Վերջին թարմացում 4 Հունիսի 2015, 15:03

VII. Վարքն իբրեւ բնագիր

15:03, 4 Հունիսի 2015 տարբերակ, Մազութի Համո (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
VII. Վարքն իբրեւ բնագիր (վերջակետ)

հեղինակ՝ Անդրեյ Բիտով
թարգմանիչ՝ Անահիտ Խաչատրյան
աղբյուր՝ «Ապրելու մտադրություն»


Ահա ինչպե՛ս պետք է գրել։

Պուշկին․

Վերջին նամակի

վերջին նախադասությունը,

նրա վերջին վերջակետը։

«Գլխումս պատմությունն ու Շեքսպիրին ծաղրերգելու միտք ծագեց։ Ես չէի կարող ընդդիմանալ կրկնակի գայթակղությանը եւ երկու առավոտվա ընթացքում գրեցի այս վիպակը։

Ես սովորություն ունեմ տողերիս վրա նշել տարին ու ամսաթիվը․ «Կոմս Նուլինը» գրվել է դեկտեմբերի 13֊ին եւ 14֊ին։ Լինում են տարօրինակ մեձեցումներ»։

«Սովորություն ունենալով», սակայն, Պուշկինը չի թվագրում այս գրառումը։ Այն գրի է առնվել մոտավորապես նրա առաջին հռչակավոր բոլդինյան աշնանը։ Պուշկինը լավ է հիշում «Կոմս Նուլինը» գրելու հանգամանքները, որոնց մասին չգիտեր այն ստեղծելու ժամանակ։ Եվ գրեթե հինգ տարի անց կրկին եւ ընդգծված թվագրում է պոեմը։

Կենսագրական, պատմական հանգամանքները եւ բանաստեղծի ստեղծագործությունները ոչ այնքան արտացոլում են մեկը մյուսին, որքան ընդառաջ են գնում իրարու՜ երբեմն փոխելով տեղերը, քանզի իրենք են դառնում կենսագրական


184

հանգամանքներ։ Դրանք փոխազդում են միմյանց վրա, իրավահւսվասար կերպով ներհյուսված են ճակատագրի մեջ։ Գրված ստեղծագործությունը մի՛շտ հաղթանակ է, որ թույլ է տալիս տեսնել ճակատագիրը, չխեղաթյուրել կամ էլ դիմագրավել դրա հարվածները։ «Բորիս Գոդունովը» համարժեք է հեղինակի՝ Սենատի հրապարակում ներկա չգտնվելուն, իսկ «Պղնձե հեծյալը» թույլ է տալիս թեթեւորեն կրել կամեր֊յունկե– րական համազգեստ։ Սեզ համար «Պղնձե հեծյալն» արդեն ավելի մեծ պատմական իրադարձություն է, քան ջրհեղեղն ինքը… ժամանակի ընթացքում տարեթիվը լցվում է լրացուցիչ իմաստով, ինչպես ձագարը՝ ջրով։

Որքան գայթակղիչ է ցանկացած հեղինակի համար, ավարտելով ուշագրավ (առայժմ լոկ իր համար) տեքստը, ասենք, սեփական (կամ սիրեցյալի, կամ էլ ժառանգի) ծննդյան նախօրեին եւ կամ չսիրելով այս կամ այն թիվը, կամ էլ մեկ ուրիշը սիրելով, թեթեւակի չարաճճիության դիմելով փոխել ամսաթիվը՝ մեկ օր առաջ կամ ետ գցելով այն… Սա ոչ թե պարզապես փառասիրություն է՝ ներելի թուլություն, այլ հեղինակի սակավաթիվ իրավունքներից մեկը։ Ոչ այնքան թուլություն, որքան… ականջ դնելու, ժամանակի ռելսի մեջ մոտեցող աղմուկը լսելու փորձ։ Սա, անկասկած, խորթ չէր Պուշկինին։ Ապացուցելը դժվար է։ Հետեւելը՝ հնարավոր։

Բոլորիս համար ընդհանուր ժամանակագրությունը՝ ծննդյան, նոր տարվա օրերը թվագրել֊կարեւորելը Պուշկինին բնավ էլ հատկանշական չեն։ Թե՛ նամակներում, թե՛ օրագրերում հազվադեպ են եւ բավականաչափ անտարբեր․ «…Մորաքույրս ինձ ուղարկել է սեխով, մորիով ու ելակով լի մի զամբյուղ, այնպես որ, վախենամ՝ լուծով դիմավորեմ իմ բուռն կյանքի երեսունվեցամյակը», «նոր տարին սկսենք չարախոսությամբ՝ հավուր երջանկության…»։ Թվում է, միայն «Պարգեւ ապարդյուն, պարգեւ պատահական, կյանք, ինչո՞ւ ես ինձ տրված» բանաստեղծությունն է թվագրված ծննդյան օրը, փոխարենը՝ բոլոր բանաստեղծություններն այս թեմայով են։

Պուշկինի համար, սակայն, տարվա նշանավոր օրերը, անտարակույս, եղել են Համբարձման օրերը (սեփական

185

խոստովանությամբ)՝ հոկտեմբերի 19֊ը եւ դեկտեմբերի 14֊ը։ Եվ տարօրինակ կերպով նրա կյանքում տպավորվում է դեռեւս ոչ մի իմաստ չունեցող հունվարի 27֊ը։

Հնարավոր է, որ հոկտեմբերի 19֊ին եւ դեկտեմբերի 14֊ին թվագրված ոչ բոլոր բնագրերն են ճշտությամբ ավարտվել (կամ սկսվել) հատկապես այդ օրացուցային օրը։ Հետագայում չափազանց հաճախ է հանդիպում այդ «տարօրինակ մերձեցումը»։ Առավել եւս կարելի է կարծել, որ այդ ամսաթվերով նշված բնագրերին Պուշկինն առանձնահատուկ նշանակություն է տալիս։ Դրանք ճակատագրի շեշտերն են։ (Կամ էլ պատմության ծաղրերգությունը․ «Պատմությունը ծաղրերգելու

միտքը»)։

1826թ․ դեկտեմբերի 14֊ին Պուշկինը հրաժարվում է տպագրել «Բորիս Գոդունովը»՝ իր հիմարությամբ աննախադեպ ցարական կարծիքի կապակցությամբ։

1829թ․ դեկտեմբերի 14֊ին թվագրված երկրորդ՝ «Հիշողություն Ցարսկոյե Աելոյում»–ը ասես միավորում է ինչպես առաջին «Հիշողության…» ստեղծման տարին՝ 1814 (լիցեյյան)֊ը, այդպես էլ 1817թ․ հոկտեմբերի 19֊ը՝ 1825թ․ դեկտեմբերի 14֊ի հետ․ երկու տարեթվերն էլ «հանգավորված են» Պուշչինի եւ Կյուխելբեկերի (լիցեյականների եւ դեկաբրիստների) կողմից․ «Հուշերից՝ շվար, լի եմ քաղցր կարոտով…»։

1830թ․ հոկտեմբերի 19֊ին (նույն աշնանն է վերաբերում «տարօրինակ մերձեցումների» մասին նկատառումը) Պուշկինն այրում է դեկտեմբերի 14֊ի դեպքերին նվիրված «Եվգենի Օնեգինի» X գլուխը։ Արդե՛ն ծիսական վարմունք։

«Գոդունովից» ճիշտ ութ տարի հետո՝ նույն դեկտեմբերի 14֊ին, բայց արդեն 1834֊ին՝ օրագրային եւս մի գրառում «բարձրագույն» գրաքննության հետ փոխհարաբերությունների նոր պարույրի մասին, կրկին հրաժարում տպագրությունից, այս անգամ արդեն «Պղնձե հեծյալի»՝ Պուշկինին ոչ թե դեկտեմբերի 14֊ին, այլ դեռեւս 11֊ին հայտնի դարձած նիկոլաեւյան նշումների կապակցությամբ։ Բայց հենց 14֊ին է հնչում այդ հպարտ, անգամ վսեմ՝ «Ինձ համար դա մեծ տարբերություն է» տողը։

1835թ․ հունվար֊դեկտեմբերին Պուշկինը համառո–

186

տագրում է «Պետրոս Մեծի գործքը»։ Թեպետ համառոտագրությունը որոշակի չափով հեղինակազորված է եւ դրա որոշ էջեր արդեն պուշկինյան են եւ հնարավորություն են տալիս դատել նրա ապագա «Պետրոսի պատմության» ոճաբանության մասին, ինքը՝ Պուշկինը, չէր կարող դրան վերաբերվել իբրեւ հեղինակային բնագրի, դրան դեռեւս չէր տալիս ավարտուն ստեղծագործության նշանակություն, սա նրա աշխատանքային նյութն է, որը թվագրություն չի պահանջում այն չափով, որքանով նշանակալից է լինում տարեթիվը հեղինակային ստեղծագործության մեջ։ Պուշկինը նշում է աշխատանքի վերջը, առաջին տետրը, ապա՝ երրորդը, այնուհետեւ մոռանում է դնել ամսաթվերը եւ միայն վերջինի վրա նորից ամսաթիվ կա եւ նորից դեկտեմբերի 14֊ը։ Համառոտագրվում է, ի դեպ, Պետրոսի կյանքի վերջին էջը, վերջին տարին եւ նրա վերջին հունվարը… Սակայն դա նաեւ Պուշկինի վերջին տարվա սկիզբն է։ «Հունվարի 27֊ին,– գրում է Ալեքսանդր Աերգեեւիչը 1835թ․ դեկտեմբերի 14֊15֊ին,– Պետրոսը թուղթ ու գրիչ պահանջեց եւ մի քանի անորոշ բառ գրեց, որոնցից կարելի էր հասկանալ միայն հետեւյալը․ «Տվեք բոլորը»… գրիչն ընկավ նրա ձեռքից»։ «Պետրոսը դադարեց տնքալ,– գրում է նա այնուհետեւ,֊շնչառությունը կանգ առավ, հունվարի 28֊ի առավոտյան ժամը վեցին Պետրոսը մահացավ Եկատերինայի ձեռքերի վրա»։

Պետրոսի հանդեպ ունեցած Պուշկինի վերաբերմունքը անընդհատ ուսումնասիրվող եւ մինչեւ վերջ չուսումնասիրված հսկայածավալ թեմա է։ Պուշկինի՝ Պետրոսի հետ ունեցած հարաբերությունները (անձնական) ավելի քիչ են լուսաբանված։ Մինչդեռ դրանք ոչ միայն եղել, այլեւ, անկասկած, ազդել են Պուշկինի զարգացման վրա, առանձնապես 1825 թվից հետո։ Պուշկինն ունեցել է նախորդներ եւ ավագ գրչակից եղբայրներ, սակայն հազիվ թե այն ժամանակվւս Ռուսաստանում որեւէ մեկը կարողանար հանձն առնել դաստիարակի, ուսուցչի կամ կուռքի

187

իրական դերը, որպես համեմատական մեծություն Պուշկինը մեկընդմիշտ մենակ է, ինչպես հանճարը։ Բայրոնը… Դեռեւս 1824 թվին, «Գնչուներից» հետո, Պուշկինը չի կարողանում թաքցնել դժգոհությունը իրեն «բայրոնյան» ավանդույթներով հասկանալու ժամանակակիցների ձգտման առիթով։ Երկու այլ մեծություններ են գրավում նրա երեւակայությունը՝ Շեքսպիրը եւ Գյոթեն (զգալիորեն պակաս չափով)։ Նրանց են հիմնականում նվիրված 1825թ․ նրա աշխատությունները։ «Ա՛յ քեզ Պուշկին։ Այ քեզ շանորդի»՝ «Բորիս Գոդունովն» ավարտելու առթիվ ահա այս հիացմունքի մեջ կա նաեւ շեքսպիրյան գագաթը բարձրանալու պահը։ «Նոր տեսարան Ֆաուստից»–ը թեթեւ թռիչք է ոչ այն է Գյոթեի միջով, ոչ այն է՝ վերեւով, ոչ այն է՝ կողքով։ Եվ վերջապես «Գոդունովից» հետո մեկ ամսից մի փոքր անց գրված «Կոմս Նուլինը» արդեն Շեքսպիրին ծաղրերգելու եւ պաշտամունքից ազատվելու մաքուր շունչ ու քմծիծաղ է։ Պուշկինը ռուս գրականության անդաստանում արդեն ամուր ոտք է դրել համաշխարհային ուղու վրա։ Պուշկինը ոչ միայն արդեն, այլ արդե՛ն միայն Պուշկին է։ Նրա գրական դերը վերաճում է պատմականի։ Եվ Պետրոսն սկսում է Բայրոնից ու Շեքսպիրից ավելի հետաքրքրել նրան։

Չի կարելի ասել, թե նա այդպես էլ մտածել է՝ Պետրոսը եւ ես, ես եւ Պետրոսը… Այդպես նրանից առաջ մտածել են ուրիշները։ Այդ միտքը թեւածում էր ու բնավորվում։ Այն շատերի ուղեղներում էր։ Դա ընդհանուր միտք էր։ Հենց ժամանակի միտքը։

Բարատինսկին նույն ժամանակ գրում էր աքսորում գտնվող Պուշկինին․

«Ռուսական պոեզիան բոլոր ժողովուրդների պոեզիաների մեջ բարձրացրու այն աստիճանին, որի վրա, այլ տերությունների շարքում, Պետրոս Մեծը բարձրացրեց Ռուսաստանը։ Մենա՛կ իրագործիր այն, ինչ նա իրագործեց մենակ»։

Բեստուժեւը նույնպես գրում էր նրան․

«Ի ապացույց դրա՝ օրինակ բերեմ, ի՞նչը կարող է Պետրոսից ավելի բանաստեղծական լինել։ Եվ ո՞վ է ըստ արժանվույն պատկերել նրան»։

ժուկովսկին էլ շարունակ բոթում է արմունկը․

188

«Դու կոչված ես աստվածների շարքը դասվել՝ առաջ»։

«Այն ամենի դիմաց, ինչ քեզ հետ պատահել է եւ այն, ինչ դու ինքդ ես քո գլխին բերել, ես մի պատասխան ունեմ՝ ՊՈԵԶԻԱՆ։ Դու ունես ոչ թե ձիրք, այլ հանճար»։

Եվ այսպես՝ բազմիցս։ Ու թեպետ Պուշկինին Պետրոսի մասին չի էլ գրում (իր մշտական մանկավարժական նկատառումներից ելնելով), երագելով Պուշկինի ապագայի մասին, Վյազեմսկուն գրում է (26 դեկտեմբեր, 1826թ․)․

«Չկա ավելի վեհ բան, քան իսկական իմաստով գրող լինելը։ Հատկապես Ռուսաստանի համար։ Մեզանում հանճարեղ ձիրք ունեցող գրողը Պետրոս Մեծից ավելին կաներ»։

Իսկ Պուշկինին խրատում է․

«Գրի՛ր «Գոդունովը» եւ այդ տեսակ բաներ, դրանք կբացեն ազատության դուռը»։

1825թ․ Պուշկինն առաջին անգամ կարդում է Ի․Ի․Գոլիկովի «Պետրոսի գործքը»…

Այդ տասը տարիները տառացիորեն «նվիրված են» Պետրոսին՝ կազմելով բանաստեղծի ողջ ստեղծագործության կարեւորագույն մասը, առաջին մեծ, թեպետեւ անավարտ արձակ ստեղծագործությունը՝ «Պետրոս Մեծի Արապը» (պուշկինյան արձակը Պետրոսով է սկսվում…), «Պոլտավան», «Ստանսները», «Պղնձե հեծյալը», «Պետրոս 1֊ի խնջույքը»… եւ, վերջապես անվերջանալի աշխատանքը՝ միայն մահվամբ ընդհատված ապագա «Պետրոսի պատմության» վրա։

Պուշկինն առանձնապես հպարտանում էր իր ապուպապով՝ Պետրոսի սանիկի՝ «արապի» միջոցով հարազատանալով Պետրոսի հետ։ Նրա ձեռնափայտի գլխիկի մեջ զետեղված էր Պետրոսի համազգեստի կոճակներից մեկը…

1835թ․ դեկտեմբերի 14֊ին, բացելով համառոտագրությունների վերջին տետրը, Պուշկինը գրանցում է․

«1724։ Տոների ընթացքում Պետրոսը ֆեոֆանի հետ ձեռնամուխ եղավ եկեղեցուն վերաբերող գործերին։

<…> Պետրոսը սույն հրամանով վանքերը վերածեց զինվորական հոսպիտալների, վանականներին՝ լազարեթային

189

վերս․ իսկ միանձնուհիներին…

Պսակի ազատության մասին հրամանը։ Ծնողները պետք է երդում տան, որ զավակներին չեն պարտագրելու…

Ապօրինի զավակներին արհեստագործ վարպետներ կարգել…

Ծառայության ժամանակ պետի հասցեին ենթակայի մատնության մասին…

Տուգանք հայհոյանքի, գոռգոռոցի ©էշ համար (պաշտնավայրում)։

Պետրոսը ձեռնամուխ եղավ Գիտությունների Ակադեմիայի ծրագրմանը եւ այդ առնչությամբ նամակագրություն Էր հաստատել Լայբնիցի, Վոլտերի, Ֆոնտենելի հետ…

Այցելուներին հյուրասիրելու համար գրադրանավար Շումախերին տալ 400 ռուբլի…

Արձակելով Էլի բազմաթիվ հրամաններ, Պետրոսը փետրվարին մեկնում Է Օլոնեցկու ջրեր եւ սկսում բուժվել…»։

Պուշկինը համառոտագրությունների Էջերի միջից երեւում Է հետաքրքրասերի իր գոհունակությամբ։ Պետրոսի՝ պետական հոգսի հանդեպ ունեցած զգոնությունն ու մշտարթուն կորովը, այսպես թե այնպես գերում են նրան։ Ամեն տողի ետեւ պահվտած Է110 տարի անց ապրող, այժմ շտապող, այդ ամենը հետո գրելու պատրաստվող մարդու արագորեն աղոտացող, անցյալի հետ զուգորդվող ցոլքը։ Երբեմն ժամանակակցի ներկայությունը, այնուամենայնիվ, բնագիր Է խուժում։

«Ավրամովը շահի օրոք Արդեւիլում էր։ Նրա վրա հարձակվել Էր խաժամուժը, բայց նա Գրիբոյեդովից ավելի բախտավոր Էր։ Նա կրակել֊փրկվել Էր եւ մի շիշ գինով փակել ամբողջ այս գործը…

Նոյեմբերի 5֊ին Պետրոսը…»

Նոյեմբերի 5֊ին Պուշկինն արդեն մարտահրավեր Էր ուղարկել Դանտեսին՝ նախօրեին ստացած անանուն նամակի կապակցությամբ, որով նրան Եղջյուրակիրների միաբանության

190

անդամ Էին ձեռնադրում։ Նոյեմբերի 5֊ին նա արդեն սպասում Էր պատասխանին եւ իր ճակատագրի լուծմանը։ Անմիջապես գործին միջամտեց ժուկովսկին՝ Պուշկինի ճակատագրում ամեն ինչ կարգավորելու իր, ինչպես միշտ անկեղծ ու անշնորհակալ ձգտումով։ Այդ պահից սկսյալ՝ ընդհուպ ողբերգական վախճանը, նա ակամա դառնում Է Պուշկինի գրեթե երեք ամիս ձգվող մենամարտի հիմնական «ժամանակագիրը»։ Այժմ շարունակենք Պետրոսի վերջին օրերի մասին Պուշկինի 1835թ․ դեկտեմբերի 14֊ի համառատագրության ընթերցումը, բայց՝ Պուշկինի վերջին օրերի մասին ժուկովսկու «համառոտագրությանը» զուգահեռ…

ԺՈՒԿՈՎՍԿՈՒ ՏԵՔՍՏՈ (4֊5 նոյեմբերի 1836–

29 հունվարի 1837թ․)

(նոյեմբերի 5֊ի մարտահրավերի

առիթով)․

Ես դեռ ոչ մի պատասխան չեմ տվել ծեր Գեկկերնին․ ես ասացի… որ քեզ տանր չեմ գտել… Եվ այսպես, դեռ Հնարավորություն կա ամեն ինչ կան– խելու։ Որոշիր… Բայց, ի սեր Աստծո, ուշքի եկ։ Ինձ Հնարավորություն տուր քեզ ազատելու խելաՀեղ չարագործությունից, իսկ կնոխ․ ՝ րացարձակ անպատվությունից։ Երեկ, որքան Հիշում եմ, դու ինչ֊որ րան Հիշա– տա կեցիր ժանդարմների մասին, կարծես զգուշանալով, թե ուզում են կառավարությանր խաոնել քո գործին <․․֊> Նա (Գեկկերնը

ՊՈՒՇԿԻՆԻ ՏԵ֊ՔՍՏՈ

14֊15 դեկտեմբերի 1835թ․

(Ցնոյեմբերի 1724–

28 հունվարի 1725թ․)

5 նոյեմբերի: (Նավակր փրկելու դրվագր…)․ Պետրոսն իր զբոսանավով ժամանեց Պ․Բ… Պետրոսր գազազած էր, չդիմացավ եւ անձամբ մեկնեց… Պետրոսր դուրս ցատկեց եւ մինչեւ գոտկատեղր չ^րի մե9 մտած գնում էր ՝ օգնելով քաշել նավո։ Նա ամբողչ՝ գիշեր չքնեց եւ վերադարձավ Պ․Բ։

Այնժամ սենեկապետ Մոնս դե Աա Կրոան եւ նրա քույր Բամեն մաՀապատժի ենթարկվեցին։ Մոնսր զրկվեց գլխից– նրա ՔռլյՐԸ մտրակաՀարվեց <…>: Պոմսի Հետ ծածուկ կապի մե9

191

֊ Ա՚Ւ*․) ՀուսաՀատ ասաց* «Մս գիլյոտինի եմ դատապարտված, ես գթասրտություն եմ աղերսում, եթե դա չՀա9ողվի ՝ ստիպված կա ոյս փն արան եմ բարձրանալու…․ » :

ԱՀա թե մոտավորապես ղու ինչ ասացիր կոմսուհուն երրորդ օրը ՝ արդեն ձեռքիդ ունենալով իմնամակր․ «… Մի շաբաթ Հետո դուք կլսեք, թե ինչպես կխոսեն իր տեսակի մե9 բացառիկ վրեժի մասին, այն կլինի լիակատար ու բացարձակ…»:

(Հունվարի 27֊ի մասին)… տեղն րնտրելով՝ Հարկ եղավ ձյան մե9 տափարակ Հար– թեցնել։

գտնվող կաւսրուՀին չՀամա– ձարկվեց բարեխոսել նրա Համար, նա խնդրեց Մոնսի քրոշ^ Համար։ Պետրոսն անողոք էր…

Արդարացա՞վ արդյոք Եկա– տերինան իր ւսՀեղ ամուսնու աչքում։ Համենայն դեպս խանղն ու կասկաեր ծվատում էին Պետրոսին : Նա կնո9ը տարավ կառափնարանի կողքով, որի վրա ցցված էր դժբախտի գլուխը : Նա դադարեց խոսել նրա Հետ։ Արգելեց կնո9ը մոտենալ եւ առնչվել իր Հետ։ Միայն մի անգամ, սիրած ղստեր ՝ Ելիզա– վետայի խնդրանքով, Պետրոսը ւուշկինր նստեց ձնա– Համաձաւնեռ ճաշեք նրա Հետ, ով թմբի վրա եւ դիտում էր ճակատագրական նախապատրաստությունը մեծ անտարբերու– թյամբ։

<…> Պուչկինշ Հենվեց ձախ ձեռքին, պառկած նշան բռնեց, կրակեց, եւ Գեկկերնը վայր ընկավ։ Նրան ընկնելիս տեսնելով, Պուշկինը վեր նետեց ատրճանակը եւ գոչեց՝ 8^^VՕ 1

քսան տարի շարունակ իր անբաժան ընկերուՀին էր եղեր

26֊ի առավոտյան Պետրոսը (՞) ապսպրեց ազատել տաժանակրության աքսորված բոլոր Հանցագործներին…

  • Պուշկինն ավելի վաղուց էր ժառանգել այդ դրաման․ «Ընտանեկան կյանքում իմ Հաննիբալ նախապապը նույնքան դժբախտ էր, ինչպես եւ իմ Պուշկին նախապապը» (1834)։ «Նա մահացել է բանտում շատ երիտասարդ խանդի կամ խելագարության մոլուցքի մեջ մորթելով իր ծննդաբերող կնոջը» (1830)։

192

ան– ասսկոլն»

«Կինս ի՞նչ է անում,– մի գամ Հարցրեց նա Ապասսկ ֊ Նա, խեղճը, անմեղ դիմանում է․ Հասարակությունը կՀոշոտի նրան»։

… ոչ մի բառ, ոչ իսկ Հիշատակում մենամարտի մասին։ Մի անգամ միայն, երբ Դ՚անզասը Հիացրեց Գեկկերնի մասին, նա ասաց․ «Ինձ Համար վրեժ մի՛ լուծեք : Ես ամեն ինչ ներել եմ» :

28֊ի առավոտից, երբ քաղաքով մեկ տարածվեց այն լուրը, թե Պուշկինը մեռնում է, նախասենյակը լեցուն էր եկվորներով։ Ւոլոր խավերի ու գիրքի տեր մարդիկ, ծանոթ ու անծանոթ… Հոժարակամ ու ոչնչով չնախապատրաստված այղ շարժման մե9 արտաՀայտվում էր ազգային ՀամրնգՀանուր վշտի սրտաշարժ մորմոքը։ Եկվորների թիվն ի վեր9ո այնքան մեծացավ…

Տարաբախը կինը նրան դիմավորեց նախասենյակում եւ ուշակորույս վայր ընկավ… «Իզուր Հույսեր մի՜ տվեք կնոչ\յ, նրանից մի՛ թաքցրեք իրողությունը։ Նա ձեւացող չէ– »: Կոմ– սուՀին* կնոչ Հետ էր, որի վի֊

27֊ին ներման Հրա ման տրվեց զորատեսին չներկայացած ազնվականներին : ՄաՀ– վան դատապարտվածներին… ներել…

Հունվարի 25~ին եկեղեցիներր բաց էին․ աղոթում էին մեռնող թագավորի առողջության Համար։ ժողովուրդը խռնված էր պալատի առ9եւ։

Վ․Ֆ․Վյազեմսկայան

Եկատերինան մեկ բարձրաձայն ողբում էր, մեկ Հառաչում, մեկ ուշաթափվում, նա չէր Հեռանում Պետրոսի մաՀճից եւ չէր գնում քնելու, եթե միայն Պետրոսը չէր Հրամայում։ Ներկաները սկսեցին Հրաժեշտ տայ նրան : Նա բոլորին ող 9ունոլմ էր Հանդարտ Հայացքով։ Ապա ճիգ գործագրելով՝ ասաց․ «Հետո…»։

193

ճակն աննկարագրելի էր․ ուրուի նման երրեմն նա կամա լյուկ ներս էր սողոսկում այն վերնա– սենյակր, ուր պառկած էր նրա մեռնող ամուսինր։

… Նա կատարելապես ուժասպառ պառկած էր Հյուրասենյակում՝ դր՚՚֊խր դռների կողմր, եւ միայն դրանք էին րաժանում նրան ամուսնու մաՀճիղ։

Առավոտյան, երր վեր9ացան նրա սոսկալի տանիսնքներր… «Կնոի, կանչեք կնոի»։ Հրաժեշտի այդ պաՀր ես չեմ նկա– րագրի քեզ։

Ապա կանչես երեխաներին, նրանք քնած էին: Նրանց արթնացրին ու քնաթաթախ նրա մոտ բերին։ Նա Հաւազքր լուռ չոքում էր մեկից մյուսի վրա, ձեոքր դեւում էր յուրաքանչյուրի գլխին եւ ապա ձեռքի շարժումով Հեռացնում իրենից»…

«Ամեն ինչ կնոի եւ երեխաներիս» (Ի․ Տ․ Սպասսկի) :

Նրան Հարցրին, ցանկանո՞ւմ է արդյոք խոստովանվել ու Հաղորդվել՛․ Նա Հոժարությամբ Համաձայնվեց, եւ կարգադրվեց առավոտյան քաՀանա կանչել։ Մեռնողր խոստովանվեց ու Հաղորդվեց խորին Հուզմունքով։

Բոլորր դուրս եկան ՝ վերջին անգամ Հնազանդվելով նրա կամքին :

Պետրոսն արքայադուստրե– րին չէր թողնում իր մոտ։ Թվում է, արդեն մա Հա մերձ, նա Հաշտվեց կնո9 Հետ։ Այդժամ ւս Հւ/ւ Պետրոսր թուղթ ու գրիչ պաՀանից եւ մի քանի անորոշ բառ խզմզեց, որոնցից կարելի էր տարբերել միայն սրանք․ «․Տվեք բոլորր…»: ՚՚րիչն րնկավ նրա ձեռքից։ Նա կարգադրեց կանչել արքայադուստր Աննային, որպեսզի թելադրի նրան։ Վերջինս ներս եկավ, սակայն նա այլեւս չէր կարողանում խոսել։

ա

սեկ էլ նա ձեոքր մեկնեց հալին եւ նրա ձեոքր սեղմելով ասաց․ «իեՀ, բարձրացրու ինձ, գնանք, վեր, ավելի վեր… դեՀ, գնանք » ; Բայց սթափվելով, ասաց, «ինձ թվաց, որ ես քեզ Հետ վեր եմ ելնում այս գրքերի ու գրադարակների վրայով՝ բարձր… ու գլուխս պտտվեց»։ Մի փոքր անց, դարձյալ աչքերր փակ, նա սկսեց փնտրել րալի ձեոքր եւ ձգելով այն ՝ ասաց․ «րեՀ, գնանք, խնդրում եմ, միասին»։

Նրա ղեմքր պայծառացավ, եւ նա ասաց․ «Վերիյցավկյանքր: <…> «Կյանքր վերիս ցավ», ֊կրկնեց նա պարզ ու Հաստատ։

Ես ուշադիր նայում էի, սպասում էի վեր9ին չնչին, սակայն չզգացի այն։ Չեմ պատմի այն, ինչ կա տալ վչտաՀար կնո9 Հետ։

«Միայն սա է Հագեցնում իմ ծարավր, միայն սա է ամոքում ինձ»։ «Հավատում եմ, տե՛ր, եւ խոստովանվում, Հավատում եմ, տե՛ր՝ օգնի՛ր անՀավատիս, փրկի՛ր անՀավատությունից» եւ սա է բոլորր, որ խիստ զարմանալի է (ասված է վկայի ձեռագրում) :

Պետրոսր դադարեց տնքալ, շնչառությունր կանգ առավ․ Հունվարի 28֊ի առավոտյան ժամր Օ՜ին Պետրոսր մաՀացավ Եկատերինայի ձեռքերի վրա։

Դժվար է վստահաբար որեւէ բան ասել այս զուգահեռների մասին, բացի նրանից, որ դրանք «միտք են ծնում»։ Տարբեր մարդկանց կողմից տարբեր մարդկանց մասին գրված այս բնագրերի բացարձակ, ապացույցներ չպահանջող անկախությունը միակ բանն է, որ արդարացնում է սույն համեմատությունը։ Եթե այդ բնագրերը ոչինչ չգիտեին մեկը մյուսի մասին, ապա մեռնողներից մեկը գիտեր մյուսի մասին, գիտեր շատ, վաղուց եւ ստույգ։ Ինչպիսին էլ որ լինեին Պուշկինի տառապանքները, նրա գիտակցությունը բարձրագույն իմաստով պայծառ

195

էր մնացել։ Նա արդեն չէր խոսում որեւէ գրական գործի մասին, այլ մտածում էր, թե ինչ չի հասցրել («Ես կգրեի…»)։ Ամենամեծ անավարտ աշխատանքը Պետրոսի պատմությունն է։ Դեռեւս հունվարի 27֊ի առավոտյան նա աշխատել է դրա վրա։ Հունվարի 28֊ին մահացել էր Պետրոսը։ Հունվարի 28֊ին մահանում է Պուշկինը… Այս խորհրդանիշը քիչ բան է նշանակում, եւ հազիվ թե իմաստուն Պուշկինը կարողանար ծանրաբեռնել այն նշանակությամբ։ Սակայն 1835թ․ դեկտեմբերի 14֊ի համառոտագրությունը եղել է։

Շատ կողմերից նա ուղղել ու լավացրել է այն։ Դա երեւում է։

4

«… Արհամարհանքն այն ամենի հանդեպ, ինչը սրբազան է համարվում մարդու եւ քաղաքացու համար, հասցված է ծայրաստիճան ցինիզմի։ Ոչ ոք մտքին չէր դրել պաշտպան կանգնել իր հայրենիքի պատվին, եւ բարի ու ազնիվ Դյուլիսի մարտահրավերը, եթե այն ժամանակ հայտնի դառնար, անհատնում քրքիջ կհարուցեր ոչ միայն… բարոնի եւ 1\/1–տ6…հ, այլեւ Լ… ի եւ Լ…–ի հետնորդների հնօրյա դահլիճներում։

Խղճո՜ւկ դար։ Խղճո՜ւկ ժողովուրդ»։

Գեկկերնյան պատմության ծաղրերգությունը չկայացավ։ Պուշկինին չհաջողվեց ձեւական գրությամբ օձիքն ազատել ճակատագրից։

Առաջվա նման մնում էր միայն մենամարտը։

Այն կայացավ։

Այն մեզ հայտնի է սիրված օպերային մեներգից ոչ պակաս։ Նրանում ամեն ինչ միայն այդպես է եղել՝ այլապես չկա մեղեդի։ Եթե Պուշկինը չվիրավորվեր… կսպանե՞ր արդյոք Դանտեսին։ Ծաղրերգությամբ չէր կարող վերջանալ։ Մենամարտի պայմանները Պուշկինի պնդմամբ երկուսին էլ վրիպելու հնարավորություն չէին տալիս։ Այնուհետեւ… ձյան մեջ պառկած՝ դիպավ, «ե^ՅVՕ»… ո՞վ գնդակի տակ դրեց Դանտեսի կոճւսկը։

ւ%

Պուշկին այրն ու մարտիկը իրականացել է մինչեւ վերջ, թուլակամության ոչ մի նշույլ, հետագա ո՛չ մի հարձակում։ Սակայն՝ ո՛չ մարդասպան։ Զուգադիպություն, որն անկարելի է թե՛ կանխատեսել, թե խաղարկել։ Պուշկին անունը մնում է ապրելու, զոհաբերվում է կենդանի Պուշկինը։ Եթե ճակատագիրը Դանտեսին նույն բախտին արժանացներ, ինչ նրան, ժառանգորդներիս գիտակցված հաճկատարությունն ու օգտապաշտությունը ինչպիսի՞ Պուշկին թույլ կտային ունենալ մեզ… Ձյան մեջ պառկած Պուշկինը նույնկերպ պատասխանեց նրան։

ճակատագիրը՝ Պուշկինին նրա ՈՂՋ կյանքի ընթացքում այդպես մտահոգող կյանքի ու բնագրի միասնությունը, կատարվեց։ Ջանքը պսակվեց։ Համընկավ։ Եվ ահա մեր առջեւ է այն Պուշկինը, որին մենք, ոչ միայն պարապ հետաքրքրասիրությունից մղված, դիտարկում ենք արդեն միայն կենսագրության՝ լիցեյի, Նատալյա Նիկոլաեւնայի, Բենկենդորֆի հետ… ՄԵՆ ՄԻԱԿ Պուշկինը։

Այս մենամարտն այլընտրանք չունի։ Ահա նրան նկատել են գետափին՝ Դանտեսի հետ… իրար են անցել, վրա հասել Սեւ գետակի մոտ, կանգնեցրել… խայտառակություն, ավելի շուտ խեղկատակություն…

Ահա Դանտեսը վրիպում է։ Ի՞նչ անի Պուշկինը։

Կամ թե Դանտեսը չի վիրավորում, այլ տեղնուտեղը սպանում է նրան… Խեղճ Նատալյա Նիկոլաեւնա։ Ի՞նչ վերաբերմունք կունենայինք նրա հանդեպ։ Նրա մեղավորությունն անկասկածելի էր լինելու։ Հազիվ թե Պուշկինը շնորհակալ լիներ մեզնից դրա համար։ Բայց նա չէր կարող մեզ եւս մենամարտի կանչել…

Տարբերակներ չկան։ Ամեն բան կեղծվում է, ծռմռվում, հեռանկարն աղճատվում է՝ ծուռ հայելի, կարճված ոտքեր, վաղ կինեմատոգրաֆի կողմից արագացված անլուրջ մարմնաշարժումներ, թղթե խամաճիկներ, մուլտ… Սա ճնշող է, շնչահեղձ է անում եւ անլուրջ է, ինչպես այս օրը։ Սա Պուշկինը չէ։

Ահա ամեն բան նույնն է, բայց չկա Դանտեսին փրկող

197

էր մնացել։ Նա արդեն չէր խոսում որեւէ գրական գործի մասին, այլ մտածում էր, թե ինչ չի հասցրել («Ես կգրեի…»)։ Ամենամեծ անավարտ աշխատանքը Պետրոսի պատմությունն է։ Դեռեւս հունվարի 27֊ի առավոտյան նա աշխատել է դրա վրա։ Հունվարի 28֊ին մահացել էր Պետրոսը։ Հունվարի 28֊ին մահանում է Պուշկինը… Այս խորհրդանիշը քիչ բան է նշանակում, եւ հազիվ թե իմաստուն Պուշկինը կարողանար ծանրաբեռնել այն նշանակությամբ։ Սակայն 1835թ․ դեկտեմբերի 14֊ի համառոտագրությունը եղել է։

Շատ կողմերից նա ուղղել ու լավացրել է այն։ Դա

երեւում է։

4

«… Արհամարհանքն այն ամենի հանդեպ, ինչը սրբազան է համարվում մարդու եւ քաղաքացու համար, հասցված է ծայրաստիճան ցինիզմի։ Ոչ ոք մտքին չէր դրել պաշտպան կանգնել իր հայրենիքի պատվին, եւ բարի ու ազնիվ Դյուլիսի մարտահրավերը, եթե այն ժամանակ հայտնի դառնար, անհատնում քրքիջ կհարուցեր ոչ միայն… բարոնի եւ 1\/1–տ6…ի, այլեւ Լ… ի եւ Լ…–ի հետնորդների հնօրյա դահլիճներում։

Խղճո՜ւկ դար։ Խղճո՜ւկ ժողովուրդ»։

Գեկկերնյան պատմության ծաղրերգությունը չկայացավ։ Պուշկինին չհաջողվեց ձեւական գրությամբ օձիքն ազատել ճակատագրից։

Առաջվա նման մնում էր միայն մենամարտը։

Այն կայացավ։

Այն մեզ հայտնի է սիրված օպերային մեներգից ոչ պակաս։ Նրանում ամեն ինչ միայն այդպես է եղել՝ այլապես չկա մեղեդի։ Եթե Պուշկինը չվիրավորվեր… կսպանե՞ր արդյոք Դանտեսին։ Ծաղրերգությամբ չէր կարող վերջանալ։ Մենամարտի պայմանները Պուշկինի պնդմամբ երկուսին էլ վրիպելու հնարավորություն չէին տալիս։ Այնուհետեւ… ձյան մեջ պառկած՝՛ դիպավ, «Եք37օ»… ո՞վ գնդակի տակ դրեց Դանտեսի կոճակը։

196

Պուշկին այրն ու մարտիկը իրականացել է մինչեւ վերջ, թուլակամության ոչ մի նշույլ, հետագա ոչ մի հարձակում։ Սակայն՝ ոչ մարդասպան։ Զուգադիպություն, որն անկարելի է թե՛ կանխատեսել, թե խաղարկել։ Պուշկին անունը մնում է ապրելու, զոհաբերվում է կենդանի Պուշկինը։ Եթե ճակատագիրը Դանտեսին նույն բախտին արժանացներ, ինչ նրան, ժառանգորդներիս գիտակցված հաճկատարությունն ու օգտապաշտությունը ինչպիսի՞ Պուշկին թույլ կտային ունենալ մեզ…

Ձյան մեջ պառկած Պուշկինը նույնկերպ պատասխանեց նրան։

ճակատագիրը՝ Պուշկինին նրա ՈՂՋ կյանքի ընթացքում այդպես մտահոգող կյանքի ու բնագրի միասնությունը, կատարվեց։ Ջանքը պսակվեց։ Համընկավ։ Եվ ահա մեր առջեւ է այն Պուշկինը, որին մենք, ոչ միայն պարապ հետաքրքրասիրությունից մղված, դիտարկում ենք արդեն միայն կենսագրության՝ լիցեյի, Նատալյա Նիկոլաեւնայի, Բենկենդորֆի հետ… ՄԵՆ ՄԻԱԿ Պուշկինը։

Այս մենամարտն այլընտրանք չունի։ Ահա նրան նկատել են գետափին՝ Դանտեսի հետ… իրար են անցել, վրա հասել Աեւ գետակի մոտ, կանգնեցրել… խայտառակություն, ավելի շուտ խեղկատակություն…

Ահա Դանտեսը վրիպում է։ Ի՞նչ անի Պուշկինը։

Կամ թե Դանտեսը չի վիրավորում, այլ տեղնուտեղը սպանում է նրան… Խեղճ Նատալյա Նիկոլաեւնա։ Ի՞նչ վերաբերմունք կունենայինք նրա հանդեպ։ Նրա մեղավորությունն անկասկածելի էր լինելու։ Հազիվ թե Պուշկինը շնորհակալ լիներ մեզնից դրա համար։ Բայց նա չէր կարող մեզ եւս մենամարտի կանչել…

Տարբերակներ չկան։ Ամեն բան կեղծվում է, ծռմռվում, հեռանկարն աղճատվում է՝ ծուռ հայելի, կարճված ոտքեր, վաղ կինեմատոգրաֆի կողմից արագացված անլուրջ մարմնաշարժումներ, թղթե խամաճիկներ, մուլտ… Սա ճնշող է, շնչահեղձ է անում եւ անլուրջ է, ինչպես այս օրը։ Սա Պուշկինը չէ։

Ահա ամեն բան նույնն է, բայց չկա Դանտեսին փրկող

197

կոճակը… Նույն Պուշկինն է, բայց եւ նույնը չէ։ Սա մեր Պուշկինը չէ։ Ողջ կյանքի ու աշխատանքի ջանքը՝ բացառիկ յուրաքանչյուր տողի ու արարքի մեջ, մինչեւ իսկ պակաս բացառիկ է դառնում մեր ունեցածի, մեր զգացածի համեմատ, մեզ համար ՄԵՐ Պուշկինը ավելի քան միակ ու բացառիկ է, քանի որ ՈՂՋ է, քանի որ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ է։

Կյանքի եւ բնագրի միասնությունը կարող է ի հայտ գալ ցանկացած կետում եւ նորից ճակատագիր դառնալ, նապաստակ, համազգեստ, Դանտես… Բայց ճակատագիրն աննուղելիորեն խախտել կարելի է միայն ամենավերջում։ Եթե բնագիրն ավարտված է, ուրեմն ավարտված է։ Ոչինչ չես ավելացնի։ Այն չի աղճատի միայն վերջակետը։ Այն դրվում է։ Գնդակը։ Կոճակը։ Սա ճակատագիր է։

Այս մենամարտն այլընտրանք չունի ոչ միայն այն պատճառով, որ նա, ով ԿԱ՝ այլընտրանք չունի։ Հերոսի ճակատագրին կարեկից նախախնամությունն իսկ ընտրություն չի կարող կատարել բանաստեղծի եւ մարդու միջեւ։ Մարդը հաշվի չի առնվում։ Կա ընդամենը մի տարբերակ, այս մենամարտի բարեբախտ ելքի միակ հնարավորությունը Պուշկինի վերքի մահացու չլինելն է։

Ֆիզիկապես Պուշկինը ոչ միայն այնպիսի մարդ է, ինչպես բոլորը, այլ գուցե մարդ է բոլորից առավել, նա ցավ է զգում, նա նույնպես չի ուզում մեռնել… սակայն բժիշկներին համառորեն հարցապնդելիս մի՞թե միայն դա է անհանգստացնում նրան՝ մահացո՞ւ է արդյոք վերքը։

Նրան առաջին հերթին անհանգստացնում է ոչ միայն եւ ոչ այնքան դա, որքան մեկ այլ բան։ Ընտրությունը դեռեւս ավարտված չէ։ Պոեզիան եւ կյանքը միավորող նույն այդ աշխատանքը լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Հետեւաբար, երախտապարտ է (բնավ ոչ ցուցադրաբար… ) բժիշկներին ազնիվ պատասխանի համար՝ գիտակի երախտագիտություն՝ գիտակին, արիություն՝ արիության դիմաց։

Միայն այդ պահից սկսյալ է ամեն ինչ վերջնականապես պարզ։ Եթե չլինեին սոսկալի ֆիզիկական տառապանքները,

198

ապա դա նույն այն թեթեւության զգացումն է, որ ուներ առավոտյան՝ մենամարտից առաջ, վճռվեց… ուրախ է։

Բնագիրն ու կյանքը միախառնվեցին։ Խաչաձեւվեցին։ Վերջակետ։

Նրա կյանքն ինքնին բնագիր է դառնում։

Կարելի է հավատալ Ա․Ի․Տուրգենեւի, ժուկովսկու1 եւ հատկապես մեծն Լսորդ Դալի խորապես ապշահար բացարձակ լսողությանը, որ սղագրությունից կամ ձայնագրիչից ավելի ճշգրիտ է․ մեռնող Պուշկինի խոսքերը՝ նրա՛ խոսքերն են2։

Պուշկինն այլեւս ոչինչ չի գրի։ Բառը սոսկ արտաբերված բառ է դարձել։ Ոչ միայն Պուշկինին, այլեւ ոչ մեկի չես կասկածի մահից առաջ ունեցած շինծու վարքի մեջ։ Միայն ոչ Պուշկինին։

«Նա այնպես էր դիմանում տառապանքին, որ ես, աչքիս առաջ մահ տեսնելով, առաջին անգամ կյանքում այն դիտում էի իբրեւ սովորական, բնավ ոչ սարսափելի մի բան» (Պլետնյով)։

ժուկովսկին մեջբերում է բժիշկ Արենդտի խոսքերը, որն ուրիշներից ավելի լավ էր պատկերացնում՝ ինչ ցավ է զգում Պուշկինը․ «Ես մասնակցել եմ 30 ճակատամարտի, ես տեսել եմ բազում մեռնողների, սակայն նման բան քիչ եմ տեսել»։

Բարանտ․ «Ինչպես ռուսները 12 թվին… » («Ով մեռնելու էր գնում մեր կողքով… »):

Դալը խորհուրդ է տալիս․ «Մի ամաչիր քո ցավից, տնքա՛, կթեթեւանաս»։

֊ Ոչ,– պատասխանում էր նա բեկբեկուն ձայնով,– ոչ… տնքալ… պետք չէ… կինս կլսի… ծիծաղելի է… որ այս… անմտությունը ընկճի ինձ… չեմ ուզում»։

Ծիծաղելի է… անմտություն… ընկճի… ինձ…

1 ժուկովսկին, ինչպես հայտնի է, «խմբագրել է» Պուշկինի մահն ի շահ նրա ընտանիքի եւ հետմահու վարկի, բայց՝ միայն «բարձրագույն» տեսանկյունից։ Բնութագրական է, որ այդ դեպքերում նա քիչ է մեջբերում Պուշկինի ուղղակի խոսքը, ավելի շատ վերապատմում է։

2 Ազնիվ բժիշկները հավաստում են, շփոթելով սոսկ բառերի՝ նրանց համար ոչ այդքան էական հերթականությունը։

199

Վիրավորի արիությամբ հիացած Արենդտը չէր կարող երեւակայել, թե ինչով է այն հավասարակշռված, ինչպես է հնարավոր։

Հիմնական բեռը դեն է նետված։ Վերելքն ավարտված է, եւ խաչը ներս է բերված։ Կյանքի եւ բնագրի կրկնակի ծանրաբեռնվածությունն արդեն չկա։ Մեռնելիս Պուշկինը պատկանում էր արդեն միմիայն կյանքին։ Առաջին անգամ կյանքում։

Սխրանքն ավարտվեց։ Մնաց միայն կյանքի վերջին գործը՝ արժանապաւովորեն մեռնելը։ Մա անհամեմատելի է նախորդ բեռան հետ։ Ծիծաղելի է… անմտություն…

ԻՆՁ… Պուշկինիս։

Եթե նույնիսկ ԱՅՆ չընկճեց իրեն, ապա սա… «Ծիծաղելի է…»։

֊ Նա ավելի քիչ էր տառապում ցավից,– գրում է ժուկովսկին,– քան խորին անձկությունից․ «Ա՜խ, ինչ թախիծ է,– երբեմն բացականչում էր նա՝ ձեռքերով ծածկելով գլուխը։ ֊ Սիրտս մղկտում է»։

Այդ ի՞նչ թախիծ էր։ Ի՞նչ էր հիշում։ Կամ ինչի՞ նախազգացումն էր։ Գաղտնիք է։

Սակայն ասված խոսքերը գերագույն ճշգրտություն ունեն․ «Մահը գալիս է»։

«Չէ, էստեղ կյանք չունեմ, ես կմեռնեմ, երեւում է՝ էդպես էլ պետք է»։

«Երկա՞ր եմ էսպես տանջվելու։ Խնդրում եմ, շո՚ււո»։

«… ասա կնոջս, որ ամեն ինչ, փառք Աստծո, հեշտ է… »:

«Ես մտածում եմ (մեռնել), համենայն դեպս, ուզում եմ»։

«Դեհ, ոչինչ, փառք Աստծո, ամեն բան լավ է»։

Եվ գերագույն ճշգրտության բառեր․

«Վերջացավ կյանքը։ Կյանքը վերջացավ»։

Այս մասին չի կարելի գրել։ Անզոր ես թե գլուխ հանել, թե ճշգրտել։ Ո՞վ կարող էր ԱՄԵՆԻ վերջում այսպիսի ճշգրիտ վերջակետ դնել։ Քիչ է ասել՝ հանճարը, պետք է ասել՝ Պուշկինը։

Պետրոսից ոչ պակաս… Բանաստեղծի այսպիսի հարադրումը մեծ թագավորի հետ ավելի ուշ ժամանակի

200

համաշխարհային գրականության մեջ հնարավոր էր միայն Ռուսաստանում։ Ինչ ասես, որ չի փորձել Պուշկինը՝ բոլոր հնարավորություններից նախընտրելով ճակատագիրը, ապրելով իր կյանքն աքսորներով, արքաներով, պարտքերով, Երրորդ բաժանմունքով, գրաքննությամբ, երկրից արտասահման մեկնելու արգելքով, կամեր֊յունկերությամբ, ընկերների մահով, հանրության կողմից չհասկացվելով… Մի յուրատեսակ գահ էր Ռուսաստանում եւ Ռուսաստանի միջոցով ձեռք բերված իր համաշխարհային նշանակությունը, որը նա չփոխանակեց համաշխարհային փառքով (եթե միայն հայտնվեր Եվրո– պայում…)։

«Համաշխարհային փառքի» վերաբերյալ նա մոլորության մեջ չէր… Այդ մասին է վկայում նրա՝ «Իոննա դ՚Արկի յուրայիններից վերջինի» անմիջական նախորդի՝ «Միլտոնի եւ նրա «Դրախտ կորուսյալի»՝ Շատոբրիանի կատարած թարգմանության մասին» անավարտ հոդվածը։ «Բոլոր մեծ գրողներից Միլտոնն ամենադժբախտն էր Ֆրանսիայում»,– ասում է Պուշկինը, ապա հարձակվում Վիկտոր Հյուգոյի վրա այն բանի համար, որ սա իր ողբերգության մեջ բանաստեղծ Միլտոնին իբրեւ խեղկատակ է ներկայացրել (ուշ շրջանի Պուշկինի վճռորոշ խոսքը)։

«Կամ մենք շատ ենք սխալվում, կամ էլ Միլտոնը, անցնելով Փարիզով, իրեն չէր ներկայացնի որպես եկվոր խեղկատակ եւ անառակ կնոջ տանը չէր զվարճացնի բոլոր ներկաներին անհայտ լեզվով գրված բանաստեղծությունների ընթերցմամբ՝ կոտրատվելով ու սեթեւեթելով, մեկ՝ աչքերը գոցելով, մեկ՝ առաստաղին հառելով։ Դետուի, Կորնելի եւ Դեկարտի հետ նրա խոսակցությունները գռեհիկ ու պաճուճագեղ դատարկաբանություն չէին լինի, իսկ հասարակության մեջ նա կխաղար իրեն պատշաճող, ազնվաբարո ու բարեկիրթ երիտասարդի համեստ դերը»։

Ապա հետեւում է թարգմանության հնարավորությունների մասին մի ուշագրավ հատված․

«Եթե անգամ իր դարձվածքներով ու միջոցներով այդչափ

20։

ճկուն ու հզոր, օտար լեզուների հետ ունեցած իր հարաբերություններում այնքան ընկալունակ, հանրակցող ու համակերպվող ռուսաց լեզուն ընդունակ չէ տողացի թարգմանության, բառ առ բառ փոխադրության, ապա ի՞նչ կերպ ֆրանսերենը՝ լինելով այդչափ զգուշավոր իր սովորությունների մեջ, այդչափ աչառու իր ավանդույթների հանդեպ, այդքան անբարեհաճ՝ անգամ իրեն ցեղակից լեզուների նկատմամբ, կդիմանա այդ փորձությանը՝ հատկապես Միլտոնի լեզվի հետ մղվող պայքարում, այս բանաստեղծի, որ միաժամանակ թե՛ նրբին է, թե պարզասիրտ, անհասկանալի, խճճված, արտահայտիչ, քմահաճ ու համարձակ՝ մինչեւ իսկ անմտության հասնելու չափ»։

Միլտոնի մասին ասված շատ բան, թող որ հեռավոր, բայցեւ ինքնակենսագրություն է, որ շարունակվել է նույն այդ հոդվածի մեջ՝ Շատոբրիանին Հյուգոյի հետ հակադրելիս․

«… Շատոբրիանն օր ծերության Միլտոնին թարգմանեց մի կտոր հացի համար։ <…> Նա, ով ինքն իր հետ մի փոքր առուծախի մեջ մտնելով, կարող էր հանգիստ օգտվել նոր կառավարության առատաձեռնությունից՝ իշխանություն, մեծարանք ու հարստություն, դրանց փոխարեն նախընտրեց ազնիվ աղքատությունը։ Շատոբրիանը գրավաճառի կրպակ է մտնում վաճառվող ձեռագիրը ձեռքին, բայց անկաշառ խղճով։ <…> Քննադատությունը որքան կամենա կարող է խիստ լինել թերությունների նկատմամբ, աներկբայելի գեղեցկությունները, մեծ գրողի լավագույն ժամանակներին վայել էջերը կփրկեն նրա գիրքը ընթերցողի քամահրանքից… <…> Շա՛տ անկեղծություն, շատ սրտառուչ պերճախոսություն, շատ պարզասրտություն (երբեմն՝ մանկական, բայց միշտ՝ գրավիչ) կա այս հատվածներում… որոնք եւ կազմում են փորձի իսկական արժանիքը»

(XII, 137,143֊145)։

Փորձի իսկական արժանիքով են օժտված նաեւ Պուշկինի բոլոր վերջին («Հուշարձան»–ից հետո) բնագրերը։ Նախկինում երբեք անձնական փորձն այդ աստիճան բացահայտ չի ազդել նրա ստեղծագործությունների վրա։ Այդ նրա խոստովա–

202

նություններն են։ Դրանք արտասանվում են հիրավի կտակի, վերջին խոսքի պես։

Այնքան էլ կարեւոր չէ՝ մահացե՞լ է նա արդյոք «Պետրոսի մահվան» համատեքստում։ Հաստատ է, որ Պուշկին֊մարդը մահացավ իբրեւ արքա։

Իր թագավորության օրոք նա հառնեց գուցեեւ ոչ Պղնձե հեծյալից, բայց փոխարենը Ալեքսանդրյան հուշասյունից ավելի վեր։

5

ճակատագրական դեպքից ոչ շատ առաջ Պուշկինն ինչ֊որ մեկին պատմել է, որ իր կյանքի կարեւորագույն իրադարձությունները կապված են Համբարձման օրվա հետ։ Նա նույնիսկ մտադրություն ուներ Միխայլովսկոյեում այդ օրվան նվիրված եկեղեցի կառուցել։ Նա կարծում էր, որ այդ զուգադիպությունները պատահական չեն եւ չէին կարող միայն պատահմունքի հետեւանք լինել։

Նա ծնվել է Համբարձման օրը, պսակվել է Համբարձման եկեղեցում, պսակադրության օրն ու առաջնեկի՝ Մաշայի ծնունդը համընկնում են այդ օրվան, վերջին զավակը՝ Գրիշան, ծնվել է փոքր֊ինչ շուտ, բայց Պուշկինը, Պսկովից գալով, նրան տեսնում է այդ օրը… աքսորավայր հասնելը 1820 թվին եւ ազատման մասին խնդրագիրը (որը վերջապես բավարարվեց) 1826 թվին… «Գնչուների» լույս ընծայումը… «փախուստը» էրզրում՝… Բայց, ըստ երեւույթին, այդ օրերին տեղի են ունեցել առավել խորունկ, ներիմաստ իրադարձություններ, որոնց ինքը՝ Պուշկինը, կարեւորություն է տվել, եւ որոնց մենք չենք կարող ճշտությամբ հետեւել։

Նրա մահը վրա հասավ այդ գարնանային օրերից շատ ավելի վաղ։ Բայց մահից 3/4 ժամ առաջ նրան երեւում է մի վերելք, դարիվեր, կյանքից մեզ հայտնի նույն այդ «սանդուղքը»…

Նա կանչում է Դալին․

203

֊Դե, բարձրացրու ինձ, գնանք, վեր, ավելի վեր, դե գնանք։

֊ Աչքիս երեւաց, որ ես քեզ հետ վեր եմ ելնում այս գրքերի, գրադարակների վրայով՝ բարձր… ու գլուխս պտտվեց։

֊ Աա ո՞վ է։ Դո՞ւ ես։ Ինչպե՞ս եղավ, որ քեզ չճանաչեցի։ Դե, գնանք, խնդրում եմ, միասին*…

֊ Վերջացավ կյանքը։ Կյանքը վերջացավ։ Բայց դա դեռ վերջը չէր…

«Ես ուշադիր նայում էի,– գրում է ժակովսկին,– սպասում էի վերջին շնչին, բայց չզգացի այն։ <…> Այնպես լռիկ, այնպես խորհրդավոր հեռացավ նրա հոգին»։

Ապա հետեւում է բանաստեղծի դեմքի նկարագրության ցնցող էջը։

ժուկովսկին նրա հետ մեն֊մենակ է մնում։

«… ձեռքերը… ասես… ծանր աշխատանքից հետո հանգստի համար վար կախած»։

«Ես շարունակ ուզում էի հարցնել նրան․ «Ի՞նչ ես տեսնում, ընկեր»։

«… երբեք ես նրա դեմքին չէի տեսել մտքի այդպիսի խորին, փառահեղ ու վեհանիստ արտահայտություն։ Այն, անշուշտ, առաջներում էլ առկայծում էր նրանում։ Բայց այդ մաքրությամբ ի հայտ եկավ միայն այնժամ, երբ ամենայն երկրային բան մահվան հպումի հետ հեռացավ նրանից։ Այդպիսին էր մեր Պուշկինի վախճանը»։

Բանաստեղծի հորն ուղղված նամակի այս էջը Պուշկինի մահվանը նվիրված նրա հանրահայտ բանաստեղծության ճշգրիտ արձակ պատճենն է՝ մեր կարծիքով Պուշկինի մահվան ամենագորովալից բանաստեղծական արձագանքը․

Նա պառկած էր անշարժ, ասես դժնի տքնանքից ետ Ձեռքերն իր վար կախած…

  • Այդ սանդուղքով Պուշկինը բարձրացավ գրքերից, գրականությունից վեր, իսկ ջանասեր ու ազնիվ Դալը բառացիորեն ընդունեց հրավերը եւ դեռ երկար մագլցեց դարակներն ի վեր, մինչեւ որ կառուցեց ռուսաց լեզվի բուրգը…

204

Սակայն Պուշկինն արդեն ստեղծել էր մոտ կերպար… «Աշխատանք» (1830) բանաստեղծության մեջ․

Եվ կամ սխրանքն իմ ավարտած, ես կանգնած եմ իբրեւ

անպետք օրավարձու մշակ, Վարձքը՝ ձեռքիս…

ժուկէվսկու կողմից այդպես ճշգրտորեն «նկարված» Պուշկինի հետմահու ակնթարթը տեղնուտեղն էլ Անմահություն է դառնում։

Սկսվում են մահացած բանաստեղծի խորհրդավոր, 3֊րդ բաժանմունքի անհիմն կասկածները հիմնականում չար– դարացնող տեղափոխությունները, սկսվում է թանգարանը…

Պուշկինի մարմինն ուղեկցող Ա․Ի․Տուրգենեւը գրում է օրագրում․

«6 փետրվարի։ Ես մի բուռ հող լցրի շիրիմին, մի քանի կաթիլ արցունք թափեցի… եւ վերադարձա Տրիգորսկոյե։ Այնտեղ ինձ առաջարկեցին մեկնել Միխայլովսկոյե… ճանապարհին Մարիա Միխայլովնան պատմեց ինձ Պուշկինի գյուղական կյանքի մասին…»։

Պուշկինի հողաթումբը նոր էր հարթվել, եւ արդեն՝ առաջին էքսկուրսիան «հիշարժան վայրերով»՝ ներկա արգելոցի առհավատչյան։

Պուշկինը մեզ հրաժեշտի բանաստեղծություն չի թողել։ Դա նրա համար արել է Լերմոնտովը՝ բանալով իր սեփական ճակատագիրը։ Նա չգիտեր պուշկինյան հուշարձանի գոյության մասին եւ նրա համար իրենն է կանգնեցնում… Ավարտվում են ուսուցչի ազդեցությամբ գրված դպրոցական փոխադրումները, որքան էլ որ ոգեշունչ լինեին դրանք (մինչեւ 1837 թիվը գրված պոեմների մեծ մասը)։ ԼԵրմոնտովյան «Բանաստեղծի մահը» դեռեւս հիմնվում է ողբացյալ բանաստեղծից կրած աղոտ ազդեցությունների վրա («Եվգենի Օնեգինի» VI գլուխը, «Անդրեյ Շենյեն»…)․ VI գլխի եւ «Բանաստեղծի մահը» բանաստեղծության մակերեսային զուգահեռ ընթերցումն իսկ

205

բավական է, որպեսզի կասկած չունենանք դրանում։ «Սառնասրտորեն՜ հանգիստ», «սպանված է», «հանգավ»՝ Լերմոն– տովն ինքն է մեզ ուղարկում բանաստեղծի կողմից «այդպիսի դյութիչ ուժով գովերգված» Լենսկու մոտ, բայց հատկապես այնպիսի փոխառություններով, որոնցով այդչափ ներշնչված է Լերմոնտովի բանաստեղծությունը՝ հանկարծական ու ինքնուրույն բանաստեղծական ուժով։ Եվ Պուշկինի «Հուշարձանը», որ սերունդներն աստիճանաբար «կտակային» կոչեցին՝ այդպիսին չունենալու պատճառով, եւ՛ Լերմոնտովի «Բանաստեղծի մահը» հավասարապես կառուցված, ձեւված են Ալեքսանդր Սերգեեւիչի նախորդ բանաստեղծություններից ու մոտիվներից, սակայն պուշկինյանը՝ լինելով «իր մասին», դրանով հենց կաշկանդված է, այդպես էլ կազմված մնաց հատվածներից, իսկ լերմոնտովյանը ձուլված է նորածին հանճարի հուժկու զգացմունքով ու ավյունով։ Սա բոցավառված է այն զգացմունքով, որը հնարավոր է արտահայտել միայն ուրիշի, սակայն ոչ սեփական անձի հանդեպ։

Հասարակության գիտակցության մեջ ծնունդ է առնում Լերմոնտովը, որպեսզի ասուպի պես իսպառ այրվի դրա հոծ շերտերում։ Գոգոլին է դիմում, ուրիշ մեկը չկար, որին գրեր․ «Իմ կորուստն ամենամեծն է։… Ի՞նչ է արածս։ Ի՞նչ արժեք ունի հիմա իմ կյանքը»։

Պուշկինյան դարաշրջանն ավարտվում էր դեռեւս նրա մահից առաջ։ Նա երկարաձգում էր այն տիտանի պես, ինչպես կարող էր։ Նրա մահով դարաշրջանն ավարտվեց այնպես, կարծես այն մի մարդ լիներ։ Սեծագույն չափով դա հենց այդպես

էր։

Պուշկինի շնորհիվ նրա դարաշրջանն ինքն իրենից թե

ավելի խելոք է, թե՚ավելի իմաստալից։ Այն վերամուղ թռիչքով հենվում է նրա հանճարի վրա։ Այդ դարաշրջանի իրադարձությունները մեզ են հասնում արդեն նրա գնահատմամբ ու երանգավորումով, չնայած որ այդ գնահատականն իր ժամանակին եղել է բացառիկ, կամ առաջանցիկ, կամ ոչ բնորոշ, այսինքն՝ ժամանակակից է եղել սոսկ իր ճշգրտությամբ ու

206

որակով, սակայն՝ ո՛չ ժամանակին, ոչ էլ դարաշրջանին բնահատուկ լինելով։

Պուշկինն իր ստեղծագործության համատեքստում ներառել է ոչ միայն Յազիկովին, Վյազեմսկուն ու Բարւս– տինսկուն (նրա հետ պոեզիայի անդաստանում ինչ֊որ բան «կիսած» բանաստեղծներին), այլ համարյա նաեւ դեկաբրիստներին՝ Չաադաեւի հետ մեկտեղ (որ Պուշկինի հանդեպ իրենց մշտական հաշիվներն ու հավակնություններն ունեին)։ Սիայն Լերմոնտովը կարողացավ առանձնանալ, այն էլ՝ Պուշկինից հետո… Սմիրդինն ու Պլետնյովը, Բուլգարինն ու Գրեչը, Բենկենդորֆն ու Դուբելտը, անգամ Ալեքսանդրն ու Նիկոլւսյն իրենք էլ նրա ուղեծրի արբանյակներն են սոսկ։ Եվ մնացյալ այդ քույրերը, զարմուհիներն ու իշխանուհիները… Ինչպե՞ս էինք իմանալու, որ գոյություն է ունեցել այդքան բարի մի գեներալ Ինզով․ ուրիշ ո՞ր դարաշրջանում ենք մենք ճանաչում գեներալի, որի հետ գործ է ունեցել, ասենք, ԼեւՏոլստոյը։ Թվում է, թե մեզ ավելի մոտ ու հասկանալի է։

Որքա՞ն է ներառել եւ որքա՞ն ստեղծել… Կարդալով նամակագրությունը՝ ամենից առաջ ապշում ես նրա ներողամտության վրա։ Ինքը տակավին տղեկ, մեծերի հետ եւս խոսում է ինչպես երեխաների։ Չնեղանալով նրանց անիմաստ դատողություններից, նա ջանում է չվիրավորել նրանց իր առարկությամբ (օրինակելի է նրա նամակագրությունը ընկեր– գրողների հետ)։ Բարեկամության մասին նրա իդեալները մշտապես պրպտումների մեջ են․ նա հավաքում, ի մի է բերում շրջանը, որպեսզի այդ շրջանն էլ իր հերթին չհեռացնի իրեն ինքն իրենից… Աա մենություն է․ հիասթափության մի մասնիկ կա իրեն հոգեհարազատ ընկերների, մուսաների եւ մյուսների հանդեպ, չգրող ընկերների՝ Պուշչինի կամ Նաշչոկինի հանդեպ ոչնչով չաղարտված մոլեգին նվիրվածության մեջ։

Բացի այդ, նա ավելի շռայլ է։ Սինչ ժամանակակիցները զտում ու ծանրութեթեւ էին անում իրենց գնահատականը՝ վախենալով հայտնել այն (հատկապես նրա վերջին տարիներին), այդ նա էր գրում Բարատինսկու մասին, այլ ոչ թե

207

Բարատինսկին՝ նրա, այդ նա հրատարակեց Տյուտչեւին (թեպետ, հնարավոր է, որ չգնահատեց նրան ըստ հարկի)… ճիշտ է եւ այն, որ նա իր մահով տեղը զիջեց Լերմոնտովին՝ նրան եւս հնարավորություն ընձեռելով վեր բարձրանալ իրեն վիճակված կարճ ժամանակահատվածում՝ թույլ տալով կարճատեւ լուսարձակել նաեւ նրա միգամած լուսատուին (երկու արեւ մեկտեղ չեն փայլում…)։

Հայրենական պատմության այդչափ բուռն ու փոփոխական ընթացքում ուրիշ ի՞նչ մարդ կդիմանար ազգի այդօրինակ սեւեռուն դիտարկմանը մեկուկես դար շարունակ։

Հապա բանաստեղծի բնապահպան դե՞րը՝ լոկ նրա անվան զորությամբ խարխլումից խույս տված, փրկված եւ նույնիսկ վերածնված դաստակերտների ու բնության եզակի անկյունների անվթարությունը։ Նա իր շուրջ կանգնեցրել է ժամանակը, այն քարացել է․ նա մենակ բնակեցնում է այն։ Իր անվան ուժով նա կազմեց ժամանակի առավել անվնաս կարմիր գրքերից մեկը՝ պուշկինյան դարաշրջանը։

Որքանո՞վ էր Պուշկինը հավասարվում Պետրոսին։ Դժվար է «անհատականություն դառնալ», հեշտ է գահավիժել…

Բայց ահա մենք, ոչ պակաս հիմք ունենալով, ասում ենք՝ պուշկինյան դարաշրջան, ինչպես որ ասում ենք՝ պետրոսյան դարաշրջան։

Պուշկինը մինչեւ օրս ոչ մի բանով չի հնացել։ Նա ընթերցվում է գուցեեւ նոր, սակայն բնավ ոչ պակաս հիացմունքով, նա կենդանի է։ Սակայն հետաքրքիրը հենց այն է, որ դրանով հանդերձ բուն ռուսական կյանքի վրա ունեցած նրա ազդեցոեւթյունը շատ ավելի նշանակալից է, քան հաջորդող ռուսական պոեզիայի վրա ունեցած նրա ազդեցությունը։

Երկու գեղջուկ նրա եւ մեր ժամանակ ասել են գեղջկավարի ճիշտ․

«Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինը մեռավ, մենք էլ Պուշկին չունենք…» (Կոլցով, 1837)։

«Պուշկինը ռուսական պոեզիայի վրա բոլորովին ազդեցություն չի ունեցել։ Չի կարելի մատնացույց անել եւ ոչ մի

208

բանաստեղծի, Լերմոնտովից բացի, որ վարակված լիներ Պուշկինով։ Պուշկինին ըմբռնելու համար արդեն իսկ տաղանդ պիտի ունենալ» (Եսենին, 1924)։

Հակիրճ ու պարզ։

Հիմա է, որ մենք փորփրել, քրքրել֊տակնուվրա ենք արել պուշկինյան դարաշրջանը մեր ոտքերով։ Պուշկինի մահով դեռեւս ոչ ոք չգիտեր, որ դա դարաշրջան է։ Լերմոնտովյան բանաստեղծությունից հետո, «Սովրեմեննիկի» հետմահու համարի հրաբխից հետո(«Ո՚վ էր եւ ո՛ւմ կորցրինք… ») դարաշրջանը տեւականորեն գահավիժեց անէության ու մոռացության գիրկը։ Մոռացվեց անգամ, թե նա ինչ հասակ ուներ (155–167սմ), գեղեցի՞կ էր արդյոք, թե կապիկի էր նման, ծխում էր, թե՞ չէր ծխում, արդյո՞ք ԱՄԵՆ ԻՆՉ է գրել, թե ոչ ԱՄԵՆ ԻՆՉ, անտանելի բնավորություն ուներ, թե՞ մեղմ, ց՛այժմ չեն կարողանում գլուխ հանել Նատալյա Նիկոլաեւնայից… մոռացվել է, եւ բոլորը մեռել են։ Մարդ չի մնացել, որ հարցնեն֊իմանան։ Մնացել են շլացուցիչ լայնշի ժպիտն ու անզուսպ ծիծաղը (հիշողություններն ամենուր համընկնում են)։ Բանաստեղծություններն են մնացել։ Նույնիսկ մենամարտին մասնակից Դանզասը 20 տարի անց չկարողացավ որոշել այն տեղերը, ուր Աեւ գետակի ափին թափվել է նրա արյունը («Թփուտն այդ մենք արդեն չգտանք, այն հատված եւ հողը տափանված է»)։ Ցուցմունքները չհամընկան՝ ճանապարհի ձախ, թե՞ աջ կողմում։ Եվ մենամարտի վայրում գտնվող կոթողը, որի մոտ մենք սգում ենք, հավանաբար բոլորովին էլ նույն տեղում չէ, եւ մենք չենք կոխկրտում նրա արյունը…

Բայց որքան կարմիր են նրա մահվան այդ ճերմակ հունվարյան օրերը։

Հիշո՞ւմ էր արդյոք Պուշկինը, որ մեռնում է Պետրոսի հետ միասին… Սակայն մահից կես տարի առաջ իր պուշկինյան «գահաճառն» արտասանած, Պուշկինի մահվան տարելիցին ելույթի պատրաստվող եւ նույն այդ օրն իր մահկանացուն կնքած Դոստոեւսկին հաստատ գիտեր այդ մասին։

Եվ ահա Բլոկը, «Նոթատետրը», 1918 թիվ…

209

«27 հունվարի։ «Տասներկուսը»։

28 հունվարի։ «ՏԱՍՆԵՐԿՈՒՍԸ»։

29 հունվարի… Այսօր ես՝ հանճար եմ»։

«Լինում են տարօրինակ մերձեցումներ»… (Պուշկին)։

«Սկյութները» համապատասխանում են «Ռուսաստանի զրպարտիչներին»։ «Պատմության մեջ կրկնություններ պատահում են» (Բլոկ։ Օրագիր։ 21 (8 փետրվար) 1918թ․)։

«Մազ մնաց, որ վիճեի արքունիքի հետ… Սակայն դա էժան չի նստի վրաս» (Պուշկին։ Օրագիր։ 22 հուլիսի 1834թ․)։

«… դու չափազանց անզգույշ ես զարկում որոշ նոտաների։ Հիշի՛ր՝ քեզ «երբեք» չեն ների» (Բելին՝ Բլոկին, 17 մարտի, 1918թ․)։

«Քանի դեռ լուսնի ներքո կապրի գեթ մի բանաստեղծ…»։

Բլոկը 37 տարեկան է։ «Տասներկուսը» մենամարտ է, որի ժամանակ նա կզոհվի։ Կարմիրն ու սպիտակը։ Արյուն՝ ձյան վրա։

1980–1984թթ․