հեղինակ՝ Կարել Չապեկ |
- Նամակ Ստագիրից Արիստոտելին
- Աթենքի լիցեի դիրեկտորին
- Նամակ Ստագիրից Արիստոտելին
Թանկագին Արիստոտել, իմ սիրելի մեծ ուսուցիչ։
Երկար, շատ երկար չեմ գրել ձեզ, սակայն, ինչպես գիտեք, ես շատ էի զբաղված ռազմական գործերով։ Դեպի Հիրկանիա, Դրանզիանա, և Գեդրողիա կատարած արշավների, Բակտրիայի համար մղվող մարտերի ժամանակ։ Ինդոսը անցնելիս իսկապես գրիչ վերցնելու ոչ միջոց կար, ոչ էլ ցանկություն։ Այժմ արդեն մի քանի ամիս է, ինչ Շոշում եմ։ Բայց այստեղ էլ ստիպված եմ գլխովին թաղվել կառավարման գործերի մեջ, պաշտոնյաներ նշանակել ու լիկվիդացնել խարդավանքներն ու խռովությունները, այնպես որ հնարավորություն չունեմ գրելու։ Ճշմարիտ է, իմ գործունեության մասին ընդհանուր առմամբ դուք արդեն գիտեք պաշտոնական հաղորդակցություններից։ Սակայն իմ նվիրվածությունը ձեզ և Հելլադայի լուսավոր մտքերի վրա ունեցած ձեր ազդեցության հավատը նորից են դրդում սիրտս բաց անելու իմ հարգելի ուսուցչի ու դաստիարակի առջև։