Վերջին թարմացում 17 Հունիսի 2015, 01:47

Ինֆորմատիկայի հիմունքներ

01:47, 17 Հունիսի 2015 տարբերակ, Չգիտեմ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ինֆորմատիկայի հիմունքներ

հեղինակ՝ Ա․ Աբրահամեան, Եու․ Բարոեան, Գ․ Մարկարով, Կ․ Մարկարեան
աղբյուր՝ «Ինֆորմատիկայի հիմունքներ»

Հրատարակիչներու կողմէ

«Տեղեկագիտութեան» լեզուն՝ միայն քսաներորդ դարու զարգացումին խորհրդանշանը չէ․ անիկա կրնայ նկատուիլ նաեւ իբր խաղաղութեան լեզու։ Աշխարհի բոլոր երիտասարդները, որոնք մինչեւ երէկ կը զանազանուէին տարբեր լեզուներով, կրօնքներով, սովորութիւններով ու բարքերով, համակարգիչի լեզուին ճամբով եւ զիրենք իրարու զօդող սիրով՝ կրնան հաղորդակցութեան կերպ մը գտնել, որ կը գերազանցէ աշխարհագրական ամէն սահման։

«Տեղեկագիտութեան» լեզուին միջոցով՝ համախմբուած երիտասարդներուն կը վերաբերի գերազանցել հին արգելքներ եւ հակադրութիւններ, յաղթաըարելով հազարամեայ ատելութիւնը՝ որ կը կաշկանդէ զանազան ժողովուրդներ։

Մեր մաղթանքն է որ այս ուղեկիծ֊գիրքը կարենայ նպաստել ո՛չ միայն Հայաստանի յառաջադիմութեան ու վերելքին այլ նաեւ ժողովուրդներու խաղաղութեան։

ՊԵՏՐՈՍ ՔՈՒՉՈՒՔԵԱՆ

Իտալիոյ Հայ Գաղութ

Միլանոյ

Նկատի առնելով Հայ ժողովուրդի միասնութեան ներկայ օրերու հրամայականը՝ յարմար նկատեցինք այս հրատարակութիւնը հանրութեան յանձնել Մեսրոպեան դասական ուղղագրութեամբ, իբր խորհրդանիշ՝ Հայ ժողովուրդի միասնութեան իղձերուն իբր գործնական արտայայտութիւն։

ՄԽԻԹԱՐԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉԱՏՈՒՆ

Վենետիկ — Ս․ Ղազար

Ներածութիւն

Ինֆորմատիկայի Ինտենսիւ զարգացումը եւ տարածումը բերեցին քոմփիւթերային թեմատիկայի նկատմամբ հետաքրքրութեան կտրուկ մեծացման։ Ընթերցողին առաջին հերթին կը հետաքրքրէր «Ի՞նչ են քոմփիւթերները եւ ի՞նչ կը տայ դրանց օգտագործումը մարդկային գործունէութեան այս կամ այն բնագաւառում» հարցերը։

Քոմփիւթերի մասին պատկերացման խորացմանը զուգընթաց առաջանում է «Ինչպէ՞ս կարելի է քոմփիւթերի հիման վրայ կառուցել մի համակարգ, որը կʼօգնի մարդուն կատարել այս կամ այն աշխատանքը կամ կը փոխարինի նրան ընդհանրապէս» հարցը։ Հենց այդպիսի ուղղուածութիւն ունի Ձեր ուշադրութեանը ներկայացուող գիրքը։

Գիրքը իրենից ներկայացնում է քոմփիւթերային տեխնիկայի ներածութիւն։ Նրանում պարունակւում են դրանց ուսումնասիրման համար բոլոր տուեալները։ Դիտարկւում են քոմփիւթերների կոնկրետ տիպերը եւ դրանց կիրառման բնագաւառները։ Հաւասարապէս ուշադրութիւն է դարձւում ինչպէս քոմփիւթերների բաղկացուցիչ մասերի նկարագրման, այնպէս էլ նրանց օգտագործման եւ ծրագրաւորման հիմնական գաղափարների շարադրման վրայ։

Գիրքը պայմանականօրէն կարելի է բաժանել երկու մասի։ Առաջինում (Գլ․ 2, 3, 4) շարադրւում են քոմփիւթերների եւ նրանց հիման վրայ ստեղծուած ինֆորմացիոն համակարգերի մասին ընդհանուր պատկերացումները։ Երկրորդը (Գլ․ 5, 6) նուիրուած է խնդիրների ալգորիթմացման հարցերին եւ ծրագրաւորման լեզուներին։

Չնայած այս գիրքը նախատեսուած է միջնակարգ ուսումնական հաստատութիւնների սովորողների եւ դասաւանդողների համար (գրքում մանրամասնօրէն դիտարկւում են այն հարցերը, որոնք ըստ մեզ լաւ չեն լուսաբանուած ինֆորմատիկայի դպրոցական դասագրքերում), այն օգտակար կարող է լինել քոմփիւթերային տեխնիկայի բնագաւառում չմասնագիտացող ուսանողների, գիտարտադրական տարբեր բնագաւառների աշխատողների համար։

Քոմփիւթերների հիման վրայ ստեղծուած ինֆորմացիոն համակարգերը կարող են կիրառել քոփմիւթերը իրենց խնիդրների լուծման համար օգտագործել ցանկացող ինժեներները, օրինակ՝ բեռնափոխադրման ղեկավարման, արտադրութեան աւտոմատացման, կապի համակարգերի ղեկավարման խնդիրներում։ Ֆիզիկոսները, քիմիկոսները եւ կենսաբանները այն կարող են կիրառել փորձերի յատկանիշների խիստ հսկողութեան կազմակերպման, տուեալների աւտոմատ հաւաքման եւ վերլուծման գործընթացում, նկարիչներն ու ճարտարապետները քոմփիւթերի օգնութեամբ ստանում են որոշակի դինամիկ միջավայր օգտագործելու հնարաւորութիւն։

Մինչեւ գրքի լոյս ընծայելը հեղինակային խումբը 5—6 տարի զբաղուել է միջնակարգ ուսումնական հաստատութիւններում «Ինֆորմատիկայի եւ հաշուողական տեխնիկայի հիմունքներ» առարկան դասաւանդող ուսուցիչների որակաւորման բարձրացման եւ վերապատրաստման հարցերով։

Այդ ընթացքում մենք ունեցել ենք բազմաթիւ հանդիպումներ այս գրքի հիմնական պահանջն ունեցողների հետ անմիջապէս աշխատող մանկավարժների հետ։ Գրքի ստեղծման գործում մեծ նշանակութիւն ունեցան նրանց հետ աշխատելու փորձը եւ նրանց ցանկութիւններն ու դիտողութիւնները։ Մենք մեծ օգնութիւն ենք ստացել ԵՊՀ֊ի դոցենտ Վ․ Ս․ Եղիազարեանից, որը մանրամասն ուսումնասիրել է գիրքը եւ դրա կառուցուածքին վերաբերող հարցերում օգտակար դիտողութիւններ կատարել։ Այդ դիտողութիւնները անշուշտ օժանդակել են նիւթի շարադրման բարելաւմանը եւ մենք բարձր ենք գնահատում նրա ջանքերը։ Մեր պարտքն ենք համարում խորին շնորհակալութիւն յայտնել «Կապոյտ Խաչ» կազմակերպութեանը եւ պարոն Անրի Փափազեանին, որոնք իրենց վրայ են վերցրել գրքի հրատարակման հոգսերը։

Քոմփիւթերները արդի հասարակարգում

Հասարակարգի ինֆորմատացումը եւ նոր ինֆորմացիոն տեխնոլոգիան

Հաշուողական տեխնիկայի սրընթաց զարգացումը պայմանաւորուած է որոշակի գիտատեխնիկական մակարդակի հասած մարդկային հասակարգի օբիեկտիւ պահանջներով։ Զարգացած երկրներում քոմփիւթերների ներթափանցումը կեանքի գրեթէ բոլոր ոլորտները այնպիսին է, որ չափազանց մեծ ազդեցութիւն ունի հասարակարգում տեղի ունեցող ինֆորմացիոն, տեխնոլոգիական, սոցիալական, տնտեսական եւ այլ գործընթացների վրայ։ Քոմփիւթերների օգնութեամբ գիտական, տեխնիկական եւ գործնական խնդիրների լուծման հետ կապուած բոլոր երեւոյթների բազմութիւնը ընդունուած է կոչել հասարակարգի ինֆորմատացում։ Ակնյայտ է, որ ինտենսիւ ինֆորմատացումը պրոգրեսիւ երեւոյթ է, քանի որ վերջինիս զարգացման աստիճանից է կախուած այս կամ այն պետութեան տնտեսական պոտենցեալը։

Մադիանացին արդէն պաշար է դարձել եւ աւանդական պաշարների (ածուխ, էներգիա, աշխատուժ եւ այլն) պէս կարող է արդիւնահանուել, վերամշակուել, օգտագործուել եւ տարածուել։ Ինֆորմացիայի հիմնական տարբերութիւնը աւանդական պաշարներից կայանում է նրանում, որ նրա ծաւալը չի նուազում օգտագործման հետեւանքով։ Իրականում տուեալների վերամշակման ընթացքում ստացուած արդիւնքները կարող են դիտարկուել իբրեւ նոր տուեալներ։ Աւելի լուրջ տարբերութիւն է ի յայտ գալիս գիտելիքների վերամշակման ժամանակ, երբ գործնականում կատարւում է նոր գիտելիքների դուրս բերում, ինչպէս մաթեմատիկայում գոյութիւն ունեցող թէորեմների հիման վրայ դուրս է բերւում նոր թէորեմ։ Արդէն յայտնի են քոմփիւթերների օգնութեամբ կատարուած յայտնագործութիւններ։

80ական թուականների սկզբին ներկայացուեց մի նախագիծ, որն ստացուած նոր ինֆորմացիոն տեխնոլոգիա անուանումը։ Նոր տեխնոլոգիայի անհրաժեշտութիւնը պայմանաւորուած էր նրանով, որ աւանդական եղանակով մեծածաւալ աւտոմատացուած համակարգերի նախագծման տեւողութիւնը սկսում էր գերազանցել նրանց բաղկացուցիչ մասերի բարոյական մաշման ժամկէտները։ Իբրեւ ստեղծուած վիճակից դուրս գալու միակ միջոց, առաջարկւում էր համակարգերի ստեղծմանը ի սկզբէ նախագծի՝ համակարգի շահագործողները օգտագործելով յատուկ մասնագիտացուած եւ պարզեցուած լեզուներ, ստեղծում են ապագայ համակարգի նախատիպը։ Այդ նախատիպում իրականացւում են ապագայ համակարգերի բոլոր ֆունկցիաները, բայց սովորաբար չի բաւարարում արդիւնաւէտութեան որոշ պայմանները (արագագործութիւն, օգտագործուող յիշողութեան ծաւալ եւ այլն)։ Մասնագէտ

Հաշուողական տեխնիկայի պատմութիւնից

Անհատական կիրառական ծրագրերի յարմարաւէտութիւնը

Տեքստերի վերամշակման համակարգեր

Աղիւսակների վերամշակման համակարգեր

Մարկիոնացին համակարգեր

Գործավարման ամբողջացուած համակարգեր

Պատկերների վերամշակման համակարգեր

Քոմփիւթերների աշխատանքի սկզբունքները

Քոմփիւթերի ընդհանուր կառուցուածքը

Կենտրոնական պրոցեսոր

Յիշող համակարգերը

Ինֆորմացիայի ներածման եւ արտածման սարքերը

Սկաւառակային օպերացիոն համակարգ

Օպերացիոն համակարգի կառուցուածքը

Աշխատանք սկաւառակների հետ

Ծրագրերի թողարկում

Ալգորիթմներ

Ալգորիթմի հասկացութիւնը — Ալգորիթմի ներկայացման եղանակները

Ալգորիթմի յատկութիւնները

Ալգորիթմների տիպերը

Ցիկլային ալգորիթմներ

Զանգուածային մշակման ալգորիթմներ

Քոմփիւթերների ծրագրաւորումը

Բարձր մակարդակի ծրագրաւորման լեզուներ

Ծրագրաւորման Բեյսիկ լեզուն

Բեյսիկ լեզուի կառուցուածքը

Բեյսիկի այբուբենը

Հաստատուններ եւ փոփոխականներ

Զանգուածներ

Ստանդարտ ֆունկցիաներ

Արտայայտութիւններ

Յարաբերութիւններ

Տրամաբանական գործողութիւններ

Բեյսիկի հիմնական հրահանգները

Արժէքների վերագրման հրահանգներ

Ինֆորմացիայի արտածման հրահանգը

Մեկնաբանութիւնները Բեյսիկ ծրագրում

STOP եւ END հրահանգները

Ղեկավարման հրահանգներ

Ցիկլերի կազմակերպման հրահանգներ

Զանգուածների մշակման ծրագրեր

Օգտուողի կողմից սահմանուած ֆունկցիաներ

Ենթածրագրեր

Գրաֆիկական հրահանգներ

Աշխատանք ֆայլերի հետ