաբերում են լոկ այն ժամանակ, երբ մեքենաները դրվում են նոր, նպատակահարմար կառուցված գործարանային շենքերի մեջ։ «Մեքենաների կատարելագործումների առնչությամբ ես պետք է նկատեմ, որ ամենից առաջ մեծ առաջադիմություն է կատարվել այն գործարանների կառուցման մեջ, որոնք հարմարեցված են այս նոր մեքենաները դնելուն։ Գետնահարկում ես մանում եմ իմ ամբողջ մանվածքը և միմիայն այստեղ դնում 29 000 կրկնիլիկ։ Միայն այս սենյակից ու սրահից ես աշխատանքի առնվազն 10% մի տնտեսում եմ քաղում, ոչ այնքան մեխանիզմների կատարելագործումների, որքան մեքենաները մի եզակի ղեկավարության տակ համակենտրոնացնելու հետևանքով. և ես կարող եմ իլիկների միևնույն թիվը շարժման մեջ դնել մի եզակի շարժագլանով, որով ես ուրիշ ֆիրմաների դիմաց 60-ից մինչև 80% գլանահաղորդում եմ տնտեսում։ Բացի սրանից, յուղի, ճարպի և այլոց մի խոշոր խնայություն է տալիս այս... կարճ ասած՝ գործարանի չկատարելագործված կազմակերպման ու բարելավված մեքենաների միջոցով ես, ամենահամեստ հաշվով, 10% տնտեսել եմ աշխատանքից ու վրադիր՝ մեծ խնայություն եմ արել ուժից, ածխից, ճրագուից, շարժագլաններից, փոկերից և այլն»։ (Մի բամբակամանարանատիրոջ վկայություն. Rep. Fact., Oct. 1863, p. 110)։
IV. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՂԿՂԱՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Արտադրության կապիտալիստական եղանակի հետ միասին ընդլայնվում է արտադրության ու սպառման կղկղանքների օգտագործումը։ Առաջինների տակ մենք հասկանում ենք արդյունաբերության ու երկրագործության թափթփուկները, վերջինների տակ՝ մասամբ այն կղկղանքները, որոնք առաջ են գալիս մարդկանց բնական նյութափոխությունից մասամբ էլ հասկանում ենք այն ձևը, որով սպառման առարկաներն են մնում իրենց գործածությունից հետո։ Ըստ այնմ արտադրության կղկղանքներն են այն երկրորդական արդյունքները քիմիական արդյունաբերության մեջ, որնք կորչում են արտադրության փոքր մասշտաբի դեպքում. երկաթի մանրուքները, որոնք թափթփվում են մեքենայական արտադրության ժամանակ ու նորից իբրև հումք մտնում երկաթարտադրության մեջ և այլն։ Ապառման կղկղանքները մարդկանց բնական արտաթորանյութերն են, հագուստների մնացորդները քրջերի ձևով և այլն։ Ապառման կղկղանքներն ամենակարևորներն են հողագործության համար։ Նրանց գործածման բնագավառում կապիտալիստական տնտեսության մեջ մի վիթխարի վատնում է տեղի ունենում։ Օրինակ, Լոնդոնում 4½ միլիոն մարդկանց կղկղանքի համար մի ավելի լավ գործածություն չեն գտնում, քան ահռելի ծախքեր անելով Թեմզան նրանով վարակելը։
Հումքի թանկացումը բնականորեն դրդապատճառ է լինում թափթփուկներն օգտագործելու համար։
Ընդաանուր առմամբ այս վերօգտագործման պայմաններն են՝ այսպիսի կղկղանքների մեծազանգվածությունը, որ գոյանում է միմիայն խոշոր մասշտաբով կազմակերպված աշխատանքի ժամանակ. մեքենաների բարելավումը, որի շնորհիվ այն նյութը, որ իր տվյալ ձևով անգործածելի էր առաջ, վերափոխվում է նոր արտադրության համար պիտանի մի կերպարանքի առաջադիմությունը գիտության ասպարեզում, առանձնապես քիմիայի, որն այսպիսի թափթփուկների օգտակար հատկություններն է հայտնագործում։ Անշուշտ, մանր այգեգործորեն վարվող երկրագործության մեջ էլ, ինչպես, օրինակ, Լոմբարդիայում, հարավային Չինաստանում ու Ճապոնիայում, այս տեսակի խոշոր տնտեսում է տեղի ունենում։ Բայց ընդհանրապես այս սիստեմում երկրագործության արտադրողականությունը ձեռք է բերվում, մեծապես շռայլելով այն մարդկային բանվորական ուժը, որը կորզվում է արտադրության ուրիշ ոլորտներից։
Այսպես կոչված թափթփուկներն արդյունաբերության գրեթե յուրաքանչյուր ճյուղում մի զգալի դեր են խաղում։ Այսպես, 1863 թվականի դեկտեմբերի գործարանային հաշվետվության մեջ իբրև գլխավոր պատճառներից մեկն այն երևույթի, որ թե՛ Անգլիայում ու թե՛ Իռլանդիայի շատ մասերում լոկ դժկամորեն ու հազվադեպ են վուշ մշակում, նշված է. «Թափթփուկի մեծ քանակը... որ վուշի վերամշակման ժամանակ գոյանում է այն գզագործարաններում (scutch mills), որոնք ջրի ուժով են շարժման մեջ դրվում... Բամբակի թափթփուկը հարաբերաբար քիչ է լինում, բայց վուշինը՝ շատ մեծ։ Լավ հոգացողությունը ջրացողման ու մեքենական գզի ժամանակ կարող է այս կորուստը զգալի չափով սահմանափակել։ Իռլանդիայում հաճախ վուշը վերին աստիճանի հոռի եղանակով է գզվում, այնպես որ 28—30%-ը կորչում է», մինչդեռ այս ամենից կարելի էր խուսափել, ավելի լավորակ մեքենաներ գործադրելով։ Ընդսմին այնքան շատ ոռվանք է մնում իբրև թափթփուկ, որ գործարանային վերատեսուչն ասում է. «Իռլանդիայում մի քանի գզագործարանից ինձ հաղորդել են, թե գզրարներն այնտեղ գոյացած թափթփուկը հաճախ տուն տանելով իրենց օջախներում իբրև վառելիք են գործածել, սակայն չէ՞ որ վուշի թափթփուկը շատ թանկարժեք բան է» (ն. տ., էջ 140)։ Բամբակի թափթփուկի մասին հետո խոսք է լինելու ներքևում, որտեղ մենք խոսում ենք հումքի գների տատանումների մասին։
Բրդի արդյունաբերությունն ավելի ռացիոնալ հիմունքների վրա է դրված, քան վուշի վերամշակումը։ «Առաջ սովորական էր՝ բրդի թափթփուկն ու բրդյա քրջեղենը նորից վերամշակելու համար հավաքելը մի անարգ բան համարել, բայց այս նախապաշարմունքը լիովին չքացել է shoddy trade-ի (արհեստական բրդի արդյունաբերության) առնչությամբ, որը Յորկշիրի բրդարդյունաբերական շրջանի մի կարևոր ճյուղն է դարձել, և կասկած չկա, որ բամբակի թափթփուկի գործն էլ շուտով միևնույն տեղը կգրավի իբրև մի արտադրաճյուղ, որը մի հանրահայտնի պահանջ է բավարարում։ Մի 30 տարի առաջ բրդե քրջեր, այսինքն ամբողջովին բրդե մահուդի և այլոց կտորները տոննան միջին հաշվով 4 ֆ. ստ. 4 շիլլինգ էին գնահատվում. վերջին մի երկու տարում նրանց գինը դարձել է տոննան 44 ֆ. ստ.։ Եվ պահանջարկն այնքան է աճել, որ բրդից ու բամբակից պատրաստած խառը գործվածքն էլ է օգտագործվում, որովհետև միջոց են գտել, որով բամբակը քայքայում են՝ առանց բրդին վնասելու. և հիմա հազարավոր բանվորներ զբաղված են shoddy-ի արտադրության մեջ, իսկ սպառողը մեծ օգուտ ունի դրանից, քանի որ նա հիմա միջին լավորակ մահուդը կարող է գնել մի շատ չափավոր գնով» (Rep. Fact., Dec. 1863, p. 107)։ Այս եղանակով վերականգնված արհեստական բուրդը 1862 թվականի վերջում արդեն կազմում էր անգլիական արդյունաբերության սպառած ամբողջ բրդի մի երրորդը (Rep. Fact., Oct. 1862, p. 81)։ «Սպառողի» «մեծ օգուտն» այն է, որ նրա բրդե հագուստներն առաջվա ժամանակի մի երրորդումն են մաշվում և մի վեցերորդում ձարձրվում։
Անգլիական մետաքսի արդյունաբերությունը շարժվում էր միևնույն թեք ուղիով։ 1839—62 թվականներին իսկական հում մետաքսի գործածությունը մի քիչ պակասել էր, մետաքսի թափթփուկներինը, ընդհակառակը, կրկնապատկվել։ Բարելավված մեքենաների միջոցով հնարավոր եղավ այլ պայմաններում բավական անարժեք մատերիալից բազմաթիվ նպատակների համար պիտանի մի մետաքս պատրաստել։
Թափթփուկների գործադրման ամենից ակնառու օրինակը տալիս է քիմիական արդյունաբերությունը։ Նա ոչ միայն իր սեփական թափթփուկներն է գործածում՝ սրանց համար գործադրման նոր ասպարեզներ բացելով, այլև արդյունաբերության ուրիշ ամենատարբեր ճյուղերի թափթփուկները, և, օրինակ, առաջներում գրեթե անօգուտ նավթակուպրը փոխարկում է անիլինի ներկի, տորոնի գունանյութի (ալիզարինի) ու նորերումս էլ՝ դեղորայքի։
Արտադրության կղկղանքների այս տնտեսումից, որը կատարվում է նրանց վերօգտագործման միջոցով, պետք է տարբերել թափթփուկների գոյացման ժամանակ արվող տնտեսումը, ուրեմն արտադրության կղկղանքների քանակն իրենց մինիմումին հասցնելը, և, արտադրության մեջ մտնող բոլոր հումքերն ու օժանդակ մատերիալներն առավելագույն չափով անմիջաբար օգտագործելը։
Թափթփուկի խնայությունը մասամբ պայմանավորված է գործադրվող մեքենաների լավորակությամբ։ Յուղը, սապոնը և այլն տնտեսվում են այն հարաբերությամբ, որով մեքենայամասերն են ճշգրիտ աշխատում և ավելի լավ ևն հղկված։ Այս վերաբերում է օժանդակ մատերիալներին։ Բայց մասամբ — և այս ամենակարևորն է — գործադրվող մեքենաների ու գործիքների լավորակությունից է կախված այն, թե արդյոք արտադրության պրոցեսում հումքի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր մասն է թափթփուկի վերածվում։ Վերջապես այս կախված է բուն իսկ հումքի լավորակությունից։ Սա էլ իր հերթին մասամբ պայմանավորված է հայթայթող այն արդյունաբերության ու երկրագործության զարգացմամբ, որը հումք է արտադրում (պայմանավորված է բուն իմաստով կուլտուրայի զարգացմամբ), մասամբ էլ այն պրոցեսների կատարելագործմամբ, որոնցով անցնում է հումքը նախքան վերամշակման պրոցեսի մեջ մտնելը։
«Պարմանտյեն ապացուցել է, թե մի ոչ շատ հեռավոր ժամանակաշրջանից դեսը, օրինակ, Լյուդովիկոս XIV-ի ժամանակվանից հետո, հացահատիկ աղալու արվեստը Ֆրանսիայում շատ զգալի չափով կատարելագործվել է, այնպես որ նոր աղացները, հների համեմատությամբ, հացահատկի միևնույն քանակից կարողանում են համարյա կիսով չափ ավելի հաց տալ։ Հաշվել են, որ Փարիզի մի բնակչի տարեկան սպառումն իրոք անում էր սկզբում 4 սետյե հացահատիկ, հետո՝ 3, վերջում՝ 2, այնինչ ներկայումս այն անում է մարդագլուխ միմիայն 1 սենտյե կամ մոտ 342 ֆ. ... Պերշում, որտեղ ես երկար ապրել եմ, կոպտաշեն աղացները, որոնք հատաքարե ու տրապե աղացաքարեր ունեին, վերակառուցվել են 30 տարվա ընթացքում այնքան շատ առաջադիմած մեխանիկայի կանոնների համաձայն։ Նրանց օժտել են Լա Ֆերտեի լավ աղացաքարերով, հացահատիկն, սկսել են երկու անգամ աղալ, աղացամաղին մի շրջանաձև շարժում են հաղորդել, և հացահատկի միևնույն քանակից ստացվող ալյուրի արտադրանքը -ով աճել է։ Այսպիսով ես հեշտությամբ բացատրում եմ հռոմայեցիների ժամանակվա ու մեր ժամանակվա հացահատկի օրական գործածության ահռելի տարբերությունը. ամբողջ պատճառն աղալու և հաց պատրաստելու եղանակի պակասավորությունն է պարզապես։ Ահա սրանով պետք է ես բացատրեմ մի նշանավոր իրողություն, որ մեջ է բերում Պլինիուսը XVIII, c. 20, 2. «Հռոմում ալյուրը ծախվում էր, նայած որակին, մոդը 40, 48 կամ թե 96 աս։ Այս գները, որոնք այնքան բարձր են այն ժամանակվա հացահատկի գների համեմատությամբ, բացատրվում են այն ժամանակ դեռ մանկական շրջանում գտնվող, անկատար, աղացներով ու այս հանգամանքից բխող շատ մեծ աղացածախքերով»։ (Dureau de la Malle, «Econ. Pol. des Romains», Paris, 1840, I, p. 280)։
V. ՏՆՏԵՍՈՒՄ ԳՅՈՒՏԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ
Հիմնական կապիտալի գործադրման պրոցեսում կատարվող այս խնայություններն, ինչպես արդեն ասված է, այն բանի հետևանքն են, որ աշխատապայմանները գործադրվում են խոշոր մասշտաբով, կարճ ասած՝ որ նրանք ծառայում են իբրև անմիջաբար հասարակական, հասարակականացված աշխատանքի պայմաններ կամ թե իբրև արտադրության պրոցեսի անմիջական կոոպերացիայի պայմաններ։ Մի կողմից այս այն պայմանն է, որի շնորհիվ միայն կարող են կիրառվել մեխանիկական ու քիմիական գյուտերն՝ առանց ապրանքի գինը բարձրացնելու, իսկ այս պայմանը մշտապես conditio sine qua non [անհրաժեշտ պայման] է։ Մյուս կողմից՝ միմիայն խոշոր մասշտաբով վարվող արտադրության մեջ են հնարավոր տնտեսումները, որոնք միատեղ արտադրողական սպառումից են բխում։ Վերջապես հենց համակցված բանվորի փորձն է միայն հայտնագործում և ցույց տալիս, թե ո՛րտեղ ու ի՛նչպես պետք է տնտեսել, ի՛նչպես պետք է արդեն արված գյուտերն ամենապարզ կերպով կիրառել, թեորիայի գործադրման — արտադրության պրոցեսում նրա կիրառման — ժամանակ ի՛նչ գործնական խոչընդոտներ պետք է հաղթահարել և այլն։
Ընդսմին նկատենք, որ պետք է տարբերություն դնել ընդհանրական աշխատանքի ու միատեղ աշխատանքի միջև։ Երկուսն էլ արտադրության պրոցեսում իրենց դերն են կատարում, երկուսն էլ փոխարկվում են իրար, բայց միմյանցից նաև տարբերվում են։ Ընդհանրական աշխատանք է ամեն մի գիտական աշխատանք, ամեն մի հայտնագործում, ամեն մի գյուտ։ Այն մասամբ պայմանավորված է ժամանակակիցների կոոպերացիայով, մասամբ էլ նախորդների աշխատանքի օգտագործումով։ Միատեղ աշխատանքն անհատների անմիջական կոոպերացիա [համագործակցություն] է ենթադրում։
Վերևում ասածը նոր հաստատություն է գտնում հաճախ նկատված հետևյալ երևույթներում.
1. Մի նոր մեքենայի առաջին անգամ լինելու ծախքերի ու նրա վերարտադրության ծախքերի միջև մեծ տարբերություն է լինում, որի մասին տե՛ս Յուրի ու Բեբեջի մոտ։
2. Այն ծախքերը, որով վարվում է նոր գյուտերի վրա խարսխված մի նոր ձեռնարկություն ընդհանրապես, շատ ավելի մեծ են լինում՝ նրա ավերակների վրա, ex suis ossibus [նրա ոսկորների վրա] բարձրացած հետագա ձեռնարկությունների ծախքերի համեմատությամբ։ Այս այնքան ճիշտ է, որ անդրանիկ ձեռնարկուները սովորաբար սնանկանում են, և ծաղկում են այն հաջորդները միայն, որոնց ձեռն են ընկնում էժան գներով շենքերը, մեքենաները և այլն։ Ուստի փողային կապիտալիստների ամենից անարգ ու խղճուկ տեսակն է մեծ մասամբ, որ ամենամեծ շահույթն է կորզում մարդկային ոգու ընդհանրական աշխատանքի ամեն մի նոր զարգացումից ու այդ զարգացման արդյունքի հասարակական կիրառումից, որը կատարվում է համակցված աշխատանքի միջոցով։
ՎԵՑԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
I. ՀՈՒՄՔԻ ԳՆԵՐԻ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ՈՒՂՂԱԿԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՅԻ ՎՐԱ
Այստեղ, ինչպես մինչև հիմա, ենթադրվում է, թե հավելյալ արժեքի նորմայի ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։ Այս ենթադրությունն անհրաժեշտ է՝ տվյալ դեպքն իր զուտ կերպարանքով հետազոտելու համար։ Սակայն կարող է պատահել, որ հավելյալ արժեքի անփոփոխ նորմայի դեպքում մի կապիտալ բանվորների աճող կամ թե նվազող մի թիվ աշխատեցնի գործի այնպիսի սեղմման կամ թե ընդարձակման հետևանքով, որի պատճառը մեզ այստեղ զբաղեցնող՝ հումքի գների տատանումները լինեին։ Այս դեպքում հավելյալ արժեքի մասսան կարող է փոխվել հավելյալ արժեքի հաստատուն նորմայի պայմաններում։ Սակայն այստեղ պետք է այս էլ մի կողմ թողնել, իբրև միջնակա դեպք։ Եթե մեքենաների բարելավումն ու հումքի գների փոփոխությունը միաժամանակ են ներգործում՝ կամ տվյալ կապիտալի աշխատեցրած բանվորների մասսայի վրա կամ թե աշխատավարձի բարձրության վրա, ապա պետք է սոսկ առադրել 1) այն ներգործությունը, որ հաստատուն կապիտալի փոփոխությունն է անում շահույթի նորմայի վրա, 2) այն ներգործությունը, որ աշխատավարձի փոփոխությունն է անում շահույթի նորմայի վրա. այս դեպքում հանրագումարն ստացվում է ինքն իրեն։
Բայց այստեղ, ինչպես նախընթաց դեպքում, պետք է ընդհանրապես նկատել հետևյալը. եթե փոփոխություններ են տեղի ունենում, ուզում է՝ հաստատուն կապիտալի տնտեսման հետևանքով, կամ թե հումքի գների տատանումների հետևանքով, միևնույն է,— նրանք միշտ ազդում են շահույթի նորմայի վրա նույնիսկ այն ժամանակ, երբ միանգամայն անփոփոխ են թողնում աշխատավարձը, ուրեմն և հավելյալ արժեքի նորման ու մասսան։ Նրանք Չհաջողվեց վերլուծել (բառական սխալ): -ի մեջ փոխում են C-ի մեծությունն ու սրանով էլ ամբողջ կոտորակի մեծությունը։ Հետևաբար այստեղ էլ ի տարբերություն նրանից, ինչ որ տեսանք հավելյալ արժեքը քննելիս — բոլորովին նշանակություն չունի, թե այս փոփոխություններն արտադրության ո՛ր ոլորտում են կատարվում, արդյոք նրանց կողմից շոշափված արդյունաբերության ճյուղերը բանվորների համար կենսամիջոցներ, resp. այսպիսի կենսամիջոցների արտադրության համար հաստատո՞ւն կապիտալ են արտադրում, թե ոչ։ Այստեղ զարգացրած դրույթները վերաբերում են նմանապես այն դեպքերին, երբ փոփոխությունները կատարվում են պերճանքի արտադրության մեջ, իսկ պերճանքի առարկաների արտադրություն ասելով այստեղ պետք է հասկանալ ամեն մի արտադրություն, որն անհրաժեշտ չի բանվորական ուժի վերարտադրության համար։
Հումքի տակ այստեղ օժանդակ մատերիալներն էլ են հասկացվում, ինչպիսիք են՝ ինդիգոն, ածուխը, գազը և այլն։ Այնուհետև, որչափով որ այս ռուբրիկայում քննվում են մեքենաները, սրանց սեփական հումքը կազմված է երկաթից, փայտից, կաշուց և այլն։ Ուստի մեքենաների սեփական գնի վրա ազդում են այն հումքի գնի տատանումները, որը մտնում է նրանց հորինվածքի մեջ։ Որչափով որ մեքենաների գինը բարձրանում է գների տատանումների շնորհիվ, ուզում է՝ այն հումքի գնի, որից կազմված են մեքենաները, թե այն օժանդակ մատերիալի գնի, որ գործադրվում է նրանց բանեցնելու ժամանակ, միևնույն է,— շահույթի նորման համապատասխանորեն ընկնում է, եթե ընդհակառակն է՝ ընդհակառակը։
Հաջորդ հետազոտումների ժամանակ մենք սահմանափակվում ենք հումքի գների տատանումներով, բայց ոչ այն չափով որչափով նա իբրև հումք մտնում է որպես աշխատամիջոցներ գործող մեքենաների հորինվածքի մեջ, կամ թե իբրև օժանդակ մատերիալ է ծառայում մեքենաները գործադրելիս, այլ այն չափով, որչափով նա իբրև հումք մտնում է ապրանքի արտադրության պրոցեսի մեջ։ Այստեղ լոկ այս պետք է նկատել. երկաթի, ածխի, փայտի ու այլոց, այսինքն մեքենաների հորինվածքի ու կիրառման գլխավոր տարրերի բնական հարստությունն այստեղ իբրև կապիտալի բնաճուն պտղաբերություն է երևան գալիս և շահույթի նորմայի որոշման մի տարր է՝ անկախ աշխատավարձի բարձրությունից կամ թե ցածրությունից։
Որովհետև շահույթի նորման է՝ կամ = , ուստի պարզ է, որ այն ամենը, ինչ որ մի փոփոխություն է մտցնում c-ի ու սրա հետևանքով էլ C-ի մեծության մեջ, նմանապես մի փոփոխություն է առաջ բերում շահույթի նորմայի մեջ, եթե նույնիսկ m-ն ու v-ն ու սրանց փոխադարձ հարաբերությունն անփոփոխ են մնում։ Բայց հումքը հաստատուն կապիտալի մի գլխավոր մասն է կազմում։ Մինչև անգամ արդյունաբերության այն ճյուղերում, որոնք չեն գործադրում ոչ մի հումք բառիս իսկական իմաստով, նա մտնում է իբրև օժանդակ մատերիալ կամ թե իբրև մեքենաների և այլոց բաղադրամաս, և այս ճանապարհով էլ նրա գների տատանումները համապատասխանորեն ազդում են շահույթի նորմայի վրա։ Եթե հումքի գինն ընկնում է մի գումարի չափով, որ = d, ապա -ն կամ -ն փոխվում է -ի կամ թե -ի։ Հետևաբար շահույթի նորման բարձրանում է։ Ընդհակառակը, եթե հումքի գինը բարձրանում է, ապա -ն կամ -ն հիմա դառնում է կամ , ուստի շահույթի նորման ընկնում է։ Այսպիսով ուրեմն, այլ հավասար պայմաններում շահույթի նորման ընկնում է և բարձրանում հումքի գնի փոխվելու հակառակ ուղղությամբ։ Այստեղից ի միջի այլոց հետևում է, թե արդյունաբերական երկրների համար որքան կարևոր է հումքի ցած գինը, եթե մինչև անգամ հումքի գնի տատանումներին ամենևին ուղեկից չեն եղել փոփոխություններ արդյունքի վաճառքի ոլորտում, ուրեմն բոլորովին մի կողմ թողած պահանջարկի ու առաջարկի հարաբերությունը։ Այնուհետև սրանից հետևում է, որ արտաքին առևտուրն ազդում է շահույթի նորմայի վրա, նույնիսկ եթե մի կողմ ենք թողնում ամեն մի ներգործություն, որ նա անում է աշխատավարձի վրա՝ անհրաժեշտ կենսամիջոցներն էժանացնելով։ Այսինքն արտաքին առևտուրն ազդում է արդյունաբերության կամ թե երկրագործության մեջ մտնող հումքի ու օժանդակ մատերիալների գների վրա։ Շահույթի նորմայի բնության վերաբերմամբ ու նրա՝ հավելյալ արժեքի նորմայից ունեցած մասնահատուկ տարբերության վերաբերմամբ մինչև հիմա գոյություն ունեցող բոլորովին պակասավոր հայացքն է մեղավոր, երբ մի կողմից այն տնտեսագետները, որոնք մատնանշում են գործնական փորձով հավաստված՝ հումքի գների զգալի ազդեցությունը շահույթի նորմայի վրա, տեսականորեն բոլորովին սխալ են բացատրում այս (Տորրենս), այնինչ մյուս կողմից՝ այնպիսի տնտեսագետներ, որոնք հավատարիմ են մնում ընդհանուր սկզբունքներին, ինչպիսին Ռիկարդոն է, չեն նկատում, օրինակ, համաշխարհային առևտրի ազդեցությունը շահույթի նորմայի վրա։
Հետևաբար հասկանալի է այն մեծ կարևորությունը, որ արդյունաբերության համար ունի հումքի վրա դրված մաքսերի վերացումը կամ թե իջեցումը. ուստի հումքին ըստ կարելվույն ազատ մուտք տրամադրելը ռացիոնալ կերպով զարգացած հովանավորական մաքսային սիստեմի գլխավոր ուսմունքն է եղել։ Հացահատիկների մաքսերի վերացման կողքին այս էր անգլիական ֆրիտրեդերների գլխավոր նպատակը. նրանք ամենից առաջ հոգում էին, որ բամբակի մաքսն էլ վերացվի։
Իբրև մի օրինակ այն բանի, թե ինչ կարևորություն ունի գների իջեցումը ոչ թե բուն հումքի, այլ մի այնպիսի օժանդակ մատերիալի նկատմամբ, որը միաժամանակ սննդի գլխավոր տարր է, կարող է ծառայել ալյուրի գործածությունը բամբակեղենի արդյունաբերության մեջ։ Դեռ 1837 թվականին Ռ. Հ. Գրեգը[13] հաշվում էր, որ այն ժամանակ Մեծ Բրիտանիայում բանեցվող բամբակամանագործական 100 000 մեխանիկական հաստոցներն ու 250 000 ձեռնահաստոցները տարեկան 41 միլիոն ֆունտ ալյուր էին գործածում հենքերը շոհելու համար։ Սրա վրա ավելանում էր այս քանակի մի երրորդն էլ սպիտակացման ու այլ պրոցեսների համար։ Այս եղանակով գործածված ալյուրի ընդհանուր արժեքը վերջին 10 տարվա համար նա հաշվում է տարեկան 342 000 ֆ. ստ.։ Համեմատությունը Մայր-ցամաքի վրա եղած ալյուրի գների հետ ցույց տվեց, որ այն գնահավելուրդը, որ անգլիական գործարանատերերն ստիպված էին վճարելու հացահատիկների մաքսերի հետևանքով, միայն ալյուրի համար տարեկան կազմում էր 170 000 ֆ. ստ.։ Գրեգը 1837 թվականի համար այն գնահատում է առնվազն 200 000 ֆ. ստ. և մի ֆիրմայի մասին ասում է, թե ալյուրի համար սրա վճարած գնահավելուրդն անում էր տարեկան 1 000 ֆ. ստ.։ Սրա հետևանքով ահա «խոշոր գործարանատերերը, հոգացող ու հաշվիմաց գործարարներն ասում էին, թե 10-ժամյա օրական աշխատանքը լիովին բավական կլիներ, եթե հացահատիկների մաքսերը վերացվեին» (Rep. Fact., Oct. 1848, p. 98)։ Հացահատիկների մաքսերը վերացվեցին, սրանից զատ վերացվեց բամբակի ու այլ հումքի մաքսն էլ. բայց հազիվ էր ձեռք բերվել այս, երբ գործարանատերերի կողմից տասժամյա բիլլին ցույց տրվող դիմադրությունն ավելի սաստկացավ, քան երբևէ։ Եվ երբ սրանից անմիջապես հետո տասժամյա գործարանային աշխատանքն այնուամենայնիվ օրենք դարձավ, առաջին հետևանքը եղավ աշխատավարձի ընդհանրական իջեցման փորձը։
Հումքի ու օժանդակ մատերիալի արժեքն ամբողջովին ու միանգամից է մտնում այն արդյունքի արժեքի մեջ, որի համար նրանք գործ են ածվում, մինչդեռ հիմնական, կապիտալի տարրերի արժեքը միմիայն նրա մաշվածքի չափով, ուրեմն լոկ աստիճանաբար է անցնում արդյունքին։ Սրանից հետևում է, որ արդյունքի գինը մի շատ ավելի բարձր աստիճանով է ազդվում հումքի գնից, քան հիմնական կապիտալի գնից, թեև շահույթի նորման որոշվում է գործադրվող կապիտալի արժեքի ամբողջ գումարով, անկախ այն հանգամանքից, թե նրա ո՞ր մասն է սպառվել կամ չի սպառվել։ Բայց պարզ է, որ շուկայի ընդարձակվելն ու սահմանափակվելը կախված է առանձին ապրանքի գնից և այս գնի բարձրացման կամ թե անկման նկատմամբ հակառակ հարաբերության մեջ է գտնվում,— թեև այս կետն այստեղ հարևանցի է հիշատակվում, որովհետև մենք այստեղ դեռ ենթադրում ենք, որ ապրանքներն իրենց արժեքով են ծախվում, և ուրեմն այստեղ մեր կողմից դեռ խոսք չի կարող լինել գների այն տատանումների մասին, որոնք առաջ են գալիս մրցման հետևանքով։ Ահա ինչու իրականության մեջ հանդիպում ենք այն երևույթին, որ հումքի գնի բարձրացման դեպքում ֆաբրիկատի գինը նույն հարաբերությամբ չի բարձրանում, ինչպես հումքինը, և հումքի գնի անկման դեպքում նույն հարաբերությամբ չի իջնում։ Ուստի շահույթի նորման մի դեպքում ավելի ցած է իջնում, մի ուրիշ դեպքում ավելի վեր է բարձրանում, քան կլիներ, եթե ապրանքներն իրենց արժեքով ծախվեին։
Այնուհետև, գործադրվող մեքենաների մասսան ու արժեքն աճում են աշխատանքի արտադրողական ուժի զարգացմանը զուգընթաց, բայց ոչ նույն հարաբերությամբ, որով այս արտադրողական ուժն է աճում, այսինքն որով այս մեքենաներն արդյունքի մի աճած քանակ են մատակարարում։ Հետևաբար արդյունաբերության այն ճյուղերում, որտեղ առհասարակ հումք է մտնում, այսինքն որտեղ ինքն աշխատանքի առարկան արդեն նախորդ աշխատանքի արդյունք է, այդտեղ աշխատանքի արտադրողականության աճումն արտահայտվում է ճիշտ այն հարաբերությամբ, որով հումքի մի ավելի մեծ քանակ աշխատանքի մի որոշ քանակ է կլանում, ուրեմն արտահայտվում է հումքի այն աճող մասսայի չափով, որն, օրինակ, մի բանվորական ժամում արդյունքի է փոխարկվում, վերամշակվելով ապրանք է դառնում։ Այսպիսով, ուրեմն, այն հարաբերությամբ, որով զարգանում է աշխատանքի արտադրողական ուժը, հումքի արժեքն ապրանքային արդյունքի արժեքի մշտապես աճող մի բաղադրամասն է կազմում և այդ տեղի է ունենում ոչ միայն այն պատճառով, որ նա ամբողջովին է մտնում սրա մեջ, այլ և այն պատճառով, որ ընդհանուր արդյունքի յուրաքանչյուր պատկական մասում թե՛ այն մասը, որ մեքենաների մաշվածքն է կազմում, ու թե այն մասը, որ նոր միակցված աշխատանքն է կազմում, երկուսն էլ, քանի գնում, պակասում են։ Իջեցման ուղիով ընթացող այս շարժման հետևանքով հարաբերաբար աճում է արժեքի մյուս մասը, որ հումքն է կազմում, եթե այս աճումը չի վերացվում հումքի արժեքի մի համապատասխան նվազումով, որն առաջ է գալիս հումքի իսկ սեփական արտադրության համար կիրառվող աշխատանքի աճող արտադրողականությունից։
Այնուհետև. որովհետև հումքն ու օժանդակ մատերիալները, ճիշտ այնպես, ինչպես աշխատավարձը, շրջանառու կապիտալի բաղադրամասերն են կազմում, ուրեմն միշտ պետք է ամբողջովին փոխհատուցվեն արդյունքի ամենանգամյա վաճառքից, այնինչ մեքենաների միմիայն մաշվածքը պետք է փոխարինվի, և այն էլ նախ պահեստի ֆոնդի ձևով — ընդորում իրոք ամենևին էական չի, որ ամեն մի առանձին վաճառք իր մասը մուծի պահեստի այս ֆոնդի մեջ, այլ ենթադրվում է լոկ, որ ամբողջ տարվա վաճառքն է իր տարեկան մասը մատակարարում այս նպատակով,— ուստի այստեղ նորից պարզվում է, թև ինչպես հումքի գնի մի բարձրացում կարող է վերարտադրության ամբողջ պրոցեսը կրճատել կամ թե կասեցնել, որովհետև ապրանքի վաճառքից կորզած գինը չի բավարարում ապրանքի բոլոր տարրերը փոխհատուցելու, կամ թե այն պատճառով, որ նա անկարելի է դարձնում՝ շարունակել պրոցեսն իր տեխնիկական պատվանդանին համապատասխանող մի մասշտաբով, այնպես որ կա՛մ մեքենաների լոկ մի մասը կարող է բանեցվել, կամ թե բոլոր մեքենաները չեն կարող սովորական լրիվ ժամանակով աշխատել։
Վերջապես, թափթփուկների առաջացման հետ կապված ծախքերը փոխվում են հումքի գնի տատանումների հետ ուղիղ հարաբերությամբ. բարձրանում են, երբ նա բարձրանում է, և ընկնում են, երբ ընկնում է։ Բայց այստեղ էլ մի սահման կա։ Դեռ 1850 թվականին ասված. է «Հումքի գնի բարձրացումից առաջ եկող զգալի կորստի մի աղբյուրը, այն է թափթփուկների հետևանքով ունեցած կորուստը հազիվ թե նկատեն մարդիկ, որոնք պրակտիկ-մանորդներ չեն։ Ինձ հաղորդում են, որ երբ բամբակի գինը բարձրանում է, մանածագործարանատիրոջ ծախքերը, մանավանդ ցած որակի մանվածքի դեպքում, ավելի բարձր հարաբերությամբ են աճում, քան վճարած գնահավելուրդը։ Կոշտ մանվածք պատրաստելիս թափթփուկը 15%-ից բարձրանում է. եթե այս նորման ֆունտին ½ պենս կորուստ է պատճառում բամբակի 3½ պենս գնի դեպքում, ապա նա կորուստը ֆունտին 1 պենսի է բարձրացնում, հենց որ բամբակի գինը բարձրանում է 7 պենսի» (Rep. Fact., April 1850, p. 17)։ Բայց երբ ամերիկյան քաղաքացիական պատերազմի հետևանքով բամբակի գինը բարձրանալով հասավ մի այնպիսի մակարդակի, որ գրեթե 100 տարուց ի վեր լսված չէր, հաշվետվության տոնը հիմնովին փոխվեց. «Այն գինը, որ հիմա տրվում է բամբակի թափթփուկի համար, ու թափթփուկն իբրև հումք նորից գործարան մտցնելը մի որոշ փոխհատուցում են տալիս այն տարբերության դիմաց, որ կա հնդկական ու ամերիկյան բամբակի միջև թափթփուկների հետևանքով ունեցան կորստի առնչությամբ։ Այս տարբերությունն անում է մոտ 12½%։ Հնդկական բամբակի վերամշակման ժամանակ կորուստը 25% է, այնպես որ բամբակը մանածագործարանատիրոջ վրա իրականում ¼-ով ավելի է նստում, քան սա վճարում է նրա համար։ Թափթփուկի հետևանքով ունեցած կորուստն այնքան կարևոր նշանակություն չուներ, երբ ամերիկյան բամբակի ֆունտը 5 կամ թե 6 պենս էր, որովհետև կորուստը ֆունտին ¾ պենսից չէր գերազանցում. բայց նա շատ կարևոր նշանակություն ունի հիմա, երբ բամբակի ֆունտը 2 շիլլինգ արժե, և ուրեմն թափթփուկների հետևանքով գոյացող կորուստը 6 պենս է անում»[14] (Rep. Fact., Oct. 1863, p. 106)։
II. ԿԱՊԻՏԱԼԻ ԱՐԺԵՔԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՆԿՈՒՄԸ, ԿԱՊԻՏԱԼԻ ԱԶԱՏԱՐՁԱԿՈՒՄՆ ՈԻ ԿՑԱԿԱՊՈՒՄԸ
Այն երևույթները, մենք այս գլխում հետազոտում ենք, իրենց լիակատար զարգացման համար ենթադրում են վարկի առկայությունն ու մրցումը համաշխարհային շուկայում, որն ընդհանրապես արտադրության կապիտալիստական եղանակի պատվանդանն ու կենսամթնոլորտն է կազմում։ Բայց կապիտալիստական արտադրության այս կոնկրետ ձևերը կարող են սպառիչ կերպով ներկայացվել այն բանից հետո միայն, երբ կապիտալի ընդհանուր բնությունն ըմբռնված է արդեն. բացի սրանից, նրանց շարադրանքը մեր երկի սահմաններից դուրս է և կարող է սրա հնարավոր շարունակության նյութը կազմել։ Այնուամենայնիվ վերնագրում նշված երևույթներն այստեղ կարող են քննարկվել ընդհանուր առմամբ։ Նրանք կապված են նախ միմյանց հետ ու երկրորդ՝ շահույթի թե՛ նորմայի ու թե՛ մասսայի հետ։ Նրանք համառոտ պետք է շարադրվեն արդեն այն պատճառով, որ առաջացնում են մտապատրանք, իբր թե շահույթի ոչ միայն նորման, այլ և մասսան,— որն իրոք նույնն է, ինչ որ հավելյալ արժեքի մասսան է,— կարող են նվազել կամ թե աճել՝ անկախ հավելյալ արժեքի շարժումներից, նրա մասսայի ու նորմայի շարժումներից։
Արդյոք կապիտալի ազատարձակումն ու կցակապումը մի կողմում և նրա արժեքի բարձրացումն ու անկումը մյուս կողմում պետք է քննել իբրև տարբե՞ր երևույթներ։
Նախ հարց է ծագում. ի՞նչ ենք հասկանում մենք կապիտալի ազատարձակում ու կցակապում ասելով։ Արժեքի բարձրացումն ու անկումը հասկանալի են ինքնըստինքյան։ Նրանք ուրիշ ոչինչ չեն նշանակում, բայց եթե այն, որ առկա կապիտալը տնտեսական այս կամ այն ընդհանրական պարագաների հետևանքով — որովհետև խոսքը չի վերաբերում մի որևէ առանձին կապիտալի հատուկ վիճակին — ըստ արժեքի աճում կամ թե նվազում է. հետևաբար արտադրության համար կանխավճարված կապիտալի արժեքը բարձրանում կամ թե ընկնում է՝ անկախ նրա արժեքի այն ճոճումից, որն ստացվում է նրա կիրառած հավելյալ աշխատանքի շնորհիվ։
Կապիտալի կցակապում ասելով մենք հասկանում ենք այն, որ արդյունքի ընդհանուր արժեքից որոշ տվյալ համամասնություններ նորից պետք է ետփոխարկվեն հաստատուն կամ թե փոփոխուն կապիտալի տարրերի, որպեսզի արտադրությունն իր հին մասշտաբով շարունակվի։ Կապիտալի ազատարձակում ասելով մենք հասկանում ենք այն, որ արդյունքի ընդհանուր արժեքի մի մասը, որը մինչև, այժմ կա՛մ հաստատուն կամ թե փոփոխուն կապիտալի էր ետփոխարկվելու, ազատ է արձակվում և ավելորդ է դառնում, եթե արտադրությունը շարունակվում է իր հին մասշտաբով։ Կապիտալի այս ազատարձակումն ու կցակապումը տարբեր է եկամտի ազատարձակումից ու կցակապումից։ Եթե մի որևէ C կապիտալի տարեկան հավելյալ արժեքը, օրինակ, = x-ի, ապա այն ապրանքների էժանանալու հետևանքով, որոնք մտնում են կապիտալիստների սպառման մեջ, կարող է x-a-ն բավական լինել վայելքների և այլոց նույն քանակն ընձեռելու համար, ինչ որ առաջ։ Ուրեմն եկամտի մի մասը, որ = a-ի, ազատ է արձակվում և կարող է ծառայել կամ սպառումը մեծացնելուն, կամ թե նորից կապիտալի փոխարկվելուն (կուտակմանը)։ Ընդհակառակը, եթե ապրելու միևնույն եղանակը շարունակելու համար x+a է պահանջվում, ապա կամ պետք է այս ապրելակերպը սահմանափակվի կամ թե չէ՝ եկամտի մի մասը, որ = a-ի և որն առաջ կուտակվում էր, հիմա պետք է ծախսվի իբրև եկամուտ։
Արժեքի բարձրացումն ու անկումը կարող է շոշափել կա՛մ հաստատուն կամ թե փոփոխուն կապիտալին կամ հենց երկուսին էլ, ընդորում եթե խնդիրը վերաբերում է հաստատուն կապիտալին, արժեքի փոփոխումը կարող է շոշափել ինչպես հիմնական, այնպես էլ շրջանառու մասին կամ հենց երկուսին միաժամանակ։
Հաստատուն կապիտալի կազմում պետք է քննության առնել հումքն, ու օժանդակ մատերիալները, որոնց շարքին են պատկանում նաև կիսաֆաբրիկատները,— այս բոլորը մենք այստեղ միացնում ենք հումք անվան տակ — այլ և մեքենաներն ու հիմնական կապիտալի այլ բաղադրիչ մասերը։
Վերևում մենք քննեցինք հումքի գնի, resp. արժեքի փոփոխությունն այն տեսակետից, թե այդ փոփոխությունն ինչպես է ազդում շահույթի նորմայի վրա և այն ընդհանրական օրենքը սահմանեցինք, որ այլ հավասար պայմաններում շահույթի նորման հակառակ հարաբերական է հումքի արժեքի բարձրության նկատմամբ։ Եվ այս անպայման ճիշտ է այն կապիտալի վերաբերմամբ, որը նոր է մի ձեռնարկության մեջ մտցվում, ուրեմն երբ կապիտալի ներդրումը փողի փոխարկումն արտադրողական կապիտալի, առաջին անգամն է տեղի ունենում։
Բայց մի կողմ թողած այս կապիտալը, որ նոր ներդրում է ներկայացնում, զբաղված, արդեն գործող կապիտալի մի խոշոր մասը գտնվում է շրջանառության ոլորտում, այնինչ մի ուրիշ մասն արտադրության ոլորտումն է գտնվում։ Մի մասն իբրև ապրանք շուկայում է և պետք է փողի փոխարկվի. մի ուրիշ մասն առկա է իբրև փող, վերջինիս տարբեր ձևերով, և պետք է ետփոխարկվի արտադրապայմանների. վերջապես երրորդ մասը գտնվում է արտադրության ոլորտում՝ մասամբ արտադրամիջոցների, հումքի, օժանդակ մատերիալների, շուկայում գնած կիսաֆաբրիկատի, մեքենաների ու հիմնական կապիտալի այլ տարրերի սկզբնական ձևով, մասամբ էլ դեռ պատրաստման շրջանում գտնվող արդյունքի կերպարանքով։ Թե արժեքի բարձրացումը կամ նրա անկումն այստեղ ինչպես են ներգործում, այս մեծապես կախված է այն համամասնությունից, որի մեջ գտնվում են նրանք միմյանց նկատմամբ։ Հարցի պարզեցման նպատակով մենք նախ և առաջ բոլորովին մի կողմ թողնենք ամբողջ հիմնական կապիտալը և քննենք հաստատուն կապիտալի այն մասը միայն, որը կազմված է հումքից, օժանդակ մատերիալներից, կիսաֆաբրիկատներից և պատրաստման շրջանում գտնվող ու շուկա հանած պատրաստի ապրանքներից։
Եթե բարձրանում է հումքի, օրինակ, բամբակի գինը, ապա բարձրանում է նաև բամբակեղեն ապրանքների գինը — կիսաֆաբրիկատներինը, ինչպես մանվածքն է ու պատրաստի ապրանքներինը, ինչպես գործվածքն է և այլն,— որոնք ավելի էժան բամբակից են պատրաստված, նմանապես բարձրանում է դեռ չվերամշակված, պահեստանոցում գտնվող, ինչպես և դեռ վերամշակման շրջանում գտնվող բամբակի գինը։ Վերջինս, որովհետև հետադարձ ներգործությամբ դառնում է ավելի երկար բանվորական ժամանակի արտահայտություն և այն արդյունքին, որի մեջ մտնում է իբրև բաղադրամաս, ավելի բարձր արժեք է միակցում, քան սկզբնապես ինքն ուներ և քան նրա համար կապիտալիստն էր վճարել։
Այսպիսով ուրեմն, եթե հումքի գնի բարձրացմանն ուղեկից է շուկայում գնվող պատրաստի ապրանքի մի զգալի քանակ,— վերամշակման որ աստիճանի վրա ուզում է լինի,— ապա բարձրանում է այս ապրանքի գինը, և սրա հետ էլ առկա կապիտալի արժեքի մի բարձրացում է տեղի ունենում։ Նույնը վերաբերում է հումքի և այլ մատերիալների այն պաշարին, որն արտադրողների մոտ է գտնվում։ Արժեքի այս բարձրացումը կարող է հատուցել կամ ավելի քան հատուցել մի առանձին կապիտալիստի կամ նույնիսկ կապիտալիստական արտադրության մի ամբողջ ոլորտի շահույթի նորմայի անկման այն կորուստը, որը հումքի գնի բարձրացումից է առաջ գալիս։ Առանց մրցման ներգործությունների մանրամասնությունների մեջ մտնելու այստեղ կարելի է սակայն լրիվության համար նկատել, որ 1) եթե պահեստանոցներում գտնվող հումքի պաշարը զգալի քանակ է կազմում, վերջինս հակազդում է գների այն բարձրացմանը, որը ծագում է հումքի արտադրության օրրանում. 2) եթե շուկայում գտնվող կիսաֆաբրիկատները կամ թե պատրաստի ապրանքները շուկայի վրա չափազանց ուժեղ ճնշում են գործում, հենց դրանով նրանք չեն թողնում, որ պատրաստի ապրանքների ու կիսաֆաբրիկատների գինը բարձրանա իրենց հումքի գնի բարձրանալու համեմատ։
Ընդհակառակն է լինում հումքի գնի անկման դեպքում, որն այլ հավասար հանգամանքներում բարձրացնում է շահույթի նորման։ Շուկայում գտնվող ապրանքների, դեռ պատրաստման շրջանում եղող առարկաների, հումքի պաշարի արժեքն ընկնում է և նրանով հակազդում շահույթի նորմայի միաժամանակյա բարձրացմանը։
Որքան ավելի փոքր է արտադրության ոլորտում ու շուկայում գտնվող պաշարը, օրինակ, օպերացիոն տարվա վերջում, այն ժամանակ, երբ հումքը նոր է մատակարարվում մեծ քանակով,— ենթադրենք, երկրագործական արդյունքների համար հնձից հետո — այնքան ավելի զուտ կերպարանքով է հանդես գալիս հումքի գնի փոփոխության ներգործությունը։
Մեր ամբողջ հետազոտության մեջ ելակետ ենք ունեցել այն ենթադրությունը, որ գների բարձրանալն ու իջնելն արժեքի իրական տատանումների արտահայտություն է։ Բայց որովհետև այստեղ խնդիրը վերաբերում է այն ներգործությանը, որ գների այս տատանումներն անում են շահույթի նորմայի վրա, ուստի փաստորեն նշանակություն չունի, թե հիշյալ տատանումների հիմքն ինչն է. հետևաբար այստեղ զարգացրած դրույթները հավասարապես վերաբերում են բոլոր այն դեպքերին, երբ գները բարձրանում կամ թե ընկնում են ոչ թե արժեքի տատանումների, այլ վարկային սիստեմի, մրցման և այլոց ներգործությունների հետևանքով։
Որովհետև շահույթի նորման արդյունքի արժեքի հավելույթի և կանխավճարված ամբողջ կապիտալի արժեքի մի հարաբերություն է, ուստի շահույթի նորմայի մի այնպիսի բարձրացում, որն առաջ է եկել կանխավճարված կապիտալի արժեքի անկումից, կարող է շաղկապվել կապիտալային արժեքի կորստի հետ նույնպես, ինչպես շահույթի նորմայի մի այնպիսի ցածրացում, որ կանխավճարված կապիտալի արժեքի բարձրացումից է առաջ եկել, կարող է շաղկապվել շահելու հետ։
Ինչ վերաբերում է հաստատուն կապիտալի մյուս մասին, մեքենաներին ու հիմնական կապիտալին ընդհանրապես, ապա արժեքի այն բարձրացումը, որ տեղի է ունենում այստեղ և շոշափում է շենքերը, հողը և այլն, չի կարող առանց հողային ռենտայի ուսմունքի հետազոտված լինել, ուստի և այս բաժնին չի պատկանում։ Բայց կապիտալի այդ մասի արժեքի անկման համար ընդհանրական կարևորություն ունի հետևյալը.
1) Մշտական բարելավումները, որոնց շնորհիվ առկա մեքենաները, գործարանային շենքերը և այլն հարաբերաբար զրկվում են իրենց սպառողական արժեքից, հետևաբար նաև իրենց արժեքից։ Այս պրոցեսը հատկապես հզորաբար է ներգործում նոր մեքենաների մուծման առաջին շըջանում, երբ սրանք դեռ հասունության մի որոշ աստիճանի շեն հասել, ուստի և շարունակ հնանում են ավելի վաղ, քան ժամանակ կունենային իրենց արժեքը վերարտադրելու։ Այս հանգամանքը հիմք է ծառայում այն երևույթին, որ նման ժամանակաշրջաններում սովորական է դառնում բանվորական ժամանակի անչափ երկարացումը, գիշեր ու ցերեկ իրար հաջորդող հերթափոխությամբ բանվորներին աշխատեցնելն այն նպատակով, որ ավելի կարճ ժամանակամիջոցում վերարտադրվի մեքենաների արժեքը՝ սրանց մաշվածքի համար շատ մեծ հատկացումներ չանելով։ Իսկ եթե մեքենաների գործունեության կարճ ժամանակը (նրանց կարճատև գոյությունը, հնարավոր բարելավումների նկատառությամբ) այս եղանակով չի հավասարակշռվում, ապա մեքենաներն իրենց բարոյական մաշվածքի հետևանքով արդյունքին փոխանցում են իրենց արժեքի մի այնքան խոշոր մասը, որ չեն կարողանում մրցել նույնիսկ ձեռնաշխատանքի հետ[15]։
Եթե մեքենաները, շենքերի կառուցվածքը, ընդհանրապես հիմնական կապիտալը հասած է լինում մի որոշ հասունության, այնպես որ նա համապատասխան մի երկար ժամանակի համար անփոփոխ է մնում գոնե իր հիմնական հորինվածքով, ապա արժեքի նույն անկումը տեղի է ունենում այս հիմնական կապիտալի վերարտադրության մեթոդների կատարելագործման հետևանքով։
Մեքենաների և այլոց արժեքը հիմա ընկնում է ոչ թե այն պատճառով, որ նրանք արագորեն դուրս են մղվում և մի որոշ աստիճանով զրկվում են իրենց արժեքից ավելի նոր, ավելի արտադրողական մեքենաների և այլոց հանդես գալով, այլ այն պատճառով, որ նրանք այժմ կարող են ավելի էժան վերարտադրվել։ Այս է այն հիմքերից մեկը, որոնց շնորհիվ հաճախ խոշոր ձեռնարկությունները միմիայն երկրորդ ձեռքերում են ծաղկում այն բանից հետո, երբ առաջին տերը սնանկացել է, իսկ երկրորդ տերը, որ հիշյալներն էժան է գնած լինում, հենց այն գլխից իր արտադրությունն սկսում է կապիտալի ավելի փոքր ծախսումով։
Երկրագործության մեջ առանձնապես աչքի է զարկում այն, որ նույն այն պատճառները, որոնք բարձրացնում կամ թե գցում են արդյունքի գինը, նաև բարձրացնում կամ գցում են կապիտալի արժեքը, որովհետև սա ինքը մեծ մասամբ կազմված է նույն արդյունքից — հացահատիկից, անասուններից և այլն (Ռիկարդո)։
Այստեղ դեռ հիշատակելու է մնում փոփոխուն կապիտալը։
Քանի որ բանվորական ուժի արժեքը բարձրացնում է այն պատճառով, որ նրա վերարտադրության համար պահանջվող կենսամիջոցների արժեքն է բարձրանում, կամ թե, ընդհակառակը, նա ընկնում է այն պատճառով, որ այս կենսամիջոցների արժեքն ընկնում է,— իսկ փոփոխուն կապիտալի արժեքի բարձրացումն ու անկումն էլ ուրիշ ոչինչ չեն արտահայտում, բացի այս երկու դեպքից,— ուստի բանվորական օրվա անփոփոխ տևողության պայմաններում արժեքի այս բարձրացմանը համապատասխանում է հավելյալ արժեքի անկում ու արժեքի այս անկմանը՝ հավելյալ արժեքի աճում։ Բայց սրանց հետ կարող են միաժամանակ շաղկապված լինել նաև ուրիշ հանգամանքներ — կապիտալի ազատարձակումն ու կցակապումը, որոնք դեռ չեն հետազոտվել և որոնք հիմա պետք է կարճառոտ քննարկվեն։
Եթե աշխատավարձն ընկնում է բանվորական ուժի արժեքի անկման հետևանքով (որի հետ կարող է աշխատանքի ռեալ գնի նույնիսկ բարձրացում կապված լինել), ապա նշանակում է՝ կապիտալի այն մասը, որ մինչև հիմա ծախսվում էր աշխատավարձի վրա, ազատ է արձակվում։ Տեղի է ունենում փոփոխուն կապիտալի ազատարձակում։ Նոր ներդրելի կապիտալի համար այս պարզապես այն ներգործությունն է ունենում, որ նա գործում է հավելյալ արժեքի ավելի բարձր նորմայով։ Աշխատանքի միևնույն քանակն առաջվա համեմատությամբ ավելի քիչ փողով է շարժման մեջ դրվում, և աշխատանքի անվճար մասն այսպիսով աճում է վճարվածի հաշվին։ Բայց մինչև այժմ գործարկված կապիտալի համար ոչ միայն հավելյալ արժեքի նորման է բարձրանում այլև, բացի սրանից, ազատվում է մինչև հիմա աշխատավարձի վրա ծախսվող կապիտալի մի մասը։ Սա մինչև այժմ կցակապված էր և կազմում էր մի կայուն մաս, որն անջատվում էր արդյունքի վաճառքից ստացվող գումարից, պետք է աշխատավարձի վրա ծախսվեր, իբրև փոփոխուն կապիտալ գործեր, որպեսզի ձեռնարկությունը շարունակվեր հին մասշտաբով։ Հիմա այս մասն ազատ է և ուրեմն կարող է օգտագործվել իբրև կապիտալի նոր ներդրում, լինի այդ նույն ձեռնարկությունն ընդարձակելու, թե արտադրության մի այլ ոլորտում գործելու նպատակով։
Ընդունենք, օրինակ, որ շաբաթական 500 բանվոր բանեցնելու համար սկզբնապես 500 ֆ. ստ. էր պահանջվում, իսկ հիմա սրա համար 400 ֆ. ստ. է պահանջվում։ Ապա, եթե արտադրված արժեքի մասսան երկու անգամում էլ = 1 000 ֆ. ստ., շաբաթական հավելյալ արժեքի մասսան առաջին անգամվա համար կլինի = 500 ֆ. ստ., հավելյալ արժեքի նորման՝ = 100%. բայց աշխատավարձի իջեցումից հետո հավելյալ մասսան դառնում է 1 000 ֆ. ստ. — 400 ֆ. ստ. = 600 ֆ. ստ. և նրա նորման՝ = 150%։ Եվ հավելյալ արժեքի նորմայի այս բարձրացումը միակ հետևանքն է այն կապիտալիստի համար, որը 400 ֆ. ստ.-անոց մի փոփոխուն կապիտալով ու համապատասխան հաստատուն կապիտալով մի նոր ձեռնարկություն է հիմնում արտադրության միևնույն ոլորտում։ Բայց արդեն գործող ձեռնարկության մեջ այս դեպքում փոփոխուն կապիտալի արժեքի անկման հետևանքով ոչ միայն հավելյալ արժեքի մասսան է 500-ից 600 ֆ. ստ.-ի ու հավելյալ արժեքի նորման 100-ից 150%-ի բարձրանում. բացի սրանից, 100 ֆ. ստ. էլ փոփոխուն կապիտալից է ազատարձակվում, որով կարելի է նորից աշխատանք շահագործել։ Հետևաբար ոչ միայն աշխատանքի միևնույն քանակն ավելի օգտավետ կերպով է շահագործվում, այլև 300 ֆ. ստ.-ի ազատարձակման շնորհիվ 500 ֆ. ստ.-անոց միևնույն փոփոխուն կապիտալով առաջվանից ավելի շատ բանվորներ կարող են շահագործվել, այն էլ շահագործման բարձրացված նորմայով։
Հիմա կանգ առնենք հակառակ դեպքի վրա։ Ենթադրենք, աշխատում են 500 բանվոր և արդյունքի բաշխման սկզբնական հարաբերությունը = 400 v + 600 m = 1 000, ուրեմն հավելյալ արժեքի նորման = 150%։ Այսպիսով բանվորն այստեղ ստանում է շաբաթական ֆ. ստ. = 16 շիլլինգ։ Եթե փոփոխուն կապիտալի արժեքի բարձրացման հետևանքով 500 բանվորը հիմա շաբաթական 500 ֆ. ստ. են նստում, ապա ամեն մեկի շաբաթավարձն անում է = 1 ֆ. ստ., և 400 ֆ. ստ.-ը կարող է միմիայն 400 բանվոր գործի դնել։ Ուրեմն եթե առաջվա նման բանվորների միևնույն քանակը գործի դրվեր, ապա մենք կունենայինք 400 v + 500 m = 1 000. հավելյալ արժեքի նորման ընկած կլիներ 150-ից 100%, ուրեմն -ով։ Նոր ներդրելի կապիտալի համար միակ հետևանքն այն կլիներ, որ հավելյալ արժեքի նորման ավելի փոքր կլիներ։ Այլ հավասար պայմաններում շահույթի նորման համապատասխանորեն կընկներ, թեև ոչ նույն հարաբերությամբ։ Եթե, օրինակ, c = 2 000, ապա մենք մի դեպքում ունենում ենք 2 000 c + 400 v + 600 m = 3 000. m´ = 150%, p´ = = 25%։ Երկրորդ դեպքում՝ 2 000 c + 500 v + 500 m = 3 000. m´ = 100%, p´ = = 20%։ Իսկ արդեն գործարկված կապիտալի համար ներգործությունը երկակի կլիներ։ 400 ֆ. ստ. փոփոխուն կապիտալով հիմա միմիայն 400 բանվոր կարող էր աշխատեցվել և այն էլ՝ հավելյալ արժեքի 100% նորմայով։ Այսպիսով նրանք միմիայն 400 ֆ. ստ. մի ընդհանուր հավելյալ արժեք են տալիս։ Այնուհետև, քանի որ 2 000 ֆ. ստ. արժեքով մի հաստատուն կապիտալ 500 բանվոր է պահանջում իրեն շարժման մեջ դնելու համար, ապա 400 բանվորը միմիայն 1 600 ֆ. ստ. արժեքով մի հաստատուն կապիտալ շարժման մեջ կդնեն։ Հետևաբար, որպեսզի արտադրությունը մինչայժմյան մասշտաբով շարունակվի, և մեքենաների -ը պարապ չկանգնի, պետք է փոփոխուն կապիտալը 100 ֆ. ստ.-ով ավելացվի, որպեսզի առաջվա նման 500 բանվոր բանեցվի, իսկ այս հնարավոր է լոկ նրանով, որ մինչև այժմ ազատ եղած կապիտալը կցակապվում է, ընդորում կուտակման այն մասը, որը պետք է ընդարձակմանը ծառայեր, հիմա սոսկ լրացման գործին է ծառայում, այսինքն կուտակման, այն մասը, որ նախանշված էր իբրև եկամուտ՝ ծախսելու համար, հիմա միացվում է հին կապիտալին։ Այս դեպքում փոփոխուն կապիտալի՝ 100 ֆ. ստերլինգով աճած ծախսվումով 100 ֆ. ստ. ավելի պակաս հավելյալ արժեք է արտադրվում։ Ուրեմն բանվորների միևնույն քանակը գործի դնելու համար ավելի շատ կապիտալ է պահանջվում, և միաժամանակ նվազում է այն հավելյալ արժեքը, որ մատակարարում է ամեն մի առանձին բանվոր։
Այն օգուտները, որոնք բխում են փոփոխուն կապիտալի ազատարձակումից, ու այն վնասները, որոնք ծագում են նրա կցակապումից, երկուսն էլ գոյություն ունեն արդեն գործարկված, ուրեմն և տվյալ համամասնություններով վերարտադրվող կապիտալի համար միայն։ Նոր ներդրելի կապիտալի համար մի կողմում օգուտն ու մյուս կողմում վնասը սահմանափակվում են հավելյալ արժեքի նորմայի բարձրացմամբ, resp. ցածրացմամբ ու շահույթի նորմայի մի համապատասխան, թեև ոչ երբեք համամասնական փոփոխությամբ։
Փոփոխուն կապիտալի նոր միայն հետազոտված ազատարձակումն ու կցակապումը փոփոխուն կապիտալի տարրերի արժեքի անկման ու բարձրացման հետևանք է, այսինքն բանվորական ուժի վերարտադրության ծախքերի անկման ու բարձրացման հետևանք։ Բայց փոփոխուն կապիտալը կարող էր ազատարձակվել նաև այն դեպքում, եթե արտադրողական ուժի զարգացման հետևանքով, աշխատավարձի անփոփոխ նորմայի պարագայում, ավելի քիչ բանվորներ պահանջվեին՝ հաստատուն կապիտալի միևնույն մասսան շարժման մեջ դնելու համար։ Նմանապես կարող է, ընդհակառակը, ավելադիր փոփոխուն կապիտալի կցակապում տեղի ունենալ, եթե աշխատանքի արտադրողական ուժի նվազելու հետևանքով ավելի շատ բանվորներ են պահանջվում հաստատուն կապիտալի միևնույն մասսայի համար։ Իսկ եթե, ընդհակառակը, առաջ իբրև փոփոխուն գործադրվող կապիտալի մի մասը գործադրվում է հաստատուն կապիտալի ձևով, ուրեմն միևնույն կապիտալի բաղադրամասերի միջև փոփոխված բաշխում է միայն տեղի ունենում, ապա այս թեև ազդում է հավելյալ արժեքի նորմայի, ինչպես և շահույթի նորմայի վրա, բայց կապիտալի կցակապման ու ազատարձակման այստեղ քննարկվող ռուբրիկային չի վերաբերում։
Հաստատուն կապիտալը նույնպես կարող է, ինչպես մենք արդեն տեսանք, կցակապվել ու ազատարձակվել այն տարրերի արժեքի բարձրացման ու անկման հետևանքով, որոնցից ինքը կազմված է։ Այս մի կողմ թողած՝ նրա կցակապումը հնարավոր է լոկ այն ժամանակ (ընդունելով, որ փոփոխունի մի մասը հաստատունի չի փոխարկվում), եթե աշխատանքի արտադրողական ուժն աճում է, ուրեմն աշխատանքի միևնույն քանակն ավելի շատ արդյունք է ստեղծում և հետևաբար ավելի մեծաքանակ հաստատուն կապիտալ է շարժման մեջ դնում։ Որոշ հանգամանքներում կարող է միևնույնը տեղի ունենալ, եթե աշխատանքի արտադրողական ուժը նվազում է, ինչպես, օրինակ, երկրագործության մեջ, ընդորում աշխատանքի միևնույն քանակը նույն արդյունքն արտադրելու համար կարիք ունի ավելի շատ արտադրության միջոցների, օրինակ, ավելի շատ սերմացուի կամ թե պարարտացման միջոցների, դրենաժի [ցամաքուրդի] միջոցծերի և այլն։ Հաստատուն կապիտալն առանց արժեքի անկման կարող է ազատարձակվել այն դեպքում, եթե կատարելագործումների, բնական ուժերի կիրառման և այլոց շնորհիվ ավելի փոքր արժեք ներկայացնող մի հաստատուն կապիտալ ընդունակ է դարձվում տեխնիկապես միևնույն ծառայությունը մատուցելու, որ առաջ մի ավելի մեծ արժեքի կապիտալ էր մատուցում։
Ինչպես II գրքում տեսանք, երբ ապրանքները փողի են փոխարկվել, ծախվել են, այս փողի մի որոշ մասը նորից պետք է ետփոխարկվի հաստատուն կապիտալի իրեղեն տարրերի, և այն էլ այնպիսի համամասնություններով, որ պահանջում է արտադրության ամեն մի տվյալ ոլորտի որոշ տեխնիկական բնույթը։ Այստեղ բոլոր ճյուղերում — աշխատավարձը, ուրեմն փոփոխուն կապիտալը մի կողմ թողած — ամենակարևոր տարրը հումքն է՝ օժանդակ մատերիալների հետ միասին, որոնք հատկապես կարևոր են արտադրության այն ճյուղերում, որոնց մեջ ոչ մի բուն հումք չի մտնում, ինչպես, օրինակ, հանքարաններում՝ ու ընդհանրապես հայթայթող արդյունաբերության մեջ։ Գնի այն մասը, որը պետք է մեքենաների մաշվածքը փոխհատուցի, ավելի շատ իդեապես է հաշվի մեջ մտնում, քանի մեքենաները դեռ գործունակ են ընդհանրապես, առանձին նշանակություն չունի այն պարագան, թե հիշյալ մասն արդյոք այսօ՞ր, թև՞ վաղը, կամ թե չէ՝ կապիտալի պտուտաժամանակի ո՛ր փուլում է վճարվում և փողով փոխհատուցվում։ Այլ կերպ է դրվում խնդիրը հումքի նկատմամբ։ Եթե հումքի գինը բարձրանում է, ապա աշխատավարձը հանելուց հետո կարող է հումքի լրիվ փոխհատուցումն ապրանքի արժեքից անհնարին դառնալ։ Ուստի գների զորեղ տատանումներն առաջ են բերում վերարտադրության պրոցեսում ընդհատումներ, խոշոր բախյուններ ու նույնիսկ աղետներ։ Բուն երկրագործական արդյունքները, օրգանական բնությունից ծնունդ առնող հումքերն են հատկապես, որ հացահատիկների փոփոխվող բերքերի և այլոց հետևանքով ենթակա են արժեքի այսպիսի տատանումների,— այստեղ դեռ բոլորովին մի կողմ ենք թողնում վարկային սիստեմի ազդեցությունը։ Աշխատանքի միևնույն քանակը, բնության անվերահսկելի պայմանների, տարվա եղանակների բարենպաստ կամ թե անբարենպաստ լինելու և այլոց հետևանքով, կարող է սպառողական արժեքների շատ տարբեր քանակներ ներկայացնել այստեղ, և այս սպառողական արժեքների մի որոշ քանակ ըստ այսմ կարող է մի շատ տարբեր գին ունենալ։ Եթե x արժեքը մարմնանում է a ապրանքի 100 ֆունտի մեջ, ապա a-ի մի ֆունտի գինը = . եթե մարմնանում է 1 000 ֆ.-ի մեջ, ապա՝ a-ի մի ֆունտի գինը = և այլն։ Հետևաբար հումքի գնի այս տատանումների մի տարրը սա է։ Մի երկրորդ տարրը, որ միմիայն լրիվության համար ենք այստեղ հիշատակում — որովհետև մրցումը, ինչպես և վարկային սիստեմն այստեղ մեր քննության շրջանակից դեռ դուրս են — հետևյալն է. բնական պայմաններից է բխում այն երևույթը, որ բուսական ու կենդանական հումքը, որի աճումն ու արտադրությունը ենթարկված է հայտնի բնական ժամանակամիջոցների հետ շաղկապված որոշ օրգանական օրենքների, չի կարող հանկարծակի բազմացվել նույն չափով, ինչ չափով, օրինակ, մեքենաներն ու մնացած հիմնական կապիտալը — ածուխը, հանքը և այլն, որոնց բազմացումը — բնական այլ պայմանները տվյալ ենթադրելով — արդյունաբերապես զարգացած մի երկրում կարող է ամենակարճ ժամկետում կատարվել։ Ուստի հնարավոր է, իսկ զարգացած կապիտալիստական արտադրության պայմաններում նույնիսկ անխուսափելի, որ հաստատուն կապիտալի այն մասի արտադրումն ու բազմացումը, որը կազմված է հիմնական կապիտալից, մեքենաներից և այլն, զգալի չափով ավելի արագ է կատարվում նույնի այն մասի համեմատությամբ, որն օրգանական հումքից է կազմված, այնպես որ այս հումքի պահանջարկն ավելի արագ է աճում, քան նրա առաջարկը, և այս պատճառով նրա գինը բարձրանում է։ Գնի այս բարձրացման հետևանքն իրականում լինում է այն, 1) որ այս հումքը շատ հեռավոր տեղերից է ներմուծվում, որովհետև բարձրացող գինը ծածկում է ավելի խոշոր փոխադրածախքերը. 2) որ նրա արտադրությունն ընդլայնվում է, սակայն իրերի բնության համաձայն արդյունքի մասսան կարելի է իրոք բազմացնել թերևս մի տարուց հետո միայն, ու 3) որ առաջ չօգտագործված ամեն տեսակի սուրրոգատներն օգտագործվում են, իսկ թափթփուկների հետ ավելի տնտեսաբար են վարվում։ Երբ գների բարձրացումն սկսում է շատ նկատելի կերպով ներգործել արտադրության ընդարձակման ու առաջարկի ուժեղացման վրա, սովորաբար արդեն վրա է հասնում այն դարձակետը, երբ հումքի ու այն բոլոր ապրանքների գների երկարատև բարձրանալու հետևանքով, որոնց մեջ հումքը մանում է իբրև տարր, պահանջարկն ընկնում է, ուստի և հումքի գնի ասպարեզում առաջանում է ռեակցիա։ Բացի այն ջղաձգություններից, որ այս ռեակցիան պատճառում է կապիտալի արժեքը տարբեր ձևերով գցելու հետևանքով, հրապարակ են գալիս դեռ ուրիշ պարագաներ էլ, որոնց քննարկմանը մենք հիմա կանցնենք։
Մինչև այժմ ասածներից նախ պարզ է հետևյալը. որքան ավելի է զարգացած կապիտալիստական արտադրությունը, ուստի և որքան ավելի մեծ են հաստատուն կապիտալի այն մասի հանկարծակի ու անընդհատ աճման միջոցները, որը կազմված է մեքենաներից և այլն, որքան ավելի արագընթաց է կուտակումը (ինչպես ծաղկման ժամանակաշրջաններում է հատկապես), այնքան ավելի մեծ է մեքենաների ու մնացած հիմնական կապիտալի հարաբերական գերարտադրությունը և այնքան ավելի հաճախադեպ է բուսական ու կենդանական հումքի թերարտադրությունը, այնքան ավելի պարզորոշ է նրանց գների՝ վերևում նկարագրված բարձրացումն ու սրան համապատասխանող ռեակցիան։ Հետևաբար այնքան ավելի հաճախադեպ են այն վայթումները, որոնց պատճառը վերարտադրության պրոցեսի գլխավոր տարրերից մեկի գների այս զորեղ տատանումն է լինում։
Բայց երբ այս բարձր գների փլուզումն է հանդես գալիս այն պատճառով, որ նրանց բարձրացումը մասամբ պահանջարկի մի նվազում է առաջ բերել, մասամբ էլ պատճառ է եղել մի դեպքում արտադրությունն ընդլայնելու, մի այլ դեպքում՝ առաջարկն ուժեղացնելու արտադրության ավելի հեռավոր ու մինչև այժմ քիչ կամ թե բոլորովին չօգտագործված մի վայրից, իսկ երկուսի հետևանքն էլ եղել է հումքի մի առաջարկ, որ գերազանցում է պահանջարկից,— հատկապես գերազանցում է հին բարձր գների ժամանակ,— ապա սրա հետևանքը պետք է քննել տարբեր տեսակետներից։ Հումքային արդյունքների գնի հանկարծակի փլուզումն արգելակում է նրանց վերարտադրությունը և այսպիսով նորից վերականգնում է հումքի օրորան հանդիսացող այն երկրների մենաշնորհը, որոնք ամենանպաստավոր պայմաններում են արտադրում, գուցե որոշ սահմանափակումներով է վերականգնում, բայց և այնպես վերականգնում է։ Ճիշտ է, տրված զարկի հետևանքով հումքի վերարտադրությունը կատարվում է ավելի ընդլայնված մասշտաբով, մանավանդ այն երկրներում, որոնք ավելի կամ պակաս չափով օգտվում են այս արտադրության մենաշնորհով։ Բայց այն պատվանդանը, որի վրա կատարվում է արտադրությունը մեքենաների թվի աճման և այլոց հետևանքով և որը մի քանի տատանումներից հետո այժմ պետք է նոր նորմալ պատվանդան, նոր ելակետ հանդիսանա,— այդ պատվանդանը շատ է ընդարձակվում պտույտի վերջին ցիկլի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների շնորհիվ։ Սակայն ընդսմին հումքի արտադրության երկրորդական աղբյուրների մի մասում հենց նոր բարձրանալու վրա եղած վերարտադրությունը դարձյալ զգալի արգելակի է հանգիպում։ Այսպես, օրինակ, արտահանության աղյուսակների հիման վրա կարելի է մատնահաշվով ցույց տալ, թև ինչպես վերջին 30 տարվա ընթացքում (մինչև 1865 թվականը) բամբակի հնդկական արտադրությունն աճում է, երբ ամերիկյան բամբակի պակասություն է զգացվում, և հետո՝ հանկարծակի նորից նվազում է ավելի կամ պակաս հարատևությամբ։ Հումքի թանկանալու ժամանակաշրջանում արդյունաբերական կապիտալիստները համախմբվում, միություններ են կազմում արտադրությունը կարգավորելու համար։ Այսպես եղավ, օրինակ, Մանչեստրում 1848 թվականին բամբակի գների բարձրանալուց հետո, նմանապես և Իռլանդիայում վուշի արտադրության ասպարեզում։ Բայց հենց որ անմիջական շարժառիթն անցնում է և մեջտեղ է գալիս մրցման, «ամենից էժան շուկայում գնելու» ընդհանրական սկզբունքը (փոխանակ հիշյալ միությունների նման նպատակ դնելու, որ հումքի օրորան հանդիսացող համապատասխան երկրների արտադրունակությանը նպաստեն՝ մի կողմ թողնելով այն անմիջական, վայրկենական գինը, որով նրանք ներկայումս կարողանում են հումք մատակարարել),— ուրեմն հենց որ կրկին մրցման սկզբունքն է միահեծան իշխում, թողնում են, որ նորից «գինը» կարգավորի առաջարկը։ Ամեն մի մտածմունք, որ հումքի արտադրության միատեղ, վճռական ու նախատեսող վերահսկության է վերաբերում — մի վերահսկություն, որ ընդհանրապես միանգամայն անհամատեղելի է կապիտալիստական արտադրության օրենքների հետ, ուստի միշտ էլ մի ունայն ցանկություն է մնում կամ թե սահմանափակվում է անմիջական մեծ վտանգի ու անճարության վայրկյաններում միատեղ կատարվող բացառիկ քայլերով,— տեղի է տալիս այն հավատին, թե պահանջարկն ու առաջարկը միմյանց փոխադարձաբար կկարգավորեն[16]։ Կապիտալիստների սնահավատությունն այնքան բիրտ է այստեղ, որ նույնիսկ գործարանային վերատեսուչներն իրենց հաշվետվությունների մեջ նորից ու նորից այս առթիվ ամենամեծ զարմանք են հայտնում։ Բարենպաստ ու աննպաստ տարիների հերթափոխությունը, իհարկե, դարձյալ ավելի էժան հումք է առաջ բերում։ Անկախ այն անմիջական ներգործությունից, որ այս հանգամանքն անում է պահանջարկի ընդարձակման վրա, սրան իբրև դրդապատճառ ավելանում է շահույթի նորմայի վրա արվող այն ներգործությունն էլ, որ առաջ հիշատակել ենք։ Եվ վերևում նշված այն պրոցեսը, երբ մեքենաների և այլոց արտադրությունն աստիճանաբար գերազանցելով առաջ է ընկնում հումքի արտադրությունից, այս դեպքում կրկնվում է ավելի խոշոր մասշտաբով։ Հումքի իրական բարելավումն այնպես, որ նա մատակարարվեր ոչ միայն պահանջված քանակով, այլ և պահանջված որակով, օրինակ, ամերիկյան որակով բամբակ մատակարարվեր Հնդկաստանից,— եվրոպական հարատև, կանոնավորապես աճող ու կայուն պահանջարկ է ենթադրում (բոլորովին մի կողմ թողած այն տնտեսական պայմանները, որոնց մեջ դրված է հնդկական արտադրողն իր ծննդավայրում)։ Բայց այս պարագայում հումքի արտադրության ոլորտը գործում է հրումներով միայն, մերթ հանկարծակի ընդլայնվելով, մերթ էլ սաստիկ սեղմվելով։ Այս ամենը, ինչպես և կապիտալիստական արտադրության ոգին ընդհանրապես, շատ լավ կարելի է ուսումնասիրել 1861-ից մինչև 1865 թվականը տևող բամբակի սովի օրինակով, երբ եղած դժվարություններին ավելացավ դեռ այն, որ ժամանակ առ ժամանակ բոլորովին բացակայում էր այնպիսի մի հումք, որը վերարտադրության էական տարրերից մեկն է։ Գինը կարող է բարձրանալ նաև այն ժամանակ, երբ առաջարկը լիակատար է, բայց գլուխ է բերվում ավելի ծանր պայմաններում։ Կամ թե կարող է հումքի իրական պակասություն լինել։ Բամբակի ճգնաժամի միջոցին սկզբում հենց այս վերջինը գոյություն ուներ։
Ուստի արտադրության պատմության մեջ մենք որքան ավելի ենք մոտենում անմիջականագույն արդիականությանը, այնքան ավելի կանոնավոր կերպով ենք գտնում, մանավանդ արդյունաբերության վճռական ճյուղերում, որ մշտապես կրկնվող հերթափոխություն կա օրգանական բնությունից ստացվող հումքի հարաբերական թանկացման ու սրանից բխող գների հետագա անկման միջև։ Մինչև հիմա շարադրածի լուսաբանումը կգտնենք գործարանային վերատեսուչների հաշվետվություններից վերցրած հաջորդ օրինակների մեջ։
Պատմության դասը [die Moral], որ կարելի է քաղել՝ երկրագործությունը նաև մի այլ տեսակետից դիտելով, այն է, որ կապիտալիստական սիստեմը հակասում է ռացիոնալ երկրագործությանը, կամ, որ ռացիոնալ երկրագործությունն անհամատեղելի է կապիտալիստական սիստեմի հետ (թեև սա օժանդակում է նրա տեխնիկական զարգացմանը) և կարիք ունի կա՛մ ինքնաշխատ մանր գյուղացիների ձեռքի կամ թե ասսոցիացիայի մեջ մտած [ընկերակցված] արտադրողների վերահսկողության։
Հիմա մենք առաջ կբերենք վերևում հիշատակված լուսաբանումները, որ քաղում ենք անգլիական գործարանային վերատեսուչների հաշվետվություններից։
«Տնտեսության վիճակն ավելի լավ է. բայց լավ ու վատ ժամանակներրից գոյացող ցիկլը կարճանում է մեքենաների բազմացմանը զուգընթաց, և եթե սրա հետևանքով աճում է հումքի պահանջարկը, ապա ավելի հաճախակի են կրկնվում նաև տատանումները տնտեսության մեջ... Այժմ ոչ միայն նորից վստահությունն է վերականգնված 1857 թվականի խուճապից հետո, այլ և ինքը խուճապը գրեթե բոլորովին մոռացված է թվում։ Արդյոք այս լավացումը հարատև, կլինի, թե ոչ, այս ամենամեծ չափով կախված է հումքի գնից։ Արդեն աչքի են ընկնում այն նախանշանները, որոնք ցույց են տալիս, թե մի քանի դեպքերում արդեն հասել են այն մաքսիմումին, որից այն կողմն արտադրությունն ավելի ու ավելի պակաս շահութաբեր է դառնում, մինչև որ վերջապես բոլորովին կդադարի շահույթ տալուց։ Եթե մենք վերցնում ենք բրդի գործի համար շահավետ 1849 ու 1850 թվականները, ապա տեսնում ենք, որ անգլիական գզաբրդի գինը ֆունտին 13 պենս էր, իսկ ավստրալականինը 14-ից մինչև 17 պենս, և որ միջին հաշվով 1841-ից մինչև 1850 թվականը տևող տաս տարում անգլիական բրդի միջին գինը ֆունտին 14 պենսից վեր ու ավստրալականինը — 17 պենսից վեր չի բարձրացել։ Բայց անբարեհաջող 1857 թվականի սկզբին ավստրալական բուրդը վաճառվում էր 23 պենսով. դեկտեմբերին, խուճապի ամենավատ ժամանակաշրջանում, նրա գինն ընկավ մինչև 18 պենս, բայց 1858 թվականի ընթացքում նորից բարձրացավ և հասավ այժմյան 21 պենսին։ Անգլիական բուրդը 1857 թվականին նմանապես 20 պենսով սկսեց, ապրիլին ու սեպտեմբերին բարձրացավ 21 պենսի, 1858 թվականի հունվարին ընկնելով հասավ 14 պենսի, և այն ժամանակվանից դեսը բարձրացավ 17 պենսի, այնպես որ նրա ֆունտը 3 պենսով ավելի բարձր է, քան վերոհիշյալ 10 տարվա միջինը... Այս ցույց է տալիս, իմ կարծիքով, որ կամ մոռացվել են 1857 թվականի սնանկացումները, որոնք նման գների հետևանք էին, կամ թե բուրդ արտադրվում է ճիշտ այնքան, որքան առկա իլիկները կարող են մանել. կամ թե գործվածքների գները մի տևական բարձրացումի են մոտենում։ Բայց ես մինչայժմյան իմ փորձից տեսել եմ, թե ինչպես անհավատալի կարճ ժամանակում իլիկներն ու մանածագործական հաստոցները ոչ միայն իրենց թիվն են բազմապատիկ մեծացրել, այլ և իրենց բանելու արագությունը,— թե այնուհետև ինչպես մեր բրդի արտահանությունը դեպի Ֆրանսիա բարձրացել է գրեթե նույն հարաբերությամբ, մինչդեռ, ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում բուծվող ոչխարների միջին տարիքն ավելի ու ավելի է ցածրանում, որովհետև բնակչությունն արագ բազմանում է և ոչխարաբույծներն, ուզում են իրենց ունեցած անասունն ըստ կարելվույն շուտ փողի փոխարկել։ Ուստի հաճախ ես ծանր րոպեներ եմ ապրել, երբ տեսել եմ այնպիսի մարդկանց, որոնք առանց այս իմանալու՝ իրենց հմտությունն ու իրենց կապիտալը դրել են այնպիսի ձեռնարկությունների մեջ, որոնց հաջողությունը կախված է մի այնպիսի արդյունքի առաջարկից, որը կարող է բազմացվել հայտնի օրգանական օրենքների համաձայն միայն... Հումքի բոլոր տեսակների պահանջարկի ու առաջարկի կացությունն... է ըստ երևույթին բացատրում բամբակեղենի գործի բազմաթիվ տատանումները, նմանապես էլ բրդի անգլիական շուկայի դրությունը 1857 թվականի աշնանն ու սրանից առաջացած արդյունաբերական ճգնաժամը»[17] (R. Baker, Rep. Fact.-ում, Oct. 1858, p. 56—61)։
Յորկշիրի Վեստ-Ռայդինգի բրդեղենի արդյունաբերության ծաղկման ժամանակ շրջանը 1849—1850 թվականներն էին։ Այնտեղ այս արդյունաբերության մեջ 1838 թվականին աշխատեցվում էին 29 246 հոգի, 1843-ին՝ 37 000, 1845-ին՝ 48 097, 1850-ին՝ 74 891։ Նույն շրջանում 1838 թվականին՝ 2 768 մեխանիկական մանածագործական հաստոց կար, 1841-ին՝ 11 458, 1843-ին՝ 16 870, 1845-ին՝ 19 121 ու 1850-ին՝ 29 539 (Rep. Fact., 1850, p. 60)։ Սանրաբրդեղենի արդյունաբերության այս ծաղկումը 1850 թվականի հոկտեմբերին արդեն սկսեց կասկածելի դառնալ։ Ենթավերատեսուչ Բեկերը 1851 թվականի ապրիլի հաշվետվության մեջ Լիդսի ու Բրեդֆորդի մասին ասում է. «Գործի դրությունը մի քանի ժամանակից դեսը շատ անբավարար է։ Սանրաբրդի մանագործտբանատերերն արագորեն կորցնում են 1850 թվականի շահույթը, և մանածագործարանատերերի մեծամասնությունն էլ մի ավելի լավ վիճակի չի։ Ես կարծում եմ, որ ներկայումս ավելի շատ բրդամեքենաներ են պարապ կանգնած, քան երբևէ առաջ, և վուշեղենի մանածագործարանատերերն էլ են բանվորներին արձակում և մեքենաները կանգնեցնում։ Տեքստիլ արդյունաբերության ցիկլերը հիմա իրոք անչափ անորոշ են, և մենք, ըստիս, շուտով կգանք այն հայացքին... որ իլիկների արտադրունակության, հումքի քանակի ու բնակչության բազմանալու միջև ոչ մի համապատասխանություն չի պահպանվում» (էջ 52)։
Նույնը վերաբերում է բամբակեղենի արդյունաբերությանը։ 1858 թվականի հոկտեմբերի՝ հենց նոր քաղբերված հաշվետվության մեջ ասված է. «Գործարաններում հաստատուն բանվորական օր սահմանելուց դեսը սպառած հումքի քանակը, արտադրության մեծությունը, աշխատավարձի գումարը տեքստիլ արդյունաբերության բոլոր ճյուղերում որոշվում են պարզ երից կանոնի հիման վրա... Ես մեջ եմ բերում պարոն Պեյնսի, Բլեկբերնի այժմյան քաղաքագլխի վերջերումս արած ու բամբակեղենի արդյունաբերությանը վերաբերող մի զեկուցումից, որի մեջ նա ամենահնարավոր ճշգրտողությամբ ամփոփում է իր սեփական շրջանի արդյունաբերական վիճակագրության տվյալները.
«Ամեն մի իրական ձիաուժ շարժում է 450 սելֆակտորային [ավտոմատիկ, ինքնաշարժ] իլիկ, նախապատրաստական սարքավորումով հանդերձ կամ թե 200 վատերային իլիկ կամ թե չէ 40 մատնաչափ լայնությամբ մահուդ գործող 15 հաստոց՝ վրափաթթող, հինող ու շոհող մեքենաներով հանդերձ։ Յուրաքանչյուր ձիաուժ մանելիս 2½ բանվոր է աշխատեցնում, իսկ մանածագործելիս՝ 10 բանվոր. նրանց միջին աշխատավարձը մարդագլուխ 10½ շիլլինգից ավելի է շաբաթական... Վերամշակվող միջին համարներն են՝ հենքինը № 30—32 և թեզանինը 34—36. եթե ամեն մի իլիկի շաբաթական արտադրած մանվածքն ընդունենք 13 ունցիա, ապա այս կանի շաբաթական 824 700 ֆունտ մանվածք, որի հարմար կգործածվի 970 000 ֆ. ստ. կամ 2 300 հակ բամբակ 28 300 ֆ. ստ. գնով... Մեր շրջանում (Բլեկբերնի հարևան շրջանում, որի շառավիղը 5 անգլիական մղոն է) բամբակի շաբաթական սպառումը 1 530 000 ֆունտ կամ 3 650 հակ է, 44 625 ֆ. ատ. գումարի։ Այս անում է Միացյալ Թագավորության ամբողջ բամբակամանության -ն ու ամբողջ մեքենական մանածագործության -ը։
«Այսպիսով ուրեմն, պարոն Պեյնսի հաշվումների համաձայն Թագավորության մեջ բամբակի իլիկների ընդհանուր թիվը կլիներ 28 800 000, և սրանք լիաբեռն բանեցնելու համար տարեկան կպահանջվեր 1 432 080 000 ֆ. բամբակ։ Բայց բամբակի ներմուծումը, արտահանած քանակը դուրս գալուց հետո, 1856 ու 1857 թվականներին միմիայն 1 022 576 832 ֆ. էր. ուրեմն անհրաժեշտորեն պետք է 409 503 168 ֆ. մի պակսուրդ գոյանար։ Պարոն Պեյնսը, որը բարեհաճություն ունեցավ այս կետի մասին ինձ հետ զրուցակցելու, կարծում է, թե բամբակի տարեկան գործածության մի հաշվարկում, որ հիմնված կլիներ Բլեկբերնի շրջանի գործածության վրա, շատ չափազանցեցված կլիներ ոչ միայն մանված համարների տարբերության, այլ և մեքենաների կատարելության հետևանքով։ Նա Միացյալ Թագավորության՝ բամբակի տարեկան ամբողջ սպառումը հաշվում է 1 000 միլիոն ֆ.։ Բայց եթե նա իրավացի է և իրոք առաջարկի 22½ միլիոն մի ավելցուկ գոյություն ունի, ապա ըստ երևույթին հիմա արդեն պահանջարկի ու առաջարկի մի հավասարակշռություն է պահպանվում, դեռ հաշվի չառնելով այն ավելադիր իլիկներն ու մանածագործական հաստոցները, որոնք, պարոն Պեյնսի ասելով, իր սեփական շրջանում արդեն դրվում են և, սրա հիման վրա դատելով, հավանորեն դրվում են նմանապես այլ շրջաններում էլ» (էջ 59, 60)։
III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԼՈՒՍԱԲԱՆՈՒՄ. 1861—1865 Թ. Թ. ԲԱՄԲԱԿԻ ՃԳՆԱԺԱՄԸ
1815-1860 թվականների նախապատրաստական շրջանը
1845 թվական։ Բամբակեղեն ի արդյունաբերության ծաղկման ժամանակաշրջան։ Բամբակի շատ ցածր գներ։ Լ. Հորներն այս ժամանակաշրջանի մասին ասում է. «Վերջին 8 տարվա ընթացքում ես գործերի ոչ մի այնպիսի աշխույժ ժամանակաշրջանի չէի հանդիպել, որպիսին իշխում էր վերջին ամառն ու աշնանը։ Մանավանդ բամբակամանության ասպարեզում։ Ամբողջ կիսամյակում ամեն շաբաթ ես ծանուցումներ եմ ստացել գործարաններից կապիտալի նոր ներդրումների մասին. մերթ նոր գործարաններ էին կառուցվում, մերթ սակավաթիվ պարապ կանգնած գործարաններ նոր վարձակալներ էին գտնում, մերթ էլ արտադրության մեջ գտնվող գործարաններն ընդարձակվում էին, ստանալով նոր ավելի հզոր շոգեմեքենաներ ու ավելի մեծ թվով աշխատանքի մեքենաներ» (Rep. Fact., Nov. 1845, p. 13)։
1846 թվական։ Սկսվում են տրտունջները. «Արդեն երկար ժամանակից ի վեր ես բամբակեղենի գործարանատերերից լսում եմ շատ տարածված տրտունջներ իրենց գործի ճնշված վիճակի մասին... վերջին 6 շաբաթվա ընթացքում զանազան գործարաններ սկսել են կրճատ ժամանակով աշխատել, օրական 12 ժամվա փոխարեն սովորաբար 8 ժամ. ըստ երևույթին, այս տարածվում է... բամբակի գներն ուժեղ չափով բարձրացել են, և... ոչ միայն ֆաբրիկատի գնի ոչ մի բարձրացում տեղի չի ունեցել, այլ և... նրա գներն ավելի ցած են, քան բամբակի թանգացումից առաջ։ Վերջին 4 տարվա ընթացքում բամբակեղենի գործարանների թվի խոշոր բազմացումը պետք է այն հետևանքն ունենար, որ շուկայում մի կողմից՝ հումքի սաստիկ ուժեղացած պահանջարկ առաջանար ու մյուս կողմից՝ ֆաբրիկատների սաստիկ բարձրացած մի առաջարկ. երկու պատճառն էլ պետք է միասին ներգործեին շահույթը գցելու ուղղությամբ, քանի դեռ հումքի առաջարկն ու ֆաբրիկատի պահանջարկը մնում էին անփոփոխ, բայց հիշյալ պատճառներն է՛լ ավելի ուժեղ էին ներգործում, որովհետև մի կողմից՝ բամբակի առաջարկը նորերումս անբավարար էր, իսկ մյուս կողմից՝ ֆաբրիկատների պահանջարկը նվազել էր ներքին ու արտաքին զանազան շուկաներում (Rep. Fact., Dec. 1846, p. 10)։
Հումքի աճող պահանջարկն ու շուկայի գերալցվելը ֆաբրիկատով, իհարկե, ձեռք-ձեռքի տված են ընթանում։— Ի դեպ, արդյունաբերության այն ժամանակվա ընդարձակումն ու սրան հաջորդող լճացումը չէին սահմանափակվում բամբակեղենի շրջաններով։ Բրեդֆորդի սանրաբրդեղենի շրջանում 1836 թվականին միմիայն 318 գործարան կար, իսկ 1846-ին՝ 490։ Այս թվերը շատ հեռու են արտադրության իրական բարձրացումն արտահայտելուց, որովհետև գոյություն ունեցող գործարանները միաժամանակ զգալի չափով ընդլայնվել էին։ Այս վերաբերում է առանձնապես նաև վուշեղենի մանածագործարաններին։ «Նրանք բոլորն էլ վերջին 10 տարվա ընթացքում ավելի կամ թե պակաս չափով նպաստել են շուկայի գերալցմանը, որին հենց մեծ մասամբ պետք է վերադրվի գործերի այժմյան լճացումը... Գործերի ճնշված վիճակը գործարանների ու մեքենաների այսքան արագ բազմանալու միանգամայն բնական հետևանքն է» (Rep. Fact., Nov. 1846, p. 30)։
1847 թվական։ Հոկտեմբերին փողի ճգնաժամ։ Զեղչը՝ 8%։ Արդեն սրանից առաջ տեղի էր ունեցել երկաթուղային սպեկուլատիվ ձեռնարկումների և արևելա-հնդկական մուրհակների շուրջն ստեղծած մախինացիաների փլուզումը։ Բայց՝
«Պարոն Բեկերը շատ հետաքրքրական մանրամասնություններ է տալիս բամբակի, բրդի ու վուշի վերջին տարիներում աճած այն պահանջարկի վերաբերմամբ, որն արդյունաբերության այդ ճյուղերի ընդարձակման հետևանք էր։ Այս հումքերի աճած պահանջարկը,— մանավանդ որ այս տեղի ուներ այն ժամանակ, երբ նրանց առաջարկը միջինից շատ ցած էր ընկել,— Բեկերը գրեթե բավարար հիմք է համարում արդյունաբերության այս ճյուղերի այժմյան ճնշված վիճակը բացատրելու համար՝ նույնիսկ փողի շուկայի քայքայումը հաշվի չառնելով։ Այս հայացքը լիովին հաստատվում է իմ սեփական դիտողություններով ու նրանով, ինչ որ ես իմացել եմ գործին իրազեկ մարդկանցից։ Արդյունաբերության այս տարբեր ճյուղերը բոլորն էլ շատ ճնշված դրության մեջ էին արդեն այն ժամանակ, երբ զեղչումները դեռ հեշտությամբ կարող էին կատարվել 5 ու ավելի պակաս տոկոսով։ Այնինչ հում մետաքսի առաջարկը լիառատ էր, գները չափավոր, և սրա համեմատ էլ գործերն աշխույժ դրության մեջ էին մինչև... վերջին 2 կամ թե 3 շաբաթը, երբ փողի ճգնաժամն անկասկած հարվածեց ոչ միայն իրենց՝ հում մետաքսը մշակող գործարանատերերին, այլ է՛լ ավելի շատ՝ նրանց գլխավոր կլիենտներին — մոդայի ապրանքների գործարանատերերին։ Հրապարակված պաշտոնական հաշվետվությունների վրա նետած մի հայացքը ցույց է տալիս, որ բամբակեղենի արդյունաբերությունը վերջին երեք տարում աճել է մոտ 27%-ով։ Սրա հետևանքով բամբակի ֆունտը, կլոր թվով հաշված, 4 պենսից բարձրացել է 6 պենսի, մինչդեռ մանվածքն, աճած առաջարկի շնորհիվ, իր առաջվա գնից լոկ մի քիչ է բարձր։ Բրդեղենի արդյունաբերությունը 1836 թվականին սկսեց ընդարձակվել. այն ժամանակվանից դեսը նա Յորկշիրում աճել է 40%-ով, իսկ Շոտլանդիայում՝ է՛լ ավելի։ Աճն է՛լ ավելի մեծ է սանրաբրդեղենի արդյունաբերության մեջ[18]։ Այստեղ հաշվումները միևնույն ժամանակամիջոցի համար 74%-ից ավելի ընդարձակում են ցույց տալիս։ Ուստի հում բրդի սպառումը հսկայական չափեր է ընդունել։ Վուշեղենի արդյունաբերությունը 1839 թվականից դեսը ցույց է տալիս մոտավորապես 25%-ի աճ Անգլիայում, 22%-ի՝ Շոտլանդիայում ու մոտ 90%-ի՝ Իռլանդիայում[19]. սրա հետևանքը, վուշի միաժամանակյա վատ բերքի պարագայում, այն եղավ, որ հումքը մի տոննային 10 ֆ. ստ.-ով բարձրացավ, այնինչ մանվածքի գինը մի կաժին 6 պենսով ընկավ» (Rep. Fact., Oct. 1847, p. 30)։
1849 թվական։ 1848 թվականի վերջին ամիսներից գործերը վերակենդանացան։ «Վուշի գինը, որն այնքան ցածր էր, որ ապագա գրեթե բոլոր հնարավոր պարագաներում մի կարգին շահույթ էր ապահովում, գործարանատերերին դրդեց իրենց արտադրությունն անընդհատ ծավալելու։ Բրդեղենի գործարանատերերը տարվա սկզբին մի առ ժամանակ աշխատում էին մեծ թափով... բայց ես վախենում եմ, որ բրդեղեն ապրանքների կոնսիգնացիաները (առաքումն արտասահման՝ կոմիսիոներների միջոցով վաճառելու համար) հաճախ բռնում են իրական պահանջարկի տեղը, և որ երևութական ծաղկման պարբերաշրջանները միշտ չեն նույնանում իսկական պահանջարկի ժամանակաշրջանների հետ։ Սանրաբրդեղենի (կամվոլային) արդյունաբերությունը մի քանի ամիս հատկապես լավ դրության մեջ էր... Հիշատակված պարբերաշրջանի սկզբում բրդի գինն առանձնապես ցածր էր. մանածագործարանատերերը նրանից պաշար էին արել շատ ձեռնտու գներով ու այն էլ անշուշտ նշանավոր քանակներով։ Երբ գարնան աճուրդների ժամանակ բրդի գինը բարձրացավ, մանածագործարանատերերը սրանից օգուտ քաղեցին և այս օգուտն իրենց ձեռքում պահեցին, որովհետև ֆաբրիկատների նկատմամբ եղած պահանջարկը զգալի ու անվիճելի էր» (Rep. Fact., 1849, p. 30, 31)։
«Եթե մենք զննենք գործերի դրության այն փոփոխությունները, որոնք գործարանային շրջաններում առաջ են եկել այս վերջին 3 կամ 4 տարվա ընթացքում, ապա պետք է, իմ կարծիքով, ընդունենք, որ մի ինչ-որ տեղ գործերի խանգարման մի մեծ պատճառ կա։ Արդյոք չի՞ կարող բազմացած մեքենաների ահռելի արտադրողական ուժը այս խանգարման մի նոր տարր մատակարարած լինել» (Rep. Fact., April 1849, p. 42)։
1848 թվականի նոյեմբերին, 1849 թվականի մայիսին ու ամառը մինչև հոկտեմբեր գործերը քանի գնում, թափ էին առնում։ Ամենից ավելի այս վերաբերում է կամվոլային մանվածքից պատրաստվող գործվածքների արտադրությանը, որը խմբված է Բրեդֆորդի ու Հալիֆաքսի բոլորքում. առաջներում այս արտադրությունը երբեք թեկուզ հենց մոտավորապես հասել էր ընդարձակման այժմյան չափերին... Հումքի շուրջն ստեղծված սպեկուլացիան ու նրա հավանական առաջարկը նախատեսելու անհնարինությունը հենց այն գլխից բամբակեղենի արդյունաբերության մեջ առաջ էին բերել ավելի մեծ գրգռում ու ավելի հաճախակի տատանում, քան արտադրության մի որևէ այլ ճյուղում։ Այստեղ ներկայումս գոյություն ունի ավելի կոշտ բամբակեղեն ապրանքի պաշարի մի կուտակում, որն անհանգստացնում է մանր մանածագործարանատերերին և նրանց արդեն վնաս է պատճառում, այնպես որ նրանցից շատերը կրճատ ժամանակով են աշխատում» (ն. տ., էջ 42, 43)։
1850 թվական։ Ապրիլ։ Գործերը շարունակում են աշխույժ մնալ։ Բացառություն.— «Մեծ ճնշվածություն բամբակեղենի արդյունաբերության մի մասում այն պատճառով, որ հումքի առաջարկն անբավարար է մանվածքի հենց կոշտ համարների ու ծանրաքաշ գործվածքների համար»... Երկյուղ է զգացվում, թե վերջերումս մեծ քանակությամբ դրված մեքենաները մի նույնպիսի ռեակցիա առաջ կբերեն նաև կամվոլային արդյունաբերության մեջ։ Պարոն Բեկերը հաշվում է, որ միայն 1849 թվականին արդյունաբերության այս ճյուղում մանածագործական հաստոցների արտադրանքը բարձրացել է 40%-ով ու իլիկներինը՝ 25–30%-ով, և ընդարձակումը դեռ շարունակվում է միևնույն համամասնությամբ» (Rep. Fact., April 1850, p. 54)։
1850 թվական։ Հոկտեմբեր։ «Բամբակի գինը շարունակում է... մի նկատելի ճնշվածություն առաջ բերել արդյունաբերության այս ճյուղում, հատկապես այնպիսի ապրանքների նկատմամբ, որոնց արտադրության ծախքի մի զգալի մասը հումքն է կազմում։ Հում մետաքսի գնի ուժեղ բարձրացումն այս ճյուղում էլ շատ անգամ ճնշում է առաջ բերել» (Rep. Fact., Oct. 1850, p. 15)։— Իռլանդիայի վուշամշակույթի թագավորական ընկերության կոմիտեի այն հաշվետվության համաձայն, որից քաղբերումներ ենք արել այստեղ, Իռլանդիայում վուշի բարձր գինը , գյուղատնտեսական մյուս արդյունքների գնի ավելի ցած մակարդակի պարագայում, վուշի արտադրության մի զգալի աճում է ապահովել հաջորդ տարվա համար» (էջ 33)։
1853 թվական։ Ապրիլ։ Ուժեղ ծաղկում։ «Այն 17 տարվա ընթացքում, երբ ես պաշտոնապես իրազեկ եմ եղել Լանկաշիրի գործարանային շրջանի կացությանը, ոչ մի ժամանակ ես մի այսպիսի ընդհանրական ծաղկման չեմ հանդիպել. բոլոր ճյուղերում եռուզեռն արտակարգ է»,— ասում է Լ. Հորները (Rep. Fact., April 1853, p. 19)։
1853 թվական։ Հոկտեմբեր։ Բամբակեղենի արդյունաբերության ճնշվածություն։ Գերարտադրություն (Rep. Fact., Oct. 1853 p. 15)։
1854 թվական։ Ապրիլ։ «Թեև բրդեղենի արդյունաբերությունը բուռն թափով չի զարգանում, բայց նա բոլոր գործարաններին լիակատար զբաղմունք է տվել։ Նույնը պետք է ասել բամբակեղենի արդյունաբերության մասին։ Կամվոլային արդյունաբերությունը նախընթաց ամբողջ կիսամյակում ոտից գլուխ անկանոն է եղել... Քաթանի արդյունաբերության մեջ խափանում տեղի ունեցավ, որովհետև Ռուսաստանից ներմուծվող վուշի ու կանեփի առաջարկները նվազել են Ղրիմի պատերազմի հետևանքով» (Rep. Fact., 1854, p. 37)։
1859 թվական։ «Շոտլանդիայում քաթանի արդյունաբերության մեջ գործերը դեռ ճնշված վիճակում են... որովհետև հումքը հազվադեպ է և թանկ. նախընթաց բերքի ցած որակը Մերձբալթյան երկրներում, որտեղից գալիս է մեր գլխավոր ներմուծումը, վնասակար ներգործություն է ունենալու այս շրջանի գործերի վրա. այնինչ ջուտը, որի շնորհիվ վուշը կամաց-կամաց դուրս է մղվում բազմաթիվ կոշտ առարկաների արտադրությունից, ոչ արտասովոր թանկ է և ոչ էլ հազվադեպ... Դենդիում հիմա մեքենաների կեսը ջուտ է մանում (Rep. Fact., April 1859, p. 19)։— «Հումքի բարձր գնի հետևանքով վուշի մանագործությունը դեռ բավարար չափով շահավետ չի, և մինչդեռ մյուս բոլոր գործարանները լրիվ ժամանակով են բանում, մենք մի շարք օրինակներ ունենք այն մասին, որ կանգնեցվում են վուշ վերամշակող մեքենաները... Ջուտի մանագործությունը գոհացուցիչ դրության մեջ է, որովհետև այս մատերիալի գինը վերջերումս իջել է մինչև մի չափավոր մակարդակ» (Rep. Fact., April 1859, p. 20)։
1861—1864 թվականներ։ Ամերիկյան քաղաքացիական պատերազմ։ Բամբակի սովը։ Արտադրության պրոցեսի ընդհատման մեծագույն օրինակը, առաջացած հումքի պակասության ու թանկության հետևանքով
1860 թվական։ Ապրիլ։ «Ինչ վերաբերում է գործերի վիճակին, ապա ուրախ եմ, որ ձեզ կարող եմ հաղորդել, թե չնայած հումքի բարձր գնին, տեքստիլ արդյունաբերության բոլոր ճյուղերը, մետաքսինը բացառյալ, վերջին կես տարվա ընթացքում շատ լավ են գործել... Բամբակեղենի մի քանի շրջաններում հայտարարությունների միջոցով են բանվորներ փնտրվել և Նորֆոլկից ու երկրագործական այլ կոմսություններից են հասցվել այնտեղ... Ինչպես երևում է, արդյունաբերության բոլոր ճյուղերում հումքի մեծ պակասություն է իշխում։ Մենակ... այս պակասությունն է, որ մեզ որոշ սահմանների մեջ է պահում։ Բամբակեղենի գործի ասպարեզում նոր հիմնած գործարանների թիվը, արդեն եղածների ընդլայնումն ու բանվորների պահանջարկը գուցե երբեք այնքան մեծ չափերի չեն հասել, ինչպես հիմա։ Ամենուրեք հոււմք են փնտրում» (Rep. Fact., Oct. 1860, p. 57)։
1860 թվակական։ Հոկտեմբեր։ «Գործերի դրությունը բամբակեղենի, բրդեղենի ու վուշեղենի արդյունաբերական շրջաններում լավ է եղել. մի տարուց ավելի է, որ Իռլանդիայում այն պետք է նույնիսկ շատ լավ եղած լինի, և դեռ է՛լ ավելի լավ կլիներ, եթե հումքի բարձր գինը չլիներ։ Երևում է, վուշի մանածագործարանատերերն ավելի մեծ անհամբերությամբ, քան երբևէ, ապասում են, որ երկաթուղիների շնորհիվ Հնդկաստանում օժանդակ աղբյուրներ հայտնագործվեն, և նրա երկրագործությունը համապատասխանորեն զարգանա, որպեսզի վերջապես... իրենք վուշի մի այնպիսի առաջարկ ձեռք բերեն, որը համապատասխանի նրանց պահանջմունքներին» (Rep. Fact., Oct 1860, p. 37)։
1861 թվական։ Ապրիլ։ «Այս վայրկյանին գործերը ճնշված վիճակում են... Բամբակեղենի մի քանի գործարաններ աշխատում են կրճատ ժամանակով, և բազմաթիվ մետաքսագործարաններ լոկ մասամբ են զբաղված։ Հումքը թանկ է։ Մանածագործական գրեթե ամեն մի ճյուղում նա ավելի բարձր է, քան այն գինը, որով նա կարող է վերամշակվել սպառորդների մասսայի համար» (Rep. Fact., April 1861, p. 33)։
Հիմա պարզվել է, որ 1860 թվականին բամբակեղենի արդյունաբերության մեջ գերարտադրություն է եղել. նրա ներգործությունն զգալի էր դեռ վերջին տարիներում։ «Երկու-երեք տարի էր հարկավոր, մինչև որ 1860 թվականի գերարտադրությունը կլանվեր համաշխարհային շուկայի կողմից» (Rep. Fact., December 1861, p. 127)։ «Բամբակեղենի ֆաբրիկատների շուկաների ճնշված դրությունն Արևելյան Ասիայում 1860 թվականի սկզբին համապատասխան ետադարձ ներգործություն ունեցավ Բլեկբերնի գործերի վրա, որտեղ միջին թվով 30 000 մեքենական մանածագործական հաստոց զբաղված են գրեթե բացառապես այս շուկայի համար գործվածքներ արտադրելով։ Սրա հետևանքով այստեղ աշխատանքի պահանջարկը շատ ամիսներից ի վեր արդեն սահմանափակ էր, նախքան բամբակի պաշարման ներգործություններն զգալի կդառնային... Բարեբախտաբար սրա շնորհիվ բազմաթիվ գործարանատերեր փրկվեցին կործանումից։ Քանի դեռ պաշարները պահվում էին պահեստանոցներում, նրանց արժեքը բարձրանում էր, և այսպիսով խուսափեցին արժեքի այն սարսափելի անկումից, որն այլ պարագայում անխուսափելի էր մի այսպիսի ճգնաժամի ժամանակ» (Rep. Fact., Oct. 1882, p.28, 29)։
1861 թվական։ Հոկտեմբեր։ «Վերջին ժամանակները գործերը շատ ճնշված վիճակում են... Անհավանական չի ամենևին, որ ձմեռվա ամիսների ընթացքում շատ գործարաններ բանվորական ժամանակն ուժեղ չափով կրճատեն... Սակայն այս կարելի էր նախատեսել... Բոլորովին մի կողմ թողնելով այն պատճառները, որոնք ընդհատել են թե՛ բամբակի մեր սովորական ներմուծումն Ամերիկայից ու թե՛ մեր արտահանումը, բանվորական ժամանակի կրճատումը եկող ձմռան համար անհրաժեշտ կլիներ՝ վերջին երեք տարում արտադրության տեղի ունեցած սաստիկ աճման և հնդկական ու չինական շուկայում կատարված խափանումների հետևանքով» (Rep. Fact., Oct. 1861, p. 19)։
Բամբակի թափթփուկը։ Արևելա-հնդկական բամբակը (Surat)։ Բանվորների աշխատավարձի վրա արած ազդեցությունը։ Մեքենաների կատարելագործում։ Բամբակի փոխարինումն օսլայի ալյուրով ու հանքերով։ Օսլայի այս ալյուրով շոհելու ներգործությունը բանվորների վրա։ Մանվածքի նուրբ համարների մանորդները։ Գործարանատերերի խաբեբայությունը։
«Մի գործարանատեր ինձ գրում է հետևյալը. «Ինչ վերաբերում է բամբակի այն քանակին, որ վերամշակում է ամեն մի իլիկ, դուք անշուշտ բավարար չափով հաշվի չեք առնում այն իրողությունը, որ երբ բամբակը թանկ է, սովորական (ասենք, մինչև № 40, գլխավորապես № 12—32) մանվածքի ամեն մի մանագործարանատեր այնքան ավելի նուրբ համարներ կմանի, որքան որ ձեռիցը գա, այսինքն նա առաջվա № 12-ի փոխարեն կմանի № 16, կամ թե № 16-ի փոխարեն՝ № 22 և այլն։ Իսկ մանածագործարանատերը, որն այս նուրբ մանվածքով է գործում, իր միտկալը սովորական քաշին կհասցնի նրանով, որ համապատասխան քանակի շոհ կավելացնի։ Այս միջոցը հիմա օգտագործվում է իսկապես ամոթալից չափով։ Ես լավ աղբյուրից լսել եմ, որ արտահանելու համար մի սովորական shirting [գործվածք բլուզների համար] կա, որի մի կտորը 8 ֆ. ստ. է կշռում, և սրանից 2¾ ֆ. շոհ է։ Ուրիշ տեսակի գործվածքներում շոհը հաճախ մինչև 50% է անում, այնպես որ գործարանատերն ամենևին չի ստում, երբ պարծենում է, թե ինքը հարստանում է նրանով, որ իր գործվածքի ամեն մի ֆունտն ավելի էժան է ծախում, քան վճարել է այն մանվածքին, որից պատրաստած է գործվածքը» (Rep. Fact., Oct. 1863, p. 63)։
«Ինձ ասել են նաև, որ մանածագործներն իրենց հիվանդությունների աճումը վերագրում են այն շոհին, որը գործադրվում է արևելա-հնդկական բամբակից մանված հենքի համար և որն առաջվա նման միայն ալյուրից չի կազմված։ Սակայն, ինչպես ասում են, ալյուրի այս սուրրոգատը այն շատ մեծ օգուտն է տալիս, որ գործվածքի կշիռը զգալի չափով բարձրացնում է, այնպես որ 15 ֆ. մանվածքը գործվելուց հետո դառնում է 20 ֆ.»։ (Ն. տ.)։ Այս սուրրոգատը China clay (չինական կավ) կոչված աղացած տալկ էր կամ թե French chalk (ֆրանսիական կալկ) կոչված գաճ։— «Մանածագործների (այստեղ այս բառի տակ բանվորներն են հասկացվում) վաստակը շատ է նվազել հենքի շոհի համար ալյուրի սուրրոգատներ գործածելու շնորհիվ։ Այս շոհը մանվածքը դարձնում է ավելի ծանր, բայց և ավելի շախկ ու փրթվող։ Հենքի ամեն մի թել մանածագործական հաստոցի մեջ մտնում է այսպես կոչված ազբի միջով, որի պինդ թելերը հենքը պահում են ուղիղ դրությամբ. սաստիկ շոհած հենքերը պատճառ են լինում, որ ազբի միջի թելերը շարունակ կտրվում են. ամեն մի կտրվելը նորից սարքելու համար հինգ րոպեի ժամանակի կորուստ է պատճառում մանածագործին. մանածագործը հիմա այս վնասվածքներն առնվազը 10 անգամ ավելի հաճախ է շտկում, քան առաջ, և հաստոցն էլ աշխատանքի ժամերի ընթացքում բնականաբար համապատասխան չափով ավելի քիչ գործ է կատարում» (ն. տ., էջ 42, 43)։
«Էշտոնում, Ստալիբրիջում, Մոսլիում, Օլդհեմում և այլուրեք բանվորական ժամանակի սահմանափակումն իրագործված է լրիվ մի երրորդականով, և բանվորական ժամերը դեռ ամեն շաբաթ նորից կրճատվում են... Բանվորական ժամանակի այս կարճացման հետ միաժամանակ բազմաթիվ ճյուղերում աշխատավարձի իջեցում էլ է տեղի ունենում» (էջ 13)։ 1861 թվականի սկզբին Լանկաշիրի մի քանի մասերում մեքենական մանածագործների գործադուլ տեղի ունեցավ։ Զանազան գործարանատերեր աշխատավարձի 5—7½%-անոց մի իջեցում էին ազդարարել. բանվորները պնդում էին, թե վարձադրույքները պետք է նույնը պահվեն, բայց բանվորական ժամերը կրճատվեն։ Գործարանատերերը սրան չհոժարեցին, և գործադուլն սկսվեց։ Մեկ ամսից հետո բանվորներն ստիպված էին զիջելու։ Բայց հիմա նրանք ստացան երկուսն էլ. «Բացի աշխատավարձի իջեցումից, որին վերջիվերջո հոժարեցին բանվորները, այժմ բազմաթիվ գործարաններ կրճատ ժամանակով են բանում» (Rep. Fact., April 1863, p. 23)։
1862 թվական։ Ապրիլ։ «Բանվորների տառապանքներն իմ վերջին հաշվետվությունը կազմելուց հետո աճել են զգալի չափով. բայց արդյունաբերության պատմության մեջ այսքան հանկարծակի ու այսքան ծանր տառապանքներ ոչ մի ժամանակ բանվորները չեն կրել այսչափ լուռ հնազանդությամբ ու այսչափ համբերատար ինքնազսպվածությամբ» (Rep. Fact., April 1862, p. 10).— «Այս վայրկյանին բոլորովին գործազուրկ բանվորների հարաբերական թիվն ըստ երևույթին աննշան չափով է գերազանցում 1848 թվականի գործազուրկների քանակից, երբ իշխում էր մի սովորական խուճապ, բայց այդ խուճապը լիովին բավական էր, որ անհանգստացած գործարանատերերին դրդեր բամբակեղենի արդյունաբերության մասին նույնպիսի մի վիճակագրություն կազմելու, ինչպիսին հիմա հրատարակում են ամեն շաբաթ... 1848 թվականի մայիսին Մանչեստրում բամբակեղենի բոլոր բանվորներից 15%-ն անգործ էր, 12%-ն աշխատում էր կրճատ ժամանակով, այնինչ 70%-ից ավելին բանում էր լրիվ ժամանակով։ 1862 թվականի մայիսի 28-ին 15%-ն անգործ էր, 35%-ն աշխատում էր կրճատ ժամանակով, 49%-ը՝ լրիվ ժամանակով... Հարևան վայրերում, օրինակ, Ստոկպորտում ոչ լրիվ աշխատողների ու լրիվ գործազուրկների տոկոսն ավելի բարձր էր, լրիվ զբաղվածներինը՝ ավելի ցած, որովհետև այստեղ ավելի կոշտ համարներ էին մանվում, քան Մանչեստրում» (էջ 16)։
1862 թվական։ Հոկտեմբեր։ «Վերջին պաշտոնական վիճակագրության համաձայն Միացյալ Թագավորության մեջ կային բամբակեղենի 2 887 գործարան, որից 2 109-ը՝ իմ շրջանում» (Լանկաշիր ու Չեշիր)։ «Ես անշուշտ գիտեի, որ այդ 2 109 գործարանի մի շատ մեծ մասը մանր ձեռնարկություններ են սակավաթիվ բանվորներով։ Բայց ևս մնացի ապշած, երբ հայտնագործեցի, թե որքան մեծ է այդ մանր ձեռնարկությունների թիվը։ 392-ում կամ 19%-ում շարժիչ ուժը, շոգի կամ թե ջուր, 10 ձիաուժից պակաս է. 345-ում կամ 16%-ում՝ 10 ու 20 ձիաուժի արանքում. 1 372-ում՝ 20 ձիաուժ ու ավելի... Այս մանր գործարանատերերի մի շատ խոշոր մասը — ընդհանուր թվի մի երրորդից ավելին — սրանից ոչ շատ առաջ հենց իրենք բանվորներ էին. նրանք իրենց տրամադրության տակ կապիտալ չունեցող մարդիկ էին... Այսպիսով գլխավոր ծանրությունը պիտի որ ընկներ մնացած -ի վրա» (Rep. Fact., Oct. 1862, p. 18, 19)։
Միևնույն հաշվետվության համաձայն Լանկաշիրում ու Չեշիրում բամբակեղենի բանվորներից այն ժամանակ լրիվ զբաղված էին 40 146 հոգի կամ 11,3%-ը, աշխատանքի սահմանափակ ժամանակով բանում էին 134 767 հոգի կամ 38%–ը. գործազուրկ էին 197 721 հոգի կամ 50,7%-ը։ Եթե սրանից հանենք այն տվյալները, որոնք վերաբերում են Մանչեստրին ու Բոլտոնին, որտեղ գլխավորապես նուրբ համարներ էին մանվում,— մի ճյուղ, որին համեմատաբար քիչ էր դիպել բամբակի սովը,— ապա կստացվի ավելի աննպաստ պատկեր, այն է՝ լրիվ աշխատող կլինի 8,5%, սահմանափակ ժամանակ աշխատող՝ 38%, գործազուրկ՝ 53,3% (էջ 19, 20)։
«Բանվորների համար էական տարբերություն է ներկայացնում այն, թե արդյոք լա՞վ բամբակ է վերամշակվում, թե՞ վատ։ Տարվա առաջին ամիսներին, երբ գործարանատերերը ջանում էին ապահովել իրենց գործարանների անընդհատ աշխատանքը նրանով, որ բոլորն էլ չափավոր գներով ձեռք բերած բամբակ էին բանեցնում, վատ բամբակ շատ մտավ այն գործարանները, սրտեղ մինչև այդ սովորաբար լավն էր վերամշակվում. բանվորների աշխատավարձի տարբերությունն այնքան մեծ էր, որ բազմաթիվ գործադուլներ ծագեցին, որովհետև բանվորներն աշխատում էին հատավարձի հին նորմաներով և այլ ևս տանելի օրավարձ բոլորովին չէին կարողանում ձեռք բերել... Վատ բամբակ բանեցնելու հետևանքով գոյացող տարբերությունը մի քանի դեպքերում, նույնիսկ լրիվ ժամանակ աշխատողների համար, կազմում էր ամբողջ աշխատավարձի կեսը» (էջ 27)։
1863 թվական։ Ապրիլ։ «Այս տարվա ընթացքում լրիվ աշխատել կկարողանա բամբակեղենի բանվորների կեսից մի քիչ ավելին» (Rep. Fact., April 1863, p. 14)։
«Այն հանգամանքը, որ գործարանները հիմա ստիպված են արևելա-հնդկական բամբակ գործածելու, այն խոշոր բացասական հետևանքն է տալիս, որ այս դեպքում պետք է մեքենաների արագությունը շատ դանդաղեցվի։ Վերջին տարիներում ամեն միջոց ձեռք առնվեց այս արագությունը բարձրացնելու այնքան, որ միևնույն մեքենաներն ավելի շատ աշխատանք կսատարեն։ Բայց պակասած արագությունը բանվորին նույնքան շատ է հարվածում, որքան և գործարանատիրոջը. որովհետև բանվորների մեծամասնությունը վարձատրվում է հատավարձով. մանորդը մանած մանվածքի ամեն մի ֆունտին է ստանում այսքան, մանածագործը՝ գործած ամեն մի կտորին այսքան՝ և նույնիսկ այն բանվորների վերաբերմամբ, որոնք շաբաթավարձով են վարձատրվում, պակասած արտադրանքի հետևանքով նվազում է և աշխատավարձը։ Իմ տեղեկությունների ու ինձ հանձնված այն տվյալների համաձայն, որոնք վերաբերում են բամբակեղենի բանվորների վաստակին այս տարվա ընթացքում... միջին հաշվով 20%, մի քանի դեպքերում 50% նվազում է ստացվում՝ հաշվելով աշխատավարձի այն դրույքների համեմատ, որոնք իշխում էին 1861 թվականին» (էջ 13)։ «Վաստակած գումարը կախված է... նրանից, թե ի՛նչ մատերիալ է վերամշակվում... Բանվորների դրությունը, նրանց ստացած աշխատավարձի գումարի կողմից, շատ ավելի լավ է հիմա (1863 թ. հոկտեմբեր), քան անցյալ տարի այս ժամանակ։ Մեքենաները կատարելագործվել են, հումքին ավելի լավ են ծանոթ, և բանվորներն ավելի հեշտ են հաղթահարում այն դժվարությունները, որոնց դեմ նրանք պետք է կռվեին սկզբում։ Անցյալ գարնանը ես Պրեստոնում կարի մի ուսումնարանում էի (բարեգործական հիմնարկ գործազուրկների համար). երկու երիտասարդ աղջիկ, որոնք օրեր առաջ մի մանածագործանոց էին ուղարկվել, որտեղ գործարանատիրոջ հավաստիացման համաձայն, թե նրանք շաբաթվա մեջ կարող էին 4 շիլլինգ վաստակել,— խնդրում էին իրենց նորից ուսումնարան ընդունել, գանգատվելով, որ իրենք չէին կարողացել շաբաթական 1 շիլլինգ վաստակել։ Ես տեղեկություններ եմ ունեցել self-acting minders-ի [ավտոմատիկ մեքենայի վրա մանուլների] վերաբերմամբ... Տղամարդիկ, որոնք մի զույգ սելֆակտոր էին կառավարում, լրիվ ժամանակ աշխատելով 14 օրվա մեջ վաստակել էին 8 շիլլինգ 11 պենս, և այս գումարից հանվել էր նրանց բնակարանավարձը, ընդորում սակայն գործարանատերը (օ՜հ, ամենամեծահոգի՛ մարդ) բնակարանի վարձի կեսը ետ էր տվել նրանց իբրև նվեր։ Մանորդները տուն էին տանում 6 շիլլինգ 11 պենս գումար։ Շատ վայրերում 1862 թվականի վերջին ամիսների ընթացքում self-acting minders-ը վաստակում էին շաբաթը 5—9 շիլլինգ, մանածագործները՝ շաբաթը 2—6 շիլլինգ... Ներկայումս շատ ավելի առողջ կացություն է ստեղծվել, թեև շրջանների մեծամասնության մեջ աշխատավարձը դեռ շատ ցած է։... Հնդկական բամբակի ավելի կարճ մանոնի ու նրա կեղտոտվածության կողքին ուրիշ շատ պատճառներ էլ կան, որոնք նպաստել են վաստակի նվազելուն։ Այսպես, օրինակ, հիմա սովորություն է հնդկական բամբակին առատորեն բամբակի թափթփուկ խառնել, և այս բնականորեն մանորդի համար է՛լ ավելի է մեծացնում դժվարությունը։ Կարճ մանոնների դեպքում թելերն ավելի հեշտությամբ են կտրվում մյուլի քաշելու ժամանակ ու մանվածքը փաթաթելիս, և հնարավոր չի լինում ապահովել մյուլի կանոնավոր շարժումը... Նմանապես, որովհետև պահանջվում է թելերի վրա մեծ ուշադրություն դարձնել, մի մանածագործուհի հաճախ միմիայն մի հաստոցի կարող է հսկել, և լոկ շատ քչերը՝ ավելի քան երկու հաստոցի... Բազմաթիվ դեպքերում բանվորների աշխատավարձն իջեցված է ուղիղ 5, 7½ ու 10%–ով... Դեպքերի մեծամասնության ժամանակ բանվորը ինքը պետք է հոգա այն մասին, որ հաղթահարի հումքի վերամշակման հետ կապված դժվարությունները և սովորական վարձադրույքով համապատասխան վաստակ ձեռք բերի... Մի ուրիշ դժվարություն, որի դեմ մանածագործները պետք է երբեմն կռվեն, այն է, որ նրանք պարտավոր են վատ մատերիալից լավ գործվածք պատրաստելու, և պատժվում են վարձահանուրդներով, եթե կատարած գործը տիրոջ պահանջին չի համապատասխանումդ (Rep. Fact., Oct. 1863, p. 41—43)։
Աշխատավարձը խղճուկ էր նույնիսկ այնտեղ, որտեղ լրիվ ժամանակով էին աշխատում։ Բամբակեղենի բանվորները հոժարությամբ հանձն էին առնում ամեն տեսակի հասարակական աշխատանքներ — դրենաժ, ուղիների կառուցում, քար ջարդել, փողոցներ մայթել, որոնց համար նրանց բանեցնում էին, որպեսզի նրանք տեղական իշխանություններից նպաստ ստանան (որը փաստորեն նպաստ էր գործարանատերերի համար. տե՛ս I գիրք էջ 605—607)։ Ամբողջ բուրժուազիայի հսկող աչքը բանվորների վրա էր։ Եթե առաջարկվում էր ամենահետին վարձը [schlechteste Hundelohn], և բանվորը հրաժարվում էր այն ընդունել, ապա նպաստող կոմիտեն նրան ջնջում էր նպաստացուցակներից։ Այս կողմից սա մի ոսկե ժամանակ էր պարոնայք գործարանատերերի համար, քանի որ բանվորները կամ պետք է սովամահ լինեին, կամ թե բանեին բուրժուազիայի համար շահավետագույն ամեն մի գնով, ընդորում նպաստող կոմիտեները գործում էին իբրև բուրժուազիայի պահապան շներ։ Միաժամանակ գործարանատերերը, կառավարության գաղտնի համաձայնությամբ, ըստ կարելվույն արգելք էին լինում բանվորների արտագաղթելուն մասամբ այն պատճառով, որ բանվորների մսի ու արյան մեջ մարմնացած իրենց կապիտալը միշտ հնարավորություն ունենան իրենց տրամադրության տակ առնելու, մասամբ էլ՝ որ ապահովեն բանվորներից քամվող բնակարանավարձի ստացումը։
«Նպաստող կոմիտեները մեծ խստությամբ էին վարվում այս պարագայում։ Եթե աշխատանք առաջարկված էր արդեն, ապա այն բանվորները, որոնց առաջարկվել էր հիշյալը, ցուցակից ջնջվում էին և այսպիսով ստիպված էին լինում այն ընդունելու։ Եթե բանվորները հրաժարվում էին աշխատանքի անցնել... ապա պատճառն այն էր, որ վաստակը սոսկ անվանական էր լինելու, իսկ աշխատանքն՝ անչափ ծանր» (ն. տ., էջ 97)։
Բանվորները հոժար էին աշխատանքի ամեն մի տեսակի, որին նրանք կարգվում էին՝ համաձայն Public Works Act-ի [հասարակական աշխատանքների օրենքի]։ «Այն հիմունքները, որոնց համաձայն կազմակերպվում էին արդյունաբերական զբաղմունքները, զգալի չափով փոփոխվում էին տարբեր քաղաքներում։ Բայց նույնիսկ այն վայրերում, որտեղ բաց օդում կատարվող աշխատանքը չէր ծառայում բացարձակապես իբրև փորձնական աշխատանք (labour test), այս աշխատանքը վարձատրվում էր կա՛մ սովորական նպաստագումարի չափով միայն, կամ թե սոսկ աննշան չափով ավելի բարձր, այնպես որ նա փաստորեն դառնում էր մի փորձնական աշխատանք» (էջ 69)։ «1863 թվականի Public Works Act-ը պետք է այս չարիքը դարմաներ և բանվորին հնարավորություն տար իր օրավարձը վաստակելու իբրև անկախ օրավարձվոր։ Այս օրենքի նպատակը եռակի էր. 1) տեղական իշխանություններին արտոնել, որ (պետական կենտրոնական աղքատախնամ վարչության նախագահի հավանությամբ) փող փոխ առնեն պետական փոխառությունների կոմիսարներից. 2) նպաստել բամբակեղենի շրջանների քաղաքների բարեկարգման գործին. 3) գործազուրկ բանվորներին աշխատանք ու բավարար վաստակ (renumerative wages) հայթայթել»։ Մինչև 1863 թվականի հոկտեմբերի վերջն այս օրենքի համաձայն 883 700 ֆ. ստ. գումարի փոխառություններ թույլատրվեցին (էջ 70)։ Ձեռնարկված աշխատանքներն էին՝ գլխավորապես կոյուղիներ շինելը, ուղեկառուցումը, փողոցներ մայթելը, ջրային շարժիչ մեքենաների համար ջրամբարտակներ շինելը և այլն։
Պարոն Հենդերսոնը, Բլեկբերնի կոմիտեի նախագահը, այս առնչությամբ գրում է գործարանային վերատեսուչ Ռեդգրեյվին. «Տառապանքի ու թշվառության ներկա ժամանակաշրջանում իմ դիտողություններից ոչ մեկն ինձ այնպես չի ապշեցրել կամ թե ավելի մեծ ուրախություն չի պատճառել, քան այն խնդալից պատրաստակամությունը, որով այս շրջանի գործազուրկ բանվորները հանձն էին առնում այն աշխատանքը, որ նրանց առաջարկում էր Բլեկբերնի քաղաքային խորհուրդը Public Works Act-ի համաձայն։ Հազիվ թե կարելի է մի ավելի մեծ հակապատկեր երևակայել, քան այն, որ կա առաջ գործարանում որպես հմուտ բանվոր աշխատող բամբակեղենի մանորդի ու այն բանվորի միջև, որ հիմա իբրև օրավարձվոր աշխատում է մի հեռատար ջրանցքի վրա 14 կամ թե 18 ոտնաչափ խորության մեջ»։ (Ընդսմին բանվորները, նայած ամեն մի ընտանիքի մեծությանը, շաբաթական վաստակում էին 4—12 շիլլինգ. այս հսկայական գումարը հաճախ պետք է բավարարեր 8 անձից կազմված մի ընտանիքի։ Պարոնայք քաղքենիներն այս դեպքում կրկնակի էին շահվում. առաջին՝ նրանք իրենց մրոտ-մնջոտ ու երեսի վրա գցած քաղաքների բարեկարգման համար փող էին ստանում բացառիկ ցածր տոկոսներով. երկրորդ՝ բանվորներին վճարում էին սովորականից շատ ցածր վարձադրույքներով)։ «Բանվորը, որն ընտելացած էր գրեթե արևադարձային բարեխառնության մեջ կատարելու իր աշխատանքը, որի ընթացքում մանիպուլացիաների [ձեռքի գործողությունների] ճարտարությունն ու ճշտությունը նրան ավելի էր պիտանի, քան մկանային ուժը, բանվորը, որը սովոր է կրկնակին, երբեմն եռակին ստանալու այն վարձի, որ հիմա կարող է ստանալ, այդ բանվորը, այժմ հոժարությամբ ընդունելով իրեն առաջարկվող աշխատանքի պայմանները, ցուցաբերում է մի այնպիսի անձնուրացություն ու ողջամտություն, որը նրան մեծագույն պատիվ է բերում։ Բլեկբերնում բանվորները փորձարկվեցին, բաց օդում կատարվող աշխատանքի գրեթե ամեն մի հնարավոր տեսակում.— մեծ խորության մեջ կպչուն, ծանր կավահող փորելում, ցամաքուրդ սարքելում, քար ջարդելում, ճանապարհ շինելում, 14, 10 ու երբեմն 20 ոտնաչափ խորության մեջ փողոցի առուներ հանելում։ Ընդսմին նրանք հաճախ 10—12 մատնաչափ խրված կանգնում են ցեխի ու հրի մեջ և այս դեպքում նրանք ամեն անգամ ենթակա են լինում մի կլիմայի ազդեցության, որի խոնավ ցրտությունից Անգլիայի ոչ մի շրջանինը չի կարող գերազանցել, եթե ընդհանրապես կարող է հասնել նրան» (էջ 91, 92)։ «Բանվորների վարվեցողությունը գրեթե անպարսավելի է եղել... Նրանք պատրաստակամություն են ցույց տվել բացօթյա աշխատանք ստանձնելու և նրանով հոգնաբեկ լինելու» (էջ 69)։
1864 թվական։ Ապրիլ։ «Զանազան շրջաններում ժամանակ առ ժամանակ տրտունջներ են լսվում բանվորների անբավարար թվի վերաբերմամբ, գլխավորապես մի քանի ճյուղերում, օրինակ, մանածագործության մեջ... բայց այս տրտունջները ծագում են ինչպես այն չնչին աշխատավարձից, որ բանվորները կարող են վաստակել սպառվող մանվածքի վատ տեսակների հետևանքով, այնպես էլ բանվորների մի որոշ իսկական սակավաթվությունից այս առանձին ճյուղում։ Անցյալ ամսում աշխատավարձի պատճառով բազմաթիվ գժտություններ են տեղի ունեցել որոշ գործարանատերերի ու սրանց բանվորների միջև։ Ես ցավում եմ, որ գործադուլները շատ հաճախադեպ են ծագում... Public Works Act-ի ներգործությունը գործարանատերերի կողմից իբրև մրցում է նկատվում, և սրա հետևանքով Բեյկապի տեղական կոմիտեն իր գործունեությունը դադարեցրել է, որովհետև չնայած որ դեռ ոչ բոլոր գործարաններն են բանում, բայց և այնպես բանվորների պակասում է երևան եկել» (Rep. Fact., April 1864, p. 9, 10)։ Պարոնայք գործարանատերերի համար սթափվելու ժամն անշուշտ վրա է հասել։ Public Works Act-ի հետևանքով պահանջարկն այնքան աճեց, որ Բեյկապի քարհանքներում գործարանային շատ բանվորներ հիմա օրական 4—5 շիլլինգ էին վաստակում։ Եվ այսպիսով աստիճանաբար դադարեցվեցին հասարակական աշխատանքները — 1848 թվականի ազգային արհեստանոցների [ateliers nationaux] այս նոր հրատարակությունը, որը սակայն այս անգամ կազմակերպված էր բուրժուազիայի օգտին։
Փորձառքներ in corpore vili [արժեքից զուրկ մի մարմնի վրա].
«Թեև ես մեջ եմ բերել (լրիվ ժամանակով աշխատողների) շատ իջեցված աշխատավարձ, տարբեր գործարաններում բանվորների ձեռք բերած այդ իրական վաստակը, բայց այստեղից ամենևին չի հետևում, թե բանվորները շաբթե շաբաթ միևնույն գումարն են վաստակում։ Բանվորներն այստեղ մեծ տատանումների ներգործության են ենթակա՝ այն պատճառով, որ գործարանատերերի կողմից միևնույն գործարանում մշտական փորձեր են կատարվում բամբակի ու թափթփուկի զանազան կոմբինացիաներից տարբեր նոր տեսակներ ստանալու. «խառնուրդները», ինչպես անվանում են սրանք, հաճախ են փոփոխվում, և բանվորների վաստակը բարձրանում կամ թե ընկնում է բամբակի խառնուրդի որակի համեմատ։ Նա երբեմն կազմում էր առաջվա մեծության 15%-ը միայն, և մի կամ թե մի քանի շաբաթում ընկնում էր 50 կամ 60%-ով»։ Վերատեսուչ Ռեդգրեյվը, որը խոսք ունի այստեղ, պրակտիկայից վերցրած տեղեկություններ է տալիս աշխատավարձի վերաբերմամբ, որոնցից բավական է այստեղ մեջ բերել հետևյալ օրինակները.
A-ն՝ մանածագործ, ընտանիքը 6 անձից, շաբաթվա մեջ 4 օր զբաղված, 6 շիլլինգ 8½% պենս. B-ն՝ ոլորակցիչ, շաբաթական 4½ օր — 6 շիլլինգ. C-ն՝ մանածագործ, ընտանիքը 4 անձ, շաբաթական 5 օր — 5 շիլլինգ 1 պենս. D-ն՝ slubber (կծկող), ընտանիքը 6 անձ, շաբաթական 4 օր — 7 շիլլինգ 10 պենս. E-ն՝ մանածագործ, ընտանիքը 7 անձ, 3 օր — 5 շիլլինգ և այլն։ Ռեդգրեյվը շարունակում է. «Վերևի տեղեկություններն արժանի են ուշադրության, որովհետև նրանք ապացուցում են, որ շատ ընտանիքներում աշխատանքը մի անբախտություն կլիներ, որովհետև նա ոչ միայն իջեցնում է եկամուտը, այլ և այնքան ցած է իջեցնում, որ ընտանիքի բացարձակ պահանջմունքների մի բոլորովին փոքր մասից ավելին գոհացնելու համար միանգամայն անբավարար է լինում, եթե լրացուցիչ օժանդակություն չի տրվում այն դեպքերում, երբ ընտանիքի վաստակը չի հասնում այն գումարին, որ նա կստանար իբրև նպաստ, եթե նրա բոլոր անդամները գործազուրկ լինեին» (Rep. Fact., Oct. 1863, p. 50—53)։
«1863 թվականի հունիսի 5-ից հետո բոլոր բանվորների ամբողջ միջին զբաղմունքը ոչ մի շաբաթվա մեջ երկու օր 7 ժամ ու մի քանի րոպեից ավելի չի եղել» (ն. տ. էջ 121)։
Ճգնաժամի սկզբից մինչև 1863 թվականի մարտի 25-ը մոտավորապես երեք միլիոն ֆ. ստ. է ծախսվել աղքատախնամ գերատեսչությունների, նպաստամատույց կենտրոնական կոմիտեի ու Լոնդոնի Mansion-House-Committee-ի [մունիցիպալ կոմիտեի] կողմից (էջ 13)։
Մի շրջանում, որտեղ ամենանուրբ մանվածք է մանվում... մանորդներն աշխատավարձի 15% անուղղակի իջեցում ունեն Sea Island-ից եգիպտական բամբակին անցնելու հետևանքով։... Մի լայնածավալ շրջանում, որտեղ բամբակի թափթփուկը մեծ քանակությամբ գործադրվում է հնդկական բամբակի հետ խառնուրդ կազմելու համար, մանորդները աշխատավարձի 5% կրճատում ունեցան և, բացի սրանից, 20—30% էլ կորցրին surat բամբակի ու թափթփուկի վերամշակման հետևանքով։ Մանածագործները 4 հաստոցից իջել են 2-ի։ Նրանք 1860 թվականին մանածագործական ամեն մի հաստոցից վաստակում էին 5 շիլլինգ 7 պենս, 1863 թվականին՝ միմիայն 3 շիլլինգ 4 պենս... Փողային տուգանքները, որ ամերիկյան բամբակի վերամշակման դեպքում առաջ փոփոխակվում էին 3 պենսից մինչև 6 պենս (մանորդներից գանձվող), հիմա բարձրանալով հասնում են 1 շիլլինգից մինչև 3 շիլլինգ 6 պենս»։ Մի շրջանում, որտեղ հնդկականի հետ խառնած եգիպտական բամբակ է գործածվում, «մյուլի վրա աշխատող մանորդների միջին աշխատավարձը 1860 թվականին 18—25 շիլլինգ էր, իսկ հիմա՝ 10-ից մինչև 18 շիլլինգ։ Սրա պատճառը ոչ թե վատորակ դարձած բամբակն է բացառապես, այլև, մյուլերի արագության նվազումը, որ անհրաժեշտ է մանվածքին ավելի պինդ ոլոր տալու համար, որի դիմաց սովորական ժամանակներում ավելադիր վճար կտրվեր պայմանի համաձայն» (էջ 43, 44, 45—50)։ «Չնայած որ արևելա-հնդկական բամբակը տեղ-տեղ գուցե շահույթով է վերամշակվել գործարանատերերի համար, սակայն և այնպես մենք տեսնում ենք (տես գնահատու ցուցակը, էջ 53), որ սրանից տուժում են բանվորները 1861 թվականի համեմատությամբ։ Եթե surat-ի գործածությունն ամրակայվի, ապա բանվորները 1857 թվականի վաստակին հավասար վաստակ կպահանջեն. բայց այս լրջորեն կներգործեր գործարանատիրոջ շահույթի վրա, եթե չհամակշռվեր կա՛մ բամբակի կամ թե ֆաբրիկատների գնով» (էջ 105)։
Բնակարանավարձ։ «Բանվորների բնակարանավարձը, եթե սրանց բնակած կոտտեջները գործարանատիրոջն են պատկանում — հաճախ հանվում է աշխատավարձից, նույնիսկ եթե նրանք կարճ ժամանակով են աշխատում։ Սակայն և այնպես այս շենքերի արժեքն ընկել է, և տնակները հիմա կարելի է առաջվա համեմատությամբ 25—50% ավելի էժան ձեռք բերել. մի կոտտեջ, որ ուրիշ ժամանակ արժեր շաբաթական 3 շիլլինգ 6 պենս, հիմա կարելի է վարձել 2 շիլլինգ 4 պենսով ու երբեմն դեռ է՛լ ավելի էժան» (էջ 57)։
Արտագաղթ։ «Գործարանատերերը բնականաբար դեմ էին բանվորների արտագաղթին, մի կողմից այն պատճառով, որ նրանք բամբակեղենի արդյունաբերության համար ավելի լավ ժամանակների աչք դրած ուզում էին ձեռքներում պահել անհրաժեշտ միջոցները իրենց գործարաններն ավելի շահավետ կերպով բանեցնելու համար»։ Իսկ այնուհետև նաև այն պատճառով, որ «շատ գործարանատերեր սեփականատերեր են այն տների, որտեղ նրանց աշխատեցրած բանվորներն են բնակվում, և նրանցից ոմանք գոնե անպայման սնվում են այն հույսով, թե իբրև պարտք կուտակված բնակարանավարձի մի մասը հետագայում կարող են ստանալ» (էջ 96)։
Պարոն Բեռնոլ Օսբոռնը 1864 թվականի հոկտեմբերի 22-ին իր պառլամենտական ընտրողների առջև արտասանած մի ճառում ասում է, թե Լանկաշիրի բանվորներն իրենց պահել են որպես հնադարյան փիլիսոփաներ (ստոյիկներ)։ Ո՞չ արդյոք որպես ոչխարներ։
ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
Ենթադրենք, ինչպես այդ ընդունել ենք այս բաժնում, թե արտադրության ամեն մի առանձին ոլորտում յուրացրած շահույթի մասսան հավասար է այն հավելյալ արժեքի մասսային, որ արտադրում է այս ոլորտում ներդրված ամբողջ կապիտալը։ Սակայն նույնիսկ այս դեպքում բուրժուան շահույթը չի ըմբռնի իբրև հավելյալ արժեքի հետ, այսինքն անվճար հավելյալ աշխատանքի հետ նույնացած մի մեծություն, և չի ըմբռնի հետևյալ պատճառներով.—
1) Շրջանառության պրոցեսում նա մոռանում է արտադրության պրոցեսը։ Ապրանքների արժեքի իրացումը,— որի մեջ պարփակվում է նաև նրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքի իրացումը,— թվում է նրան որպես հավելյալ արժեքի ստեղծում։ [Ձեռագրում դատարկ թողած մի բացատ ցույց է տալիս, որ Մարքսը մտադիր է եղել այս կետն ավելի մանրամասն զարգացնելու։ Ֆ. Է.]։
2) Աշխատանքի շահագործման միևնույն աստիճանը ենթադրելու դեպքում, ինչպես տեսանք, անկախ վարկային սիստեմի առաջ բերած բոլոր կերպափոխություններից, անկախ կապիտալիստների փոխադարձ բոլոր օգտաշորթումներից ու խաբեբայություններից, այնուհետև անկախ շուկայի ամեն մի բարեհաջող ընտրությունից՝ շահույթի նորման կարող է շատ տարբեր լինել, համապատասխան հումքի ավելի կամ պակաս էժանության և այդ հումքը գնելու հետ կապված բանիմացության. այնուհետև համապատասխան այն բանի, թե գործադրվող մեքենաները որքան արտադրողական են, նպատակահարմար և էժան. թե արտադրության պրոցեսի տարբեր աստիճանների ընղհանուր հորինվածքը որքան շատ կամ որքան քիչ է կատարելագործված, թե հումքի վատնումը որքան է վերացված, վարումն ու հսկողությունը որքան պարզ և ներգործուն են և այլն։ Կարճ ասած՝ եթե մի որոշ փոփոխուն կապիտալից ստացվող հավելյալ արժեքը տրված է, ապա իրեն՝ կապիտալիստի, թե նրա ենթահսկիչների ու գործակատարների անհատական հմտությունից դեռ շատ է կախված այն, թե նույն այս հավելյալ արժեքը շահույթի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր նորմայի մեջ է արտահայտվում, ուրեմն և շահույթի մի ավելի մե՞ծ, թե՞ ավելի փոքր մասսա է մատակարարում։ Միևնույն 1 000 ֆ. ստ. հավելյալ արժեքը՝ 1 000 ֆ. ստ. աշխատավարձի արդյունքը, թող A ձեռնարկության մեջ կապված լինի 9 000 ֆ. ստ. հաստատուն կապիտալի հետ ու մի ուրիշ B ձեռնարկության մեջ՝ 11 000 ֆ. ստ. հաստատուն կապիտալի հետ։ A դեպքում մենք ունենք p´ = = 10%. B դեպքում ունենք p´ = = 8%։ Ամբողջ կապիտալն A դեպքում համեմատաբար ավելի շատ շահույթ է արտադրում, քան B դեպքում, որովհետև այնտեղ շահույթի նորման ավելի բարձր է, քան այստեղ, թեև երկու դեպքում էլ կանխավճարված փոփոխուն կապիտալը = 1 000, և նույնից կորզած հավելյալ արժեքը նմանապես = 1 000, ուրեմն երկու դեպքում էլ նույնաթիվ բանվորների հավասար շահագործում է տեղի ունենում։ Աշխատանքի միահավասար շահագործման պայմաններում հավելյալ արժեքի միևնույն մասսայի ներկայացման այս տարբերությունը կամ թե շահույթի նորմաների, ուրեմն և հենց իրենց՝ շահույթների տարբերությունը կարող է ծագել ուրիշ աղբյուրներից էլ. բայց նա կարող է առաջ գալ ամբողջովին ու բացառապես նաև գործահմտության այն տարբերությունից, որով վարվում են երկու ձեռնարկությունները։ Եվ այս պարագան կապիտալիստին մոլորեցնում է — նրան համոզում է, թե իր շահույթի առաջացումը նա պարտական է ոչ թե աշխատանքի շահագործմանը, այլ, գոնե մասամբ, նաև ուրիշ, սրանից անկախ հանգամանքների և հատկապես՝ իր անհատական գործունեությանը։
Այս առաջին բաժնում շարադրածից հետևում է, որ սխալ է այն հայացքը (Ռոդբերտուսի), ըստ որի (ի տարբերություն հողային ռենտայից, որտեղ, օրինակ, հողի տարածությունը նույնն է մնում, այնինչ ռենտան աճում է) կապիտալի մեծության մի որևէ փոփոխություն, իբր չի ազդում շահույթի ու կապիտալի միջև եղած հարաբերության վրա, ուրեմն և շահույթի նորմայի վրա, որովհետև երբ աճում է շահույթի մասսան, ապա աճում է և՛ այն կապիտալի մասսան, որի նկատմամբ հաշվվում է շահույթը, և ընդհակառակը։
Այս ճիշտ է երկու դեպքում միայն։ Առաջին, այն ժամանակ, երբ, մյուս բոլոր հանգամանքները, ուրեմն հատկապես հավելյալ արժեքի նորման անփոփոխ ենթադրելով, արժեքի փոփոխություն է տեղի ունենում այն ապրանքում, որը փող-ապրանք է։ (Այլ հավասար պարագաներում նույնը տեղի է ունենում արժեքի լոկ անվանական փոփոխության, արժենիշների բարձրացման կամ անկման դեպքում)։ — Թող ամբողջ կապիտալը = 100 ֆ. ստ. և շահույթը = 20 ֆ. ստ., ուրեմն շահույթի նորման = 20%։ Եթե ոսկու արժեքն ընկնում է կամ բարձրանում 100%-ով, ապա առաջին դեպքում միևնույն կապիտալը, որ առաջ արժեր 100 ֆ. ստ., հիմա կարժենա 200 ֆ. ստ. և շահույթը 40 ֆ. ստ. արժեք կունենա, այսինքն կներկայանա փողային այս արտահայտությամբ, առաջվա 20 ֆ. ստ. արտահայտության փոխարեն։ Երկրորդ դեպքում կապիտալի արժեքն իջնում է 50 ֆ. ստ., և շահույթը ներկայանում է 10 ֆ. ստ. արժեք ունեցող մի արդյունքի մեջ։ Բայց երկու դեպքում էլ 200 : 40 = 50 : 10 = 100 : 20 = 20%։ Սակայն այս բոլոր դեպքերում կապիտալի արժեքի մեծությունը փաստորեն ոչ մի փոփոխության չի ենթարկվում, այլ փոփոխվում է միևնույն արժեքի ու միևնույն հավելյալ արժեքի լոկ փողային արտահայտությունը։ Հետևաբար -ի կամ շահույթի նորմայի վրա էլ այս փոփոխումը չի ներգործում։
Մյուս դեպքն այն է, երբ արժեքի մեծության իսկական փոփոխություն տեղի է ունենում, բայց արժեքի մեծության այս փոփոխությանն ուղեկից չի լինում v : c հարաբերության մի փոփոխություն, այսինքն, երբ հավելյալ արժեքի հաստատուն նորմայի դեպքում բանվորական ուժի վրա ծախսված կապիտալի (փոփոխուն կապիտալը դիտվում է իբրև շարժման մեջ գրված բանվորական ուժի ցուցանիշ) հարաբերությունն անփոփոխ է մնում արտադրամիջոցների վրա ծախսված կապիտալի նկատմամբ։ Այս պարագաներում մենք, ուզում է, C կամ թե nC կամ թե չէ ունենանք, օրինակ, 1 000 կամ 2 000 կամ թե 500, եթե շահույթի նորման = 20%, շահույթը կլինի՝ առաջին դեպքում = 200, երկրորդում = 400, երրորդում = 100. բայց = = = 20%։ Այսինքն շահույթի նորման այստեղ մնում է անփոփոխ, որովհետև կապիտալի կառուցվածքը նույնն է մնում և նրա մեծության փոփոխությունից չի ազդվում։ Ուստի շահույթի մասսայի աճումը կամ նվազումն այստեղ ցույց է տալիս գործադրված կապիտալի մեծության աճում կամ նվազում միայն։
Այսպիսով ուրեմն, առաջին դեպքում տեղի է ունենում գործադրված կապիտալի մեծության լոկ երևութական փոփոխություն, երկրորդ դեպքում տեղի է ունենում այդ մեծության մի իրական փոփոխություն, սակայն ոչ մի փոփոխություն չի կատարվում կապիտալի օրգանական կառուցվածքի մեջ, նրա փոփոխուն և հաստատուն մասերի հարաբերության մեջ։ Բայց այս երկու դեպքը բացառած՝ գործադրվող կապիտալի մեծության փոփոխությունը հետևանք է կամ նրա բաղադրամասերից մեկի արժեքի նախընթաց փոփոխության, ուրեմն և նրա բաղադրամասերի հարաբերական մեծության մեջ տեղի ունեցած փոփոխության (որչափով որ փոփոխուն կապիտալի հետ չի փոփոխվում և ինքը՝ հավելյալ արժեքը), կամ թե մեծության այս փոփոխությունը (ինչպես, օրինակ, խոշոր մասշտաբով կազմակերպված աշխատանքների ժամանակ, նոր մեքենաներ մտցնելիս և այլն) գործադրվող կապիտալի երկու օրգանական բաղադրամասերի հարաբերական մեծության մեջ տեղի ունեցած մի փոփոխության պատճառն է։ Ուստի այս բոլոր դեպքերում, ընդունելով մյուս պարագաները հավասար, գործադրվող կապիտալի մեծության փոփոխվելուն պետք է ուղեկից լինի շահույթի նորմայի միաժամանակյա փոփոխություն։
Շահույթի նորմայի մեծացումն առաջ է գալիս միշտ նրանից, որ հավելյալ արժեքն, իր արտադրության ծախքի համեմատությամբ, այսինքն կանխավճարված ամբողջ կապիտալի համեմատությամբ հարաբերաբար կամ բացարձակորեն մեծանում է կամ որ շահույթի նորմայի ու հավելյալ արժեքի նորմայի միջև եղած տարբերությունը փոքրանում է։
Շահույթի նորմայի տատանումները, կապիտալի օրգանական բաղադրամասերի փոփոխությունից կամ թե կապիտալի բացարձակ մեծությունից անկախ, հնարավոր են այն ժամանակ, երբ կանխավճարված կապիտալի արժեքը — ինչ ձևով էլ որ նա գոյություն ունենա, հիմնական թե շրջանառու կապիտալի ձևով, միևնույն է — բարձրանում կամ թե ընկնում է իր վերարտադրության համար անհրաժեշտ բանվորական ժամանակի մի այնպիսի մեծացման կամ թե նվազման հետևանքով, որ անկախ է արդեն գոյություն ունեցող կապիտալից։ Ամեն մի ապրանքի արժեք — ուրեմն և այն ապրանքներինը, որոնցից կապիտալն է կազմված — պայմանավորվում է ոչ թե հենց իր մեջ պարունակված՝ բանվորական անհրաժեշտ ժամանակով, այլ հասարակականորեն անհրաժեշտ այն բանվորական ժամանակով, որ պահանջվում է նրա վերարտադրության համար։ Այս վերարտադրությունը կարող է կատարվել սկզբնական արտադրության պայմաններից տարբերվող, ավելի դժվարացած կամ թե ավելի հեշտացած պայմաններում։ Եթե փոփոխված պայմաններում ընդհանրապես կրկնակի շատ կամ թե կիսով չափ պակաս բանվորական ժամանակ է հարկավոր՝ կապիտալի միևնույն իրեղեն բովանդակությունը վերարտադրելու համար, ապա փողի անփոփոխ արժեքի դեպքում կապիտալը, որն առաջ 100 ֆ. ստ. արժեր, հիմա կարժենա 200 կամ համապատասխանորեն 50 ֆ. ստ.։ Եթե արժեքի այս բարձրացումը կամ թե անկումը շոշափեր կապիտալի բոլոր մասերը հավասարապես, ապա շահույթն էլ համապատասխանորեն կարտահայտվեր փողի կրկնապատիկ կամ թե լոկ կիսով չափ մի գումարով։ Բայց եթե արժեքի այս բարձրացումը կամ անկումը կապված է կապիտալի օրգանական կառուցվածքի փոփոխման հետ, բարձրացնում է կամ թե իջեցնում է փոփոխուն կապիտալի հարաբերությունը հաստատունի նկատմամբ, ապա շահույթի նորման, այլ հավասար պարագաներում, կաճի փոփոխուն կապիտալի հարաբերական աճման հետ և կընկնի փոփոխուն կապիտալի հարաբերական նվազման հետ։ Իսկ եթե բարձրանում կամ ընկնում է կանխավճարված կապիտալի փողային արժեքը միայն (փողի արժեքի փոփոխության հետևանքով), ապա նույն հարաբերությամբ էլ բարձրանում կամ ընկնում է հավելյալ արժեքի փողային արտահայտությունը։ Շահույթի նորման մնում է անփոփոխ։
- ↑ Թե այստեղից ինչպիսի խառնաշփոթություն կարող է ծագել տնտեսագետների գլխում, ցույց է տրված I գրքում, VII գլ., § 3, էջ 187—192, Ն. Վ. Սենիորի օրինակով։
- ↑ «Իրոք մենք գիտենք արդեն, որ հավելյալ արժեքը լոկ հետևանք է այն արժեքային փոփոխության, որին ենթարկվում է v-ն, կապիտալի այն մասը, որ վերածում է բանվորական ուժի, և այսպիսով ուրեմն v + m = v + Δm (v պլյուս v-ի աճը)։ Բայց արժեքի իրական փոփոխությունն ու այն հարաբերությունը, որի մեջ փոխվում է արժեքը մթագնվում են նրանով, որ կապիտալի փոփոխվող բաղադրամասի աճման հետևանքով աճում է նաև կանխավճարված ամբողջ կապիտալը։ Այս կապիտալը 500 էր և դարձել է 500» (գիրք I, գլ. VII, 1, էջ 177)։
- ↑ Malthus, Principles of Pol. Econ. 2-nd edit. London 1836, p. 267, 268.
- ↑ «Կապիտալն այն է, որ ծախսվում է շահույթ ստանալու նպատակով». Malthus, Definitions in Political Econ. London 1827, p. 86.
- ↑ Հմմտ. գիրք I, գլուխ XVIII։
- ↑ R. Torrens. An Essay on the Production of Health. London 1821, p. 51—53, 349.
- ↑ Malthus, Definitions in Pol. Econ. London 1853, p. 70, 71.
- ↑ «Տարբեր կապիտալներով արտադրվող արժեքի ու հավելյալ արժեքի մասսաները, բանվորական ուժի տվյալ արժեքի ու շահագործման միահավասար աստիճանի պայմաններում, ուղիղ հարաբերական են այս կապիտալների փոփոխուն բաղադրամասերի մեծությունների նկատմամբ, այսինքն նրանց այն բաղադրամասերի նկատմամբ, որոնք վեր են ածված կենդանի բանվորական ուժի» (գիրք I, գլուխ IX, էջ 272)։
- ↑ Ձեռագրում այստեղ նշված է. «Հետո պետք է հետազոտել, թե այս դեպքն ինչպես է կապված հողային ռենտայի հետ» [Ֆ. Է.]։
- ↑ Ձեռագրում կա դեռ շատ մանրամասն հաշվումներ հավելյալ արժեքի նորմայի ու շահույթի նորմայի միջև եղած տարբերության (m´—p´) վերաբերմամբ, որը զանազան հետաքրքրական յուրահատկություններ ունի և որի շարժումը ցույց է տալիս այն դեպքերը, երբ երկու նորմաները հեռանում են միմյանցից կամ թե մոտենում են իրար։ Այս շարժումները կարելի է կորագծերով էլ ներկայացնել։ Ես հրաժարվում եմ այս նյութը վերարտադրելուց որովհետև այս գրքի մոտավոր նպատակների համար ավելի պակաս կարևոր է այն, և այստեղ բավական է պարզապես սրա վրա հրավիրել այն ընթերցողների ուշադրությունը, որոնք կկամենան այս կետն է՛լ ավելի հետազոտել։ — Ֆ. Է.։
* [Բառախաղ. «Biedermann նշանակում է միամիտ մարդ և միաժամանակ „Deutsche Allgemeine Zeitung“-ի խմբագրի ազգանունն է։ — Խմբ.] - ↑ «Որովհետև բոլոր գործարաններում հիմնական կապիտալի մի շատ բարձր տոկոսն է դրված լինում շենքերի ու մեքենաների մեջ, ուստի շահույթն այնքան ավելի մեծ կլինի, որքան ավելի մեծ է այն ժամերի թիվը, որոնց ընթացքում կարող են բանեցվել այս մեքենաները»։ (Rep. of Insp. of Fact. 31-st October 1858, p. 8.)։
- ↑ Գործարանների կառուցման գործի առաջադիմության մասին տես Յուրի (Ure) մոտ։
- ↑ The Factory Question and the Ten Hours Bill. By R. H. Greg, London 1837, p. 115.
- ↑ Եզրափակող նախադասության մեջ հաշվետվությունը մի սխալ է անում։ Թափթփուկի հետևանքով գոյացող կորուստը 6 պենսի փոխարեն պետք է 3 պենս հաշվվի։ Թեև այս կորուստը հնդկական բամբակի նկատմամբ 25% է, բայց ամերիկյան բամբակի նկատմամբ միմիայն 12½—15% է անում, և հենց սրա մասին է խոսքն այստեղ, ընդորում առաջ 5-ից մինչև 6 պենս գնի դեպքում միևնույն նորման ճիշտ էր հաշվված։ Անշուշտ, ինչ վերաբերում է այն ամերիկյան բամբակին, որը քաղաքացիական պատերազմի վերջին տարիներում Եվրոպա էր գալիս, թափթփուկի տոկոսը հաճախ ավելի բարձր էր լինում, քան առաջներում։ Ֆ. Է.։
- ↑ Օրինակները տես ի միջի այլոց Բեբբեջի մուտ։ Սովորական բուժամիջոցը աշխատավարձի իջեցումն — այստեղ էլ է կիրառվում, և այսպիսով արժեքի այս մշտական անկումը բոլորովին այլ կերպ է ներգործում, քան երազում է պարոն Կերին իր ներդաշնակային ուղեղով։
- ↑ Վերևի տողերը գրվելուց (1865 թ.) դեսը համաշխարհային շուկայում մրցումը զգալի չափով սաստկացել է բոլոր կուլտուրական երկրների, հատկապես Ամերիկայի ու Գերմանիայի, արդյունաբերության սրընթաց զարգացման հետևանքով։ Այն իրողությունը, որ արագորեն ու հսկայաբար հորդացող արդի արտադրողական ուժերն օրեցօր ավելի ու ավելի են գերաճում կապիտալիստական ապրանքափոխանակության օրենքներից, որոնց շրջանակում նրանք պարտավորված են գործելու,— այս իրողությունն այսօր ավելի ու ավելի է թափանցում նույնիսկ հենց իրենց՝ կապիտալիստների գիտակցության մեջ։ Այս հատկապես երևում է երկու հայտանիշից։ Նախ՝ հովանավորական մաքսերի այն նոր ընդհանրական մոլությունից, որը հովանավորական հին մաքսային քաղաքականությունից նրանով է տարբերվում առանձնապես, որ նա ամենից ավելի պաշտպանում է հենց արտահանելու համար պիտանի առարկաները։ Երկրորդ՝ արտադրության ամբողջական խոշոր ոլորտների գործարանատերերի տրեստներից (trusts), որոնց նպատակն է՝ կարգավորել արտադրությունը, ուրեմն և գներն ու շահույթը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այս փորձառքներն իրագործելի են համեմատաբար բարենպաստ տնտեսական եղանակների դեպքում միայն. առաջին փոթորիկը պետք է տապալի նրանց և ապացուցի, որ եթե արտադրությունն իրոք կարգավորման կարիք ունի, ապա անշուշտ կապիտալիստների դասակարգը չէ որ կոչված է այս անելու։ Մինչդեռ այս կարտելների նպատակն է՝ հոգալ լոկ այն մասին, որ մանրերն է՛լ ավելի արագորեն կլանվեն խոշորների կողմից, քան եղել է մինչև այժմ։ — Ֆ. Է.։
- ↑ Հասկանալի է, որ մենք բրդի 1857 թվականի ճգնաժամը հումքի ու ֆաբրիկատի գների անհամապատասխանոթյամբ չենք բացատրում, ինչպես պարոն Բեկերն է անում։ Այս անհամապատասխանությունն ինքը մի հայտանիշ էր միայն, այնինչ ճգնաժամը մի ընդհանրական բնույթ էր կրում։ — Ֆ. Է.։
- ↑ Անգլիայում խստորեն տարբերվում են Woollen Manufacture (բրդեղենի արդյունաբերությունը), որը մանում և գործում է կարճ բրդից, տալով ապարատային մանվածք (գլխավոր կենտրոնը՝ Լիդս) Worsted Manufacture-ից ( սանրաբրդեղենից կամ կամվոլային արդյունաբերությունից), որը մանում և գործում է երկար բրդից, տալով սանրամանվածք կամ կամվոլային մանվածք (գլխավոր կենտրոնը՝ Բրեդֆորդը Յորկշիրում)։ Ֆ. Է.
- ↑ Վուշի մանվածքի մեքենայական արտադրության այս արագ ընդարձակումն Իռլանդիայում այն ժամանակ մահացու հարված հասցրեց գերմանական (սիլեզյան, լաուզիցյան, վեստֆալյան) այն կտավի արտահանմանը, որը գործվում էր ձեռքով պատրաստվող մանվածքից։ Ֆ. Է.։